PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ֆիզիկան բոլորի համար է» բլոգ

Ruby Rue
04.05.2015, 23:48
Ես ու կուրսընկերս (Mr. Annoying (http://www.akumb.am/member.php/29271-Mr-Annoying)) մի բլոգ ենք բացել, որտեղ փորձում ենք ֆիզիկան հավես ու հետաքրքիր ներկայացնել: Սա էլ մեր բլոգիկը` http://armphys.blogspot.com/: (http://armphys.blogspot.com/)

Հիմնականում բնության հետաքրքիր երևույթներ ենք մեկնաբանում, հետաքրքիր փորձերի մասին ենք պատմում. մի խոսքով էն ամենի, ինչ ըստ մեզ հետաքրքիր կլինի նաև բնական ու ճշգրիտ գիտությունների հետ կապ չունեցող մարդկանց համար: Արդեն գրել ենք դիսպերսիայի, բևեռափայլերի, հավերժական շարժիչների, կանաչ արևների ու նմանատիպ թեմաներով: :)

Երևի ակումբցիներից շատերը ֆեյսբուքում արդեն տեսել են, բայց էստեղ էլ եմ տեղադրում, որովհետև ուզում եմ ավելի շատ կարծիքներ լսել. թե կոնտեքստի, թե ընդհանուր բլոգի ու թե նյութերի հետաքրքրության աստիճանի մասին: Ինձ թվում ա, որ դիզայնն ու հարմարավետությունը լավը չի, բայց դե բլոգսփոթից ավելին դժվար է պոկել:

Հուսամ կարծիքներ ու քննադատություններ կլինեն, բայց քլունգներով չեք ջախջախի: :))

Աթեիստ
05.05.2015, 00:04
Գաղափարը լավն ա, բայց ավելի լուրջ նյութեր էի ակնկալում։

Ասենք էս նյութին ես չեմ կարա լուրջ մոտենամ։

http://armphys.blogspot.com/2015/05/water.html

Մասնավորապես էս տողերին չեմ հավատում։
«1960-ական թվականներին Գերմանիայում կատարվել էր մի փորձ, որի ժամանակ թույն էին լուծել ջրի մեջ, որն այնտեղ էր մնացել մի քանի օր: Այնուհետև ջուրը ֆիլտրելուց հետո էլ այն ճաշակած առնետները սատկել էին:»

Ու որ մտնում ես կայք ու հենց առաջինը սենց բան ա դեմդ հելնում, դժվար ա առաջ գնալը։

ivy
05.05.2015, 00:07
Լավն էր, ապրե՜ք:
Բայց չէի սպասում, որ ֆիզիկոսն էսպիսի բան կգրեր.

Երբևէ նեղացրե՞լ եք ջրին: Եթե այո, ապա իմացե՛ք, որ ջուրը հիշաչար է. այն հիշում է ցանկացած կոպիտ խոսք, որ նրա հասցեին ասվել է և անպատճառ վրեժխնդիր կլինի:

:)

Վոլտերա
05.05.2015, 00:09
Հեսա կարող ա թեմայից դուրս գրառման համար տուգանվեմ, բայց Ռուբ :)) բլոգսփոթին բան չասես քանի ես կամ ստեղ

Մեկ էլ Արտ, ավելի մանրամասն կպատմե՞ս էդ նյութին լուրջ չմոտենալու պատճառների մասին: :)

Աթեիստ
05.05.2015, 00:14

Թեկուզ էն պատճառով, որ մեջբերածս հատվածին չեմ հավատում։
Սաղ հոդվածում էդ մի «փաստն» ա որպես օրինակ բերվում, որը վստահություն չի ներշնչում։ Իսկ տեսության մեջ նկարագրված ջրածնական կապերն էլ թույլ են երկարաժամկետ կառուցվածք ձևավորելու համար։

ivy
05.05.2015, 00:14
Լավն էր, ապրե՜ք:
Բայց չէի սպասում, որ ֆիզիկոսն էսպիսի բան կգրեր.

Երբևէ նեղացրե՞լ եք ջրին: Եթե այո, ապա իմացե՛ք, որ ջուրը հիշաչար է. այն հիշում է ցանկացած կոպիտ խոսք, որ նրա հասցեին ասվել է և անպատճառ վրեժխնդիր կլինի:

:)

Բայց այ վհուկից լրիվ սպասելի էր :))

Աթեիստ
05.05.2015, 00:18
Բայց այ վհուկից լրիվ սպասելի էր :))

Դրա հեղինակը բայց ինքը չի ։)

ivy
05.05.2015, 00:18
Դրա հեղինակը բայց ինքը չի ։)

Ինքն ա հո դրել բլոգում, կապ չունի ով ա հեղինակը :)

Ruby Rue
05.05.2015, 00:20
Գաղափարը լավն ա, բայց ավելի լուրջ նյութեր էի ակնկալում։

Ասենք էս նյութին ես չեմ կարա լուրջ մոտենամ։

http://armphys.blogspot.com/2015/05/water.html

Մասնավորապես էս տողերին չեմ հավատում։
«1960-ական թվականներին Գերմանիայում կատարվել էր մի փորձ, որի ժամանակ թույն էին լուծել ջրի մեջ, որն այնտեղ էր մնացել մի քանի օր: Այնուհետև ջուրը ֆիլտրելուց հետո էլ այն ճաշակած առնետները սատկել էին:»

Ու որ մտնում ես կայք ու հենց առաջինը սենց բան ա դեմդ հելնում, դժվար ա առաջ գնալը։

Սկզբում ավելի լուրջ էինք գրում, բայց ուղարկելով ըստ իրենց մի քանի «թեյնիկ» մարդկանց, ըստ իրանց խորհուրդների սկսեցինք ավելի պարզ ու թեթև գրել:

Ջրի մասին մեր կուրսեցիներից մեկ ուրիշն ա գրել, կոնկրետ որոշ բաներ իմ համար էլ մի քիչ «էն» չեն էդ նյութում: Մեկ էդ քո ասածը, մեկ էլ որ ջրի էդ կառուցվածքներից կարող են կյանքի ծագման մասին շատ բան գտնել, որովհետև ջրածնական կապերն էդքան էլ ամուր չեն:
Իրականում հնարավոր ա, որ ջուրը պահպանի էն կառուցվածքը, որով լուծել ա թույնը ու դա ազդեցություն թողի:
Ամեն դեպքում, կփորձենք աղբյուրները ճշտել: :)

Իսկ դու մյուսները նայի, մնացած բոլորը մեր գրածն են, հանգիստ հարցերիդ տակից դուրս գանք: :D

Լավն էր, ապրե՜ք:
Բայց չէի սպասում, որ ֆիզիկոսն էսպիսի բան կգրեր.

Երբևէ նեղացրե՞լ եք ջրին: Եթե այո, ապա իմացե՛ք, որ ջուրը հիշաչար է. այն հիշում է ցանկացած կոպիտ խոսք, որ նրա հասցեին ասվել է և անպատճառ վրեժխնդիր կլինի:
:)

էս նյութով որոշել էինք մի քիչ ջրիկանալ, թեկուց վերնագիրը «Ջուրը հիշում է և պահանջում» դնելով: Բայց իրականում մի քիչ խառը-խուճուճ ստացվեց: :)) Հա, ես չեմ սա գրել:

StrangeLittleGirl
05.05.2015, 00:27
Ռուբ, էդ ջրի նյութը ոտից գլուխ շառլատանություն ա, ամոթ ա, հանեք, ձեր պատվի հետ ա խաղում: Հանրամատչելի գիտությունն ուրիշ բան ա, շառլատանությունը՝ լրիվ ուրիշ:

Ruby Rue
05.05.2015, 00:29
Ռուբ, էդ ջրի նյութը ոտից գլուխ շառլատանություն ա, ամոթ ա, հանեք, ձեր պատվի հետ ա խաղում: Հանրամատչելի գիտությունն ուրիշ բան ա, շառլատանությունը՝ լրիվ ուրիշ:

Բյուր, բա որ իմանա՜ս ով ա գրել :D

Արամ
05.05.2015, 00:30
Ապրեք, դեռ չեմ կարդացել, բայց գաղափարը լավն ա։ Մեկ էլ էդ ֆոնը փոխեք էլի, ահավոր շեղում ա։

Աթեիստ
05.05.2015, 00:34
Մի հատ էլ տեխնիկական խորհուրդ։

Նկարները փոքրացրեք, նոր դրեք, օրինակ էդ ջրի նյութում նկարի չափերն են 6299 x 4183, էն դեպքում, որ պետք ա դրանից մի 60 անգամ փոքր, ֆայլի չափն էլ 1.5մբ-ից կդառնա մի քանի կիլոբայթ։

StrangeLittleGirl
05.05.2015, 00:49
Բյուր, բա որ իմանա՜ս ով ա գրել :D

Մենակ չասես՝ Հրաչը :))

StrangeLittleGirl
05.05.2015, 00:52
Մեկ էլ մի բան էլ. լավ չեք անում, որ սաղ նյութերն իրար գլխի եք լցնում: Եթե բլոգի ֆորմատով եք անում, լավ կլինի՝ ինչ-որ հաճախականություն որոշեք ու էդ հաճախականությամբ տեղադրեք: Թե չէ սենց մարդիկ բոլորը չեն կարդա, ձեր նյութերն էլ արագ կսպառվեն:

Ruby Rue
05.05.2015, 00:57
Մենակ չասես՝ Հրաչը :))

Ըհըն: :))

Մոդերատորական. գրառումը խմբագրվել է նոր թեմայի առանձնացման (http://www.akumb.am/showthread.php/66513) նպատակով:

Մեկ էլ մի բան էլ. լավ չեք անում, որ սաղ նյութերն իրար գլխի եք լցնում: Եթե բլոգի ֆորմատով եք անում, լավ կլինի՝ ինչ-որ հաճախականություն որոշեք ու էդ հաճախականությամբ տեղադրեք: Թե չէ սենց մարդիկ բոլորը չեն կարդա, ձեր նյութերն էլ արագ կսպառվեն:

Դե տենց էլ որոշել ենք, ուղղակի առաջին անգամ հրապարակելուց մտածեցինք, որ դատարկ չլինի, ստարտային տաս նյութ ունենանք:

Mr. Annoying
05.05.2015, 01:05
Ժողովուրդ, չէի պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր ա ինչ-որ մի տեղ կառուցողական մթնոլորտ լինի: Շատ շնորհակալություն, ամեն մի դիտողությունը արժեքավոր էր ու տեղին: Պատրաստ եմ լսել իմ բաժին «գովասանքները» :D

Աթեիստ
05.05.2015, 01:18
Ժողովուրդ, չէի պատկերացնում, որ Հայաստանում հնարավոր ա ինչ-որ մի տեղ կառուցողական մթնոլորտ լինի: Շատ շնորհակալություն, ամեն մի դիտողությունը արժեքավոր էր ու տեղին: Պատրաստ եմ լսել իմ բաժին «գովասանքները» :D

Դե որ տե՜նց ։)

Դիզայնին պտի կպնեմ։
Ես էլ էի առաջ մտածում, որ դիզայնը խտի հուշի թե ինչի մասին ա կայքը։
Բայց հիմա սաղ գնում ա մինիմալիզմի ու ավելի բաց գույներին։ Աշխատեք նենց անեք, որ աչք ծակեն հոդվածներն ու դրանց նկարները, ոչ թե ֆոնն ու մենյուները։
Էս խուճուճ ֆոնի փոխարեն մի հատ մասնագիտական բաններ դրեք, հերիք ա։

Գույները նենց արեք, որ կարդալը հեշտ լինի, բաց ֆոնի վրա (ոչ լրիվ սպիտակ) սև տառեր։

Մեկ էլ հոդվածները մի քիչ ավելի մանրամասն դրեք, շատ կարճ են։ Ասենք սկիզբը լրիվ անտեղյակ մարդու համար, իսկ 2-րդ կեսը՝ ինչ որ չափով թեմայի մեջ մարդուն հետաքրքրող մանրամասներ։

Sambitbaba
05.05.2015, 05:50
Ես ու կուրսընկերս (Mr. Annoying (http://www.akumb.am/member.php/29271-Mr-Annoying)) մի բլոգ ենք բացել, որտեղ փորձում ենք ֆիզիկան հավես ու հետաքրքիր ներկայացնել: Սա էլ մեր բլոգիկը` http://armphys.blogspot.com/: (http://armphys.blogspot.com/)

Հիմնականում բնության հետաքրքիր երևույթներ ենք մեկնաբանում, հետաքրքիր փորձերի մասին ենք պատմում. մի խոսքով էն ամենի, ինչ ըստ մեզ հետաքրքիր կլինի նաև բնական ու ճշգրիտ գիտությունների հետ կապ չունեցող մարդկանց համար: Արդեն գրել ենք դիսպերսիայի, բևեռափայլերի, հավերժական շարժիչների, կանաչ արևների ու նմանատիպ թեմաներով: :)

Երևի ակումբցիներից շատերը ֆեյսբուքում արդեն տեսել են, բայց էստեղ էլ եմ տեղադրում, որովհետև ուզում եմ ավելի շատ կարծիքներ լսել. թե կոնտեքստի, թե ընդհանուր բլոգի ու թե նյութերի հետաքրքրության աստիճանի մասին: Ինձ թվում ա, որ դիզայնն ու հարմարավետությունը լավը չի, բայց դե բլոգսփոթից ավելին դժվար է պոկել:

Հուսամ կարծիքներ ու քննադատություններ կլինեն, բայց քլունգներով չեք ջախջախի: :))

Ապրեք, Ռուբի ջան...
Լավ բան եք մտածել: Առաջին թեման կարդացի ու քոմենթ գրեցի, բայց ինչ-որ տեղ չհասավ կարծես...
Կարող է, անգրագիտությունս է պատճառը, բայց այդ թեմայում ես ուրիշ քոմենթներ էլ չտեսա, էնպես որ որոշեցի տեղյակ պահել:

Իսկ եթե իրոք իմ անգրագիտությունն է պատճառը, ուրեմն էոմենթս թողնում եմ այստեղ, ու եթե կուզես, տար այնտեղ, կամ այստեղ պատասխանիր: Նայիր հարմարությանդ...:)

Լսել եմ, որ հավերժական շարժիչի, ատամնանիվի, ուղղաթիռի և իր այլ մտահղացումները Դա Վինչին վերցրել է հինավուրց Կյանքի Ծաղիկից: Դրա մասին ինչ-որ բան լսած կա՞ք...

Ներսես_AM
05.05.2015, 12:43
Լսել եմ, որ հավերժական շարժիչի, ատամնանիվի, ուղղաթիռի և իր այլ մտահղացումները Դա Վինչին վերցրել է հինավուրց Կյանքի Ծաղիկից: Դրա մասին ինչ-որ բան լսած կա՞ք...

Էդ արդեն Ֆիզիկա չեղավ :pardon

StrangeLittleGirl
05.05.2015, 12:54
Ըհըն: :))

Հմ, ես հիշեցի, որ ջրի հիշողության մասին էս կիսամյակ մեզ, էդ թվում նաև նյութը գրողին, կենսաֆիզիկայի դասախոսն էր ասել, ու ես ահագին զարմացել էի, որովհետև դրան լուրջ չէի վերաբերում: Բայց հիմա ահագին բան կարդացի, ու ինչ-որ հոմեոպաթիկ ու պսևդո բաներ են: Ուղղակի կոնկրետ դասախոսի նկատմամբ վստահությունն էր, որ շատ աղբյուրներ չեմ նայել: Վախենալու էր: :))

