PDA

Դիտել ողջ տարբերակը : կարծիքաարտահայտում



delicate
21.04.2015, 16:13
Ոնց տեսնում եմ ակումբցիների մեծամասնությունը ավագ սերնդի ներկայացուցիչներ են:Հարց՝ ինչպիսին է ավագ սերնդի կարծիքը մեր՝ իրենցից փոքրերի՝ նոր սերնդի մասին :think :think

Ռուֆուս
21.04.2015, 16:14
:o

Ավագ սերունդը ո՞րն ա:

delicate ջան, քանի՞ տարեկան ես:

delicate
21.04.2015, 16:19
դե ավատարների տակ հիմնականում տեսնում եմ տարիքը 28,30,31 .. իսկ ես 16 եմ .. իմ տարիքի մարդ չկա ակումբում?

Cassiopeia
21.04.2015, 16:21
դե ավատարների տակ հիմնականում տեսնում եմ տարիքը 28,30,31 .. իսկ ես 16 եմ .. իմ տարիքի մարդ չկա ակումբում?

Delicate ջան, ակումբում եղել են 13-14 տարեկան անդամներ, որոնք ակումբի հետ մեծացել են :)
Ու նենց չի, որ դու միակ 16 տարեկան անդամն ես ակումբում ;) բարի գալուստ Ակումբ։

Ռուֆուս
21.04.2015, 16:23
Որպես ավագ սերնդի ներկայացուցիչ մենակ կասեմ, որ էս նոր սերունդը ամոթ աբուռ լրիվ կորցրել ա, բա մեր ժամանակ տե՞նց էր :))

delicate
21.04.2015, 16:25
Շնորհակալություն:Հա շատ գրառումներ եմ կարդացել տարիներ առաջվա:Բան չասեցի ուղակի դեռ չեմ տեսել տարիքակիցներ ;)

Cassiopeia
21.04.2015, 16:25
Ուֆ-ուֆ, ծերացանք :(

delicate
21.04.2015, 16:29
Որպես ավագ սերնդի ներկայացուցիչ մենակ կասեմ, որ էս նոր սերունդը ամոթ աբուռ լրիվ կորցրել ա, բա մեր ժամանակ տե՞նց էր :))
Վաա՜յ :oy :8 բայց գիտեք չէ ետ արտահայտությունը անում են բոլորը :Դ ու կապ չունի թե խեսքը իրենցից քանի տարի փոքրների մասինա խոսքը :D

delicate
21.04.2015, 16:32
Ուֆ-ուֆ, ծերացանք :(

Չէէէ տենց մի ասեք :( հլը շատ կա ծերանալուն : Համել կարևորը հոգով երիտասարդ լինելնա :hands

Ռուֆուս
21.04.2015, 16:34
Չեմ ջոգում, ուռած եմ, թե թեման ա պրոստո մի այլ կարգի բացում :))

delicate
21.04.2015, 16:35
:Դ էլ չեմ ասի ոչմիբան :(

Cassiopeia
21.04.2015, 16:37
Չեմ ջոգում, ուռած եմ, թե թեման ա պրոստո մի այլ կարգի բացում :))

Ռուֆ, ես էի հենց նոր դրա պես մի բան ուզում գրել :D

Գալաթեա
21.04.2015, 16:47
Delicate ջան, եթե 28-30-ն ավագ սերունդն ա, բա 40-42, 55-57, 67-70-ը ո՞րն ա :)

delicate
21.04.2015, 16:49
դե նկատի ունեյ 28-30 լավ կներեք ավագ բառի համար

Գալաթեա
21.04.2015, 16:51
դե նկատի ունեյ 28-30 լավ կներեք ավագ բառի համար

Դե ոչինչ, միջին տարիքի մարդիկ ենք, ջան, էքզիստենցիալ կրիզիսի շեմին, կամ ուղիղ մեջը, մի նեղվի, որ ծանր ենք տանում :))

delicate
21.04.2015, 16:52
Դե ոչինչ, միջին տարիքի մարդիկ ենք, ջան, էքզիստենցիալ կրիզիսի շեմին, կամ ուղիղ մեջը, մի նեղվի, որ ծանր ենք տանում :))

:D հա գրելուց հետո հասկացա

Rammstein
21.04.2015, 17:15
դե ավատարների տակ հիմնականում տեսնում եմ տարիքը 28,30,31 .. իսկ ես 16 եմ .. իմ տարիքի մարդ չկա ակումբում?

