Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Նայեցի այս ֆիլմն ու...

մարիօ
16.05.2015, 15:47
Արդեն երկար ժամանակ ակումբում հարմար թեմա էի փնտրում նայածս ֆիլմերի մասին գրելու համար, որովհետև երբեմն կարիք եմ ունենում ինչ-որ ֆիլմի մասին արտահայտվելու, բայց հարմար տեղ չկար: Էս թեման բացում եմ, զուտ կարծիքների համար, բայց խնդրում եմ ռեվյուների տեսքով գրել, հնարավորինս ընդգրկուն տեղեկություններ տալ ֆիլմի մասին ու նաև կարծիք, չնայած եթե հավես չունենաք՝ մենակ կարծիքն էլ կհետաքրքրի, քննարկումները թեմայում խրախուսվում ե՜ն: Կիսվեք ձեր նայած կինոներով :oy
Սկզբի համար ես եմ ասում, թե ինչ ֆիլմ եմ նայել:
No mires para abajo
Don't Look Down
Не смотри вниз
Արգենտինա, 2008
Ռեժ՝ Էլիզեո Սուբիելա
Դերերում՝ Անտոնելլա Կոստա, Լեանդրո Սթիվելման, ՈՒգո Արանա
18+
http://i.imgur.com/pUCbEIV.jpg?1

Մինչև էս ֆիլմը Արգենտինայի մասին մենակ Բորխեսի գրքերից ունեի պատկերացումներ ու էդ երկիրն ավելի պատկերավոր բացահայտեցի՝ կերպարներով, ապրելակերպով ու մտածելակերպով: Բանականության սահմաններից դուրս տանող ֆիլմ է, ինձ թվում էր, թե ես էլ եմ ճանապարհորդում աշխարհով մեկ հերոսի հետ, ոնց որ նոր քաղաքներ բացահայտես, նոր մոլորակներ: Գլխավոր հերոսն էլ էնքան անջատված, օդերով կերպար է, որ քեզնից անկախ սկսում ես սիրել էդ դմբոյին: Նայելուց իրոք թվում էր, թե Բորխեսի գրքերից եմ կարդում: Ռեժիսորը բացահայտում էր ինձ համար, յուրօրինակ փիլիսոփայություն է դրել մեջը ու հետաքրքիր մեսիջներ: Ծաղիկի հետ պարելու տեսարանը տեսածս ամենասիրուն տեսարաններից մեկն էր, նենց նուրբ ու սիրուն էր, ուֆ: Ինչ-որ էկզոտիկ բան կա էս ֆիլմի մեջ, շատ սիրուն երաժշտություն ու հետաքրքիր դերասաններ:
Էս ֆիլմը ստիպում է սիրել ինքդ քեզ, դիմացինին, բոլոր-բոլորին, համբերատար լինել, հարգել, սիրել, սիրե՜լ ու կապ չունի, որ էրոտիկ, կամասուտրայոտ տեսարաններ կան մեջը: :D
ՈՒ վերջի համար. Դու ամբողջ կյանքումդ ստիպված ես լինելու հրաժեշտ տալ, բայց դա չի նշանակում, որ պիտի դադարես սիրել:

Վոլտերա
18.05.2015, 19:00
Դե լավ, երկրորդ գրառումն էլ թող ես արած լինեմ :))
Գիտեմ էս ֆիլմը բոլորը տեսել են ակումբում, բայց իմ դեպքում նորմալ ա, որ նոր եմ տեսնում: Ես միշտ էլ ուշացած եմ ամեն ինչից:
Քանի որ Մարիամի թեման ա, իրա օրենքներով շարժվեմ :Դ
Ուրեմն. Dancer in the dark
Ռեժ. Լարս ֆոն Տրիեր
2000 թ., գլխ. դերում` Բյորկ

http://i.imgur.com/3F3E3yh.jpg

Լսել էի, որ Լարսը վերջին շրջանում կտրուկ փոխել ա ֆիլմերի ոճը, բայց սենց տարբեր չէի պատկերացնում: Չնայած մի բան կա, որը չի փոխել` էդ իր ֆիլմերի առիթմիան ա: Բայց էս մեկը ավելի քան արագ տևեց, քան թվում էր սկզբից: Էդ երաժշտական պահերը ընտիր էին, Բյորկը մի այլ տեսակի սիրուն էր խաղում ու նուրբ, ու նենց չի, որ հատուկ էր անում, էնքան որ դերն ընդգծելու համար, չէ, ամբողջությամբ մտել էր կերպարի մեջ: Իրա տղային սիրելու պահերն էլ էին շատ նուրբ արած, ու հետաքրքիր պահ կար` Սելմայի ( գլխավոր հերոսուհու) տարիքը հատուկ փակ էր նայողի համար, մանավանդ էն սկզբներում, չէի կողմնորոշվում քանի տարեկան կլինի, մեկ շատ փոքր էր երևում` երեխայի տեղ կանցներ, մեկ էլ շատ հասուն: Մի քիչ իրա լացելն էր նյարդայնացնում, բայց դրա վրա կարելի ա աչք փակել: Հա ու ես կզարմանայի, որ տենց չպրծներ էս ֆիլմը, էն սկզբից էլ զգացվում էր որ մի դրամատիկ բան ա լինելու վերջում:

Էլի բաներ կան, որ կնայեմ Լարսից, բայց մեկ ա իրենից ամենասիրելի ֆիլմը մնում ա Մելանխոլիան, որը Մարիամը չի սիրում, իսկ Դավիթը տենց էլ չկարողացավ մինչև վերջ նայել :

մարիօ
18.05.2015, 19:37
Էլի բաներ կան, որ կնայեմ Լարսից, բայց մեկ ա իրենից ամենասիրելի ֆիլմը մնում ա Մելանխոլիան, որը Մարիամը չի սիրում, իսկ Դավիթը տենց էլ չկարողացավ մինչև վերջ նայել :

Թրիերը սիրածս ռեժիսորն ա, ո՞նց ես ինչ-որ ֆիլմ իրենից չեմ սիրի, ե՞րբ եմ տենց բան ասել: :think Ես ուղղակի միշտ ասել եմ, որ Թրիերը Անտիքրիստից առաջ ու Անտիքրիստից հետո իմ համար մի քիչ տարբեր է ու հին ֆիլմերն ավելի շատ եմ սիրում: Փաստորեն դու Անտիքրիստից հետոն ես սիրում :(
Բայց դե էս ֆիլմը ահավոր շատ եմ սիրում, ապրես գրելու համար :love

Վոլտերա
18.05.2015, 19:58

Դու ես ասել, որ չես սիրում :)) ոչ թե անտիքրիստից հետոն եմ սիրում, այլ դրանք էի տեսել մենակ: Բայց սխալս ուղղում եմ մանրից :love
Յոհանի ականջն էլ կանչի, ինքն ինձ գցեց Լարսի ջրերը ^^

մարիօ
18.05.2015, 20:20
Դու ես ասել, որ չես սիրում :)) ոչ թե անտիքրիստից հետոն եմ սիրում, այլ դրանք էի տեսել մենակ: Բայց սխալս ուղղում եմ մանրից :love
Յոհանի ականջն էլ կանչի, ինքն ինձ գցեց Լարսի ջրերը ^^

Տարօրինակ ա ու ինձնից չի :D Յոհանը Անտիքրիստի տարած ա, էդ նայի:

Վոլտերա
18.05.2015, 20:23
Տարօրինակ ա ու ինձնից չի :D Յոհանը Անտիքրիստի տարած ա, էդ նայի:

Տեսել եմ :)) սկզբից սիրում էի, հիմա էլ չէ

մարիօ
18.05.2015, 20:26
Տեսել եմ :)) սկզբից սիրում էի, հիմա էլ չէ

Ես օպերատորական աշխատանքն եմ սիրում դրա, ուզում եմ երկրորդ անգամ նայեմ, չեմ կարողանում, նայեմ կգրեմ: :think

Ռուֆուս
07.10.2015, 18:22
Մի հատ ֆիլմ խորհուրդ տամ, երկու անգամ եմ հասցրել նայել ու երկու անգամն էլ սիրտս լավ ճմլեց:

Il Postino/Փոստատարը (http://www.imdb.com/title/tt0110877/)

https://upload.wikimedia.org/wikipedia/en/2/28/Il_Postino_poster.jpg
Չիլիացի հայտնի բանաստեղծ Պաբլո Ներուդայի ու սովորական իտալացի փոստատարի ընկերության մասին է: Ճիշտ է պատմությունը հորինած է, բայց կարող էր լրիվ իրական լինել: 50-ական թվականներին Ներուդային աքսորում են իտալական մի փոքրիկ կղզի ու էնտեղ ծանոթանում ու ընկերանում է հասարակ փոստատարի հետ: Ու կինոն ծերից ծեր պոեզիա է, ահավոր սիրուն նկարահանված:

Մի տխուր բան էլ կա՝ փոստատարի դերասանին՝ Մասսիմո Տրոիզիին պետք է սրտի վիրահատություն անեին ու նկարահանումների պատճառով Տրոիզին վիրահատությունը հետաձգել էր: Նկարահանումները ավարտելուց ուղիղ մեկ օր անց Տրոիզին մահանում է, էդպես էլ չտեսնելով ֆիլմի վերջնական տարբերակը: 1994թ-ին ներկայացվել է Օսկար մրցանակի՝ հինգ կատեգորիաներում, որոնցից շահել է մեկը՝ լավագույն սաունդթրեքի համար:

Յոհաննես
14.09.2016, 17:51
Ձեզ եմ ներկայացնում Ռիչարդ Լինկլեյթերի եռապատումը.
Before Sunrise-ընդհանրապես հեռու եմ մելոդրամաներից,բայց էս ֆիլմը հենց սկզբից սկսեցի մեծ հետաքրքրությամբ նայել:Դրա ամենամեծ պատճառը գլխավոր հերոսների երկխոսություններ էին,որոնք ինձ համար ահագին հետաքրքիր էին:Գնալով կերպարները սկսում են աննկարագրելի էմոցիաներ փոխանցել. իրենց զրույցները,միմիկաները,հայածքները,ապրելակերպը:Բայց վայելելով ընթացքը,ինձ համար արդեն չափազանց պարզ էր ամբողջ եռապատումը ու ճիշտ է գիտակցում էի,որ դա է իրականությունը,բայց ինձ իրականությունը պետք չէր:Իսկ ֆիլմի վերջնամասում,գնացքի մոտ կերպարների էմոցիաները մարդուն էմոցիոնալ պերեդոզի են հասցնում:
Before Sunset-ինձ համար էս ամենաչստացված մասն էր,մի երկու պահ կար,որ հաճույքով էի նայել:Ամենաշատը նման շարունակությունից էի վախենում:Մի պահ ուզում են ցույց տալ,որ առանձնապես կերպարները չեն փոխվել էդ առանձին ապրելու ժամանակահատվածում,բայց ախր իրանց միջի կրակը հանգել էր,ապրելու,զգալու ցանկություննը նորմալ չկարողացան փոխանցել:
Before Midnight-դառը,անտանելի դառը:Եռապատման վերջին մասը,որը պարզապես ներկայացնում է իրականությունը:Ինչքան էլ սիրային հարաբերությունները յուրահատուկ լինեն,գալիս է մի շրջան,երբ արդեն նրանք մուտ ենք գործում կենցաղ ու ամեն ինչ շատ ավելի բարդ է դառնում:
Ամենահաճելին էն էր,որ ամբողջ եռապատման մեջ դերասանները չեն փոխվում ու ոնց որ իրանց հետ ապրես էդ ամբողջ տարիները,վերջում արդեն հետները ծերանաս:
Համենայնդեպս ինչքան էլ ստացածս էմոցիաները հակասական լինեն,չեմ կարող չնդունել,որ իրոք ստացված ֆիլմ էր:Ու Շնորհակալություն եմ հայտնում StrangeLittleGirl-ին, խորհրդի համար:

StrangeLittleGirl
14.09.2016, 17:57

Մի հետաքրքիր բան էլ ասեմ :) Հավանականություն կա, որ յոթ տարի հետո չորրորդ մասն ա դուրս գալու: Տեսնենք՝ էդ ժամանակ ռեժիսորն ինչ պատկերացումներ կունենա սիրո մասին:

Յոհաննես
14.09.2016, 18:05
Մի հետաքրքիր բան էլ ասեմ :) Հավանականություն կա, որ յոթ տարի հետո չորրորդ մասն ա դուրս գալու: Տեսնենք՝ էդ ժամանակ ռեժիսորն ինչ պատկերացումներ կունենա սիրո մասին:

Մեծ հաճույքով կսպասեմ ու էլի ծանր-ծանր մտքերով կնայեմ :))