PDA

Դիտել ողջ տարբերակը : Սովորեցրեք ինձ մուննաթով չխոսել

Նիկեա
22.04.2015, 12:37
Համաձայն մեծամասնության կարծիքի ես մուննաթով եմ խոսում (ես դրան չեմ հավատում, բայց դե միանգամից էդքան մարդ հազիվ սխալվեր կամ սուտ ասեր, թե՞ հնարավոր ա:think): Բնականաբար ես չեմ զգում, որ սկսում եմ մուննաթով խոսել, լավագույն դեպքում կարող ա նկատեմ ձայնիս տոնի մի թեթև բարձրանալը: Ու էս վերջերս հայտնվել են մարդիկ, որոնց համար իմ խոսելու ձևը կռիվ սկսելու հարմար առիթ է: Շատ հարմար առիթ: Բայց ես ախր շատ խաղաղասերն եմ է :angel ու մի քիչ հանգստություն եմ ուզում:
Ինչպես՞ մուննաթով չխոսել: Ինչպե՞ս դառնալ համբերատար, գոնե մի քիչ: Ինձ համբերատար լինել սրվորեցրեք, խնդրում եմ: :)

Ձայնալար
22.04.2015, 12:59

Թեման բացել ես, լավ ես արել, բայց խի ես մուննաթ գալի:

Նիկեա
22.04.2015, 13:04
Թեման բացել ես, լավ ես արել, բայց խի ես մուննաթ գալի:

Փաստորեն իմ մոտ ամեն ինչ սպասածիցս ավելի լուրջ ա :8 :D

Գալաթեա
22.04.2015, 13:08
Նիկ ջան, հայի գենետիկա ա, ինքնության մի մաս, ցեղասպանված լինելու պես, իզուր մի պայքարի:

Նիկեա
22.04.2015, 13:13
Նիկ ջան, հայի գենետիկա ա, ինքնության մի մաս, ցեղասպանված լինելու պես, իզուր մի պայքարի:

Ախր ես համակերպվել չեմ սիրում է :D եթե մի բանի չես համակերպվում պետք ա փոխես: :)

Գալաթեա
22.04.2015, 13:15
Եթե ավելի լուրջ, պարզապես խոսելուց ուշադիր եղի, փորձիր քեզ կողքից տեսնել, կողքից որ նայես՝ կզգաս որ սկսում ես մուննաթ գալ: Ու որ զգաս՝ էդ պահին ինքդ քեզ ասում ես՝ հանգիի՜ստ, հանգի՜ստ... Մի քիչ կլարվես սկզբներում, բայց գուցե օգնի էս ձևը:
Իսկ եթե զգաս, որ էդքան ներվեր չունես քո վրա աշխատելու, արի մոտս մուննաթի վերապատրաստման դասերի:

Նիկեա
22.04.2015, 13:20

էդ «հանգիի՜ստ, հանգի՜ստ»-ը ինքս ինձ ասելու փոխարեն էդ պահին ինձ բարկացնողին ասում եմ էն ինչ մտածում եմ, թե մի քիչ էլ տաղանդավոր բարկացնող էղավ, լրիվ ափերից դուրս կգան :oy

Հ.Գ. Հա ես հիստերիկ եմ… :D

GriFFin
22.04.2015, 14:27
Քեզ էդ խանգարո՞ւմ ա: Ես չհասկացա ուզում ես ինքնդ քո համար փոխվես թե՞ շրջապատիդ: :think

Նիկեա
22.04.2015, 16:37
Քեզ էդ խանգարո՞ւմ ա: Ես չհասկացա ուզում ես ինքնդ քո համար փոխվես թե՞ շրջապատիդ: :think

Կա որոշակի զանգված, որի համար իմ խոսելու ձևը հետս կռվելու իդեալական առիթ ա, իսկ ես էդ մարդկանց հետ անգամ վիճել չեմ ուզում: Իրանց հետ խոսել էլ չարժի, ուղղակի լեզվիս վրա չեմ կարա :oy իսկ երբ նման մարդկանց հետ վիճում ես հիմնականում պարտված ես դուրս գալիս, որովհետև զգացմունքներդ չես կառավարում… համենայն դեպս ես… էն մարդիկ, որոնց կարծիքը իմ համար իրոք նշանակություն ունի, չեն նեղվում իմ խոսելու ձևից, իսկ մյուսների համար հաստատ որևէ բան չէի փոխի… Ինձ պետք ա մի քիչ անխոցելի դառնալ… :8

Chuk
22.04.2015, 16:50
Նիկեա ջան, էդ ով որ ասում ա, որ մուննաթ ես գալիս, մի հատ իսկական, ջիգյարով մուննաթ արի վրաները, դրանից հետո դժվար քո սովորական խոսելը մուննաթ համարեն :))