Նայի, ակումբի անդամների ցանկը` ըստ տարիքի: :)
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=age&pp=30

Իհարկե առաջին մի քանիսին պետք չի հավատալ :)), բայց քո տարիքի մարդիկ իրոք կան:

Cassiopeia
21.04.2015, 17:21
Նայի, ակումբի անդամների ցանկը` ըստ տարիքի: :)
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=age&pp=30

Իհարկե առաջին մի քանիսին պետք չի հավատալ :)), բայց քո տարիքի մարդիկ իրոք կան:

Ռամշ, ինչ լավ ա, էս հղումը տվեցիր, թե չէ արդեն սկսել էի կոմպլեքսավորվել :D Փաստորեն ակումբի ավագ սերնդից մի աստիճան պակաս եմ :D

delicate
21.04.2015, 17:31
Նայի, ակումբի անդամների ցանկը` ըստ տարիքի: :)
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=age&pp=30

Իհարկե առաջին մի քանիսին պետք չի հավատալ :)), բայց քո տարիքի մարդիկ իրոք կան:

Շատ շնորհակալ եմ Rammstein ջան

delicate
21.04.2015, 17:33
կներեք էս թեման սխալ վերնագրելու համար:Չէի ուզում իռոնիայի առիթ տալ:Եթե ջնջել լինումա ասեք ջնջեմ

StrangeLittleGirl
21.04.2015, 19:10
Ավագ սերունդ :( աման-աման
delicate ջան, ստեղ կան ինչպես ինձ նման ավագ սերնդի ներկայացուցիչներ, էնպես էլ ավելի ավագ ու ավելի ջահելներ: Ինքս 19 տարեկան մատղաշ էրեխա էի, երբ գրանցվեցի ակումբում:
Քո տարիքի մարդիկ էլ հաստատ կան, չնայած ինչքան գիտեմ իրանք էլ են արդեն մեծացել: Բայց ստեղ տարիք-բան կապ չունի, սաղս հավասարը հավասարի պես շփվում է մյուսների հետ:

Տրիբուն
21.04.2015, 21:03
Նայի, ակումբի անդամների ցանկը` ըստ տարիքի: :)
http://www.akumb.am/memberlist.php?order=asc&sort=age&pp=30



Ես ինձ էս ցուցակում չգտա: Փաստորեն ֆիզիկական ու բարոյական մաշվածության պատճառով ինձ արդեն դուրս են գրել;

Գալաթեա
21.04.2015, 21:06
Ես ինձ էս ցուցակում չգտա: Փաստորեն ֆիզիկական ու բարոյական մաշվածության պատճառով ինձ արդեն դուրս են գրել;

Հատկապես՝ բարոյական:

Mephistopheles
21.04.2015, 21:18
Ես ինձ էս ցուցակում չգտա: Փաստորեն ֆիզիկական ու բարոյական մաշվածության պատճառով ինձ արդեն դուրս են գրել;

Ապեր, Ջիմի Փեյջն էլ ա գրանցված…

քեզ պարտադիր թոշակի են ուղարկել… ես էլ եմ հես ա անցնելու թոշակի…

Mephistopheles
21.04.2015, 21:23
ես ինձ գտա… Մանյայի ու մերսեդեսի արանքում եմ…

Mephistopheles
21.04.2015, 21:24
նեաաա… միքս փոխեցի թայգեր29 ինձ սիրում ա, շնորհակալություն ա տվել… չեմ գնա… կմնամ հլա… ակտիվ կմասնակցեմ…