PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձանձրալի օրագիր



Mr. Annoying
25.04.2015, 02:20
Երբեք օրագիր չեմ ունեցել, երբևէ գրելու տաղանդ չեմ ունեցել: Միշտ մտածել եմ, որ օրագիր պահում են այն մարդիկ, ովքեր յուրահատուկ, ամբողջ յոթ միլիարդից տարբերվող առօրյա ունեն:

Չեմ ուզում շատ փիլիսոփայել, ուղակի կգրեմ այն ինչ կհամարեմ կիսվելու համար արժանի:

Mr. Annoying
26.04.2015, 02:31
Կպանք գործի

Երեք օր է տանն եմ: Թվում էր թե պիտի ձանձրույթից մահանամ, բայց արի ու տես, որ վերջին տարիների համար զարմանալի պրոդուկտիվ օրեր եղան: Փաստորեն՝ համալսարանը բացի նրանից, որ վերացնում է մոտիվացիադ, խլում է նաև էներգիադ, եռանդդ ու նորը սովորելու ցանկությունդ: Ինքնանպատակ տնից դասի ու դասից տուն: Իսկ այսպես կարդացի այն ինչ պլանավորել էի, արեցի այն ինչ մտքովս անցավ, թափառեցի այգում ու հիմա էլ դեռ ժամանակ ունեմ օրագրում գրառում անելու:

Բոլորը միաձայն ասում են՝ համալսարանը ի՞նչ անի, եթե ուսանողը մոտիվացված չի: Բայց չպե՞տք ա համալսարանը մոտիվացնի: Եսիմ... մի տեսակ մեջտեղում ենք գտնվում, որը բնավ ոսկե չէ՝ ոչ հնից ենք ուզում հրաժարվել ոչ նորն ենք ընդունում:

Mr. Annoying
29.04.2015, 13:05
Մի շաբաթ փորձում էի կիթառ նվագել սովորել: Չէր ստացվում ու դա մեկնաբանում էի ֆիզիկայի օրենքներով :8
Կարո՞ղ ա պատճառը ֆիզիկան չի :think

Mr. Annoying
29.04.2015, 17:01
Հրաշք

Այսպես ուրեմն. Ասկարյանը առաջարկել էր փորձարարական եղանակ լիցքավորված մասնիկները հայտնաբերելու համար: Ինչքան հասկացա ոչ մեկ չի հավատացել իրան, կամ ամեն մեկը իրեն սեփական էգոն ա առաջ քաշել ու չեն իրականացրել փորձը: Հասկանու՞մ եք.

Մի քանի տարի անց այդ փորձը իրականացնելու համար մի ամերիկացի ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ա ստանում:

Ժողովուրդ, ամեն ինչ հիանալի ա ԵՊՀ-ում: Քեզ լսում են, քո կարծիքը հաշվի են առնում, ու ամենակարևորը՝ այնպես են անում, որ աճես: Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, որ անցյալում էլ ա զիբիլ եղել էս կառույցը: Իսկ որոշները դեռ գովում են իրենց ժամանակները:

Հղումը՝ http://en.wikipedia.org/wiki/Gurgen_Askaryan

Mr. Annoying
03.05.2015, 01:12
Մի բան հասկացա անցած շաբաթվա ընթացքում. երբ ընկած ես ու չես կարողանում բարձրանալ, պիտի քեզ ամեն կերպ պատրաստես բարձրանալուդ: Մի հիանալի օր կլինի առիթ վեր բարձրանալու, իսկ դու պիտի մաքսիմալ պատրաստ լինես դրան:

Mr. Annoying
10.05.2015, 03:48
Առաջ բողոքում էի, որ Հայաստանում քիչ են հնարավորությունները, շատ հեշտ ա տրվում համալսարանի գնահատականները, քիչ եմ դասերով զբաղվում ու այդպես շարունակ: Երկու ամիս է արդեն իմ ձեռքով կյանքս բարդացրել եմ, ինչ ծրագրի ասես մասնակցում եմ՝ գիտական և ոչ այնքան, ու հիմա էլ բողոքում եմ, որ չեմ հասցնում, ֆիզիկապես ջախջախվում եմ:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած :think

Հ.Գ. հիմա երջանիկ եմ, ինձ պիտանի եմ զգում

Mr. Annoying
11.05.2015, 22:48
Մի քիչ ֆիզիկա

Բոլոր մարդիկ քիչ թե շատ ունենում են դիսպերսիա(դեպրեսիա), բայց երբ ինքնաֆոկուսանում են(խելքը գլուխն են հավաքում, կենտրոնանում են), ու էդ ինքնաֆոկուսացումը համակշռում ա դիսպերսիային, առաջանում ա մարդկային սոլիտոն(իրեն եսը պահպանող մարդու տեսակ):

Mr. Annoying
20.05.2015, 01:27
Քայլում ես քաղաքում ու չես հասկանում. սրճարաննե՞րն են քո մայթին, թե՞ դու սրճարաններում: :think

Mr. Annoying
28.05.2015, 21:33
Մի քանի օր առաջ ֆիզմաթ դպրոցի վերջին զանգին էի գնացել: Երեխեքի դեմքից կրակ էր թափվում, զգացվում էր որ մարդիկ են, ում վրա կարելի ա հույս դնել: Միջավայրը իրանց վրա մեծ ազդեցություն ա ունեցել:

Հիմա, համացանցում այս հրաշքին (https://www.facebook.com/karine.hovakimyan.1/videos/vob.1177137998/640601599372897/?type=2&theater) եմ հանդիպել: Հասկացել եմ, թե ինչ ա ԱշոԾյանը մտածել նախարար դառնալուց. եթե ես չեմ էս պաշտոնին համապատասխանում, էս պաշտոնը ինձ կհամապատասխանացնեմ(դպրոցների հերը կանիծեմ, բլյա բլյա, բլյա):

Mr. Annoying
04.06.2015, 18:02
_Այս փուլում մեր երկիրը նոր թափ է հավաքում ու դեպի ապագան է նայում նոր, սահմաններ չճանաչող հայացքով,...(լավ է, ասա ո՞ւմ եմ խաբում։ Ոնց եմ զզվում տեքստս գրողից):
_Զարգացումի այս փուլը թեև բազում անակնկալներով ու դժվարություններով է ուղեկցվում, սակայն մենք վստահ ենք, ...(չէ, երևի չդիմանամ, հանկարծ հասկացվի):
_Մեզ այժմ անհրաժեշտ է ձեր ներուժը ու կենսափորձը, որով դուք պիտի կերտեք մեր և Ձեր…(ինչի՞ ա էսքան չափազանցրել էս մարդը):
_Մենք սպասում ենք Ձեր առաջարկներին, մենք սպասում ենք Ձեր ներդրումներին տնտեսության ամենատարբեր ոլոլոլորտներում…(ըհն, ոնց որ վերջացնում եմ, հա)։
_Սա վճռական փուլ է, և պիտի բարձր նոտայով ավարտենք այն, ինչ միասին սկսել ենք (ո՜ւֆ)։
Դուրս եկա, ուղևորվեցի դեպի մեքենան։

_Քշի գազանանոց, էն պարող դելֆիններին նայենք,_ասացի վարորդին ու քշեց։

Ինչ լավ էր, մարդ բան չջոգեց։ Թ՞ե ոնց չզգցին, որ վարչապետի փոխարեն ես եմ եկել: Մտածում էի, երբ մի կին կանգնեցրեց մեքենան ու բարձր սկսեց բղավել.
_Պարոն վարչա…դան, Վարդան, վե՛ր կաց այ տղա, քննության ես:

Mr. Annoying
16.06.2015, 03:10
Ի՞նչ ա նշանակում մասնագիտության տեղը գրված լինի «բնապահպան»: Էդ ո՞նց դարձավ մասնագիտություն:

Հազար անգամ թղթերս քանդել ու հավաքել եմ, գրեթե ամբողջ փաստաթղթերը ունեմ դեսպանատուն դիմելու համար: Ու վաղը դեսպանատուն եմ գնում: Մինչ էդ ընկել էի շվեցարական ու հայկական բյուրոկրատիայի տակ՝ էսքան թղթաբանությունով զբաղվելը ինձ մի քանի տարի լրիվ հերիք ա: Իրանցից ամեն մեկը էնքան ձգեցին, որ հազիվ եմ հասցնելու գնալ մինչև ծրագրի սկսելը:

Մազերս կտրելուց հետո դասախոսներիցս մեկը ինձ ընդհանրապես չճանաչեց: :D

Mr. Annoying
25.06.2015, 03:17
Դժգոհ գրառում

Մեծ կազմակերպությունները փոքր հարցերում մեծ խնդիրներ են ունենում: Հիմա մի այդպիսի վիճակում եմ՝ հրավերը ձեռքիս նստած սպասում եմ դեսպանատան մերժմանը: Հրավիրող կազմակերպությունը մոռացել ա ինչ-որ հատուկ Ֆրանսիայում աշխատանքի իրավունք ուղարկի: Ու չունեն լուծում, իսկ ամենավատը էն ա, որ մեռա իրանց ասելով, բավական ժամանակ ունեին հարցը լուծելու, բայց երևում ա ականջի հետև են գցել:

Դժգոհ, մռթնած նստած եմ, քննաշրջանի վերջանալը անգամ չօգնեց:

Ու ամենատխուրը էն ա, որ դեռ էդ երկիրը չգնացած պատկերացնում եմ էդ երկրի բյուրոկրատիան: Կարո՞ղ ա ԵՊՀ-ին երանի եմ տալու:

Mr. Annoying
27.06.2015, 01:13
Վերջ, դժգոհ մարդը ստացավ իր վիզան: Վաղվանից երկար ճամփորդությունը սկսվում ա: Մի ձանձրալի մարդ վաղվանից Հայաստանից երկու ամսով կպակասի:

Դեռ չեմ պատկերացնում ինձ մենակ ուրիշ երկրում: Ոչ մի կերպ չի ստացվում:

Շվեյցարիա, բռնվի

Mr. Annoying
30.06.2015, 02:55
Ճանապարհս Վրաստանով էր: Ախր շատ նման ենք Վրաստանին, ուղակի կարծես Վրաստանը ձգած լիներ, երկար ճանապարհներ, մի քիչ ավելի մեծ օդանավակայան, նույն մուննաթը...

Ուկրաինայով էի թռչում դեպի Ժնև: Շատ վախենալու էր Կիևում վայրէջքը, ուղակի սարսափելի վատ իջավ, կարելի ա ասել խբվեց գետնին: Էլ հերթերի մասին չպատմեմ ու անգլերեն չիմացող աշխատակիցների: Ու քանի որ որոշել էի ընդհանրապես ոչ մի ռուսերեն բառ չօգտագործել առաջին փորձությունը եկավ գլխիս՝ սխալ հերթ էի կանգնել: 20 րոպե կանգնելուց հետո հասկացա, գնացի տրանզիտի գոտին գտա, ու հերթիս էի սպասում:

Ժնև թռիչքը զարմանալի հեշտ էր: Օդանավը թարմ էր, քիչ աղմուկ կար: Ժնևը վերևից ընտիր էր: Մի մեծ լիճ կար ու լիքը ծառեր: Անգամ ինքնաթիռից լճի վրա շատրվանը երևում էր: Երբ իջա Ժնև, ամեն ինչ ֆրանսերեն էր, ամեն ամենը: Մարդիկ էլ հազվադեպ էին անգլերեն խոսում: Մի կերպ, երկար տանջանքից հետո գտա ավտոբուսի կայարանը, գնացի սպասելու ու նստեցի... սխալ ուղղությամբ...

20 րոպե հետո, երբ հասանք վերջին կայարան իմացա, որ արդեն Ֆրանսիայում եմ, արագ իջա, գնացի հակառակ ուղղությամբ սպասելու: Պարզվեց ինչ-որ Ֆրանսիական ներգաղթյալների բնակատեղի ա, հիմնականում աֆրիկացիների հանդպեցի: Մի ֆրանսիացի տղա կար, եկավ, պատմեց ինչ-որ բաներ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի մասին, համարը տվեց ու մի օր խմելու հրավիրեց:

1.5 ժամ անց եկավ երկար սպասված ավտոբուսը: Կիրակի օրը Շվեյցարիայում, ու ոնց հասկացա Եվրոպայում, տրանսպորտ գրեթե չկա: Նստեցի ու գնացի բանալիներս վերցնելու: "B" մուտքի անցակետում էր, լավ քաղաքավարի պարոն էր պահակը, արագ տվեց, ստորագրեցի, անցա: Ու կրկին պիտի նույն ավտոբուսին սպասեմ, որը միակն ա էդ ուղղությամբ: Մի հատ տատիկի հետ ծանոթացա, գիտնական, ով ամեն ամառ աշխատում ա էստեղ: Շատ բարեհամբյուր չէր, բայց ինչ պետք էր ասեց: 2 ժամ անց եկավ ավտոբուսը ու գնացի դեպի հյուրանոց...

Գնացի-գնացի, մեկ էլ զգում եմ, որ մտնում ենք գյուղական վայրեր: Պարզվեց 2 կանգառ ուշ եմ նկատել: Իջա, ու քանի որ արդեն ուշ ժամ էր, ստիպված ուղեբեռս ձեռքիս ճամփա ընկա դեպի հյուրանոց: Ճանապարհին պայուսակիս ակերը կոտրվեցին, հետո բռնակը ջարդվեց, այնուհետև բռնիչները պոկվեցին: Արդյունքում գրկած 1 ժամ քայլելուց հետո հասա հյուրանոց, մի կերպ ընկա իմ սենյակ: Սկզբից շատ փոքր թվաց, ոնց որ մկան բույն լիներ: Չեմ էլ հիշում հոտո ինչ գերմարդկային ուժ եմ գտել, բայց իրերս դասավորել եմ, փոխել եմ շորերս ու սիրուն քնել: Արթնացա երեկոյան, 9-ից հետո: Դեռ ոչ մի ուսանող չկար տարածքում: Գնացի տարածքս տնտղելու, ու ամենամեծ սյուպրիզը՝ ես խոհանոցում դարակներ ունեմ, սառնարանում իմ հարկը ունեմ կողպեքով: Յահուու

Ջուր չունեի, ծարավ էի շատ: Ոչ էլ կոպեկ ունեի, որ մեքենայից առնեի: Որոշեցի գնալ մոտական խանությերը, բայց պարզվեց չկա ոչ մի բաց խանութ: Շատ ծարավ ու սոված վերադարձա հյուրանոց:

Դրսում երկու հոլանդացի հանդիպեցի՝ աղջիկ ու տղա: Սկզբում ամաչում էի մոտենալ, մտածում էի ընկեր-ընկերուհի են: Մոտեցա, բարևեցի, պարզվեց դուրս են եկել պիկնիկի, նույն կուրսից են: Հետները շփվեցի, մեզ էլի մի քանիսը միացան՝ նորվեգացի մի գիժ աղջիկ, մի քանի ճապոնացի: Ավարտեցինք զրույցը ու հայդա համարներով:

Միանգամից սկսվեց իմ հարկի ուսումնասիրությունը: Բաղնիքը շատ զարմացրեց: Պարզվում ա ջուրը շատ ուժեղ շիթով ա գալիս, բայց կոճակով ա՝ ամեն անգամ սեղմելուց 10 վայրկյան, ոչ ավել: Ու սղմած էլ չես կարող պահել: Այ քեզ խնայող ազգ, մտածում էի, բայց հետո փորձեցի: Իսկականից գժական էր: Հետո պարզվեց միջանցքի լույսերն էլ են ժամանակով միանում՝ 20 վայրկյան: Իսկապես, շատ ապրեն, պիտի օրինակ վերցնել:

Այսօր առաջին օրն էր, պիտի ներկայացնեին իրենց կազմակերպությունը: Սկզբում ամեն ինչից շատ էի վախենում: Ամեն ինչ դժվար ա թվում, երբ սենց փորձ չունես: Ու ոչ էլ համացանցին էի կարողանում միանալ՝ պիտի այստեղ ամեն ինչ գրացված լինի սերվերներում: Ներկայացումից հետո ղեկավարիս հանդիպեցի, մի ճապոնացի երիտասարդի, ով ինձնից ընդամենը 4-5 տարով ա մեծ, բայց արդեն գիտությունների դոկտոր ա: Տարավ, ցույց տվեց տարածքները, մեր լաբորատորիան ու իմ աշխատասենյակը:

Ամենադաժանը օրվա վերջն էր: Պիտի ռեգիստրացի անեի համակարգիչս ու պլանշետս: Բայց դրա համար պիտի համակարգչի անվտանգության թեստ հանձնել: Ու հերթի մեջ սպասում էի: Եվրոպացի ուսանողները թեստը հանձնում են միանգամից, առանց վերահանձնելու: Ինձնից առաջ երկու աղջիկ էին, Նիգերիայից... հերթը իրենց հասավ ու առանց չափազանցնելու 2 ժամ սպասում էի որ ավարտեն: Անգամ մի քանի հարց օգնում էի, բայց չէ, գոնե մի սխալ անում էին :D վատ բան չեմ մտածում, ուղակի զարմանալի հեշտ էին հարցերը: Ասենք՝ դուք կօգտագործե՞ք մեր մեյլ սերվիսը ձեր անձնական նամակները ուղարկելու համար, կամ եթե ստանաք անծանոթ մեյլից նամակներ կբացե՞ք կից ֆայլերը:

Հանձնեցի ու եկա հյուրանոց՝ իմ թագավորությունս: Վազելով էի գալիս, որ հասցնեմ՝ ընդունարանը չփակվի: Հասա, պայամանագիրս կնքեցի ու քանի որ գրանցել էի համակարգիչս կարող էի մուտք գործել համացանց: Ինչ էր կատարվում այնտեղ: Այնքան մարդ էր ինձ կարոտել :D

Անջատվեցի ու արագ գնացի սուպերմարկետ՝ 30 րոպե քայլելու ճանապարհ: Ֆրանսիական մասում ա գտնվում, անունն էլ «Քարֆուր»: Եվրոպայի համար կարծես էժան էր իսկապես: Բավական ուտելիք ու միրգ առա ու պարզվեց անգամ տոպրակներն են վճարովի: Առա, շալակեցի ու ետ հյուրանոց:

Ամենաշատը, ինչ հավանել եմ Էստեղ էն ա, որ ինձ տանն եմ զգում: Սկզբում լրիվ ուրիշ կերպ էի նախատրամադրված, առաջին օրվա մենակության սթրեսը անցավ շատ արագ: Կողքս եռներ են՝ ճիշտ Վանաձորի նման, եղանակը չոր ու շոգ: Մի խոսքով՝ Geneva: home, sweet home.

Mr. Annoying
01.07.2015, 00:47
Բացի կաթողիկոսը մի Հայաստանցի էլ Շվեյցարական բանկում հաշվեհամար ունեցավ, բա :B

Առավոտս բանկում անցավ, հետո լեկցիաների ժամանակը եկավ: Ավելի մոտիվացնող, հեշտ բացատրող դասախոս չէի ունեցել: Գժական տպեր են: Քանի որ բցի ֆիզիկոսներից ինժեներներ ու IT մասնագետներ էլ են մասնակցում ծրագրին սկսեցին ամենախորքից ու հասան շատ ավելի հեռու քան համալսարանում անցանք: Ոչ մի ֆորմուլա, ոչ մի դուրս բերում, մենակ մաքուր ֆիզիկա ու երևույթների նկարագրություն:

Ես էլ երբեք ու երբեք ճաշարան-ռեստորանից չեմ օգտվի: Համ թանկ, համ անհամ:

Ճաշելուց հետո վազեցի հեծանիվիս հետևից: Գիշերը օնլայն քննությունը տվել էի երթևեկության կանոնների ու արդեն կարող եմ քշել: Վերցնելն ու փչանալը մեկ եղավ ու ստիպված թողեցի վերանորոգելու, ես էլ նախորդ օրվա նման շատ ուժեղ արևի տակ աշխատանքիս վայրը գնացի:

Աշխատանքի վայրում դեռ ոչ մի բանի չեն թողնում մոտենալ: Միայն պիտի հանձնեմ էլեկտրականության ու ռադիոակտիվության անվտանգության թեստերը ու նոր կարելի կլինի մտնել լաբորատորիա: Էդ թեստերն էլ էնքան ձանձրալի են էլ չասելու: Բայց մի բան կա, շատ լավ համակարգ ա, որը կարելի ա Հայաստանում կիրառել՝ ասենք քաղ. պաշտպանության համար:

Աշխատանքի վայրում օրվա երկրորդ կեսին խառնաշփոթ սկսվեց: Բոլորը վազում էին լաբորատորիա, ինձ էլ տարան երկրորդ հարկ՝ վերևից իրանց աշխատանքը նայելու: Ամբողջ թմով՝ քսան աշխատող, յուրաքանչյուրը մի լար կամ սարքավորում բռնած, շարժում էին մի մեծ մագնիսական «թակարդ», որը պիտի հակաջրածնի ատոմներ բռնի: Եթե մեկը հետ կամ առաջ ընկներ ու մի փոքր լար պոկվեր, ամբողջ թմով մի քանի շաբաթ ստիպված պիտի ման գային թե որտեղից ա էդ լարը գալիս ու ուր ա գնում, որ վերանորոգեին: Շատ նուրբ ու համախմբված էին աշխատում, հավեսս տվեց...

Հենց 5:30 եղավ մեջիս եվրոպացին խոսեց ու արագ փախա, հեծանիվս վերցնելու: Պիտի էլեկտրոնիկայի խանութ գնայի: Ռուսները ասում էին մի ժամվա քայլելու ճանապարհ ա, ես էլ խնդացի, ասեցի հեծանիվով 5 րոպեում կհասնեմ ու թռա: Ինչ կայֆ էր, ահավոր արագ էի սլանում: 15 րոպե հետո հեծանիվիս ակը ծակվեց, ես էլ 40 րոպե քարշ տվեցի հեծանիվս դիպի հյուրանոց: Բայց ամենավատը էն ա, որ վաղը ավելի երկար եմ քարշ տալու մինչև արհեստանոց:

Երեկոն եկավ ու ոչ մի մասնակից էլ չի երևում: Բոլորը սենյակներում են, ոչ մեկ չի սիրում շփվել: Մի քանի աղջիկ կան, որ հավեսով շփվում են, բայց մյուս ծայրում են տարածքի, 1 ժամ պիտի քայլեմ: Իսկ մեր հարկի խոհանոցում «խոհարար» թայլանդացին որոշել էր համեմունքներով բրինձ խաշեր: Քիչ ա համեմունքներն էին անտանելի, մի հատ էլ վառեց ամեն ինչը: Ու փոխանակ արագ թափի դրել ա պատուհանի գոգին, ո հոտը անցնի: Էսօր էլ սենց պրծավ: Բայց մի բան կա, որ շատ եմ ուզում՝ դաղձով թեյ

Mr. Annoying
02.07.2015, 00:36
Առավոտյան շուտ արթնացա, որ դոզիմետրը արագ վերցնեմ, հեծանիվը վերանորոգման հանձնեմ ու դասից չուշանամ: Արագ արեցի ու դասի գնացի, չնայած էդքան էլ հավես չունեի տեսական ֆիզիկայի: Բայց դասախոսի առաջին նախադասություններից ոգևորվեցի, ու կլանված լսում էի նենց բաներ որ «սովորել» էի համալսարանում, բայց լրիվ ուրիշ, պարզ ու ֆիզիկական մեկնաբանությամբ էի հիմա լսում: Մի խոսքով ստեղ տեսական ֆիզիկան էլ ա ֆիզիկա, ոչ թե բանաձևերի կույտ:

Ընդմիջումը եկավ ու ես նոր վերանորոգված հեծանիվով արագ հյուրանոց հասա: Արագ մի կտոր Երևանից բերած միսը կերա, ու աշխատանքի վայրը գնացի: Մտա ու պարզվեց առաջինն եմ եկել, ուսանողներ չկան, ղեկավարս էլ փորձարարական հատվածում ա, որտեղ ինձ դեռ չի կարելի: Նստած փորձում էի անվտանգության թեստերը լրացնել, որովհետև առանց դրանց չեն թողնում սարքերը տեսնեմ, էն էլ չգիտեմ ինչի էլեկտրական անվտանգության թեստը վարի տվեցի: Ստիպված պիտի վաղը գնամ, երես առ երես քննարկման մասնակցեմ:

Լրացնում էի թեստերը, երբ բոլոր աշխատողները փորձերի կառավարման սենյակ գնացին, ինձ էլ ասեցին գնամ: Գնացի, պարզվեց ամբողջ աշխատակազմի հանդիպում ա: Ամեն մեկը նախորդ շաբաթվա իրա արածը պատմեց, նոր առաջարկ արեց ու թիմով համաձայնեցին կամ որոշեցին ուրիշ կերպ վարվել: Ոչ մի սթրես, ոչ մի կոմպլեքս, որ ղեկավարի հետ էին հանդիպում, անգամ մի քիչ բարձր էին հետը խոսում, բայց չափի մեջ: Աշխատանքից շուտ փախա, ոչ մի բան չունեի էլ անելու:

Փախա ու գնացի ֆրանսիական գյուղերը չափչփելու: Պարզվում ա ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանը բավական երկար տեղ ձգվում ա հեծանվային ճանապարհով: Ուղիղ ճանապարհ, որի մի կողքը արագընթաց մայրուղի էր, մյուս կողքը ցորենի դաշտ: Գժական տեսարան էր:

Ֆրանսիական ավանում, որի անունը չեմ հիշում, մի հատ էլեկտրոնիկայի մարկետ կա, գնացի փոխարինիչ-փոխանակիչ առնելու էլեկտրականության համար, որ վարդակին միանալիս ամերիկյան ստանդարտը սարքեր ֆրանսիական: Ու գները ամբողջ մարկեըում 10 անգամ էժան էին Շվեյցարիայից: Թե ոնց ա տենց լինում, ոչ մի ձև չեմ հասկացել: Բայց ահավոր մեծ խանութ էր, մի քանի «Երևան Սիթի», կամ մի երկու «Դալմա» կտեղավորվեր մեջը: Լավ ա որ չկորեցի :o

Հետ գալուց հեծանիվս փչացավ էլի ու էլի երեկվա պատմությունը կրկնվեց, ուղակի էս անգամ որոշեցի մայրուղով չգնալ: Սենտ-Ժենին իմ հյուրանոցի կողքի ավանն ա: Դրան հասա մի 30 րոպե քայլելուց հետո: Դեռ միջով չէի քայլել երբեք: Ինչ շունչ ուներ, ինչ սիրուն փոքր տներ, ու մայթերին ծաղկամաններով ծաղիկներ: Կենտրոնական փողոցում էլ մի տեղ շատրվան էր, շուրջն էլ սրճարան: Գժվել էի, մինչև էդ տեսնելը չէի զգացել Ֆրանսիայի շունչը: Էհ, ռոմանԾիկա :D

Քանի դեռ քո բնակավայրում ճաշ չես սարքել, լիովին քունը չի դեռ: Որոշել էի սպագետի սարքեմ, որովհետև ավելի բարդ բաների անպիտան եմ: Կողքս էլ մի Հոլոնդացի տղա իրա կոտլետներն էր տապակում, աչքի տակով էլ տանջվելուս նայում: Չդիմացավ, որոշեց ոգնել: Մի քանի անգամ փռթկացինք իմ դախության վրա, բայց վերջը լավ էր, մի քիչ անհամ էր սոուսս, թե չէ «խոհարարի» թեստն էլ կհամարեի տված:

Արդեն 10-ն ա ժամը, իսկ իմ օրգանիզմը քնել ա ուզում: Ստեղ շատ եմ հոգնում, շատ եմ տանջվում, բայց ահավոր երջանիկ եմ: Զգում եմ, որ ամեն օրից մաքսիմալն եմ քաղում:

Mr. Annoying
02.07.2015, 23:36
Դասերը մի քիչ ուշ սկսեցին: Գլխավոր տնօրենը պատմեց կազմակերպության ու կառուցվածքի մասին: Վերջում էլ հարց-պատասխան էր: Մի Պակիստանցի հարցնում ա, թե ոնց են համոզում էսքան կառավարությունների ֆինանսավորել իրանց նախագծերը: Էդ պրոֆեսորն էլ խնդաց, ասում ա մի հատ շատ լավ օրինակ կա, որը ճիշտ նկարագրում ա կիրառական ու ֆունդամենտալ գիտությունների համարժեք կարևորությունը: Մոմը կարելի ա անընդհատ լավացնել, տարբեր բաղադրամասերից սարքել պատրույգը, տարբեր քանակներով պարաֆին լցնել, շատ ձևափոխություններ անել, որ ավելի էֆֆեկտիվ այրվի. Էդ կիրառական գիտությունն ա: Բայց երբեք մոմը լամպ չի դառնա: Սկզբում էլեկտրականության փորձերը մենակ ֆունդամենտալ էին, ու ոչ մեկ չէր մտածում դրա կիրառության մասին, բայց դրանք բերեցին նրան, որ լամպի գյուտը եղավ: :8 Այսինքն շատ կարևոր են թե կիրառականը, թե ֆունդամենտալը, որի օգնությամբ են մարդիկ առաջ գնում:

Վերջում մի գերմանացի դասախոս եկավ, ու դաշտի տեսության երկար-բարակ դասախոսություն սկսեց: Լրիվ մեր համալսարանի դասախոսների նման՝ սլայդների վրա բանաձևերի կույտ էր շարել ու պատմում էր որ բանաձևից որն ա հետևում: Էլ Գերմանիա չեմ ուզում :(

Անվտանգության թեստը ավարտեցի, ու արդեն փորձարարական մաս իրավունք ունեմ գնալ: Ղեկավարս էլ պատմեց թե ինչ պիտի անեմ ամառվա ընթացքում: Ես էլ վախեցա՝ շատ պատասխանատու գործ ա, ու եթե սխալ մի բան անեմ կարող ա սաղ փչացնեմ: Հետո էլ ամբողջ խմբով հավաքվեցինք փորձի գլխավոր տնօրենի մոտ՝ ուրիշ համալսարանների գործընկերների հետ սկայպով քննարկելու հաջորդ շաբաթվա պլանը: Մի կես ժամ իրար էին ողջունում, կատակներ անում ու իրար թխվածք առաջարկում :D Հետո սկսեցին գործնական խոսակցությունը ու մոռացան ժամանակի մասին: 2 ժամ ուշ պրծան, իսկ ես մեռած հասա տուն: Ճանապարհին ղեկավարս առաջարկեց մյուս շաբաթվանից հավելյալ աշխատել որոշ օրերին, էքսպերիմենտի վրա: Ոնց որ համաձայն եմ :D

Բարի գիշեր ;)

Mr. Annoying
04.07.2015, 01:15
Բոնժուղ միսիե, կոմա՞ սավա...

Առավոտյան ամերիկացի դասախոսը սկսեց լեկցիան ժողովրդավարության մասին խոսալով: Ճապոնացի ղեկավարս ասում ա դրանք տենցն են, հենց չեն իմանում ինչից խոսալ, խոսում են ժողովրդավարությունից :D Հետո էլ պարզվեց ամերիկացիները կատակներ ունեն կանադացիների վրա, ոնց որ մենք ապարանցիների, բայց անկեղծ ասած խնդալու չէին :D

Կեսօրին սկսեց ամենահետաքրքիրը. ամբողջ աշխատանքային խմբին՝ 30 հոգի, փորձի ղեկավարը հրավիրել էր պիցցա ուտելու Ժնևում :B Պարզվեց ինքը իտալացի ա, երբ մատուցողների հետ սկսեց իտալերեն խոսել: Մատուցողներն էլ հո մատուցող չէին, մի կրակ՝ էնքան խնդացրին, մեռանք: Ամեն անգամ փորձը մեկնարկելուց առաջ սենց հավաքվում են, նշում: Մյուս շաբաթվանից սկսում ենք. 3 շաբաթ հերթափոխով աշխատանք, անընդհատ վերահսկողություն սարքերին, իսկ երբ հակապրոտոնների փունջը ուրիշ խմբերին ա տրվում(օրվա 2/3 մասը), սարքի վերազինում ենք անելու: Մի պահ չէի հավատում, որ ես Շվեյցարիայում եմ, որ նստած եմ շատ լուրջ գիտնականների կողքին , միասին խմում ենք ու կատակներ ենք անում: Գրողը տանի, հիմա էլ չեմ հավատում:

Կյանքում չէի պատկերացնի, որ խմբում աշխատելը էսքան կայֆ ա: Էստեղ սեփական ցանկություններդ երկրորդական են, դու որպես անհատ իրանց հետաքրքիր ես էնքան, քանի դեռ շարժվում ես ընդհանուր պլանով: Դու կարող ես առաջարկներ անել, բայց պիտի լավ համոզես: Մի խոսքով էս ամեն ինչը հույս ունեմ ավելի ա ուժեղացնելու:

Երեկոյան համացանցի ընկերներիցս մեկին հանդիպեցի՝ մի ֆինուհու: Չգիտեմ ոնց ա ստացվել, բայց հյուսիսային ազգերը շատ հավեսն են(ու սիրուն): :love Ու դեռ մենակ իրանց հետ եմ հավեսով խոսում, շատ պարզ են ու հասարակ շփման մեջ, առանց ավելորդությունների կամ սառնության:

Mr. Annoying
05.07.2015, 03:14
Օրը սկսեցի հեռու ֆռանսիական խանութ գնալով: Մի քանի անհրաժեշտ իր առնելուց հետո՝ բաժակ, ափսե ու նման բաներ, ինձ լրիվ տանս տերն եմ զգում: Լրիվ ուրիշ կայֆ ա:

Ռուսները առաջարկեցին գնալ Ժնև ու միացա իրանց: Ժնևի լճում պիտի շքերթ լիներ: Տրամվայով որոշեցինք գնալ: Էստեղ տրամվայի ճանապարհը անցնում ա մեքենաների ճանապարհի կենտրոնական մասով, բայց մի քիչ բարձր նրանից: Ռելսերի վրայով մեքենաներ չեն գնում, ինչը իսկապես անվտանգ ա դարձնում տրամվայը (Երևանում երջանկահիշատակ տրամվայներին հասնելը բարդ էր ու ոչ անվտանգ): Հասանք լիճ այն ժամանակ, երբ շքերթը սկսվում էր: Լիքը մարդիկ, բարձր երաժշտություն ապահովող մեծ մեքենաներ, որոնց վրա պարող լիքը մարդ: Իսկ ամբողջ փողոցում լիքը մարդ հետևում էր մեքենաներին ու պարում, ճվճվում ու նկարվում: Անգամ ահավոր կոմպլեքսավորված մի հայ սկսեց անկախ իրանից պարել ու ճվճվալ:

Լճի ափից ոչ շատ հեռու մի ահռելի շատրվան կա, անգամ օդանավից էր նկատելի: Մի փոքր ուղի կա դրան հասնելու համար: Գնացինք, հավեսով թրջվեցինք ու շատրվանի վրա առաջացած ծիածանով զմայլվեցինք: Հետո իջանք դեպի լողափ: Ժնևի լիճը շատ նման ա Սևանին, կամ էլ ինձ թվաց, ուղակի ֆոնին երևացող սարերը էդպես ինձ տրամադրեցին: Ու փրկություն ա էստեղի մարդկանց համար ամառվա շոգին, որը Հայաստանի շոգին չի զիջում: Լողացանք, ու ես քար նետել սովորեց. այնպես պիտի նետես, որ քարը անդրադառնա լճի մակերևույթից մի քանի անգամ: Ռեկորդս 7-ը եղավ :D

Նստած էի լճի ափին, նայում էի փոքրիկ ձկնիկներին: Չեմ էլ հիշում, որ Սևանում ձուկ տեսած լինեմ: Ու էդ մտածմունքները բերեցին որոշ գրողի տարած մարդկանց հիշելուն համալսարանից, Երևանից... Շանս չկա, ամեն ինչ լավ ա դառնալու: Սրանից հետո հենց մեկը մոտս բողոքի Հայաստանի ռեսուրսների բացակայությունից աչքը Շվեյցարիայի քարտեզն եմ մտցնելու:

Mr. Annoying
06.07.2015, 00:33
Առավոտը շատ սովորական էր, բայց մի փոքր շեղումով՝ առաջին անգամ լվացքի մեքենան օգտագործեցի: Հետո էլ չորացնող մեքենան, ու վերջ. արդեն տանս 100 տոկոսի տերն եմ:

Ռուսները որոշեցին գնալ լողանալու գետում, բայց չգիտեին որտեղ կարելի կլինի լողանալ: Գուգլի քարտեզներում գտանք երկու հավանական տեղ, գետի լայնացած մասեր, որտեղ պիտի որ լիներ լողանալ, հեծնեցինք նժույգներս ու հայդա...

Առաջին տեղը փոքրիկ լճակ էր, որի ամբողջ ափերին սեփական տներ էին, ու մոտենալ չէր լինում՝ մասնավորեցրել էին: Հայաստանում էլ ա նույնը, էստեղ էլ, բայց էստեղ ոչ մեկ ոչ մի բանից չի բողոքում, մարդիկ վստահում են իրանց կառավարությանը (երևի՞): :8

Վերադարձանք հյուրանոց ու հակառակ ճանապարհով արշավեցինք՝ դեպի Ֆրանսիական մաս: Ֆերմաներ էին ճանապարհին ու սիրուն ցորենի դաշտեր: Ֆերմաներում կովեր՝ լողացրած ու մաքուր, ձիեր, շներ: Էստեղ անգամ ֆերմերներն են շատ գրագետ, ու անգլերեն նորմալ խոսում են: Ճանապարհը նորմալ բացատրեցին, խորհուրդներ տվեցին:

Ասֆալտը վերջացավ ու սկսվեց գյուղական քարքարոտ ու զառիթափ ճանապարհը: Մենք էլ արագ իջնում էինք, լրիվ էքստրիմ: Հասանք գետի ափ, ուր մի քանի ընտանիք վրաններով ու խարույկով հանգստանում էին: Գետն էլ բարակ վտակներով գալիս էր, ու էդ տեղում խառնվում իրար: Ու շատ սառն էր, բայց էստեղի շոգին առանց մտածելու մտանք: Կյանքում գետում չլողացած մարդու համար էստրիմ էր, ու ահավոր հավես:

Երկու-երեք ժամ անց վերադարձանք հյուրանոց, ու հայտնաբերեցի, որ մի քանի շոր լվանալուց հետո գողացել էին :(

Mr. Annoying
08.07.2015, 01:57
Առավոտյան լեկցիաներից թռա, թենիս խաղացինք, հետո մի հատ գժական թանգարան գնացինք՝ սինքրոցիկլոտրոնի թանգարանը, որը էստեղի առաջին արագացուցիչն էր: Ինձ թվաց գալու են մի ժամ գլուխ տանեն, բայց արի ու տես լուսային շոու էր՝ հենց սարքի վրա լույսերով ներքին մասերն էին պատկերում ու պատմում ինչը ոնց ա աշխատում, ու ինչ դեր ա խաղում մասնիկների արագացման մեջ:

Հաջորդը թռա գործից: Գնացի, տեսա մարդ չկա մեր աշխատողներից, ոչ մեկ նամակներիս չպատասխանեց, ես էլ գործ չունեի հանձնարարված, թռա տուն:

Երեկոյան իմ համար հյուրանոցի կողքը պտտվում էի, մեկ էլ մեկը եկավ, մեքենան կանգնացրեց ու վրես սկսեց մուննաթ գալ ֆրանսերենով: Քաղաքավարի ասեցի որ չեմ հասկանում, անգլերեն ասեք, կիսատ անգլերենով, ու մատներով բացատրում ա, որ յանի ինչի՞ ես ընկերուհուս նայել: Նայեցի մեքենային. մուգ ապակիների հետևից մի էակ խեղջ հայացքով դուրս ա նայում: Էդ տղեն պրծավ, ասում ա որտեղի՞ց ես, իմացավ Հայաստանից եմ, մի քանի անգամ Հայաստան ու հայ ասեց ու նստեց ավտոն գնաց, հետևից էլ հա վրես էր նայում: Մեր հյուրանոցում ա ապրում...

Գրողը տանի, ինքնապաշտպանական բնազդս փչացա՞վ Ֆրանսիայում: Ինչի՞ մի հատ էլ ես մուննաթ չեկա, ոնց Հայաստանում ընդունված ա նման դեպքերում: Բայց էդ ավանակը հաստատ թուրք էր, ու հիմա մի տեսակ վախ կա մեջս, հանկարծ չգա գիշերը այցելության... Որ ասում եմ ինձ Հայաստանում եմ զգում, տնեցիք խնդում են:

Երեկոյան վոլեյբոլ խաղացինք երեխեքի հետ: Ու հիմա բայ բայ:

Հ.Գ. Էսքանի մեջ մոռացա ասել, որ սուպիկ եմ սարքել առաջին անգամ՝ բրնձով: Եվրոպացիք տեսան, մի ժամ խնդում էին, ասում եին մենակ բրնձով ու կարտոֆիլով սուպ չի դառնա :D

Հ.Գ.Գ Է՜հ, էնքան խառն եմ առաջին աշխատավարձիս մասին մոռացա ասել: Քիչ ա, բայց իրենց աշխատավարձի օրն էր էսօր, մեկ շաբաթվա համար վարձատրվեցի: :oy

Mr. Annoying
09.07.2015, 01:44
Վերջապես. երկար սպասումներից հետո հայի հանդիպեցի: Մի տղա էր, Լիբանանից էր եկել: Մի տեսակ անսովոր էր հայերեն խոսելը, բայց նենց հավես:
Գիշերը երեկվա պատահարից վախեցած էի ու սենյակիս դռանը պահարանը դեմ տվեցի: Ու նույնը էսօր եմ անելու: Ո՞վ իմանա ինչ կանցնի մտքներով:

Մի թուրք մասնակցի հետ հանդիպեցի, ցեղասպանությունն էինք քննարկում: Մի քիչ խոսելուց հետո պարզվեց, որ նույն կարծիքին ենք: Բայց թուրքերից շատերը չեն կիսում իրա կարծիքը: Ասում ա ես շատ եմ փորփրել, կարդացել եմ տարբեր տեղերից:

Էստեղ շենքերի տակերով թունելներ են գնում: Նեղ թունելներ են, որոնք բավական մութ են ու վախենալու: Էս թունելների մեջ գույություն ունի «ամառային ուսանողների տաճարը», որտեղ ամեն իրան հարգող ամառային ուսանող պիտի այցելի :D Մենք էլ գնացինք, երկար պտտվեցինք, մի քանի անգամ նույն տեղով անցանք, բայց չգտանք: Հետո մի տղա եկավ, որը էլի էր եղել, ասեց որ հիմա փորձեր են գնում ու էդ «տաճար» տանող ճանապարհը վտանգավոր գոտի ա: Ասեց, որ գիտի դրսով ճանապարհ: Գնացինք «տաճար», որը բունկերի նման մի բան էր: Պատերին լիքը անուններ ու երկրներ: Բայց շատ հիասթափված էինք, մի տեսակ էն չէր, լրիվ ուրիշ սպասումներ ունեինք:

Երեկոն ռուսների հետ անց կացրինք: Թեյ էինք խմում այգում: Էսօր վերջապես հովացավ, իսկ հիմա բավական ցուրտ ա:

Mr. Annoying
17.07.2015, 02:37
Առավոտյան ինչ ասես մտքիս մեջ ասեցի ղեկավարիս: Եթե խանգարում եմ թող ասի հեռու կմնամ: Եթե մի բան ա ուզում անեմ, թող բացահայտ ասի, թե չէ քաղաքավարությանը զոհ ա գնում, որ ի՞նչ անի...

Երկրորդ կեսին նախագծիս մասին պատմեց «ճապոնահայս»: Սկզբից ահավոր վախեցա, որ տակից դուրս չենք գա, հետո էլ մտածում եմ, որ լավ առիթ ա իմ գիտելիքի շրջանակներից դուրս գալու, նոր բաներ սովորելու:

Մի խոսքով՝ մարտահրավերն ընդունված է:

Mr. Annoying
27.07.2015, 04:02
Կարոտել եմ տեքստ գրելուն: Մենակ գծագրեր, թվային հաշվարկներ...

Շատ բան կա, որ անցավ գլխովս վերջին շաբաթների ընթացքում, շատ բաներ տեսա, սովորեցի, վերցրեցի կամ մերժեցի: Բայց գրողը տանի, անընդհատ համեմատում եմ Հայաստանի հետ տարբեր երկրների կրթությունը ու գոնե հիմա էդ ինձ խանգարում ա կենտրոնանալ աշխատանքիս վրա: Անընդհատ մտածում եմ ինչն ա պակասում Հայաստանում: Համագործակցությունը տարբեր համալսարանների հետ հաստատ պակասում ա: Սեմինարներ քիչ են (թեկուզ փոքր, բայց շաբաթը մեկ խմբով սեմինար ենք անում էստեղ), իսկ այ ֆինանսները ուրիշ օպերա են:

Մի քիչ բողոքվեմ. բոլորը շաբաթ կիրակիներին գնում են Ֆրանսիաներով ու Շվեյցարիաներով ֆռֆռալու, մենակ մեր խմբի ժողովուրդն ենք, որ պիտի հերթափոխով փորձին մասնակցենք: Գրեթե առանց հանգստյան օրի ենք աշխատում: Լավ ա, չէ՞ :8

Մեր հարկի մի աղջկա համոզել եմ, որ էքստրասենս եմ :P

Տարբեր ազգերի մասին ինչքան մանր բաներ կան պատմուն են երեխեքը: Փաստորեն Բալկաններում էլ, Կովկասի պես, վեճ ա գնում, թե որ ազգն ա տեղացի, որն ա եկել ասիաներից...

Լիքը լեգենդներ եմ լսում: Մի քիչ խմում են, լեզուները բացվում ա ու սկսում են հիշել իրանց պապերի պատմածները :D

Հ.Գ. Փաստորեն էս ինչքան եմ սիրում գրել :D

Mr. Annoying
31.07.2015, 02:29
Վերջին օրերին ահավոր երազներ եմ տեսնում: Առաջին երազում սխալ ինքնաթիռ էի նստել ու տուն էի գնացել Բեռլին գնալու փոխարեն: Ու խառնվել էի ահավոր, ախր չտեսա քեզ...

Երեկվա երազում չարքերը ինձ գողացել են ու թունելներում են պահում: Չգիտեմ ինձնից ինչ էին ուզում, բայց չէին էլ տանջում: Մի տեսակ ընկերական էին, բայց ես վատ էի զգում իրանց ներկայությունից:

Էսօր վերջապես հայերով հավաքվեցինք: Ինչքան էի կարոտել, հավես զրուցեցինք, թեյ խմեցինք ու ծիծաղեցինք: Է՜հ :hands

Մի պահ Լիբանանից եկած մի տղայի հետ էս (https://www.youtube.com/watch?v=CSeHHrELbhA) երգն էինք լսում: Չգիտեմ, ես մի պահ սարսռացի: Ու կարծում եմ ինքն էլ:

Մի հետաքրքիր բան կա. Լիբանանից եկած հայի (Րաֆֆիի) հետ խոսում էինք ու ասեց, որ կարծես մենք մոռացել ենք պատմությունը (Հայաստանի հայերս): Չգիտեմ: Ես որ փոքր էի, երազում էի մեծ Հայաստանի մասին, հետո մի քիչ մեծացա մտածում էի Նախիջևանը վերցնելու մասին, բայց մարդիկ սպանեցին էդ մտածմունքներս: Մինչ էստեղ գալս ուղակի ուզում էի դրսում կրություն ստանալ մասին, իսկ հետո ինչ լինում էր լիներ: Բայց, ինչի՞ չերազել, երկիրը գոռգոռոցներով չի կառուցվում գրողը տանի: Ես անելիք ունեմ Հայաստանում: Չէ, հաստատ, լիքը բան կա, որ ինձնից ա կախված: Ես կրթվելու եմ, ես պահանջելու եմ:

Ֆիզիկայի ֆակուլտետ, բռնվի, սեպտեմբերին դժգոհ մարդը վերադառնալու ա իրա բակալավրի վերջին տարին անց կացնելու քո գրկում :D

Mr. Annoying
11.08.2015, 08:16
Շաբաթ Ժնևի փառատոնի փակումն էր, ու հրավառություն Ժնևի լճի վրա: Ոչ մեկս էդպիսի հրավառություն չէինք տեսել, ասում են եվրոպայի ամենամեծն ա: Ու դասական երաժշտության ուղեկցությամբ էր:

Սկսեցին երեխեքը հեռանալ: Սկզբից Լիբանանից Րաֆֆին գնաց՝ ինձ ահավոր տխրացնելով, հետո ինձ ամենամոտ մարդը էստեղ՝ մի էստոնացի տղա: Ահավոր ծանր տարա իրանց հեռանալը: Գիտեմ, որ դժվար թե կյանքում իրանց տեսնեմ, ու էդ ավելի ա ընկճում: Էդ ամեն ինչին գումարվեց ամբողջ հանգստյան օրերին եկած անձրևը ու ամպամած երկինքը:

Հետո էս վիճակից դուրս գալու լավ ձև գտա: Սենյակիս պատուհանները լայն բացեցի, վարագույրը գրողի ծոցը ուղարկեցի ու լույսով ողողեցի սենյակս: Ու անցավ փոքր «դեպրեսիաս»: Ու ես էլի լավ եմ, ես 2 շաբաթ դեռ ունեմ...

Առաջին գիշերային հերթափոխիս եմ հիմա: Իմ բախտից էր, թե ինչ էր, բայց սարքերը որոշեցին հակաջրածին չբռնել: Հիմա անկապ նստած ենք, սպասում ենք հերթափոխը վերջանա: Էհ :(

Mr. Annoying
13.08.2015, 08:16
Բռնեցի...

Երեկ առաջին անգամ հակաջրածին «բռնեցի»: Ճիշտ ա մի հատ ընդամենը :oy Համակարգչով պարամետրներն էինք փոխում, ու իմ հերթի ժամանակ մեկ էլ սաղ սկսեցին ինձ շնորհավորել: Հարցրեցի, ասում են միացար հակաջրածին բռնած քիչ մարդկանց «խմբակին»: Մեծ բան չեմ արել, գիտեմ, բայց մի տեսակ կայֆ ա: Անցած տարի 4 ատոմը ամենաշատն ա եղել: Ու պիտի հասնենք դրան:

Մտովի Գերմանիայում եմ արդեն...

Mr. Annoying
22.08.2015, 06:15
Վերջին օրն էր Շվեյցարիայում

Ահավոր սթրեսով սկսվեց, շատ դժվար էր հրաժեշտ տալը օֆիսին, լաբորատորիային ու առավել ևս հեծանիվիս: Էհ, կարոտելու եմ ձեզ:

Մի բան կար, որ չէի ուզում որպես բողոք գրել. սկզբից ևեթ ղեկավարիս հետ հակասություններ ունեի: Մեկմեկ չափը անցնում էր, ու նույնիս թղթեր մի անգամ շպրտեց... բայց ամենահետաքրքիրը էն ա, որ որ ինչ-որ պահից սկսած փոխվեց վերաբերմունքը: Ու էդ պահը երկրորդ ղեկավարիս ժամանումն էր: Երբ իմացա իրա գալու մասին սկսեցի իրա հետ աշխատել: Ղեկավարիս ընդհանրապես չէի տեսնում, ու ինքը դրանից հաստատ դժգոհ չէր: Էդպես, համ ես էի լավ փորձ ձեռք բերում, համ ինքը իրա աշխատանքին էր նայում: Երբ երկրորդ ղեկավարս գնաց երևի հիմնական ղեկավարիս լավ բաներ էր ասել իմ մասին, ու ղեկավարս սկսեց ավելի հանգիստ հետս խոսել:

Վերջին երկու շաբաթը մենակ իմ գործին էի: Ոչ մի ուրիշ բան: Ու բավական արդյունավետ էին, լիքը հետաքրքիր բան սովորեցի ու արեցի: Իսկ ամենաբոցը էս շաբաթվա սկզբին էր, պարզվեց որ պիտի զեկուցագիր գրեմ՝ գիտական ոճով: Այսինքն ներածություն, մեթոդներով, տեսությունով, արդյունքներով ու քննարկումով: Այ տենց սյուպրիզ: Դե, գրել էիր ուզում խնդրեմ, ինչի՞ ես կապ ընկել: Սկսի:

Ու սկսեցի: 3 անգամ ղեկավարիս ուղարկեցի, ու մենակ 3-րդ անգամից հավանեց: Էդ էսօր էր, արդեն բավական ուշ, երբ եկել էին խմելու մեր խմբի ժողովուրդը, իսկ ես նստած դզում փչում էի: Եկավ, կանգնեց գլխիս, ասեց ինչ ես էլի մտածում, արագ ուղարկի, արի խմենք: Բա, այ տենց ախպերական սկսվեց ու ավելի ախպերական շարունակվեց: Հայկական կոնյակ էի տարել, որ իրան պիտի տայի, էն էլ ասեց արի սաղով խմենք, ու տենց էլ արեցինք: Ու ինչքան ժամանակը առաջ էր գնում ժողովուրդը ցվրվում էին տներով, ես ու ինքը մնացինք, ու արդեն հավեսով խմած էինք: Գնաց ինքն էլ շվեյցարական գինի առավ, եկավ: Ասում ա էս առել եմ, որ քեզ առանց կողմնապահության գնահատեմ :D հավես խմած վիճակում էնքան խոսացինք, որ ժամանակը չէինք նկատում: Ու կայֆ էր, մանրամասն բացատրեց ինչ փորձեր էր անում հետս :D ու մի հազար անգամ ներողություն խնդրեց, որ տենց էր պահում իրան: Ասում ա որոշել էի տեսնել, թե ինքնուրույն ինչ կարող ես անել:

Բայց հետաքրքիր ա, ես շատ հնարավորություններ ունեի բողոքելու, կամ ղեկավարս փոխելու, բայց չարեցի, չնայած իրա հետ սկզբից չէր լինում աշխատել: Զգում էի, որ անհավանական փորձ ա էս լինելու, ու տենց էլ եղավ: Իսկ ամենակարևորը՝ ես գիտնական եմ, ֆիզիկոս: Այ տենց ինքնավստահ, այ տենց հաստատակամ: Կյանքում տենց չեմ ասել կամ մտածել: Վախեցել եմ մի քիչ մեծամիտ թվալ, բայց չէ, հիմա հաստատ կարող եմ ասել: Էս փորձը ինձ ցույց տվեց ինչ եմ ուզում ու ինչ եմ կարող անգամ լրիվ մենակ: Հա, շատ լուրջ արդյունքների չհասա, գիտական նորություն չկար արածիս մեջ, բայց որ գիտություն էր, էդ հաստատ:

Առավոտյան Գերմանիա :D Իսկ ես դեռ չեմ պատկերացնում, որ վերջապես կտեսնվենք :D

Հ.Գ. Հայ աղջիկները քսանամյակիս նենց մի հավեսով ուրախացրեցին, որ մոռանալ չի լինի: Էհ, ափսոս ոչ մի բան ձև փոխհատուցել չեմ կարող:

Mr. Annoying
30.08.2015, 18:07
Կյանքումս առաջին անգամ տուրիստ էի։ Էն էլ Գերմանիայում, էն էլ Բեռլին ու մի շաբաթով։ Ընկերուհիս ութ ամիս Բեռլինում ապրելուց ահավոր արագ էր դարձել, առաջին անգամ հետևից չէի հասցնում՝ բառի բուն իմաստով։ Ահավոր մեծ քաղաք էր, շատ հարուստ մշակույթով։ Ու լիքը բնակիչներ, ճշտապահ տրանսպորտ ու գժական թանգարաններ։

Երգեհոն կյանքում չտեսած մարդս որոշեց գնալ երգեհոնային համերգի։ Էդ քիչ ա ընկերուհիս էլ համոզեց գնալ ջազի ու երգեհոնային երաժշտության, էն էլ կաթոլիկ եկեղեցում։ Անհավանական լավն էր ջազի ու հոգևոր երաժշության խառնուրդը։ Մի բան էլ. «Հայր մերը» արևմտահայերեն շատ սիրուն ա։ Կներեն անգլիացիները ու գերմանացիները, բայց երկու լեզվով էլ մեղմ ասած չտպավորեց։ Ու վերջում էլ ֆրանսուհի սևամորթ մի երջգչուհի սկսեց հայտնի փոփ ու ռոքնռոլ երգերը ջազի վերափոխած երգել։

Հա, վերջին գիշերն էլ թանգարսնային գիշեր էր, ընտրեցինք ու գնացինք ֆռռալու։ Բունկերներով, գիտության, հին մշակույթի, պատմության թանգարաններում ու մի քանի թանգարան դարձրած եկեղեցիներում եղանք։ Շատ ջղայնացած էի(իսկականից, առանց կատակի) որ պատմական թանգարանի նմուշների քարտեզում Հայաստանը նշված չէր։ Բայց սխալվել էին։ Չնայած մենակ մի արծաթե մետաղադրամի համար արժե՞ր նշել։ Լիքը մետաղադրամներ էին պատին, բայց միանգամից գտա Տիգրան Մեծի մետաղադրամը։ Մի քիչ ուրախություն, հետո հուզվում ես։ Է՞դ ա մնացել իրա թագավորած ժամանակներից։ Հը՞Ն, դե եկեք կռիվ արեք թե քյաբաբ–խորովածը ումն են։

Իսկ հրաժեշտը ընկերուհուս հետ շատ դաժան ա։ Չգիտես մեկ էլ երբ ես տեսնելու, ինչքան ժամանակով ու որտեղ։ Իսկ ամենակարևորը. ահավոր շատ ենք փոխվում. շատ ու արագ։ Բայց մի բան կայֆ ա, որ փոփոխությունները, գոնե հիմա, դուրս շատ են գալիս։

Դե գնացի, բարով մնաք։

Mr. Annoying
01.09.2015, 23:15
Աջ, աջ, այ տենց, մի քիչ ներքև, հո՛պ, քիթդ արդեն դրեցիր գլխիս:

Այ տենց, մի քանի տնկած քիթ փչացրեցին տրամադրությունս: Բայց ոչինչ, կարևորը հետ եմ եկել ԵՊՀ, ու նոր աչքերով եմ նայում համալսարանին:

Նենց բոց ա, ուրեմն բավական փոխվել եմ ներսից, բայց լրիվ նույն ձև հագնվեցի, ոնց անցած տարի, նույն պայուսակս, նույն ճանապարհով համալսարան, նույն վիճակը դասերին, ես էլ ինձ նույն ձև էի պահում, ոնց անցած տարի՝ մինչը գնալս: Այյյ, չգիտեմ, նենց տպավորություն էր, որ ոչ մի բան չի փոխվել, ամառը չի եղել, չեմ մեծացել ու համբերատար դարձել: Չէէ, փոխվել ա պետք, մի քիչ լրջանալ, դասերն էլ լրջացնել: Բայց... ոնց որ ձեռք են առնում, ամենա-ամենա-ամենա դասախոսին բռնում, ու ամենակարևոր առարկաներից դասախոս են սարքում: Խի՞, ու ո՞նց: Չկա՞ նորմալ մեկը:

Անցանք չբողոքվելու: Մտքովս էնքան իդեա ա անցնում, չգիտեմ որից սկսեմ: Երևի թղթի վրա գրեմ բոլորը, ու ըստ կարևորության սկսեմ: Ու իսկապես ուզում եմ սովորել, մի քանի ամիս, առանց քննության-մննության սթրեսների, ֆիզիկան վայելելով:

Վերջ, վաղվանից աշխատանք: Բա՞ մի հատ հոդված չունենամ բակալավրում:

Mr. Annoying
17.09.2015, 01:30
Ո՞վ կպատկերացներ, Հայաստանում շունչ քաշելու ժամանակ չունեմ: Գոնե սեպտեմբերն այդպիսինն ա, մնացածը չգիտեմ: Դրական լիցքավորված էի եկել, ու գոնե էս պահին լիցքաթափ չեմ լինում:

Համալսարանում շորտիկների պատմությունը վերջն էր: Ասում են համալսարան եթե գալիս ես շորտիկով չես հարգում համալսարանդ: Ու էդ մենակ տղեքի համար ա տենց, իսկ սուպերկարճ յուբկաներով ու շորտիկներով աղջիկներին բան ասող չկա, բա սիրուն ա ախպեր ջան, բա ինչ:

Mr. Annoying
23.09.2015, 01:09
Ամիսներ առաջ Ռուբին մի դրամաշնորհ էր գտել: Փոքր գումար էին տրամադրում Հայաստանում ինչ-որ նախագիծ անելու համար: Որոշեցինք Գորիսում դպրոցականների համար դասընթացներ կազմակերպել, փորձեր ցույց տալ ու պատմել ֆիզիկայի մասին մաքսիմալ մատչելի՝ ֆիզիկայի սաղ կայֆը ու կիրառությունները ներկայացնելով:

Մի քանի օր առաջ Գորիսում էինք: Ռուբիի, Ավետի ու կուրսեցուս՝ Արշակի հետ ճանապարհ ընկանք: Մինչև գնալը ով իմանում էր մեր գաղափարների մասին փորձում էր հնարավորինս աջակցել: Ու բոլորը ոգևորվում էին, զարմանում, քաջալերում: Միակ հարցը որ քիչ թե շատ տանջում էր դպրոցի մթնոլորտն էր, ու մարզային դպրոցում աշակերտների հետաքրքրվածությունը ֆիզիկայի, էլ չեմ ասում փորձերի նկատմամբ: Մտածում էի սարքերը կփչացնեն, դասերին կաղմկեն, կսկսեն անկապ հռհռալ և այլ «սովորական» ու միջին վիճակագրական դպրոցներին բնորոշ բաներ:

Մտանք դպրոց ու սկսեց զարմանքս: Բարեկարգ, սիրուն դպրոց էր: Բոլորը պատրաստակամ իրանց օգնությունն էին առաջարկում իրերը տեղափոխելու համար: Երբ դահլիճում էինք երեխեքը հետաքրքրված նայում էին պատուհաններից ու զարմանում, թե էս մարդիկ ինչ են անում: Հետո Ռուբին ներկայացրեց թե ինչ պիտի անենք ու սկսեցինք: Սկզբից կուրսեցիս սկսեց, «Ի՞նչ կլիներ, եթե չլիներ ֆիզիկան»: Իրան բնորոշ ոճով պատմափիլիսոփայական դաս անցկացրեց, մաքսիմալ ինտերակտիվ: Հետո ես սկսեցի «Ֆիզիկան և թվերը», բնականաբար հուզված, բայց ինձ կառավարելով: Ու ինչ-որ պահի սկսեց ամենակայֆը՝ ես ապրում էի էդ խաղով, լրիվ ազատ էի խոսում, առանց փոքր-ինչ կաշկանդվելու, ու զգում էի, որ փոխադարձ կապ կար երեխեքի ու իմ մեջ: Կայֆ էր: Գիտեմ, ֆիզիկա գրեթե չկար պատմածիս մեջ, ու առաջին օրվա համար դա էի ընտրել, որ դասերից հետո չձանձրանան երկար-բարակ ֆիզիկայի մասին լսելով: Բայց ես ինձնից գոհ մնացի:

Ընդմիջման, կամ ինպես Ռուբին էր ծրագրի մեջ գրել «Սուրճի ընդմիջման» ժամանակ մի քանի անգամ հրավիրեցինք մեր փոքրիկ սեղանից օգտվելու: Բայց երեխեքը ահավոր ամաչկոտ էին: Ու մերոնք սկսեցին քաղցրավենիքը տանել երեխեքին մոտիկ: Մենակ մենք սուրճ խմեցինք, ու անցանք վերջին:

Ընդմիջումից հետո Ռուբին ներկայացրեց մեր բլոգի մասին, հետո գիտաֆանտաստիկայի մասին մի քիչ խոսաց: Ինձ թվում էր պիտի երեխեքին հետաքրքրի, բայց ռեակցիաները շատ պասիվ էին: Ահավոր պասիվ: Եսիմ, գուցե էլի ամաչկոտությունը կար:

Միշտ ամաչել եմ արագացուցիչներից խոսալ ու CERN-ի անունը տալ: Եսիմ, ուղակի կոմպլեքս էր մոտս: Բայց ամեն դեպքում որոշեցի երեխեքին մի քիչ արագացուցիչների ֆիզիկայից պատմել, մանավանդ որ 6 շաբաթ էդ էի լսում, մի երկու շաբաթ էլ զեկուցագիր էի գրում: Մի խոսքով, շատ տարրական կերպով ներկայացրեցի էդ ամեն ինչը, ու ոնց որ թե հասկանալի եղավ, համենայն դեպս ռեակցիան տենց թվաց:

Հաջորդ օրը Ռուբին խոսեց կենսաֆիզիկայի ու կենսաբանության մասին, իսկ Ավետը ճարտարապետության մեջ ֆիզիկայի կիրառության: Ու էլի իմ հերթն էր՝ պիտի փորձեր ներկայացնեի, իսկ որոշներին երեխաները մասնակցեին: Ինձ թվում էր սարքերից կգողանան, կամ կփչացնեն, որովհետև մի քանի սարքից շատ ունեինք, ու բաժանել հավաքելը մի քիչ դժվար ու երկար գործ էր, կարող էին հասցնել: Բայց ոչ մի բան էլ չեղավ, երեխեքը կարծես թե շնորհակալ էին, ու հետաքրքրված փորձերով ու դրանց մեկնաբանություններով: Իսկ երբ որոշեցի իրանց մի քանի խնդիր տալ, որ սուրճի ընդմիջման ժամանակ փորձեն որոշել, շատ ակտիվ քննարկում սկսվեց: Ու էս անգամ շատերը օգտվեցին սեղանից: Սառույցը կոտրվել էր, մեզ լիքը հարցեր էին տալիս, ուզում էին ծանոթանալ հետներս:

Փորձերի երկրորդ մասում իմ էշը քշեցի, ու որոշեցի ձեռքի տակ եղած նյութերով փորձեր ցույց տալը: Ու էլի, դպրոցական փորձարարական խնդիրներ առաջարկեցի: Ուզում էի ցույց տալ, որ կարևոր չի լաբորատորիայի սարքերի արժեքը, կարևորը միտքն ա: Ու էդ անում էի իրանց դասատուի համար: Մի խոսքով, էդ հնարքն էլ ոնց որ մարսեցի, էլի ուրախ էր անցնում ու քննարկումներով: Վերջացրեցինք, փակումը արեցինք ու գնացինք տուն՝ երեկոյան բոլորին աստղադիտման հրավիրելով:

Քանի որ դասերը մենք անում էինք դպրոցական դասերի հաշվին՝ մասնակիցներին ազատում էին դպրոցական դասերից, մեզ թվում էր, որ քիչ երեխեք կգան աստղադիտմանը: Ոչ մի «օգուտ» չունեին դրանից: Բայց չէ, շատ էին եկել, անգամ այլ դպրոցներից ու ցածր դասարանի աշակերտներից: Ինչ դիտակով կարող էինք նայեցինք՝ Լուսինը, Սատուրնը, մի կրկնակի աստղ: Մի տատիկ ամաչում էր նայել աստղադիտակով: Գալիս հեռվում կանգնում էր, ուսումնասիրում մեզ, բայց չէր ուզում շատ մոտենալ, նայել: Ռուբին գնաց, կանչեց, ու էդ տատիկի զարմանքը տեսնել էր պետք, երբ լուսնի խառնարանները խոշորացված տեսավ: Վերջում էլ մի քիչ համաստեղություններից պատմեցի ամենահետաքրքրվածներին, ովքեր մի քիչ ցուրտ եղանակին դեռ մնացել էին: Իրանք էլ, ես էլ զարմացանք իմ վրա: Ես փաստորեն շատ եմ սիրում երեխեքի հետ աշխատել, իսկ մինչև հիմա տեղյակ էլ չեմ եղել:

Հաջորդ օրը Տատև գնացինք ու ճոպանուղուց ահավոր վախենալով նստեցի: Ես էսքան վախկոտ չեմ եղել, հաստատ: Բայց մի տեսակ սկսել եմ վախենալ, որ ինչ-որ կարևոր բան չեմ հասցնի կյանքումս անել: Չգիտեմ

Ոնց ա լինում, որ սյունեցիք էդքան լավն են, ռիսկով, բայց իրանց ղեկավարում են անտաղանդները: Պետք էր լսել, թե երեխեքը ոնց էին օրենքով գողերի ու գողականների մասին խոսում: Բայց մեղադրելու չի, էդ իրանց կյանքն ա, իրանց շրջապատն ա, ու ինչ տեսնում են, դա էլ ընկալում են որպես ճիշտ: Մի բան էլ, սյունեցիք իրանց հողը շատ էին սիրում, էդ իրանցն ա, իրանք դա չեն կորցրել, մնացել են ու պայքարել իրանց մի կտոր հողի ու ահավոր շատ սարեր-քարերի համար: Մի ուրիշ կապվածություն կար: Զարմացած եմ, ու արտահայտվելու ձև չեմ գտնում: Սիրահարվեցի Գորիսին, իրանց բնությանն ու մարդկանց: Ու իրանց հայրենասիրությանը, որը մենակ բառ չի, աշխատանք ա ծանր պայմաններում:

Իսկ ամենավերջում, էս փոքր ծրագիրը վերջացավ, բայց անպայման ավելի մեծն ա պետք նախաձեռնել: Ավելի մեծ թիմով ու շատ մարզերով՝ այդ թվում Արցախ:

Mr. Annoying
04.10.2015, 01:07
Ֆիզֆակում ֆիզիկայի դասերը հանգիստ կարող են կոչվել «Ֆիզիկայի մաթեմատիկական մոդելներ»: Իրականում ոչ մի ֆիզիկա չեն սովորացնում, բացարձակ ոչ մի: Վերջն ա, դպրոցից դեռ ուսուցիչս վրաս ջղայնանում էր, երբ հարցնում էր ինչ-որ երևույթ, կամ ֆիզիկայի օրենք նկարագրել, բանաձևն էի գրում: Հիմա անընդհատ բանաձև, բան: 4 տարում տենց էլ չեմ համակերպվել: Ախր ո՞նց համակերպվես, ինչի՞ն:

Վերջերս կյանքումս առաջին անգամ անգլերենով ելույթ ունեցա: Ու շատ ուրախ եմ, որ հիմա խայտառակ վատը եղավ: Բնականաբար, առաջինը չէր կարող գերազանց լինել, ու լավ է որ բախտորոշ չէր ելույթս:

Պատրաստվում եմ մյուս շաբաթ համալսարանում ներկայացնել թե ինչ եմ արել ամառը: Ոնց եմ դիմել, գնացել ու ինչ արդյունք գրանցել: Ինչ-որ շատ ջերմ հիշողություններ են արթնանում: Հիշեցի, որ ֆիզիկան վայելում էի, գիտնականի պես էի ապրում: Ոչինչ, շատ չմնաց: Էլի կունենամ իմ ուզած կյանքը:

Ուզում եմ ներդրում ունենալ գիտական կյանքում Հայաստանի: Ուզում եմ մաքսիմումիս հասնեմ էստեղ, նոր դուրս գնամ: Գործեր կան, որ անհամեստաբար կարծում եմ, որ միայն ես եմ ցանկանում անել: Ուրիշ ոչ մեկին պետք չի, բայց իմ կարծիքով շատ կարևոր են: Բայց համ էլ վախենում եմ, չեմ ուզում էլի ճահճանամ: Դպրոցից հետո խրվել-մնացել էի: 3 տարի, գրողի տարած ճահճում, առանց մոտիվացիա ու պասիվ:

Ինչքան եմ սիրում, որ ինձ չեն սիրում: Գժվում եմ էդ վիճակների համար: Մի սիրեք, ի՞նչ անեմ: Ես մեկ ա շարունակելու եմ անկեղծ խոսալ:

Հ.Գ. Մի քանի դրսում սովորած բան կենցաղս են ներխուժել: Ռուբին քանդվեց գրանցման գրքիս վրա, տանը ինչքան համակարգիչ կա միացրել եմ իրար, ցանց եմ սարքել, մի համակարգչիս երկու էկրան եմ միացրել :D

Mr. Annoying
07.10.2015, 23:54
Ես հաճախ կրիա եմ: Սովորական, պատյանով: Իմ հարմարության գոտուց դուրս չեմ գալիս, անգամ եթե լավ եմ գիտակցում, որ կրիտիկական անհրաժեշտ ա: Ոչ միշտ, բայց շատ կարևոր հարցերում տենց ա լինում: Երանի հիմա շրջանցեմ, գոնե կրթությանս համար չալարեմ:

Բարլուս դույլերով H20, ես քեզ չեմ սիրում: Մի արի դրսում: Արև գուզիմ քիչ մը: Արև, արև եկ, եկ, զիզի քարին վեր եկ:

Ցնդում եմ: Կարևորը հետո հետ հավաքվեմ: Իսկ անքնությունը արդեն հետս ա քնում: Շատ հավատարիմ չի՝ մեկմեկ դավաճանում ա, բայց միշտ վերադառնում ա: Տեսնեմ օրը 2-3 ժամով ինչքան կձգեմ:

Mr. Annoying
15.10.2015, 01:14
Անհայտ կորել է մոտիվացված մարդը: Վերջին անգամ տեսել են ԵՊՀ-ի շրջակայքում:

Բարի գալուստ դժոխք: Այստեղ դու տանն ես: Այստեղ քեզ սիրում են: Այստեղ քեզ վառում են, մոխիր են սարքում, հետո քամուն են տալիս: Բայց չեն թողում քամին քեզ լրիվ տանի, հետ են հավաքում, սովետական էմուլսիայով կպցնում, հետո յուղաներկով ժպիտ նկարում երեսիդ, կամ ստիպում դու նկարես:

Եթե մանկավարժությունը կարևոր առարկա ա ցույց տուր ինձ էդ, ոչ թե ուղակի ասա որ կարևոր ա: Ու ընդհանրապես, իմաստը ո՞րն ա էդ անտեր դասավանդման մեթոդները տետրի մեջ գրելու: Ի՞նչ օգուտ:

Ոչ մեկ չի սիրում իրա արածը քննարկել: Ասում ա ես եմ արել. չե՞ս ուզում, մի՛ մասնակցի: Բարի ճանապարհ: Հաջորդ անգամ դուք չեք անի, հարց չկա

Մոտիվացիա չկա, ոչ մի բան չեմ ուզում: Հայաստանում չեմ ուզում մնալ, չեմ ուզում դուրս գնալ: Կարդում էի Շվեյցարիայի օրագիրս ու մտածում էդ ե՞ս եմ: Ինչի՞ էր ինձ թվում, որ համալսարանում մի բան փոխելու եմ, մի բան ակտիվացնեմ, ինչ-որ սեմինար-բան, քննարկում-մննարկում: Ախր գիտություն չեմ անում, իսկ երբ չեմ անում ինքնագնահատականս ընկնում ա մեր տակի հարևանի տուն: Երևի բերածս էներգիան էսքան հերիքեց՝ մեկուկես ամիս:

Գնում եմ քնելու: մի քանի ժամով ավելացավ քնելս՝ 5 ժամ եմ քնում արդեն: Էդ մի հարցը համարյա լուծվեց:

Mr. Annoying
25.10.2015, 01:03
Ի՞նչ եմ ուզում:

Ոչ մի բան: Ուզում եմ մի տարի ոչինչ չանել, ոչ մի անհանգստություն չունենալ: Դա ուրբաթ օրը, երեկոոյան: Շաբաթ ոչինչ չեմ անում ու կիրակի արդեն լիցքավորված եմ ինչ-որ բան անելու ցանկությամբ: Ու այդտեղ «հագնում եմ» անկարողության պատին: Ոչ մի բան չի լինում անել, հիմա էլ չգիտեմ մագիստրատուրայում ինչ եմ ուզում անել: Բնականաբար ոչ լազերներ: Դրանից մեղմ ասած հոգնել եմ: Նյութագիտությունն ա կայֆ, նանոկառուցվածքների ուսումնասիրություն-աճեցում, բայց ոչ մի քիմիա չգիտեմ: Էդ էլ չեղավ: Բա ի՞նչ անել: Սահմանափակվում իմ գիտելիքի պաշարիկը: Ուրիշ բան չգիտեմ, որով իմ ուղեղը կհետաքրքրվի, ու լավագույնս կդրսեվորվի:

Ուֆ է, գնացի փուչիկ փչելու

Mr. Annoying
27.10.2015, 01:22
Ի՞նչ անել: Գնալ ճանապարհով, որի ավարտը չես տեսնում, թե ճանապարհով որը դժվար է, դեմոտիվացնող, բայց ավարտ կա որոշակի: Թե՞ մի քիչ նրանով գնալ, քաղել մաքսիմալը, գոյատևելու դասեր, ու թռչել դեպի մյուսը:

Դե գնում ենք, ի՞նչ խնդիր: Գնում ենք ակտիվ, չհամակերպվող կերպարով: Կռվելով, ստիպելով, մարդկանց նեղացնելով: Ուր կհասնենք չգիտեմ, բայց սենց հնարավորություն կյանքում քչերին ա տրված:

Գնացի, գնացի կռվելու

Mr. Annoying
29.10.2015, 02:11
Պատերազմն ավարտված է: Հաշտությունը կնքված:

Վերջ, երևի իմ կյանքի կարևորագույն որոշումն եմ կայացրել: Եվս մեկ տարի եմ մնալու Հայաստանում, մագիստրատուրա սովորելու: Ոչ մի կիսատ թողած գործ չեմ թողնելու երբ գնամ դուրս սովորելու, ու ուզում եմ մինչև էդ մաքսիմալը անեմ Հայաստանում, ինչ կարող է անել սովորական ուսանողը:

Եթե ես չանեմ էս, ոչ մեկ չի անի: Մնում եմ կռիվ տալու :D

Mr. Annoying
06.11.2015, 03:06
Կարոտել եմ մինչև գիշերվա վեցը սկայպով իրար հետ պարապելը, մի ժամ քնելուց հետո վազելու գնալը, հետո համալսարան։ Կարոտել եմ Հալաբյանով երեկոյան քայլելը, միասին երազելը, իրար մոտիվացնելը, վիճելը։ Փոխվում ենք համ ժամանակի համ տարածության մեջ։ Ու լղոզվում ա մեր սպեկտրը, հեռանում, իջնում։ Ու արդյունքում համ իմ մաքսիմալ արժեքն ա իջնում, համ քո։ Ու ես կամաց վերանում եմ, անհետանում։ Ուրվական եմ դառնում

Mr. Annoying
08.11.2015, 17:39
Մի շաբաթ ա ամեն գիշեր իրա հետ հանդիպում եմ: Գալիս հարցեր ա տալիս, որոնց պատասխանը շատ դժվար եմ գտնում: Ասում ա ինչի՞ ես ֆիզիկա սովորում: Ժամանակ էր տվել, մի օրում պիտի պատասխանեի: Հետն էլ խնդալով ասեց հանկարծ չասես մարդկությանն եմ ուզում օգուտ տալ, բլյա բլյա, ասեց պատասխանը գիտի: Երեկ էլ եկել ա , ուզում ա իմանա ես հաճույքով եմ ֆիզիկայով զբաղվում թե չէ: Ու էլի մի օր տվեց: Պիտի էսօր գիշերը հանդիպենք պատասխանեմ:

Մոռացա ասել, անունը հենց նոր նայեցի, Սիրիուս ա: Գիշերը իմ պատուհանից ա երևում: Պատուհանիս մի փոքր մասը առանց վարագույրի ա, ընդամենը 10 րոպե եմ տեսնում իրան, հետո անցնում ա ծածկված մաս: Չգիտեմ, ես հիմա լուրջ եմ, թե ցնդում եմ, բայց շատ իրական ա թվում:

Mr. Annoying
16.11.2015, 23:16
Շատ լավ: Մի քանի խոսք իմ մասին:

Փոփոխական տրամադրությունով եմ ապրում: Ծայրահեղությունից ծայրահեղություն: Միջինում ստացվում ա ոչինչ: Բայց քանի որ դիտարկվող ժամանակը շատ փոքր ա, անիմաստ բան ա միջինացումը, ոչ մի ֆիզիկա չկա: Հա, ֆիզիկայի բացակայության մասին. ամեն ինչ անում եմ բացի ֆիզիկայից: Բութ ու մաֆիա կազմած աղջիկների հետ եմ կռվում, անպարտաճանաչ գործընկերների, ժամկետն անց դաախաոսների: Ու այո, մեկ-մեկ ուժերս վերջանում են: Դրանից հետո սկսվում ա 2-րդ սերիան, գալիս եմ տուն ու պարզվում ա հյուրասենյակի պատուհանը որոշել են փոխեն: Ասենք ինչի՞, հե՞նց հիմա: Լավ էլի...

Դեմոտիվացված ու մոտիվացված եմ միաժամանակ, դարձել եմ Շրյոդինգերի կատուն: Չունեմ էներգիա, բայց հսկայական իմպուլս կա (էս մեկը եսի՞մ ոնց բացատրեմ ֆիզիկայով):

Mr. Annoying
20.11.2015, 23:41
Երկար ժամանակ ա Վանաձորում չեմ եղել: Սիրտս չէր քաշում: Մի բան կոտրվել էր մեջս: Ու անընդհատ տարբեր պատճառներով հետաձգում էի գնալս: Ոնց որ թե վաղը կգնամ:

Էսքան անհավես ֆիզիկայով երբեք չեմ զբաղվել: Երբեք: Երևի սովոր եմ որ ինչ-որ մեկը կօգնի, հարցերիս կպատասխանի ու երևի դրա պատճառով ա որ հիմա մենակ ոչ մի բան չեմ կարողանում անել: Կամ ինչ-որ բան ինձ կմոտիվացնի: Սովորել ա պետք էս վիճակին, պինդ մնալ, չկոտրվել, մենակ թե չհանձնվել:

Նենց հետաքրքիր ա: Էդքա՞ն վատն եմ, որ էս անտեր գիտական դպրոցները մերժում են:

Mr. Annoying
24.11.2015, 00:04
Յահու - Իտալիա, գալիս եմ

Պարզվում ա փետրվարին իտալացիքին եմ ձանձրացնելու :D տեսական ֆիզիկայի դպրոց ա, բայց դա չի կարևորը. վերջապես օպտիկայի վերաբերյալ ա, ընդ որում դասերի մեծ մասը հենց իմ դիպլոմային աշխատանքի թեմայով են: Այսինքն թույն գիտելիքներ հավաքելու շանս ունեմ մինչև դիպլոմայինս գրելը:

Ֆիզիկայի դասավանդման մեթոդներ ենք անցնում, որի դասախոսի հետ հաճախ ենք վիճում: Էսօր կուրսեցիներիցս մեկին կանչել էր, որ անորոշությունների առընչությունը ներկայացնի այնպես, ինչպես երեխաներին կներկայացներ: Կուրսեցիս սկսեց անպես, ինչպես սկսում են մեր համալսարանի դասախոսները՝ բանաձևերից: Գրեց գրատախտակին, կանգնեց կողքին ու սկսեց գրածը պատմել: Էդ դասախոսը, ով տարիքով մեծ ա, իմ հեռախոսով խաղալը տեսավ, կանչեց գրատախտակի մոտ: Ու սկսեցի կյանքս պատմել, հոտո ինչ-որ փորձեր, հասա անորոշություններին: Գրողը տանի, իմ ցինիկ պատմելու ոճը կլանում ա մարդկանց: Սաղ լսում էին, անգամ դասախոսս :D

Ամենալուրջ պատճառը, որ ինձ էս տարի հետ պահեց Ամերիկա դիմելուց, ուժերիս վրա վստահ չլինելն էր: Վերջ, էս 2 միջադեպերը մոտիվացրեցին ինձ, ես էլի հին մոտիվացվածն եմ, շարունակում եմ կիսատ թողած գործերս :D

Mr. Annoying
29.11.2015, 01:40
Շատ եմ խոսում: Գործ անել ա պետք:

12 կետով պլան ունեմ, թե ինչ պետք ա էս շաբաթ-կիրակի անեի: Էսօր 4 կետի եմ անդրադարձել, որից 3-ն եմ արել: Ընդ որում ըստ կարևորության էի բաժանել, ու արեցի 1, 7, 9-ը: Այսինքն վաղը թեժ օր ա լինելու:

Սկսել եմ մեր լաբորատորիայի փորձերին մասնակցել: Բնականաբար երեխայի տեղ են դնում, ու վախենում են, որ լազերները ինձ մի վնաս կտան: Խելոք կանգնած նայում եմ, բայց դե հոգիները հանում եմ հարցերով: Բայց չէի ուզենա երեխայի տեղ դնեին, մեղմ ասած: Լավ է, էս մի հարցը փակված ա, համակերպված եմ արդեն:

Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչի՞ պետք ա ֆիզիկոս դառնամ: Ոչ մի առանձնահատուկ տվյալ չունեմ: Ոչ էլ հանճար եմ: Բայց չէ, աշխատասեր եմ, ու դա վաղը կապացուցեմ

Երջանիկ «հանգստյան» օր պարոն

Mr. Annoying
30.11.2015, 01:32
Վերջապես էս էջի վերջին գրառումն ա:

Էսօր ծնունդ էր: Բայց էսքան չխոսալուց հետո ո՞նց շնորհավորեմ: Համ էլ 2 հաշտության քայլ ես եմ արել, առանց խատասխանի: 3-րդը իմը չի լինի պարոն, չի լինի, նեա:

Ծրագիրս լավ ընթացավ, 12-ից անդրադարձա 10-ին, ավարտեցի 7-ը: Մի խոսքով շատ վատ չի, ոչ էլ գերարդյունավետ:

Գրողը տանի, եթե մի բան կատարվում ա, ինձ նորմալ մարդավարի ասա: Ինչի՞ ես ընկերներիս հարցնում: Է՞դ վիճակին ենք հասել: Ես քեզ հետ հակասություն չունեմ, ապրում եմ ինձ համար, բայց դու ոնց որ չես հաշտվում որոշումիս հետ: Ոչ մի Գերմանիա իմ սեր, Գերմանիա նիխտ:

Գնամ, գնամ ռեժիմս պահելու: Օրը 7 ժամ քնում եմ: Կեցցեմ: Ապրես բալիկ ջան, քեզ համար շոկոլադ: Իսկ վաղվանից լարված շաբաթները սկսվում են:

Mr. Annoying
04.12.2015, 01:02
Մի քիչ ֆիզիկա

Բոլոր մարդիկ քիչ թե շատ ունենում են դիսպերսիա(դեպրեսիա), բայց երբ ինքնաֆոկուսանում են(խելքը գլուխն են հավաքում, կենտրոնանում են), ու էդ ինքնաֆոկուսացումը համակշռում ա դիսպերսիային, առաջանում ա մարդկային սոլիտոն(իրեն եսը պահպանող մարդու տեսակ):

Էլի էս գրողի տարած սոլիտոնները: Անցած կիսամյակի կուրսայինի ժամանակ սենց գրառում էի արել: Ու նոր կուրսայինս էլ բարձր կարգի սոլիտոնների մասին ա: Էդ անտերները ի տարբերություն սովորական սոլիտոնների իրանց տեսքը չեն պահպանում, բայց պարբերաբար կրկնում են նախնականը: Ոնց որ թե էդ ավելի շատ ա նման մարդուն՝ ոչ մի օր նախորդին չի կրկնում, բայց պարբերաբար կրկնվում են զգացմունքներդ, պարբերաբար նույն վիճակներում ես հայտնվում: Ու պարբերությունն էլ համարյա չի փոխվում:

Հա, ինչ էի ասում, ղեկավարս վրաս խոսաց, դուրս հանեց իրա աշխատասենյակից: Ասում ա չես աշխատում, քեզ չեմ հասկանում: Դուրս արի, գնա՛: Ու սկսեցի աշխատացնել ժանգոտած մասերս: Արդյունքում էլի հետաքրքիր են ինձ էս ալիքները: Ու վերջապես կպած եմ մի գործի: Տեսնենք ինչքան ա տևելու:

Mr. Annoying
12.12.2015, 22:15
Առավոտվանից լաբորատորիայում էի: 8 ժամ, ինչպես հին և բարի ժամանակներում: Բայց հիմա մի քիչ ուրիշ էր: Ես էի անում ամեն ինչը, բառացիորեն ամեն ինչ՝ ծրագիր գրեցի տվյալները համակարգչով ստանալու ու մշակելու համար, սխեմաները հավաքեցի, որոշեցի լարումները, դիմադրությունները, սուրճը վերցրեցի ու սկսեցի: Էդ լաբորատորիայում մեկ էլ մեկ տարի առաջ էի եղել, ընկերոջս հետ էինք փորձ անում: Ինքը ամերիկայում ա հիմա: Հիշեցի իրա հետ փորձ անելը, արդյունքներին սպասելու ընթացքում էսպրեսսո խմելը, իրա խոսալու ոճը, պատմությունները իրա նախկին ընկերուհիների մասին: Հա, ու խորհուրդները էս ճահճից դուրս գալու համար: Հա ընկերս, ես քեզ չեմ լսել, շատ հաճախ, երբեմն սխալվել եմ: Ինչ արած, համարենք փորձ էր:

Հասկացել եմ, էն ոճը որով ապրում էի վերջին տարիներին(բացառությամբ վերջին շրջանը երևի), իմը չեն: Անկայուն եմ, ու չպիտի ջանամ կայուն դառնալու համար: Կանեմ էն, ինչը ինձ հետաքրքիր ա, թքած թե ինձնից ինչ ա պահանջվում: Կապրեմ նենց, ոնց սիրտս ա ուզում: Իսկ հիմա սիրտս գիտություն ա ուզում, կյանքն էլ ինձ լիքը հնարավորություններ ա տվել դրա համար: Աշխատանք կա, մնում ա աշխատես պարոն, մնում ա աշխատես:

Վերջապես, որոշել եմ երկարաժամկետ պլաններս: Կամ ավելի ճիշտ ճանապարհը Հայաստանում իմ երազած կենտրոնը բացելու համար: Երկու ամսից Իտալիա՝ կապեր փնտրելու, ամառը «Լույսի» հետ աշխատանք, մինչև տարվա վերջ միջազգային կոնֆերանս կազմակերպել ու համալսարաններ դիմելու քննություններ հանձնել, 1.5 տարի հետո ամերիկա չվել՝ PhD անելու, 5-ից 10 տարի ամերիկայում աշխատանք, որի ընթացքում Հայաստանում երազանքը իրականացնելու համար կոնկրետ քայլեր: Էս ա:

Գնա, գնա, պարապի, որ մարդ դառնաս :D

Հ.Գ. կամ էլ Գիքորն եմ դառնալու :D

Mr. Annoying
20.12.2015, 04:14
Իրականությունից փախնում եմ: Հեռախոս արդեն չունեմ, ինտերնետ էլ վաղվանից չեմ ունենա:

Միակ ձևը ոչ մի բանի մասին չմտածելու մնացել ա փորձերի մեջ խորանալը: Լիքը տվյալներ եմ շաբաթվա ընթացքում ստացել, ու հիմա նստած մշակում եմ: Քանի դեռ գործ ունեմ կանեմ, հետո ոնց էլ չլինի մի ձև կգտնեմ փախչելու:

Ուզում եմ էլի չզգալ ոչինչ: Ասում էիր զգուշացնեմ, եթե զգամ ռոբոտ ես դառնում: Զգուշացնում եմ, վե՛ր կաց: Արթնացի՛ր, ինձ էլ արթնացրու: Ու չէ, հարցերս թղթի վրա չեմ գրել ու չեմ կարդում հերթով:

Հերթական (https://www.youtube.com/watch?v=EbO6P-_Zx0Y) երգը, ու էլի էմոցիոնալ պոռթկում: Ու ես կորում եմ: Ի՞նչ եմ զգում, չեմ հասկանում: Ի՞սկ եթե ես չկամ, ու մարդիկ էլ չկան: Պատրա՞նք:

Հիստերիկ տարվա հիստերիկ ավարտ: Ոչ մի բան էս տարի հեշտ չտրվեց, ու նույն ոգով էլ շարունակվում ա: Ու մյուսը խոստանում ա ավելի բարդը լինել:

Mr. Annoying
27.12.2015, 09:32
1:11 կուրսայինիս վրա եմ աշխատում: Արդեն ինչքան ժամանակ ա նստած եմ: Ու ես հասկանում եմ, որ գրողի տարած քթի մազ եմ: Որոշել եմ էս մի գրառումը անեմ ըստ ժամերի: Գոնե ժամը մեկ կավելացնեմ:

1:25 գլուխս ցավում է: Ու ես գնում եմ հերթական բաժակ թեյը դնելու: Գրողի տարած հոդվածից պիտի պիկային արժեքները գտնել, կուրսային գրականության վերլուծության մեջ գրել: Ու բնականաբար, ինչի՞ պետք ա գնտեի որ: Արա չէ, էսքան թվերի մեջ ուղակի ես չեմ հասկանում որը ինչ տերմինով են գրել: Գնամ բզբզամ, որ անցնեմ բուն աշխատանքս ուղղելուն:

2:06 գտա, գրեցի, անցա առաջ: Գլուխս արդեն լավ ա: Շատ դանդաղ եմ առաջ գնում: Ահավոր դանդաղ:

3:06 պահո, ուղիղ մի ժամ անցավ: Մի քիչ առաջ եմ գնացել: Բայց հասկացա, որ գրաֆիկները նույն մասշտաբով չեմ սարքել, ինքը նշանակում ա որ թքեցի: Հա, խուճապի չեմ մատնվում չհասցնելու համար, ես հաստատ չեմ հասցնի: Թե ասա քեզ ով էր խնդրում խոստանայիր, որ էսօր կուղարկես: Դախ:

3:57 զզվեցի գրաֆիկներից: Արդեն էդ անտերների մոտ 20 տոկոսը արեցի: Ընտանիքի հետ յանի եկել եմ հանգստանալու, բա: Ու ի՞նչ եմ անում: Չէ, դու դեբիլ ես ընգեր: Ու էս տուն գալը լրիվ մազոխիզմ էր: Ընդամենը մի տարի առաջ, ճիշտ էս օրերին, էլի էստեղ էի, էլի ընտանիքիս ու իրա հետ: Բայց մի տեսակ հեռու, հաճելի հիշողություններ են դառնում, կամաց ցավը վերանում ա: Դզե՞ց: Գնամ շարունակեմ աշխատել: Կգամ եթե չսատկի էս դեբիլ համակարգիչս:

4:21 հոգնել եմ, կոնցենտրացիաս ընկել ա: Բայց մեխանիկորեն շարունակում եմ: Հա, մոռացա, լավ եմ, ու չեմ հասկանում թե դու ինչի՞ ես արթուն մնում հետս :D Իսկ երգերը լավն են, շա՜տ: Լույսը սկսեց թարթել, խնձորը պրծավ, թեյ չեմ սարքի էլ: Ոչ մի հետաքրքիր բան, միայն տոթ խոհանոց, դեբիլ համակարգիչ ու դախ ուսանող:

5:00 40%: Իսկ ես ուզում էի վաղը դահուկ քշել: Գնա գրողի ծոցը: Էս վիճակով դու ոնջ օրը քնելու ես: Հա, ձնեմարդ կսարքեմ, ոչինչ :P

5:37 օքեյ, վերջը չի երևում: Նոր զիբիլներ հանդիպեցի, որ սխալ եմ արել: Հա, օրագրիս էս մի գրառումն էլ էսքան վատը ու անհետաքրքիրը թող լինի:

6:04 60%: Իսկ երկուշաբթի որոշել եմ կուրսայինից հետո ավարտել աշխատանքային տարիս :)) 3 օր կհանգստանամ ու կանցնեմ մյուսին: Անցա օպերայի, ռեփից հոգնեցի: Էս կուրսային, բանի վախտ ռեփը փրկություն ա: Ուղեղդ անջատում ա կողքի բաներից, ու դու գրում ես էն, ինչ պիտի գրես:

6:31 վաու: Նշույլներ կան վերջացնելու: Մնաց մի քանի էջ: Իսկ ես հավի թևիկների հոտ եմ առնում: Հա, բան չմնաց, հես ա կքնես եղբայր:

7:35 90%: Կեցցեմ ես: Ուզում էի ասել, որ անպատասխանատու չեմ, ու վերջին օրվան չեմ թողել: Այս անգամ ուղակի քթի մազ եմ, դրա պատճառով կրակն եմ ընկել:

7:51 տնեցիք սկսում են արթնանալ, քնելուս ժամանակը մոտենում ա :D

8:18 Բարի լույս: 2 գրաֆիկ ևս ու ռադ եմ լինում: Արդեն աչքերս կպնում են, յախք վիճակ ա:

9:31 Բոլորը արցնացան, իսկ մի ձանձրալի մարդ գնում ա քնի: Թող Լավ օր լինի մարդկության համար :))

Mr. Annoying
29.12.2015, 00:57
Էսօր գերհագեցած օր էր:

Սկզբից Ծաղկաձոր-Երևան թունելային անցումը կատարեցի, ճանապարհին կուրսայինս ինձ պատմելով: Ու բոլոր հնարավոր կռիսական հարցերը ինքս ինձ տալիս էի՝ այնպիսին, որ դասախոսները սիրում են տալ:

Կուրսայինս ահավոր վատ պատմեցի: Շատ վատ: Էնքան վատ, որ ոչ մեկ չհասկացավ, որ իսկապես ես եմ արել ներկայացված աշխատանքը: Ինձ վառել ա պետք, մոխիսրս ուղարկել Գրենլանդիա մի քիչ օդափոխվելու: Գուցե կօգնի դիպլոմայինի ժամանակ:

Ղեկավարս դժգոհ էր: Ու հիմա ինքը ինձնից լավ հիասթափված ա: Չգիտեմ էս տարի ինձնից ինչ էր սպասում, բայց մեկ-մեկ էն չեմ անում, ինչ պետք ա անեմ: Հունվարից լավ ես աշխատելու պարոն, լսո՞ւմ ես:

Ընկերոջս տեսա: Ու տվյալները մշակելու ձև ասեց: Շատ քիչ ժամանակ կա, մինչև իրա գնալը, ու ես պիտի անեմ: Բայց նենց տարօրինակ էր, ոչինչ չխոսացինք աշխատանքից դուրս: Ահավոր վատ ա, իմ սպասելիքները ահավոր շատ էին: Մի անգամ գոնե կհանդիպենք էլի: Այ էդ ժամանակ ես հաստատ կխոսեմ:

Իսկ վերջում , նոր տարվա սեզենը պաշտոնապես հայտարարվում է բացված: Առաջին նոր տարիս եղավ: Ու ես խնում էի էն մարդկանց հետ ում հետ աշխատում եմ: Գրողը տանի, ինչքան տարբեր են իրանք խմած ու չխմած ժամանակ: Միշտ խմեք, տղեք:

Ես երգում էի: Մեր թաղում քայլում էի ձայնս գլուխս գցած: Ու զանգեցի, ու յանի խուսում էինք: Ու ես եսիմ ինչեր եմ խոսում :D Ես միշտ էլ շատ եմ անկապ խոսում: Հա, փիս խմած եմ, ահամ, տրամս բարձր ա: Բայց այ քեզ բան, ինչի՞ եմ քեզ զանգում ու երգում:

Mr. Annoying
31.12.2015, 20:42
Մի ժամանակ փոքր տարիքում որոշել էի հատուկջոկատային դառնալ: Էն որ ամենավտանգավոր օպերացիաներն են անում, դժվարանցանելի վայրերով են գնում: Ու որ իրագործեմ երազանքս կառատեի սկսեցի գնալ, ֆիլմեր էի նայում, պատմվածքներ կարդում: Մի քիչ մեծացա ու ցանկությունս անցավ: Բայց էսօր վերհիշեցի: Մեր տնից դավթաշեն էի գնում ձյան ու ցեխերի միջով քայլելով, ու մանկությանս էդ մի հատվածը համարյա ամբողջությամբ հիշեցի: Տատիկը անընդհատ կեղտոտ ու թաց շալվարի, նասկիների համար վրես խոսում էր, իսկ մամայից գաղտնի պահում: Որ մաման իմանար չգիտեմ ինչ կաներ, երևի ոչ մի բան, բայց տենց խորհրդավոր գաղտնիք էինք պահում:

Քայլելու ընթացքում հաջորդ կանգառս անցած տարվա մասին մտածելն էր: Լա՞վն էր թե՞ վատը: Մի բան հաստատ ա՝ շատ դժվար տարի էր: Ընդ որում բավական անհաջող սկսվեց: Անընդհատ մերժում էին: Օքսֆորդից մի հատ ծիծաղալու մերժում ստացա, ասում են մաթեմից լավ ես, բայց ֆիզիկան թույլ ա: Լո՞ւրջ եղբայր: Հետո սկսեցին գիտական դպրոցներից մերժել: Բայց էնքան տեղ էի դիմել, որ մենակ էդքան հավես ունենալու համար արժեր ինձ կանչել: Հա, էնքան վատ էր վիճակս, որ բոլորի հետ կռվում էի: Կամ էլ չէ, ուղակի արտահայտվում էի նենց ոնց մտածում էի ճիշտ ա, առանց ծանր-թեթև անելու: Իսկ սեփական սենյակ չունենալը, մանավանդ երբ դրա հնարավորությունը կա, ինձ լրիվ վառում էր, ու մի օր պայթեցի:

Հա, կանչեցին ինձ CERN, իմ դիմածներից երևի ամենաշատ ինձնից հեռու, իմ մասնագիտացման հետ կապ չունեցող տեղը:


Ասում ա՝
ես ի՞նչ տամ քեզ իմ սեր
սիրուց բացի ինձ չմնաց ոչինչ:


Գնաց, ու մնացի էն հույսով, որ ամառը կտեսնվենք:

Դեսպանատան հետ խնդիրը քայքայում էր ինձ: Ամառն էլ տենց սկսվեց, քննություններս պրծան, վիզան ստացա վերջապես, չնայած չէի կարծում որ կտան ու թռա: Շվեյցարիայում մի քանի բան կա, որ սովորեցի՝



ճիշտ աշխատել
գրանցել թե ինչ եմ անում ու ինչ պիտի անեմ
ամեն ինչ հնարավոր ա, աշխատել ա պետք
ճաշ եփել, ինձ հետևել


ընդ որում քանի որ ես էի իմ գլխի տերը, էնքան ապուշ բաներ էի անում էլ չասելու: Ոնց որ բթացած լիներ վախս: Գնում էի արագընթաց մայրուղու եզրով հեծանիվ քշելու, գետում լողալ սովորելու, խմում էի մինչև լույս ու հետո տենց խմած հեծանիվով տուն էի գնում, չհիշելով ինչ եմ արել: Լիքը ապուշ բաներ, որոնց արդյունքում լիքը փորձ հավաքեցի, մեծացա: Իմ տարիքի լիքը պայծառ դեմքերի հետ ծանոթացա ու կարևորը մի քանի կոմպլեքսներից ազատվեցի:

Վերջացավ, գնացի Գերմանիա: Միակ բանը, որ Գերմանիայի մասին ուզում եմ գրել, էդ իրանց վերաբերմունքն ա: Օդանավակայանում՝ դեռ Բեռլին չմտած, մի կին մուննաթ դեմքով ասում ա՝ «Turkish?»: Ես ավելի մուննաթով՝ «Չէ՛»: Ու էդ հարցը էնքան ինձ տվեցին Բեռլինում, քանի դեռ չէի թրաշվել: Թող ոչ մեկ չասի, որ ֆաշիզմ չի սա: Չեմ ասում թե հայերի մեջ չկա սենց բան, բայց հաստատ ես Գերմանիայում սովորողը չեմ, գնացեք գրողի ծոցը:


Բաց քո կեղևը ծառ, ինձ առ կեղևիդ մեջ,
Առ ինձ կեղևեիդ մեջ ես կփակվեմ քո մեջ...


Վերադարձա Երևան: Ոչ մի խնդիր չկար, գիտեի ուր եմ գալիս: Մի քանի տարի առաջ ավելի վատ էի տարել հետ գալս, հիմա նորմալ էր: Փորձ ունեի :)) ու բացի էդ տարվա բացահայտման՝ Ռուբիի, հետ մի հատ լավ դպրոց արեցինք երեխաների համար: Հա, Ռուբին կարգին դեմք ա, վերին աստիճանի պատասխանատու գործընկեր:


-Բայց դու լաց կլինես:
-Այո, իհարկե:
-Նշանակում է դու վատ ես զգում
-Ոչ,-առարկեց աղվեսը,-ոսկի ցորենը ինձ կհիշեցնի քո մասին, և ես կսկսեմ սիրել քամուց օրորվոց հասկերի շրշյունը:
-Մնաս բարով, -ասաց նա:
-Գնաս բարով, -ասաց աղվեսը,-ահա գաղտնիքս, որ շատ պարզ է: Սրատես է միայն սիրտը, ամենակարևորն աչքով չես տեսնի:
-Ամենակարևորն աչքով չես տեսնի,-կրկնեց Փոքրիկ Իշխանը որպեսզի լավ հիշեր:
-Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան էիր տալիս քո բոլոր օրերը:
-Որովհետև ես նրան էի տալիս իմ բոլոր օրերը,-կրկնեց փոքրիկ իշխանը որպեսզի լավ հիշեր:
-Մարդիկ մի ճշմարտություն մոռացել են, -ասաց աղվեսը,-բայց դու մի մոռացիր: Դու ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:
-Ես պատասխանատու եմ իմ վարդի համար,-կրկնեց Փոքրիկ Իշխանը որպեսզի լավ հիշեր:


Լիքը վեճեր տարբեր մարդկանց հետ նաև տարվա վերջում: Տո լավ եմ արել, մյուս տարի հաստատ ավելի շատ եմ անելու: Ու շոկային բաժանում: Չնայած որ հեռվից եմ նայում, բնական էր: Տարածաժամանակային բաժանումը պիտի սրան բերեր: Ու նույնն էր երեկ, ու նաև նախորդ անգամը: Բայց էն ժամանակ շատ ծանր տարա, մի քանի ամիս թթվել էի ու հիասթափվել լիքը բաներից: Հիմա չէ, լավ եմ, շնչում եմ, գուցե սիրահարվում եմ, չգիտեմ:


Ես քու սերն եմ,
սիրուդ ջերն եմ,
մենավոր.
Շունչդ առա կուռ ծոցերով՝
գրիչ դառա հուր բոցերով։


Շատ եմ սիրում ապրել: Էն որ զգում ես քո մեծանալը: Ու տեսնում ես, թե նոր սովորած բաները ինչքան են քեզ պետք գալիս: Էն որ ամեն ինչին սկսել եմ որպես փորձ/փորձառութոյւն վերաբերվել: Ու արդեն լինում են կարևոր որոշումներ, որ ոչ թե մենակ մտածելով, այլ փորձիս հաշվին եմ անում: Հավես ա անցնում ամեն օրս, ինչ էլ լինում ա:


Բարակ ուղին սողալով, ոտի տակին դողալով,
ճամփի ծայրին բուսել է կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի այս ճանապարհն անհունի․․․
մարդու, բույսի, գազանի և թևավոր թռչունի։


Սենց հավես դեկտեմբերի 31, պարոն:

Հ.Գ. մեջբերումների հեղինակներ. Վահան Արծրունի, Ռազմիկ Դավոյան, Անտուան դը Սենտ Էքզյուպերի, Կոմիտաս:
Հ.Գ.Գ.
Ոչ աշխարհն ամբողջ մի զրկանք արժե,
ոչ վայելքն արբած մի արցունք արժե,
ոչ յոթը հազար լույս-խնդուն տարին
գեթ յոթը օրվա տառապանք արժե:

Հաֆեզ

Mr. Annoying
02.01.2016, 01:18
Դրսում մեծ փաթիլներով ձյուն, հիմար դեղին լույսեր ու մի փռչոտ շուն: Իրա հետ ես էսօր երկար թափառել եմ: Սկզբում ուղղակի գալիս էր հետևիցս, հետո առաջս ընկավ, կանգնեց: Ամբողջ մեջքը ձյուն էր եղել, ու լիքը սառույցի կտորներ էին կպած մազերից: Ես շոյեցի իրան, ձյունն ու սառույցը հնարավորինս մաքրեցի, ու սկսեցինք միասին թափառել: Բայց ինքը իմ առջևից էր գնում արդեն: Ընդ որում անընդհատ հետ էր շրջվում, տեսներ հո ինձ չի կորցրել: Ու ես էդ ժամանակ մտածում էի, թե ինչ մեծագույն սրիկայություն ա կենդանի վաճառելը: Կենդանին ընկեր ա, ոչ թե դիզայն: Իսկ ընկերներին չեն առնում: Ու հիշեցի, թե ես որքան սրտացավ էի իմ բռնած ձկնիկների հանդեպ, ու որքան անտարբեր հայրիկիս առած ոսկե ձկնիկների նկատմամբ:

Երբ տեղ հասա, ինքը փողոցը էլ չանցավ, մնաց մյուս մայթին: Եթե գար հետս միասին էինք բարձրանալու տուն ու ինքը մի կուշտ փոր հաց կուտեր: Բայց ինքը մնաց սոված, ու նույնը ես արեցի: Ամբողջ օրվա ընթացքում մեկ բաժակ թեյ, մեկ հատ էլ նարինջ: Երբ տնեցիք քնեցին, ես ելա որսի: Հնդկահավի բուդիկից մի կտոր, մի քանի խնձոր, նարինջ: Ես կշտացա, իսկ շունը սոված ա դեռ: Սրանից հետո հետս միշտ ուտելիք եմ ման տալու, անտուն կենդանիների համար: Իսկ փռչոտը գնաց, էլ մեր բակում չի: Չհասցրեցի դմբոյին կերակրել:

Հետաքրքիր օր էր: Գնում ես մարդկանց շնորհավորելու, տեսնելու, իրանց հետ շփվելու, սկսում են իրանց բլինչիկը գովալ: Ոչ մի ուրախություն, բոլորը իրանց սալաթների դարդն են:

Զզվելի բան են նվերները: Չնայած սիրում եմ նվիրել ու ստանալ, բայց իրանք կապանք դառնալու սովորություն ունեն: Ժամացույցը բռնել էր ձեռքս, ինձ շղթայել ու վայրկյաններս էր հաշվում: Վերնաշապիկս մեջքս էր գրկել ու վիզս էր համբուրում ամբողջ օրը: Խանգարում էր, չնայած հաճելի էր, բայց ավելի խորացավ՝ սկսեց ձեռքերս սեղմել: Ուժեղ, շատ ուժեղ, էնքան, որ թվում էր արյուն չի գնում մատներիս: Ու վերջ, դեն եմ նետել նվերները, փակել դարակիս խորքերում: Մի օր կազատվեմ, չեմ ուզում պահել: Երևի հետ կվերադարձնեմ:

Ասում ա ամանօրը մարդիկ հորինել են, որ կանգնեն, հետ նայեն, ու հասկանան ինչ են արել, ինչ չէ: Ու որ իրանց ապրելակերպը վերափոխեն: Ասում ա խիզախ եմ, բարի: Գրողը տանի, խիզախ ոչ եղել եմ, ոչ էլ կամ, բարի էի, իսկ հիմա չգիտեմ բարին որն ա: Էդ է՞ն ա, որ շունիկներին ու փիսիկներին եմ ուզում կերակրել, թե՞ ինձ ուշադիր հետևող մարդկանց վառել:

Mr. Annoying
09.01.2016, 02:49
-Որ հաջորդ անգամ Հայաստան գամ, կարողանաս տաքսիստից 100 դրամ մանրդ ստանալ

-Ամեն մարդու հետ իրա լեզվով պետք ա խոսաս: Մեկի հետ խիստ, մյուսի հետ ընկերական: Որ կարողանաս առաջ գնալ: Դու իրանց չես օգտագործում, մի բան դու ես տալիս, փոխարենը ստանում ինչ-որ բան: Դե հաջողություն քեզ:

------

Ասում են ոնց սկսես տարին, տենց էլ կշարունակվի: Սկսել եմ աշխատանքով, մինչև գիշերվա 5-ը գրաֆիկներ էի գծում ջնջում: Հիմա էլ, դպրոցի կազմակերպչական գործերն եմ անում: Ու կայֆ ա աշխատելը: Մի բան եմ վերջերս հասկացել: Ես ալարկոտ չեմ, ուղակի անում եմ էն, ինչը անհրաժեշտ ա, ոչ թե իմ կարողությունների չափով: Պիտի էնքան ինձ ծանրաբեռնեմ, ինչքան կարողություններս են, էդ դեպքում անհրաժեշտը կլինի ավելի շատ, կհավասարվի կարողություններիս:

Էս ինչքան եմ վերջերս փիլիսոփայում: Շատ, ահավոր շատ: Էս վերջերս իմ կյանքը դարձել ա փոքրիկ իշխանի նման: Ասում ա դու ընդմիշտ պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացրել ես: Մի քիչ ծուռ, բայց տենց ա: Ահամ, անցյալն ու ներկան դասավորելուց էդ շատ լավ սկսեցի հասկանալ: Ու երջանիկ եմ հիմա: Ես ամեն դեպքում ինչ-որ բան կարող եմ, անպիտան չեմ մարդկության համար: Հա, աջակցելու եմ իմ մեծ տան համար լավ բան անողներին: Եկեք աշխատենք :))

Mr. Annoying
12.01.2016, 23:17
Լիքը հարցեր կան, որոնց պատասխանը չգիտեմ: Ու որոշել եմ՝ ոչ էլ ման եմ գալու: Երբ պատասխան պետք լինի, ինքն իրան կգտնվի: Բայց... ամբողջ օրը իրա ներկայությունն եմ զգում շուրջս: Կարծես մեկը գրկի ինձ, խառնի մազերս: Հա, իրա հետ ուրիշ ա, հանգիստ: Ես ես եմ իրա մոտ, չեմ խաղում , չեմ լարվում: Ո՞նց ա էսքան ուրիշ, էսքան իմը: Անգամ խոր թաքցրած երազանքներն են հետ եկել իրա պատճառով, ավելի ճիշտ շնորհիվ: Այ էդ արդեն չգիտեմ ոնց բացատրեմ: Ախր... լավ է:

Իսկ ես սովորածս դասերն եմ հիշում: Ոչ թե իրանից, այլ իրա հետ: Ու դեռ պարում ենք: Ուժեղ գրկել ա ինձ, շատ ուժեղ, իսկ ես իրա մազերի բույրն եմ զգում: Ուժեղ եմ զգում: Ականջին երգի բառերն եմ շշնջում՝ «one, two, three, four, can I have a little more, five six, seven eight, nine ten, I... , a, b c, d, can I bring my friend to tea, e, f, g, h, i, j հմմ. All together now, all together now...»: Ի՞սկ I love you: Այ, հետ եմ գալիս սկզբին՝ լիքը հարցեր, առանց պատասխանի, անկապ, ու չեմ էլ փնտրում պատասխան: Ինձ դրանց պատասխանը չի էլ հետաքրքրում, ես ուղակի ապրում եմ :)) հա, ու երջանիկ եմ ապրում

Mr. Annoying
16.01.2016, 03:16
Քանի որ ջղային եմ, որոշեցի մի բան անել: Էդ էլ օրագրի հերթական գրառումն անելն ա:

Կան մարդիկ, որ գնում են դուրս, մի քիչ սովորում, ու սկսում են՝ ախպեր լավ բան եք անում, գիտությունը առաջ եք տանում, բա ոնց: Այ որ ըտեղ լինեի, գիտե՞ք ինչ կանեի...

ախպեր ջան, խի՞ թողեցիր ճամփի կեսից թռար: Մնայիր, իրար հետ կանեինք: Նենց չի, որ կրթության համար ես թռել:

մյուս տեսակը, որ ստեղ ա ու «կրթության գերազանցության» ձեռը կրակն ա ընկել: Քլնգում ա դեկան-փոխդեկան-դասախոս, ասում ա նոր կրթական մոդել, ֆլան-ֆստան: Բայց, ասում եմ տեսե՞լ ես դպրոցի հայտարարությունը, կարո՞ղ ա մասնակցես, ասում ա. «ֆիզֆա՞կն եք ռեկլամելու»: Դեմքը հեգնական, աչքերը ճպճպացնելով: Գրողը տանի քեզ նմաններին, տանի, մի հեռու երկիր, ազգային կրթական ծրագիր սարքի, պահի: Արա եթե քթներիդ տակ աշխատում են մարդիկ, ու դուք դրան չեք հավատում, բայց մի քանիսի հավաստիացումներին հավատում եք, ձեզնից ի՞նչ ապագա գիտնական:

Լավ, արդեն անցավ ջղայնությունս: Բուն նյութի մասին: Մեր կուրսում հետաքրքիր մասսա ա հավաքվել: Աշխատող, նպատակներին հասնող տպեր են: Ու շատ լավ միջավայր ա, ստեղծագործական, հավես: Ու ոգեվորվում ես էդ տենալով: Բայց մյուս կողմից. գիտես, հենց էդ կուրսը ավարտեց սաղ գնալու են, մարդա մի երկիր ա թռնելու: Ու իրանց հետևից չեն երևում հետաքրքրված մարդիկ ֆիզֆակում, ովքեր պիտի գործը շարունակեն: Բայց չենք հանձնվում եղբայր: Սկսելու ենք երեխեքին աջակցել, որ փորձ հավաքեն: Մի քանի տարի առաջ ես էլ չէի պատկերացնում, որ սենց ակտիվություններ հնարավոր են համալսարանում: Գուցե իրանք տեսնեն ու ուզեն ինչ-որ բան անե: Ու հասկանան, որ իրանց միջավայրը սարքելը իրանց ձեռքում ա:

Հ.Գ. սիրեմ գը ֆիզֆակը: Ու բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ բան անում են անշահախնդիր: Դուք ուրիշ եք, առանց ձեզ ոչ մի ֆակուլտետ ու համալսարան արժեք չի ունենա: Չգիտեմ, շնորհակալ եմ ձեզ ափսոս, որ մեծ մասդ տենց էլ չեք կարդա գրածս

Mr. Annoying
24.01.2016, 02:44
-------
Հաջորդ թունելին ենք մոտենում: Ես ուզում եմ համբուրել թուշը: Դե ես դա կանեմ:
-Երեխեք, ամենաերկար թունելն ենք մտնում:
Լավ էլի, մենակ թե կարողանամ: Ախր դժվար չի: Ինքը անգամ չի հասկանա ինչ կատարվեց: Թունելը երկար-երկար ա ու մութ, մեր մեքենայում բարձր երաժշտություն: Ես կհամբուրեմ այտը, հաստատ: Դե...
-------

էս ժամանակ օրագիր չէի պահում: Սրանից մի տարի հետո սկսեցի պահել, երբ կարոտը սպանում էր: Էս դեպքի մասին լրիվ մոռացել էի, ու էսօր վերհիշեցի: Ավտոբուսի մեջ մի աղջիկ ճիշտ իր օծանելիքից էր օգտագործում: Գերբնական ա հոտի պատճառով պատկերներ ու խոսակցություններ հիշելը 5-6 տարի առաջվա դեպքերից:

Քննություններս պրծա: Ես ազատ եմ: «Ազատ» : Էն լավ ազատներից, որ ազատ են, բայց ավելի լավ ա քննություններ ունենան լիքը, մի տոննա տնային, քան սենց: Ում մտքով ինչ անցնի ինձ ասում ա անեմ: Ու մեծ մասին չեմ կարողանում մերժել: Հա ախր ո՞նց մերժես, երբ «ազատ ես»: Սուտ ինչքա՞ն ասեմ: Վանաձորո՞ւմ եմ, Վանաձո՞ր եմ գնում, մորաքրո՞ջս տանն եմ մնալու: Մի ձև էլ ունեմ, երևի կկիրառեմ. երբ էս դպրոցի ամեն ինչից կպրծնեմ, անջատվում եմ անեն ինչից: Ոչ հեռախոս, ոչ համակարգիչ: Բայց էդ դեպքում էլ հո՞ տնեցիքից չեմ փախնելու: Աաա,, երկարացնում եմ, ուղղակի հոգնած եմ ու լարված, ինձ արձակուրդ ա պետք:

Որոշել էի էնքան ամբիոնի վարիչի կամ փոխդեկանին կպնեմ, մինչև համաձայնեն, որ ես օպտիկայի գործնականը անեմ: Ուզում եմ/էի մի բան փոխել համալսարանում, տնայիններ տալ խնդիրներ, ստուգել, քննարկումներ: Բայց, շատ եմ ընդարձակվում: Արդեն չափը անցնում ա ոչ գիտականը: Այ կրիտիկական կետին եմ մոտենում, որից հետո գիտնական չեմ դառնա: Ես էդ զգում եմ ամբողջ մարմնովս, էնքան, որ նյարդայնությունից դողում եմ մեկ-մեկ, հենց դրա մասին եմ մտածում: Հա, մուննաթ եմ վերջերս, պատճառն էլ էդ սահմանին հասնելն ա... մեկ էլ հոգնածությունս: Ես մոտեցել եմ սահմանին վտանգավոր, երբ գործերը լուրջ են, բայց անկարևոր...

Mr. Annoying
08.02.2016, 03:18
Չէի ուզում տնից դուրս գալ: Անգամ իրերս հավաքեցի հնարավորինս ուշ: Որևէ պատճառ չկար, ուղղակի ներքին զգացում էր: Բայց դե ճար չունեի, տոմսս առած էր, հյուրանոցը վերցրած:

-Արթնացի՛, աէրոպորտ գնալու վախտն ա:
-Հը՞ն:
-Հե՛լ, չուշանանք:
-Հիվանդ եմ... տաքսով գնացեք...

Արդեն տաքսիի մեջ էինք: Առաջին անգամ էի օդանավակայան տաքսիով գնում: Ու երևի էդ էլ էր վստահ լինելու պատճառներից, որ էս ճամփորդությունը ուրիշ ա լինելու: Շատ ուրիշ:

Օդանավակայան հասանք մնացած մասնակիցներից շուտ, գրանցումը անցա ու սպասում էի: Բացի ինձնից մի տղա ու մի աղջիկ էլ էին գալու: Էդ աղջիկը՝ Տաթևիկը, եկավ ու սյուպրիզ՝ պարզվեց իրա հայրիկին ճանաչում եմ դեռ մանկուց: Բայց իրեն ոչ մի կերպ չէի հիշում, չնայած պիտի որ փոքր ժամանակ միասին խաղացած լինեինք :))

իսկ տղան տենց էլ չեկավ: Ու մեզ թվում էր ուշացել ա, քնած ա մնացել: Թռանք զզվակայան Մոսկվայով, ու հասանք Վենետիկ: Իսկ Վենետիկը ժպտում էր՝ հաճելի արև ու մեղմ, հաճելի ջերմաստիճան: Ոչ մի վատ տրամադրություն չմնաց: Վենետիկում կառնավալ էր: Մարդիկ ուրախ, ներկված, հեքիաթային շորեր հագած շրջում էին քաղաքով, երգում, գժություններ անում :)) Շատ ափսոս, կարճ մնացինք ու համարյա չքայլեցինք քաղաքում: Արդեն գնացքի կայարանում էինք, դեպի Տրիեստ տոմս առած ու սպասում էինք գնացքին: Բայց տոմսը չէինք ակտիվացրել, ձևն էլ չգիտեինք: Մի մարդու հարցրեցինք, ինքն էլ ահավոր լուրջ մյուս մայթին գտնվող սարքը ցույց տվեց ու ձևը ասեց: Տաթևիկը երկուսիս տոմսը տարավ, որ ակտիվացնի, իսկ էս մարդը ուշադիր իրան ա նայում, ու մանր ժպտում ա: Լավ ա ուրիշ մարդուց էլ հարցրեց ու ճիշտ ձևը ասեցին, թե չէ տոմսերը չգիտեմ ինչ կարող էին լինել, իսկ մեր «ընկերն» էլ ծիծաղից մահանար :))

Հասանք Տրիեստ, հեշտ գտանք մեր հյուրանոց տանող տրանսպորտը ու ճանապարհ ընկանք: Իջանք կանգառում, մի պապիկի ճանապարհը հարցրեցինք, ու մեզնից գոհ մեր ճամպրուկները բլուրն ի վեր քարշ էինք տալիս: Գնացինք ու օ՜ հրաշք, սխալ ենք եկել, պետք էր ծովափ իջնել :))

Հա, ծովափին ա հյուրանոցը: Ու երբ պարզվեց պատուհանս էլ ա նայում ծովին, ես դարձա ծովատառեխ: Ադրիատիկ ծովի :)) Իսկ երեկոյան նամակներս կարդացի ու հոգնած քնեցի իմ կոշտ, բայց հարմարավետ անկողնում:

Առավոտյան զարմանալի հեշտ ու թարմացած արթնացա: Հայաստանում վերջին շրջանում տենց չէր եղել: Ու լավ շուտ արթնացա: Որոշել էինք նախաճաշել, էն էլ հիանալի էր ճաշարանը. «Ձեր կտրոնով կարող եք օգտվել այսքանից ու այսքանից: Բայց գիտեք, սա այսօր չկա, սա վերջացավ, իսկ սա էլ այս սեզոնին չի լինում»: Մեկ-երկու տեսակ ուտելիք մնաց :)) Էհ, ամեն տեղ սե՞նց ա:

Թեյեցինք, քարտեզը նայեցինք ու որոշեցինք մոտիկ մի այգի գնալ: Մի 30 րոպեի ճանապարհ: Ճանապարհից բնականաբար շեղվեցինք, ոչ ստանդարտ՝ քարտեզում չնշված ճանապարհ էինք գտել, ու իջանք դրանով: Ու էդ մեզ տանում էր ամրոց :)) Թանգարան, այգի... ու անվճար էր կիրակի օրը :)) Պտտվեցինք, գնացինք էլի ճանապարհը չկրկնելու սկզբունքով, ու պարզվեց էդ այգի մեր հյուրանոցից էլ կարելի էր գնալ, շատ ավելի կարճ ճանապարհով :))

Պտտվեցինք, ու դեպի Տրիեստ: Իսկ ճանապարհը կարճ չէր: Ու զգում էինք՝ գնալով գնալով մերն էր դառնում քաղաքը: Ամբողջ Տրիեստով մի քանի անգամ պտտվեցինք, եկեղեցիներ մտանք, նավահանգիստ գնացինք, պատմության թանգարանը էլի անվճար էր ու այցելեցինք: Իմ խելքի մարդ ա Տաթևիկը :)) ֆիզիկոսները երևի իրար նման են :))

Հետ էինք քայլում արդեն սատկած: Ահավոր ոտքերս ցավում էին: 8 ժամ միայն քայլել էինք, մի քանի րոպե հանգստանալով: Ու ճանապարհին պլանավորում, թե հաջորդ հանգստյան օրերին ուր ենք գնալու: Հասանք հյուրանոցի մոտ, բարձրաձայն խոսելով քայլում էինք, մեկ էլ հայերեն մեկը ասում ա անունս: Մյուս հայն էր, պարզվում ա իրա թռիչքը մի օր ուշ էր :)) մենք արդեն գլխի էինք ընկել, բայց դե վստահ չէինք: Իմ սենյակում մի հնդիկ պիտի մնար, բայց պարզվեց էդ հայ տղեն աշխատողներին լավ համոզել ա ու ինքն ա մնալու :)) շատ ա խոսում, մնացածը ընտիր ա :D

Վաղվանից դասերը սկսում են: Առաջին շաբաթը խիտ դասեր են, նախապատրաստում են հիմնական դասերին: Ու հիմնական մասնակիցները մեր բախտակից՝ վատ կրթական համակարգ ունեցող երկրներից են: Կխոսենք, կծանոթանանք, տեսնենք ինչ են անում էդ վիճակից դուրս գալու համար:

Իտալիան ինձ լավ ողջունեց, ու ես սիրահարվեցի իրան: Ու ոչինչ որ իտալացիները հայերին ահագին նման են: Դեռ չի խանգարում :)) ու զգում եմ, որ համ լավ հանգստանալու եմ, համ լավ սովորեմ ու աշխատեմ :)) Հա, մի քանի սովորածս Իտալերեն բառերը շատ են օգնել, իսկ խանութում վաճառողին հասկացա, չնայած մաքուր իտալերեն էր խոսում :)) հավես ա սենց :D

Mr. Annoying
09.02.2016, 03:32
Դասերը սկսվեցին: Ու էլի ամերիկացի դասախոս, ով ֆիզիկա ա պատմում անգամ էն ժամանակ երբ երկար-բարակ մաթեմատիկա ա գրում: Իսկ ես բացի դասախոսությունները գրելուց փոքր նշումներ էի անում, թե ինչ տեխնիկա ա օգտագործում ինչ-որ բաներ համոզելու համար: Հիվանդություն ա դարձել, անընդհատ պատկերացնում եմ ինձ դասախոսի փոխարեն նույն բանը բացատրելուց: Էս նշումներս Հայաստանում կնայեմ, մի օր կպատմեմ: Իսկ մեր դասախոսությունը տևեց 3 ժամ: Ու ես չէի հոգնել, ժամանակն էլ չէի զգում ոնց ա անցնում: Իսկական դասախոս, ահավոր հավես տիպ: Իսկ լաբորատորները ահավոր անկապ էին: Լրիվ երեխայի տեղ էին դրել, լազերով մի քանի հիմար փորձ ցույց տվեցին, ու մի ժամ կիսատ-պռատ բացատրում էին փորձը իրանց տեսությունով: Ահավոր ձանձրացել էի 30 րոպեում:

Դասերից հետո որոշեցինք գնալ տարածքը ուսումնասիրելու: Ինչ-որ գինու գործարան կար ոչ շատ հեռու, սարի մյուս կողմում, երեխեքն էլ ասում էին թունել կա որի միջով կարող ենք գնալ: Բայց անձրև էր գալիս, ու ոչ մեկ չեկավ բացի մի ռուս ու մի ուկրաինացի աղջկանից, մենք էլ 3 հայերով: Գնացինք, բայց ոչ մի թունել չկար, միայն աստիճաններ դեպի վեր տանող ու խիտ մառախուղ: Չէինք իմանում հաստատ ճիշտ ճանապարհն ա թե չէ գնում էինք առաջ: Մի քանի անգամ հետ դառնալու վրա էինք, բայց սղլիկ ճանապարհով հասանք գագաթը ու լույսեր երևացին: Ինչ-որ թույն իտալական ընտանիք էր՝ կառնավալային շորերով: Իմացանք ճանապարհը, ու քայլեցինք արդեն վստահ :)) Հասանք հիմնական ճանապարհին ու աղջիկներից մեկի հեռախոսին նամակներ եկան՝ «Բարի գալուստ Սլովենիա»: Ահավոր խնդալու էր, ոտքով հնարավոր չէր էդքան ժամանակում 15 կմ քայլել, ուղղակի աղջիկները ահագին վախեցան :)) վերջը մի բար գտանք: Դրսում երկու հարբած հաճախորդ էին, գինու գործարանի մասին հարցրեցինք: Իրանք էլ ֆուտբոլ խաղալ էին առաջարկում, ու ոչ մի կոնկրետ պատասխան չտվեցին :)) գինի վերցրեցինք բարից ու խմելով, բարձր տրամադրությունները աչքերիս իջանք հետ: Էլի կգնանք:

Իսկ ինձ թվում էր շատ բան եմ արել էսօր: Փաստորեն չէ: Բայց մեկ ա, դասերը ահավոր կայֆ են, ու տրամադրված եմ սովորելու: Անգամ մաթեմատիկական վարժությունները առավոտյան շուտ արթնանալու եմ անեմ: Ես Հայաստանում մաթեմատիկայի տնային չեմ արել: Ընդհանրապես:

Mr. Annoying
15.02.2016, 05:18
Ուղիղ մի շաբաթ ստեղ եմ: Ու ամեն օր, ամեն դասից հետո զգում էի, որ ավելի եմ ուժեղանում, գիտելիքներս խորանում են, սկսում եմ ֆիզիկական պրոցեսները իսկապես պատկերացնել: Հա, մեկ-մեկ էլ ինձ եմ պատմում հասկացածս: Կայֆ պլաններ ունեմ հետ գալուց հետո անելու :)) ստեղի ուսանողներից կան, որ ամառը Հայաստան են գալու, կոնֆերանսի մասնակցելու: Իրանցից մի քանիսին համոզում եմ, որ հանրային դասախոսություն ունենան: Իրանցից մեկը իրա ղեկավարի հետ ա գալու, ու եթե ավելի որոշակի ասենք օրը ու պայմանները, երևի հենց ղեկավարը կպատմի օպտիկական սարքավորումների մասին:

Մի Ուկրաինացի տղա կա, ով իրանց օպտիկայի ուսանողական կազմակերպության նախագահն ա: Բարիագույն ու ազնվագույն տիպ ա, լիքը բան պատմեց... Ու հիմա չգիտեմ մի քանի հայ աղջիկների վրա զայրանում եմ թե ինչ եմ անում, բայց պիտի հասկանալ, թե իրանք տեղյակ են ու թաքուն օգտվում են, թե տեղյակ չեն ու ընդհանրապես սխալ պաշտոնում են: Այ ստեղ ջղային դեմք :))

Ռուբին ֆիզֆակի ՈՒԳԸ նախագահ: Արյա էս ինչ հավես ա բայց :)) մեր ռեսուրսները գնալով շատանում են, միջավայրը մեծանում ա: Աշխատելու ենք հավեսով էս կիսամյակ: Հեռվից զգում եմ, որ ֆակուլտետը սկսել ա դռռացնել: Ուխխխ :))

Համարյա ամեն օր դասերից հետո մոտիկ մի քաղաք կամ գյուղ գնում էին, ֆռֆռում թանգարաններով: Շաբաթ մի շատ կայֆ տեղ գնացինք, մի քիչ հեռու Տրիեստից: Ահավոր մեծ քարանձավ էր՝ խորը, ցուրտ ու մութ, լիքը գույներով, սղլիկ աստիճաններով ու գլխներիս ջրի կաթկթոցով: Հա չէ, էլի Հայաստանի հետ էի համեմատում

Կիրակի գնացինք Սլովինիա, մեզ մոտիկ մի ծովափնյա քաղաք՝ Կուպեր: Չնայած ահավոր վատ եղանակին ու ահավոր թրջվելուն, ահագին ուրախ անցավ ու հետաքրքիր: Գիտեինք որ մի հին ամրոց կա, էն էլ գրողի տարածը ռեստավրացված մի քանի սենյակ ուներ, ու իրականում մենակ դրսից էր ամրոց: Փոխարենը լիքը խանութներ կային ու շատ համով ուտելիք, ահավոր համով: Մի սուպիկ էլ ինձ մանկության համով սուպիկները հիշացրեց:

Տրաքած, մեռած, ուրախ ու կարոտած գնամ քնելու: Վաղվանից դասերը շարունակվում են, ես էլ Հայաստանի գործերից ունեմ անելու: Հա, 3 ժամ ժամային տարբերությունը շատ շատ ա:

Mr. Annoying
23.02.2016, 03:11
Դասերը արդեն փոխվել են, ավելի շատ կոնֆերանսի ա վերածվել: Երկար-բարակ, ջանջալ, շատ դասախոսներ թքած ունեն իրանց կհասկանանք, կամ իրանք հետաքրքիր են թե չէ: Երևի պետք չէր էս հավես դասընթացը հարամել սենց: Վատն էլ էն ա, որ ոչ մի հետադարձ կապ չկա, մեր կարծիքը չեն հարցնում դասընթացի անցկացման կամ էլ դասախոսների մասին: Այ սենց երես եմ առել :))

Հավեսագույն դասական երաժշտության համերգի էինք գնացել:

Ահավոր ճնշող քաղաք էր Վենետիկը: Կամ ես էի տենց տրամադրված: Կամ մթնոլորտն էր տենցը: Լիքը ինֆորմացիա օդում կախված, լիքը մարդ, աղմուկ, ջրանցներ, ահավոր հոտ: Ու եթե Սուրբ Ղազար գնալու չլինեինք, ոչ էլ կգնայի Վենետիկ: Իսկ Սուրբ Ղազարը ուրիշ էր: Փոքր էր, հանգիստ: Հա, Արմենիա նավը կանգնացրած ա կղզում, ու դրա համար հարկ ա պետք մուծել պետությանը: Հինգ տարի ա կանգնացրել են: Նավը ժանգոտում ա: Նավը ստեղից տանել ա պետք: Կարելի՞ ա էդքան աներես լինել, չեմ հասկանում:

Մարդիկ կա, որոնց հետ չեմ ուզում համագործակցել: Բայց ձև չկա: Արա բայց լինել էդքան տգետ ու միաժամանակ էդ «պաշտոնները» ունենալ: Լո՞ւրջ: Կասկածներս հաստատվում ա, որ մաֆիոզ են: Բա, լուրջ


Ուզում եմ հանգստանալ: Բայց Հայաստանում լիքը գործ կա ինձ սպասող: Հետաձգված պրակտիկա, դիպլոմային, փորձերը, ինչ-որ անկապ օպտիկայի ուսանողական դպրոց: Ես հիմա տրաքած եմ, էս օրագրիս մի էջն էլ սենց եմ սևացնում: Անհավես եմ, ոչ էլ կարդալու եմ գրածներս: Ու ընդհանրապես, չեմ կողմնորոշվում ինչ եմ ուզում: Ոչ մի ասպարեզում: Դեռ սենց չէր եղել: էս ի՞նչ փուլ ա: Սե՞նց էլ ա լինում:

Mr. Annoying
08.03.2016, 00:31
Երկար ժամանակ ա օրագիր չեմ գրել, դրա պատճառով լիքը բան կա գրելու: Ու էս մի էջը ահավոր խառն ա լինելու, ամեն ինչից քիչ-քիչ:

Հայաստան եկա: Լիքը կայֆ ու ոչ էնքան կայֆ գործեր կան: Համակարգիչս վերանորոգելուց սկսեցի: Բուժզննում, ժողով ու պրակտիկա դպրոցում: Ու մի հիմար ձևով կազմակերպված օպտիկայի դասընթաց ուսանողների համար: Երևի խիստ սահմանափակել ա պետք էն ինչ պիտի անեմ, թե չէ լիքը բան չեմ հասցնելու: Բայց դե ոնց որ նոր լինեմ՝ թարմացել եմ: Լիքը նոր իդեաներ են ծնվել ու ծնվում: Կպել ենք գործի, անում ենք: Ոչ գիտականը սկսեց ուժեղ գերակշռել: Բայց ոչինչ, դեռ պլաններիցս չեմ շեղվել, հենց շեղվեցի, կմտածեմ:

Քայլում էի հին փողոցներով դեպի Ֆիզմաթ դպրոց: Հիշեցի, որ առաջ, երբ աշակերտ էի, պարապմունքներից դուրս էի գալիս ու չլուծված խնդիրների վրա մտածելով քայլում էի տուն: Հաճախ մինչև տուն հասնելը խնդիրը լուծվում էր: Ու երբ լուծվում էր սկսում էի ինչ-որ բաներ պատկերացնել: Եղել ա պատկերացրել եմ, թե ինչ կանեի, եթե դպրոցի տնօրենը ես լինեի, կամ մտածում էի թե ինչ քայլերով պիտի Հայաստանում ֆիզիկայի կրթական կենտրոն սարքել: Հա, եղել ա սիրահարված եմ եղել ու պատկերացրել եմ թե ինչպես պիտի առաջարկություն անեմ: Էդ ժամանակ օրագիր չունեի ու հիմա շատ եմ ափսոսում: Բայց ճանապարհի ամեն հատված ինչ-որ բան հիշացնում էր: Ժամանակի մեջ ճամփորդության էր նման :))

Վերջին անգամ Դուրյանի ներկայացմանը գնացել էի երեք տարի առաջ: Ավելի ճիշտ գնացել էինք: «Սե լա վի», ու կարծիքս փոխվել էր Դուրյանի մասին: Երկու օր առաջ էլ գնացի: «Կոմա Նոստրա»: Կամ ինքն էր փոխվել, կամ ես, բայց նախորդի պես չհավանեցի: Մեկ-մեկ ջրիկանում էր, մեկ-մեկ էլ Վարդան Պետրոսյանին հիշացնում: Բայց ես սիրում եմ էդ ոճը, երբ անմիջական են, ու ոնց որ չխաղան, ուղղակի պատմում են: Հա, ի՞նչ անենք ֆիզֆակում եմ սովորում, չե՞մ կարող փորձել խաղալ: Փոքր երեխեքի պես եմ, էն որ ինչ-որ բան են ուզում, ու հա մտածում են դրա մասին, մինչև փոխարինող մի բան են գտնում:

Վաղվանից սկսում եմ աշխատել: Ու ես հիմա արդեն պաշտոնապես աշխատավարձ եմ ստանում :))

Mr. Annoying
23.03.2016, 00:33
Բարև Լեո...

Ես կրկին շունիկ ունեմ: Նախորդից հետո ընտանիքում լուռ, առանց քննարկման որոշել էինք, որ էլ չենք պահելու: Ու ամեն անգամ հուզվում էի, երբ դմբոյի պահած ոսկորներից էի գտնում: Իսկ Լեոն ծիտ գունավորում ունի, խելացի աչքեր: Մենակ թե շատ փոքր ա ու մի քանի անգամ քիչ էր մնում ոտքի տակ ընկնի:

Ես փռվել էի արևին: Թեթև սառը քամի էր: Դեմքիս մի կեսը արևից տաքացել էր, մյուսը քամուց սառել: Ու ամեն անգամ, հենց արևի դիմացով փոքր ամպեր էին անցնում զգում էի դեմքիս տաք մասի դեֆորմացիան: Դանդաղ, հավես, ոնց որ էներգիան շարժվեր միջովս: Ու չնայած դեմքս իրականում չէր դեֆորմանում, ես ներսից եմ ձևափոխվում: Լիքը բան սկսել ա նշանակություն չունենալ, ու սկսել եմ ահավոր շատ գնահատել իմ հանգստությունը: Ինձ եսասեր դարձնող հերթական քայլ:

Ես գիտեի, որ մի բան մտածել են սրանք: Ու հիմա տեսա ինչ արեցին: Իսկ ինձ համար մեկ ա: Ես գիտեմ իմ պլանները, մնացած ամեն ինչ անկարևոր ա: Այ էս էն կետն էր, որին ուզում էի հասնել էս տարի, հասա: Ապրեմ ես: Անցանք քննություններին պատրաստվելուն:

Mr. Annoying
08.04.2016, 00:15
Պապիկս մի հատ մեծ ճամպրուկ ուներ, որի մեջ խնամքով շարված էին գործիքները: Ինքը լիքը հին լամպեր էլ էր պահում՝ մի օր պետք կգա սկզբունքով: Փոքր ժամանակ մեծ ուրախություն էր ինձ համար իրա ճամպրուկ բացելը: Հենց մի բան էր փչանում տանը ինքն էր սարքում: Ու նայում էի, թե ոնց ա զոդում, ամրացնում լարերը, քանդում-հավաքում սխեմաները, փոխում դիոդները: Ու անում էր շատ զգույշ ու ահավոր դանդաղ: Ու չնայած դրան, կլանված նայում էի, մեկ-մեկ էլ օգնում: Իրանից հետո տան փչացած ապրանքները սարքելը ես եմ անում: Ու հիշում եմ՝ ինքը հայրիկիս վրա ջղայնանում էր, որ տանը գործիք չի թողնում: Էդ էլ եմ ես ժառանգել :))

Ինձ ահագին սկսել ա հետաքրքրել կենսաբանությունը: Չնայած դպրոցական ժամանակ էլ էր հետաքրքիր, բայց մի տեսակ հագեցած էի՝ նախ ծնողներս կենսաբան են, հետո էլ մի տեսակ շատ բան պիտի անգիր հիշեի, իսկ ես ահավոր տանել չէի կարողանում էդ: Ու տենց որոշեցի կենսաբանությունով չզբաղվել: Համ էլ չէի ուզում ծնողներս խառնվեն իմ կյանքին :)) Բայց հիմա մի տեսակ ոգևորված եմ կենսաֆիզիկայի ու օպտիկայի խառնուրդով: Անգամ ուզում եմ ինչ-որ փորձերի մասնակցել: Սպասում եմ թարմ իդեաների գլխումս :))

Մտքովս անցնում ա, որ եթե մի նորմալ համալսարանում սովորելուց լինեմ, իմ կրթաթոշակից կամ աշխատավարձից մի քիչ, շատ քիչ, կտամ Հայաստանում սովորող ինչ-որ երեխեքի, որ իմ համար փոքր հաշվարկներ անեն, կամ գրաֆիկներ կառուցեն: Համ իրանք տենց կմոտիվանան, համ էլ կապ կպահպանեմ համալսարանի հետ գնալուս դեպքում: Գուցե հետո մի քիչ էլ մեծանա, բայց էդ արդեն գլխումս եմ պահում, ու անգամ էս օրագրում չեմ գրի :)) Ոնց որ թե էս միտքը ինձ հավելյալ մոտիվացիա ա տալիս դուրս դիմելու համար:

Mr. Annoying
01.05.2016, 02:01
Երևի սխալ արեցի: Սկզբից էլ որոշել էի չմասնակցել: Ու խիստ էի որոշել: Բայց չդիմացա, սկզբից խնդրեցին որ մամուլի հաղորդագրություն ես գրեմ, դե տղեքը չեն հասցնում իհարկե կօգնեմ: Հետո էլ առավոտից իրանց էի օգնում, ու ծայրը ծայրին իրանց միջոցառումը սկսեցին: Մի 5 անգամ ասեցի ցուցակ սարքեն մասնակիցների, բայց դե ինչի՞ պետք ա ինձ լսեն: Ու խառնաշփոթ սկսեց, կամավորները ուշանում են, ու... հա լավ, կարևոր չեն մանրամասները, բայց իհարկե էս ամեն ինչը լիքը մարդու մոտ իմ դեմ խոսելու առիթ բերեց, ու սխալ էր էս մարդկանց օգնելը: Քանի որ աչքի ընկնող գործը իմ վրա թողեցին, բնականաբար անկազմակերպ կազմակերպելու պիտակ ա մնալու վրաս, իսկ էդ մարդկանց սենց մի առիթ էր պետք, նախկինում բառացի կասկածանքներ էին հնչել: Մի խոսքով եթե որոշում եմ, սրանից հետո խիստ եմ լինելու որոշումներս պահելու մեջ:

Էնքան լարված էի, որ ոչ մի տեղ ոչ մի բան չգրեցի «Ֆիզիկան բոլորի համար է» թեմայով: Իսկ իրականում բալիկը արդեն մեկ տարեկան դարձավ ու էս ընթացքում օգնեց առաջ գնալ, սովորել ու չհանձնվել: Ու եթե Ռուբիի միտքը չլներ բլոգ բացել, եթե ապրիլի 24-ը տենց անմոռուկախեղդ չլիներ, մենք երևի ոչ էլ կսկսեինք: Ճիշտ ա, բլոգը ուշ-ուշ ենք թարմացնում, թիմը չենք կարողանում մեծացնել ու կայքի վերածել, բայց էն նախագծերի արձագանքը, որ ընթացքում առաջացան, հույս ա տալիս, որ ամեն ինչ էլ մեր ուզածով ա լինելու:

Հ.Գ. Մաֆիայի դեմ խաղ չկա, ավելի լավ ա թողել, մի օր կինքնաոչնչանան:
Հ.Գ.Գ Վերջ ոչ գիտականներին հանդուրժելուն: Ինչքան էլ ռեսուրս ունենաք, ձեր փարթին մեր ճամբարի հետ կապ չունի: Գրողի ծոցը

Mr. Annoying
28.05.2016, 02:14
Պետականներից ու դիպլոմայիններից հետո վերջապես ես ազատ մարդ եմ: Բայց էսօրվանից հետո նաև նախագահ: Օպտիկական ընկերության հայկական մասնաճյուղի :)) Ինձ մի քիչ Սերժ եմ զգում, բոլոր պաշտոններում իմ առաջարկած մարդկիկ ընտրվեցին: Չէ, դե ընտրվելը որն ա, նենց ստացվեց, որ իմ առաջարկից հետո իրանք մնացին միակ առաջարկվածները, ու ավտոմատ ստանձնեցին պաշտոնները :)) Ռուբիդիումն էլ փոխնախագահն ա: Մի քիչ թարսվելու են որոշ մարդիկ հետս, բայց ինչ արած: Չեմ կարող աշխատել մարդկանց հետ մենակ նրա խաթր, որ օպտիկ լինեն: Պատասխանատու ու ազնիվ պիտի լինեն, ու մոտիվացիան էլ պիտի նեղ անձնական չլինի: Չէ, ինձ շատ չեմ մեղադրում, ճիշտ մարդիկ են, *զավրիքսներ չեն:

Մի բան էլ :)) երբ բոլորը ինձ առաջարկեցին նախագահ, ու փաստորեն միաձայն անցա, ինձ ահագին վստահություն տվեցին: Չգիտեմ, կարող ա մի մասը ինձ էին ուզում, որտև փափուկ եմ իրանց թվում, կամ թվում ա թե իմ հետ հեշտ կլնի, բայց չէ: Ես Ռուբիի պես բարի չեմ, եթե ինչ որ բան խոսք տան բայց չանեն, ոտով-գլխով կորած են :diablo Ու իմ խոսքն էլ ընտրվելուց հետո ինչ որ խիստ ստացվեց: Ես էլ ինձնից չէի սպասում:

Ամառվա համար հազար ու մի նախագիծ կա, գումարած դրանց լաբի փորձերը, GRE պարապելը, ու գիտական ճամբարը, եթե ֆինանսները հաստատվեն: Գժանոց ա: Տենաս հետ գնալու ձև կա դեպի էն իմ հին, բարի ու հանգիստ կյանքը:

Վաղը, կամ արդեն էսօր, առաջին հանրապետության օրն ա: Չգիտեմ փոքր ժամանակվանից ա թե ինչ, բայց էս օրը շատ եմ սիրում: Ու համարյա միշտ ինչ-որ հետաքրքիր բան ա կատարվում էդ օրը ինձ հետ: Էս տարի գնալու եմ Գյումրին չափչփելու: Հա, շնորհավոր բոլորին, զիլ օր :))

Mr. Annoying
03.07.2016, 20:46
Երևի գրեմ, անցնեմ առաջ: Ամսվա փոքր ամփոփում:

Ամսվա սկզբում Գյումրի էի գնացել ընկերների հետ: Տպավորությունները՝ զիլ քաղաք, տխուր, ուժեղ: Դրանից մեկ շաբաթ անց Ռուբիի հետ ավտոստոպեցինք: Չգիտեինք ուր, չգիտեինք ինչքան ժամանակով: Ավտոբուսով Աշտարակ գնացինք, մնացածը քայլելով ու մեքենաներով՝ ուր պատահի: Եկեղեցիներով, դիվաօձերի մասին պատմություններով, Ամբերդ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր: Ահավոր բարիություն, լիքը դրական տպավորություններ, աննորմալ քանակի ծախսված էներգիա մեր կողմից:

Ամսվա ընթացքում պարզվեց, որ դրամաշնորհ ենք ստացել՝ ֆիզիկայի ամառային ճամբար կազմակերպելու համար: Հետո իմացանք ինչ-որ նման ճամբարի մասին ԵՊՀ-ի կազմակերպած: Արա դե մի քիչ շուտ ասեք, ուսանողներին էլ մի քիչ մարդատեղ դրեք, իրարից անկախ չաշխատենք, էլի: Ինչ գիտենք, որ ճամբար ենք անելու զգում եմ, որ խայտառակ եմ/ենք լինելու: Ախր շատ մեծ ծրագիր ա, Ռուբին էլ էդ ժամանակ ստեղ չի լինի, ու գրողը տանի, կարող ա սաղ ծանրությունը վրես մնա:

Մի շաբաթ առաջ պաշտոնապես ֆիզիկոս/ֆիզիկայի դասավանդող դարձա: Բակալավրը պրծա, բայց ափսոս, որ դեռ համալսարանում երկար եմ մնալու: Էշ-էշ կպել էի, որ ուսանողները մյուս կիսամյակից պրակտիկաներ տան ավելի ցածր կուրսեցիներին: Բայց համ դասախոսներն են դիմադրում, համ մի քանի տարի մեծ ուսանողները՝ յանի թե դուք էդքան չգիտեք, որ էրեխեքի համար խնդիրներ լուծեք: Յուհուու, տղերք չկպավ: Դպրոցում մի քանի գլուխ ավելի բարդ խնդիրներ էի լուծում, քանի համալսարանում երբևէ լուծել եմ: Կարճ ասած՝ լավ մնացեք, երկար չեք դիմադրելու:

Շատ երկար ընդմիջումից հետո խոսեցի նախկինիս հետ: Ու թեթևացած եմ, տարօրինակ կայֆ ա, չգիտեմ ինչից ա: Իրա հետ չեմ լինի, գիտեի, բայց մի տեսակ տարիօրինակ անծանոթ թվաց:

Ընկերներս հեռանում են Հայաստանից: Շատերը: Ով էլ չի հեռանում, ես եմ ինձնից հեռացնում: Ամառը ամբողջովին մենակ եմ լինելու՝ վախերս հաղթահարել ա պետք վերջապես: Դեպսրեսված, մեռած, սատկած եմ: Մարտահրավեր էլ չեմ գտնում աշխատելիս: Գիտական մոտիվացիա չկա մոտս, ոչ գիտական մոտիվացիա առավել ևս, ուզում եմ պառկել, քնել: Մարդու հետ շփվել չեմ ուզում: Գիրք եմ ուզում կարդալ:

Հ.Գ. Նախկին ընկերներիցս մեկի մասին ասեցի, թե ինքը հայ չի: Բերանիցս թռավ, չգիտեմ էլ ինչի ասեցի: Ինչի՞ ասեցի:
Հ.Գ.Գ. Հոկտեմբերին, եթե վիզա ստանամ, Նյու Յորքում կոնֆերանսի եմ մասնակցելու: Ինձ հաջողություն, արա:

Mr. Annoying
17.07.2016, 00:36
Ապուշիստական գրառում նախկինների, ներկաների և այլնների մասին:

Ինչ-որ մյարդիկ քո անցյալն են ու էդ փոխել չի լինի ոչ մոռանալով, ոչ իրանց հետ կապը խզելով: Իրանք կան, իրանց հետ լիքը պատմությունները ու իրանց շունչը քաղաքի տարբեր մասերում ուղեկցում ա քեզ: Ինչ ուզում ես արա: Ինչ-որ մեկի ձեռքը առաջին անգամ բռնելն ես հիշում մետրոյի շարժասանդուղքների վրա, մյուսի դաշնամուր նվագելը ու ժպիտը, որ քեզ, մենակ քեզ էր ուղղված, էն մյուսի հետ առաջին համբույրդ ես հիշում՝ il solo gelato: Իրոք որ, իմ սիրելի պաղպաղակ: Մյուսի հետ մենակ կանաչ լույսերով փողոսներով անցնելն ես հիշում կամ գիշերը լուսացնելը: Ու հիմա իրանք բոլորն էլ անցյալ են՝ գրեթե առանց հետադարձի հնարավորության:

Բայց ես «ֆիզիկոս» չէի լինի, եթե ժամանի ընթացքը չխախտվեր իմ կյանքում, թունելային անցումներ ու ժամանակային թռիչքներ չլինեին: Մենակ էն դեպքում, երբ խմում եմ ահագին: Այ էդ ժամանակ թևավորվում, վիշապազգի եմ դառնում ու գնում եմ մտքով անցյալ՝ մնալով ներկայում: Ինչ ասես կարող ա անեմ՝ նամակ գրեմ ոչ մի բան չասող, զանգեմ երգեմ կամ ինչ-որ մեկի ձևով խոսեմ: Էս շաբաթ մի քանի անգամ խախտվեց անդորրը, գարեջրվեցի ու ճամփորդեցի, օղիացվեցի ու հրթիռվեցի: Մեկին նամակ գրեցի, մյուսին զանգեցի, էն մյուսին սկայպի զանգ արեցի, ու միայն մեկից ոչ մի կոնտակտ չի մնացել: Երևի ինքն էլ առանձնապես հետք չի ունեցել: Երևի սխալ ա մարդկանց անհանգստացնելը, բայց ախր իրանք էնքան բան էին նշանակում իմ կյանքում ու նենց միանգամից են վերանում, որ չեմ հասկանում թե ուր են կորում: Իսկ ես բացառությամբ խմած «թռիչքների» սովորաբար իրենց չեմ գրում:

Գրեցի մի բան էլ հիշեցի: Ծանոթներ ունեմ, որ հիշեցնում են Հախվերդյանի երգերը: Էնքան հավես ա իրանց խոսքը լսելը, իրանց դաշնակցական երգերը լսելը, գիտության մասին իրանց պատմածները, կյանքից դրվագները: Ուղղակի մանկության կտորներ են վերականգնվում աչքերիս առաջ, հիշում եմ աստղագետ դառնալուս ցանկությունը, հիշում եմ, որ նախընտրեցի էդքան պնդաճակատ չլինելը, հիշում եմ Բյուրականը ու դաղձով թեյս, անձրևի տակ առավոտը աստղադիտարան գնալը, հետևելը, թե ոնց են մարդիկ լապտերները ցերեկը լիցքավորում, որ գիշերը գնան դիտումների: Աաա, լապտեր ասեցի հիշեցի, մեծ լապտեր էր, մեքենայի լուսարձակի չափ, ու տակից կախված սև ակումլյատորով: Մի ձող ուներ, որից բռնում էինք ու մի լավ դժվար ճտտացող ճտտիկ՝ լույսը միացնելու համար:


Էսքան գրեցի, վերջին կայֆերիս մասին էլ գրեմ: Մեկին խնդրեցի կայք սարքել մեր ճամբարի համար: Մի երկու ժամ գլուխհարդուկոցի, հետո ասում ա, որ առանց գումար չի կարա անի, ու որ բարդ ա, պիտի ուրիշին տա: Ես ու Ռուբիկոնը իրար նայեցինք էշացած, ասինք էդ տղուն՝ լյաավ: Մինչև վերջերս ես չգիտեի ինչ ա դոմեյն ու հոսթինգ, հոսթինգին սերվեր էի ասում: Մի քանի օրում wordpress-ով կայք սարքեցինք, որի մի քանի ֆունկցիա ճպցրեցինք php կոդով: Տենց եսիմ ինչեր չի, ամենահեշտ հնարավոր գուգլվող զրթիկներն են, բայց էդ տղուն էլ տենց էինք ասել, որ անի: Մի խոսքով, թռչնակ ա դրվում ևս մի վարդանիում ֆունկցիայի կողքին՝ տուֆտակայքազավրաշինարար :))

Էսքանը, խմած եմ՝ գրածս չեմ վերընթերցելու:

Mr. Annoying
02.08.2016, 02:29
Անորոշ ամիս էր: Լույս չկա: Կարող ա չէր էլ եղել: Մի ժամանակ սիրում էի եսասեր մի մարդու: Քանի որ մի քիչ խմած եմ անկեղծ կասեմ, որ հիմա էլ եմ սիրում: Եթե ավելի անկեղծ ես իրան ամբողջությամբ հանել էի կյանքիցս: Կամ ինքն էր հեռացել, չգիտեմ: Բայց փաստը էն էր, որ ինքը չկար: Ու հիմա ինքը ներխուժեց: Իրա ոտքով: Ու փոթորիկ ա մոտս: Խախտվել ա «հավասարակշռությունս»: Ո՞նց կարելի ա էդքան եսասեր մարդուն սիրել: Ո՞նց: Ու ես կրակի մեջ եմ, չեմ ուզում գրել բայց գրում եմ, չեմ ուզում զանգել բայց զանգում եմ, չեմ ուզում տեսնել բայց կտեսնեմ:

Եթե անկեղծ ասեմ, ես չգիտեմ կյանքիս որ էջն եմ թերթել, որի վրա եմ հիմա ու որը կլինի հաջորդը:

Հա, բայց դեպրեսված չեմ: Աշխատում եմ: Հարցազրույցվել եմ էսօր, ու ճամբարի նախապատրաստություններն եմ տեսել: Հնդիկ ընկերոջ հետ խմել ենք ու խոսացել: Էշ-էշ քաղաքում քայլել եմ, ոտքերիս տակը ահավոր ցավում ա ֆուտբոլի վերքից, բայց մեկ ա, լավ եմ: Հա մի բան էլ: Էս պահին չկա ոչ մեկ քաղաքում ում կարամ զանգեմ բողոքեմ: Ում կարամ զանգեմ հրհռամ: Կամ նոր նախագծերիցս խոսամ, կամ խմած ժամանակ երգեմ: Մենակ եմ մնացել քաղաքում: Հլա սենց չէր եղել :)

Գրել ա պետք, ու կդզվեմ: Սկսում եմ գրել, ուրեմն, կգրեմ:

Ապուշ օրագրի ապուշ էջ: Բայց ամեն ինչ լավ կլնի :))

Mr. Annoying
19.08.2016, 03:51
Սկսեմ սկզբից:

Օգոստոսը սկսվեց ահավոր տխուր: Ռուբիին հրաժեշտը շատ ծանր տարա:
Հետո վազվզում էի ճամբարի գործերով սաղ օրը, մի քանի անգամ ղեկավարիս հետ կռվեցի(մարդը տաղանդ ունի քո ամենանյարդային պահերին քեզ ավելի նյարդային դարձնելու, ու էս առաջին անգամը չի, բայց վերջ, վերջինն ա) ու պայուսակները սարքողի վրա լիքը ջղայնացա, հետո Նաիրյոնների, Աստղաթիռների ու Բադակտուցների հետ տարբեր պրոբլեմներ, հետո չանցած երեխեքի անկապ բողոքները, մուննաթները, իմ տխրած հայացքը, իրանց ապուշ սմայլիկները: Հետո ճամբարի նախորդ օրը իմ տրաքելը ամբողջությամբ, բայց մի ձև վերջին ուժեր լարելը:

Ճամբար.

Ուշանում էր ավտոբուսը, 30 րոպե ուշացումով եկավ, մուննաթազուննաթա: Արագ տեղավորվեցինք ու բարձրացանք Բյուրական: Հով, հանգիստ, ապուշ հյուրատուն: Բայց հանգիստ մթնոլորտ: Ջրահարսերի մասին հիմար բլթոց, ու չնայած դրան նորմալ մարդիկ: Ուշացել էինք, առանց գրանցելու դասավորեցինք «մաֆիա» խաղի համար դասավորած աթոռները, միացրեցի պռոեկտրը, ու սկսեց «քվանտային մեխանիկայի ներածություն» դասախոսությունը: Լավ էր, ոչինչ: Հանգստացանք ընդմիջմանը, պայուսակները մինչև ճաշ բաժանեցինք, ու գնացինք հաց ուտելու:

Առաջին օրը ունեցանք մեկ կորուստ: Փափկամազիկ անձ մը, ով որոշել էր թե գալու է դրախտ, գահավիժեց երևակայության անդունդներից դեպի Բյուրականյան պարզ երկինք ու զանգահարեց ծնողներին, եկան հավաքեցին, իսկի ինձ չէին էլ ուզում զգուշացնել, բայց վերջում ասեցին երեխու դուրը պայմանները չի գալիս, իսկ մի ուսուցչի էլ ասել էին մի քիչ էլ երեխեքի պայմանների մասին մտածեք: Ինքն էլ լավ կոռեկտ պատասխանել էր, ուղղակի հասա՞վ պատասխանը տեղ:

Երեխեքը կայֆ խաղեր էին խաղում իրիկունը, ես կիսամեռ էի: Խիստ չէի, սաղ ազատ էին, անում էին ինչ կուզեին:

Հաջորդ օրը էլի դասերով սկսվեց: Լիքը մարդ եկավ-գնաց: Երեխեքը ընթացքում քնեցին-արթնացան: Երեկոյան էլի խաղեր, ֆռֆռալ, քնել: Էլի կազմակերպիչներից ինձ ջղայնացնողներ, էլի լիքը տախտակ մարդ: Մի քիչ գլուխգովանք, հաջորդ տարի էլի կանեք, մեզ ասեք մի քիչ միջոցներ մենք էլ կգտնենք: Գիշերը գժական երկինք, ապուշ աստղադիտում:

Խմբերի ենք բաժանել երեխեքին ըստ իրանց դիմումների: 6 խումբ, որոնցից մեկի ղեկավարն ա տեղում, սկսել ա դասերը առավոտը 7-ից: Հետո մնացածն էլ եկան, սկսեցին իսկական դասերը: Սաղ դաս են անում, աշխատում են, խնդիր լուծում, ռոբոտ ու հրթիռ հավաքում: Ես էլի վազվզում եմ: Ես մեռնում եմ, համարյա: Վեճիկ Բյուրականի դիտարանի հետ:

Առավոտ, բոլորը բացում են աչքերը: Գիշերը բարի չէր ձանձրալիների համար: Որոշները բարձրացել էին տանիք: Տնօրինությունից ահագին խիստ նկատողություն եմ ստանում: Հավաքում եմ սաղին, գիշերը ժամը 1-ին քնած լինելու հրաման իջեցնում: Հակիրճ:

Աշխատում են խմբերով մինչև երեկո: Ընթացքում դիտարան, էլի մարդիկ են կորում, պարզվում ա ծաղիկների հետ էին նկարվում, իա, հետո հետ ԵՊՀ շենք:

Գիշերը աստղաթափ, աստղադիտում, Անդրոմեդա, Պետրոս 1-ի կորելը, հայտնվելը:

Հետո տորթիկ, «ֆիզիկան բոլորի համար է», կենաց եմ խմում երեխաների կառուցելիքի համար, խմում ենք բոլորս, կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու (էդ էն վախտ էր, հիմա գալիս ա): Այ ստեղ մի րոպե: Խարույկ: Երեխեքն են վառել: Երգում են: Կիլիկիա՞: Հա էլի: Գինի լից: Արի իմ սոխակ: Աչքերս լցվում են: Ես չեմ լացում: Խոսում ենք լարերի տեսությունից:

Փակում: Հետ ճանապարհ: Տխուր երեխեք: Արդեն ընկերներ:

Տուն: Դատարկություն: Մեռածություն: Ճանապարհ դեպի Վանաձոր ավտոստոպով:

Վանաձոր: Տնեցիք: Ջան: Ջան: Կարոտել էի, կարոտել էին: Բարեկամներ: Քաղաք: Լույսեր: Գնալով քչացող լույսեր:

Գյումրի: Մարիամ: Ըհն, այ ստեղ մի րոպե: Մարիօյին վաղուց էի ճանաչում, դե գոնե անունով: Բայց երևի նոր եմ բացահայտել: Հավես մարդ, հավես գործեր անող ու համ էլ մինչև վերջ սիրում ա էն ինչ անում ա: Ու լրիվ դզզ: Ու չնայած նրան որ ես Վանաձորում կարող եմ իրան ավելի շատ բան ցույց տալ քան ինքը Գյումրիում ինձ :P ինքը ծիդ է: Ու կռիս էլ:

Ավտոստոպ դեպի Վանաձոր: Երկրաշարժ 88: Կորցրած հարազատներ, պատնություններ, ուժեղ մարդիկ: Հուզվեցի: Չէ, ուժեղ մարդիկ: Էքստրիմ: Հարբած ընտանիք, որ քեֆ են անում հենց մեքենայի մեջ: Քյաբաբ, արաղ, կայֆեր: 1.5 ժամ Սպիտակից Վանաձոր ոտքով քայլել, ապուշ սաքունցներ, մաքունցներ, պաշտպանակներ բառլադո մառլանդո: Ու մի հատ ինժիներ, որ առանց կանգնացնելու որոշեց կանգնի ու տրաքած ճանապարհորդին հետը տանի: Ուֆ եսիմ է:

Վանաձոր, թեյախմություն ընկերների հետ: Ուժեղ տպեր: Գիտնականներ: Կայֆ ա, որ ես սենց մարդկանց եմ ճանաչում:

Երկու օր բացարձակ հանգիստ, գրիպ-մրիպ:

Նախապատրաստություն դեպի Ստեփանավան ու Ալավերդի գնալու: Անձնագրի զրթիկ: Չքնել: Առավոտը Երևան զրթիկը ուղղելու: Ուղղում: Շուշան: Էս անգամ չեմ տեսնի քեզ: Չէ, չենք տեսնվի:

Պարզվում ա ճամբարի մասին պիտի ռիփորթեինք մի շաբաթվա ընթացքում: Ռուբիին դասերից կտրել ու ճպցնել բլոգի գրածդ ապուշ փոսթը կարդալու, ուղղելու, ավելացնելու, ստեղծագործելու: Ըսպես:

Կայք, ակումբ, ամփոփում: Նկարներ, կիսատ հիշողություններ ճամբարից:

Ամառ: Ոչ գիտական կայֆեր: Օգուտ: Էշի գլխություն: Բայց լիքը էներգիա: Ապուշ գրառում: Գիտափորձեր սեփական անձի վրա: Շրջապատի վրա: Ռեակցիա:

Բարի գիշեր:

Հ.Գ. Լիքը լավ ընկերներ ունեմ: Սիրում եմ բոլորիդ, ընկերներ ջաներ: Ջաներ:

Mr. Annoying
04.09.2016, 23:44
Ծանր ամառվանից հետո դեռ չեմ վերականգնվել: Զգում եմ, որ չնայած մոտ երկու շաբաթ ազատ էի, բայց կուտակված հոգնածություն կա մոտս, որ ոչ մի ձև չի ցրվում: Չեմ սիրում ոչ մի ձևի ծրագրավորումով զբաղվել: Բայց վերջին շրջանում ճամբարի կայքն էի սարքում, ու չնայած վորդպրես էր, բայց անընդհատ ինչ-որ բաներ դուրս չէին գալիս ու ստիպված կոդ էի գրում, ինտերնետում փնտրում էի փոխելու ձևերը ու անում: Եթե ստիպված չլինեմ, երբեք էլ չեմ անի:

Սեպտեմբերը թվում ա լավ սկսվեց: Դե գոնե անձնական կյանքում ամեն ինչ կարգավորվեց: Ասում էի նոր շրջանի առաջ եմ կանգնած, ու էլի որոշեցի պտտվել էդ շրջանով: Գիտեմ, որիշ շրջան ա, ճանապարհը արդեն իսկ ուրիշ եմ վերցրել՝ որոշել եմ էս տարի անպայման գնալ դուրս մագիստրատուրա, բայց ահագին շատ են նմանությունները:

Վաղվանից սկսում եմ թոյֆլ պարապել: Եթե հոկտեմբերի սկզբում կարողացա ստանալ 100-ից ավել, ուրեմն GRE էլ կպարապեմ ու ամերիկաներ էլ կդիմեմ, եթե չէ, մենակ Գերմանիա ու կարող ա նաև Անգլիա:

Կուրսեցուս հետ որոշել ենք երեխեքի խումբ հավաքենք ու ամեն շաբաթ ֆիզիկայի ու էլեկտրոնիկայի խորացված դասեր անենք հետները: Չգիտեմ ինչքանով կստացվի, բայց հույս ունեմ լավ խումբ կհավաքվի, որի հետ հետո լավ նախագծեր կանենք: Բայց նախ դասերը:

Պիտի տարբեր մարզեր գնանք դասեր անելու էդ մարզերում: Չգիտեմ, հույս ունեմ շատ չեմ ժամանակ ծախսի, բայց ոնց որ թե չէ, էդքան էլ հարթ չի ընթանում: Չէի ուզենա որ սենց լիներ, բայց վերջին հաշվով ես եմ պատասխանատու, ուրեմն իմ շահերից էլի կզիջեմ:

Մաքրում եմ սենյակս: Վերջին անգամ սեղանս, թղթերս, գրքերս դասավորել էի համարյա մի տարի առաջ: Ամեն մի իր, որ վերցնում էի, կյանքիս մի դրվագն էր հիշացնում: Ինչ-որ Ժնևի թանգարաններ, Բեռլինի ինքնաթիռի տոմսը, Ավտոբուսի ու գնացքի տոմսեր: Հետո Իտալիա, ապահովագրությանս թղթերը, դասերս: Հասա ամերիկային, էլի թղթեր: Բաժակներ տարբեր տեղերից: Մի մասը փիս փոշոտ: Փոշոտ կիթառ:

Կիսատ պատմվածքներ, բանաստեղծություններ: Սևագրերի կույտի տակ դրված: Երևի երբեք էլ չեն շարունակվի: Մի օր էլ կճմրթվեն, կթափվեն: Առաջ էսքան անտարբեր չէի սեփական միջավայրիս նկատմամբ, բայց հիմա էլ չեմ սիրում «սենյակս»: Ու երևի նրանից ա, որ սենյակս հեչ էլ սենյակ չի, բալկոնի մի կտոր, որի մյուս կտորը մի քանի անգամ ավելի թափթփված ա, համարյա միշտ մետաղի փոշի ա գետնին, գործիքներ ու տոպրակներ դիվանին: Ու ինչքան էլ տրամադրվեմ հիմա, էլ չեմ կարողանա իմ կտորը նախկինի պես մաքրել:

Էս ամեն ինչի հետ նաև էն, որ ես մասնագիտական առումով չեմ աճել դպրոցից հետո: Հասկանո՞ւմ ես, քիչ ա չեմ աճել, դեռ մի բան էլ չեմ կարողանում նորմալ դասավորեմ անելիքներս: Ու անտանելի ղեկավար ունեմ, որի հետ չգիտեմ ոնց էի յոլա գնում առաջ: Ու նաև լաբորատորիայում աշխատանքը, որը հեչ էլ աշխատանք չի, այլ ինքնախաբեություն: Ու էն, որ ես ուզում եմ աշխատել: ՈՒ ամեն օր ես ինձ կմխիթարեմ նրանով, որ հաջորդ օրը նոր օր ա, ու մաքուր էջից կարամ սկսեմ: Հուսով եմ, որ մյուս տարի ես կսկսեմ սովորել: Վերջապես կսկսեմ: Ցը

Mr. Annoying
24.10.2016, 15:16
Շատ արագ վերջին ամսվա մասին:

Սկզբում TOEFL հանձնեցի: Հետո պարզվեց 94 եմ ստացել: Եթե դպրոցական լինեի հիմա երջանկությունից պատեպատ էի ինձ տվել, բայց քիչ ա: Մտածում էի գոնե 100 կստանամ:

Հետո կոնֆերանս, Նյու Յորք, Ռոչեսթր: Նյու Յորքում մի գլուխ էշություն: Սենց թե նենց պիտի օդանավակայանում իրերս ստանայի նորից հանձնեի, ու լիքը ժամանակ մնար, որոշեցի դուրս գալ: Սկզբում ավտոբուս, հետո գնացք, հետո նույն ճանապարհով հետ: Արդյունքում ոչ մի բան էլ չտեսա բացի սևական թաղամասերից, բայց դե չպլանավորած էր, նորմալ ա երևի :))

Կոնֆերանսը գժություն էր: Լիքը մարդու հետ ծանոթացա, նոր մտքեր ունեմ, նոր գործընկերներ, տարբեր ձևերով մարդկանց համոզելու փորձեր :)) Նոբելյան 6 մրցանակակիր եմ միանգամից տեսել, էն դիսքավերիի ճապոնացի էշ-էշ խոսացող մարդուն լսել, ու տենց բաներ: Չնայած մեր նոր լաբի համար իսկական գործ չգտա, բայց ցուցահանդեսին լավ նախագծեր ընկան աչքովս, կարելի ա փորձել: Ռոչեսթերն էլ փոքր, անձրևոտ քաղաք էր:

Գնացինք Նիագարայի ջրվեժը: Մի իտալացու հետ, ով պարզվում ա ընկերոջս ընկերն ա, ու էլի երկուսի հետ: Գժիզմ էր, համ էլ ահագին թրջվեցինք: Հետո էլ ամերիկական ռեստորանում կայֆ սուպ կերա, թեյեցինք, նկարվեցինք: Համոզեցի, հետ գնալը անցանք երկար ճանապարհով, բնակավայրերի միջով: Կայֆն էին, հելոուինին էին պատրաստվել, սաղ տները զարդարված, լույսերով, ներկված: Էդ ճանապարհը Օնտարիո լճի մոտով էր անցնում: Կանգնեցինք լճին մոտիկ, իջա ուսումնասիրելու: Տեղից էլ լավ թրջված էի անձրևի պատճառով, մի հատ էլ էդ անտեր լիճը վրես էկավ, ճվճվալով դուրս էկա, ասում եմ լիճը շարժվում էր, դեպի ինձ էր գալիս, մի էրկու օր վրես խնդում էին, ասում էին գրավիտացիոն ալիքներից հետո ամենամեծ բացահայտումն եմ արել՝ ջրի ալիքները: Հա բայց իսկականից, ալիք չէր, լիճը բարձրացավ, լուրջ եմ ասում :))

Հետ էի գալիս: Նյու Յորքում ինքնաթիռս իջավ 50 րոպե առաջ Մոսկվա թռիչքիցս, ես էլ վազելով մի կերպ հասա մյուս թռիչքիս: Բայց երևի ճամպրուկս ինձնից դանդաղ գտնվեց, չհասավ հետևիցս: Ու երբ Երևանում էի, պարզվեց առանց ճամպրուկի եմ: Ու ոչ մի նորություն չկար ճամպրուկիցս: Լավ ա նոր, քիչ առաջ ասեցին գտել են, բերել:

Ամերիկան շատ հակասական էր: Ոչ լավն էր, ոչ վատը: Բայց մի բան զգացի, որ չեմ ուզում ընդեղ ապրել: Երևի մի ամիս ապրեի կսատկեի: Գիտեմ, որ մեծ հնարավորություններ կարա առաջացնի ու հարուստ երկիր ա: Հա բայց հեչ իմը չի, հո զոռով չի:

Ամենաբարդ ամիսն ա սպասվում առջևում: Հաշվետվությունների ու նոր նախագծերը ներկայացնելու ժամանակաշրջանն ա: Համ էլ եթե ուզում եմ դրսում մագիստրատուրա անել, պիտի արդեն դիմել: Էսքանը: Հույս ունեմ օրագիր կգրեմ մեկ-մեկ: Ուզում եմ գրել, բայց ժամանակ չեմ գտնում:

Հ.Գ. իմ իմացած մի քիչ իտալերենը օգնեց էս անգամ: Նոր իտալացի գործընկեր եմ գտել: Պետք ա սովորել, հետո էլ գերմաներեն սովորել: Ընդհանրապես որոշել եմ լեզուներ սովորել:

Mr. Annoying
28.10.2016, 01:49
Մարդկանց դերը իմ կյանքում.

Առաջ երբ դպրոցում էի սովորում շփվող չէի: Ունեի անհստակ երազանքներ, սիրում էի ֆիզիկան, սիրահարվում էի տարբեր աղջիկների՝ ընդ որում անհընդհատ, ու կամայական հարաբերություն անհստակ էր, արագ վերջացող, կամ իսկի չսկսող: Դպրոցում ես համարյա ցնդած ֆիզիկոսի համբավ ունեի: Չէի սիրում մարդկանց հետ ժամանակ անց կացնել դասերից հետո, քայլում էի հազվագյուտ մոտիկներիս հետ, գնում էի խմբակներին, տուն, գիրք էի կարդում, լուծում էի խնդիրներ: Ֆիլմեր էի նայում: Էսքանը: Հա, երազում էի:

Համալսարանում կյանքս փոխվեց: Նախ մի քանի հարցազրույց մեդալ բերելուց հետո: Ու տարօրինակ էր, մարդիկ քեզնից փոփոխություններ էին ակնկալում: Հույս էին դնում վրադ: Նենց տարօրինակ էր ճանաչվելը փողոցում, տրանսպորտի մեջ, համալսարանում: Հետո եկավ համալսարանի գժիզմ կուրսս: Անկեղծ, բացարձակ ֆիզիկա չեմ սովորել, բայց... էն ինչ սովորեցի ու ձեռք բերեցի հազար տարի ոչ մի ուրիշ տեղ չէի ձեռք բերի: Մենակ ստեղ կարելի ա խոսալ աբսուրդի թատրոնից, խաղալ թատրոնում, հետո հելնել երեխեքի համար գիտական դպրոց, ճամբար կազմակերպել, գնալ փորձերի, հանդիպել դիլետանտ ու պրոֆեսիոնալ մաֆիոզների, ռադ անել սաղին բայց հաջորդ օրը քո հետ նենց հավեսով խոսեն, որ սիրտդ հալվի:

Մարդիկ գալիս են մեր կյանք ու գնում են: Իմ կյանքում էլ լիքը մարդ ներխուժեց համալսարանի ու հետագա զարգացումների շնորհիվ: Մի մասը ուժեղ չէին տարբեր տեսակետներից: Ու հիմա հեռու են ինձնից: Էլի հոսքը կա, էլի գալիս են մարդիկ, ես իմ իդեաները խցկում եմ նրանց գլուխները, նրանք կամ մնում կամ գնում են: Հա ինչ խոսք, ուրիշիիդեաներն էլ են ինձ վրա ազդում, ու ինչ-որ հետաքրքիր ինտերֆերենցիա ա տալիս մոտս:

Էսօր բեղմնավոր օր էր: Էդ նշանակում ա ես գեներատոր էի: Գոնե 4 հատ նոր իդեա ունեմ: Ինձ թիմ ա պետք: Ես կհավաքեմ էդ թիմը: Ու ռեալ օգնության կարիք կունենամ: Կգտնեմ, որովհետև մի տեսակ ներքին ինքնավստահություն ունեմ, որ էս մտքերս պետքական են լինելու, մարդկանց գնելու են թե հիմա, թե հետագայում:

Հա, մարդիկ այժմ ինձ համար էներգիայի աղբյուր են: Նոր գաղափարներ ստեղծելու ու մտածելու «գործիքներ»: Ու ինչ-որ ժամանակը մեկ ես մարդկանց կարիքն եմ զգում վերալիցքավորվելու համար: Հետաքրքիր փոփոխություն ա, որը նոր նկատեցի:

Ինքնագովասանքով գրառում: Ես էսօր ինքնասիրահարված եմ: Ես էսօր ուղղակի սիվիս էի թարմացնում :))

Mr. Annoying
14.12.2016, 00:48
Էնքան մեռած եմ, որ օրագիր էլ չեմ ուզում գրել, ուղղակի հոգեբանական արգելք ա մոտս: Փորձեմ հիմա:

Ամեն ինչ երևի նրանից էր սկսել, որ Ամերիկայից եկա, ու հանկարծ հոպ. հավաքածս գումարը գրեթե ոչնչացրել էի: Հիմա մեղմ ասած չեմ աշխատում, անընդհատ ծախսում եմ: Ու շատ շուտով էլ գումար չեմ ունենա: Դրան գումարվեց, որ էլ գիտություն ոչ մի կերպ չեմ անում: Անորոշ ա ապագաս համալսարանում, ղեկավարս հիվանդ, էս մյուսն էլ անասուն, էլի մեղմ ասած: Հա, հետո էլ էդ անասուն ԴԱԱԴ-ի հարցազրույցը, երբ բանաձև հարցնելով ուզում են որոշել գիտեմ ֆիզիկա թե չէ: Իդյոտներ: Էսքանը իրար հետ մի հատ նենց անասուն շիլաշփոթ են սարքել իմ գլխում, որ կորել եմ, խորտակվել:

Ծաղկաձորում էի վերջին շաբաթ-կիրակին, ՈՒԳԸ աշխատաժողովի: Ես ջրիկ էի, խնդացնում էի սաղ օրը, անկապ դուրս տալիս, ցինիկություններ անում: Հա, ուղղակի եթե ես պահեի ինձ իմ իրական հոգեվիճակին համապատասխան ավելի վատ կլներ, չէ՞: Իսկ իրանք ինչ խոսք լավն են: Մոտիվացնող են, հավես աշխատող, ադեկվատ: Երբեմն մեր ֆիզիկների միջավայրից ուզում եմ վերանամ, գնամ անծանոթ ինչ-որ միջավայր: Մարդկանց անպատասխանատվությունը, անկապ գզվրտոցը, իրանց մասին բարձր կարծիք ունենալը ուղղակի սպանում են: Չէ էլի, չէ:

Ես հասկանում եմ, որ մի գլուխ սխալներ եմ անում իրականում: Բայց չեմ կարող էլ բան փոխել: Ընկել եմ, պիտի աշխատել դուրս գալ էս վիճակից: Զգում եմ, որ պիտի ուղղակի անջատվել ամեն ինչից, դրական տրամադրվել, բայց էլ ինքնամոտիվանալու ուժ չկա, չեմ հասկանում տրամաբանական բացատրությունը իմ արածի, ես էլ չե գտնում, որ կարող եմ օգնել մարդկանց չլճանալ, կարող եմ ֆիզիկա սովորեցնել: Մնում ա ցինիկությունս ու ես: Բա, եղբայր

Mr. Annoying
22.12.2016, 02:05
Մտավ ննջասենյակ: Պահարանի դուռը բաց էր, մի քանի շոր էր կախված դարակներից: Դռան հետևում ոնց որ մեկը կար: Վախենալու էր: Խշշոց էր լսվում, մեկը դարակն էր քրքրում:
-Աաա, կանֆետի տեղը ջոկե՞լ եք,-մաման:

Ինչ խոսք, իմ նոր տարին սկսում ա էն ժամանակ, երբ մաման շոկոլադներ ա առնում նոր տարվա համար ու ամեն տարի տարբեր ձևերով քողարկում ա, որ չգտնենք: Բայց ես ու ախպերս չենք հանձնվում: Ամեն տարի դեկտեմբերի կեսերից սկսում ենք ակտի որոնողափրկողական աշխատանքները ու վուալյա, միշտ մեր հյուրերին ա հասնում «բելոչկա»-ները, «կարա-կում»-ները և այլ անհետաքրքիր քաղցրավենիքներ:


Երկար անհասկանալի շրջանը մոտենում ա իրա ավարտին: Ես էսօրվանից պիտի մաքսիմալ հավաքված ու ռացիոնալ լինեմ: Տարին լավ ենք ավարտում ու մյուսը գժական սկսում: Տարվա վերջում լավ առաջարկ ունեմ մյուս տարվա համար: Մինչև էս մագիստրատուրայի համար հարցազրույցի էի՝ դեկտեմբերի սկզբին: Էս դասախոսը յանի ուզում ա ֆիզիկա իմանալս ստուգի, բռնում Մաքսվելի հավասարումներն ա հարցնում, որոնց ուղիղ կեսը ես չհիշեցի տենց էլ: Ու հիմա էլ չեմ հիշի: Ու ընդհանրապես, ո՞նց ա կարելի բանաձևեր հիշել: Ասա ֆիզիկա հարցրեք, երևույթներից, շատ գիտեմ ասենք ալիքներից: Էհ:

Վերջին շաբաթն ա դասերի: Մի սեմինար եմ անելու ուրբաթ ցածր կուրսերի ուսանողների համար, թե ոնց անեն, որ ուսանողական ծրագրերի դիմեն անցնեն: Ու իմ չանցած դպրոցների օրինակներն եմ բերելու ու վերլուծեմ: Ինձ թվում ա թույն բան կլնի: Ուղղակի հավես չեմ անում պրեզենտացիաս սարքեմ:

Շաբաթ էլ գնալու եմ Արցախ: Վերջապես, իրականում շատ երկար էի սպասում հնարավորության: Տպավորությունները հաջորդ գրառման մեջ կգրեմ: Դեմոտիվացված եմ, բայց ուրիշների մոտիվացվածությունից եմ մոտիվացվում: Տարօրինակ վիճակ ա :))

Mr. Annoying
04.01.2017, 00:38
Արցախից գալուց հետո գրելս չի գալիս: Չգիտեմ, դժվար ա ասել ինչ ա պատահել հետս: Արցախում էլ, երկակի էին զգացողություններս: Երեխեքի աչքերը ջերմ էին, երազկոտ: Ու երևում էր, որ ահավոր պայմաններում են ապրում մեծամասամբ: Մյուս կողմից էլ Ստեփանակերտի հրապարակի պատերազմին միշտ պատրաստ գծանշումները, Մարտակերտի ծաղկի խանութը, որտեղ արկի պարկուճի մեջ էին ծաղիկներ դրած: Սենց մի ահավոր խառնաշփոթ ա տիրում մոտս, չեմ կարողանում դասավորել:

Անցած տարին ահավոր խառն էր, ամեն ինչով լիքը: Իրականում էլ ոչ մի բան չեմ կարողանա ամփոփել, սենց մի տեսակ համ ամեն ինչ եղել ա, համ էլ ինչ-որ բան պակասել ա: Ու տարվա վերջում զգացածս իմաստային ճգնաժամը ընդհանրապես, պատկերը հիանալի լրացնում ա: Կորել ա եղբայր, մեր կյանքից իմաստային բաղադրիչները կորել են:

Մի հատ հետաքրքիր շրջանակի մեջ եմ ընկած, ու պտտվում եմ: Էլի մի շրջան պրծա ու նորն ա սկսվում Հիմա մարդիկ ուրիշ են, դերերն էլ տարբեր: Ու իրականությունից փախչելու կարիք ունեմ: Ուզում եմ մի օր արթնանալ, տեսնել, որ ես չեմ իմ դերը խաղում, ու կարողանամ գնամ ուր ուզում եմ: Իրոք, ճահճային վիճակում եմ:

Բոլոր մոտ ծանոթներիս համար նվերներ էի սարքել: Հավես էր տալը, իրանց ուրախությունը տեսնելը: Ու էդ տալուց սենց մի տեսակ դատարկվում եմ: Սենց ոնց որ ինձնից մի կտոր պոկում եմ, տալիս եմ: Կարող ա չափից դուրս եսասեր եմ, որ սենց եմ մտածում, ու կարող ա իրականում ուրիշ ռեակցիա էի սպասում, բայց դե: Ես սիրում եմ ինձ բաժանել:

Պրծա: Վատ եմ սկսել տարին, առանց գործ անելու: Էսօր հեռախոսի միկրոֆոնը սարքեցի, վաղը համակարգիչը կնայեմ: ԵՐևի անգյալության շղթայից դուրս կգամ ու գործերովս կզբաղվեմ: Ես սիրում էի աշխատել, մի ժամանակ: Ի գործ, ընկեր: Գնա աշխատելու:

Mr. Annoying
15.01.2017, 23:53
Ամբողջ ուժով հագեցած ա վերջին շաբաթներս: Ու հագեցած ա հնարավոր ամեն ինչով: Չգիտեմ որտեղից ունեմ էներգիա, բայց ամեն ինչ անում եմ, ոնց որ թե հասցնում եմ: Նախ գիտական գործերս կարգի բերեցի, հիմա էլ ՈՒԳԸ գործերն եմ անում: Ու ամենախնդալուն Հայաստանի ուսանողական կազմակերպությունները ուսումնասիրելն ա: Ինչով ասես չեն զբաղվում, ինչ ասես չեն սղցնում:

Հեռավոր զգացում ունեմ դռները հետևիցս չփակելով հեռանալու: Ու էդ ավելի ա մոտիվացնում ինձ: Ուղղակի, հասարակ գրառում հասարակ տարվա մեկնարկում: Հուսամ, որ սովորական տարիս յուրահատուկ կդառնա: Էսօր էսքանը:

Mr. Annoying
26.01.2017, 18:18
Ինչ երես ունեն էն մարդիկ, որ մի քանի օր առաջ գլխիդ սարքում էին, իսկ հիմա զանգել, հարցեր են տալիս իմ մասնակցած ծրագրերի մասին: Չէ ասենք ոնց էլի:

Ես սենց հետաքրքիր արժեքային անդունդի եզրին կանգնած ներքև եմ նայում: Փդած վիճակ ա մոտս, անտանելի: Ոչ մի հավես չկա, ոչ մեկի հավեսը չկա:

Իմ երջանկությունը, ոնց հասկացել եմ, հիմնականում կապված ա ֆիզիկայով զբաղվելու հետ: Չեմ հիշում ինձ դրանից դուրս երջանիկ: Անգամ երբ լաբում անասուն դեմքեր են, որոնք ինչքան ուժ ունեն ինքնահավան են, ես մեկ ա, հենց գործս անում եմ, երջանկանում եմ: Բայց լրիվ ուրիշ հարց ա սկսելուն տրամադրվելը: Նախորդ կիսամյակ տանջվում էի, ու տենց էլ չկարեցա մարդավարի սկսել: Էս կիսամյակի սկզբում թույն մոտիվացված էի, ահագին ազատ ժամանակ ունեի, ու մի քանի օրում անցած սաղ կիսամյակի գործս արեցի՝ գիշեր, ցերեկ աշխատելով: Ու թույն էր, երջանիկ էի, առողջ: Հիմա էլի հաշվարկներ կան, պիտի անեմ: Բայց չեմ ուզում անեմ: Ես կարող ա չեմ հասկանում ոնց կարելի ա քաղաքականություն խաղալ սրանց հետ, բայց ոչ էլ ուզում եմ: Իմ համար մինչև վերջ անասունություն ա սրանց արածը, սկզբունքներիս դեմ ա, ու ինձ խեղդում ա էդ, խանգարում: Սենց ջոկում եմ, որ Հայաստանից գնալը ավելի շատ մաքուր օդի կարիքից ա լինելու, քան թե չկրթվելուց: Ընգեր, զիլ երկիրը սենց մթնոլորտում կվերանար: Ո՞նց ա Հայաստանը կա դեռ:

Հ.Գ. Ես ինչքան ուժ ունեմ զզվում եմ մեր երկրի գիտական համակարգից: Իդյոտները իրանց տղեքին գրում են իրանց հոդվածների մեջ: Անասուններ: Անասուններ: Եզներ: Տուֆտեք: Եզներ: Էհ: Ու ասենք կոնֆերանսների ճանապարհածախսներ գմփցնողներ, ասենք դրանց մասին գլուխ գովացողներ, ասենք մարդիկ, որ ինձ լսցնում են, որ գիտությամբ պիտի «լավ» զբաղվես: Արա, ինձ, արա, ես ձեզ գիտեմ վաղուց: Ես գիտեմ ձեզ, բռատվա, սուսեք, իմ մոտ սուտ մի խոսացեք, կարող ա մի անգամ չդիմանամ, ասեմ դեմքներիդ, ես էդքան էլ քաղաքավարի չեմ, էլի:

Վաղվանից 2 օր թույն արձակուրդ: 2 օր կտրվելու եմ մարդկանցից: Ցը:

Mr. Annoying
04.02.2017, 21:49
Ես հիմա սիրված եմ ճիշտ էնքան, ինչքան սիրում եմ:
Ես էս տարի միշտ ունեցել եմ էնքան գումար, ինչքան ծախսել եմ:
Ես էս տարի գիտական համարյա ոչ մի բան չեմ արել:
Փոխարենը արել եմ ինչ ասես՝ կազմակերպչական, տեխնիկական, ինժեներական:
Մեր սարքերը հենց նոր իմացա, որ աշխատում են: Թույն ա: Երանի լավ գնա սենց:
Ես պարել եմ ուզում: Թույն հավաքույթ եմ ուզում:
Իմ բալկոն-սենյակն եմ ուզում: Ուզում եմ ձևափոխել, թեյախմությունների վայր սարքել:
Ես թույն հանգստյան օրեր ունեցա: Լավ հանգստացել եմ:
ՈՒԳԸ միջոցառման ծրագիր եմ սարքում: Կարա օնլայն էլ լինի:
Ես ծրագրավորում չգիտեմ: Բայց կարում եմ ուզածս գրել՝ օ ամենազոր գուգլ:

Շուտվանից համերգի չեմ եղել, պահանջ կա մոտս: Շուտվանից թատրոնում չեմ եղել, շատ եմ ուզում գնալ: Շուտվանից հայերեն գիրք չեմ կարդացել: Ահավոր կարոտել եմ: Շուտվանից հանգիստ չեմ ունեցել: Բայց չեմ էլ ուզւոմ, սենց հետաքրքիր ա ապրելը:

Հ.Գ. անկախ ամեն ինչից, ես հաջողակ մարդ եմ:

Mr. Annoying
10.02.2017, 04:16
-Դու ակտիվացնում ես շրջապատդ:
Էլի էի լսել, բայց էսքան հաճելի չեմ հիշում եղած լիներ: Լիքը վատ, փտած, հավայի բաների մեջ լուսավոր կետեր եմ գտնում ու կառչում իրանցից: Հա, էսօր շոկոլադ էլ նվեր ստացա: Ցածր կուրսի աղջիկներից մեկին օգնել էի հայտը լրացնի ինչ-որ դպրոցին դիմելու համար: Եսիմ ինչ չէի արել, ուղղակի ահավոր կայֆ էր, մեղմ ասած թռվռում էի ստանալուց հետո: Դրանից հետո չեմ էլ ուզում ինչ-որ վատ բաներ գրել, պատմել:

Ամերիկյան համալսարան հյուր էի գնացել: Ինչքան ուժ ունի լուսավոր ա էդ համալսարանը՝ գոնե առաջին հայացքից: Սոցիոֆոբությունս բռնել էր մի պահ, ճաշարանի անկյունում պախկվել էի, հետո մանրից հիշեցի Ցեռնի ճաշարանը, հիշեցի որ 300 երեխեքի մեծ մասին գիտեի: Ու կայֆ էր, ինչ խոսք: Հա, հետո էլ սկսեցի ծանոթ մարդկանց տեսնել՝ նախկին դասարանցիներիս, ընկերներիս, հետո սիրուն աղջիկներ հայտնվեցին, ու լրիվ ցրվեցին կոմպլեքսներս:

Անցած տարի սենց զգացում չունեի: Ես զգում եմ, որ վերջին տարիս ա ստեղ: Ես էս համակարգում չեմ ձգում, ոչ մի կերպ իմը չի: Ոնց որ բռնեմ ուրիշի կյանքով ապրեմ: Մի պահ համարյա հրաժարականի էի հասել, բայց չէ՝ կդիմանամ դեռ: Էդքանը: Լավ կլինի, ես ինձ դրական եմ պահում, դրական եմ տրամադրում: Լավ կլինի: Լավ ա: Լավ ա...

Mr. Annoying
26.02.2017, 15:13
Ինչ պատմեմ: Ուրբաթ օրը Նաեկացում պարելու գնացի: Դախավարի պարում էի, բայց հավես էր: Մանավանդ լիքը պստոներ կային, որ ինձնից էլ, մեծ մասից էլ լավ էին պարում: Բայց հավես ա ընդեղ հավաքվող մարդկանց շրջապատը, իրարից նեղացողներ չկան, իրար վրա մուննաթ չկա, անկաշկանդ իրար օգնում են, սովորացնում են: Ու իմ նման դախերի վրա ղժժալ չկա :))

էս երկու օր ա հիասթափությունների ու դժվարությունների հաղթահարման ճանապարհներ որոնելով եմ զբաղված: Մեկ ուզում եմ ասել ոչ մի տեղ էլ չեմ գնում, մնում եմ ստեղ, հետո հիշում եմ ինչ եմ անում լաբում (ինչ չեմ անում), ու ուզում եմ ռադ անել սաղին, ես էլ ռադվել: Ու անընդհատ ՊՆ-ն ա մտքումս, կարո՞ղ ա: Ամեն դեպքում տարբերակ ա:

Տենց, հարաբերական հանգիստ ա մոտս հիմա, փորձում եմ քննություններին պարապել: Ամեն ինչ կամ գոնե ահագին բան էս քննությունիցս ա կախված: Գնացի եռանկյուններ համեմատելու :))

Mr. Annoying
28.03.2017, 00:59
Ուղղակի չեմ հասկանում՝ բազում հնարավոր տարբերակներից ամենավատն ա հիմա որ ունենք: Ախր էդ անտերի անունը ինչ էլ դնես, ինքը նախ և առաջ հնարավորություն էր ինքդ քեզ ճանաչելու համար: Ու հիմա նայում եմ վիդեոներ, հայերեն համապատասխան բառ չեմ գտնում որ ասեմ, թե ինչքան վատն են: Լիքը արհեստականիզմ, յանի թե հա էլի, ժամանակակից ա բան ա : Ոչ մի բան էլ ժամանակակից չի, բնականը մի երկու գլուխ լավ էր: Ու չեմ հասկանում, խի՞ ենք սենց մի տեսակ թմբիրի մեջ: Ի՞նչ ենք անում ախր: Ի՞նչ ա լինելու: Տո ոչ մի բան էլ լավ չի լինելու է , դեբիլոիդ:

Mr. Annoying
03.04.2017, 20:35
Գրողի ծոցը գնացի հետ եկա: Կայֆ տեղ ա :))

Հանգիստ քայլերով առաջ եմ գնում: Լավ բաժանված ա գործը անձնականից, հանգստի ժամանակ գտնում եմ, շատ եմ քայլում ու ցվրվում եմ կիրակի օրերին ինչ-որ տեղ: Գիտականով չեմ զբաղվում/զբաղվել, բայց եկող շաբաթվանից էդ հարցն էլ կլուծվի: Գուցե սկսեմ մենակով փորձեր անել, էլի :))

Ամառվա համար մտածել եմ մինչև Ա.-ն դասընթաց անել Գյումրիում ու Վանաձորում, ամեն մեկը մի շաբաթանոց: Հավաքեմ դպրոցական երեխեքին, ֆիզիկան ծերից-ծեր անցնեմ հետները, օրեկան 5-6 ժամով, փորձերով, տնայիններով: Եթե անեմ արդեն կարելի կլնի ամառս հաջողված համարել:

Ես հաջողակ մարդ եմ, ոչինչ որ լիքը հարցերում թերանում եմ: Լավ ա լինելու:

Mr. Annoying
06.04.2017, 23:18
Վաղը մի քանի օրով Վրաստան եմ գնում՝ ֆռֆռալու, թանմանալու, մեջիս նեխածությունը, վիրավորվածությունը, անհանգստությունը ու ապամոտիվացվածությունը հանելու համար:

Տարօրինակ կանգառում եմ՝ երկու ուղղությամբ էլ անհասկանալի վիճակ ա լինելու: ՈՒ նախընտրում եմ հա ուշացնել որոշելուս ժամանակը: ՈՒ երևի դեբիլի տպավորություն կարող ա թողնեմ, բայց ի՞նչ անեմ:

Ես ինձ գիտական էի համարում առաջ: Արդեն կես տարի ա ոչգիտական եմ: Ու ոչ մի քայլ չեմ անում, որ գիտականանամ: Չունեմ մոտիվացիա, տենց էլի: Նախընտրում եմ ես իմ համար հաճելի փորձեր անեմ, քան թե ինչ-որ հաշվարկներ լաբի համար:

Էսքանը: Ինձ բարի հանգստյան օրեր:

Mr. Annoying
23.04.2017, 00:08
Ես Երևանում եմ: Վրաստանում ահագին մնացել էի՝ Աբասթումանի աստղադիտարանում, Ախլքալաքում, բայց Թբիլիսիում չէի ֆռֆռացել: Ինչ-որ հակասական քաղաք էր, բայց էն զգացումը ունեի, որ չէի ուզենա վերադառնալ: Լավը չէր, կամ ուղղակի իմը չէր, չգիտեմ:

Սենյակս եմ վերադառնում: Մաքրեցի, դասավորեցի գրքերը, որոշեցի ինչ հերթականությամբ եմ կարդալու, համակարգիչս տեղադրեցի ու վերջ: Ու իրոք, լրիվ ուրիշ ձև եմ իմ սենյակում քնում ու արթնանում: Լրիվ ուրիշ ա պարապելը ստեղ, տուն ուրիշ հաճույքով եմ գալիս: Իզուր էի ձգձգում, երևի:

ԵՊՀ-ն հեչ էն տեղը չի որտեղ կուզեի լինել հիմա: Սաղ աշխատանքդ հնարավոր ա անիմաստ տեղը ջուրն ընկնի ինչ ա թե հավանություն չեն տվել, չէ մի չէ, պոզեր: Իմ կարծիքով շուտով ԵՊՀ-ն չի դիմանալու, մասնատվելու ա: Եթե ուզում են պահեն պիտի գլոբալ փոխեն ամեն ինչ՝ ղեկավարություն, ֆակուլտետների դասավոերություն, բաժանումներ, գնումների կարգ ու տենց: Ամեն անգամ գիտ. խորհրդին պատրաստվում եմ մի երկու բան ասեմ, ամեն անգամ հենց հիմնական հարցերը պրծնում են մեծ մասը արդեն գնացած են լինում, անիմաստ եմ համարում խոսալ: Երևի հաջորդ անգամ սկզբից էլ կխոսամ՝ կուտակված ա, պետք ա ասել, ճպցնել դեմքներին:

Ես ահավոր ձևի սիրում եմ իմ ձեռքով նվերներ սարքել: Շ-ի համար տուփ էի սարքել, որի մեջ հյուսիսային կիսագնդի երկինքն էր: Ամբողջ հյուսիսային երկնքի աստղերն ու համաստեղությունները կային վրեն, բոլորը իրանց գույների լույս են արձակում: Ու երբ սենյակում մութ էր էդ տուփը բացում էիր ու սենյակի առաստաղին պրոյեկտվում էին համստեղությունները՝ մեծացված: Բացի դա՝ համակարգչից էր լիքցավորվում: Գերմանիա գնալուց առաջ բերեց ինձ տվեց, չտարավ հետը՝ տեղ չունի ասում էր: Պահարանի անկյունում փոշոտվում էր էդ ծիտ տուփը: Երեկ վերցրեցի, փոշին մաքրեցի, լիցքավորեցի ու պարզվեց աշխատում ա: Երևի պտտվող կսարքեմ ու ուզում եմ mp3 նվագարկիչ էլ մեջը հավաքել: Ու ինձ կպահեմ, ոնց ընկերներիցս մեկն էր ասում՝ իմ տիեզերքը ինձ:

Ռուբիի ու իմ բլոգիկը արդեն մեծ 2 տարեկան երեխա ա: Չենք գրում վաղուց, բայց էնքան շատ օգուտ տվեց դա մեզ ու էնքան նախագծեր ծնվեցին դրանից, որ իրականում հաստատ, եթե ինչ-որ պատճառով էդ բլոգիկը ջնջվի վաղը, ես չեմ ափսոսա: Չէ լավ, կափսոսամ: Իսկ իրականությունը էն ա, որ շատ բան ա փոխվել էս 2 տարվա ընթացքում, բայց իմ վերաբերմունքը ֆիզիկայի նկատմամբ չի փոխվել: Ռուբիինը փոխվել ա իմ կարծիքով՝ ինքը հիմա ավելի շատ ա սիրում ֆիզիկան, հիմա ավելի լավ ա հասկանում, ու վերջապես թարգել ա իրա տեսաբան բնավորւոթյունը :))

Չգիտեմ ինձ ինչ ա եղել, բայց ահագին ժամանակ չէի գրում, բայց նորից սկսել եմ գրել: Ընդ որում ինչ ասես գրում եմ: Հլա որ անկապ ա, բայց ես մեկ ա գրելու պահանջ ունեմ, գրում եմ, ջնջում, ուղարկում մոտիկ ընկերներիս, էլի գրում, փոխում :D

Զգում եմ, ապրիլի վերջը ու մայիսի սկիզբը կյանքս փոխելու են: Ես պատրաստ եմ, սկսեցինք:

Mr. Annoying
30.04.2017, 04:27
Գավառում էի երեկ: Ես սիրեցի Գավառը, հետաքրքիր մարդկանցով քաղաք ա ու լրիվ կարծրատիպերս կոտրեց Գեղարքունիքի մարզի մասին: Լուսի՞ն ա, Լյուսի՞ն ա, տենց մի խմբի հետ հանդիպում էր: Ծրագրավորումով էին զբաղվում, ինչ ասես անում էին, ուզում էին ուղղությունը փոխել ու ավելի խոշոր նախագիծ անել: Ու համ համարձակությունը, համ տրամադրվածությունը շատ դզեցին:

Լիքը էշություններով եմ զբաղված: Դիզայն եմ անում օրացույցներ , բեյջեր, էջանշաններ, տենց էլի ինչ որ բաներ ՈՒԳԸ-ի համար, միջոցառումների հիմնական կազմակերպիչներից եմ, մարդկանց եմ հրավիրում, կազմակերպությունների հետ եմ կապնվում: Գիտեմ, ինչ-որ արածս բաներ ընդհանուր միջավայրին են նպաստում, կամ իմ ինքնագնահատականի բարձրացմանը, բայց երկու կարևոր բան եմ գիտակցել՝ ինչ պետք ա անել ես կարող եմ անել ու առանց ֆիզիկա անելու չեմ կարա շարունակեմ: Ու երևի ինքնակրթվելը պետք ա շարունակել՝ գնալով ժամանակը շատացնելով ու կուրսերս ընդլայնելով: Հայաստանում եմ, չկա նորմալ համալսարանական կրթություն, դրա համար պիտի մաքսիմալը ստանամ օնլայն կուրսերից: Բայց էդ էլ հիմնականում մաթեմատիկայի կուրսեր եմ նայում՝ խաղերի տեսություն, դիֆերենցիալ հանրահաշիվ ու էլի տենց մի քանի կուրս, տնայիններ եմ անում ու իրականում կայֆ ա կյանքը: Օպտիկայից էլ ոնց որ թե նոր գործ եմ սկսում՝ դատարկ միջուկով լուսատարերն եմ ուսումնասիրում՝ դեռ տեսական: Ոնց որ թե պրոցեսը հասկանում եմ, մնում ա մի քիչ հաշվարկների մեջ խորանամ: Դրանից հետո կուզեի լաբի խմբի համար փոքր սեմինարիկ անել, որ իրանք էլ իմանան ինչը ինչոց ա: Հիշում եմ՝ անցած տարի ասպիրանտներից մեկը մի երկու նախադասությունով նկարագրեց էս լուսատարերը ու հիմա ոնց որ թե սխալ էր հասկացել, համենայն դեպս նոր ինֆորմացիայիս հետ չի բռնում:

Մի երազանք ունեի՝ փորձարարական խաղ-օլիմպիադա, մյուս ամիս կիրականացնենք: Էսօր առա մի քանի անհրաժեշտ սարք, վաղը նոր ցուցակ կգրեմ ու կսկսեմ սարքել: Չեմ ուզում ուրիշին թողնել, ուզում եմ կարգին մակարդակով լինի ամեն ինչ: Էդ բացասական կողմս ա, լավ չեմ ղեկավարում, բայց ինչ անեմ: Լավ է, թույլ տեղերս են: Մի շաբաթով չքվում եմ ամեն տեղից՝ գործերիս երկար ցուցակը անեմ ու հետ գամ: Հետ եկա մի բան էլ Սեբաստացու կրթահամալիրի մասին կգրեմ :))

Mr. Annoying
13.05.2017, 04:22
Կարճ՝ անցած շաբաթվա մասին: Փոփոխական, ամեն ինչով լի շաբաթ էր: Սկզբից «Գիտախոս»-ը իրա ամեն ինչով, անիմաստ սթրեսներովս, ստացած լիքը քննադատություններով իսկ վերջում «Վարդանիում» շոուով: Իրականում երբ ինչ-որ ելույթ եմ ունենում, դա ընկալում եմ ներկայացման նման մի բան: Մարդիկ քո հանդիսատեսն են, դու էլ բեմում ես ու իրանց համար խաղում ես: Որքան բնական ա խաղդ, էդքան ավելի ընկալելի կլինես, եթե անգամ բարդ բաներից խոսաս: Մի քանի հին ու նոր փորձ ցույց տվեցի վերջում ու եկել ինձ էին շնորհավորում ժողովուրդը: Հավես ա զգալը, որ սիրված ես, որ ջանքերդ իզուր չեն: Իզո՞ւր չեն հաստատ: Այ էդ չգիտեմ, այ էդ լուրջ վերլուծության հարց ա:

Ավելի պինդ ա պետք լինել համալսարանի վատ երևույթների դեմ խոսալուց: Մեկ-մեկ մտածում եմ, իսկականից էլի, ինչի՞ց եմ վախում: Ի՞նչ ունեմ, որ համալսարանը կարա վերցնի: Հարթակներ կան, որ օգտագործելու եմ: Իրանց հիմար մրցույթները ու մրցանակաբաշխությունները, անիմաստ հանդիպումները: Թող բացատրեն օճառների կորելը, թող բացատրեն առյուծիկների հաղթելը լավագույն ուսանողներում: Թող անեն, ու գիտեմ, որ կանեն: Ու նույնը ֆակուլտետում ա իրականում, լիքը փդած մարդ հավաքվել ա ու մեր մոտիկ ապագան ա որոշում: Ասենք չե՞ն պատկերացնում, որ երբ ուսանողը սկսում ա ֆիզիկան որպես մասնագիտություն չընկալել, այսինքն թեկուզ նվազագույն գումար դրանով վաստակել, երբեք էլ չի անելու ֆիզիկա:: կյանքում: Անգամ եթե հետո իրանց մոտ ասպիրանտուրա են դասավորում իրանց ընկերների տղաներին:

Բարդ լճացած վիճակից դուրս եկա ու հիմա էլի շնչում եմ: Սեմինարներ, լաբում գործ, կիսամյակի ամփոփում: Չգիտեմ ոնց կլնի, ինչ կլնի, բայց Հայաստանում մնալու համար պատկերացումներ ունեմ ինչով եմ զբաղվելու: Ու մոտիվացիա էլ ունեմ: Մնում ա չպակասի: Ու ծով: Ուղղակի: Ծով:

Mr. Annoying
23.05.2017, 00:33
Տարօրինակ օրեր են հիմա: Ես էլ եմ տարօրինակ, աշխարհս էլ:
Էսօր ասեցի՝ ամեն ին9 էսքան տխուր չէր լինի, եթե էսքան տխուր չլիներ: Ու իսկականից, չկա թարմություն, չկա լաբի գործերը շարունակելու կիրք: Չկա մոտիվացիա, մեկ-մեկ չկամ ես: Ու սենց իմ հորինած սիրուն լաբում էլ ապրում եմ ես: Հա, ինչ խոսք, լավ բաներ տեղի են ունենում, ու լիքը լավ մարդ կա իմ շրջապատում, որ էներգիա են տալիս: Nothing matters, we all are the same sh.t: Իսկ մնացածը կաղապար ա, որ ցրում ա էս անիմաստությունn ու տխրությունը:
Բուահահահա, դեռահաս գրառում օրագրի չափահաս էջում :)))

Mr. Annoying
01.06.2017, 02:38
Էնքան հոգնած եմ, որ չեմ կարողանում քնել:

1. Գրողի տարած համալսարանում ամառը աշխատավարձ չեմ ստանում: Էդ նշանակում ա 6050 դրամ կրթաթոշակով եմ ամառը ապրելու: Անցել եմ գերխնայող ռեժիմի՝ լաբ իջնում եմ ոտքով, ուշ երեկոյան հետ եմ բարձրանում Բաղրամյանով էլի ոտքով: Առաջին մի քանի օրվանից հետո ֆիզիկապես ջնջխվել էի, հետո սովորեցի: Հիմա հանգիստ արթնանում եմ 9-ին, հաց ուտում, իջնում ԵՊՀ, իրիկունը դուրս եմ գալիս 8-9-ի կողմերը: Ինչ որ հիմար հաշվարկներ, բան:

2. Ես ֆիզիկային որպես մասնագիտություն եմ վերաբերվում: Ու չեմ ընկալում, թե ինչի են ակնկալում, որ պիտի ինչ-որ հաշվարկներ էլ տանը անեմ: Սխալ ա, տանը ես ազատ քաղաքացի եմ, ոնց ուզեմ կտնօրինեմ ազատ ժամանակս:

3. Բոլոր ելույթներս ձայնագրում եմ: Արդեն մի տարուց ավել ա: Բայց միշտ ամաչում եմ յութուբ շպրտել: Ես երևի իմ խոսալուց եմ ամաչում: Բայց համ էլ ուզում եմ մարդիկ քննադատեն, դիտողություններ անեն: Բայց դե ամաչելս ավելի ուժեղ ա:

4. Ես լավ գիտեմ Շուշին: Էմոցիաները, դեմքի միմիկաները, հայացքի փոփոխությունները: Ասեցի, որ չի վայելում երաժշտությունը: Մի քիչ մտածեց, հակառակվեց, բայց վերջը ասեց ճիշտ եմ ասում: Թույն ա կատարում, բայց առանց հաճույքի, արդեն մեխանիկորեն ա անում: Կարող ա էն վախտ էլ էր տենց, բայց հիմա կոնկրետ զգացի: Էհ: Ու ընդհանրապես, էդ խումբը՝ կռունկներ, էդ ծրագիրը, էդ մոտիվացիան, նախորդ տարվա փորձը: Եսիմ է, չգիտեմ, չեմ հավանում, չեմ հասկանում: Բայց դե ինչքան կարամ կօգնեմ:

Ընդհանրապես, փոփոխությունների ամառ ա: Ամեն ինչ կարա շուռ գա, ամեն ինչ կարա ծայրահեղ վատանա, կամ էլ փոխվի դեպի լավագույնը: Ես չեմ շտապում, ես հանգիստ անում եմ տրամաբանական քայլերը: Տեսնենք ինչ կլինի:

Mr. Annoying
03.06.2017, 16:05
2010 թվական, էս օրը, առաջին ժամադրություն: Չգիտեմ ոնց ջազի մասին սկսեցինք խոսալ:
-Ջազ չեմ լսում:
-Ինչի՞:
-Եսիմ, էն գործիքի ձենը ազդում ա նեռվերիս վրա: Էն, ոնց էր անունը, է, ա, ը՜, սաքսաֆոն:

Ամուսնացավ անցած տարի :)) Չգնացի հարսանիքին: Ձենը ազդում էր նեռվերիս վրա: Էն ոնց էր անունը, ը՜...

Mr. Annoying
11.07.2017, 12:51
Նախորդ ամիս առաջին անգամ ոչ ակադեմիական աշխատանքի համար CV էի ուղարկել: Դեռ չեն զանգել, չեն գրել, ընկերներիցս մեկն ասում ա հարցազրույցներ արել են, երևի դեռ անում են: Հույս ունեմ, բայց երևի շուտով չեմ ունենա:

Մի առաջարկ մերժեցի Տեխասի համալսարանից, որովհետև տարկետում չստացվեց ձևակերպել, կամ գոնե համոզել որ գնամ: 700 դոլլար անիմաստ ծախսեցի իմ աշխատած գումարից, ու հիմա պրծ: Վերջ:

Առանձնապես ցանկություն չունեմ մարդկանց հետ շփվելու: Սենց էլ ա լինում փաստորեն :)) Լաբում գցած եմ, հաշվարկներ եմ անում, որ մյուս շաբաթից փորձը սկսենք: Մի պահ հեռվում երջանկություն էի զգում, հիմա էդ էլ ա կորել: Մի տեսակ տարօրինակ շրջան ա մոտս, որ չգիտեմ իրականում ինչ ա: Սենց բաներ: Կամ ոչ մի բան: Հանգստյան օրերին Վանաձոր-Գյումրի-Ստեփանավան:

Mr. Annoying
19.07.2017, 01:58
Էս օրագրի անունը կարար լիներ «Անհաջողակի օրագիրը»: Որոշել էինք գնալ Վանաձորի սարերը՝ վրանային արշավի: Էկանք Վանաձոր, հա տատանվում էինք, վստահ չէինք անձրև գալու ա թե չէ: Որոշեցինք ռիսկի դիմել: Հավաքվեցինք, մի քիչ առևտուր արեցինք, բարձրացանք: Հասանք տեղ, սկսեցինք վրանները բացել: Հա, կայծակ, ուժեղ անձրև, լիքը մարդ ու տհենց:

-Տատի, ընկերոջս տանն եմ, կգամ, թեյ ենք խմում:

Թեյը Սլովակիայից էր, 56% ալկոհոլ:

Էս երկու օրն էլ բարեկամներիս այցելեցի, երեկ էլ ընկերներիս տեսա, իրանց ընկերների հետ ծանոթացա: Ես սիրում եմ ստեղի մարդկանց: Ես սիրում եմ Վանաձորը, բայց համ էլ շատ եմ դեպրեսվում ստեղ: Էսօր մեկին էի հիշել, կարոտել էի մանկությանս էդ մի կտորը: Ուրեմն նենց հավես էին անցնում հանդիպումները: Վանաձորյանը, Երևանյանը հիմարություն էին: Վանաձորում մինչև հիմա իրա տրամադրությունն եմ զգում:

Տաքսու վարորդների հետ եմ ստեղ շփվում: Երևանում հետները չեմ խոսում, առանձնապես հետաքրքիր չեն, բայց ստեղ հավեսս տալիս ա: Նախորդ օրվա վարորդը ասում էր, որ ինքը հո տաքսու վարորդ չի, ուրիշ գործ ունի, էս հենց նենց, ձեռի հետ բզբզում ա: Տենց, ամաչում էի, վերջում հարցրի, պարզվեց դերասան ա, թատրոնում ա աշխատում: Բա: Էսօրվա վարորդն էլ տուգանվել էր Սոչիում, իրա ասելով հայկական վարորդական իրավունքով աշխատելու համար:

-Էս կաֆեն հլա որձանոց չի դարձել, հա՞:

«ՏՈՒՆ»-ի մասին էր: Ոչ էն ա ասեի հա, ոչ էն ա չէ :)) Եսիմ, ստեղ կաֆեները որձանո՞ց են դառնում:

Էս ինչ հակասական ա, էս ինչ հակասական: Ես էլ չեմ կարում ուժ գտնեմ իմ մեջ հետ գնամ Երևան: Նյետ: Ստեղ լավ ա:

Mr. Annoying
02.08.2017, 20:46
Մի գժական միտք ունեմ: Մյուս ամառվա վերջին՝ կոնֆերանսներից, ասպիրանտուրայի քննություններից, ընդունելություններից, դրամաշնորհների ռիփորթներից հետո գնում ենք հյուսիս՝ սկզբից Հելսինկի, հետո նավով Տալին՝ ընկերոջս հյուր, ընդեղից ավտոբուսով Տարտու՝ մյուս ընկերոջս հյուր: Մի քանի օր ֆռֆռալուց հետո ավտոբուսով Ռիգա: Ընդեղից հետո նավով Շվեդիա, հետո Դանիա՝ Կոպենհագեն, նավով Ռոստոկ, հետո էլ Բեռլին, Պոտսդամ ու հետ Հայաստան: Կամ էլ Ռիգայից հետո ավտոբուսով Վիլնյուս, Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Բեռլին, Ռոստոկ, Կոպենհագեն :)) Հա չէ, գիտեմ, խայտառակ գումար ա պետք, ու էդ էլ ա մոտիվացիա, որ ավելի ինտենսիվ աշխատեմ, ուրիշ տեղ էլ, ու գումար խնայեմ: Մի տեսակ ինչ-որ սենց մեծ երազանքի կարիք ունեի վերջերս, գոնե հիմա տենց եմ կարծում: Ու ահավոր հաճելի ա էս հիվանդ ժամանակ սենց մի լուսավոր կետի շուրջ մտածելը, երազելը :))

Mr. Annoying
16.08.2017, 01:15
Շուտվա պատմություն:

Մեկը թեթև հրեց առաջ, ես էլ դիմացս կանգնածի ոտքը տրորեցի: Ներողություն խնդրեցի ու պտտվեցի տեսնեմ, թե ով էր հրողը:

-Կներես,-ֆրանսիական ակցենտով անգլերենով ասում ա մեծ աչքերը վրես չռած անծանոթը:

Շատ արագ սքան արեցի: Ինձնից բարձրահասակ, մի քանի տարի մեծ, մի քիչ թուխ մաշկով սիրունիկ էր: Պիտի որ մի քիչ էլ խմած լիներ: Հրավառությունը շարունակվում էր ու հերթական պայթունից վեր թռա: Պտտվեցի, շարունակեցի զմայլվել տեսարանով: Մատանիների տիրակալից երաժշտությունը, հրավառությունը, մոտ մեկ միլիոն հավաքվածները, ամեն պայթունից հետո մարդկանց բղավոցները լրիվ կտրել էին ինձ իրականությունից: Չգիտեմ երբ, բայց ինչ-որ պահից սկսեցի զգալ, որ ֆրանսիական ակցենտով աղջիկը շատ մոտ ա կանգնած ինձ: Հետո ձեռքը դրեց ուսիս: Շրջվեցի:

-Ինձ մի քիչ վատ եմ զգում, ջուր կունենա՞ք:

Միշտ ջուր եմ պահում պայուսակիս արտաքին գրպանում: Շիշը հանեցի, փոխանցեցի: Նույն ֆրանսիական ակցենտով շնորհակալություն հայտնեց:

-Ես Հաննան եմ: Սովոր չեմ ամբոխի մեջ էսքան երկար մնալուն, ինձ վատ զգացի:

Ես էլ ներկայացա, մեկ-երկու րոպե կարճ հարցերով զրուցեցինք: Շատ չոր էի խոսում: Իսկ ինքը էմոցիոնալ էր, անընդհատ ֆիզիկական կոնտակտ էր փնտրում՝ մեկ ձեռքն էր առաջ բերում, յանի շատ ծիծաղելի էր ասածս, կամ շիշը հետ փոխանցելուց ձեռքս ահագին երկար սեղմում:
Կողքս երկու Կոստյաներն էին: Մեկը նիհար ու բարձրահասակ էր՝ Սիբիրի ռուս, ազգասեր, «наша держава» տիպի մարդ, ու խելացի գիտնական: Մյուսը Էստոնիայում ծնված ռուս էր, ով 17 տարեկանից ընկերուհու հետ գնացել էր Էդինբուրգ՝ սովորելու: Խոսակցությանն իրանք էլ էին խառնվում մի թեթև, ու ինչ-որ ժամանակ հետո Հաննան սկսեց հարցեր տալ բարձրահասակ Կոստյաին: Ես էլ պահը ֆիքսեցի ու շուռ եկա հրավառությամբ հրճվելու:

Վերջացավ հրավառությունը: Կոստյան ու Հաննան դեռ զրուցում էին: Հաննան ոնց որ թե ձանձրացել էր՝ աչքերով էս ու էն կողմ էր ընկնում, հարցեր էլ չէր տալիս, մենակ Կոստյաի հարցերին էր պատասխանում: Երբ տեսավ մոտեցել եմ իրենց, պտտվեց դեպի ինձ, ասեց.

-Անունդ անսովոր էր, մոռացել եմ: Էլի կասե՞ս:
-Վ-ա-ր-դ-ա-ն, մեջտեղում «ղ» չէ, «ր», կամ գոնե «ռ»:
-Որտեղի՞ց ես, Վաղդա:

Սկսեցի պատմել, որ Հայաստանից եմ, հետո էլ պատմեցի թե ինչ եմ անում ըտեղ: Ինքն էլ պատմեց, որ Մարոկոյից ա: Ասեց ինչ-որ ծրագրի ա մասնակցում 4 ամսով: Հետո էլ այցեքարտը տվեց, թե բա կարող ա մի օր իրան կարոտեմ, զանգեմ կամ գրեմ: Էդ ընթացքում անընդհատ շարժման մեջ էինք՝ հեռանում էինք լճափից: Տղեքը մի քիչ առաջ ընկան ու ամբոխի մեջ էլ չկարողացա գտնել իրանց: Մի քիչ փնտրեցինք, բայց դե պարզ էր, որ էդքան մարդու մեջ երկու մարդ գտնելը աբսուրդ ա:

-Կխմե՞ս: Արի էսօր նշենք տոնը: Հյուրասիրում եմ,- ասեց Հաննան:

Ժամին նայեցի: Ժամը 11-ն էր: Հեծանիվս կայարանում էի թողել, տեսախցիկի տակ: Ասեցի գնանք, վերցնենք, հետո կմտածենք: Մինչև կայարան հասնելը ես հարցեր էի տալիս, ինքն էլ մեծ հաճույքով պատասխանում էր: Պատմում էր Մարոկոյի, լիքը դասընթացների ու աշխատանքների մասին, որոնց ամեն տարի արտասահմանում ա մասնակցում: Ու երկրորդ անգամ, երբ հարցրեցի թե ինչ ա անում հիմա, ասեց, որ հանգստանում ա ընտանիքից ու ընկերներից: Ասում էր փող ա հավաքել ու փախել Մարոկոյից: Բայց արագ թեման փոխեց: Հասանք կայարան, հեծանիվս վերցրեցինք, մտանք իրա առաջարկած գարեջրատունը:

-Գարեջուր սիրո՞ւմ ես:
-Խմում եմ:

Առանց մենյուն վերցնելու պատվիրեց մեր համար: Մինչև բերում էին պատմում էր, որ Ֆրանսիայում ա եղել վերջին անգամ: Չգնաս, ասում էր: Ասեցի, որ ընդեղ եմ ապրում, զարմացավ: Սկսեցի պատմել, որ Մարոկացի ներգաղթյալների հետ «խնդիրներ» ունեի: Ծիծաղեց: Խմիչքը բերեցին, ու ամեն կումի հետ ինքը ավելի երկար էր ծիծաղում: Սկզբից ես լուրջ էի մնում, ուսումնասիրում էի իրան: Հետո խմիչքը ինձ էլ տարավ, սկսեցի անեկդոտներ, ապուշ պատմություններ պատմել:

Արդեն ժամը 1-ն անց էր: Հաննան խմած էր ինչքան ուժ ուներ: Գնաց զուգարան: Ես մենակ մնացի, խմած էի ու ոնց լինում ա նման դեպքերում սկսեցի կյանքս հիշել: Հաննա անունով մի ուրիշ ծանոթ էլ ունեի՝ Էստոնացի աղջիկ էր: Կարմիր մազեր ուներ, լայն ժպիտ՝ էն չարագործների ժպիտներից, բայց ինքը ահավոր բարի էր: Նույն հյուրանոցում էինք ապրում մի երկու շաբաթ: Մի օր դուռս խփեց, ու մինչև կբացեի գնաց, միջանցքում գետնին նստեց ու մեջքը պահին հենեց: Բացեցի, տեսա հեռվում նստած ա: Երեկոյան զգեստով էր, կարճ, ահավոր սեքսուալ: Մոտեցա, տեսնեմ լացում ա: Հարցրեցի ի՞նչ ա եղել: Նայեց դեմքիս, չպատասխանեց, էլի ներքև տարավ աչքերը: Ինչ-որ ոչ ադեկվատ էր: Մի հատ էլ որ հարցրեցի, ասեց խմած ա ու իրան լավ չի զգում: Օգնեցի, տարա իրա սենյակ: Մի բաժակ ջուրը խմեց, պառկեց անկողնում: Հարցրեց կարո՞ղ եմ իրան գրկել: Բաժակը վերցրեցի, տարա պետքարանում դատարկեմ: Մինչև էկա քնել էր: Ծածկեցի, դուրս եկա սենյակից: Էստոնացի Հաննային դրանից հետո չտեսա՝ հաջորդ առավոտյան ուրիշ քաղաք էի գնալու, իսկ երբ հետ եկա, նա գնացել էր: Մինչև հիմա 2 նամակ եմ գրել իրան, ոչ մեկին էլ չի պատասխանել:

Էս ընթացքում մյուս Հաննան եկավ հետ ու խնդրեց, որ իրեն տուն տանեմ: Հարցրեցի, թե ի՞նչ տուն: Երկար ծիծաղելուց հետո ասեց, որ շատ հեռու չի, մի կանգառ վերև: Դուրս եկանք: Մաքուր օդին Հաննան աշխուժացավ մի քիչ: Ասեց, որ տանն էլի խմիչք ունի: Հասնելուց հետո ոչ մի լույս չթողեց վառեմ: Հեռախոսի լույսով հասանք խոհանոց:

-Գիտե՞ս, միշտ ուզեցել եմ էսքան ազատ ապրել:

Ամեն դեպքում մի քանի թույլ լույս վառեցինք: Ընտիր գինի ուներ Հաննան, բացեցինք, շարունակեցինք խմելը: Երբ հարց էր տալիս ու պիտի ես պատասխանեի, մատերով դեմքս էր շոշափում: Հետո սկսեց պատմել, որ ընկերոջը թողել ա Մարոկոյում, փախել ստեղ: Լացում էր: Ասում էր իրա ընկերոջ նման եմ:
Քնեց Հաննան: Ամբողջ ընթացքում գլուխը գիրկս էր դրել, ինչ-որ պատմություններ պատմում, որոնք չեմ էլ հիշում: Հետո սկսեց մրթմրթալ ու քնեց: Շատ զգույշ իջացրեցի գլուխը, տակը բարձ դրեցի: Դուրս եկա տնից, գնացի գարեջրատան մոտի կանգառից վերցրեցի կապած հեծանիվս ու չեմ էլ հիշում ոնց, բայց հասա տուն:

Մի քանի օր անց որոշեցի տեսնեմ, թե Հաննան ոնց ա: Նախ զանգեցի: Պարզվեց սխալ համար էր գրված այցեքարտում: Հետո ֆբ պրոֆիլը փորձեցի գտնել՝ նշված էր քարտի վրա: Դա էլ գոյություն չուներ: Վերջում էլ մեյլը: Ու պարզվեց, որ մեյլի անգամ դոմեյնը գոյություն չունի: Լավն էր Հաննան: Ուզում եմ հավատալ, որ անունը իսկապես Հաննա էր:

Mr. Annoying
17.08.2017, 17:37
-Չեմ խմում, չէ:

Բաբուն Մոնղոլիայից էր: Նույն լաբորատորիայում ու աշխատասենյակում էինք աշխատում, նույն շենքում ապրում՝ ինքը երկու հարկ ներքև: Հերթապահությունը երեկոյան 8-ին էր ավարտվում, առաջարկեցի խմել միասին: Շատ խիստ մերժեց: Տարօրինակ էր: Ահագին ժամանակ էր աշխատում էինք միասին ու ահագին ջերմ էին մեր հարաբերությունները: Մի անգամ խմբով հավաքված գրապպա էինք խմել միասին, հետո էլ իրան տուն էի հասցրել, որովհետև իրականությունը կորցրել էր:

-Ի՞սկ թեյ:
-Թեյը հա, բայց ես կպատրաստեմ:

Ժամն էլ պայմանավորվեցինք: Չնայած ինքը պիտի պատրաստեր, բայց ես իմ թեյի գույնն ու մի քիչ քաղցրավենիք էլ տարա հետս: Թեյը դրեցինք թրմվի, նստեցինք: Քանի որ խոսալու կարիք ունեի, սկսեցի ղեկավարիս հետ կոնֆլիկտներից ու փորձի անհաջող գնալուց պատմել: Ինքն էլ պատմում էր, որ իրա ղեկավարը փորձառու չի, ու առանձնապես չի հասկանում թե իրանց նախագիծը ոնց են ավարտելու: Ես իրա ղեկավարին գիտեի՝ Թոմն էր: Զիլ տղա էր, Անգլիայից էր եկել: Թոմը շատ էր օգնել ինձ, իմ նախագծից ահագին տեղյակ էր ու քանի որ ինձնից շատ մեծ չէր ընկերական էինք իրար հետ՝ խմում էինք գործից հետո, սրճում երբ շատ էինք հոգնում: Էդքանը պատմեցի, Բաբուն զարմացավ:

Թեյը լցրեցինք, ես էլ շարունակեցի: Պատմում էի, որ Հայաստանում երբ փչանում ա սարքդ, ամենաքիչը մի կես տարի ձգվում ա, մինչև կամ վերանորոգես, կամ նորը գնես: Սկսեց խնդալ, Մոնղոլիայում նորմալ լազեր չունեն, ուր մնաց փչանա կամ չգիտեմ ինչ լինի:

-Բայց մեզ մոտ լիքը IT լավ ֆիրմաներ կան: Դե գիտություն մեզ նման քիչ բնակչությամբ երկրում հնարավոր չի:
-Ինչքա՞ն եք որ:
-3 միլիոն:
-Ո՞նց թե, էդքան տարածքում ընդամե՞նը 3 միլիոն:

Ասում էր, որ լիքը թշնամիներ ունեն, որոնք անընդհատ իրանց հզոր պետությանը խեղճացրել են, բնակչությանը կոտորել: Հիմա էլ չինացիներն ու ռուսները չեն թողնում, որ ուժեղանա Մոնղոլիան: Թեյը վերջացրեցինք:

-Կխմե՞ս,- ասեց Բաբուն:

Սառնարանից երկու շիշ գարեջուր հանեց, բացեց:

-Մոնղոլիայում դժվար ա: Շատ աղջիկների խմիչքի մեջ դեղ են լցնում, քնացնում են: Վախենալու ա անծանոթների հետ խմելը:
-Հա բայց մենք ինչքան վախտ ա միասին ենք աշխատում, չէ՞:
-Չէ, էդ չէի ասում: Որ խմում եմ, ջախջախվում եմ: Սկսում եմ էշ-էշ խոսել:
-Թխի գա:

Խմեցինք, իրար դարդերն էինք պատմում, երկրներն ու մարդկանց համեմատում: Վերջացավ գարեջուրը:

-Ես ունեմ սառնարանում: Գնա՞մ բերեմ:
-Արի տեղափոխվենք ձեր հարկ: Բաժակը լվամ կբարձրանամ:

Մեր հարկում Միկելի ծնունդն էր: Միկելը բարձրահասակ ֆին էր: Ամենաուշն էր եկել, տարիքով ամենամեծն ու ամենաուրախն էր: Մի քանի տարի թողել էր ֆիզիկան, հետո հետ եկել: Ես տորթ կտրելուց առաջ մտա:

-Հեսա քո ծնունդն ա, արի դու կտրի:

Ստիպեց տորթը կտրտել: Հետո բաժանեցինք, սկսեցինք խմել: Բաբուն էլ միացավ: Չգիտեմ ինչքան ենք խմել ու ոնց ենք որոշել իմ սենյակ գնալ, բայց առավոտյան սենյակումս 8 մարդ կար՝ չհաշված ես: Մի ինդոնեզացի աղջիկ էլ միջանցքում էր քնել, երևի իրա համար հարամ էր նույն սենյակում մեր հետ լինելը :))

Mr. Annoying
18.08.2017, 00:57
Կանգնած եմ անցյալի ու ներկայի ճամփաբաժանին: Շուտով շատ քիչ բան կմնա հին Վարդանից աշխատանքի ժամանակ:

Մի քանի պլան ունեմ, որ ուզում եմ անել: Գրեմ, հետո կնայեմ, կտեսնեմ արել եմ, թե չէ:

1. Մի քիչ քիմիա ու կենսաբ սովորել, համոզել, որ մեր լաբում էդ բնագավառներին էլ անդրադառնանք. սպեկտրասկոպիա, բան:
2. Քիչ զգացմունքային լինեմ աշխատանքի մեջ, ավելի չոր, պրագմատիկ ու հաշվարկված:
3. Սաղին գրողի ծոցը, ու դիմանամ ինչքան կարող եմ:
4. Նայեմ գտածս ֆիզիկայի օնլայն կուրսերը, անեմ տնայինները, կարդամ գրքերը:
5. Պսևդոգիտական բաների վրա էլ ոչ մի ժամանակ չծախսեմ: Մի երկու դեբիլ բան են կարդում, կամ ոչ էլ կարդում են, գալիս գլուխ են արդուկում:
6. Հիմար պրովոկացիաները, սիմուլիացիաները, բզբզալը թարգեմ:
7. Գտածս արտասահմանյան կուրսերը, փոխանակման ծրագրերը նորմալ ուսումնասիրեմ:

Ոնց որ թե վերջ: Չգիտեմ ինչի, բայց էն հիմար վիճակներս անցան իրանք իրանց: Լավ եմ արդեն: Կաշկանդվածությունս էլ: Հա, էսարձակուրդներիս հիմար հիվանդությունն էլ անցավ: 3 շաբաթ ա հիվանդ էի: Վերջ: Ի գործ:

Mr. Annoying
20.08.2017, 02:56
Էն, որ արդեն հոգնել եմ ամեն անգամ էս նույն պտույտները ֆռալուց: Ամեն տարի գալիս ա, սենց մի հուզիչ հանդիպում ենք ունենում, գնում ա շարունակում ենք մեր կյանքերով ապրել: Հա, ես չեմ կարա նոր շանս տամ՝ էլ նույնը չեմ զգում: Ու հիմա ինձ խայտառակ մեղադրում եմ՝ նախ կոպիտ հասկացրեցի, որ էլ չեմ ուզում նորից հանդիպել իրեն հետ, ու եթե ստեղ էլ ապրեր, չէր հետաքրքրելու ինձ որպես զուգընկեր, հետո էլ չեմ սիրում իրան, ու դրանից վաշե ա նեղվում: Էն, ինչ կար 5 տարի առաջ էլ չկա, ու հիմա ինչքան էլ հարցեր առաջանան մոտս՝ կա՞ր 5 տարի առաջ ինչ-որ բան, թե՞ չէ, հիմա ավելի հստակ ա պատասխանս՝ չկա ոչ մի բան: Պրծել ա, ես էլ եմ պրծել: Իսկ ինչերի միջով ա անցել, որ գա, ինչ ա առաջարկում, արդեն կարևոր չեն: Պրծ:

Խայտառակ հոգնած եմ ամեն ինչից, էս շրջաններից: Մոլորակը պտտվում ա: Ու պտտվում, ու պտտվում: Էդ անտերը, ինձ հետաքրքիր են մարդիկ, ես իրանց ուսումնասիրում եմ, մոտիկից, հեռվից, կռիվներով, չգիտեմ լավ հարաբորություններով, իրանց մասին իրենցից իմանալով, էդ ամեն ինչը կամ ինչ-որ նյութական տեղ, կամ գլխումս պահելով: Բայց, մարդիկ գալիս-գնում են, չկան մշտական մնացողներ: Ու հիմա սհենց, գալիս, պտտվում ա, կանգնում ա նույն տեղը, ինձ էլ նույն ձև ցավացնում: Ասում էի՝ երկիրը մեծ արագությամբ առաջ ա գնում, հետևից պիտի հասցնես, որ պտտվես, չես կարենալու հասնել: Ա, դե, սաղ նույն տաշտակն ա, սաղ նույն զիբիլ վիճակը: Իսկ ճիշտը էն ա, որ ինքը անցյալ ա, ու ափսոս, որ չի գիտակցում, հոգեբանական ճնշում ա կիրառում, ու որպես ընկեր էլ չեմ կարող իրան ընկալել: Ֆսյո:

Ես մտածում էի, թե ճահճում եմ: Չեմ: Ճահիճ չկա: Կա մենակ մտավոր ճահիճ, որում ընկղմված էի իրոք: Երբ դառնամ 23 հավանաբար ասպիրանտ կլինեմ: Այ էդ ժամանակ կերևա՝ ես է՞ն եմ, ինչ կարծիք որ ունեի իմ մասին, թե՞ հերթական մուկ տշող ապագա գիտնականը: Յանի: Քվազի: Էս ի՞նչ ա, ուզում եմ գրեմ հա, բայց չգիտեմ ինչ: Երևի էլի վերհիշեմ հին դեպքերից, գրեմ ստեղ:

Մի բան էլ հիշեցի: Ինչի՞ եմ ուզում դուրսը ապրել: Չեմ ուզում: Հայաստանում մնալս ձեռք ա տալիս: Միայն պիտի ժամանակ առ ժամանակ գնալ գործուղումների: Չեմ հիշում, որ ինչ-որ տեղ էնքան գնահատված լինե ու էնքան պիտանի զգամ ինձ, ինչքան ստեղ: Գրողը տանի, ոչ մի բան էլ կարևոր չի, ոչ կոնֆլիկտները, ոչ անհաջող մարդիկ, մենակ էս պահին մտքիս ա գալիս էն երեխեքի դեմքերը, որ ֆիզիկայի մասին խոսալուցս, կամ փորձեր ցույց տալուցս վրես էին նայում: Հա, ինչ էի մտածում էս քանի օրը: Պետք ա օրինակ ցույց տալ, որ լինելով ֆիզիկոս հնարավոր ա ահագին հաջողությունների հասնել: Տհենց մարդիկ կհասկանան, որ գնալը պարտադիր չի, էլի: Ես կարող ա չհասնեմ տենց հաջողությունների, կարա տենց էլ լինի, բայց որ փորձելու եմ ու հեշտ չեմ հանձնվելու, էդ մեկը հաստատ: Էտը մոյ պլան, ձետկա:

Mr. Annoying
01.09.2017, 13:53
Ոնց որ ամեն տարի, տհենց էլ հիմա, նույն խնդրի առաջ եմ: Լավ պայմաններով աշխատանք են առաջարկում, տնեցիք հասկացնում են, որ պիտի ավելի շատ աշխատեմ (աշխատավարձը նկատի ունեն), ես էլ դեմ չէի լինի աշխատավարձ ստանալ, ոչ թե ինչ-որ հիմար ժամավճար: Բայց գալիս ա գործի մյուս կողմը՝ եթե ազատ ժամանակս ոչ թե ինքնակրթությամբ զբաղվեմ, մասնագիտական հոդվածներ, գրքեր կարդամ, գիտնական չեմ դառնա: Իսկ ես ուզում եմ գիտությամբ շարունակել: Ու ոնց ամեն տարի, հիմա էլ եմ դեպրեսիաների մեջ:

Մարդիկ վատն են, իրանց չի կարելի վստահել: Իրանք անշնորհակալ են, անշնորհք, ենթամտքերով ու ենթատեքստերով: Ու հա, իրանց պետք չի շանս տալ, ով որ պիտի կակոյ նիբուձ ուխականների հետևից քարշ եկող դառնա, դառնալու ա՝ անկախ քեզնից: Իսկ ուխները էդ լրիվ ուրիշ մի կյանքություն են, իրանց վերաբերմունքով, ուսանողների վրա անասուն տրյուկներով: Սաղ պիտի փակել, ու պիտի համալսարանը իրա գործը անի, ոչ թե պարտավորությունները ուսանողական կառույցների վրա գցել:

Հոգնած եմ, գժգոհ, սաղին վառել ա պետք ու կեցցե սեպտեմբերի 1-ը:

Mr. Annoying
01.09.2017, 15:34
Հարց. ինչի՞ ա մարդկանց թվում, թե դու իրանց պարտական ես: Կան ինչի՞ պիտի իրանց գրաֆիկով շարժվես:
Պատասխան. идите на х..

Mr. Annoying
20.09.2017, 01:05
Մի քանի անգամ եղել ա ինձ հարցնեմ, թե որն ա իմ հնարավորությունների սահմանը:
Համ էլ հետաքրքրել ա, որ ավելի շատ զբաղվածության դեպքում ավե՞լի կկազմակերպվեմ, թե՞ խուճապի կմատնվեմ:
Փորձե՞նք: :))
Հա՞:
Հաստա՞տ:
Գնացինք :))

Հ.Գ. փորձեմ, որ պատմեմ, իմ մասին պատմելու բան ունենամ

Mr. Annoying
29.09.2017, 00:22
Խայտառակ վազվզոցի մեջ եմ: Ամեն օր տնից դուրս եմ գալիս 9-ին կամ 10-ին, գնում համալսարան, շաբաթը երկու օր 2:30-ից մինչև 5:30 Օրբելու ինստիտուտում լրիվ ուրիշ ոլորտի դասերի եմ գնում(կենսաբանություն+քիմիա+մի քիչ ֆիզիկա, ու էն տիպի ա, որ լաբի ժամին ես ստիպված առնետի 2 օրեկան ճուտին մորթեցի, սրըից հյուսվածքներից բջիջներ առանջնացրեցի ու փորձեցի աճացնել միաշերտ հյուսվածք :D ): Հետո գնում եմ համալսարան, ու մինչև համարյա 9-ը փորձ անում: Ու ես էլ հավես չեմ ունենում ուրիշ բան անելու: Բայց չէ, պարզվում ա պիտի անեմ:

Դե ոշըմ, հոգնած եմ ամեն ինչից, սովետ համալսարանից, նեխած մարդկանցից, տրանսպորտի որակից(վերջին մի ամսում ավելի շատ եմ ավտոբուս նստել, քան դպրոցն ավարտելուց հետո): Իսկ ամենաշատը հոգնել եմ մարդկանց անպատասխանատվությունից ու ժամանակի ընկալման իսպառ բացակայությունից: Ֆսյո, լավ, էլ չեմ բողոքում, գնամ, կգամ դեռ :))

Mr. Annoying
01.10.2017, 14:13
-Բա՜րև Վրթո, ո՞նց ես: Երևանում եմ, երեկ եմ եկել:
Հեռախոսի վրա գրած էր «Din»: Չճանաչեցի սկզբից: Ու հետո, էդ ո՞վ էր, որ հետս սենց ջերմ-ընկերական-հարազատական էր խոսում:
-Հա, ո՞վ ա, ճանաչո՞ւմ ենք:
-Դինան ա, Վրթ, ո՞վ ա: Մոռացե՞լ ես:

Դինան 2րդ կուրսում դուրս եկավ ֆիզֆակից, երազանքները դրեց ճամպրուկը ու գնաց Գերմանիա՝ մաթեմատիկա ու կենսաբանություն սովորելու: Շաբաթը մեկ ինչ-որ հերձած կենդանու ու լաբորատորիայի նկար էր դնում երբ առաջին կուրս էր, հետո կորավ: Մի անգամ Գերմանիայում հանդիպեցինք՝ Բեռլինում, մի անգամ 2 տարի առաջ Երևանում, իսկ ընդհանրապես համարյա չենք շփվում: Հիմա զանգեց ու հարցնում էր շրջապատի մասին՝ ով ինչով ա զբաղվում: Բայց իրա նախկինի անունը չտվեց, բայց զգացվում էր, որ իրականում Դանիի մասին էր հարցնում: Ես էլ չորով մենակ Դանիից խոսացի: Վերջում էլ ասեց, թե վաղը կզանգի, հանդիպենք: Ու մինչև էսօր, արդեն 3 օր անց, չի զանգել: Ընդհանրապես պարզ պատկեր ա, բայց ինձ մի տեսակ տհաճ ա: Ու ընդհանրապես, իմ շրջապատի լիքը մարդ ա ինձ տհաճ դառնում, անգամ էն մարդիկ, ովքեր մի ժամանակ շատ կարևոր էին ինձ համար: Դուք, ընկերներ, լավ մարդ չեք:

Mr. Annoying
01.10.2017, 22:32
Անկախության մասին:

Շաբաթվա ընթացքում հնարավորինս գրաֆիկով եմ աշխատում: Գիտեմ որ ժամին որտեղ եմ: Այ ուրիշ են շաբաթ-կիրակիներս: Մի ժամանակ էդ օրերին ամեն ինչ խառնվում էր իրար: Չէի իմանում ազատությունս ոնց օգտագործել: Նկարե՞լ, ֆիլմե՞ր նայել, երգե՞ր լսել, ինքնակրթվե՞լ: Ու շատ անարդյունավետ էի օգտագործում, հիմնականում: Լիքը վատնված ժամանակ, ինքնագնահատականի անկում: Հիմա քչից շատից սովորել եմ ինձ ոնց պահեմ, ոնց ազատությունս օգտագործեմ: Ասածս ինչա, իմ մոտ էն տպավորությունն ա, որ Հայաստանում անկախությունը դեռ չենք սովորել օգտագործել, դեռ չենք որոշել ու նպատակակետ չունենք, չգիտենք ուր ենք գնում ու ոնց: Պիտի որ ժամանակի հետ չափահաս դառնանք ու սովորենք: :))
Ըստեղ հասանք սեպտեմբերի 21-ին: Հաջորդը սեպտեմբերի 4-ի մասին ա:

Mr. Annoying
08.10.2017, 16:42
2017.10.02

Չէի կարողանում քնել: Գիշերը պիտի օդանավակայանից հյուր դիմավորեի ՈՒԳԸ-ի գիտաժողովի համար: Գնացի, դիմավորեցի, տարա հյուրերի տուն, ու առավոտյան ժամը 7-ին գնացի լաբ՝ աշխատելու: Պահակը զարմացավ, որ էդ ժամին ինչ-որ մեկը եկել ա, հետո խնդաց, թողեց ներս, չնայած մինչև 8-ը իրավունք չուներ: 2 ժամ աշխատեցի մինչև 9-ը: Հավաքարարը դուռն էր փորձում բացել: Նոր կին էր, չէի ճանաչում: ԵՊՀ-ի հավաքարարները սովորաբար շատ արհամարհական են թե՛ գիտնականների, թե՛ ուսանողների հետ ու մենակ ղեկավարության առաջ են մեղանչում: Էս կինը տենց չէր: Խայտառակ հարգանքով, զգուշորեն մաքրեց աշխատասենյակը, հազար անգամ ներողություն խնդրեց անհանգստացնելու համար ու գնաց: Ու մի տեսակ ինձ կարևոր ու հարգված զգացի :))

Որոշել էի ֆորմալությունը կոտրել: Կոստյում էի հագել իմ լաբորատոր կեդերով ու գնացի գիտաժողովի բացմանը:

2017.10.07
Գիտաժողովի ընթացքում հյուրերին Հայաստանով ֆռռացրինք, ու իրանց շատ էր դուր եկել, զարմացել էին, որ սենց ա լինում կոնֆերանսը: Երեկ էլ մի խումբ հյուրերի հետ Երևանով էինք շրջում: Նենց հավես էր իրանց հետ Կասկադով, Հրապարակով, օպերայով, Հաղթանակի կամրջով, կոնյակի գործարանով ֆռռալը, տարբերություն պատմելը: Հավես բան ա գիդությունը, իմացածդ հյուրերին պատմելը: Հրապարակում հյուրերից մի քանիսը սկսեցին պարելը Շառլի ու Պիաֆի երգերի տակ, նենց հավես էին զվարճանում: Հետո քյարթազավրերը հավաքվեցին,ու թռանք:

Վերջերս առնետ եմ հերձել: Հավես ա կենդանիների հետ փորձեր անելը:

Mr. Annoying
13.10.2017, 11:31
Միշտ դիսկրիմինացիա եմ զգացել իմ նկատմամբ: Թե բա՝ օլիմպիականները սենց, օլիմպիականները նենց: Առաջին տենց վերաբերմունքը համալսարանում էր: Օ՜, դուք ֆիզմաթից եք, հետն էլ օլիմպիական, հմմ, բա խի՞ եք քթներդ ցցել: Ասենք որտե՞ղ տեսան ցցած քիթ, ընդե՞ղ, որ համեստաբար լռում էինք իրանց սխալ լուծումների մասին, թե՞ ընդեղ, որ նույն խնդրից հազար հատ տալիս էին ու դպրոցի նման շարքից-շարք անցնելով ստուգում ծավալը:

Հիմա էլ էլի՝ օլիմպիականները ոչ մեկից ոչ մի բանով առավել չեն: Էս իմ համար նույն տիպի արտահայտություն ա, ոնց որ սպորտի դեպքում՝ աշխարհի առաջնությունից ոսկի բերածին ասես, որ իրա ոսկին կապ չունի, էնքա՜ն մարզիկ կա, որին էդ ոսկին պետք չի, դրա համար չի մասնակցել: Սովորաբար օլիմպիադաների գնացող երեխեքը իրանց ազատ ժամանակը մասնագիտական զարգացմանն են նվիրում՝ կարդում են, խնդիրներ լուծում, միասին քննարկում տարբեր հարցեր: Հա, իրանք կարան իրանց ազատ ժամանակին ինչ ասես անեն, ոնց որ դպրոցականների մեծ մասը, բայց իրանք կրթվում են, ու ասել, որ իրանք ոչ մեկից ոչ մի բանով առավել չեն, եսիմ, ճիշտ չի: Ոբշըմ, էս գրածս հետգրություն ա 7 տարվա դեպքերի, ուղղակի վերջերս էլի տենց արտահայտության հանդիպեցի ու մի տեսակ չուզեցի պատասխանել՝ հասկացողը գիտի, չհասկացողին էլ պետք չի:

Mr. Annoying
15.10.2017, 15:56
Ուրբաթ իրիկունը պիտի հանդիպեի Դինային: Երկար քայլեցինք, խոսացինք: Ճիշտ էր հանդիպելը: Ինչից ասես խոսացինք, Շ-ից, մեր նախկին կուրսեցիքից, Գերմանիայից, Հայաստանից, իրա, իմ պլաններից: Վերջում ասեց, որ ոնց որ թե հին Վարդանն եմ, իրան էլ թվում էր փոխվել եմ, միշտ սենց լուրջ, գործնական, բան: Նիկիի հետ էլ ծանոթացրեցի վերջում:

Հետո սկսեց խնդալունը: Իրան ճամփեցինք ու սկսեցինք վազել, որ զուգարան գտնենք: Երևանում զուգարան չկա: ՉԿԱ: Երիտասարդականինը փակ էր, չգիտես ինչի, ու ֆսյո, դու թքում ես, որովհետև ուրիշ ոչ մի տեղ չկա որևէ զուգարան: Մի խոսքով, մի կերպ հասա տուն:

Երեկ էլ կյանքումս առաջին անգամ մենակով համերգի եմ գնացել: Հաղթահարեցի կոմպլեքսներս ու գնացի Դոգմայի տակ տժժալու:

Mr. Annoying
27.10.2017, 01:10
Պարզվում ա ինձ նույն ձև կենսաբանության փորձեր անելն ա դուր գալիս, ոնց որ ֆիզիկայի, առավել ևս, որ ինչ-որ պահից սկսած սկսել եմ քչից-շատից հասկանալ։
Էսօր ես 7 ժամ անդադար փորձ եմ արել։ Վերջում էլ մի քանի հավելյալ միկրոսկոպով նկարներ արեցինք։
Ժամանակ չունեմ համարյա ոչ մի բանի։ Պրծնում եմ, բայց նենց հաճելի ա կյանքը :)) մանավանդ որ հավեսով ես աշխատում

Mr. Annoying
11.11.2017, 04:24
Օքեյ, հիմա բանակ եմ գնում 3 տարով, 26-ում գալիս եմ։ Կարա՞մ գիտնական դառնամ։

Mr. Annoying
15.11.2017, 02:17
Կար ժամանակ երբ մարդկանց սիրում էի։ Հիմա չէ, իրանք ծանրություն են ինձ համար, ուզում եմ ոչ մեկի հետ չշփվել։ Հավես չունեմ։

Mr. Annoying
16.11.2017, 21:35
Երևի շատ եմ սխալվել։ Մտածում էի կարելի ա լոկալ միջավայրի վրա ազդելով գոներ լոկալ փոփոխություններ ունենալ։ Չէ։ Մեկ ա, կան Կորյուններ, իրանց նման ոռի պապաների տղուկներ, որոնք արդեն 10 հատ հոդված ունեն(բնականաբար պապաների հետ համահեղինակ), լիքը զեկուցումներ միջազգային գիտաժողովներին, լիքը, լիքը, լիքը․․․ ուզում եմ ասել, որ թվերը թիվ են, վիճակագրություն, ու զահլա չկա էլ մտածելու թե ինչ ա լինելու։ Հա, անորոշ ապագայից ավելի շատ եմ դեպրեսվում։

Հ․Գ․ Լազերը չի աշխատում 2 օր ա։ Փչացավ սառացնող սարքը։ Սենց, էլի։
Հ․Գ․Գ․ Ի՞սկ քեզ հետ արդեն վիճել եմ։ Մի հապաղիր, զանգի կռվենք ախպեր ջան։
Մի հատ էլ հետգրություն։ Վաղը էլի դաս եմ տալու բարձր կուրսերին։ Ֆիզիկայի խնդիրների համակարգչային մոդելավորում։ Յայա։

Mr. Annoying
27.11.2017, 02:37
Մի օր կոմպս հերթական ֆորմատից հետո սրանք էլ են կորելու։ Համ էլ ուզում եմ մի տեղ դնել, ինչի՞ ստեղ չդնեմ։ Սկսեմ սկզբից։
Ինչ-որ մեկի մասին, ինչ-որ բան։

Երեկ էր, երբ ցերեկը
վերցրեց իր գիրկը քեզ:
Գրկել ու ճոճվում էր.
քեզ էլ թվում էր թե եկել էր
որ քեզ իրենով աներ:
Երեկ էր ու ցերեկն էր,
որ գերել էր քեզ
ու մոռացրել, որ գիշերը
քեզ համար էր եկել,
ու մոռացրել, որ երեկ էլ
գծածովդ չի օրդ անցել:
Երեկ էր. դու էլ երեկ էիր,
քո միտքն էլ երեկվա մեջ էր
ակոսներ ձգել ու գլորվել
այնքան պտտվել,
որ երեկն էլ, այսօրն էլ
տեղում էին մեխվել:
Երեկ էր:
Անցել է երեկը:


Մի ուրիշի մասին ինչ-որ մի բան։

Ես չեմ լինի աստղային փոշի,
ու չեմ էլ դառնա հրդեհ արևի,
չեմ պահի իմ խորքում լավաները քո,
չեմ մոխրակալի ծխերից քո հեռու:
Ու ասուպային հոսքերն իմ ուժգին
մթնոլորտումդ չեն դառնա փոշի:
ինչքան էլ փորձեմ արագ ընդլայնվել
քեզ համար չեմ կարող տիեզերք լինել:


Մի ուրիշի մասին էլ։

Սահմանն է սա,
ու չես փախչելու,
քո համար կյանքը
էլ չի խաչվելու
նոր մայրուղու հետ,
ու եթե քայլես դու
եզրով անդունդի,
ճանապարհը մեկն է
ու չի դառնում ուղի։
Քայլում ես առաջ,
թևերդ բացում,
ու ցած ես նայում.
դիմացդ լեռներ
ու կիրճիր անհուն,
դիմացդ ժայռեր
ու վիհեր խորունկ:
Ուր որ է կհասնես եզրին,
ու ցած կգլորվես,
ուր որ է հրեշն անհունի
կանի քեզ համտես:
Իսկ դու հանդարտ ես,
դու դեռ քայլում ես ,
դու գիտակցում ես,
որ քո քայլվածքը
ու քո պահվածքը
վեր է մարդկային
վարքեր-բարքերից,
սակայն մարմինը քո
նյութեղեն է,
հյութեղեն-նյութեղեն,
ու եթե թռիչքին հոգիդ
գուցե դիմանա,
մարմինդ երկրի
նյութական ուժից
պիտի մահանա:
Ու կանգ առար դու,
ու արտասվեցիր,
ու գլորվեցին նյութեղեն մարմնիդ
ոգեղեն փաթիլները,
հյութեղեն կաթիլները։
Իսկ դու.
մի քանի քայլ ետ,
ու հրում առաջ,
ու թռար դու վեր...
Առավոտ է արդեն,
բայց լռում է հեռուն,
այսօր, հենց այստեղ
գոյացավ առու,
ոգեղեն առու,
նյութեղեն առու,
որի ջրերը հոսում են հեռվից,
ու հեռուներ են շտապում հանդարտ։
Նյութ են նրանք
որբ դեռ չեն հասել
եզրին անդունդի,
բայց անէանում
հենց եզրագծի
քարին են դիպչում...


Բարի գիշեր։

Mr. Annoying
29.11.2017, 20:03
Ո՞նց անես որ մարդուն հավայի դեպրեսիայի մեջ գցես։ Ֆրանսիայից զանգում ես սկայպով, ասւոմ, որ ճիշտ ա ՊՆ-ի հետ 5 տարվա պայմանագիր կնքելն ա, ձեռի հետ էլ լաբում հեռակա ասպիրանտուրա անելը։ Բա։

Mr. Annoying
22.12.2017, 13:10
Կա՞ իմաստ ինչ-որ բան ամփոփելու։ Չկա։ Ոչ էլ հավես կա։ Ուղղակի լացս ա գալիս կյանքիս էս մի գժական էջն էլ շրջելուց։ Լավ տի ըլի։

Mr. Annoying
23.12.2017, 00:43
Աշխատանքի առաջարկ։ Նոր։ Չգիտեմ։ Հեռու ա իմ մասնագիտությունից, բայց I need a challenge !

Mr. Annoying
25.12.2017, 14:38
Արշավի էի: Դժվար, ձների բքերի միջով, խմելով ու սառելով, թրջվելով ու ճամփեքին ժամերով կանգնելով հասանք Իջևան: Հետո էլ մի գյուղ: Երկար չեմ գրելու, բայց սենց արշավը համոզում ա թե ինչքան կտրված ենք աշխարհից ստեղ ապրում: Միֆ ա սաղ:

Ոչ էլ ճիշտ ու սխալի հարց ա: Լավ տի ըլի:

Mr. Annoying
31.12.2017, 02:23
Էս մի արշավն էլ, որ ես գոնե ինձ մի քիչ լավ ճանաչեմ։
Ես իրոք զգում եմ փոփոխությունների սառնամանիքը։

Կտրվում եմ աշխարհից մոտակա օրերին։ Կգամ։ Հուսամ շատ բաներ արդեն ուրիշ կլինեն մյուս տարի։

Mr. Annoying
06.01.2018, 21:42
Վերջապես վերադարձա արշավից։ Անկեղծ ասած ես շատ ավելի քիչ էի սպասում էս արշավից բայց մի աննորմալ, թույնագույն, ծտազավր արշավ էր։ Ու ամենակարևորը՝ ինձ անհանգստացնող ամեն ինչի մասին հասցրեցի մտածել, լավ հանգստացա, ու լարվածությունս թոթափեցի։ Ու հիմա ոչ թե լավ տի ըլի, այլ լավ ա։

Հ․Գ․ Սանահինը գժական տեղ ա, մի հատ առանձին կպատմեմ դրա մասին։ Ընդեղի երեխեքը, ֆուտբոլը, եղանակը, կանաչ խոտերը, վանքը, սյուները։ Հիշում եմ, ուզում եմ հետ գնալ։

Mr. Annoying
08.02.2018, 20:12
Ավտոբուս բարձրացա: Գրպանումս 2 շոկոլադե կոնֆետ: Նստեցի: Դիմացս մի կին էր, ու իր 2 փոքր ճտերը: Տա՞լ կոնֆետները իրանց, թե՞ չէ: Էս անգամ շուտ որոշեցի, տվեցի: Ուրախացան, փայլուն աչքերով նայեցին ինձ, մերսի ասեցին: Մի 10 վայրկյանից իջան ավտոբուսից: Սառեցի: Եթե սովորականի նման մի քիչ ավել տատանվեի, հաստատ իջնելու էին, հաստատ իրանց չէի ուրախացնի պստիկ բանով: Էս գրողի տարած կյանքը տենց ա՝ եթե մի բան ուզում ես անես, ինչի՞ն ես սպասում: Արա: Վաղը կարող ա չկարենաս: Կամ կարող ա չլինես: Կամ երկուսն էլ միասին:

Mr. Annoying
22.02.2018, 01:42
Երկար տատանվում էի, չէի կարողանում ռիսկ հավաքել, բլոգ բացել: Վերջը ես էլ մի ապուշ անունով բլոգ (https://upsidewalk.blogspot.am/)բացեցի ու մեջը իմ հետ պատահած մի քանի դեպք գրեցի: Գնալով կավելացնեմ եթե հավեսս չփախնի ու հետս պատահող հետաքրքիր դեպքերը չքչանան:

Mr. Annoying
26.02.2018, 16:15
Սար գնալը երևի ավելի շատ կռիվ ա, պայքար ինքդ քո հետ: Նույն ձև պայքար ա գագաթին վերևի սաղ շորերը հանելը ու ինքդ քեզ սաստելը, որ չդողալը, ձներից հալացրած ջուրը խմելը:
Ի՜նչ լավ ա էս տարի գարունը շուտ եկավ:
Ասում են Լոռվա ձոր: Տենանք:

Mr. Annoying
02.03.2018, 15:07
Երեկ տանգոյի առաջին դասն էր: Ու երևի համարյա բան ասած չեմ լինի եթե ասեմ, որ դզել էր: Միջավայր, երաժշտություն, շարժումներ, չգիտեմ, երևի թե հենց էս վիճակն էր դզում ինձ, որ ես ինձ հաղթեցի ու երազանքի նման մի բան եմ անում հիմա: Դզում ա:
Երնեկ մյուս շաբաթ գան արշավական կոշիկներս, պայուսակները վերանորոգեմ: Ու երևի պատրաստ կլինեմ լոռվա ձորի արշավին:

Mr. Annoying
06.03.2018, 16:34
Դիմացի տանիքից էն կողմ, էն հեռվի երկու բարձրահարկերից ու եկեղեցուց հետո ծովն ա: Նստած եմ բալկոնում պլաստմասից բազկաթոռին, ձեռքիս տաք թեյ ու նայում եմ հեռու ամպերին: Չէ, ծովը հաստատ ընդեղ ա, ուղղակի ամպերը ծածկել են:

Mr. Annoying
12.03.2018, 01:56
Ինչ խոսք, հանգստյան օրերը ձանձրալի էին, հիմնականում աշխատել եմ: Համ էլ հեռախոսս փացավ իմ հիմար փորձարման պատճառով: Մեկ էլ հիշել եմ 3-րդ դասարանի մի խոսակցություն: «Ա.-ն իմ ախպերն ա Վրթ, դու ընգերս: Համէ ընգերն ախպորից թանկա, ասում են»: Ինչ-որ մի տեսակ տարօրինակ ա էս հիշելը էսքան տարի անց: Ո՞ւր եք տղեք:

Mr. Annoying
18.03.2018, 23:57
Էսօր բոմբ օր էր: Իրիկունը Մարիամի հետ քայլում էինք Թումանյանի այգում, մեկ էլ մի աղջիկ տենանք լաց ա լինում: Անցանք, Մարիամը մենակ մոտեցավ, մի քիչ հետը խոսաց, հետո ես էլ մոտեցա: Ասում ականգառում կանգնած ա եղել, ինչ-որ մեկը եկել վախացրել ա, իրան հետևում ա, եսիմ ինչ: Նայեցի, կանգառում ինչ-որ բարձրահասակ ուրվագիծ էր մեզ նայում: Դե երևի, էլի, մտածեցի: Հարցրեցի, թե ուր ա գնում, պարզվեց մեր ուղղության հետ համընկնում ա, տենց մինչև կանգառ քայլեցինք միասին: Ճամփին որ հարցեր չտանք, անհարմար չլինի, մենք ամբաղ-զամբաղ խոսում էինք, ես դաժը Մարուշկան էի երգում Բրեգովիչի: Մի խոսքով, կանգառից նստեց, հետո էլ սմս արեց, ասեց հասել ա տուն: Պարզվեց դպրոցական էր, ԹՈՒՄՈ-ում էր, ինչ-որ եսիմ ինչ էին նկարում, մնացել էր երկար:
Հետո տուն էի քայլում: Ինձնից մի քիչ մեծ մի տղա ա մոտիկացել, պատմում ա, որ ինչ-որ մաս ա ավտոյից փչացել, մոտն էլ մի կոպեկ փող չկա, որ կնգան ու երեխուն տուն հասցնի: 700դրամ էր ուզում, որ հասներ: Մոտս չէր դրամապանակս, բարձրացա տնից վերցրեցի 1000դրամ, տվեցի: Համարս վերցրեց, ասում ա մի օր կոֆե խմենք: Ա հմի չգիտեմ, կարո՞ղ ա հարիֆ եմ, թե՞ իրոք ճիշտ էր ասում:

Շաբաթ օրը բոթասներս էկան: Արա էդ ի՜նչ լավն են, թռվռում էի ուրախությունից: Վերջապես կարգին արշավական պարագաներ ունեմ: Հեռախոսս էլ սարքվեց, վերցրեցի: Ոնց որ սաղ լավ ա :))

Mr. Annoying
03.04.2018, 12:56
Անկեղծ ասած չգիտեմ ինչ ա հետս կատարվում:
Լռված եմ անորոշության մեջ: Ի՞նչ եմ անում հիմա: Ի՞նչ եմ անելու մի ամիս հետո: Ո՞ւմ եմ պետք լինելու կամ ինչի՞ եմ պիտանի լինելու վերջում:
Ու վերջում, սաղ պլաններիս հերը անիծվում են ամեն անգամ:

Mr. Annoying
09.04.2018, 11:59
Կարելի ա ասել ոչ մի բան ասած չեմ լինի, եթե ասեմ, որ դզող էր: Վրանով, Պարզ լճի ափին լռված, Դիլիջանի անտառների մեջ խորացած, խոնավության ու ցեխի հետ կռիվ տալով: Գիշերային ձեները, կողքի ծառի բուն, որ տենց էլ չէր թողնում քնել, առավոտյան 6-ի կողմերը արշալույսին սկսած ծտերի երգը, նախաճաշը, լիճը, ծաղկները, ծաղկած ծառերը: Խի՞ հետ էկանք քաղաք:

Mr. Annoying
13.05.2018, 15:40
Սուպերունակություններ չունեմ: Բայց գոնե մարդու հայացքից զգում եմ թե ոնց ա վերաբերվում էդ մարդը ինձ՝ սե՞ր, արհամարհա՞նք, զզվա՞նք, տո էլ շատ գիտեմ ինչ: Մի խոսքով, էն վախտ Վ.-ն աշխատակազմի ղեկավարն էր, մեզ էլ որպես օլիմպիական մեդալակիրներ տարել էին Ս.-ի մոտ, ընդունելության: Նայում էր մեզ ու զզվանք էր կաթում սույնի դեմքից: Ս.-ն խնամքով թաքցնում էր զգացմունքները, բայց մի հարցից վրդովվեց:

Վերաբերմունքս անընդհատ տրանսֆորմացվում էր էս տարիների ընթացքում: Սկզբից մտածում էի, որ մենակ զինված ա հնարավոր հարցերը լուծել, հետո արդեն մի հինգ տարի ա հարմարվողական էի, մտածում էի ի՞նչ կապ ունի ով ա, կարևորը մարդա մեր գործը լավ անենք: Հա էլի, ի՞նչ կապ ունի ռեկտորը ինչ բ.ի տղեքով ա իրան շրջապատել, ո՞նց ա ուխ նախորոք գրա հարցերին պատասխանում, ու երևի էս ձևը համ էլ վերևում էր: Դիլիջան ջնալուց, ապրիլի 7-ին, ավտոբուսի մեջ մարդիկ ընտանիքով գնում էին Ն.-ին ընդառաջ, իրա հետ քայլելու, դե մենք էլ լիճ էինք գնում, համ էլ թերահավատ էի, թե ինչ-որ բան ձև ա լինի: Հետո Երևան հասան, գնում էինք ցույցերին: Հա, էդ առաջին նռնակների օրը կասծյումով էի, անտերը միջազգային գիտաժողով էինք կազմակերպել, ու բացումը էդ օրն էր: Վրայից կպցրել էի էն կպչուն թղթերից՝ Քայլ արա մերժիր սերժին, էս պռառետորը ուշադիր զննում էր ինձ, մի քանի անգամ էլ բացման ժամանակ ֆիքսեցի հայացքը: Վախ կար խորը թաքնված: Մ.-ն, նախագահը, ասեց էս ռադ արա, հիմքեր չկան որ Ս.-ն չլնի վրչո, ուզում էր պոկեր, չթողեցի, դե ինքը քաղաքագետ ա, հեսա գ.թ. էլ կդառնա քանիմ օրից, ըտեղ վաշե տխրեցի: Իրոք, ինչ-որ տեղ ընկեր էի համարում իրան: Հետո Վ.-ն, ով հմի ա նախագահ, հանկարծակի պոկեց էդ թղթիկը, կատաղեցի, ասեցի ռադ էղի համբալ, ներսից կպցրեց, սկսեց խնդալ, թե բա զիլ տղա ես բան: Էդ օրվա համար կներեն իրանք ինձ, բայց ես իրանց չէ: Հետո Բրեգովիչի համերգն էր, ու թվում ա թե պիտի տժժայինք, արա բայց չկար տժժալու ցանկություն, հեչ էլ ուրախ չէինք, կեղծ էր էդ սաղ, ու ուզում էի հավատալ, որ հեսա կասի՝ դե վերջ, դավայծե մնացածն էլ օպերայի բակում կնվագենք տղեք:

Ընթացքում, մի օր, երբ շատ քիչ մարդ էր առավոտ դուրս եկել, հիմնականում ուսանող, ահագին կազմակերպիչներից բերման էին ենթարկել, էդ թվում ծանոթներիս ահագին մասին, երիտասարդականում էինք: Հելանք, Ա.-ին տեսա Աբովյանի վրա: Սենց ինքը իմ բոյի, նիհար տղա ա, մենակով ավտոբուսի դեմն էր փակել, երեխեքն էլ փողոցի մյուս մասը: Կանգնեցինք, եկան, վազեցինք, հավաքվեցինք ԵՊՀ-ի մոտ: Ու սկսվեց զզվելին, որին ես չէի ուզի վկա լինել: Իջավ պռոռեկտորներից ամենագ.ը, պահակապետի հետ, էն ցմփոր ձյաձիկոն, որին թվում ա ինքն ա որոշում ով ինչքան որտեղ ու խի: Նստել էինք աստիճաններին ԵՊՀ-ի: Էկան , հավաքեցին մի քանիսին, մի քանիսը վազելով փախան: Արա սրանց ժպիտներն եմ հիշում ֆազերս ընգնում են: Էդ օրվանից հետո ԵՊՀ չեմ մտել, ձև լիներ ոչ էլ կմտնեի: Ու վաբշե, որ խոր մտածում եմ, ոչ էլ պետք ա մագիստրոսի դիպլոմը: Ինչի՞ս ա պետք: Հետո հետաքրքիր բան եղավ, Ն.-ենց քայլերթը հասավ ԵՊՀ, էդ ի՜նչ կայֆ էր էդ պահին, ի՜նչ ոգևորություն: Թվում էր թե պրծ, ի՞նչ անենք էլ, էն էլ կպանք, սկսցինք քաղաքով քայլել: Ու իմ գնահատականով էդ օրը մի 10-15,000 ուսանող արդեն հելել էր: Էդ օրը դզել ա ինձ, հիմնականում ջահելներ էին, զիլ ուսանողներ, որ մինչև վերջ էլ լինի գնալու էին:

Սենց մի խոխմա բան ունեի վախտին՝ մտածում էի եթե վ.-պետ դառնամ, առաջինը ի՞նչ կասեմ, ի՞նչ հրաման կտամ: Էս անգամ չգիտեի, իրոք սպասում էի թե ի՞նչ կասի ինքը: Էս ընթացքում մի բան ա դզել՝ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու ծանոթներս դրել, ԵԼՔ-ի հին ելույթներն են լսում, ուզում են ջոկեն ո՞վ են եղել, ի՞նչ են արել:

Հետո, ընկերներիս մեջ երիտհանրպետականներ կան: Ես իրանց չեմ հեռացրել, չեմ էլ հեռացնելու, իրանք ինդիկատըր են: Իմ կարծիքով հիմա ակտիվ ցնցումներ ա մոտները, չգիտեն ոնց վերադասավորվեն, հլը չեն պատրաստվում հրաժարվել պախանից: Ճիշտ ա էս տղները նյարդերիս վրա ազդում են, բայց իրանց պահելու եմ:

Ամենավատը, մարդիկ կային ընկերներիս մեջ, ում հարգում էի, իրոք, անվերապահ վստահում: Ընկան ցեխը: Իրանց հետ հարաբերությունները խորը վերանայեցի, իրանց նախկին արտահայտությունները վերաիմաստավորվեցին: Էս բնույթ ա մարդկանց՝ լողալ ցեխի ու ջրի արանքում: Տհե լավ ա: Ու իրանք էս պահին իրոք իմ նյարդերը քայքայում են: Ես երևի ավելի շատ վատ եմ զգում, որ մի ժամանակ իրանց էդքան մոտ եմ թողել: Իրանցից կոնկրետ մեկի մասին ասեմ, որ ես Ա.-ին շատ էի վստահում, բայց սկզբում ինչ-որ կեղծավոր բան էի նկատել: Երևույթներին վերևից նայելը, գրանտակեր տերմինը ճպցնելը: Ռուբին ասում էր՝ սեքսիստ խոզ ա: Ասում էի չէ, լավ, սեքսիստ ա, բայց խոզ չի, իրա համոզմունքն ա: Արա չէ, ստեղ են ասել՝ Ռուբին ճիշտ էր, ես սխալվեցի :))

Mr. Annoying
21.05.2018, 23:30
Ու վաբշե, ավելի լավ ա ստեղ արտահայտվեմ, հանգստանամ:

Ախպեր, ազգ-բանակի արդյունքում տարկետումը վերացավ, ահագին ուսանողներ էլ գնացին Հայաստանից՝ բնական ա անօրինական: Ու հմի իրանց հետադարձ պնդումները էս ազգբանանի մասին վաշե սպանում են: Դե էլ չասած լիքը պաթոսը ու զռլամա բաները, որ ուղեկցում են: Լավ եղեք, բայց նեռվերդ չկա:

Mr. Annoying
22.05.2018, 00:52
Համ էլ կարիք ունեմ երկար-բարակ գրելու: Մի քիչ էլ զավզակեմ ու գնամ շնթռեմ՝ վաղը թեզիս նախապաշտպանություննա:

Լավ, էս մագիստրոսական թեզի ամենաճիշտ մասը նախաբան-վերլուծությունն ա: Հոդվածներ ես թերթում լիքը, մոռացած ու չիմացած լիքը բան ես հայտնաբերում, նշումներ անում, վերհիշում էդ անտեր հետազոտությունը ինչից սկսեց, ուր ա գնացել ու լիքը նոր իդեաներ են ծնվում ընթացքում, որոնք էլի կարաս նշես եթե իմ նման դեմոտիվացված պարկ չես: Դե հա, դժվար ա մոտիվացված լինել, եթե տարկետումդ հեսա պրծնելու ա, դու էլ չես ուզում նոր տարկետում ունենաս, գնալու ես բանակ:

Էս ամիս շա՜տ խնայողական էի, ահագին, ու հավաքածս գումարը տվեցի մերոնց: Մի տեսակ հանգստացա ինչ-որ պահի, ինձ թվում ա, որ եթե ուզեմ կկարողանամ հավաքել ու ինչ-որ երազանքներ կարելի ա պահել, փորձել իրագործել, ինչի՞ չէ:

Տենց, վաղը թեզիս նախապաշտպանությունն ա: Նյարդային չեմ: Հանգիստ եմ: Էսօր պատմեցի լաբում, ասին լավ չի: Վստահ չէի պատմում, պատճառահետևանքային կապը չէի ասում: Արա, էս թեզս էնքան եմ ծեծել, որ ինձ թվում ա սաղ գիտեն արդեն, ամեն մի գրաֆիկս սաղին ծանոթ ա: Չէ, վաղը հավեսով կխոսամ, կանցնի: Սքամը :))

Mr. Annoying
26.05.2018, 16:30
Պաշտպանությունը շատ լավ անցավ՝ ի տարբերություն նախապաշտպանության: Հանգիստ խոսացի, հավեսով պատասխանեցի հարցերին: Հետո ղեկավարիս սենյակում էինք հավաքվել, խոսում էինք: Գովում էր գլուխս, ասում էր ամեն ինչից տեղեկացված տղա ա :)) չգիտեի որ ծակը մտնեմ, հավեսով լիքը գովասանք եմ ստացել, ու մի տեսակ հավես էր: Հետո էլ մի խնդիր էինք բանավոր քննարկում, մոտավոր մի լուծում գտանք Կարենի հետ, հետո հոդվածներ սկսեցի նայել էդ ոլորտից, ոշըմ, մոտակա ժամանակներս մինչև ծառայության գնալը հավես կա էդ հարցով զբաղվելու:

Նստած եմ սեղանիս դիմաց: Լիքը գործ կա անելու, բայց չգիտեմ ինչից սկսեմ: Լիքը դասավորելու բան կա՝ սարքերս, թղթերս, գլխի մի գլխի փոքր մի երկու պարագրաֆ, համակարգչի ֆայլերս, պահարանը: Հետո դասեր կան սովորելու մինչև ծառայության գնալը: Վստահ չեմ ինչից սկսել:

Mr. Annoying
28.06.2018, 02:42
Պայմանականորեն Ա.-ն մեր կազմակերպած ճամբարի երեխեքից էր: Ամենափոքր աղջիկն էր՝ 15 տարեկան: Իրան երեխեքի հետ ազատ չէր պահում, կոմպլեքսավորված երեխու տպավորություն էր թողնում: Դասախոսությունների արանքներում երեխեքը շենքից դուրս էին գալիս, հետո հետ էին հավաքվում շարունակությունը լսելու: Նախատրամադրված էի, որ ոչ մեկ չի խաբելու, չեն թռնելու դասերից: Չէինք ստուգում ներկայությունը, ես էլ անընդհատ ներկա էի դասախոսություններին: Մի անգամ կեսից իջա ներքև, տեսնեմ Ա-ն մնացել ա, հյուրատանը հանգստացող ոչ էդքան հաճելի մի քանի տղեքի հետ կարտ ա խաղում, բարձր ծիծաղում, լավ էլ շփվում էր: Լավ վախեցա, ամենայն անկեղծությամբ, ուղարկեցի դասախոսությունը լսելու, ու որոշեցի վերջում մի թեթև հետը խոսալ, հասկացնել, որ իրանց համար պատասխանատու եմ, ու տենց անկապ լիքը բաներ պիտի ասեի, բայց մոռացա, որովհետև... արա թե ով էր խնդրում էրեխեքին նախորդ օրը բարձրանալ տանիք, պահակի կողմից նկատվել ու ես էլ անկապ խոսակցություն ունեցա տնօրինության հետ, մուննաթ-զուննաթ: Դասախոսությունների արանքում լավ փրփրված հելա, ձեռս պատին խփեցի, ասեցի վերջ՝ 11-ից քնած լինեք, ով մնաց հաջորդ օրվա ավտոբուսով կուղարկենք քաղաք:

11-ին դեռ աղմուկ կար, ինձ ստիպեցի մի 10 րոպե սպասել, հետո իջա: Միջանցքներում մարդ էլ չկար: Համ ուրախ էի, որ ասածս անցել ա, համ անհանգիստ Ա.-ի համար: Դե հուսով էի էն տղեքի սենյակում չէր մնա: Տենց միջանցքում քայլում էի, մեկ էլ սենյակներից մեկում ինչ-որ խառը ծիծաղի, խոսակցության, կռվի ձեներ էին գալիս: Մտա: Բախտի բերմամբ ճամբարի աղջիկները ու մի քանի տղա էլի ճամբարից կինո էին նայում, ու Ա.-ն էլ հետներն էր: Խնդրեցին, որ գոնե ըտեղ թույլ տամ մի ժամ մնալ, հետո քնել: Էդ օրը երևի իմ համալսարանական կյանքի ամենասթրեսային ու անհանգիստ օրն էր:

Հ.Գ. Էս գրելու ընթացքում համալսարանի վերջին անասունություններից դեռ տեղյակ չէի: Մինչև վերջ, ամեն առիթով ԵՊՀ-ն ինձ համոզում ա, որ տարկետում չստանալը ու ծառայելը ամենաճիշտ որոշումն էր էս պահին իմ համար: Ձեր լավագույններով ձեզ համար զբաղվեք ձեր «գիտությամբ»:

Mr. Annoying
29.06.2018, 10:42
Իրականում պիտի որ արդեն ոչ մի բան ինձ չնյարդայնացներ: Բայց արի ու տես, որ ԵՊՀ-ում ամեն ինչ ավելի վատ ա, քանկարելի ա պատկերացնել: Երկու օր առաջ մեր ֆակում գիտ. խորհրդի նիստ են արել, ինչ-որ պարգևներ են սահմանել, իսկ ես իսկի տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ կա, չնայած երկու տարուց ավել ա գիտ. խորհրդի անդամ եմ: Բայց դա դեռ ամենը չի: Իմ փոխարեն ստորագրել են, յանի թե մասնակցել եմ, իսկ արձանագրության մեջ գրել են, որ առաջարկությունները միձայն ընդունվել են :) քիչ ա ներկա եմ եղել, մի հատ ել կողմ եմ քվեարկել

Mr. Annoying
05.07.2018, 15:15
Սիմուլիացիան մոտավորապես սենց բան ա՝ նկարագրում ես միջավայրը, ֆիզիկական գործոնները, սկզբնական ու եզրային պայմանները, ու համակարգչի միջոցով ստանում ես վերջնական արդյունքը: Այսինքն նախքան փորձ անելը կարաս փորձդ մոդելավորես, սիմուլիացիայի միջոցով պարզես ինչ ես ստանալու վերջում:
Հիմա սենց մի ախմախ էքսպերիմենտ եմ արել: Ինթերնշիփի մի ծրագիր կա, ադմինիստրացիային գրել էի նամակ մի հատ ախմախ մեյլից, մի մարդու անունից, ով յանի երկու տարի առաջ ա մագիստրատուրան ավարտել ու երկու տարի ոչ-ակադեմիական գործով ա զբաղվել: Ու իրանք պատասխանել էին, որ մեծ ուրախությամբ կնայեն հայտը, չնայած, որ կայքում գրված էր թե մենակ դեռ սովորողները կարան: Մի խոսքով, թույն ա

Mr. Annoying
26.07.2018, 04:49
Ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ, քայլում եմ, քայլում եմ, քայլում... ու տենց, գիշերվա հազարն ա, մեր քայլերի ճանապարհն անորոշ ա, բայց մի բան հաստատ որոշակի ա՝ առավոտյան 8:30, զինկոմիսարիատ...

Mr. Annoying
03.11.2020, 16:38
Երևի արժի ստեղ գրել, մարդկանց չնեղացնել, հավես չկա։
Երբ զանգ ես ստանում ֆակուլտետից առաջին բանը որ մտածում ես էն ա, որ կարիքդ ունեն գիտական իմաստով։ Ինչ որ բան են մտածել, ուզում են մասնակցես։ Արա բայց ցա՞նց։ Լո՞ւրջ։ Ու էս էլ էն դեպքում, երբ պտի որ իմանան, թե ինչով էի զբաղվում վերջին տարիներին, դե հիմա էլ։ Էշացել էի։

Mr. Annoying
27.06.2021, 01:30
Թվում ա թե լավ տեղում էի աշխատում բանակից հետո, բայց չէ, պետք ա դուրս գայի ու շատ անկանխատեսելի ուղղությունով գնայի։ Նենց, ոնց սաղս։
Հիմա էլ մեր վարձած օֆիսում եմ, անում եմ ռեգուլյար աշխաատեղիս գործը։ Ու չգիտեմ ինչի մտածեցի որ վաղուց տեքստ չեմ գրել։