Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ինքնագնահատական, ինքնագնահատականի վրա ազդող գործոնները



enna
24.04.2015, 19:56
Նկատել եմ, որ այն, թե ինչպես է մարդը մտածում ինքն իր մասին, կարող է ազդել հասարակության ձևավորվող կարծիքի վրա: Եթե ինքնավստահությունը բխեցնեմ լավ ինքնագնահատակնից՝ նկատել եմ, որ նման մարդիկ,ավելի հեշտ են կարողանում նվաճելի հասարակության համակրանքը և հակառակ՝ մարդիկ ավելի են ճնշում ցածր ինքնագնահատական ունեցողներին: Խոսքս ոչ թե մեկ անձի կարծիքի մասին էլ, այլ հասարակության կարծիքի մասին տվյալ անձի նկատմամբ: Ուզում եմ քննարկել՝

ինչպե՞ս է ձևավորվում ինքնագնահատականը
ինչպե՞ս պահել ինքնագնահատականի նորմալ մակարդակ, չհասցնել ծայրահեղ ինքնաքննադատման կամ ինքնասիրահարվածության
ինչպե՞ս կարելի է հեռավորություն պահել մարդկանց կարծիքներից ու չթողնել, որ դրանք ազդեն ինքնագնահատականի վրա

GriFFin
24.04.2015, 23:43
Երբ մարդ սկսում ա տարբերակել իրան ուրիշներից: Ճիշտն ասած, ես համարում եմ, որ մեր ինքնագնահատականի ձևավորման սկզբնական փուլում ամենամեծ դերը ունեն մեր ծնողները: Սկզբում իրանք են գնահատում քեզ՝ ծնողագնահատականից ժամանակի ընթացքում սկսում ա ինքնագնահատականը: Հետո արդեն միանում ա հասարակությունը, որի միջից պիտի ընտրես էն ամենը ինչը քո համար կարևոր ա ու ձգտես դրա հիման վրա ձևավորել ինքնագնահատականդ: Ֆռեյդը ասում էր, որ նախկան մոտդ դեպրեսիա ու ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվի, որ հիմարներով չես շրջապատված: Ճիշտ բան ա ասել մարդը: Հետևի իրա խորհրդին: Պետք ա ձգտես օբյեկտիվության, գտնես մարդկանց, ովքեր քեզ ճշմարտությունը կասեն, ունենաս գաղափարներ ու ձգտես դրանց: Աշխատես ինքնուրույն լինել: Չպետք ա թույլ տաս, որ քո համար անծանոթ, անկարևոր, անադեկվատ ու քեզ ցավ պատճառող մարդիկ/երևույթները ցածրացնեն ինքնագնահատականդ: Ուշադրությունդ սևեռի կարևորի, քեզ սիրողների, քո համար հաճելի բաների վրա: Համ էլ ինքնասիրահարված մարդ լինելը վատ բան չի: Քեզ չի հետաքրքրում այլ մարդկանց կարծիքը ու դու վայելում ես քո կյանքը, ի՞նչ վատ ա որ: :D
Հ.Գ. Խմբեցիս ամեն առավոտ սեփական արտացոլանքին ասում ա. <<Դու վերջն ես>>: Փորձեք :D