PDA

Դիտել ողջ տարբերակը : Կամավորություն



StrangeLittleGirl
02.06.2015, 17:37
Էկեք էստեղ կիսվենք կամավորության մեր փորձով: Ինչ խոսք, Հայաստանում կամավորությունն էդքան էլ մոդա չի: Ավելի ճիշտ, մոդա ա ձրի աշխատացնելը, հետո չվճարելը: Շատ ավելի քիչ են իսկական կամավորները: Նույնիսկ էդքանով հանդերձ ես հաջողացրել եմ զանազան տեղերում կամավոր լինել:
Բայց էստեղ՝ Դանիայում, կամավորությունը շատ կարևոր բան ա: Եթե սիվիիդ մեջ չկա նշված, գործի ընդունվելու հավանականությունը միանգամից իջնում ա, ինչքան էլ կոմպետենտ լինես տվյալ բնագավառում: Ու համարյա չկա դանիացի, որ էս կամ էն տեղում կամավորություն չանի: Էստեղ նույնիսկ սրճարաններ ու գրախանութներ կան, որ ամբողջապես կամավորական սկզբունքով են աշխատում ու շահույթ չեն հետապնդում:

Իսկ ի՞նչ ա տալիս կամավորությունը:

Կոնկրետ ինձ համար ամենահաճելի բաներից մեկն ա մարդկանց անշահախնդիր կերպով օգտակար լինելը (լիարժեք երջանկության տարրերից ա): Իսկ ձեզ ի՞նչ ա տալիս/տվել: Ի՞նչ տեսակի կամավորություն եք սիրում անել:

Հա, մեկ էլ էսօր կամավորության հայտարարություններ էի նայում, մի հատ այ սենց բան գտա.


Want to give company to lonely people once a week? Then this volunteer job is for you. Together with the people you visit you can play a game, walk, reading the newspaper, enjoy yourselves over a cup of coffee, or whatever you want together.
աղբյուր (http://www.frivilligjob.jobbank.dk/job/40379/r248de-kors/will-you-be-visiting-friend-for)

Նենց մի տեսակ տխուր բան կա մեջը:

GriFFin
02.06.2015, 23:07
Ես կանանց ռեսուրսային կետրոնում եմ կամավոր եղել ու դա ինձ բնավ դուր չէր գալիս: Ես կամավոր լինելը լրիվ այլ էի պատկերացնում, իսկ էդտեղ քո նշած տարբերակով աշխատում ես, բայց չես վարձատրվում: Ու քեզ ասում են, որ դու ձայնի իրավունք ունես, բայց էդ իրականում էդպես չի էլի: Ինձ թվում ա դա իմ մասնագիտության հետ էլ էր կապված, որովհետև էդտեղ սոցիոլոգ ու հոգեբաններ էլ կային ու իրանք գոհ էին: Իրանց անվճար մի քանի օրով Երևանից դուրս թրեյնինգների էին տանում :Ճ :Ճ

StrangeLittleGirl
02.06.2015, 23:10
Ես կանանց ռեսուրսային կետրոնում եմ կամավոր եղել ու դա ինձ բնավ դուր չէր գալիս: Ես կամավոր լինելը լրիվ այլ էի պատկերացնում, իսկ էդտեղ քո նշած տարբերակով աշխատում ես, բայց չես վարձատրվում: Ու քեզ ասում են, որ դու ձայնի իրավունք ունես, բայց էդ իրականում էդպես չի էլի: Ինձ թվում ա դա իմ մասնագիտության հետ էլ էր կապված, որովհետև էդտեղ սոցիոլոգ ու հոգեբաններ էլ կային ու իրանք գոհ էին: Իրանց անվճար մի քանի օրով Երևանից դուրս թրեյնինգների էին տանում :Ճ :Ճ

Հա, Երևանում իմ արած կամավորություններից մեկն էլ Մեդիկուսն էր: Ու էլի. ինչ մուննաթ-զուննաթի ասես չես արժանանում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Բայց մեկ այլ կամավորություն էլ իմ ու քո իմացած ուսանողական միությունում էր: Այ դա իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն էր: Ամեն առումով:

Էստեղ կարմիր խաչին եմ դիմել, որ մեծահասակների հեծանիվի դասատու աշխատեմ: Տեսնեմ՝ ինչ կլինի:

insider
02.06.2015, 23:26
Ինձ կարծիքով կամավորությունը, այնպիսին ինչպիսին Բյուրն է նկարագրում, որն իրականում պետք է լինի ու կա շատ երկրներում, մեր մոտ ընկալվում է լրիվ այլ կերպ: Ինքս ժամանակին մասնակցել եմ որոշ նման ծրագրերի և տպավորությունն /ու ոչ միայն/ այնպիսին էր, որ դա ինչ որ մեկի պիառ ծրագիրն էր, որին դու անհատույց մասնակցություն էս ունենում:

Կամավորությունը, շատ ժամանակ, մեր հասարակության կողմից ցավոք սխալ է ընկալվում և ասոցացվում է ավելի շատ բարեգործության, մեկին լավություն անելու կամ մեծահոգության հետ, որը գտնում եմ, որ այքան էլ ճիշտ չէ: Նաև այն, որ նման մշակույթը մեր հասարակության համար դեռ խորթ է, ձևավորված չէ, որ կարելի է ուղղակի արձագանքել նման հայտարարության և ի լուր աշխարհի չհայտարարել, թե ինչ լավ բան էս դու անում:

Աթեիստ
03.06.2015, 12:28
Թեմայի մեջ ընտիր գովազդ։

http://i1.wp.com/vicer.ru/wp-content/uploads/2014/03/интересная-реклама-помощь-нуждающимся.jpg

http://i1.wp.com/vicer.ru/wp-content/uploads/2014/03/интересная-реклама-помощь-пострадавшим.jpg