PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընթերցանության ակումբ. 1-ին գիրքը

ivy
11.05.2015, 02:23
Ըստ Գալաթեայի առաջարկի (http://www.akumb.am/showthread.php/66516-%D4%B8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2-%28Book-Club%29)՝ եկեք ընտրենք ընթերցանության ակումբի առաջին գիրքը, որն էլ կարդալուց հետո քննարկելու ենք:
Տեղադրում եմ մինչ այժմ հնչած բոլոր տարբերակները:
Մասնակցեք քվեարկությանը, որ տեսնենք՝ ինչ ենք կարդալու:

StrangeLittleGirl
11.05.2015, 12:31
Քվեարկեցի ու գուդրիսը հիշեցի :)) Էնտեղ կարողանում ես ձայնդ փոխել: Շատ լավ հարմարանք ա. երբ տեսնում ես՝ ընտրածդ գիրքը մեկ ա չի անցնելու, փոխում, ձայն տալիս ես մեկ այլ գրքի, որ ուզում ես կարդալ, բայց ավելի շատ ձայն ունի:

ivy
11.05.2015, 15:39
«Գինու երկիրը» համացանցում մենակ ռուսերեն գտա, անգլերեն չկա:
Նայում եմ, ահագին հավեսն ա :)

Չնայած ես արդեն «Անմեղության թանգարանն» էլ եմ սկսել. անցնի, թե չանցնի, կարդում եմ:

Արէա
11.05.2015, 16:14
Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։

Malxas
11.05.2015, 17:11
Կան ապեր, ընդ որում ահագին շատ են ու լավ էլ բեղմնավոր գրիչ ունեն:
Պոլ Անդերսոն, Հարրի Հարրիսոն, Ռոջեր Ժելյազմի, Անդրե Նորտոն ... և ուրիշներ ;)

Կարդա թեկուզ հենց էս մեկը - Պոլ Անդերսոն Крестовый поход в небеса Համ արկածային է, համ էլ ֆանտաստիկա:

Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։

Արէա
11.05.2015, 18:37
Կարդա թեկուզ հենց էս մեկը - Պոլ Անդերսոն Крестовый поход в небеса Համ արկածային է, համ էլ ֆանտաստիկա:

1960 թվին ա հրատարակվել, Մալխաս ջան )

Հայկօ
11.05.2015, 19:33
Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։

Նիլ Ստիվենսոն (http://en.wikipedia.org/wiki/Neal_Stephenson) եմ հիմա կարդում, հույժ գոհ եմ:

Malxas
11.05.2015, 19:46
Ախ դու հույժ ժամանակակից ես ուզում :))

1960 թվին ա հրատարակվել, Մալխաս ջան )

ivy
12.05.2015, 00:03
Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:

StrangeLittleGirl
12.05.2015, 00:07
Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։
Ես ժամանակակիցներից Դոկտորով եմ կարդացել: Ինքը թինեյջերական գրականություն ա, բայց վատը չի: Բայց հա, մի տեսակ գիտաֆանտաստիկան շատ ա էժանացել մեր օրերում, ինչը տխուր ա :(

Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:
Ես քվեարկել եմ, որտև կես տարի ա շա՜տ դանդաղ էդ գիրքը կարդում եմ: Բայց դե մեծ մասամբ ինձ մեկ ա որը կընտրվի, որտև էղած գրքերը կա՛մ կարդացել եմ, կա՛մ կարդում եմ, կա՛մ ուզում եմ կարդալ:

boooooooom
12.05.2015, 09:49
Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:

Ամոթա ասել, բայց ես թվարկվածներից ոչ մեկը չեմ կարդացել :oy : Իսկ Գինու երկիրը ընտրեցի, որովհետև վերնագիրը հետաքրքիր թվաց: Ու շատ վատա, որ «ինքը չի հաղթում», որովհետև ես արդեն սկսել եմ «իրան» կարդալ :

Արէա
12.05.2015, 10:46
Ես ժամանակակիցներից Դոկտորով եմ կարդացել: Ինքը թինեյջերական գրականություն ա, բայց վատը չի: Բայց հա, մի տեսակ գիտաֆանտաստիկան շատ ա էժանացել մեր օրերում, ինչը տխուր ա :(

Դոկտորովն ո՞վ ա, Բյուր, չգտա տենց ֆանտաստ։

Նիլ Ստիվենսոն (http://en.wikipedia.org/wiki/Neal_Stephenson) եմ հիմա կարդում, հույժ գոհ եմ:

Ահա, հետաքրքրեց, գնաց ցուցակ։

Ես նորերից «Մետրո 2033»-ը վերջացրեցի մի ամիս առաջ, պոստապոկալիպսիս ա։ Որոշ տեղերում բավականին պարզունակ ու սուտ ա, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքրությամբ կարդացվեց։
Հիմա շարունակությունն եմ կարդում «Մետրո 2034», բայց ոնց սպասելի էր, չի կարդացվում, չնայած ես էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել, կարող ա դրանից ա։

Հ.Գ. Թեմայից լավ դուրս եմ հա ոնց որ :)

ivy
12.05.2015, 11:14
Չէ, թեմայից դուրս չես. մյուս անգամ կարող ենք էդ ժանրի գրքեր էլ ընդգրկել:
Կոնկրետ ինձ գիտական ֆանտաստիկան հեչ հետաքրքիր չի (ներառյալ՝ կիբերպանկը), բայց դե քեզ ու Կլօրի նման ուրիշներն էլ կլինեն, որ սիրում են ժանրը ու կուզենային կարդալ, քննարկել:
Կլօրը գիտեմ, որ լրիվ էդ ժանրի երկրպագուներից ա, որ իրեն դիմենք, մի ընտիր ցուցակ կներկայացնի :)

Գալաթեա
12.05.2015, 11:56
Արէայի էն գիտաֆանտաստիկ գործը հիշեցի մրցույթի :)
Ես Փամուկին եմ քվեարկել, որտև վաղուց էի ուզում իրան կարդալ, չէի հավաքվում։ Բայց լիքը ուրիշ գրավիչ բաներ կան ցուցակում․․․

Chuk
12.05.2015, 12:57
Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:

Քվեարկել եմ «շատ» ձայն հավաքածներից մեկի օգտին, որ հնարավորինս նպաստեմ վերջում «նիչյա» չլինելուն :))

Կարծում եմ, որ մյուս անգամ արժի բազմակի ընտրությամբ դնել հարցումը:

laro
12.05.2015, 13:05
Ժողովուրդ ջան հարցումը ե՞րբ կվերջանա ու ե՞րբ կսկսենք կարդալ :)

StrangeLittleGirl
12.05.2015, 13:08
Ժող, իսկ հիմա գիտական ֆանտաստիկա, ֆանտաստիկա, արկածային, դետեկտիվ ժանրեր էլ չկա՞ն, թե ուղղակի «լուրջ» ուղղություններ չեն համարվում։
Ես չեմ հանդիպել վերջի տարիներին գրված լավ գիտական ֆանտաստիկայի։
Ռուսներն են ինչ-որ շաբլոն, կինոներում հազար անգամ տեսած բաներ գրում, ուրիշ ոնց որ չկա։
Թե՞ ես տեղյակ չեմ։

Իսկ ինչի՞ հիման վրա եք քվեարկել: Լսե՞լ եք էդ գրքերի մասին, թե վերնագիրն եք հավանել, թե արդեն կարդացել եք:

Դոկտորովն ո՞վ ա, Բյուր, չգտա տենց ֆանտաստ։

Ահա, հետաքրքրեց, գնաց ցուցակ։

Ես նորերից «Մետրո 2033»-ը վերջացրեցի մի ամիս առաջ, պոստապոկալիպսիս ա։ Որոշ տեղերում բավականին պարզունակ ու սուտ ա, բայց ընդհանուր առմամբ շատ հետաքրքրությամբ կարդացվեց։
Հիմա շարունակությունն եմ կարդում «Մետրո 2034», բայց ոնց սպասելի էր, չի կարդացվում, չնայած ես էլ չեմ կարողանում ժամանակ տրամադրել, կարող ա դրանից ա։

Հ.Գ. Թեմայից լավ դուրս եմ հա ոնց որ :)
Քորի Դոկտորով: Ադրբեջանցի ա Կանադայում ապրող: Մենակ մի գիրք եմ կարդացել: Բայց խորհուրդ չէի տա քեզ, պատանեկան գրականություն ա: Ծրագրավորման հետ կապ ունեցող մարդիկ էլ ասում են՝ ոտից գլուխ բըլթ ա: Ինձ համար ընդամենը հավես թեթև ընթերցանություն էր:

StrangeLittleGirl
12.05.2015, 13:12
Հա Արտ, բազմակի ընտրությունը լավ միտք ա: Գուդրիդսում հա կատաղում ենք, որ բազմակի չկա:

Գալաթեա
12.05.2015, 13:32
Ժողովուրդ ջան հարցումը ե՞րբ կվերջանա ու ե՞րբ կսկսենք կարդալ :)

Ամսի 14-ին ա փակվում, Լարուշիկ։

Yevuk
12.05.2015, 14:20
Ես էլ Մուրակամի ընտրեցի:
Փամուկից, Մուրակամիից ու Գեյմանից բացի բոլորի անունները անծանոթ էին: Գիտաֆանտաստիկան սիրածս ժանրերից չի, իսկ Մուրակամի ընտրեցի, որ հավասարակշռություն մի քիչ լինի, չնայած ինչ էլ վրեջում ընտրվի, հաճույքով կկարդամ: :)

ivy
12.05.2015, 14:34
Եվուկ ջան, սա երևի քո իմացած Մուրակամին չի:
Էն հայտնին Հարուկի Մուրակամին է, սա Րյու Մուրակամին է՝ ավելի քչերին ծանոթ: Ու բացարձակ նման չեն իրար:

Քվեարկությունը կփակվի վաղը գիշերը:

Yevuk
12.05.2015, 14:41
Ահա, գիտեմ, Այվի ջան:
Հարուկիից լիքը գործ եմ կարդացել, իսկ Րյուի մենակ անունը գիտեմ, դեռ ձեռքերս չեն հասնում: Եթե Րյուն ընտրվի, լավ առիթ կլինի իրեն կարդալ:

ivy
12.05.2015, 14:56
Ի դեպ էս գիրքը ռուսերեն թարգմանել են «Երկնագույնի բոլոր երանգները», իսկ անգլերեն՝ «Համարյա թափանցիկ կապույտ». չգիտեմ որն է բնագրին ավելի մոտ, բայց ինձ երկրորդ տարբերակն ավելի է դուր գալիս, երևի որովհետև առաջինը վատ «մոխրագույն» ասոցիացիաներ է առաջացնում :))

Հատված գրքի ռուսերեն տարբերակից, որ մոտավորապես պատկերացնեք՝ ոնց է գրված: Մեր Լիզբեթի գրածներին է ահագին նման:

С того места, где я сидел, была видна кухня. Черный жук или таракан ползал по грязной посуде, сваленной в раковину. Лилли продолжала болтать, стирая персиковый сок с обнаженных бедер. Она болтала шлепанцем на ноге, на которой виднелись красные прожилки и синие венки. Просвечивающие сквозь кожу, они всегда мне нравились.
– И эта сука лежала там, она прогуляла работу, притворившись больной, но на самом деле весь день развлекалась с типами вроде тебя. Ни хера себе! Она тоже ширялась?
– Джексон не позволил бы. Будет крутой отходняк. Поэтому он считает, что девицам нельзя ширяться. А что, она работает у тебя? Она много смеялась, курила слишком много травки и потом еще сильнее ржала.
– Ты считаешь, что ее нужно уволить?
– Но она же их привлекает, верно?
– Ну конечно, с таким-то задом!
Таракан вылез на тарелку, на которой оставались капли кетчупа; его спинка была испачкана жиром.
Когда давишь тараканов, из них выходят жидкости самых разных цветов. Возможно, у этого брюхо заполнено красным.

Freeman
13.05.2015, 12:54
Չեմ մասնակցի, բայց Մո Յանը հետաքրքրեց:

Գալաթեա
13.05.2015, 13:12
Ով Փամուկին ձայն տա՝ ընտրակաշառք եմ խոստանում :))

ivy
13.05.2015, 13:25
Մինչև գիշեր ժամանակ կա. հանկարծ նենց չլինի՝ հավասար թվի վրա կանգնենք:

Սպասեք «Գինու երկրից» ու «Անմեղության թանգարանից» էլ հատվածներ բերեմ:

Երկուսն էլ կարդում եմ:
Էս Գինու երկիրը լրիվ խփած գործ ա. սաղ խմուկ են, ու գրածի ոճից մտածում եմ, որ հեղինակն էլ :))

— За мной идите. Вы у меня три стакана выпили, что же я — буду заставлять вас бегать понапрасну? Вот не выпей вы их, передал бы секретарше в кабинете парторга, и все дела.
В тусклом стекле на выходе следователь увидел собственное лицо и невольно вздрогнул: серое от усталости, оно показалось незнакомым. Когда он выходил, скрипнувшая дверь спружинила и хлопнула его по заду. Он пошатнулся и чуть не упал, но, к счастью, бритоголовый протянул руку и подхватил его. От красоты слепящего солнечного света закружилась голова и потемнело в глазах, ноги стали ватными, в ушах зазвенело.
— Похоже, я немного пьян? — обратился он к спутнику.
— Какое пьян, начальник! — замахал тот руками. — Такой видный человек, как можно! У нас тут ежели кто напьется, так не из интеллигентных, не из культурных. Те, что «белый снег солнечной весной», не напиваются. Вы ведь из таких — значит, не пьян.

ivy
13.05.2015, 13:39
«Անմեղության թանգարանը» սիրուն սիրային պատմություն է, որտեղ երևում են Թուրքիայի բարքերը, ավանդույթները, մարդկանց նիստուկացը, մտածելակերպը: Հավեսն ա:
Էս հատվածն էլ եմ ռուսերեն դնում, որովհետև կարծում եմ, ռուսերեն կարդացողներն ավելի շատ են, քան անգլերեն կարդացողները.

— Ты и с другими девушками здесь математикой занимаешься? — Казалось, она прочитала мои мысли, выдав себя лишь насмешливым движением бровей.
— Других девушек нет.
— Сибель-ханым бывает у нас в магазине. Она очень красивая, очень приятная девушка. Когда у вас свадьба?
— У нас помолвка через полтора месяца. Этот зонтик тебе подойдет?
Я предложил ей летний зонтик, купленный матерью в Ницце. Она сказала, что не может появиться в магазине с ним. К тому же теперь ей хотелось непременно уйти, и зонтик был уже не так и важен: «Дождь, кажется, закончился». Когда она стояла в дверях, я с тревогой почувствовал, что больше никогда не увижу ее.
— Пожалуйста, приходи еще, и просто попьем чаю, — попросил я.
— Не обижайтесь, Кемаль-бей, но я не хочу приходить. Вы сами знаете, я больше не приду. Не беспокойтесь, я никому не скажу, что вы меня целовали.

laro
13.05.2015, 20:11
Չեմ կարում կողմնորոշվեմ :))

Դատարկություն
13.05.2015, 20:59
Ես Ռյու Մուրակամի շատ շուտ կարդացել եմ (հենց «Համարյա անվերջ թափանցիկ կապույտը» (սենց ա ճապոներենից բառացի թարգմանած, ըստ գուգլ որոնման) ու 69-ի սկիզբները): Հիշում եմ, որ չէի հավանել, բայց որ հիշում եմ, թե ինչը կոնկրետ դուրս չէր եկել, մտածում եմ, որ եթե հիմա կարդայի՝ շատ կսիրեի :)) Դրա համար էդ գրքին եմ կողմ քվեարկում, չնայած որ, դժվար նորից կարդամ:

StrangeLittleGirl
13.05.2015, 23:28

Այ գուդրիդսի քվեարկություններից բողոքո՞ղ :))

Դատարկություն
14.05.2015, 00:26
Այ գուդրիդսի քվեարկություններից բողոքո՞ղ :))
Բարև, Բյուր :)) Գուդրիդսում էլ, բողոքեցի-բողոքեցի, բայց էլի ոչ մի բան չկարդացի :(

StrangeLittleGirl
14.05.2015, 00:33
Բարև, Բյուր :)) Գուդրիդսում էլ, բողոքեցի-բողոքեցի, բայց էլի ոչ մի բան չկարդացի :(

Դե Հարոլդ Պինտերը կարդա էլի, մի պուճուր բան ա:

Որ օֆթոփ չլնի. ժող, Պինտերն էլ ա վերջին տարիներին Նոբելյան ստացած գրող, պիեսներ ա գրում: Գուցե առաջիկայում իրան էլ ընդգրկենք:

ivy
14.05.2015, 01:21
Էս հաշիվը սենց հավասար ա մնալո՞ւ :think

Tiger29
14.05.2015, 01:24
Էս հաշիվը սենց հավասար ա մնալո՞ւ :think

Մնա, չմնա, մենք ամեն մեկս արդեն մեր գլխի ճարը տեսել ենք;)
Մեր գրքերը սկսել ենք:D

Lusina
14.05.2015, 01:24
Իսկ ինչքա՞ն ժամանակ ա տրվելու կարդալ/վերջացնելու համար.
Ես էլ եմ ուզում միանալ, բայց ինտենսիվ կարդալու ժամանակ չունեմ + դեռ կիսատ գիրք ունեմ :))

ivy
14.05.2015, 02:35
Հինգ րոպե մնաց, մեկդ փոխեք հաշիվը :)

Գալաթեա
14.05.2015, 02:46
Ես օրինակ Դատարկի քվեւարկությունը լուրջ չեմ համարում :P
Կարդացել եմ, չէի սիրում, հիմա կսիրեմ, բայց չէի կարդա․․․է հետո՞, մենք ստեղ լուրջ բաներով ենք զբաղված :))

ivy
14.05.2015, 02:55
Բա հիմա ոնց պիտի լինի շարունակությունը, ժամկետով, թե ոնց: Գալ, արի, քո գաղափարին տիրություն արա :)

Chuk
14.05.2015, 02:57
Կարելի ա երկուսն էլ հաղթած համարել, հիմա մեկը անել, հետո մյուսը:

Այբբենական կարգով: Բնակաբար ըստ գրքի վերնագրի այբբենական կարգով :))

Kita
14.05.2015, 03:08
Կարելի ա երկուսն էլ հաղթած համարել, հիմա մեկը անել, հետո մյուսը:

Այբբենական կարգով: Բնակաբար ըստ գրքի վերնագրի այբբենական կարգով :))

էհ չես կարող խմբագրել, երկարացնել հարցումը մի 2 ժամով :))

Գալաթեա
14.05.2015, 03:15
Չուկը շատ խելոք բան ա ասում :)
Երկուսն էլ կկարդաք ու կսկսենք Փամուկից։ Համ քվեարկության ցուցակով ա ավելի վերև, համ այբբենական կարգով։

Նայեցի, օրիգինալը մոտ 500 էջ ա, անգլ թարգմանածն էլ մի տեղ գրած էր 700 էջ։

Մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ միջին արագությունը մեր բոլորիս կարդալու։

Մի երկու հոգի կարա՞ ասի՝ ինչքան ժամանակում կվերջացնի։ Կողմնորոշվենք ըստ այդմ։

Kita
14.05.2015, 03:54

Ես այստեղ նայեցի ՝ http://www.litmir.info/br/?b=112399&p=1
Ես այստեղով, որ գիրք եմ կարդում, հիմնականում մի 65-70 էջը 1 օրում վերջացնում եմ, երևի հանգիստ կարդալով 130 էջը կարելի է մի 5 օրում վերջացնել։

ivy
14.05.2015, 11:09
Կարելի է չսպասել մինչև վերջ կարդալուն, այլ ընթացքում էլ քննարկել:
Եկեք երկու թեմաներն էլ բացենք:
Ընդհանրապես «ընթերցանության ակումբը» կարելի է ենթաբաժին սարքել:

Գալաթեա
14.05.2015, 11:29
Ընթացքում քննարկելու վատն էն ա, որ մարդիկ կլինեն ավելի դանդադղ կկարդան մյուսներից, ու իրանց համար սփոյլերություն կլինի առաջ ընկածների գրածը․․․․
Իսկ ենթաբաժինը կլավ միտք ա։

StrangeLittleGirl
14.05.2015, 11:46
Գուդրիդսում երբ հավասար ա լինում, երկրորդ քվեարկություն ենք անցկացնում :))

Իսկ Դատարկի արածն արած չէր :)) Դրա համար եմ ասում՝ խիստ կանոններ ա պետք մտցնել:

Ժող, ինձ կներե՞ք, որ Փամուկին չմիանամ: Ուղղակի իրար գլխի կուտակված լիքը գրքեր ունեմ, եթե հիմա 700 էջանոց գիրք սկսեմ, սաղ իրար կխառնվի :(

Ընթացքում քննարկելու հետ կապված. գուդրիդսում մենք տենց ենք անում: Սփոյլերների մասին էլ զգուշացնում ենք: Ճիշտ ա՝ հարյուր տոկոսանոց խուսափել չի լինի, բայց դե մյուս կողմից էլ երբ ուրիշների քննարկումը կարդում ես, ոգևորվում ես, դու էլ ես սկսում ավելի արագ կարդալ:

ivy
14.05.2015, 12:16
Որ թվերից շատ չվախենաք, նայեք էստեղ (http://up.98ia.com/images/qg0ucvw96zchufz7esg.pdf), ընդամենը մի 300 էջ ա ու արագ էլ կարդացվում ա:
Հիմա բա ոնց անենք:
Մեկը թող զբաղվի, ընթացք տա. ոնց էլ որոշվի, ես համաձայն եմ:

StrangeLittleGirl
14.05.2015, 12:23

Գուցե երկրրդ քվեարկությու՞ն բացվի երկու գրքերով մենակ

Գալաթեա
14.05.2015, 12:28
Կարծում եմ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե առաջինը Փամուկ կարդանք, երկրորդը Մուրակամի։
ԵՍ հեսա թեմա կբացեմ, կոնկրետ գրքի, հեղինակի անունով։

StrangeLittleGirl
14.05.2015, 12:31
Կարծում եմ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե առաջինը Փամուկ կարդանք, երկրորդը Մուրակամի։
ԵՍ հեսա թեմա կբացեմ, կոնկրետ գրքի, հեղինակի անունով։
Օկ, շատ լավ բան կանեք :)) Ես էլ կփորձեմ ճամփիցս մաքրել էս կուտակումները, մինչև Մուրակամիի հերթը գա:

Դատարկություն
15.05.2015, 13:39
Ես օրինակ Դատարկի քվեւարկությունը լուրջ չեմ համարում :P
Կարդացել եմ, չէի սիրում, հիմա կսիրեմ, բայց չէի կարդա․․․է հետո՞, մենք ստեղ լուրջ բաներով ենք զբաղված :))
Կներեք, որ խառնեցի ձեր քվեարկությունը :oy բայց դե ուրիշները առանց մեկնաբանելու են քվեարկել, ես գոնե անկեղծ ասել եմ, ինչի համար եմ քվեարկում :))

Tiger29
18.05.2015, 10:59
Ես այստեղ նայեցի ՝ http://www.litmir.info/br/?b=112399&p=1
Ես այստեղով, որ գիրք եմ կարդում, հիմնականում մի 65-70 էջը 1 օրում վերջացնում եմ, երևի հանգիստ կարդալով 130 էջը կարելի է մի 5 օրում վերջացնել։

Էս 65-70 էջը` մի օրում, լուրջ էր?
Այսինքն ամբողջ օրը` առավոտից երեկո:

Հ.Գ. Էդ Մուրակամին էլ ընդամենը 25 էջ ա, հա?)

Tiger29
22.05.2015, 22:44
Կարծում եմ ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե առաջինը Փամուկ կարդանք, երկրորդը Մուրակամի։
ԵՍ հեսա թեմա կբացեմ, կոնկրետ գրքի, հեղինակի անունով։

Էս 65-70 էջը` մի օրում, լուրջ էր?
Այսինքն ամբողջ օրը` առավոտից երեկո:

Հ.Գ. Էդ Մուրակամին էլ ընդամենը 25 էջ ա, հա?)

Ես պաշտոնապես հրաժարվում եմ Մուրակամիից:
Մինչև 7-րդ էջը ձգեցի: Այդպիսի пошлость կարդալու համար շատ ավելի հարմար կայքեր կան, բացի էդ էլ կարդալ ու հետո էստեղ քննարկել :think
Կսպասեմ մյուս գրքին. Համակարգը չթողեց Այվիին բացասական տամ`գրքի առաջարկի համար :)

Գալաթեա
30.07.2015, 12:47
Ժող, մի հատ ինձ ասեք՝ վերևի չընտրված գրքերից որոնք եք ուզում նոր քվեարկության մեջ մտցնենք։
Բոլո՞րը, թե ասենք՝ Փամուկից հետո առաջին 5 տեղերի գրքերը։

StrangeLittleGirl
30.07.2015, 13:32
Ժող, մի հատ ինձ ասեք՝ վերևի չընտրված գրքերից որոնք եք ուզում նոր քվեարկության մեջ մտցնենք։
Բոլո՞րը, թե ասենք՝ Փամուկից հետո առաջին 5 տեղերի գրքերը։

Կոնկրետ իմ մոտակա անձնական հետաքրքրություններից են Մո Յանը, Եվգենիդիսը, Ելինեկն ու Սթայնբեքը: Բայց օրինակ ստեղ գրքեր կան, որ առաջարկել եմ վախտին, իսկ հիմա չէի առաջարկի (որտև կարդացել եմ, տենց հավես չի):

GriFFin
30.07.2015, 20:38
Կոնկրետ իմ մոտակա անձնական հետաքրքրություններից են Մո Յանը, Եվգենիդիսը, Ելինեկն ու Սթայնբեքը: Բայց օրինակ ստեղ գրքեր կան, որ առաջարկել եմ վախտին, իսկ հիմա չէի առաջարկի (որտև կարդացել եմ, տենց հավես չի):

Ես արդեն խառնեցի, որտեղ ենք գրում :D Ինձ էլ Ջեֆրի Եվգենիդիս «Միջին սեռ» դուր եկավ: