Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Մենախոսարան



Նիկեա
22.04.2015, 12:05
Զրուցելու հավես չկա՞… ոչինչ, կմենախոսենք:
:)
Ես շատ զավզակ եմ, բայց մինչև հիմա մենակ իմ օրագրում եմ զավզակություն արել: Բայց էս օրագիր չի, էս մենախոսարան է: էստեղ հայտնվելու են ոչ թե օրագրային գրառումներ, այլ մենք եկխոսելու ենք մենախոսելով: Ես խոսում եմ ինքս ինձ հետ, դու քո, բայց դու պատասխանում ես իմ հարցերին, ես մյուսի…

Նիկեա
22.04.2015, 12:23
-Ես ամեն անգամ հենց սկսում եմ ինքս ինձ հետ խոսել, միշտ էն տպավորությունն եմ ունենում, որ ես մի քանի հոգի եմ:
-Ցնդած…
-Ուֆ, լավ էլի, բերանս չբացած բարկանում ես: Ես էլ ուզում էի քեզ դարդերս պատմեի
-դարդեր՞րդ, չէ մի
-պահ, ես էլ չեմ պատմի, ես ինձուինձ էնքան կխոսեմ, մինչև հոգնեմ
-դու հիմա էլ ես քեզուքեզ խոսում ու դեռ չես հոգնել, ասա տեսնեմ ինչ ես ասում, աշխատիր կարճ կապել, շատ գլուխ չտանես
-հա, կփորձեմ… տես, ես ակումբում բացեցի էս թեման չիմանալով ինչի մասին բացել, բայց դե արդեն արել եմ, հիմա պետք ա տակից դուրս գամ… Դու գիտես, չէ՞, որ ես լռությունը տանել չեմ կարողանում, ես սարսափում եմ լռությունից… ակումբում մի տեսակ լուռ ա… օրագրային գրառումներ ինչքան ասես, բայց մեկ ա լուռ ա… Ինչի՞ ա սենց լուռ
-եսիմ, դու ավելի լավ կլինի նախադասությունների վերջում վերջակետ դնես:
-դե մոռանում եմ:
-Ու նախադասությունները մեծատառով սկսիր:
-Ուֆ, թող խոսեմ:
-Դու չհասկացա՞ր, որ դու խոսում ես անգամ էն ժամանակ երբ ես եմ խոսում, իմ խոսելով էլ ես խոսում: Տես, էնքան գլուխ տարար, արդեն ապուշություններ եմ ասում:
-Ուզում ես ասես սուս մնամ, հա՞:
-Ասելիքդ վերջացրու:
-Ի՞նչ էի ասում… հա, ես չեմ ուզում, որ լռություն լինի:
-Ես էլ չեմ ուզում:
-Բա ինչի՞ ա լուռ::think

delicate
23.04.2015, 13:19
-Խեղճ Նիկեան հեսա պայթելու ա
-Ինչ՞ի:Լավ էլ մենախոսումա
-Հենց ետա էլի:2 մասիա բաժանվելու
-Դե զզվացրիր ինչի պիտի 2 մասի բաժանվի
-Որովհետև հակասական կերպարա
-Կերպա՞ր:Հո դերասան չի՞
-Բայց դա ինչ կապ ունի
-Էտ էլ թող ինքը ասի
-Թե ինչիա հակասակա՞ն
-Չէ թե ինչիա շատախոս
-Այսինքն ինչիա քո նմա՞ն
-Ահա:Հենց տենց -_-