PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս հաղթել hackathon-ում



Արամ
30.05.2015, 13:52
Մի շաբաթ առաջ ընկերոջս հետ որոշեցինք մասնակացել Hackathon[YAN]-ին, բավական նյութեր գտանք խորհուրդներով, ցուցումներով, բայց դե ինչպես միշտ հայերեն նյութ չկար։

Հիմա փորձեմ մի քանի կարևոր կետեր նշել, միգուցե ինչ որ մեկին պետք գա․․․։

1․ Hackathon-ը սովորելու տեղ չի։ Պետք չի գնալ մրցմանը էն մտքով, որ ընդեղ մի բան կսովորեք կանեք։ Մինչև մրցմանը գնալը պետք է նախապատրաստվել։ Հիմնականում ընդհանուր hackathon-ի թեման մրցումից առաջ հայտարարված է լինում։ Հավատացեք 6 ժամը ահավոր քիչ ա նոր տեխնոլոգիա սովորելու համար։

2․ Hackathon-ը ստեղծագործելու տեղ չի։ Մինչև մրցմանը մասնակցելը մի քանի "իդեա" մտածեք, մի քանի տարբերակներ։ Պետք չի գնալ ընդեղ ու սկսել մտածել թե ինչ կարելի ա անել, նորից եմ կրկնում չեք պատկերացնի թե էդ 6 ժամը ինչպես ա թռնում։

3․ Hackathon-ում մենակով չեն հաղթում։ Hackathon-ը հաղթելը նախ և առաջ թիմային աշխատանք ա։ Մի գնացեք hackathon այնտեղ թիմեր գտնելու համար։ Մինչև մրցմանը մասնակացելը կազմեք թիմ, ճշգրիտ բաժանեք role-երը։ Այնտեղ դրա ժամանակը չի լինելու։

4․ Քննարկեք ձեր "իդեա"-ն կազմակերպիչների հետ։ Մինչը բուն developing-ին անցնելը քննարկեք ձեր "իդեա"-ն կազմակերպիչների հետ, ներկայացրեք, շփվեք․․․պետք չի կորել 200 հոգու մեջ, երևացե՛ք։

5․ Օգնեք հակառակորդ թիմերին։ Դուք պատերազմ չեք գնացել։ Սա ընդամենը մրցույթ ա, եթե կողքինդ օգնության կարիք ունի, իսկ դու ժամանակ, մի՛ զլացիր, հիշի՛ դու պատերազմում չես ու միգուցե քեզ իրա օգնություն պետք գա․․․։

6․ Չհանձնվե՛լ։ Պայքարեք միչև ձեզ տրամադրած վերջին վարկյանը։ Միգուցե էն ինչը որ չի աշխատում մի հատ անիմաստ սխալի պատճառով ա․․․։ Հիշե՛ք, մինչև վերջին վարկյանը։

7․ Hackathon-ը պատմության դաս չի։ Պետք չէ պրեզենտացիայի ժամանակ պատմել,պատմել, պատմել․․․․ընդամենը որքան հնարավոր է կարճ ներկայացրեք պրոյեկտը և ցույց տվեք թե ինչպես է նա աշխատում։

8․ Hackathon-ը ինքնագովազդի տեղ չի։ Պետք չէ պրեզենտացիայի առաջին 15 էջերը ձեր մասին գրել։ Դուք ժյուրիին չեք հետաքրքրում, իրենց նույնիսկ ձեր անունները չեն հետաքրքրում։ Մի ծախսեք ժամանակ ձեզ ներկայացնելու վրա․․․ներկայացրե՛ք ձեր պրոյեկտը․․․դա դուք եք։

9․ Չհանձնվել 2։ Եթե նույնիսկ չեք հասցրել ամբողջությամբ ավարտել պրոյեկտը, ոչինչի, մի հանձնվեք, ներկայցրեք այն։

10․ Հավատացեք ձեր պրոյեկտին, ձեզ, ձեր հաղթանակին, եթե դուք չհավատաք, ոչ մեկ չի հավատալու։

Chuk
31.05.2015, 01:07
Պրոյեկտդ դիր, նայենք :))

Արամ
31.05.2015, 01:09
Պրոյեկտդ դիր, նայենք :))
Արտ էդ առանձին թեմա ա :)) Հուսով եմ շուտով ոչ միայն կնայեք այլև կօտագործեք:

Արամ
17.06.2015, 17:10
Քանի որ խոսք էի տվել պրոյեկտի մասին պատմել; facebook-ը մեզ խղճած; որպեսզի մենք շատ չտանջվենք; մեր փոխարեն բռնեց ու արեց են ինչը մենք էինք ուզում անել; ահա՝
https://code.facebook.com/posts/498597036962415/under-the-hood-building-moments/

Արամ
13.07.2015, 00:20
Էս սխեման 2-րդ անգամ էլ աշխատեց ))))

Էս էլ էս անգամվա պրոյեկտը։ Դատաները hr.am-ի ու careercenter.am-ի ծրագրավորման job-երն են։ Դրանց հիման վրա գռաֆեր ենք սարքել։

http://vulpex.mybluemix.net/

Ձայնալար
13.07.2015, 12:33
Շնորհավոր, Արամ ջան, նորանոր հաղթանակներ եմ մաղթում:
Համ էլ հավես բան եք մտածել: