PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. քվեարկություն

ivy
26.04.2015, 14:33
Ունեինք վեց դիտարկում, ստացել ենք միայն հինգ պատմվածք: Դիտարկումներից մեկի հեղինակը հարկ չի համարել մասնակցելու երկրորդ փուլին:
Քիչ անց պատմվածքները կտեղադրվեն այս թեմայում, և կբացվի քվեարկությունը:

Խնդրում եմ ակտիվ մասնակցել թե՛ քվեարկությանը, թե՛ քննարկումներին:
Լավ կլինի, եթե յուրաքանչյուր քվեարկող մեկնաբանի իր ընտրությունը, ինչպես նաև կարծիք հայտնի մնացած ստեղծագործությունների մասին:

Քվեարկել կարելի է միայն բոլոր տարբերակները կարդալուց հետո: Կարելի է ձայն տալ մի քանի տարբերակի օգտին:

Քվեարկությունը կտևի ոչ թե հինգ օր, այլ մեկ շաբաթ, որպեսզի հնարավորինս շատ թվով ընթերցողներ մասնակցեն նախագծին:
Մասնակիցների անունները հայտնի կդառնան՝ միայն նախագծի ավարտին: Հեղինակներին խնդրում եմ զերծ մնալ ինքնաբացահայտումներից:

Պասիվության և անտարբերության դեպքում, գրական մրցույթներն այսուհետև կդադարեցվեն:

ivy
26.04.2015, 14:37
Սրճարանում
(ըստ 1-ին դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66417-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-1-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:

Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:

Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:

Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:

Սեղանի ծայրին նստած ակնոցավոր տղամարդը դադարեցնում է ծամելն ու հետևում դրսում կատարվածին: Հետո նայում է ինձ ու փորձում ինչ-որ բան ասել: Փոշմանում է, հայացքը հեռացնում: Նորից է նայում: Աչքերը լցված են:
-Կինս էր,- ասում է, իրերը հավաքում ու դուրս գալիս:

ivy
26.04.2015, 14:39
Չծախվող պոեզիա
(ըստ 2-րդ դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66418-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-2-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

1.
-Կներես, ուշացա,- Կարմենը փորձեց ժպտալ:
Քիմն ուշադիր նայեց Կարմենին, գնահատեց դեմքի արտահայտությունը ու եզրակացնելով, որ ընկերուհին իր լավագույն հոգեկան վիճակում չէ, ընկերաբար գրկեց նրան:
-Ոչինչ, ես էլ նոր եմ եկել:
Կարմենը նկատեց Քիմի ձեռքի տոպրակները, ոչինչ չասաց:
-Գնանք մի բան ուտելու,- առաջարկեց Քիմը:
Երկուսով մտան մոլ: Մարդաշատ էր. կիրակի օր, օրվա վերջ: Գնորդներն իրենց կորցրած մի խանութից մյուսն էին վազում: Մեկական սենդվիչ ու ջուր գնեցին Ֆոտեքսից, նստեցին միջանցքում իրարից հավասար հեռավորության վրա դասավորված քառակուսիներից մեկի վրա: Երաժշտությունը շատ բարձր էր, հազիվ էին իրար լսում: Քառակուսուց ոչ հեռու տեղադրված բեմին կանգնած դիջեյը Լեոնարդ Կոհենի “I Am Your Man”-ն էր նվագում:
Կարմենը կծեց սենդվիչը:
-Ո՞նց ես,- հարցրեց Քիմը:
-Լավ,- ասաց ու գրպանից հանեց անձեռոցիկը, որ քիթը մաքրի:
Կարմենը լուռ ծամում էր սենդվիչն ու նայում անորոշ ուղղությամբ, մինչ Քիմը փորձում էր զրույցի հարմար թեմա գտնել:
-Իմացա՞ր: Գերմանական ինքնաթիռ է ընկել:
-Իմացա,- ասաց Կարմենը,- երանի՜ ես էլ մեջը լինեի:
-Դեղերդ էլի չե՞ս խմել:
Կարմենը չլսելու տվեց:
-Ավելին ասեմ՝ օդաչուին ո՜նց եմ հասկանում: Ի՜նչ սիրուն ինքնասպանություն: Ալպերի մեջ կտոր-կտոր: Երազել կարելի է:
Քիմն ականջներին չհավատաց:
-Բայց մնացած մարդիկ ի՞նչ մեղք ունեին:
-Կան կյանքեր, որոնք կարելի է զոհել հանուն քո կյանքը զոհելու:
Կարմենը մի կտոր էլ կծեց սենդվիչից ու սկսեց շուրջը նայել, ասես Քիմն անտեսանելի լիներ: Քառակուսու վրա ազատ տեղ չկար. մոլի հոգնած հաճախորդները տեղավորվել էին, մի քանիսը նաև ուտում էին: Երաժշտությունը դադարել էր, ու դրա համար պատասխանատու դիջեյը բեմից տեխնիկան էր հավաքում: Կարմենը նկատեց քառակուսու հակառակ կողմին հարմարված ու դեպի իրեն շրջված երիտասարդին:
-Էն տղան ինձ է նայում,- ասաց:
-Հաստատ դեղերդ չես խմել:
Բարձրախոսից հայտարարություն հնչեց, որ մոլը հինգ րոպեից փակվում է:
-Որևէ բան ունե՞ս առնելու,- հարցրեց Քիմը:
-Չէ: Ոնց որ դու էլ չունես,- ու Կարմենը նորից նայեց Քիմի տոպրակներին այնպես, որ Քիմն էլ նկատի:
-Ըըը, դե շուտ էի եկել… գնա՞նք սրճելու,- առաջարկեց Քիմը:
-Գնում եմ տուն,- Կարմենը վեր կացավ ու առանց Քիմին հրաժեշտ տալու քայլեց դեպի ելքը:

2.
Արթնացավ առավոտյան ու առանց տեղից շարժվելու միացրեց համակարգիչը: 272 նոր նամակ սպամերի մեջ և զրո ինբոքսում: Ստուգեց Ֆեյսբուքը: Քենդի քրաշ սագայի 13 հրավեր և ոչ մի ուրիշ բան: Միացրեց Ջոնի Միթչելի “A Case of You”-ն ռիփիթի վրա:
Կատուն մլավելով սենյակ մտավ:
-Սովա՞ծ ես,- հարցրեց:
Խոհանոցում կատվի ափսեի մեջ կեր լցրեց, սարքեց իր առավոտյան սուրճը և գնաց պատշգամբ՝ վերցնելով վերջերս գնած գիրքը: Կում արեց սուրճից, նայեց անցնող մեքենաներին, ասես ինչ-որ մեկին սպասում էր:
Կարմենը բացեց գիրքը: Ներսից դեռ Ջոնիի ձայնն էր լսվում: Գիտեր, որ առավոտվա համար սխալ երաժշտություն է, բայց ուրիշ բան չէր ուզում:
Բացեց գիրքը, սկսեց կարդալ: Ջոնի Միթչելը չորրորդ անգամ սկսեց երգը, բայց Կարմենը դեռ առաջին էջից չէր անցել:
Դուռը ծեծեցին: Վազեց, որ բացի, չնայած ոչ մեկի չէր սպասում:
-Յենս Յենսենին եմ փնտրում,- ասաց դռան հետևում կանգնած տղամարդը:
-Եթե ես տղամարդ լինեի, կասեի, որ Յենս Յենսենն եմ,- պատասխանեց Կարմենը,- այստեղ Յենս Յենսեն չկա, բայց կարող ես ներս գալ սուրճ խմելու:
Միայն այդ ժամանակ Կարմենը նկատեց, որ դեռ գիշերանոցով է: «Թքած»:
Տղամարդը զարմացավ, տատանվեց, բայց ի վերջո տեղի տվեց ու ներս մտավ:
Հյուրասենյակում շուրջը նայեց, որ նստելու տեղ գտնի: Կարմենը վազեց պատշգամբ, այնտեղից բերեց աթոռն ու առաջարկեց անծանոթին: Հետո սուրճ պատրաստեց և մատուցեց:
-Դու չե՞ս խմում,- հարցրեց:
-Հենց նոր եմ իմը խմել:
-Չե՞ս նստում:
-Կանգնած հարմար է:
-Ինչու՞ ինձ ներս հրավիրեցիր:
-Ուզում էի խոսել քեզ հետ:
-Ի՞նձ հետ,- տղամարդը ոտքից գլուխ զննեց Կարմենին՝ փորձելով հասկանալ, թե մտքինն ինչ է: Սև կարճ մազերով միջին տարիքի կին, հագին՝ նախկին սպիտակ գիշերանոց, վրան՝ սուրճի լաքաներ: Աչքերի անկյունները կնճռոտ էին. երևի գիշերը լավ չէր քնել: Հաստատ տեղացի չէր:
-Ցանկացած մեկի,- պատասխանեց Կարմենը,- ո՞վ է Յենս Յենսենը:
-Քո տակի հարևանը:
-Այդ դեպքում ինչու՞ իմ դուռը թակեցիր:
-Որովհետև նա տանը չէր:
-Եթե ինքն իր տանը չէր, որքա՞ն է հավանականությունը, որ իմ տանը կլիներ:
-Հա, ճիշտ ես ասում, մտքովս չէր անցել,- Կարմենի ներկայությունը սկսեց ճնշել տղամարդուն: Պետք էր այնտեղից գնալ:
Արագ-արագ դատարկեց սուրճի բաժակը և գնաց: Կարմենը վերադարձավ իր պատշգամբը՝ երջանիկ, որ դուռը թակել էին: Սխալվել էին, բայց հետո ի՞նչ: Կարևորը՝ դուռը թակել էին, և դրանից նրա տրամադրությունը բարձրացավ:

3.
Հլը դեմս կանգնած գեշ մարդուն նայի: Երևի վրայից զզվելի հոտ է գալիս: Խնձոր էլ երևի չի սիրում, որովհետև զամբյուղի մեջ չկա…
Թու՜, մոռացա Դանիելին զանգել: Ախր խոստացել էի: Հա բայց արդեն վերջ, չէ՞: Սկի շնորհանդեսիս չէր եկել: Ոնց էլ ռիսկ էր արել: Դե պարզ ա, գիտեր, որ գործերիս կեսն իր մասին են: Ու գիտեր, որ ներկաները նույնպես դա գիտեին: Ի՞նչ ռեակցիա կտար, եթե մեծ ինքնաթիռի մասին տողը լսեր: Իհարկե: Ոչ ոք չէր ջոկի՝ ինչի մասին էր խոսքը: Իհարկե: Բայց ախր էդ տողը շատ լավ է ստացվել: Երևի ամենալավը:
Էս հերթն ինչու՞ չի շարժվում:
Տեսնես գիրքս կծախվի՞: Բայց ո՞վ է մեր օրերում պոեզիա առնում: Անցյալ շաբաթ Քրիստիանսեն իբր առա, որ ի՞նչ: Ավելորդ փող ունեի՞: Բայց լուրջ, Կարմեն, հլը լսի, վերջին անգամ ե՞րբ ես պոեզիա առել: Տասնչորս տարեկանու՞մ: Ռեմբո՞: Կյանքում բացե՞լ ես էդ գիրքը: Չէ, մի րոպե, Ռունեի գիրքը դու չէի՞ր պատվիրել անցյալ տարի: Էլ մի ձևեր թափի, անձնական հետաքրքրվածություն չունենայիր, թոբաթե առնեիր: Հիմարություն: Ո՞վ է եղբայրների մասին պոեզիա գրում, որ ինքն էլ գրեր: Քրիստոնյաները: Մենակ սեքսի պարտնյորն իրենց համար եղբայր չի:
Էս դիմացիս մարդը քրիստոնյա՞ է: Գժվեցի, ինչու՞ է էսքան դանդաղ առաջ գնում: Աչքիս կասսայի աղջիկը նոր է: Աղջիկ ջան, արագացրու, չիշիկ ունեմ:
Հլը էն տատու զամբյուղի բանանները: Էդ սաղ ուտելու համա՞ր են:
Ամոթ, Կարմեն, էս ինչ կեղտոտ մտքեր են: Հենց տուն հասնես, երաժշտությունը կմիացնես, կսկսես գրել: Ու էսօր ոչ մի պոեզիա: Ոչ մի պոեզիա: Պիտի կարողանաս ծախել, չէ՞: Բա Դանիե՞լը: Զանգե՞մ, թե՞ չէ:
Էրեխե՜ն: Թու՜: Ո՜նց էի մոռացել: Ինչու՞ եմ անընդհատ մոռանում: Աչքիս էսօր էլ մնաց մանկապարտեզում: Ուֆ, կյանքս ահավոր բարդացնում է: Ինչու՞ չեմ ուղարկում հոր մոտ, պրծնեմ: Դնեմ ու մոռանամ, որ վախտին երեխա եմ ստեղծել մեկի հետ, ում հոտից սիրտս խառնում էր: Ո՞նց եմ հինգ տարի հետն ապրել:
Ուֆ: Հինգ հոգի մնաց, ընդամենը հինգ: Դուրս կգամ էս անասուն խանութից, կվազեմ տուն, չիշիկ կանեմ ու կգրեմ, կգրեմ ու կգրեմ: Հա: Կգրեմ:

4.
Կարմենը վազեց լողարան, դատարկեց միզապարկը, լվաց ձեռքերն ու մտավ ննջարան: Լույսը չէր աշխատում: Կանգնեց ինչ-որ բանի վրա: Ի՞նչ գործ ուներ այդտեղ: Կռացավ, վերցրեց խաղալիքը: Շպրտեց անկյունում իրար գլխի լցված կեղտոտ շորերի կույտի վրա: Հասավ չհավաքած անկողնուն ու փռվեց վրան: Աչքերը կամաց-կամաց սովորեցին մթությանը, ու արդեն նկատում էր զգեստապահարանի բաց դռան ուրվագծերը:
Ոտքն օդի մեջ կախ տվեց ու սկսեց աջ ու ձախ օրորել, հետո թուլացած գցեց մահճակալի կողքը՝ ուղիղ գրքերի կույտի վրա, որոնք բոլորը միաժամանակ կարդում էր: Իսկ ավելի ճիշտ, ոչ մեկն էլ չէր կարդում: Մենակ գրքերն էին ավելանում:
Ավելանում էին նաև մահճակալի մյուս կողքի դատարկ շշերը: «Սենյակը մաքրել է պետք»,- մտածեց Կարմենը: Ու այդպես է մտածում ամեն գիշեր:
Վաղը նորից շաբաթ է: Նորից Քիմին հանդիպելու օրը:

ivy
26.04.2015, 14:42
Բակտերիաների վնասը
(ըստ 3-րդ դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66419-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-3-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

«Յոգան հաստատ կօգնի»,- մտածեց Համլետը՝ կես ժամ ժեշտերի վրա մարմինը մաշելուց հետո: Տրամադրությունը հեչ չէր փոխվում: Դասին դեռ կես ժամ կար: Բայց բարձրացավ վերև՝ մտածելով, որ մարդ չի լինի, արխային կտրտմի ու կթախծի, կմտածի, թե ինչքան դժբախտ է ինքը, որ առավոտյան չի կարողացել խոհանոցի սեղանն էնպես մաքրել, որ ուտելիքի հետքերը վերանան: Հա բա ո՞նց, բա բակտերիանե՞րը: Բա որ գան, հարձակվեն Համլետի վրա, վերջը տան:
Վերևում մենակ չէր: Մի յանը տարած աղջիկ անկյունում նստած ինչ-որ բան էր խզբզում: Նայում էր Համլետին ու խզբզում: «Պարապ մարդ»,- մտածեց:
Մոտեցավ պատին, մի երկու հատ դես ձգվեց, դեն ձգվեց, մի հինգ հատ ժիմ արեց: Աղջիկը բացարձակապես ռեակցիա չտվեց: «Հիմիկվա աղջիկներին ուժով չես զարմացնի: Էսօր էլ մենակ քնեցի»,- դարդոտեց ու իջավ առաջին հարկ՝ ջուր գնելու:
Երբ ջրի շիշը ձեռքին բարձրացավ, միջանցքն արդեն լցվել էր: «Էսքան մարդ որտե՞ղ է տեղ անելու»: Թաքուն խցկվեց դռան մոտ, որ հենց դուռը բացվի, ինքն առաջինը ներս մտնի, դասատուի դիմացի տեղն ապահովի: Հետն էլ աչքի տակով ներկաներին ուսումնասիրեց: «Թու ես էս բլանդինկաների: Խելքները մի եղունգիս չափ: Հլը ոնց են խոսքները մեկ արած նույն շորերից հագել»: Ձեռքը տարավ գլխին, մազերն ուղղեց: Շուրջը նայեց: Ինքը երկու տղաներից մեկն էր: Մյուսները աղջիկներ, բոլորը ծտեր:
Դուռը բացվեց: Լիքը քրտնած մարմիններ հերթով դուրս եկան: Համլետն առաջինը ներս մտավ, վերցրեց գորգիկն ու տեղավորվեց ուղիղ դասատուի առաջ:
«Հեսա բակտերիաները ինձ կուտեն»: Համլետը մոռացել էր գորգիկը, ու նստել էր մեկի վրա, որի վրա իրենից առաջ հազարավոր մարդիկ են եղել:
Դասի վրա չկարողացավ կենտրոնանալ: Անընդհատ իրեն թվում էր, թե բակտերիաները բարձրանում են, վրայով զբոսնում են, մտնում են մարմնի մեջ ու հոշոտում իրեն:
Էդպես խառնված գնաց տուն: Հիվանդանոցից նամակ էր եկել: Դողդողալով բացեց՝ վախենալով, որ այս կամ այն ինֆեկցիան հայտնաբերած կլինեն: Թեթևացած շունչ քաշեց, երբ կարդաց, որ բոլոր թեստերը բացասական են:
Դուռը ծեծեցին: Ոստիկանությունից էր: Ձերբակալեցին: Յոգայի դասի ժամանակ բլանդինկաներից մեկին ձեռք էր գցել, նա գնացել, բողոքել էր:

ivy
26.04.2015, 14:45
Սալոնային
(ըստ 4-րդ դիտարկման) (http://www.akumb.am/showthread.php/66422-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-4-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

Վերևում էր, ձախից երկրորդ երկար պատուհանի մեջ։ Հենց աչքերն իր CV-ի վրայից բարձրացնում էր, տեսնում էր՝ Meliq Movsisyan - Messa...x, facebook-ի կապույտ ֆոնի վրա սպիտակ F-ն էլ դիմացը: Արդեն անգիր հիշում էր, բայց չէր կարողանում ոչ ջնջել գրվածը, ոչ նույնիսկ պատուհանը փակել:
Օրվա առաջին սուրճից մի կում արեց, Previous Job Occupations բաժնում ավելացրեց՝ Head of Marketing Department in Yerevan City chain stores from 2014 March to 2014 June.
Ու չզգաց ինչպես՝ նորից բացել էր Մելիքի հաղորդագրության էջը:
... կներես բայց ես քեզ միշտ ասել եմ որ սենց չի կարա երկար տևի Նոն, սա նորություն չպետք ա լինի քո համար
դու էն չես ինչ ինձ պետք ա, չես էլ ուզում լինես չնայած շատ լավ գիտես ինչ ա ինձ պետք, հազար անգամ ասել եմ
դու գիտես ես որտեղից եմ ով եմ ու պետք ա հասկանաս որ ես չեմ կարա քո հետ մնամ
բայց քեզ կարոտելու եմ Նոն հավատա ...
Կուրսորը պահեց delete conversation-ի վրա: Երևի քառասուներորդ անգամն էր կարդում, բայց նույն կերպ ցավում էր, միևնույնն է: Արդեն սեղմում էր ջնջելու կոճակը, երբ հիշեց, որ խոստացել էր ինքն իրեն՝ նեղված, վիրավորված ու բարկացած ժամանակ որոշումներ չկայացնել, նամակներ չջնջել, նամակներ չգրել. հետո միշտ փոշմանում էր: Հաղորդագրության պատուհանը փակեց, մոտեցավ հայելուն, ճերմակ, խնամված մատներն անցկացրեց մազերի միջով, անժպիտ նայեց իր արտացոլանքին, վերցրեց հայելու դիմացը դրված բջջայինն ու սեղմեց 2-ի վրա:
- Լիան, էսօր ազա՞տ ես 4-ի կողմերը, գնանք Ռաֆոյի մոտ: Հեսա կզանգեմ կպայմանավորվեմ:

Ամեն առավոտվա պես՝ Անուշը զարթնեց բջջայինի զարթուցիչի անդուր պզպզոցից: Քնելու ցանկությունը զսպելով՝ վեր կացավ, տան հագուստը գցեց վրան, հորանջելով գնաց լոգարան: Երբ դուրս էր գալիս, Աշոտի սենյակից լսեց երաժշտության թույլ ձայնը. զարթնել է: Քայլեց դեպի խոհանոց, սառնարանից հանեց երկու ձուն ու նրբերշիկի երկու կտորը: Կիսադատարկ լուցկու տուփից հանեց լուցկին ու վառեց գազի երկու աչքերը: Մեկի վրա դրեց ձվածեղի թավան, մյուսին՝ սրճեփը: Ընթացքում լարված որսում էր դասական երաժշտությանը համընթաց հնչող անռիթմ, խուլ կտկտոցը: Սենյակից դուրս եկավ, (դուռը բաց թողեց, որից երաժշտության ձայնն ուժգնացավ. Բեթհովենի ջութակի կոնցերտն էր, եթե ճիշտ ճանաչեց), մոտեցավ զուգարանի դռանը, բացեց, մտավ ներս: Կըտ-կըտ, կըտ-կըտ՝ սալիկների վրա: Սև սուրճը բարձրանում էր, երբ Աշոտը դուրս եկավ զուգարանից և մտավ լոգարան: Հին, մի օվկիանոս ջուր տեսած խողովակը տնով մեկ աղիողորմ ճռնչաց՝ մի պահ լրիվ ծածկելով երաժշտությունը:
Նրբերշիկով ձվածեղը սեղանին էր դնում, երբ նա դանդաղ մտավ խոհանոց: Նստեց սեղանի մոտ, հենակները դեմ տվեց խունացած ներկով պատին ու միակ ոտքը զգույշ մտցրեց սեղանի տակ:
- Բարի լույս, մուկ:
- Բարի: Չհավաքես սեղանը, կգամ կանեմ: Ես փոխվեմ ու վազեմ:
- Ծնունդիդ նվիրածս ականջօղերը կկախե՞ս էսօր, հերիք է դարակդ զարդարի:
- Տոնական են, է, չեն գնում սալոնի շորերիս հետ:
- Լավ... - Աշոտի ձայնը միկրոսկոպիկ տոնայնությամբ փոխվեց, որը միայն Անուշը կնկատեր, - սուրճդ լրիվ չես խմել:
- Ոչինչ, գործի տեղը կխմեմ, - հայացքը փախցրեց եղբորից ու արագ քայլեց իր սենյակ։
Տասնհինգ-քսան րոպեից մուտքի դուռն էր բացում, երբ Աշոտը խոհանոցից ձայն տվեց.
- Երեկ Սիփանն ասում էր, որ կարող է հաջողացնի, տեքստ հավաքելու գործ գտնի ինձ համար իր հին օֆիսում, - ամանների չխկչխկոցից դատելով՝ սեղանն էր հավաքում:
- Հա, - կոկորդը սեղմվելուց ձայնը խեղդված դուրս եկավ, - լավ կլիներ, բայց չլինի էլ՝ ոչինչ,- դուռը ծածկեց ու մոտեցավ կեղտոտ դռներով վերելակին:
Էլի չէր աշխատում:

Ռաֆայելն արթնացավ հեռախոսի վրա հավաքվող տեքստի միատոն պտպտոցից։
- Չեմ ասե՞լ, որ կողքս մեսիջ ես գրում, ձայնն անջատի:
- Կներես, - ասաց աղջիկն առանց հայացքն էկրանից կտրելու:
- Չես ուշանո՞ւմ գործից:
- Հեսա կգնամ:
Ռաֆայելը վեր կացավ տեղից՝ փորձելով կտրուկ շարժում չանել. գլուխը պայթում էր երեկվա խմածից: Հնարավորինս առանց կռանալու ոտքի թաթով որսաց հողաթափերը մահճակալի տակից ու քստքստացնելով հասավ խոհանոց: Սառնարանից հանեց շշով մածնաբրդոշը՝ սառույցի պես սառը, որ իր միակ փրկիչն էր նման առավոտների: Շշից խմելով վերադարձավ ննջասենյակ: Նելլին զգուշորեն ոտքերին էր քաշում սև զուգագուլպաները:
- Երեկոյան հանդիպո՞ւմ ենք, - հարցրեց՝ առանց նկատելի էնտուզիազմի:
- Չէ, էսօր չէ, տղերքի հետ գործ կա: Քաղաքից դուրս ենք գնալու:
- Ի՞նչ գործ:
- Մարդ պետք է տեսնենք:
Նելլին փորձեց նայել Ռաֆայելի աչքերին։
- Նորմա՞լ ա ամեն ինչ, Ռաֆ:
- Կերևա, - թեման փակող տոնով ասաց:
- Լավ,- Նելլին ցածրիկ պահարանի վրայից վերցրեց լինզաների տուփն ու քայլեց դեպի լոգարան,- կհասցնե՞նք սուրճ խմել, - ներսից կանչեց։
- Ժամը տասից երեք հոգի գալու են, տոնական սանրվածք պետք ա անեմ, - Ռաֆայելը հայացքով ընդգրկեց սենյակը, - իրերդ չմոռանաս:
- Չեմ մոռանա Ռաֆ, մի անհանգստացի, - լոգարանից լսվեց հոսող ջրի ձայնը:
Ռաֆայելի հեռախոսը զնգաց:
- Հա Նոնա ջան, բարև...Հա, չորսին նորմալ ա, արի, էսօր երեքից հետո դեռ չունեմ գրած ժամեր:
Նելլին դուրս եկավ լոգարանից հեռախոսն անջատելու պահին։
- Ո՞վ էր:
- Ինչն էր ով։
- Զանգողը:
- Չես ճանաչում, հաճախորդ էր: Ու Նե՛լլ:
- Հա, Ռաֆ:
- Ավելորդ հարցեր մի տուր: Կլինի՞:
Նելլին անկախ իրենից նայեց Ռաֆայելի՝ գրասեղանին դրված համակարգչի էկրանին, որ այդ պահին անջատած էր, բայց պարզ, ասես աչքի առաջ տեսավ screen saver-ի նկարը, որ մի օր պատահական հայտնաբերել էր, երբ սեղանի մոտ նստած եղունգների լաքն էր թարմացնում։ Էկրանն այն ժամանակ հինգ րոպեի չափ առանց գործողության մնաց, և երբ saver mode-ը միացավ՝ տեսավ նրան. մուգ կապույտ ջինսով ու մարմինը գրկող սպիտակ վերնաշապիկով, օձիքը սուր ու վերևի երկու-երեք կոճակն արձակած։ Բութ մատները ջինսի գրպաններում էին՝ մյուս մատներն ազդրերի վրա։ Սև, երևի քամուց մի քիչ խառնված մազերն անփութորեն թափված էին ուսերին, շուրթերին ժպիտ էր, որ հաստատ ուղղված էր ոչ թե ապարատի օբյեկտիվին, այլ նկարողին։ Իր համար էլ զարմանալի արագությամբ այս ամենն ուղեղում ֆիքսեց ու անմիջապես դրանից հետո կորցրեց պատկերը, երբ իրար խառնված միամիտ կպավ մկնիկին։ Հետո այլևս հարմար չէր այդ օրը նայել, Ռաֆայելը սենյակում էր միշտ։ Իսկ ավելի ուշ՝ ինքը չէր ուզում։ Միտքը, որ պարզապես ինտերնետից հավանած ու վերցրած նկար է, անհետացավ, երբ հետին կադրով վերհիշելիս հասկացավ, որ աղջիկը՝ մարմինը ճկուն թեքած, հենված էր Ռաֆայելի մեքենային։ Բացի այդ՝ ուրիշ ոչ մի այլ աղջկա ֆոտո չէր տեսել համակարգչում, ինքը՝ Ռաֆայելը նույնպես, լուսանկարվել չէր սիրում ու գրեթե չուներ նկար։
Մեկ-երկու անգամ փորձեց իրեն հավաքել ու հարցնել աղջկա մասին, բայց համարձակությունը չհերիքեց: Վախենում էր, որ ստիպված կլինի հեռանալ դրանից հետո: Ու պատրաստ չէր պարտվել անմիս ու արյուն թվային պատկերին:
Ռաֆայելի հետ հանդիպում էին արդեն գրեթե մեկ տարի։ Սկզբում Նելլին հույս ուներ, որ սա կաճի, կդառնա սեր, կամ գոնե կապվածություն, բայց այդպես էլ՝ շաբաթը մեկ-երկու անգամ միասին ուտելուց, հարբելուց ու գիշեր անցկացնելուց առաջ չգնացին։ Միմյանց մենակությունն էին լցնում, բայց միայն տեխնիկապես: Ես ու դու-ն մենք չդարձավ այդպես էլ: Ռաֆայելը չէր թողնում։
- Կներես, գնացի Ռաֆ, - ինչպես միշտ, ասելիքը ներսում խեղդելով, մահկաճալի մոտ գետնին դրած պայուսակը վերցրեց, գցեց ուսն ու քայլեց դեպի միջանցք:
- Կզանգեմ, - Ռաֆայելը մածնաբրդոշի դատարկ շիշը ձեռքին գնաց խոհանոց:
Լսվեց դռան փակվելու ձայնը:

Կարենը վեր թռավ իր սենյակի դռան թակոցից:
- Կարե՜ն, ա՛յ Կարեն, - քնած մարդու համար անտանելի առույգությամբ զրնգացրեց մայրը:
- Ասա մա՜մ, ա՛յ մամ, - հանկարծակի զարթնելուց սիրտը խփելով պատասխանեց Կարենը:
- Ուշանալու ես, վեր կաց:
- Տասը րոպե էլի մամ... - վերմակը քաշեց գլխին։
- Քո սիրած նախաճաշն եմ սարքել, քնի, թող սառչի, չորանա:
- Վաֆլի՞:
- Վաֆլի:
- Դու գիտես՝ ինչ ես անում, մամ, - վերմակը վրայից գցեց, դիմացի պատի առանց թվերի, միայն սլաքներով կլոր ու սև ժամացույցին նայեց ու արագ վեր կացավ։
Խոհանոցի դռանը դեռ չհասած քթին խփեց նոր պատրաստած սուրճի անուշ բույրն ու վաֆլիի ախորժաբեր, տաք հոտը: Մայրն անորոշ դնդնդալով խոհանոցային կոշտ սրբիչով չորացնում էր նախորդ օրվա ընթրիքի ամանները։
- Ես մենակ կարամելի սիրոպն եմ հանել սառնարանից, եթե ուզում ես՝ շոկոլադն էլ հանիր:
- Չէ մամ, հերիք ա սա, - Կարենը նստեց ու սուրճի բաժակը վերցրեց՝ մատները սովորության համաձայն բռնակի տակից անցկացնելով, թեև բաժակը տաք էր:
- Ես քեզ ասացի՞, որ Նարինեն հետաքրքրվել է վարսավիրական պարագաների համար: Իր հարևանուհու մատակարարին է հարցրել: Նա մանիկյուր-պեդիկյուրի իրեր է բերում, բայց մտածեցինք՝ վարսավիրականից էլ տեղյակ կլինի:
- Ե՞վ,- մի վաֆլիի կեսն արդեն չկար:
- Նարինեին ասել էր, որ կճարի լավ որակի հավաքածու, մենակ պարզվում է, որ ֆենը մենք պետք է գտնենք, դա ուրիշ կինոյից է: Մկրատ-մուկրուտի հետ կապ չունի:
- Ֆենը երևի Զիգզագից վերցնենք, Զառան էնտեղ ա աշխատում: Ահագին տեղյակ ա ապրանքներից։
- Զառա՞...
- Դասարանցիս, մամ։
- Էն որ սիրում-միրում էի՞ր:
- Չէ, ես Հասոյին էի սիրում-միրում... Զառան էլ ինձ, - չկարողացավ գոհ ժպիտը զսպել։
- Հա՜... մի ամիս եղավ արդեն, Կար, ստացվո՞ւմ է մի բան սալոնում:
- Դե վատ չի, Ռաֆոյի կլիենտուրան մեծ ա, տարբեր պահանջներով ու ցանկություններով, ամեն օր մի նոր բան սովորում եմ:
- Իսկ ինքը նորմա՞լ է ձեզ վերաբերվում... ինչ էր էն մյուս տղայի անունը...Մե՞լս, Լենդրո՞շ...
- Մի տառապի էլի, գիտես՝ վատ ես անուններից, - Կարենը չարաճճի նայեց, - Վիլեն, մամ, Վիլեն:
- Էն մի անգամը որ եկել էի՝ մի քիչ քիթը ցից թվաց Ռաֆայելը:
- Ինձ դա չի հուզում, էսօր էլ ցցի, վաղն էլ: Իրենից գնում ա՝ ինձ մազ կտրել սովորեցնի: Ձրի չի անում:
- Ով կմտածեր բայց, տղես... դու ախր տնտեսագիտականի համար պետք է...
- Ուշանում էի ոնց որ մամ, - Կարենը վերջին կտոր վաֆլին թաթախեց ափսեի մեջ լցրած կպչուն կարամելի մեջ և արագ ծամելով վեր կացավ:

Լիանան նկատելիորեն ցնցված էր նորությունից:
- Ինչի՞ շուտ չէիր պատմում, Նոն: Ես ախր զգում էի, որ ինչ-որ բան էն չի... էն օրը գույն չկար վրեդ...
- Դժվար էր պատմելը: Պատմելն ինչ, եղածն ընդունելն էր դժվար: Կար ժամանակ, երբ հեռախոսով աղջիկ թողնելն էր տգեղ համարվում...
- Ինձ պետք ա պատմեիր, գիտես, որ կօգնեի:
- Դե կարող ես հիմա սկսել, - Նոնան ցածրիկ սեղանի տակի մասից վերցրեց երկու ամսագիր՝ մեկը տալով Լիաննային:
Ռաֆայելը քիչ առաջ գունաթափող նյութը տարածել էր Նոնայի մազերին և խնդրել էր, որ երեսուն րոպե սպասի: Ու զգուշացնի, եթե մրմռա:
Առանց այն էլ կցկտուր խոսակցությունը հաճախ ընդհատվում էր միացող-անջատվող երկու ֆեների ձայնով, որոնց բարձրացրած աղմուկի ժամանակ, որպեսզի չգոռան իրար ականջի, ամեն մեկն իր մտքերի մեջ՝ թերթում էր իր ձեռքի ամսագիրը:
- Ուրիշ մեկին ունի՞:
- Չգիտեմ, բայց եթե չունի էլ՝ երկար չի տևի մինչև ունենալը:
- Նոն... մի նեղվի էլի, կանցնի: Կմոռանաս: Ժամանակ ա քեզ պետք:
- Հա, գիտեմ: Էս պահին ավելի շատ վիրավորված եմ, քան որևէ այլ բան:
- Ջնջեցի՞ր էդ մեսիջը:
- Չէ, չեմ ջնջելու:
Լիաննան գլուխը բարձրացրեց:
- Որ թողեցիր՝ հա կարդալու ես...
- Ոչինչ...փոխարենը հենց դադարեմ կարդալ, կիմանամ, որ էլ պետքս չի:
- Ո՞նց եմ ինձ պահելու որ տեսնեմ դրան...նենց կթքեի երեսին:
- Չէ, պետք չի:
- Ոնց թե պետք չի:
- Դե տգեղ բան ա թքելը:
Լիաննան անհաստատ խնդմնդաց:
Սալոնի դուռը բացվեց: Ներս մտած աղջիկն անծանոթի պես նայեց շուրջը, երևի թե մենեջերին սիրալիր տեղեկացրեց, որ Ռաֆայելի հետ է պայմանավորված 4:30 և նստեց կաշվե բազմոցին՝ երկու աղջիկների կողքը:
Չգիտեր՝ իր հայտնվելն էր պատճառը, թե զրույցն էր արդեն մոտեցել ավարտին, բայց մի-երկու բառ փոխանակելուց հետո աղջիկները լռեցին՝ ամսագրերի մեջ խորացած:
Քիչ անց Ռաֆայելը կանչեց նորեկին իր աթոռի մոտ, սկսեց աշխատել և իր կողքը պտտվող Կարենին ու Վիլենին պատմել, թե ինչ է ինքը անում:

(շարունակելի)

ivy
26.04.2015, 14:46
(շարունակությունը)

Անուշը մատնահարդարի սենյակի դռնից ծիկրակեց, տեսավ, որ գործ է բացվել: Շնորհակալություն հայտնեց Մանեին թխվածքի համար, ասաց, որ մաքրել է մանիկյուրի էլեկտրական հարդարիչը, որին տնավարի դզզիկ էին ասում։ Համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է՝ միացրեց այն, տվեց Մանեի ձեռքը, վերցրեց դռան մոտ դրած ավել-բահիկն ու դուրս եկավ:
Ռաֆայելն ինչպես միշտ ոչ մի քայլ այսուայնկողմ չարեց իր գործը հեշտացնելու համար: Մի քանի անգամ անփույթ տրորեց գետնին թափված մուգ շագանակագույն մազերը, մինչև ինքը կարողացավ բոլորը հավաքել: Հաճախորդ աղջիկը հոգնած բայց ուշադիր աչքերով հայելու միջից իրեն էր նայում: Տղաները մի կողմ էին քաշվել՝ փորձելով չխանգարել ավլելուն։ Կարենն Անուշի հայացքը որսաց ու աչքով արեց՝ գլխի շարժումով ցույց տալով ականջօղերը:
- Ինչ լավն են, Ան: Էնքան քիչ ես զարդեր կրում, որ հենց մի բան լինում ա վրադ՝ տղա հալովս նկատում եմ:
- Եղբորս նվերն ա, - ախր ինչու սկսեց կարմրել..
- Լավ ճաշակ ունի եղբայրդ:
- Մերսի...
- Հաճախորդներին սուրճ առաջարկե՞լ ես, - Ռաֆայելը հայելու միջից նայեց:
- Չէ... հիմա, - ձեռքը տարավ այրվող այտին:
- Ինձ էլ կսարքես, տես տղերքն ուզո՞ւմ են:
- Լավ։
Վիլենն ուզում էր, Կարենը հրաժարվեց։ Ավել-բահիկը ձեռքին քայլեց աղբամանի մոտ։ Սեղանի մոտով անցնելիս նկատեց՝ մոխրամանի շուրջն էլի մոխիր էր տարածվել։ «Ե՞րբ են սրանք սովորելու նշան բռնելով մոխիր թափ տալ»,- զարմանալիորեն առանց նեղվելու մտածեց ու միակ հնարավոր պատասխանը շատ լավ իմանալով՝ բահիկի պարունակությունը դատարկեց աղբի դույլի մեջ։

Ռաֆայելը Կարենին ու Նոնային ուղարկեց լվացարանի մոտ:
- Որ շատ տաք լինի ջուրը՝ ասեք:
Նոնայի ուսերի պուտիկավոր սրբիչը զգուշորեն ուղղեց, գլուխը փափուկ շարժումով ճիշտ հենեց լվացարանի պռունկին, որ ներկոտ ջուրը չհոսի վզից ներքև, կարգավորեց ջուրն ու սկսեց լվանալ կապտավուն մածուկը:
- Նորմա՞լ ա տաքությունը:
- Հա, - անտարբեր, աչքերը փակ ասաց աղջիկը:
- Լավ չե՞ք զգում, - ջրի խշշոցի տակ հետաքրքրվեց Կարենը։
- Ինչի՞ց ենթադրեցիք:
- Դե մազերի ներկման կոնկրետ էս ստադիայում աղջիկները սովորաբար ուրախ, թեթևացած են լինում...իսկ դուք...
- Տխո՞ւր եմ:
- Հա, - առանց դեսուդեն ընկնելու պատասխանեց:
Նոնան աչքերը փակ ժպտաց:
- Ընկերուհուս դիմեք: Ինքն ասում է, որ կանցնի:
- Ես ձեր ընկերուհու կողմից եմ:
Երբ արդեն ուղղվել, մազերն էր չորացնում ուսերի սրբիչով, նայեց իր հերթին ձեռքերը չորացնող երիտասարդին:
- Շնորհակալ եմ, - ու հանկարծ, իր համար էլ անսպասելի ավելացրեց, - իզուր չեք ասում հավաքարար աղջկան, որ ինքը ձեզ դուր է գալիս... ասեք, իրեն դա պետք է:
- Նոնա ջան, եկե՛ք,- Ռաֆայելը կանչեց իր աթոռի մոտից. նորեկի մազերը կտրել վերջացրել էր:
- Լավ ձեռքեր ունեք, փափուկ - Նոնան վեր կացավ աթոռից և քայլեց դեպի Ռաֆայելը՝ չսպասելով Կարենի արձագանքին իր ասածներին:

***

Շնորհակալություն հայտնեց Ռաֆայելին իր ուզած ձևով մազերը կարճացնելու համար՝ հատկապես տակի մասը կլորավուն կտրելու, գումարը վճարեց, ընդհանուր ցտեսություն ասաց բոլորին ու դուրս եկավ սալոնից: Մտքով տանն էր, բայց սալոնն էլ էր դեռ հետը: Չհասկացավ՝ ինչպես քայլելը վազելու վերածվեց: Երբ աստիճաններով բարձրանում էր՝ վազելիս սխալ շնչելու պատճառով կոկորդն ահավոր ծակում էր: Արդեն երկրորդ հարկից սպասում էր, որ լաց է լսելու: Բայց ձայն չկար:
Դուռը կամաց ծեծեց: Քույրը բացեց, անմիջապես ասաց, որ քնել է քիչ առաջ, հանգիստ լինի: Մտավ տղայի սենյակը. պստիկ դեմքը պատին դարձրած անջատվել էր: Հազիվ զսպեց իրեն, որ չհամբուրի, որի արդյունքում նա իհարկե արթնանալու էր:
Քույրն ասաց, որ արդեն գնա ինքը, լույսով տեղ հասնի: Խնդրեց, որ մի տասը րոպե ևս սպասի:
- Բան ունեմ գրի առնելու, - ասաց,- հիմա է պետք, որ չմոռանամ:

ivy
26.04.2015, 14:49
Պակասող մարդիկ
(ըստ 6-րդ դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66471-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-6-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

Եղիշն ու Էրոն տարօրինակ ակտիվություն բերեցին մեր ուսանողական: Նախկին լռությանն ու գիրք կարդալներիս սկսեցինք կարոտել, երբ այս երկու տղաները հայտնվեցին. անընդհատ կատակներ էին անում, բարձր երաժշտություն միացնում, աղջիկներին խոսեցնում, հարցուփորձ անում, վարորդի հետ քաաքականությունից վիճում, չնայած որ դեռ առաջին կուրսեցի էին ամեն ինչին խառնվում էին, աղմկում: Անընդհատ երկուսով էին, առանց իրար պատկերացնելն անհնար էր. առավոտները գնում էին, ցերեկն էլի իրար հետ գալիս, մինչև մի օր նկատեցինք, որ ուսանողականում տարօրինակ լռություն է. երկուսն էլ եկել էին, բայց մեկը վերջում էր նստել, մյուսն՝ առջևում ուիրար հետ չէին խոսում: Էդ օրը բոլորս էինք լուռ, գիրք կարդացողները թաքուն ուրախանում էին, որ էլի խանգարողներ չկան, շատախոս աղջիկները կարող էին հանգիստ շարունակել իրենց զրույցները կոշիկների ու շրթներկի մասին, Եղոն ու Էրոն կռվել էին: Էլի թաթախվեցինք նախկին անտարբերության ու տաղտուկի մեջ, սկսեցինք գլորել մեր օրերն առանց տղաների կատակների ու ժպիտների, մինչև մի օր Եղիշը չորոշեց խախտել լռությունը. Նոր ընկեր էր ճարել, իրար ականջի ինչ-որ բաներ փսփսալուց հետո բարձր ձայնով սկսեց Էրոյի անունը գոռալ, որը նստել էր վերջում ու լուռ էր, ոչ մի արձագանք, հեռախոսի մեջ ինչ-եր բան էր նայում գլուխը կախ: Էդ լռությունից Եղիշն ավելի ոգևորվեց ու շարունակեց.
-Էրո, այ Էրո, արա էլ հետներս չխոսաս, չբարևես էլ, ո՞նց էլ քեզ էդքան տարի պաչել եմ արա, էդ ու՞մ մասին ես մտածում, էն տղի՞, իրա նկարներն ես նայո՞ւմ, նայի, նայի, բայց իմ հետ էլ չխոսաս:
Էրոն լուռ էր, բոլորն էլ լուռ էին, մենակ մի երկու աղջիկ դարձան ու արհամարական հայացք նետեցին Էրոյի կողմը, իսկ Եղիշը ցինիկ ժպիտ ուներ, էդ օրվանից ժպիտի փոխվել էր, ինչ-որ կեղտոտ ու վանող երանգ կար էդ ժպիտի մեջ: ՈՒ մենակ ժպիտը չէր, որ փոխվեց էդ օրվանից. պակասեցին ու վերջացան ուրախ զրույցներն ու կատակները, ամեն մեկն անցավ իր գործին, բամբասողներն՝ իրենց բամբասանքին, կարդացողներն՝ իրենց գրքերին, երգ լսողներն՝ իրենց ականջակալին ու վերադարձանք հին վիճակին, որն ունեինք մինչև նրանց հայտնվելը: Այդ օրվանից Էրոն էլ պակասեց, դրանից հետո էլ երբեք չտեսանք իրեն ուսանողականի մեջ, էլ ոչ մի տեղ չտեսանք:

ivy
26.04.2015, 15:03
Վերջ :)

Գործերը չեմ համարակալել, որպեսզի ամեն ստեղծագործության մասին խոսելիս վերնագիրը նշվի և ոչ թե համարը:
Բարի քննարկումներ:

ivy
26.04.2015, 19:55
Կարդու՞մ եք, թե դեռ մենակ ես եմ կարդացել :think

Աթեիստ
26.04.2015, 20:33
Հըլը հանդիպումը չի վերջացել :-)

Enna Adoly
26.04.2015, 22:35
Սրճարանում

Կենցաղային ու միաժամանակ արտասովոր բան կար գրածի մեջ: Պատկերը ամբողջական էր, իսկական ու զգացնել տվեց: վերջին տողը կարդալիս փշաքաղվեցի: Չգիտեմ՝ե՞ս եմ էս պահին զգայուն, թե՞ իրոք ազդեցիկ բան կար:
Զգացմունքների նկարագրություն չկար, բայց շարժումները ամեն ինչ փոխանցեցին: Մի խոսքով՝ սա կարա լինի իմ սիրելի պատմվածքներից մեկը: Գրկում եմ գրողին:

StrangeLittleGirl
26.04.2015, 23:35
Հինգերորդ դիտարկման հեղինակը ծեծ ա ուտելու :( իսկ ես նենց անհամբեր էի սպասում հենց էդ տարբերակին:

ivy
27.04.2015, 15:10
Բա հետո՞ :unsure

ivy
27.04.2015, 16:05
Կենցաղային ու միաժամանակ արտասովոր բան կար գրածի մեջ: Պատկերը ամբողջական էր, իսկական ու զգացնել տվեց: վերջին տողը կարդալիս փշաքաղվեցի: Չգիտեմ՝ե՞ս եմ էս պահին զգայուն, թե՞ իրոք ազդեցիկ բան կար:
Զգացմունքների նկարագրություն չկար, բայց շարժումները ամեն ինչ փոխանցեցին: Մի խոսքով՝ սա կարա լինի իմ սիրելի պատմվածքներից մեկը: Գրկում եմ գրողին:

Էննա ջան, իսկ դու դիտարկումը կարդացե՞լ ես:
Ինձ օրինակ էս գործի մեջ էն է անհանգստացնում, որ դիտարկումից առանձնապես չի տարբերվում: Միայն վերջին պատկերին է հանգուցալուծում տրված, բայց ինքն իրենով ոնց որ նույն դիտարկումը լինի, համարյա նույն շարադրանքով: Պատմվածքի «վերածումն» էդքան էլ չի երևում:

Համ էլ մյուս գործերի մասին բան չասեցիր: Գրի, հետաքրքիր է կարծիքդ:

մարիօ
27.04.2015, 17:22
Կարդացի բոլոր տարբերակները, ժամանակին դիտարկումներն էլ էի կրադացել, անձամբ ինձ համար դիտարկումներն ավելի հետաքրքիր էին: Հերթով ասեմ բոլորից.
Սրճարանում
Լրիվ նույն դիտարկումն էր, մենակ վերջին նախադասությունն էր փոխված, ոնց որ ոչ մի նոր բան չասեր, բայց դե վերջին հանգուցալուծումը լավն էր ու անսպասելի, միչև դրան հասնելը մտածում էի, թե բա ի՞նչ պիտի արած լինի հեղինակը, որ զարմացնի, փաստորեն մարդը արել ա, ապրի:
Չծախվող պոեզիա
էս տարբերակը դիտարկումից դուրս էր մի տեսակ, համարյա կապ չունեցող, բայց բոլոր տարբերակներից սա ամենաշատը հավանեցի, կքվեարկեմ իրա օգտին: Նենց եմ սիրում սենց խորը անձնական բաներ, հավես ա մանրուքների մասին գրելը:
Բակտերիաների վնասը
Չջոկեցի, թե էս պատմվածքով հեղինակն ինչ էր ուզել ասել. կամ բան չէր ուզել ասել, գրել էր ուղղակի գրելու համար, կամ էլ էնքան խորը բան էր ուզել ասել, որ ինձ գոնե տեղ չհասավ:think
Սալոնային
Էս ի՜նչ երկար էր, կեսից ձանձրացա ճիշտն ասած.ես սիրում եմ, որ մանրակրկիտ գրում են, տեղը տեղին, բայց մի քիչ ձանձրալի էր գրած, կեսից էլ չկարողացա կարդալ, չնայած, որ էս մեկի դիտարկումը լավն էր ու սպասում էի: Ոնց որ լոճած լինեին միտքը, եսի՞մ: Չեմ քվեարկի:
Պակասող մարդիկ
Ես էս թմատիկայի սիրահար եմ, :D բայց մի քիչ կարճ էր գրված, սա էն դեպքն էր, որ կուզենայի ավելի խորանալ նյութի մեջ, ավելի շատ զգացմունքներ տեսնել:

Քվեարկում եմ մի տարբերակի օգտին, ամեն դեպքում ապրեն հեղինակներն ու Այվին էսքան աշխատանքի համար: Հա՛, մեկ էլ ինձ չգիտես ինչի թվում ա, որ բոլոր տարբերակները նույն մարդն ա գրել, բացի մեկից :D

Ruby Rue
27.04.2015, 17:38
Պատմվածքները կարդացի, չնայած դիտարկումներն ալարում էի կարդալ, բայց ամբողջական պատկերի համար դրանք էլ կարդացի:

«Սրճարանում»
Վերնագիրը պարզունակ է, հեղինակն էլ ամենայն հավանականությամբ դիտարկման փուլից հետո համարյա չի աշխատել վրան, քանի որ մի քիչ են իրարից տարբերվում: Ու երբ կարդացի դիտարկումը, հետո` պատմվածքը, ինձ մի քանի անգամ թվաց, որ էջերը խառնել եմ ու նորից դիտարկումն եմ կարդում: Ամեն դեպքում` շատ վատը չէր:

«Չծախվող պոեզիա»
Սրա դիտարկման մեջ ինձ հեղինակի` դիտարկվող լինելն էր դուր եկել, մեկ էլ հենց դիտարկման վայրից հասկացա, թե հեղինակն ով է: Հավեսով, առանց լարվելու կարդացվեց, ինձ դուր եկավ:

«Բակտերիաների վնասը»
Հերոսի բակտերիաֆոբ լինելը չհամոզեց, պատմվածքն ընդհանրապես ոչ մի բանում չհամոզեց:

«Սալոնային»
Ինձ դուր եկավ, որ հեղինակը դիտարկման բոլոր հերոսների կյանքը պատկերացրել էր, ամենքի մասին մի մանրապատում էր գրել, բայց մինչև վերջին հասնելը արդեն սկիզբը մոռացել էի ու խճճվել կենցաղային պատմություններում:

«Պակասող մարդիկ»
Դիտարկումը և հետագա հարցուպատասխանն էնքան մանրակրկիտ էին, որ արդեն ես էլ էի պատկերացնում ուսանողականի ժողովրդին: Պատմվածքից նման լուծում չէի սպասում, չէի սպասում, որ կպարզվի, որ Էրոն գեյ է, ու նման շրջադարձ կունենա: Բայց ինձ դուր եկավ, թե ինչպես է հեղինակը խոսում ավտոբուսի տրամադրության, մարդկանց ու Էրոյի մասին:

Enna Adoly
27.04.2015, 20:36
Էննա ջան, իսկ դու դիտարկումը կարդացե՞լ ես:
Ինձ օրինակ էս գործի մեջ էն է անհանգստացնում, որ դիտարկումից առանձնապես չի տարբերվում: Միայն վերջին պատկերին է հանգուցալուծում տրված, բայց ինքն իրենով ոնց որ նույն դիտարկումը լինի, համարյա նույն շարադրանքով: Պատմվածքի «վերածումն» էդքան էլ չի երևում:

Համ էլ մյուս գործերի մասին բան չասեցիր: Գրի, հետաքրքիր է կարծիքդ: Այվ, կարդացել եմ, ու քիչ է տարբերվում, բայց չէի ասի, թե պատմվածքը թերի է ստացվել: Մնացածի մասին ընթացքում կգրեմ, պատմվածք վերլուծելուց էնքան էլ լավ չեմ:8

ivy
27.04.2015, 20:41
Բակտերիաների վնասը
Չջոկեցի, թե էս պատմվածքով հեղինակն ինչ էր ուզել ասել. կամ բան չէր ուզել ասել, գրել էր ուղղակի գրելու համար, կամ էլ էնքան խորը բան էր ուզել ասել, որ ինձ գոնե տեղ չհասավ:think

«Բակտերիաների վնասը»
Հերոսի բակտերիաֆոբ լինելը չհամոզեց, պատմվածքն ընդհանրապես ոչ մի բանում չհամոզեց։

Ինձ էս պատմվածքը իր կատարյալ ախմախությամբ նենց ա դուր եկել :))

Enna Adoly
27.04.2015, 20:43
Ինձ էս պատմվածքը իր կատարյալ ախմախությամբ նենց ա դուր եկել :))
ինձ էլ :D

ivy
27.04.2015, 20:45
Էննա, բա մյուս գործերի մասին ինչ կասես :)

մարիօ
27.04.2015, 20:46
Ինձ էս պատմվածքը իր կատարյալ ախմախությամբ նենց ա դուր եկել :))

հա, որպես ախմախություն շատ լավն ա, բայց դե պատմվածք չի :D

Enna Adoly
27.04.2015, 20:55
«Չծախվող պոեզիա»
Սրա օգտին քվեարկեցի: Ինձ դուր են գալիս պատմվածքները, որտեղ հեղինակի կարծիքը ձգտում է 0-ի, նա նկարագրում է այն, ինչ կա՝ ոչ մի վերացական բան: Հեղինակը կարողացավ հասնել նրան, որ կարդացողը հետաքրքրվի հերոսներով, մտնի իրենց կյանք ու խոշոր պլանով տեսնի շատերի աչքին անհասանելին:

«Բակտերիաների վնասը»
Գուցե պատմվածքը ախմախություն է, բայց ինձ ինչ-որ շատ խորացրեց իր մեջ: էդ մարդու մեջ ավելի շատ խնդիր տեսա, քան ուղղակի բակտերիաներից փախնելն էր: Մի քիչ էլ խորացա ու հասկացա, որ նման խնդիրները ծավալվում են բացառապես բոլորիս վրա: Օրինակ՝ մեր կուրսում մարդիկ կան, ովքեր պայքարում են գնահատականի համար այն դեպքում, երբ դա ոչ մի բան չի փոխի, կամ՝ մեր հարևանը իր տունը մաքրելուց բացի այլ բան չի անում, իսկ երբ մեր տան դուռը հանկարծ բաց է լինում, իրենց չի կորցնում ու մի հատ լավ զննում է կեղտ գնտելու ակնկալիքով: Հա՛, գիտեմ, որ շատ եմ ծավալվել, բայց դե :D

«Սալոնային»
երկար ա:(

«Պակասող մարդիկ»
գնաց, մի տող սովորական, երկու տող ու պտկվեց գեյ լինելու փաստի վրա: Անունները երևի հատու՞կ էր ընտրված, ամեն դեպքում անունները լավ լրացնում են պատմվածքի բովանդակությանը: Նենց զգացողություն էր, որ պատմվածքը գունավորից անցնում է սև սպիտակի:

ivy
27.04.2015, 21:14
«Երկար» ասելով՝ թերություն նկատի ունե՞ս :8
Բա դուք վեպ ոնց եք կարդում, եթե էս չափի տեքստից արդեն տխրում եք։

StrangeLittleGirl
27.04.2015, 21:18
Պակասող մարդիկ

Անկեղծ ասեմ, էս մեկի դիտարկումը չեմ կարդացել, մենակ շատ արագ վրայով անցել եմ: Բայց ինչքան հիշում եմ, դիտարկումը պատմվածքից երկար էր:

Հեղինակն էստեղ բաներ ա բացում, բայց հետո չի հավաքում, չի փակում: Հարաբերությունները մակերեսային, իմիջիայլոց ա նկարագրում, ոնց որ ստիպեն, ոնց որ իրան հեչ չհետաքրքրեն էդ մարդիկ:

Մյուսները հետո:

LisBeth
27.04.2015, 21:18
Էս թափաթոքի հետ շատ դժվար ա ընկերություն անել, մանավանդ երբ երկար տեքստ ես հավաքում :-(

Հա ինչ էի ասում, Սրճարանում: Գլխեռադ: Ավարտի պահով` կարծեմ Դավիթը կատակով նման մի բան ասեց: Էնտեղ գոնե նախկին կինն էր ու լոգիկա կար: "Կինս է" արցունքախառ արտահայտությունը պաթետիկ ա: Խառնվում ես իրար, չգիտես ինչ անես ծիծաղե՞ս, խղճա՞ս: Եթե հեղինակը ժամանակ չի ունեցել ինձ տփել չկա:

StrangeLittleGirl
27.04.2015, 21:32
«Երկար» ասելով՝ թերություն նկատի ունե՞ս :8
Բա դուք վեպ ոնց եք կարդում, եթե էս չափի տեքստից արդեն տխրում եք։

Երկար չի է, մյուսներն են կարճ :))
Բայց խոստանում եմ, հաջորդը էդ եմ կարդալու: Մենակ թե չգիտեմ երբ:

ivy
27.04.2015, 21:34
Երկար չի է, մյուսներն են կարճ :))
Բայց խոստանում եմ, հաջորդը էդ եմ կարդալու: Մենակ թե չգիտեմ երբ:

Հիմա :P
Ես առաջինը դա եմ կարդացել, որովհետև ինքն առաջինն էր ուղարկվել։

Enna Adoly
27.04.2015, 21:35
«Երկար» ասելով՝ թերություն նկատի ունե՞ս :8
Բա դուք վեպ ոնց եք կարդում, եթե էս չափի տեքստից արդեն տխրում եք։
Այվ, անկեղծ ասեմ՝ դիտարկումը մի տեսակ վանել է, հիմա պիտի ինձ ստիպեմ, որ պատմվածքը կարդամ

ivy
27.04.2015, 21:37
Այվ, անկեղծ ասեմ՝ դիտարկումը մի տեսակ վանել է, հիմա պիտի ինձ ստիպեմ, որ պատմվածքը կարդամ

Այսինքն՝ էդ մի պատմվածքը չես կարդացել։
Ու այնուամենայնիվ քվեարկել ես։
Ախր կանոնների մեջ հատուկ էլ ընդգծել եմ էդ տողը, որ մինչ բոլորը չկարդաք, չքվեարկեք։

StrangeLittleGirl
27.04.2015, 21:43
Հիմա :P
Ես առաջինը դա եմ կարդացել, որովհետև ինքն առաջինն էր ուղարկվել։
Հիմա հոդված եմ կարդում :))
Գոնե դու պարզեցի՞ր հեղինակն ով ա, թե՞ տենց էլ մութ ա մնացել:

Այսինքն՝ էդ մի պատմվածքը չես կարդացել։
Ու այնուամենայնիվ քվեարկել ես։
Ախր կանոնների մեջ հատուկ էլ ընդգծել եմ էդ տողը, որ մինչ բոլորը չկարդաք, չքվեարկեք։
Իսկ եթե էն չկարդացվողների՞ց ա:

Enna Adoly
27.04.2015, 21:45
Այսինքն՝ էդ մի պատմվածքը չես կարդացել։
Ու այնուամենայնիվ քվեարկել ես։
Ախր կանոնների մեջ հատուկ էլ ընդգծել եմ էդ տողը, որ մինչ բոլորը չկարդաք, չքվեարկեք։

:(հա,փաստորեն խախտել եմ կանոնները

ivy
27.04.2015, 21:46
Չկարդացվողը մենակ անծանոթ լեզվով գրված տեքստն ա։

ivy
27.04.2015, 21:47
::(հա,փաստորեն խախտել եմ կանոնները

Պիտի քեզ գլխատենք։
Պատրաստվիր :)

StrangeLittleGirl
27.04.2015, 21:48
Չկարդացվողը մենակ անծանոթ լեզվով գրված տեքստն ա։

Եթե տենց նայես, անծանոթ լեզվովն էլ ա կարդացվող :))
Համ էլ տեքստ կա քո մայրենի լեզվով ա, բայց ավելի չկարդացվող ա, քան անծանոթ լեզվովը:
Ի դեպ, հեղինակին խնդրում եմ՝ էս սաղ իրա վրա չվերցնի, դեռ չեմ էլ փորձել իր գործը կարդալ, բայց մոտ ապագայում մի արանք կգտնեմ, կկարդամ:

LisBeth
27.04.2015, 22:01
Բակտերիաների վնասը կարդում ու մտածում եմ` տեսնես մարմինը ժեշտերի վրա ո՞նց են մշակում: :think

LisBeth
27.04.2015, 22:57
Բակտերիաների վնասը կարդում ու մտածում եմ` տեսնես մարմինը ժեշտերի վրա ո՞նց են մշակում: :think
Մաշում, սխալ եմ գրել: Սա լուրջ հարց ա կխնդրեի հեղինակին վերջում բացատրի ինձ էս պահը, ես յոգայից, ջիմից, դոնաթներից ու նման բաներից ութ վերստ հեռու մարդ եմ:

Տարբերակի մասին. Սենց թեթևի մեջ` գլխեռադ համար երկու: Աբսուրդ, որ հավեսով կարդում ես ու մտածում, լավն ա, բայց քվեի չի ձգում: Անարդար ա, երբ ավելի լուրջ աշխատանք կա տարածքում` այո, խոսքը սալոնայինի մասին ա: Անթերի չի, բայց ախր ինչպիսի ուշադրություն դետալներին: Ավելի մանրամասն հետո կասեմ:

LisBeth
27.04.2015, 23:22
Ի դեպ Ռուբի ճիշտ ես նկատել, ֆոբիան հեչ համոզիչ չի: Սովորաբար ինքը ավելի ինտենսիվ արտահայտում ա ունենում, նման մարդիկ դռան ռուչկեն էլ անձեռոցիկով են բռնում, կամ սրբում նոր են բռնում, ավելի հավանական ա, որ ինքը ուղղակի տուն գնար քան ուրիշի գորգի վրա յոգա աներ:

ivy
28.04.2015, 12:41
Ուզում եմ մի հատ մտածենք՝ որն էր էս նախագծի նպատակը կամ իմաստը: Երևի էն, որ պիտի կարողանայինք մեր տեսածն էնքան վերլուծել, որ դրանից պատմություն կառուցվեր:

Հիմա նայենք պատմվածքներին: Ինձ համար մենակ «Սալոնայինն» է, որ էս նախագծի փուլերով անցել է ու հասել նշանակետին: Մնացածներն իրենց դիտարկման իննսուն տոկոսը դուրս են գցել, կենտրոնացել մի կետի վրա կամ եղած-չեղածը առանց վերլուծելու քոփի փեյսթ արել:

Նորից վերադառնանք Սոլանայինին: Բացում ենք դիտարկումը, նայում ենք քննարկումներին, անցնում պատմվածքին: Հեղինակն իր դիտարկած փոքրիկ տեսարանի բոլոր անդամներին փորձել է «բացահայտել», մտածել է ամեն մեկի մասին, կերպար ստեղծել: Ու որ հետևենք դիտարկմանը, կտեսնենք, որ ահագին լավ են բացված կերպարները: Անգամ եթե էդ մարդիկ իրականում ուրիշ կյանքով են ապրում, իրենց էս լույսի տակ ներկայացնելը հավատ է ներշնչում: Օդից վերցրած չի ամբողջ պատկերը. լրիվ տրամաբանորեն գալիս է դիտարկումից: Էս չէ՞ր նախագծի նպատակը: Բա ինչո՞ւ դա չկա մյուս գործերում:

StrangeLittleGirl
28.04.2015, 12:48

Ես տենց չեմ հասկացել նախագծի նպատակը: Ես հասկացել եմ, որ ամեն հեղինակ ինքն ա ընտրում, թե ինչ անի կուտակված-բացահայտված նյութի հետ: Իսկ էդպես լիքը բաներ կարելի ա անել. մնալ դիտարկման տարածքում ու բացահայտել կերպարներին, վերցնել դիտարկման տարածքից մի փոքր մաս, կենտրոնանալ դրա վրա ու շարունակել տարածքից դուրս (կամ սկսել տարածքից դուրս, հետո գալ դիտարկման տարածք), մաքրել ավելորդ մասերից ու տեսնել՝ տակը ինչ կմնա, ուրիշ տարածքից ուրիշ մտքերով գալ, մտնել դիտարկման տարածք և այլն: Հազար ու մի մոտեցում կարելի ա ցուցաբերել, բայց ոնց հասկանում եմ՝ սկզբում հատուկ չի ասվել, որ մրցույթի պահանջը տարածքում մնալն ու կերպարներին բացահայտելն ա:

ivy
28.04.2015, 12:56
Հիմա ուզում եմ «Չծախվող պոեզիայի» մասին գրել:
Հիշո՞ւմ եք երկրորդ դիտարկման էս հատվածը.

Քառակուսու երրորդ կողմում միջին տարիքի երկու կանայք են նստած: Մեկը կծում է սենդվիչը, մյուսն ինչ-որ բան է ասում: Կողքները նաև մի շիշ ջուր կա: Սենդվիչ ուտող կինը ձեռքերն է մաքրում անձեռոցիկով: Քիթը կարմրած է: Տեսավ, որ դիտարկողն իրեն է նայում, ժպտաց, հայացքը թեքեց ու սկսեց նայել անորոշ ուղղությամբ:

Պատմվածքի հերուսուհին՝ Կարմենը, հենց էս կտորից է վերցված: Փաստորեն, միջին տարիքի կին:
Պատմվածքում ես, ավաղ, միջին տարիքի կին չգտա: Կերպարն ավելի շուտ քսանների մեջ, ջահել մեկն է: Դեպրեսված, խճճված, խառը ու ջահել:
Ու եթե կտրվենք դիտարկումից, նայենք էս կերպարին՝ որպես ջահել մեկը, ով շատ վաղ տարիքում երեխա է ունեցել՝ առանց պատրաստ լինելու դրան, ով դեռ բացարձակ չի կողմնորոշվում իր կյանքում, ով շատ մենակ է ու անծանոթ մարդ է ներս թողնում տուն, երբ հագին միայն կեղտոտ գիշերանոց է, ով իր մտերիմ ընկերուհու մոտ ախմախ տեսակի սուիցիդալ մտքեր է բստրում, ապա ահագին էլ կարդացվող պատմվածք է: Բայց միջին տարիքի կին, ով դիտարկման մեջ էր, չկա էստեղ:

Արէա
28.04.2015, 13:20
Սալոնայինը շատ լավն ա։
Սալոնայինի դիտարկումը ամենաքիչն էր դուրս եկել, չեմ սիրում էդ կենցաղային անիմաստ, անվերջ բլբլոցները, հիմնականում անդեմ, կլոնային մարդկանց կատարմամբ, բայց.
Հեղինակը ականջիցս բռնել ա, ու թե. էս մարդի՞կ են անդեմ, դե արի։
Ու սկսում ա բացել վարագույրը, որտեղ հեչ էլ անդեմ մարդիկ չեն, որոնք ուղղակի մի պահ հավաքվել էին մի կետում ու էլի ցրվելու են, գնան ամեն մեկն իր ոչ մանր հոգսերով ու պատմությամբ։
Լավն ա։

ivy
28.04.2015, 13:39
Ես տենց չեմ հասկացել նախագծի նպատակը: Ես հասկացել եմ, որ ամեն հեղինակ ինքն ա ընտրում, թե ինչ անի կուտակված-բացահայտված նյութի հետ: Իսկ էդպես լիքը բաներ կարելի ա անել. մնալ դիտարկման տարածքում ու բացահայտել կերպարներին, վերցնել դիտարկման տարածքից մի փոքր մաս, կենտրոնանալ դրա վրա ու շարունակել տարածքից դուրս (կամ սկսել տարածքից դուրս, հետո գալ դիտարկման տարածք), մաքրել ավելորդ մասերից ու տեսնել՝ տակը ինչ կմնա, ուրիշ տարածքից ուրիշ մտքերով գալ, մտնել դիտարկման տարածք և այլն: Հազար ու մի մոտեցում կարելի ա ցուցաբերել, բայց ոնց հասկանում եմ՝ սկզբում հատուկ չի ասվել, որ մրցույթի պահանջը տարածքում մնալն ու կերպարներին բացահայտելն ա:

Իհարկե կարելի էր մի քիչ աջ ու ձախ գնալ մոտեցումների հարցում, բայց կարծում եմ, հասկանալի էր, որ եթե նախապես դիտարկում ես անում, դա դնում քննարկման, պատմությունդ էլ պիտի էդ դիտարկումն ու քննարկումները ի մի բերի:
Եթե դու ամբողջ դիտարկումից մի կետ ես վերցնում ու քեզուքեզ բաներ հորինում դրա վերաբերյալ, որոնք ոչ դիտարկումից ելնելով են հավատ ներշնչում, ոչ քննարկումների ժամանակ են բերել էդ մտքին, ապա ինչքանո՞վ է սա նախագծի սահմաններում: Կամ ինչի համար էր էդ դիտարկումն ընդհանրապես:

LisBeth
28.04.2015, 13:43
Լրիվ իմ ուզած բաները գրել ա Արէան: Շատ մեծ խնամքով ա հեղինակը մոտեցել գործին: Վերջերս ես շատ եմ սիրում սենց մանրամասներով բաներ կարդալ, նյութեղեն մարդկանց մասին, իրական: Միակ բանը, որ ուզում եմ ասեմ հեղինակին, դա մի երկու տեղում նկատած ավելորդ բացատրություններն են: Առաջինը, երբ Նոնան մի քանի անգամ կարդում ա նամակը, "էլի ցավում է" ռեպլիկը, մեկ էլ Ռաֆի ու Նելլի հարաբերությունների բացատրությունը: Չգիտեմ կարող ա սա իմ բզիկներն ա, հեղինակը երևի կասի էլի սա էկավ, բայց իմ համար առանց էդ պահերի շարժվելու տեղ ա մնում, չի ծամում դնում բերանս, որ կուլ տամ... սենց մի բան: Շնորհակալություն հեղինակին :-)

ivy
28.04.2015, 13:43
Նայենք «Պակասող մարդկանց»: Էդքան քրքրվեց ու քննարկվեց էս դիտարկումը, որ ամեն կողմից ավելի լավ երևա: Ու մեկ էլ գալիս է պատմվածք, որն էդ քննարկման հետ կապ չունի: Ու ընդհանրապես, սկի դիտարկման հետ էլ առանձնապես կապ չունի:
Լրիվ հիասթափություն էր էս պատմվածքը: Էն էլ էդքան քննարկելուց հետո...

StrangeLittleGirl
28.04.2015, 13:45
Իհարկե կարելի էր մի քիչ աջ ու ձախ գնալ մոտեցումների հարցում, բայց կարծում եմ, հասկանալի էր, որ եթե նախապես դիտարկում ես անում, դա դնում քննարկման, պատմությունդ էլ պիտի էդ դիտարկումն ու քննարկումները ի մի բերի:
Եթե դու ամբողջ դիտարկումից մի կետ ես վերցնում ու քեզուքեզ բաներ հորինում դրա վերաբերյալ, որոնք ոչ դիտարկումից ելնելով են հավատ ներշնչում, ոչ քննարկումների ժամանակ են բերել էդ մտքին, ապա ինչքանո՞վ է սա նախագծի սահմաններում: Կամ ինչի համար էր էդ դիտարկումն ընդհանրապես:
Իմ կարծիքով, դիտարկումն ուղղակի ստեղծագործական ստիմուլի համար էր: Ի՞նչ գիտես, թե քննարկման արդյունքում չի հեղինակը եկել, հասել դրան ու էդքան դուրս եկել տարածքից: Ստեղծագործական պրոցեսը շատ բարդ ու բազմազան պրոցես ա: Չի բացառվում, որ լրիվ անկապ մեկի ասած ինչ-որ բառից գնացել, թռել ա եսիմ ուր: Իսկ եթե պետք էր մնալ խիստ սահմանների մեջ, ապա լավ կլիներ՝ հենց սկզբից էլ ասվեր, թե՝ ժողովուրդ, էս քո դիտարկումն ա, էս քննարկումն ա, չես կարա կերպարիդ տարիքը, շորի գույնն ու մնացած բաները փոխես, չես կարա ներկա գտնվող երկու կերպարներին միացնես մեկի մեջ, չես կարա քեզ ծանոթ մեկին վերցնես, ավելացնես մեջը և այլն:

StrangeLittleGirl
28.04.2015, 13:46
Նայենք «Պակասող մարդկանց»: Էդքան քրքրվեց ու քննարկվեց էս դիտարկումը, որ ամեն կողմից ավելի լավ երևա: Ու մեկ էլ գալիս է պատմվածք, որն էդ քննարկման հետ կապ չունի: Ու ընդհանրապես, սկի դիտարկման հետ էլ առանձնապես կապ չունի:
Լրիվ հիասթափություն էր էս պատմվածքը: Էն էլ էդքան քննարկելուց հետո...
Ռիփ, մի հատ սահմանի էլի քննարկման հետ կապ ունենալը որն ա:

ivy
28.04.2015, 13:51
Ռիփ, մի հատ սահմանի էլի քննարկման հետ կապ ունենալը որն ա:

Բյուր, քննարկման ընթացքում էդ քո ասած «ստիմուլն» է գալիս, որ մարդ մտածի սրա մասին էլ, էն մի բանի մասին էլ, էս էլ, նա էլ: Ու մենք բոլորս հետևում էինք էդ ընթացքին: Իսկ եթե հետո պատմվածք է գալիս՝ նախորդ ամբողջ աշխատանքի հետ կապ չունեցող, լրիվ օդից վերցված, ես էդ դեպքում չեմ կարող հասկանալ ոչ դիտարկման, ոչ քննարկման իմաստը:
Էդքանը ընդամենը:
Հակառակ կարծիքները ողջունելի են:

StrangeLittleGirl
28.04.2015, 13:55
Բյուր, քննարկամ ընթացքում էդ քո ասած «ստիմուլն» է գալիս, որ մարդ մտածի սրա մասին էլ, էն մի բանի մասին էլ, էս էլ, նա էլ: Ու մենք բոլորս հետևում էինք էդ ընթացքին: Իսկ եթե հետո պատմվածք է գալիս, նախորդ ամբողջ աշխատանքի հետ կապ չունեցող, լրիվ օդից վերցված, ես էդ դեպքում չեմ կարող հասկանալ ոչ դիտարկման, ոչ քննարկման իմաստը:
Էդքանը ընդամենը:
Հակառակ կարծիքները ողջունելի են:
Իմ ասածն էլ էդ ա. ի՞նչ գիտես, որ օդից ա վերցված կամ նախորդ ամբողջ աշխատանքի հետ կապ չունի: Նախորդ մրցույթներում հակառակ հարցն ես բարձրացնում, թե՝ մարդիկ շատ բացարձակ են հասկանում պահանջը (օրինակ՝ խատուտիկների մրցույթը, դժգոհում էիր, թե սաղ օգտագործել են խատուտիկներ իրանց գործերի մեջ): Էն ժամանակ էլ ասում էի՝ խատուտիկը պիտի լինի գործի մեջ, որ ջոկես՝ էդ նկարից ա ոգեշնչված, ոչ թե օդից վերցված:

LisBeth
28.04.2015, 14:05
Նայենք «Պակասող մարդկանց»: Էդքան քրքրվեց ու քննարկվեց էս դիտարկումը, որ ամեն կողմից ավելի լավ երևա: Ու մեկ էլ գալիս է պատմվածք, որն էդ քննարկման հետ կապ չունի: Ու ընդհանրապես, սկի դիտարկման հետ էլ առանձնապես կապ չունի:
Լրիվ հիասթափություն էր էս պատմվածքը: Էն էլ էդքան քննարկելուց հետո...
Իրականում համարյա նույն բանն ա արել ինչ սրճարանում-ի դեպքում էր, մենակ ամբողջ տեքստը չի բերել ու վերջում գրի, թե էրոն գեյ էր, կամ էլ իրան գեյի տեղ էին դրել: Պատմվածք չի, հա թող Էրոյի մասին գրվեր էլի, բան չունեմ ասելու, բայց ոչ նորից դիտողի տեսանկյունից, մտներ կերպարի մեջ: Իսկ սենց ոնց որ նախորդ փուլում լինենք:

ivy
28.04.2015, 14:22

Էստեղ խնդիրն էն է, որ հեղինակը նախապես գիտի իր պատմվածքը. իրեն ոչ դիտարկումն է պետք, ոչ քննարկումը: Ինքը նախապես լավ էլ գիտի՝ ով ում բարեկամն է: Հիմա հարց: Բա էդքան լեզու թրջելն ինչի համար էր :)
Մենք էստեղ ուզում ենք ծալքերը բացահայատվեն, որ ինչ-որ բան ավելի լավ երևի, ավելի լավ հասկացվի:
Վերջում գալիս է մակերեսային, «նախապես իմացված» պատմություն:

ivy
28.04.2015, 14:44
Քվեարկեցի «Սալոնայինի» ու «Չծախվող պոեզիայի» օգտին:
Առաջինը՝ որպես նախագծի ամենահաջողված գործ, երկրորդը՝ որպես ուղղակի լավ պատմվածք:

StrangeLittleGirl
28.04.2015, 14:44
Էստեղ խնդիրն էն է, որ հեղինակը նախապես գիտի իր պատմվածքը. իրեն ոչ դիտարկումն է պետք, ոչ քննարկումը: Ինքը նախապես լավ էլ գիտի՝ ով ում բարեկամն է: Հիմա հարց: Բա էդքան լեզու թրջելն ինչի համար էր :)
Մենք էստեղ ուզում ենք ծալքերը բացահայատվեն, որ ինչ-որ բան ավելի լավ երևի, ավելի լավ հասկացվի:
Վերջում գալիս է մակերեսային, «նախապես իմացված» պատմություն:
Բայց հենց էդ ա. ի՞նչ գիտես, թե հեղինակը գիտի պատմվածքը: Իհարկե, էս վերջին տարբերակի ո՛չ դիտարկումն եմ նորմալ կարդացել, ո՛չ քննարկումը, բայց ամեն դեպքում ինչու՞ ենք բացառում էն տարբերակը, որ հեղինակը հենց քննարկումներից ա ոգեշնչվել:
Բայց ամեն դեպքում մի փաստարկ նախապես իմացված լինելու օգտին անեմ. դիտարկվող միջավայրն ուսանողական ավտոբուս ա, այսինքն՝ շարունակական սեթինգ նույն մարդկանցով, այսինքն՝ հեղինակը կարա դիտարկում անի, բայց հաջորդ օրը հետևի պատմության շարունակությանը: Գուցե դա էլ իրա էֆեկտն ունի, եսի՞մ: Ինձ էդ գործն ավելի շատ դուր չի եկել որպես կիսատ, չաշխատված գործ, ոչ թե որովհետև դիտարկման կամ քննարկման հետ կապ ունի կամ չունի:

ivy
29.04.2015, 14:22
Գրիֆին, կարծիք էլ կհայտնե՞ս, տեսա, որ քվեարկել ես:

Էլ ով կա ընթերցողներից, գրեք :)

ivy
29.04.2015, 15:54
Մեֆ, հասել ենք վերջին փուլին, դե ասա :)

Mephistopheles
29.04.2015, 18:30
Մեֆ, հասել ենք վերջին փուլին, դե ասա :)

երկու հատն եմ կարդացել հլա…

ivy
29.04.2015, 19:58
երկու հատն եմ կարդացել հլա…

Ամբողջը կարդալու համար քսան րոպեն հերիք ա :)
Բայց դե երկու հատն ես կարդացել, երկուսի մասին գրի:

Mephistopheles
29.04.2015, 20:11
Ամբողջը կարդալու համար քսան րոպեն հերիք ա :)
Բայց դե երկու հատն ես կարդացել, երկուսի մասին գրի:

Առաջինի մասին չեմ ուզում գրել… մի քիչ վիրավորական ա ընթերցողին սենց բան ներկայացնելը… մի քիչ հարգի, է՞լի

ivy
29.04.2015, 20:20
Երևի էս փուլերով նախագծերի թույլ կողմն էն ա, որ մասնկիցներից շատերի թափը մինչև վերջ չի հերիքում:
Մեկն ընդհանրապես սկի չմասնակցեց էլ էս փուլին: Մասնակցածներն էլ էն են ներկայացրել, ինչ ներկայացրել են:

StrangeLittleGirl
29.04.2015, 20:27
Վերջապես սաղ կարդացի:

Անկեղծ ասած, էստեղ քննարկումները կարդալուց հետո Սալոնայինից լրիվ ուրիշ բան էի սպասում: Կարդալու ընթացքում հա մտնում էի դիտարկման թեմա, քննարկումները կարդում: Անկեղծ ասած, պատմվածքի կապը չտեսա դիտարկման հետ: Ավելի ճիշտ, ավելի շատ չէր կապը, քան մյուս գործերում: Ուղղակի հեղինակը հետևել էր խորհրդին, կերպարներին բացահայտել էր: Բայց ասենք ինքն էլ էր լավ ծավալվել ու «օդից» բաներ վերցրել (ինչը բնավ վատ չի, հակառակը, լավ ա): Հետաքրքիր ա՝ էս գործի հեղինակը դիտարկման վայրը որպես գործողությունների գրեթե ավարտի վայր ա ընտրել, իսկ Չծախվող պոեզիայի հեղինակը՝ որպես գործողությունների սկզբի վայր ա ընտրել: Երկուսն էլ մոտեցում են, երկուսն էլ, կարծում եմ, սխալ չեն: Սալոնայինն ահագին դուրս եկավ: Մենակ մի թերություն ուներ. փոքր տարածքի համար կերպարները շատ-շատ էին, շատ խըժ-բըժ էր, անընդհատ հետ էի գնում, նորից կարդում, որ հասկանամ՝ որը ով ա: Հա, մեկ էլ դիտարկման մեջը Ռաֆայելը շատ կենդանի կերպար էր, պատմվածքի մեջ մի քիչ մարել էր:

Բակտերիաների վնասը լրիվ ալարած ղժժ գործ ա: Թռնում եմ էս մեկի վրայով:

Վսյո, ես թռա օդանավակայան: Մնացածը հետո:

StrangeLittleGirl
29.04.2015, 20:29
Երևի էս փուլերով նախագծերի թույլ կողմն էն ա, որ մասնկիցներից շատերի թափը մինչև վերջ չի հերիքում:
Մեկն ընդհանրապես սկի չմասնակցեց էլ էս փուլին: Մասնակցածներն էլ էն են ներկայացրել, ինչ ներկայացրել են:

Հա, կա տենց բան: Բայց երևի ժամանակն էլ ա հարց: Կարծեմ դիտարկմանը երեք շաբաթ տրվեց, պատմվածք գրելուն՝ մի: Բայց դիտարկում անելն ավելի պակաս ժամանակատար ա, քան պատմվածք գրելը:

Mephistopheles
29.04.2015, 20:30
Երևի էս փուլերով նախագծերի թույլ կողմն էն ա, որ մասնկիցներից շատերի թափը մինչև վերջ չի հերիքում:
Մեկն ընդհանրապես սկի չմասնակցեց էլ էս փուլին: Մասնակցածներն էլ էն են ներկայացրել, ինչ ներկայացրել են:
ճիշտ ես ասում… բըրնդ աութ են լինում… հենց սկզբից էլ էդ վտանգը կար… ոչինչ, գոնե իմացանք որ էս վարյանտը չի աշխատում… էլ չենք անի…

StrangeLittleGirl
29.04.2015, 20:32
ճիշտ ես ասում… բըրնդ աութ են լինում… հենց սկզբից էլ էդ վտանգը կար… ոչինչ, գոնե իմացանք որ էս վարյանտը չի աշխատում… էլ չենք անի…

Բայց կայֆ ա փուլայինը: Պատասխանատվություն ա առաջացնում, համ էլ քեզ ստիպում ես, որ ընթացքում հա աշխատես: Ուղղակի ասում եմ՝ ժամանակն ա մի քիչ խնդիր: Եթե մի քիչ շատ ժամանակ տրվեր, գուցե բոլորն էլ հասցնեի՞ն (նորմալ) բան ուղարկել:

ivy
29.04.2015, 20:37
Հա, կա տենց բան: Բայց երևի ժամանակն էլ ա հարց: Կարծեմ դիտարկմանը երեք շաբաթ տրվեց, պատմվածք գրելուն՝ մի: Բայց դիտարկում անելն ավելի պակաս ժամանակատար ա, քան պատմվածք գրելը:

Ժամանակից չխոսենք. ժամանակը լիքն էր, լեն ու բոլ։ Դիտարկում անենուլ չէր տրվել երեք շաբաթ, այլ էդ փուլին, որի ընթացքում ամեն նոր դիտարկում միանգամից դրվում էր առանձին թեմայով։ Ու ընթացքում առնվազն երկու անգամ ասել եմ, որ կարող եք արդեն պատմվածքների վրա էլ աշխատել։ Գոնե առաջին դիտարկումների հեղինակները էդ ամբողջ ընթացքում էնքան ժամանակ ունեին, որ կարող էին մի քանի պատմվածք գրել, հատկապես որ իրենց դիտարկումների քննարկումներն արդեն դադարել էին։ Դրան էլ գումարված՝ լրացուցիչ ութ օր էլ տրվեց։ Բայց ոնց հասկանում եմ, մարդ կա, էդ ամբողջ ժամանակից կես ժամն ա օգտագործել։

StrangeLittleGirl
29.04.2015, 20:42

Եսի՞մ: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե պատմվածք գրելու փուլին ավելի շատ ժամանակ տրվեր: Ի՞նչ գիտես, թե դիտարկման հեղինակները նորանոր հարցերի ու քննարկումների չէին սպասում: Լավ պատմվածքի գաղափար ծնելն աշխատատար գործ ա, հատկապես երբ ինչ-որ տեսակի սահմանափակում ունես, մասնավորապես՝ դիտարկման տեսքով:

Sambitbaba
29.04.2015, 20:47
Քննարկումներին, ցավոք, չեմ մասնակցել, էնպես որ, թե որքանով են պատմվածքները համապատասխանում դրված պայմաններին, ասել չեմ կարող, ներող...

Երեք կարճ պատմվածքների հարցում լրիվ համաձայն եմ Լիզի հետ, շատ լավ բառ է գտել` գլխեռադ: Որովհետև, չնայած չեմ մասնակցել, բայց տեսնելով, որ քնարկումներով էջեր եք լրացրել, ենթադրում եմ, որ քննարկողներն ավելի շատ սպասելիքներ ունեին հեղինակներից, ու կարելի էր, իհարկե, փոքր ինչ ավելի հարգել նրանց ցուցաբերած հետաքրքրությունն ու ծախսած ժամանակը և քիչ ավելի լուրջ գործեր ներկայացնել նրանց ուշադրությանը:

"Չծախվող պոեզիան" ահագին լավն է, գրված է վարպետորեն, կասեի` Բյուրի պես վարպետորեն... Կպնելու տեղ չկա, ամեն ինչ տեղը տեղին է:
Ապրի հեղինակը: Քվեարկել եմ:

"Սալոնայինը" - Սա ամենալավն է ինձ համար, շատ դուրս եկավ... Շատ հավեսով կարդացվեց, ու բոլորովին էլ երկար չի: Ես հենց այսպիսի հստակ, սիրուն լեզվով գրված ու բարի գործեր եմ սիրում... Հա, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ "Չծախվող պոեզիան" քիչ ավելի վարպետորեն է գրված (չնայած "երկրորդ հայացքից" ամեն ինչ կարող է հակառակ տեսք ունենալ...), Բայց միևնույն է, ինձ համար ամենալավ պատմվածքը "Սալոնայինն" է:
Ապրես, հեղինակ ջան, ու շնորհակալություն քեզ:

Հ.Գ. Մեկ անգամ ևս նշում եմ, որ ծանոթ չեմ քննարկումներին և պատմվածքներին մոտեցել եմ միայն որպես պատմվածքների::)

Այվ ջան, շատ ապրես::love Մեծ աշխատանք ես կատարել ու լավ աշխատանք...

Հենց նոր հիշեցի. այս դիտարկումները Մեֆի իդեան էր չէ՞... Կարծեմ, չեմ սխալվում... Ուրեմն քեզ էլ, Մեֆ ջան, շատ-շատ-շատ շնորհակալություն հոյակապ գաղափարի համար...

Այվ ջան, Մեֆ ջան, ինձ թվում է, կարելի է չբավարարվել մեկ անգամով ու շարունակել ստեղծագործական այս ճանապարհը: Սրա մեջ լիքը լավ բաներ կան, որոնց մասին մենք դեռ չգիտենք ու դեռ նոր պիտի բացահայտենք... Ու բացահայտվենք էլ... Ես համոզված եմ, որ այս համատեղ աշխատանքը հնարավորություն կտա մեր Ակումբի ստեղծագործողներին ստեղծագործական նոր մակարդակների հասնել և առավել մեծ քանակության ընթերցասերների ուշադրությունը գրավել Ակումբի վրա:

Խնդրում եմ, կանգ մի առեք...

ivy
29.04.2015, 21:07
ճիշտ ես ասում… բըրնդ աութ են լինում… հենց սկզբից էլ էդ վտանգը կար… ոչինչ, գոնե իմացանք որ էս վարյանտը չի աշխատում… էլ չենք անի…

Մեֆ, կարող ա նաև հավեսները կորցնելու հարց էլ լինի։ Քչերը հավես ունեն մի ինչ-որ գրական նախագծի երկու ամիս հետևելու ու դեռ հետն էլ մասնակցելու։ Ինչքան երկար ա տևում, էնքան հավեսները կորում ա ընթացքում։
Բըրնաութը մի քիչ լուրջ բառ ա էս դեպքի համար։

Mephistopheles
29.04.2015, 22:58
Սամ ջան, տենում ես էլի… չի լինում… նենց չի որ չուզող կա… ուղղակի էս ֆորմատը Ակումբի համար չի… ուօրքշոփը չի աշխատում… ոչ քննարկողների ոչ էլ գրողների համար…

մարդիկ ուզում են պատմվածք, կարդան, կարծիք հայտնեն, քվեարկեն, գուշկեն ու վերջում շնորհավորեն… էս սիստեմն ավելի լավ ա աշխատում… Այվին ճիշտ ա ասում, հավեսները կորում ա… կարող ա մի երկու հոգու համար հավես ա, բայց ընդհանուր արձագանք չկա…

GriFFin
29.04.2015, 23:10
Գրիֆին, կարծիք էլ կհայտնե՞ս, տեսա, որ քվեարկել ես:

Էլ ով կա ընթերցողներից, գրեք :)
ivy, հենց համակարգչով լինեմ կգրեմ։ Հիշում եմ ու ուզում եմ գրել։ :)

ivy
29.04.2015, 23:19
մարդիկ ուզում են պատմվածք, կարդան, կարծիք հայտնեն, քվեարկեն, գուշկեն ու վերջում շնորհավորեն… էս սիստեմն ավելի լավ ա աշխատում… Այվին ճիշտ ա ասում, հավեսները կորում ա… կարող ա մի երկու հոգու համար հավես ա, բայց ընդհանուր արձագանք չկա…

Մեֆ, էդ էլ չեն ուզում, արդեն ոնց որ թե ոչ մի բան էլ չեն ուզում. շատ քիչ մարդ ա մնացել, որ էս բաժնում ակտիվության հավես ունի:
Ուղղակի կարճը մի ձև դեռ մինչև վերջ ձգում ենք, իսկ սենց երկարի համար բենզինը չի հերիքում:
Չնայած էս էլ ենք դեռ ձգում :)
Երևի պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում:
Եթե ոչ մի բան չենք ուզում, ոչ մի բան էլ չենք անի:
Ով ա ստիպում:

GriFFin
29.04.2015, 23:54
Ուրեմն, ես կարդացել էի էս պատմվածքները, բայց կարծիք գրելու համար ևս մի անգամ ընթերցեցի: Ես էլ եմ պատկանում են մարդկանց, որ մի տեսակ ավելին էին սպասում: Երևի դժվար էր անցումը, չգիդեմ: Ամեն դեպքում դիտարկումները մեկը մյուսից լավն էին իմ համար: Էն աստիճան լավն էին, որ որոշել էի ես էլ մասնակցեի, բայց հասկացա, որ չեմ կարա :hands

Սրճարանում
Կարճ էր: Կարելի էր ավելի հետաքրքրացնել ու երկար գրել: Թեման էլ դուրս չեկավ, չեմ սիրում դավաճանություններ: Մեկ էլ ես չհասակցա, պիտի մասնակիցները պարզապես դիտարկումին ավելացնեին տեքստ թե՞ դիտարկման հիման վրա գրեին պատմվածքը: Իմ իմանալով երկրորդ տարբերակն էր, դրա համար չհավանեցի: Որ մի քիչ ավելի ծավալուն լիներ գործը ( անկախ նրանից, որ թեման չեմ սիրում ) հնարավոր ա, որ հավանեի, բայց մի տեսակ անավարտ ա իմ համար:

Չծախվող պոեզիա
Ես մեկը մի տեսակ կպավ սրտիս: Շատ հավանեցի: Հոգեհարազատ բան զգացի մեջը, բայց ինքը իմ համար դիտակումից լրիվ առանձին էր, էն իմաստով, որ եթե դիտարկումը չլիներ էլի կհավանեի, բայց ոնց որ թե մրցույթի իմաստը էս չէր:

Բակտերիաների վնասը
Ես գիդեք ինչը՞ չհասկացա: Ոնց կարա մարդ լինի բակտերիաֆոբ ու սեքսի մասին հա մտածի: Իմ կարծիքվ չի կարա նմանատիպ հակասական բաներ մի մարդու մեջ պարփակված լինել: Ինձ թվում ա բակտերիաֆոբը սեքսից ահավոր ձևով կզզվի: Ու էն թե ինքը ո՞նց ա հանգիստ նստում յոգայի գորգին ու մոռանում բակտերիաների մասին: Ո՞նց: Մեկ էլ հերոսը վանեց ինձ մի տեսակ: Այ մարդ, նկարող մարդը չի կարա պարապ լինի, անկախ նրանից թե ի՞նչ ա նկարում :P Ես էլ էր կարճ:

Սալոնային
Երևի քվեարկելուց մի քիչ շտապեցի: Եթե նայեմ մրցումի տեսանկյունից ( հուսով եմ ճիշտ եմ հասկացել ) ամենամոտը էս էր: Պատմվածքի թերությունը իմ համար իրա երկարություն էր, որը անտեղին էր: Մանրամասները շատ էին ու ձանձրացնող: Ստիպում էի ինքնս ինձ, որ վերջին հասնեմ:

Պակասող մարդիկ
Ես չգիդեմ նախորդ փուլում գրել էի թե՞ չէ, բայց ամենաշատը էս դիտարկում էի հավանել: Նենց հավեսով էր նկարագրել էդ հայկական ավտոբուսը, որ էլ ասելու չի: Շատ էի սպասում ես մեկին ու դրա համար ամենաշատը հիասթափվեցի: Կարճ էր ու գեյերի թեմա: Լավ էլի, պետք չի: Իզուր տեղը դիտարկումը հարամվեց:

ivy, օգտվեմ հնարավորությունից, որ քեզ հայտնեմ շնորհակալություն սենց հավես մրցույթներ կազմակերպելու համար::love Սիրելի մասնակիցներ, կներեք եթե վիրավորեցի: Ես գրելուց հեչ լավ չեմ ու չեմ կարա պատկերացել թե դուք ինչ աշխատանք եք կատարել: Բայց անկախ ամեն ինչից ապրեք շատ-շատ: Դիտարկման փուլում բոլորդ ահավոր լավ էիք գրել, բայց էս փուլում մի քիչ թույլ էր: Հա, մեկ էլ կարճ ասելով ի նկատի ունեմ անավարտ: Սալոնային էլ չնայած իրա երկարությանը ավարտ ուներ ու էս իմ համար, որպես ընթերցող մեծ պլուս էր:

Sambitbaba
30.04.2015, 08:48
Սամ ջան, տենում ես էլի… չի լինում… նենց չի որ չուզող կա… ուղղակի էս ֆորմատը Ակումբի համար չի… ուօրքշոփը չի աշխատում… ոչ քննարկողների ոչ էլ գրողների համար…

մարդիկ ուզում են պատմվածք, կարդան, կարծիք հայտնեն, քվեարկեն, գուշկեն ու վերջում շնորհավորեն… էս սիստեմն ավելի լավ ա աշխատում… Այվին ճիշտ ա ասում, հավեսները կորում ա… կարող ա մի երկու հոգու համար հավես ա, բայց ընդհանուր արձագանք չկա…

Հասկանում եմ, բրո, հիասթափությունդ... Այվիինն էլ... Դուք երկուսդ շատ քրտինք թափեցիք, իսկ ինձպեսները շատ էին, որ չաջակցեցին: Բայց գործ է, Մեֆ ջան, պետք է արվի: Կգա մի օր, շատերը շնորհակալ կլինեն ձեզ ձեր չարչարանքների համար, համոզված եմ: Ուղղակի նոր ոճ է, նոր թեմա, նոր մտածելակերպ, նոր... չգիտեմինչ... Ես, օրինակ, համարում եմ, որ առաջին անգամվա համար հեչ էլ վատ չէր:

Մեֆ ջան, Այվ ջան, երևի ձեզ չի, որ պետք է հիշեցնել, որ ամեն գործում էլ առաջատարներ են պետք... Կարևորը, որ մի երկուսը գործն առաջ տանեն, իսկ ճամփին նրանց ձգվող-հասնողներ միշտ էլ լինում են: Իսկ որ դուք երկուսդ էլ առաջատարներ եք, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կասկածում է դրանում: Այվ ջան, արդեն հինգերորդ տարին է, ես Ակումբում եմ, ու քեզանից ավելի լավ կազմակերպող դեռ չեմ հանդիպել: Չէ, ասացի ու հիշեցի Դավիթին... Դավիթն էլ էր շատ լավը, ափսոս, կորել է... Բայց միևնույն է, ձերպեսները հաշվված են...
Իսկ դու, Մեֆ ջան, չնայած չես ուզում գրել, բայց որպես քննադատ... Աստված տվել, չի խնայել, - քեզ հավասարը չկա: Եվ ինձ թվում է, թե նման քննարկումներն իսկը քո տեղն են, ու դու էլ պետք է որ հեղինակներից ոչ պակաս հաճույք ստանաս... Էնպես որ, շարունակեք փորփրել ձեր մտքերը նոր մտահղացումների համար, լա՞վ...

Չնահանջե՛ք:

Արէա
30.04.2015, 09:21
Ես կարծում եմ ստեղծագործական պասիվությունը Ակումբում գալիս ա նրանից, որ շատ բարձր ա դրված պլանկան արդեն։
Երբ Ակումբում նոր-նոր էին ստեղծագործական մրցույթները, կամ նոր էին մարդիկ սկսում ստեղծագործել, էսօրվա մեր հմուտ գրողները շատ ավելի վատ էին գրում, քան հիմա, ու տարիների ընթացքում գրելով, կարդալով, քննարկելով, մեկը մեկից սովորելով հասել են էն մակարդակին ինչ հիմա կա, ու հիմա անկախ իրենց կամքից խանգարում են սկսնակներին անցնել էդ նույն ճանապարհը։ Միշտ, բոլոր մրցույթներին նույն 3-4-5 հոգին են գրում, մի էդքանն էլ քննարկում, ո՞ւր են նոր մարդիկ, մի երկու հոգի ճեղքեցին էդ պատը, մնացին, բայց մյուսները չեն կարողանում։ Չգիտեմ ինչ կարելի ա անել, գուցե հատուկ սկսնակների համար մրցույթ անել, ավելի ցածր պահանջներով, ավելի մեղմ քննադատությամբ, չնայած էլի էն չի։
Մի խոսքով իմ կարծիքով էս պասիվության պատճառը հին ակումբցիներն են, որոնք արդեն ամեն մեկը իր հոգսերով ընկած ստեղծագործելու, գրառումներ անելու հավես ու ժամանակ չունի, բայց պարտաճանաչ կարդում ա բոլոր գրառումներն, ու Ակումբում ընդունված գծից մի փոքր շեղում տեսնելու դեպքում, նույն պարտաճանաչությամբ, անողոքաբար ոչնչացնում գրառման հեղինակին, չթողնելով նոր մարդկանց անցնել էն էվոլյուցիոն շրջանը ինչ անցել են էսօրվա հնաբնակները, ու ընթացքում հայտնված առավել համառներն ու էդ էվոլյուցիայի կարիքը չունեցողները։

ivy
30.04.2015, 11:25
Նորեկների խնդիրը Ակումբում հա էլ եղել է, որ քչերն են մնում. կամ քննադատությանը չեն դիմանում, կամ ուրիշ սպասելիքներ են ունենում, որոնք չեն արդարացվում, կամ էլ արագ ընկերանում են մարդկանց հետ ու հարաբերությունները դուրս հանում վիրտուալից, անցնում ռեալ հանդիպումների դաշտ, այսինքն՝ էդ խմբի համար Ակումբը միայն որպես «ծանոթությունների» կայք է ծառայում:

Իհարկե կարելի է փորձել միայն նորեկների համար գրական նախագծեր կազմակերպել, բայց դե էդքան էլ լավատեսորեն չեմ մոտենում հարցին:
Գուցե ավելի նպատակահարմար կլինի ըստ տարիքային խմբի անել մրցույթը: Ասենք՝ մինչև 25 տարեկանների համար: Բայց դե գիտեմ, որ շատերը վախենում են սուր քննադատությունից ու կարող է և չմասնակցեն:
Կամ էլ ուղղակի հավես չունենան:

StrangeLittleGirl
30.04.2015, 13:18
Ես կարծում եմ ստեղծագործական պասիվությունը Ակումբում գալիս ա նրանից, որ շատ բարձր ա դրված պլանկան արդեն։
Երբ Ակումբում նոր-նոր էին ստեղծագործական մրցույթները, կամ նոր էին մարդիկ սկսում ստեղծագործել, էսօրվա մեր հմուտ գրողները շատ ավելի վատ էին գրում, քան հիմա, ու տարիների ընթացքում գրելով, կարդալով, քննարկելով, մեկը մեկից սովորելով հասել են էն մակարդակին ինչ հիմա կա, ու հիմա անկախ իրենց կամքից խանգարում են սկսնակներին անցնել էդ նույն ճանապարհը։ Միշտ, բոլոր մրցույթներին նույն 3-4-5 հոգին են գրում, մի էդքանն էլ քննարկում, ո՞ւր են նոր մարդիկ, մի երկու հոգի ճեղքեցին էդ պատը, մնացին, բայց մյուսները չեն կարողանում։ Չգիտեմ ինչ կարելի ա անել, գուցե հատուկ սկսնակների համար մրցույթ անել, ավելի ցածր պահանջներով, ավելի մեղմ քննադատությամբ, չնայած էլի էն չի։
Մի խոսքով իմ կարծիքով էս պասիվության պատճառը հին ակումբցիներն են, որոնք արդեն ամեն մեկը իր հոգսերով ընկած ստեղծագործելու, գրառումներ անելու հավես ու ժամանակ չունի, բայց պարտաճանաչ կարդում ա բոլոր գրառումներն, ու Ակումբում ընդունված գծից մի փոքր շեղում տեսնելու դեպքում, նույն պարտաճանաչությամբ, անողոքաբար ոչնչացնում գրառման հեղինակին, չթողնելով նոր մարդկանց անցնել էն էվոլյուցիոն շրջանը ինչ անցել են էսօրվա հնաբնակները, ու ընթացքում հայտնված առավել համառներն ու էդ էվոլյուցիայի կարիքը չունեցողները։

Արէա, հետաքրքիր ա, որ տենց ես կարծում, որտև անկեղծ ասած բոլոր գործերը կարդալուց հետո ուզում էի ասել՝ ակումբցիների պլանկան իջել ա: Առաջներում նույնիսկ ամենակատարյալ գործի մասին էնքան քլնգոց կլսեիր, որ ականջներդ կհոգնեին: Իսկ կոնկրետ էս մրցույթում առաջատար երկու գործերի հասցեին քննադատական գրեթե ոչ մի խոսք չի հնչել: Ինչ խոսք, դրանք ամեն ինչով ավելի լավն են մյուս երեքից, բայց երկուսն էլ լիքը լուրջ թերություններ ունեն, որոնք շատերը չեն նկատում կամ չեն ուզում նկատել:

StrangeLittleGirl
30.04.2015, 13:20
Ուրեմն, ես կարդացել էի էս պատմվածքները, բայց կարծիք գրելու համար ևս մի անգամ ընթերցեցի: Ես էլ եմ պատկանում են մարդկանց, որ մի տեսակ ավելին էին սպասում: Երևի դժվար էր անցումը, չգիդեմ: Ամեն դեպքում դիտարկումները մեկը մյուսից լավն էին իմ համար: Էն աստիճան լավն էին, որ որոշել էի ես էլ մասնակցեի, բայց հասկացա, որ չեմ կարա :hands

Իիի՜հ, պիտի մասնակցեիր: Դու նենց համով լեզու ունես, շատ հավես բան կարայիր գրեիր:

StrangeLittleGirl
30.04.2015, 13:26
Սամ ջան, տենում ես էլի… չի լինում… նենց չի որ չուզող կա… ուղղակի էս ֆորմատը Ակումբի համար չի… ուօրքշոփը չի աշխատում… ոչ քննարկողների ոչ էլ գրողների համար…

մարդիկ ուզում են պատմվածք, կարդան, կարծիք հայտնեն, քվեարկեն, գուշկեն ու վերջում շնորհավորեն… էս սիստեմն ավելի լավ ա աշխատում… Այվին ճիշտ ա ասում, հավեսները կորում ա… կարող ա մի երկու հոգու համար հավես ա, բայց ընդհանուր արձագանք չկա…
Հա, համաձայն եմ: Էստեղ ստեղծվելու պրոցեսը շատերին չի հետաքրքրում, ավելի շատ պատրաստի պրոդուկտ են ուզում: Բայց վերջերս էդ էլ ա սկսել չաշխատել: Սաղ ալարում են:

StrangeLittleGirl
30.04.2015, 17:02
Հիմա ուզում եմ «Չծախվող պոեզիայի» մասին գրել:
Հիշո՞ւմ եք երկրորդ դիտարկման էս հատվածը.

Պատմվածքի հերուսուհին՝ Կարմենը, հենց էս կտորից է վերցված: Փաստորեն, միջին տարիքի կին:
Պատմվածքում ես, ավաղ, միջին տարիքի կին չգտա: Կերպարն ավելի շուտ քսանների մեջ, ջահել մեկն է: Դեպրեսված, խճճված, խառը ու ջահել:
Ու եթե կտրվենք դիտարկումից, նայենք էս կերպարին՝ որպես ջահել մեկը, ով շատ վաղ տարիքում երեխա է ունեցել՝ առանց պատրաստ լինելու դրան, ով դեռ բացարձակ չի կողմնորոշվում իր կյանքում, ով շատ մենակ է ու անծանոթ մարդ է ներս թողնում տուն, երբ հագին միայն կեղտոտ գիշերանոց է, ով իր մտերիմ ընկերուհու մոտ ախմախ տեսակի սուիցիդալ մտքեր է բստրում, ապա ահագին էլ կարդացվող պատմվածք է: Բայց միջին տարիքի կին, ով դիտարկման մեջ էր, չկա էստեղ:

Ի դեպ :think Առնվազն փորձել ա

-Ի՞նձ հետ,- տղամարդը ոտքից գլուխ զննեց Կարմենին՝ փորձելով հասկանալ, թե մտքինն ինչ է: Սև կարճ մազերով միջին տարիքի կին, հագին՝ նախկին սպիտակ գիշերանոց, վրան՝ սուրճի լաքաներ: Աչքերի անկյունները կնճռոտ էին. երևի գիշերը լավ չէր քնել: Հաստատ տեղացի չէր:

ivy
30.04.2015, 20:00
Ի դեպ :think Առնվազն փորձել ա

Ասածս էն էր, որ կերպարն իր պահվածքով ու ասածներով ոչ թե միջին տարիքի կնոջ տպավորություն էր թողնում, այլ ջահել աղջկա։

Sambitbaba
30.04.2015, 20:09
Ես կարծում եմ ստեղծագործական պասիվությունը Ակումբում գալիս ա նրանից, որ շատ բարձր ա դրված պլանկան արդեն։
Երբ Ակումբում նոր-նոր էին ստեղծագործական մրցույթները, կամ նոր էին մարդիկ սկսում ստեղծագործել, էսօրվա մեր հմուտ գրողները շատ ավելի վատ էին գրում, քան հիմա, ու տարիների ընթացքում գրելով, կարդալով, քննարկելով, մեկը մեկից սովորելով հասել են էն մակարդակին ինչ հիմա կա, ու հիմա անկախ իրենց կամքից խանգարում են սկսնակներին անցնել էդ նույն ճանապարհը։ Միշտ, բոլոր մրցույթներին նույն 3-4-5 հոգին են գրում, մի էդքանն էլ քննարկում, ո՞ւր են նոր մարդիկ, մի երկու հոգի ճեղքեցին էդ պատը, մնացին, բայց մյուսները չեն կարողանում։ Չգիտեմ ինչ կարելի ա անել, գուցե հատուկ սկսնակների համար մրցույթ անել, ավելի ցածր պահանջներով, ավելի մեղմ քննադատությամբ, չնայած էլի էն չի։
Մի խոսքով իմ կարծիքով էս պասիվության պատճառը հին ակումբցիներն են, որոնք արդեն ամեն մեկը իր հոգսերով ընկած ստեղծագործելու, գրառումներ անելու հավես ու ժամանակ չունի, բայց պարտաճանաչ կարդում ա բոլոր գրառումներն, ու Ակումբում ընդունված գծից մի փոքր շեղում տեսնելու դեպքում, նույն պարտաճանաչությամբ, անողոքաբար ոչնչացնում գրառման հեղինակին, չթողնելով նոր մարդկանց անցնել էն էվոլյուցիոն շրջանը ինչ անցել են էսօրվա հնաբնակները, ու ընթացքում հայտնված առավել համառներն ու էդ էվոլյուցիայի կարիքը չունեցողները։

Արեա ջան, բարձր պլանկայի մասին ճիշտ ես նկատել: Եվ դրանում է Ակումբի ամբողջ ուժն ու հետաքրքրությունը, հակառակ դեպքում թե դու, թե ես, և թե շատ ուրիշներ այստեղ մեր ժամանակը չէինք սպառի... Այնպես որ, պլանկան իջեցնելու մասին խոսք լինել չի կարող: Սպորտի որևէ բնագավառում հիսուն տարի առաջվա աշխարհի չեմպիոնի տվյալներով այսօր բրոնզե մեդալ անգամ հնարավոր չէ շահել... Իսկ ինչու՞ ես դու կարծում, թե մարդու մարմինը սահման չունի, իսկ ուղեղն ինչ-որ սահմանների մեջ է բանտարկված...
Ոչ, եղբայր: Հենց նրանում է մեր ուժն ու իմաստը, որպեսզի ամեն հաջորդները նախորդներից ավելի իմաստուն լինեն: Ու եթե այդպես չէ, ուրեմն նախորդների կյանքն ապարդյուն է անցել: Եվ սրա ճշմարտությունն ապացուցելու համար շատ սխալ կլիներ ավելորդ ներողամտություն ցուցաբերել ջահել սերնդի հանդեպ, - ես, օրինակ, նրանց տեղը կվիրավորվեի... Ինչու՞ պետք է ես դանդաղ վազեմ, որ ջահելը հետևիցս հասնի, որքանո՞վ է դա ճիշտ: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս կարող եմ ես ջահելից ավելի արագ վազել...
Երբեք ոչ ոք Պետրոս Դուրյանին, Միսակ Մեծարենցին կամ Արթյուր Ռեմբոյին կամ Մոցարտին պաբլաժկա չի արել իրենց ջահելության համար, քանզի երիտասարդը միշտ էլ հաղթողն է հենց երիտասարդ լինելու պատճառով:
Ես մի բան կասեմ: Նա, ով համարում է, որ ինքն ինչ-որ բան արժի, միշտ էլ կապացուցի դա: Եվ Ակումբում քիչ չեն նրանք, ովքեր լավ էլ դիմանում են ասածդ պլանկայի բարձրությանը և լավ էլ արդարացնում են մեր սպասելիքները:
Այնպես որ, ինձ թվում է, թե ամեն ինչ նորմալ է::)

Հետո, մի բան էլ կա, Արէա ջան: Ինչպե՞ս դասակարգենք տարիքային կատեգորիաները: Քո կամ Բյուրի կամ Մարիի համար 20 տարեկանների ու 27 տարեկանների միջև կարող է մի հսկայական դարաշրջան լինի ընկած: Իսկ ինձ համար դա ընդամենը... երկու րոպե է:;) Էդ հարցը ո՞ց ենք լուծելու...

GriFFin
30.04.2015, 21:42
Իիի՜հ, պիտի մասնակցեիր: Դու նենց համով լեզու ունես, շատ հավես բան կարայիր գրեիր:
Մերսի շատ։ :D:DՈւղղակի իմ գրածի մեջ էնքան ուղագրական ու կետադրական սխալներ կլինեին, որ բոլորը կիմանային թե ով ա գրել)))

LisBeth
01.05.2015, 19:47
Ի դեպ :think Առնվազն փորձել ա

Բյուր դա գործի օգտին չի խոսում, ընդհակառակը Այվի ասած դիտարկում-պատմվածք էդ հակասությունը տեղափոխում ա գործի մեջ: Որ տանձին խնձոր ես ասում, դրանից ինքը խնձոր չի դառնում: Կերպարը համոզիչ չի, հա հուզական լարերի ա կպել հասկանում եմ, բայց որ սառն ես նայում, ահագին բացեր ունի: Օրինակ, բեր մտածենք թե ինչ կլիներ եթե երեխան չլիներ: Ոչ մի բան: Իրա գոյության փաստը ոնց միամիտ, անսպասելի հայտնվում ա, նենց էլ մոռացության ա մատնվում, մեկ էլ մինչև խաղալիքի տեսքով ոտքիդ տակ չի ընկնում, ու դու էլ մտածում էս, թե սա ստեղ ի՞նչ ա անում:

Ինչ չվերաբերվում ա սալոնայինի, որ ասում եք խժբժ ա ու ձանձրալի ա, դրանք լրիվ սուբյեկտիվ բաներ են, ինձ ամեն ինչ պարզ էր, ոչ մի անգամ հետ չեմ գնացել դիտարկում, որ հիշեմ ով ում բարեկամն ա: Իսկ Չծախվող պոեզիայի դեպքում, գնացի որ տեսնեմ թե որ մեկն էր էնտեղից Կարմենը: Ի դեպ կարար էնտեղի ցանկացած կնոջ կամ աղջկա վերցներ ու նույն բաները գրեր, նույն պատմվածքը: Ես էն ժամանակ էլ ասի, եթե կերպարները չգծագրվեն, մաքուր թերթից գրելու պես ա եղնելու, ինչ էլ եղել ա: Իսկ սալոնայինը որ կարդում ես ասենք չես կարա հոգնած աչքերով աղջկան շփոթես մածուկի հետ, հենց դիտարկման փուլից էլ կերպարները կային, հեղինակն ուղղակի մտել ա իրանց մեջ ու շատ դիպուկ մարմնավորել ա:

LisBeth
01.05.2015, 19:54
Ի դեպ ես կրքերը բորբոքել եմ, հարգելի ակումբցիներ, ձեր ձայնը հիմա որոշիչ ա, մի ալարեք, կարդացեք և քվեարկեք:

LisBeth
01.05.2015, 20:38
Անձնական օրագրերի մուտքը մրցույթի օրերին փակել ա պետք, մինչև չկարդան, կարծիք չգրեն, մի հատ հին խոսք կա, **ի երեսը կտեսնան օրագրի երես չեն տեսնա: Իսկական չարիքը էդ օրագրերն են:

Բայց բողոքելու փոխարեն ավելի լավ ա տարբերակները քննարկենք տեսնենք ինչն ա սխալ: Ուղղենք ու էլի անենք: Մի փորձով գաղափարը քոքից կտրել պետք չի: Շատ քիչ բան կա որ առաջին անգամից ընտիր ա ստացվում:

LisBeth
01.05.2015, 20:41
Մեֆ, նեղացե՞լ ես:

Mephistopheles
01.05.2015, 22:55
Մեֆ, նեղացե՞լ ես:

չէ, Լիզ ջան… ինչի ես տենց ասում…

ivy
01.05.2015, 23:21
չէ, Լիզ ջան… ինչի ես տենց ասում…

Բան չես գրում գործերի մասին, երևի դրա համար:

Mephistopheles
01.05.2015, 23:34
Բան չես գրում գործերի մասին, երևի դրա համար:

եսիմ, է…

Mephistopheles
01.05.2015, 23:41
որ գրեմ, կարող ա շատ երկար լինի… general լինի, "դեպրեսիվ", մուննաթով, "անհարգալից" ու մնացած "համեմունքներով"… իսկ դա շատ վատ ա ընդունվում ակումբում ու ըննդհանուր տրամադրյությունը նենց ա գցում որ թեման կանգնում ա…

սենց հլա գոնե շնչում ա…

ivy
01.05.2015, 23:51
Գրի, Մեֆ, հանգիստ գրի:
Էս մեկից հետո շատ-շատ երկար ժամանակ նոր մրցույթներ չեն լինի:
Էնպես որ, ով ինչ ունի ասելու, ասեք :)

Ու մի քիչ էլ քվեարկեք:

Tiger29
02.05.2015, 00:14
Իմ կարծիքով մենակ Սալոնայինն էր կատարել իր առջև դրված խնդիրը:

Սրճարանում-ի մասին ժամանակին գրել էի: Բավականին անհետաքրքիր դիտարկում էր ստացվել, բայց կարող էր դառնալ շատ լավը, եթե մի քիչ բացահայտվեին վերջին կերպարները: Էս դեպքում կարծում եմ, միայն կարելի էր էդ կերպարներին վերցնել ու ինչ-որ մի սիրուն գործ գրել: Իսկապես կյանք կար էդ դրվագի մեջ: Բայց հեղինակը որոշել էր օլիմպիական խաղերի նշանաբանով առաջնորդվեր:

Չծախվող պոեզիա-ն առանձին մի բան էր, դիտարկման հետ էդքան էլ կապ չունեցող: Ինձ որ էդպես թվաց: Ճիշտ ա աշխատանք կատարած էր, բայց մեջի ասելիքը ես որ չհասկացա, դրա համար էլ չեմ քվեարկել:

Բակտերիաների վնասը իմ խելքի բանը չէր: Ինձ թվաց թե Բյուրակնն ա գրել, որովհետև դիտարկման ժամանակ իբր բացահայտվել էր, բայց ուղղակի չհասկացա: Ինչքան էլ որ իրան վատ եմ վերաբերվում:P , շատ հաճախ լինում ա, որ իրա գործերի օգտին եմ քվեարկում: Իրա գրելու տաղանդը վատը չի, բայց էս դեպքում, ոնց որ խզբզած լիներ:)

***

Դիտարկումներից հետո ինձ թվաց, որ <<պետք է>> կերպարներին էդ վայրից տանեին իրենց գործերով` ամեն մեկի մասին ինֆորմացիա տալով, իսկ հետո ավելի հետաքրքիր կլիներ, որ էլի հավաքեին ինչ-որ մի տեղ` օրինակ Սերժ Թանկյանենց համերգին:)
Կամ բոլորի մասին առանձին-առանձին պատմություններ լինեին ու հետո հավաքեին սկզբնական դիտարկման վայր:
Լավ կինո կլիներ` սկզբից վերջին կադրն ա ցույց տալիս` իհարկե ինտրիգային ձևով, հետո կերպարներին կամաց-կամաց բերում ա վերջին մասի տարածք: Ու էդ տարածքը պայթում ա:)
Էս ձևով Սալոնայինն էր աշխատել` որն էլ ինձ գրավեց:

Պակասող մարդիկ անկապ ստացվեց: Դե էս դարում առանց գեյերի, իհարկե, հաջողության հասնել չի կարելի: Երևի սրա մոդան էլ կանցնի մի օր:

Այսօր այսքանը;)

ivy
02.05.2015, 00:23
Թայգեր, շնորհակալությունս վերաբերվում էր նրան, որ կարծիք հայտնեցիր. չէի սպասում :)

GriFFin
02.05.2015, 09:31
Նենց անհամբերությամբ եմ սպասում էն պահին, որ պարզվի թե՞ որը ով ա գրել: Նշվելո՞ւ են չէ հեղինակները: :think

ivy
02.05.2015, 10:28
Նենց անհամբերությամբ եմ սպասում էն պահին, որ պարզվի թե՞ որը ով ա գրել: Նշվելո՞ւ են չէ հեղինակները: :think

Իհարկե նշվելու են, բայց մինչև էդ կարող ես փորձել ինքդ էլ գուշակել։

ivy
02.05.2015, 10:34
Մտածում եմ, եթե մի օր էլի մրցույթ անենք, արժի նոր կանոն մտցնել, ըստ որի բոլոր հեղինակները պիտի անպայման մասնակցեն քվեարկությանը կամ հակառակը, նրանցից ոչ մեկը չպիտի մասնակցի։

GriFFin
02.05.2015, 13:18
Մտածում եմ, եթե մի օր էլի մրցույթ անենք, արժի նոր կանոն մտցնել, ըստ որի բոլոր հեղինակները պիտի անպայման մասնակցեն քվեարկությանը կամ հակառակը, նրանցից ոչ մեկը չպիտի մասնակցի։
Իմ համար էդ լավ կլինի, որովհետև ես հիմա գիտեմ( 2րդ փուլում բողոքում էր դեդլայնից :hands), որ գրածներից մեկը SLGին ա ու կարդալուս ընթացքում մեխանիկորեն սկսում եմ մտածել ինքն ա թե՞ չէ: <<Չծախվող պոեզիա>>-ն ըստ իս ընքն ա գրել: <<Պակասող մարդիկ>>-ը երևի Այբը: :hands

ivy
02.05.2015, 17:28
Վեցերորդ օր՝ 11 ձայն:

Էլ մրցույթի անուն չտաք:
Էս էր ու պըրծ:

Արէա
02.05.2015, 18:17
Վեցերորդ օր՝ 11 ձայն:

Էլ մրցույթի անուն չտաք:
Էս էր ու պըրծ:

Այվի ջան, մինչև Ստեղծագործողի անկյունը չակտիվանա, մրցույթներում ակտիվություն չի լինելու։ Հիմա օրագրերից բացի ոչ-ոք ոչինչ չի գրում, չի քննարկում, մրցույթներին ո՞վ մասնակցի։

Հ.Գ. Շնորհակալություն քեզ, ու էս մրցույթի մասնակիցներին։ Շատ մի նեղվեք։ Երկրում մեռել ա ստեղծագործական միտքը, մենակ Ակումբում չի։ Կանցնի։

Sambitbaba
02.05.2015, 20:24
Վեցերորդ օր՝ 11 ձայն:

Էլ մրցույթի անուն չտաք:
Էս էր ու պըրծ:

Կարելի՞ է, ես մի քանի անգամ էլ քվեարկեմ...:(

Sambitbaba
02.05.2015, 20:25
Իմ համար էդ լավ կլինի, որովհետև ես հիմա գիտեմ( 2րդ փուլում բողոքում էր դեդլայնից :hands), որ գրածներից մեկը SLGին ա ու կարդալուս ընթացքում մեխանիկորեն սկսում եմ մտածել ինքն ա թե՞ չէ: <<Չծախվող պոեզիա>>-ն ըստ իս ընքն ա գրել: <<Պակասող մարդիկ>>-ը երևի Այբը: :hands

Բյուրի հարցում համաձայն եմ:

StrangeLittleGirl
02.05.2015, 22:50
Սալոնայինը Գալաթեան ա, Պակասող մարդն էլ Նիկեան:

StrangeLittleGirl
02.05.2015, 23:17
Բյուր դա գործի օգտին չի խոսում, ընդհակառակը Այվի ասած դիտարկում-պատմվածք էդ հակասությունը տեղափոխում ա գործի մեջ: Որ տանձին խնձոր ես ասում, դրանից ինքը խնձոր չի դառնում: Կերպարը համոզիչ չի, հա հուզական լարերի ա կպել հասկանում եմ, բայց որ սառն ես նայում, ահագին բացեր ունի: Օրինակ, բեր մտածենք թե ինչ կլիներ եթե երեխան չլիներ: Ոչ մի բան: Իրա գոյության փաստը ոնց միամիտ, անսպասելի հայտնվում ա, նենց էլ մոռացության ա մատնվում, մեկ էլ մինչև խաղալիքի տեսքով ոտքիդ տակ չի ընկնում, ու դու էլ մտածում էս, թե սա ստեղ ի՞նչ ա անում:

Ինչ չվերաբերվում ա սալոնայինի, որ ասում եք խժբժ ա ու ձանձրալի ա, դրանք լրիվ սուբյեկտիվ բաներ են, ինձ ամեն ինչ պարզ էր, ոչ մի անգամ հետ չեմ գնացել դիտարկում, որ հիշեմ ով ում բարեկամն ա: Իսկ Չծախվող պոեզիայի դեպքում, գնացի որ տեսնեմ թե որ մեկն էր էնտեղից Կարմենը: Ի դեպ կարար էնտեղի ցանկացած կնոջ կամ աղջկա վերցներ ու նույն բաները գրեր, նույն պատմվածքը: Ես էն ժամանակ էլ ասի, եթե կերպարները չգծագրվեն, մաքուր թերթից գրելու պես ա եղնելու, ինչ էլ եղել ա: Իսկ սալոնայինը որ կարդում ես ասենք չես կարա հոգնած աչքերով աղջկան շփոթես մածուկի հետ, հենց դիտարկման փուլից էլ կերպարները կային, հեղինակն ուղղակի մտել ա իրանց մեջ ու շատ դիպուկ մարմնավորել ա:
Լիզ, հիմա ժամանակ չունեմ շատ բան ասելու, երկուշաբթի տեղը տեղին կպատասխանեմ: Մենակ խնդրում եմ՝ մտի, Չծախվող պոեզիայի քննարկումները կարդա ու ասա, թե հեղինակն ինչին հավատարիմ չի մնացել:
Իսկ Սալոնայինն էլ համաձայն եմ, որ ջոկում ես ով ով ա, բայց մենակ էն պահից հետո, երբ գործողությունները մտնում են սալոն: Մինչև էդ անհասկանալի ա: Բայց հա, հեղինակը դիպուկ ա մարմնավորել, դրա հետ համաձայն եմ:

Ինչ վերաբերում ա օրագրերին, բան ասող չլինի :angry Ամենաակտիվ օրագիր գրողը ես եմ, ակտիվ էլ մասնակցում եմ մնացած ամեն ինչին :angry

ivy
03.05.2015, 00:27
Ինչ վերաբերում ա օրագրերին, բան ասող չլինի :angry Ամենաակտիվ օրագիր գրողը ես եմ, ակտիվ էլ մասնակցում եմ մնացած ամեն ինչին :angry

Հա, Բյուր, դու էդ առումով բացառություն ես:

Mephistopheles
03.05.2015, 01:24
Այվ, կգրեմ… ուղղակի քրեզի բիզի ԵՄ

GriFFin
03.05.2015, 10:04
Սալոնայինը Գալաթեան ա, Պակասող մարդն էլ Նիկեան:

Ես Նիկեայի վրա չգնացի, որովհետև ինքը ուսանող չի :D

GriFFin
03.05.2015, 10:07
Եթե, օրինակ 20 ստեղծագործություն ներկայացված լիներ ՝ էս դեպքում իմանալը թե որը ո՞վ ա գրել չէր խանգարի: Բայց մեկ ա ավելի լավ ա, որ ընդհանրապես չիմանանք:

ivy
03.05.2015, 11:00
Եթե, օրինակ 20 ստեղծագործություն ներկայացված լիներ ՝ էս դեպքում իմանալը թե որը ո՞վ ա գրել չէր խանգարի: Բայց մեկ ա ավելի լավ ա, որ ընդհանրապես չիմանանք:

«Հավաքածու» մրցույթներին միշտ մի քսան-քսանհինգ մասնակից էր լինում, բայց էլի փակ անուններով։ Մարդիկ սիրում են փակ անուններով։

Mephistopheles
03.05.2015, 11:11
http://youtu.be/z97Pa0ICpn8

Mephistopheles
03.05.2015, 12:47
http://youtu.be/5CKd0aPSWe8

Mephistopheles
03.05.2015, 12:49
ժող, որ ժամանակ գտնեք, անպայման նայեք…

ivy
03.05.2015, 14:58
Ապրեն բոլոր մասնակիցները :)
Պաչիկներ Բյուրին :)

Սրճարանում (ըստ 1-ին դիտարկման) - Strangelittlegirl

Չծախվող պոեզիա (ըստ 2-րդ դիտարկման) - Strangelittlegirl

Բակտերիաների վնասը (ըստ 3-րդ դիտարկման) - Strangelittlegirl

Սալոնային (ըստ 4-րդ դիտարկման) - Գալաթեա

Պակասող մարդիկ (ըստ 6-րդ դիտարկման) - Mari Sari

5-րդ դիտարկում - impression

Tiger29
03.05.2015, 18:35

Էս էն մրցույթներից էր, որ կա առաջին տեղ, երկրորդ տեղ, երրորդ-չորրորդ-հինգերորդ չկա, հետո նոր գալիս են մյուս տեղերը:)
Քվեարկությունը էդքան էլ օբյեկտիվ չեղավ, որովհետև Enna Adoly-ն խախտեց կանոնը, GriFFin-ը նշեց, որ շտապել է քվեարկելիս, բայց մյուս կողմից էլ Գալաթեայի չքվեարկելն էր` ոչ <<սպորտային>>:
Էնպես որ էս հարցում կարելի է ինչ-որ բան մտածել հետագայի համար:) --- (ivy) ---- :P
impression-ի հարցում կլռեմ:

Մեկ էլ ivy-ի կազմակերպումից եմ շատ դժգոհ: Լավ կլինի, որ իրան էլ չթողնենք խառնվի: Մտքեր թող տա, բայց էս գործի հետ` գործ չունենա:P
Չի կարելի ամեն անգամ էսպիսի լավ մասնակցի կորցնել:

Շնորհավորում եմ հաղթողին` StrangeLittleGirl-ին, Գալաթեա-ին և Mari Sari-ին` մասնակցության համար:

ivy
03.05.2015, 18:42
Մեկ էլ ivy-ի կազմակերպումից եմ շատ դժգոհ: Լավ կլինի, որ իրան էլ չթողնենք խառնվի: Մտքեր թող տա, բայց էս գործի հետ` գործ չունենա:P
Չի կարելի ամեն անգամ էսպիսի լավ մասնակցի կորցնել:

Դժգոհ ես, թե ոնց եմ կազմակերպո՞ւմ, թե էն փաստից ես դժգոհ, որ կազմակերպիչը ես եմ, ու մասնակցել չեմ կարող :)

GriFFin
03.05.2015, 18:49

Ասեցի, որ շտապել եմ մրցումի տեսանկյունից, բայց ձայնը մեկ ա նույն ստեղծագործության էի տալու։ :D

Tiger29
03.05.2015, 18:50
Դժգոհ ես, թե ոնց եմ կազմակերպո՞ւմ, թե էն փաստից ես դժգոհ, որ կազմակերպիչը ես եմ, ու մասնակցել չեմ կարող :)

Անգլիայում գիտեի, որ հումորից կաղում են: Փաստորեն նույն վիճակը Գերմանիայում ա)
Կազմակերպելուն համաձայն կլինեմ, եթե համ էլ մասնակցես, բայց փորձը ցույց ա տալիս, որ էս նեղ մաջալին` ազնիվ-ազնիվ ես <<խաղ>> անում)
Որ մասնակցես, ով պիտի դեմ լինի? Չեմ հասկանում:

GriFFin
03.05.2015, 18:54
Ապրեն բոլոր մասնակիցները :)
Պաչիկներ Բյուրին :)

Սրճարանում (ըստ 1-ին դիտարկման) - Strangelittlegirl

Չծախվող պոեզիա (ըստ 2-րդ դիտարկման) - Strangelittlegirl

Բակտերիաների վնասը (ըստ 3-րդ դիտարկման) - Strangelittlegirl

Սալոնային (ըստ 4-րդ դիտարկման) - Գալաթեա

Պակասող մարդիկ (ըստ 6-րդ դիտարկման) - Mari Sari

5-րդ դիտարկում - impression
Բյուր!!! Դու կողքից նայում ու լուռ ժպտում էիր, չէ՞ ։ Կյանքում չէի մտածի, որ բակտերիաների վնասը քո գրածն ա։ Mari Sari, իսկ դու խիղճ չունես!!!

GriFFin
03.05.2015, 18:55
Մարդիկ, ապրեք շատ ^___^ ահավոր հավես էր))

Tiger29
03.05.2015, 18:57
Բյուր!!! Դու կողքից նայում ու լուռ ժպտում էիր, չէ՞ ։ Կյանքում չէի մտածի, որ բակտերիաների վնասը քո գրածն ա։ Mari Sari, իսկ դու խիղճ չունես!!!

***

Բյուր, սա դու ես գրե՞լ։ Բա ասում եք, թե հեղինակները գաղտնի՞ են։

Հա, Դավ: Դե զահլես գնաց արդեն, փակ անունների պատճառով քննարկումը չի ստացվում: Իսկ սենց արխային տեղը տեղին կքննարկենք:

ivy
03.05.2015, 19:08
Ասեցի՝ էլ մրցույթ չենք անելու, բայց արդեն նոր գաղափարների մեջ եմ: Որոշակի դադարից հետո, իհարկե:

Մտածում եմ՝ իսկականից փոքրերի համար անցկացնենք մի նախագիծ: Ասենք՝ մինչև քսանհինգ կամ քսաներկու տարեկանների համար:
Ու էս անգամ ժյուրիով անենք, ոչ թե բաց քվեարկությամբ: Էսպես թե էնպես ընդամնեը մի քանի ակտիվ քվեարկող ու քննարկող կա, իրենց էլ ժյուրի կընտրենք: Ամեն մեկը բալային համակարգով կգնահատի գործերը:
Իսկ պստոներին ոգևորելու համար կարելի է մրցանակ նախատեսել. պիտի մտածել՝ ոնց ու ինչ:

Ի՞նչ կարծիքի եք:

ivy
03.05.2015, 19:11
***

Մարդիկ կային, ովքեր չէին հավատացել, թե ինքն էր հեղինակը, հատկապես որ ես նշել էի, թե անկախ նրանից՝ ով ինչ է ասում կամ «խստովանում», հեղինակների իրական անունները միայն վերջում պարզ կլինեն:

Վոլտերա
03.05.2015, 19:14

Էդ դեպքում երևի արժի թեմատիկ անել, հա՞: Թե՞ ընդհանրապես սահմանափակումներ չմտցնել ոչ մի տեսակի: Ի դեպ եթե մրցանակով է, արժի վիրտուալից դուրս անել վերջին մասը՝ շնորհավորանք, մրցանակի հանձնում, հաղթող գործի ընթերցում ու վերջապես հավես հանդիպում :) Մի անգամ արեցինք վիրտուալից դուրս, լավ չստացվեց: Էս անգամ էլ արժի փորձել:

Tiger29
03.05.2015, 19:16
Մարդիկ կային, ովքեր չէին հավատացել, թե ինքն էր հեղինակը, հատկապես որ ես նշել էի, թե անկախ նրանից՝ ով ինչ է ասում կամ «խստովանում», հեղինակների իրական անունները միայն վերջում պարզ կլինեն:

Չէ, հա) Գրիֆֆինը ոչ էլ կարդացել էր կամ հիշում էր)
Ես սկսեցի չհասկանալ, որովհետև էդ ժամանակ պարզ ասեց, որ ինքն ա, իսկ հետո ձայն չէր հանում: Բայց դե դրա պատճառներն էլ պարզ դարձավ, որովհետև էլի գործեր էր ուղարկել ու չէր ուզում շատ բան ասեր, որ <<չվառվեր>>:

ivy
03.05.2015, 19:18
Էդ դեպքում երևի արժի թեմատիկ անել, հա՞: Թե՞ ընդհանրապես սահմանափակումներ չմտցնել ոչ մի տեսակի: Ի դեպ եթե մրցանակով է, արժի վիրտուալից դուրս անել վերջին մասը՝ շնորհավորանք, մրցանակի հանձնում, հաղթող գործի ընթերցում ու վերջապես հավես հանդիպում :) Մի անգամ արեցինք վիրտուալից դուրս, լավ չստացվեց: Էս անգամ էլ արժի փորձել:

Վիրտուալից դուրսը չգիտեմ, էդ դուք նայեք, ես ներկա գտնվել էսպես թե էնպես չեմ կարող:
Իսկ մրցանակը կարող է լինել ասենք՝ ինչ-որ լավ օնլայն գրադարանի մի տարվա անադակցում կամ ինչ-որ լավ գրքեր կամ չգիտեմ, կարելի է մտածել:

GriFFin
03.05.2015, 19:21
Չէ, հա) Գրիֆֆինը ոչ էլ կարդացել էր կամ հիշում էր)
Ես սկսեցի չհասկանալ, որովհետև էդ ժամանակ պարզ ասեց, որ ինքն ա, իսկ հետո ձայն չէր հանում: Բայց դե դրա պատճառներն էլ պարզ դարձավ, որովհետև էլի գործեր էր ուղարկել ու չէր ուզում շատ բան ասեր, որ <<չվառվեր>>:
Էդ մեկը չէի նկատել)))

GriFFin
03.05.2015, 19:22
Էդ դեպքում երևի արժի թեմատիկ անել, հա՞: Թե՞ ընդհանրապես սահմանափակումներ չմտցնել ոչ մի տեսակի: Ի դեպ եթե մրցանակով է, արժի վիրտուալից դուրս անել վերջին մասը՝ շնորհավորանք, մրցանակի հանձնում, հաղթող գործի ընթերցում ու վերջապես հավես հանդիպում :) Մի անգամ արեցինք վիրտուալից դուրս, լավ չստացվեց: Էս անգամ էլ արժի փորձել:
Ինձ թվում ա ավելի լավ ա սահմանափակումներ լինեն։ Կարելի ա չափն էլ նշել։

Վոլտերա
03.05.2015, 19:22
Վիրտուալից դուրսը չգիտեմ, էդ դուք նայեք, ես ներկա գտնվել էսպես թե էնպես չեմ կարող:
Իսկ մրցանակը կարող է լինել ասենք՝ ինչ-որ լավ օնլայն գրադարանի մի տարվա անադակցում կամ ինչ-որ լավ գրքեր կամ չգիտեմ, կարելի է մտածել:

Էդ հեչ, կնկարենք, ակումբում կդնենք:
Բացի էդ Չուկն էլ կարա ինչ որ ակումբային նվեր անի` ասենք քո փետուրի պես, բայց փոքրերի համար: Փետուրիկ :))

Վոլտերա
03.05.2015, 19:25
Ինձ թվում ա ավելի լավ ա սահմանափակումներ լինեն։ Կարելի ա չափն էլ նշել։

Հա, ծավալի պահով հաստատ կլինեն սահմանափակումներ, ոնց որ միշտ են եղել: Նկատի ունեի բովանդակությունը էլի` ասենք էսինչ ժանր, էսինչ թեմա, էսինչ ֆորմատ

ivy
03.05.2015, 19:26
Էդ հեչ, կնկարենք, ակումբում կդնենք:
Բացի էդ Չուկն էլ կարա ինչ որ ակումբային նվեր անի` ասենք քո փետուրի պես, բայց փոքրերի համար: Փետուրիկ :))

Մեծն էլ կարելի ա տալ, մեկ ա արդեն ձեռիցս վերցրել են, գոնե կիմանամ՝ ում մոտ ա :))

ivy
03.05.2015, 19:28
Չէ, հա) Գրիֆֆինը ոչ էլ կարդացել էր կամ հիշում էր)
Ես սկսեցի չհասկանալ, որովհետև էդ ժամանակ պարզ ասեց, որ ինքն ա, իսկ հետո ձայն չէր հանում: Բայց դե դրա պատճառներն էլ պարզ դարձավ, որովհետև էլի գործեր էր ուղարկել ու չէր ուզում շատ բան ասեր, որ <<չվառվեր>>:

Երեքն էլ լրիվ պարզ երևում էր, որ Բյուրի գրածներն էին: Ոնց չէիք նկատել:
Էդպես մենակ ինքն ա գրում:

GriFFin
03.05.2015, 19:38
Երեքն էլ լրիվ պարզ երևում էր, որ Բյուրի գրածներն էին: Ոնց չէիք նկատել:
Էդպես մենակ ինքն ա գրում:
Ախր չէ, է))) Ես որ բակտերիաները կարդացի մտածում էի, որ բժշկությունից հեռու մարդ ա գրել։ Ասում էի, հեսա Բյուրը կգա OCDի կբացատրի գրողին։)) Բայց հավես էր, իմ համար երեք տարբեր մարդու տպավորություն թողեց։ Էդ գրողի նկատմամբ մեծ + ա ^___^

ivy
03.05.2015, 19:39

Դիտարկումներից էր պարզ երևում. ու նույն ձևով էլ շարադրված էին ախր:

GriFFin
03.05.2015, 19:47
Դիտարկումներից էր պարզ երևում. ու նույն ձևով էլ շարադրված էին ախր:
Երկու անգամ եմ է կարդացել))) :D

մարիօ
03.05.2015, 19:52
Վերջացավ, բայց հավես էր շատ: :)
Էս մրցույթն էնքանով էր հետարքիր, որ հասկացա, թե ինչքան ալարող մարդ եմ ես, էն որ հավեսով ու շատ մեծ ոգևորվածությունով գրեցի դիտարկումը, կարդում էի բոլորը, վերլուծում, պատասխանում, բայց հենց եկավ պատմվածքի պահը հավեսս փախավ մի կես ժամում գրեցի պատմվածքն ու ջուրը գցեցի իմ ու Գալաթեայի էդքան աշխատանքը: :( Իրոք հետարքրիր էր, շնորհակալ եմ շատ Այվիին ու բոլոր մասնակիցներին, Բյուր շնորհավոր: :love ՈՒ հատկապես Գալաթեային շատ շնորհակալ եմ իմ դիտարկման էդքան քննարկման պահով, ինքս իմ պատմվածքն այլ կերպ էի պատկերացնում, մի օր դիտարկման թեմայում կգրեմ, որովհետև ինձ էլ դուր չի եկել իմ գրածը, կուղղվեմ երևի::oy

Հ.Գ. զգում էի, որ Բյուրն ա էն առաջին երեքը, Սալոնայինը մտածում էի, որ Էննային է: :think

ivy
03.05.2015, 19:53
Երկու անգամ եմ է կարդացել))) :D

Դիտարկումները՞, հլը էդ երեք դիտարկումը իրար հետևից կարդա. լրիվ նույն ձեռագիրն ա: Պատմվածքները չէ, դիտարկումները:

GriFFin
03.05.2015, 20:12
Օֆ - օֆ)))

Mephistopheles
03.05.2015, 20:30
…ուփսսս՜… չհասցրի…

Mephistopheles
04.05.2015, 03:35
…ուփսսս՜… չհասցրի…

էն երկու կինոները նայեք անպայման… եթե լրջորեն ստեղծագործական աշխատանքով եք զբաղվելու դրանք էական են…

ինձ կարաք չսիրեք, բայց կինոն նայեք…

StrangeLittleGirl
04.05.2015, 11:39
Վերջապես մի պուճուր արանք գտա, արտահայտվեմ:

Նախ, մե՜ծ շնորհակալություն Ռիփին կազմակերպելու համար :) Ահագին հաճույք ստացա էս պրոցեսից: Ուղղակի ահագին ափսոսում եմ, որ փաստորեն քչերին հետաքրքրեց էս մեթոդը: Էս մրցույթի կայֆն էն էր, որ անընդհատ պրոցեսի մեջ էիր մնում: Շատ էլ որ քննարկումները կանգնել էին: Անընդհատ նշումներ էի անում, նոր բաներ հավաքում, կերպարին փորձում էի դրսից ստանալ, որովհետև.

Պերսոնաժները շատ են, դետալները քիչ: խժբժ ա, մի տեսակ:

Լիզն ասում ա՝ իմ պատմվածքը կարար մոլի ցանկացած կերպարի մասին լիներ: Ցանկացած կերպար վերցնելու դեպքում էլ ցանկացածի մասին էր լինելու, որովհետև էդտեղ ուղղակի չկային արատահայտված կերպարներ:

Կերպարի համոզիչ չլինելու մասին: Էստեղ ամբողջ հարցը հենց էդ ա, որ մարդը քառասուներկու տարեկան ա (էս կերպարին ահագին հունցել ենք էստեղի վորքշոփում, թե պետք ա, սիվին էլ կուղարկեմ :)) ), բայց դեռ չի ջոկում՝ ուր ա գնում, ինչի համար, դեպրեսիայից ա բուժվում և այլն: Ու էդ տեսակ կերպարներ, հատկապես ստեղծագործ աշխարհում, շատ կան: Իրանց երկրից գնում են՝ հույս ունենալով, որ ուրիշ երկրում կհաստատվեն, բայց շարունակում են նույն բառադի կյանքով ապրել (ես տենց հիսուն-վաթսուն տարեկանների էլ գիտեմ):

Ու մերսի Լիզին, որ նկատեց, որ պատմվածքը կիսատ էր: Որովհետև իրոք կիսատ էր: Չնայած ամբողջ ժամանակ հենց էդ մեկի վրա եմ կենտրոնացել, էդպես էլ չհասցրի ավարտել: Ու դա չավարտելու հաշվին փորձեցի մյուս երկուսը գրել, որոնց համար ներողություն եմ խնդրում :)) Երկուսն էլ տասը րոպեում եմ գրել ու ահագին լարված իրավիճակում, որ հասցնեմ:

Բակտերիաների պահով: Ճիշտն ասած, OCD ունեցող մեկին նկարագրելու ցանկություն հեչ չեմ ունեցել: Իմ նպատակն էշ կերած-էշ մեծացած, դարդուցավ չտեսած միջին վիճակագրական դանիացուն նկարագրելն էր, որն էնքան վախենալու բան չունի, որ բակտերիաների վրա ա կենտրոնացել: :)) Ուղղակի որ տենց կիսատ-պռատ ուղարկեցի, բան դուրս չեկավ:

Մեկ էլ մի հատ մե՜ծ դիսլայք Impression-ին :( Ահավոր շատ էի ուզում իրա պատմվածքը կարդալ, որտև դիտարկումն ինձ ահագին դուր էր էկել:

Գալաթեա
04.05.2015, 13:33
Բյուր, տեղեր կային, որ ստացվել էր կերպարը, բայց ահագին կարևոր տեղերում հեչ համոզիչ չէր։ Երեխու պահն օրինակ։ Խառն ա ու անհասկանալի։ Մեկ ասում ես՝ Կարմենը մտածում ա հորը հանձնի վերջնական, որ նշանակում ա՝ իր հետ ա դեռ ապրում, բայց առավոտը Կարմենը զարթնում ա ու տանը չկա երեխա ինչ-որ։
Նման կյանքով ապրող կնոջ տանն ընդհանրապես երեխու տեղ չկա, նա վաղուց պետք ա ազատված լիներ, ոչ թե մեկ էլ հանկարծ հասկանար, որ խանգարում ա իրան։
Առանց երեխու մասին հիշատակելու ավելի շատ շանսեր կան իրան շնչող կերպար դարձնելու։ Թե չէ նենց տպավորություն ա ստեղծվում, որ 17 -19 տարեկան մեկն ա գրողը, որի համար խանգարող երեխա ունենալը տենց մակերեսային էմոցիոնալ մակարդակի վրա ա, որտև շատ բան չի հասկանում դեռ կյանքից, չգիտի՝ ոնց ավելի խորը զգա ու ներկայացնի էդ պահը։ Դրա համար էլ մտքովս չանցավ, որ սրա գրողը դու կարաս լինես։
Առաջինն էի համոզված որ դու ես, էն էլ նախընտրեցի ոչ մի բան չգրել, որտև ցբխելու էի պատերով՝ գյոզալ դիտարկումը blah դարձնելու համար :)

Մերսի, Այվ :)

StrangeLittleGirl
04.05.2015, 14:38

Գալ, դե հենց էդ ա, չէի հասցրել վերջացնել: Նախ պիտի հոր կերպարը մտցնեի, ինքը լրիվ աշխատած ա, մնում էր մի տեղ իրան մտցնել: Երկրորդ, փարթ-թայմ էրեխա պահելու գաղափարն էի ստեղ շոշափում, որ էդքան մակերես չէի հանել: Ստեղ տարածված երևույթ ա, երբ բաժանված ծնողների երեխան շաբաթվա մի քանի օրը մի ծնողի մոտ ա, մյուսը՝ մյուսի: Ու հաճախ մեկի համար դա ծանր բեռ ա, հաճույքով կնաղդի մյուսի վրա, բայց հասարակական ճնշման պատճառով չի անում:

Գալաթեա
04.05.2015, 14:50

Տես, առանց էդ նշածդ ամենի թեկուզ մի նախադասությամբ, ֆոնային հիշատակմամբ՝ չի երևում, որ Կարմենը պարզապես բոհեմիկ նկրտումներով, դեպրեսված միայնակ կերպար ա՝ իրեն փնտրող; Լրիվ ուրիշ տպավորություն ա ստեղծվում։ Լիզն էլ էր զգացել։
Մի խոսքով՝ քեզ մի հատ էն քո ասած դիսլայքից՝ երեքից ոչ մի հատը ավարտուն տեսքի չբերելու համար :beee

StrangeLittleGirl
04.05.2015, 14:57

:beee ժամանակս չհերիքեց, ես սպասում էի, որ մի շաբաթից շատ ժամանակ կտրվի գրելու համար: :P

Mephistopheles
04.05.2015, 19:04
Վերջապես մի պուճուր արանք գտա, արտահայտվեմ:

Նախ, մե՜ծ շնորհակալություն Ռիփին կազմակերպելու համար :) Ահագին հաճույք ստացա էս պրոցեսից: Ուղղակի ահագին ափսոսում եմ, որ փաստորեն քչերին հետաքրքրեց էս մեթոդը: Էս մրցույթի կայֆն էն էր, որ անընդհատ պրոցեսի մեջ էիր մնում: Շատ էլ որ քննարկումները կանգնել էին: Անընդհատ նշումներ էի անում, նոր բաներ հավաքում, կերպարին փորձում էի դրսից ստանալ, որովհետև.

Լիզն ասում ա՝ իմ պատմվածքը կարար մոլի ցանկացած կերպարի մասին լիներ: Ցանկացած կերպար վերցնելու դեպքում էլ ցանկացածի մասին էր լինելու, որովհետև էդտեղ ուղղակի չկային արատահայտված կերպարներ:

Կերպարի համոզիչ չլինելու մասին: Էստեղ ամբողջ հարցը հենց էդ ա, որ մարդը քառասուներկու տարեկան ա (էս կերպարին ահագին հունցել ենք էստեղի վորքշոփում, թե պետք ա, սիվին էլ կուղարկեմ :)) ), բայց դեռ չի ջոկում՝ ուր ա գնում, ինչի համար, դեպրեսիայից ա բուժվում և այլն: Ու էդ տեսակ կերպարներ, հատկապես ստեղծագործ աշխարհում, շատ կան: Իրանց երկրից գնում են՝ հույս ունենալով, որ ուրիշ երկրում կհաստատվեն, բայց շարունակում են նույն բառադի կյանքով ապրել (ես տենց հիսուն-վաթսուն տարեկանների էլ գիտեմ):

Ու մերսի Լիզին, որ նկատեց, որ պատմվածքը կիսատ էր: Որովհետև իրոք կիսատ էր: Չնայած ամբողջ ժամանակ հենց էդ մեկի վրա եմ կենտրոնացել, էդպես էլ չհասցրի ավարտել: Ու դա չավարտելու հաշվին փորձեցի մյուս երկուսը գրել, որոնց համար ներողություն եմ խնդրում :)) Երկուսն էլ տասը րոպեում եմ գրել ու ահագին լարված իրավիճակում, որ հասցնեմ:

Բակտերիաների պահով: Ճիշտն ասած, OCD ունեցող մեկին նկարագրելու ցանկություն հեչ չեմ ունեցել: Իմ նպատակն էշ կերած-էշ մեծացած, դարդուցավ չտեսած միջին վիճակագրական դանիացուն նկարագրելն էր, որն էնքան վախենալու բան չունի, որ բակտերիաների վրա ա կենտրոնացել: :)) Ուղղակի որ տենց կիսատ-պռատ ուղարկեցի, բան դուրս չեկավ:

Մեկ էլ մի հատ մե՜ծ դիսլայք Impression-ին :( Ահավոր շատ էի ուզում իրա պատմվածքը կարդալ, որտև դիտարկումն ինձ ահագին դուր էր էկել:

նԲյուր… տես, քո բոլոր դիտարկումներում դու չես կարողացել ֆոկըս լինել… նույնը ամբողջ մրցույթում վերցրած… 3 հատ նդիտարկում ես արել, մի հատ էլ արտամրցույթային, բայց ոչ մի կերպարի վրա ֆոկըս չես եղել…general description ես տվել պրծել գնացել ա… առաջինի մասին չեմ գրի… երկրորդդ դիտարկման հետ որևէ աղերս չունի… մենակ չասես ունի… պատմվածքը երևի դիտարկումից առաջ ես գրվել կամ էլ առանձին… we can't connect these 2 together… ինչքան էլ պնդես… դիտարկման մեջ տենց մարդ չկա… և քանի որ ջեներալ ես դիտարկել գրելուց ինչ ուզես կարաս գրես…

մենք էլի ենք խոսել "միջին վիճակագրական", "տիպիկ եսիմինչակցի"… սրանք ընդունելի նկարագրեր չեն… ես չեմ կարա ընդունեմ որովհետև դա դիտարկման պրիցիպին հակառակ ա… դիտարկումը հենց ունիկալ բաները վեր հանեու մասինա ու եթե մարդուն չես ճանաչում, ավելի ես կենտրոնանում դետալների ու մանր մունր բաների վրա որ կարողանաս հասկանալ կամ ճանաչել մարբդուն (իհարկե չենք սում լրիվ ճանաչես ճշգրտությամբ… էս առաջադրանքի խնդիրը երբեք դա չի եղել… )… էս առաջադրանքից ազդված նույնիսկ ես էի ամեն օր տեղ-մեղ գնալուց մարդկանց նայում… City որ գնում էի նույնիսկ էդտեղ էի մարդկանց city official-ներին հատուկ նայում որովհետև դրանք հատուկ public face էին պահում… ու ասեմ, երկու հատ նույն մարդույց չտեսա… ամեն մարդ հատուկ էր… ունիկալ, իրենց ամեն ինչով… նույնիսկ մեկին որ թվում էր "տիպիկ ամերիկացի ա" հետևել եմ հատուկ, գլխիս մեջ գրեցի ասի հետո գրեմ, բայց ժամանակ չեղավ…

հակառակ ուղությամբ ես աշխատում… instead of going from general to unique, you go general and that's it… սխալ ա…

երկրորդում չես կարողացել համոզել որ պերսոնաժդ իրական ա… կարաս պասպորտն էլ ցույց տաս, չի օգնի… գիտե՞ս ինչի… իմ կարծիքով երբ որ կերպար ես կերտում, անկախ նրանից թե դա ինչ կերպար ա, լավ ա, վատն ա, ինչ տիպի ա, պետք ա լինք լինի ընթերցողի հետ… մարբդը միշտ պտի մտածի որ ինքն էլ կարար էդ մարդը լիներ ու հասկանա էդ մարդուն, իրա լոգիկան, զգացումները… ոնց որ մարդը կարողանա տեսնել իրա ալտերնատիվը…

մեկ էլ մի ասա "էշ կերած-էշ մեծացած, դարդուցավ չտեսած միջին վիճակագրական դանիացի"… միգուցե դու իրանց դարդուցավը չգիտես… էս ավելի շատ խոսում ա էն մասին որ դու իրանց ոչ թե ներսից ես նայում, այլ դրսից, այնսինքն հասարակության մեջից չես նայում, այլ դրսից եկած մարդու աչքերով… ոնց որ ասենք մեր աչքին սաղ սևերը նույն մարդիկ են, կամ սաղ շեղաչքերը նույն մարդիկ են… կերպարին պետք ա նայես որպես անհատականություն առաջին հերթին հետո նոր դրանից ելնելով արդեն գնաս ինչ ուղղություն որ պետք ա… դու անհատականությունը սպանել ես քցել ես մի կողմ…

էն կինոն որ դրել եմ՝ ռուսականը դիտարկման պրոտոթայփ կարա լինի… էն Իմսի կնոն էլ՝ Փօուերս օֆ թենը… իհարկե ավել խորհրդանշական ա, բայց վիզուալ բավականին դիսկրիպլտիվ… zoom in and out… գիտեմ չեք նայում you don't give a shit… բայց give it a shot… անպայման չի որ ձեր ֆիլդից լինի որ բան լինի հետաբքրքիր մեջը…

մի հատ լավ հաղորդում էի լսմում BBC-ով վերջում ասում ա… until then please remember that you are unique and special, just like everybody else… big laughs…

Mephistopheles
04.05.2015, 19:29
Բակտերիաների վնասը
(ըստ 3-րդ դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66419-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-3-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

«Յոգան հաստատ կօգնի»,- մտածեց Համլետը՝ կես ժամ ժեշտերի վրա մարմինը մաշելուց հետո: Տրամադրությունը հեչ չէր փոխվում: Դասին դեռ կես ժամ կար: Բայց բարձրացավ վերև՝ մտածելով, որ մարդ չի լինի, արխային կտրտմի ու կթախծի, կմտածի, թե ինչքան դժբախտ է ինքը, որ առավոտյան չի կարողացել խոհանոցի սեղանն էնպես մաքրել, որ ուտելիքի հետքերը վերանան: Հա բա ո՞նց, բա բակտերիանե՞րը: Բա որ գան, հարձակվեն Համլետի վրա, վերջը տան:
Վերևում մենակ չէր: Մի յանը տարած աղջիկ անկյունում նստած ինչ-որ բան էր խզբզում: Նայում էր Համլետին ու խզբզում: «Պարապ մարդ»,- մտածեց:
Մոտեցավ պատին, մի երկու հատ դես ձգվեց, դեն ձգվեց, մի հինգ հատ ժիմ արեց: Աղջիկը բացարձակապես ռեակցիա չտվեց: «Հիմիկվա աղջիկներին ուժով չես զարմացնի: Էսօր էլ մենակ քնեցի»,- դարդոտեց ու իջավ առաջին հարկ՝ ջուր գնելու:
Երբ ջրի շիշը ձեռքին բարձրացավ, միջանցքն արդեն լցվել էր: «Էսքան մարդ որտե՞ղ է տեղ անելու»: Թաքուն խցկվեց դռան մոտ, որ հենց դուռը բացվի, ինքն առաջինը ներս մտնի, դասատուի դիմացի տեղն ապահովի: Հետն էլ աչքի տակով ներկաներին ուսումնասիրեց: «Թու ես էս բլանդինկաների: Խելքները մի եղունգիս չափ: Հլը ոնց են խոսքները մեկ արած նույն շորերից հագել»: Ձեռքը տարավ գլխին, մազերն ուղղեց: Շուրջը նայեց: Ինքը երկու տղաներից մեկն էր: Մյուսները աղջիկներ, բոլորը ծտեր:
Դուռը բացվեց: Լիքը քրտնած մարմիններ հերթով դուրս եկան: Համլետն առաջինը ներս մտավ, վերցրեց գորգիկն ու տեղավորվեց ուղիղ դասատուի առաջ:
«Հեսա բակտերիաները ինձ կուտեն»: Համլետը մոռացել էր գորգիկը, ու նստել էր մեկի վրա, որի վրա իրենից առաջ հազարավոր մարդիկ են եղել:
Դասի վրա չկարողացավ կենտրոնանալ: Անընդհատ իրեն թվում էր, թե բակտերիաները բարձրանում են, վրայով զբոսնում են, մտնում են մարմնի մեջ ու հոշոտում իրեն:
Էդպես խառնված գնաց տուն: Հիվանդանոցից նամակ էր եկել: Դողդողալով բացեց՝ վախենալով, որ այս կամ այն ինֆեկցիան հայտնաբերած կլինեն: Թեթևացած շունչ քաշեց, երբ կարդաց, որ բոլոր թեստերը բացասական են:
Դուռը ծեծեցին: Ոստիկանությունից էր: Ձերբակալեցին: Յոգայի դասի ժամանակ բլանդինկաներից մեկին ձեռք էր գցել, նա գնացել, բողոքել էր:

ճիշտն ասած չհասկացա թե ինչի էիր բակտերիներին մեջտեղ բերել… բայց ընդհանուր կասեի որ կարար բավականին լավ բան լիներ… բակտերիանենրը եթե հանես ու տեղը մի քիչ ավելի զարգացնես մինչև ձերբակալելը… ճիշտ են նկատել որ տենց ֆոբիայով տառապողը մտքերի տենց շարան դժվար ունենա… կամ եթե հնարավոր լիներ մի հատ սենց "հորմոնների և ֆոբիաների պայքար" կառուցել… ես էսի ավելի շատ հումորային եմ տեսնում…

ոբշըմ գլխառադ ես արել…

Mephistopheles
04.05.2015, 19:45
Պակասող մարդիկ
(ըստ 6-րդ դիտարկման (http://www.akumb.am/showthread.php/66471-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-6-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC))

Եղիշն ու Էրոն տարօրինակ ակտիվություն բերեցին մեր ուսանողական: Նախկին լռությանն ու գիրք կարդալներիս սկսեցինք կարոտել, երբ այս երկու տղաները հայտնվեցին. անընդհատ կատակներ էին անում, բարձր երաժշտություն միացնում, աղջիկներին խոսեցնում, հարցուփորձ անում, վարորդի հետ քաաքականությունից վիճում, չնայած որ դեռ առաջին կուրսեցի էին ամեն ինչին խառնվում էին, աղմկում: Անընդհատ երկուսով էին, առանց իրար պատկերացնելն անհնար էր. առավոտները գնում էին, ցերեկն էլի իրար հետ գալիս, մինչև մի օր նկատեցինք, որ ուսանողականում տարօրինակ լռություն է. երկուսն էլ եկել էին, բայց մեկը վերջում էր նստել, մյուսն՝ առջևում ուիրար հետ չէին խոսում: Էդ օրը բոլորս էինք լուռ, գիրք կարդացողները թաքուն ուրախանում էին, որ էլի խանգարողներ չկան, շատախոս աղջիկները կարող էին հանգիստ շարունակել իրենց զրույցները կոշիկների ու շրթներկի մասին, Եղոն ու Էրոն կռվել էին: Էլի թաթախվեցինք նախկին անտարբերության ու տաղտուկի մեջ, սկսեցինք գլորել մեր օրերն առանց տղաների կատակների ու ժպիտների, մինչև մի օր Եղիշը չորոշեց խախտել լռությունը. Նոր ընկեր էր ճարել, իրար ականջի ինչ-որ բաներ փսփսալուց հետո բարձր ձայնով սկսեց Էրոյի անունը գոռալ, որը նստել էր վերջում ու լուռ էր, ոչ մի արձագանք, հեռախոսի մեջ ինչ-եր բան էր նայում գլուխը կախ: Էդ լռությունից Եղիշն ավելի ոգևորվեց ու շարունակեց.
-Էրո, այ Էրո, արա էլ հետներս չխոսաս, չբարևես էլ, ո՞նց էլ քեզ էդքան տարի պաչել եմ արա, էդ ու՞մ մասին ես մտածում, էն տղի՞, իրա նկարներն ես նայո՞ւմ, նայի, նայի, բայց իմ հետ էլ չխոսաս:
Էրոն լուռ էր, բոլորն էլ լուռ էին, մենակ մի երկու աղջիկ դարձան ու արհամարական հայացք նետեցին Էրոյի կողմը, իսկ Եղիշը ցինիկ ժպիտ ուներ, էդ օրվանից ժպիտի փոխվել էր, ինչ-որ կեղտոտ ու վանող երանգ կար էդ ժպիտի մեջ: ՈՒ մենակ ժպիտը չէր, որ փոխվեց էդ օրվանից. պակասեցին ու վերջացան ուրախ զրույցներն ու կատակները, ամեն մեկն անցավ իր գործին, բամբասողներն՝ իրենց բամբասանքին, կարդացողներն՝ իրենց գրքերին, երգ լսողներն՝ իրենց ականջակալին ու վերադարձանք հին վիճակին, որն ունեինք մինչև նրանց հայտնվելը: Այդ օրվանից Էրոն էլ պակասեց, դրանից հետո էլ երբեք չտեսանք իրեն ուսանողականի մեջ, էլ ոչ մի տեղ չտեսանք:

Ճիշտն ասած սրա դիտարկումը հավանել էի… երկրորդ մասը երբ Գալի հարցերին պատասխանեց… բայց վախ կար որ չկարողանա տակից դուրս գա… տակից դուրս չի եկել, բայց… բայց… բայց… դուրս եկավ որ էս տեսակի թեմա ա շոշափել… առաջին հայացքից տիպիկ կերպարները, կամ մտածողլությունը որ մի ժամանակ խորթ չէր հիմա արդեն հասարակության մի մասի համար խորթ ա նայվում… երևի ժամանակ ա պետք որ ի բան դուրս գա… բայց սերմեր կան… "իրական" ա…

Mephistopheles
04.05.2015, 20:03
Impression-ը վաբշե լավ ա գրում… մեկ մեկ մոմենտներ ա գցում պատմվածքի մեջ որ էականորեն կարա շրջի ամբողջ պատմվածքը, բայց էդ ոչինչ… ստեղի դիտարկումը մի քիչ ավելի պատմվածքային էր՝ իրա էքսպեկրիանսը ստեղ մի քիչ իրա դեմ ա աշխատել… նույնը բԱյվիի արտամրցույթայինը… էսի նեց բան ա որ մենք էլ ենք խաբվում… էնքան իրական պատմվածքային ա լինում որ սկսում ես կլանվել ու տարվել… ավելի շատ պատմվածքի ռաֆ դրաֆթ ա… դիտարկումն ուրիշ ա, բայց ափսոս որ չի գրել…

ivy
04.05.2015, 20:47
Մեֆ, բա մեկը ոնց որ թե բաց թողեցիր։
Սալոնայինը :)

Mephistopheles
04.05.2015, 20:48
Մեֆ, բա մեկը ոնց որ թե բաց թողեցիր։
Սալոնայինը :)

Հլա չեմ կարդացել

Mephistopheles
04.05.2015, 21:01
մերսի, Այվի ջան, որ ուղղեցիր… հեռախոաով եմ…

LisBeth
07.05.2015, 19:43
Մի անգամ ուզում էի կատակով գրեմ թե սաղ տարբերակների հեղինակը Բյուրն ա :)) Ահագին հավես ունես բայց, շնորհավորում եմ:

Մեֆ բա վերջը գրելո՞ւ ես թե չէ Սալոնայինի մասին:

Mephistopheles
07.05.2015, 20:11
Մի անգամ ուզում էի կատակով գրեմ թե սաղ տարբերակների հեղինակը Բյուրն ա :)) Ահագին հավես ունես բայց, շնորհավորում եմ:

Մեֆ բա վերջը գրելո՞ւ ես թե չէ Սալոնայինի մասին:

Հա… ուղղակի ժամանակ չունեմ կարդալու… կկատդամ մոտ օրերս…

StrangeLittleGirl
07.05.2015, 23:12
Մի անգամ ուզում էի կատակով գրեմ թե սաղ տարբերակների հեղինակը Բյուրն ա :)) Ահագին հավես ունես բայց, շնորհավորում եմ:

Մեֆ բա վերջը գրելո՞ւ ես թե չէ Սալոնայինի մասին:
Գրելու համար միշտ էլ հավես ունեմ :)) Ինչի՞ց ես խաբար, հեսա ինքս ինձ համար երրորդ փուլ եմ անցկացնելու: :))

StrangeLittleGirl
07.05.2015, 23:29
Վերջապես ժամանակ գտա, Մեֆի հետ մի քիչ զրից անենք :))

նԲյուր… տես, քո բոլոր դիտարկումներում դու չես կարողացել ֆոկըս լինել… նույնը ամբողջ մրցույթում վերցրած… 3 հատ նդիտարկում ես արել, մի հատ էլ արտամրցույթային, բայց ոչ մի կերպարի վրա ֆոկըս չես եղել…general description ես տվել պրծել գնացել ա… առաջինի մասին չեմ գրի… երկրորդդ դիտարկման հետ որևէ աղերս չունի… մենակ չասես ունի… պատմվածքը երևի դիտարկումից առաջ ես գրվել կամ էլ առանձին… we can't connect these 2 together… ինչքան էլ պնդես… դիտարկման մեջ տենց մարդ չկա… և քանի որ ջեներալ ես դիտարկել գրելուց ինչ ուզես կարաս գրես…
Մեֆ, ես էս դիտարկումը տենց եմ հասկացել, որ հավաքում, բերում, սաղ լցնում ես, հետո քննարկումների արդյունքում կենտրոնանում մեկի վրա: Իսկ արտամրցութայինում համաձայն չեմ, որ չեմ կենտրոնացել: Լավ էլ կենտրոնացել եմ ու լիքը բաներ եմ առաջ քաշել, որոնք շորի գույն կամ քսած պամադա չեն, բայց ահագին բան են ասում կերպարների մասին: Ուղղակի «ցույց եմ տվել», ոչ թե բառացիորեն ասել: Դե հետո էլ փորփրել եմ, որոշ տեսակի վարքի պատճառներ շարունակել բացահայտել:
Ինչ վերաբերում ա առաջինին, ապա ես էս պատմվածքը հատուկ մրցույթի համար եմ գրել ու ոչ մրցույթից առաջ: Եթե հետ գնաս, նայես դիտարկումները, կտեսնես, որ ամենասկզբից ես հենց էդ կերպարին էի ընտրել ու ուզում էի կենտրոնանալ վրան, բայց կողքից ոչ մի արձագանք չեղավ, ոչ ոք չասեց՝ տենց բան չանես կամ՝ հա, ամենահարմար կերպարին ես ընտրել: Իսկ դիտարկման վայրը տենց էր ստացվել, խըժ-բըժ էր, խոսակցություններ չէին լսվում, դինամիկան շատ էր: Մեկի վրա կենտրոնանալու համար պետք էր վեր կենալ, հետևից քայլել: Իսկ փակվող մոլում դա մեղմ ասած, հեշտ չի: Համաձայն եմ, սխալ տեղ էի ընտրել որպես դիտարկման վայր, բայց ընտրելիս դրա մասին չգիտեի: Ոչ էլ դիտարկումը մրցույթին ուղարկելիս: Իսկ երբ իմացա, արդեն ուշ էր: Մի ձև պետք էր չէ՞ տակից դուրս գալ: Մի ձև պետք էր էդ տարածքից դուրս գալ: Ու դուրս էկա: Մենակ ինքնաթիռի տողն ա էղել, որ մրցույթից առաջ բլոկնոտումս մի տեղ նշած եմ էղել: Մնացած սաղ հետո եմ կառուցել: Ճիշտ ա՝ գործը դեռ կիսատ ա: Ճիշտ ա՝ տարբեր վորքշոփների ժամանակ եմ ավելացրել, բայց մի երեք շաբաթ էդ թեմայի մեջ էի: Ու ասել, որ դա մրցույթից առաջ եմ գրել կամ կապ չունի, մեղմ ասած, վիրավորական ա:

մենք էլի ենք խոսել "միջին վիճակագրական", "տիպիկ եսիմինչակցի"… սրանք ընդունելի նկարագրեր չեն… ես չեմ կարա ընդունեմ որովհետև դա դիտարկման պրիցիպին հակառակ ա… դիտարկումը հենց ունիկալ բաները վեր հանեու մասինա ու եթե մարդուն չես ճանաչում, ավելի ես կենտրոնանում դետալների ու մանր մունր բաների վրա որ կարողանաս հասկանալ կամ ճանաչել մարբդուն (իհարկե չենք սում լրիվ ճանաչես ճշգրտությամբ… էս առաջադրանքի խնդիրը երբեք դա չի եղել… )… էս առաջադրանքից ազդված նույնիսկ ես էի ամեն օր տեղ-մեղ գնալուց մարդկանց նայում… City որ գնում էի նույնիսկ էդտեղ էի մարդկանց city official-ներին հատուկ նայում որովհետև դրանք հատուկ public face էին պահում… ու ասեմ, երկու հատ նույն մարդույց չտեսա… ամեն մարդ հատուկ էր… ունիկալ, իրենց ամեն ինչով… նույնիսկ մեկին որ թվում էր "տիպիկ ամերիկացի ա" հետևել եմ հատուկ, գլխիս մեջ գրեցի ասի հետո գրեմ, բայց ժամանակ չեղավ…
Մեֆ, չես կարա ասես: Կարելի ա միջին վիճակագրական տպերից էլ շատ հետաքրքիր բան ստանալ: Վիլյամսի Սթոուներն օրինակ: Միջին վիճակագրական ակադեմիկի կյանք ա: Իմ կարծիքով, գրականության մեջ հաջողված ամենալավ կերպարներից ա:

հակառակ ուղությամբ ես աշխատում… instead of going from general to unique, you go general and that's it… սխալ ա…
Նույնն էլ general-ը: Կարաս general մնալով էլ հետաքրքիր բան ստանալ: Ստեղ էլ Մոդիանոյին օրինակ բերեմ. իրա գործերից մեկում սաղ կերպարներն էնքան մշուշոտ են, ոնց որ ուրվականներ լինեն: Բայց հենց դա ա գրքին էֆեկտ տալիս:

երկրորդում չես կարողացել համոզել որ պերսոնաժդ իրական ա… կարաս պասպորտն էլ ցույց տաս, չի օգնի… գիտե՞ս ինչի… իմ կարծիքով երբ որ կերպար ես կերտում, անկախ նրանից թե դա ինչ կերպար ա, լավ ա, վատն ա, ինչ տիպի ա, պետք ա լինք լինի ընթերցողի հետ… մարբդը միշտ պտի մտածի որ ինքն էլ կարար էդ մարդը լիներ ու հասկանա էդ մարդուն, իրա լոգիկան, զգացումները… ոնց որ մարդը կարողանա տեսնել իրա ալտերնատիվը…
Դե երկրորդի վրա վաբշե չեմ աշխատել, էդ պահին մտքիս ինչ էկել ա, գրել եմ: Ու ընդհանրապես եթե ես խոսեի էդ գործի մասին, ավելի շատ կքլնգեի, քան դու :))

մեկ էլ մի ասա "էշ կերած-էշ մեծացած, դարդուցավ չտեսած միջին վիճակագրական դանիացի"… միգուցե դու իրանց դարդուցավը չգիտես… էս ավելի շատ խոսում ա էն մասին որ դու իրանց ոչ թե ներսից ես նայում, այլ դրսից, այնսինքն հասարակության մեջից չես նայում, այլ դրսից եկած մարդու աչքերով… ոնց որ ասենք մեր աչքին սաղ սևերը նույն մարդիկ են, կամ սաղ շեղաչքերը նույն մարդիկ են… կերպարին պետք ա նայես որպես անհատականություն առաջին հերթին հետո նոր դրանից ելնելով արդեն գնաս ինչ ուղղություն որ պետք ա… դու անհատականությունը սպանել ես քցել ես մի կողմ…

Չէ, Մեֆ, էդ տենց ա: Իրանց դարդուցավը հենց բակտերիաներն են: Կարամ մի երկու էդ կարգի ուրիշ օրինակ էլ բերեմ: Ու կարծում եմ՝ էդքանով հանդերձ էդ կարգի կյանքն արժե գրականություն բերել, արժե դրան անդրադառնալ: Իսկ ներսից նայելը պարտադիր պայման չի: Ես կարամ ընտրեմ «կամերա» նարատիվը ու ֆիքսեմ չոր փաստեր, մնացածը հասկանալը ձեր գործն ա:

Mephistopheles
08.05.2015, 07:51
Վերջապես ժամանակ գտա, Մեֆի հետ մի քիչ զրից անենք :))

Մեֆ, ես էս դիտարկումը տենց եմ հասկացել, որ հավաքում, բերում, սաղ լցնում ես, հետո քննարկումների արդյունքում կենտրոնանում մեկի վրա: Իսկ արտամրցութայինում համաձայն չեմ, որ չեմ կենտրոնացել: Լավ էլ կենտրոնացել եմ ու լիքը բաներ եմ առաջ քաշել, որոնք շորի գույն կամ քսած պամադա չեն, բայց ահագին բան են ասում կերպարների մասին: Ուղղակի «ցույց եմ տվել», ոչ թե բառացիորեն ասել: Դե հետո էլ փորփրել եմ, որոշ տեսակի վարքի պատճառներ շարունակել բացահայտել:
Ինչ վերաբերում ա առաջինին, ապա ես էս պատմվածքը հատուկ մրցույթի համար եմ գրել ու ոչ մրցույթից առաջ: Եթե հետ գնաս, նայես դիտարկումները, կտեսնես, որ ամենասկզբից ես հենց էդ կերպարին էի ընտրել ու ուզում էի կենտրոնանալ վրան, բայց կողքից ոչ մի արձագանք չեղավ, ոչ ոք չասեց՝ տենց բան չանես կամ՝ հա, ամենահարմար կերպարին ես ընտրել: Իսկ դիտարկման վայրը տենց էր ստացվել, խըժ-բըժ էր, խոսակցություններ չէին լսվում, դինամիկան շատ էր: Մեկի վրա կենտրոնանալու համար պետք էր վեր կենալ, հետևից քայլել: Իսկ փակվող մոլում դա մեղմ ասած, հեշտ չի: Համաձայն եմ, սխալ տեղ էի ընտրել որպես դիտարկման վայր, բայց ընտրելիս դրա մասին չգիտեի: Ոչ էլ դիտարկումը մրցույթին ուղարկելիս: Իսկ երբ իմացա, արդեն ուշ էր: Մի ձև պետք էր չէ՞ տակից դուրս գալ: Մի ձև պետք էր էդ տարածքից դուրս գալ: Ու դուրս էկա: Մենակ ինքնաթիռի տողն ա էղել, որ մրցույթից առաջ բլոկնոտումս մի տեղ նշած եմ էղել: Մնացած սաղ հետո եմ կառուցել: Ճիշտ ա՝ գործը դեռ կիսատ ա: Ճիշտ ա՝ տարբեր վորքշոփների ժամանակ եմ ավելացրել, բայց մի երեք շաբաթ էդ թեմայի մեջ էի: Ու ասել, որ դա մրցույթից առաջ եմ գրել կամ կապ չունի, մեղմ ասած, վիրավորական ա:

Բյուր, դիտարկումը, իմ կարծիքով, պետք ա լինի ոնց որ դու ես ասում հավաքես ինֆորմացիան ու բերես լցնես, բայց պետք ա սելեկկտիվ լինես ինչ ինֆորմացիա ես բերնում լցնում, որովհետև էդ ինֆոմացին պատք ա "բացահայտող լինի՝ դրանից մենք պետք ա կարողանանք ենթադրություններ անել…օրինակ ձեր ջրերն ընկած էն օրը ստարբաքսից կոֆե եմ առբնում ու հերթը U շեյփ ուներ ու ես վերջինն էի մոտ լինելով առաջինին որը կոֆե էր առնում… հոմլեսի տեսք ուներ, բայց վրայից նոր լվածքի հոտ էր գալիս… հետո ուշադիր որ նայեցի զգացի որ լաքայոդ շորերը կեղտոտ չեն ուղղակի լաքա ունեն… մազերը սանրած չէր ուղղակի ձեռքով մի կողմ էր տարած անփույթ… մօտ 75 տարեկան էր, բայց մազերը կիսասպիտակ էն ու մազաթափություն չուներ… բոթասներ էր հագել որ կեղտոտ էին ու երևի մի անգամ կապիչները 1980-ին կապել էր ու դրանից հետգո չէր քանդել… ուսերը կախ էին ու մի քիչ կուզ ուներ… կլոր շրջանակով ակնոց էր կրմում մետաղե արծաթագույն… ձեռքին մեծ շորի խանութի կտորից տոպրակ կար GAP-ից էր, բայց շատ հին, մեջը ծանրոտ գրքի ֆորմայով բան կար ու վոր բռնել էր, համարյա գետնին էր քսվում… հերթը որ հասավ գլուխը մի թեթև աջ թեքեց ու ասեց "hello… can I have a small coffee?" սովորաբար ստարբաքսում ավելի շուտ ասում են "hi" շատ կտրուկ… ու ասում են "tall coffe, please" նամանավանդ առավոտները, բայց ինքն ասեց hello ու tall բաջը չօգտագործեց… ձայնը շատ բարեհամբույր էր ու կրթվածի ձայն էր՝ ինտելեկտուալի… հետո որ կոֆեն վերցրեց ու նստեց (որը սովորաբար առավոտները շատ չեն անում մեզ մոտ) տոպրակի մեջից հանեց Քամյուի գիրքը… ակնոցը հանեց ու սկսեց կարդալ… հիմա էլի բաներ կային, բայց զահլեդ չեմ ուզում տանեմ… եղունգները, հագած ժիլետը… ու սենց շարունակ… իհարկե էսի լավ դիտարկում չի, կիսատ ա, բայց աշխատել եմ ինչքան հնարավոր ա դետալ դնեմ մեջը որովհետև իմ միակ աղբյուրը էդ ա, մարդուն չեմ ճանաչում… սաղ դետալնենրը դնում եմ ու հետո փորձելու եմ էս մարվդուն հասկանալ, տեսնել ինչքան հնարավոր ա… չօեմ կռահելու թե ինչ մարդ ա, կառուցելու եմ… կարող ա սխալվեմ… մարդիկ իրենց արտաքինով մեսեջ են ուղարկում սովորաբար intentional, բայց շարժուձևով, խոսքով ձայնով ու իրանց ընտրւոյթուններով բացահայտում են իրանց more less… ես չեմ ուզում ենթադրեմ թե ինքն ինչ ձևի մարդ ա ու փորձեմ դա ցմույց տալ… խնդիրն էդ չի… ամեն դետալ մի բան ասում ա Բյուր, եթե մեկը միշտ կոստյումով ա ու մեկ էլ մի օր ջինսով ա գալիս, նկատում ես, որովհետև փոփոխություն ա ու ոչ միայն շորի մեջ… հիմա էսքան դետալ որ գրեցի, պատմվածքի մեջ արդեն չեմ գրի, որովհետև ինքն արդեն կա ու ես կընտրեմ կան մի քանի շատ կարևոր շտրիխ, կամ էլ գործողություն որ ինչ լինելը ցույց տամ… կամ էլ արդեն գիտեմ թե իմ կառուցած մարդն (ըստ դիտարկման իհարկե) ինչ կարա անի… էսքան բան…

Բյուր, առաջինը գլխառադ էր… մի ֆրազայով դիտարկումիկց թռել էիր պատմվածքը… doesn't work ին չ էլ ասես… հավատում եմ որ մրցույթին ես գրել… պատճառ չունեմ չհավատալու…

Մեֆ, չես կարա ասես: Կարելի ա միջին վիճակագրական տպերից էլ շատ հետաքրքիր բան ստանալ: Վիլյամսի Սթոուներն օրինակ: Միջին վիճակագրական ակադեմիկի կյանք ա: Իմ կարծիքով, գրականության մեջ հաջողված ամենալավ կերպարներից ա:

Բյուր, չեմ ասում չի կարա… կարա… արվեստում ու գրականության մեջ շատ ա եղել որ ստեղծագործել են միջին վիճակագրականի շուրջ subject-ը էդ ա եղել (Կարավաջիո, ռոդեն, միքելանջելո), բայց դա չի նշանակում որ մարդուն դա զրկում ա անհատականությունից… at the end of the day ամեն մարդ էլ մի խմբի պատկանում ա ու կարաս ասես միջին վիճակագրական նկարիչ, գրող, դերասան և այլն, բայց իրանց անհատականությունից չես կարող զրկել, էդ ա որ մարբդուն ստիպում ա որոշակի ընտրւոյթւոններ ու գործողմություններ անի…

Նույնն էլ general-ը: Կարաս general մնալով էլ հետաքրքիր բան ստանալ: Ստեղ էլ Մոդիանոյին օրինակ բերեմ. իրա գործերից մեկում սաղ կերպարներն էնքան մշուշոտ են, ոնց որ ուրվականներ լինեն: Բայց հենց դա ա գրքին էֆեկտ տալիս:
իմ արգումենտն էն ա որ կարաս գեներալ մնաս, բայց կերպակրին պետք ա իմանաս որ կարողանաս ջեներալ լինել, այսինքն եթե կերպարը կառուցած չի ջեներալը մնում ա venry general, անհետաքրքիր… քո ասած գրողնեմրին չեմ կարդացել, բայց համոզված եմ որ էդ գեներալության մեջ knowledge կա… ոնց որ վարպետորան արված էսքիզը երբ որ շատ քիչ գիծ կա, բայց հսկա ինֆորմացիա…

չեմ իմանում,լավ եմ բացատրում թե չէ…

Չէ, Մեֆ, էդ տենց ա: Իրանց դարդուցավը հենց բակտերիաներն են: Կարամ մի երկու էդ կարգի ուրիշ օրինակ էլ բերեմ: Ու կարծում եմ՝ էդքանով հանդերձ էդ կարգի կյանքն արժե գրականություն բերել, արժե դրան անդրադառնալ: Իսկ ներսից նայելը պարտադիր պայման չի: Ես կարամ ընտրեմ «կամերա» նարատիվը ու ֆիքսեմ չոր փաստեր, մնացածը հասկանալը ձեր գործն ա:

դե ինչ ասեմ… ես տենց չեմ տեսնում,բայց եթե դու տենց ես տեսնում, հակառակը չեմ կարող համոզել, կարամ ցույց տամ եթե էդ անհետաքրքիր մարդուն ցույց տաս… վերջիվերջո անհատականություն ա…

ես տեխնոլոգիայի մասին չէի ասում Բյուր… կարաս հասարակության մեջից՝ որպես էդ հասարակության անդամ նայես, և կարաս դրսից նայես ոնց որ առաջին անգամ էս տեսնում ու կարաս նայես նաև ոնց որ 100 տարի գիտես, բայց մաս չես կազմում էդ հասարակության… օրինակ ստեղի հայերը, սպիտակ անգլերեն խոսողը ամերիկացին ա, սևը նեգռն ա, կարևոր չի որտեղից ա եկել ով ա ինչ ա, իպանախոսն էլ մքսիկն ա… պրծ, սրանով մենյուն ավարտվում ա… այսինքն դատողությունը մսկսում ա նրանից որ էդ մարբդնուն դնում են մի խմբի մեջ ու նոր կարծիք կազմում…

երևի շատ շեղվեցի… sorry… հազիվ ժամանակ գտա գրեցի…

…բայց քեզ մի հատ հյուջ մերսի ու գրկ… բոլորին մերսի…

Գալաթեա
08.05.2015, 12:30
հեսա ինքս ինձ համար երրորդ փուլ եմ անցկացնելու: :))

That makes two of us :)
Ես էլ եմ որոշել շարունակել։

StrangeLittleGirl
09.05.2015, 14:42
That makes two of us :)
Ես էլ եմ որոշել շարունակել։

Դավայ Մարի Սարիին էլ համոզենք, ամբողջական կազմով երրորդ փուլ անենք: :))

StrangeLittleGirl
09.05.2015, 14:49
Մեֆ, նայի, Սթարբաքսի դիտարկումդ շատ լավն ա, բայց ստեղ հարց ա առաջանում՝ ոնց ենք մրցույթի դիտարկումն անում: Մեզ համար ման ենք գալիս, հենց հետաքրքիր կերպար ենք տեսնում, ֆիքսու՞մ ենք, թե՞ դիտարկման վայրի հետ բլայնդ դեյթ անում, ինչ կլինի, կլինի: Էս դիտարկման մրցույթում իրականում մենակ մի անգամ հետաքրքիր կերպարի տեսա, որին կարելի էր նկարագրել, բայց քանի որ արդեն երեք հատ ուղարկել էի, ես էլ արձակուրդ էի գնում, զահլա չարեցի սաղ գրի առնեմ: Բայց արդյոք դա՞ էր առաջադրանքը, թե՞ գնալ պատահական տեղ ու ինչ տեսնում ես, հավաքել, լցնել: Իսկ պատահական տեղը կարա մոլի նման ղըժ-բըժ լինի կամ ջիմի նման սև ու սպիտակ:

Լավ, եթե ասում ես՝ առաջինը գլխառադ ա: Մի հատ ասա, տեսնեմ, դու էնտեղից ի՞նչ կերպար կընտրեիր ու ո՞նց կզարգացնեիր պատմությունը:

Գալաթեա
09.05.2015, 14:50
Դավայ Մարի Սարիին էլ համոզենք, ամբողջական կազմով երրորդ փուլ անենք: :))

Հա, մանավանդ, որ բարկացած եմ իր վրա՝ տենց քիչ ջանք գործադրելու համար։ :)

մարիօ
09.05.2015, 18:20
Հա, մանավանդ, որ բարկացած եմ իր վրա՝ տենց քիչ ջանք գործադրելու համար։ :)

Ես էլ եմ բարկացած ինքս ինձ վրա, նենց որ համաձայն եմ առանց համոզելու: :(;)

Mephistopheles
09.05.2015, 20:24
Մեֆ, նայի, Սթարբաքսի դիտարկումդ շատ լավն ա, բայց ստեղ հարց ա առաջանում՝ ոնց ենք մրցույթի դիտարկումն անում: Մեզ համար ման ենք գալիս, հենց հետաքրքիր կերպար ենք տեսնում, ֆիքսու՞մ ենք, թե՞ դիտարկման վայրի հետ բլայնդ դեյթ անում, ինչ կլինի, կլինի: Էս դիտարկման մրցույթում իրականում մենակ մի անգամ հետաքրքիր կերպարի տեսա, որին կարելի էր նկարագրել, բայց քանի որ արդեն երեք հատ ուղարկել էի, ես էլ արձակուրդ էի գնում, զահլա չարեցի սաղ գրի առնեմ: Բայց արդյոք դա՞ էր առաջադրանքը, թե՞ գնալ պատահական տեղ ու ինչ տեսնում ես, հավաքել, լցնել: Իսկ պատահական տեղը կարա մոլի նման ղըժ-բըժ լինի կամ ջիմի նման սև ու սպիտակ:

Լավ, եթե ասում ես՝ առաջինը գլխառադ ա: Մի հատ ասա, տեսնեմ, դու էնտեղից ի՞նչ կերպար կընտրեիր ու ո՞նց կզարգացնեիր պատմությունը:
Մի հատ էլ կարդամ դիտարկւմդ, պասի…

ivy
09.05.2015, 21:55
Մեֆ, հլը խոստովանիր, Սալոնայինին հատուկ չես անդրադառնո՞ւմ:
Չասես, ժամանակ չունեմ, Բյուրի գրածները լավ էլ ժամանակ գտնելով քննարկում ես, հլը երկրորդ անգամ էլ ես ուզում կարդալ:

Mephistopheles
10.05.2015, 02:41
Մեֆ, հլը խոստովանիր, Սալոնայինին հատուկ չես անդրադառնո՞ւմ:
Չասես, ժամանակ չունեմ, Բյուրի գրածները լավ էլ ժամանակ գտնելով քննարկում ես, հլը երկրորդ անգամ էլ ես ուզում կարդալ:

խոստոբանեմ Այվի ջան… Բկուրի հետ զրույցը, զրույց ա որտեղ կոնկրետ հարցին պատասխանում ու կարծիք ես հայտնում… պատմվածքը տենց հեշտ չի… դա գրառում չի որ մի անգամից պատասխանեմ… պտի ժամանակ տրամադրեմ ու կարդամ, էն էլ երևի մի անգամ չէ…

հենց ժամանակ գտա, անելու եմ…

Mephistopheles
10.05.2015, 20:35
Մեֆ, նայի, Սթարբաքսի դիտարկումդ շատ լավն ա, բայց ստեղ հարց ա առաջանում՝ ոնց ենք մրցույթի դիտարկումն անում: Մեզ համար ման ենք գալիս, հենց հետաքրքիր կերպար ենք տեսնում, ֆիքսու՞մ ենք, թե՞ դիտարկման վայրի հետ բլայնդ դեյթ անում, ինչ կլինի, կլինի: Էս դիտարկման մրցույթում իրականում մենակ մի անգամ հետաքրքիր կերպարի տեսա, որին կարելի էր նկարագրել, բայց քանի որ արդեն երեք հատ ուղարկել էի, ես էլ արձակուրդ էի գնում, զահլա չարեցի սաղ գրի առնեմ: Բայց արդյոք դա՞ էր առաջադրանքը, թե՞ գնալ պատահական տեղ ու ինչ տեսնում ես, հավաքել, լցնել: Իսկ պատահական տեղը կարա մոլի նման ղըժ-բըժ լինի կամ ջիմի նման սև ու սպիտակ:

Լավ, եթե ասում ես՝ առաջինը գլխառադ ա: Մի հատ ասա, տեսնեմ, դու էնտեղից ի՞նչ կերպար կընտրեիր ու ո՞նց կզարգացնեիր պատմությունը:

Բյոըր, մի անգամ գրել էի չեմ հիշում որտեղ, subjective selection, objectiv representation… դու կարաս ընտրես տեղն ու մարդը, երբեք չի եղել նենց որ ուր մտար էդ էլ պտի անես… էդ ruleը կարաս bend անես… չնայած էն էլ կարա լինի, մտնում ես մի տեղ պատահական ու դիտարկում… տենց տեղ չկա որ բան չըլնի մեջը… նույնիսկ մոլում կարելի ա կենտրոնանալ կոնկրետ մի սեքշընի վրա… narrow down անես դիտարկման սպեկտորը… Այվին արել էր… վագոնի էդ հատվածը… ուղղակի շատ չես կարա դիտարկման սպեկտորդ մեծացնել որտև դիստրաքտիվ ա դառնում…

ինչի եմ ասում առաջինը գլխառադ ա… տես քո վերջին "բացահայտման" էֆեկտը շատ փոքր ա, համարյա հիասթառեցնող որովհետև կապը կոմպոնենտների–ուտող տղայի, բաժանվող զույգի, կոտրված զոնթիկի–միջև համարյա չկա… այսինքն քո վերջին բացահայտումը դրանք չի կապում իրար, շատ թույլ ա… կա տենց բա որ վերջում բացահայտումը կամ ըեղն ա գցում սաղ կոմպոնենտները, կամ վերաիմաստավորում ա սաղ տեքստը, կամ էլ գլխի վրա ա շուռ տալիս սաղ ու ընթերցողը "շոկ" ա ապրում… չգիտեմ դա ես ուզեցել անել թե չէ…

առաջինի մեջ դիտարկումից պատմվածք անցում համարյա չկա (անգամ նախադասություններն են նույնը), մինչդեռ երկրորդում մի հատ մեծ թռիչք ա էն աստիճանի որ կապը կորցնում ենք դիտարկման հետ… դա կարող ա լինի երրորդ կամ չորրորդ փուլում, բայց երրորդ փուլ չկա, so էս ա… անգամ երրորդ փուլի համար առաջինը շատ մոտ ա դիտարկմանը, երկրորդը շատ հեռու… երրորդդ լավ երկրորդ փուլ ա… բայց դե…

ես որ կերպարը կվերցնեի՞… դժվար ա ասել որտև ես ընդեղ չեմ եղել, չգիտեմ ինչեր կար, ով կար, բայց հենվելով քո դիտարկման վրա երևի հենց էդ երկուսն էլ կանեի… ուղղակի երևի ավելի խորը գնայի դիտարկման մեջ, դետալներ արձանագրեի շատ ավելի շատ քան դու ես արձանագրել… կառուցելուց կարող ա չկապեի իրար հետ, չգիտեմ… էնքան բան կարա լինի… ֆանտազիաիս զոռ կտայի… ասենք հանկարծ պետական ստուգող մարմինները մտնում են, փակում են դուռն ու ասում սաղիդ լեգալ ստատուսն ենք ստուգելու… հե հե… յեսի՞մ… ո՞նց ռեակտ կանեին… ապուշ բան եմ ասում, բայց դե տենց էլի…

StrangeLittleGirl
11.05.2015, 00:24

Մեֆ, բա ես էլ եմ տենց արել. էդ մի քառակուսին եմ ընտրել, որի վրա մաքսիմում ութ հոգի ա տեղավորվում ու որի վրա մարդիկ նստում են, հետևաբար ստատիկ ա: Բայց մեկ ա, շատ արագ էին վեր կենում, գնում, նորերը գալիս, էլի չէի հասցնում: Էդ ամբողջ եքա տեքստը որ կա դիտարկման, տասը րոպեի պատմություն ա: Էնտեղ մենակ մի ստատիկ մարդ կար՝ դիջեյը, էն էլ որ նկատեցի, արդեն ուշ էր. մոլը փակվում էր: Համեմատության համար ասեմ, որ կաֆեն կես ժամ ա:

Ախ առաջին ասելով կաֆեն նկատի ունես: Կներես, ես հա խառնում եմ մոլի հետ, որտև ժամանակագրական առումով մոլն առաջինն եմ արել, բայց կաֆեն առաջինն եմ ուղարկել մրցույթին: Հա, համաձայն եմ, որ գլխառադ ա: Ո՛չ հասցրել եմ մտածել վրան, ո՛չ հասցրել եմ գրել: Արագ-արագ ինչ մտքովս անցել ա, ուղարկել եմ: Անկեղծ ասած, էդ դիտարկմանը սիրտս հեչ չի կպնում, չեմ կարում պատմություն ստանամ դրանից: Էս էլ ինչքան ժամանակ ա մտածում եմ:

Ինչ վերաբերում ա մոլին, ապա համաձայն եմ, որ թռիչքը շատ կտրուկ ա: Դրա համար եմ ասում՝ գործը կիսատ ա, տեսարաններն ամբողջական չեն, դեռ մտքիս մեջ մի տեսարան էլ կա երեխայի հոր հետ: Բայց երրորդ փուլով էդ հարցերը կարելի ա լուծել:

Քո առաջարկածը տարբերակ ա: Բայց դիտարկման վայրից դուրս գալն ու քիչ բան վերցնելն էլ ա տարբերակ: Ի դեպ, էսօր մի հատ հետաքրքիր դիտարկում եմ արել: Հեսա առանձին թեմայում դնեմ, մի քիչ աշխատենք վրան:

Mephistopheles
11.05.2015, 01:01

Ես էլ էսօր կամ վաղը սալոնանինը գրեմ… կարդացի վերջը /երկրորդ/երրորդ անգամ

Mephistopheles
18.05.2015, 21:23
Օքեյ, վերջապես ժամանակ գտա գրելու…

Սալոնային…

դուրս եկավ, բավականին… որպես երկրորդ ստադիա բավականին հաջողված ա… առաջին ստայդիայում մի քիչ դետալներն էին քիչ բայց երկրորդ ստադիան իրան արդարացրել ա… դուրս եկավ որ պերսոնաժներին "դրսից բերել ա ներս"… չնայած արդեն օգտագործված տեխնոլոգիա ա, բայց էս դեպքում խելացի ա օգտագործված… կերպարները շատ կենդանի են, անգամ երբեմն չափից ավելի, բայց դա չի խանգարում (որպես երկրորդ ստադիա, իհարկե)… ոնց որ շատ պարզ ու դետալացված ձայնագրություն լինի… սա մի քիչ խանգարում ա ստրուկտուրայի պարզությանը, այսինքն երբեմն կորցնում ենք ստրուկտուրայի ուրվագիծը, բայց եթե երրորդստադիա լիներ դրանք կարելի էր մաքրել ու հստակեցնել…

կառուցվածքը նենց ա որ ամեն կերպար իր անձնական տարածքից գալիս ա սալոն իր հետ բերելով անձնական խնդիրներ զգացումներ ու անգամ անձնականտարածքում գտնվող կերպարներն… այ ստեղ արդեն գալիս են պրոբլեմները… յուրաքանչյուր տարածք էնքան դետալային ա ու կերպարները էնքան ուժեղ են ու առաջնային որ չես կարողանում հասկանալ թե դրանցից որոնք են առաջնային և որոնք երկրորդական… օրինակ Ռաֆոյի հատվածում կարծես Նելին ա հիմնական առաջնայինը, բայց վերջում սալոնում ա հայտնվում Ռաֆոն… ստեղ ինչն ա պրոբլեմը. էն որ մենք Ռաֆոյի մասին իմանում ենք Նելիի "տեսանկյունից" չնայած հատվածը կարծես թե Նելիի տեսանկյունից չի գրված… սենց բաներ համարյա բոլոր կտորների մեջ կա որտեղ չես իմանում թե ով ա գլխավորը… շատ հաճախ սպոտլայթը երկրորդական կերպարի վրա ա ընկնում ու ֆոկուսը կորցնում ենք… վերջում պարզվում ա սխալ կերպարի վրա ենք կենտրոնացել…

այսինքն բոլոր կերպարները առաջնային են ու "point of view"-ն կարծես հավասարապես բոլոր կերպարների տեսանկյունից ա… էսի շատ ա խառնում ստրուկտուրան, թելը կորցնում ենք ու դրան էլ գումարվում ա դիալոգին չափից ավելոի ուշադիր լինելու անհրաժեշտությունը որպեսզի պարզենք թե ով էր, ինչ էր ասում ու ինչ արեց. ով էր զգացողը ինչ էր զգում ու հետագայում ով էր գնալու սալոն (հենց սկզբից էլ պարզ էր որ սալոն են գնալու)… էսի կարա լինի,…կարան կերպարնեմրը նենց լինեն որ չիմանաս թե ով ա գնում սալոն, բայց պետք ա դա լինի կանխամտածվածու վերջում սալոնում պտի դա "արդարացվի"… ստեղ դա չկա՝ չի արդարացվում, հենց թեկուզ Ռաֆոյի կերպարում… դեմ չեմ անգամ որ Ռաֆոն Անուշի գործողություններով ներկայացվի, բայց ոչ տեսանկյունից… չնայած հիմա որ գրումեմ, գուցե տենց էլ ա հնարավոր, բայց պետք ա արվի կաննխամտածված ու լավ օրկեստրովկա արված… ես չգիտեմ դա ոնց ա հնարավոր անել, բայց հաստատ արժե փորձել…

Կարենի հատվածը լավն էր… բալանսը լավն էր… մորը կերպարը շատ առաջ ու ցայտուն չէր, իսկ Կարենինը բավականին դետալոտ… մի քիչ չափից շատ… " Կարենը նստեց ու սուրճի բաժակը վերցրեց՝ մատները սովորության համաձայն բռնակի տակից անցկացնելով, թեև բաժակը տաք էր:"
մեծպրոբլեմ եմ տեսնում դետալների առատաության մեջ, անտեղի դետալներ շատ կան ու անգամ անտեղի համեմատություններ ու երկրորդական դետալները ենց մնրամասնությամբ ա նկարագրած որ ստիպված մի քանի անգամ պտի վրով անցնես որ հանկարծ մի տեղ օգագործվի փախցրած չլինես, բայց վերջում պարզվլում ա որ ոչ մի բանի հետ էլ կապված չէր… տրամադրության նկարագրության համար մի քանի շտրիխը էս ստադիայում պտի որ լրիվ հերիք լիներ, բայց չի արված… դրան էլ գումարած բոլոր նկարագրությունների մեջ էլ նորից "point of view" խառնած ա… օրինակ "Ընթացքում լարված որսում էր դասական երաժշտությանը համընթաց հնչող անռիթմ, խուլ կտկտոցը:…(դուռը բաց թողեց, որից երաժշտության ձայնն ուժգնացավ. Բեթհովենի ջութակի կոնցերտն էր, եթե ճիշտ ճանաչեց)"… բացարձակապես անկարևոր, խառնած "լոճած" հատված ա… ընթերցողի ռիթմից բեսամթ քցում ա… ինչո՞վ ա էսի կարևոր… կամ ասենք "Հին, մի օվկիանոս ջուր տեսած խողովակը տնով մեկ աղիողորմ ճռնչաց՝ մի պահ լրիվ ծածկելով երաժշտությունը:"… how's that important?… մեր ինչի՞ն ա էսի պետք, ի՞նչ եմ անելու սրա հետ… բացի նրանից որ սաղ ֆոկուսը տանում ա սրա վրա… ու սենց շատ մասեր կան… նրբերշիկը, թավեն դրեց գազին, դուռը չրխկոցով փակեց և այլն… անտեղի համեմատություններն ու ավելորդ դետալները խցանում են main point-ը ու շեղում են մեզ… էս տեսակի դետալներ կարար առաջից ստադիայում լիներ, երկրորդում սրանք պտի մաքրվեին… ա

հետո մի բան եմ նկատել… երբ որ առեղծվածային մի էլելեմենտ ա մտցրած, մտցրածա շատ ափաշքյարա… ոնց որ ասես "ես հիմա մի հատ առեղծվածային բան պտի մտցնեմ… էսի առեղծված ... red flag!!!" օրինակ "Նոնան աչքերը փակ ժպտաց:
- Ընկերուհուս դիմեք: Ինքն ասում է, որ կանցնի:" you don't open upthat easy… մի քիչ իրականությունից շատ ա կտրված… մի անգամ ես մի հատ տեքստ էի գրել Մանրապատումում, Գարսիա Մարկեկսի փողոցը որոնող աղջկա մասին… չեմ ասում տենց պտի լինի, բայց երբ էդ աղջկան ասի "is there anything I canhelp you with?" ինքը մի անգամից զգաստացավ… չեմ ասում էս ա ձևը, no way… ուղղակի օրկեստրովկան overdone ա… մի մոմոնտ էլ կա. "- Ե՞վ,- մի վաֆլիի կեսն արդեն չկար:" unnecessary դրամա ա… կարծես կարենը հես ա կռակաձիլ ա դառնալու… սա իհարկե մանրուք ա, բայց հոգեբանական ազդեցություն ա կարդացողի վրա, մի բանի պատրաստում ա որը հետո չի լինելու…

…ու տենց շատ դետալներ ու ավելորդ նկարագրություններ ու համեմատություններ որոնք կերպարների առաջնահերթությունները խառնում են ու պատմվածքը ռիթմից գցում… կարդալը դառնում ա դժվար… դրաման կորում ա դրա պատճառով

կարծում եմ էսի կարա գնա երրորդ ու նույնիսկ երևի չորրորդ ստադիա կախված երրորդում ինչ կլինի… point of view-երը պտի ճշտվի…

ընդհանուր էլի ասեմ… լավն էր, լավ պոտենցիալ կա… մտածելու տեղ կա որ ավելի հակիրճ ու դիպուկ լինի…

գրկ…

Գալաթեա
19.05.2015, 00:13

Մոտ օրերս հենց ժամանակ գտա՝ կանդրադառնամ վերլուծությանը։

Գալաթեա
20.05.2015, 19:54
Հա, ինչ էի ասելու։
Մեֆ, ինչի՞ ես որոշել, որ պատմվածքի մեջ դետալներ չպետք ա լինեն։ Ու դա ինչի՞ց ելնելով ես որոշել, կոնկրետ էս փուլային ձի պատճառո՞վ։ Որ եթե առաջին փուլում դետալներ կային, երկրորդում չպետք ա լինե՞ն։

Ես դրանք կարևոր եմ համարում։ Անկախ նրանից թե որ փուլն ա։
Ինձ համար կարևոր էր, որ Աշոտը դասական երաժշտություն ա լսում։ Ու որ իրանց տունն էնքան խարխլված ա, որ խողովակները ճռնչում են։ Ու որ իրանք մեն-մենակ են մնացել կյանքում։ Դրա համար էլ Կարենի համար մայրն ա նախաճաշ սարքում, իսկ Անուշի ու Աշոտի համար՝ Անուշը։

Ընկերուհուս դիմեք: Ինքն ասում է, որ կանցնի:" you don't open upthat easy

Որտե՞ղ ես օփեն ափ տեսնում։ Նոնան ինչ-որ բան պատմե՞ց իրենից։ Ընկերուհու անունը տալը ինչո՞վ ա խնդիր։ Եթե Կարենը կարա էնքան bold լինի, որ վերցնի ու անծանոթ աղջկան, կլիենտին հարցնի՝ ինչ ա եղել,․ քուր, ինչի՞ ես տխուր, ուրեմն աղջիկն էլ կարա նույն ձևի համարձակ լինի, ի՞նչ խնդիր կա։

Իսկ պետք էր, որ սեթինգները կինոյի պես մարդկանց աչքի առաջ գար։ Ես դա չէի կարա մենակ առաջին փուլում անեի, որոշհետև էնտեղ միայն սալոնն եմ նկարագրել։
Էն որ մեկ-մեկ ուրիշ մարդկանց վրա եմ կենտրոնացել՝ կես պատահական ա ստացվել, կես դիտմամբ։ Հենց Նելլիի աչքերով էի ուզում Ռաֆոյին տեսնեին։ Որովհետև որքան էլ ինքը Նելլիին մոտ չթողներ՝ իր կյանքում էդ պահին Նելլիից լավ իրեն ոչ ոք չէր ճանաչում։

Mephistopheles
28.05.2015, 00:01
Հա, ինչ էի ասելու։
Մեֆ, ինչի՞ ես որոշել, որ պատմվածքի մեջ դետալներ չպետք ա լինեն։ Ու դա ինչի՞ց ելնելով ես որոշել, կոնկրետ էս փուլային ձի պատճառո՞վ։ Որ եթե առաջին փուլում դետալներ կային, երկրորդում չպետք ա լինե՞ն։

Չէ Գալ ջան, չեմ որոշել… որոշելով չի… երևում ա որ դետալները շատ են ու մի տեսակ խցանում են, երբեմն անգամ համեմատություններն են too much… ոչ թե պտի չլինեն, այլ եթե կա առաջին փուլ, ապա էդտեղ արդեն պտի լինեին դետալները, երկրորդում երբ անցնում ենք պատմվածքի փուլ արդեն մեր դետալները պետք ա լինեն ավելի դիպուկ… լավ դետալներ են, բայց պետք չեն… օրինակ՝

Ամեն առավոտվա պես՝ Անուշը զարթնեց բջջայինի զարթուցիչի անդուր պզպզոցից: Քնելու ցանկությունը զսպելով՝ վեր կացավ, տան հագուստը գցեց վրան, հորանջելով գնաց լոգարան: Երբ դուրս էր գալիս, Աշոտի սենյակից լսեց երաժշտության թույլ ձայնը. զարթնել է: Քայլեց դեպի խոհանոց, սառնարանից հանեց երկու ձուն ու նրբերշիկի երկու կտորը: Կիսադատարկ լուցկու տուփից հանեց լուցկին ու վառեց գազի երկու աչքերը: Մեկի վրա դրեց ձվածեղի թավան, մյուսին՝ սրճեփը: Ընթացքում լարված որսում էր դասական երաժշտությանը համընթաց հնչող անռիթմ, խուլ կտկտոցը: Սենյակից դուրս եկավ, (դուռը բաց թողեց, որից երաժշտության ձայնն ուժգնացավ. Բեթհովենի ջութակի կոնցերտն էր, եթե ճիշտ ճանաչեց), մոտեցավ զուգարանի դռանը, բացեց, մտավ ներս: Կըտ-կըտ, կըտ-կըտ՝ սալիկների վրա: Սև սուրճը բարձրանում էր, երբ Աշոտը դուրս եկավ զուգարանից և մտավ լոգարան: Հին, մի օվկիանոս ջուր տեսած խողովակը տնով մեկ աղիողորմ ճռնչաց՝ մի պահ լրիվ ծածկելով երաժշտությունը:
Նրբերշիկով ձվածեղը սեղանին էր դնում, երբ նա դանդաղ մտավ խոհանոց: Նստեց սեղանի մոտ, հենակները դեմ տվեց խունացած ներկով պատին ու միակ ոտքը զգույշ մտցրեց սեղանի տակ:

սա կարելի ա շատ հանգիստ մի քանի նախադասությամբ նկարագրել, փոխարենը ամեն քայլը մանրակրկիտ նկարագրել ես… իսկ կոյուղու համեմատության վրա ահագին ծիծաղել եմ… էդքան չարժե դրամատիկացնել… մենք փորձում ենք ուշադիր կարդալ որ դետալները բաց չթողնենք, բայց վերջում պարզվում ա դրանք էական դեր չեն խաղում բացի նրանից նկարագրում են տեսարան ու տրամադրություն, իսկ դրան կարելի ա հասնել ավելի կարճ ու դիպուկ նախադասություններով… հոգնացնում ա ու կարևորն ու անկարևորը նույն ուժգնությունն ա ունենում… դրանից երբեմն նույնիսկ կարևոր դետալներ ենք բաց թողնում…

Ես դրանք կարևոր եմ համարում։ Անկախ նրանից թե որ փուլն ա։
Ինձ համար կարևոր էր, որ Աշոտը դասական երաժշտություն ա լսում։ Ու որ իրանց տունն էնքան խարխլված ա, որ խողովակները ճռնչում են։ Ու որ իրանք մեն-մենակ են մնացել կյանքում։ Դրա համար էլ Կարենի համար մայրն ա նախաճաշ սարքում, իսկ Անուշի ու Աշոտի համար՝ Անուշը։

Again սրանք կարաս ավելի զուսպ ռեսուրսներով անես… ու իմ անձնական կարծիքով, դրամատիզմը պետք ա մի քիչ tone down անես… դրամատիզմը ավելի շատ ընթերցողի մեջ առաջանա, ոչ թե դու իրան ասես "տես ինչ դրամատիկ ա" այլ ընթերցողը մտածի "էս ինչ դրամատիկ ա"

Որտե՞ղ ես օփեն ափ տեսնում։ Նոնան ինչ-որ բան պատմե՞ց իրենից։ Ընկերուհու անունը տալը ինչո՞վ ա խնդիր։ Եթե Կարենը կարա էնքան bold լինի, որ վերցնի ու անծանոթ աղջկան, կլիենտին հարցնի՝ ինչ ա եղել,․ քուր, ինչի՞ ես տխուր, ուրեմն աղջիկն էլ կարա նույն ձևի համարձակ լինի, ի՞նչ խնդիր կա։

Իսկ պետք էր, որ սեթինգները կինոյի պես մարդկանց աչքի առաջ գար։ Ես դա չէի կարա մենակ առաջին փուլում անեի, որոշհետև էնտեղ միայն սալոնն եմ նկարագրել։
Էն որ մեկ-մեկ ուրիշ մարդկանց վրա եմ կենտրոնացել՝ կես պատահական ա ստացվել, կես դիտմամբ։ Հենց Նելլիի աչքերով էի ուզում Ռաֆոյին տեսնեին։ Որովհետև որքան էլ ինքը Նելլիին մոտ չթողներ՝ իր կյանքում էդ պահին Նելլիից լավ իրեն ոչ ոք չէր ճանաչում։

open up-ը պարտադիր չի որ լինի հենց բառացի պատմելով իրա անձնական պատմությունը… էս դեպքում ինքը ասում ա (ոչ բառացի իհարկե) "այո, ունեմ գաղտնիք ու պատմել եմ ընկերուհուս ընդեղ նստած"… ինքը էմոցիա ա ցույց տալիս… ինչի՞ էն մարկեսի փողոցի օրինակը բերեցի, էդ աղջկա մոտ մի մոմենտ կանտրոլից դուրս եկա ու ինքը մի անգամից հետ քաշեց ու shut down արեց ամեն ինչը… սովորաբար, իմ փորձից ելնելով եմ ասում, երբ որ մարդը կամովի էմոցիա ա ցույց տալիս, բացվում ա in a heart bit… դրա համար եմ ասում բացվել ա… ինքը բացվել ա, բայց դու իրան փակում ես…

Ճիշտն ասած նկատել եմ որ կինոյի նաման ա եղել, բայց չգիտեի դիտմամբ ես արել թե չէ… ես շատ եմ սիրում տարբեր դիցիպլինաներից փոխառություններ ու չնայած էս մեկը համարում եմ չստացված, այնուամենայնիվ ավելի լավ ա մի բան անես չստացվի քան թե չանես…

պրոբլեմը ստեղ նրանում ա որ մենք տարբեր գործիքներ ենք օգտագործում կինոյում ու գրված խոսքում… visual vs written… սենց մի հատ պարզ փորձ անենք… մի հատ սենյակի նկար կամ գրասեղանի (գրասեղան եմ ասում, որտև ակումբում տենց թեմա կա)… եթե նայում ես, էդ ինֆորմացիան ակնթարթորեն ա պրոցես արվում քո ուղեղում ու դու մի անգամից՝ ակնթարթորեն գաղափար ես կազմում եղածի մասին… բայց եթե նստաես ու մանրամասն նկարագրես էդ սեղանը ապա ընթերցողը ժամանակ ա դնելու կարդա ու պրոցես անի ուղեղում վիզուալի գրված տարբերակը… այսինքն եթե կարճ ասեմ ավելի շատ ժամանակ ու աշխատանք ա պահանջում քեզանից որ ստանաս նույն արդյունքը ինչ որ վիզուալում կարաս ստանաս… իսկ ժամանակը մարդու կենտրոնանալու կարողությունը թուլացնում ա… մանավանդ հիմա երբ մենք ունենք շատ քիչ ժամանակ, բայց հսկա background ինֆորմացիա…

իմիջայլոց երբ որ դետալները տենց վառ են ու մանրակրկիտ–օրինակ ես, մտածում եմ որ մենակությունից բացի էլի բան կա որ պտի որսամ, հասկանամ ու պրոցես անեմ հետագայի համար… ու ստեղ ես ոչ թե լարվում եմ այլ ինձ արհեստականորեն եմ լարում որ բան բաց չթողնեմ ու դա ավելի ա հոգնացնում… մի բան ևս, երբ տեսնում ես որ դետալները քո սպասած "ծառայությունը" չեն մատուցկում, սկսում ես ավելի անփույթ վերաբերվել ու դետալները սկսում են արժեզրկվել…

…բայց էլի ասեմ… որպես երկրորդ ստադիա շատ լավն ա ու դետալները նույնիսկ պետք են…