StrangeLittleGirl
22.04.2015, 18:43
Նիկեա ջան, խնդիրը լուծելու լավագույն տարբերակն առաջին հերթին այն տեսնելն ա: Եթե դու նկատում ես, թե երբ ես մուննաթով խոսում, կսկսես կամաց-կամաց ինքդ քեզ կառավարել: Ինչ խոսք, քեզ մտերիմ մարդկանց դա չի անհանգստացնի, իսկ ոչ մտերիմներին կվանի: Ինչ խոսք, քեզ պետք չեն ոչ մտերիմ մարդիկ: Բայց ընդհանրապես միշտ էլ լավ ա ճկուն դառնալ ու ինքնատիրապետել սովորելը: Տենց ավելի հասուն մարդ ես դառնում:

GriFFin
22.04.2015, 19:03
Կա որոշակի զանգված, որի համար իմ խոսելու ձևը հետս կռվելու իդեալական առիթ ա, իսկ ես էդ մարդկանց հետ անգամ վիճել չեմ ուզում: Իրանց հետ խոսել էլ չարժի, ուղղակի լեզվիս վրա չեմ կարա :oy իսկ երբ նման մարդկանց հետ վիճում ես հիմնականում պարտված ես դուրս գալիս, որովհետև զգացմունքներդ չես կառավարում… համենայն դեպս ես… էն մարդիկ, որոնց կարծիքը իմ համար իրոք նշանակություն ունի, չեն նեղվում իմ խոսելու ձևից, իսկ մյուսների համար հաստատ որևէ բան չէի փոխի… Ինձ պետք ա մի քիչ անխոցելի դառնալ… :8

Վաաաայ, Նիկեա: Հենց զգում ես, որ նյարդերդ չեն դիմանում ՝ բոքսի քթին: Իսկ եթե ուզում ես խոսքով ուրեմն հանգիստ մունաթ արի, ուղղակի մի բղավի, որ կոկորդդ չցավա :D Անկեղծ եմ ասում: Եթե քեզ էդ խանգարի, դու առանց հնարքների կփոխվես ժամանակի ընթացքում: Եթե նկատել ես հասուն մարդիկ այլ տիպի պահվածք ունեն: Հիմիկվանից սովորի անտարբեր լինել, ուշադրություն չդարձնել, տարբերել կարևորը երկրորդայինից: Քեզ դա հետո էլ պետք կգա, զի վասն, երբ աշխատես շեֆիդ վրա նույնիսկ պսևդո մունաթ չես կարա գալ :D Ու մի բան ասեմ, ես ինչի՞ սկզբում հարցրեցի: Ձայնի տոնը/ ինտոնացիան օգտագործելը որպես պատրվակ վեճ սկսելու էդ ամենահիմար ու սուբյեկտիվ բան ա: Բարկացած ու բղավող մարդը հաճախ չի զգում, որ ինքը ափերից դուրս ա եկել: Դու պատասխանի միայն էն մարդկանց ովքեր կպնում էն քո մտքի բովանդակությանը, ոչ թե ձայնիդ տոնին/ ինտոնացիաին: Էդ նույն ա, որ ասես. << Ինձ բոլորը ասում են, որ ես թարս եմ նայում, ո՞նց անեմ, որ թարս չնայեմ>>: Զգացմունքներդ մի թաքցրա, սովորի կառավարել ու հիշի քթին բոքսելը միշտ կա :))

Նիկեա
24.04.2015, 19:42
Նիկեա ջան, էդ ով որ ասում ա, որ մուննաթ ես գալիս, մի հատ իսկական, ջիգյարով մուննաթ արի վրաները, դրանից հետո դժվար քո սովորական խոսելը մուննաթ համարեն :))
Լավ տարբերակ :D առաջիկայում անպայման կփորձեմ:

Նիկեա ջան, խնդիրը լուծելու լավագույն տարբերակն առաջին հերթին այն տեսնելն ա: Եթե դու նկատում ես, թե երբ ես մուննաթով խոսում, կսկսես կամաց-կամաց ինքդ քեզ կառավարել: Ինչ խոսք, քեզ մտերիմ մարդկանց դա չի անհանգստացնի, իսկ ոչ մտերիմներին կվանի: Ինչ խոսք, քեզ պետք չեն ոչ մտերիմ մարդիկ: Բայց ընդհանրապես միշտ էլ լավ ա ճկուն դառնալ ու ինքնատիրապետել սովորելը: Տենց ավելի հասուն մարդ ես դառնում:
Շնորհակալություն: :) Վատն էլ հենց էդ ա էլի. ես սխալներս չեմ տեսնում, կարող ա հաստատ իմանամ որ սխալ եմ, բայց սխալս չգտնեմ: Խոսելու դեպքում էլ է էդպես, չեմ նկատում թե երբ եմ չափն անցնում ու ամեն ինչ հենց դրանից էլ սկսվում ա: :) ավելի ուշադիր լինել ա պետք:

Վաաաայ, Նիկեա: Հենց զգում ես, որ նյարդերդ չեն դիմանում ՝ բոքսի քթին: Իսկ եթե ուզում ես խոսքով ուրեմն հանգիստ մունաթ արի, ուղղակի մի բղավի, որ կոկորդդ չցավա Անկեղծ եմ ասում: Եթե քեզ էդ խանգարի, դու առանց հնարքների կփոխվես ժամանակի ընթացքում: Եթե նկատել ես հասուն մարդիկ այլ տիպի պահվածք ունեն: Հիմիկվանից սովորի անտարբեր լինել, ուշադրություն չդարձնել, տարբերել կարևորը երկրորդայինից: Քեզ դա հետո էլ պետք կգա, զի վասն, երբ աշխատես շեֆիդ վրա նույնիսկ պսևդո մունաթ չես կարա գալ Ու մի բան ասեմ, ես ինչի՞ սկզբում հարցրեցի: Ձայնի տոնը/ ինտոնացիան օգտագործելը որպես պատրվակ վեճ սկսելու էդ ամենահիմար ու սուբյեկտիվ բան ա: Բարկացած ու բղավող մարդը հաճախ չի զգում, որ ինքը ափերից դուրս ա եկել: Դու պատասխանի միայն էն մարդկանց ովքեր կպնում էն քո մտքի բովանդակությանը, ոչ թե ձայնիդ տոնին/ ինտոնացիաին: Էդ նույն ա, որ ասես. << Ինձ բոլորը ասում են, որ ես թարս եմ նայում, ո՞նց անեմ, որ թարս չնայեմ>>: Զգացմունքներդ մի թաքցրա, սովորի կառավարել ու հիշի քթին բոքսելը միշտ կա
Քթին բոքսել… :D քթին բոքսել… :D սրտովս էր, մանավանդ որ մեկ-մեկ շատ են ափերից հանում :D բայց քաղաքակրթությունը մարդու ձեռք ու ոտք ա կապում: :8 :D

Իրականում պետք է խոստովանեմ, որ ես ինձ սենց եմ սիրում: :D

GriFFin
24.04.2015, 23:50
Քթին բոքսել… :D քթին բոքսել… :D սրտովս էր, մանավանդ որ մեկ-մեկ շատ են ափերից հանում :D բայց քաղաքակրթությունը մարդու ձեռք ու ոտք ա կապում: :8 :D

Իրականում պետք է խոստովանեմ, որ ես ինձ սենց եմ սիրում: :D

Քաղաքակրթությունը՞, էդ ի՞նչ ա: Դու ես քո ոտք-ձեռք կապում, քաղաքակրթությունը մի մեղադրի: Հենց էդ մունաթի մասնագետները գան ու սկսեն քեզ հրահրել՝ сделай паузу, скушай твикс!! :D
сделай паузу, скушай твикс= Դաթար տուր, թվիքս կեր:

Դատարկություն
25.04.2015, 00:52
Նիկեա ջան, հենց քեզ ասում են` մուննաթ մի արի, ասում ես՝ մուննաթ չեմ գալիս, տոնս ա թենց։ Մենք տենց ենք ասում ու ոնց որ մեզ բոլորը հասկանում են :hpart

Նիկեա
25.04.2015, 18:09
Քաղաքակրթությունը՞, էդ ի՞նչ ա: Դու ես քո ոտք-ձեռք կապում, քաղաքակրթությունը մի մեղադրի: Հենց էդ մունաթի մասնագետները գան ու սկսեն քեզ հրահրել՝ сделай паузу, скушай твикс!! :D
сделай паузу, скушай твикс= Դաթար տուր, թվիքս կեր:

Նիկեա ջան, հենց քեզ ասում են` մուննաթ մի արի, ասում ես՝ մուննաթ չեմ գալիս, տոնս ա թենց։ Մենք տենց ենք ասում ու ոնց որ մեզ բոլորը հասկանում են :hpart

Ապրեք ժողովուրդ, ու ընդհանրապես սովորելու ավելի կարևոր բաներ կան, չէ՞::))

StrangeLittleGirl
25.04.2015, 19:10
Ապրեք ժողովուրդ, ու ընդհանրապես սովորելու ավելի կարևոր բաներ կան, չէ՞::))

Չէ :)) Ինքնակառավարումն ամենակարևոր բաներից ա, որ պետք ա սովորել ;)

Նիկեա
25.04.2015, 19:52
Չէ :)) Ինքնակառավարումն ամենակարևոր բաներից ա, որ պետք ա սովորել ;)

խոստանում եմ, որ կսովորեմ զգացմունքներս էլ կառավարել: :)) ուղղակի դրա համար պետք ա հանգիստ ու ուշադիր խոսել, իսկ ես միշտ շտապում եմ :)):oy