PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Խրտվիլակը



Alphaone
03.06.2015, 00:34
Խումբը մեծ չէր: Հինգ գժերով իրար գտել էին ու ամբողջ օրը հաղորդալարերի, լամպերի, դիոդների, մանր ու մեծ սարքերի մեջ կորած փորձում էին աշխարհը փոխել:
- Եկեք ինչ-որ հետաքրքիր սահմանապահ մեխանիզմ մշակենք, որ արձագանքի ձայնին, շարժմանը, - առաջարկեց Աշը՝ 12-13 տարեկան շեկլիկ տղա, որ նոր էր խմբին միացել:
- Իրեն ասե՞նք, որ նման սարքեր կան, թե թողենք երջանիկ անտեղյակության մեջ, - խայթեց Լալան՝ խուճուճիկը:
- Եթե էդպիսի սարքեր կան, կարանք ասնեք մագինսական դաշտով փամփուշտները կանգնեցնենք, լիքը բան ա հնարավոր անել:
- Ոչ մի ռազմական սարք, կամ մոռացեք, որ ձեր թիմում եմ:
Ազատը խմբի ավագն էր, գրեթե չէր խոսում, բայց եթե ինչ-որ բան ասում էր, ընդունվում էր առանց վերապահումների: Անառարկելի հեղիակություն նա ճանաչվել էր երկար ժամնակ համատեղ աշխատանքի արդյունքում՝ նորից ու նորից զարմացնելով ու հիացնելով ընկերներին:
- Բա ի՞նչ անենք, - արդեն ագրեսիվ վրա բերեց Աշը:
- Նայեք, - հայացքը համակարգչի էկրանից կտրեց Մարին, - գյուղատնտեսության ոլորտում էնքան քիչ գործ են անում, որ լիքն անելու բան կա:
- Ի՞նչ անենք, խրտվիլակ աշխատենք,- նորից ընդդիմացավ Աշը:
- Խրտվիլակ սարքենք,- Մարիի տեսակետը պաշտպանեց Տրդատը:
- Տատը (այսպես տրդատին դիմում էր Լալան) ճիշտ ա ասում, եկեք խրտվիլակ սարքենք:
Ազատը որոշ ժամանակ լուռ էր, հետո ժպտաց:
- Հետն էլ դինամիկներ կդնենք, որ ոչ միայն տեսքով վախեցնի, այլ նաև՝ քշ, փշտ, թռռ...նման բաներ գոռա:
- Ահա, անիվներով դաշտի մի ծայրից մյուսը կգնա ու ձայնը գլուխը կգցի:
- Տատ, էդ ոչ միայն թռչուններին ու կրծողներին կվախացնի, այլև՝ գյուղացիներին:
- Տրդատը ճիշտ է, մասամբ, անիվներով ռոբոտը դաշտի բույսերը կարող է վնասել, բայց պետք է նաև շարժական լինի, ոչ թե տեղում կանգնած գոռգոռա:
- Եթե սարդի նման լինի, - ասաց Մարին, - ապա բարակ ոտքերը վնասելու դեպքում էլ աննշան կվնասեն բույսերը, կկարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ, ուղղակի կտանք պարամետրերն ու կշարժվի ցանկացած չափի դաշտում:
- Ու պետք ա բարձր լինի, որ թռչուններին էլ վախացնի, ասենք մի երկու մետր:
- Երկու մետրանոց բո՜ գոռացող սարդը թափառում է դաշտում, խե՜ղճ գյուղացիներ, լեղաճաք կլինեն, - եզրափակեց Լալան:
Թիմը համերաշխ անցավ աշխատանքի ու մի քանի ամիս անց ռոբոտը պատրաստ էր: Ոտքերի հատուկ կառուցվածքի շնորհիվ այն կարող էր «քայլել» անգամ խիստ անհավասար մակերեսով:
« ժՄարսագնաց խրտվիլակ». ռոբոտին այսպես էր կնքել Լալան:
Խումբը հպարտ հպարտ Մարսագնաց խրտվիլակը տարավ Աշենց ազգականի ցանքատարածություն, որը գյուղից բավական հեռու էր, ու օրերով այնտեղ միայն պահակին կարելի էր հանդիպել:
- Գև ձյա, ուրեմն ոնց որ դու ագռովներին քշում ես, ինչ ասում ես, էդ զապիս արա՝ այ էս կոճակն ես սեղմում, հետո էս մյուս կոճակը սղմի, թող դաշտում, ինքը սաղին կքշի, - լայն, շատ լայն ժպիտով վրա բերեց Աշը:
Մի քանի օրից երեխաները գնում են արդյունքները գնահատելու, տեսնում՝ իրենց ռոբոտը դաշտի մի ծայրից մյուս ծայրն է գնում ու ամենավերջին բառերով հայհոյում:

Վոլտերա
03.06.2015, 00:43
Ալֆ, հենց հիմա դիր ու խմբագրի :aha

Alphaone
03.06.2015, 00:44
Ալֆ, հենց հիմա դիր ու խմբագրի :aha

հը-ը, նոր եմ գրել, մի քիչ կարծիքներ լսեմ, մի քիչ մարսեմ, նոր... :D

Sambitbaba
03.06.2015, 10:39
Լավն էր, Ալֆ ջան, հավեսով կարդացվեց, մի շնչով:
Էնքան կայֆ էր, որ այդ ամենի հեղինակները 12-13 տարեկան երեխեք էին...:)

Բայց վերջին նախադասությունը մի տեսակ ամեն ինչը բերեց դարձրեց անեկդոտի մակարդակի, ոնց որ թե ամեն ինչի համը կորցրեց...
Չգիտեմ, մի տեսաակ ափսոսեցի սիրուն պատմվածքը:
Ես... ես ոչ թե կվերանայեի վերջաբանը` ես լրիվ նոր վերջաբան կփնտրեի:

Նիկեա
03.06.2015, 13:37
Ես շարունակություն եմ պահանջում :goblin :))

Sambitbaba
03.06.2015, 19:46
Ես շարունակություն եմ պահանջում :goblin :))

Կամ էլ էդպես: Նիկին ավելի ճիշտ է ասում::hands

StrangeLittleGirl
04.06.2015, 12:16
Էկա քլնգելու :)) Ալֆ, միտքը շատ լավն ա, բայց ես հույս եմ հայտնում, որ սա կիսատ գործ ա: Հակառակ դեպքում Սամի ասած ավելի շատ անեկդոտի ա նման:
Դու շատ լավ զարգացրել ես պատմվածքի, վեպի կամ ինչի ուզես սկիզբ, բայց սա ամբողջական գործ չի:
Հիմա ավելի կոնկրետ քլունգ:



- Եկեք ինչ-որ հետաքրքիր սահմանապահ մեխանիզմ մշակենք, որ արձագանքի ձայնին, շարժմանը, - առաջարկեց Աշը՝ 12-13 տարեկան շեկլիկ տղա, որ նոր էր խմբին միացել:
- Իրեն ասե՞նք, որ նման սարքեր կան, թե թողենք երջանիկ անտեղյակության մեջ, - խայթեց Լալան՝ խուճուճիկը:
- Եթե էդպիսի սարքեր կան, կարանք ասնեք մագինսական դաշտով փամփուշտները կանգնեցնենք, լիքը բան ա հնարավոր անել:
- Ոչ մի ռազմական սարք, կամ մոռացեք, որ ձեր թիմում եմ:
Ազատը խմբի ավագն էր, գրեթե չէր խոսում, բայց եթե ինչ-որ բան ասում էր, ընդունվում էր առանց վերապահումների: Անառարկելի հեղիակություն նա ճանաչվել էր երկար ժամնակ համատեղ աշխատանքի արդյունքում՝ նորից ու նորից զարմացնելով ու հիացնելով ընկերներին:
- Բա ի՞նչ անենք, - արդեն ագրեսիվ վրա բերեց Աշը:
- Նայեք, - հայացքը համակարգչի էկրանից կտրեց Մարին, - գյուղատնտեսության ոլորտում էնքան քիչ գործ են անում, որ լիքն անելու բան կա:
- Ի՞նչ անենք, խրտվիլակ աշխատենք,- նորից ընդդիմացավ Աշը:
- Խրտվիլակ սարքենք,- Մարիի տեսակետը պաշտպանեց Տրդատը:
- Տատը (այսպես տրդատին դիմում էր Լալան) ճիշտ ա ասում, եկեք խրտվիլակ սարքենք:
Ազատը որոշ ժամանակ լուռ էր, հետո ժպտաց:
- Հետն էլ դինամիկներ կդնենք, որ ոչ միայն տեսքով վախեցնի, այլ նաև՝ քշ, փշտ, թռռ...նման բաներ գոռա:
- Ահա, անիվներով դաշտի մի ծայրից մյուսը կգնա ու ձայնը գլուխը կգցի:
- Տատ, էդ ոչ միայն թռչուններին ու կրծողներին կվախացնի, այլև՝ գյուղացիներին:
- Տրդատը ճիշտ է, մասամբ, անիվներով ռոբոտը դաշտի բույսերը կարող է վնասել, բայց պետք է նաև շարժական լինի, ոչ թե տեղում կանգնած գոռգոռա:
- Եթե սարդի նման լինի, - ասաց Մարին, - ապա բարակ ոտքերը վնասելու դեպքում էլ աննշան կվնասեն բույսերը, կկարողանա շարժվել ցանկացած ուղղությամբ, ուղղակի կտանք պարամետրերն ու կշարժվի ցանկացած չափի դաշտում:
- Ու պետք ա բարձր լինի, որ թռչուններին էլ վախացնի, ասենք մի երկու մետր:
- Երկու մետրանոց բո՜ գոռացող սարդը թափառում է դաշտում, խե՜ղճ գյուղացիներ, լեղաճաք կլինեն, - եզրափակեց Լալան:
Թիմը համերաշխ անցավ աշխատանքի ու մի քանի ամիս անց ռոբոտը պատրաստ էր: Ոտքերի հատուկ կառուցվածքի շնորհիվ այն կարող էր «քայլել» անգամ խիստ անհավասար մակերեսով:
« ժՄարսագնաց խրտվիլակ». ռոբոտին այսպես էր կնքել Լալան:
Խումբը հպարտ հպարտ Մարսագնաց խրտվիլակը տարավ Աշենց ազգականի ցանքատարածություն, որը գյուղից բավական հեռու էր, ու օրերով այնտեղ միայն պահակին կարելի էր հանդիպել:
- Գև ձյա, ուրեմն ոնց որ դու ագռովներին քշում ես, ինչ ասում ես, էդ զապիս արա՝ այ էս կոճակն ես սեղմում, հետո էս մյուս կոճակը սղմի, թող դաշտում, ինքը սաղին կքշի, - լայն, շատ լայն ժպիտով վրա բերեց Աշը:
Մի քանի օրից երեխաները գնում են արդյունքները գնահատելու, տեսնում՝ իրենց ռոբոտը դաշտի մի ծայրից մյուս ծայրն է գնում ու ամենավերջին բառերով հայհոյում:

Բոլդացված մասերին նայի: Ես հասկանում եմ, որ ուրիշի ուղղակի խոսքից հետո կարևոր ա մի ձև ընթերցողին տեղյակ պահելը, թե ով ինչ ասեց: Ու հասկանում եմ, որ չես ուզում «ասաց» բառը շատ օգտագործել: Բայց դու ընտրել ես շատ միատարր կառուցվածք, ու մի երկու անգամից հետո ձանձրալի ա դառնում: Փորձի բազմազանություն մտցնել: Այ, Ազատի մասը շատ լավ ես արել: Մեկ էլ կարծում եմ «ասաց» բառից չարժե էդքան խուսափել, ինչքան մենք ենք սիրում խուսափել: Բաց Հեմինգուեյ ու տես, թե ինչքան շատ ա օգտագործում: Ու դա աշխատում ա:

Alphaone
05.06.2015, 02:06
Հայեր, շնորհակալություն կարծիքների համար:Վերջն իրական է, երբ պատմեցին, ես ծիծաղից թուլացել էի, ոգևորված նստեցի, մնացածը հորինեցի, մի շնչով գրեցի ու արդեն առանց կարդալ միանգամից դրեցի էստեղ՝ կարծիքներ լսելու: Հիմա, երբ արդեն երկու օր անցել է, էն մուսայի դոզան էլ չկա, արդեն թերություններն ավելի լավ եմ տեսնում, ահագին ուղղելու բան, կա, հատկապես «ասաց»-ի հետ կապված Բյուրի նկատառումները :)... շարունակություն հաստատ կլինի, իհարկե դաժան՝ էրեխեքի գաղափարը գողանում, սահմանապահ ռոբոտներ են սարքում :D