PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԿՈՒՄԲ Թագադրման արարողակարգ



Ներսես_AM
13.05.2015, 04:11
Հայրենի լրատվամիջոցներից բա մի լավ բան չսովորե՞նք :D

Ակումբում տարբեր ժամանակներ առաջարկվել ա մականունները թագադրելու (թեգավորելու) համակարգ ներդնել։ Սոցիալական կայքերը իրեն կպչողունակությամբ պարտական են նաև այս հնարավորությանը։
Նշեմ մի քանի առավելություններ
1. Բազմաթիվ թեմաներ կան որոնք ես չեմ մտնում, բայց որ մեկը այդ թեմայում ուզենա իմ կարծիքն իմանա հեշտությամբ կարող ա ինձ թագադրել և ես այդ մասին իմանալով կմտնեմ կկարդամ։
2. Երբ որ գրածիս պատասխանեն կստանամ տեղեկացում իմեյլով ու երբ հարմար կլինի կբացեմ կկարդամ, տասնյակ անգամներ անկապ բացելու ու ռեֆրեշ անելու փոխարեն։
3. Հին կորած մոլորված անդամներ հնարավոր է վերադառնան որ մեկ էլ անսպասելի նամակ ստանան, եթե իհարկե դեռ նույն իմայլն են օգտագործում


Հ․Գ․ Առանձին թեմա եմ բացում, որ հեշտ լինի գտնելը, թե չե ամեն անգամ մի անկապ տեղ գրում ենք կորում գնում ա
Հ․Հ․Գ համակարգի հավելվածի հղումը http://www.vbulletin.org/forum/showthread.php?t=242733