PDA

Դիտել ողջ տարբերակը : Փարիզի Աստվածամոր տաճար / Notre Dame de Paris



Ասկանիո
23.05.2015, 17:13
Այս թեմային կարող են միանալ բոլորը,ովքեր հետաքրքրված են այս տաճարով,գրքով,ներկայացմամբ,անդամներով, կամ սրա հետ կապ ունեցող որևէ բանով:
Ես սրանով հետաքրքրվել եմ 1,5 տարի առաջ պատահաբար հեռուստացույցով ներկայացումից մի հատված տեսնելով,դրանից առաջ էլ շատ անգամ տեսել էի բայց չէր հետաքրքրել,դրանից հետո սկսեցի գիրքը ճարել,որից հետո Հյուգոն դարձավ իմ սիրելի գրողը,տաճարը`լավագույն կառույցը,ներկայացումը`ամենալավը,ներկայացման անդամները`ամենալավ երգիչները(հատկապես,երբ իմացա,որ մի մասը հայեր են),իսկ Ֆրանսիան`իմ երազանքի երկիրը: Հետո որոշեցի,որ պետք է սովորեմ Սորբոնի համալսարանում ու ինչ լեզու հասնի չեմ սկսել սովորել դրան հասնելու համար:Մի խոսքով եթե դուք էլ հետաքրքրված եք սրանով միացեք ու բոլորով կքննարկենք:

Վոլտերա
23.05.2015, 17:21
Ասկանիո ջան, նախ ինչի՞ ես թեման երաժշտության բաժնում բացել: Երկրորդը, ավելի լավ չի լինի՞ կոնկրետացնես, թե ինչն ես ուզում քննարկել:
Նշել ես տաճարը, գիրքը, ներկայացումը, անդամները: Տենց չի լինում, կողմնորոշվիր:
Եթե տաճարի մասին ես ուզում խոսել, դրա համար նախատեսված ճարտարապետություն բաժին ունենք, եթե գիրքն ես ուզում քննարկել՝ գրականության բաժին ունենք, եթե ներկայացումը՝ թատրոն բաժինը:

Վոլտերա
23.05.2015, 17:34
Տաճարների համար առանձին թեմա ունենք
http://www.akumb.am/showthread.php/51166-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%AF-%D5%BF%D5%A1%D5%B3%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8

StrangeLittleGirl
23.05.2015, 17:36
Այս թեմային կարող են միանալ բոլորը,ովքեր հետաքրքրված են այս տաճարով,գրքով,ներկայացմամբ,անդամներով, կամ սրա հետ կապ ունեցող որևէ բանով:
Ես սրանով հետաքրքրվել եմ 1,5 տարի առաջ պատահաբար հեռուստացույցով ներկայացումից մի հատված տեսնելով,դրանից առաջ էլ շատ անգամ տեսել էի բայց չէր հետաքրքրել,դրանից հետո սկսեցի գիրքը ճարել,որից հետո Հյուգոն դարձավ իմ սիրելի գրողը,տաճարը`լավագույն կառույցը,ներկայացումը`ամենալավը,ներկայացման անդամները`ամենալավ երգիչները(հատկապես,երբ իմացա,որ մի մասը հայեր են),իսկ Ֆրանսիան`իմ երազանքի երկիրը: Հետո որոշեցի,որ պետք է սովորեմ Սորբոնի համալսարանում ու ինչ լեզու հասնի չեմ սկսել սովորել դրան հասնելու համար:Մի խոսքով եթե դուք էլ հետաքրքրված եք սրանով միացեք ու բոլորով կքննարկենք:
Բայց դու ինչ լավն ես Ասկանիո :)) Նենց սիրում եմ սենց սպեցիֆիկ հետաքրքրություններով էրեխեքի:
Մեր ջահել վախտերով էր, որ մյուզիքըլը դուրս էկավ, ահագին պոպուլյար էր: Որոշ երգեր ես էլ եմ շատ սիրում:
Իսկ մուլտը տեսե՞լ ես:
Եթե մի օր բախտ վիճակվի, գնաս Փարիզ, անպայման բարձրացի Աստվածամոր տաճարի գագաթը: Տարիներ առաջ, երբ երկու ամսով Փարիզ էի գնացել, տաճարի գագաթը բարձրանալն ու էն հրեշիկներին մոտիկից տեսնելն ամենավառ հիշողություններից մեկն էր:


