PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ էինք սիրում ուտել փոքր ժամանակ



Ռուֆուս
07.05.2015, 14:38
Եկեք գրենք էն բոլոր տարօրինակ բաները, որոնք սիրում էինք ուտել (ու հիմա էլ ենք սիրում) փոքր ժամանակ: Սկսեմ ինձանից :))

1. Թուղթ - դպրոցական բոլոր տետրերիս վերջին էջերը բացակայում էին սրա պատճառով: Կուլ չէի տալիս, բայց ծամոնի պես ծամում էի:
1/5. Անձեռոցիկ - հատուկ կատեգորիա, հատկապես սիրում էի, թե ինչ փափուկ էր ի տարբերություն սովորական թղթի: Սրանք կուլ էի տալիս :))
2. Կավիճ
3. Հում կարտոֆիլ - հատկապես էն որ քաղցր էր լինում, հիմա էլ եմ մեկ մեկ կարտոֆիլ մաքրելուց ուտում
4. Հում աղացած միս
5. Լիմոնի աղ - որն իմ պատճառով պահում էին պահարանների ինձ ոչ հասանելի անկյուններում, բայց մեկ ա գտնում էի ու վերջը տալիս
6. Շրթներկ - :oy համով էր
7. Քացախ - հիմա էլ եմ խմում
8. Հում խմոր
9. Հում բեզե - պատրաստի բեզե երբեք չեմ սիրել, բայց նախքան եփելը բեզեի համար ուշքս գնում էր
10. Շիբ - ցանկացած ծծովի կոնֆետից հազար գլուխ լավն էր
11. Տարբեր համեմունքներ - մեխակ, հիլ, դարչին, սև չաղացած պղպեղ, բայց ամենասիրածս մուսկատի ընկույզն էր, միշտ մի կտոր գողանում, թաքուն կրծում էի, ինչ իմանայի, որ սա հոգեմետ ա :))

Ու ընդհանրապես բոլոր կծու, թթու, աղի ու դառը բաների համար խելքս գնում էր, չնայած հիմա էլ :))

Արամ
07.05.2015, 19:46
Լավ Ռուֆուս, քեզ հետ ամեն ինչ պարզ է։

Malxas
07.05.2015, 20:38
Փոքր ժամանակ համարյա ոչ մի բան չէի սիրում, զոռով էին կերցնում, կամ խաղալիք էին առնում որ ուտեմ: Բայց մի երկու ուշագրավ դեպք եղել է, չնայած մի քիչ թեմայից դուրս, բայց հետաքրքիր:

1. Մի անգամ, շատ փոքր հասակում, ժավել եմ խմել: Մայրս միշտ զարմանում էր. ասում էր, որ էնքան անշնորհք երեխա էիր, որ եթե քո ձեռքով ջուր լցնեիր խմեիր, անպայման բաժակը կոտրում էիր: Իսկ ժավելի դեպքում իմ ձեռքով բացել եմ պլաստմասե կափարիչը, լցրել բաժակի մեջ ու խմել:

2. Մի անգամ էլ փարիզյան կանաչ եմ կերել :)

kitty
07.05.2015, 21:46
Հում խմորը, հում միսը ու հում բեզեն մինչև հիմա էլ մեծ հաճույքով ուտում եմ :sulel
Կավելացնեմ խաղողի թուփը ու դրա կողքին աճող բարակ, կանաչ, թթու "ձողիկները": Շատ համով էին : :nyam
Աքասիայի ծաղիկներ էի ուտում ու 6-7 թերթիկ ունեցող յասաման /չմոռանալով երազանք պահելու մասին/: Վերջին երկուսը հիմա բոլորից գաղտնի եմ ուտում :))

ivy
07.05.2015, 22:05
Ռուֆ, էդ ամեն ինչը կերել ես, դրա համար ա հիմա ֆիգուրադ տե՞ղը:
Ճիշտ են էլի ասում, որ փոքր տարիքի սնունդը կարևոր ա հետագայում լավ կազմվածքի համար:

Վոլտերա
07.05.2015, 22:11
Լիմոնի աղ բռերով :love
Կավիճ ու մեր սենյակի պատերը
Մոմ
գրքի էն հաստ թղթով կազմերը
Ռետին ու գրիչի կափարիչ
Ու վերջապես եղունգներ

ivy
07.05.2015, 22:13
Հլը խոստովանք, ով էր սիրում մրջյուն ուտել... ինձնից բացի :oy

Վոլտերա
07.05.2015, 22:15
Հլը խոստովանք, ով էր սիրում մրջյուն ուտել... ինձնից բացի :oy

Ես լիքը կերել եմ, բայց չէի սիրում

ivy
07.05.2015, 22:16
Ես լիքը կերել եմ, բայց չէի սիրում

Բա ինչի՞ էիր քեզ ստիպում :)

Ռուֆուս
07.05.2015, 22:20
Մոմ, ռետին, խաղողի թելիկներից ու ակացիայի ծաղիկներից էլ եմ կերել... :nyam


Ռուֆ, էդ ամեն ինչը կերել ես, դրա համար ա հիմա ֆիգուրադ տե՞ղը:
Ճիշտ են էլի ասում, որ փոքր տարիքի սնունդը կարևոր ա հետագայում լավ կազմվածքի համար:

Ռիփ, իրականում ես փոքր ժամանակ անտանելի վատ ուտող էի, ճաշերի մեջ եղածի ուղիղ կեսը չէի ուտում: Ասենք բադրիջան առաջին անգամ 15 տարեկանում եմ կերել ու զարմացել եմ, թե ոնց կարայի ես դա առաջ չուտեի:

Լիքը բան ինչ փոքր ժամանակ շատ էի սիրում, հիմա չեմ կարողանում ուտել, օրինակ ձու ու կաթնամթերք, թթվասերից կարող ա մոտս նույնիսկ սրտխառնոց առաջանա: Մածուն վերջին անգամ չգիտեմ երբ եմ կերել: Բայց կաթը քիչ քիչ հետ եմ բերում դիետայիս մեջ:

Ու փոքր ժամանակ շատ բաներից ինչ զզվել եմ, հիմա շատ եմ սիրում, օրինակ բադրջան ու կաբաչկա, տարբեր տեսակի կանաչեղեն ու խոտաբույսեր, առաջ ավելուկ ու եղինջ չէի սիրում, հիմա պաշտում եմ, սպաս չէի սիրում, հիմա շատ եմ ուտում, տաբրեր տեսակի ձավարեղեն և այլն:

Երևի միակ բանը, որ ոչ փոքր ժամանակ եմ սիրել ոչ էլ հիմա հարիսան ա ու կոնճոլը (քրչիկ):

Վոլտերա
07.05.2015, 22:21
Բա ինչի՞ էիր քեզ ստիպում :)

Ուզում էի սիրել: Հետո հիմնականում առանց հասկանալու էի ուտում`միամիտ: Դու սիրում էիր՞ համը

ivy
07.05.2015, 22:23
Ուզում էի սիրել: Հետո հիմնականում առանց հասկանալու էի ուտում`միամիտ: Դու սիրում էիր՞ համը

Ասում ա՝ ուզում էի սիրել :))

Հա, ինձ իրենց թթու համը շատ էր դուր գալիս: Ու մեկ էլ էն, որ իրենց ուտելու ժամանակ մեկ-մեկ կպնում էին լեզվիդ ու սկսում կծել. ով ում առաջինը կկծի վիճակներ:

Վոլտերա
07.05.2015, 22:26
Ասում ա՝ ուզում էի սիրել :))

Հա, ինձ իրենց թթու համը շատ էր դուր գալիս: Ու մեկ էլ էն, որ իրենց ուտելու ժամանակ մեկ-մեկ կպնում էին լեզվիդ ու սկսում կծել. ով ում առաջինը կկծի վիճակներ:

Այվ , իսկ հիմա էլ ե՞ս սիրում :)

ivy
07.05.2015, 22:26
Այվ , իսկ հիմա էլ ե՞ս սիրում :)

Չէ, սիրասթափվել եմ:

մարդագայլուկ
07.05.2015, 22:36
Իսկ ես պուճուր ժամանակ հում հավի կամ ձկան սիրտ էի գողանում ուտում, կամ աքլորի կատար:

Հիմա ծեծեն մատով չեմ կպնի :[

Վոլտերա
07.05.2015, 22:51
Իսկ ես պուճուր ժամանակ հում հավի կամ ձկան սիրտ էի գողանում ուտում, կամ աքլորի կատար:

Հիմա ծեծեն մատով չեմ կպնի :[

Բա ձկան աչքերը :love

Ռուֆուս
07.05.2015, 22:55
Իսկ ես պուճուր ժամանակ հում հավի կամ ձկան սիրտ էի գողանում ուտում, կամ աքլորի կատար:

Հիմա ծեծեն մատով չեմ կպնի :[

Բոլորին տվիր անցար :))

insider
07.05.2015, 23:08
Ուտելու համար՝ դեռ բան չեմ կարողանում հիշել, բայց ծամոնի փոխարեն ձութ էինք ծամում: :oy

Հ.Գ. Բայց դե ինչ եմ համեստություն անում, մեկ-մեկ էլ էդ սև ձութը հավեսով կուլ էլ էինք տալիս …

մարդագայլուկ
07.05.2015, 23:29
Բա ձկան աչքերը :love

Չէ, ձկան աչքերը չէի ուտում, հանում էի ու մի հատ տուփի մեջ հավաքում: :))


Բոլորին տվիր անցար :))

Դաժանությա՞մբ: :))

Համ էլ ես հրեշտակի դեմքով խելոք երեխա էի ու ոչ մեկ չէր հասկանում, թե ուր են անհետանում էդ բոլոր մարմնի մասերը, մինչև մի անգամ չբռնացրեցին: :))

StrangeLittleGirl
08.05.2015, 00:25
Հում խմոր :love մինչև հիմա էլ սիրում եմ:
Դե ձկան աչքն էլ եմ մինչև հիմա սիրում:

Իսկ տարօրինակ բաներից. ելակի համով ատամի պաստա:

Ուլուանա
08.05.2015, 02:13
Հավատս չի գալիս... Մի երկու օր առաջ իմ մտքով էլ էր անցել սենց թեմա բացել :))։

Փոքր ժամանակ, երբ մեր տունը դեռ չէինք վերանորոգել, մեծ ախորժակով պատերը լպստում էի :nyam (ասում են՝ կալիցիումի պակասի դեպքում ա տենց լինում)։
Շատ էի սիրում թխվածքի խմոր ուտել. մամաս որ թխվածք էր սարքում, միշտ թռցնում էի։
էն մութուցուրտ տարիներին որ կաթի փոշիներ էին հայտնվել, դրանք էի շատ սիրում ուտել, թողնեին՝ լրիվ կուտեի։ Հիմա որ հիշում եմ, զզվելս գալիս ա :[ Նաև հիշում եմ, որ էդ կաթի փոշիները, հատկապես եթե հին էին լինում, ուտելիս կպնում էին վերին քիմքին ու շատ դժվարությամբ էին պոկվում :D։
Էդ մութուցուրտ տարիներին հացերն էլ հաճախ խմոր էին լինում (չգիտեմ՝ համապատասխան բաղադրամասերն էին տնտեսում, թե էլեկտրականությունը կամ գազը, բայց տենց էր), բոլորը բողոքում էին դրանից ու նախընտրում հացի կողքերը, իսկ ես մեծ հաճույքով ըմբոշխնում էի էդ խմոր միջուկները :))։

Բայց նորմալ ուտելիքներից ու ճաշատեսակներից հիմնականում ինչը որ չէի սիրում, տենց էլ մնացել են չսիրված, դեռ լիքը բաներ էլ ավելացել են, օրինակ՝ կաթնամթերք շատ էի սիրում փոքր ժամանակ, այսինքն՝ մինչև վերջին մի տասը տարին էլ, բայց հիմա մենակ մածուն ու պանիր եմ մեկ–մեկ ուտում, էն էլ ոչ առանձնապես հաճույքով, իսկ թթվասերից ու կաթից սիրտս խառնում ա։

Էս պահին էսքանն եկան մտքիս, հետո որ հիշեմ, էլի կգրեմ։

Նիկեա
08.05.2015, 16:10
Ես տոլմայի միսն էի սիրում, արդեն բրնձով, համեմունքներով… :oy ճիշտ ա, հում բրինձը էդքան էլ համով չէր, բայց համադրությունը լավն էր :))
Հում կարտոֆիլ ու մանդարինի կեղև էլ էի սիրում: Բայց ախր մանդարինի կլեպը դառն ա, ո՞նց էի ուտում:
Հում խմոր ու բեզե հիմա էլ եմ սիրում :)) հա, ու հում մակարոն, հավես կրտկրտում են :oy

Cassiopeia
08.05.2015, 16:14
Շատ փոքր ժամանակ չեմ հիշում, բայց Ուլուանայի նման ես էլ էի սիրում կաթի փոշի ուտել։
Բացի էդ սիրում է մութուցուրտ տարիներին առկա աղի կարագը քսել հացին, դնել վառարանին, որ տաքանար ու դա ուտեինք։ Ինչպես նաև վառարանի վրա պատրաստվող կարտոֆիլի պլեչը :)

Իսկ օրիգինալ… սիրում էի խաղողի ճյուղերի ծայրերի կանաչ ու թթվաշ մասը ուտել։

Աթեիստ
08.05.2015, 17:23
Ես խորոված բիբար էի սիրում, մինչև հիմա իմ վրա զարմանում եմ։

boooooooom
08.05.2015, 17:40
Էսորվա պես հիշում եմ. սիրում էի կաթնով, «մաննի կաշա», «ստալիչնի սալաթ»

Գալաթեա
09.05.2015, 02:27
Մամայենքս որ սև կոֆեն խմում վերջացնում էին՝ բաժակները ցրում, մտնում էի սեղանի տակ, մատով տակի մրուրը վերցնում ու աագահաբար ուտում էի։

CactuSoul
09.05.2015, 12:49
Էստեղ թվարկված ամեն ինչից էլ կերել եմ փոքր ժամանակ, բացի հում սիրտ-քարաճիկից ու շիբից: Ուղղակի մի տեսակ մտքովս չէր անցնում, որ, ասենք, խաղողի ճյուղ ուտելը, կամ հում խմորն ու լցոնը, կամ ձութ ծամելը տարօրինակների մեջ են մտնում :)) Մրջյուն էլ եմ կերել, կաթի փոշի էլ, կակաոյի փոշի էլ (մեկ-մեկ շնչափողս էր թռնում :D)...
Բայց դե, ինչ ուզում եք ասեք, գաջին ոչ մի բան չի հասնի :love Հիմա էլ լիներ՝ կուտեի :oy


Հ.Գ.
Հա, մեկ էլ շրթներկ չեմ կերել :[ Մանկուց զզվում եմ շրթներկի հոտից:

Cassiopeia
09.05.2015, 13:01
Բա մազութը՜…

StrangeLittleGirl
09.05.2015, 14:31
Աաաաաա՜, կաթի փոշի ու խաղողի ճյուղ ես էլ եմ կերել :))

Ուլուանա
09.05.2015, 16:32
Բայց դե, ինչ ուզում եք ասեք, գաջին ոչ մի բան չի հասնի :love Հիմա էլ լիներ՝ կուտեի :oy
Համաձայն եմ :love։



Հա, մեկ էլ շրթներկ չեմ կերել :[ Մանկուց զզվում եմ շրթներկի հոտից:
Ես կերել եմ, բայց չեմ հիշում։ Մամաս ասում ա՝ իրա ամենասիրած շրթներկը կերել եմ ամբողջությամբ, նաև թունավորվել էի ինչ–որ... :} Բայց շատ փոքր ժամանակ ա եղել, երևի էն որ ինչ ընկնում ա ձեռքները, ուտում են, էդ կարգի, էլի, ոչ թե սիրում էի, դրա համար :))։

Խաղողի ճյուղ ես էլ եմ կերել։ Բայց ես էլ երբեք չեմ մտածել, որ դա տարօրինակ ա. շատերն էին ուտում։ Ինձ, օրինակ, պապիկս հատուկ կտրում, տալիս էր իրենց այգուց։ Որ ինքը չտար, ոչ էլ կիմանայի, որ դա կարելի ա ուտել։ Բայց հիշում եմ՝ նենց հավես թթու էր :nyam։

Ուլուանա
09.05.2015, 16:57
Հա, էլի բաներ հիշեցի. տոմատի մածուկ էի շատ սիրում ցրել, ուտել։ Բայց էդ երևի տարօրինակ չի։
Բա կարագը... Մամաս որ թխվածք էր սարքում, ես, քույրս ու ախպերս գալիս կանգնում էինք, որ ամեն մեկիս բերանը մի գունդ կարագ դներ... Հիմա որ հիշում եմ, վատանում եմ... :))