PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 2-րդ փուլ



ivy
18.04.2015, 00:27
Անցնում ենք երկրորդ փուլին :)

Հիմա արդեն ամեն մասնակից պատմվածք է ներկայացնելու՝ իր դիտարկման ու դրա վերաբերյալ ծավալված քննարկումների հիման վրա:
Ծավալային, ժանրային և այլ սահմանափակումներ չկան:

Քանի որ վեց դիտարկումներ ունենք, համապատասխանաբար ակնկալում եմ այս փուլում ունենալ վեց պատմվածք:
Պատմվածքներն ուղարկելու վերջնաժամկետը ապրիլի 25-ն է՝ մինչև օրվա ավարտը: iparika(at)gmail(dot)com
Ապրիլի 26-ին ստեղծագործությունները կդրվեն համապատասխան թեմայում՝ քննարկումների և քվեարկության համար:

Մինչ այդ դիտարկումներին ուղղված քննարկումները ցանկության դեպքում կարող են շարունակվել:
Այս թեման ևս բաց է՝ կարծիքների և նախագծին ուղղված զրույցների համար:

Սրանք էլ՝ մեր վեց դիտարկումները: Ապրեն մասնակիցները :)

Դիտարկում 1. (http://www.akumb.am/showthread.php/66417-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-1-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում:...

Դիտարկում 2. (http://www.akumb.am/showthread.php/66418-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-2-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Քառակուսու երկրորդ կողմին երկու կանայք են նստած, մեկը տարիքով շատ մեծ՝ մոխրագույն մազերով, մյուսը մեջքով է, չի երևում, գլխին՝ վարդագույն գլխարկ: Մի պահ ձեռքը հետ է տանում, երևում է՝ սպիտակ, թմբլիկ, երտասարդ, մատնեմատի եղունգը փոքր-ինչ մյուսներից երկար, մատին՝ ծաղկի տեսքով արծաթագույն մատանի:...

Դիտարկում 3. (http://www.akumb.am/showthread.php/66419-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-3-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Ժամանեց դասի առաջին մասնակիցը: Զարմանալիորեն տղա (անունը դնենք առաջին տղա): Հագին սև երկար սպորտային տաբատ է, որը գրկում է ոտքերը, վրայից՝ շատ կարճ մուգ կապույտ շորտեր: Մոխրագույն բրդե գուլպաներով է, սպիտակ մայկայով: Շիկահեր է, բայց մորուքը մուգ է: Երիտասարդ է՝ քսաննանց: Նստեց երկար նստարանին, վերցրեց ամսագիրը, սկսեց թերթել:...

Դիտարկում 4. (http://www.akumb.am/showthread.php/66422-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-4-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Մածուկն այս ընթացքում մոտենում է Թրաշին ու հարցնում՝ արդյո՞ք դեռ իր մազերը լվանալու ժամանակը չէ։ Սա ցուցամատի ծայրն զգուշորեն մտցնում կապույտ կոնսիստենցիայի մեջ և աշակերտներից մեկին դիմելով ասում, որ տանեն լվանան։ Մատը զգուշորեն քսում է Հոգնած աչքերով աղջկա ուսերին գցած սրբիչին:...

Դիտարկում 5. (http://www.akumb.am/showthread.php/66464-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-5-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Այն աղջիկը, ով արդեն երկրորդ բաժակ սուրճն է խմում, բայց հաշիվ չունի, ինձ ընդհանրապես չի տպավորում: Նույնիսկ համոզված եմ, որ հենց էստեղից դուրս եկա, կմոռանամ դեմքը: Հագին սև ու սպիտակ զոլավոր զգեստ է, որն ընդգծում է փարթամ մարմինը: Կուրծքն ուր որ է՝ դուրս կընկնի:...

Դիտարկում 6. (http://www.akumb.am/showthread.php/66471-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-6-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)

...Էս բոլորի մեջ մեկն առանձնանում է իր բարձր ձայնով ու անընդհատ սրան-նրան է կանչում իր մոտ, վարորդի կամ դիմացի աղջիկների խոսակցություններին մեջ ընկնում: ՈՒ ամբողջ ընթացքում լսվում է, բոլորը ֆիքսում են նրա անլուրջ ու ցինիկ դեմքը, բարձր գոռալը,-«Էրո, այ Էրո, Էրո՜, էս ի՞նչ են խոսում քո մասին, էդ ու՞մ մասին ես մտածում, էլ մեզ չբարևես արա, Էրո՜»:...

Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ:

StrangeLittleGirl
18.04.2015, 13:03
Տեսնենք ոնց ենք մի շաբաթում հասցնելու :))
Դեդլայնը մինչև մյուս շաբաթ օրվա վերջ, չէ՞:

ivy
18.04.2015, 17:02
Տեսնենք ոնց ենք մի շաբաթում հասցնելու :))
Դեդլայնը մինչև մյուս շաբաթ օրվա վերջ, չէ՞:

Հա, մինչև շաբաթ օրվա վերջ:
Ու չմոռանաք վերնագրել ձեր պատմվածքները:

StrangeLittleGirl
18.04.2015, 18:14
Հա, մինչև շաբաթ օրվա վերջ:
Ու չմոռանաք վերնագրել ձեր պատմվածքները:

Վերնագրերի պահով մի հատ լավ բան պատմեմ :))
Ուրեմն վերջերս կարդում եմ, թե Հեմինգուեյը ոնց ա վերնագրել իրա գործերը: Դու մի ասա, Աստվածաշունչը փորել ա ու հարմար արտահայտություն գտել: Ու մի նամակում էլ բողոքում ա, թե Աստվածաշունչն էլ հերիք չի անում, որտև Քիփլինգը իրանից առաջ էնտեղ էղել ա :))

ivy
20.04.2015, 23:10
Չմոռանա՜ք մինչև շաբաթ օրվա վերջն ուղարկել պատմվածքները. ես անհամբեր սպասում եմ ու ուրախանում, որ առաջին կարդացողը ես եմ լինելու :aha

StrangeLittleGirl
20.04.2015, 23:26
Չմոռանա՜ք մինչև շաբաթ օրվա վերջն ուղարկել պատմվածքները. ես անհամբեր սպասում եմ ու ուրախանում, որ առաջին կարդացողը ես եմ լինելու :aha
Նենց դժվար ա :( էրեկ ահագին տառապել եմ, մի պարբերությունից առաջ չեմ գնում:

Mephistopheles
21.04.2015, 00:37
Նենց դժվար ա :( էրեկ ահագին տառապել եմ, մի պարբերությունից առաջ չեմ գնում:

զարմանալու չի…

ivy
22.04.2015, 21:45
Աղջիկներ և տղաներ, մնաց մի երկու օր, ուղարկեք, տեսնեմ ինչ եք գրել :)

ivy
22.04.2015, 21:48
Ահ, էսօր դեռ չորեքշաբթի էր, սխալվեցի, դեռ երեք օրից ավել կա, էհ...

ivy
24.04.2015, 23:38
Մնաց մի օր, հիշում եք, չէ՞:

StrangeLittleGirl
25.04.2015, 03:26
Մնաց մի օր, հիշում եք, չէ՞:
Հա :( արդեն պատվի հարց ա

ivy
25.04.2015, 22:40
Դեռ ոչ բոլորն են ուղարկել: Չգիտեմ՝ ով երբ կուղարկի, կուղարկի ընդհանրապես, թե չէ, ամեն դեպքում կսպասեմ դեռ:

StrangeLittleGirl
26.04.2015, 02:46
Դեռ ոչ բոլորն են ուղարկել: Չգիտեմ՝ ով երբ կուղարկի, կուղարկի ընդհանրապես, թե չէ, ամեն դեպքում կսպասեմ դեռ:

Հըմ, անարդար ա:

ivy
26.04.2015, 09:46
Հինգ տարբերակ ստացել եմ, բոլորն էլ՝ մինչև վերջնաժաամկետի ավարտը:
Մնացել է մեկը, որը էսօր եմ ստանալու:

Եթե համարում եք շատ «անարդար», կարող ենք և չսպասել:
Կամ էլ կարող ենք սպասել, ու մյուսներն էլ ցանկության դեպքում դեռ աշխատեն իրենց տարբերակների վրա:

LisBeth
26.04.2015, 10:34
Արդար ա ժողովուրդ, ինչպես կասեր լոտոյի ռեկլամի պապիկը:

Եկեք սկսենք էլի:

StrangeLittleGirl
26.04.2015, 10:45
Հինգ տարբերակ ստացել եմ, բոլորն էլ՝ մինչև վերջնաժաամկետի ավարտը:
Մնացել է մեկը, որը էսօր եմ ստանալու:

Եթե համարում եք շատ «անարդար», կարող ենք և չսպասել:
Կամ էլ կարող ենք սպասել, ու մյուսներն էլ ցանկության դեպքում դեռ աշխատեն իրենց տարբերակների վրա:

Ահ, մեկ ա էսօր ժամանակ չկա: Լավ, սպասենք: