PDA

Դիտել ողջ տարբերակը : Վաճառելու պատճառը



insider
19.05.2015, 02:31
Մենք՝ հայերս /ու ոչ միայն/, ինչ որ բան գնելիս, եթե դա գնում ենք հայտարաության և նմանատիպ այլ միջոցներով, շատ ենք սիրում հարցնել, թե ի՞նչ պատճառով է վաճառողն այն վաճառում: Օրինակ՝ «Բա խի՞ էս ծախում, ախպերս» - էս հարցը ավտոշուկաներում անպակաս է:

Չգիտեմ, թե էդ հարցի պատասխանն իրականում ի՞նչ է տալիս Գնորդին, բայց էս վերջերս շատ եմ նկատել, որ վաճառողները հենց իրենց հայտարարության մեջ նշում են իրենց ապրանիք վաճառքի պատճառը: Թե ինչու են վաճառողները դա նշում, դա էլ միանշանակ պատասխան չունի: Առաջինը երևի նրա համար, որ դրա «պահանջարկը» կա: Թե որքանով են անկեղծ վաճառողները, չեմ կարող ասել: Քանի որ, իրական պատճառը, ոչ բոլորն են ճիշտ գրում/ասում: Չէ, որ դա խիստ անձնական ինֆորմացիա կարող է լինել: Ո՞ւմ ի՞նչ գործն է::think

Ի վերջո, ինչի՞ համար պետք է վաճառողը ցույց տա, պարզաբանի, ասի թե ինչի համար է իր ապրանքը վաճառում: Մյուս կողմից էլ, պատճառը նշելը, լրացուցիչ խթան, ինչու չէ, նաև հենց ապրանքի գովազդ կարող է դառնալ: «Ճիշտ ընտրված» վաճառքի պատճառը կարող է խթան դառնալ, Գնորդի մոտ կարող է ինչ-ինչ հարցեր փարատել և արդյունքում նա գնի այդ ապրանքը:

Ի՞նչ կասեք :)

StrangeLittleGirl
19.05.2015, 02:36
Անկեղծ ասած, արևմուտքում դեռ երբևէ չեմ նկատել, որ նման հարց ծագի, անգամ օգտագործած իրերի դեպքում: Սովորական երևույթ է. մարդիկ մի իրից հոգնում են, որոշում են վաճառել, կամ էլ տեղափոխվում են, կամ էլ մի իքս պատճառ: Ու կարծում եմ՝ էթիկ չի նման հարց տալը: Ես հիմա փորձում եմ համերգի տոմս վաճառել: Պատկերացնում եմ՝ ինչ ահավոր կլինի, եթե ինձ հարցնեն՝ ինչու ես վաճառում:

Chuk
19.05.2015, 02:36
Կարծում եմ, որ էդ հարցը հիմնականում առաջանում ա լավ ապրանքների դեպքում: Պատճառն էլ՝ մեր կասկածամտությունն ա:

Ասենք Պողոսը 500 դոլարով վաճառում ա 600 դոլարանոց հեռախոսը: Միանգամից կասկածը մեզ սկսում ա կրծել «տեսնես որտե՞ղ են ուզում մեզ քցած լինել, կարո՞ղ ա փչացած, վերանորոգած ապրանք ա, կարո՞ղ ա գողացած ա, կարո՞ղ ա դեֆեկտ ունի»:

Հետո երբ որ ինքն ասում ա, «Դե բռատ, ես իմ համար 800 դոլարանոցն եմ առնելու», հանգստանում ենք՝ «չէ, սաղ նորմալ ա»:
Հետո երբ որ ինքն ասում ա, «Դե բռատ, փողի կրիզիս ա մոտս», հանգստանում ենք՝ «չէ, սաղ նորմալ ա»:
Հետո երբ որ ինքն ասում ա, «Դե բռատ, ես Հայաստանից գնում եմ», հանգստանում ենք՝ «չէ, սաղ նորմալ ա»:
Հետո երբ որ ինքն ասում ա, «Դե բռատ, մի տարուց իրա գինը 300 ա լինելու, քանի էս գնին ա, ծախեմ», հանգստանում ենք՝ «չէ, սաղ նորմալ ա»:

Ու ջհանդամ, որ եթե իսկապես լուրջ խնդիր լինի, հավանաբար ոչ թե լուրջ խնդիրն են ասելու, այլ էս տարբերակներից մեկը:

Chuk
19.05.2015, 02:59
Պատճառն էլ՝ մեր կասկածամտությունն ա:
Բայց դե էդ կասկածամտությունն էլ հիմքեր ունի: Որտև իրականում ուրիշ երկրներում չգիտեմ ոնց, բայց մեզանում սակավ չեն դեպքերը, երբ մարդը իր հին ապրանքը վաճառում է.
- Վարի գնացած լինելու դեպքում, կոսմետիկ վերանորոգելով, լավ տեսք հաղորդելով,
- Գողոցած ապրանքները,
- Դեֆեկտ ունեցող ապրանքները, դեֆեկտների մասին լռելով, քողարկելով,
- Գովազդին խափվելով ապրանք առել ա, ու ԼՐԻՎ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԳՈՎԱԶԴԵԼՈՎ վաճառում ա
Եվ այլն:

Chuk
19.05.2015, 03:02
Էլ չխոսած էն աբսուրդային, բայց իրական դեպքերի մասին, որ
- մարդը նորակառույցում տուն ա առնում, մինչ շինարարության ավարտը, շինարարության ավարտից հետո պարզվում ա, որ էդ տունը բացի քեզնից էլի ա մի քանիսին վաճառվել,
- համերգի տոմս ա առնում, պարզվում ա էդ տեղի տոմսը մի քանի օրինակ ա ունեցել :))

insider
19.05.2015, 03:22
Չուկ ջան, համաձայն եմ, կասկածամիտ ենք, ու ոնց որ նշեցիր, էդ կասկածամտությունն էլ, շատ դեպքերում, առանց հիմքերի չի:

Մի ուրիշ օրինակ, վաճառվում են սպորտային կոշիկներ: Վաճառողը հայտարարության մեջ նշում է, որ վաճառելու պատճառը կոշիկի չափսի անհամապատասխանությունն է /իրական հայտարարություն է/
Հիմա, եթե վերցնենք, որ կոշիկը գնորդին դուր է գալիս, գինն էլ գրպանին հարմար է ու ապրանքի որակին համապատասխան: Ապա ի՞նչ իմաստ կա նշելու, թե ինչու է այն վաճառում: Ի դեպ, վաճառողը ինքն է նշել պատճառը: Կոշիկի դեպքում դժվար թե գնորդին հետաքրքրի այն վաճառելու պատճառը:


Անկեղծ ասած, արևմուտքում դեռ երբևէ չեմ նկատել, որ նման հարց ծագի, անգամ օգտագործած իրերի դեպքում: Սովորական երևույթ է. մարդիկ մի իրից հոգնում են, որոշում են վաճառել, կամ էլ տեղափոխվում են, կամ էլ մի իքս պատճառ: Ու կարծում եմ՝ էթիկ չի նման հարց տալը: Ես հիմա փորձում եմ համերգի տոմս վաճառել: Պատկերացնում եմ՝ ինչ ահավոր կլինի, եթե ինձ հարցնեն՝ ինչու ես վաճառում:

Արևմուտքում չգիտեմ, բայց օրինակ Ռուսաստանում համարյա թե բոլոր հայտարարություններում վաճառողները նշում են «Պրիչինա պռոդաժի»-ն: Հետաքրքիր է ԱՄՆ-ում ընդունվա՞ծ է հայտարարության մեջ նշել ապրանքը վաճառելու պատճառը:

Chuk
19.05.2015, 03:28
Մի ուրիշ օրինակ, վաճառվում են սպորտային կոշիկներ: Վաճառողը հայտարարության մեջ նշում է, որ վաճառելու պատճառը կոշիկի չափսի անհամապատասխանությունն է /իրական հայտարարություն է/
Հիմա, եթե վերցնենք, որ կոշիկը գնորդին դուր է գալիս, գինն էլ գրպանին հարմար է ու ապրանքի որակին համապատասխան: Ապա ի՞նչ իմաստ կա նշելու, թե ինչու է այն վաճառում: Ի դեպ, վաճառողը ինքն է նշել պատճառը: Կոշիկի դեպքում դժվար թե գնորդին հետաքրքրի այն վաճառելու պատճառը:
Վաճառողների մի մասը ավելորդ խոսակցությունից խուսափելու համար ա գրում: Ասենք նույն կոշիկ վաճառողի դեպքում, ինքը հայտարարությունը դնում ա, հետո օրվա մեջ մի հարյուր հոգի զանգում են, որոնցից 99-ը հարցնում են.
«Իսկ մաշած/օգտագործած/շատ օգտագործած չի՞, իսկ կարո՞ղ ա կրունկի մասը սխալ ա սարքած, ցավացնում»:

Հայտարարություն տվողը հիմնականում տենց հարցերից ա խուսափում, որտև ներվայնացնող ա անընդհատ նույն հարցերին պատասխանելը: Կոշիկի չափսի անհամապատասխանությունը պոտենցիալ գնորդների մի մասի նմանատիպ կասկածները ցրում են: