PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարդում ենք Փամուկ․ "Անմեղության Թանգարան"

Գալաթեա
14.05.2015, 13:21
Սկսում ենք կարդալ։ :)

Museum of Innocence (http://up.98ia.com/images/qg0ucvw96zchufz7esg.pdf)

Музей невинности (http://vk.com/doc-39281226_140507613?hash=b7666314c593999dc2&dl=792b4055b1085054ad)

Կարծում եմ 15-20 օր ժամանակը լրիվ բավական է՝ գիրքը վերջացնելու համար։

Վերջնաժամկետը՝ հունիսի 3-ին։

Ովքեր որ շուտ կարդան վերջացնեն՝ թող թեմայում էդ մասին տեղեկացնեն, որ մյուսները հավեսի ընկնեն՝ արագացնեն։
Երևի թե միակ կանոնը՝ ընթացքում սփոյլերություն չանել։

Եթե ասելիք կա, որ սփոյլերություն չի անի՝ խնդրեմ, արտահայտվեք։

Գալաթեա
14.05.2015, 13:22
Այս գիրքը գրել Փամուկին ոգեշնչել է Միլանում գտնվող Bagatti Valsecchi թանգարանը։ Թանգարանի հուշագրքում 2007-ի հունիսի 27ին նա գրել է․"Արդեն երրորդ անգամն է ես այցելում եմ այս յուրահատուկ թանգարանը։ Ես սիրում եմ այս տունը, գաղափարը և երևակայությունը, որ այս պատերը ներառում են իրենց մեջ։ Նրանք ինձ ոգեշնչեցին գրել նովելը, որի վրա ես աշխատում եմ։ Երջանիկ եմ, որ արդեն երրորդ անգամն է այստեղ եմ"։

Bagatti Valsecchi թանգարանը Միլանում

http://i.imgur.com/gmcQMIN.jpg

http://i.imgur.com/WMQ9D6e.jpg

http://i.imgur.com/H1XP448.jpg

http://i.imgur.com/hJAa4JJ.jpg

http://i.imgur.com/nPwVNqY.jpg

StrangeLittleGirl
14.05.2015, 13:30
Հավեսի եք գցում հա :))

Tiger29
14.05.2015, 19:43
Սկսում ենք կարդալ։ :)

Museum of Innocence (http://up.98ia.com/images/qg0ucvw96zchufz7esg.pdf)

Музей невинности (http://vk.com/doc-39281226_140507613?hash=b7666314c593999dc2&dl=792b4055b1085054ad)

Կարծում եմ 15-20 օր ժամանակը լրիվ բավական է՝ գիրքը վերջացնելու համար։

Վերջնաժամկետը՝ հունիսի 3-ին։

Ովքեր որ շուտ կարդան վերջացնեն՝ թող թեմայում էդ մասին տեղեկացնեն, որ մյուսները հավեսի ընկնեն՝ արագացնեն։
Երևի թե միակ կանոնը՝ ընթացքում սփոյլերություն չանել։

Եթե ասելիք կա, որ սփոյլերություն չի անի՝ խնդրեմ, արտահայտվեք։

Առաջարկում եմ գիրքը քննարկել մաս-մաս: Որպեսզի 20 օր չսպասենք, ինչ-որ մի միջին թիվ վերցնենք, ու էդ սահմաններում <<իրավունք>> ունենանք կարծիք հայտնելու:
Օրինակ սա մոտ 80 գլուխ է: Կարելի է վերցնել օրը 4 գլուխ:
Այսօր երեկոյան խոսենք`

1 Счастливейший миг моей жизни
2 Бутик «Шанзелизе»
3 Дальние родственники
4 Любовь в директорском кабинете

Էս մասերից` միայն:
Ինչ կարծիքի եք? Թե չէ նենց մի քիչ շատ ա լինում 20 օրը: Մանավանդ, որ օրինակ ես 1/3-ը արդեն կարդացել եմ` մոտ 5-6 ժամում:
20 օր հետո նորից պիտի կարդանք, որ վերհիշենք :)

Վոլտերա
14.05.2015, 19:55
Մուրակամին վերջացնեմ, սա սկսեմ :Դ մի չորս օրից: Հուսամ` կհասցնեմ քննարկումներին:

Գալաթեա
14.05.2015, 20:42
Առաջարկում եմ գիրքը քննարկել մաս-մաս: Որպեսզի 20 օր չսպասենք, ինչ-որ մի միջին թիվ վերցնենք, ու էդ սահմաններում <<իրավունք>> ունենանք կարծիք հայտնելու:
Օրինակ սա մոտ 80 գլուխ է: Կարելի է վերցնել օրը 4 գլուխ:
Այսօր երեկոյան խոսենք`

1 Счастливейший миг моей жизни
2 Бутик «Шанзелизе»
3 Дальние родственники
4 Любовь в директорском кабинете

Էս մասերից` միայն:
Ինչ կարծիքի եք? Թե չէ նենց մի քիչ շատ ա լինում 20 օրը: Մանավանդ, որ օրինակ ես 1/3-ը արդեն կարդացել եմ` մոտ 5-6 ժամում:
20 օր հետո նորից պիտի կարդանք, որ վերհիշենք :)

Ես համաձայն եմ։
Բայց էսօր երեկոյան չէ։ Ես դեռ ժամանակ չեմ ունեցել սկսելու :oy

laro
14.05.2015, 22:38
Ես պրծա չորս գլուխը. արագ կարդացվեց: Հենց սկսեք քննարկումը կմիանամ:

ivy
14.05.2015, 22:47
Ամբողջը վերջացրեցի. սպասում եմ քննարկումներին:

Tiger29
14.05.2015, 22:53
Ես պրծա չորս գլուխը. արագ կարդացվեց: Հենց սկսեք քննարկումը կմիանամ:

Քո մոտ թարմ ա), դու պիտի սկսես, մենք պիտի աչքի անցկացնենք, որ ավելորդ բաներ չխոսանք)) 40 գլուխ կարդացել եմ:

laro
15.05.2015, 00:25
Քո մոտ թարմ ա), դու պիտի սկսես, մենք պիտի աչքի անցկացնենք, որ ավելորդ բաներ չխոսանք)) 40 գլուխ կարդացել եմ:
Ես էլ ահագին առաջ անցա:
Գիտեմ հեսա էս ասածիս համար քարկոծելու եք, բայց ասեմ. սկզբում երբ հեղինակը պարզեցի թուրք ա ու դեպքերը ծավալվում են Ստամբուլում ու ներկայացնում են թուրքական բարքերը մի քիչ խրտնեցի: Հետո էդ ամեն ինչը մի կողմ թողի սկսեցի կարդալ. արագ ա թռնում: Բայց ամեն անգամ Աթաթուրքի և նման մարդկանց անունը կարդալուց մի ձևի եմ լինում, չեմ կարա ասեմ ինչ ձևի :)) Չքարկոծեք, ամեն դեպքում էդքան չեմ ֆիքսվում էդ ամենի վրա: Լավ երևում ա թուրքական բարքերն ու սովորույթները, ապրելակերպը. գրվածց կարելի ա պատկերացում կազմել: Քեմալն ինձ թվում ա սեքսուալ մանյակ, որ ամեն շարժման մեջ մի բան տեսնում ա, իսկ Ֆյուսունը դա լավ էլ նկատում ա ու ոնց որ թե դա իրան դուր ա գալիս: Քեմալի մաման ինձ թվում ա քաղքենի: Ու մի բան էլ. ինչի իրանց մոտ գեղեցկության մրցույթի մասնակցելը տենց ծանր ընդունվում: Պարտադի՞ր ա , որ մասնակցողը թեթև վարքի տեր լինի: Կարելի ա մաս-մաս գրել, հիմա ահագին առաջ անցա, չեմ հիշում մինչև 4 գլուխների մեջ որ մասերն էր ընկնում ու նոր նայեցի, ոնց որ մյուս գլուխների մասին էլ ամփոփված գրել եմ:

Tiger29
15.05.2015, 00:38

Հենց սկզբից իմ մոտ էլ էդ եղավ, որ բան ու գործ չունենք, դնենք թուրքի գրածը կարդանք:), բայց կենսագրությունը երբ կարդացի, զգացի, որ, մի քիչ, մերոնքական ա:D
Լավ հալածել են ու հիմա ոնց որ էլ Թուրքիայում չի ապրում:

Բարքերի նմանություններ շատ կան, բառեր կան, որոնք մտածում ես ինչի հայերեն չեն գրել:D
Մեջը սեռական կապն ա մի քիչ շատ` իսկական սեր նկարագրելու համար: Կարելի էր նաև ուրիշ զբաղմունքներից օրինակներ բերել:
Բայց հեշտ ա կարդացվում, պարզ լեզվով ա գրել:

ivy
15.05.2015, 00:41
Սերը տարբեր է լինում, տարբեր տեղերից է ծնվում, տարբեր ձևով է արտահայտվում:
Ինչ-որ մի պահի զգացի, թե ինչքան նման է Նաբոկովի «Լոլիտային»՝ հենց հերոսի ապրումներով, կապվածությամբ, զգացմունքների դրսևորմամբ ու կրքով:
Էդ էլ է սեր:

insider
15.05.2015, 00:47
Ես էլ սկսեցի... բայց դե շատ արագ եք կարդում ։)

ivy
15.05.2015, 00:55
Ու մի բան էլ. ինչի իրանց մոտ գեղեցկության մրցույթի մասնակցելը տենց ծանր ընդունվում: Պարտադի՞ր ա , որ մասնակցողը թեթև վարքի տեր լինի:

laro, 70-ականներն են, էդ կարծիք հայտնողն էլ՝ ավագ սերնդի կին:

laro
15.05.2015, 01:03
Իմ դասերը (մասնավորապես բիոխը) կարող ա խանգարեն սրան, հեսա լիքը քննություններ ու զաչոտներ ունեմ: Դրա համար մի քիչ անկանոն եմ կարդում, համոզված չեմ, որ վերջին կհասնեմ, որովհետև էս մի երկու օրն ա, որ գրաֆիկս թեթև ա: Ամեն դեպքում չի ձանձրացնում ու արագ թռնում ա:

Նիկեա
15.05.2015, 17:35
էսօր դպրոցում 13 գլուխ կարդացի: Թեթև կարդացվող գիրք է երևում: Ուղղակի ես սիրավեպեր կարդալիս ջղայնանում եմ: :D

ivy
15.05.2015, 19:33
Չուկ, Գալ, կարդո՞ւմ եք:
Որ մի քիչ քննարկենք:

Գալաթեա
15.05.2015, 20:13
Չուկ, Գալ, կարդո՞ւմ եք:
Որ մի քիչ քննարկենք:

Այվ, ես էս գիշեր կսկսեմ ու ոնց հասկացա՝ մի տենց կեսը կկարդամ։
Եթե էսօր ուզում եք քննարկեեք՝ ես ուղղակի չեմ մտնի թեման, վաղը կմիանամ :)

Tiger29
16.05.2015, 00:28
Էսօր էս մասերն եմ դնում, բայց կարծես թե հետաքրքրությունը մարեց:

5 Ресторан «Фойе»
6 Слезы Фюсун
7 «Дом милосердия»
8 Первый турецкий фруктовый лимонад

Հ.Գ. Ինձ մնաց 1/3-ը կարդամ:

ivy
16.05.2015, 10:26
Քեմալի մասին ինչ կարծիքի եք։

Իսկ Փամուկի՞ :)

Գալաթեա
16.05.2015, 11:29
Կեսը չէ, բայց ահագին կարդացի գիշերը։
Ճիշտն ասած մի քիչ ավելի հետաքրքիր գրիչ էի սպասում Փամուկից։ Չեմ ասում՝ թույլ ա, բայց դեռ սպասումներս չեն արդարանում։ Գուցե պատճառն էն ա նաև, որ բնագիր լեզուն չի։
Քեմալը հետաքրքիր ա երևում։ Բայց ինձ ավելի շատ Ֆյուզունն ա դուր գալիս դեռ։

Գալաթեա
16.05.2015, 11:32
Էն ամուսնանալուց առաջ աղջիկների սեքսից վախենալն էր հետաքրքիր։
Շատ նման ենք է ախր, ինչքան էլ չուզենանք։

ivy
16.05.2015, 11:53
Փամուկն ինձ շատ ա դուր գալիս, նրանով, թե ոնց ա պատմությունը ստեղծում, ոնց ա գրում: Ընդհանրապես, վեպը ահագին բարդ կառուցվածքով ստեղծագործություն ա, պատմվածք չի, որ սկիզբն ու վերջը լավ պատկերացնես, ընթացքն էլ դրան ծառայի՝ առանց աջ ու ձախ գնալու: Վեպն ուրիշ ա: Վեպում լիքը տարածվելու տեղ կա, լիքը մանրուքների ու կողքից հյուսվող պատմությունների դաշտ: Ու հեղինակից ա կախված, թե ինքը դա ոնց կօգտագործի: Իմ կարծիքով, Փամուկը հոյակապ ձևով օգտագործում ա էդ հնարավորությունները: Մի հատ նայեք՝ ոնց ա ներկայացնում Թուրքիան, մարդկանց մտածելակերպը, ավանդույթները: Օրինակ՝ «մատաղի» տեսարանը, չգիտեմ հասել եք, թե չէ, նենց վառ ու պատկերավոր էր. մտածում ես, կարող էր և չլինել, ինչ կապ ունի ամբողջ պատմության հետ ի վերջո, բայց ինքը ներգրավել ա դա գրքում և շատ տեղին: Ու հա, մեր մշակույթները շատ նման են, դրանով էլ գիրքն ավելի հետաքրքիր ա կարդացվում:
Մեկ էլ նայեք՝ ոնց ա կերպարներ ստեղծել: Գլխավոր հերոսը՝ Քեմալը, լրիվ հակասական կերպար ա. ոչ դրական կանվանես, ոչ բացասական: Իհարկե, ես որպես կին՝ ավելի շատ հակված եմ նրան, որ կազյոլի մեկն էր, բայց դե տղամարդկանց տեսանկյունից կարող ա հեչ էլ էդպիսին չի:

Մեծ հաճույք եմ ստացել ամբողջ վեպից: Ու ինձ համար էս հոյակապ օրինակ ա, թե ոնց պիտի վեպ գրվի:
Իհարկե, կախված է նրանից, թե ինչ սպասումներով ես գիրքը բացում: Եթե ժամանակակից մոդայիկ անգլիալեզու գրողներից հետո ես կարդում (Պալանիկ, Գեյման, Մարտին), կարող ա և տխրես, որ գժական սյուժեները, սպանիչ շրջադարձները ու «հատուկ էֆեկտները» քիչ էին կամ չկային: Բայց էս էլ ուրիշ ա, ու իր ձևի մեջ շատ լավը:

Գալաթեա
16.05.2015, 12:19
Էն էր հավես, որ պատմությունն ուղիղ գծով չի գնում։ Սիրում եմ, որ ժամանակի հետ խաղում են։
Ու հա, էդ բարքերի մասը, ինչքան հասցրել եմ կարդալ, ահագին անբռնազբոս ձևով ա մատուցում։

ivy
16.05.2015, 12:29
Ու ինչքան լավ կլիներ, որ սենց մի ժամանակակից հայ գրող էլ լիներ, որ այ էսպիսի, թեկուզ ամենահասարակ սիրային պատմության միջոցով ներկայացներ իր երկիրը, իր մշակույթը, իր մարդկանց՝ առանց գունավորելու, ոչ էլ հատուկ կեղտոտելու, էնպես, ինչպես կա: Ու նաև իր անձը, իր հոգու ճիչն ու հոգու տառապանքը մի կողմ թողներ: Ուղղակի պատմություն պատմեր: Էն որ փաթաթվում ես տաք վերմակի մեջ, գլուխդ հենում մի հարմար տեղ ու ականջ անում:
Հենց սենց գրողներն են Նոբելյան մրցանակ ստանում ու մի օր էլ դասական դառնում:

ivy
16.05.2015, 13:36
Հիշո՞ւմ եք ութսունականներին ոնց էինք ամբողջ շենքով դուրս գալիս բակ՝ թաղման արարողություններին նայելու, որոնք միշտ նվագախմբով էին ուղեկցվում: Մեծ իրադարձություն էր:
Չնայած մեռելապաշտությունը՝ տարբեր դրսևորումներով, մինչ օրս էլ կա մեր մշակույթի մեջ:
Էս հատվածը նենց տիպիկ էր.

— Отнесите мой кофе на балкон. Мы будем смотреть на похороны.
Во дворе мечети Тешвикие каждый день проходило несколько похорон, и поэтому наблюдение за ними для меня и брата было с детства интересным и притягательным развлечением, которое, однако, посвящало нас в пугающую тайну смерти. В мечети с похоронным намазом начинался «последний путь» не только для представителей влиятельных семейств Стамбула, но и для известных политиков, генералов, журналистов, певцов или актеров, и члены общины медленно несли на плечах гроб до площади Нишанташи в сопровождении военного или муниципального (исходя из ранга покойного) оркестра, игравшего траурный марш Шопена.
Мы с братом любили играть в похороны: клали на плечи тяжелую длинную подушку, выстраивали за собой повара Бекри-эфенди, Фатьму-ханым, водителя Четина и других и, распевая похоронный марш, медленно, слегка покачиваясь, ходили по комнатам. Перед похоронами премьер-министров, известных финансистов или певцов, о смерти которых знала вся страна, к нам домой то и дело заезжали незваные гости посмотреть на процессию, которые оправдывались, что «просто проезжали мимо и решили зайти», но мама всех всегда пускала, хотя и ворчала за их спиной: «Им не мы нужны, а похороны», а мы с братом считали, что церемония устроена не для того, чтобы отдать дань уважения покойному либо чтобы смерть послужила назиданием, а только ради интересного зрелища.
Мы уселись на балконе за маленьким столиком, и мать даже предложила мне свое место: «Если хочешь, иди сюда, отсюда лучше видно!» «Знаешь, я не пошла на похороны, хотя очень жалею эту женщину, не из-за плохого самочувствия твоего отца. Я подумала, что мне трудно будет перенести то, что её дружки, вроде Рыфкы или Самима. надели темные очки, чтобы скрыть, что не могут выдавить из себя ни слезинки и разыгрывают траур. И потом, отсюда лучше видно».

StrangeLittleGirl
16.05.2015, 13:49
Կեսը չէ, բայց ահագին կարդացի գիշերը։
Ճիշտն ասած մի քիչ ավելի հետաքրքիր գրիչ էի սպասում Փամուկից։ Չեմ ասում՝ թույլ ա, բայց դեռ սպասումներս չեն արդարանում։ Գուցե պատճառն էն ա նաև, որ բնագիր լեզուն չի։
Քեմալը հետաքրքիր ա երևում։ Բայց ինձ ավելի շատ Ֆյուզունն ա դուր գալիս դեռ։

Գալ, նենց հասկանում եմ՝ ինչ ես ասում: Ես էդ կարգի զգացողություններ Ձյունը կարդալիս ունեցա (http://byurie.livejournal.com/355685.html), էն որ չես հասկանում՝ դուրդ գալիս ա, թե չէ: Ու պարզվում ա՝ մենակ ես չէի տենց: Դրա համար հիմա նորից Փամուկ կարդալուց առաջ մի քանի անգամ եմ մտածում:

laro
16.05.2015, 18:48
Մի ձև չեմ կարա բացատրեմ ինչ զգացողություն ա: Չեմ կարում հասկանամ ինձ դուր ա գալիս ընդհանուր վեպը թե չէ: Չեմ կարողանում գտնել «սիրելի հերոս»: Քեմալին չեմ կարողանում ընբռնել որպես կամ դրական կամ բացասական կերպար. խառն ա: Հասել եմ 14-րդ գլխին. շա՞տ դանդաղ եմ գնում: Դեռ գոհ չեմ գրքից, եսիմինչ զգացողություններ չի տալիս, սպասում եմ շրջադարձների: Բայց դեռ էն կարգի չի ձանձրացնում որ թողնեմ կարդալը. չէ, չի իրոք ձանձրացնում:

StrangeLittleGirl
16.05.2015, 18:56

Լրիվ Փամուկի էֆեկտ :)) Տենց Ձյան կերպարներից ոչ մեկն էլ ոչ մի էմոցիա չառաջացրեցին իմ մեջ: Ուֆ, հետ համոզվեցի, չեմ կարդա սա: Մեկ էլ Կարմիրը կկարդամ ու Փամուկին հավերժ հաջող կանեմ:

Yevuk
16.05.2015, 19:12
Ես էլ նոր եմ սկսել կարդալ. ընդամենը 15 գլուխ: Պահերով շատ տպավորիչ ա, հիմնականում Ստամբուլի տեսարանները, իրենց ավանդույթների ու ծեսերի նկարագրությունները: Ու ոնց որ Այվին նշեց, կարդալուց միշտ մտածում էի, թե ինչու սենց մի հայ գրող չկա, որ Հայաստանի ու Երևանի մասին սենց սիրուն գրեր: Կերպարներից Ֆյուսունն ա ավելի հետաքրքիր, իսկ Քեմալը տհաճ ա, ու հուսով եմ, որ ինձ չի հիասթափեցնի ու մինչև վեպի վերջ վատը կմնա: :)) Անհամբեր սպասում եմ Սիբելի կերպարի զարգացմանը:

ivy
16.05.2015, 21:29
Ինչ հավես ա, որ ջահելներն էլ են կարդում :)
Հավես գաղափար էր բայց էս ընթերցանության ակումբը:
Սենց հա կկարդանք միասին, կքննարկենք:

Գալաթեա
16.05.2015, 21:34
Բա որ քեզ տեղաննուներն ինչ-որ բան են ասում՝ ինչ հավես ա :)
Փամուկի նկարագրած Sisli-ում, կարդացվում ա Շիշլի, որովհետև S-ի վրա նշան կա, մեր հյուրանոցն էր, որ Սասի հետ Ստամբուլում էինք։ ՈՒ էնտեղ հայկական գերեզմանատուն կա, շատ սիրուն ու տխուր մի տեղ։

laro
16.05.2015, 21:35
Ինչ հավես ա, որ ջահելներն էլ են կարդում :)
Հավես գաղափար էր բայց էս ընթերցանության ակումբը:
Սենց հա կկարդանք միասին, կքննարկենք:
Ահամ, շատ լավ գաղափար էր :) Հունիսի 19-ից հետո ես ինտենսիվ կկարդամ (հուսամ մինչև էդ չենք մարի), քննություններս պրծնում են: Հիմա նոր են սկսվում, կարող ա ընդհատակ անցնեմ :))

ivy
16.05.2015, 21:39
Ահամ, շատ լավ գաղափար էր :) Հունիսի 19-ից հետո ես ինտենսիվ կկարդամ (հուսամ մինչև էդ չենք մարի), քննություններս պրծնում են: Հիմա նոր են սկսվում, կարող ա ընդհատակ անցնեմ :))

Հիմա՜ կարդա :aaa
Համ էլ ոչ միայն կարդա, նաև գրի (http://www.akumb.am/showthread.php/66517-%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE), նոր տեսա, որ 19 ես :)

laro
16.05.2015, 21:45

Դե կարդում եմ :) Հազիվ էս մեկը հասցնեմ պրծնեմ էս տեմպերով. եթե հաշվի առնեմ, որ սովորաբար օրը 200-300 էջ եմ կարդում մի օրում, հիմա չեմ հասցնում արագ կարդալ:
Ա՜յվ, ես ու ստեղծագործելը շաատ հեռու ենք ախր իրարից :)) Իմ ստեղծագործական տաղանդը սահմանափակվում ա մենակ անպետք բաներից պետքական բաներ կամ բացիկներ, գործվածքներ ու տենց ուրիշ հետաքրքիր բաներ սարքելով :)

galatea.chellini
17.05.2015, 02:58
"It's easy to become famous in a country that has only one television channel."

Լավն էր :D

Chuk
17.05.2015, 03:02
Չուկ, Գալ, կարդո՞ւմ եք:
Որ մի քիչ քննարկենք:

Ես վաղը կսկսեմ, ու կփորձեմ հնարավորինս արագ կարդալ, որ ձեզ հասցնեմ :)

Tiger29
17.05.2015, 12:18
Առաջին չորսը երեկվա գլուխներն են, մյուսները` այսօրվանը:

9 ф
10 Огни города и счастье
11 Курбан-байрам
12 Поцелуи в губы

13 Любовь, смелость, современность
14 Улицы, скверы, мосты и площади Стамбула
15 Некоторые неблагопристойные антропологические детали
16 Ревность

ivy
17.05.2015, 12:30
Գալաթեայի կլոնն ա հայտնվել :unsure

Թայգեր, դու դեռ չվերջացրեցի՞ր:

Tiger29
17.05.2015, 12:30
Մի երկու օրից արժի սկսել բուռն քննարկումները:
Դժվար էլ մարդիկ ավելանան:
Ով սկսել է կարդալ` ավելի արագ է կարդում ու 20 օր իրեն պետք չէ, իսկ ով չի սկսել` դժվար էլ սկսի, կամ թող լրիվ կարդա, հետո նոր միանա մեզ:

Վերջապես :yahoo Վերջապես հասկացան, որ տնից իրեր ա կորում :D
Թե չէ հա կարդում-կարդում եմ, նենց տպավորություն ա, որ հեղինակը էդ մի պահը լրիվ ավելորդ ա համարել :)

Քեմալը` ուտող, խմող, ծխող, դավաճանող ու կլեպտոման մեկն ա :) Ով իր <<երջանկությունը>> տեսնում է միայն անպատասխան սիրո մեջ:
Երևի էդ տղեն մեռնի, երբ իրա ուզածին հասնի :D Էլ նպատակակետ չի ունենալու:

Մյուսների մասին` հետո:

ivy
17.05.2015, 12:59
"It's easy to become famous in a country that has only one television channel."

Լավն էր :D

Ինգեի կերպարն ընդհանարպես շատ լավն ա: Մի պստիկ դեր ունի ընդամենը, բայց նենց լավ ցույց ա տալիս, թե Եվրոպայում ինչ կարծիքի են (կամ էին) Թուրքիայի կարգի երկրների մասին, ու ինչ կարծիքի էին թուրքերը եվրոպական (անգամ երրորդ սորտի մի մոդելի) մասին, որը արդեն իսկ վերին արժեք էր՝ մենակ նրանով, որ Եվրոպայից էր, իսկ արտաքնապես էլ մենակ հիացմունքի կամ նախանձի առարկա կարող էր լինել, քանի որ աչքերը կապույտ էին, մաշկի՝ սպիտակ, մազերը՝ բնականից բլոնդ: Կայֆն են էդ պահերը :)

What stung hearts most about Inge, with her blue eyes, long and slender legs, fair skin, and natural blond hair, was the merciless reminder to the women of Istanbul society that even as they bleached their hair, plucked their eyebrows, and scoured boutiques for outfits that might let them feel more European, their darker skin and fuller figures were never entirely redeemed by such efforts.

Tiger29
17.05.2015, 13:01
Գալաթեայի կլոնն ա հայտնվել :unsure

Թայգեր, դու դեռ չվերջացրեցի՞ր:

Այսօր կվերջացնեմ: Հիմա կարդում եմ, մի 15 գլուխ մնաց:

В начале каждого автобусного путешествия по Турции стюард всегда поливает одеколоном руки пассажирам.

Սրա իմաստը չհասկացա: Ինչ-որ մեկը լսել ա էսպիսի <<ավանդույթ>>-ի մասին?

ivy
17.05.2015, 13:11
Սրա իմաստը չհասկացա: Ինչ-որ մեկը լսել ա էսպիսի <<ավանդույթ>>-ի մասին?

Հա, դեզինֆեկցիայի համար են անում ավտոբուսներում:

Tiger29
17.05.2015, 13:17
Հա, դեզինֆեկցիայի համար են անում ավտոբուսներում:

Աֆրիկան ա, ինչ ա: Ոնց որ գնաս ռեստորան` շվեյցարը ատամի մածուկ տա, ասի ատամներդ լվա, նոր մտի :)

Իսկ Բեզիկ խաղալ ով գիտի? :D
Բացել եմ մոտս, գիրքը կարդալուց հետո կանոնները կարդամ` երկար էր:

Tiger29
17.05.2015, 17:56
Վերջ: Ավարտեցի:
Մի տեսակ խառը զգացողություններ են:

Հ.Գ.

Գրքի ուղիղ 50 էջը նվիրված էր ծխախոտ ծխելու ռիտուալներին:
Կարելի էր մի հատ էլ ծխախոտի թանգարան բացել:

Գալաթեա
17.05.2015, 21:07
Գալաթեայի կլոնն ա հայտնվել :unsure

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ես խնդրեցի Սասունին Թափաթոքս բզբզել դզմզել :))

Chuk
17.05.2015, 22:19
Սկիզբը հավես գնում ա, բայց ձեր կարդալու արագությունը տեսնում եմ, տրամս ընկնում ա :( Ես տենց արագ չեմ կարող :(

ivy
17.05.2015, 22:36
Սկիզբը հավես գնում ա, բայց ձեր կարդալու արագությունը տեսնում եմ, տրամս ընկնում ա :( Ես տենց արագ չեմ կարող :(

Մենակ ես ու Թայգերը արագ կարդացինք, վերջացրեցինք, մնացածը դեռ շատ ունեն, հանգիստ կարդա:
Վերջնաժամկետից հետո կսկսենք ակտիվ քննարկումը:

Նիկեա
20.05.2015, 16:50
Կարդում եմ ու մտածում՝ արա, էս ինչ նման ազգեր ենք: Ու ոչ թե իրենք են մեզանից ինչ-որ բաներ վերցրել, այլ մենք իրենցից: Թողնես մենակ ազգային արժեքների, ադաթների պահպանության մասին խոսեն, էն դեպքում երբ ազգային դիմագիծը վաղու՜ց կորցրել ենք:
Ինձ դուր է գալիս դեպքերը պատմելու Փամուկի ձևը, հանգիստ, թեթև, առանց շատ զղիկանալու: Բայց մեկ ա ես շուշուտ եմ ջղայնանում: Քեմալը ինձ դուր չի գալիս, ես չսիրեցի իրեն հենց սկզբից: Ինքը փոքր չի, երիտասարդ չի, որ ասեմ հա, գլխում դեռ քամիներ են: ինչի՞ ա նշանվում… չեմ հասկանում: Չի՞ հասկանում, որ նշանդրեքին հարսանիքն է հաջորդելու ու որ երջանիկ չի լինելու: Հոր հետ խոսելուց հետո ինձ թվում էր թե սխալներ չի անի, բայց ինքը նույն ոգով շարունակում է: Հետո ես իրեն չեմ հասկանում, ի՞նչ է մտածում. եթե պահպանողական աղջկա հետ ես քնել ուրեմն վերջում պետք ա հետը ամուսնանաս, իսկ եթե աղջիկը թքել է ադաթ-մադաթի վրա, էդ էլ քիչ ա ժամանակին ինչ-որ գեղեցկության մրցույթի է մասնակցել, ուրեմն արխային արա ինչ ուզում ես, հա՞: Սիբելը… չսիրեցի իրեն, ինքը առանց ծիծակ կոշիկների քյառթու ա: Ինքն ու Քեմալի մայրը լավ էլ իրար գտել են:
Բա Ֆյուսունը… ոնց կարելի է համակերպվել սիրած մարդուն ուրիշի հետ կիսելու մտքի հետ:
Մինչև հիմա ինձ հանդիպած հերոներից մենակ Քեմալի հայրն է դուրս էկել: Չգիտեմ, ինքը լավ բիձուկ ա երևում:

Նիկեա
31.05.2015, 15:27
Որ ասում եմ ինձ սիրային պատմություններ կարդալ չի կարելի :)) էլի ջղայնացա: Իմ համար ամեն ինչ շատ պարզ է. եթե Քեմալը Սիբելի հետ չնշանվեր ամեն ինչ ուրիշ կլիներ, բայց չէ՜, էլ ոնց կլիներ:
Վերջացրեցի:

Yevuk
01.06.2015, 00:38
Ես էլ վերջացրի: Ես էլ ջղայնացա: է՜հ, ամեն մեկը յուրովի ա երջանիկ:

Գալաթեա
22.07.2015, 19:17
Այվ, Թայգեր, ինձ կարա՞ք բացատրեք՝ ոնց հաջողացրիք էս գիրքը կարդալ էդ կայծակնային արագություններով․․․․
Ինձ իհարկե որոշ բաներ խանգարեցին, որ ամեն օր կարդամ, ընդհանուր մի ամսով երկարեց կարդալս, բայց հիմա ինչքան ժամանակ ա փորձում եմ, ու նենց դանդաղ ա առաջ գնում, որ անհարմար եմ զգում։
Քնաբեր ա՝ բառիս բուն իմաստով։

Բացի Այվիից ու Թայգերից էլ մեկը կա՞ որ կարդաց վերջացրեց։
Ձեն հանեք։

Գալաթեա
22.07.2015, 19:20
Մեկ էլ Նիկեայից ու Եվուկից:)

Նիկեա
22.07.2015, 20:43
Մեկ էլ Նիկեայից ու Եվուկից:)
Մինչև քննությունների սկսվելը պետք ա վերջացնեի ու վերջացրի: Եթե կիսատ թողեի, սկիզբը կմոռանայի, հարյուր էջից շատ կարդացել էի ու էդքանը անգլերեն էլ չէի վերընթերցի, մնում էր սկսածը ավարտին հասցնել:

Սկզբում արագ էր կարդացվում, էդ հարյուրքանի էջը ֆիզկուլտի ժամերին ու դասամիջոցներին եմ կարդացել: Բայց հետո, երբ արդեն հասա էնտեղ, որ Քեմալը Ֆյուզումի (թե՞ Ֆյուզուն, վերջին տառը չեմ հիշում) մոտ սկսում ա ընթրել, ձեռքի հետ զըրթ ու փըրթ տանել, անմեղության թանգարանի հավաքածուն հավաքել… բլա, բլա, բլա… էդ սիրավեպերը չեմ սիրում էլի, ամեն ինչ շատ են բարդացնում… իսկ վերջը… ես նման ավարտի չէի սպասում:

Գալաթեա
22.07.2015, 20:49
Փաստորեն անսպասելի ա վերջանում...
Գոնե էդ ստիպի կարդամ, թե չէ ձանձրույթից կմեռնեմ։

Նիկեա
22.07.2015, 20:58
Փաստորեն անսպասելի ա վերջանում...
Գոնե էդ ստիպի կարդամ, թե չէ ձանձրույթից կմեռնեմ։

ինձ որ ջղայանցրեց վերջը :))

ivy
23.07.2015, 00:17
Այվ, Թայգեր, ինձ կարա՞ք բացատրեք՝ ոնց հաջողացրիք էս գիրքը կարդալ էդ կայծակնային արագություններով․․․․
Ինձ իհարկե որոշ բաներ խանգարեցին, որ ամեն օր կարդամ, ընդհանուր մի ամսով երկարեց կարդալս, բայց հիմա ինչքան ժամանակ ա փորձում եմ, ու նենց դանդաղ ա առաջ գնում, որ անհարմար եմ զգում։
Քնաբեր ա՝ բառիս բուն իմաստով։

Բացի Այվիից ու Թայգերից էլ մեկը կա՞ որ կարդաց վերջացրեց։
Ձեն հանեք։

Ինձ ահագին հետաքրքիր էր գիրքը, ոչ մի պահ չեմ ձանձրացել։
Բացի դրանից, ես ուղղակի շատ արագ եմ կարդում։
Ու ընդհանրապես, ամեն ինչ եմ արագ անում, որ շատ բան հասցնեմ մի կյանքի ընթացքում :)

Գալաթեա
23.07.2015, 00:30
Դե ինձ դուր եկած բաները ես էլ շատ տենց թսթս չեմ վայելում :)

Ի դեպ կարդացածները կարող են արխային քննարկել։ Ես որ սփոյլերից չեմ նեղվի։
Ու կարելի ա արդեն հաջորդ գիրքը սկսել փնտրել, Հույս ունեմ դա ավելի շատ իմ սրտով կլինի :)

StrangeLittleGirl
23.07.2015, 00:39

Հաջորդ գիրքը որոշվա՞ծ ա արդեն:

Գալաթեա
23.07.2015, 00:41
Հաջորդ գիրքը որոշվա՞ծ ա արդեն:
Դեռ չէ։
Սպասում եմ առաջարկների։

laro
23.07.2015, 01:13
Է՜հ էս գիրքը էդպես էլ կիսատ մնաց իմ մոտ:

Sambitbaba
23.07.2015, 04:41
Սպասում եմ առաջարկների։

Դէնիել Քիզի "Բիլլի Միլլիգանի բազմաքանակ մտքերը" ծանո՞թ է: Վերջերս կարդացի, շատ տպավորված եմ...

Tiger29
23.07.2015, 08:33
Այվ, Թայգեր, ինձ կարա՞ք բացատրեք՝ ոնց հաջողացրիք էս գիրքը կարդալ էդ կայծակնային արագություններով․․․․
Ինձ իհարկե որոշ բաներ խանգարեցին, որ ամեն օր կարդամ, ընդհանուր մի ամսով երկարեց կարդալս, բայց հիմա ինչքան ժամանակ ա փորձում եմ, ու նենց դանդաղ ա առաջ գնում, որ անհարմար եմ զգում։
Քնաբեր ա՝ բառիս բուն իմաստով։

Բացի Այվիից ու Թայգերից էլ մեկը կա՞ որ կարդաց վերջացրեց։
Ձեն հանեք։

Ընդհանուր հավեսով եմ կարդացել: Համաձայն եմ, որ կարելի էր ավելի կարճ գրել, բայց դե էդ էլ չխանգարեց կարդալուն:
Ընդհանրապես արագ եմ կարդում ու միշտ հետաքրքրում ա վերջը` էնպես որ փորձում եմ արագ հասնել եզրագծին:
Նաև օգնեց էն, որ ընկերոջս հետ էի կարդում` ընթացքում քննարկում էինք ու դա ավելի էր մոտիվացնում:
Էն ժամանակ գրել եմ, որ օրինակ ծխելու թեման էր շատ-շատ ներկայացրած, բայց դե դա էլ ա բարքերի մի մաս: Դա էլ իր տեղն ունի:

Մուշու
23.07.2015, 09:45
Դեռ չէ։
Սպասում եմ առաջարկների։
Եկեք նորը ընտրենք, ես էլ եմ ուզում մասնակցել : Իմ հիշելով ուրիշ հետաքրքիր գործեր կաին ընտրության դրված , կարող ենք դրանցից ընտրել :)

ivy
23.07.2015, 14:57
Գալ, եթե դու օրինակ Քինգ ես սիրում (ինչքան հիշում եմ), պարզ է, որ էս կարգի, մի քիչ ավելի կլասիկ ոճի վեպերը պիտի քեզ ձանձրալի լինեն: Էքշըն չկա, ադրենալին չկա:
Կարող ենք մյուս անգամ Քինգից մի բան կարդալ: Կամ Պալանիկ, Գեյման: Էդպիսի բաներ, որ ադրենալինի պակաս չլինի:

Գալաթեա
23.07.2015, 15:03
Գալ, եթե դու օրինակ Քինգ ես սիրում (ինչքան հիշում եմ), պարզ է, որ էս կարգի, մի քիչ ավելի կլասիկ ոճի վեպերը պիտի քեզ ձանձրալի կլինեն: Էքշըն չկա, ադրենալին չկա:
Կարող ենք մյուս անգամ Քինգից մի բան կարդալ: Կամ Պալանիկ, Գեյման: Էդպիսի բաներ, որ ադրենալինի պակաս չլինի:
Քինգ երևի չէ, ինքը մի քիչ շատ սպեցիֆիկ ա, բայց Սամի առաջարկած Քիզը կամ Գեյման կարելի էր։ Չնայած քվեարկության մեջ Քինգն էլ ա կսրելի ներառել։

Փամուկի դանդաղությունն ու նույն թեմայի վրա էջերով լռվելն ա ինձ սպանում։ Նույնը բանը հազար ձև շուռ տված ասելը... բայց Ֆյուզունից էդ աննորմալ կախվածության հոգեբանական պահը մեկ ա հետաքրքիր ա։ Դրա խաթր վերջացնելու եմ, որ տեսնեմ՝ ինչ ֆինալ ա մտածել :)

StrangeLittleGirl
23.07.2015, 15:15
Փամուկ ես էլ եմ զոռով կարդում, չնայած էքշընի սիրահար չեմ:

Իսկ նոր գրքեր առաջարկելու պահով... Քանի որ մինչև սեպտեմբեր չորս հատ 500+ էջանի գիրք ունեմ կարդալու, կուզեի դրանք առաջարկել:
1. Joseph Heller - Catch-22
Էս ամիս գուդրիդսի մեր խմբում ոնց որ թե սա ա ընտրվում՝ որպես երբևէ արգելված գրականություն: Մեր Մարին էլ վարելու ա քննարկումները, կարանք զուգահեռ անենք: Ու ընդհանրապես, լավ ռիվյուներ ունի էս գիրքը:
2. Jeffrey Eugenides - Middlesex
Սա ոնց որ անցյալ անգամ էլ եմ առաջարկել, չեմ հիշում: Ահագին արագ կարդացվող գիրք ա (ուղղակի դեռ չեմ պրծել, որտև արանքում անընդհատ ուրիշ գրքեր եմ կարդում): Մի հերմաֆրոդիտ անձի մասին ա, բայց ավելի շատ իրա ընտանեկան պատմության վրա ա ֆիքսված: Ցեղասպանությունից փրկված ու ԱՄՆ փախած հույներ են: Ահագին կոլորիտ կա մեջը, հետաքրքիր ա:
3. John Irving - A Prayer for Owen Meany
Տատս ա էս գիրքը կարդացել, ասում ա՝ շատ լավն ա: Իրվինգից ես մինչև հիմա մի հատ ուրիշ մի 800 էջանոց գիրք եմ կարդացել: Էլի թեթև ա կարդացվում: Ճիշտ ա՝ իմ սիրած գրողներից չի, բայց ընդհանրապես հաճելի ընթերցանություն ա քնելուց առաջ:
4. Gao Xingjian - One Man's Bible
Նոբելյան մրցանակակիր ա: Էս գիրքը պիտի մինչև մյուս շաբաթ վերջացնեմ, արդեն կեսից ավելին կարդացել եմ: Պատմում ա Չինաստանում կոմունիստական ռեժիմի մասին: Ահագին հետաքրքիր ա, բայց դանդաղ ա կարդացվում: Հետաքրքիր գրելաոճ ունի: Արժե որպես էկզոտիկա փորձել:

Ռուֆուս
23.07.2015, 16:22
Catch-22-ը փորձել եմ կարդալ, ընդհանրապես էս գիրքը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գրքերից մեկը, բայց մի երկու գլխից հետո ոչ մի կերպ չկարողացա առաջ գնալ: Մեռնեմ էլ չեմ փորձի դա շարունակել:

StrangeLittleGirl
29.07.2015, 13:17
Ժող, թազա թեմա չբացե՞նք, սկսենք առաջարկել ու քվեարկել: Թե չէ էլի ես իմ կարդալու ցուցակը հավաքելու եմ գլխիս, չկարողանամ մասնակցել ակումբի ընթերցանությանը:

Գալաթեա
29.07.2015, 13:25
Ժող, թազա թեմա չբացե՞նք, սկսենք առաջարկել ու քվեարկել: Թե չէ էլի ես իմ կարդալու ցուցակը հավաքելու եմ գլխիս, չկարողանամ մասնակցել ակումբի ընթերցանությանը:

Էսօրվա ընթացքում կանեմ, Բյուր։

Գալաթեա
30.07.2015, 01:00
Վաղը :oy

Mephistopheles
30.07.2015, 01:37
Ժող, թազա թեմա չբացե՞նք, սկսենք առաջարկել ու քվեարկել: Թե չէ էլի ես իմ կարդալու ցուցակը հավաքելու եմ գլխիս, չկարողանամ մասնակցել ակումբի ընթերցանությանը:

միթոմ էսի քննարկել դորդուբեշ եք արել, հիմա էլ թազա թեմա ե՞ք բացում… էս ի՞նչ սատկած քննարկում ա… մի հատ հլա վիճեք… նստած քննարկում եք ով շուտ կարդաց ով ուշ…

Գալաթեա
30.07.2015, 01:58
միթոմ էսի քննարկել դորդուբեշ եք արել, հիմա էլ թազա թեմա ե՞ք բացում… էս ի՞նչ սատկած քննարկում ա… մի հատ հլա վիճեք… նստած քննարկում եք ով շուտ կարդաց ով ուշ…
Ես առաջարկեցի՝ ավարտածները քննարկեն...
Համ էլ մուննաթ չգաս։

Mephistopheles
30.07.2015, 02:06
Ես առաջարկեցի՝ ավարտածները քննարկեն...
Համ էլ մուննաթ չգաս։

գերեզմանային քննարկումներ են…

StrangeLittleGirl
30.07.2015, 12:05
միթոմ էսի քննարկել դորդուբեշ եք արել, հիմա էլ թազա թեմա ե՞ք բացում… էս ի՞նչ սատկած քննարկում ա… մի հատ հլա վիճեք… նստած քննարկում եք ով շուտ կարդաց ով ուշ…

Դե էդ ա, որ ասում եմ՝ ակումբում գրական քննարկումները չեն ստացվում: Բայց մյուս կողմից էլ ոչ բոլորը կարդացին էս գիրքը:
Սպասում եմ նոր թեմային, ես հույսս չեմ կորցնում :P

Գալաթեա
30.07.2015, 15:58
Երեխեք, լուրջ ոչ մեկդ ասելիք չունե՞ք էս գրքի մասին։
Մի հատ զարթնեք :)

ivy
30.07.2015, 16:21
Գալ, մենք սկզբերում ահագին քննարկել ենք, հետո սպասում էինք ձեզ։
Դրանից հետո լիքը ժամանակ ա անցել, ես արդեն «դուրս եմ եկել» էդ գրքի թեմայից։

Դու վերջացրեցի՞ր։
Եթե էլի աշխուժանա քննարկումը, գուցե ես էլ դեռ նոր բան գտնեմ ասելու։

Գալաթեա
30.07.2015, 16:25
Գալ, մենք սկզբերում ահագին քննարկել ենք, հետո սպասում էինք ձեզ։
Դրանից հետո լիքը ժամանակ ա անցել, ես արդեն «դուրս եմ եկել» էդ գրքի թեմայից։

Դու վերջացրեցի՞ր։
Եթե էլի աշխուժանա քննարկումը, գուցե ես էլ դեռ նոր բան գտնեմ ասելու։

Դեռ չեմ վերջացրել, չէ :)) բայց երևի իսկապես ժամանակավրեպ դառավ։
Ես հենց վերջացրի անպայման վերլուծելու եմ, հուսով եմ՝ կհիշեք կմիանաք էդ ժամանակ։