Ասկանիո ջան, նախ ինչի՞ ես թեման երաժշտության բաժնում բացել: Երկրորդը, ավելի լավ չի լինի՞ կոնկրետացնես, թե ինչն ես ուզում քննարկել:
Նշել ես տաճարը, գիրքը, ներկայացումը, անդամները: Տենց չի լինում, կողմնորոշվիր:
Եթե տաճարի մասին ես ուզում խոսել, դրա համար նախատեսված ճարտարապետություն բաժին ունենք, եթե գիրքն ես ուզում քննարկել՝ գրականության բաժին ունենք, եթե ներկայացումը՝ թատրոն բաժինը:
Վոլտ, էլ մի, մարդը ուզում ա տաճարի հետ կապված ամեն ինչ քննարկի: Ի՞նչ վատ ա որ: Եթե երաժշտություն բաժինը սխալ եք համարում, գուցե ուրիշ բաժին տեղափոխվի, բայց հավես ա, որ երևույթին նվիրված ընդհանուր մի թեմա ա:

Վոլտերա
23.05.2015, 17:42
Բյուր, դու ասենք ի՞նչ բաժին կտեղափոխեիր: Տաճարի մասին եք ուզում խոսել, գնացեք ճարտարապետության բաժին: :'

StrangeLittleGirl
23.05.2015, 17:43
Բյուր, դու ասենք ի՞նչ բաժին կտեղափոխեիր: Տաճարի մասին եք ուզում խոսել, գնացեք ճարտարապետության բաժին: :'

Դեսից դենից, օրինակ:

Վոլտերա
23.05.2015, 17:44
Դեսից դենից, օրինակ:

Հա, իմ մտքով էլ էդ անցավ: Թե թող գան, տեղափոխեն :)

Ասկանիո
25.05.2015, 21:40
Արդեն տեղափոխել են դեսից դենից բաժին

Ասկանիո
27.05.2015, 12:41
Չե մուլտը չեմ տեսել,բայց ֆիլմը տեսել եմ:Ամեն ինչ կանեմ,որ գնամ,հենց գնացի անպայման կբարձրանամ:

Նաիրուհի
27.05.2015, 13:04
Մեր սերնդի համար ահագին հավես զգացողություններ կան էս տաճարի հետ կապված։ Մուլտն էլ եմ նայել, մյուզիքլն էլ, գիրքն էլ եմ կարդացել, ընդ որում՝ առաջին կուրսում ու մեծ հաճույքով։ Ապրի Հյուգոն, լուրջ եմ ասում, ինքը չլիներ՝ սենց հայտնի չէր լինի տաճարը, ես վստահ եմ։

Չգիտեմ՝ իրականում էդքան լա՞վն է, թե՞ գրքի ու մյուզիքլի պատճառով են էդքան սիրում, բայց որ ինձ համար դեռ չտեսած էլ աշխարհի ամենայուրահատուկ ու թանկ կառույցներից մեկն է, էդ հաստատ։

Իսկ մյուզիքլից ամենաշատը էս երգն եմ սիրում :love սիրունագույն երգ է, էդ կերպարի համար էլ գժվում եմ։


https://www.youtube.com/watch?v=uOr_MOq7-ps

StrangeLittleGirl
27.05.2015, 13:05
Մեր սերնդի համար ահագին հավես զգացողություններ կան էս տաճարի հետ կապված։ Մուլտն էլ եմ նայել, մյուզիքլն էլ, գիրքն էլ եմ կարդացել, ընդ որում՝ առաջին կուրսում ու մեծ հաճույքով։ Ապրի Հյուգոն, լուրջ եմ ասում, ինքը չլիներ՝ սենց հայտնի չէր լինի տաճարը, ես վստահ եմ։

Չգիտեմ՝ իրականում էդքան լա՞վն է, թե՞ գրքի ու մյուզիքլի պատճառով են էդքան սիրում, բայց որ ինձ համար դեռ չտեսած էլ աշխարհի ամենայուրահատուկ ու թանկ կառույցներից մեկն է, էդ հաստատ։


Լավն ա :)

Ասկանիո
28.05.2015, 14:06
Էտ երգը ես էլ եմ շատ սիրում,բայց իմ համար ամենալավը belle-ն ա:

https://www.youtube.com/watch?v=VLzpbk--hsE

Աթեիստ
28.05.2015, 22:39
Ո՞նց, ո՞նց կարելի ա սրանից շատ ինչ որ կտոր սիրել։


https://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=6gRcirf0Xno

Դե մեկ էլ էս ։)


https://www.youtube.com/watch?v=hxD-sJIQpxk

Ասկանիո
04.06.2015, 13:53
Էս երգերն էլ եմ սիրում ու երեվի օր չկա,որ չլսեմ