PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատանեկան գրական նախագիծ

Էջեր : 1 [2]

Tiger29
15.06.2015, 23:11
Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին. առանց Ձեզ մրցույթը չէր կայանա:
Շնորհավորում եմ ivy-ին. մրցույթը նախաձեռնելու և բարձր մակարդակով անցկացնելու համար:
Շնորհավորում եմ հաղթողներին:

Տիգրան ջան, կարծում եմ դուրս կգաս օրագրային վիճակներից և ավելի մեծ արժեք ունեցող գործ կներկայացնես: Չնայած, որ հիմա սա էլ էր շատ լավը:

Սամվել ջան, մեծ ապագա եմ կանխատեսում: Էս ժանրում շատ առաջ գնալու տեղ ունես:

Մարի ջան, ապրես: Իրոք որ արժեքավոր գործ էր: Բավականին լայն մտահորիզոն ունես:

Ապրեք, բոլորդ:

Պիրիտ
15.06.2015, 23:28
Շնորհակալություն կարծիքների համար: Ես Սամվելի ընկերուհին եմ:
Ես եմ գործն ուղարկել մրցույթին, որովհետև Սամվելը բանակում է ու չէր կարող անձամբ ուղարկել:
Բարևներ Սամվելից:

GriFFin
15.06.2015, 23:47
Վաա, վերջապես:
<<Լիզ, էն գինու մեջինը դու ես գրե՞լ>>:
Հա, ես էի: Այո, ես եմ գրել էդ անտերը: Երեխեք, եթե դուք դանակ դնեիք կոկորդիս ու ստիպեիք, որ ասեմ՝ էլի չէի ասի: Սա մրցույթ ա ու հաստատ պատճառ կա, որ անուները չի նշվում: Եթե դուք իմանայիք, որ ես էի ուրիշ ձև կնայեիք գործին: Պարզա, որ ես էի: Ուրիշ դժբախտ բժշկականի ուսանող չունեք ակումբում: Heliumի ինքնաբուժվող հատվածը:
Ես հասկացա, որ չի կարելի մրցույթին խիստ անձնական բան ներկայացնել, որովհետև քննադատություները ավելի ծանր էի տանում: Մտածում էի, որ սրտիցս եմ գրել, իսկ մարդ կա ասում ա, որ ծեծված-պարզ թեմա ա: Ես իրականում շատ ուրախ եմ, որ կան մարդիկ ովքեր հարազատի կորստին իմ պես չեն վերաբերվում ու իրանց համար էդ բանալնի թեմա ա: Իմ համար էդ ծանր թեմա ա ու հազար տարի էլ անցնի, հազար անգամ էլ գրեմ/ասեմ իմ համար ցավալի թեմա կլինի:
Շարադրանքի ու անցումի հետ կապված: Իրականում ավելի երկար էի գրել ու ուղարկելուց առաջ լիքը մանրամասներ ջնջեցի ( ու լավ արեցի, թե չէ ավելի ծանր կտանեի): Երևի դրա համար որոշներին տհաճ դարձավ:
Վերնագրի հետ կապված: Ինձ դուր եկավ իմ դրած վերնագիրը: Մեկին սիրավեպ թվաց, մյուսին վանեց: Է, լավ ա էլի: Լիքը իմաստ ունի ուրեմն :D
Իմ պրակտիկ օրից եմ գրել, ոչ մի բան հորինած չի:
Ուղարկելուց առաջ մտածեցի հետույք թե՞ քամագ: Ու վերջի պահին փոխեցի <<քամագի>>: Էդ սխալ չէր, էդ վրիպակ չէր:
Վոլտերա, ես չգիտեմ հիստերիա ասելով ի՞նչ ի նկատի ունես, բայց էս գրածս հիստերիայի ներքո չի գրվել: Ես ոչ մեկի ուշադրությունը չէի փնտրում:
Եվ վերջում:Ահավոր հավանեցի Հելիումը: Երևի նրանից ա, որ ակումբը ու իրա բոլոր անդամներին շատ եմ սիրում: Ժուրիի անդամների աշխատանքի ու մնացած գործերի մասին իմ համեստ կարծիքը կպահեմ ինձ: Ապրի շատ-շատ ivyն: Ապրեք բոլորդ: :hands

GriFFin
15.06.2015, 23:51
Մամաս ասում ա. << Զարմանալի ա, որ վերջից առաջինը չի գրածդ>>: :D Էս ասածից հետո, ոչ մի բան վրաս չի ազդի :

