PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք b ու լիքը o վերջում m շնորհավոր մեր գանձ ախպեր:



keyboard
13.06.2015, 08:48
Վարդան ջան շնորհավոր, կարճ կոնկրետ ասեմ, ուզում եմ, որ կյանքումդ ամեն բռնած գործը հաջողի, առողջ լինես, ընտանիքիդ հետ միասին, երջանիկ ու ոչ մի բանի կարիք չունենաս, բալիկներիդ էլ հասցնես իրանց նպատակներին:
Դու էն եզակի մարդկանցից ես, ում համար որ ես ասում եմ՝ ես հպարտ եմ, որ քեզ ճանաչում եմ ու կարամ քո հետ ճամփա գնամ:


:bux: ԳրԳեմ քեզ ախպեր ջան :bux:

Cassiopeia
13.06.2015, 10:28
Վարդան ջան, շնորհավորում եմ։ Նպատակներդ թող բոլորն իրականանան։ Ուրախ եմ, որ ճանաչում եմ քեզ։

Մուշու
13.06.2015, 10:47
boooooooom ջաաաաաաաան շնորհավոր !! Դու շաաաաաաաատ լավն ես !!! Ցանկանում եմ քեզ երջանկություն, առողջություն, հաջողություն ու լիքը լավ բաներ !!! :bux::bux::bux:

Smokie
13.06.2015, 11:18
Վարդան ջան շնորհավոր: Միշտ շրջապատված լինես քո պես անշահախնդիր ընկրներով:;) Չխկ մը:drinks

GriFFin
13.06.2015, 11:20
Էն որ հերիք չի չերիպով ավատար ունի, մի հատ էլ աշխարհի ամենաամենաամենաաաալավ, հրաշք , բարի, ընտիրագույն մարդ ա մեր boooooooomը!!! Շնորհավոր հրաշք մարդ, քեզ ու քո ընտանիքին լիքը-լիքը երջանկություն, առողջություն: Միշտ սիրո ու համերաշխության մեջ լինես: Միմիմիմի ^___^ :love :bux::bux:

Վահե-91
13.06.2015, 13:07
Շնորհավորում եմ :)

Նիկեա
13.06.2015, 16:43
Շնորհավոր :)) լիքը երջանկություն :))

insider
13.06.2015, 18:36
Շնորհավոր boooooooom ջան: Քեզ, ընտանիքիդ շաաաաաաաատ լավ բաներ ախպեր ջան ;)

Հ.Գ. Մականունդ էլ տառ տառ գրել եմ հա, քոփի փեյսթ չի: Համլ էլ վերջապես հաշվեցի օ-երի քանակը :))

Alphaone
13.06.2015, 21:30
Շնորհավոր Booooooooom ջան (սորրի եթե ավել/պակաս են օ-երը :) ) :էնգարեջրիբաժակովսմայլիկից :)

_Հրաչ_
13.06.2015, 21:45
Շնորհավոր, Վարդան ջան: :)

StrangeLittleGirl
15.06.2015, 18:35
boooooooom ջան, շնորհավոր ուշացումով :)

boooooooom
16.06.2015, 00:12
Շատ հաճելի էր ձեր ուշադրության մեջ լինելը։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Ուրախ եմ որ դուք կաք իմ կյանքում։ Կներեք որ հատ-հատ չեմ անրադառնում գրառումներին, բայց իմացեք, որ ամենակարճ շնորհավորանքն էլ ժպիտով եմ կարդացել ու դա ինձ շատ հաճելի էր։ Կեցցե Ակումբը! էլ ինչ պիտի ասեի, հա, էն Ակումբցիները, ովքեր չշնորհավորեցին, թող վատ չզգան, որովհետև իրենցից չեմ նեղացել, որովհետև ինքս հաճախ ամբողջ օրը հետաձգում եմ, որ մուսաս գա ու գոնե մի քիչ օրիգինալ գրառումով շնորհավորեմ, էն էլ օրն անցնում է՝ մուսան չի գալիս։
Անչափ շնորհակալ եմ։
Շարունակենք ապրել…

laro
16.06.2015, 12:23
Boooooooom ջան շնորհավորում եմ, առողջ ու երջանիկ, հաջողակ լինես քո ընտանիքի հետ միասին :)
հ.գ. թեման չէի տեսել :oy