Դիտել ողջ տարբերակը : Ե՞րբ ես չափահաս դառնում
StrangeLittleGirl
27.05.2015, 16:51
Երեկ գործիս տեղն ընդմիջման ժամանակ չգիտեմ ինչու սկսել էին քննարկել, թե երբ է մարդ չափահաս դառնում: Զանազան կարծիքներ հնչեցին, ամեն մեկն իր տեսանկյունից խոսեց, թե երբվանից է սկսել իրեն չափահաս համարել կամ «մեծ» զգալ: Մեկն ասաց, որ երկրորդ երեխան ունենալուց հետո: Մյուսը համաձայնեց հետը, թե՝ առաջինի ժամանակ դեռ չգիտես, թե ոնց պահես քեզ, բայց երկրորդի ժամանակ մեծանում ես: Մեկը սկսեց համոզել, որ վարորդական իրավունք ստանալիս արդեն չափահաս ես, մյուսը՝ հենց սկսում ես աշխատել: Մեկ էլ հայտնվեց ամենահասակավոր կոլեգաներիցս մեկն ու ասաց, որ վաթսուն տարեկանում ես չափահաս դառնում:
Էդպես, էկեք քննարկենք, թե մենք մեզ երբվանից ենք սկսել չափահաս համարել ու երբվանից է մեկը «մեծ» համարվում: Համ էլ ակումբում խիստ արդիական թեմա ա՝ հաշվի առնելով տարիքային բազմազանությունը:
Հայաստանում չափահաս դառնում են 18-ից հետո, որովհետև հոգեբանորեն չի ընկալվում,որ էտ ընդունված թվից առաջ էլ կարելի է "Մեծ" լինել: Իսկ դրանից հետո ամեն նոր փուլ մտնելուց մարդը հասկանումա, որ դեռ մեծ չէր ու որ էս փուլը ավելի հասուն էր ու իրան հենց էտ ժամանակա "Մեծ" համարում:Էսպես մինչև կյանքի վերջը... ու երևի մարդիկ մահվան ժամանակ նոր հասկանում են, որ էտպես էլ չափահաս չդարձան::)
Cassiopeia
27.05.2015, 21:46
Ես ինձ չափահաս սկսել եմ զգալ 25 տարեկանում, երբ մեր մեծ ընտանիքի հոգսն ընկավ իմ ուսերին։ Հայրս շատ խիստ վնասեց աջ ձեռքը և 8 ամիս չէր կարող այն աշխատեցնել։ Իմ աշխատավարձն էլ ընդամենը 20000 դրամ էր։ Հարևանի հետ սկսեցի կավից ապրանքներ պատրաստել ու գիշերը մինչև 3-4-ը գործ էի անում։
Մինչ այդ աշխատում էի պարզապես աշխատելու համար, իսկ այդ օրվանից պատասխանատվության զգացումը խիստ սրվեց։
Ամուսնությունն ու երեխա ունենալը բավականին մեծ տարիքում է եղել ու ես պատրաստ էի դրան։ Չնայած, կարելի է ասել, որ երեխա ունենալուց չափահաս զգալու համար մեծ տարիքը հեչ էլ կապ չունի։ Քանի որ ունեի ինձնից փոքր քույրեր ու եղբայրներ, փոքր երեխա խնամելու գործին ծանոթ էի ու ինձ համար նորություն չկար։ Հետևաբար, կարելի է ասել, որ երեխա ունենալը մարդուն չափահաս է դարձնում այն դեպքում, եթե նա տան միակ կամ փոքր երեխան է եղել ու չի մասնակցել իր քույր-եղբայների խնամքին։
Ես ինձ չափահաս սկսեցի զգալ բանակում, երբ ինքս իմ գլխի տերն էի, ինքս փողը ստանում էի, տունը վարձում, ապրում։
Sambitbaba
29.05.2015, 19:34
Ես դեռ չեմ դառել...:(
StrangeLittleGirl
04.06.2015, 22:33
Սպասեք իմ տված հարցին ես էլ պատասխանեմ, թե չէ տենց էլ ո՛չ գործիս տեղը, ո՛չ էստեղ չարտահայտվեցի :))
Մեծանալու առաջին զգացողությունն ունեցել եմ երրորդ կուրսի սկզբերին, երբ տասնութ-տասնինը տարեկան էի: Նենց մի տեսակ տարօրինակ էր, որ մտնում ես ուսխորհուրդ, ու արդեն քեզ ճանաչում են, հարցնում են ոնց ես, ինչ ես, էլ որպես պուճուր առաջին կուրսեցու չեն նայում:
Իսկ երկրորդ զգացողությունս սկսվեց չորս տարի առաջ, երբ տեղափոխվեցի Եվրոպա ու սկսեցի մենակ ապրել, ես էի գլխիս տերը, էլ ծնողներիցս փող չէի վերցնում: Ու դա մի ամբողջ հասունանալու պրոցես էր, որը երևի պիտի ավելի շուտ անցնեի:
Յոհաննես
13.06.2015, 17:47
Չափահաս դառնում եմ էն ժամանակ,երբ ունենում են ընտանիքից անկախ ֆինանս:Ես դեռ չափահաս չեմ
երբ էլ չես ուզում մեծանալ
երբ էլ չես ուզում մեծանալ
Ավելի լավ բացատրություն հնարավոր չէր տալ։ Փաստորեն ես նոր-նոր չափահաս եմ դառնում։
Էս լավ թեման ինչի՞ է էսքան քիչ զարգացել :think
Էլ ոչ ոք ոչինչ չունի՞ ասելու։
StrangeLittleGirl
03.03.2017, 23:10
Ասեմ: Էս վերջերս եմ սկսել ահավոր մեծ զգալ ինձ, երբ տուն առնելու ու էստեղ խարիսխ գցելու հարցերն արդեն ակտուալ են դարձել:
Գաղթական
04.03.2017, 02:02
«չափահաս»-ը, ինձ համար, ընդամենը տերմինա որը ցույց է տալիս, որ մարդն անցել է 16-ի, 18-ի կամ այլ տարիքի (կախված երկրից կարող է փոփոխվել) շեմը..
դրանից բացի ու դրանից առանձին կան շատ ավելի կարևոր՝ մարդուն բնորոշող այլ որակումներ/հատկանիշներ, որոնք չափահաս դառնալու հետ բացարձակ կապ չունեն..
օրինակ՝ սեփական արարքների/խոսքերի համար պատասխանատվություն, անկախ մտքերով, անկախ ֆինանսապես, վստահելի (կարող են հույս դնել, որ նեղ պահին կհասնես), վստահելի (կարող են գաղտնիք վստահել) և այլն
Ուլուանա
06.03.2017, 09:31
Դժվարանում եմ կոնկրետ մի դեպք կամ տարիք/ժամանակաշրջան առանձնացնել, քանի որ չափահաս՝ մեծ լինելու զգացողություն ունեցել եմ տարբեր տարիքներում, տարբեր առիթներով։ Տպավորված առաջին անգամը կարծես եղել է տասնհինգ տարեկանում, երբ վաստակեցի առաջին գումարս՝ ինչ–որ մեկի հետ անգլերեն պարապելու համար :))։ Ինձ ահագին մեծ էի զգում էդ ժամանակ։ Հետո՝ երբ ուսանող դարձա, երբ ամուսնացա, երբ առաջին անգամ հղիացա, երբ երեխա ունեցա։ Հա, մեկ էլ ինձ մեծ եմ զգացել երեսուն տարեկանի շեմը հատելիս, որովհետև երեսուն տարեկանը միշտ ընկալել եմ որպես արդեն մեծի տարիք։ Երևի մեկ էլ քառասունում նման զգացողություն կունենամ։
Բայց ավելի գլոբալ որ նայում եմ, ինձ թվում է՝ ես դեռ կարգին չեմ մեծացել՝ թե՛ դրական, թե՛ բացասական առումներով, այսինքն՝ ինչ–որ շատ լուրջ բան չեմ արել դեռ կյանքումս, որ դրանով կարողանամ ինձ իսկապես չափահաս զգալ, ոչ էլ ընդհանուր առմամբ եմ ինձ լիարժեք չափահաս զգում։ Չգիտեմ՝ ինչ պիտի անեմ կամ ինչպիսին պիտի լինեմ, որ իմ պատկերացրած լիարժեք չափահասը զգամ, բայց ենթադրում եմ, որ կիմանամ, երբ լինեմ։
18ս դեռ չի լրացել, այսինքն «օրենքով» չափահաս չեմ:
Կարծում եմ, որ մարդը չափահաս ա դառնում, երբ ինքնուրույն փող ա աշխատում։ Դրա համար էլ ինձ հաճախ որպես չափահաս եմ «ընդունում»։ Երբ ընտանիքից փող չես վերցնում քո համար ինչ֊որ բաներ առնելու համար, ինքնուրույն որոշում կարողանում ես կայացնել, թեկուզ սխալ։
14տարեկանից հետո հասունացած լինելս զգացի։
Դեղին մուկիկ
19.03.2017, 22:16
Թեև անձնագրով վաղուց արդեն չափահաս եմ, սակայն ինձ բավականաչափ «մեծ, հասուն» չեմ զգում: Պատասխանատու, անկախ զգում եմ (այդպես առաջին անգամ սկսել եմ զգալ, երբ ուսանող էի ու մենակ էի ապրում, հետո, երբ արդեն աշխատանք էի գտել), բայց դեռ ինձ թվում է, թե փոքր եմ)) Թերևս 14-15 տարեկանում ինձ ավելի շատ էի «մեծ» համարում, քան հիմա:
Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ՝ մարդն իրեն միշտ էլ ինչ-որ տեղ երեխա է զգում, երբ իր ծնողները ողջ են, երբ դեռ կարելի է գնալ, գրկել նրանց ու մոռանալ տարիքի ու ժամանակի մասին:
Բոլորը իրենց տեքստերում նշել են մեծահասակ զգալը, այսինքն դառնալը իրավական ասպեկտն է(էս հարցի պատասխանը ես չեմ որոշում), իսկ զգալը արդեն կարող է տարաբաժանվել ըստ անձնավորությունների։ Չեմ էլ ասում փոխվի վերնագիրը քանի որ մեկնաբանությունից արդեն պարզ է։
Հենց նոր շատ մտածեցի էս հարցի շուրջ, արդեն գրված պատասխաններն էլ հետաքրքիր են․ Բյուրի ասած․ որ քեզ ճանաչում են, Անուկի ասած երեխա ունենալը, կամ երբ չես ուզում մեծանալ․․․
Ստեղ իմ համար տարբերություն են տալիս օգտագործվող երեք տերմինները․ չափահաս զգալ, մեծ զգալ ու հասուն զգալ։ Հնարավոր է սրանք էլ են էտապներով։ Չնայած պարդադիր ստորակարգություն չի։
Սա մի կողմից մյուս կողմից էն տպավորությունն է, որ ինձ համար երկու տեսակ գործոններ են անհրաժեշտ՝ արտաքին ու ներքին։ Արտաքինը՝ հասարակական օգտակար աշխատանք ունենալն է։ Սա ինձ համար կդրսևորվի մշտական, հումանիստական ուղղվածությամբ գործ ունենալով։ Իսկ ներքինը դե անձնական ոլորտներում․․․ երևի տուն ունենալով/պարտադիր չի անձնական, վարձով, բայց որը ինձ կամ մեզ պատկանի/։ Էս երկու գործոններն էլ ինձ համար հավասար կարևոր են։
Այսինքն ես ինձ եթե ինչ որ տեղ չափահաս զգում եմ, չնայած ոչ ամբողջությումբ, ապա մեծ կամ հասուն հաստատ չեմ զգում։
Ասեմ որ արդեն մի երեք տարի է մենակ ապրելու փորձ ունեմ որից երկուսը նաև ֆինանսապես անկախ։ Մեծանալ տարիքով չեմ ուզում բայց գլխով ուզում եմ:D հմի ո՞նց պետքա ըլնի։
Պատասխանատվությունը մեծություն, չափահասություն չի ենթադրում, կամ ոնց ասում են անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման է։ Իսկ օրինակ որոշումները, սեփական կյանքի վերաբերյալ միայնակ կայացնելը կարևոր պայման է, էս մեկը ինձ մոտ չկա, իսկ մերոնց հարցնեք՝ հակառակը, ու շրջապատիս մեծ մասն էլ մտածում է, որ ինքնուրույն եմ ու տենց։ Մի այլ պայման էլ երևի անհրաժեշտ, երբ գիտես ինչ ես ուզում ու քո ցանկացած գործունեություն պատճառաբանված ու նպատակաուղղված է։ Բայց ես խիստ հեռու եմ լիքը նման բաներից։
Ու ընդհանրապես մեկ-մեկ չափից դուրս օդերում եմ, չափահասնությո՞ւն, հմմմ․․:8