Աթեիստ
15.06.2015, 23:59

ՔամաԳ չի, քամակ ա։ Սխալն էդ ա, ոչ թե հետույքը :D

ivy
16.06.2015, 00:00
ՔամաԳ չի, քամակ ա։ Սխալն էդ ա, ոչ թե հետույքը :D

Բայց որ քամաԳ են ասում, ուրեմն քամաԳ ա :beee

GriFFin
16.06.2015, 00:03
ՔամաԳ չի, քամակ ա։ Սխալն էդ ա, ոչ թե հետույքը :D

Ա,ես ի՞նչ անեմ, որ տենց ա դուրս գալիս :D
Հ.Գ. Ֆսո, ես խախանդվեցի: Ինձ դուր եկավ էս մրցույթը, բայց էլ չեմ մասնակցի: Բարի գիշեր Հելիում:

Վոլտերա
16.06.2015, 00:17
:oy ես սպասում էի էս օրվան շատ երկար

Ռուբին ինձ էն օրն ասեց` հելիումը դու ես չէ գրել, քարանձավ բառը տեսա, միանգամից ջոկեցի: Թամն էլ դրանից մի երկու օր հետո ա ասում` դու ես հաստատ գրել, ուրիշ ով պետք ա տենց բան գրած լիներ, Մարիամն էլ էր հասկացել, որ ես եմ ու էսօր ես պարզում եմ, որ ժյուրին իմ վրա չի կասկածում էդ պատմվածքը: նենց զարմացա, որովհետև վստահ էի, որ բոլորը հասկացել են, որ ես եմ: Չնայած ինչի՞ց պետք ա հասկանային, ախր ես` ածելի, դանակ, արյուն, մռայլություն ու տենց թեմաներով եմ միշտ (համարյա միշտ) գրում:
Էսքան ժամանակ ես էդքան երկար ոչ մի պատմվածքի վրա չէի աշխատել: Մի շաբաթ շարունակ մտածել եմ, հետո մի շաբաթ գրել եմ, մի հազար անգամ մշակել եմ, կրճատել, փոխել: Էս նրա համար ասեցի, որ կարծիքներ հնչվեցին` վռազի մեջ գրած, ալարած գործ է: Չէ, ես էդքան էներգիա որ էս գործի մեջ եմ դրել, սուս մնացեք :))

Հա, ուրեմն վերջի հետ կապված մի քանի տարբերակ էի մտածել, բայց բոլորն էլ ինչ-որ մեկի կործանումով էին պրծնելու: Էդ արդեն նրանից ա, որ ես եմ այդպիսին: Վերջը սիրում եմ փչացնել ու շատ միանգամից: Ես բառացիորեն չէի կարա էս գործի վերջը նույն կերպ համով ու լավ ձևով վերջացնել, ոնց որ սկսել էր: Կներեք :)) Բյուր , դու ասում ես ինքն էլ գիտի, որ ակումբում տենց բաներ չեն սիրում: Բա ես ինչ անեմ, որ ես սիրում եմ: Մի խոսքով էս պատմվածքի վերջը պիտի սենց լիներ, ուրիշ ձև հնարավոր չէր :))

Լիզ, ես քո օրագրի մասին էլ եմ ասում` հիստերիկ շնչով գրված, ու հենց էդ ա ամենաշատն ինձ դուր գալիս: Իսկ դու էդ հիստերիկ բառը ոնց ես հասկանում, քո գործն ա :P
Ու հա, ճիշտ ես, ինչքան շատ ես գործի մեջ քեզնից մասնիկ դնում, էդքան ծանր ա լինում քննադատությունը: Դրա համար սխալ ա մինչև վերջ տկլորանալը:

Պիրիտ, ես քո գրածը շատ եմ հավանել, կարծեմ գրել եմ նույնիսկ էդ մասին, ապրես դու, իրոք :kiss
Իսկ էն հաղթող գործի հեղինակին պահանջում եմ ակումբում գրանցվի հենց էսօր:

Վոլտերա
16.06.2015, 00:43
Հա, մոռացա ժյուրիի անդամներին լիքը շնորհակալություն հայտնել, իսկ Այվիին առանձին պաչիկ՝ սենց հավես բան կազմակերպելու համար:

Մեկ էլ գրեմ էն ակումբցիների անունները, ովքեր ինչ-որ ձևով կային էս պատմվածքում

Չհաշված ժյուրիի անդամներին՝

Չուկ, Շինարար, Մարդագայլուկ, Ruby Rue, Rhayader, Mephistopheles, Դատարկություն, Մարկիզ, Նաիրուհի, Boooooooom, Impression, ՀայկՕ, Alphaone, Freeman, Rammstein, Զաքար, Cactusoul, ակումբի ծրագրավորողները

Եթե կարաք, գտեք ձեզ :love

Մնացած ակումբցիներն էլ ընդհանուր Հելիումի մեջ էին, կներեք որ առանձին չանդրադարձա

StrangeLittleGirl
16.06.2015, 00:43
Ուրիշ մարդու միջնորդությամբ եմ ստացել գործը:
Շատ մութ պատմություն :))
Ուրեմն հաստատ Սամն ա :))

Շնորհակալություն կարծիքների համար: Ես Սամվելի ընկերուհին եմ:
Ես եմ գործն ուղարկել մրցույթին, որովհետև Սամվելը բանակում է ու չէր կարող անձամբ ուղարկել:
Բարևներ Սամվելից:
Յա՜, Սամոն ընկերուհի ունի՞: :))

Շինարար
16.06.2015, 00:47
Հա, մոռացա ժյուրիի անդամներին լիքը շնորհակալություն հայտնել, իսկ Այվիին առանձին պաչիկ՝ սենց հավես բան կազմակերպելու համար:

Մեկ էլ գրեմ էն ակումբցիների անունները, ովքեր ինչ-որ ձևով կային էս պատմվածքում

Չհաշված ժյուրիի անդամներին՝

Չուկ, Շինարար, Մարդագայլուկ, Ruby Rue, Rhayader, Mephistopheles, Դատարկություն, Մարկիզ, Նաիրուհի, Boooooooom, Impression, ՀայկՕ, Alphaone, Freeman, Rammstein, Զաքար, Cactusoul, ակումբի ծրագրավորողները

Եթե կարաք, գտեք ձեզ :love

Մնացած ակումբցիներն էլ ընդհանուր Հելիումի մեջ էին, կներեք որ առանձին չանդրադարձա

անհաջողակ տղամարդ:oy

Վոլտերա
16.06.2015, 00:51
անհաջողակ տղամարդ:oy

Իյա, չէ, էդ չի :(

Գալաթեա
16.06.2015, 00:52
Էլիզ, գրկում եմ :)
Շնորհավորում եմ հաղթողներին։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին։

StrangeLittleGirl
16.06.2015, 00:54
Մե՜ծ շնորհավոր երեք հաղթողներին: Ապրեք բոլորդ:
Հատկապես շնորհավոր Տիգրանին, որ տասնվեց տարեկան լինելով կարողացել ա առաջին տեղ գրավել: Մենք քեզ սպասում ենք ակումբում, գրանցվի ու գրառումներ արա :)
Սամ ու Մարի, դուք էլ շատ ապրեք:
Մյուսներն էլ ապրեն, հույս ունեմ՝ լիքը բան սովորեցին էս մրցույթից:

Լիզ, խնդրում եմ՝ մի նեղվի: Իրականում մեծ համարձակություն ա պահանջվում էդքան անձնական ու խոցելի թեմայով գրելը: Ես քեզ կքաջալերեի, որ շարունակես նույն ոգով գրելը: Անկեղծ, ինձ վրա շատ էր ազդել գործդ: Մի քիչ մշակվածությունն էր պակասում: Ու նորմալ ա, որ բացասական կարծիքներ էլ ես ստանում. ի վերջո, մի գործը չի կարա բոլորին դուր գա: Ու հենց քամագի պահով էլ ասեմ. ինձ ահագին դուր էր էկել դա, մոռացա էն ժամանակ գրել:

Մարի, որ Ռուբին իրա վրայից ցրեց, որ Հելիումն ինքն ա, միանգամից ջոկեցի, որ դու ես: Եթե Ռուբին չցրեր, մինչև վերջ էլ վստահ էի լինելու, որ ինքն ա: :P

Ու մեկ էլ Այվի, մե՜ծ շնորհակալություն էս մրցույթը կազմակերպելու համար: Շատ հավես անցավ: Հույս ունեմ՝ էլի կլինի :)

diana15
16.06.2015, 08:37
Իսկ նոր մրցույթներ կլինե՞ն

GriFFin
16.06.2015, 08:51

Չեմ նեղվում: Սկզբում էի նեղվում: Մտածում էի ես ի՞նչ եմ ասում, էս մարդիկ ի՞նչ եմ հասկանում: Հետո հասկացա, որ իրականում ես եմ միտքս շատ վատ գրել: Եթե լավ ներկայացնեի ոչ մեկ չէր կենտրոնանա կետադրական ու ուղագրական սխալների վրա:
Հ.Գ. Ես չէի ուզում մասնակցել, ուղղակի ինձ թվաց որ ոչ մեկ գործ չի ուղարկել: Չորս օր էր մնացել ու ivyն գրել էր, որ կամ տարիքը չի համապատասխանում, կամ գործը: Դրա համար ուղարկեցի: Չէի ուզում, որ սենց լավ մրցույթը անհետաքրքիր անցնի: Հետո, որ տեսա էդքան մարդ ուղարկել ա, ուզեցի ivyին գրեմ, որ հրաժարվում եմ մասնակցությունից, բայց GriFFinը չթողեց: :D Իմ համար, իմ հայերենով էդ 4րդ տեղը ընտիր ա :D
Հ.Գ.Գ. Ես հիշեցի, կետադրական նշանի պահով ( կարծեմ Ռուֆուսն էր նկատել)
Իմ մոտ կադվինը տրաքած ա ու որոշ կետադրական նշաներ չունեմ :D Հա, ես վերջն եմ:

GriFFin
16.06.2015, 08:56
Հա, մոռացա ժյուրիի անդամներին լիքը շնորհակալություն հայտնել, իսկ Այվիին առանձին պաչիկ՝ սենց հավես բան կազմակերպելու համար:

Մեկ էլ գրեմ էն ակումբցիների անունները, ովքեր ինչ-որ ձևով կային էս պատմվածքում

Չհաշված ժյուրիի անդամներին՝

Չուկ, Շինարար, Մարդագայլուկ, Ruby Rue, Rhayader, Mephistopheles, Դատարկություն, Մարկիզ, Նաիրուհի, Boooooooom, Impression, ՀայկՕ, Alphaone, Freeman, Rammstein, Զաքար, Cactusoul, ակումբի ծրագրավորողները

Եթե կարաք, գտեք ձեզ :love

Մնացած ակումբցիներն էլ ընդհանուր Հելիումի մեջ էին, կներեք որ առանձին չանդրադարձա

Էն որ ես չկայի իրականում, բայց ինձ գտել էի :think:hands

Աթեիստ
16.06.2015, 10:31
Իսկ նոր մրցույթներ կլինե՞ն
Անպայման:

Chuk
16.06.2015, 15:13
Արդյունքները

http://i57.tinypic.com/12130vk.jpg

1-ին տեղ՝ Հատված իմ կյանքի օրագրից – Տիգրան Պետրոսյանց, 16 տարեկան

2-րդ տեղ՝ Գործ N 114 – Սամվել Կիրակոսյան, 21 տարեկան

3-րդ տեղ՝ Helium – Մարի Մելիքյան (Վոլտերա), 19 տարեկան

4. Գինու մեջ թաթախված սիրտը – Էլիզա Առաքելյան (GriFFin), 22 տարեկան
5. Լյուսին երկնքում՝ ադամանդների մեջ – Հասմիկ Կիրակոսյան, 18 տարեկան
6. Ես գտա իմ հերոսին – Ինգա Հովհաննիսյան, 16 տարեկան
7. Սատանաբներ – Թամարա Մանուկյան, 18 տարեկան
8. Ճանապարհի սերը – Մարգարիտա Իվանյան, 17 տարեկան
9. Տարօրինակ կենդանիներ – Սվետա Օհանյան (Նիկեա), 17 տարեկան
10. Կյանքի առեղծվածը – Դիանա Մովսեսյան, 15 տարեկան
11. Իմ կերտած Երևանը – Լիանա Հովհաննիսյան, 13 տարեկան
12. Ես գժվել եմ հայրենիքիս կարոտից – Տաթև Արշակյան, 15 տարեկան

Շնորհավորո՜ւմ եմ Տիգրանին լրիվ արժանի հաղթանակի համար, ապրես պստո :)

Սամվել ու Մարի, ձեզ էլ շնորհավո՜ր :kiss

Ու ապրե՜ն մրցույթի բոլոր մասնակիցները :clap

Շնորհավորանքներս հաղթողներին, ու շնորհակալություն բոլոր մասնակիցներին:

Ժող ջան, բոլորդ ապրեք, շատ հավես էր: Հավես ա, որ ոչ ակումբցիներ են մասնակցել ու նաև հաղթել:

Ժյուրի ջան, կողքից հետևում էի, կեցցե՛ք: Առանձահատուկ շնորհակալություն Այվիին, էս հրաշք նախագիծը կազմակերպելու համար :)

ivy
16.06.2015, 15:20
Չուկ ջան, քեզ էլ լիքը շնորհակալություն՝ «ոչ ակումբցիների» ու հատկապես դպրոցականների հոսքը ապահովելու համար:

LisBeth
16.06.2015, 15:47
Երեխեք ջան ապրեք:
Հաղթողներին շնորհավորում եմ ու մնացածների հետ հույսով եմ կտեսնենք էլի ձեզ մրցույթներում: Գլուխներդ չառնեք կորեք, մի խոսքով:

Շինարար
16.06.2015, 16:59
Բայց որ քամաԳ են ասում, ուրեմն քամաԳ ա :beee

Եթե նույնիսկ արևմտահայ արտասանությամբ քամաԳ են ասում, նորից պետք ա Կ գրել, որովհետև էդ տառը ուղղակի հայերենի երկու տարբերակներում տարբեր կերպ ա արտասանվում, յա տակ դումայու:

Hustlar
16.06.2015, 17:12
Հարգելի ժյուրի, խմբի անդամներ, շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ճիշտն ասած ինձ համար առաջին մրցանակը անակնկալ էր, կարելի է ասել, մի քիչ էլ շփոթված եմ։ Այս մրցանակը պարտավորեցնող է, այսուհետև էլ կաշխատեմ արդարացնել, ավելի լավ ու առանց տառասխալների գրել։ :)
հարգանքներով՝ Տիգրան Պետրոսյանց

Chuk
16.06.2015, 17:24

Մի հատ էլ էսպես շնորհավոր :)

Տիգրան ջան, կարծում եմ, որ դու էստեղ կարող ես գտնել ավելի թանկարժեք բան, քան էդ մրցանակն ու առաջին տեղը գրավելն է: Գլուխ գովել չլինի, բայց լավ տեղ ու լավ միջավայր ես ընկել: Քեզ խորհուրդ կտամ մնալ էստեղ, հետևել ոչ միայն այս մրցույթի, այլև մյուս մրցույթների ու ոչ մրցույթների թեմաներին, մասնակցել քննարկումներին, «Ստեղծագործողի անկյուն» բաժնում մեր դատին հանձնել քո մյուս ստեղծագործությունները ու ընդհանրապես դառնալ մեզնից մեկը:

Նույնն ուզում եմ խորհուրդ տալ մեր բոլոր այն մյուս մասնակիցներին, ովքեր ակումբցի չեն:

Մենք բոլորս ենք ակումբում շատ ու շատ բան սովորել, շատ բան ձեռք բերել: Էդ հնարավորությունը դուք էլ ունեք :)

StrangeLittleGirl
16.06.2015, 18:09
Եթե նույնիսկ արևմտահայ արտասանությամբ քամաԳ են ասում, նորից պետք ա Կ գրել, որովհետև էդ տառը ուղղակի հայերենի երկու տարբերակներում տարբեր կերպ ա արտասանվում, յա տակ դումայու:
Շին, ստեղ արևմտահայ-արևելահայի հարց չի, այլ հենց արևելահայերենում բարբառային կամ խոսակցական կամ փողոցային քամագ տարբերակի մասին ա, ու կարծում եմ՝ լավ հնար էր գ-ով գրելը:

Հարգելի ժյուրի, խմբի անդամներ, շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ճիշտն ասած ինձ համար առաջին մրցանակը անակնկալ էր, կարելի է ասել, մի քիչ էլ շփոթված եմ։ Այս մրցանակը պարտավորեցնող է, այսուհետև էլ կաշխատեմ արդարացնել, ավելի լավ ու առանց տառասխալների գրել։ :)
հարգանքներով՝ Տիգրան Պետրոսյանց

Մի հատ էլ էստեղ շնորհավոր :) Ակտիվ եղիր

StrangeLittleGirl
16.06.2015, 18:11
Ուշադրությու՛ն

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 19:00-ին Թումանյանի այգում, ինչին կհետևի սովորական ակումբային հանդիպումը:

Հաղթողների ներկայությունը պարտադիր է, բայց լավ կլիներ, եթե բոլոր մասնակիցներն էլ, ակումբցիներն էլ գային:

Վոլտերա
16.06.2015, 18:17
Իսկ եթե հաղթողներից մեկը բանակում է՞ :8

Շինարար
16.06.2015, 18:18
Իսկ եթե հաղթողներից մեկը բանակում է՞ :8

Ոնց որ իր քույրն էլ ա մասնակցել, ասեք՝ թող ինքը գա:

StrangeLittleGirl
16.06.2015, 18:19
Իսկ եթե հաղթողներից մեկը բանակում է՞ :8

Էդ մեկի հետ առանձին կխոսեմ, թող ներկայացուցիչ ուղարկի :))

StrangeLittleGirl
16.06.2015, 18:19
Ոնց որ իր քույրն էլ ա մասնակցել, ասեք՝ թող ինքը գա:
Վայ, Լյուսին ինքն ա գրել :))