Աման-աման, ուրեմն հազար ամոթ իրան :))

Ի դեպ, մի ուղղում էլ. հետադարձ, ոչ թե ետադարձ:

Sambitbaba
05.05.2015, 19:13
Էդ արդեն Ֆիզիկա չեղավ :pardon

Ինչու՞: Հավերժական շարժիչի դա-վինչիական մոդելը ֆիզիկա է, իսկ նրան դեպի դա մղած Կյանքի Ծաղիկը` ո՞չ...:think

Արէա
05.05.2015, 20:06
Ինչու՞: Հավերժական շարժիչի դա-վինչիական մոդելը ֆիզիկա է, իսկ նրան դեպի դա մղած Կյանքի Ծաղիկը` ո՞չ...:think

Կյանքի ծաղիկն ի՞նչ ա, Սամ ջան, կենաց ծառը՞։ Ու ի՞նչ կապ ունի հավերժական շարժիչի հետ։

Malxas
05.05.2015, 22:46
Քանի տարի է երազում եմ ֆիզիկա սովորել: Այ այդպես, նստում ու երազում եմ, առանց փորձ անելու որևէ ֆիզիկայի գիրք բաց անել: Տեսնեմ քո բլոգով կսովորեմ... :)

Sambitbaba
06.05.2015, 08:34
Կյանքի ծաղիկն ի՞նչ ա, Սամ ջան, կենաց ծառը՞։ Ու ի՞նչ կապ ունի հավերժական շարժիչի հետ։

Կենաց ծառը` Կենաց ծաղիկի մասն է կազմում, Արէա ջան: Կենաց սերմն էլ` նրա միջից է: Նաև լիքը ուրիշ բաների մասին էլ է այն իր մեջ մտքեր պարունակում: Կարող ես նայել:
http://en.wikipedia.org/wiki/Flower_of_Life
Դա Վինչին նրա մեջ կատարյալ համամասնություններ էր փնտրում, և այդ պատճառով լիքը հետաքրքիր իդեաների է հանգել:

Բայց դե, ինքդ էլ գիտես, թե իմ տեղեկությունները որտեղից են գալիս... Իսկ ինձ հետաքրքիր է, թե ճշգրիտ գիտությունների մեջ ի՞նչ կարծիքի են այդ մասին:

Ինչ վերաբերվում է "ոչ-ճշգրիտ" գիտություններին, այնտեղ ասվածներն ինձ արտակարգ հետաքրքիր են, ու ինձ պես հետաքրքրվողներին էլ ես մեծ ուրախությամբ կհրավիրեի կարդալ Դրունվալո Մելքիսեդեքի "Կենաց Ծաղկի հինավուրց գաղտնիքը" գիրքը: Իմիջիայլոց, որքան որ ես իմ անգրագետ տեղով հասկացա, ճշգրիտ գիտություններից էլ այնտեղ ահագին բաներ կան::)

Ruby Rue
06.05.2015, 15:43
Ինչու՞: Հավերժական շարժիչի դա-վինչիական մոդելը ֆիզիկա է, իսկ նրան դեպի դա մղած Կյանքի Ծաղիկը` ո՞չ...:think

Սամ ջան, հավերժական շարժիչն էլ ֆիզիկա չի, որովհետև գիտության տեսանկյունից հնարավոր չէ դա պատրաստելը:

Զաքար
09.05.2015, 21:59
Ես ու կուրսընկերս (Mr. Annoying (http://www.akumb.am/member.php/29271-Mr-Annoying)) մի բլոգ ենք բացել, որտեղ փորձում ենք ֆիզիկան հավես ու հետաքրքիր ներկայացնել: Սա էլ մեր բլոգիկը` http://armphys.blogspot.com/: (http://armphys.blogspot.com/)

Հիմնականում բնության հետաքրքիր երևույթներ ենք մեկնաբանում, հետաքրքիր փորձերի մասին ենք պատմում. մի խոսքով էն ամենի, ինչ ըստ մեզ հետաքրքիր կլինի նաև բնական ու ճշգրիտ գիտությունների հետ կապ չունեցող մարդկանց համար: Արդեն գրել ենք դիսպերսիայի, բևեռափայլերի, հավերժական շարժիչների, կանաչ արևների ու նմանատիպ թեմաներով: :)

Երևի ակումբցիներից շատերը ֆեյսբուքում արդեն տեսել են, բայց էստեղ էլ եմ տեղադրում, որովհետև ուզում եմ ավելի շատ կարծիքներ լսել. թե կոնտեքստի, թե ընդհանուր բլոգի ու թե նյութերի հետաքրքրության աստիճանի մասին: Ինձ թվում ա, որ դիզայնն ու հարմարավետությունը լավը չի, բայց դե բլոգսփոթից ավելին դժվար է պոկել:

Հուսամ կարծիքներ ու քննադատություններ կլինեն, բայց քլունգներով չեք ջախջախի: :))
Շատ կուզենայի պատմեիք և ինձ թվում է հանրության մեջ բավականին հետաքրքրություն կառաջացնեն հետևյալ թեմաները ` արդյոք մարդը օգնում է Տիեզերքին (տիեզերական ինչ-որ տարացքներ կարգավորելով), արդյոք որևէ զուգահեռ կա Տիեզերքի լայնացման և մարդու ապագան չհիշելու մեջ, ինչով մեզ օգնեց Վեներան կամ ինչ են տալիս մեզ տիեզերական ուսումնասիրությունները և այլն :)

Ruby Rue
12.05.2015, 17:31

Ուզում եք գրենք, որ մեզ հրկիզեն, թե՞ ուղղակի ինքնահրկիզվենք: :))
Խելքին (գիտությանը) միակ մոտ հարցն այն էր, թե ի՞նչ կարող ենք իմանալ ու ի՞նչ ենք իմանում տիեզերքն ուսումնասիրելով, որն էլ շատ լայն թեմա է, որովհետև ինչ ասես ուսումնասիրվել և ուսումնասիրվում է: :) Իսկ մնացած հարցերին չեմ կարող լուրջ անդրադառնալ:

Զաքար
12.05.2015, 20:25

Կարծում եմ հրկիզման դարաշրջանը վաղուց է տապալվել :)

Իմ իմանալով գիտությունը ժամանակին տալիս է նետ հասկացությունը, որն էլ ժամանակին տալով ուղղություն օգնում է տարբերել անցյալն ապագայից:
Եվ եթե չեմ սխալվում գոյություն ունի ժամանակի ամենաքիչը երեք նետ, որից մեկը հենց ժամանակի հոգեբանական նետն է, որով ըստ մեր զգացողության անցնում է ժամանակը, ուղղություն, որով հիշում ենք անցյալը, բայց ոչ ապագան:

Եվ եթե չեմ սխալվում ժամանակի նետ հասկացությունն օգնում է հասկանալ, թե տիեզերական, որ տիրույթներում կարող են էնպիսի էակներ առաջանալ ինչպիսիք կարող են հարց տալ, թե որն է տիեզերքի էությունը և մեր դերը նրանում :)

Արէա
12.05.2015, 20:52
Զաքար ջան, РенТв քիչ նայի, կանցնի ։)

Զաքար
12.05.2015, 20:53
Զաքար ջան, РенТв քիչ նայի, կանցնի ։)
Արէա ջան, երբեք չեմ նայել:

boooooooom
12.05.2015, 23:12
Ես մի թեմա եմ ուզում առաջարկել, որ ինձ շատ է հետաքրքիր։ Խոսքը հեռադիտակներում և մանրադիտակներում օգտագործվող ոսպնյակների մասին է, դրանց ձևի, միմյանցից հեռավորության, հաշվարկների մասին…