GriFFin
16.06.2015, 18:30
Ես մտածում էի Պիրիտի համար կարելի ա նվեր անել: :think Հետո ֆայմեցի, որ ընկերուհին կարա գա:

Դատարկություն
16.06.2015, 18:35
Վայ, Սամն էլ ա հաղթող :)) Եթե, ոչ Հասմիկը գա, ոչ էլ Լիլիթը, ինձ կտաք նվերը` ես կփոխանցեմ իրեն :))

Շնորհավոր բոլորին, Մարի, Սամ, Տիգրան, Լիզ և մնացած :3

GriFFin
16.06.2015, 18:36
Վայ, Սամն էլ ա հաղթող :)) Եթե, ոչ Հասմիկը գա, ոչ էլ Լիլիթը, ինձ կտաք նվերը` ես կփոխանցեմ իրեն :))

Շնորհավոր բոլորին, Մարի, Սամ, Տիգրան, Լիզ և մնացած :3

Քեզ չեն տա: Դու դատարկ ես:

StrangeLittleGirl
19.06.2015, 19:32
Ժող, նոր Պիրիտի հետ էի խոսում: Ասում ա՝ թղթի վրա գրել ա, հեռախոսով թելադրել պատմվածքը :)) Դեմք ա:

Պիրիտ
19.06.2015, 19:35
Ես մտածում էի Պիրիտի համար կարելի ա նվեր անել: :think Հետո ֆայմեցի, որ ընկերուհին կարա գա:

ինչ նվեր Լիզ ջան?)

Պիրիտ
19.06.2015, 19:37
Ժող, նոր Պիրիտի հետ էի խոսում: Ասում ա՝ թղթի վրա գրել ա, հեռախոսով թելադրել պատմվածքը :)) Դեմք ա:
ճիշնա ասում,համ էլ ես եկել եմ արձակուրդ, մի օր չհարմարացնենք ակումբի հանդիպում անենք, հ՞ն

GriFFin
20.06.2015, 07:51
ինչ նվեր Լիզ ջան?)
Էդ չեմ ասի ^_^

delicate
20.06.2015, 16:47
Ուշացումով շնորհավո՜ր: Ես գիտեյի,որ Հասմիկի պատմությունը բոլորն էլ հավանելու են:Ամենալավն էն կլինի,որ Տիգրանն իրոք Հասմիկին գտնի :love

StrangeLittleGirl
20.06.2015, 16:50
Ուշացումով շնորհավո՜ր: Ես գիտեյի,որ Հասմիկի պատմությունը բոլորն էլ հավանելու են:Ամենալավն էն կլինի,որ Տիգրանն իրոք Հասմիկին գտնի :love

Ճանաչու՞մ ես հեղինակին :)

delicate
20.06.2015, 16:57
Չեմ ճանաչում,բայց պատմության ամեն բառը տպավորվելա :roll լավն էր

delicate
20.06.2015, 17:03
Ինձ թվում ա Արուսիկը ոչ թե Տիգրանին սիրահարվելու պատճառովա նամակը հանձնել դասղեկին,այլ նախանձությունից դրդված:Եթե սիրեր սկզբում ինչի պիտի առաջարկեր տեղերով փոխվել Հասմիկի հետ

StrangeLittleGirl
29.06.2015, 11:34
Նորից հիշեցում. էսօր ժամը 19:00-ին Թումանյանի այգում տեղի կունենա մրցանակաբաշխությունը: Ով ինձ դեմքով չի ճանաչում, ձեռքիս համարը. 043379344
Ռիփ, եթե դժվար չի, կարո՞ղ ես մի հատ խմբակային մեյլ ուղարկել հիշեցման տեսքով, համարս էլ հետը, որ հեշտ գտնենք իրար:

ivy
30.06.2015, 00:34
Դեռ հետ չե՞ք եկել հանդիպումից, մի քիչ պատմեք, նկարներ ցույց տվեք, հետաքրքիր ա :)

Chuk
30.06.2015, 01:20
Դեռ հետ չե՞ք եկել հանդիպումից, մի քիչ պատմեք, նկարներ ցույց տվեք, հետաքրքիր ա :)

Հեսա նայեմ, տեսնեմ լավ նկարներ եթե կան, դնեմ :)) Ուղղակի քանի որ ահավոր հոգնած ու անքուն էի, խիստ կասկածում եմ, որ նորմալ նկար նկարած լինեմ :oy

StrangeLittleGirl
30.06.2015, 02:08
Տիգրանը զանգեց, չկարողացավ գալ, մրցանակն առանձին մի ուրիշ օր պիտի փոխանցեմ:

Chuk
30.06.2015, 02:23
Ժող, կներեք, վրաս հալ չկա, չգրեմ էլի, ով ով ա :)

http://i.imgur.com/QHN4uC3.jpg

http://i.imgur.com/pHj1LNf.jpg

http://i.imgur.com/aXulDCW.jpg

http://i.imgur.com/lQOtuho.jpg

http://i.imgur.com/ukWPuUN.jpg

http://i.imgur.com/Y4VQfdD.jpg

http://i.imgur.com/Nydn5of.jpg

http://i.imgur.com/90tk1DH.jpg

http://i.imgur.com/GvoXK64.jpg

http://i.imgur.com/KTEfqb6.jpg

http://i.imgur.com/6Iz6Biw.jpg

http://i.imgur.com/ggwudgb.jpg

http://i.imgur.com/qOii347.jpg

http://i.imgur.com/yPwHNbi.jpg

http://i.imgur.com/0GbWgBV.jpg

http://i.imgur.com/Otr5yrL.jpg

http://i.imgur.com/x0KShge.jpg

http://i.imgur.com/n2laVpr.jpg

ivy
04.07.2015, 11:30
Բարի լույս :)

Քանի որ մտածում ենք՝ արժի պատանեկան նախագծերը պարբերաբար անցկացնել, որոշեցինք մրցանակային ֆոնդ բացել, որի հավաքմանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող:

Աթեիստը օգնեց մեզ էդ հարցում ու մի հաշիվ բացեց, որտեղ ամեն մեկը կարող է իր փոքրիկ լուման ներդնել. ինչքան մեծ լինի մրցանակային ֆոնդը, էնքան ավելի հաճախ կարող ենք անցկացնել պատանեկան մրցույթները:

Ահա հաշվեհամարը, որն ամբողջովին ծառայելու է նախագծի նպատակներին.

20500-6156231-1002 (AMD)
Գաբոյան Արտակ
Ինեկոբանկ ՓԲԸ

Կարող եք նաև ցանկացած տերմինալից փոխանցում կատարել Աթեիստի Idram-ային հաշվին (ID: 106-436-061), ինքը դա հետո կփոխանցի վերոհիշյալ հաշվեհամարին։
Telcel-ը պահում է 1%, իսկ նոր բացված S-PAY-ով ուղարկելիս պահումներ չկան։

Կարծում եմ, հաջորդ մրցույթը կանցկացնենք աշնան սկզբին:
Եթե անցկացման վերաբերյալ նոր առաջարկներ ու գաղափարներ կան, կարող եք գրել էստեղ, կքննարկենք:

ivy
09.07.2015, 13:44
Պատանի ստեղծագործողներ և նախագծին հետևող ընթերցասերներ, ուրախ եմ հայտնել բոլորին, որ հաջորդ մրցույթի ֆոնդն արդեն հավաքվել է:
Հավաքածու մրցույթից հետո կարող ենք մեր նախագիծն անցկացնել:

Ի՞նչ առաջարկներ ունեք ընթացակարգի վերաբերյալ: Ամեն ինչ նույնը թողնե՞լ, թե՞ ինչ-որ բաներ փոփոխել: Գուցե թեմատիկ կամ ժանրային սարքե՞լ:
Կարևոր են բոլորիդ կարծիքները:

Բացի դրանից, կխնդրեի անցյալ մրցույթի ժյուրիի անդամներին գրել, թե ով կուզենար նաև հաջորդ անգամ լինել ժյուրիի կազմում: Եթե կան նաև ուրիշ ակումբցիներ (25+), ովքեր կուզենային կցվել այս գործին, գրեք էստեղ: Գիտեմ, որ ժամանակատար աշխատանք է, բայց կարծում եմ, լավ գործ ենք անում: Էնպես որ, վատ չէր լինի, եթե նորից կարողանանք առանց դժվարությամբ 10-հոգանոց ժյուրի հավաքել:

Malxas
09.07.2015, 14:03
Հաջորդ անգամ երևի չկարողանամ որպես ժյուրի օգտակար լինել: Ունեմ կիսատ ստեղծագործություններ, որոնք պետք է ավարտեմ: :)

StrangeLittleGirl
09.07.2015, 14:28
Ես ներկա հաջորդ անգամվա համար :)

Smokie
09.07.2015, 14:39
Ես էլ կուզեի լինել... Բայց լա՜վ մտածեք նոր գրանցեք::oy

StrangeLittleGirl
09.07.2015, 14:39
Ես էլ կուզեի լինել... Բայց լա՜վ մտածեք նոր գրանցեք::oy

Դու պուճուր ես :))

Արէա
09.07.2015, 14:39
Ես էլ եմ ներկա։
Առաջարկ չունեմ, անցած անգամ ամեն ինչ լավ էր :)
Մենակ քվեարկել - քննարկելու ժամանակը կարելի ա մի քիչ կրճատել։

ivy
09.07.2015, 14:44
Ես էլ կուզեի լինել... Բայց լա՜վ մտածեք նոր գրանցեք::oy

Սմոքի ջան, հո գրել եմ 25+. մասնակիցները որ «փոքր» են, նենց անենք՝ ժյուրին «մեծ» լինի :)

Smokie
09.07.2015, 14:46
Դու պուճուր ես :))

Տարիքի պահով խնդիր չի, հաշված օրեր են:))

Smokie
09.07.2015, 14:46
Սմոքի ջան, հո գրել եմ 25+. մասնակիցները որ «փոքր» են, նենց անենք՝ ժյուրին «մեծ» լինի :)

25-ը հաշիվ չի՞

ivy
09.07.2015, 14:47
Տարիքի պահով խնդիր չի, հաշված օրեր են:))

Մեկ ա պստիկ ես :beee

Smokie
09.07.2015, 14:48
Մեկ ա պստիկ ես :beee

OK:pardon

Ռուֆուս
09.07.2015, 16:46
Ես ներկա, բայց եկեք հաջորդը մի քիչ շուտ անցկացնենք:

ivy
09.07.2015, 16:49
Ես ներկա, բայց եկեք հաջորդը մի քիչ շուտ անցկացնենք:

Ռուֆ, Հավաքածուն դեռ անցնի, նոր:
Համ էլ հիմա դպրոցական արձակուրդներն են. էնտեղից չենք կարողանա գործեր ստանալ: Ավելի լավ չի՞ սեպտեմբերին սկսենք, որ դպրոցներից էլ գործեր ստանանք:

Ռուֆուս
09.07.2015, 16:53
Ռուֆ, Հավաքածուն դեռ անցնի, նոր:
Համ էլ հիմա դպրոցական արձակուրդներն են. էնտեղից չենք կարողանա գործեր ստանալ: Ավելի լավ չի՞ սեպտեմբերին սկսենք, որ դպրոցներից էլ գործեր ստանանք:

Հա, մոռացել էի Հավաքածուի մասին: Բայց դրա թեման դուրս չի գալիս, արդեն մի քիչ ժամանակավրեպ ա:

Chuk
09.07.2015, 17:34
Ժող, եթե նաև աշակերտներին ենք ուզում ակտիվորեն ներգրավել, պետք ա սպասել մինչև սեպտեմբերի կեսեր:

ivy
09.07.2015, 23:25
Դեռ անցյալ անգամվանից մնացած (ուշացումով եկած) մի հինգ-վեց գործ կա դպրոցից։ Շարադրություններ են։
Եկեք որոշենք, շարադրություն ու էսսե ընդունում ենք, թե հատուկ պատմվածքի մրցույթ անենք։

Աթեիստ
09.07.2015, 23:29
Նորմալ պատմվածք թող լինի, որ կարդալ կարանամ ։)

ivy
09.07.2015, 23:32
Նորմալ պատմվածք թող լինի, որ կարդալ կարանամ ։)

Դու կա՞ս մյուս անգամ :)

Շարադրություն չթողնե՞նք. դպրոցականների գործերը կքչանան։

Աթեիստ
09.07.2015, 23:36
Դու կա՞ս մյուս անգամ :)

Շարադրություն չթողնե՞նք. դպրոցականների գործերը կքչանան։

Եթե պատմվածք լինի, կամ, եթե շարադրություն էլ լինի, չեմ խոստանում, որ ամբողջությամբ կկարդամ։ Մի քանի նախադասություն կարդալու եմ ու գնահատեմ։

ivy
09.07.2015, 23:38
Արտ, մի խոսքով, դու մնում ես ժյուրիում, չէ՞։

Աթեիստ
09.07.2015, 23:40
Արտ, մի խոսքով, դու մնում ես ժյուրիում, չէ՞։

Հա։

Նիկեա
10.07.2015, 12:48
էս անգամ էլ ենք էլի մի՞ ստեղծագործություն ուղարկելու: :))

StrangeLittleGirl
10.07.2015, 14:01
Թող ամեն ինչ էլ թույլատրվի: Էդ շարադրությունները քլնգելուց լավ բան չկա. վերջապես խելք են սովորում: