PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքն առանց սահմանափակումների



Sambitbaba
15.04.2015, 09:52
ՋՈ ՎԻՏԱԼԵ






Կ Յ Ա Ն Ք Ն
ԱՌԱՆՑ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

















ՆԱԽԱԲԱՆ


Նրան "Համացանցի գուրու" են անվանում այն բանի համար, որ նա հաջողացրել է համատեղել հոգևոր սկզբունքներն ու մարքեթինգային խորաթափանցությունը: Ջո Վիտալեն, ով անտուն էր 20 տարի առաջ, այսօր մարքեթինգի լավագույն մասնագետներից մեկն է աշխարհում: Ունի դոկտորի կոչում մետաֆիզիկայում, ինչպես նաև վկայագրված հիպնոթերապևտ է և Չի-Քունգի մեթոդով բուժող:

Ավելի քան 20 գրքերի հեղինակն է, որոնք միլիոնավոր տպաքանակներով տարածվել են ամբողջ աշխարհում: Նրանց թվին են պատկանում մեծ համբավ վաստակած "Ձգողության գաղտնիքը","Կյանքն առանց սահմանափակումների" և "Հիպնոթիկ գովազդային տեքստեր" գրքերը: Շնորհիվ մասնակցությանը "Գաղտնիք" ֆիլմին և իր "Ձգողության գաղտնիքն" ու "Կյանքն առանց սահմանափակումների" գրքերի հաջողությանը, Ջո Վիտալեն ինքնակատարելագործման գուրուի համբավ ձեռք բերեց:

Այս գրքում Ջո Վիտալեն մեր առջև բացում է հին հավայացիների` սեփական կյանքի բարելավման, ինչպես նաև սեփական անձի և ուրիշների ապաքինման մեթոդը:

Այստեղ կարելի է հասկանալ, թե ինչու են ծագում այս կամ այն խնդիրները, ինչն է խանգարում գտնել քո ամբողջ կյանքի սերը, կյանքում հասնել հաջողության, լինել բացարձակ առողջ, ապահովված և այդ ամենի հետ մեկտեղ ներդաշնակության մեջ մնալ շրջապատող աշխարհի հետ: Դուք կարող եք ազատվել բացասական դիրքորոշումներից և երկար ժամանակով տրամադրվել դրականորեն:

Ուսուցումը տեղի է ունենում հավայական բուժարար դոկտոր Հյու Լինի հետ զրույցի ձևով: Աստիճանաբար, գլխից-գլուխ, ձեր առջև կբացվի զարմանալի հնարավորությունների աշխարհը, որը հասանելի է յուրաքանչյուրին, ով կվերադառնա "զրոյական վիճակին" և կբացահայտի "կյանքն առանց սահմանափակումների":

Sambitbaba
15.04.2015, 10:08
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ



Տիեզերքի գաղտնիքը

2006 թվականին ես մի հոդված գրեցի, որի վերնագիրն էր "Աշխարհի ամենատարօրինակ բժիշկը": Այնտեղ պատմվում էր մի հոգեբույժի մասին, ով հոգեբուժարանի մի ամբողջ բաժնի հոգեկան հիվանդ ոճրագործների օգնել էր ապաքինվել նույնիսկ առանց նրանց բուժաքննելու: Դրա համար նա օգտվել էր Հավայական կղզիներում ծնունդ առած ապաքինման մի արտասովոր մեթոդից: Մինչև 2004 թիվը ես ոչինչ չէի լսել ոչ այդ բժշկի, ոչ էլ նրա մեթոդի մասին: Հետո ծախսեցի երկու տարի, որպեսզի գտնեմ այդ բուժարարին: Արդյունքում ծանոթացա մեթոդի հետ և գրեցի մեծ ճանաչում ստացած իմ այդ հոդվածը: Այն տարածվեց ամբողջ Համացանցում:

Յուրաքանչյուր ոք, ով կարդացել է այն, պետք է համաձայնվի, որ այդ պատմությանը դժվար է հավատալ: Ոմանց այն ոգեշնչեց: Ոմանք թերահավատորեն վերաբերվեցին նրան: Բայց բոլորը ցանկանում էին ավելի շատ բան իմանալ: Այս գիրքն իմ արձագանքն է մարդկանց այդ ցանկությանը:

Եթե դուք կարդացել եք նույնիսկ իմ "Ձգողության գաղտնիքը. ինչպես ստանալ այն, ինչ իրոք ցանկանում ես" գիրքը, և վաղուց հետևում եք այնտեղ նկարագրված "հինգ քայլերի" խորհուրդներին, - կարող եք չհասկանալ այն անհավանական բացահայտումները, որոնց մասին ցանկանում եմ պատմել այս գրքում: Համենայն դեպս առաջին անգամից: Աստիճանական առաջընթացի մեթոդը, որով ես ցանկանում եմ կիսվել այս գրքի էջերին, կօգնի բացատրել, թե ինչպես ինձ հաջողվեց հասնել շատ բաների: Թվարկեմ իմ նվաճումներից մի քանիսը:

· Նայթինգել-Քոնանտ ընկերությունում վերջապես լույս տեսավ իմ "Խելահեղ Գործավարության Ուժը" աուդիոծրագիրը, իսկ մինչ այդ ես ապարդյուն ծեծում է նրանց դռներն ամբողջ տաս տարի:
· Ինչպես ես, առանց որևէ ծրագրի, անտունից դարձա մուրացիկ, հետո աղքատ հեղինակ, հետո տպվող հեղինակ և վերջապես ամենաշատ վաճառվող հեղինակներից մեկը և ինտերնետ-մարքեթինգի գուրու:
· BMW Z3 սպորտային ավտոմեքենա ունենալու իմ ցանկությունն այնքան ուժեղ ոգեշնչեց ինձ, որ ես հորինեցի նոր գործավարական գաղափար Համացանցի համար, որը մի գեղեցիկ օր ինձ միանգամից 22.500 դոլար բերեց և ապահովեց տարեկան մոտ քառորդ միլիոն դոլար եկամուտով:
· Երբ բաժանվեցի կնոջս հետ, ցանկացա անշարժ գույք ձեռք բերել Թեքսասի մի բլրապատ տեղամասում: Արդյունքում ստեղծեցի նոր բիզնես, որը վաճառեցի 50.000 դոլարով:
· Կորցրեցի ավելի քան 40 կգ այն բանից հետո, երբ բացահայտեցի ցանկությունների իրականացման այս նոր ճանապարհը:
· Գրքերի վաճառաքանակով աշխարհում համար 1 հեղինակ լինելու իմ ցանկությունն ինձ բերեց նրան, որ ես գրեցի գիրք, որն իր վաճառունակությամբ համար 1 դարձավ աշխարհում, ինչը ես ոչ ծրագրավորել էի, ոչ էլ նույնիսկ երազել այդ մասին:
· "Գաղտնիք" ֆիլմում իմ հայտնվելը տեղի ունեցավ առանց որևէ միջամտության իմ կողմից:
· 2006 թ. նոյեմբերին և 2007 թ. մարտին իմ մասնակցությունը Լարրի Քինգի ծրագրերում տեղի ունեցան առանց որևէ իմ մտադրությունների:
· Քանի ես գրում եմ այս տողերը, Հոլիվուդի գործարարներն առաջարկում են նկարահանել իմ "Ձգողության գաղտնիքը" գիրքը, իսկ ուրիշներն առաջարկում են սեփական հեռուստատեսային ծրագիր ստեղծել:

Վաղ է առայժմ ինչ-որ ենթադրություններ անել, բայց գաղափարը դուք պետք է որ արդեն հասկանաք: Իմ կյանքում տեղի են ունեցել բազմաթիվ հրաշքներ:

Բայց ինչու՞ դրանք տեղի ունեցան:

Երբևիցէ ես անտուն եմ եղել: Այժմ բեսթսելլերների հեղինակ եմ, հեղինակություն եմ Համացանցում և մուլտիմիլիոներ:

Ի՞նչ պատահեց ինձ հետ, ինչը թույլ տվեց այսպիսի հաջողության հասնել:

Այո, ես հետևում էի իմ երազանքներին:

Այո, ես գործում էի:

Այո, ես հաստատամիտ էի:

Բայց մի՞թե հարյուրավոր մարդիկ էլ նույնը չեն անում և միևնույն է չեն հասնում հաջողության:

Ո՞րն է տարբերությունը մեր մեջ:

Եթե դուք վերլուծող հայացքով գնահատեք բոլոր թվարկածս նվաճումները, կտեսնեք, որ նրանցից ոչ մեկն իմ անմիջական ճիգերի արդյունքը չէ: Իրականում նրանք բոլորն Աստծո ծրագրի արտահայտումն են, իսկ ես` այդ ծրագրի մասնակիցն եմ (երբեմն նույնիսկ անկախ իմ կամքից):

Փորձեմ դա այլ կերպ բացատրել: 2006 թ. վերջին ես սեմինար էի անց կացնում "Հայտարարություններից այն կողմ" անվանմամբ, որը նվիրված էր հիմնականում նրան, ինչ ես հասկացել էի հանելուկային հավայական հոգեբույժի և նրա բուժական մեթոդի վերաբերյալ: Այդ սեմինարի ժամանակ ես խնդրեցի ներկաներին թղթի վրա գրի առնել բոլոր միջոցներն ու մեթոդները, որոնց կիրառումը թույլ է տալիս որոշ արդյունքների հասնել կյանքում: Թվարկվածների մեջ էին. նպատակադրումը, դրա մարմնավորումը, մտադրությունները, սեփական մարմինը կառավարելու համար վարժությունները, վերջնական արդյունքի զգացումը, սցենարի մշակումը, զգացմունքային ազատության տեխնիկան և շատ այլ մեթոդներ: Այն բանից հետո, երբ խումբը լսեց բոլոր այս մտածած միջոցները, ես հարցրեցի, աշխատու՞մ են արդյոք այս միջոցները մշտապես, առանց բացառության:

Բոլորը համաձայնվեցին, որ այս մեթոդները ոչ միշտ են գործում:

"Իսկ ինչու՞" - հարցրեցի ես:

Իհարկե, ոչ ոք չկարողացավ պատասխանել:

Իմ եզրակացությունն ապշեցրեց խմբին:

"Այս բոլոր մեթոդները սահմանափակ են, - հայտարարեցի ես: - Դրանք խաղալիքներ են ընդամենը, որոնցով խաղում է ձեր գիտակցությունը, որպեսզի պահպանի ձեր մեջ այն վստահությունը, իբր դուք ամեն ինչ ինքնուրույն եք որոշում: Իրականում դուք ոչինչ չեք որոշում, իսկ իսկական հրաշքները սկսվում են այն ժամանակ, երբ դուք դեն եք նետում այդ խաղալիքները և ձեզ վստահում եք այն տեղին ձեր ներսում, որտեղ բացակայում են ամեն տեսակի սահմանափակումներ":

Հետո ես ասացի ունկնդիրներիս, որ, որտեղ էլ նրանք երազեն հայտնվել կյանքում, այդ տեղը` բոլոր այդ խաղալիքներից դուրս է, դուրս է գիտակցության հնարավորություններից, և կողքին է նրա, ում մենք անվանում ենք Աստված: Ես բացատրեցի, որ մեր կյանքում գոյություն ունեն ամենաքիչը երեք փուլեր. սկզբում մենք գտնվում ենք պարագաների զոհի վիճակում, հետո դառնում ենք սեփական ճակատագրի արարիչը և ավարտում ենք նրանով (որոշակի հաջողության դեպքում), որ Աստծո ծառան ենք դառնում: Այս վերջին փուլի վրա (որի մասին կպատմեմ հաջորդիվ այս գրքում) մեր հետ զարմանալի հրաշքներ են տեղի ունենում, մեր կողմից փաստորեն առանց որևէ ջանքերի:

Այսօր ես զրույց եմ ունեցել մի մարդու հետ, ով հավակնում է զբաղեցնել նպատակներին հասնելու էքսպերտի պաշտոնն իմ "Հիպնոսական Ոսկի" ծրագրի համար: Հավակնորդը տասնյակ գրքեր է գրել, որոնք վաճառվել են միլիոնավոր տպաքանակներով: Նա գիտի, թե ինչպես սովորեցնել մարդկանց նպատակ դնել իրենց առջև: Նրա հիմնական փիլիսոփայությունը պտտվում է գործելու, ինչ-որ բանի հասնելու եռանդուն ցանկության շուրջ: Սակայն դա կիսատ ստրատեգիա է, ոչ ամբողջական: Ես հարցրեցի, ի՞նչ է նա զգում, երբ որևէ մեկը չի կարողանում իր մեջ շարժառիթ գտնել իր առջև նպատակ դնելու, չխոսենք արդեն դրան հասնելու համար:

"Եթե ես գիտենայի այդ հարցի պատասխանը, - սկսեց նա, - կկարողանայի լուծել համաշխարհային պրոբլեմների մեծամասնությունը":

Հետո նա սկսեց պատմել, որ դուք ուղղակի պետք է այրվեք ձեր նպատակին հասնելու ցանկությամբ: Եթե չներդնեք ձեր ամբողջ ուժերը, ուրեմն չեք կարողանա ձեր մեջ կենտրոնանալու և աշխատելու համար անհրաժեշտ կարգապահություն պահպանել:

"Իսկ ի՞նչ, եթե այդքան ուժեղ ցանկություն չունեք", - հարցրեցի ես:

"Այդ դեպքում դուք երբեք ձեր նպատակին չեք հասնի":

"Ինչպե՞ս դուք ինքներդ ձեզ ստիպեցիք այդքան ուժեղ ցանկություն ապրել և լինել այդքան հիմնավորված":

Նա չկարողացավ պատասխանել:

Հենց այդ է խնդիրը: Որոշակի պահի` ինքնակատարելագործման և նպատակադրման բոլոր ծրագրերն էլ չեն աշխատում: Եթե ինչ-որ մեկը պատրաստ չէ ինչ-որ բանի հասնելու, ուրեմն այդ ծրագրերը չեն կարող այդ մարդու մեջ դրված նպատակին հասնելու համար էներգիա պահպանել: Այդտեղ ծրագիրը դադարում է աշխատել: Մեզանից ամեն մեկին ծանոթ է վիճակը, երբ մենք որոշում ենք կայացնում հունվարի մեկին և հունվարի երկուսին մոռանում ենք այդ մասին: Այդ մտադրությունների մեջ շատ լավերն էլ կան: Բայց խորը մեր ներսում ինչ-որ բան չի համաձայնվում այդ գիտակցված ցանկությունների հետ:

Ուրեմն ի՞նչ անել ուժեղ ցանկության բացակայության այդ ավելի խորը վիճակի առկայության դեպքում:

Այստեղ հենց պետք կգա հավայական մեթոդը, որի մասին դուք կիմանաք այս գրքից: Այն օգնում է մաքրել ենթագիտակցությունը, որտեղ ամրացված են մեր արգելակիչները: Այդ մեթոդն օգնում է ջնջել այն թաքնված ծրագրերը, որոնք ձեզ թույլ չեն տալիս իրականացնել ձեր ցանկություններն առողջության, հարստության, երջանկության կամ էլի ինչ-որ բանի վերաբերյալ: Ամեն ինչ տեղի է ունենում ձեր գլխում:

Այս գրքի նպատակն է` օգնել ձեզ զգալ գոյության հրաշքը նրա ամեն պահի մեջ: Այս պահից ձեր հետ կսկսեն տեղի ունենալ հրաշքներ, որոնք ես նկարագրում եմ: Դրանք եզական, միայն ձեր հրաշքները կլինեն, և նրանք կլինեն սքանչելի, կախարդական ու անկրկնելի:

Բավական դժվար է նկարագրել այդ հոգևոր նավի վրա մարդկային ըմբռնման սահմաններից դուրս` անհավանականի ոլորտ կատարած ճամփորդության իմ սեփական փորձը: Ես հասա այնպիսի բարձունքների, որոնց մասին երազել անգամ չէի կարող: Ես տիրապետեցի նոր ունակությունների, և իմ սիրո մակարդակն իմ և ինձ շրջապատող աշխարհի հանդեպ այլևս անհնար է արտահայտել բառերով: Ես ապրում եմ մի վիճակում, որը մոտ է երանությանը:

Փորձեմ արտահայտվել այլ կերպ: Մեզանից ամեն մեկն իր սեփական ակնոցների միջով է նայում աշխարհին: Կրոնական գործիչները, փիլիսոփաները, բուժարարները, գրքերի հեղինակները, դասախոսները, գուրուները և այլ իմաստուններ աշխարհին նայում են իրենց սեփական ընկալման պրիզմայի միջից: Այս գրքից դուք կիմանաք, թե ինչպես օգտվել սեփական ակնոցներից, որպեսզի դեն նետեք ուրիշներինը: Եվ եթե հասնեք հաջողության, կհայտնվեք այն տեղում, որտեղ ոչ մի սահմանափակումներ չկան:

Արժանացրեք ուշարդության, որ սա պատմության մեջ առաջին գիրքն է, որտեղ նկարագրվում է ապաքինման հավայական բարեփոխված մեթոդը "Ինքնություն Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ" անվանմամբ: Բայց նմանապես հաշվի առեք և այն, որ դա փորձն է մարդու, ով օգտագործել է այդ մեթոդը, - իմ սեփական փորձն է: Չնայած այս գիրքը գրվել է բուժարարի բարեմաղթմամբ, ով սովորեցրել է ինձ այդ շշմեցնող մեթոդին, գրված ամեն ինչ բեկվել է իմ սեփական ընկալման պրիզմայի միջով, իմ աշխարհընկալման միջով: Հո'օպոնոպոնոյի ինքնության մեթոդն ամբողջովին հասկանալու համար, դուք պետք է ինքներդ կատարեք վարժությունները և ձեր սեփական փորձը ստանաք:
Այս գրքի ամբողջ իմաստը կարելի է արտահայտել մի խոսքով` խոսքով, որը կսովորեք օգտագործել, խոսքով, որը բացահայտում է Տիեզերքի հիմնական գաղտնիքը; խոսքով, որը ես ցանկանում եմ ասել ձեզ և Աստծոն հենց հիմա:

"Ես քեզ սիրում եմ":

Գնեք տոմսերը և զբաղեցրեք ձեր տեղերը: Ձեր հոգու խորության գնացքը պատրաստ է ճանապարհ ընկնել:

Այսպիսով, հառա՛ջ:





Ես քեզ սիրում եմ

Ալոհա նոու վաու իա օյ


Ջո Վիտալե









Տիեզերքը սկսվեց, երբ Ոչինչը տեսավ իրեն հայելու մեջ:

Թոր Նորրետրանդերս. "Սպառողի պատրանքը"

Sambitbaba
15.04.2015, 20:22
ԱՐԿԱԾՆԵՐՆ ՍԿՍՎՈՒՄ ԵՆ




Խաղաղություն քեզ: Իմ ողջ խաղաղությունը:

Օ կա Մալուհիա նո մի օյ, Կու'ու Մալուհիա ա պաու լոա



2004 թվականի օգոստոսին ես աշխատում էի հիպնոսիչների Ազգային գիլդիայի ամենամյա հավաքույթի ստենդի վրա: Մեծ հաճույք ստացա մարդկանց հետ շփումից, այդ հավաքույթից, հանդիպումների ոգուց և տեղեկությունների փոխանակումից: Բայց ես պատրաստ չէի այն իրադարձությանը, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը, և այդ փոփոխության սկիզբը կարելի է հենց այդ օրը համարել:

Ընկերս, Մարկ Ռայենը, աշխատում էր ինձ հետ միասին: Մարկն, ինչպես և ես, հիպնոթերապևտ է: Նա բաց, հետաքրքիր մարդ է, ակտիվ ժեստիկուլյացիայով: Նրա ներկայությունը միշտ կենդանություն է բերում և հմայության էլեմենտ: Մեր զրույցները հաճախ շարունակվում են ժամեր: Մենք քննարկում ենք ամենաառաջադեմ բժիշկներին, սկսած Միլթոն Էրիկսոնից մինչև անհայտ շամանները: Այդպիսի զրույցներից մեկի ժամանակ Մարկը զարմացրեց ինձ հետևյալ հարցով. "Իսկ դու լսե՞լ ես բժշկի մասին, ով բուժում է մարդկանց տարածության վրա, նույնիսկ չտեսնելով նրանց":

Հարցն ինձ փակուղի բերեց: Առաջ ես լսել էի տարածության վրա բուժող բուժարարների մասին, բայց Մարկն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ լրիվ այլ բան:

"Նա հոգեթերապևտ է, բուժել է բազմաթիվ մարդկանց: Նրա հիվանդները քանակով բավական էին մի ամբողջ հոգեբուժարանի համար: Ընդ որում նրանցից ոչ մեկին նա չի էլ տեսել":

"Ինչպե՞ս է այդ նրան հաջողվել":

"Նա օգտագործում է ապաքինման մի հավայական մեթոդ, որի անունն է Հո'օպոնոպոնո":

"Հոպո... Հո օպո... ի՞նչ", - հարցրեցի ես:

Տաս անգամ խնդրեցի Մարկին կրկնել այդ բառը: Երբեք նախկինում այն չէի լսել: Մարկն այնքան էլ չգիտեր այդ մեթոդի կամ պրոցեսի մասին, որ համառոտ պատմեր ինձ: Պետք է խոստովանեմ, ես գայթակղված էի, բայց դրա հետ մեկտեղ բավական թերահավատորեն էի տրամադրված: Մտածեցի, որ ինչ-որ հերթական հնարանք է: Բուժել մարդկանց, առանց նրանց տեսնելու՞: Ինչպես չէ: Իսկույն հավատացի՛:

Մարկը պատմեց հետևյալ պատմությունը:

"Արդեն 16 տարի ես Կալիֆորնիայի Շաստա սարն եմ գնում ինքնաճանաչման նպատակով: Այնտեղ բարեկամներիցս մեկն ինձ մի փոքրիկ բուկլետ տվեց, որի բովանդակությունը ես երբեք չեմ մոռանա: Տեքստը տպված էր սպիտակ թղթի վրա երկնագույն տառերով: Գրքույկում պատմվում էր հավայական մի բժշկի և բուժման նրա մեթոդի մասին: Ես վերընթերցել եմ այդ գրքույկը շատ անգամ: Չեմ կարող նկարագրել, թե ինչ է այդ բժիշկն անում, բայց այնտեղ ասված է, որ այդ մեթոդով նա շատ մարդիկ է բուժել":

"Իսկ ու՞ր է այդ գրքույկը հիմա", - հարցրեցի: Ես էլ ցանկացա այն կարդալ:

"Չեմ կարողանում գտնել, - պատասխանեց Մարկը: - Բայց մի բան ինձ հուշում է, որ այդ մասին քեզ պետք է ասել: Գիտեմ, դու ինձ չես հավատա, բայց ես նույնքան հետաքրքրված եմ, որքան և դու: Ու ես էլ ավելի շատ բան կուզենայի իմանալ":

Մինչև հաջորդ հավաքույթ մի ամբողջ տարի կար: Այդ ընթացքում ես պրպտեցի ինֆորմացիայի բոլոր աղբյուրները, բայց չգտա ոչ մի տեղեկություն` առանց մարդկանց տեսնելու նրանց բուժող բժշկի մասին: Իհարկե, գտա պատմություններ տարածության վրա բուժելու մասին, երբ բժիշկը բուժվողի կողքին չէ, բայց հասկանում էի, որ հավայական բժիշկը լրիվ այլ բան է անում: Ինչպես հասկացա ես, նրա մեթոդում տարածությունը ոչ մի դեր չէր խաղում: Բացի այդ, ես չգիտեի, թե կոնկրետ ինչպես արտասանել "հո'օպոնոպոնո" (ho'oponopono), որպեսզի օգտագործեմ այդ տերմինը խոսելիս: Այդ պատճառով վերջ տվեցի փորձերս:

Հիպնոսիչների հաջորդ հավաքույթի ժամանակ Մարկը նորից հիշատակեց այդ բուժարարի մասին:

"Գտա՞ր նրա մասին ինչ-որ բան", - հարցրեց նա:

"Ես չգիտեմ նրա անունը և չգիտեմ, թե ինչպես ճիշտ արտասանել նրա օգտագործած մեթոդի անունը, բացատրեցի ես: - Այդ պատճառով ոչինչ չգտա":

Մարկը` շատ ձեռներեց մարդ է: Մենք ընդմիջում արեցինք մեր գործում, վերցրեցինք իմ նոթբուքն ու սկսեցինք որոնումները: Շատ շուտ գտանք Հո'օպոնոպոնոյի մեթոդին նվիրված հիմնական և միակ պաշտոնական կայքը: Նայելով այն, ես գտա մի քանի ամփոփիչ հովածներ, նվիրված նրան, ինչ ցանկանում էի ուսումնասիրել:

Այնտեղ ես գտա Հո'օպոնոպոնոյի մեթոդի սահմանումը. "Հո'օպոնոպոնոն` ձեր ներսում գտնվող բացասական էներգիայից ազատագրման և Աստվածության մտքերի, խոսքերի ու գործերի ազդեցության առջև ձեր բացվելու պրոցես է":

Փոքր-ինչ պատկերացում անգամ չունեի, թե ինչ է դա նշանակում, այդ պատճառով որոշեցի փնտրել էլի ինչ-որ բան: Եվ գտա հետևյալը. "Կարճ ասած, հո'օպոնոպոնո նշանակում է "անել ճիշտ" կամ "ուղղել սխալը": Հինավուրց հավայացիների հավատամքների համաձայն, սխալները ծագում են այն մտքերից, որոնք գիտակցության մեջ ցավալի հիշողություններ են առաջացնում: Հո'օպոնոպոնոն առաջարկում է մեթոդ, որը կօգնի ազատագրվել այդ ցավալի մտքերից կամ սխալներից, որոնք բերում են օրգանիզմի անհավասարակշռության և հիվանդությունների":

Այո, հետաքրքիր է: Բայց ի՞նչ է դա նշանակում:

Հանելուկային հոգեթերապևտի որոնումներում կայքն ուսումնասիրելու արդյունքում ես հայտնաբերեցի, որ գոյություն ունի Հո'օպոնոպոնոյի կատարելագործված մի ձև "Ինքնություն Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ" (ԻՀՄ) անվանմամբ:

Ես ավելի շատ հետաքրքրվեցի: Մարկը նույնպես: Անհամբերությամբ մենք շարժվեցինք առաջ:

Շուտով մի հոդված ևս հայտնաբերեցինք, որը մեզ համար լուսաբանեց որոշ հասկացությունների իմաստը:

Sambitbaba
15.04.2015, 20:45
100%-անոց պատասխանաատվություն
Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության մեթոդի օգնությամբ
իմ այցելուների խնդիրները լուծելու համար


Խնդիրները լուծելու և հիվանդներին բուժելու ավանդական մեթոդներում բժիշկն առաջնորդվում է վստահությամբ, որ խնդրի աղբյուրը գտնվում է հիվանդի, բայց ոչ մի դեպքում բժշկի ներսում: Բժիշկը համարում է, որ իր պատասխանատվության ոլորտն է մտնում օգնությունը հիվանդին`նրա խնդիրները լուծելու հարցում: Կարո՞ղ են արդյոք այդ հավատամքները բերել հիվանդի օրգանիզմի ընդհանուր հյուծմանը բժշկի գործողությունների շնորհիվ:

Իր այցելուների խնդիրները արդյունավետ լուծել սովորելու համար, բժիշկը պետք է 100 %-անոց պատասխանատվություն կրի պրոբլեմային իրավիճակի ստեղծման համար, այսինքն համարի, որ խնդրի աղբյուր են հանդիսանում ոչ թե պացիենտի սխալները, այլ իր` բժշկի սխալ մտքերը:

Լիակատար պատասխանատվությունը խնդրի ծագման համար թույլ է տալիս բժշկին ամբողջովին պատասխանատու դառնալ այդ խնդրի լուծման համար: Օգտագործելով Հո'օպոնոպոնոյի բարեփոխված մեթոդը` կահունա* Լապա'աու Մորրնա Նամալակու Սիմեոնայի մշակած զղջման, ներման և փոխակերպման պրոցեսը, բժիշկն ի վիճակի է փոխել սխալ մտքերն իր և պացիենտի մեջ և դարձնել դրանք ՍԻՐՈ կատարյալ մտքեր:



- - - - - - -

Կնոջ աչքերում փայլում են արցունքները: Բերանի անկյուններին խորը կնճիռներ են ընկել: "Ես անհանգստանում եմ որդուս մասին, - հոգոց է հանում Սինտիան: - Նա նորից թմրադեղեր է ընդունում": Մինչև նա կպատմի իր վշտալի պատմությունը, ես սկսում եմ մաքրել իմ ներսում կուտակված սխալ մտքերը, որոնք մարմնավորվել են որպես այդ կնոջ պրոբլեմ:

Սխալ մտքերը փոխարինվեցին սիրո մտքերով բժշկի, նրա ընտանիքի, բարեկամների և նախնիների մտքերում: Այդ մտքերը փոխվեցին նաև պացիենտի, նրա ընտանիքի, բարեկամների և նախնիների մտքերում: Հո'օպոնոպոնոյի բարեփոխված մեթոդը թույլ է տալիս բժշկին աշխատել անմիջականորեն Սկզբնաղբյուրի հետ, որն ընդունակ է սխալ մտքերը փոխակերպել ՍԻՐՈ: Եվ հիմա.

Արցունքները ցամաքեցին կնոջ աչքերում: Բերանի մոտ կնճիռները հարթվեցին: Նա ժպտում է, հանգստությունը լուսավորվել է նրա դեմքին: "Ես չգիտեմ ինչու, բայց ինձ ավելի լավ եմ զգում": Ես նույնպես չգիտեմ, թե ինչու: Իրոք: Կյանքը հանելուկ է, բացի ՍԵՐԸ, որ գիտի ամեն ինչ: Ես ուղղակի նեգատիվ մտքերին թույլատրում եմ հեռանալ և շնորհակալություն եմ հայտնում ՍԻՐՈՆ, որից գալիս է այդ ամբողջ բարեմաղթանքը:



- - - - - - -

Հո'օպոնոպոնոյի բարեփոխված պրոցեսի օգնությամբ խնդիրները լուծելիս, բժիշկն իր անձը, իր Գիտակցությունը նախ և առաջ միացնում է Սկզբնաղբյուրին, որին շատերը ՍԵՐ կամ ԱՍՏՎԱԾ են անվանում: Երբ այդ միացումը կայանում է, բժիշկը հրավիրում է ՍԻՐՈՆ ուղղել իր մեջ սխալ, վնասակար մտքերը, որոնք որպես պրոբլեմ մարմնավորվել են իր մեջ առաջին հերթին և պացիենտի մեջ` երկրորդ հերթին: Այդ կոչն իրենից զղջման և ներման պրոցես է ներկայացնում իր` բժշկի համար. "Ես զղջում եմ իմ սխալ մտքերի համար, որոնք խնդիրների պատճառ դարձան իմ և իմ պացիենտի համար. խմդրում եմ, ներիր ինձ":

Ի պատասխան բժշկի ներման խնդրանքով ապաշխարանքի աղոթքի, ՍԵՐՆ սկսում է մեղսական մտքերի փոխակերպման կախարդական պրոցեսը: Հոգևոր փոխներգործության այդ պրոցեսի ժամանակ ՍԵՐԸ սկզբում չեզոքացնում է բացասական հուզումները, որոնք բերել են խնդրի ծագմանը. վրդովմունք, վիրավորանք, վախ, զայրույթ, դատապարտում կամ շփոթմունք: Հետո ՍԵՐՆ ուղարկում է մտքերի չեզոքացրած էներգիա, թողնելով դրանք դատարկության, վակուումի, իսկական ազատության վիճակի մեջ:

Այն բանից հետո, երբ մտքերն ազատվել են բացասական բեռնվածությունից, դարձել են ազատ, ՍԵՐԸ լցնում է դրանք իրենով: Ւ՞նչ է ստացվում արդյունքում: Բուժողը վերանորոգվում է, վերականգնվում է ՍԻՐՈ մեջ: Նույնը տեղի է ունենում նաև հիվանդի հետ, ինչպես նաև բոլորի, ում հետ այդ խնդիրը որևէ կապ ունի: Այնտեղ, որտեղ հիվանդի մոտ բուն էր դրել հուսահատությունը, այժմ բնակություն է հաստատում ՍԵՐԸ: Այնտեղ, որտեղ մութ էր հոգում, այժմ ՍԻՐՈ ապաքինող լույսն է ապրում:

Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության մեթոդը բացում է մարդկանց աչքերն այն բանի վրա, թե ով են իրենք և ինչպես կարող են լուծել մշտապես ծագող խնդիրները, ինչպես նաև սովորեցնում է ՍԻՐՈ մեջ բարեփոխման և վերականգնման պրոցեսին: Ուսուցումը սկսվում է երկժամանոց դասախոսությամբ: Ունկնդիրներին տրվում է կարճ ակնարկ, թե ինչպես են նրանց մտքերը փոխակերպվում հոգևոր, հուզական, ֆիզիկական և ֆինանսական, ինչպես նաև ուրիշ մարդկանց հետ փոխհարաբերությունների խնդիրների: Խնդիրները կարող են ծագել ինչպես ձեր, այնպես էլ ձեր ընտանիքի անդամների, բարեկամների, ծնողների, ընկերների, հարևանների և աշխատակիցների կյանքում: Ուսուցման ընթացքում հանգստյան օրերին ուսանողները ծանոթանում են, թե ինչ է իրենից ներկայացնում խնդիրը, որտեղ է այն ապրում և ինչպես լուծել տարբեր տեսակի խնդիրները` խնդիրների լուծման 25 պրոցեսների օգնությամբ: Ունկնդիրները սովորում են, թե ինչպես պետք է հոգալ սեփական անձի մասին: Այդ մարզման ներքին իմաստն է, որպեսզի ամբողջովին պատասխանատու դառնաս քեզ համար, այն բանի համար, ինչ տեղի է ունենում քո կյանքում, և խնդիրների հասարակ լուծման համար:

Հո'օպոնոպոնոյի բարեփոխված պրոցեսի կախարդանքն այն է, որ դուք ձեզ նոր լույսի տակ եք տեսնում ժամանակի ամեն հաջորդ պահին և սկսում եք ավելի ու ավելի գնահատել ՍԻՐՈ բարեփոխող հրաշքի օգտագործման ամեն հաջորդ միջադեպ:


Իմ կյանքում և մարդկանց հետ իմ փոխհարաբերություններում ես ղեկավարվում եմ հետևյալ սկզբունքներով.

1.Ֆիզիկական Տիեզերքը` իմ մտքերի մարմնավորումն է:
2.Եթե իմ մտքերը վնասաբեր են, նրանք վնասաբեր ֆիզիկական իրականություն են ստեղծում:
3.Եթե իմ մտքերը կատարյալ են, նրանք ստեղծում են ֆիզիկական իրականություն, որը ՍԵՐ է սփռում:
4.Ես ամբողջովին (100%) պատասխանատու եմ իմ ֆիզիկական Տիեզերքը ստեղծելու համար:
5.Ես ամբողջովին (100%) պատասխանատու եմ վնասաբեր իրականություն ստեղծող իմ վնասաբեր մտքերի ձևակերպման համար:
6.Ոչինչ գոյություն չունի ինձանից առանձին: Ամեն ինչ գոյություն ունի որպես մտքեր իմ գիտակցության մեջ:


Իհալիակալա Հյու Լին,
Չարլզ Բրաուն



Մարկն ու ես կարդացինք հոդվածն ու սկսեցինք գուշակել, թե այս երկուսից ո՞վ է մեզ հետաքրքրող բժիշկը` Չարլզ Բրաունը, թէ՞ Իհալիակալա Հյու Լինը: Մենք չգիտեինք: Ճշգրիտ ասել չէինք կարող: Եվ ո՞վ է այդ Մորրնան, ում մասին հիշատակվում է հոդվածում: Եվ ի՞նչ ասել է Հո'օպո...

Մենք շարունակեցինիք որոնումները: Հաջողվեց մեզ հետաքրքրող այս հարցերի վրա գաղտնիքի վարագույրը բացող մի քանի հոդվածներ էլ գտնել: Նրանց մեջ հարցը պարզաբանող որոշ ապացույցներ էլ գտնվեցին, օրինակ. "Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության վերականգնման ընթացքում ամեն մի խնդիր դիտարկվում է ոչ թե որպես փորձություն, այլ որպես հնարավորություն: Խնդիրները միայն վերարտադրում են մեր անցյալի հիշողությունները, տրամադրելով մեզ ավելի շատ հնարավորություններ` նայել մեր վրա ՍԻՐՈ աչքերով և գործել ոգեշնչմամբ":

Ես շատ էի հետաքրքրված, բայց իմաստը խույս էր տալիս ինձանից: Խնդիրները "վերարտադրում են մեր անցյալի հիշողություննե՞րը": Իրո՞ք: Ի՞նչ են փորձում ասել հեղինակները: Ինչպե՞ս այդ Հո'օպոնո... ինչ էր անունը... մեթոդը կարող է օգնել բժիշկներին ապաքինել մարդկանց: Եվ ո՞վ է վերջիվերջո այդ բժիշկը:

Ես մի հոդված էլ գտա, այս անգամ արդեն ժուռնալիստ Դարրել Սիֆֆորդի, ով հանդիպել է այդ Հո'օպոնո... մեթոդը ստեղծողի հետ: Վերջինս մի կին էր, Մորրնա անունով: Նա գաղտնիքների պահապան է, կամ կահունա (Հավայական կղզիներում այդպես են կոչում շամաններին): Մարդկանց բուժելիս Մորրնան առաջարկում է աղոթել "Արարչին ըստ հիվանդի ընտրության, «այն աստվածության` Արարչի իրական շարունակության օգնությամբ, ով ներկա է ամեն մարդու մեջ»":

Հնարավոր է, դուք հասկացաք սրա իմաստը: Առաջին անգամից ինձ չհաջողվեց այդ անել: Ինչպես և Մարկին: Ամենայն հավանականությամբ, այդ Մորրնան ինչ-որ աղոթքանման բառեր է արտասանում, բայց այն պահին ինձ լրիվ այլ խնդիր էր հետաքրքրում` գտնել այդ բուժարարին և ուսումնասիրել բուժման նրա մեթոդը:

Հիմնվելով հոդվածներում և վեբ-կայքում շարադրված տեղեկությունների վրա, մենք ենթադրեցինք, որ մեզ հետաքրքրող բժշկի անունն է` Իհալիակալա Հյու Լին: Բարդ անուն է: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպես արտասանեմ այն: Եվ չգիտեի, թե ինչպես գտնեմ բժշկին: Կայքում ոչ մի որոշակի տեղեկություն չկար: Մենք փորձեցինք որոնել Google-ում, բայց ապարդյուն: Վերջապես որոշեցինք, որ այդ հրաշագործ Մորրնան` հնարանք է ընդամենը կամ արդեն չի բուժում, իսկ հնարավոր է, մահացել է արդեն:

Ես ծածկեցի նոթբուքս և վերադարձա ժողովին:

Բայց արկածներն արդեն սկսվել էին:


- - - - - - - - - -
* Կահունա - Ուսուցիչ, ով հիմնվում է սրբազան գիտելիքների, կամ թաքնագիտության վրա:

Sambitbaba
16.04.2015, 20:21
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԱՐՕՐԻՆԱԿ
ԲԺՇԿԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ



Նա, ով նայում է դուրս, - քնած է,
նա, ով սկսում է նայել իր ներսը, - սկսում է արթնանալ:

Կառլ-Գուստավ Յունգ



Վերադառնալով տուն` Օստին, Թեքսաս նահանգ, - ես ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ բժշկի մասին, ով բուժում է մարդկանց, առանց նրանց տեսնելու: Ո՞րն է նրա մեթոդը: Ո՞վ է այդ բժիշկը: Իսկ միգուցէ, այդ ամբողջ պատմությունը` խաբեությու՞ն է:

Քանի որ ինքնակատարելագործման քսանամյա փորձս նկարագրված է իմ "Ճամփորդություններ դեպի ներս" ("Adventures Within") և "Ձգողության գաղտնիքը" գրքերում, լրիվ բնական է, որ ես ավելի շատ բան էին ուզում իմանալ: Ես միշտ շատ հետաքրքրասեր եմ եղել: Յոթ տարի սովորել եմ գուրուի մոտ: Ունեցել եմ բազմաթիվ զրույցներ ու վարել եմ անհամար հարցազրույցներ ինքնուս-մտավորականների ու իմաստունների, գրքերի հեղինակների ու դասախոսների, միստիկների ու մտքի կախարդների հետ: Քանի որ գրքերս հաջողություն են ունեցել, ես կարող եմ մարդկության զարգացման շրջանում շատ առաջատար էքսպերտների իմ ընկերները համարել: Բայց ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ այդ բժշկի մասին պատմության իմաստը: Այստեղ ինչ-որ բան այն չէր: Դա ինչ-որ նոր բացահայտում էր:

Ինձ անհրաժեշտ էր ավելի շատ բան իմանալ:

Այդ պատճառով ես ձեռնամուխ եղա իմ հետագա որոնումներին: Անցյալում ես մասնավոր խուզարկուներ եմ վարձել կորած մարդկանց որոնումների համար: Այդպես եղել է, երբ ես "Միլիոն դոլարանոց գաղափարներ Բրյուս Բարթոնից" գրքում գրում էի գովազդի հանճար Բրյուս Բարթոնի մասին: Այժմ, դժվար իրավիճակում, դոկտոր Հյու Լինին գտնելու համար ես նորից պատրաստ էի դիմել մասնագետի օգնությանը:

Մի անգամ, Համացանցում "Հյու Լին" անվան վերջին որոնմանս ժամամակ, ես նրա վեբ-կայքի հղում հայտնաբերեցի: Պատկերացում անգամ չունեի, թե ինչու նախկին որոնումների ժամանակ չէի հայտնաբերել: Բայց հիմա այն կար:

Հեռախոսի համար չգտա: Բայց կարող էի խնդրել դոկտոր Հյու Լինին էլեկտրոնային փոստով խորհրդատվության մասին: Դա բուժման տարօրինակ մեթոդ էր, բայց Համացանցի մեր դարում հնարավոր է ամեն ինչ: Որոշելով, որ դա այդ բժշկի դուռը թակելու լավագույն միջոցն է, էլեկտրոնային փոստով ես մի նամակ ուղարկեցի վեբ-կայքում նշված հասցեով: Ինձ իսկական ազարտ էր համակել: Չէի կարողանում համբերել պատասխան նամակին: Ի՞նչ կասի նա: Կգրի՞ արդյոք հանելուկը բացահայտող ինչ-որ բան: Կբուժի՞ ինձ արդյոք էլեկտրոնային փոստով:

Առավոտյան նա պատասխանեց հետևյալ նամակով:



Ջո՛:

Շնորհակալ եմ խորհրդատվության մասին խնդրանքի համար: Խորհրդատվությունները սովորաբար կայացվում են Համացանցով կամ ֆաքսով: Նա, ով խնդրում է խորհրդատվության մասին, ինձ տեղեկություններ է տալիս իրեն հետաքրքրող հարցերի բնույթի մասին, այսինքն նկարագրում է իր խնդիրը կամ իրեն անհանգստացնող հարցը: Ես ընդունում եմ այդ տեղեկությունն ու խորհրդածում եմ նրա շուրջ, որպեսզի Աստվածությունից տեղեկություն ստանամ այդ մասին: Հետո Համացանցով պատասխանում եմ իմ պատվիրատուին և հայտնում եմ այն, ինչ ինձ փոխանցվել է խորհրդածման ժամանակ:

Օրինակ, այսօր ճաշի ժամանակ ես հարցում ստացա Հավայական կղզիներում բնակվող մի իրավաբանից: Ստացված հարցումը մշակելուց հետո ես նրանց պատասխան ուղարկեցի այն տեեկություններով, որոնք ստացել էի Աստծոց խորհրդածման ժամանակ:

Տեղեկություններն իմ և իմ աշխատանքի էության մասին կարելի է գտնել www.hooponopono.org կայքում:

Դիմեք ինձ ցանկացած պահի, եթե ես ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել:
Ցանկանում եմ, որ Աշխարհը բարի լինի Ձեր հանդեպ:
Խաղաղություն ինձ,
փիլիսոփայության դոկտոր Իհալիակալա Հյու Լին



Տարօրինակ նամակ էր: Նա խոսում է Աստծո մասի՞ն: Նրան իրավաբաննե՞րն են վարձում: Այդ բժշկի մասին դատողություններ անելու համար ես բավարար տեղեկություններ չունեի, բայց, որոշակիորեն, ցանկանում էի ավելի շատ բան իմանալ:

Անմիջապես որոշում ընդունեցի վարձել նրան էլեկտրոնային փոստով խորհրդատվության համար: Խորհրդատվության արժեքն էր 150 դոլար: Վերջապես ես կլսեմ իմ երկար մտորումների պատասխանները հենց նրանից, ով բուժում է հրաշքների օգնությա՛մբ: Ես շատ էի հետաքրքրված:

Իսկ ի՞նչի մասին հարցնել: Իմ կյանքում ամեն ինչ բավական լավ էր դասավորվել, ես գրել էի մի քանի գիրք, հաջողությունն իմ ուղեկիցն էր, ունեմ մեքենաներ, տներ, կյանքի ընկերուհի, մարդկանց մեծամասնության հասկացմամբ առողջ եմ և երջանիկ: Եվ, քանի որ կռիվ էի տալիս ավելորդ կիլոգրամներիս հետ, ուրեմն որոշեցի դոկտոր Հյու Լինից խորհրդատվություն վերցնել հենց այդ հարցով: Նա պատասխանեց հաջորդ օրը:



Շնորհակալ եմ, Ջո, պատասխանի համար:

Երբ ես նայեցի, - տեսա. "Ձեր մոտ ամեն ինչ կարգին է":

Խոսեք ձեր մարմնի հետ: Ասեք նրան. "Ես քեզ սիրում եմ: Ինձ դուր է գալիս, թե դու ինչ տեսք ունես: Շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ դու ինձ հետ ես: Եթե նեղացրել եմ քեզ ինչ-որ բանով, խնդրում եմ, ներիր ինձ": Կանգ առեք և զննեք ձեր մարմինը: Թող ձեր հայացքը լիքը լինի սիրով ու երախտագիտությամբ: "Շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ քո մեջ եմ գտնվում: Շնորհակալ եմ եմ այն բանի համար, որ տեղափոխում ես ինձ: Շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ շնչում եմ, որ խփում է իմ սիրտը":

Նայեք ձեր մարմնին որպես գործընկերոջ ձեր կյանքում, այլ ոչ որպես ծառայի: Խոսեք ձեր մարմնի հետ այնպես, ինչպես խոսում եք փոքրիկ երեխայի հետ: Ընկեր դարձեք նրան: Լավ աշխատելու համար մարմնին շատ ջուր է հարկավոր: Ձեզ կարող է թվալ, թե դուք սոված եք, իսկ իրականում մարմինն ահազանգում է ձեզ ծարավի մասին:

Երբ խմում եք "արևային երկնագույն ջուր", ձեր հիշողությունները փոխվում են, ձեր ենթագիտակցությունն ազատվում է պրոբլեմներից, դուք օգնում եք մարմնին "աշխատել և ընդունել Աստծոն": Վերցրեք ապակե երկնագույն շիշ: Լցրեք ջրով: Փակեք խցանով: Ամենաքիչը մեկ ժամ դրեք արևի կամ լամպի լույսի տակ: Հետո խմեք այդ ջուրը: Լոգանքից հետո թեթևակի ցայեք ձեր մարմինն այդ ջրով: "Երկնագույն արևային" ջուրն օգտագործեք կերակուր պատրաստելու համար, հագուստ լվանալու համար և ցանկացած այլ նպատակի համար: Կարող եք պատրաստել սուրճ ու տաք շոկոլադ:

Ձեր նամակի ոճը նրբագեղ պարզության զգացում է առաջացնում` անգին հատկություն է:

Ես ցանկանում եմ, որ աշխարհը բարի լինի ձեր հանդեպ:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա



Վայելելով նամակի խաղաղ տրամադրությունը, ես ցանկացա ավելի շատ բան իմանալ: Այսպե՞ս է այդ բժիշկը խորհրդատվություն անց կացնում: Սա՞ է մարդկանց հոգեկան հիվանդություններից բուժման նրա մեթոդը: Եթե այո, ուրեմն ես ինչ-որ կարևոր բան բաց եմ թողել: Շատ եմ կասկածում, որ մարդկանց մեծամասնությունն այսպիսի էլեկտրոնային ուղերձը որպես վերջնական որոշում ընդունի ավելորդ քաշի խնդրի վերաբերյալ: Երբ նա ասում է ինձ. "Ձեզ մոտ ամեն ինչ կարգին է", - դա ընդհանրապես չի կարելի խնդրի լուծում համարել:

Ես պատասխան նամակ գրեցի, խնդրելով ավելի շատ տեղեկություններ տալ ինձ: Եվ ահա թե ինչ նա պատասխանեց:



Ջո՛:

Աշխարհն սկսվում է ինձանից:

Իմ խնդիրները` հիշողություններ են, որ վերակենդանանում են իմ ենթագիտակցության մեջ: Իմ խնդիրները չեն վերաբերվում ոչ կոնկրետ մարդու, ոչ կոնկրետ տեղի, ոչ կոնկրետ իրավիճակի: Իմ խնդիրները` այն է, ինչը, Շեքսպիրի պոէտիկ համեմատությամբ, "նախկինում ապրված տառապանքներն են":

Երբ ես նորից վերապրում եմ իմ ծանր հիշողությունները, ես ունեմ ընտրություն: Ես կարող եմ մնալ նրանց հետ, կամ էլ կարող եմ խնդրել Աստծոն ազատել ինձ այդ հիշողությունների վերակենդանացումից և վերադարձնել իմ գիտակցությունն այդ խնդիրներով չծանրաբեռնված իր նախնական վիճակին: Զրոյի կամ դատարկության վիճակին... ազատ հիշողության վիճակին: Երբ միտքս ազատվի, ես ինքս կանցնեմ իմ Աստվածային Ինքնության վիճակին, ինչպես այն Աստվածային Էությունը, ով ստեղծել է ինձ իր կերպ և նմանությամբ:

Երբ իմ ենթագիտակցությունը գտնվում է զրոյական վիճակում, այն հավերժ է, անսահման, անվերջ և անմահ: Երբ ինձ ղեկավարում են իմ հիշողությունները, ես գտնվում եմ ժամանակի որոշակի պահի մեջ, որոշակի տեղում, ապրում եմ որոշակի դժվարություններ, անվստահություն, շուրջս քաոս է, կասկածներ, ես փորձում եմ կրկնել արարքներս և կառավարել շրջապատող աշխարհին: Փոխարենը թույլ տալու հիշողություններին ղեկավարել ինձ, ես ընտրում եմ գիտակցության` Աստծո հետ համաձայնեցված մաքրությունը: Եթե չկա Համաձայնություն, չկա Ոգեշնչում էլ: Եթե չկա Ոգեշնչում, ուրեմն չկա Նպատակ:

Մարդկանց հետ աշխատելիս, ես միշտ խնդրում եմ Աստծոն իմ ենթագիտակցության մեջ փոխակերպել այն հիշողությունները, որոնք վերակենդանացնում են իմ զգացումները, իմ մտքերն ու իմ ռեակցիան այդ մարդկանց վերաբերյալ: Հետո Աստված իմ մաքուր ենթագիտակցությունն ու գիտակցությունը լցնում է Ոգեշնչմամբ, թույլատրելով իմ Հոգուն ապրել այլ մարդկանց զգացմունքները, ինչպես վարվում է ինքն Աստված:

Աստծո հետ փոխներգործելիս, հիշողությունները, որոնք փոխակերպվել են իմ ենթագիտակցության մեջ, փոխակերպվում են նաև բոլոր, ոչ միայն մարդկանց, այլև քարերի, կենդանիների ու բույսերի, գոյատևման բոլոր, տեսանելի և անտեսանելի ձևերի, ենթագիտակցության մեջ էլ: Որքա՜ն սքանչելի է գիտակցել, որ Աշխարհն ու Ազատությունը սկսվում են քո մեջ:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա



Բայց ես դեռևս չէի հասկացել իմաստը: Որոշեցի հարցնել բժշկին, կարո՞ղ եմ արդյոք աշխատել իր հետ և գրել գիրք այն մասին, ինչ նա անում է: Դա ինձ խելամիտ միջոց թվաց նրա մեթոդի մասին պատմելու համար, նաև տեղեկանալու հոգեկան հիվանդությունների ապաքինման նրա աշխատանքի տարիների մասին: Ես գրեցի, որ այդ գիրքը կօգնի ուրիշ մարդկանց: Եվ նշեցի, որ գործի մեծ մասը հենց ինքս կանեմ: Ուղարկեցի նամակս էլեկտրոնային փոստով ու սկսեցի սպասել: Նա չհապաղեց պատասխանել:



Ջո՛:

"Աշխարհն սկսվում է ինձանից":

Մարդկությունն ընդհանուր հիշողություններ է կուտակել ուրիշ մարդկանց օգնելու և աջակցելու անհրաժեշտության ձևով: Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության (ՀՄԻ) մեթոդը կայանում է մեր ենթագիտակցության մեջ այդ հիշողություններից ազատվելու գործում, հիշողություններից, որոնք վերակենդանացնում են զգացումներ` ասող մեզ այն մասին, որ խնդիրները ծագում են "դրսում", այլ ոչ թե մեր ներսում:

Մեզանից ամեն մեկն ունի իր "նախկինում ապրած տառապանքները": Խնդիրների մասին հիշողությունները կապ չունեն մարդկանց, տեղամասերի կամ իրավիճակների հետ: Դա միայն ազատ դառնալու հնարավորություն է:

ՀՄԻ մեթոդի գլխավոր նպատակն է` վերականգնել առանձին վերցրած անձի ինքնությունը, մարդու բնական ռիթմը` Աստվածային Իմաստության օգնությամբ: Նախնական ռիթմը վերականգնելու ընթացքում ծագում է մաքրություն, իսկ հետո Հոգին լցվում է Ոգեշնչմամաբ:

Բնական է, որ ՀՄԻ մեթոդը փորձած մարդիկ ցանկանում են կիսվել ուրիշների հետ ինֆորմացիայով, որպեսզի օգնեն նրանց: Սակայն ավելի ճիշտ է հրաժարվել այդ "Ես կարող եմ ուրիշներին օգնել" մտքից: ՀՄԻ մեթոդը մարդկանց "բացատրելն" ըստ էության նրանց չի օգնի ազատվել ցավալի հիշողություններից: Դա կարելի է անել անձամբ մեթոդը փորձելու միջոցով միայն:

Եթե մենք ցանկանանք մաքրվել "նախկինում ապրած տառապանքներից", ուրեմն մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, ինչպես նաև մնացած բոլորի մոտ: Այդ կերպ մենք մարդկանց մոտ վերացնում ենք ՀՄԻ մեթոդով ուրիշների հետ կիսվելու վախը; մենք ոգեշնչում ենք մարդկանց տրամադրել իրենց գիտելիքներն ուրիշներին, ազատագրելով նախ և առաջ իրենց, իսկ հետո արդեն մնացած բոլորին:

"Աշխարհն սկսվում է ինձանից":

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա



Առաջվա պես ես ոչինչ չհասկացա:

Մի նամակ ևս ես գրեցի նրան, խնդրելով խոսել հեռախոսով: Ասացի, որ ուզում եմ հարցազրույց վերցնել: Նա համաձայնվեց: Պայմանավորվեցինք հաջորդ ուրբաթ օրվա համար: Ես այնքան էի հուզված, որ գրեցի ընկերոջս` Մարկ Ռայներին, և նորություններովս կիսվեցի նրա հետ: Ասացի, որ վերջապես խոսել եմ այն տարօրինակ հավայացի շամանի հետ, ում մասին նա պատմեց ինձ մի տարի առաջ: Դա մեծ տպավորություն թողեց Մարկի վրա:

Երկուսս էլ գուշակում էինք, թե ինչ է սպասվում իմանալ:

Եվ համարյա ոչինչ չգիտեինք այն մասին, թե ինչ է մեզ սպասվում ապրել:

Sambitbaba
18.04.2015, 18:03
ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԶՐՈՒՅՑԸ




Ամեն մարդ սահմանափակում է աշխարհի սահմանները
սեփական տեսողության սահմաններով:

Արթուր Շոպենհաուէր



Առաջին անգամ ես դոկտոր Հյու Լինի հետ խոսել կարողացա 2005 թվականի հոկտեմբերի 21-ին:

Նրա լրիվ անունն է` Իհալիակալա Հյու Լին: Սակայն նա խնդրեց ինձ կոչել իրեն ուղղակի "Ի": Այո, այբուբենի տառի պես: Պարզվեց, որ դա այնքան էլ դժվար բան չէ: Մենք խոսեցինք հեռախոսով մոտավորապես մեկ ժամ: Ես խնդրեցի նրան պատմել իր բուժարարական աշխատանքի ամբողջ պատմութունը:

Նա պատմեց, որ երեք տարի աշխատել է Հավայական պետական հիվանդանոցում: Բաժինը, որտեղ խնամքի տակ էին հոգեկան հիվանդները, շատ վտանգավոր տեղ էր: Հոգեթերապևտները հեռանում էին գործից ամեն ամիս: Բժշկական կազմն անընդհատ արձակուրդ էր խնդրում կամ նույնպես ուղղակի ազատվում էր գործից: Մարդիկ հոգեկան հիվանդների բաժնով անցնում էին պատերին սեղմված, վախենալով, որ հիվանդները կհարձակվեն իրենց վրա: Նույնիսկ այցելելն այդ տեղը տհաճ էր արդեն, էլ ինչ ասենք ապրելու կամ աշխատելու մասին:

Դոկտոր Հյու Լինը, կամ "Ի"-ն, պատմեց ինձ, որ իր հիվանդներին երբեք որպես պրոֆեսիոնալ բժիշկ չի քննել: Երբեք տրադիցիոն խորհրդատվություններ չի արել: Նա համաձայնվել է միայն ծանոթանալ նրանց հիվանդության պատմությանը: Ուսումնասիրելով հիվանդության պատմությունը, նա ներգործել է իր վրա: Այդ ներգործման հետ մեկտեղ հիվանդները սկսել են առողջանալ:

Ամեն ինչ ավելի զարմանալի դարձավ, երբ ես լսեցի հետևյալը. "Մի քանի ամիս հետո հիվանդներին, ում շղթայակապ էին պահում, թույլատրեցին տեղաշարժվել առանց որևէ սահմանափակումների, - ասաց նա: - Ուրիշներին, ում տալիս էին հզոր դեղամիջոցներ, ընդհանրապես դադարեցին դեղ տալ: Իսկ նրանք, ով, թվում էր, թե երբեք ազատություն չեն ստանա, բաց թողնվեցին":

Ես սաստիկ զարմացած էի:

"Եվ ոչ միայն այդ, - շարունակեց բժիշկը: - Աշխատակազմն սկսեց հաճույք ստանալ իր աշխատանքից: Բացթողումներն ու հեռացումներն աշխատանքից դադարեցին: Հիմա ադրեն մենք ավելի շատ անձնակազմ ունեինք, քան պետք էր, որովհետև հիվանդներին բաց էին թողնում տուն, իսկ աշխատակիցներն ամբողջ կազմով ներկա էին իրենց տեղերում: Այժմ հիվանդանոցի այդ բաժինը փակ է":

Այդ պահին ես միլիոն դոլարանոց մի հարց տվեցի:

"Իսկ այդ ի՞նչ արեցիք դուք ձեր հետ, ինչը բոլոր այդ մարդկանց թույլ տվեց փոխվել":

"Ես ուղղակի մաքրեցի հոգուս այն մասը, որը կիսում էի այդ մարդկանց հետ", - պատասխանեց նա:

"Ի՞նչ":

Ես չհասկացա:

Դոկտոր Հյու Լինը բացատրեց, որ լրիվ պատասխանատվություն ձեր կյանքի համար նշանակում է պատասխանատվություն ամեն ինչի և բոլորի համար ձեր կյանքում (ուղղակի այն պատճառով, որ դա առկա է ձեր կյանքում): Բառի բուն իմաստով, ամբողջ աշխարհը ձեր սեփական արարման արդյունքն է:

Այ քեզ բա՛ն: Դա ինձ շատ բարդ թվաց: Մի բան է պատասխանատու լինել նրա համար, թե ինչ եմ ես ասում կամ անում: Բայց լրիվ այլ է` պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչ ասում կամ անում է ամեն մի մարդ, ում ես գիտեմ:

Այնուամնեայնիվ, եթե դուք լրիվ պատասխանատվություն եք ընդունում ձեր կյանքի համար, ուրեմն ամենն, ինչ դուք լսում եք, զգում եք համտեսելով, շոշափելով կամ էլի ինչ-որ կերպ, գտնվում է ձեր լրիվ պատասխանատվության տակ, որովհետև դա` ձեր կյանքի մասն է:

Խնդիրը ձեզ շրջապատող մարդկանց մեջ չէ, խնդիրը ձեր մեջ է:

Եվ այդ մարդկանց փոխելու համար, դուք պետք է փոխեք ձեզ:

Ես հասկանում եմ, որ դժվար է դա հասկանալ, ընդունել և ապրել դրա հետ: Շատ ավելի հեշտ է մեղադրել ուրիշին, քան ընդունել սեփական լրիվ պատասխանատվությունը: Բայց դոկտոր Հյու Լինի հետ իմ զրույցի ժամանակ ես սկսեցի հասկանալ, որ նրա համար Հո'օպոնոպոնոյի մեթոդի միջոցով ապաքինումը նշանակում է սովորել սիրել ինքդ քեզ: Եթե ցանկանում եք բարելավել ձեր կյանքը, դուք պետք է ապաքինեք ձեր կյանքը: Եթե ցանկանում եք բուժել ինչ-որ մեկին (նույնիսկ անհույս հիվանդ հանցագործին), ձեզ հետևում է այդ անել, բուժելով ինքներդ ձեզ:

Ես հարցրեցի դոկտոր Հյու Լինին, թե ինչպե՞ս նա եկավ ինքնաապաքինման այդպիսի ըմբռնմանը: Կոնկրետ ի՞նչ էր նա անում, երբ նայում էր հիվանդների հիվանդության պատմությունը:

"Ես ուղղակի կրկնում էի անվերջ "Ես շատ ցավում եմ" և "Ես սիրում եմ քեզ", նորից ու նորից", - բացատրեց նա:

Եվ վե՞րջ:

Եվ վերջ:

Պարզվում է, որ սերը քո հանդեպ` ինքնակատարելագործման ամենալավ միջոցն է: Իսկ երբ դուք կատարելագործում եք ձեզ, դրանով լավացնում եք ձեզ շրջապատող ամբողջ աշխարհը:

Երբ դոկտոր Հյու Լինն աշխատում էր հոսպիտալում, նա, ինչ էլ կատարվեր իր հետ, դիմում էր Աստծոն և խնդրում էր ազատել իրեն դրանից: Նա միշտ լեցուն էր հավատով: Եվ դա միշտ աշխատում էր: Դոկտոր Հյու Լինն ասես հարցնում էր իրեն. "Ի՞նչն է հրահրել իմ մեջ այս խնդրի ի հայտ գալուն և ինչպե՞ս ես կարող եմ վերացնել այդ խնդիրն իմ մեջ":

Ակնհայտ է, որ ներքին ապաքինման այդ մեթոդն էլ հենց կոչվում է. հասնել ինքնության Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ: Դա Հո'օպոնոպոնոյի կատարելագործված տարբերակն է, որի վրա մեծ ազդեցություն են թողել Հավայական կղզիների միսիոներները: Հո'օպոնոպոնոյի սկզբնական մեթոդը պահանջում է միջնորդի ներկայությունը, ով մարդկանց օգնում է, իրենց խնդիրները դեն նետելու միջոցով լուծել դրանք: Եթե մարդ ընդունակ է կտրել իրեն իր խնդրի հետ կապող հանգույցները, ուրեմն խնդիրը կանհետանա: Սակայն Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության մեթոդի համար միջնորդ ընդհանրապես պետք չէ: Ամեն ինչ տեղի է ունենում իմ ներսում: Ես զարմացած էի և գիտեի, միայն ժամանակի ընթացքում ավելի լավ գլուխ կհանեմ դրանից:

Դոկտոր Հյու Լինը ոչ մի նյութ չուներ իր մեթոդի վերաբերյալ: Ես առաջարկեցի նրան գիրք գրել, բայց նա ոչ մի հետաքրքրություն չցուցաբերեց: Հասանելի էր միայն մի հին վիդեոտեսագրություն, որն էլ ես պատվիրեցի: Նա ասաց նաև, որ կարելի է կարդալ Թոր Նորրետրանդերսի " Պատրանքների սպառողը" գիրքը: Քանի որ ես գրքերի կրքոտ երկրպագու եմ, անմիջապես պատվիրեցի այն Amazon կայքում: Հենց գիրքը հասավ ինձ, ես այն փաստորեն կուլ տվեցի:

Այդ գրքում ապացուցվում է, որ մեր գիտակից միտքը գաղափար անգամ չունի այն մասին, ինչ տեղի է ունենում: Նորրետրանդերսը գրում է. "Ամեն վայրկյան մեր զգայական օրգանները մեզ միլիոնավոր բայթերից բաղկացած ինֆորմացիայի հեղեղ են հասցնում: Բայց մեծամասնությամբ մեր ուղեղն ընդունակ է մշակել վայրկյանում մոտ քառասուն բայթ միայն: Միլիոն ու միլիոն բայթեր "նստվածք" են դառնում, ըստ էության, մեզ այդպես էլ ոչ մի օգուտ չբերած մեր փորձի տեսքով":

Այդ պատճառով, եթե ես ճիշտ հասկացա դոկտոր Հյու Լինին, մենք չպետք է անհանգստանանք այն մասին, ինչ տեղի է ունենում մեզ հետ ամեն կոնկրետ պահի: Մենք ուղղակի պետք է ընդունենք ամենն, ինչպես կա, և վստահենք Բարձրագույն ուժին: Եվ ահա այստեղ ծագում է հարցը սեփական կյանքի համար 100%-անոց պատասխանատվության մասին` ամեն տեղի ունեցածի համար պատասխանատվության մասին: Դոկտորն ասում է, որ այդ աշխատանքը ինքդ քեզ մաքրելու է նման: Այդպես էլ կա: Ինքնամաքրման ժամանակ նրա աշխարհը դառնում է մաքուր, որովհետև հենց ինքն էլ կա այդ աշխարհը: Իր սահմաններից դուրս ամեն ինչ` պատրանք է և պրոեկցիա:

Դա փոքր-ինչ յունգական էր հնչում այն իմաստով, որ արտաքին ֆիզիկական աշխարհը, որը դուք տեսնում եք, իրենից ձեր սեփական կյանքի թաքնված կողմն է ներկայացնում: Բայց դոկտոր Հյու Լինի նկարագրությունը դուրս էր գալիս այս նախորոշման շրջանակներից: Նա համոզված է, որ ամեն ինչ` մեր սեփական արտացոլումն է, և ասում էր, որ մեր պատասխանատվության սահմաններում է գտնվում մեր ամբողջ բացասական փորձի վերանորոգումը շնորհիվ Աստծո հետ հոգևոր "միացման": Նրա համար ուրիշ մարդուն ուղղելու միակ միջոցն է "Ես սիրում եմ քեզ" ֆրազի արտասանելն Աստվածային էության վերաբերյալ, ում կարելի է անվանել Աստված, Սեր, Տիեզերք կամ օգտագործել բարձրագույն ուժերին վերաբերվող ցանկացած այլ խոսք:

Այո... Ա՜յ քեզ զրույց: Դոկտոր Հյու Լինն իմ մասին ոչինչ չգիտեր, բայց ինձ ահագին ժամանակ հատկացրեց: Եվ անընդհատ զարմացնում էր ինձ: Ինչպես պարզվեց, նա արդեն մոտ 70 տարեկան էր, և ոմանք նրան համարում էն կենդանի գուրու, իսկ ոմանք` վերվարած:

Ես ամբողջովին հիացած էի դոկտոր Հյու Լինի հետ իմ առաջին զրույցից, բայց ինձ ավելին էր պետք: Ես այնքան էլ չհասկացա, թե ինչի մասին էր նա խոսում: Ավելի հեշտ կլիներ մոռանալ հետագա փորձերի մասին և ուղղակի մոռանալ նրան: Բայց ինձ շատ հետաքրքրեցին նրա մեթոդի օգտագործման իրական օրինակներն այսպես կոչված "անհույս" հիվանդների, օրինակ հոգեկան հիվանդ հանցագործների ապաքինման համար:

Ես իմացա, որ մոտիկ ապագայում դոկտոր Հյու Լինը պատրաստվում է անց կացնել սեմինար, այդ պատճառով հարցրեցի նրան այդ մասին:

"Ի՞նչ կարելի է իմանալ այդ սեմինարի ընթացքում":

"Դուք կիմանաք ամենն, ինչ ցանկանում եք իմանալ", - պատասխանեց նա:

Դա ինձ հիշեցրեց նախկին, 1970-ականներին անց կացվող մարզումները. դուք ստանում եք ամենն, ինչ ենթադրում եք ստանալ:

"Քանի՞ մարդ է մասնակցելու սեմինարին", - հարցրեցի ես:

"Կլինի այնքան մարդ, որքան որ պատրաստ է լինել այնտեղ, - պատասխանեց դոկտորը: - Կարող է, 30, իսկ կարող է, 50. Ես երբեք նախապես չգիտեմ":

Նախքան կավարտեինք մեր զրույցը, ես հարցրեցի դոկտոր Հյու Լինին, ի՞նչ է նշանակում նրա նամակների վերջում պարտադիր առկա POI հապավումը:

"POI նշանակում է Peace of I (խաղաղություն ինձ), - բացատրեց նա: - Դա խաղաղություն է, որ գերազանցում է հասկանալի ամեն ինչ":

Այն ժամանակ ես չհասկացա, թե ինչ է դա նշանակում, բայց այժմ այդ ֆրազն ինձ համար հնչում է որպես բացարձակ իմաստի տիպար:

Sambitbaba
08.05.2015, 19:30
ՑՆՑՈՂ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Մեր, մարդկային էություններիս համար, նշանակություն ունի նախ և առաջ
մեր սուբյեկտիվ ներքին աշխարհընկալումը: Սակայն մենք հարաբերականորեն
քիչ բան գիտենք այն մասին, թե ինչպես են ծագում մեր գիտակցված ցանկությունները
և ինչպես են նրանք մեզ ստիպում գործել:

Բենջամին Լիբեթ



Դոկտոր Հյու Լինի հետ առաջին զրույցից հետո ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ իմանալ ավելին: Ես հարցրեցի դոկտորին սեմինարի մասին, որը նա ծրագրավորել էր անց կացնել մի քանի շաբաթ անց: Նա ասաց, որ համոզված է մի բանում միայն. սեմինարին պետք է մասնակցեն նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են դրանով: Իրեն ամբոխ պետք չէ: Նա ցանկանում էր բաց սրտեր գտնել: Նա վստահել է Աստվածային Էությանը (դա Բարձրագույն Ուժերի նրա սիրելի անվանումն է) հույսով, որ սեմինարի կազմն իդեալական կլինի:

Ես հարցրեցի ընկերոջս` Մարկ Ռայենին (ով պատմել էր ինձ դոկտոր Հյու Լինի մասին), չի՞ ցանկանում նա արդյոք մասնակցել այդ սեմինարին: Եվ առաջարկեցի վճարել նրա ճանապարհի ծախսերը որպես վարձատրություն հրաշքի և այդ հրաշքը ստեղծող կախարդի միասին ինձ պատմելու համար: Բնական է, Մարկը համաձայնվեց:

Ճամփորդությունից առաջ ես մի քանի ուսումնասիրություններ ևս կատարեցի: Որոշեցի պարզել, ինձ հետաքրքրող այս մեթոդն ունի՞ արդյոք ընդհանուր ինչ-որ բան հունա ուսմունքի հետ` բուժման ճանաչված մեթոդի, որի հայրենիքն են Հավայական կղզիները: Դա ոգեհմայական ուսմունք է, որը նկարագրել է Մաքս Ֆրիդոմ Էլոնգը: Նա հայտարարել է, որ ձեռք է բերել այդ գաղտնի գիտելիքն իր հավայական ընկերներից այն ժամանակներում, երբ որպես դպրոցի ուսուցիչ աշխատում էր Հավայական կղզիներում: 1945 թվականին Մաքս Ֆրիդոմ Էլոնգը հիմնել է Huna Fellowship կազմակերպությունը և հրատարակել է մի շարք գրքեր, որոնցից ամենաճանաչվածն է "Գաղտնի գիտություն հրաշքների մասին" գիրքը: Չնայած իր ամբողջ հմայքին, Էլոնգի աշխատությունն ընդհանուր ոչինչ չուներ ինձ հետաքրքրող թերապևտի հետ: Որքան ես հասկացա, Հյու Լինը զբաղվում էր նրանով, ինչի մասին Էլոնգը երբեք չէր էլ լսել:

Շարունակելով կարդալ և ուսումնասիրել, ես ավելի շատ էի զարմանում: Անհամբերությամբ սպասում էի օրվան, երբ կհանդիպեմ այդ բուժարարի հետ:

Ես թռա Լոս Անջելես, այնտեղ հանդիպեցի Մարկի հետ և մենք գնացինք Կալաբասաս, նահանգ Կալիֆոռնիա: Մինչև ճանապարհ ընկնելը Մարկը հասցրեց ինձ ցույց տալ Լոս Անջելեսը, և մենք հրաշալի ժամանակ անց կացրինք:

Սենյակում, որտեղ անց էր կացվում սեմինարը, երեսունից ավելի մարդ էր հավաքվել: Հավաքվածների գլուխների հետևում ոչինչ չէր երևում, և ես ստիպված էի ոտքերիս թաթերին կանգնել: Ես ցանկանում էի տեսնել բուժարարին: Ցանկանում էի տեսնել այդ հանելուկային մարդուն: Ցանկանում էի տեսնել դոկտոր Հյու Լինին: Եվ երբ վերջապես տեսա նրան, նա բարևեց ինձ:

"Ալոհա, Ջոզեֆ", - ասաց նա և մեկնեց ձեռքը: Նա շատ փափուկ ձայն ուներ, բայց զգացվում էր նրա խարիզման և հեղինակությունը: Նրա հագին բամբակյա վարտիքներ էին, բաց վերնաշապիկ և աշխատանքային բաճկոն: Ոտքերին սպորտային կոշիկներ էին, գլխին` բեյսբոլի կեպի, որը, ինչպես իմացա հետո, նրա հագուստի անբաժան մասնիկն էր:

"Ալոհա, Մարկ", - ողջունեց նա ընկերոջս էլ:

Հետո հարցրեց մեզ թռիչքի մասին, թե որքան ժամանակ է տևում ճանապարհը Թեքսասից Լոս Անջելես և այլն: Ես վայրկենապես սիրահարվեցի այդ մարդուն: Նրա լուռ վստահողական խոսելաձևը և զրույցի հայրական ոճն իմ մեջ ջերմության զգացմունք էին հարուցում:

Դոկտոր Հյու Լինը` ճշտապահ մարդ է: Սեմինարը սկսվեց ժամանակին և որոշ ժամանակ անց դոկտորը դիմեց ինձ:

"Ջոզեֆ, երբ դու ինչ-որ ֆայլեր հեռացնում ես քո համակարգչից, ու՞ր են նրանք կորում":

"Գաղափար անգամ չունեմ", - պատասխանեցի ես: Բոլորը ծիծաղեցին: Բայց ես համոզված եմ, որ նրանք էլ այդ հարցի պատասխանը չունեին:

"Երբ դուք ինչ-որ բան ջնջում եք համակարգչի վրա, ու՞ր է դա կորում", - դիմեց դոկտորը բոլորին:

"Ընկնում է զամբյուղը", - գոչեց ինչ-որ մեկը:

"Ճիշտ է, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Տվյալները սկավառակի վրա կան, բայց նրանց տեսնել չի կարելի: Ճիշտ նույնը տեղի է ունենում ձեր հուշերի հետ էլ: Նրանք կան ձեր հիշողության մեջ, միայն տեսնել նրանց դուք չեք կարող: Սակայն դուք ցանկանում եք հավերժ ջնջել այդ հուշերը":

Դե ինչ, դա ինձ զվարճալի համեմատություն թվաց, բայց ես բացարձակապես չհասկացա, թե ինչ է դա նշանակում կամ ինչ պատճառով է ասվում: Ինչի՞ս է պետք հավերժ ջնջել հուշերս:

"Դուք կարող եք ընտրել կյանքում երկու ճանապարհներից մեկը, - բացատրեց դոկտոր Հյու Լինը, - ղեկավարվել հիշողությամբ կամ ղեկավարվել ոգեշնչմամբ: Հուշերը` հին ծրագրերի վերարտադրումն է: Ոգեշնչումը` ուղերձ է Աստծոց: Ձեզ պետք է սովորել գործել ըստ ոգեշնչման: Միակ միջոցը լսել Աստծոն և ստանալ ոգեշնչում` ձեր հուշերը ջնջելն է: Ամենն, ինչ ձեզ պետք է անել, - ազատել ձեր հիշողությունը":

Դոկտոր Հյու Լինը երկար ժամանակ ծախսեց, որպեսզի բացատրի, թե ինչ կերպ է Աստված հանդիսանում մեր "զրոյական վիճակը": Այն վիճակը, որի մեջ մենք ոչ մի սահմանափակում չունենք: Հուշեր չունենք: Նույնություն չունենք: Չունենք ոչինչ, բացի Աստված: Մեր կյանքում լինում են պահեր, երբ մենք անցնում ենք սահմանափակությունների բացակայության վիճակը, բայց ժամանակի մեծ մասը թույլ ենք տալիս աղբին (որը հուշեր ենք անվանում) ղեկավարել մեզ:

"Երբ ես աշխատում էի հոգեբուժարանում և նայում էի բուժվողների հիվանդության պատմությունը, - պատմեց մեզ դոկտորը, - ներսումս ցավ էի զգում: Դա մեր ընդհանուր հիշողությունն էր: Դա ծրագիր էր, որը ստիպում էր հիվանդներին վարվել այնպես, ինչպես նրանք վարվում էին: Նրանք իրենց չէին ղեկավարում: Երբ ես ազատվեցի այդ ծրագրից, ես մաքրվեցի":

Մաքրվելն ապաքինման մեթոդ է դառնում: Դոկտորը մեզ պատմեց մաքրվելու տարբեր միջոցների մասին, որոնց մեծ մասը նկարագրել ես չեմ կարող, որովհետև դրանք նրա անձնական հայտնագործություններն են: Այդ մեթոդներին սովորելու համար ձեզ ահնրաժեշտ է Հո'օպոնոպոնոյի սեմինար հաճախել: Սակայն կպատմեմ մի մեթոդի մասին, որը դոկտոր Հյու Լինն օգտագործել և օգտագործում է ամենից հաճախ, և այն միակ մեթոդի մասին, որին տիրապետում եմ ինքս:

Գոյություն ունեն չորս հաստատումներ (աֆֆիրմացիա), որոնք, դիմելով Աստծոն, դուք պետք է կրկնեք նորից ու նորից, առանց կանգ առնելու:

"Ես սիրում եմ քեզ":

"Ես շատ ցավում եմ":

"Ներիր ինձ, խնդրում եմ":

"Ես երախտապարտ եմ քեզ":

Այդ առաջին հանդիպումից հետո "Ես քեզ սիրում եմ" ֆրազն իմ մանտրան դարձավ, իմ ներքին աղոթքը: Ինչպես դուք երբեմն, արթնանալով, ասես երաժշտություն եք լսում ձեր ներսում, այնպես ես, արթնանալով, լսում եմ գլխումս "Ես քեզ սիրում եմ": Դա սքանչելի զգացում է: Ես չգիտեի, թե ինչպես է դա առնչվում մաքրման հետ, բայց ամեն դեպքում դա ինձ դուր էր գալիս: Ինչպե՞ս կարող է "Ես քեզ սիրում եմ" ֆրազը վատը լինել:



Մի անգամ ևս դոկտոր Հյու Լինն անմիջականորեն դիմեց ինձ. "Ջոզեֆ, ինչպե՞ս կարելի է իմանալ, հանդիսանու՞մ է արդյոք ինչ-որ բան ձեր հիշողությունների մասը, թե՞ դա ոգեշնչում է":

Ես չհասկացա հարցը և խնդրեցի բացատրել:

"Որտեղի՞ց դուք գիտեք, որ նա, ով հիվանդացել է քաղցկեղով, ինքնուրույն է հիվանդացել: Միգուցէ այդ հիվանդությունն ուղարկել է Աստված, որպեսզի օգնի՞ նրան":

Ես մտածմունքի մեջ ընկա: Ես փորձում էի գիտակցել հարցը: Իրոք, որտեղի՞ց կարելի է գիտենալ, իրադարձությունը տեղի է ունենում ձեր սեփական գիտակցության մեջ, թե՞ այն պրոեկցվում է Աստծո կողմից:

"Պատկերացում չունեմ", - պատասխանեցի ես:

"Ես նույնպես, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Ահա թե ինչու մենք պետք է անընդհատ մաքրվենք, մաքրվենք ու մաքրվենք: Դուք պետք է մաքրվեք թե ինչ-որ կոնկրետ բանից, և թե ամենից ամբողջությամբ, որովհետև չգիտեք, թե ինչն է հանդիսանում հիշողություն, իսկ ինչը` ոգեշնչում: Դուք մաքրվում եք, որպեսզի տեղ բացեք սահմանափակումների բացակայության` զրոյական վիճակի համար":



Դոկտոր Հյու Լինը համարում է, որ մեր գիտակցության մեջ արտացոլվում է իրական աշխարհի փոքրիկ մասը միայն, և այդ արտացոլումը ոչ միայն լրիվ չէ, այլ նաև ճշգրիտ էլ չէ: Ես չհասկացա այդ կոնցեպցիան այնքան ժամանակ, մինչև ձեռք բերեցի Գայ Քլաքսթոնի "Քմահաճ գիտակցություն" ("The Wayward Mind") գիրքը:

Այդ գրքում Քլաքսթոնը նկարագրում է փորձերը, որոնք ապացուցում են, որ մինչև մեր գիտակցաբար որոշում ընդունելը, մեր ուղեղը կարգադրում է մեզ, թե ինչ անենք: Մի հայտնի էքսպերիմենտի ժամանակ նեյրոֆիզիոլոգիայի պրոֆեսոր Բենջամին Լիբեթը մարդկանց ուղեղի գործունեության էնցեֆալոգրամմա կատարեց, որոնց վրա գրի էր առնվում այն, ինչ տեղի էր ունենում նրանց ուղեղում: Հայտնաբերվեց, որ ուղեղի ակտիվության ճղփում տեղի է ունենում ավելի շուտ, քան մարդ գիտակցաբար ուշադրություն է դարձնում ինչ-որ բանի վրա: Դա թույլ տվեց ենթադրել, որ մտադրությունը հրահրվում է ենթագիտակցությամբ և միայն հետո գրավում է գիտակցության ուշադրությունը:

Քլաքսթոնն իր գրքում գրել է, որ Լիբեթը "հայտնաբերել է, որ շարժումն սկսելու մտադրությունն ի հայտ է գալիս մեկ-հինգերորդական վայրկյան առաջ, քան սկսվում է շարժումն ինքը, բայց ուղեղի ակտիվության ճղփումն սկսվում է դեռ մեկ-երրորդական վայրկյան առաջ, քան ուղեղը շարժվելու գիտակցված հրաման է տալիս":

Համաձայն Ուիլյամ Իրվինի կարծիքի, որը նա շարադրել է իր "Ցանկություն. ինչու ենք մենք ցանկանում այն, ինչ ցանկանում ենք" ("On Desire: Why We Want What We Want") գրքում, "նման էքսպերիմենտները թույլ են տալիս պնդել, որ մեր ընտրությունը չի ձևավորվում գիտակցության մեջ, ռացիոնալ կերպով: Այն հայտնվում է մեր ենթագիտակցության մեջ, և, երբ հասնում է գիտակցության մակերեսին, մենք ընդունում ենք այն":

Բենջամին Լիբեթը, ով վիճելի ու ոչ միանշանակ էքսպերիմենտներ է անց կացնում, իր "Գիտակցության ժամանակը ("Mind Time") գրքում գրել է. "Գործելու մտադրության չգիտակցված ծագումն անհնար է գիտակցաբար վերահսկել: Գիտակցաբար վերահսկվողը միայն այդ մտադրության ավարտական փոխակերպումն է շարժական գործողության":

Այլ խոսքերով, այս գրքի հետ ծանոթանալու ցանկությունը կարող է թվալ միայն, թե ձեր գիտակցված ընտրությունն է, բայց իրականում ձեր ուղեղը սկզբում ազդանշան է ուղարկել ծանոթանալ այս գրքին, իսկ հետո ձեր գիտակցությունը համաձայնվել է նախնական մտադրության հետ, մոտավորապես այսպես. "Հավանաբար, սա հետաքրքիր գիրք է: Արժե նրա հետ ծանոթանալ": Դուք կարող էիք որոշում ընդունել ընդհանրապես չբացել այս գիրքը, եթե ձեր գիտակցական միտքը գնար այլ ուղղությամբ, բայց դուք անկարող էիք վերահսկել նախնական ազդանշանը, որը ստիպեց ձեզ այդ գործողությունը կատարել:

Ես գիտեմ, որ դժվար է հավատալ դրան: Ինչպես պնդում է Քլաքսթոնը. "Ոչ մի մտադրություն գիտակցված մտքի մեջ չի հայտնվում, այնտեղ ոչ մի մակարդակ չի ծագում: Մտադրություններն անգիտակից են, դրանք պատկերներ են, որոնք կայծկլտում են գիտակցության "անկյուններում", նշանակելով այն, ինչ կարող է տեղի ունենալ":

Ամենայն հավանականությամբ` իսկական մտադրությունը` ուղղակի նախազգացում է:

Սրա վերաբերյալ ինձ անհանգստացնում է հետևյալը. ուրեմն որտեղի՞ց են գալիս մեր մտքերը:

Sambitbaba
08.05.2015, 19:51
Սա ուղղակի անհավանական է: Քանի որ իմ "Ձգողության գաղտնիքը" գրքում ես գրել, իսկ "Գաղտնիք" ֆիլմում ասել էի մտադրությունների կարևորության մասին, - գիտակցումն այն փաստի, որ մտադրություններն իմ սեփական ընտրությունը չեն, իսկական շոկ դարձավ ինձ համար: Այն, ինչ ես, ի պատասխան իմ մտադրությունների, համարում էի իմ սեփական գործողությունները, ստացվեց, որ ընդամենն` արդեն իմ ուղեղում ծագած իմպուլսների հասարակ արտահայտումն են:

Ծագում է հետևյալ հարցը. ո՞վ կամ ի՞նչն է ստիպում իմ ուղեղին այդ իմպուլսն ուղարկել: Այդ պատճառով ավելի ուշ ես հարցրեցի դոկտոր Հյու Լինին. "Ո՞վ է այդ ամենի պատասխանատուն":

Նա ծիծաղեց և ասաց, որ իրեն դուր է գալիս այդ հարցը:

Լավ, բայց ո՞րն է պատասխանը:

Խոստովանում եմ, մտադրությունների մասին այդ թեորիան ինձ մոլորեցրեց: Շնորհիվ ներքին վերահսկման և ավելորդ քաշից ազատվելու լուրջ մտադրության ես 40 կգ քաշ էի կորցրել: Արդյո՞ք դա իմ գիտակցված մտադրությունն էր թե՞ ես ուղղակի պատասխանեցի իմ ուղեղի` ավելորդ քաշը գցելու մասին ազդանշանին: Արդյո՞ք դա ոգեշնչում էր, թե՞ այդ գործողությունները վերահսկվում էին հիշողությամբ: Այս մտքերս ես նամակով ուղղեցի դոկտոր Հյու Լինին: Ահա նրա պատասխանը:



Զրոյական վիճակում (Աո աքուա) ոչինչ գոյություն չունի, ոչ մի խնդիր, ընհուպ մինչև մտադրությունների ծագման անհրաժեշտությունը:

Քաշը գցելու մասին անհանգստությունն ուղղակի հիշողության ծրագրերի վերարտադրումն է, և այդ հիշողությունները փոխարինում են Զրոյին, այսինքն քեզ: Զրոյական վիճակին, ինքդ քեզ վերադառնալու համար, պահանջվում է, որպեսզի Աստված ջնջի քո հիշողությունները մինչև քո մեջ ավելորդ քաշի մասին անհանգստության ծագելը:

Միայն երկու օրենք ենք կառավարում իրադարձությունները. Աստծոց եկող Ոգեշնչումը և ենթագիտակցության մեջ պահվող Հիշողությունը, նախասկզբնական Նորը և ավելի ուշ ծագած Հինը:

Այդ նկատի ուներ Հիսուս, երբ ասում էր. "Նախ խնդրեցե՛ք Աստծո Արքայությունը (Զրոն), իսկ մնացածը (Ոգեշնչումը) ձեզ ավելիով կտրվի":

Զրոյական վիճակը` քո բնակավայրն է և Աստծո բնակավայրը... "ումից և որտեղից մենք ստանում ենք ամբողջ բարեմաղթանքը` Բարեկեցություն, Առողջություն և Խաղաղություն":

Խաղաղություն ինձ:

Հյու Լին



Որքան ես հասկացա, դոկտոր Հյու Լինը նայում է մտադրություններից այն կողմ և ձգտում է դեպի սկզբնաղբյուրը` զրոյական վիճակը, որտեղ մենք ոչ մի սահմանափակումներ չունենք: Այնտեղից են ծագում մեր հիշողությունն ու մեր ոգեշնչումը: Ավելորդ քաշը դիտարկեք որպես հիշողություն: Միակ բանը, ինչ պետք է անել, սիրել նրան, ներել նրան և նույնիսկ նրան երախտապարտ լինել: Մաքրվելով ավելորդ քաշի մասին հիշողություններից, դուք Աստվածային Էության համար հնարավորություն եք ապահովում գալ դեպի ձեզ ոգեշնչման տեսքով:

Ինձ արդարացի թվաց, որ իմ շատ ուտելու ցանկությունը, ինչն իմ կյանքի մեծ մասն ինձ հաստափորի մեկն էր դարձրել, ծրագիր էր ընդամենը: Այն ծնվել էր իմ ենթագիտակցության մեջ: Եթե ես նրանից չմաքրվեմ, այն այնտեղ էլ կմնա և ժամանակ առ ժամանակ դուրս կգա գիտակցությանս մակերես: Երբ այն գիտակցված դառնա, ես նորից ստիպված կլինեմ զգուշանալ և որոշել` սկսե՞մ նորից շատ ուտել թե ոչ: Դա ամբողջ կյանքի պայքար է դառնում: Եվ դա բոլորովին էլ ծիծաղելի չէ: Իհարկե, ինքնաարգելափակման օգնությամբ կարելի է հաղթահարել սեփական ցանկությունները բավարարելու ձգտումը: Բայց ակնհայտ է, որ դա մեծ էներգիա է խլում և մեծ ջանքեր է պահանջում: Ժամանակի հետ սեփական ցանկությունների թողտվության ինքնաարգելափակումը կարող է նոր սովորույթ դառնալ: Բայց մինչև այդ սովորույթը դաստիարակելը, ինչպիսի՜ դժոխքում ես ստիպված գտնվել:

Դրա փոխարեն հիշողությունները ջնջելով կարելի է հասնել նրան, որ մի օր նրանք ընդհանրապես կանհետանան: Ուտելու ցանկությունն այլևս չի հայտնվի գիտակցության մակերեսին: Միայն խաղաղություն կմնա:

Այդպիսով, մտադրությունը ոչ մի համեմատության չի գնում ոգեշնչման հետ: Եթե ես մտադրվում եմ անել ինչ-որ բան, ես սկսում եմ պայքարել դրա հետ: Իսկ երբ ես ստանում եմ դա ոգեշնչման տեսքով, ուղղակի փոխվում է կյանքս:

Ես առաջվա պես համոզված չէի, որ աշխարհը նման կերպ է կառուցված, և դեռևս կասկածում էի մեր կյանքում մտադրությունների կարևորության վրա: Այդ պատճառով որոշեցի շարունակել հետազոտություններս:

Ճաշեցի Ռոնդա Բեռնի, ճանաչված "Գաղտնիք" ֆիլմը ստեղծողի հետ: Ես որոշել էի նրանից պատասխան ստանալ ինձ ծայրահեղ հետաքրքրող հարցի մասին ու հարցրեցի. "Դուք ինքնե՞րդ հորինեցիք ֆիլմի գաղափարը, թե՞ ստացաք այն վերևից":

Ես գիտեի, որ նա ոգեշնչում է ստացել ֆիլմի վրա այժմ նշանավոր թրեյլերը ստեղծելու համար, որը նմանատիպ քլիպների մարքեթինգային մի իսկակն համաճարակ առաջացրեց (www.thesecret.tv): Մի անգամ Ռոնդան պատմեց, որ ֆիլմի գովազդի իդեան իրեն հանկարծակի եկավ, մի քանի վայրկյանում: Նախնական տարբերակը նա մի քանի րոպեում էր արել: Ակնհայտ է, որ նա ոգեշնչում է ստացել, որը նրան հնարավորություն է տվել ստեղծել կինոյի ամբողջ պատմության մեջ ամենահաջող գովազդային ժապավենը:

Բայց ես ցանկանում էի իմանալ, արդյո՞ք ֆիլմի գաղափարն ինքը ոգեշնչման արդյունք էր, թե՞ Ռոնդան համարում է, որ այն ինչ-որ այլ պատճառներով է ծնվել: Դա վճռական հարց էր մեր մտադրությունների կարևորության մասին իմ մտորումների մեջ: Հաստատու՞մ ենք մենք արդյոք մտադրությունները, որոնք տարբերվում են սկզբնական ազդանշաններից, թե՞ ստանում ենք գաղափարներ, որոնք հետո մտադրություններ կամ մտահղացումներ ենք անվանում: Ահա թե ինչու , երբ մենք նստեցինք սեղանի շուրջ, ես տվեցի նրան այդ հարցը:

Ռոնդան բավական երկար լռեց: Կշռադատելով հարցս, նա մի կողմ էր նայում:

"Ես համոզված չեմ, - վերջիվերջո ասաց նա: - Գաղափարն, իհարկե, եկել է ինձ: Բայց ես նույնպես աշխատել եմ դրա վրա: Ես ստեղծել եմ այն: Այդ պատճառով կարող եմ ասել, որ այդ գաղափարը ես մարմնավորել եմ իրականության մեջ":

Դա շատ արժեքավոր պատասխան էր: Գաղափարը եկել է նրան, այսինքն դա ոգեշնչում էր: Քանի որ ֆիլմը շատ ուժեղ էր ստացվել, նկարված էր շատ լավ և գովազդն էլ հոյակապ էր, ես կարող եմ համարել, որ այստեղ Աստծո կամքն է արտահայտվել: Այո, պետք էր որոշակի աշխատանք կատարել, և Ռոնդան հրաշալի կատարեց այդ: Բայց գաղափարն ինքը ոգեշնչման արդյունք էր:

Հետաքրքիր փաստ. երբ ֆիլմը էկրանների վրա դուրս եկավ ու անցավ մի քանի ամիս, երբ խոսակցությունները նրա մասին հասան առավելագույն աղմուկի, այդ ֆիլմում նկարահանված բոլոր աստղերին Ռոնդան էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկեց: Նա գրեց, որ այժմ ֆիլմն ապրում է իր սեփական կյանքով: Սեփական մտահղացումները մշակելու փոխարեն նա ուղղակի պատասխանում էր ազդանշաններին և օգտագործում էր այդ կերպ իրեն բացվող հնարավորությունները: Եվ դրա արդյունքն էր շուտով լույս տեսած "Գաղտնիք" գիրքը: Լարրի Քինգն այդ ֆիլմին երկու մասանոց առանձին հաղորդում նվիրեց: Լույս տեսավ ֆիլմի աուդիոտարբերակը: Գործի գցվեցին սիքվելները:

Երբ գործում եք, գտնվելով զրոյական վիճակում, որտեղ սահմանափակումներ չկան, ձեզ նպատակներ ու մտադրություններ պետք չեն: Դուք ուղղակի ազդանշաններ եք ստանում ու գործում եք:

Եվ տեղի են ունենում հրաշքներ:


Սակայն ոգեշնչումը կարելի է կասեցնել:

Ռոնդան կարող էր ասել "ոչ" այն խթանին, որը մղեց նրան դեպի ֆիլմը ստեղծելը: Այդ պահին խաղի մեջ է մտնում մեր ազատ կամքը: Երբ ինչ-որ բան ստեղծելու գաղափարը հայտնվում է ձեր մտքի մեջ (ծագում է հիշողությունից կամ հայտնվում է ոգեշնչմամբ), դուք ազատ եք ընտրել, գործել կամ ոչ:

Ջեֆրի Շվարցն իր "Գիտակցություն և ուղեղ" հիանալի գրքում գրել է հետևյալը. "Ձեր գիտակցված կամքը, ձեր ընտրելու իրավունքն ընդունակ են ճնշել ձեր ենթագիտակցության մեջ ծագող ներքին մղումը": Այլ խոսքերով, ձեր մոտ կարող է ցանկություն ծագել ձեր ձեռքը վերցնել այս գիրքը, բայց դուք նմանապես կարող եք ճնշել ձեր մեջ այդ մղումը: Դա էլ հենց կամքի ազատությունն է կամ, ինչպես արտահայտվում է Շվարցը, մերժման ազատությունը:

Շվարցը գրել է, որ "վերջին տարիներս Լիբեթն ընդունել է այն տեսակետը, որ կամքի ազատությունը կատարում է գիտակցության մեջ ծագող մտքերի պահակի դերը, և դուրս է թողնում այդ ներքին մղումների բարոյական մարմնավորումները միայն":

Լեգենդար ֆիզիոլոգ Ուիլյամ Ջեյմսը համարում էր, որ կամքի ազատությունը գործի է ընկնում ինչ-որ գործողություն կատարելու հանդեպ ծագած ներքին մղումից հետո և այդ գործողությունը կատարելուց առաջ: Եվ նորից դուք կարող եք ասել "այո" կամ "ոչ": Ընտրություն կատարողը մնում է գիտակցությունը: Դոկտոր Հյու Լինը սովորեցրել է ինձ, որ, անընդհատ մաքրելով բոլոր մտքերը, անկախ նրանց` հիշողության աշխատանքի արդյունք կամ ոգեշնչում լինելու, - ես կկարողանամ ավելի լավ ընտրել տվյալ պահի համար ամենաճիշտ գործողությունը:

Ես սկսեցի հասկանալ, որ իմ քաշը կորցնելը տեղի ունեցավ, երբ հրաժարվեցի այդ հիշողությունից կամ սովորույթից, որն ստիպում էր ինձ ուտել շատ, իսկ շարժվել քիչ: Ընտրելով չհնազանդվել այդ ներքին մղումներին, ես արտահայտեցի իմ ազատ կամքը, կամ մերժման ազատությունը: Այլ խոսքերով, շատակերության ցանկությունը հիշողություն էր, այլ ոչ ոգեշնչում: Այն ծագում էր ծրագրի կատարման արդյունքում, այլ ոչ թե գալիս էր Աստծոց: Ես արհամարհեցի ծրագիրը կամ հաղթահարեցի այն: Ես հասկացա, որ դոկտոր Հյու Լինը լավագույն մեթոդն է առաջարկում. սիրել ծրագիրը, քանի այն չի տարրալուծվել, իսկ մնացած ամեն ինչ կանի Աստված:

Ես առաջվա պես ամբողջովին այդ ամենը չէի հասկանում, բայց սկսեցի լսել ու որոշեցի դեն չնետել ոչինչ, ինչն ինձ տարօրինակ կթվա: Որքա՜ն քիչ բան գիտեի ես այն մասին, ինչ սպասում էր ինձ առջևում:

Sambitbaba
17.05.2015, 22:19
ԿԱ՞Ն ԱՐԴՅՈՔ
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Ես այն եմ,
ինչ դուք մտածում եք իմ մասին:

Քեթի Բայրոն
"Բոլոր պատերազմները պետք է տեղի ունենան թղթի վրա միայն"




Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները շշմեցրին ինձ ավելի, քան ես կարող էի սպասել: Դոկտոր Հյու Լինը խոսում էր այն մասին, որ ամենն, ինչ մենք ձեռնարկում կամ զգում ենք, - բառացիորեն ամեն ինչ, - տեղի է ունենում մեր ներսում: Եթե մենք ցանկանում ենք փոխել ինչ-որ բան, ուրեմն կարող ենք անել այդ, փոխելով մեզ, այլ ոչ ուրիշներին: Ամբողջ իմաստը լիակատար պատասխանատվությունն ինքդ քեզ վրա վերցնելն է: Ոչ ոգու ոչ մի բանում մեղադրել պետք չէ: Ամեն ինչ մեզանից է կախված:

"Իսկ ի՞նչ կասեք բռնաբարության հաշվով, - հարցրեց ինչ-որ մեկը: - Կամ, օրինակ, ավտովթարի: Չէ՞ որ մենք դրա համար պատասխանատվություն չենք կրում":

"Դուք երբեք չե՞ք նկատել, որ, երբ ինչ-որ խնդիր է ծագում, դուք սովորաբար հանդիսանում եք նրա ամենաանմիջական մասնակիցը, - հարցրեց դոկտորը: - Անհրաժեշտ է գիտակցել քո ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Առանց բացառությունների: Չի կարող լինել ոչ մի վերապահություն, ինչը կթույլատրի խուսափել պատասխանատվությունից այն բանի համար, ինչ ձեզ դուր չի գալիս: Դուք ինքներդ պատասխանատու եք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում, և վերջ":

Նույնիսկ աշխատելով հոգեբուժական հիվանդանոցում և բախվելով մարդասպանների ու բռնացողների հետ, դոկտոր Հյու Լինը պատասխանատվությունն իր վրա էր վերցնում: Նա համարում էր, որ նրանց արարքները հրահրված էին իր հիշողություններով կամ ներքին ծրագրերով: Որպեսզի օգնես նրանց, անհրաժեշտ է ազատվել սեփական հիշողություններից: Միակ ելքը` ջնջել դրանք քո հիշողության միջից: Հենց դա նկատի ուներ դոկտորը, երբ պնդում էր, որ երբեք չի հանդիպել իր հիվանդների հետ հիվանդասենյակում: Դրա փոխարեն նա ուսումնասիրել է նրանց հիվանդությունների պատմությունը: Միաժամանակ, դիմելով Աստծոն, նա կրկնել է անընդհատ. "Ես սիրում եմ քեզ", "Ես ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ": Նա արել է այն, ինչ կարող էր անել, որպեսզի օգնի իր հիվանդներին վերադառնալ սահմանափակությունների բացակայության վիճակին: Երբ դոկտոր Հյու Լինը փոխում էր իրեն, նրա հիվանդներն առողջանում էին:

Նա բացատրեց. "Բառացիորեն հօ'ոպոնոպոնո նշանակում է "անել ճիշտ" կամ "ուղղել սխալը": Հո'օ - հավայերենից թարգմանվում է որպես "պատճառ", պոնոպոնո - "բարելավում": Ժամանակակից հավայացիների նախնիները համարում էին, որ սխալների պատճառը թաքնված է մեր այն մտքերի մեջ, որոնց վրա կործանարար ազդեցություն են գործում անցյալից եկած նեգատիվ հիշողությունները: Հո'օպոնոպոնոն թույլ է տալիս ազատ արձակել դեպի աններդաշնակություն և հիվանդություններ տանող այդ ծանր մտքերի, կամ մոլորությունների, էներգիան":

Կարճ ասած, հո'օպոնոպոնոն իրենից ներկայացնում է խնդիրները լուծելու պրոցես: Բայց այն տեղի է ունենում բացառապես մարդու ներսում:


Ապաքինման այդ նոր կատարելագործված միջոցն առաջարկել էր Մորրնան, մեր հարգարժան կահունան: 1982 թ. նոյեմբերին նա սովորեցրել է այդ մեթոդը դոկտոր Հյու Լինին: Դոկտորը շատ էր լսել բուժարարի մասին, ով դասախոսություններ էր կարդում հիվանդանոցներում, համալսարաններում և նույնիսկ ՄԱԿ-ում: Հետո նա հանդիպել էր Մորրնայի հետ: Երբ Մորրնան բուժեց նրա դստերը գոտեթրմորից, Հյու Լինը թողեց ամեն ինչ և հետևեց Մորրնային, որպեսզի հետազոտի նրա բուժման ոչ-ավանդական մեթոդը: Այն ժամանակ դոկտոր Հյու Լինը լուրջ խնդիրներ ուներ իր հարաբերություններում կնոջ հետ, այդ պատճառով նա հեռացավ տնից: Դա այնքան էլ արտասովոր բան չէ: Կան բազում օրինակներ, երբ մարդիկ լքում են իրենց տներն ու հետևում են հոգևոր ուսուցիչներին: Դոկտոր Հյու Լինը ձգտում էր յուրացնել Մորրնայի մեթոդը:

Սակայն նա ոչ միշտ է ընդունել Մորրնայի տարօրինակ վարքը: Այցելելով վերջինիս սեմինարը, երեք ժամ անց նա լքել է այն: "Նա խոսում էր ոգիների հետ և անհեթեթություններ էր դուրս տալիս, - ասաց նա, - այդ պատճառով ես հեռացա":

Մեկ շաբաթ անց նա վերադարձել է, նորից վճարել է ուսման համար և փորձել է մնալ ամբողջ սեմինարին: Եվ նորից դա նրան չի հաջողվել: Ամենն, ինչին սովորեցնում էր Մորրնան, հակասում էր ամենին, ինչ նրան սովորեցրել էին համալսարանում: Նորից նա ուսուցումը մինչև վերջ չի անցել:

"Ես վերադարձա երրորդ անգամ, և արդեն մնացի մինչև վերջ, - պատմում էր նա ինձ: - Մորրնան ինձ դեռևս խելագարի մեկն էր թվում, բայց ինչ-որ բան նրա մեջ հուզում էր ինձ մինչև հոգուս խորքերը: Ու ես նրա կողքին մնացի մինչև նրա անցումն այլ աշխարհ 1992 թվականին":

Ըստ դոկտոր Հյու Լինի և շատ ուրիշների խոսքերի, Մորրնայի`դեպի անձի ներսն ուղղված մեթոդը հրաշքներ էր գործում: Նրա աղոթքը, բավական էր այն արտասանել, ինչ-որ կերպ ջնջում էր հիշողություններն ու հաստատումները: Ես ցանկանում էի սովորել այդ խորհրդին և գիտեի, որ չեմ հանգստա, մինչև դրան չհասնեմ:

Մորրնան հիշատակում է իր ապաքինման մեթոդը հոդվածում, որը նա գրել էր "Ես հաղթող եմ" գրքի համար. "Այդ հինավուց մեթոդից ես օգտվում եմ սկսած երկու տարեկանից: Այն կատարելագործվել է և միևնույն ժամանակ պահպանել է նախնիների իմաստության էությունը":

Մեյբլ Կացն իր "Ամենահեշտ ճանապարհը" գրքում պնդում է. "Հո'օպոնոպոնոն` ներման, զղջման և փոխակերպման պրոցես է: Ամեն անգամ, երբ օգտվում ենք այդ մեթոդից, մենք մեր վրա ենք ընդունում ամբողջ պատասխանատվությունը և ներողություն ենք խնդրում (մեր համար): Մենք սովորում ենք, որ ամենն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, մեր սեփական "ծրագրերի" հետևանքն է:

Ինձ հետաքրքիր էր, թե Մորրնայի` Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության մեթոդն ինչո՞վ է տարբերվում ավանդական Հո'օպոնոպոնոյից: Դոկտոր Հյուո Լինը բացատրեց դա ինձ այսպես:


Ինքնություն Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ

1. Խնդիրների ներքին անձնական որոշում
2. Ներգրավված եք միայն դու և քո "եսը"
3. Դու մենակ ես, ինքդ քեզ հետ
4. Ապաշխարանք ինքդ քո առջև
5. Ինքնաներում

Հո'օպոպնոպոնոյի ավանդական մեթոդը

1. Խնդիրների որոշում անձանց միջև
2. Ամեն մի մասնակցի խնդիրների լուծման մեջ որպես միջնորդ հանդես է գալիս վարողը
3. Պետք է ներկա լինեն խնդրի մեջ ներգրավված բոլոր դեմքերը
4. Բոլոր մասնակիցները պետք է ապաշխարեն մեկմեկու առջև, ընդ որում վարողը հետևում է, որ կոնֆլիկտներ չծագեն
5. Ամեն մասնակից պետք է ներողություն խնդրի բոլոր ներկաներից:


Համաձայն Հո'օպոնոպոնոյի ավանդական մեթոդի, խնդիրների լուծման եղանակները սովորած վարողը պատասխանատու է, որ ամեն մասնակից հնարավորություն ունենա արտահայտել խնդրի իր տեսակետը: Դա միշտ որպես տարաձայնությունների աղբյուր է ծառայում Հո'օպոնոպոնոյի ավանդական մեթոդում, այնպես ինչպես ամեն մեկը խնդիրը յուրովի է տեսնում: Պետք է խոստովանեմ, որ ինձ ավելի հարգանք է ներշնչում նոր կատարելագործված մեթոդը, երբ ամեն ինչ տեղի է ունենում մարդու ներսում: Ուրիշ մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն չկա: Դրանում ես ավելի մեծ իմաստ եմ տեսնում: Քանի որ իմ ուսուցիչներն են եղել Յունգի հետևորդները, օրինակ բեսթսելլերների հեղինակ Դեբբի Ֆորդը ("Լույսի որսորդների մութ կողմը"), ես արդեն եկել եմ ըմբռնման, որ փոխել կարելի է միայն ինքդ քեզ, այլ ոչ շրջապատող միջավայրն ու այլ մարդկանց:

Հո'օպոնոպոնոյի կատարելագործված մեթոդի հետ միասին, - շարունակեց դոկտոր Հյու Լինը, - Մորրնան ընդգրկեց սեփական "ես"-ի երեք բաղադրիչները, որոնք էլ հենց ինքնության բանալին են: Այդ երեք բաղադրիչները բնորոշ են կենդանի ամեն ինչին. թաքնված "Ես"-ը, կամ Ենթագիտակցությունը (Ունիպիհիլի - երեխան/ենթագիտակցականը); Էգոն կամ Գիտակցությունը (Ուհանե - մայրը/գիտակցականը); և բարձրագույն "Ես"-ը, կամ Գերգիտակցությունը (Աումակուա - հայրը/վերգիտակցականը): Երբ այդ "ներքին ընտանիքը" գտնվում է համաձայնության մեջ, մարդը մոտենում է Աստծոն: Այդ հավասարակշռությունը կյանքի մեջ ներդաշնակություն է ներդնում: Այդպիսով, Հո'օպոնոպոնոն օգնում է վերականգնել բալանսը սկզբից իր` մարդու մեջ, իսկ հետո ամենի, ինչ շրջապատում է նրան":

Նա շարունակում էր պատմել այդ զարմանալի մեթոդի մասին:

"Իրականում Հո'օպոնոպոնոյի հարցում ոչ մի բարդ բան չկա: Հավայացիների նախնիների համար բոլոր խնդիրները սկսվում էին մտքից: Եվ սակայն միտքն ինքը խնդիրներ չի ստեղծում: Ուրեմն որտե՞ղ է նրա աղբյուրը: Բանն այն է, որ բոլոր մեր մտքերը թափանցված են մարդկանց, վայրերի և իրադարձությունների մասին ծանր հիշողություններով:

Գիտակցությունն անկարող է ինքնուրույն լուծել այդ խնդիրները, որովհետև գիտակցությունը միայն կառավարում է: Իսկ կառավարել, չի նշանակում գտնել խնդիրների լուծումը: Չէ՞ որ դուք ցանկանում եք ազատվել նրանցից: Երբ կիրառում եք Հո'օպոնոպոնո, Բարձրագույն Ուժը խլում է ձեր բացասական մտքերը, չեզոքացնում և մաքրում է դրանք: Դու չեք մաքրում մարդուն, վայրը կամ իրադարձությունը, այլ չեզոքացնում եք այդ մարդու, վայրի կամ իրադարձության հետ կապված էներգիան: Այդպիսով, Հո'օպոնոպոնոյի առաջին փուլն է` էներգիայի մաքրումը:

Դրանից հետո հրաշք է կատարվում: Տեղի է ունենում ոչ թե էներգիայի ուղղակի չեզոքացում, այլ նրա ազատագրումը, որի ընթացքում տարածություն է ազատվում: Բուդդիզմում այն կոչվում է Դատարկություն: Ավարտական էտապի վրա դուք թույլ եք տալիս Աստծոն գալ և այդ դատարկությունը լցնել լույսով:

Հո'օպոնոպոնո կիրառելու համար ձեզ պետք չէ ճշգրտորեն գիտենալ, թե ինչում է սխալը կամ խնդիրը: Ամենն, ինչ պետք է ձեզ, - սահմանել ինչ-որ բան, ինչից տառապում է ձեր մարմինը, գիտակցությունը կամ հոգին: Հենց որ սահմանեցիք խնդիրը, անհրաժեշտ է անմիջապես սկսել մաքրումը, ասել "Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ":

Հետազոտելով Մորրնայի մեթոդը, նայելով նրա հետ հարցազրույցների ձայնագրությունները, ես վերջապես գտա այն աղոթքը, որը նա օգտագործում էր հիվանդներին ապաքինելու համար, ընդ որում հաճախ նույնիսկ առանց նրանց տեսնելու: Այն հնչում է այսպես.


Ամենաբարձրյալ Արարիչ, միասնական Հայր, Մայր և Որդի... Եթե ես, իմ ընտանիքը, բարեկամները կամ նախնիները վիրավորել ենք Քեզ, Քո ընտանիքին, բարեկամներին կամ նախնիներին
մեր մտքերով, խոսքերով, վարքով կամ արարքներով աշխարհի արարման պահից մինչև մեր օրերը, մենք Քեզանից ներողություն ենք խնդրում... Թույլ տուր
քավել, մաքրել, դուրս հանել և բաց թողնել բոլոր բացասական հիշողությունները, պատնեշները, էներգիան, զուգորդությունները և այդ անպետք էներգիան փոխակերպել մաքուր լույսի...
Ամե՛ն:

Sambitbaba
27.05.2015, 07:03
Ես այնքան էլ չէի հասկանում, թե դա ինչպես էր այլ մարդու մեջ գործի գցում ապաքինման պրոցեսը, սակայն գիտակցում էի, որ այդ սկզբունքի գործունեությունը հիմնված է ներման վրա: Հավանաբար Մորրնան, իսկ այժմ նաև դոկտոր Հյու Լինը զգում էին, որ ներման մասին աղոթքի միջոցով ճանապարհ է բացվում դեպի ապաքինումը: Մեր բարեկեցության համար գլխավոր խոչնդոտը սիրո պակասությունն է: Ներումը հնարավորություն է տալիս լրացնել այդ թերությունը:

Այդ ամենը հմայում էր ինձ, չնայած դժվար էր հասկանալ, թե ինչպես Հո'օպոնոպոնոյի կիրառումը կարող է օգնել ապաքինել ինձ, ձեզ կամ հոգեկան հիվանդներին: Բայց և այնպես ես շարունակում էի լսել: Դոկտոր Հյու Լինն ասում էր, որ մենք պետք է լիակատար պատասխանատվություն ընդունենք մեր կյանքի համար` առանց բացառությունների, առանց արդարացումների, առանց պայմանների:

"Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող էր լինել, եթե բոլորը գիտակցեին իրենց լիակատար պատասխանատվությունը, - հարցնում էր նա: - Տաս տարի առաջ ես խոստացա ինձ, որ կթույլատրեմ ինձ ուտել սերուցքային պաղպաղակ` այնքան մեծ, որ նույնիսկ ինձ վատ զգամ, - եթե կարողանամ մեկ ամբողջ օր ապրել, չմեղադրելով ոչ ոգու ոչ մի բանում: Ինձ դեռևս ոչ մի անգամ չի հաջողվել այդ անե՛լ: Ես սկսեցի նկատել, որ սկսել եմ ավելի շատ հսկել ինձ, բայց երբեք չեմ կարողացել դիմանալ ամբողջ օրը":

Այ, հիմա ես տեսա, որ մարդկային ոչինչ նրան խորթ չէ: Կարելի էր հավատալ նրա խոստովանություններին: Չնայած ես շատ եմ աշխատել ինձ վրա, բայց դեռևս ինձ հոգեկան հավասարակշռությունից դուրս են հանում մարդիկ և իրավիճակներ, որոնք ես կուզենայի փոխել: Ես սկսել եմ շատ ավելի հանդուրժողաբար վերաբերվել շատ իրավիճակների, որոնց հետ ստիպված եմ բախվել կյանքիս ճանապարհին: Բայց բոլորովին էլ ոչ միշտ է ինձ հաջողվում դրականորեն ընկալել տեղի ունեցող ամեն ինչ:

"Բայց ինչպե՞ս ապացուցել մարդկանց, որ մենք 100 %-ով պատասխանատու ենք մեր սեփական խնդիրների համար, - հարցրեց նա: - Եթե դուք ցանկանում եք լուծել խնդիրը, աշխատեք ձեր վրա: Օրինակ, եթե այն ուրիշ մարդու մեջ է, ուղղակի հարցրեք ձեզ. "Ի՞նչ է տեղի ունենում իմ մեջ, ինչը ստիպում է այդ մարդուն գնալ ընդհարման": Մարդիկ միշտ հայտնվում են ձեր կյանքում, որպեսզի ինչ-որ կերպ դիպչեն ձեզ: Գիտակցելով այդ, դուք կարող եք ելք գտնել ցանկացած իրավիճակից: Ինչպե՞ս: Ուղղակի ասելով. "Ես ցավում եմ, որ այդպես պատահեց: Ներիր ինձ":

Հետո նա բացատրեց, որ եթե դուք մասաժիստ եք կամ թերապևտ և ձեզ դիմում է հիվանդը` մեջքի ցավով, անհրաժեշտ է հարցնել ձեզ. "Ի՞նչ է տեղի ունենում իմ մեջ, ինչը ցավ է հրահրում այս մարդու մեջքին":

Դա սկզբունքորեն նոր մոտեցում է կյանքին: Հավանաբար, հենց դրանով է բացատրվում, թե ինչպես դոկտոր Հյու Լինը բուժեց բոլոր այդ հոգեկան հիվանդ ոճրագործներին: Նա չէր աշխատում նրանց վրա. նա աշխատում էր իր վրա:

Հետո նա ասաց, որ հոգում մենք բոլորս մաքուր ենք, ազատ ծրագրերից, հիշողություններից ու ազդեցություններից: Դա զրոյական վիճակն է: Նրա մեջ սահմանափակումներ չկան: Սակայն կյանքի ընթացքում մենք դիրքորոշումներ ու հիշողություններ ենք ձեռք բերում ճիշտ նույն կերպ, ինչպես ոմանք մրսածություն են ձեռք բերում: Երբ մարդ մրսած է, դրանից նա վատը չի դառնում: Սակայն նա պետք է ամեն կերպ ազատվի դրանից: Նույնն էլ ծրագրերի հետ է: Մենք նրանցով նույնպես վարակվում ենք: Երբ մենք ինչ-որ մեկի մեջ դիրքորոշում ենք տեսնում, այն մեզ էլ է փոխանցվում: Ելքը միակն է` մաքրում:

Դոկտոր Հյու Լինն ասաց. "Խնդիրներից ու հիվանդություններից ազատվելու միջոց միշտ էլ կա յուրաքանչյուր մարդու համար, ով պատրաստ է 100 %-ով պատասխանատու լինել ժամանակի ամեն մի պահին իր կյանքը ստեղծելու համար: Հո'օպոնոպոնոյի հին հավայական մեթոդում մարդ դիմում է Սիրոն, խնդրելով ուղղել իր մեջ եղած թերությունները: Նա ասում է. "Ես շատ ցավում եմ: Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, ինչ տեղի է ունենում իմ մեջ և արտահայտվում է այդ ծրագրի տեսքով": Հետո արդեն պատասխանատվությունն իր վրա է վերցնում Սերը, որպեսզի ուղղի տվյալ խնդիրը հրահրող նրա ներքին մոլորությունները:

Նա ավելացրեց. "Հո'օպոնոպոնոյում խնդիրը դիտվում է ոչ թե որպես խիստ փորձություն, այլ որպես հնարավորություն: Խնդիրը` դա ուղղակի մեր անցյալից եկած հիշողությունների կրկնողությունն է: Այն հայտնվում է, որպեսզի մեզ հնարավորություն տա նայել իրավիճակին սիրո աչքերով և գործել ոգեշնչմամբ":

Գիտեմ, դուք առաջներում էլ եք լսել այս մասին: Ես էլ էի լսել: Բայց դուք չեք դիտարկել դա այնքան համապարփակորեն, ինչպես դա արվում էր սեմինարի ժամանակ: Լրիվ պատասխանատվություն նշանակում է պատասխանատվություն ամեն ինչի համար` նույնիսկ մարդկանց համար, ովքեր հայտնվում են ձեր կյանքում, նրանց խնդիրների համար, որովհետև նրանց խնդիրները` ձեր խնդիրներն են: Դրանք ձեր կյանքի մասն են, և եթե դուք ամբողջովին ընդունում եք պատասխանատվությունը ձեր կյանքի համար, ուրեմն պետք է ընդունեք պատասխանատվությունը նաև նրանց զգացմունքների համար: (Վերընթերցե՛ք սա: Համակվե՛ք սրանով: )

Սա նոր գիտակցության նորարական, նոր հորիզոններ բացահայտող ըմբռնում է: Հետևել դրան` նշանակում է արմատապես փոխել սեփական կյանքը: Բայց մեծամասնությունը մեզանից պատրաստ չեն ընկալել նույնիսկ ամբողջական պատասխանատվության գաղափարը, չխոսենք արդեն այն մասին, որպեսզի ընդունեն այն:

Բայց եթե դուք ընդունում եք դա, ծագում է հետևյալ հարցը. ինչպե՞ս փոխել մեզ, որպեսզի փոխվի մեզ շրջապատող աշխարհը:

Միակ հնարավոր միջոցն է` ասել "Ես սիրում եմ քեզ": Դա էլ հենց ապաքինման բանալին է: Բայց կիրառել այն պետք է սեփական անձի, այլ ոչ թե ուրիշների հանդեպ: Հիշեք, նրանց խնդիրները` ձեր խնդիրներն են: Այդ պատճառով, աշխատելով նրանց վրա, դուք արդյունքի չեք հասնի: Նրանց չէ, որ պետք է ապաքինել, այլ ինքներդ ձեզ: Դուք պետք է ապաքինեք ձեզ: Դուք եք տեղի ունեցող ամեն ինչի աղբյուրը:

Դրանում է հենց Հո'օպոնոպոնոյի բարեփոխված մեթոդի էությունը: Ըմբռնեք դա:

Իսկ մինչ դուք մտածում եք, ես ուղղակի կկրկնեմ "Ես սիրում եմ քեզ":


Սեմինարի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ մենք գործում ենք, հիմնվելով մեր հիշողության, կամ ոգեշնչման վրա: Հիշողությունը ստիպում է մտածել ու կասկածել, իսկ ոգեշնչումն ազատություն է տալիս: Մեզանից մեծամասնությունը մինչև օրս ապրում է հիշողություններով: Մենք չենք գիտակցում դա, քանի որ մեզ տրված չէ դա գիտակցել:

Աշխարհի այդպիսի ընկալման դեպքում Աստված մեզ ուղերձներ է հղում: Եթե ակտիվ է ձեր հիշողությունը` իսկ ավելի հաճախ հենց այդպես է, որ կա, - դուք ոգեշնչում չեք զգա, չխոսենք արդեն այն մասին, որ հետևեք նրան: Արդյունքում վերևից ձեզ հղված բառերը կմնան չլսված: Մեր գիտակցության մշտական խանգարումները մեզ խանգարում են լսել դրանք:

Դոկտոր Հյու Լինն օգտագործում էր մի քանի պատկերներ, որպեսզի բացատրի իր դիրքորոշումը: Մեկի վրա եռանկյունի էր պատկերված: Դոկտոր Հյու Լինը բացատրեց, որ դա պատկերում է մարդուն: Նրա մեջ կա միայն Աստված: Դա զրոյական վիճակն է, երբ բացակայում են բոլոր սահմանափակությունները:

Աստված ձեզ ոգեշնչում է տալիս: Ոգեշնչումը գալիս է վերևից, այն դեպքում երբ հիշողությունը ծրագրավորվում է համայն մարդկության կոլեկտիվ անգիտակցականից: Ծրագիրը` հավատի պես բան է, որը, տեսնելով ուրիշների մեջ էլ, մենք կիսում ենք մեզ շրջապատողների հետ: Երբ մեզ գալիս է ոգեշնչումը, մեր խնդիրն է, ջնջել բոլոր դիրքորոշումները և վերադառնալ զրոյական վիճակի:



http://i.imgur.com/h8zOPkF.jpg



Դոկտոր Հյու Լինը շատ ժամանակ ծախսեց, որպեսզի բացատրի, որ հիշողությունը մենք կիսում ենք մեզ շրջապատողների հետ: Եթե ձեզ դուր չի գալիս ինչ-որ բան այլ մարդու մեջ, նշանակում է, որ դա ձեզ էլ է հատուկ: Ձեր խնդիրն է` ազատվել դրանից: Երբ դա հաջողվի ձեզ, ուրիշն էլ կազատվի դրանից: Վերջիվերջո կազատվի դրանից ամբողջ աշխարհը:

"Աշխարհում ամենահաստատուն դիրքորոշումներից մեկը` կանանց ատելությունն է տղամարդկանց հանդեպ, - պատմում էր նա: - Ես շարունակում եմ մաքրումը, և դա հիշեցնում է ինձ մոլախոտերը քաղհանելը հսկայական դաշտում: Ամեն մի մոլախոտ` դիրքորոշման աղբյուր է: Կանանց կողմից ատելությունը տղամարդկանց հանդեպ հաստատապես արմատավորվել է: Միայն մեր սիրով մենք կարող ենք նրան ստիպել լքել մեզ:

Ես այնքան էլ չհասկացա նրան: Դա ինձ աշխարհի հերթական մոդելը կամ քարտեզն էր թվում: Նման ինչ-որ բան կա ամեն մի հոգեբանի, փիլիսոփայի կամ կրոնական հոսանքի մոտ: Ինձ հենց այդ ըմբռնումն էր հետաքրքրում, որովհետև այն կարող է ապաքինել ամբողջ աշխարհը: Վերջիվերջո, եթե դոկտոր Հյու Լինը կարողացավ բուժել հոգեկան հիվանդ ոճրագործների մի ամբողջ բաժին, ո՞վ գիտի, թե էլի ինչ է հնարավոր:

Բայց հեշտ չէ Հո'օպոնոպոնոյին հավատարիմ մնալ, նկատեց դոկտոր Լինը: Դա հետադարձ վերաբերմունք է պահանջում: "Դա բացարձակապես այնպիսի մոտեցում չէ կյանքին, ինչպես McDonald's-ում, - ասաց նա: - Դա պատուհան չէ, որտեղ անվերջ պատվերվեր են ընդունվում մեքենաների միջից: Բարձրագույն Ուժը պատվերներ չի ընդունում: Այստեղ անհրաժեշտ է մշտական կենտրոնացում մաքրման, մաքրման, մաքրման վրա":


Նա պատմում էր մարդկանց մասին, ովքեր կիրառել էին մաքրման մեթոդն անելու համար այն, ինչ ուրիշներին անհնար էր թվում: Պատմություններից մեկը NASA-ի ինժեներ մի կնոջ մասին էր, ով նրա մոտ էր եկել ինչ-որ հրթիռի աշխատանքի հետ կապված խնդիրների հարցով:

"Քանի որ նա եկել էր հենց ինձ մոտ, ես որոշեցի, որ խնդիրն իմ մեջ է, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Այդ պատճառով որոշեցի դիմել մաքրման: Ես ասացի հրթիռին "Ներիր ինձ": Երբ այդ կինը եկավ նորից, նա ասաց, որ հրթիռն ինչ-որ կերպ ուղղել է իր թռիչքի հետագիծը":

Արդյո՞ք հրթիռի վրա ազդեց Հո'օպոնոպոնոյի մեթոդը: Դոկտոր Հյու Լինն ու այն կինը հավատում են, որ այդպես է: Ես զրուցել եմ նրա հետ, և նա ասաց, որ հրթիռը չէր կարող սխալն ինքնուրույն ուղղել: Պետք է հրաշքի պես ինչ-որ բան տեղի ունենար: Այդ կնոջ համար հրաշք դարձավ դոկտոր Հյու Լինի օգնությամբ մաքրումը:

Չեմ կարող ասել, որ ես հավատացի այս պատմությանը, բայց պետք է խոստովանեմ, որ տեղի ունեցածի հաշվով այլ բացատրություն չունեմ:

Սեմինարին ընդմիջման ժամանակ ինձ մոտեցավ մի մարդ ու ասաց. "Դուք գիտե՞ք, որ ճիշտ ձեր անունով մի հայտնի բիզնեսմեն կա":

Ես չգիտեի, կատակու՞մ է նա, թե ոչ, այդ պատճառով պատասխանեցի. "Իրո՞ք":

"Այո, նա շատ գրքեր է գրել, գրում է ոգեհարցական մարքեթինգի ու հիպնոսի մասին: Հոյակապ տիպ է":

"Այդ ես եմ", - պատասխանեցի:

Անծանոթը շփոթվեց: Մարկ Ռայենը լսել էր մեր խոսակցությունն ու շատ զվարճալի գտավ այն:

Կարևոր չէ, գիտեի՞ն արդյոք մարդիկ, որ ես համացանցային բիզնեսի աշխարհում հայտնի անձ եմ: Ես հայտնի էի դառնում հենց սեմինարի ժամանակ: Դոկտոր Հյու Լինն այնքան հաճախ էր ինձ դիմում, որ ոմանց թվում էր, թե նա զատում է ինձ: Ներկաներից մեկը հարցրեց. "Դուք դոկտոր Հյու Լինի ի՞նչն եք": Ես ասացի, ոչինչը, և հարցրեցի, թե ի՞նչն է նրան այդ մտքին հղել: "Չգիտեմ, - ասաց նա: - Ուղղակի թվում է, թե դոկտորը կենտրոնացած է հենց ձեր վրա":

Ինձ երբեք չի տխրեցրել այն, որ ինձ առանձնացնում են: Ինձ միշտ հաճելի է եղել ուշադրությունը: Եվ մտածում էի, որ դա ունի նշանակություն, չէ՞ որ դոկտորը գիտեր, որ ես գրքեր եմ գրում ու կապված եմ Համացանցի հետ: Համոզված էի, որ հոգու խորքում նա համարում էր, որ եթե ես համակվեմ ապաքինման գաղափարով, կկարողանամ օգնել շատ մարդկանց:

Այն պահին ես չէի գիտակցում, որ, ստանալով ոգեշնչում բարձրից, դոկտորը նախապատրաստում էր ինձ գուրուի դերին: Բայց ոչ թե գուրու ամբողջ աշխարհի համար, այլ գուրու ինքս ինձ համար:

Sambitbaba
05.06.2015, 19:04
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ



Երբ դու գնում ես քո սեփական “Ես”-ի ճանապարհով,
քեզ միշտ կշրջապատի գեղեցիկը, մաքուրը, վեհը և բարերարը քեզ համար:
Քայլել այդ ճանապարհով` նշանակում է գիտակցված ապրել
աստվածային մտքերով, մտադրություններով և արարքներով լի կատարյալ կյանքով:
Եվ հակառակը, առաջին տեղը դնելով քո մեղսագործ մտքերը,
քո իսկ ձեռքերով դու ընտրում ես հիվանդություններով, շփոթություններով, դառնություններով, ընկճվածությամբ, դատապարտմամբ և աղքատությամբ լի
ոչ կատարյալ կյանք:

Դ-ր Իհալիակալա Հյու Լին



Ես ամբողջ ուժով ջանում էի ընկալել դոկտոր Հյու Լինի տված գիտելիքները: Բայց զգում էի, որ ցանկանում եմ և կարող եմ իմանալ շատ ավելին: Ես միշտ հեշտությամբ, սպունգի պես, “ներծծել” եմ ուրիշների գաղափարները: Միշտ բաց եմ եղել ընկալման համար: Առաջին իսկ պարապմունքի ժամանակ ես հասկացա, որ ամբողջ կյանքումս պահանջ եմ ունեցել ասել “Ես քեզ սիրում եմ” ամենին, ինչ հանդիպել է ինձ իմ ճանապարհին, դուր եկել է ինձ դա թե ոչ: Որքան ավելի շատ հաջողվի ինձ քանդել սահմանափակող կողմնորոշումները, որոնց հետ բախվել եմ ես, այնքան ավելի արագ կկարողանամ հասնել սահմանափակությունների բացակայության վիճակին և այդ կերպ իմ միջոցով ներդաշնակության մասնիկ ներդնել մեր աշխարհ:

Մարկին քիչ ավելի դժվար էր տրվում այն, ինչի մասին խոսվում էր սեմինարի ժամանակ: Նա ամեն ինչ ձգտում էր տեղադրել տրամաբանության շրջանակներում: Իսկ ես միշտ ավելի հստակորեն եմ հասկացել, որ մեր գիտակցությունը գաղափար անգամ չունի այն մասին, ինչ տեղի է ունենում իրականում: Եվ այդ պատճառով ամեն ինչին տրամաբանական բացատրություն գտնելու փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման:

Դոկտոր Հյու Լինը բազմիցս կրկնում էր, որ մեր գիտակցությանը հասանելի է ընդամենը 15 բիթ ինֆորմացիա վայրկյանում, այն դեպքում երբ Ինֆորմացիոն դաշտը մեր շուրջ պարունակում է մոտ 15 միլիոն բիթ: Մեզ տրված չէ ըմբռնել ամենն, ինչ տեղի է ունենում մեզ շրջապատող աշխարհում: Թող ամեն ինչ գնա իր ընթացքուվ: Պետք է կարողանալ վստահել:

Համաձայն եմ, արտահայտված գաղափարների մեծամասնությունը խելացնորության էր նման: Այսպես, սեմինարի ժամանակ ներկաներից մեկն ասաց, որ տեսնում է, թե ինչպես պատի վրա բացվեց մի դուռ, որի միջով սահում են մեռյալները:

“Դուք գիտե՞ք, թե ինչն է հրահրել ձեր տեսիլքը,” – հարցրեց դոկտոր Հյու Լինը:

“Չէ՞ որ մենք քիչ առաջ հոգիների մասին էինք խոսում”, - հիշեց ինչ-որ մեկը:

“Ճիշտ է, - համաձայնվեց դոկտոր Հյու Լինը: - Դուք հրապուրեցիք նրանց ձեր խոսակցությամբ: Բայց դուք չեք ցանկանում հայացք նետել այլ աշխարհներ: Չափազանց շատ բան է ձեզ պահում այստեղ և այժմ”:

Ես ինքս ուրվականներ չեմ տեսել: Չգիտեմ, ինչու են նրանք հայտնվում ուրիշներին: Ինձ դուր է գալիս “Վեցերորդ զգայարան” ֆիլմը, բայց միայն որպես ֆիլմ: Ես երբեք ցանկություն չեմ ունեցել հանդիպել հոգիների կամ խոսել նրանց հետ:

Սակայն դոկտոր Հյու Լինի համար դա հաստատ սովորական բան էր: Նա պատմում էր, որ հոգեբուժական հիվանդանոցում աշխատելու ժամանակ լսում էր հոսող ջրի ձայնը զուգարաններում այն դեպքում, երբ այնտեղ ոչ ոք չկար:

“Այն տեղը լիքն էր հոգիներով, - ասում էր նա: - Շատ հիվանդներ մահացել էին իրենց հիվանդասենյակներում, բայց չէին հասկացել, որ այլևս կենդանի չեն: Նրանք դեռևս այնտեղ էին”:

Եվ դեռևս օգտվում էին հարմարությունների՞ց:

Հավանաբար այո:

Բայց դրանով տարօրինակությունները չվերջացան: Դոկտոր Հյու Լինը շարունակում էր ասել, որ եթե խոսակցության ժամանակ դուք նկատում եք, որ ձեր զրուցակցի աչքերը լրիվ սպիտակ են ու ծածկված են թեթևակի շղարշով, ուրեմն նա մոլագար է:

“Նույնիսկ չփորձեք խոսել նրա հետ, - խորհուրդ տվեց նա: - Փոխարենը ջանացեք մաքրել ձեզ և հուսացեք, որ մաքրվելը կազատի ձեզ մթից, որը իշխում է նրա վրա”:

Ես բավական լայն հայացքների մարդ եմ, բայց բոլոր այս խոսակցությունները հոգիների, մոլագարների և գիշերով զուգարաններում ջուրը քաշող ուրվականների մասին, - դա չափազանց էր նույնիսկ ինձ համար: Եվ այնուամենայնիվ ես մնում էի պարապմունքներին: Ես ուզում էի իմանալ ապաքինման սրբազան գաղտնիքները, որպեսզի օգնեմ ինձ և ուրիշներին դառնալ առողջ, հարուստ և երջանիկ: Ուղղակի ես չէի ենթադրում, որ դրա համար ստիպված եմ լինելու անցնել հանդերձյալ աշխարհի միջով ու հայտնվել երկու աշխարհների սահմանին:

Մի անգամ պարապմունքի ժամանակ մենք պառկած էինք հատակին ու մեր մարմնի էներգիան բացող վարժություններ էինք կատարում: Դոկտոր Հյու Լինն ինձ իր մոտ կանչեց:

“Երբ ես նայում եմ նրան, տեսնում եմ Շրի Լանկայի բոլոր սովյալներին”, - ասաց նա:

Ես հետևեցի նրա հայացքին, բայց տեսա միայն հատակին պառկած մի կնոջ:

“Այնքան շատ բան մեր մեջ մաքրվել է պահանջում”, - նկատեց դոկտոր Հյու Լինը:

Չնայած որոշակի շփոթությունների, ես ջանում էի գործնականում կիրառել այն, ինչ սովորեցնում էին ինձ: Ամենահեշտն անընդհատ “Ես քեզ սիրում եմ” կրկնելն էր: Այդպես էլ անում էի: Մի անգամ երեկոյան նկատեցի, որ ինձ մոտ միզապարկի բորբոքում է սկսվում: Ենթադրելով իմ գալիք ապրումները, ես կրկնում էի “Ես քեզ սիրում եմ”: Շուտով մոռացա ցավերիս մասին և առավոտյան ինձ լրիվ լավ էի զգում:

Ընդհանրապես ես անընդհատ մտովի կրկնում էի “Ես քեզ սիրում եմ”, ինչ էլ որ պատահեր իմ կյանքում` վատը, լավը, չեզոք ինչ-որ բան: Որքան կարող էի, ջանում էի մաքրել ամենն, ինչ շրջապատում էր ինձ տվյալ պահին, գիտակցաբար կամ ոչ: Մի փոքր օրինակի վրա ցույց կտամ ձեզ, թե ինչպես է դա գործում:

Մի անգամ էլեկտրոնային փոստով մի նամակ ստացա, որը սաստիկ տխրեցրեց ինձ: Նախկինում ես կփորձեի հաղթահարել այդ, աշխատելով իմ հոգեկան խնդիրների վրա կամ պարզելով իմ հարաբերութուններն այդ տհաճ նամակի հեղինակի հետ: Բայց այս անգամ որոշեցի օգտվել դոկտոր Հյու Լինի մեթոդից:

Առանց դիմելու կոնկրետ որևէ մեկի, ես կրկնում էի իմ մեջ “Ներիր ինձ, խնդրում եմ” և “Ես քեզ սիրում եմ” խոսքերը: Ես ուղղակի կանչում էի սիրո ոգուն, որպեսզի նա ապաքինի իմ մեջ այն, ինչը ստեղծում կամ գրավում էր այդ բացասական արտաքին իրավիճակները:

Մի ժամ էլ չէր անցել, ինչ ես մի նամակ ևս ստացա այդ նույն մարդուց: Նա ներողություն էր խնդրում իր առաջին նամակի համար:

Ուշադրություն դարձրեք, որ ես ոչ մի արտաքին ուժ չեմ գործադրել, որպեսզի ստանամ այդ ներողությունը: Ես նույնիսկ չէի էլ պատասխանել նրան: Ուղղակի, կրկնելով “Ես քեզ սիրում եմ”, ես ինչ-որ կերպ ապաքինեցի իմ մեջ թաքնված սահմանափակող դիրքորոշումը, որին մենք երկուսս էլ մասնակցում էինք:

Մեթոդի կիրառումը ոչ միշտ է նշանակում, որ արդյունք անմիջապես կստանաս: Բանը ոչ թե արդյունքներ ստանալն է, այլ ներդաշնակություն ձեռք բերելը: Երբ հաջողվում է դա, ցանկալի արդյունքներն ավելի շուտ ինքնստինքյան են գալիս:

Օրինակ, մի անգամ կորչեց իմ աշխատակիցներից մեկը: Նա մասնակցում էր մի շատ կարևոր ու հրատապ ծրագրի նախապատրաստմանը: Այդ մարդը ոչ թե ուղղակի դադարեց գալ գործի` թվում էր, թե նա ընդհանրապես վերացել է երկրի երեսից:

Ես շատ ծանր էի տանում դա: Չնայած այն պահին ես արդեն գիտեի դոկտոր Հյու Լինի մեթոդի մասին, հեշտ չէր անընդհատ կրկնել “Ես քեզ սիրում եմ” այն դեպքում, երբ ցանկանում ես ասել “Ես քեզ կսպանե՛մ”: Նրա մասին միտքն անգամ ինձ կատաղության էր հասցնում:

Եվ այնուհանդերձ ես շարունակում էի կրկնել “Ես քեզ սիրում եմ”, “Ես շատ ցավում եմ” և “Ներիր ինձ, խնդրում եմ”: Ես չէի դիմում կոնկրետ մարդու, այլ ուղղակի կրկնում էի այդ խոսքերը: Ինչ խոսք, որ ներսումս էլ սիրո զգացնումք չունեի: Ազնվորեն ասած, ինձ մոտ երեք օր պահանջվեց, որպեսզի ներքին հանգստության որոշ նմանության հասնեմ:

Եվ հենց այդ պահին հայտնվեց իմ կորած աշխատողը: Նա գտնվում էր բանտում և զանգահարեց ինձ օգնության խնդրանքով: Ես օգնեցի նրան և զրույցի ընթացքում անընդհատ կրկնում էի իմ մեջ “Ես սիրում եմ քեզ ”:

Չնայած անմիջական արդյունքներ չհաջորդեցին, բայց երեք օրվա ընթացքում ներքին ներդաշնակություն ձեռք բերելն արդեն նվաճում էր ինձ համար, և դա ինձ երջանկացրեց: Եվ ինչ-որ ակնթարթ աշխատակիցս նույնպես զգաց դա: Հենց այդ ժամանակ նա խնդրեց հսկիչին հեռախոսային զանգի համար ու հավաքեց իմ համարը: Շնորհիվ այդ զանգի ես ստացա որոշ հարցերի պատասխաններ, որոնք օգնեցին ինձ ավարտել այն հրատապ ծրագիրը:


Երբ ես առաջին անգամ եկա դոկտոր Հյու Լինի վարած Հո’օպոնոպոնոյի սեմինարին, նա գովեց իմ “Ձգողության գաղտնիքը” գիրքը: Նա ասաց ինձ, որ իմ մաքրվելու համեմատ իմ գրքի էներգետիկան կավելանա և ընթերցողն անմիջապես կզգա այն: Այլ խոսքերով ասած, աշխատելով ինձ վրա, ես կմիջնորդեմ իմ ընթերցողների կատարելագործմանը:

“Իսկ ինչպե՞ս լինել այն գրքերի հետ, որոնք արդեն վաճառված են և գտնվում են ընթերցողների մոտ”, - հարցրեցի ես: Իմ գիրքը բեսթսելլեր էր, այն հրատարակվում էր տարբեր հրաարակչություններում և մեծ տիրաժներով:

“Այդ գրքերն ընթերցողների մոտ չեն, - բացատրեց Հյու Լինը, հերթական անգամ խոցելով իմ երևակայությունն իր միստիկական իմաստությամբ: - Այդ գրքերը դեռևս քո մեջ են”:

Իմաստն այն է, որ ամեն ինչ միշտ մնում է մեր մեջ:

Այդ նորարարական մեթոդի մանրակրկիտ նկարագրությանն անհրաժեշտ էր առանձին ստեղծագործություն նվիրել: Ահա թե ինչու ես, դոկտոր Հյու Լինի համաձայնությամբ, ձեռնամուխ եղա այս գիրքը գրելուն: Կարճ ասած, ինչ էլ որ ցանկանում եք բարելավել ձեր կյանքում`սկսած ֆինանսական վիճակից մինչև անձնական հարաբերությունները, - դրական փոփոխությունների կարելի է հասնել մեկ ճանապարհով միայն` աշխատելով ձեր վրա:

Սեմինարի ոչ բոլոր մասնակիցներն էին ընդունակ ընկալել այն, ինչի մասին խոսում էր դոկտոր Հյու Լինը: Վերջին օրը նրանք հեղեղեցին նրան հարցերով, ձգտելով նրա գաղափարների մեջ տրամաբանություն գտնել: Օրինակ, նրանք հարցնում էին.

“Ինչպե՞ս մաքրվելը կարող է ազդել այլ մարդու վրա”:

“Իսկ ու՞ր է մնում այստեղ կամքի ազատությունը”:

“Ինչու՞ են այդքան շատ տեռորիստներ հարձակվում մեզ վրա”:

Դոկտոր Հյու Լինը լուռ էր: Թվում էր, թե նա ուղիղ ինձ վրա է նայում, չնայած ես նստած էի վերջին շարքերում: Նա տխուր տեսք ուներ: Չէ՞ որ նա անընդհատ խոսում էր ”արտաքին” գործոնների բացակայության մասին, այն մասին, որ ամեն ինչ տեղի է ունենում մարդու ներսում: Իսկ հիմա նա, հավանաբար, զգում էր իրեն այնպես, որ ունկնդիրների ոչ բավարար ըմբռնումն արտացոլում է իր սեփական ըմբռնման պակասը: Թվում էր, թե հիմա նա ծանր հոգոց կհանի: Ենթադրում եմ, որ նա մտովի արտասանում էր “Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ”:

Հետաքրքիր է, որ ներկաներից շատերն ունեին հավայական անուններ, չնայած նրանք նման չէին հավայացիների: Ես ու Մարկը հարցրեցինք այդ մասին: Մեզ ասացին, որ ցանկացողներին դոկտոր Հյու Լինը կարող է նոր անուններ տալ: Դա արվում էր նոր “ես” ձեռք բերելու նպատակով, որպեսզի հետագայում հեռանաս այդ “եսից” և սահմանափակությունների բացակայության կետում միաձուլվես Աստծո հետ:

Ես լավ գիտեի անվան ուժը: 1979 թվականին ես ստացել էի Սուամի Էնանդ Մանուշրի անունը: Այն ինձ տվել էր իմ ուսուցիչ Բագուան Շրի Ռայնեշը: Կյանքիս այն պահին ես դեռ փախչում էի անցյալիցս, պայքարում էի աղքատության հետ և կյանքի իմաստն էի փնտրում: Նոր անունն օգնեց ինձ ամեն ինչ սկսել մաքուր էջից: Այդ անունից ես օգտվեցի յոթ տարի: Եվ բնական է, որ ինձ հետաքրքրեց, կկարողանա՞ արդյոք և կուզենա՞ արդյոք դոկտոր Հյու Լինն ինձ նոր անուն տալ:

Երբ հարցրեցի նրան այդ մասին, նա պատասխանեց, որ պարտավոր է Աստծոց խորհուրդ հարցնել: Առաջին սեմինարից մոտ ամիս էր անցել, երբ նա գրեց ինձ:


Ջո,

Օրերս իմ մտավոր հայացքի առջև մի ամպ հայտնվեց: Այն սկսեց փոխվել և աստիճանաբար բաց-դեղնավուն դարձավ: Հետո այն ճմլկոտեց նոր արթնացած երեխայի նման, և չքացավ: Նրա տեղում հայտնվեց Աո Ախուա անունը, որ նշանակում է “Բարեպաշտ”:

Այսօր մի նամակով ինձ հետևյալ քաղվածքն ուղարկեցին.

“Ով Բարձրյալ, ինձ կյանք տվող, նվիրիր ինձ սիրտ, երախտագիտությամբ լցված”:

Ամենայն հասկացումից վեր խաղաղություն եմ քեզ ցանկանում:


Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Ինձ դուր եկավ Աո Ախուա անունը, բայց ես չգիտեի, թե ինչպես է այն արտասանվում: Դիմեցի ուսուցչիս: Եվ ահա թե ինչ նա պատասխանեց.


Ջո,

Ա – “ա” հնչյունն է` “հայր” բառի մեջ:

Ո – “Ո՜հ” հոգոցի ձայնն է:

Խ – հնչյուն է “խոհանոց “ բառի մեջ:

Ու – հնչյուն է “տաղտուկ” բառի մեջ:


Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Ես սիրեցի իմ նոր անունը: Երբեք չէի օգտագործում այն ուրիշների մոտ, բայց օգտվում էի նրանից դոկտոր Հյու Լինի հետ նամակագրության ժամանակ: Ավելի ուշ, երբ համացանցում սկսեցի վարել իմ բլոգը, գրանցվեցի որպես Աո Ախուա: Շատ քչերն էին հետաքրքրվում, թե ինչ անուն է դա: Բայց և այնպես դա կարևոր էր ինձ համար, որովհետև այդ կերպ ես կարծես խնդրում էի Աստծոն մաքրել իմ բլոգը: Չէ՞ որ ես օգտագործում էի մի բառ, որն ինձ համար նշանակում էր առանձնանալ ամպից և տեսնել Աստծոն:

Sambitbaba
06.06.2015, 19:31
Հանգստյան օրերին վարժությունների ժամանակ ես սովորեցրեցի ինձ կրկնել “Ես սիրում եմ քեզ”, ծայրահեղ դեպքում, որոշակի ժամանակ: Բայց ես ավելի շատն էի ուզում: Գրեցի դոկտոր Հյու Լինին և հրավիրեցի նրան Թեքսաս, որտեղ նա կկարողանար Հո’օպոնոպոնոյի մեթոդի մասին պատմել մտերիմների նեղ շրջանում: Այդպես հույս ունեի նրա հետ ավելի շատ ժամանակ անց կացնել: Նա կգար Թեքսաս այդ փոքրիկ դասախոսությանը և կհանգրվաներ ինձ մոտ: Ես հնարավորություն կունենայի հարցուփորձ անել այն մասին, թե ինչպես նա բուժեց հոգեկան հիվանդ հանցագործների մի ամբողջ բաժին: Դոկտոր Հյու Լինը համաձայնվեց և պատասխանեց ինձ այսպես.


Ջո,

շնորհակալ եմ, որ դիմեցիր ինձ: Դու պարտավոր չէիր այդ անել և այնուհանդերձ արեցիր: Ես երախտապարտ եմ քեզ:

Առաջարկում եմ իմ Օստին կատարվող ոչ պաշտոնական այցի մասին պատմել հարցազրույցով փետրվարին: Ինձ թվում է, այդ հարցազրույցի լավ ֆոն կծառայեր այն խնդիրների լուծման մեթոդների քննարկումը, որոնք դու լուսավորում ես քո “Ճամփորդություններ դեպի ներս. ներքնաշխարհից եկած լրագրողի խոստովանությունները” գրքում: Այդ զրույցի ընթացքում ես կհատկացնեմ քեզ ոչ միայն լրագրողի, իսկ ինձ` ոչ միայն հարցազրույցը վարողի դերերը:

Շարադրվող տեղեկությունների մեջ, ինչ ձև էլ այն ընդունի, հստակությունն է կարևոր: Օրինակ, շատ ավելի մեծ անորոշություն կա խնդիրը ձևակերպելու, քան այդ խնդրի դրդապատճառների բացահայտման մեջ: Ինչպե՞ս մարդ կարող է լուծել խնդիրը, եթե նա չի կարողանում այն հստակ ձևակերպել: Որտե՞ղ է հետևում որոնել այդ խնդիրը: Մարդկային գիտակցության մե՞ջ: Ի՞նչ է գիտակցությունը: Թե՞ մարմնի մեջ (ինչպես կպատասխաներ մարդկանց մեծամասնությունը): Կամ և այնտեղ, և այնտե՞ղ: Ավելի շուտ դուք չեք գտնի այն ոչ առաջին, ոչ երկրորդ դեպքում:

Անհրաժեշտ է նաև պատասխանել հարցին, թե ով կամ ինչն է պատասխանատու խնդրի լուծման համար: Ինչպես դու նկատել ես քո գրքում, դժվար է դատել ինչ-որ բանի մասին կողքից, նույնիսկ ջանալով լուծել խնդիրներն այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են Ընտրության ազատությունը և Բանավեճը: Արդյո՞ք խնդիրները դատողություններ և հայացքներ են: Միայն լուրջ խնդրի հայտնաբերումը կարող է ամեն ինչ իր տեղը դնել:

Մեր ոչ պաշտոնական հարցազրույցը կլինի ոչ թե լավ և վատ, ճշմարիտ և սխալ մեթոդների ու կոնցեպտների մասին: Այն անհստակության տարածված դեպքերի յուրովի վերլուծություն կլինի: Մենք քեզ հետ մեծ գործ կանենք, եթե կարողանանք մազաչափ անգամ պարզաբանել իրավիճակը:

Իհարկե, մեր ծրագրի մեջ ժամանակը կարող է իր ճշգրտումները մտցնել: Վերջաբանի փոխարեն, կրկնելով Բրուտոսի խոսքերը Շեքսպիրի “Հուլիոս Կեսար” պիեսից, կասեմ. “Օ՜, եթե որևէ մահկանացու կարողանար նախագուշակել այդպիսի օրվա ավարտը: Բայց բավական է այն սկսվի, այնժամ մենք կիմանանք”:

Այդպես էլ կանենք:

Ասա, թե ինչ կարծիքի ես առաջարկածս հարցազրույցի մասին: Ես որոշակիորեն ոչինչ չեմ պնդում և լրիվ համերաշխ եմ Բրուտոսի հետ:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Ես հայտարարություն տվեցի մասնավոր ընթրիքի մասին, որը վարելու ենք ես և դոկտոր Հյու Լինը: Ինձ թվում էր, որ կցանկան նեկա լինել հինգ-վեց հոգի: Ի զարմանս ինձ, այդպիսի ցանկություն հայտնեցին մոտ 100 մարդ, իսկ 75-ը նախապես վճարեցին ընթրիքի համար ու սեղան պատվիրեցին:

Անսպասելիորեն դոկտոր Հյու Լինը խնդրեց ներկայացնել իրեն բոլոր մարդկանց ցուցակը, ով պետք է ներկա լիներ երեկոյին: Ես համոզված չէի, որ այդ կարելի է անել, բայց և այնպես ուղարկեցի: Ի պատասխան նա գրեց.


Շնորհակալ եմ, Աո Ախուա, ցուցակի համար:

Դա անհրաժեշտ է մաքրման համար, նրա համար, որպեսզի մարդ ազատվի երկրայինից և մաքրված կանգի Աստծո առջև:

“Աճիր, հոգի, և հագեցիր ցանկացածիդ չափ,
Ու կուտակիր գանձերը քո վազող օրերի հաշվին
Եվ, ձեռք բերելով լավագույնը ճակատագրերից,
Ապրիր ավելի հարուստ, բայց արտաքինից` աղքատ:
Իշխիր մահվան վրա կյանքի արագընթաց,
Եվ կմեռնի մահը, դու հավերժ կմնաս:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Դոկտոր Հյու Լինը եկավ Օստին ու ես գնացի նրան դիմավորելու: Նա անմիջապես սկսեց հարցնել ինձ իմ կյանքի մասին:

“Գիրքը, որը գրել ես դու քո կյանքի մասին (նա նկատի ուներ “Ճամփորդություններ դեպի ներս” գիրքը), ցույց է տալիս, թե որքան ճանապարհներ ես դու անցել խաղաղություն որոնելիս, - սկսեց նա: - Գտե՞լ ես դու արդյոք քո ճանապարհը”:

Ես մտածեցի ու ասացի, որ բոլոր ճանապարհներն էլ յուրովի լավ են, բայց, հավանաբար, ընտրության ազատությունն ամենաօգտակարն ու հուսալին է թվում: Ես բացատրեցի, որ այդ ճանապարհին մարդ կասկածի է առնում իր համոզմունքները, որպեսզի որոշի, թե նրանցից որոնք են ճշմարիտ:

“Երբ կասկածի տակ ես առնում համոզմունքներդ, ինչի՞ հետ ես մնում”:

“Ինչի հետ ես մնու՞մ, - կրկնեցի ես: - Մնում ես ընտրության իրավունքի գիտակցման հետ”:

“Որտեղի՞ց է գալիս այդ գիտակցումը”, - հարցրեց նա:

Ես ոչ լրիվ էի հասկանում, թե դեպի ուր է նա ինձ տանում:

“Ինչու՞ մարդ կարող է հարուստ լինել և դրա հետ մեկտեղ լինել սրիկա”, - հանկարծ հարցրեց նա:

Իր անսպասելիությամբ հարցն ինձ փակուղու առջև դրեց: Ես փորձեցի բացատրել, որ հարստությունն ու սրիկայությունն իրար փոխբացառող հասկացություններ չեն: Ոչ մի տեղ գրված չէ, որ միայն հրեշտակներն իրավունք ունեն լինել հարուստ: Հնարավոր է, վատ մարդը ճիշտ դիրքորոշումներ ունի փողի վերաբերյալ: Այդ պատճառով նա կարող է միաժամանակ թե հարուստ և թե ամենատհաճ մեկը լինել: Բայց այն պահին ես անհրաժեշտ խոսքեր գտնել չկարողացա:

“Պատկերացում չունեմ, - խոստովանեցի ես: - Չեմ կարծում, որ հարստություն ձեռք բերելու համար մարդ պետք է փոխի իր էությունը: Ուղղակի պետք է ունենալ դիրքորոշումներ, որոնք նպատակադրված են հարստության վրա”:

“Որտեղի՞ց են այդ դիրքորոշումները վերցվում”, - հարցրեց նա:

Անցնելով նրա սեմինարը, ես բավական գիտելիքներ էի ձեռք բերել, որպեսզի պատասխանեմ. “Դրանք ծրագրեր են, որոնք մարդկանց վզին կյանքն է փաթաթում”:

Նա նորից փոխեց զրույցի թեման ու ասաց, որ ես իսկական հիպնոսական գրող եմ: Նրան սկսել է դուր գալ Հո’օպոնոպոնոյի մեթոդի մասին գիրք գրելու իմ գաղափարը:

“Դուք համարում եք, որ ես արդեն պատրա՞ստ եմ այդ գիրքը գրելու համար”, - հարցրեցի ես:

“Եկ տեսնենք, թե ինչպես կանցնեն այս հանգստյան օրերը”, - պատասխանեց նա:

“Եթե արդեն սկսել ենք այս մասին, ուզում եմ հարցնել, թե ինչպե՞ս է անցնելու մեր ընթրիքը”, - հետաքրքրվեցի ես: Ես միշտ ջանացել եմ հսկել իրավիճակն ու լինեն համոզված, որ գործը գլուխ կբերեմ, իսկ մարդիկ կստանան այն, ինչի համար եկել են:

“Ես երբեք ոչինչ չեմ ծրագրավորում, - ասաց նա: - Պետք է վստահել Աստծոն”:

“Բայց ո՞վ պետք է խոսի առաջինը` ե՞ս, թե դուք: Կամ, միգուցէ, դուք ունեք ինչ-որ ներածություն, որը ես կկարողանայի կարդա՞լ”:

Եվ լսեցի ի պատասխան. “Կտեսնենք: Պետք չէ ծրագրավորել”:

Ես ինձ անհարմար էի զգում: Ինձ շատ ավելի հեշտ է, երբ ես գիտեմ, թե ինչ եմ անելու: Դոկտոր Հյու Լինն ինձ դեպի մութն էր հրում, չնայած, ինչ իմանաս, կարող է, դա ճանապարն էր դեպի լույսը: Այն պահին ես ոչնչում համոզված չէի: Իսկ նա շարունակեց և ասաց այն, ինչ ես այն ժամանակ հասկանալ չկարողացա.

“Ինչը մենք, մարդիկ, չենք գիտակցում մեր այսրոպեական կյանքի մեջ, դա մեր անընդմեջ հակառակվելն է կյանքին: Այդ դիմադրությունը մեզ մշտական հեռավորության վրա է պահում մեր ինքնությունից, մեր Ազատությունից, մեր Ոգեշնչումից և նախ և առաջ մեր Աստվածային Արարչից: Այլ կերպ ասած, մենք մեր գիտակցության անապատում անիմաստ թափառող միայնակ մարդիկ ենք: Մենք ընդունակ չենք պահպանել Հիսուս Քրիստոսի “Մի՛ ընդդիմացիր չարին” պատվիրանը: Բացի այդ, մենք չենք հասկանում մեկ այլ պատվիրան էլ. “Աշխարհն սկսվում է ինձանից”:

“Դիմադրությունը ստիպում է մեզ անընդհատ գտնվել անհանգստության, հոգևոր, մտավոր, ֆինանսական և ֆիզիկական հյուծվածության մեջ, - ավելացրեց դոկտոր Հյու Լինը: - Ի տարբերություն Շեքսպիրի, մենք չենք գիտակցում, որ անընդհատ փորձում ենք դիմադրել ու լողալ հոսանքին հակառակ: Մեր ամեն մի գիտակցված շարժումին միլիոն չգիտակցվածներ են ուղեկցում: Եվ միլիոնից այդ մեկ շարժումը միայն բավարար չէ մեր փրկության համար”:

Մեզ գրավիչ երեկո էր սպասվում:

Ին ցանկացավ տեսնել այն տեղը, որտեղ կայանալու էր ընթրիքը: Դա մի մեծ դահլիճ էր Օստինի կենտրոնում գտնվող մի հյուրանոցի վերին հարկում: Կառավարիչը քաղաքավարի մեզ ուղեկցեց այնտեղ: Դոկտոր Հյու Լինը խնդրեց մեզ մենակ թողնել: Կինը գլխով արեց ու դուրս եկավ:

“Ի՞նչ ես դու նկատում”, - հարցրեց Ին ինձ:

Ես նայեցի ու ասացի. “Պետք է մաքրել գորգը”:

“Ի՞նչ տպավորություններ ունես, - կրկնեց նա: - Չկա ճիշտ կամ սխալ պատասխան: Ուղղակի այն, ինչ զգում ես դու, կարող է չհամընկնել նրա հետ, ինչ զգում եմ ես”:

Ես աշխատեցի թուլացնել լարվածությունս ու կենտրոնանալ ներկա պահի վրա: Եվ հանկարծ զգացի ունայնություն, լարվածություն, մթություն: Համոզված չլինելով, թե ինչ է դա և ինչ կարող է նշանակել, ես կիսվեցի Հյու լինի հետ իմ դիտմունքներով:

“Այս սենյակի մեջ հոգնածություն է կուտակվել, - բացատրեց նա: - Մարդիկ գալիս են ու գնում, բայց նրան չեն նկատում: Իսկ դահլիճին ուշադրություն է հարկավոր”:

Ինձ դա տարօրինակ թվաց: Ինչ է, սենյակը նման է մարդու՞: Սենյակը կարողանում է զգա՞լ:

Լավ, կարևոր չէ:

“Այս սենյակն ասում է, որ իր անունը Շեյլա է”:

“Շե՞յլա: Դա սենյակի անու՞նն է”:

“Շեյլան ցանկանում է, որ մենք գնահատենք իրեն”:

Ես չգիտեի, թե ինչ պատասխանել նրան:

“Մեզ անհրաժեշտ է թույլտվություն խնդրել նրանից մեր միջոցառումն այստեղ անց կացնելու համար, - ասաց նա: - Այդ պատճառով ես կհարցնեմ Շեյլային, արդյո՞ք նա դեմ չէ”:

“Եվ ի՞նչ է նա ասում”, - հարցրեցի ես ու ինձ հիմար զգացի, որ նման հարց եմ տալիս:

“Նա ասում է, որ համաձայն է”:

“Դա լավ է”, - ասացի ես, հիշելով, որ հակառակ դեպքում դահլիճի համար տվածս կանխավճարն ինձ հետ չէին վերադարձնի:

Ես հիշեցի, որ շատ մշակույթներ իրերը շնչավոր էին համարում: Իր “Ձեր տարածության էներգետիկական մաքրումը” գրքում Ջիմ Հետախույզ Յուինգն ասում է, որ փակ տարածությունները հաճախ էներգիա են կուտակում: Մեծ խելացնորություն չէր լինի ենթադրել, որ սենյակներն ու աթոռները կարողանում են զգալ: Չնայած դա, իհարկե, մեր գիտակցության համար շատ անսովոր միտք է: Բայց եթե ֆիզիկան ճիշտ է ասում և ամենն, ինչ մենք ընկալում ենք որպես ամբողջություն, իրականում բաղկացած է էներգիայից, ուրեմն սենյակների և աթոռների հետ զրույցները, հնարավոր է, այդ էներգիան նոր, ավելի մաքուր ձևի փոխակերպելու միջոց են հանդիսանում:

Բայց որ սենյակներն ու աթոռներն ի պատասխան ասեն ինչ-որ բա՞ն:

Այն պահին ես պատրաստ չէի դրան:

Եվս կես ժամ մենք մնացինք հյուրանոցում: Դոկտոր Հյու Լինը քայլում էր սենյակում ու, որքան հասկանում էի ես, մաքրում էր այն, ներողություն խնդրելով, ասելով Շեյլային, որ սիրում է նրան, ու մաքրում էր, մաքրում էր, մաքրում էր:

Մի պահ նա հեռախոսով զանգեց ինչ-որ մեկին: Պատմեց իր զրուցակցին, թե որտեղ է գտնվում, թե ինչ է իրեն շրջապատում, հետո խնդրեց, որ զրուցակիցը հայտնի իր տպավորությունները: Թվում էր, թե նա իր զգացումների հաստատումը ստացավ: Հետո մենք նստեցինք սեղանի շուրջ ու սկսեցինք զրուցել:

“Ընկերուհիս ասում է, որ այս սենյակը կթույլատրի մեզ ընթրիքն անց կացնել, եթե մենք արտահայտենք մեր սերն իր հանդեպ”:

“Իսկ ինչպե՞ս մենք պետք է նրան մեր սերն արտահայտենք”:

“Ուղղակի ասա “Ես սիրում եմ քեզ””, - պատասխանեց նա:

Դա հիմարություն էր թվում: Ասել սենյակին “Ես քեզ սիրու՞մ եմ”: Բայց ես ջանում էի, որքան կարող էի: Ես արդեն հասկացել էի, որ իրականում պարտադիր չէ զգալ սեր, որպեսզի “Ես սիրում եմ քեզ”-ն աշխատի: Պետք է ուղղակի ասել այդ: Եվ ահա ես ասացի: Բայց հետաքրքիրն այն է, որ մի քանի կրկնումներից հետո իրոք սկսում ես հավատալ նրան, ինչ ասում ես:

Մի քանի րոպե լռելուց հետո, դոկտոր Հյու Լինն ասաց հետևյալ իմաստուն խոսքերը. “Այն, ինչ մեզանից յուրաքնչյուրը պահում է իր մեջ, մեր հիշողություններն ու ցանկությունները, - անմիջապես և համապարփակ ազդեցություն ունեն ամեն ինչի վրա, սկսած մարդկանցից և վերջացրած անօրգանական, բուսական ու կենդանական աշխարհով, - ասաց նա: - Երբ ինչ-որ մեկի ենթագիտակցության մեջ Աստված հիշողությունը բերում է զրոյի, այն զրոյի է բերվում բոլոր ենթագիտակցություններում` բոլորի՛”:

Նա մի փոքր դադար տվեց ու շարունակեց.

“Այդ պատճառով, Ջոզեֆ, այն, ինչ ամեն րոպե տեղի է ունենում քո հոգում, նույն այդ ժամանակ տեղի է ունենում նաև այլ մարդկանց հոգիներում: Մի՞թե հրաշալի չէ գիտակցել դա: Իսկ ավելի հրաշալի է գնահատել այն, որ դու կարող ես դիմել Արարչին ու խնդրել քո ենթագիտակցության մեջ այդ հիշողությունները բերել զրոյի, և քո, ինչպես նաև քեզ շրջապատողների հոգիներում փոխարինել դրանք աստվածային մտքերով, խոսքերով, գործողություններով և արարքներով”:

Ի՞նչ կարելի էր պատասխանել դրան:

Միակ բանը, որ եկավ միտքս, - ասելն էր. “Ես սիրում եմ քեզ”:

Sambitbaba
22.06.2015, 22:25
ՀՈԳԵՎՈՐ ԸՆԹՐԻՔ



Հո’օպոնոպոնոյի բարեփոխված մեթոդը` ապաշխարանքի,
ներման և փոխակերպման այդ պրոցեսը, իրենից ներկայացնում է խնդրանք դեպի Սերը`
մաքրել ու փոխարինել մեր միջի թունավոր էներգիան:
Սերն ի կատար է ածում դա, անցնելով ձեր գիտակցության միջով,
սկսելով հոգևոր գիտակցությունից, գերգիտակցությունից: Հետո այն անցնում է մեր բանականության,
գիտակցության միջով, ազատելով նրան մտքերի էներգիայից: Եվ վերջապես, հասնում է զգայական գիտակցությանը,
ենթագիտակցությանը, մաքրելով մտքերը բացասական հուզումներից
և լցնելով դրանք իրենով:

Դ-ր Իհալիակալա Հյու Լին



Դոկտոր Հյու Լինի հետ մեր կազմակերպած ընթրիքին ավելի քան 70 մարդ եկավ: Ինձ զարմանալի էր այդ տարօրինակ ուսուցչի հանդեպ նման հետաքրքրությունը: Նրանք Օստին էին եկել Ալյասկայից, Նյու-Յորքից և այլ քաղաքներից: Ոմանց ուղղակի հետաքրքիր էր: Ուրիշներն իմ գրքերի երկրպագուներն էին և ցանկանում էին ինձ հետ միասին հաջորդ քայլը կատարել:

Ես, ինչպես առաջ, չգիտեի, ինչ ասել: Չգիտեի, երբ սկսել: Դոկտոր Հյու Լինը, թվում էր, լողալով հոսանքի ուղղությամբ, իրեն շատ հարմարավետ է զգում: Նա հանգիստ ընթրեց, իսկ բոլորը ժլատորեն որսում էին ամեն նրա ասած խոսք: Հաջորդ գրառումը կատարել է իմ ընկերուհի Սինդի Քեշմենը (ով, իմիջիայլոց, ծրագրավորել է դառնալ առաջին կինը, ով կամուսնանա բաց Տիեզերքում):



Շաբաթ, 2006 թվականի փետրվարի 25: Ես եկել եմ Օստին, որպեսզի լսեմ դոկտոր Հյու Լինի ելույթը: Ընթրիքի ժամանակ ես նրա կողքին էի նստել: Նա խոսում էր 100%-անոց պատասխանատվության մասին: Ես ներկա էի էներգիայի հզոր փոփոխությունների: Մեր սեղանի շուրջ մի կին հանդիմանում էր տղամարդուն այն բանի համար, որ նա հիվանդանոց չզանգեց: Հանկարծ նրա մոտ շնչարգելքի նոպա սկսվեց: Դոկտոր Հյու Լինը լռեց մի պահ ու ասաց.

“Ես հետաքրքրվեցի ձեր հաշվով ու լսեցի, որ ձեզ պետք է ավելի շատ ջուր խմել: Դա կօգնի ձեր շնչարգելքին”:

Կնոջ էներգիան հանդիմանանքից անմիջապես փոխվեց երախտագիտության: Ինձ վրա դա մեծ տպավորություն թողեց, որովհետև երկար ժամանակ ես ներքուստ դատապարտում էի այդ կնոջը. “Նա քննադատում է բոլորին” - և ցանկանում էի հեռու մնալ մարդուց, ով քննադատում է ուրիշներին: Դոկտոր Հյու Լինը վերցրեց բացասական էներգիան և ամբողջապես փոխակերպեց սիրո դրական էներգիայի:

Հետո ես մի շիշ ջուր վերցրեցի: Ցույց տալով հյուրանոցի այդ ջուրը, ես ասացի դոկտոր Հյու Լինին.

“Սա այնքան էլ լավ ջուր չէ”:

Եվ նա պատասխանեց. “Դուք հասկանու՞մ եք, թե ինչ արեցիք հենց հիմա”:

Երբ նա այդ ասաց, ես հասկացա, որ իմ վարմունքով բացասական ալիքներ ուղարկեցի ջրին: Ու նորից շնորհակալ էի այդ նախազգուշացման համար, թե ինչ եմ անում:

Դոկտորը պատմեց ինձ, որ այդպես նա միշտ մաքրում է իր մտքերը: Նայելով, թե ինչպես է կինը քննադատում այն տղամարդուն, դոկտոր Հյու Լինը հարցրել էր ինքն իրեն.

“Ի՞նչ է տեղի ունենում իմ մեջ, ինչն այդ կնոջ մեջ այդպիսի ռեակցիա է հրահրում: Ինչպե՞ս ես կարող եմ դրա համար լրիվ պատասխանատվություն կրել”:

Նա ուղարկել էր իր էներգիան Աստծուն և ասել էր. “Ես երախտապարտ եմ քեզ: Ես սիրում եմ քեզ: Ես շատ ցավում եմ”: Եվ լսել էր ի պատասխան. “Խորհուրդ տուր այդ կնոջը շատ ջուր խմել”:

Դոկտորն ինձ ասաց. “Ես գիտեմ, թե ինչպես մաքրվել, այդ պատճառով նա ստացավ այն, ինչի կարիքն ուներ, իսկ ես ստացա այն, ինչի կարիքն ունեի ինքս”:

Նա խոսում էր Աստծո հետ, իսկ Աստված խոսում էր նրա հետ: Ես ինքս, երբ մաքուր եմ, ամեն մեկին տեսնում եմ այնպես, ինչպես նրան տեսնում է Աստված:

Ես հարցրեցի դոկտոր Հյու Լինին, կարո՞ղ եմ արդյոք հանդիպել նրա հետ: Նա հրաժարվեց, որովհետև Աստված ասաց նրան, որ ներքին գիտելիքներ ես արդեն ստացել եմ:

Ինձ համար դրանք աջակցության սքանչելի խոսքեր էին:

Այդ երեկո ես իմացա հետևյալը.

1. Ականատես եղա, թե ինչպես դոկտոր Հյու Լինն այն կնոջ բացասական էներգիան փոխակերպեց երախտագիտության:
2. Հասկացա, որ ինքս դատապարտում էի կնոջն ու ջուրը:
3. Հասկացա սիստեմը, որն օգտագործում է դոկտոր Հյու Լինն ինքնամաքրման համար և հասկացա, թե մեզանից յուրաքանչյուրի համար որքան օգտակար է օտագործել այդ սիստեմը:
4. Մի մոռացեք ասել “Ես երախտապարտ եմ քեզ” և “Ես սիրում եմ քեզ” հնարավորինս հաճախ:



Ընթրիքը սկսեցի ես, պատմելով, թե ինչպես իմացա կախարդական բժշկի մասին, ով բուժել էր հոգեկան հիվանդների մի ամբողջ բաժանմունք: Դրանով ես ընդհանուր ուշադրություն գրավեցի: Առաջարկեցի մարդկանց տալ հարցեր, և դոկտոր Հյու Լինի հետ մենք բաց բանավեճ սկսեցինք, նրանցից, որոնք, հավանաբար, վարում էին Սոկրատեսն ու Պլատոնը, չնայած ես ինձ ավելի շատ որպես պլաստիլին էի զգում վարպետի ձեռքին, քան որպես լավագույն աշակերտ:

Դոկտոր Հյու Լինը սկսեց բանավեճը հետևյալ խոսքերով. “Մարդիկ հաճախ հարցնում են ինձ. “Իսկ ինչպե՞ս վարվել հավատի հետ: Ապրումների՞: Ի՞նչ կասեք այդ ամենի վերաբերյալ”: Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ: Ես “ինչպե՞ս” հարցերի չեմ պատասխանում: Բայց եթե պատրաստվում եք հարցնել ինձ “ի՞նչ”, - կպատասխանե՛մ: Բայց դա պայմանական ռեֆլեքսի է նման. եթե ես ձեռքս մեկնեի ինչ-որ բանի, ձեռք տայի ու այրեի ձեռքս` ես ձեռքս հետ կքաշեի: Այդ պատճառով (եթե ինչ-որ բան պետք է տեղի ունենա) ես հետ քաշեցի ձեռքս արդեն նախքան ինչ-որ բան տեղի կունենար:

Օրինակ, մինչև այս սենյակ մտնելը (իսկ սա սուրբ սենյակ է), ես խոսեցի նրա հետ: Հարցրեցի նրա անունը, չէ՞ որ սենյակն էլ անուն ունի: Հետո հարցրեցի. “Կարո՞ղ եմ մտնել: Ամեն ինչ լա՞վ է”: Սենյակը պատասխանեց. “Ամեն ինչ լավ է: Կարող ես մտնել”: Բայց եկեք պատկերացնենք, որ սենյակը պատասխանել էր. “Ո՛չ, չես կարող մտնել: Դու անպետք մա՛րդ ես”: Այդ դեպքում ես ստիպված կլինեի նայել ինձ վրա և անել այն, ինչ անհրաժեշտ է անել: Այդ պարճառով, երբ ես մտնում եմ, մտնում եմ այնպես, ինչը համապատասխանում է բժիշկների հին ասացվածին. “Բուժիր ինքդ քե՛զ”: Այդ պատճառով ես միշտ ջանում եմ համոզվել, որ սենյակ եմ մտնում ապաքինված և առանց խնդիրների, ծայրահեղ դեպքում տվյալ պահին”:

Sambitbaba
22.06.2015, 22:29
Ես ընդհատեցի նրան, որպեսզի մարդկանց հնարավորություն տամ ըմբռնել տեղի ունացածը: Ես ցանկանում էի, որ բոլորը հասկանան, թե ով է դոկտոր Հյու Լինը և ինչու ենք մենք այստեղ հավաքվել: Ու որ մենք ազատ ու անկաշկանդ բանավեճ ենք վարում: Ես խորհուրդ տվեցի բոլորին ազատվել լարվածությունից և բացվել զրույցի համար: "Դոկտոր Հյու Լինի հետ դուք երբեք չգիտեք, թե ինչ կասեք կամ կանեք":

Դոկտոր Հյու Լինը հարցրեց ներկաներին, թե ինչու՞ է մարդ հիվանդանում կրծքի քաղցկեղով: Ոչ ոք չկարողացավ պատասխանել: Ճիշտ ինչպես դոկտորն էլ չկարողացավ պատասխանել: Նա ասաց, որ ամեն պահ մենք ստանում ենք միլիոնավոր բայթ տեղեկություններ, բայց ընդունակ ենք գիտակցել 15 բայթից ոչ ավելի: Նա անընդհատ վերադառնում էր դրան: Բայց ուղերձի իմաստը հետևյալն էր. "Մենք պատասխանը չգիտենք":

"Գիտությունը ոչ մի հստակ պատասխան չի տալիս հարցին, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում", - բացատրեց նա: Զրո թվի գոյության պատճառով նույնիսկ մաթեմաթիկան բացարձակապես հստակ չէ: "Զրո. վտանգավոր գաղափարի կենսագրությունը" գրքում հեղինակը, Չարլզ Սեյֆը եզրակացնում է. "Ամենն, ինչ գիտեն գիտնականները, այն է, որ Տիեզերքը ծագել է ոչնչից և կվերադառնա դեպի ոչինչ, որտեղից հայտնվել է: Տիեզերքը սկսվել է զրոյից և զրոյով կավարտվի":

Դոկտոր Հյու Լինը շարունակեց. "Այդ պատճառով իմ գիտակցության Տիեզերքը ես հետ վերադարձրեցի դեպի զրոն: Նրա մեջ ոչ մի ինֆորմացիա չմնաց: Դուք լսել եք այդ վիճակին` դատարկության, մաքրության վիճակին հասնելու տարբեր միջոցների մասին: Միևնույն է, թե ինչպես եք դուք դա անվանում: Իմ միտքը հիմա վերադարձել է դեպի զրոն: Նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա, նույնիսկ եթե ես պատրաստ չեմ դրան: Պրոսեցը, որի մասին խոսում եմ, իրենից ներկայացնում է մշտական անվերջ զրոյացում, այսինքն, ես կարող եմ գտնվել զրոյական վիճակում:

Ես տեսնում էի, որ դոկտոր Հյու Լինը գրավել է մարդկանց մեծամասնության ուշադրությունը, բայց ոմանք, ինչպես ես, տարակուսանքի մեջ էին գտնվում: Դոկտոր Հյու Լինը շարունակում էր. "Երբ ձեր գիտակցությունն անցնում է զրոյական վիճակին, բացահայտվում է տեղ ստեղծագործելու համար, որը մենք ոգեշնչում ենք անվանում: Հավայական կղզիներում այդ ոգեշնչումը կոչվում է Հա:

Եթե եղել եք Հավայական կղզիներում, ուրեմն գիտեք, որ "հա" բառը նշանակում է "ոգեշնչում", "վայ" բառը` "ջուր" և "ի"` նշանակում է "Աստված": Ահա թե ինչ է նշանակում "Հավայի": Հավայի բառն ինքը մաքրման պրոցես է նշանակում, այդ պատճառով ամեն տեղ ես սկսզբից ստուգում եմ, օրինակ, նախքան այս սենյակ մտնելը: "Ի՞նչ է ինձ անհրաժեշտ, որպեսզի մաքրեմ այն, ինչ չգիտեմ, - հարցնում եմ ես: - Ես պատկերացում չունեմ, թե ինչ է տեղի ունենում, ուրեմն ի՞նչ անել": Այդ պատճառով, եթե կիրառեմ մաքրման այն մեթոդը, որը կոչվում է "Հավայի", այն կտա արդյունք, որի մասին ես չեմ էլ կասկածում անգամ, և կվերադարձնի ինձ զրոյական վիճակին:

Միայն զրո... և ձեզ մնում է հասկանալ, որ գիտակցությունն ի վիճակի է ծառայել երկու տիրոջ միայն և միայն մեկին, ժամանակի կոնկրետ տրված պահին: Նա կծաառայի նրան, ինչը մուտք է գործում ձեր գիտակցություն, կամ կծառայի ոգեշնչմանը: Այդ երկուսից առաջինը կոչվում է հիշողություն":

Ամեն ինչ ավելի հանելուկային դարձավ: Բայց դոկտոր Հյու Լինը շարունակում էր ժպտալ:

"Ոգեշնչումը բխում է Աստվածային Գիտակցությունից և գտնվում է ձեր մե՛ջ: Այն ոչ մի տեղ չի կորչում: Ձեր գիտակցությունից դուրս ձեզ ոչ ոգու փնտրել պետք չէ: Ամեն ինչ արդե՛ն ձեր մեջ է: Հաջորդ մակարդակը կոչվում է գերգիտակցություն: Բացատրել այդ բավական հեշտ է: Հավայացիներն անվանում են այն աումակուա: "Աու" նշանակում է "ժամանակից և տարածությունից դուրս", իսկ "մակուա" նշանակում է Աստվածային Ոգի կամ Աստված: Դա ձեր մասնիկն է, որն անվերջ (անմահ) է և ոչ մի տարածական սահմանափակություն չունի: Ձեր այդ մասնիկը ճշգրտորեն գիտի, թե իրականում ինչ է տեղի ունենում:

Բացի այդ, դուք տիրապետում եք գիտակից մտքի: Հավայցիներն անվանում են այն Ուհանե: Իսկ կա նաև ենթագիտակցություն, որը նրանք անվանում են Ուհինիպիլի:

Այսպիսով, գլխավոր պահերից մեկը, որը հետևում է հիշել, - հարցն է ինքդ քեզ. "Ո՞վ եմ ես": Մենք խոսում ենք այն մասին (ինչով ես ցանկանում եմ կիսվել ձեր հետ), որ ձեր անձը բաղկացած է գիտակցության երեք տարրերից: Եվ կարևոր է հասկանալ, որ այդ գիտակցությունը դատա՛րկ է: Այլ խոսքերով ասած, գիտակցությունը` զրո է: Իսկ հիմա պատասխանեք, ո՞վ եք դուք: Դուք Աստծո արարածն եք, այսինքն` զրո: Բայց ինչու՞ է անհրաժեշտ ձգտել լինել զրո:

Երբ դուք` զրո եք, հնարավոր է ամե՛ն ինչ: Բացարձակապես ամե՛ն ինչ: Դա նշանակում է, որ դուք Աստծո կերպ եք ստեղծված: Ես ջանում եմ մաքրվել նրանից, ինչ լսում եմ, բայց ես ուզում եմ, որ ձեզ մաքրի Աստվա՛ծ:

Այսպիսով, դուք Աստծո կերպ եք ստեղծված: Դա նշանակում է, որ դուք ստեղծված եք դատարկ (մաքուր) և անվերջ (անմահ): Հենց որ ցանկանաք ազատվել աղբից և դառնալ դատարկ (մաքուր), ոգեշնչումն անմիջապես կլցնի ձեր ողջ էությունը, և դուք կհասնեք ձեր նպատակին: Ձեզ նույնիսկ պետք չէ գիտենալ, որ ճիշտ ճանապարհին եք, որովհետև ժամանակի մեծ մասը դուք այդ չեք իմանա:

Երբ բանականությունն ընկնում է փակուղի, ուրեմն որքան այն մեծ է, այնքան ավելի ուժեղ եք դուք խրվում: Դա այն է, ինչը հավայացիներն անվանում են կուկայ պա'ա: Որևէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում "կուկայ պա'ա": Դա մտավոր փորկապություն է":

Մի հոգի հարցրեց. "Բայց եթե ես վիճում եմ մի մարդու հետ, դուք ասում եք, որ խնդիրը, որը պետք է ուղղել, իմ, այլ ոչ թե այն մարդու մեջ է":

"Եթե ձեր և ինչ-որ մեկի մեջ վեճ է ծագել, դա իրականում վեճ է ո՛չ այդ անձի հետ, - հայտարարեց դոկտոր Հյու Լինը: - Դա հիշողությունն է, որին դուք արձագանքում եք: Ահա թե ում հետ եք դուք վիճում: Այլ ոչ ուրիշ մարդու:

Այժմ ես աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր ատում են իրենց կնոջը կամ ամուսնուն: Մի կին ասաց ինձ. "Ես մտածում եմ Նյու-Յորք տեղափոխվելու մասին: Այնտեղ ես ավելի շատ շանսեր կունենամ": Եվ ես լսեցի, որ Աստված ինձ ասաց. "Ուր էլ այդ կինը գնա, նրա խնդիրներն իր հետ կմնան":

Հետո դոկտոր Հյու Լինը բացատրեց, որ երբ ինչ-որ մեկն իրեն խնդրում է բուժման սեանսի համար, նա նայում է ոչ թե իրեն զանգող մարդու վրա, այլ նայում է իր ներսը:

"Օրինակ, վերջերս ինձ զանգահարեց 92-ամյա մի կնոջ դուստրը: "Արդեն մի քանի շաբաթ է, մայրս ահավոր ցավեր ունի ազդրի վրա": Քանի նա խոսում էր ինձ հետ, ես հարց տվեցի Աստծոն. "Ի՞նչ է տեղի ունենում իմ մեջ, որն այդ կնոջ մեջ ցավեր է հրահրում": Իսկ հետո հարցրեցի. "Ինչպե՞ս կարող եմ լուծել այդ խնդիրն իմ ներսում": Հետո ստացա հարցերիս պատասխանը և արեցի այն, ինչի մասին պատմեցի:

Մեկ շաբաթ անց այդ կինը զանգահարեց նորից և ասաց. "Այժմ մայրս իրեն շատ ավելի լա՛վ է զգում": Դա չի նշանակում, որ խնդիրն այլևս չի ծագի, որովհետև այն, ինչ մեկ խնդիր է թվում, հաճախ բազմաթիվ պատճառներ է ունենում: Բայց ես շարունակում եմ աշխատել ինձ վրա, այլ ոչ այն կնոջ":

Էլի մեկ մարդ հարցրեց հեռավոր պատերազմների մասին: Նա ցանկանում էր իմանալ, կրու՞մ է արդյոք ինքը պատասխանատվություն դրանց համար: Ավելի ճիշտ, նա ցանկանում էր իմանալ, թե ինչ է դոկտոր Հյու Լինը ձեռնարկում այդ առումով:

"Իհա՛րկե, ես ինձ պատասխանատու եմ համարում, - առանց տատանվելու պատասխանեց բժիշկը: - Ես մաքրվում եմ ամեն օր, բայց չեմ կարող ասել, որ կմաքրվեմ և որ ցանկանում եմ, որ այդ մասին հոգան: Միայն Աստված գիտե, թե ինչ կարող է տեղի ունենալ: Բայց ես կատարում եմ աշխատանքի իմ մասը, որի իմաստը մաքրելն է, օրինակ, հիվանդանոցները մաքրելը: Մեզ մոտ Հավայական կղզիների հիվանդանոցում այլևս չկա հոգեբուժական բաժին մարդասպանների համար: Ուղղակի այդպիսի հիվանդներ այլևս չկա՛ն: Ես աշխատանքի իմ մասը հնարավորինս լավ կատարեցի: Հնարավոր է, եթե ես ավելի լավ աշխատեի, արդյունքն էլ ավելի լավ լիներ: Բայց ես ընդամենը մարդ եմ և անում եմ այն, ինչի ընդունակ եմ":

Ես տեսնում էի, որ դոկտոր Հյու Լինն արդեն հոգնել է և գոհ կլիներ ավարտել երեկոն: Դա շատ հիշարժան երեկո էր մեր բոլորի համար: Բայց հանդիպումը դրանով չավարտվեց:


Հաջորդ օրը ես, դոկտոր Հյու Լինը, Էլիզաբեթ Մաքքոլը ("Ձիերի ճանապարհը" գրքի հեղինակը) և մի քանի ուրիշներ, նախաճաշում էինք միասին: Հենց որ ես հայտնվում եմ դոկտոր Հյու Լինի կողքին, ներքին հանգստություն եմ ապրում: Միգուցէ զրոյական վիճա՞կ եմ ապրում: Իսկ կարող է և ոչ: Ո՞վ գիտե:

Ինչ-որ պահ ես հանկարծակի ոգեշնչում զգացի շարունակել մեր ուիքենդը և կոչել այն, ասենք, "Հիմնադրական ուիքենդ": Ես չգիտեմ, թե որտեղից եկավ այդ գաղափարը: Համենայն դեպս, չգիտեի այն ժամանակ: Այժմ գիտեմ, որ դա Աստծո ոգեշնչումն էր: Բայց նախաճաշից հետո դա ինձ թվաց լավ գաղափար, որը ես չեմ ցանկանում մարմնավորել կյանքում: Ես շատ զբաղված էի իմ ծրագրերով, ճամփորդություններով, գովազդային արշավներով, ֆիտնեսով և այլն: Օրագրիս "Կատարել" բաժնում ևս մեկ գրություն ինձ ուղղակի պետք չէր: Ես փորձում էի ազատվել այդ գաղափարից: Եվ որոշեցի սպասել ու տեսնել, չի՞ անհետանա արդյոք այն ինքնիրեն:

Այն չանհետացավ: Երեք օր անց էլ այն դեռևս իմ գլխում էր: Դոկտոր Հյու Լինն ասաց, որ եթե գաղափարները մնում են մի քանի մաքրումներից հետո էլ, ուրեմն պետք է գործել: Այդ պատճառով ես գրեցի մի նամակ, որը, հավանաբար, ամենավատ գրածս էլեկտրոնային ուղերձը դարձավ իմ ամբողջ կյանքում, և ուղարկեցի այն հասցեագրքիս բոլոր հասցեատերերին: Ի զարմանս ինձ, մի մարդ զանգահարեց և գրանցվեց մասնակցելու համար նամակն ուղարկելուց ընդամենը երեք րոպե անց: Ամենայն հավանականությամբ, այդ կինը նստել էր համակարգչի էկրանի առջև և լուր էր սպասում ինձանից:

Մնացած մասնակիցների գրանցումը նույնպես բավական հեշտ անցավ: Հանդիպմանը ես ցանկանում էի հրավիրել 25 հոգի: Դա իմ սեփական սահմանափակումն էր, որովհետև ինձ ավելի հեշտ էր ելույթ ունենալ 25, այլ ոչ 2500 մարդու առջև: Բացի այդ ես երբեք նախկինում նման սեմինարներ անց չէի կացրել: Եվ իրականում պատկերացում անգամ չունեի, թե ինչպես է այդ արվում:

Պատմեցի դոկտոր Հյու Լինին ոգեշնչմանս և իմ անհանգստության մասին:

"Իմ միակ խորհուրդն է` ոչինչ մի ծրագրավորիր", - ասաց նա:

"Բայց ես միշտ ծրագրավորում եմ, - բացատրեցի ես: - Գրի եմ առնում իմ առջև դրված խնդիրները, նշում եմ դրանք լուծելու կարևոր փուլերը և գրում եմ ելույթի դրույթները: Ես ինձ ավելի լավ եմ զգում, երբ գիտեմ, թե ինչ եմ խոսելու":

"Հենց որ վստահես քեզ Աստծոն, դու քեզ շատ ավելի լավ կզգաս, - առարկեց նա: - Մենք դա կմաքրենք":

Ես հասկացա, թե նա ինչ նկատի ունի: Քանի որ առաջիկա իրադարձությունը պետք է նրա կենսական փորձի մասը դառնար, ուրեմն կար մի բան, ինչը նա պետք է մաքրեր: Ամեն ինչ ընդհանուր է: Քո փորձը, քո տպավորությունները` նաև իմ փորձն ու տպավորություններն են: Եվ հակառակը, որովհետև մենք պատրաստ ենք դրան:


Ես գործի դրեցի ամբողջ ուժերս, որպեսզի այդ հանդիպումը չծրագրավորեմ: Բայց ինչ-որ պահ տեղի տվեցի վախերիս և տպագրված բրոշյուր ստեղծեցի բոլոր մասնակիցների համար: Բայց ինքս այդպես էլ չօգտվեցի նրանից: Եվ ոչ ոգու էլ այն պետք չեկավ:

Հանդիպումը ես սկսեցի ֆրազով. "Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ ենք անելու այս հանդիպմանը":

Բոլորը ծիծաղեցին:

"Չէ, իրոք, - ասացի ես: - Ես չգիտեմ, թե ինչ ասեմ":

Նրանք նորից ծիծաղեցին:

Հետո ես բոլորին պատմեցի դոկտոր Հյու Լինի մասին, Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին և այն մասին, որ "Դուք եք կերտում ձեր սեփական իրականությունը" հաստատումը նշանակում է ավելին, քան կարելի է մտածել:

"Եթե ձեր կյանքում կա մեկը, ով ձեզ դուր չի գալիս, բացատրեցի ես, - նրան դուք եք ստեղծել: Եթե դուք ստեղծում եք ձեր իրականությունը, ուրեմն ձեր թշնամիներին նույնպես դուք եք ստեղծում":

Այդ ուիքէնդը հիանալի անցավ: Նույնիսկ այսօր, նայելով այդ իրադարձության մասնակիցների ընդհանուր լուսանկարին, ես զգում եմ սիրո այն համընդհանուր զգացումը, որը ծագել էր մեր մեջ:

Բայց ինձ համար դա միայն սկիզն էր:

Ինձ դեռ շատ բան էր պետք սովորել:

Sambitbaba
30.06.2015, 01:00
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ


Ձեր լույսը վառելու համար, դուք պետք է մութը մտնեք:

Դեբբի Ֆորդ. "Լույսի որսորդների մութ կողմը"



Դոկտոր Հյու Լինի հետ ընթրիքի և "Հիմնադրական ուիքենդի" ժամանակ, շատ մարդիկ իրենց համար հայտնագործում կատարեցին: Այս գլխում դուք կկարդաք մի քանի իրական պատմություններ, որոնք ձեզ թույլ կտան գնահատել Հո'օպոնոպոնոյի մեթոդի ամբողջ հզորությունը:
Ահա առաջին պատմությունը Լյուիս Գրինից:


Թանկագին Ջո,

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել դոկտոր Հյու Լինի հետ անց կացրած երեկոյի համար: Ես իսկական հաճույք ստացա:

Այդ երեկոյին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իմ կյանքում տեղի ունեցան զարմանալի իրադարձություններ, որոնցով ես ուրախությամբ ցանկանում եմ կիսվել ձեր հետ: Նախ, ես հարկադրված էի հիշեցնել ինձ, որ դոկտոր Հյու Լինը մաքրվեց ու դիմեց Աստծոն, խնդրելով օգնել ինձ այդ հարցում: Բայց նույնիսկ չնայած այն բանին, որ ջանում էի կիրառել Հո'օպոնոպոնոյի մեթոդը հենց նրա մասին հիշեմ (իսկ նշանակում է, ժամանակ առ ժամանակ), ես միևնույն է զգացի դոկտորի աղոթքների ուժն ինձ վրա:



Դոկտոր Հյու Լինի ձայնագրությունը լսելուց
անմիջապես հետո, ինձ խնդրեցին
պատմություններ հավաքել նրա մեթոդի մասին


Առաջին իրադարձությունը, որի մասին ցանկանում եմ հիշատակել, էլեկտրոնային փոստով նամակն է Սյուզաննայից, որտեղ նա խնդրում է կիսվել դոկտոր Հյու Լինի հետ անց կացրած երեկոյի տպավորություններով: Հետաքրքիր է այն, որ ես ձեռք էի բերել ձեռնարկ "Կյանքն անցնում է" անունով և բեռնել էի համակարգչիս վրա դոկտոր Հյու Լինի հետ զրույցի MP3 ձայնագրությունը: Եվ նամակը Սյուզաննայից ստացա այդ ձայնագրությունը լսելուց ամնիջապես հետո:



Առանց որևէ գովազդի
իմ դատավարությունը հայտնի դարձավ
ամբողջ երկրում


Երկրորդ իրադարձությունը բավական արտասովոր է: Նախքան փետրվարի 23-ին Օստին գալը, ես նոր հայց էի ստացել: Քանի որ մեկնումից առաջ չէի հասցնում գնալ փոստ, փաստաթղթերն ուղարկեցի հաջորդ առավոտյան (փետրվարի 24-ին) Օստինի փոստի բաժանմունքից: Անսպասելիորեն իմ նյութերը փոստում կորան և երկուշաբթի մարտի 6-ին հասցեատիրոջը չհասան:

Հարկ է ասել, որ ես աշխատում եմ որպես իրավաբան սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով "Լիստսերվ" գործընկերությունում, որի օֆիսները տարածված են ամբողջ երկրով: Անցած ուրբաթ օրվա երկրորդ կեսին Քոննեքթիքութից մի փաստաբան տեղադրել էր մի գործի կարճ նկարագրությունը, որը գրանցված էր Օկլահոմա նահանգի Կանադական օկրուգում: Փաստաբանը հարցնում էր, զբաղվե՞լ է արդյոք այդ գործով Տալսա քաղաքի իմ կոլեգաներից որևէ մեկը: Այն է, ընկնում էի աթոռից: Դա իմ կորած գործն էր: Ես պատասխանեցի նրան էլելտրոնային փոստով ու զանգահարեցի, որպեսզի հարցնեմ, թե որտեղից նա գիտի այդ գործի մասին: Իսկ հետո անց կացրի մի ամբողջ ժամ, ապարդյուն փորձելով որևէ տեղեկություն գտնել Գուգլում:

Պատասխանը եկավ էլեկտրոնային փոստով: Փաստաբանը գրում էր, որ բաժանորդագրվել է "Դատական նորությունների ծառայություն" անունը կրող ինտերնետ-ծառայությանը: Այդ ծառայությունն իր տրամադրության տակ ունի արտահաստիքային թղթակիցներ, ովքեր հետևում են դատական գործերին ու նորություններին ամբողջ երկրում: Նրանք էլ հենց հայտնում են կարևոր, աղմկոտ կամ ուղղակի արձագանք ստացած գործերի մասին: Ընդամենը մեկ պարբերությամբ ակնարկը* հատնվել էր վեբ-կայքի առաջին էջին, իսկ չէ՞ որ ես այդ գործը չէի բարձրաձայնել: Ճակատագրի քմահաճույքով, այդ նույն օրն առավոտյան պատվիրատուիս հայրն ինձ մոտ օֆիս էր եկել, և ես, ինչպես կարող էի, համոզում էի նրան, որ մենք ունենք անհերքելի ապացույցներ, որոնցով հանդես կգանք դատարանում: Ինձ ուղղակի շշմեցնում է, որ ամեն օր քննարկվող հազարավոր գործերից հենց իմն ուշադրություն հրավիրեց իր վրա:



Իմ կազմակերպած ընթրիքը
վերջին պահին
այցելուների ռեկորդային քանակություն ներգրավեց


Ես բուսակերների հանրության տեղական կառավարական կազմի անդամ եմ: Սովորաբար մենք հավաքվում ենք ամեն ամսի երկրորդ շաբաթ օրը: Երբ ես հանրության պրեզիդենտի մոտ հետաքրքրվեցի, թե որտեղ է անցնելու մարտի հանդիպումը, իմացա, որ դեռևս ոչինչ կազմակերպված չէ: Առաջարկեցի ինքս կազմակերպել այդ միջոցառումը: Չորեքշաբթի, մարտի մեկին, ես գնացի մի թայական ռեստորան, որը բացվել էր մի քանի ամիս առաջ, և հետաքրքրվեցի կառավարիչի մոտ, կարո՞ղ են արդյոք նրանք բուսակերական ֆուրշետ կազմակերպել: Ես ասացի, որ փորձով գիտեմ, որ հաստատ կգան 20 հոգի, իսկ ամենաշատը կարող է լինել 30 հոգուց քիչ ավել: Կառավարիչը համաձայնվեց կազմակերպել այդ ընթրիքը: Պահանջվում էր կանխավճար ընդամենը 100 դոլարի սահմաններում, որպեսզի, եթե հանկարծ ոչ ոք չգա, ռեստորանը վնասներ չկրի: Ցույց տվեցին ճաշացանկը, և գներն էլ ինձ լրիվ բավարարեցին. բուսակերական սուշի, ապուր, չորս հիմնական ճաշատեսակներ, դեսերտ և թեյ ընդամենը 8 դոլարով: Կառավարիչն ասաց, որ կխոսի ռեստորանի տիրոջ հետ, իսկ ես էլ պետք է կանխավճարը փոխանցեի նրանց հաշվին: Մենք հաստատեցինք մեր պատվերը մարտի 2-ին: Ես գրեցի և էլեկտրոնային փոստով ուղարկեցի կարճ հայտարարություն, որը հանրության պրեզիդենտը պետք է տեղադրեր մեր հաղորդաթերթում: Ընթրիքը ծրագրավորված էր շաբաթ օրը, մարտի 11-ին, և ես խնդրեցի ցանկացողներին հաստատել իրենց ներկայությունը մինչև չորեքշաբթի մարտի 9-ի երեկոյան ժամը 5-ը:

Սովորաբար պրեզիդենտը հաղորդաթերթը բաժանում է ամեն ամսվա սկզբին: Մարդկանց մեծամասնությունը ստանում է այն էլեկտրոնային, իսկ ոմանք` սովորական փոստով: Բացի այդ, մենք տեղաբաշխում ենք այն առողջ կերակրի տեղական խանութներում և գրադարաններում: Սակայն այս անգամ պրեզիդենտը ժամանակ չէր ունեցել կազմել հաղորդաթերթը, և կիրակի, մարտի 5-ին ուղարկել էր բոլորին իմ էլեկտրոնային նամակը որպես հայտարարություն: Հրավիրատոմսերը սովորական փոստով ուղարկվել էին երկուշաբթի, իսկ հայտարարությունները հասարակական վայրերում այդպես էլ չէին տարածվել: Ես սկսեցի մտածել, որ մեր բախտը կբերի, եթե ընթրիքին գոնե 20 մարդ հավաքենք:

Երկուշաբթի սկսեցին գալ հաստատումները: Ուղարկել էին դրանք երկու հոգի: Եվս մի քանի նամակ եկան երեքշաբթի, և ես մտածեցի, որ մեզ կհաջողվի հավաքել մինիմումը` 13 հոգի, ինչը կծածկի մեր կանխավճարը: Սակայն մինչև չորեքշաբթի հաստատումները սկսեցին տեղալ մեկը մյուսի հետևից: Օրվա վերջին իրենց ներկայությունը հաստատել էին 37 հոգի: Ես մտածեցի, որ մենք կարող ենք բախվել մեկ այլ խնդրի հետ: Զանգահարեցի կառավարչին ու հարցրեցի, թե քանի մարդու համար է նախատեսված ռեստորանը: Նա ասաց 65: Իսկ հաստատումները դեռ շարունակում էին գալ: Արդյունքում 55 ցանկացող հավաքվեց: Այդ օրը ես չէի կարողանում աշխատել, քանզի շատ ոգևորված էի և ամեն մի քանի րոպեն ստուգում էի փոստարկղս (ձգողության գործո՞ն): Մեկ անգամ ևս զանգահարեցի կառավարչին ու հարցրեցի, կարո՞ղ են արդյոք նրանք սպասարկել այդպիսի քանակություն: Նա պատասխանեց. "Իհարկե":

Հինգշաբթի օրերը ես կաբալայի ուսումնասիրության պարապմունքներ ունեմ, այդ պատճառով տուն հասա երեկոյան ժամը տասից հետո: Ստուգեցի էլեկտրոնային փոստարկղս. ցանկացողներն արդեն 67 էին: Ի՞նչ եմ անելու մարդկանց այս հոսքի հետ: Իսկ հաստատումները շարունակում էին տեղալ շաբաթ ու կիրակի էլ: Նրանց քանակը հասավ շշմեցնող թվի` 75 մարդ:

Միջոցառումը ցնցող հաջողություն ունեցավ: Ռեստորանում չտեսնված աշխուժություն էր տիրում, և շատ շուտ բոլոր տեղերը զբաղված էին: Դա մեծ տպավորություն թողեց այն մարդկանց վրա, ովքեր առաջին անգամ էին ներկա գտնվում նման միջոցառմանը: Իսկ մշտական հաճախորդներից ոմանք, ովքեր հանրությունում էին արդեն տաս տարուց ավելի, ասացին, որ մենք Օկլահոմայի բուսակերների երեկոյին ներկաների ռեկորդ սահմանեցինք: Ռեստորանի աշխատողներն էլ շատ գոհ մնացին, չէ որ նախկինում երբեք այցելուների նման քանակություն չէին ունեցել:



Անհավանական իրադարձություններ
մեքենա վարձելու առթիվ


Օստին գնալու համար ես ավտոմեքենա վարձեցի, որպեսզի ավելորդ անգամ սեփական մեքենաս վտանգի չենթարկեմ: Վարձեցի այն նախապես, որպեսզի առավոտից մի քանի գործերս կատարեմ և անմիջապես ճանապարհ ընկնեմ: Առավոտյան հավաքեցի իրերս ու դուրս եկա մեքենայի մոտ, և, ի սարսափ ինձ, մեքենայի աջ դռան վրա նկատելի փոսվածք հայտնաբերեցի: Իհարկե, ես միշտ հրաժարվում եմ հավելյալ վճարել մեքենան ապահովագրելու համար: Դրա հետ մեկտեղ չէի հիշում, որ նախորդ օրը տեսել եմ այդ փոսը: Մտածեցի, որ ինձ խաբել են: Որոշեցի, որ կպահեմ մեքենան մեկ շաբաթ և այդ ժամանակամիջոցում մի բան կհորինեմ:

Միանգամից անցնեմ շաբաթ երեկոյին: Երեկոյան ժամը հինգն էր, մի ժամ էր մնացել մինչև դոկտոր Հյու Լինի հետ հանդիպումը: Ես շատ էի անհանգստանում մեքենայի վրայի փոսվածքի վերաբերյալ ու փորձում էի որոշել, թե ինչ անեմ: Թափառում էի Օստինի հյուսիսային թաղամասում գտնվող առևտրական կենտրոնում և ապարդյուն փորձում էի միանգամյա օգտագործման ֆոտոապարատ գտնել: Երբ վերադարձա ավտոմեքենայի մոտ ու պատրաստվեցի վերադառնալ հյուրանոց, արդեն մթնել էր և անձրև էր գալիս: Հապաղելով, պատրաստվում էի փողոց ելնել, երբ հանկարծ հարված զգացի: Մտածեցի. այ քեզ "հաջողություն"... սկզբում փոսը դռան վրա, իսկ հիմա էլ սա... Մի ժամ անց ես պետք է լինեմ ընթրիքին, որի համար վճարել եմ արդեն, իսկ դեռ պետք է լոգանք ընդունել ու փոխել հագուստս: Վերցնելով վարձման վկայականը, ես դուրս եկա մեքենայից: Դրսում ինձ արդեն սպասում էր երիտասարդ սևամորթ մի տղա: "Ավտոդողերն են պատճառը, - ասաց նա: - Պետք է փոխել դրանք, ես չկարողացա ժամանակին կանգնեցնել մեքենան": Այնքան էլ համոզիչ փաստարկ չէ փաստաբանի համար, մտածեցի ես ռւ ասացի. "Սատանա՛ն տանի, ես այս մեքենան վարձով եմ վերցրել": Մենք շրջանցեցինք ավտոմեքենան հետևից, որպեսզի տեսնենք, թե որքան ծանր են վնասվածքները: Երկուսով նայում էինք ու երկուսս էլ շշմած էինք: "Մեքենան չի վնասվել, - ասաց երիտասարդը: - Մեքենան անվնաս է, փառք Հիսուսի՛ն": Անհավանական է, բայց նա ճիշտ էր` վնասվածքներ չկային: Ես հասկանում էի, որ դեռ պետք է զայրանամ մի թեթև, բայց չէի ցանկանում երկար ցցվել այնտեղ ու մեծ կռիվ սարքել: Ուղղակի ուզում էի հյուրանոց վերադառնալ: Մենք իրար ձեռք սեղմեցինք և ամեն մեկը գնաց իր ճանապարհով: Ես հասա ընթրիքին ու նստել էի Ջոյի և Ներիսայի սեղանի մոտ:

Մտածելով, թե ինչպես վարվեմ դռան վրայի փոսի հետ, ես լրջորեն զբաղվում էի հո'օպոնոպոնոյով: Բայցի այդ, որոշեցի ոչինչ չձեռնարկել մինչև այն պահը, երբ ավտոմեքենան հետ կվերադարձնեմ: Հեռախոսային տեղեկագրքում գտա արհեստանոց, որտեղ առանց ներկելու վերանորոգում էին փոսվածքները: Երիտասարդն, ում հետ խոսում էի, ասաց, որ դա ինձ վրա $95.00 կնստի, բայց վերանորոգման համար մի քանի ժամ է պահանջվելու: Դա կնշանակեր տուգանք` մեքենան ժամանակից ավել պահելու համար, իսկ դա ինձ բոլորովին ձեռք չէր տալիս: Ես սկսեցի խորհել, թե ինչ անել, և պարզվեց, որ պատասխանը մակերեսին է: Ասել ճշմարտությունը: Զանգահարել ավտոմեքենայի վարձակալման տեղական օֆիս և բացատրել իրավիճակը: Եթե նրանք որոշեն, որ ես պետք է վճարեմ վերանորոգման համար, ես, ծայրահեղ դեպքում, կհասկանամ իմ ծախսերը: Զանգահարեցի: Աշխատակիցն ասաց, որ չվերադարձնեմ մեքենան, այլ գնամ իրենց մոտ, որպեսզի նրանք կարողանան տեսնել վնասվածքը և ստուգեն իրենց գրառումներում: Ես համաձայնվեցի, հետ տարա ավտոմեքենան սալոն և թողեցի այն մեքենաների վերադարձման հրապարակում: Գտա երիտասարդին, ում հետ խոսել էի հեռախոսով և նա սկսեց ստուգել գրառումներն իր համակարգչում: Հրաշք համար երկու. փոսվածքի մասին տեղեկություններ արդեն կային: Ես մեղավոր չէի: Ալիլու՛յա: Ես հանգիստ տուն գնացի:



Քրոջս առաջարկեցին իր երազած
աշխատանքը


Դոկտոր Հյու Լինի և Ջոյի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց ինձ զանգահարեց քույրս: Այժմ նա մի հայտնի և մեծ ընկերության փոխ-նախագահն է: Իսկ այն ժամանակ նրան զանգել էին աշխատակիցների վարձման գործակալությունից և առաջարկել էին աշխատանք, որի մասին նա միշտ երազում էր: Նա չցանկացավ հեռախոսով պատմել մանրամասնությունները: Փոխարենն ուղարկեց ինձ էլեկտրոնային փոստով այդ գործի նկարագրոությունը, որը գործակալությունն էր ուղարկել: Ես ապշել էի: Կասեմ միայն, որ խոսքը գնում էր առաջատար առևտրական մակնիշի մի ընկերության մասին: Մի քանի ամիս անց նրան ընդունեցին գործի:

- - - - - - - - - - - - - - -
* Մտավորապես հետամնաց մի տղամարդ Օկլահոմա նահանգի Կանադական օկրուգում, ներկայացրել է հայց "Յուքոն Շեվրոլե" և "Ֆիֆթ Տըրդ Բանկ" ընկերություններին, մեղադրելով նրանց խարդախության մեջ: Նա պնդում է, որ շահել է "Յուքոնի" կազմակերպած "Ջնջիր և հաղթիր" ակցիայի ժամանակ; իսկ երբ եկել և պահանջել է իր շահածը, իրեն պահել են հինգ ժամ և ստիպել են գնել նոր բեռնատար մեքենա, ինչն իրեն չեն տվել:

Sambitbaba
04.07.2015, 19:39
Մեկ պատմություն ևս:


* * *

"Շրջարձային կետ" երեքօրյա սեմինարի ժամանակ Ջոյի ապաքինման էքսպրես-մեթոդը բառացիորեն դադարեցրեց արցունքներիս հոսքը: Մարդկանց "մերձեցնելու" համար սեմինարը վարողը 74 մասնակիցներին բաժանեց չորս շարքի և հետո ամեն շարքը հերթով կանգնում էր մեկ այլ շարքի առջև, և մարդիկ լուռ նայում էին մեկմեկու աչքերի մեջ: Ես ընկել էի երրորդ շարքը:

Սեմինարը վարողն առաջին շարքի մարդկանց խնդրեց դուրս գալ բեմ և կանգնել դեմքով դեպի ժողովուրդը, այսինքն մենք: Նրանք նայում էին մեզ, իսկ մենք մնացել էինք մեր տեղերում: Մենք ուղղակի նայում էինք նրանց վրա: Հետո երկրորդ շարքին խնդրեցին դուրս գալ բեմ, և նրանք կանգնեցին առաջին շարքից մեկ քայլ հեռավորության վրա (դեմ առ դեմ): Այդպես նրանք կանգնել և նայում էին մեկմեկու աչքերի մեջ, երեք րոպե: Հետո երկրորդ շարքն իջավ բեմից ու վերադարձավ իր տեղը: Եվ նորից բեմի վրա մնաց առաջին շարքը: Նրանք նայում էին մեզ, մեր տեղերում նստածներիս, իսկ մենք նայում էինք նրանց, բեմի վրա կանգնածներին:

Որքան ավելի էր մոտենում իմ բեմ բարձրանալու հերթը, այնքան ավելի ես հասկանում էի, որ նյարդայնանում եմ, չնայած չգիտեի դրա պատճառը: Ձեռքերիս ափերը քրտնել էին, բայցի այդ, նկատեցի, որ շուռումուռ եմ գալիս տեղումս: Սպասվող առաջադրանքը բավական պարզ էր թվում: Ես միշտ հաջողությամբ կապ եմ հաստատել անծանոթ մարդկանց, առավել ևս ընկերների հետ: Ինձ մոտ ամեն ինչ պետք է որ ստացվեր: Բայց և այնպես, դահլիճից դուրս գալու մեծ ցանկություն ունեի: Ես ասում էի ինձ, որ կարիք չունեմ կատարել այդ վարժությունը, որ ես առանց այն էլ լավ կարողանում եմ նայել մարդկանց աչքերի՛ն: Բայց ես գիտեի, որ ինձ չեն թույլատրի լքել դահլիճը, և այդ պատճառով, քրտնելով ու շուռումուռ գալով, մնում էի տեղումս:

Առաջին անգամ, երբ իմ խմբին հրավիրեցին բեմ, մենք պետք է մեկ քայլ հեռավորության վրա շարք կանգնեինք մյուս խմբի առջև ու նայեինք նրանց աչքերին: Փա՜ռք Աստծո: Ինձ պերք չէ 50 հոգու աչքերի մեջ նայել: Ես պետք է նայեմ ընդամենը մեկ հոգու աչքերի մե՛ջ: Ինձ այդպես էր թվում: Մենք գրավեցինք մեր տեղերը, և սեմինարը վարողը տարավ մեզ մեր ինքնագիտակցության երեքրոպեանոց ճանապարհով: Առաջին տաս վայրկյանում աչքերիցս անկառավարելիորեն հոսում էին արցունքները: Ես լալիս էի ու չգիտեի, թե ինչու: Չէի կարողանում կանգ առնել: Ամեն անգամ, երբ նայում էի վիզավիիս աչքերին, արցունքները հոսում էին աչքերիցս: "Երրորդ խումբ, խնդրում եմ ցած իջնել բեմից", - լսեցի ես: Ասացի "շնորհակալություն" դիմացինիս ու գնացի:

Սատանան տանի, ի՞նչ պատահեց ինձ: Ենթադրվում էր, որ պետք է լսեմ ներքին ձայնս, բայց ես բացարձակապես ոչինչ չլսեցի՛: Ես ամբողջովին ճնշված էի` խոսք անգամ չունեի ասելու: Ես ոչինչ չսովորեցի՛: Ի՞նչ վարժություն է դա: Ես շվարած էի, շփոթված, և ինձ մնում էր միայն կշռադատել տեղի ունեցածը, այն դեպքում երբ առջևումս բեմի վրա շարունակվում էր վարժությունը: "Երրորդ խումբ, խնդրում եմ, բեմ բարձրացեք": "Ո՛չ-ո՛չ-Ո՛չ: Միայն թե ոչ ա՛յդ:" - ճչում էր գիտակցությունս:

Այժմ իմ խումբը կանգնած էր դեմքով դեպի դահլիճում նստած մարդիկ: Այս անգամ ես ավելի հեշտ ապրեցի երեք րոպեները, որովհետև ուղղակի չէի նայում մարդկանց, ովքեր նայում էին ինձ: Դրանից հետո բեմ հրավիրեցին չորրորդ խմբին, և իմ առջևում հիմա նոր խաղընկեր էր կանգնած: Նրա դեմքը չափազանց մոտ էր իմ դեմքին: Այս անգամ դա մի բարեհոգի տարեց կին էր, ով ամաչկոտ ժպտում էր ինձ: Ես ասացի ինձ. "Լավ, կարծում եմ, հիմա ամեն ինչ կստացվի: Բայց հենց վարժությունը սկսվեց, աչքերից արցունքների հեղեղ տեղաց: Ամեն անգամ, երբ ես նայում էի այդ կնոջ աչքերին, արցունքներն ինքն իրեն հոսում էին, և ես շուռ էի գալիս: Նա շշուկով փորձում էր հանգստացնել ինձ, ասում էր, որ ամեն ինչ լավ կլինի: Ես մոլորած ու շփոթված էի իմ անբացատրելի արցունքներով: Սեմինարը վարողն ասում էր, որ մենք լսենք մեր ներսում տեղի ունեցածը` թե ինչ է ասում մեզ մեր ներքին ձայնը: Բայց իմ ձայնը լուռ էր:

Հետո հանկարծ հիշեցի, որ ներքին ձայնիս լսել փորձելու փոխարեն, կարող եմ ինքս լցնել գլուխս մտքերով: Ամեն դեպքում ներքին ձայնս ինձ հետ չէր խոսում: Հենց որ, լցնելով դատարկությունը, գլխումս հայտնվեցին մտքեր, ես նորից նայեցի առջևիս մարդուն ու մտածեցի. "Շնորհակալություն: Ես սիրում եմ քեզ: Շնորհակալություն: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ: Շնորհակալություն": Եվ անմիջապես հանգստացա: Ես լիքն էի սիրով ու երախտագիտությամբ դիմացս կանգնած կնոջ հանդեպ: Ես ինձ լավ զգացի և արցունքներիս հոսքը դադարեց: Ես նայում էի նրան և այլևս չէի լալիս:

Ի զարմանս ինձ, այժմ սկսեց լացել նա: Արցունքներն առվի պես հոսում էին նրա աչքերից: Նա թեթևակի տատանվում էր հետ ու առաջ և շշնջաց. "Հիմա դուք ինձ եք ստիպում լաց լինել": Իսկ ես շարունակում էի նրան մտավոր ազդանշաններ ուղարկել. "Ես շնորհակալ եմ քեզանից: Ես սիրում եմ քեզ: Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Շնորհակալ եմ քեզանից": Հետո իմ զուգըկերուհուն խնդրեցին իջնել բեմից, և ես նորից մնացի կանգնած 50 մարդկանց առջև, ում կարգադրեցին նայել իմ և իմ խմբի վրա: Բայց այժմ իմ հոգում հանգիստ էր տիրում: Ինձ հաջողվեց չհեռացնել աչքերս ինձ վրա նայող մարդկանց աչքերից: Ես ինքս էի ջանում որսալ նրանց հայացքները: Նայում էի միայն նրանց վրա, ով ինձ էր նայում: Ես ինձ շատ ավելի լա՛վ էի զգում: Ինձ շրջապատողների հանդեպ ես մեծ սեր էի զգում և իսկապես գնահատում էի նրանց:

Շուտով վարժությունն ավարտվեց, և մենք շարունակեցինք սեմինարը: Հետո կարճ ընդմիջում ունեցանք: Այն բարեհոգի կինը, ով իմ գործընկերուհին էր վարժության ժամանակ, գտավ ինձ, և մենք զրուցեցինք այն մասին, թե ինչ ապրումներ ունեցանք: Ես խոստովանեցի նրան, որ վախենում էի մարդկանցից, չնայած երբեք այդ չէի գիտակցել: Նա ասաց, որ մենք իրոք փոխըմբռնման հասանք, և ավելացրեց, որ սեմինարն իրեն նույնպես մեծ օգուտ բերեց: Նա հասկացավ, որ դժվարությամբ է ընդունում ուրիշ մարդկանց սերը: Այդ պահին ես հասկացա, որ պետք է նրան հաղորդակից դարձնեմ միջոցին, որը կիրառեցի լաց լինել դադարելու համար, երբ մենք միասին կանգնած էինք բեմի վրա: Նա նորից լաց եղավ: Մենք գրկախառնվեցինք և բաժանվեցինք:

Ներիսսա Օդեն
TheVideoQween.com


Մի պատմություն էլ:


* * *

Այս տարի ես հայտաբերեցի, որ իմ ենթականերից մեկը վաճառքից շատ ավելի մեծ միջնորդադրամ է վերցնում, քան սահմանված է: Արդյունքում ես սեփական բիզնեսից հարյուրավոր դոլարներ էի կորցնում: Այդ կինը հրաժարվեց իր գործողությունների համար պատասխանատվությունն իր վրա վերցնել: Նա աշխատասեր գործակից է, սակայն մեր փոքրիկ քաղաքում չէր կարող գտնել մեկ այլ աշխատանք, որտեղ կվարձատրվեր նույնքան, որքան ստանում էր ինձ մոտ: Ես խղճում էի նրան, բայց միևնույն ժամանակ շատ բարկացած ու վշտացած էի: Վերջին օրերին չէի կարողանում անգամ խոսել նրա հետ անմիջականորեն գործին չառընչվող որևէ բանի մասին: Նույնիսկ նայելը նրա վրա դժվար էր ինձ համար: Չգիտեի, ինչպես վարվեմ: Հետո դիմեցի Ջոյին, և դրան հաջորդող իրադարձություններն իրոք զարմանալի էին: Նա շնորհակալություն հայտնեց ինձ այն բանի համար, որ ես դիմել եմ իրեն: Հետո անվանեց ինձ կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկել էներգիան մաքրելու համար: Նախ, ես պետք է հասկանամ, որ ինքս եմ ստեղծել այդ իրավիճակը: Դա դժվար որոշում է, բայց այն պետք է ընդունել: Հետո ես պետք է ներեմ ինձ, իմ աշխատակցուհուն և այդ խնդիրը սնուցող էներգիան: Հետո ես պետք է որոշեմ, թե ինչպես, ըստ իմ պատկերացման, պետք է զարգանա իրավիճակը, և կրկնեմ դոկտոր Հյու Լինի ապաքինիչ խոսքերը. "Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ": Արդյունքը գերազանցեց իմ սպասումները: Երբ ամեն ինչ հետևում էր, ես Ջոյին այսպիսի նամակ գրեցի.

Թանկագին Ջո,
քո խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Երբ ես կարդացի դրանք, պետք է Ուիմբեռլիից Օստին գնայի: Այդ ժամանակամիջոցում ես քայլ քայլի հետևից կատարում էի ամեն ինչ: Պարզվեց, որ դա ուղղակի շշմելի է: Ինձ երկար ժամանակ պետք եղավ, որպեսզի հասկանամ, որ իրոք ես ինքս եմ ստեղծել այդ իրավիճակը: Այդ ժամանակ ես ներեցի ինձ, իմ աշխատակցուհուն և իրավիճակի էներգիան: Տեսա իրավիճակի զարգացման նոր ճանապարհներ և բազմաթիվ անգամներ կրկնում էի ապաքինման հավայական անօրինակ միջոցը: Երբ հետ վերադարձա Օստին, ես զգացի, որ մեջքիս բեռն ընկել է:

Ջոյի խորհուրդներին հետևելուց հետո, իմ ներքին էներգիան հիմնավորապես փոխվեց: Զայրույթն ու վիրավորանքը լքեցին ինձ: Դա անհավանական էր: Հիմա արդեն, իմ և այն աշխատակցուհուս միջև հարաբերությունները կարգավորվել են: Այժմ, եթե ինչ-որ մեկը հարցնի, աշխատու՞մ է արդյոք այդ մեթոդը, ես կասեմ. անկասկա՛ծ աշխատում է:

Վիկտորիա Շեիֆեր
Հրատարակիչ, Pedal Ranch Publications
Ուիմբեռլի, Թեքսաս

Sambitbaba
09.07.2015, 20:56
Ահա մի շնորհակալական նամակ:



* * *

Այս երազը ես տեսել եմ 2006 թվականի հոկտեմբերին, և այն անմիջականորեն վերաբերվում է Հո'օպոնոպոնոյի մեթոդին:

Ես տեսա աշխարհն առանց բանտերի, քանզի Հո'օպոնոպոնոյի փիլիսիփայության շնորհիվ կորել էր նրանց անհրաժեշտությունը: Հո'օպոնոպոնոյի կոչի պարզությունը, որը բաժանում էին դոկտոր Հյու Լինը, Ջոն, ես ինքս և ուրիշներ, նրանում էր, որպեսզի այդ մեթոդը տրվի ամբողջ աշխարհին սեմինարների և կոնֆերանսների միջոցով: Այդ պարապմունքները սովորեցնում են մարդկանց, հատկապես երիտասարդությանը, սիրել սեփական անձը և սեփական անձը սիրելու շնորհիվ սեր սփռել մեկմեկու:

Երազում ես տեսա, թե ինչպես անց եմ կացնում սեմինար սեմինարի հետևից, որոնց գալիս են հազար-հազարավոր մարդիկ: Այդ սեմինարներին ես ոգեշնչում էի մարդկանց, և նրանք վերհիշում էին, թե ով են իրենք իրականում, վերհիշում էին իրենց Աստվածային Էությունը, ինչպես նաև, վերհիշում էին, թե ինչ պետք է անել մարդ լինելու համար` հիշել, որ իրենց բնությամբ մարդիկ ստեղծված են սիրո համար:

Երազումս տեսա մի պատանու, ոճրագործական խմբավորման անդամի, ով ատրճանակը դեմ էր տվել մեկ այլ պատանու գլխին և սպառնում էր սպանել նրան: Երիտասարդը, ում սպառնում էին ատրճանակով, հենց նոր ներկա էր եղել իմ սեմինարին: Նա դեռ շարունակում էր խոսել ինչ-որ հրաշքի մասին, և ցանկանում էր, որ իրեն շրջապատողները նույնպես զգան այդ հրաշքը: Բայց նրանք մեռնելու աստիճան հոգնել էին այդ մասին լսելու՛ց:

Այն սեմինարի ժամանակ պատանին վերհիշեց իր իսկական էությունը: Հիմա նա կիսվում էր իր հայտնագործությամբ ընկերների հետ, բայց նրա խոսքերում նրանք վտանգ էին զգում, որովհետև ամեն ինչ այնքան պարզ էր, որ անիրական ու անհավանական էր թվում:

Բանն այն է, որ այն սեմինարի ժամանակ, որին ներկա էր պատանին (ում հիմա մահ էր սպառնում), նա բարձրացավ բեմ և կրակեց ուղիղ կրծքիս: Ընկած հատակին և զգալով, որ արյունահոս եմ լինում և ինձ լքում է իմ կենսական էներգիան, ես կանչեցի նրան: Երբ նա մոտեցավ, ես գրկեցի նրան ու շշնջացի ականջին. "Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ": Ու ես մահացա նրա ձեռքերին, նրան գրկած և զգալով սերս նրա հանդեպ մարմնիս ամեն մի բջիջով: Այդ պահին երիտասարդն ամեն ինչ հասկացավ: Գրկելով իմ մեռած մարմինը, հեկեկանքների և արցունքների միջից նա շշնջում էր ինձ. "Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ": Եվ կյանքի ուժը վերադարձավ ինձ: Մեզ երկուսիս սքանչելի ոսկե լույս պարուրեց, և այդ լույսն այնքան վառ էր, որ բոլոր մարդիկ մղոնների վրա կարող էին զգալ սերը, որ բխում էր մեզանից:

Լցնելով նրանց, ում հետ առնչվում էր, մեր սիրո էներգիան ավելի ու ավելի էր մեծանում, և այդպես այն տարածվում էր ավելի ու ավելի հեռու: Բայց ոչ բոլորն էին պատրաստ տեսնել այն: Երիտասարդ ոճրագործը, այս պատմության հերոսը, ով ատրճանակը դեմ էր տվել սեփական եղբոր քունքին, չէր ցանկանում տեսնել և ընդունել այդ սերը: Բայց եղբայրն ասաց նրան. "Ներիր ինձ, ես քեզ սիրում եմ", և գրկեց նրան այնպես, ասես իր սեփական մութ կողմն էր գրկում:

Եվ դա կատարվե՛ց: Նրանց երկուսին պարուրեց սիրո էներգիայի ոսկե լույսը, ու երկրորդ պատանին վերջապես կարողացավ տեսնել այն և ընդունել սերը, որ տալիս էին իրեն: Եվ երբ նա ընդունեց այն, ասաց. "Ներիր ինձ, խնդրում եմ: Ես քեզ սիրում եմ, եղբայրս: Ներիր ինձ, խնդրում եմ":

Գուշակեք, թե ի՞նչ տեղի ունեցավ հետո: Երբ սիրո էներգիան լցրեց ամբողջ սենյակն ու դիպավ ոճրագործ խմբի ամեն մի անդամին (իսկ նրանք նույնպես տեսան և ընդունեցին այդ սերը), լուսը հոսեց փողոցներն ու տարածվեց շատ մղոնների վրա: Երբ մարդիկ տեսնում էին այն, փոխանցում էին ուրիշներին, և այդպես սիրո ոսկե էներգիան աճում ու տարածվում էր ավելի ու ավելի հեռու, մինչև ամբողջ աշխարհը չլցվեց սիրով:

Դա Ոսկե դար էր, Սիրո դարը: Ահա թե ինչու էր մեզ առաքվել Հո'օպոնոպոնոն, որպեսզի մենք վերհիշենք, թե ով ենք իրականում և որ մեր իսկական նախասահմանումն է` սիրել: Ուղղակի մենք բոլորս ցանկանում ենք, որ մեզ սիրեն:

Սքանչելի երազ է, ճիշտ չէ՞: Հո'օպոնոպոնոյի պատմության մասին հիանալի ֆիլմ կարելի էր նկարել: Ես հիշում եմ "Վճարիր կանխապես" մելոդրաման և մտածում եմ այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում: Աշխարհը պատրա՛ստ է ընդունել Հո'օպոնոպոնոն:


Դժվար է նույնիսկ հաշվել հրաշքների քանակը, որոնք տեղի ունեցան Ջո Վիտալեի առաջին "Հիմնադրական ուիքենդից" իմ վերադառնալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ես սպունգի պես ներծծել էի իմ մեջ ամբողջ էներգիան, դասերն ու խորհուրդները, և իմ հաջողությունները դրսևորվում էին հսկայական արագությամբ:

Թվարկեմ ամենատպավորիչ արդյունքներից մի քանիսը: Ինձ մոտ բազմաթիվ նոր կլիենտներ հայտնվեցին: Նոր ծանոթությունները ծագում են, ասես թե, ոչ մի տեղից: Ինձ առաջարկում են մասնակցել բազմաթիվ համատեղ նախագծերի: Կոնտակտներիս ցանկը մեծացել է 300 %-ով (ընդհուպ մինչև այս նամակը գրելուս պահը): Ինձ մի քանի անգամ խնդրել են որպես հարգարժան հյուր ներկա գտնվել տարբեր արարողությունների, և ես հազիվ եմ հասցնում գլուխ հանել բոլոր շշմեցուցիչ իդեաներից, որոնք ինքնիրեն ծագում են ինձ մոտ:

Պատկերացնել չեմ կարող, որ այն բնագավառում, որտեղ ես աշխատում եմ, ընդամենը երեք շաբաթ առաջ իմ գոյության մասին ոչ ոք չգիտեր:

Այդ ամենը տեղի ունեցավ առանց որևէ բռնության ինքս իմ վրա, առանց չափից դուրս ջանքերի և նույնիսկ առանց իսկական լարման իմ կողմից: Ամեն ինչ բառացիորեն եկավ իմ ձեռքերը, հեշտությամբ, առատորեն: Այժմ, երբ ինձ մոտ մի ոգեշնչող գաղափար է հայտնվում, ես գործում եմ անհապաղորեն, և արդյուները գերազանցում են իմ բոլոր սպասումները:

Ես հաճախ եմ օգտագործում Հո'օպոնոպոնոյի "ռետինի մեթոդն" իմ բիզնեսի լայնացման համար և անհամբեր սպասում եմ, թե, վերադառնալով գրատախտակին ու ջնջելով, ջնջելով, ջնջելով, ուրիշ էլ ի՞նչ կստեղծեմ:

Շնորհակալ եմ ձեզ, Ջո և դոկտոր Հյու Լի՛ն:
Հավերժ երախտապարտ եմ,
Էմի Սքոթ Գրանտ


* * *


Ջոյսի Մաք-Քին գրել է:

Ամբողջ վերջին տարին ես նոր դեր էի խաղում. հոգ էի տանում ուրիշի մասին: Մայրս թողել էր իր տունը, որտեղ ապրել էր շատ տարիներ, որպեսզի ավելի մոտ լինի դուստրերին: Տեղափոխվելուց հետո շուտով իմ միշտ առողջ, տոկուն մայրիկին տվեցին ախտորոշում`սրտի թերություն և թոքերի քաղցկեղ: Փառք Աստծո, նա որոշեց իրեն հատկացված ժամանակն անց կացնել դուստրերի հետ: Նաև որոշեց այդ տարիքում չբուժել քաղցկեղը, նա արդեն 88 տարեկան էր: Բժիշկները վստահեցրել էին մեզ, որ նրան շատ քիչ է մնացել:

Անցած տարվա մայիսին ես այցելեցի Ջո Վիտալեի "Հիմնադրական ուիքենդը" և իմացա դոկտոր Հյու Լինի և նրա Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին: Այն գրգռեց իմ հետաքրքրությունը: Ինձ վրա չափազանց մեծ ազդեցություն թողեց հոգեկան հիվանդ հանցագործների մասին պատմությունը և այն, թե ինչպես դոկտոր Հյու Լինը հայացքն իր ներսն ուղղեց մաքրվելու և ազատագրվելու համար:

Տիեզերքը շատ բարեհոգի է: Երբ աշակերտը պատրաստ է, Տիեզերքն ուսուցիչ է ուղարկում: Ավելի լավ ժամանակ լինել չէր էլ կարող: Այն օրերին իմ գլխավոր խնդիրն էր. "Ինչպե՞ս կարող եմ օգնել մայրիկիս նրա համար այդ դժվար պահին":

Ես ցանկանում էի ընդունել ինքս և ցույց տալ Տիեզերքին, որ 100 %-ով պատասխանատու եմ կյանքիս համար`ամեն ինչի համար իմ կյանքում, ներառյալ մայրիկս: Այդ պատճառով սկսեցի կիրառել այն, ինչին սովորել էի: Ես դիմում էի ինքս ինձ և անընդհատ զբաղված էի մաքրմամբ ու ազատագրմամբ:

Արդյունքները թե իմ և թե մայրիկիս համար շատ պարզ և դրա հետ մեկտեղ շատ զարմանալի էին: Մինչև իր վերջին օրերը մայրիկս պահպանեց առողջ գիտակցությունը, չէր տառապում ցավերից և լրիվ ի վիճակի էր սպասարկել ինքն իրեն: Իհարկե, եղան կարճաժամկետ կրիզիսներ էլ, երբ նրան դեղեր էին անհրաժեշտ: Բայց նա կարող էր հաղթահարել այդ կրիզիսները տնային պայմաններում, և երբեք հարկ չեղավ նրան հիվանդանոց տեղափոխել: Դրանք փորձությունների պահեր էին, որոնք նախապատրաստում էին մեզ այն րոպեին, երբ մայրիկս կհեռանա մեզանից:

Ամենամեծ նվերն այն էր, որ նա ապրեց շատ ավելի երկար, քան խոստացել էին բժիշկները: Ամեն առավոտ նա արթնանում և զարմանքով ողջունում էր ինձ. "Պատկերացնու՞մ ես, ես մեկ օր էլ ունեմ": Մենք բավական ժամանակ ունեցանք մեկմեկու սիրո խոսքեր ասելու և ուղղակի միասին լինելու համար: Ու նաև հերիքեց ժամանակը, որպեսզի մենք նախապատրաստվենք նրա այլ ախարհ անցմանը: Ես դադարեցի վախ զգալ գիտակցումից, որ մայրիկս լքելու է մեզ: Նա գիտեր, թե ինչ է իրեն սպասվում, ու ես էլ գիտեի: Երբ շնչարգելքի լարված պահեր էին լինում, մենք հավատում էինք Աստծո գթասրտությանը և վախ չէինք ապրում: Օ՜, դա հրաշք էր:

Հո'օպոնոպոնոյի մեթոդն ու աղոթքներս փոխեցին իմ աշխարհայացքը: Ես զգացի և մինչև օրս իմ ուժերի վրա մեծ համոզվածություն եմ ապրում: Գիտակցումը, որ ես կարող եմ ոչ միայն իմ, այլև ուրիշ մարդկանց կյանքի ակտիվ մասնակիցը լինել, ստիպում է ինձ ժամանակի ամեն պահի մեջ Ամեն Ինչի Սկզբնաղբյուրը փնտրել:

Sambitbaba
16.07.2015, 06:25
Մեկ պատմություն ևս:



2006 թվականի փետրվարին, երբ այցելեցի "Հիմնադրական ուիքենդը", ես զգացմունքային և ֆինանսական մեծ դժվարություններ էի ապրում: Դրանք կապ ունեին մի հարուստ նավթային գործընկերության հետ 1,2 միլիոն դոլար արժողությամբ գործարքի հետ, որը ձախողվեց պայմանագիրը ստորագրելու կես ճանապարհին, այդ գործընկերության բազմաթիվ ներքին խնդիրների պատճառով:

Տան ճանապարհին և հաջորդ չորս օրերի ընթացքում ես կրկնում էի. "Ես սիրում եմ քեզ: Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես երախտապարտ եմ քեզ": Տուն վերադառնալուց մի երկու օր հետո ինչ-որ թուլություն զգացի, ինձ մոտ հազ և հարբուխ սկսվեց: Ես գիտեի, որ այդպես լարվածությունն է մարմնիցս դուրս գալիս:

Շուտով ես զրույց ունեցա մարքեթինգի փորձագետի հետ: Փորձագետն ուղղակի հարցրեց, թե ինչ բարձրագույն գումար է վճարել իմ կլիենտն ինձ գործընկերության մեջ իրավիճակի կարգավորման իմ մեկ տարվա օգնության համար:

Ես պատասխանեցի, որ 600 հազար դոլար: Նա ասաց. "Վենդի, դու հասել ես նպատակիդ: Դու կարող ես օգտագործել այդ, որպեսզի իմպերիա կառուցես: Շա՞տ մարդիկ կարող են հպարտանալ նման վիճակով": Մի վայրկյանում ես տեսա իմ իրավիճակի բոլոր առավելությունները: Փոխարենը տեսնեմ 1 միլիոն 200 հազար դոլարը, որը նրանք չէին վճարել, ես կարողացա տեսնել այն 600 հազարը, որն արդեն վճարված էր:

Ես գիտակցում էի, որ դրական պահերի վրա կենտրոնանալն իմ մեջ ոգեշնչում է արթնացրել և նոր իդեաները սկսել են անընդհատ հոսել դեպի ինձ: Լույսը ողողել էր կյանքս, և ես ակնածանքով զգում էի շոշափելի փոփոխություններ, որոնք տեղի էին ունեցել իմ ներսում: Ու թվում էր, թե ինձ համակել է մի լույս, որն իմ ֆիզիկական պատյանից դուրս է տարածվում:

Երկու տարի ես ինձ զոհ էի համարում և զայրացած էի գործընկերության մարդկանց վրա նրանց արարքների համար, իսկ այժմ երախտապարտ էի նրանց:

Շուտով ես զգացի, որ ձախ ոտքս ցավում է: Չէի կարողանում հասկանալ, թե ինչ պատահեց: Փորձեցի ամեն ինչ. մասաժ, ձգումներ, տաք լոգանքներ: Հետո դիմեցի չինական բժշկության մասնագետի, նա "կարդաց" մարմինս և ասաց, որ ես հաճախ եմ սթրեսի ենթարկվել և իմ ցավը պատկանում է լեղապարկի, այսինքն` չարության դաշտին:

Էներգիան ելք չէր գտնում, և դա ցավ էր հրահրում: Մարմինս կառչել էր չարությունից, որը ես ապրում էին նավթի այն գործընկերության վերաբերյալ: Երբ փոխեցի վերաբերմունքս նրանց հանդեպ, չարությունը պատրաստ էր դուրս գալ, բայց այն քարացե՛լ էր: Այդ կարծրացած չարությունից ազատվելու համար ես էներգիայով բուժման չորս սեանս անցա, և ցավը հեռացավ մարմնիցս:

Էներգիայի մաքրումն ինձ ճանապարհ հարթեց ավարտել էլեկտրոնային գիրքս և բացել նոր վեբ-կայքս` getinsideyourcomfortzone.com: Էլեկտրոնային գրքիս թողարկումը բացեց հնարավորություններ, որոնց մասին ես չէի էլ երազել:

Իմ նպատակն էր սովորեցնել մարդկանց ազատվել համակարգչի առջև աշխատելու բացասական հետևանքներից: Այժմ ես ունեմ հնարավորություն երեք (առայժմ) ճանաչված վեբ-կայքերի համար աշխատել որպես էրգոնոմիկայի մասնագետ, որպեսզի պատասխանեմ էրգոնոմիկայի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև գովազդել էլեկտրոնային գիրքս, ծառայություններս և այլ ծրագրերս:

Ոչ մեծ գործընկերություններ ինձ հրավիրում են իրենց աշխատակիցներին խորհուրդներ տալու համար, թե ինչպես ազատվեն ցավից: Պայմանագրերը փոքր են և կարճաժամկետ, այնպես որ ես հնարավորություն ունեմ զարգացնել այն նոր գաղափարները, որոնք շարունակում են գալ միտքս:

Բայցի այդ, այժմ, որպես հավաստագրված և փաստագրված մասնագետ, ես դասավանդում եմ ձգողության օրենքը ներգրավման ստրատեգիայի մեջ theuniversalawofatraction.com կայքում:

Առաջընթացը, որ ես կատարեցի շուտով "ուիքենդից" հետո, ավելի շուտ, բացատրվում է Հո'օպոնոպոնոյի կիրառմամբ: Այդ մեթոդն ինձ օգնեց ազատվել հնից, որպեսզի տարածություն ստեղծեմ նորի համար: Այլ բացատրություններ չկան:

Վենդի Յանգ




* * *



Ահա ևս մեկ պատմություն:



Որպես հոգեբանի ինձ ավելի հաճախ հարկ է լինում այցելուներիս օգնել հաղթահարել անձնական կյանքի ողբերգությունները: Ջեյմս Ռեդֆիլդի "Սելեստինյան մարգարեություն" գրքում սահմանված է "հսկողություն ողբերգությունների վրա" կոնցեպցիան. "Մենք պետք է գիտակցենք այլ մարդկանց վրա հսկողության մեր սեփական միջոցը: Հիշեք, "չորրորդ հայացքը" ցույց է տալիս, որ մարդիկ միշտ էներգիայի պակաս են զգացել և փորձել են հսկել մեկմեկու, որպեսզի ստանան մուտք դեպի մարդկանց միջև շրջանառող էներգիան": Այդ սկզբունքի ներդնումը թույլ տվեց իմ սեփական մեթոդում օգտագործել ինտուիցիայի էլեմենտներ այն դեպքերում, երբ կլիենտներս կորցրել էին կապն իրենց նպատակների և արդյունքների հետ:

Հո'օպոնոպոնոն ինձ համար բացահայտեց Ջո Վիտալեն, չնայած նա, հնարավոր է, չգիտի էլ այդ մասին: Եվ այսպես, մի կողմից ես ունեի ողբերգության և ողբերգության վրա հսկողություն սահմանելու կոնցեպտը, և որպես ակտիվ միջամտության համախոհի ինձ անհրաժեշտ էր հավասարակշռության գործիք, որպեսզի ոչ միայն ուղղակի հասկանամ կլիենտիս, այլև օգնեմ նրան նորից օգտագործել իր ռեսուրսներն ամբողջ ուժով:

"Վերադարձը զգոյին" դարձավ այդ հավասարակշռող էլեմենտը, որը ես դեռևս ամբողջովին չէի գիտակցել այն ժամանակ, երբ դոկտոր Վիտալեն նվիրեց ինձ դոկտոր Հյու Լինի աշխարհը: Արևմտյան աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում, տիրապետող մշակույթն ու նրա համառ կոչն ուղղված են նրան, որպեսզի ստիպեն մեզ հեռանալ մեր սեփական անձից և նվիրել մեր ամբողջ ուժերը խելակորույս սպառողական աշխարհում մեր պահանջները բավարարելուն: "Զրոյից մինչև 60", - այսպես կարելի է արտահայտել բացառապես սպառելու վրա կողմնորոշված հասարակության հոգևոր շարժումը:

Հո'օպոնոպոնոն ինձ օգնեց հասկանալ, որ ապաքինումն ու բավարարվածության իսկական զգացումը գալիս են "60-ից դեպի զրո" շարժման հետ միասին: Շատ մեծ քանակությամբ մետաֆիզիկական կառուցվածքներ է ամփոփում իր մեջ "հեռու մնալու" հասկացումը, բայց դա ինձ երբեք ավարտուն ու կատարյալ կոնցեպտ չի թվացել: Որոշ դեպքերում ամբղջական մեկուսացման հասնելու փորձերը ես նույնիսկ անիմաստ եմ համարել: Սակայն այժմ, դեպի զրոյին հետադարձ շարժման հետ միասին ես սկսեցի իսկապես հասկանալ հեռու մնալու դինամիկան և դրան հասնելու ճանապարհները:

Տաս ամիս է անցել այն ժամանակներից, երբ Կոլորադո գետի տեսարանով "Հայաթ" հյուրանոցի վերևի հարկում ինձ բախտ վիճակվեց հանդիպել դոկտոր Հյու Լինին: Այժմ շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում: Բոլոր մոտիկներս և կնոջս մոտիկներն էլ հսկայական հաջողություններ են իրագործում ամենքն իր բնագավառում և հայտնաբերում են, որ իրենց երազանքները մարմնավորվում են լավագույն կերպով: Կնոջս ծնողները, թոշակի անցնելուց առաջ, հաջողեցրին ընդամենը կես միլիոն դոլարով տուն գնել քաղաքի ամենախաղաղ շրջաններից մեկում (Ջոյի տան ճանապարհին): Մայրս ուներ ֆիզիկական և հուզական խնդիրներ, իսկ այժմ նորից ամուսնացավ և երջանիկ է իր ուշահաս սիրավեպով: Ես ինքս անսպասելիորեն նշանակալի եկամուտ ստացա այն բնագավառում, որն ինձ թույլ չէր տալիս զարգացնել և ցուցաբերել իմ ամենաուժեղ կողմերը: Հայրս (72 տարեկանում նա դեռ բավական երիտասարդ է) վերջապես պատռեց այն փակ շղթան, որը ստիպում էր նրա ամեն ամիս ու կես պարբերաբար Հյուսթոնից գնալ Փրադհոու-բեյ, Ալյասկա (աշխարհի ամենահյուսիսային քաղաքների ցուցակում հինգերորդը): Հին ընկերներիցս մեկը կտրուկ շրջադարձ կատարեց իր բավական կարգավորված կյանքում և տեղափոխվեց Օստին, որտեղ հիմա զարգացնում է սեփական գործը և կատարելապես նոր կյանք է սկսել: Աներձագս վերջապես իր սեփական տուն է տեղափոխվում: Կնոջս քույրն ամուսնու հետ արվարձանից իրենց երազանքների տունն են տեղափոխվում: Զարմուհիս ու սանիկս, բարձրդասարանցի, արդեն նկարահանվում է մոդայիկ հեռուստասերիալում: Իսկ նրա մորը վերջերս իր կյանքի ամենաշահավետ առաջարկն են արել: Այդ ամենը սկսեց տեղի ունենալ և դարձավ հնարավոր 2006 թվականի փետրվար ամսից հետո, երբ ես առաջին անգամ լսեցի Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին: Հանկարծ, 17 տարվա անուրախ, տրտում վիճակում գտնվելուց հետո, ամենօրյա կյանքս լցվեց վառ և ուրախալի իրադարձություններով:

Կյանքը` սովորություն է, այդ պատճառով ես սկսեցի ինձ լավ ապրելու սովորություն ներարկել:

Ես ոչ մի դեպքում Հո'օպոնոպոնոյի մասնագետ չեմ հանդիսանում: Այդ մեթոդը մինչև օրս նոր է ինձ համար, և ես հանձն չեմ առնում գուշակել, թե ինչպես է այն կարողանում փոխել իմ կյանքը: Ես երախտապարտ եմ դոկտոր Վիտալեին այն բանի համար, որ նա բացահայտեց ինձ համար Հո'օպոնոպոնոյի աշխարհն այն ցուցադրման ժամանակ, որն անց էր կացնում դոկտոր Հյու Լինը մի քանի ամիս առաջ: Վերաբերվում է դա արդյոք իմ անձնական կյանքին իմ սիրելի կնոջ հետ կամ իմ գործին, - զրոյական վիճակին հասնելը, ամբողջական պատասխանատվությունն իմ կյանքի իրադարձությունների համար և ներումն ուրիշներին` սրանք այն կարևոր ասպեկտներն են, որնք մեծ ազդեցություն գործեցին իմ կյանքի վրա: Շնորհակալ եմ քեզ, Ջո, և շնորհակալություն, դոկտոր Հյու Լին:

Բրյուս Բեռնս
www.YourOwnBestGood.com

Sambitbaba
19.07.2015, 19:20
* * *

Թանկագին Ջո,

ցանկանում եմ մեծ երախտագիտություն հայտնել քեզ այն բանի համար, որ դոկտոր Հյու Լինին բերեցիր Օստին: Սեմինարը ցնցող էր և տվեց ինձ նոր ըմբռնում կյանքի և նրա, թե ինչպես են համապիտանի օրենքները կառավարում մեր առողջությունն ու երջանկությունը: Թույլ տուր բացատրեմ:

Նախ և առաջ, ցանկանում եմ ասել, որ Հո'օպոնոպոնոյի պրակտիկայի մասնագետ չեմ: Այդ պատճառով ներիր, եթե չափից դուրս եմ վերլուծում, բայց դա այն է, ինչ ես քաղեցի սեմինարի ընդամենը մեկ երեկոյից:

Դոկտոր Հյու Լինը շատ խոսեց սրտին թանկագինի` զրոյական վիճակին հասնելու արվեստի մասին: Մասնավորապես, դա, թվում է, Հո'օպոնոպոնոյի կենտրոնական գաղափարն է: Երկար տարիներ զբաղվելով մարտարվեստներով և լինելով ցիգունի ուսուցիչ, ես եկա ըմբռնման, որ գիտակցությունը մաքրելու և ազատելու(զրոյին հասնելու) այդ միջոցը` մարդկությանը հայտնի մեծագույն նվերներից մեկն է:

Դոկտոր Հյու Լինը հիշեցրեց մեզ այն մասին, թե որքան կարևոր է ապրել բաց լինելու, մեր ներքին ռեակցիաների մաքրության և զրոյին ձգտելու վիճակում: Ես ամբողջովին համաձայն եմ կյանքի նրա ընկալման հետ: Ինձ հաճելի էր այս մոլորակի վրա հանդիպել ևս մեկ մարդու, ով հավատում է նույն կատարելատիպերին, որոնց նվիրված եմ ես ինքս:

Ցիգունի (չինական առողջարար համակարգ) արվեստում և պրակտիկայում շնչառության և մեր մարմնի ներքին էներգիայի շրջանառության առանձնահատուկ մեթոդ է կիրառվում: Մարտարվեստի հնագույն վարպետները հայտնաբերել են, որ գոյություն ունեն մեր մարմիններում գործող համապիտանի օրենքներ: Երբ մենք սովորում ենք շրջանաձև տեղաշարժել մեր ներքին էներգիան, մենք կարող ենք նշանակալիորեն բարելավել մեր առողջությունը և անհավանականորեն լայնացնել մեր գիտակցությունը: Այդ պրոցեսրը հաճախ անվանում են միկրոտիեզերական ուղեծիր:

(Եթե կարճ բացատրենք` դեպի ցած ուղղված ներշնչման ժամանակ, մենք ներշնչում և կենսական էներգիան ուղարկում ենք որովայնի ստորին մասը (շրջան, հայտնի որպես Dan Tien): Հետո ուղղարկում ենք էներգիան ողնաշարով վեր և նորից առաջ: Այդ անընդմեջ պրոցեսը միկրոտիեզերական ուղեծիր է ստեղծում մեր էներգետիկական մարմնի ներսում, բերելով մեր առողջության և գիտակցության բարելավմանը:)

Երբ դիագրամի օգնությամբ դոկտոր Հյու Լինը բացատրեց Հո'օպոնոպոնոյի մեթոդի ներգործությունը և ցույց տվեց, թե ինչպես են մարդկանց շփումն ու փոխըմբռնումը հոսանքն ուղղում շրջանագծով, ես շշմել էի միկրոտիեզերական ուղեծիրի հետ դրա նմանությունից: Աննկարագրելիորեն հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես է Տիեզերքում աշխատում փակ շրջանի սկզբունքը: Առաջ ես այդ չէի գիտակցել:

Շնորհիվ դոկտորի պատկերած դիագրամի ես հասկացա, որ ժամանակի մեծ մասը մենք փորձում ենք հարաբերություններ ստեղծել մարդկանց հետ, օգտագործելով երկուղղված գծային մոդելը: Մենք խոսում ենք մեկմեկու հետ; մենք վիճում ենք, ապացուցում ենք, մեղադրում ենք` և այդ ամենը տեղի է ունենում հորիզոնական հարթության վրա:

Սակայն ես տեսա, որ, շարժվելով լրիվ այլ ուղղությամբ, մենք կարող էինք հասնել նշանակալի փոփոխությունների և ուրիշ մարդկանց հետ խորին միասնության: Այդ ուղղությունը` շրջանագիծն է: Դոկտոր Հյու Լինի դիագրամում ես տեսա, որ, ձգտելով զրոյի, ցած, մեր գիտակցության սահմաններից այն կողմ, մենք կարող ենք ազատվել մեր դրույթներից և անջրպետներից: Հետո մենք կարող ենք սկսել վերելքը դեպի մեր գիտակցություն, իսկ նրանից` դեպի Աստվածային գիտակցություն: Աստված կարող է աննկատելիորեն փոխանցել մեր մաքուր և բարի մտադրություններն այլ մարդու, թափանցելով նրա գիտակցության գաղտնի դռնով, այդպիսով հնարավոր դարձնելով մաքուր և անարատ հարաբերություններն ու շփումը:

Կարող եմ ասել, որ այդ մեթոդն աշխատում է, ինչպես ուրիշ ոչինչ: Օրինակ, անցած շաբաթ ես ներկա էի մի պաշտոնական հանդիպման: Իմ օպոնենտներից մեկը ներկայացրեց հայցեր, որոնք, ըստ իս, անարդար և էգոիստական էին: Ես նկատեցի, որ ներքին լարվածություն եմ զգում: Հիշելով դիագրամն ու շրջանաձև ուղղության օգուտը, ես որոշեցի դադարել պայքարն ու թուլացնել լարված իրավիճակը:

Սկզբում սկսեցի կարգավորել շնչառությունս և հասա զրոյի: Ներքուստ զգում էի, թե ինչպես գիտակցությունս սկսում է շրջանառել (ինչպես իմ նկարագրած ցիգունի վարժության ժամանակ), և տրամադրությունս անմիջապես փոխվեց: Եթե բառացիորեն արտահայտեի այն, ինչ զգում էի, դա կհնչեր այսպես. "Ես սիրում և աջակցում եմ քեզ: Ներիր ինձ, որ դաժան էի քեզ հետ: Ինչպե՞ս կարող եմ օգնել, որ քեզ ապահով զգաս, ինչո՞վ օգնեմ մեզ երկուսիս ստանալ այն, ինչին մենք ձգտում ենք":

Հետո կատարվեց անհավանականը. ընկերս (ես այլևս անկարող էի ընկալել այդ մարդուն որպես թշնամի կամ վտանգ) սկսեց փոխվել: Նա ավելի ու ավելի բաց և ընկալունակ էր դառնում, ասես դադարեց տառապել ինչ-որ ներքին կոնֆլիկտից: 15 րոպեի ընթացքում մենք եկանք համաձայնության, ընդ որում որոշումն ամբողջովին ձեռք էր տալիս մեզ երկուսիս էլ և այն երբեք չէր գա իմ միտքը գիտակցությանս նախկին վիճակում:

Ըստ այնմ ինչպես բացահայտվում են կյանքի գաղտնիքները, սկսում ես տեսնել, որ ամեն ինչ փոխկապակցված է: Ամեն ինչ տեղի է ունենում Տիեզերքի կանոններով` շրջանադարձության սկզբունքով: Ես հիշում եմ, թե ինչպես "Գաղտնիք" ֆիլմում դուք ասացիք. "Տիեզերքն արագություն է սիրում": Կուզենայի ավելացնել, որ Տիեզերքը սիրում է նաև շրջանագծեր և կյանքը որոշակիորեն հոսում է ավելի հարթ, եթե գիտես, թե ինչ ուղղությամբ կշարժվի քո շրջանագիծը:

Այդ պատճառով, մեկ անգամ ևս շնորհակալություն, Ջո: Հո'օպոնոպոնոյի մեթոդը բացատրելու ժամանակ դոկտոր Հյու Լինի օգտագործած դիագրամը շատ օգնեց ինձ: Տեսնելով այդ պրոցեսը դիագրամի վրա, ես շատ բան հասկացա և ձեռք բերեցի սքանչելի մի գործիք, որը կարող եմ օգտագործել, որպեսզի ուժ կիրառելու փոխարեն խնդիրը թողնեմ ինքնահոսի և հակազդեմ իրավիճակի վրա զրոյական վիճակում:

Սիրով ձեր,
Նիկ "Տրիստան" Տրասկոթ, Սենսեյ
www;AllWaysZen;com




* * *

"Հիմնադրական ուիքենդից" հետո, ամեն օր ես ասում եմ. "Ես սիրում եմ քեզ, ներիր ինձ խնդրում եմ, ես շատ ցավում եմ, ես երախտապարտ եմ քեզ"՞

Այնքան էլ շատ բան չի փոխվել արտաքինից, որպեսզի կարելի լիներ հեշտությամբ տեսնել, գրի առնել կամ ինչին կարելի էր ծափահարել, բայց իմ կյանքն այժմ ուղղակի սքանչելի է:

Իհարկե, ես կուզենայի հարստանալ, որպեսզի առանց որևէ խնդրի կարողանամ այցելել դուստրերիս ու բարեկամներիս Քուինսլենդում, եղբորս Փարիզում և նվիրեմ ամուսնուս ճամփորդություն երկաթուղով, որի մասին նա այնքան երազում է: Եվ կուզենայի նաև, որ իմ գրքերը համաշխարհային ճանաչում ձեռք բերեն: Բայց այդ ամենն անհամեմատելի է նրա հետ, ինչ ես ունեմ հիմա:

Անտեսանելի փոփոխություններն ապշեցուցիչ են: Երբ ասում եմ "Ես ցավում եմ", ես իրոք որ պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, ինչ անհանգստացնում է ինչ տվյալ պահին: Ես այլևս չեմ կարողանում առանձնացնել ինձ այն մարդկանցից, ովքեր չեն համաձայնվում ինձ հետ:

Մասնակից լինելու այդպիսի զգացում ես երբեք չեմ ապրել:

Օրինակ, ես շատ եմ ցավում այն բանի համար, ինչ կատարում եմ Իրաքում: Ես տանել չեմ կարող հեռախոսազրույցները, բայց բազմաթիվ զանգեր եմ կատարում ամբողջ երկրով, հուսալով փոխել այն, ինչ ես կարտարում եմ այնտեղ: Դա ինձ օգնում է ապաքինվել:

Եվ ես շատ երախտապարտ եմ, որովհետև ինձ ներված եմ զգում:

Էվելին Քոուլ,
գրող-ամբողջ-հոգով

Sambitbaba
23.07.2015, 19:08
* * *


Դոկտոր Հյու Լինից և դոկտոր Վիտալեից լսելով Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին, ես բացահայտեցի, որ իմ գործը մեծ կապ ունի մշտական մաքրման հետ: Երբ ես մաքրվում և վերադառնում եմ զրոյի, գործերս հարթ են ընթանում: Այժմ ես անընդհատ զբաղված եմ մաքրվելով և վերադարձով զրոյական վիճակին, և դա սովորեցրեց ինձ դոկտոր Հյու Լինը:

Դոկտոր Հյու լինի և դոկտոր Վիտալեի հետ հանդիպմանը ես ինձ հետ բերել էի կոլեգայիս: Մենք հայտնաբերեցինք, որ շատ ընդհանուր բաներ կան մեր միջև, և նույն երեկոյան գնացինք ռեստորան: Արդեն ութ ամիս է անցել, և մենք սիրում ենք իրար ինչպես երբեք: Գաղտնիքն այն է, որ գտնվես համախոհիդ կողքին, ներես և փոխվես: Շնորհակալություն ձեզ, դոկտոր Հյու Լին և դոկտոր Վիտալե, որ օգնեցիք ինձ գտնել իմ ամբողջ կյանքի սերը:


Քրիս Սթյուարտ, բարգավաճող երիտասարդ






* * *


Ուղևորությունն Օստին իմ կողմից ընկալվում էր որպես հանգիստ, շրջագայությունների ժամանակ ճանապարհներին անց կացրած ամիսներից հետո: Լքելով Հյուսթոնը, ես մեկ օրից ավել աշխատանքիցս հեռու մնացի: Դա հանրագումարների ամփոփման գիշեր էր: Պարզվեց, որ կյաքնս փոխվելու է ավելի շուտ, քան կկայանար դոկտոր Ջո Վիտալեի անց կացրած ներկայացնող-երեկոն:

Ամիսներ են անցել այն ժամանակից ի վեր, երբ ես վերջին անգամ լսեցի դոկտոր Իհալիակալա Հյու Լինի անց կացրած Հո'օպոնոպոնոյի մեթոդի պրեզենտացիաներից մեկը, - ավելի ճիշտ, մեկ տարի ու կես: Չնայած մինչ այդ չէի հանդիպել դոկտոր Ջո Վիտալեին, ես երախտապարտ էի նրան այն բանի համար, որ դոկտոր Իհալիակալան հայտնվեց հասանելիության սահմաններում և ես կարողացա ներկա գտնվել Օստինում անց կացվող միջոցառմանը:

Դեպի Օստին ընկած ճանապարհին, քանի դեռ փոխվում էր տեսարանը ավտոմեքենայի լուսամուտից դուրս և Թեքսասի փոքրիկ քաղաքները հաջորդում էին մեկը մյուսին, ես սկսեցի մտածել Հո'օպոնոպոնոյի նախկին սեմինարների մասին: Մոռացված հուշերս հետ վերադարձան: Ես մտքերով հետ վերադարձա այն ժամանակները, երբ առաջին անգամ լսեցի Իհալիակալայի ելույթը: Մեջքովս սարսուռ անցավ, երբ նա հավայերեն լեզվով սկսեց ներածական աղոթքը կարդալ: Հիշեցի, որ, Հո'օպոնոպոնոյի այդ առաջին պարապմունքից հետո երկու շաբաթ անց, ընդամենը հայտնվելով հրատարակիչների հավաքույթին ու բաժանելով այցեքարտերս, ես պայմանագիր կնքեցի մի հրատարակչության հետ: Երկու օր անց զանգահարեց հրատարակիչը և խնդրեց գաղափարներ մի նոր գրքի համար, որի վրա նրանք աշխատում էին: Ամսվա վերջին պայմանագիրն արդեն ստորագրված էր:

Հիշեցի նաև այն օրը կես տարի առաջ, երբ ես Մոնրեալում էի, զանգահարեց անասնաբույժն ու հայտնեց տխուր նորություն, որ իմ սիրելի կատու Մայայի մոտ ստամոքսի քաղցկեղ են հայտնաբերել: Նա նույնիսկ չէր խոստանում, որ կատուն կապրի այնքան, մինչև ես վերադառնամ ու վերցնեմ նրան բուժարանից: Երբ Մայային դուրս գրեցին, անասնաբույժն ասաց, որ իմ բախտը բերել է, ու ես ունեմ մի քանի շաբաթ, որպեսզի "հրաժեշտ տամ" կատվիս: Ես կապնվեցի Իհալիակալայի հետ և օգնություն խնդրեցի: Ինձ ինչ-որ յուրահատուկ մաքրում էր անհրաժեշտ, որպեսզի մաքրեմ նրան ամենից, ինչ այդ փոքրիկ թանկագին արարածը վերցրել էր ինձանից: Արդեն մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ Մայային ախտորոշում դրեցին: Այն պահին, երբ պատրաստվում էի նրա անխուսափելի մահին, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ամիսներ անց նա դեռևս ինձ հետ կլինի իմ շրջագայության ժամանակ:

Եվս մեկ հանդիպում դոկտոր Հյու Լինի հետ Օստինում, ինձ համար ասես օդի կում լիներ ջրի տակ գտնվելուց հետո` "վերադարձ դեպի կյանք": Այն օգնեց ինձ սուզվել 25 տարվա իմ հոգևոր պրակտիկայի ամենախորքերը, որոնց ընթացքում ես դիմել եմ բուդդիզմին, կելտական հոգևոր ավանդույթներին, ավանդական հոգեբուժությանը, երազների վերլուծությանը (իսկ ինձ մոտ դա լավ էր ստացվում), էներգետիկական փոխանակությանը և նույնիսկ վիկկային*:

Եվ ահա ես Օստինում եմ, նորից դեմ առ դեմ Հո'օպոնոպոնոյի` փիլիսոփայության, ավանդույթի հետ, որը մաքուր սրբել է բոլոր նախկին պրակտիկաները, մեթոդներն ու ուսմունքները, որոնք այդքան խանդավառ ու երկար ուսումնասիրուոմ էի ես, հուսալով հասկանալ և ընդունել ինձ և ապրել այն կյանքը, որն ինձ է նախասահմանված: Պետք է խոստովանեմ, որ իմ մի մասնիկը պատրաստ էր ներխուժել ամբոխի մեջ նրանց, ով երբեք չէր լսել Հո'օպոնոպոնոյի մասին և ասել. "Ես արդեն անում եմ այդ", բայց ես սկսեցի մաքրվել և ամբողջ բարբաջանքը (իմ հիշողությունները) հօդս ցնդեց:

Դեռևս նախքան դոկտոր Վիտալեն կներկայացներ Իհալիակալային, ինձ վրա պայծառացում իջավ: Դա նման էր կայծակի հարվածի, որ ստիպեց ինձ ցատկել նստած տեղիցս և հազիվ զսպելով արցունքներս, վազել զուգարան: Այն պահին Օստինում, դահլիճում, որի պատուհաններից երևում էր քաղաքի ուրվանկարը, Հո'օպոնոպոնոյի մեթոդը տիրեց ինձ: Պայծառացման պահին ես հասկացա, որ այլևս չեմ ցանկանում շարունակել շրջագայությունս: Վեց շաբաթ անց մենք Մայայի հետ ճանապարհ ընկանք արևմուտք, դեպի Լոս Անջելես, դեպի մեր նոր տունը Թոփանգա կանյոնի շրջանում: Այդ տունն ազատվել էր ճիշտ մեր ժամանելուց առաջ. նա, ով վարձում էր այն մինչև մեր գալը, որոշել էր հրաժարվել տնից:

Անցել է ևս յոթ ամիս: Եվ ահա անցած շաբաթ, երբ ես կանգնած էի ևս մեկ կարևոր փոփոխության շեմին, կարդացի ֆրազը, որը գրել է Իհալիակալան. "Ամեն ինչ սկսվում է զրոյից": Ես մաքրվեցի և քայլ արեցի առաջ, անցնելով ևս մեկ կարևոր սահման, որովհետև գիտեի. ես չեմ ընկնի: Եվ կարող եմ հաստատել դա հիմա:

Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա կիսվել իմ փոփոխություններով, հայտնաբերություններով և Հո'օպոնոպոնոյի մասին մտորումներով Օստին կատարած փետրվարյան ուղևորությանս ժամանակ:


Խաղաղություն ինձ,
Էլիզաբեթ Քեյ Մաքքոլ

- - - - - - - - - - - -
* Վիկկա - բնության պաշտամունքի վրա հիմնված նեոհեթանոսական կրոն

Sambitbaba
26.07.2015, 21:12
* * *


Մինչև մեթոդի ուսումնասիրելն ու կիրառելը ես մեծ դժվարություններ եմ ապրել իմ կյանքի շատ բնագավառներում. ամուսինս չէր հավատում ինձ և հաջող բիզնես ստեղծելու իմ ունակությանը; իմ գործը շատ հեռու էր բարգավաճելուց; և կար մեծ զգացում, որ ես լրիվ մենակ եմ իմ ձգտումներում դեպի նպատակներս ու երազանքներս:

Ջոյի ուիքենդի ժամանակ, երբ իմացա Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին, ես հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, ով նույնպիսի հետաքրքրություններ և նպատակներ ուներ, և մենք որոշեցինք գործընկերներ դառնալ: Մեր ծրագիրն արտակարգ հաջողություն ունեցավ և դրա շնորհիվ իմ բիզնեսը երկու ամսվա ընթացքում վնասաբերից դարձավ ծաղկուն: Այժմ մենք աշխատում ենք մեր հաջորդ ծրագրի վրա: Ինձ թվում է, որ մենք մոտիկ ընկերներ ենք եղել ոչ թե մի քանի ամիս, այլ երկար տարիներ: Ամենազգալի և նշանակալի փոփոխությունը դարձավ այն, որ դեռ մինչև փոփոխությունները, իմ հարաբերություններն ամուսնուս հետ փոխվեցին բառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում: Ես կիրառում էի Հո'օպոնոպոնոյի մեթոդն ամեն անգամ, երբ դիսկոմֆորտ էի զգում մեր հարաբերություններում: Եվ հանկարծ ամուսինս սկսեց կարդալ իմ էլեկտրոնային գրքերը, տալ հարցեր և կիսվել տպավորություններով: Աշխատանքում նա ավելի մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա: Նրա մոտ նորից իհայտ եկավ հպարտության և սիրո զգացումը սեփական անձի հանդեպ, ինչը ցնցող ազդեցություն է թողնում մեր հարաբերությունների վրա՛:

Ես ինքս էլ մեծ վստահություն եմ ձեռք բերել անձիս և նոր հնարավորություններիս վերաբերյալ, և ամենը շնորհիվ ամեն օր մի քանի րոպե Հո'օպոնոպոնոյի մեթոդը կիրառելու:

Շնորհակալությու՛ն:

Քերրի Քինգ
"Joyful Spaces" մեթոդի հիմնադիրը







* * *


Ժամանակը` խոչընդոտ չէ Հո'օպոնոպոնոյի Համար

Ես սիրում եմ կենդանիներ:

Շատ եմ սիրում:

Ոչ թե ուղղակի հոգ եմ տանում իմ սիրելի կենդանու մասին` ես սիրում եմ նրանց բոլորին:

Մի քանի տարի առաջ ընկերս ծանոթացրեց ինձ "Կենդանիների փրկության կայքի" (theanimalresquesite.com) հետ:

Մտնելով այդ կայքը և սեղմելով "Կերակրել քաղցած կենդանուն" հղումը, կարելի է դրամ փոխանցել արգելանոցներում ապրող կենդանիներին կերակրելու համար: Հղման ամեն մի սեղմում 0,6 բաժին ուտելիք է ապահովում քաղցած կենդանու համար: Օրեկան մեկ սեղմում` ահա ամենն, ինչ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխելու համար: Վերջին հինգ տարիներն ամեն օր, առանց բացառության, ես մտնում եմ այդ կայքը:

Մի անգամ շաբաթ առավոտյան ես ստուգում էի էլեկտրոնային փոստարկղս և ինձ հիանալի էի զգում, քանզի կատարում էի պարտքս` "կերակրում էի կարիքավոր կենդանիներին": Եվ հանկարծ տեսա մի լուսանկար, որը տեղադրել էր կայքի հովանավորներից մեկը:

Ես տեսա մի կենդանու վանդակում, որը ջանում էր դուրս պրծնել ճաղերի միջից: Այնքան հիվանդոտ ու դժբախտ էր նրա տեսքը, որ նույնիսկ խավոտ մորթին չէր կարողանում թաքցնել նրա ցավը: Նա այնքան տանջված տեսք ուներ, որ ես նույնիսկ չհասկացա, թե ինչ կենդանի էր դա: Ա՞րջ: Թե՞ ջրարջ: Ազնիվ խոսք, ես չկարողացա հասկանալ: Ճշմարիտն ասած, ես չէի ցանկանում ուշադիր զննել: Իմ վախն ասում էր ինձ, որ դրանով ես միայն կհիշեցնեմ ինձ, թե որքան շատ է ցավն աշխարհում և որքան քիչ բան ես կարող եմ անել, որպեսզի ինչ-որ բան ուղղեմ: Բայց և այնպես ավելի լավ էր նայել, այլ ոչ թե այլ կողմ շուռ գալ սեփական հանգստության համար:

Ես զգացի, որ հարցը քննելու շատ մեծ ցանկություն ունեմ: Ես լսում էի, որ այդ կենդանին կանչում է ինձ, խնդրում է արթնանալ և ուշադրություն դարձնել իր վրա: Ուշադիր զննելով, ես բացահայտեցի, որ լուսանկարի վրա արջ էր գերության մեջ, ում տաս տարի շարունակ պահում էին վանդակում:

Արջերին պահում են վանդակներում, որոնք ոչ ավելի մեծ են քան իրենք արջերը, նրա համար, որպեսզի հեշտ լինի "կթել" նրանց: Լեղին զտում են արջից կտրվածքի միջոցով, որն արվում է արջի որովայնի և լեղապարկի վրա, որտեղ լեղին արտաթորվում է լյարդից մաղձային ծորանի միջով: Այդ կտրվածքի մեջ տեղադրում են խողովակ, որի միջով դուրս է հոսում լեղին, կամ ուղղակի լեղապարկի մեջ խրում են մետաղալար, որի վրայով լեղին հոսում է ցած հատուկ անոթի մեջ: Օրեկան երկու անգամ ամեն մի արջ տալիս է 10-20 մգ լեղի: Կենդանիների պաշտպանության համաշխարհային հանրությունը հայտնում է, որ հետազոտողները տեսել են, թե ինչպես են "կթման" ժամանակ արջերը տանջվում, խփում են գլուխները վանդակին և կրծոտում են իրենց թաթերը: Մահացության գործակիցը կազմում է 50-60 %: Երբ մի քանի տարի անց արջերը դադարում են արտադրել լեղի, նրանց ուրիշ վանդակ են տեղափոխում, որտեղ թողնում են սովամահ լինելու, կամ սպանում են հանուն նրանց թաթերի և լեղապարկերի:

(http://wikipedia.org/wiki/Bile_bear)

Իմ հոգիմ վրդովվեց, և ես մեծ ցանկություն զգացի թափել զայրույթս այդ անխոհեմ որսագողերի վրա: Ինձ անհրաժեշտ եղավ իմ ամբողջ ինքնատիրապետումը, որպեսզի հիշեցնեմ ինձ, որ հանդիմանանքներն ու մեղադրանքներն անկարող են փոխել մարդուն և որ դոկտոր Ջոյի և դոկտոր Հյու Լինի շնորհիվ, իմ "խորամանկ" հնարքների հավաքածուում կա ավելի լավ մի բան` Հո'օպոնոպոնոն:

Ես սկսեցի կրկնել. "Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես սիրում եմ քեզ: Ես երախատապարտ եմ քեզ": Կրկնելով այդ մանտրան նորից ու նորից, ես տեսապատկերականացնում էի, թե ինչպես արջերին տանջողների սրտերը լցվում են սիրով, ըմբռնմամբ և կարեկցանքով: Ես պատկերացնում էի, որ իմ մտքերն անցնում են այդ մարդկանց միջով և դրանից մարդիկ պայծառանում են և ինքներն էլ գալիս են տեղի ունեցածի ըմբռնմանը: Նրանց գիտակցության մակարդակը բարձրանում է և իրենց ձեռքերի վրայի արյան համար նրանք մեղադրելու ոչ ոք չունեն բացի իրենք: Ես պատկերացնում էի, որ նրանք ծնկաչոք խնդրում են Աստծոն և արջերին ներել իրենց այդ արարածներին տանջելու համար: Հետո ես տեսա, թե ինչպես նրանք վանդակներից հանում են բոլոր արջերին և ապահովում են նրանց բուժումը, խնամքն ու ապաքինումը, ինչի մեծ անհրաժեշտությունը վերջիններս ունեին, և ի վերջո ազատ են արձակում նրանց:

Շատերը ձեզանից չգիտեն (ինչպես չգիտեի և ես), որ արջի լեղին օգտագործվում է դարեր շարունակ: Այսօր այն կիրառում են գինու, շամպունների և դեղամիջոցների արդյունաբերություններում: Եվ այդ խնդրի ծանր բեռը չի սահմանափակվում այսօրվա մեջ: Այնպես որ մաքրման իմ աշխատանքը շատ հետ էր գնում, երկար տարիների միջով: Անհրաժեշտ էր ցավի հարյուրավոր տարիներ մաքրել:

Այդ իրադարձությունն ամբողջովին գրավեց ինձ: Այն օրը ժամեր շարունակ ես չէի կարողանում կենտրոնանալ որևէ այլ բանի վրա, կրկնում էի միայն. "Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես սիրում եմ քեզ: Ես երախատապարտ եմ քեզ":

Այդ տիեզերական ցավի ծանրությունը հնարավոր չէր ժխտել, նրանից հնարավոր չէր փախչել: Ինձ տառապանքն էր համակել: Ես ցավում էի: Այնպիսի տպավորություն էր, որ հենց ես եմ այն մարդը, ով փակի տակ է պահում արջերին:

Ամուսնուս հետ մենք պայմանավորություն ունենք` շաբաթը մեկ անգամ մեկմեկու "ժամադրության" ենք կանչում: Այն օրը նա ինձ կինոթատրոն հրավիրեց: Ես մեծ ապրումների մեջ էի և գնալու ոչ մի ցանկություն չունեի: Բայց գիտեի, որ արդարացումս շատ հիմար տեսք կունենար. "Ոչ, ներիր: Ես չեմ կարող գալ, ես ցավում եմ արջերի համար":

Մի կողմ դնելով մաքրման աշխատանքս, համաձայնվեցի գնալ ամուսնուս հետ: Մենք գնացինք դիտելու "16 թաղամասեր" ֆիլմը Բրյուս Ուիլլիսի դերակատարմամբ: Այն պահին ես չէի ենթադրում, որ ֆիլմի թեման կձայնակցի իմ ապրումների հետ: Կինոնկարի հիմնական գաղափարը հետևյալն էր. "Մարդիկ կարող են փոխվել":

Ամբողջ ֆիլմի ընթացքում ես Հո'օպոնոպոնո էի կիրառւմ: Մի տեսարանում հետին պլանի վրա մի ավտոբուս տեսա: Նրա վրայի գովազդը մի խաղալիք արջուկ էր պատկերում, իսկ նկարի տակ գրված էր. "Ուղարկեք սեր":

Առաջ ես կմտածեի, որ դա պատրանք է: Բայց իմ նոր փորձն ասում էր. "Շարունակիր անել այն, ինչ անում ես: Դու ճի՛շտ ճանապարհին ես": Միգուցէ այդպես մեզ հետ Տիեզե՞րքն է խոսում: Ես ուզում եմ հավատալ դրան:

Դա ևս մեկ հիշեցում էր ինձ, որ փոխվելու համար արջերին տանջողներին ոչ թե իմ չարությունն է պետք, նրանց պետք է իմ սերը: Արջերին իմ սերն է պետք: Աշխարհին մեր սերն է պետք: Սերը փոխում է մարդկանց, և այդ օրենքից բացառություններ չկան: Վտանգավոր, տհաճ կամ դաճան իրավիճակում տալ սեր` սա միակ բանն է, ինչ մենք կարող ենք անել, եթե ձգտում ենք առանց ցավ ապաքինման և երկարատև փոփոխությունների: Միշտ չէ, որ հեշտ է այդ անել, բայց միայն սերն է ընդունակ նման մեծագործությունների:

Քանի թուլանում էր իմ գերլարվածությունը և երեկոն հաջորդում էր ցերեկվան, սրտխառնոցը, անհանգստությունը, մեղքի զգացումը, ցավն ու տառապանքը, որ ես զգում էի մինչ այդ, վերջապես սկսեցին հանգչել: Եվ այնուամենայնիվ, մինչև քուն մտնելս ես շարունակում էի կիրառել Հո'օպոնոպոնո:

Որոշ ժամանակ անց ես անցնում էի միացրած հեռուստացույցի կողքով և լսեցի, որ նորությունների հաղորդավարը պատմում է, թե ինչպես վերջերս արջերին ազատ են արձակել: Ես հասկացա, որ այդ նորությունը հենց ինձ համար էր նախատեսված: Ես ստացա հաստատում, որ մենք ինչ-որ բան կարող ենք փոխել աշխարհի յուրաքանչյուր կետում, ընդ որում անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում: Դա տեղի է ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ուտում ենք փոփքորն ու նայում ենք կինո:

Շնորհակալ եմ ձեզ, դոկտոր Ջո և դոկտոր Հյու Լին, և բոլոր նրանց, ով ձեզանից առաջ էլ Հո'օպոնոպոնոյի գաղափարները մեր կյանք է բերել, որպեսզի մենք արթնանանք և գիտակցենք, որ ունենք ուժ փոխել աշխարհը և ազդել տեղի ունեցող ամեն ինչի վրա: Մեր աշխատանքը դեռ նոր է սկսվել:

Խնդրում եմ ձեզ, եկեք հիշենք.
Չվնասել ոչ ոգու:
Սիրել ամեն ինչ:
Սիրել բոլորին:
Ժամանակը` խոչընդոտ չէ Հո'օպոնոպոնոյի համար...

Սյուզաննա Բըռնս
www.ThankYouth.com

Rhayader
27.07.2015, 14:56
Կյանքում առաջին անգամ եմ լսում, որ մետաֆիզիկայի ոլորտում դոկտորի աստիճան լինի, կամ որևէ գիտական հաստատություն, որ տա այդ տիտղոսը:

Sambitbaba
27.07.2015, 20:13
Կյանքում առաջին անգամ եմ լսում, որ մետաֆիզիկայի ոլորտում դոկտորի աստիճան լինի, կամ որևէ գիտական հաստատություն, որ տա այդ տիտղոսը:

Համոզված եմ, Ռեյ ջան, որ սա քեզ չի բավարարի, Բայց դե, ինչպես ասում են, "ինչով հարուստ ենք, նրանով ուրախ ենք..."
http://www.metaphysicscollege.com/doctor-metaphysics-degree.htm

Մի տաս տարի կլինի արդեն, ծանոթ եմ Ջո Վիտալեի գրքերին, բայց երբեք մտքովս չի անցել խորանալ նման որոնումների մեջ: Եվ ընդհանրապես, ինձ նման որոնումները չեն հետաքրքրում, կարծում եմ դու էլ արդեն այդ գիտես: Ինձ հետաքրքիր է իմ կարծիքը միայն` իմ կարդացած գրքերի մասին, այլ ոչ թե ինչ-որ մեկի եզրակացությունները, ու եթե նույնիսկ ինքը Վիտալեն խաբում է ու դոկտոր չի, նրա գրքերի հանդեպ իմ հետաքրքրությունը չի կորի, հավատա:

Ասածիցդ հետաքրքրվելով, մի թեթև նայեցի, թե այդ թեմայով ինչ են խոսում մարդիկ:

Իհարկե, նման բաներ էլ կային.
Коль работа твоя ротор,
Что цепляет, как паук,
Лишь тогда ты станешь доктор
Метафизики наук!!

Բայց կային նաև դրան լրիվ հակառակ կարծիքներ էլ, որ ցանկության դեպքում կարելի է կարդալ: Ինքս եկա ընդհանուր մի եզրակացության որ, ասել, թե աբսուրդ է "մետաֆիզիկայի դոկտոր" տիտղոսը, նույնն է, ինչ ասել, որ "փիլիսոփայության դոտկոր" տիտղոսն էլ է աբսուրդ:

Որպես մետաֆիզիկայի առաջին դոկտոր, ուզում եմ հիշատակել Արիստոտելեսին, ուղղակի այն ժամանակ նման կոչումներ չէին տալիս: Ասեմ, որ ինքս առանձնապես նրան չեմ սիրում, ես նրա հակառակորդի` Պլատոնի սիրահարն եմ...

Շատ դուր եկան ֆիզիկո-մետաֆիզիկ Նյուտոնի խոսքերը. "Ֆիզիկա, վախեցիր մետաֆիզիկայից"::hands

Ռասսելի խոսքերն էլ շատ դուր եկան. "Մետաֆիզիկան` փորձ է մտածողության միջոցով ընդգրկել աշխարհը որպես ամբողջություն": Բայց սա երկակի կարելի է հասկանալ, կարծում եմ. ես կարող եմ հասկանալ ինձ հարմար կերպով, իսկ դու կարող ես հասկանալ քեզ հարմար կերպով: Քանզի ամեն ոք հասկանում է այնպես, ինչպես ինքն է հասկանում, և կախված նրանից, թե ի՛նչ է ցանկանում հասկանալ:

Rhayader
27.07.2015, 22:04
Բան չեմ ասում, եթե էդպես է՝ ես էլ սեքսուալ գիտությունների ակադեմիկոս եմ ուրեմն, ու գիրք եմ գրում՝ «Ինչպես հասնել ներքին ներդաշնակության՝ ձեր ծիծիկները Բայանդուր Պողոսյանին ցույց տալու միջոցով: Ձեռնարկ կանանց և աղջիկների համար՝ 0,5-ից 4-րդ կրծքի համարներով»:

Sambitbaba
28.07.2015, 06:16
Բան չեմ ասում, եթե էդպես է՝ ես էլ սեքսուալ գիտությունների ակադեմիկոս եմ ուրեմն, ու գիրք եմ գրում՝ «Ինչպես հասնել ներքին ներդաշնակության՝ ձեր ծիծիկները Բայանդուր Պողոսյանին ցույց տալու միջոցով: Ձեռնարկ կանանց և աղջիկների համար՝ 0,5-ից 4-րդ կրծքի համարներով»:

Ինչ վատ է, որ: Գիրքդ ես էլ կկարդամ, թե կուզես: Ցավոք, ցույց տալու հարմար բան չունեմ ձեռքիս տակ::)

Rhayader
28.07.2015, 15:04
Ցանկացած դեպքում, շահամոլության վրա հիմնված ուղեղային ֆաստֆուդը ինձ վստահություն չի ներշնչում: Իրականում Ամերիկայում նման հեղինակները լիքն են ԱՄՆ-ում, ու այս մեկը հիմնականում հայտնի է դարձել ռուսական ու երրորդ աշխարհի այլ երկրների նյուէյջերների շրջանում: Մյուս կողմից, Լ. Ռոն Հաբբարդն էլ միջակից ցածր որակի գիտաֆանտաստիկ գրող էր, մինչև որոշեց իր գրածից կրոն ստեղծել ու ճիշտ շրջանակներում մարկետինգ անել: Կրոնը կոչվում է սայենտոլոգիա, ու պնդում է, որ մենք այլմոլորակայիններ ենք, որոնց այլմոլորակային դիկտատորը մտցրել է մարդկային մարմինների մեջ: Դրա համար էլ մարդիկ տառապում են դեպրեսիաներից: Դեպրեսիայից բուժվելու համար մարդիկ պիտի հիշեն, ովքեր են իրենք եղել իրականում: Այդ հարցում իրենց կարող է օգնել միայն Սայենտոլոգիայի Եկեղեցին: Դրա համար իրենց պետք է վճարել: Ինչքան շատ ես ուզում հիշել, այնքան շատ պետք է վճարես: Վճարելու փոխարեն կարող ես ձրի աշխատել քեզանից բարձր ստատուսով անդամների համար: Այ, այդպես Թոմ Կրուզը ձրի ստրկական աշխատանք էր ստանում:

Արդյունքում Հաբբարդը դարձավ միլիոնատեր: Ինչո՞վ success story չի:

Sambitbaba
28.07.2015, 21:11
Ցանկացած դեպքում, շահամոլության վրա հիմնված ուղեղային ֆաստֆուդը ինձ վստահություն չի ներշնչում: Իրականում Ամերիկայում նման հեղինակները լիքն են ԱՄՆ-ում, ու այս մեկը հիմնականում հայտնի է դարձել ռուսական ու երրորդ աշխարհի այլ երկրների նյուէյջերների շրջանում: Մյուս կողմից, Լ. Ռոն Հաբբարդն էլ միջակից ցածր որակի գիտաֆանտաստիկ գրող էր, մինչև որոշեց իր գրածից կրոն ստեղծել ու ճիշտ շրջանակներում մարկետինգ անել: Կրոնը կոչվում է սայենտոլոգիա, ու պնդում է, որ մենք այլմոլորակայիններ ենք, որոնց այլմոլորակային դիկտատորը մտցրել է մարդկային մարմինների մեջ: Դրա համար էլ մարդիկ տառապում են դեպրեսիաներից: Դեպրեսիայից բուժվելու համար մարդիկ պիտի հիշեն, ովքեր են իրենք եղել իրականում: Այդ հարցում իրենց կարող է օգնել միայն Սայենտոլոգիայի Եկեղեցին: Դրա համար իրենց պետք է վճարել: Ինչքան շատ ես ուզում հիշել, այնքան շատ պետք է վճարես: Վճարելու փոխարեն կարող ես ձրի աշխատել քեզանից բարձր ստատուսով անդամների համար: Այ, այդպես Թոմ Կրուզը ձրի ստրկական աշխատանք էր ստանում:

Արդյունքում Հաբբարդը դարձավ միլիոնատեր: Ինչո՞վ success story չի:

:)


"Նոր Դարը" - հավատ չէ, և այն չունի ոչ մի վարդապետություն, որը որ անհրաժեշտ կլիներ ուսումնասիրել: Ավելի շուտ դա համաշխարհային փիլիսոփայություն է: Այն չունի ոչ մի կազմակերպություն, ոչ մի կազմություն (ստրուկտուրա): Այդ պատճառով ոչ մի կարիք չկա մշակել ինչ-որ ստրատեգիա, պայքարելու նրա հակառակորդների դեմ: Չկա ոչ մի թեմական դպրոց, որտեղ որ հոգևոր գործիչներ կպատրաստվեին, ինչպես նաև չկան նյու-էյջական քահանաներ: Չկա ինչ-որ մեկը, ում կարելի կլիներ "առաջնորդ" անվանել:

Չկա մի կազմակերպություն, ուր կարելի կլիներ մտնել; չկա ուսուցիչ, ում կարելի կլիներ հետևել; չկա ընտրված մի կոնկրետ գիրք, որը որ կբացատրեր, թե ինչին պետք է հավատալ: Չեն կայացվում պարբերական հավաքներ, չկան կանոնավոր հեռուստահաղորդումներ և չկան օրենսդրումներ, որոնց հարկավոր է հետևել:

Հա, մի բան էլ. չկա մի հասցե, ուր կարելի կլիներ նվիրատվություն ուղարկել:

Սա մի փոքրիկ հատված է` իմ "Նոր Դար, Նոր Էջի..." այն մասից, որտեղ Լի Քերրոլը խոսում է Նյու Էյջի մասին:

Եթե վիզ դնեի մի որևէ կրոնից կամ աղանդից զզվել, սայենտոլոգիան հենց առաջինը կլիներ, Հաբբարդի ու Քրուզի հետ միասին: Տրավոլտան էլ հետները: Իսկ նրանց այդ կապույտ հսկայական եկեղեցուց` Հոլիվուդում, - սիրտս ուղղակի խառնում է:

Հա, ինչի մեջբերեցի այս հատվածը: Որպեսզի ասեմ, որ, եթե հարցն ինձ ու քեզ է վերաբերվում, ուրեմն դու ավելի մոտ ես կանգնած սայենտոլոգիային, քան ես, որովհետև կպած ուզում ես ցույց տալ, թե ինչ հիմարությամբ եմ ես զբաղված: Այսինքն, սերդ դեպի մերձավորը ստիպում է քեզ, որ դու ինձ սովորեցնես, թե որն է ավելի ճիշտ կյանքը:

Այդպես վարվում է յուրաքանչյուր կրոն կամ աղանդ (սայենտոլոգիան էլ). "սովորեցնում է ամենաճշմարիտ կյանքին", հերքելով մնացած ամեն ինչ:

Ես (կարող ես ասել` Նյու Էյջը) ոչ ոգու ոչինչ չեմ սովորեցնում: Նույնիսկ այն, ինչ գտել եմ ինքս ու գանձ եմ համարում, ես չեմ պարտադրում ոչ ոգու: Բազում անգամներ ասել եմ արդեն. իմ այս թարգմանություններն անելու (որոնց վրա, ազնվորեն ասած, ես ծախսում եմ իմ ամբողջ ազատ և ոչ ազատ ժամանակը) միակ պատճառն այն է, որ համարում եմ, որ իրավունք չունեմ չկիսվել իմ ունեցածով: Եվ չնայած դրան, ես քեզ ու ոչ ոգու ոչինչ չեմ պարտադրել երբեք: Ես` տեղեկացնում եմ ընդամենը, որպեսզի ամեն մարդ իմանա, որ կրոնից ու աթեիզմից բացի, այս աշխարհում ինքն ուրիշ ընտրություններ էլ ունի:

Ընդ որում, ներկայացնում եմ հիմնականում այն, ինչ փորձել եմ սեփական կաշվիս վրա: Նորից. ընդամենը ներկայացնում եմ:

Բայց ես ուրախ եմ, որ դու այցելում ես իմ թեմաները, ինչի համար էլ այցելես ու ինչ էլ գրես: Ուրախ եմ Աթեիստի համար էլ, քանզի հարգում եմ ձեզ շատ: Ու ձեր այցելություններից հույսեր եմ կապում, որ ես էլ ձեր կողմից եմ ուշադրության արժանացել: Ճիշտ է, ավելի ուրախալի կլիներ, որ մեր զրույցներն ավելի կոնկրետ լինեին, հենց թեմայի հետ առընչվող, բայց կասկածում եմ, որ այդպես ստացվի, քանի որ դրա համար պետք է ոչ թե փնտրել թեմայի շուրջ պտտվող կարծիքներ, այլ կարդալ բուն թեման:

Ես հասկանում եմ, որ քեզ նման բաներ գրելն ինձ համար նույնն է, ինչ վրաս բենզին լցնեմ ու սպասեմ հարմար կրակի... Որովհետև կվերցնես ու կկարդաս ու այնպիսի հարցեր կտաս, որոնց տակից դուրս գալ չեմ կարողանա: Բայց ավելի լավ է դու ինձ պատին դեմ տաս իմ համոզմունքների մեջ, քան բերես մեջ գցես Հաբբարդին, ում վրա ուղղակի ափսոս է ժամանակ ծախսել:

Մարդ միայն իրենից խելոքների հետ շփման ժամանակ կարող է փորձարկել իր համոզմունքները: Եվ եթե այդ համոզմունքները դիմացան փորձությանը, ուրեմն դրանք ինչ-որ բան արժեն: Համարիր, որ քեզ հետ զրուցելու իմ մղումը շատ էգոիստական է: Որովհետև դու ինձանից խելոք ես:

Rhayader
28.07.2015, 22:43
Բնավ չեմ փորձում ցույց տալ, թե դու հիմարությամբ ես զբաղված, Սամ: Պարզապես հակափաստարկներ եմ բերում:

Sambitbaba
29.07.2015, 10:02
Բնավ չեմ փորձում ցույց տալ, թե դու հիմարությամբ ես զբաղված, Սամ: Պարզապես հակափաստարկներ եմ բերում:

Հակափաստարկ ինչի՞, Ռեյ ջան...

Ասենք, ես քեզ առաջարկում եմ խնձոր, իսկ դու հրաժարվում ես, պատճառաբանելով, որ մի անգամ խնձոր ես կերել ու այն որդնա՞ծ է եղել: Սա՞ է հակափաստարկը:
Ասենք թե:
Բայց ես նույնիսկ չեմ էլ առաջարկում այդ խնձորը, ես ուղղակի մի խնձոր եմ ցույց տալիս, իսկ դու հեռվից նայում ու վստահությամբ ասում ես, որ այն որդնած է:

Ի՞նչ ես ուզում անել դրա հետ...

Rhayader
29.07.2015, 14:25
Հակափաստարկ ինչի՞, Ռեյ ջան...

Ասենք, ես քեզ առաջարկում եմ խնձոր, իսկ դու հրաժարվում ես, պատճառաբանելով, որ մի անգամ խնձոր ես կերել ու այն որդնա՞ծ է եղել: Սա՞ է հակափաստարկը:
Ասենք թե:
Բայց ես նույնիսկ չեմ էլ առաջարկում այդ խնձորը, ես ուղղակի մի խնձոր եմ ցույց տալիս, իսկ դու հեռվից նայում ու վստահությամբ ասում ես, որ այն որդնած է:

Ի՞նչ ես ուզում անել դրա հետ...

Չէ, ես ասում եմ, որ պահածոյացված թունա ես գնում, ու տեսնում ես, որ արտադրողի անունը կեղծված է, ժամկետն էլ արդեն հուսալի չի, ու պահածոյացված թունայից հաճախ լինում են բոտուլիզմի դեպքեր:

Rhayader
29.07.2015, 14:25
+ փաթեթավորումն էլ քրջոտ է, պարունակության գույնն ու հոտն էլ վստահություն չի ներշնչում: Պարտադիր չի ուտել ու թունավորվել, որ հասկանաս՝ ինքը լավը չի:

Sambitbaba
29.07.2015, 23:34
* * *


Ասթմայի դեմ դեղամիջոցի իմ երկարամյա որոնումների վերջը վերջապես եկավ...

50 տարի ասթմայով և ալերգիայով տառապելուց հետո, մի հրաշալի երեկո, իմ հիվանդությունն անսպասելիորեն անցավ ինքնիրեն: Դա տեղի ունեցավ 2006 թվականի փետրվարի 25-ին:

Այն օրը ես ճաշում էի Օստինում, և հանկարծ ինձ ինչ-որ տարօրինակ զգացում համակեց: Ինձ սկսեց թվալ, որ ինչ-որ մեկն աննկատելիորեն ներգործում է ինձ վրա: Ասես թե ինձ սիրո մի ալիք էր համակել:

Այն երեկո մթնոլորտը հյուրանոցի կոնֆերենց-դահլիճում էլեկտրականացած էր և լի անըմբռնելի հրճվանքով: Հռետորը, դոկտոր Հյու Լինը, նստեց իմ սեղանի շուրջ: Ընդմիջման ժամանակ ես պատմեցի նրան իմ հիվանդության մասին: Ավելի ուշ նա օգտագործեց իմ պատմվածքը որպես իր զրույցի մեկնակետ:

Իհարկե, ես ծանոթ էի հավայական հոգևոր ապաքինող հունա համակարգի հետ, բայց ոչինչ չգիտեի դոկտոր Հյու Լինի ներկայացրած սիստեմի հիմքում ընկած ներման և ապաքինման մեթոդոլոգիայի ու փիլիսոփայության մասին: Նա մեզ ասաց, որ ճաշի ժամանակ աշխատել է մեզանից ամեն մեկի մաքրման վրա: Կարդալով մեր անունները, նա մեզ ազատագրում և ներդաշնակություն է ուղարկել: Իսկ արել է այդ, արտահայտելով իր սերն ամեն մարդու հանդեպ, թողություն է խնդրել բոլոր այն մեղքերի համար, որ միտումնավոր և պատահաբար, անցյալում և ներկայում, գործել են ինքը և իր նախնիները, մեր և մեր նախնիների հանդեպ, աշխարհի արարումից սկսված ամբողջ ճանապարհին: Ա՛յ քեզ բան: Հաստատ, շատ բան կար մաքրելու` այնպես, որպեսզի նա և մենք էլ նրա հետ, կարողանանք վերադառնալ Աստծո հետ իսկական փոխհարաբերություններին:

Արդեն իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ հրաշքը: Ես գործնական ընթրիքի գնացի ծրագրիս ղեկավարի և նրա կնոջ հետ: Մինչև ռեստորան ինձ անհրաժեշտ էր քայլել ընդամենը մի քանի թաղամաս: Ճանապարհին ես ուշադրություն դարձրեցի, որ ոչ մի անգամ ինհալատորի կարիք չունեցա: Դա շատ տարօրինակ էր և իմ առաջին կասկածը դարձավ: Ես մտածեցի, որ երևի թե այլևս ասթմա չունեմ, և, կարծես թե, դա ճշմարիտ էր:

Ռեստորանում ինձ բախտ վիճակվեց հանդիպել դոկտոր Հյու Լինին: Մենք խոսեցինք Հո'օպոնոպոնոյի միջոցով ապաքինման մասին և այն մասին, որ այժմ, փորձելով Հո'օպոնոպոնոյի ուժը սեփական ասթմայից ապաքինվելու օրինակի վրա, ես կարող եմ գնալ և օգնել ուրիշներին իրենց խնդիրները լուծելու հարցում: Նա ասաց նաև, որ շատ կարևոր է ամեն անգամ ուտելուց առաջ խմել ջուր` թունավոր նյութերից ազատվելու և մաքուր էներգիայի համար տեղ ազատելու համար: Հը՛մմ:

Ես ավելի ու ավելի լավ եմ ինձ զգում: Անցել է արդեն վեց ամիս, և, չնայած ես հիվանդացա բրոնխիտով, դեղամիջոցներ այնուամենայնիվ չընդունեցի: Ես այլևս երբեք շնչարգելք չեմ ունեցել, կարիք չունեմ ինհալատորի և ասթմայի համար դեղերի: Այս ամիսների ընթացքում եղել եմ տներում, որտեղ կան կատուներ, շներ ու թռչուններ, և ծանր շնչառություն կամ ինհալատորի կարիք չեմ ունեցել: Թոքերս մաքուր են, և ես կարող եմ ամբողջ կրծքով օդ ներշնչել, ամբողջ կյանքումս առաջին անգամ: Դա շշմեցուցի՛չ է:

Դոկտոր Հյու Լին, դուք կասեիք, որ այդ ամենն արել են Տիեզերքը և իմ հոգին, բայց ես շնորհակալ եմ Ձեզ և շնորհակալություն Ջո Վիտալեին այն բանի համար, որ նա նվիրեց մեզ դոկտոր Հյու Լինին և կախարդական ապաքինումների այն երեկոն: Երախտապարտ եմ հավերժ:

Մարթա Սնի
www.translimits.com





* * *


Իռլանդացին ապացույց է գտնում

Տաս տարի առաջ ես ձեռնամուխ եղա Հո'օպոնոպոնոյի մեթոդի միջոցով ինքնաճանաչմանը: Խնդիրները լուծելու հավայական այդ սիստեմին ես եկել էի ասիական ապաքինող համակարգերի, մարտարվեստների և էներգետիկական փոխանակությունների սկզբունքները երկար տարիներ ուսումնասիրելուց հետո:

Ես համառ էի ճշմարտության որոնումներում: Լինելով իռլանդացի, ես ամեն ինչի ռեալ ապացույցներ եմ փնտրում (բառերի վարագույրի տակ փորձում եմ արդյունք տեսնել): Ես մեծացել եմ Հարավային Բոստոնում, նահանգ Մասաչուսեց (շրջան, որտեղ ապրում էին խստապահանջ իռլանդացի աշխատավորներ, իսկ հրաձգության և ոստիկանի ավտոմեքենայի շչակի ձայները սովորական էին, ինչպես թռչունների երգն այգում): Այդ պատճառով այնտեղ Տիեզերքի մետաֆիզիկական ըմբռնումը բացահայտելու հնարավորություն ոչ հաճախ էր վիճակվում: Եվ ահա, ստանալով հնարավորություն ներկա լինել սեմինարին, ես օգտվեցի դրանից, որպեսզի ծանոթանամ հավայական այդ աշխարհայացքի հետ:

Այն, ինչ ես տեսա, անսպասելի էր ինձ համար: Շատ սիստեմներ հիմնված են էներգիայի օգտագործման և նրա տեղափոխման վրա (ինչը նման է շախմատի ֆիգուրաների տեղաշարժմանը): Սակայն Հո'օպոնոպոնոյի մեթոդը ցույց տվեց, թե ինչպես ազատվել այն բացասականից, որը որպես պրոբլեմային իրավիճակներ արտահայտվում է սեփական անձիս մեջ (սրբելով միանգամից շախմատի բոլոր ֆիգուրաները): Ես հետաքրքրված էի, եթե չասենք ավելին: Այն պահին շատ բաներ վրիպեցին ինձանից, քանզի բոլոր այդ գաղափարները նորություն էին ինձ համար: Բայց լեկցիայի վերջում ես որոշեցի, որ կփորձեմ երկու գործիք, որոնք առաջարկվեցին մեզ: Ես սկսեցի ակտիվորեն օգտագործել դրանք նաև իմ մերսման սալոնում, ձգտելով գտնել ապացույց, որ դա աշխատում է:

Անցյալում ես արդեն կիրառել եմ թուի-նա, չինական բուժական մերսման ձևը: Սակայն հետո սկսեցի այլ կերպ նայել բուժման պրոցեսին: Մինչև նոր մեթոդը կիրառելը, ինձ մոտ հստակ պատկերացում էր ձևավորվել մարդու հիվանդանալու վերաբերյալ, հիմնված էներգիայի և մերիդիանների ասիական ավանդույթի վրա: Բայց, կիրառելով նոր մեթոդը, ես նկատեցի, որ շատ բաների հանդեպ իմ վերաբերմունքը փոխվում է: Այն այլևս չէր հիմնվում իմ անցած փորձի վրա: Իմ բուժումն ուղղված էր այն շրջաններին, որոնք անմիջական կապ չունեին հիվանդներիս բողոքների հետ: Ապաքինման այս նոր մեթոդը կիրառելուց հետո, հիվանդները համարյա միշտ խոսում էին իրենց խնդիրների լուծման հարցում վայրկենական արդյունքների մասին: Հարկ չկա ասել, որ ես սկսեցի ավելի լավ հասկանալ Հո'օպոնոպոնոն: Իմ առջև սկսեց բացվել հավայական այդ մեթոդի ավելի լայն պատկերը: Հաջորդ գարնանը ես անցա լրիվ կուրս և սկսեցի ամբողջ ուժով կիրառել առաջարկված մեթոդներն ու եղանակները:

Մի անգամ զանգահարեց իմ նախկին հաճախորդը, մասնագիտությամբ հոգեբույժ, անվանենք նրան լեդի Դ.: Նա խնդրեց ինձ նայել իր հիվանդներից մեկին (անվանենք նրան լեդի Ֆ.), ում մասին շատ էր անհանգստանում: Վերջինիս ախտորոշում էին տվել` երկբևեռ խախտում, ինքնասպանության բազմաթիվ փորձեր; նրան նոււյնիսկ մի քանի անգամ սեփական ապահովության համար հոգեբուժարանում էին պահել: Ես հարցրեցի լեդի Դ-ին. "Ես քեզ ինչ-որ վատ բա՞ն եմ արել": Նա ծիծաղեց և պատասխանեց. "Ես գիտեմ, դու կարող ես օգնել: Դու պարտավոր ես: Եթե ոչ դու, նա գլուխ հանել չի կարողանա": Եվ ես համաձայնվեցի: Վերջում լեդի Դ-ն ավելացրեց, որ մի անգամ լեդի Ֆ-ի վրա հարձակվել է նրա մերսորդը: Ես հարցրեցի ինձ. "Ինչպե՞ս ես կարող եմ օգնել այդ կնոջը":

Այն երեկո, հասնելով տուն, ինչ-որ ժամանակ ես նստել և ուղղակի մտածում էի, թե ինչ կարող եմ անել: Ինչպե՞ս կարող եմ փոխել ստեղծված իրավիճակը: Երկար մտորումներից հետո եկավ պատասխանը. Հո'օպոնոպո՛նո: Հո'օպոնոպո՛նո: Այդ մեթոդի անունը մաշված ձայնասկավառակի պես շարունակում էր պտտվել իմ գլխում, և ես որոշեցի օգտագործել այն եղանակները, որոնք առաջ երբեք չէի կիրառել: Ես տիտանական լարում էի ներդնում հիվանդի ամեն այցից առաջ, ընթացքում և հետո, ոչինչ չասելով լեդի Ֆ-ին իմ բուժման գաղտնիքի մասին: Մեր հանդիպումների ժամանակ իմ բուժարանը լցված էր դրականով, իմ մաքրումներից հետո օդը հագենում էր խորին հանդարտությամբ: Կարճ ասած, լեդի Ֆ-ի կյանքում կտուկ շրջադարձ կատարվեց: Այժմ նա հաջողակ կին է, ով կարող է ընկալել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա: Այդ կինը քայլող ապացույցն է նրա, որ, եթե մենք ամբողջ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա, իրավիճակը կարող է էականորեն փոխվել:

Իմ մերսման բիզնեսը նույնպես փոխվել և մեծացել է: Այժմ ես հազվադեպ եմ դիպչում հիվանդներիս: Այժմ ես բառացիորեն բուժում եմ կյանքով, շարունակ թռչելով խոչընդոտների վրայով, հիացմունքով սպասելով, թե ուրիշ էլ ուր կտանի ինձ մաքրումը: Հեշտ էր դա արդյո՞ք: Ոչ, բայց ես անսահման երախտապարտ եմ այն իրավիճակներին, որոնք հանդիպեցին ինձ իմ ճանապարհին և օգնեցին հասկանալ, թե ով եմ ես իրականում:

Երկար տարիներ ես Foundation of I, Inc., Freedom of the Cosmos կազմակերպության կամավոր եմ, և իմ տեսակետը պարզ է. մեր կյանքում միշտ կլինեն անախորժություններ այս կամ այն ձևով: Դա կարող է լինել խնդիրներ ընտանիքում, ստրես, հասարակական կարծիք, պատերազմ: Այժմ, փոխարենն ասել. "Ինչու՞ ես" (պատասխան մեղքի տեսանկյունից), ես ընտրում եմ "Ես եմ պատասխանատու դրա համար" պատասխանը (մեղքը բացակայում է): Ես ուղղակի օգտագործում եմ առաջարկված եղանակները և թողնում եմ ամեն ինչ Աստծո կամքին:

Դա դժվար, շատ դժվար աշխատանք է: Ես ասացի դժվա՞ր: Բայց ես հավատում եմ, որ դրանից հետո գալիս է հանգստությունը: Ուղղակի մենք չենք կարող հասկանալ տեղի ունեցող ամեն ինչ, որովհետև միևնույն ժամանակային շրջանակներում գոյություն ունեն մեր իրականությանը զուգահեռ բազմաթիվ իրականություններ: Մեզ պետք չէ ժամանակ ծախսել "ինչպե՞ս", "ինչու՞", "ե՞րբ" տիպի հարցերի վրա, պետք է ուղղակի գործել:

Վարվելով ըստ սովորության, մենք դուրս են մնում մեր "եսի" շրջանակներից: Հենց որ, մեղադրելով, հակազդելով, բողոքելով և վշտանալով մենք անցնում ենք մեր սահմանը, մենք մեր տեսադաշտից բաց ենք թողնում բուն խնդիրը, իսկ դրա հետ մեկտեղ նաև խնդրից ազատվելու հնարավորությունը, որն ամփոփված է հենց մեր մեջ: Եթե մեղադրում ենք, ուրեմն կորցնում ենք կապը մեր հետ ( ինչպես հաշիվը չվճարելու դեպքում` հո՛պ, և հեռախոսդ անջատված է):

Սեփական ինքնասիրությունը շոյելու կամ դեպրեսիայի մեջ ընկնելու փոխարեն, պետք է ուղղակի ընթանալ առաջ, չքննադատելով ամենակարևորը, ինչ ունենք մենք` ինքներս մեզ:

Եթե մաքրման ընթացքում սայթաքեմ և ընկնեմ, ես կկարողանամ բարձրանալ, թափ տալ ինձ և ամեն ինչ սկսել նորից` ես կունենամ հնարավորություն նոր ապացույցներ գտնելու համար:

Երախտապարտ եմ ձեզ:

Բրայան Օմ Քոլինզ

Sambitbaba
16.08.2015, 20:17
ԻՆՉՊԵՍ ԱՐԱԳՈՐԵՆ ՀԱՍՆԵԼ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ




Դուք չպետք է ասեք Աստծոն.
"Խնդրում եմ, ներիր ինձ",
որովհետև դա պետք է Աստծոն,
դուք պետք է ասեք այդ ֆրազը,
որովհետև այն պետք է ձեզ:

Դ-ր Իհալիակալա Հյու Լին



Չնայած բոլոր ապացույցներին, որոնք բերեցի նախորդ գլխում, ես առաջվա պես կասկածում էի: Ես ասացի դոկտոր Հյու Լինին, որ մաքրվելուց հետո ոչ միշտ եմ տեսնում անհապաղ արդյունքները: Նա պատասխանեց. "Եթե քո և ուրիշների մաքրվելուց հետո դու նշանակալի արդյունքներ չես տեսնում, ուրեմն պետք է երանություն ապրես: Եվ պետք է մաքրվես ավելի ուժեղ: Աշխարհի սխալները դու պահում ես քո հոգում ճիշտ նույնպես, ինչպես ես": Հետո նա ավելացրեց. "Շեքսպիրը խորաթափանցության անհավանական շնորհ ուներ.



"Հոգի իմ, միջուկ մեղավոր աշխարհի,
Տրվելով խռովահույզ ուժերի գերությանը,
Դու տառապում ես հոգևոր կարիքներից..."
(Շեքսպիր, սոնետ 146)


Շեքսպիրը գրել է, որ գիտակցությունը (ինտելեկտ) հասցնում է խելագարության, շփոթության, անըմբռնողության (սոնետ 129), իսկ բացի այդ, նա նկարագրել է վերհիշողությունների պրոբլեմը:



Երբ գաղտնի և լուռ մտքերի դատին
Ես կանչում եմ ձայներն անցյալի, -
Իմ կորուստները միտքս են գալիս,
Եվ տառապում եմ հին ցավով կրկին:


* * *

Հետո սուզվում եմ կորուստներիս մեջ
Ու նորից սոսկում ամեն կորստից,
Ու վճարում եմ թանկ գնով նորից,
Ինչի համար արդեն վճարել էի:
(Շեքսպիր, սոնետ 30)


Մորրնան այսպես էր բացատրում Աստծո` մեզ պարգևած կյանքի նպատակը. "Մաքրիր, ջնջիր, ջնջիր և գտիր քո սեփական Շանգրի-լան: Որտե՞ղ: Քո ներսում":


Շեքսպիրն ու Մորրնան կրողներն են ուղերձի, որով բացահայտվել է մեր գոյատևության հանելուկը:

Ես ջանում էի այնպես, ինչպես կարող է ջանալ մարդը, ծայրահեղ դեպքում` Ջո Վիտալե կամ Աո Աուկա անունը կրող մարդը: Եվ սակայն, առաջվա պես չէի կարողանում հասկանալ էությունը նրա, ինչ ինձ փորձում էր ասել դոկտոր Հյու Լինը: Բայց ես շատ էի համառ: Ու հիշում էի այն, ինչ գրել էի իմ նախորդ գրքերում. "Չհասկանալը` հիանալի վիճակ է, որը նախորդում է պայծառացմանը":

Ինչ արած, ես գտնվում էի այդ "հիանալի վիճակում":

Շատ թերապևտներ էին գալիս դոկտոր Հյու Լինի մոտ, բողոքում էին, որ իրենց վատ են զգում կամ այնպիսի զգացում ունեն, որ չեն կարողանում օգնել մարդկանց: Ես կարող էի միջնորդ դառնալ նրանց համար: Եվ այդ պատճառով www.miraclescoaching.com կայքում բացեցի ծրագիր` հրաշքներին սովորեցնելու համար: Այդ ծրագրում ես ցանկանում էի օգնել բուժարարներին հասկանալ, որ ուրիշներին ապաքինելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ապաքինել սեփական անձը: Ուրիշներն իրականում կատարյալ են: Ժամանակին դոկտոր Հյու Լինը բացատրել էր ինձ դա նամակով:



Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնության մեթոդի դասի ժամանակ, երբ ես խոսում էի, ուսանողներից մեկը հանկարծ բարձր գոչեց.

"Աստված իմ, հիմա ես հասկանում եմ, թե ինչու, երբ բուժում էի իմ պացիենտներին, ստամոքսումս ցավ էի զգում: Ես գիտակցաբար ինձ վրա էի վերցնում նրանց ցավը: Այժմ ես կարող եմ մաքրվել ու հեռացնել ցավն ինձանից":

Այդ ուսանողը ստացավ այն պայծառացումը, որը "բժշկողները" չէին ստանում: Նրանք չէին հասկանում, որ պացիենտն ինքը գտնվում է հիանալի վիճակում: Պացիեենտը չէ խնդիրը: Եվ բժիշկը նույնպես խնդիրը չէ: Խնդիրն այն է, ինչի մասին Շեքսպիրն ասել է. "... և տառապում եմ հին ցավով կրկին":

Խնդիրն ամփոփված է ենթագիտակցության (ունիհիպիլի) մեջ կրկնվող սխալական հիշողություններում, որոնք "բժշկողները" կիսում են իրենց պացիենտների հետ:

Հո'օպոնոպոնոյի միջնորդությամբ ինքնությունը` խնդիրները լուծելու պրոցես է, կրկնողության, ներման և փոխակերպման ձևով ամենի, ինչը ձեզանից յուրաքանչյուրը կարող է կիրառել իր վրա: Դա Աստծոն դիմելու պրոցես է, որ կոչված է ենթագիտակցության սխալական հիշողությունները փոխակերպել զրոյի, այսինքն` ոչինչի:

Ճիշտ նույնը վերաբերվում է ձեզ էլ: Սխալական հիշողությունները ձեր ենթագիտակցության մեջ իրենցից կրկնվող խնդիրներ են ներկայացնում, լինեն դրանք խնդիրներ ձեր քաշի հետ կապված, ձեր որդու հետ կամ էլի ինչ-որ խնդիրներ: Գիտակցական միտքը, ինտելեկտը, գլոբալ խնդիրներին տեղյակ չէ: Այն փոքր-ինչ պատկերացում անգամ չունի, թե ինչ է տեղի ունենում:

Տեղի ունեցածի էությունը հետևյալն է. Հո'օպոնոպոնոյի մեթոդը դիմում է մարդու ներսի ամենագետ Աստծոն, որպեսզի փոխակերպի հիշողությունները և ենթագիտակցության մեջ դրանք փոխարինի զրոյով:

Այստեղ անհրաժեշտ է մի դիտողություն անել: Սպասումներն ու ցանկություններն Աստծո վրա ոչ մի ազդեցություն չեն գործում: Աստված անելու է, ինչ ինքը կցանկանա, իր սեփական ձևով և իր ժամանակին:



Չնայած ես առայժմ ամբողջ ասածի իմաստը չէի հասկանում, բայց և այնպես գիտակցեցի "Ես սիրում եմ քեզ" արտահայտության հզորությունը: Այն բավական անմեղ արտահայտություն էր թվում: Ի՞նչ վնաս կարելի է հասցնել, եթե անընդհատ կրկնես "Ես քեզ սիրում եմ": Ոչ մի: Իրոք որ` զրո:

Ինչպես մի անգամ բացատրեց դոկտոր Հյու Լինը. "Որպեսզի ճանապարհ հարթես Աստվածային բարեկեցության գալուստի համար, սկզբում պետք է հրաժարվել հիշողություններից: Քանի հիշողությունները (արգելքները/սահմանափակումները) ներկա են ենթագիտակցության մեջ, նրանք խանգարում են Աստծոն տալ մեզ հաց մեր հանապազօրյա":

Ինձ մոտ այնպիսի զգացում ծագեց, որ "Ես սիրում եմ քեզ" մեթոդի օգնությամբ մաքրման մասին հարկավոր է պատմել ամբողջ աշխարհին: Քանի որ ես բավական լավ ձեռնարկիչ եմ, որպեսզի անմիջապես դրանում վաճառելու արժանի ապրանք տեսնեմ, իմ գործընկեր Փեթ Օ'Բրայենի հետ խոսեցի այդ մեթոդին նվիրված աուդիոծրագրի ձայնագրման մասին: Նա արագ համաձայնվեց: Մինչև նա կձայնագրեր երաժշտությունը, իսկ ես կձայնագրեի այդ չորս ֆրազները, ես նմանապես մշակեցի վեբ-կայք, որտեղ տեղադրեցի այդ տեղեկացման պատճենը:

Այդ վեբ-կայքն ու աուդիոձայնագրությունը բեսթսելլերներ դարձան և ուրախություն բերեցին ինձ և Փիթին: Բայց ավելի, քան վաճառքը, մեզ ուրախացնում էր այն, որ մենք օգնում ենք մարդկանց բացահայտել մաքրման այդ հասարակ պրոցեսը: Պատկերացրեք հազարավոր մարդկանց մտքերը, ովքեր մտածում են "Ես սիրում եմ քեզ":


Մարկ Ռայենը, ընկերս, ով առաջինն ինձ պատմեց հոգեկան հիվանդ հանցագործներին բուժող հանելուկային դոկտորի մասին, նույնպես միացավ դոկտոր Հյու Լինի մեթոդի վրա հիմնված ապրանքների ստեղծմանը:

Ես և Մարկը` ենթագիտակցության վրա ներգործող DVD վիդեոֆիլմ նկարեցինք: Այն շատ հեշտ էր օգտագործել և ոչ մի ծանրաբեռնում չէր պահանջում: Ձեզանից պահանջվում էր ուղղակի դնել սկավառակը նվագարկիչի մեջ, հարմար նստել և նայել էկրանին: Որպես ձայնային ուղեկցություն վերարտադրվում էին պատմություններ, որոնք պատմում էինք ես կամ Մարկը, ինչպես նաև օրիգինալ երաժշտություն: Էկրանին ձեր գիտակից միտքը տեսնում էր սքանչելի պատկերներ, օրինակ ամպեր ու կղզիներ: Բայց դուք չէիք տեսնում այն հայտարարությունները, որոնք ակնթարթորեն հայտնվում և անհետանում էին: Այդ հայտարարություններն ասես ձեր ենթագիտակցության համար նախատեսված հեռագրեր լինեին: Դրանք բառեր էին, որ օգնում էին ազատվել զայրույթից ու վիրավորանքից և լցվել սիրով: Ընդհանուր առմամբ, վիդեոֆիլմը ստեղծված էր, որպեսզի օգնի մարդկանց մոռանալ վիրավորանքն ու նորից սիրել:

Այդ ապրանքը մշակված էր նրա համար, որպեսզի օգնի մարդկանց մաքրել իրենց ներքին արգելքները: Մաքրումից հետո նրանք ավելի էին մոտենում սահմանափակումների բացակայության երջանիկ զրոյական վիճակին:


Չդադարելով մաքրվել, ես շարունակում էի նոր մտահղացումների ուսումնասիրությունը: Այդ պրոցեսը ես ոգեշնչված մարքեթինգ անվանեցի: Անցյալում ես կարող էի փորձել ստեղծել նոր ապրանք, համակցելով արդեն գոյություն ունեցող մտահղացումներն ու ապրանքները: Իսկ այժմ նկատեցի, որ ավելի էֆեկտիվ և հեշտ է ուղղակի թույլ տալ մտահղացումներին գալ դեպի ինձ: Ամենն, ինչ պետք էր անել, - արձագանքել դրանց: Հենց այդպես ես ու Փիթը "Ես սիրում եմ քեզ" աուդիոձայնագրությունն արեցինք: Հենց այդպես ես ու Մարկը ստեղծեցինք վիդեոն ենթագիտակցության համար: Մտահղացումներն ուղղակի հայտնվեցին մտքումս, և ես ընդամենն արձագանքեցի նրանց:

Եթե դուք խորհեք այս վերևում ասվածի վրա, կարոք եք ակնածանքի թրթիռ զգալ: Ես ուղղակի խոսում եմ այն մասին, որ մաքրումը մնացած ամեն ինչից շատ ավելի է կարևոր: Երբ մաքրվում եք, իդեաները սկսում են հոսել դեպի ձեզ: Եվ դրանցից ոմանք կարող են ձեզ շատ հարստացնել:

Դոկտոր Հյու Լինն առաջարկում է անընդհատ մաքրման իր հորինած մի քանի միջոցներ: Դրանցից մեկը մի սիմվոլ է, որի պատկերը նա տեսել է մի անգամ ոգեշնչման շնորհիվ: Նա տեղադրեց այդ խորհրդանիշն իր այցեքարտի վրա, ինչպես նաև այդ պատկերով արտադրեց կրծքանշաններ ու սթիքերներ: Ինչպես ասաց դոկտոր Հյու Լինը, "Ceeport" բառը նշանակում է "Clean, erase, erase, while returning back to Port" ("Մաքրվիր, ջնջիր, ջնջիր, վերադառնալով հետ Նավահանգիստ` զրոյական վիճակին") :

Ես համոզված եմ, որ մաքրումը` արագ արդյունքների հասնելու միակ միջոցն է, այդ պատճառով հագուստիս վրա կրում եմ այդ պատկերով երկու կրծքանշաններ: Ինչպես նաև այդ պատկերով սթիքերները կպցրել եմ ամեն համապատասխան իրերի վրա, սկսած իմ ավտոմեքենաներից մինչև համակարգիչս, դրամապանակս ու սպորտային սարքերս: Երևի ճակատիս էլ կպցնեի, եթե դա տարօրինակ չլիներ ինձ շրջապատողների համար: Նույնիսկ կարող եմ այդպիսի դաջվածք անել:

Մի անգամ, երբ դոկտոր Հյու Լինն ինձ մոտ եկավ այս գիրքը քննարկելու համար, ես ցույց տվեցի նրան իմ այցեքարտը: Ընկերս լուսանկարել էր ինձ, երբ ես կանգնած էի իմ նոր, 2005 թ. Panoz Esperante GTLM ավտոմեքենայի առջև: Դա շքեղ սպորտային ավտոմեքենաների մակնիշ է, որոնք ձեռքով հավաքվում են Ատլանտայում: Ես գիտեի, որ համոզիչ տեսք ունեմ, և որ դա հարստության տպավորություն է թողնում, բայց գաղափար չունեի, թե որքան հզոր է այդ էֆեկտը:

Դա մաքրման միջոց է, - ուսումնասիրելով լուսանկարն, ասաց դոկտոր Հյու Լինը: - Դու կարող ես, թափահարելով այցեքարտդ առարկաների, մարդկանց և ինքդ քեզ վրա, մաքրել հիշողություններն ու հեռու վանել ամբողջ բացասականը":

Ճշմարիտ է նա թե ոչ, բայց ես հպարտություն զգացի այցեքարտիս համար և ավելի քան երբևէ, ցանկացա բաժանել այն մարդկանց: Եվ անընդհատ թափահարում էի այն ինձ վրա, որպեսզի տարածությունն իմ շուրջ մաքրեմ բացասականից: Դոկտոր Հյու Լինը նկատեց այդ և ժպտաց:

Նա ասաց, որ Panoz ավտոմեքենաներն արտադրող գործընկերության` վրան երեքնուկի կանաչ տերև և "ին-յան" խորհրդանիշը պատկերող վահանի տեսքով լոգոն նույնպես մաքրման գործիք է հանդիսանում: Այն կրում էր իր վրա վառ-կարմիր, սպիտակ և կապույտ գույները, ինչպես նաև անմոռուկի կանաչ տերևը: Այդ ամենը խոսում է այն մասին, որ լոգոն` մաքրման հզոր միջոց է: Քանի որ ես սիրում եմ իմ ավտոմեքենան, աշխատում եմ հնարավորինս շատ ժամանակ անց կացնել ղեկի մոտ, և գիտակցումը, որ դրա հետ մեկտեղ մաքրվում եմ, ստիպում է ինձ անվերջ ժպտալ:

Ես համոզված եմ, որ շատ ընթերցողների դոկտոր Հյու Լինի հետ զրույցը կթվա խոսակցություն "խելքը գցած մեկի" հետ: Բայց անկախ այն բանից, համարում եք դուք նրան խելագար թե ոչ, արդյունքները, որոնց հասա ես և ուրիշ մարդիկ մաքրման "աննորմալ" միջոցների օգնությամբ, բացարձակապես իրական են: Սակայն եթե դուք թերահավատորեն եք տրամադրված, այդ արդյունքները թվարկելու իմաստ չկա: Վերջիվերջո մարդիկ, ովքեր տեղադրել են Ceeport խորհրդանիշն իրենց գրասենյակներում իրենց վաճառքի քանակը մեծացնելու համար, կարող են ձեզ հիմար ու սնոտիապաշտ թվալ: Ինչ արած, հնարավոր է, որ բանը պլացեբոյի էֆեկտն է. դեղամիջոցն օգնում է, որովհետև դուք հավատում եք, որ օգնում է: Նույնիսկ եթե այդպես է, ես կասեմ. շարունակեք այն ընդունել:

Օրինակ, Մարվինը, ավտոմեքենաներ վաճառողը, ում մասին կկարդաք հաջորդ գլխում, խփել է շքեղ ավտոմեքենաների վաճառքի բոլոր ռեկորդները: Նա ասաց ինձ, որ Ceeport սթիքերները կպցրել է ամենուր:

"Ես կպցրել եմ այն սեղանիս տակ, առաստաղին, համակարգչիս վրա, սրճամանին, մեքենաների տակ, ցուցադրական դահլիճում ու էլի շատ ուրիշ տեղեր, - ասաց նա: - Ես զեղջ չեմ ստանում այդ սթիքերները գնելիս: Բայց գնում եմ դրանք հարյուրներով և կպցնում եմ ուր պատահի":

Հնարավոր է, նրա հավատը մաքրման հանդեպ այդպիսի արդյունքների է բերում:

Կամ էլ միջոցն ինքն է կատարում իր աշխատանքը:

Ո՞վ կարող է ասել ճշգրիտ:

Մի անգամ մի բժիշկ ինձ ասաց. "Բժշկության մեջ ամենուր կիրառվում է բուտաֆորիա և պլացեբո":

Եթե իմ այցեքարտը պլացեբո է, ուրեմն դա շատ ավելի էժան դեղամիջոց է:

Ես կասեմ, որ, եթե այդ մեթոդն աշխատում է, ուրեմն շարունակեք կիրառել այն:

Մաքրվեք, մաքրվեք, մաքրվեք:

Sambitbaba
23.08.2015, 20:45
ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԼԱՎԵԼ
ՍԵՓԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ



Ես, - "Ես" եմ:
Օվաու նո կա յա



Դոկտոր Հյու Լինի հետ իմ հաջորդ սեմինարը տարբերվում էր առաջինից: Սակայն դրա նպատակը նույնն էր. պատմել հիշողությունների ծրագրերի մաքրման ու ջնջման մասին, - սակայն այս անգամ դոկտորի պատմությունը նույնիսկ ավելի թուլացնող էր և ավելի հանպատրաստից: Նա սկսեց նրանից, որ վերցրեց բեյսբոլի գնդակն ու հարցրեց, թե որն է խաղի իմաստը:

"Հարվածել, որպեսզի հետո վազես-հասնես տուն", - ասաց ինչ-որ մեկը:

"Հաղթել" - ասաց մեկ ուրիշը:

"Հետևել գնդակին", - ասացի ես:

"Ճի՛շտ է, - պատասխանեց դոկտոր Հյու Լինն իր հավայական բարբառով: - Որպեսզի հաղթեք կամ վազեք-հասնեք տուն, ձեզ անհրաժեշտ է անընդհատ հետևել գնդակին: Բայց ի՞նչ տեղ է գրավում ձեր կյանքում բեյսբոլի գնդակը":

Բոլորը լուռ էին:

"Ձեր շնչառությունը", - ասաց մի մասնակից:

"Ընթացիկ պահը", - ասաց մեկ ուրիշը:

Դոկտոր Հյու Լինը հասկացավ, որ մենք չենք կարող գտնել ճիշտ պատասխան և ինքն առաջարկեց. "Բեյսբոլի գնդակն` Աստված է, - ասաց նա: - Դուք պետք է կենտրոնանաք դեպի զրոյական վիճակ վերադարձի վրա: Ոչ մի հիշողություն: Ոչ մի ծրագիր: Զրո":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Դուք այստեղ եք, որպեսզի մաքրվեք կամ չմաքրվեք: Դուք կարող եք ընտրել, թե ինչ է ձեզ դուր գալիս, բայց դուք չեք որոշողը, կստանա՞ք, ինչ ցանկանում եք, թե ոչ: Դուք վստահում եք Աստծոն անել այն, ինչ լավ կլինի ձեր համար: Գիտե՞ք դուք այդ ավելի լավ, քան Աստված: Դժվար թե:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

"Իմ նպատակն է` համաձայնության մեջ մնալ Աստծո մտադրությունների հետ", - ասացի ես դոկտոր Հյու Լինին:

"Դա լավ է, Ջոզեֆ":

Ցանկությունները` սահմանափակումներ են: Դուք որոշում եք, որ ցանկանում եք կայանել ձեր ավտոմեքենան շենքի առջև առաջին շարքում: Դուք պնդում եք այդ: Բայց Աստված ձեզ կայանի տեղ է տրամադրում մուտքից մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ինչու՞: Որովհետև ձեզ ավելի շատ քայլել է պետք:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Եվս երկու օր ես անց կացրեցի դոկտոր Հյու Լինի հետ: Տասներեք հոգի էին սենյակում: Հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր նրա վրա, թե ինչպես են ծագում խնդիրները:

"Դուք միշտ խնդիրներ կունենաք", - հայտարարեց դոկտորը: Ես չեմ հավատում այդ պնդմանը, բայց և այնպես գրի առա:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

"Խնդիրները` վերարտադրվող հիշողություններ են, - ասաց նա: - Հիշողությունները` ծրագրեր են: Եվ այդ ծրագրերը միայն ձերը չեն: Նրանք ընդհանուր են: Որպեսզի ազատես հիշողությունը, պետք է սեր հղել Աստծոն: Աստված լսում և պատասխանում է մեզ մեր համար ամենալավ միջոցով և անհրաժեշտ ժամանակ: Դուք ընտրում եք, բայց չեք որոշում: Որոշում է Աստված":

Ես չհասկացա: Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Մարվինը, կենսուրախ, լայնաժպիտ ֆիլիպինցի մի տղա, վեր կացավ տեղից և ասաց, որ մեկ տարվա ընթացքում նա ավելի քան 150 մլն դոլարի շքեղ ավտոմեքենաներ է վաճառել: Ընդ որում նա չի ջանացել հնարավորինս շատ վաճառել: Նա` մաքրվել է:

"Ես ուղղակի կրկնում էի "Ես սիրում եմ քեզ" ամբողջ օրը, - բացատրում էր նա վատ անգլերենով: - Ես մաքրվում էի, երբ լսում էի մարդկանց: Ես ուղղակի մաքրվում էի, մաքրվում էի, մաքրվում էի: Անընդհատ մաքրվում էի":

"Դու ընդհանրապե՞ս քո առջև ոչ մի նպատակ նպատակ չէիր դնում", - թերահավատորեն հարցրեցի ես, նկատի ունենալով, որ նա, ծայրահեղ դեպքում, ցանկանում էր ավտոմեքենաներ վաճառել, որովհետև դա նրա աշխատանքն է:

"Երբեք, - պատասխանեց նա: - Առանց բացառությունների: Ես ուղղակի գալիս էի գործի և մաքրվում էի":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Այդ երկու օրը ես անց կացրեցի, լսելով պատմություններ մաքրվելու մասին նույնպիսի սովորական մարդկանցից, ինչպիսին եք դուք և ես: Բայց պարզվեց, որ ընդունել այդ պատմությունները դժվար է բավական: Ուղղակի մաքրվել և կրկնել "Ես սիրում եմ քեզ", - և աշխարհը կփոխվի՞: Դուք ավելի շատ ավտոմեքենանե՞ր կվաճառեք: Կաշխատեք ավելի շատ փո՞ղ: Ճի՞շտ:

"Դուք ամբողջովին պատասխանատու եք տեղի ունեցող ամեն ինչի համար, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Ամեն ինչ գտնվում է ձեր մեջ: Բացարձակապես ամեն ինչ: Առանց բացառությունների: Դուք պետք է մաքրվեք դրանից, հակառակ դեպքում երբեք չեք մաքրվի":

Մաքրել տեռորի՞զմը:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Մաքրել էկոնո՞միկան:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Մաքրե՞լ (ինքներդ տեղադրեք ցանկացած բառ) :

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Այդ ամենը ձեր փորձն է, դուք եք պարտավոր այն մաքրել", - ասում է դոկտոր Հյու Լինը:


Երբ ընդմիջման ժամանակ զանգահարեցի տուն իմանալու, թե ինչպես է իրեն զգում Ներիսսան և մեր սիրելի տնային կենդանիները, Ներիսսան կտրեց խոսքս, ասելով, որ ամբողջ օրն անց է կացրել ինձ համար անակնկալիք պատրաստելու համար:

"Ի՞նչ է դա", - հարցրեցի:

"Մեծ անակնկալիք":

"Ասա":

"Դու երբեք չես գուշակի, նույնիսկ միլիոն տարում":

"Մի ստիպիր ինձ գուշակել: Ես միլիոն տարի չունեմ":

Նախքան հայտնելը, թե ինչ ասաց նա, թույլ տվեք մի պահ հետ վերադառնալ: Ներիսսան սթրեսի մեջ էր ընկել, որովհետև միանգամից մի քանի գործով էր զբաղվում: Եվ ուղղակի այլևս չէր դիմանում: Նա աշխատում էր ինձ համար վիդեոյի վրա, մեկ այլ վիդեոյի վրա պատվիրատուի համար: Ստեղծում էր ծրագրային ապահովում, որի գովազդով պատրաստվում էր զբաղվել: Ինչպես նաև պետք է հոգ տաներ մեր ընտանի կենդանիների և տան մասին, քանի ես բացակայում էի: Նրան ուղղակի չէր հերիքում ժամանակ, ծրագրավորել օրն իր բոլոր գործերը հասցնելու համար: Այդ պատճառով պատկերացրեք զարմանքս, երբ ես լսեցի.

"Ես քանդեցի քո հանդերձարանը և ձևափոխեցի այն":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Ես շշմել էի: Իմ հանդերձարանը մաքրելը նրա անհրաժեշտ գործերի ցուցակում չկար և չկար նույնիսկ իմ սեփական ցուցակում:

"Ես դուրս հանեցի քո ամբողջ հագուստը, կախիչները, նոր դարակներ սարքեցի, նորից կախեցի բոլորը, թափթփված հագուստը կախիչների վրա, և դարակներում դասավորեցի մնացածը, որ թափված էր հատակին":

Դա ապշեցրեց ինձ այնպես, ինչպես եթե ես, ասենք, անսպասելիորեն հինգ միլիոն դոլարի չեկ ստանայի:

Դա անհավանական էր:

"Ի՞նչը ստիպեց քեզ զբաղվել դրանով", - հարցրեցի ես:

"Ես ուղղակի ցանկացա զբաղվել դրանով", - պատասխանեց նա:

Նա ցանկացավ զբաղվել դրանո՞վ: Հնարավոր է: Բայց նա ժամանակ չուներ: Դա մաքուր երկնքում փայլատակող կայծակի էր նման:

Դոկտոր Հյու Լինն ասում է, որ, երբ դուք մաքրում եք ձեր հիշողությունները, ձեզ ոգեշնչում է գալիս: Ներիսսային հաստատ իմ հանդերձարանը կարգի բերելու ոգեշնչում էր այցելել: Դա փոխաբերություն է, բայց նաև ապացույց, որ ներքին մաքրումն արտաքին արդյունքների է բերում:

Դուք չեք կարող հաշվարկել, թե արտաքին արդյունքներն ինչպիսին կլինեն:

Դուք կարող եք ընտրել, բայց չեք կարող որոշել:

Ավելի ուշ, հյուրանոցում, մենք դոկտոր Հյու Լինի հետ նստել էինք նրա սենյակում կողք-կողքի, ինչպես ուսուցիչ և աշակերտ: Բայց բանն այն է, որ այդ դոկտոր Հյու Լինն էր վերաբերվում ինձ որպես ուսուցչի:

"Ջոզեֆ, դու Աստծո տաս ընտրյալներից մեկն ես":

"Ե՞ս":

Ես շոյված էի, բայց բացարձակապես չէի հասկանում, թե ինչի մասին է նա խոսում:

"Դու այս աշխարհ ես եկել, որպեսզի արթնացնես Աստծոն մարդկանց մեջ, - բացատրեց նա: - Քո ստեղծագործությունները հիպնոսական էֆեկտ ունեն: Դա քո շնորն է: Բայց կա ավելին":

"Ավելի՞ն":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

"Դու, Ի, մարդ ես բիզնեսի համար, - ասաց նա: - Դու գիտե՞ս, թե ինչ է դա նշանակում":

Ես ոչ մի պատկերացում չունեի և հենց այդպես էլ պատասխանեցի:

"Դու Հիսուս ես բիզնեսի համար, - բացատրեց նա, - կարևոր մասնիկ փոփոխությունների համար":

Երբ նա խոսում էր, ես մտածում էի, որ այդ խոսակցությունը մեր մեջ կմնա: Ոչ ոք չի հավատա դրան: Անձամբ ես չհավատացի:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

"Երբ Մորրնայի հետ էի, - ասաց դոկտորը, հիշելով իրեն Հո'օպոնոպոնոյի բարեփոխված մեթոդին սովորեցնող կահունայի հետ անց կացրած տարիները, - առաջին հինգ տարին ես նրան խելագար էի համարում: Բայց մի անգամ այդ միտքն անհետացավ":

Դոկտոր Հյու Լինի խոսակցական ոճը քաոսային է, պոէտիկ և երազկոտ: Ստեղծվում է տպավորություն, որ նա միաժամանակ օգտագործում է իր ուղեղի թե աջ, և թե ձախ կիսագնդերը, այն դեպքում, երբ մեզանից յուրաքանչյուրը միայն մեկն է օգտագործում: Որ ես բիզնեսի փրկիչն եմ խոսքերից, նա անցավ Մորրնայի մասին զրույցին: Դա շփվելու նրա սեփական, հիպնոսական մեթոդն է: Նա ամբողջովին իր վրա էր գամել իմ ուշադրությունը: Ես ցանկանում էի գիտենալ ավելին:

"Քո գլխի շուրջ կա պսակ, Ջոզեֆ, - ասաց նա, տեսնելով այն, ինչ ես չէի կարող տեսնել կամ զգալ: - Այն կազմված է վրան արծիվ պատկերած մետաղադրամների նմանվող դրամական խորհրդանիշերից:":

Չգիտեմ ինչու, ցանկացա դոկտորին ցույց տալ շղթան, որ կրում եմ վզիս: Այդ ոսկե շղթան երկու և կես հազար տարի առաջ սարքվել է Հին Հռոմում: Նա վերցրեց շղթան ու դրեց իր ափին:

"Այս շղթայի վրա լատիներեն բառ է դրոշմված, բացատրեցի ես, - Fidem, որ նշանակում է "հավատ"":

Դոկտոր Հյու Լինը, շղթան ձեռքին, լռում էր: Թվում էր, թե նա տպավորություններ կամ պատկերներ է ստանում: Քանի նա "կարգավորվում" էր շղթայի հաճախականության վրա, ես նույնպես լուռ էի:

"Անցյալ կյանքում դու հռչակավոր հռետոր ես եղել, - ասաց դոկտորը, - բայց քեզ շրջապատել և սպանել են: Այս շղթան քո մեջ ապաքինում է այդ հիշողությունը":

Դա հետաքրքիր էր: Ես հաճախ եմ ունեցել տեսիլքներ, որ անցյալում հռչակավոր հռետոր եմ եղել ու սպանվել եմ մի ճառից հետո, բայց մինչև այդ պահը վախենում էի այդ մասին խոսել: Ես կարծում էի, որ դրանք իմ էգոիստական երազանքներն են, այլ ոչ թե անցյալ կյանքս: Ինչպե՞ս, ձեռքին պահելով շղթաս, դոկտոր Հյու Լինը բացահայտեց իմ այդ հիշողությունը:

"Ես հազվադեպ եմ այն կրում", - խոստովանեցի ես:

"Միշտ կրիր այն", - ասաց դոկտորը:

Նա ակնապիշ նայում էր շղթային:

"Այն սքանչելի է, - հայտարարեց նա: - Այս շղթան պատկանել է մի բուժարարի, ով լավ հասկանում էր ինքնաճանաչման արժեքը":

Ես հիացած էի: Դոկտոր Հյու Լինն ուներ այնպիսի աուրա, որն ամենօրյա իրականության ալեկոծ ծովում անդորրության կղզի էր հիշեցնում: Երբ աշխարհը պտտվում էր հորձանուտում, նա միևնույն է հանգիստ էր մնում: Նա խոսում էր ամբողջ սրտով, ընդունելով ամենն, ինչ տեղ է ունենում, և ամենն, ինչ ասվում է: Նա նայեց ինձ, հետո հայացքն իջեցրեց ոտքերիս:

"Աստված իմ, Ջոզեֆ, ինձ հարկ է նստել քո ոտքերի մոտ", - ասաց նա, ոգեշնչված նրանով, ինչ տեսավ իմ մեջ: - Դու նման ես Աստծո":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Sambitbaba
23.08.2015, 21:02
"Մենք այստեղ ենք մաքրվելու համար, - հիշեցրեց դոկտոր Հյու Լինն ինձ և մնացած բոլորին հանգստյան օրերի մեր պարապմունքի ժամանակ: - Միշտ մաքրվեք, անընդհատ, որպեսզի մաքրեք բոլոր հիշողությունները և հնարավորություն տաք Աստծոն ոգեշնչել մեզ այն գործերի համար, հանուն որոնց մենք այս աշխարհ ենք եկել":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Պարապմունքի ժամանակ ես հասկացա, որ շատ ժամանակ եմ նվիրել իմ "Ձգողության գաղտնիքը" գրքի մաքրմանը, որը բեսթսելլեր դարձավ, իսկ մեկ ուրիշ` "Ամեն րոպե գնորդ է ծնվում" ("There's a Customer Born Every Minute") գրքի մաքրմանը, որն այնքան էլ լավ չէր վաճառվում, բոլորովին ժամանակ չեմ հատկացրել: Ինձ կարծես կայծակը հարվածեց: Ահա թե ինչու իմ ուրիշ գրքերն այդքան հաջողություն չունեն:

Երբ այցելում էի առաջին սեմինարը, ես հասկացա, որ մաքրման համար կարող եմ օգտագործել մատիտի ծայրին գտնվող ռետինը: Դրա համար կարելի էր այդ ռետինով թեթևակի հարվածել առարկաներին, որոնք մտադրվում եմ մաքրել: Այ այսպես: Դա հիշողությունները մաքրելու եթե ոչ փաստ, ուրեմն խորհրդանիշ է: Ես վերցրեցի իմ նոր` "Կյանքի ձեռնարկ, որը մոռացել են տալ ձեզ ծնվելիս" գիրքը և նրա վրա մատիտ դրեցի: Ամեն օր երկար ամիսների ընթացքում ես թեթևակի հարվածում էի գրքին ռետինով: Ինձ ցնորված համարեք: Բայց դա ֆիզիոլոգիական ձգան էր, որն օգնում էր ինձ մաքրել այդ գիրքը շրջապատող հիշողությունները: Արդյունքում այդ գիրքը նույնպես բեսթսելլեր դարձավ և չորս օր վաճառքների առաջնորդ մնաց: Շատ առաջատար ընկերություններ հազարավոր օրինակներ գնեցին: Գիրքը վաճառվում էր Wal-Mart խանութների ցանցի միջոցով: Գրքի մասին հոդված հայտնվեց Women's Day ամսագրում:

Բայց ես ոչ մի մաքրում չէի արել "Ամեն րոպե գնորդ է ծնվում" գրքի վերաբերյալ: Հրատարակվելուց հետո այն մոտեցավ բեսթսելլերների ցուցակին, բայց այդպես էլ լավագույնների մեջ չմտավ: Գրքի վրա ուշադրություն գրավելու համար ես կազմակերպեցի մարդաշատ գովազդային ակցիաներ: Ուշադրություն հրավիրել հաջողվեց, բայց վաճառքի մակարդակի վրա դա համարյա չանդրադարձավ: Ես պատմեցի այդ մասին դոկտոր Հյու Լինին:

"Մտովի գիրքդ դիր ջրով լիքը բաժակի մեջ ու վերևից մի ինչ-որ միրգ դիր, - խորհուրդ տվեց նա: - Գիտեմ, դա տարօրինակ է հնչում: Բայց հիշիր այսօրվա օրը, դիր գիրքդ ջրի մեջ ու տես, թե ինչ տեղ կունենա":

Հետո նա զարմացրեց ինձ հարցով Օփրայի մասին:

"Դու ցանկանու՞մ ես հայտնվել Օփրա Ուինֆրիի հեռուստահաղորդման մեջ":

Կակազելով ասացի, որ շատ եմ ուզում: Այն ժամանակ ես դեռ ներկա չէի եղել Լարրի Քինգի հեռուստահաղորդմանը, այդ պատճառով Օփրա Ուինֆրիի հեռուստահաղորդմանը ներկա լինելն ինձ կարիերայի մեծ փուլ էր թվում:

"Քեզ անհրաժեշտ է մաքրվել, և այդ դեպքում զրույցի ժամանակ դու շնչակտուր չես լինի", - խորհուրդ տվեց նա:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

"Երկու հեղինակ արդեն եղել են այդ հեռուստահաղորդման ժամանակ, և երկուսն էլ կակազում էին", - բացատրեց նա:

"Ես այդ չէի ցանականա", - ասացի ես:

"Երբ դու գնաս Օփրայի հեռուստահաղորդմանը, դա տեղի կունենա ոչ թե քո, այլ նրա ցանկությամբ", - ասաց դոկտորը:

"Հուսադրիչ է հնչում" - պատասխանեցի ես:

"Դու պետք է դեն նետես միտքն այն մասին, որ մարդիկ ինչ-որ բաներ անում են քեզ համար: Նրանք այդ անում են իրենց համար: Ամենն, ինչ քեզ պետք է անել, - մաքրվել":

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Նախքան դոկտոր Հյու Լինին հրաժեշտ տալը, ես նորից հարցրեցի նրան հոգեկան հիվանդ հանցագործների բաժնում որպես շարքային թերապևտ իր անց կացրած տարիների մասին:

"Ես ցանկանում եմ, որ դու մի բան պարզես քեզ բացարձակ հստակ, - ասաց նա. - Դա հեշտ չէր, և ես արեցի դա ոչ թե մենակ":

Ես առաջվա պես ցանկանում էի ավելին իմանալ: Շատ ավելին:

Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:



Թվում է, յուրաքանչյուր մարդ, ով օգտվել է Հո'օպոնոպոնոյի մեթոդով, ունի իր սեփական հրաշալի պատմությունը: Բերեմ ևս մեկ օրինակ:


Թանկագին դոկտոր Հյու Լի՛ն:

Վերջերս Ֆիլադելֆիայում ես այցելեցի Հո'օպոնոպոնոյի մեթոդն ուսումնասիրող սեմինարին: Ամբողջ սրտով երախտագիտություն եմ հայտնում Ձեզ այն բանի համար, որ Դուք ցույց տվեցիք ինձ իմ Տուն վերադառնալու ճանապարհը: Ես ամբողջ սրտով երախտապարտ եմ Աստծոն Ձեր և Ձեր երեխաների համար, ովքեր օգնում են Ձեզ ուսուցանել: Որպես ապացույց թույլ տվեք պատմել իրադարձությունների մասին, որ տեղի ունեցան մեր խմբի անդամներից մեկի հետ սեմինարից հետո: Դա ուղերձ է բոլորին, ում հետաքրքիր է Հո'օպոնոպոնոյի մեթոդի ուժը: Եթե այս վկայությունն արժանի է հրապարակման, պատմեք նրա մասին: Եթե ոչ, դեն նետեք այն և թող մնա երախտագիրությունս միայն:

Ահռելի շնորհակալություն Ձեզ ամեն ինչի համար:

Թող պահպանի Ձեզ Աստված խաղաղության մեջ, թող հղի ձեզ իմաստություն, առողջություն և երկար կյանք:

Շատ-շատ սեր և բարեմաղթանքներ:

Դայանա Հայնե




Հո'օպոնոպոնոյի մեթոդն ուսումնասիրելու
Ֆիլադելֆիայում անց կացված սեմինարի արդյունքների
վկայությունը


Դոկտոր Հյու Լինը հավաքույթն սկսեց լեկցիայով և նկարչությամբ: Նա բացատրեց Հո'օպոնոպոնոյի մեթոդի կոսմոգոնիան: Նա հարցրեց մեզ. "Ո՞վ եք դուք: Գիտե՞ք": Միասին մենք բացահայտեցինք մեր իսկական Հոգու անհավանական, հավերժական, անսահման, համընդհանուր, կատարյալ և զրոյական իրականությունը, որտեղ ծագում է ամբողջ աշխարհը: Նա "Տուն" անվանեց դա: Հետո նրա հետ մենք հետազոտեցինք "Ո՞րն է խնդիրը" հարցը: "Դուք նկատե՞լ եք, - հարցրեց նա, - որ միշտ գտնվում եք այնտեղ, որտեղ կան խնդիրներ: Դա ձեզ ասու՞մ է ինչ-որ բան": Հին հունական փիլիսոփա Սոկրատեսի նման, նա մեզ ստիպում էր մտածել, տալ հարցել և տալ պատասխաններ: Դոկտոր Հյու Լինը վարպետորեն դուրս հանեց այդ թաքնված հիշողություններն ու դատողությունները, դրանք մաքրելու և փոխակերպելու համար:

Ընկնելով նրա հյուսած ցանցը, ես բարձրացնում էի ձեռքս, տալիս էի հարցս և ինքս էլ մեկնաբանում էի այն: Սակայն ամեն օր ինձ մոտ հայտնվում էր զգացում, որ ամեն անգամ, երբ ես հարց եմ տալիս, դոկտոր Հյու Լինը կասեցնում է ինձ: Նրա ամեն պատասխան ասես "այրում" էր ինձ և ես ինձ հրապարակավ ամոթահար արված ու նվաստացված էի զգում:

Մինչև կիրակի առավոտ ես արդեն այնքան էի բարկացած դոկտոր Հյու Լինի վրա, որ ցանկանում էի լքել սեմինարը: Ես սկսեցի նրան ինքնահավան, մեծամիտ և փառասեր մարդ համարել: Նստել էի հուզված ու դժգոհ, և լաց լինելու պատրաստ:

Այնքան էի գրգռված, որ կասկածում էի, թե կկարողանամ շարունակել պարապմունքը: Համոզված, որ այլևս չեմ կարող ինձ զսպել, ես վեր կացա և դուրս եկա զուգարան, որպեսզի չհեծկլտամ հենց սենյակում բոլորի առջև: Միայնակ նստած զուգարանում, ես զգում էի, թե ինչպես հուզմունքս վերաճում է զայրույթի: Այո, ես կատաղի զայրույթ էի ապրում: Իմ ինչ-որ մի մաս չէր ցանկանում, որ այդ զայրույթը դադարի: Բայց ինչ-որ բան ներսումս ստիպում էր կրկնել. "Ներիր ինձ: Ներիր ինձ: Ես սիրում եմ քեզ":

Ես կրկնում էի դա իմ զայրույթին նորից ու նորից: Եվ հետո հասկացա, որ զայրույթի այդ զգացումը նորություն չէր ինձ համար: Այդ զգացումն ապրում էր հոգումս, գիտակցությանս մեջ մարմրող կրակի նման: Այդ կրակը դուրս էր ժայթքում ամեն անգամ, երբ ամուսինս կտրում էր խոսքս կամ երբ մորս իրավաբանը պնդում էր իր ճշմարտացիության վրա:

Իսկ հետո հասկացա: Ահա՛ այն: Դա ինչ-որ հին հիշողություն է, գերան աչքիս մեջ, այն գերանը, որը ես ջանում եմ գտնել ուրիշ մարդկանց սրտերում: Դա իմ հիշողության սուրն էր դամոկլյան, որը ես կրում էի սրտումս, իմ "այսօրվա" մեջ, և որով ջանում էի վիրավորել այլ մարդկանց. դոկտոր Հյու Լինին, մորս, ամուսնուս, Բուշին, Սադդամ Հուսեինին, բոլորին, ում կարող եմ մեղադրել: Ահա թե ինչի մասին է ասում դոկտոր Հյու Լինը: Նորից ու նորից կրկնվող տեսաժապավենի անվերջանալի վերափաթաթում:

Ես մնացի: Վերադարձա սենյակ, որտեղ կայանում էր հանդիպումը, և լռեցի մինչև օրվա վերջ: Անվերջ կրկնում էի մտքումս. "Ես շատ ցավում եմ: Ներիր ինձ, խնդրում եմ: Ես երախտապարտ եմ քեզ: Ես սիրում եմ քեզ": Երբ դոկտոր Հյու Լինը պատասխանում էր հարցերին, ես միայն սեր էի զգում նրա կողմից և նախկին հուզումներիցս ոչինչ չվերապրեցի: Բայց նա բացարձակապես չէր փոխվել: Փոխվել էր ինչ-որ բան իմ մեջ:

Իմ սենյակ վերադառնալուց որոշ ժամանակ անց դոկտոր Հյու Լինը պատմեց, թե ինչպես է ինքը ծանոթացել Հո'օպոնոպոնոյի մեթոդի հետ: Նա թողել էր կուրսը, և ոչ թե մեկ, այլ երեք անգամ, ամեն անգամ իր ուսուցչին համարելով "խելագար" և հետ վերցնելով սեմինարի համար վճարված դրամը: Նա գիտե՞ր, թե ինչի մասին էի ես մտածում: Գիտե՞ր, որ համարելով նրան խելագար, ցանկանում էի հեռանալ:

Ընդմիջման ժամանակ ես զգույշ մոտեցա դոկտոր Հյու Լինին: Նա մեծ սիրով բացատրեց, որ իմ գլխում ծնվել է հինավուրց, հաճախ կրկնվող վերհիշողություն տղամարդու գերիշխողության մասին: Նա ասաց, որ այդ հիշողությունն ընդհանուր է շատերի համար և հսկայական համբերություն ու համառություն է պահանջվում ապաքինվելու համար: Դա տեղի չի ունենա, մինչև ես չվերադառնամ տուն և չգիտակցեմ այս սեմինարի ժամանակ ինձ հետ տեղի ունեցած ապաքինման ամբողջ խորությունը:

Ամբողջ սեմինարի ընթացքում դոկտոր Հյու Լինը մեզ միջոցներ էր տրամադրում մեր վերհիշողությունների փոխակերպման համար: Այդ միջոցները չի կարելի ինտելեկտուալ համարել: Չսպասելով որևէ արդյունք, ես ուղղակի, չնայած և մեծ թերահավատությամբ, վերցրեցի մատիտը, ասացի: "Ցողիկ", թակեցի երեք բառերի վրա, որ գրել էի թղթին, - բառերի, որոնք ինձ համար խորհրդանշում էին իմ խնդիրները. "համակարգիչ", "որդի" և "ամուսին": Եվ նորից ես չհասկացա այդ խոսքերի ուժը, մինչև չվերադարձա տուն:

Երբ վերադարձա տուն, ամուսինս որդուս հետ դիմավորում էին ինձ: Ժպտալով, նրանք ասացին. "Գուշակի՞ր, թե ինչ ենք մենք գնել": "Նոր համակարգի՞չ", - փորձեցի գուշակել ես: Մեր համակարգչի հետ անընդհատ ինչ-որ խնդիրներ էին ծագում: Մենք անընդհատ կորցնում էինք ժամեր (բառի բուն իմաստով) նրա տեխնիկական սպասարկման վրա, և ես արդեն սկսել էի մտածել, որ կամ մեզ զարհուրելի համակարգիչ է վիճակվել, կամ էլ նրա մեջ ինչ-որ չար ոգի է մտել: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մեր համակարգիչը մի քանի անգամ փչացավ: Դա սարսափելի նյարդայնացնում էր: Ինձ ոչ այնքան անհանգստացնում է համակարգիչը, որքան ներդաշնակությունը:

Ես փոքր ինչ զարմացա, երբ ամուսինս ու որդիս միաբերան ասացին, որ գնել են նոր համակարգիչ: Բառի բուն իմաստով երեկ երեկոյան նրանք որոշել էին գնել նոր համակարգիչ 64-բայթանոց պրոցեսորով: Հետո նրանք ասացին. "Գուշակիր համակարգիչի մակնիշը": Ես սկսեցի թվարկել բոլոր ինձ հայտնի մակնիշները. Dell, Hewlett-Packard, Sony, Gateway, Compaq և այլն: Իմ ամեն կռահմանը նրանք պատասխանում էին. "Ոչ: Ոչ: Ոչ": Ես աղաչեցի. "Հանձնվում եմ":

Այժմ հարկ է պատմել ամուսնուս մասին: Դա շատ խիստ կանոններով տղամարդ է: Մենք ամուսնացած ենք արդեն 30 տարի: Նա երկաթե կամք ունի, և եթե որոշել է ինչ-որ բան, ուրեմն դրանում անհավանական համառություն է ցուցաբերում: Նա վաղուց Windows համակարգիչների կողմնակից էր, և ոչինչ, ուղղակի ոչինչ նրա կարծիքը փոխել չէր կարող: Այդ պատճառով, երբ նրանք երկուսով գոչեցին "Apple!", ես անսահման զարմացա: Հասկանում եք, ես միշտ ցանկանում էի հենց այդ ֆիրմայի համակարգիչ գնել, բայց դրանք մեր տանն արգելված էին, ինչպես խոզի միսը կոշերային խոհանոցում:

Ուրիշներին դա կարող է սովորական բան թվալ: Բայց ես ամուսնացած եմ արդեն ավելի քան 30 տարի: Այդ 30 տարիների ընթացքում, միասնության և ըմբռնման հասնելու ճանապարհին մենք տարբեր ժամանակներ ենք ապրել: Համակարգչի այդ, թվում է թե, պատահական ընտրությունն ինձ համար խորհրդանշում էր մի գործողություն, որն ամերիկյան հնդիկներն անվանում են "թաղել պատերազմի կացինը": Ես նկատի ունեմ, որ եթե Չինաստանն անկախություն տար Տիբեթին, դա ինձ ավելի քիչ կզարմացներ:

Ես հիշեցի, թե ինչպես վերցրեցի մատիտն, ասացի: "Ցողիկ" և ռետինով սկսեցի կտկտացնել "ամուսին", "համակարգիչ" և "որդի" բառերի վրա: Կարո՞ղ էր արդյոք 30-ամյա կոնֆլիկտը լուծվել այդքան արագորեն և այդքան էֆեկտիվ կերպով: Կարո՞ղ էր արդյոք "Ես շատ ցավում եմ" , "Ներիր ինձ, խնդրում եմ", "Ես երախտապարտ եմ քեզ" և "Ես սիրում եմ քեզ" ֆրազների մտովի կրկնելը փոխել իմ ամբողջ կյանքի կոնֆլիկտներն ինձ համար ամենակարևոր մարդկանց` մորս և ամուսնուս հետ: Երկու շաբաթ է անցել սեմինարից: Ամեն օր ես աղոթում եմ այնպես, ինչպես սովորեցրել է ինձ դոկտոր Հյու Լինը, ամբողջ ուժով: Տղաս առողջացավ երկարատև հիվանդությունից հետո, իսկ ամուսինս խոսում է ինձ հետ թեմաների մասին, որոնք ես աշխատում էի չհիշատակել: Իսկ երեկ երեկոյան նա ասաց ինձ. "Եթե ցանկանում ես, թանկագինս, եկ քեզ համար այն ոչ մեծ նոութբուքերից գնենք":

Sambitbaba
30.08.2015, 01:03
ԹԵՐԱՀԱՎԱՏՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
ԻՄԱՆԱԼ


"Կյանքի իմաստն է, որպեսզի քայլ առ քայլ վերադառնանք Սիրո վիճակին: Այդ նպատակին հասնելու համար
մարդ պետք է հասկանա, որ լիակատար (100%) պատասխանատվություն է կրում իր կյանքում բոլոր իրադարձությունների համար: Նա պետք է հասկանա,
որ իր մտքերով նա ստեղծում է իր կյանքը, պահ պահի հետևից: Խնդիրը ոչ թե մարդկանց, տեղերի և իրավիճակների մեջ է,
այլ այդ մարդկանց, տեղերի և իրավիճակների մասին մտքերի մեջ: Մարդ պետք է հասկանա, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպես "արտաքին աշխարհ":

Դ-ր Իհալիակալա Հյու Լին



Ինչպես արդեն հիշատակել եմ այս գրքում, ես գրեցի հոդված "Աշխարհի ամենատարօրինակ բժիշկը" վերնագրով և տեղադրեցի այն իմ բլոգում: Ինչպես նաև ավելացրեցի այն իմ www.mrfire.com կայքին: Բացի այդ Դէվիդ Ռիքլանը նույնպես հրատարակեց այն իր "Դեպի ավելի լավ կյանք տանող 101 ուղիները" գրքում: Իմ գրած բոլոր հոդվածներից, սա ամենահայտնին և ամենաքննարկվողը դարձավ: Մարդիկ տեղադրում էին այն նորությունների ցուցակում, ուղարկում էին իրենց մոտիկներին և այլն: Ակնհայտ է, որ նրա բովանդակությունը հետաքրքրել էր ամեն մարդու: Դա այն հոդվածն էր, որը գրավեց նաև իմ այժմեական հրատարակչին, John Wiley & Sons ընկերությանը և բերեց ինձ այս գիրքը ստեղծելուն:

Բայց այն դուր էր եկել ոչ բոլորին: Ոմանք չէին կարողանում հավատալ, որ որևէ մարդ, թող նույնիսկ հոգեբան, ընդունակ է օժանդակել հոգեկան հիվանդ ոճրագործների ապաքինմանը: Մի մարդ դոկտոր Հյու Լինին նամակ գրեց, որտեղ նա ապացույցներ էր պահանջում: Այդ մարդը փաստեր էր ուզում դոկտոր Հյու Լինի` հիվանդանոցի հոգեկան հիվանդների բաժնում կայացած փորձի մասին: Ճշմարիտն ասած, ես էլ էի ցանկանում այդ: Ահա թե ինչ գրեց դոկտոր Հյու Լինն իր համառոտ պատասխանի մեջ:


Այս պատմությունը, ինչպես նաև այլ պատմությունների մեծամասնությունն էլ, բացատրություն է պահանջում:

Ճշմարտությունը հետևյալն է:

1. Ես մի քանի տարի անց եմ կացրել Հավայական կղզիների Պետական հիվանդանոցում որպես հաստիքային հոգեբան: Այդ հիվանդանոցն աշխատում է Հավայիի նահանգի առողջապահության Պետական դեպարտամենտի ղեկավարության ներքո:

2. Հաստիքային հոգեբանի պաշտոնում ես աշխատել եմ 1984-1987 թթ: Քրեական հանցագործություններ (սպանություններ, բռնաբարություններ, թմրադեղերի օգտագործում, հարձակումներ, մարդկանց ծեծել, սեփականությանը վնաս հասցնել) կատարած արական սեռի հիվանդների խիստ հսկվող բաժնում ես աշխատել եմ շաբաթական 20 ժամ:

3. Երբ 1984 թվականին ես ընդունվեցի գործի, բոլոր մեկուսացված սենյակները զբաղված էին մոլագար հիվանդներով:

4. Ամեն օր ստիպված էինք որոշ հիվանդների ոտքերին ու ձեռքերին երկաթե կապանքներ հագցնել, ուրիշ հիվանդների հանդեպ բռնության գործողություններ կատարելը կանխելու համար:

5. Հիվանդների կողմից մեկմեկու հանդեպ ուժ կիրառելն, ինչպես նաև բժշկական կազմի վրա հարձակումներ տեղի էին ունենում անընդհատ:

6.Հիվանդներին չէր թույլատրվում բարելավել իրենց կենսապայմանները և որևէ աշխատանք կատարել:

7. Հիվանդների ոչ մի վերադաստիարակում չէր կատարվում:

8.Կլինիկայից դուրս հիվանդների աշխատանքի կամ հանգստի համար ոչ մի գործողություն չէր նախաձեռնվում:

9. Հիվանդների հարազատների այցելությունները թույլատրվում էին շատ հազվադեպ:

10. Հիվանդներին չէր թույլատրվում լքել կլինիկայի հսկողության տակ գտնվող տերիտորիան առանց բժշկի թույլտվության և առանց ձեռնաշղթաների ու կապանքների:

11. Հիվանդները տարիներով ապրում էին հիվանդանոցում, իսկ մեկ հիվանդի հիվանդանոցում գտնվելն արժե տարեկան մոտ 30000 դոլար:

12. Սպասարկող անձնակազմի հոսքը ծայրահեղ բարձր էր:

13. Հիվանդանոցի շենքը գորշացած էր ու հին:

14. Հիվանդանոցի բժշկական կազմը հիմնականում հիանալի և հոգատար մարդիկ էին:

15. Այն, ինչ ես նկարագրում եմ, բնորոշ է հոգեբուժարանների մեծամասնության համար:


Երբ 1987 թվականին ես հեռացա հիվանդանոցից, իրավիճակը հետևյալն էր:


1. Մեկուսացված հիվանդասենյակներն այլևս չէին օգտագործվում:

2. Ձեռնաշղթաներ և կապանքներ այլևս չէին կիրառվում:

3. Բռնության գործողությունները բացառիկորեն հազվադեպ էին դարձել, և մասնավորապես դա վերաբերվում էր նոր հիվանդներին:

4. Հիվանդներին թույլատրեցին բարելավել իրենց կենցաղը և աշխատել, ներառյալ սենյակները զարդարելը, աշխատանքը հիվանդանոցի տարածքի բարելավման վրա և օրինական գործունեություն հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ:

5. Սկսեցին միջոցառումներ անց կացվել հիվանդանոցի սահմաններից դուրս, ներառյալ յոգայի և թենիսի պարապմունքները: Ընդ որում հիվանդանոցից դուրս գալու համար բժշկի գրավոր թույլտվությունն ու կապանքներ օգտագործել այլևս չէր պահանջվում:

6. Հիվանդները կարող էին աշխատել հիվանդանոցի սահմաններից դուրս, օրինակ ավտոմեքենաներ լվանալ: Աշխատանքի դուրս գալու համար բժշկի գրավոր թույլտվությունն ու կապանքներ օգտագործել այլևս չէր պահանջվում:

7. Հիվանդանոցում հիվանդները թխում էին կարկանդակ և կոշիկ էին կարում:

8. Հիվանդներին սկսեցին այցելել հարազատները:

9. Հիվանդանոցի անձնակազմի հոսքը կտրուկ ցածրացավ:

10. Պատերը ներկելու և տեխնիկական սպասարկումը բարելավելու շնորհիվ, ինչպես նաև մարդկանց վերաբերմունքը փոխվելու շնորհիվ, կլինիկայում մթնոլորտը նշանակալիորեն լավացավ:

11. Կլինիկայի անձնակազմն ավելի շատ էր մասնակցում հիվանդներին աջակցելուն և ջանում էր լրիվ պատասխանատվություն կրել նրանց համար:

12. Հիվանդների կլինիկա մուտք գործելու և այնտեղից դուրս գրվելու ժամանակաշրջանը կտրուկ կրճատվեց և արդեն չափվում էր ոչ թե տարիներով, այլ ամիսներով:

13. Անձնակազմի և հիվանդների փոխհարաբերություններն արմատական փոփոխություններ կրեցին`բանտապանի և բանտարկյալի միջև հարաբերություններից փոխվեցին մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների, որտեղ մարդիկ հոգ են տանում միմյանց մասին:


Ւնչ արեցի ես դրա համար որպես հաստիքային հոգեբա՞ն: Ես կիրառեցի ինքնության մեթոդը Հո'օպոնոպոնոյի միջոցով: Դա մեթոդ է կրկնման, ներման և փոխակերպման ամենի, ինչ տեղի էր ունենում իմ մեջ և ինչն արտահայտվում էր որպես իմ գիտակցված կամ անգիտակից խնդիրներ, հիվանդանոցում իմ աշխատանքից առաջ, ընթացքում և հետո իմ կյանքի ամեն պահի:

Հիվանդանոցում ես հիվանդների բուժմամբ և կոնսուլտացիայով չեմ զբաղվել:

Հիվանդանոցի անձնակազմի ոչ մի ժողովներ ես անց չեմ կացրել:

Ես լրիվ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա իմ անձը մաքրելու համար այն խնդիրներից, որոնք առաջացան ինձ մոտ որպես հաստիքային հոգեբանի:

Ինձ ստեղծել է նա, ով "Է", և ես կատարյալ եմ, ինչպես նաև նրա բոլոր արարածները: Կատարյալ չեն միայն վերհիշողությունները, որոնք ստիպում են մեզ գործել, կրկնվում են որպես դատապարտում, զայրույթ, վրդովմունք, դժգոհություն և այն, ինչ գիտե միայն Աստված և ինչ կրում ենք մենք մեր Հոգում:


Խաղաղություն ինձ
Իհալիակալա Հյու Լին

Sambitbaba
30.08.2015, 01:22
Ես ինքս շարունակում եմ Հո'օպոնոպոնոյի մեթոդի ուսումնասիրությունը, բայց երբեմն ինքս եմ սովորեցնում այն ուրիշներին, երբ զգում եմ, որ նրանք պատրաստ են լսել: Անշուշտ, նրանց պատրաստվածության վիճակն իմ սրտացոլումն է, այլ ոչ իրենց: Որքան ավելի եմ ես մաքրվում, այնքան ավելի մաքուր են դառնում մարդիկ իմ շուրջ: Բայց այդ փաստը դժվար է ընդունել: Շատ ավելի հեշտ է ցանկանալ փոխել ուրիշին, քան փոխվել ինքդ:

Մաուի կղզու վրա անշարժ գույքի վաճառքի գործակալը մեզ պտտեցրեց շուրջբոլոր, որպեսզի տներ ցույց տա: Ճանապարհին մենք շատ էինք խոսում ապաքինման, հոգևորի, "Գաղտնիք" ֆիլմի և ինքնակատարելագործման մասին: Այդ ամենը հետաքրքիր էր, բայց մեր ճանապարհի մի ինչ-որ էտապում իրոք-որ զարմանալի մի բան տեղ ունեցավ:

Ժամանակին այդ գործակալը կարդացել էր իմ հայտնի հովածը դոկտոր Հյու Լինի և ապաքինման հավայական Հո'օպոնոպոնոյի մեթոդի մասին, որի օգնությամբ դոկտորը բուժել էր հոգեկան հիվանդ ոճրագործներին: Եվ նրա վրա նույնպես, ինչպես շատերի, այդ հոդվածը մեծ տպավորություն էր գործել:

Բայց, ինչպես և շատ ուրիշներ, նա այնքան էլ լավ չէր հասկացել այն:

Երբ մենք ընթանում էինք Մաուի սքանչելի կղզու ճանապարհներով, ես լսում էի գործակալի բողոքները մի տան մասին, որը նա ոչ մի կերպ չէր կարողանում վաճառել: Տանտերն ու գնորդն իսկական պատերազմ էին սկսել տան համար, մեկմեկու վրա էին թափում իրենց զայրույթը, վրդովմունքը և նման այլ զգացմունքներ: Գործարքն ինքը մոռացվել էր արդեն այդ վեճերի հետևում, և նրանք քայլ անգամ առաջ չէին շարժվել այն ավարտելու համար: Գործակալը շատ հիասթափված էր իր պատվիրատուների վարքից:

Ես մի քիչ լսեցի նրան, իսկ հետո ցանկություն հայտնեցի խոսել այդ մասին:

"Իսկ դուք կուզենայի՞ք իմանալ, թե ինչպես դոկտոր Հյու Լինը կհարթեր այդ իրավիճակը Հո'օպոնոպոնոյի մեթոդի օգնությամբ", - հարցրեցի ես:

"Այո՛, - գոչեց գործակալը զարմացած: - Ինձ շատ հետաքրքիր է: Պատմեք, խնդրում եմ":

"Հետաքրքիր կլիներ լսել", - ասաց Ներիսսան:

"Դե ինչ, ես դոկտոր Հյու Լինը չեմ, - սկսեցի ես, - բայց ես նրա հետ միասին գիրք եմ գրում և անց եմ կացնում պարապմունքներ: Այդ պատճառով կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես հարթել իրավիճակը":

"Պատմե՛ք":

"Դոկտոր Հյու Լինն ուսումնասիրում է ինքն իրեն, որպեսզի հասկանա, թե ո՞րն է իր ներսում այն ընդհանուր փորձը, որի արտահայտումը նա տեսնում է իրենից դուրս, - սկսեցի ես: - Երբ նա աշխատում էր հոգեբուժական հիվանդանոցում, նա կարդում էր իր հիվանդների հիվանդության պատմությունը: Երբ նա զզվանք էր զգում իր հիվանդների որոշ արարքների կամ նրանց հիվանդության մեջ ինչ-որ իրադարձությունների հանդեպ, նա ոչ թե աշխատում էր հիվանդների հետ, այլ սկսում էր աշխատել զգացմունքների հետ, որոնք ինքն էր զգում: Երբ նա մաքրում էր այդ զգացմունքները, հիվանդներն էլ սկսում էին մաքրվել և առողջանում էին":

"Ինձ դա դուր է գալիս", - ասաց գործակալը:

"Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, թե ինչ է նշանակում պատասխանատվություն, - շարունակեցի ես: - Նրանք մեղադրում են ուրիշներին: Երբ նրանք հասունանում և ավելի գիտակից են դառնում, սկսում են գիտակցել, որ պատասխանատու են իրենց արարքների համար: Բայց եթե դուք ավելի գիտակից դառնաք, կհասկանաք, որ դուք պատասխանատու եք այն ամենի համար, ինչ ասում կամ անում է ուրիշ մարդն էլ, ուղղակի այն պատճառով, որ նա հայտնվել է ձեր կյանքում, դա ձեր փորձն է: Եթե դուք եք ստեղծում ձեր իրականությունը, ուրեմն դուք ստեղծում եք ամենն, ինչ ստեղծում եք, նույնիսկ այն, ինչ ձեզ դուր չի գալիս":

Գործակալը ճպտաց, շարժելով գլուխը:

Ես շարունակեցի:

"Ոչ մի կապ չունի, թե ինչ են անում տանտերն ու գնորդը ձեր իրավիճակում: Կարևոր է, թե ինչ եք անում դուք: Դոկտոր Հյու Լինն ուղղակի կրկնում է "Ես սիրում եմ քեզ", "Ես շատ ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ" ֆրազները: Նա չի ասում դա մարդկանց, նա ասում է դա Աստծոն: Գաղափարը` ընդհանուր էներգիան մաքրելն է":

"Ես կանեմ այդ", - ասաց գործակալը:

"Բայց դուք չպետք է այդ անեք նրա համար, որպեսզի ստանաք ինչ-որ բան, - շարունակեցի ես: - Դուք անում եք այդ, որպեսզի մաքրեք ընդհանուր էներգիան, որպեսզի այլևս ոչ ոք այդ բացասական փորձը չունենա, երբեք: Դա մաքրում է, և այն երբեք չպետք է դադարի":

Ես դադարեցի խոսել:

Թվում էր, թե գործակալը հասկացավ իմաստը: Նրա աչքերը լայն բացված էին, իսկ բերանին ժպիտ էր խաղում:

"Եթե դուք դա գիտակցեք, - շարունակեցի ես, - ուրեմն կկարողանաք մաքրվել և ապաքինվել: Քանի որ դուք գրավեցիք իմ ուշադրությունը տունը վաճառելու այդ իրավիճակի վրա, ուրեմն ես էլ պետք է մաքրվեմ: Այժմ դա իմ կենսափորձի մասն է: Ես ինքս եմ հանդիսանում իմ փորձի արարիչը, այդ պատճառով նույնպես պատասխանատվություն եմ կրում այդ իրավիճակի համար":

Մի քանի օր անց էլեկտրոնային փոստով ես նամակ ստացա այն գործակալից: Նա գրում էր, որ շարունակում է օգտագործել դոկտոր Հյու Լինի ապաքինման մեթոդը:

Ահա թե ինչպես է դա աշխատում:

Այդ ամենը` սերն է:

Եվ դա` անվերջ է:

Եվ դուք լրիվ պատասխանատու եք:

Մի անգամ ես "Փողի գաղտնիքը" սեմինար էի անց կացնում Մեյդի Հարտի հետ, ով Թեքսաս նահանգի Ուիմբեռլի քաղաքի Միասնական եկեղեցու ղեկավարն է: Այդ սեմինարի ժամանակ նրա մասնակիցներին ես սովորեցնում էի Հո'օպոնոպոնոյի մաքրման մեթոդին: Սեմինարի ավարտից հետո մի տղամարդ մոտեցավ ինձ ու ասաց. "Ինձ համար շատ դժվար է ասել "Ես շատ ցավում եմ" և "Ներիր ինձ, խնդրում եմ"":

"Ինչու՞" - հարցրեցի ես:

Ես երբեք նման բան չէի լսել: Ու ես զարմացած էի:

"Ես չեմ կարող պատկերացնել սիրող Աստծո, ով ներման մասին իմ խնդրանքի կարիքն ունի, - պատասխանեց նա: - Ես չեմ կարծում, որ Աստված պարտավոր է ինձ ներել ամեն ինչի համար":

Ես փոքր ինչ մտածեցի և, երբ գտա պատասխանը, ասացի այդ մարդուն. "Դուք ասում եք այդ ֆրազները ոչ թե նրա համար, որ Աստված ձեզ ների: Դուք ասում եք դրանք, որպեսզի ինքներդ ձեզ մաքրեք: Դուք ասում եք դրանք Աստծոն, բայց նրանք անձամբ ձեր մաքրվելու համար են":

Այլ խոսքերով ասած, Աստված արդեն իսկ իր սերը ձեր վրա է սփռում: Եվ այդ պրոցեսը չի դադարում երբեք: Զրոյական վիճակը, որտեղ սահմանափակումներ գոյություն չունեն, մենք կարող ենք նկարագրել որպես մաքուր սիրո վիճակ: Այդ սերն այնտեղ է: Բայց այնտեղ չեք դուք: Այդ պատճաևով, ասելով. "Ես սիրում եմ քեզ", "Ես շատ ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ", դուք մաքրում եք ծրագրերը, որոնք գտնվում են ձեր մեջ և թույլ չեն տալիս հայտնվել մաքուր վիճակում` սիրո վիճակում:

Կրկնում եմ, որ Աստված ձեզանից Հո'օպոնոպոնոյի մեթոդի կատարումը չի պահանջում, բայց դուք ունեք դրա կարիքը:


Վերջերս էլեկտրոնային փոստով ես մի սրտահույզ նամակ ստացա իմ մոտիկ ընկերուհուց: Նա հարցնում էր. "Ի՞նչ կասեիր դու մեկին, ով կարդացել է քո գիրքը, նայել է "Գաղտնիք" ֆիլմը, ով ամեն օր կարդում է քո բլոգը, ով ջանում է ամբողջ ուժով, բայց առաջվա պես նստած է առանց փող, առանց երջանկություն և անհաջողություններ է կրում անընդմեջ: Ինձ մոտ անընդհատ նորանոր խնդիրներ են ծագում: Դրան վերջ չկա: Ի՞նչ կասես":

Ես զգացի նրա ցավը: Վերջիվերջո, ես էլ ժամանակին անտուն եմ եղել: Տաս տարի ապրել եմ ծայրահեղ աղքատության մեջ: Իմ "հանկարծակի" հաջողության համար քսան տարի պահանջվեց: Ինձ ծանոթ է զգացումը, երբ թվում է, թե հողը փախչում է ոտքերիդ տակից:

Ի՞նչ կարելի է ասել այդ մարդուն:

Անցյալում ես մի որոշում կառաջարկեի: Խորհուրդ կտայի, օրինակ, կարդալ Կլոդ Բրիսթոլի "Հավատի կախարդանքը" ("The Magic of Believing") գիրքը: Յոթ անգամ դիտել "Գաղտնիք" ֆիլմը: Գրել սցենարը կյանքի, որը ցանկանում ես ապրել: Ամեն օր ժամանակ գտնել խորհրդածման համար: Աշխատել ինքնախարազանման խնդիրների վրա:

Բայց դա իրավիճակը փոխելու ոչ թե ամենահեշտ մեթոդն է: Ես հասկացա (և դա կարող է հաստատել դոկտոր Հյու Լինը), որ տվյալ մեթոդը հազվադեպ է աշխատում:

Ուրեմն ի՞նչ է մնում անել:

Ինչպե՞ս դուք կամ ես, կամ էլի ինչ-որ մեկը, կարող ենք օգնել դժբախտության մեջ գտնվող մարդուն:

Հո'օպոնոպոնոյի մեթոդի համաձայն, միակ միջոոցը ինքդ քեզ մաքրելն է: Մարդիկ, ովքեր այս աշխարհ են եկել ինձանից առաջ (ներառյալ նա, ով ինձ նամակ էր գրել), ընդհանուր ծրագրեր ունեն ինձ հետ: Դա մտավոր վիրուսի է նման: Նրանց չի կարելի դատապարտել: Նրանք իրենց թակարդում են զգում կամ պատին դեմ տրված: Ես կարող եմ պարան նետել նրանց, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք չեն օգտվի այդ պարանից, կամ կօգտագործեն նրա համար, որպեսզի կախվեն:

Ի՞նչ անել ուրեմն:

Ամենն, ինչ կարող եմ անել ես, մաքրել ինձ: Երբ ես մաքրում եմ ինձ, նրանք էլ են մաքրվում: Երբ մենք մաքրում ենք ընդհանուր ծրագրեր, այդ ծրագրերն անհետանում են բոլոր մարդկանց միջից: Ահա թե ինչ եմ ես անում հիմա: Դա այն է, ինչի մասին ինձ ասաց դոկտոր Հյու Լինը մեր, արդեն այնքան վաղուց կայացած առաջին հեռախոսային զրույցի ժամանակ. "Ամենն, ինչ անում եմ ես. մաքրվել, մաքրվել, մաքրվել":

Ամենն, ինչ անում եմ ես, ասում եմ. "Ես սիրում եմ քեզ", "Ես շատ ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ": Մնացած ամեն ինչ անում է Աստված: Ես դա անսիրտ չեմ համարում, հակառակը, ես դա համարում եմ ամենաազնիվ զբաղմունքը, որով երբևիցէ զբաղվել եմ: Եվ դրանով զբաղված եմ հենց հիմա, երբ գրում եմ այս տողերը:

Ի մի բերենք այս պատմության հոգևոր հանրագումարը:

Քանի որ ինձ նամակ գրող մարդու պատմությունն այսօր ձեր փորձի մասն է հանդիսանում, դա նշանակում է նաև ձեր ապաքինման անհրաժեշտություն էլ: Վերջիվերջո, եթե դուք եք ստեղծում ձեր իրականությունը, ուրեմն դուք պետք է ստեղծեիք այս իրավիճակն էլ, այնպես ինչպես այն` ձեր իրականության մասն է: Ես առաջարկում եմ "Ես սիրում եմ քեզ" ֆրազն օգտագործել այսպիսի իրավիճակներն ուղղելու համար:

Երբ դուք ապաքինեք ձեզ, կապաքինվի նաև նա, ով գրել էր ինձ, և բոլորն, ով ունի այդ ծրագրից:

Rhayader
01.09.2015, 13:02
Էս թեմայում տեղին կլինի


https://www.youtube.com/watch?v=ic4IE8iBk1E

Էս էլ պետք կգա, վագինայով շնչելու մասին.


Սկզբում, երբ սկսեք կիրառել այս պրակտիկան, կարող են դուրս գալ տարբեր էմոցիաներ, արցունքներ, նույնիսկ ճիչեր: Մի վախեցիր, ընդունիր այն շնորհակալությամբ: Պառկիր մեջքիդ վրա, ձեռքերդ դիր արգանդիդ շրջանում ու խոսիր քո կանացի կենտրոնի հետ, ներողություն խնդրիր, որ այդքան քիչ ուշադրություն ես դարձրել իրեն, քիչ սեր ես պարգևել, արգանդիկին հարցրու, թե ինչ է իրեն անհանգստացնում, ինչպես է իրեն զգում, ինչ կարող ես անել իր համար: Ու պատասխանները կգան:

http://www.mneploho.net/clubs/229_praktika-dyhanie-matkoi.html

Sambitbaba
01.09.2015, 16:35
Էս թեմայում տեղին կլինի
Էս էլ պետք կգա, վագինայով շնչելու մասին.

Դե, վաղուց է հայտնի, որ ուղեղը` ոչ թե մտածող գործիք է, այլ մտքերի շտեմարան, պահեստ: Իսկ մտածող գործիքը կարող է գտնվել մարմնի տարբեր տեղերում: Այս վիդեոն շատ լավ ցույց է տալիս, որ մտածող գործիքը կարող է իրեն շատ լավ զգալ նույնիսկ սեռական օրգաններում: Ընդ որում, ինչպես ցուցադրողի, այնպես էլ` դիտողի: Եվ եթե դրան գումարում ենք մեր այսօրվա անսահման տեղեկատվական հնարավորությունները, ուրեմն յուրաքանչյուր ոք հեշտությամբ գտնում է թեմաներ իր մարմնի այն մասի համեմատ, որով մտածում է, - դա պարզ է:

Պարզ չէ մի այլ բան: Ինչու՞ է տղամարդկային սեռական օրգաններով մտածողը հետաքրքրվում վիդեոյով, որի վրա մեծ տառերով գրված է. СОВЕТЫ ДАМАМ...

Ի՞նչ խորհուրդ հույս ունի այնտեղից վերցնել...


Հ.Գ. Ուրախ եմ, որ թեման հետաքրքիր է քեզ...

Sambitbaba
08.09.2015, 21:57
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ`
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆ Է



Աստծոն, ով կարդում է մեր հոգիներում,
մենք կարող ենք խնդրել մեզ խանգարող բոլոր
մտքերի և վերհիշողությունների ապաքինման համար:

Մորրնա Սիմեոնա



2006 թվականի հոկտեմբերին դոկտոր Հյու Լինը ժամանեց Օստին, նահանգ Թեքսաս, որպեսզի մի քանի օր անց կացնի ինձ հետ: Արդեն օդանավակայանում մենք սկսեցինք խոսել կյանքի, նոր ծրագրերի, մաքրվելու մասին և այլն: Դոկտոր Հյու Լինը հարցրեց, թե ի՞նչ է տեղի ունեցել վերջին օրերի ընթացքում: Ես պատմեցի նրան, որ որոշակիորեն անհանգստացած եմ:

"Կա մի ֆիլմ, որտեղ դերասանն ասում է, որ որոշ մարդիկ արթնացել և ապրում են անընդհատ հիացմունքի վիճակում: Ես ինքս էլ մոտ եմ այդ վիճակին, - ասացի ես: - Իմ կյանքում հրաշքներ են կատարվում, և նման կյանքն ինձ արբեցնում է":

"Ավելի շատ պատմիր", - պնդեց դոկտորը:

Ես պատմեցի նրան իմ նոր ավտոմեքենայի մասին, որը ես պաշտում եմ: Դա 2005 թ. արտադրության Panoz Esperante GTLM շքեղ սպորտային ավտոմեքենա է: Այդ ավտոմեքենաներն արտադրում է ընտանեկան Panoz ձեռնարկությունը: Ամեն մի ավտոմեքենա հավաքվում է ձեռքով, ամեն մեկի վրա դրոշմված է հավաքողի նշանը, և ամեն ավտոմեքենայի իր անունն է տրվում: Իմի անունն է` Ֆրանսին: Ես գիտեի, որ դոկտոր Հյու Լինը կգնահատի մեքենայի մեջ ներդրված սերը և փաստը, որ ես վերաբերվում եմ նրան, ինչպես կենդանի արարածի: Դոկտորի համար կենդանի է ամեն ինչ:

Ես պատմեցի նրան, որ "Գաղտնիք" ֆիլմի շնորհիվ մասնակցել եմ Լարի Քինգի հեռուստահաղորդմանը: Նա ցանկացավ իմանալ, թե ինչպիսի մարդ է Լարի Քինգը: Ես պատմեցի: Քինգն անմիջական, բարյացկամ և խելոք մարդ է: Ինձ նա դուր եկավ:

Ես շարունակեցի ու պատմեցի նրան իմ գրքերի, իսկ ավելի կոնկրետ, "Ձգողության գաղտնիքը" և "Կյանքի ձեռնարկ..." գրքերի ձեռք բերած հաջողության մասին: Մի քանի րոպե անց դոկտոր Հյու Լինը տեսավ, որ ես լցվում եմ էներգիայով:

"Ի՞նչ ես կարծում, - հարցրեց նա, - ի՞նչ է փոխվել քո մեջ համեմատ այն պահի, երբ դու առաջին անգամ Հո'օպոնոպոնոյի մեթոդին սովորելու սեմինար ընկար":

Փոքր ինչ մտածելուց հետո ես պատասխանեցի. "Ես դադարել եմ հսկել տեղի ունեցող ամեն ինչի: Ես թույլ եմ տվել ինձ լողալ հոսանքի ուղղությամբ: Ամենն, ինչ անում եմ ես, - մաքրվում եմ, ջնջում եմ հիշողություններս և ձգտում եմ ընկնել զրոյական վիճակի մեջ":

Նա թափահարեց ուսիս և խրախուսանքով ժպտաց:

Մենք քայլեցինք դեպի ավտոմեքենաս, բայց մի քանի քայլ հետո նա կանգ առավ և աչքերը հառեց ինձ:

"Դու քայլում ես զսպանակի պես, համարյա հիացած ասաց նա: - Դու փաստորեն ցատկում ես":

"Դե... ճիշտ, ես իրոք շատ ուրախ եմ մեր հանդիպմանը", - պատասխանեցի ես:

Մենք գնացինք ընթրելու, և ես պատմեցի դոկտորին իմ հիասթափության մասին. "Ամեն րոպե գնորդ է ծնվում" գրքիս համեմատ, մեկ ուրիշ գիրքս շատ ավելի վատ էր վաճառվում:

"Ջոզեֆ, դու պետք է սիրես նրան":

Ես ցանկանում էի, որ գիրքս վաճառվի, և այդ պատճառով չէի հասկանում, թե ինչ սիրո մասին է խոսքը:

"Ջոզեֆ, եթե դու ունենայիր երեք երեխա և նրանցից մեկը հետ մնար դպրոցում, դու կասեի՞ր նրան, որ հիասթափված ես իրենից":

"Ոչ", - պատասխանեցի ես: Եվ անմիջապես հասկացա: Իմ գիրքն` իմ երեխան է, և ես չպետք է ասեմ, որ նա ինչ-որ բանով ավելի վատն է իմ մյուս երեխաներից: Ես այնքան սուր զգացի դա, որ բառացիորեն լաց եղա ռեստորանում:

"Դու հասկացար, Ջոզեֆ, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Դու պարտավոր ես սիրել քո բոլոր երեխաներին":

Ես մեծ ցավ զգացի, որ շուռ եմ եկել "երեխայիցս" այն պատճառով, որ նա հետ է մնացել կյանքի դպրոցում: Մտքումս, դիմելով Աստծոն, ես սկսեցի կրկնել. "Ես սիրում եմ քեզ", "Ես շատ ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ", սրտումս պահպանելով զգացմունքս գրքիս հանդեպ: Ավել ուշ, երբ տուն վերադարձա, ես վերցրեցի գիրքն ու սեղմեցի այն կրծքիս, արտահայտելով սերս և խնդրելով ներել ինձ այն բանի համար, որ չեմ գնահատել նրան ուղղակի իր գոյության համար:


Հետո, երբ մենք արդեն տուն էինք գնում, մեքենայի մեջ դոկտոր Հյու Լինն ասաց, որ իմ ներսում էլֆ է տեսնում:

"Ի՞նչ":

"Էլֆ", - պատասխանեց նա:

Ես սովոր էի, որ դոկտոր Հյու Լինը տեսնում է բաներ, որոնք չեմ տեսնում ես: Նա չէր համարում դա ֆիզիկական հնարավորություն, - ավելի շուտ դա հիշեցնում էր ժամանակի ամեն պահի մեջ թաքնվածի բացահայտում:

"Էլֆը մեծ աչքեր ունի և մեծ ականջներ: Նա ցանկանում է մնալ ներսում և չի ցուցադրում իրեն հասարակության առջև":

"Դա իմ այն մասն է, ով ցանկանում է մնալ տանը և աշխատել համակարգչի առջև, այլ ոչ թե շփվել տարբեր մարդկանց հետ":

"Կա նաև մի այլ մաս, ում դուր են գալիս բեմահարթակի լույսերը":

"Իմ երկու երրորդը ցանկանում էր մասնակցել Լարրի Քինգի և Օփրա Ուինֆրիի հեռուստահաղորդումներին, - համաձայնվեցի ես, - բայց վերջին մասը ցանկանում էր մնալ տան լռության մեջ":

"Քո էլֆը հոգ է տանում քո ողջմտության մասին, - բացատրեց դոկտոր Հյու Լինը: - Մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ ճանաչված լինելու համար, մոլագար են դառնում: Մարդիկ, ովքեր ցանկանում են մեկուսանալ քարանձավում, թաքցնում են իրենց լույսը քարերի հետևում: Քեզ հաջողվում է պահպանել բալանսը":

Նույն երեկոյան իմ սիրելի Ներիսսային ես պատմեցի էլֆիս մասին:

"Իսկ ի՞նչ կլինի, եթե քո այդ մասը ցանկանա բեմ դուրս գալ", - հարցրեց նա:

"Չգիտեմ":


Դոկտոր Հյու Լինին Թեքսասի իմ տանը թողնելուց մեկ օր անց, ես գնացի նրա հետ հանդիպման: Նա նստած էր սեղանի մոտ երկու մեքսիկացի կանանց հետ, ովքեր, թվում էր, որսում եմ նրա ասած ամեն մի բառ: Նա ինձ մոտ կանչեց: Ես սուրճ սարքեցի ինձ համար ու ցանկանում էի նստել դոկտորի հետևում գտնվող բազկաթոռին: Բայց նա կասեցրեց ինձ և խնդրեց նստել իր կողքի աթոռին, կանանց դիմաց:

"Պատմիր այս կանանց, թե ինչով ես դու զբաղվում", - ասաց նա:

Ես պատմեցի իմ գրքերի մասին, կինոյում իմ հայտնվելու մասին և այն մասին, թե ինչպես եմ փորձում օգնել մարդկանց իրենց երջանկությունը գտնել:

"Պատմիր նրանց, թե ինչպես ես վարվում քո խնդիրների հետ":

"Առաջ ես փորձում էի լուծել դրանք, վերաբերվեին ինձ կամ մեկ ուրիշի: Այժմ թույլ եմ տալիս նրանց մնալ չլուծված, բայց մաքրում եմ հիշողությունները, որոնք այդ խնդիրներն են հրահրում: Երբ անում եմ այդ, խնդիրները լուծվում են, իսկ ես երջանկանում եմ նրանով, որ խնդիրները լուծվել են":

"Ջոզեֆ, կարո՞ղ ես օրինակ բերել":

"Իմ քույրը հիասթափեցնում է ինձ, - խոստովանեցի ես: - Նա ապրում է նպաստով, նրա տունը թալանել են, փաստաթղթերը գողացել են, և էլի շատ ուրիշ տհաճություններ: Նա դժբախտ է և դրանով վշտացնում է ինձ: Ես փորձել եմ օգնել նրան, ուղարկել եմ փող, գրքեր, ֆիլմեր և նույնիսկ DVD նվագարկիչ: Բայց նա ոչ մի ջանք չի գործադրում փոխվելու համար: Իսկ հիմա ես արդեն չեմ էլ փորձում փոխել նրան":

"Իսկ ի՞նչ եք դուք անում", հարցրեց կանանցից մեկը:

"Ես աշխատում եմ իմ վրա, - բացատրեցի ես: - Հիմա ես հասկանում եմ, որ կյանքը, որով նա ապրում է, - ոչ միայն իր գործողությունների արդյունքն է: Դա նմանապես հիշողություն է կամ անկատարելի ծրագիր, և նա ընկել է այդ ծրագրի թակարդը: Ինչես եթե նա վարակվել է վիրուսով: Այդտեղ նա մեղք չունի: Եվ քանի որ ես զգում եմ այդ, քանի որ զգում եմ նրա ցավը, նշանակում է, դա մեր ընդհանուր ծրագիրն է: Ես պետք է մաքրվեմ: Երբ մաքրվեմ, այդ ծրագիրը կլքի քրոջս էլ":

"Ի՞նչ եք դուք անում մաքրվելու համար":

"Ուղղակի կրկնում եմ. "Եա սիրում եմ քեզ", "Ես շատ ցավում եմ", "Ներիր ինձ, խնդրում եմ" և "Ես երախտապարտ եմ քեզ"":

Դոկտոր Հյու Լինը բացատրեց, որ "Ես քեզ սիրում եմ" հասարակ ֆրազի մեջ կան երեք էլեմենտներ, որոնց օգնությամբ կարելի է փոխակերպել ինչ ասես: Նա ասաց, որ դրանք են. երախտագիտությունը, հարգանքը և փոխակերպումը: Ես շարունակեցի բացատրել:

"Ֆրազները, որոնք ես արտասանում եմ, ինձ համար նման են կախարդական հմայախոսքի, որը բացում է Տիեզերքի դռները: Երբ ես ոտանավորի պես արտասանում եմ այդ ֆրազները, ես բացում եմ ինքս ինձ Աստծո համար, որպեսզի նա կարողանա մաքրել ինձ ու ջնջել բոլոր այն ծրագրերը, որոնք խանգարում են ինձ ապրել":

Դոկտոր Հյու Լինն ասաց, որ նրան դուր է գալիս Հո'օպոնոպոնոյի մաքրման մեթոդի իմ նկարագրությունը:

"Վիրուսի հետ համեմատելը շատ ճիշտ է, - ասաց նա: - Դա ծրագիր է, որը տիրում է աշխարհին, և մենք ընկել ենք նրա ազդեցության տակ: Եթե ինչ-որ մեկն ընկել է այդ ծրագրի ճանկը և դուք նկատել եք այդ, նշանակում է դուք էլ եք այդ ծրագրի ճանկն ընկել: Գաղափարն այն է, որպեսզի ամբողջ պատասխանատվությունը վերցնեք ձեր վրա: Երբ դուք մաքրում եք ձեզ, մաքրում եք ծրագիրը բոլորի համար": Նա դադար տվեց մի պահ ու շարունակեց. "Բայց գոյություն ունեն բազում տարբեր ծրագրեր: Նրանք ասես մոլախոտեր լինեն զրոյի շուրջ: Անսահմանափակ հնարավորություններ ստանալու համար, անհրաժեշտ է մաքրվել ավելի, քան դուք կարող եք պատկերացնել":

Թվում էր, թե կանայք հասկացան, և դա ինձ զարմացրեց: Մենք խոսում էինք հասկացությունների մասին, որոնք մտածելակերպ են փոխում, և կանայք հեշտությամբ ընդունում էին դրանք: Ես չէի կարող դա հասկանալ, բայց ենթադրեցի, որ նրանք ընկել են դոկտոր Հյու Լինի թրթիռների երանգի մեջ, իսկ դա նույնն է, ինչ կամերտոնի արձագանքը:

Sambitbaba
08.09.2015, 22:00
Ցուրտ վաղ առավոտյան մենք դոկտոր Հյու Լինի հետ դուրս եկանք զբոսանքի: Քայլեցինք մոտ կիլոմետր խճապատված փոշոտ ճանապարհով: Ճանապարհին եղնիկ տեսանք: Մի տեղ մեր վրա սկսեց հաչել շների մի ոհմակ, բայց մենք զրուցելով շարունակում էինք քայլել: Հանկարծ դոկտոր Հյու Լինը գլուխը դեպի շները թեքեց և, ասես թե բարեմաղթելով նրանց, ասաց. "Մենք սիրում ենք ձեզ":

Շները դադարեցին հաչել:

"Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է սիրված լինել, - ասաց նա: - Դու, ես, և նույնիսկ շները":

Մի փոքրիկ շուն մյուսների հետևից գողտրիկ հաչեց: Ես ենթադրեցի, որ նա ցանկանում է ասել. "Դա մեզ դու՛ր է գալիս" կամ "Շնորհակալություն": Կամ նույնիսկ. "Ես նույնպես սիրում եմ ձեզ":

Դոկտորի հետ մեր զրույցները միշտ արտակարգ հետաքրքիր էին: Մի անգամ նա ցնցեց ինձ ֆրազով, որ մեր կյանքում կա մեկ ընտրություն միայն. մաքրվել կամ չմաքրվել:

"Դու կարող ես գործել կամ հիշողությամբ, կամ ոգեշնչմամբ, - բացատրեց նա: - Եվ վերջ":

"Ես միշտ ասել եմ մարդկանց, որ նրանք կարող են գործել ոգեշնչամբ կամ ոչ, - պատասխանեցի ես: - Դրանում է հենց կամքի ազատությունը: Աստված ծանուցում է ուղարկում, իսկ դուք կարող եք գործել կամ չգործել: Եթե դուք գործում եք, ամեն ինչ լավ կլինի: Եթե ոչ` կարող եք խնդիրներ ունենալ":

"Ընտրությունն այն է, որպեսզի մաքրվես կամ չմաքրվես, - ասաց Հյու Լինը: -Եթե դուք մաքուր եք, գալիս է ոգեշնչումը, և դուք գործում եք: Դուք չեք մտածում այդ մասին: Եթե մտածում եք, ուրեմն ոգեշնչումը համեմատում եք էլի մի ինչ-որ բանի հետ, իսկ այն, ինչի հետ համեմատում եք, հենց ձեր հիշողությունն է: Մաքրեք հիշողությունը, և ընտրություն չեք ունենա: Կմնա ոգեեշնչումը միայն, և դուք կգործեք առաց մտորումների":

Այ քեզ բա՛ն: Այդ միտքը ցնցեց ինձ: Ես նույնիսկ վատ զգացի, որ գրել ու պնդել եմ, որ ընտրությունը` կամքի ազատություն է: Այժմ ես գիտեմ, որ կամքի ազատություն նշանակում է, որ դուք լռվել եք ձեր հիշողություններում: Երբ հայտնվեք զրոյական վիճակում, որտեղ սահմանափակումներ չկան, դուք չեք անի ոչինչ, բացի այն, ինչ պետք է անեք:

"Ասես թե մենք բոլորս` մի մեծ սիմֆոնիայի երաժիշտները լինենք, - բացատրեց դոկտոր Հյու Լինը: Մեզանից ամեն մեկն իր գործիքն ունի: Ես նույնպես: Քո ընթերցողներն` իրենց գործիքներն ունեն: Եվ ոչ մի նմանատիպ գործիք չկա: Որպեսզի նվագենք համերգն այնպես, որ այն բոլորին դուր գա, ամեն մեկը պետք է նվագի իր, այլ ոչ թե ուրիշի դերերգը: Խնդիրները մեր մոտ սկսում են ծագել այն ժամանակ, երբ մենք հրաժարվում ենք սեփական գործիքից կամ սկսում ենք նախանձել ուրիշների գործիքներին: Դա` հիշողությունն է":

Ես սկսեցի հասկանալ, որ համերգի համար անհրաժեշտ են նաև բեմի աշխատողներ, գովազդողներ ու հավաքարարներ: Ամեն մեկն իր դերն ունի:

Ես նույնպես ազդում էի տարբեր մարդկանց վրա, ում ճանաչում էի և ովքեր, թվում էր, բացարձակապես չգիտեին, թե ինչպես են հաջողության հասել: Օրինակ Ջեյմս Քաանը, "Կնքահայրը" ֆիլմում և "Լաս Վեգաս" հեռուստասերիալում նկարահանված ճանաչված դերասան: Ես հանդիպել եմ նրա հետ մի քանի անգամ: Թե ինչպես է նա ճանաչված դարձել, նրա համար նույնպիսի հանելուկ է, ինչպես ձեր կամ իմ համար: Նա հիանալի, կարելի է ասել, լեգենդար դերասան է: Բայց ամենն, ինչ արել է նա, - մնացել է, ինչպիսին կա: Նա ուղղակի խաղացել է իր դերը` ամբողջ Տիեզերքի համար գրված սցենարում:

Նույնն իմ մասին էլ կարելի է ասել: Որոշ մարդիկ, ում հետ ես հանդիպել եմ, պահում էին իրենց այնպես, ասես թե ես գուրու լինեմ: Եթե նրանք դիտել են ինձ "Գաղտնիք" ֆիլմում կամ կարդացել են գրքերս, հակտապես "Ձգողության գաղտնիքը", - ուրեմն որոշել են, որ ես անմիջական կապ եմ հաստատել Աստծո հետ: Բայց ես ես ուղղակի նվագում եմ իմ գործիքի վրա` կյանքի համերգում:

Երբ դուք խաղում եք ձեր դերն, իսկ ես իմը` աշխարհը գործում է: Երբ դուք ջանում եք դառնալ Ես, իսկ ես` դուք, խնդիրներ են ծագում:

"Ո՞վ է բաժանել այդ դերերը", - հարցրեցի ես դոկտոր Հյու Լինին:

"Աստված, - պատասխանեց նա: - Զրոն":

"Ե՞րբ է նա բաժանել դրանք":

"Շատ ավելի վաղ, քան ես և դու որպես ամեոբաներ հայտնվել ենք այս աշխարհում":

"Նշանակու՞մ է դա արդյոք, որ ընտրության ազատություն գոյություն չունի ընդհանրապես: Որ մենք ընդամենը տրված դերերը կատարողներ ենք":

"Դու ընտրության լիակատար ազատություն ունես, - պատասխանեց նա: - Դու ստեղծում ես այնպես, ինչպես շնչում ես, բայց, զրոյից կյանքդ ապրելու համար, դու պետք է ազատ արձակես բոլոր վերհիշողություններդ, որպեսզի հայտնվես այդ վիճակում":

Պետք է խոստովանեմ, որ ես այնքան էլ չհասկացա այդ ամբողջ զրույցը: Իմ մի մասը գիտակցում էր, որ իմ աշխատանքն է` նվագել իմ գործիքի վրա: Նվագելով իմ գործիքի վրա, կյանքի ընդհանուր մանրանկարչության վրա ես իմ տեղում կլինեմ: Բայց եթե ցանկանամ այդ մանրանկարչության վրա ինձ ուրիշ տեղ խցկել, այդ անել չեմ կարող, ու նաև ամբողջական պատկերը կքանդվի:

"Քո գիտակցությունը փորձում է այդ ամենը հասկանալ, - ասաց դոկտոր Հյու Լինը: - Բայց նա ընդունակ է ընկալել ընդամենը 15 բայթ տեղեկություն, այն դեպքում երբ ամեն վայրկյան ընդունում է 15 միլիոն բայթ տեղեկություն: Քո գիտակցությունը պատկերացում անգամ չունի, թե ինչ է կատարվում":

Այնքան էլ հաճելի չէր դա ընդունել:

Համենայն դեպս, իմ գիտակցությանը:


Ինչպես արդեն ասել եմ, մի անգամ ես սեմինար էի վարում "Փողի գաղտնիքը" թեմայով: Ես ասում էի բոլորին, որ նրանք կունենան փող, եթե մաքրվեն: Պատմեցի այդ մասին դոկտոր Հյու Լինին, և նա համաձայնվեց:

"Հիշողությունները կարող են վանել փողը, - ասաց նա: - Եթե դու մաքուր ես փողի վերաբերյալ, դու կունենաս այն: Տիեզերքը տալիս է այն քեզ, եթե դու ընդունում ես: Կրկնվող վերհիշողություններն են, որ վանում են փողը ձեզանից կամ ձեզ` դրա ըմբռնումից":

"Ինչպե՞ս կարելի է մաքրվել":

"Շարունակիր ասել "Ես սիրում եմ քեզ"":

"Պետք է ասել փողի՞ն":

"Դուք կարող եք սիրել փողը, բայց ավելի լավ է դա ասել Աստծոն: Եթե դուք գտնվում եք զրոյական վիճակում, դուք սահմանափակումներ չունեք, և նույնիսկ փողը կարող է գալ դեպի ձեզ: Բայց երբ գործում եք հիշողությամբ, դուք մեկուսացնում եք այդ հնարավորությունները: Փողի մասին գոյություն ունեն բազմաթիվ վերհիշողություններ: Երբ դուք մաքրում եք դրանք, նրանք մաքրվում են բոլորի համար":

Մենք մտանք սրճարան և սուրճ վերցրեցինք: Երբ ներս էինք մտել, սրճարանը դատարկ էր, բայց աստիճանաբար մարդիկ զբաղեցրեցին բոլոր սեղանները, աղմոտ և աշխույժ դարձավ: Էներգիան աճում էր:

"Նկատեցի՞ր", - հարցրեց ինձ դոկտոր Հյու Լինը:

"Լիքը մարդ կա, և նրանք լավ տրամադրություն ունեն", - պատասխանեցի ես:

"Մենք այստեղ մտանք մաքրված, և տեղը զգաց այդ", - ասաց նա:

Դոկտորը պատմեց ինձ Եվրոպայում տարբեր ռեստորաններ կատարած իր այցերի մասին: Նրա այցերից հետո հաճախորդների քանակը կտրուկ ավելանում էր: Նա փորձել էր այդ տարբեր ռեստորաններում և ամենուր արդյունքը նույնն էր եղել: Հետո նա մոտեցել էր ռեստորանի տիրոջն ու հարցրել. "Եթե ես սկսեմ գալ ձեր մոտ և ձեր գործը բարգավաճի, դուք կկերակրե՞ք ինձ անվճար": Վերջինս համաձայնվել էր:

Ես նկատել էի, որ դոկտոր Հյու Լինը հեշտությամբ է բաժանվում փողից: Մենք մի փոքրիկ խանութ մտանք: Նա մի քանի ապակե իրեր գնեց իր մոտիկների համար: Հետո քսանդոլարանոց թղթադրամը դրեց դրամարկղին և ասց. "Իսկ սա` ձեզ": Վաճառողն ապշեց: Բայց դոկտորն ավելացրեց. "Դա ընդամենը փող է":

Ավելի ուշ, ռեստորանում ես շատ մեծ թեյադրամ թողեցի մատուցողուհուն: Նա բերանը բաց նայեց ինձ. "Ես չեմ կարող դա վերցնել":

"Իհարկե, կարող եք", - չհամաձայնվեցի ես:

Այդ նույն օրը ես շատ լավ մտահղացում ունեցա մի ապրանքի մասին, որը, ես գիտեի, ինձ թույլ կտա լավ փող աշխատել: Դոկտոր Հյու Լինն ուշադրություն դարձրեց դրա վրա. "Տիեզերքը պարգևատրում է քեզ քո շռայլության համար: Դու տվեցիր և հետ ստացար: Դա քեզ քո ոգեշնչումը տվեց: Եթե չտայիր, չէիր էլ ստանա":

Ահա փողի իսկական գաղտնիքը:

"Մենք, ամերիկացիներս, մոռանում ենք այն մասին, ինչ գրված է հենց մեր դրամի վրա. "Աստծոն ենք ապավինում", - ասաց դոկտորը: Մենք տպում ենք այդ ֆրազը, բայց չենք հավատում դրան":

Sambitbaba
08.09.2015, 22:07
Մի անգամ դոկտոր Հյու Լինը հարցրեց ինձ այն ընկերության մասին, որը ես հիմնել էի մի ֆիզիոլոգ-դիետոլոգի հետ: Մենք ստեղծեցինք այդ կազմակերպությունը, որպեսզի վաճառահանման շուկա գտնենք մարմնի խոլեստերինի մակարդակն իջեցնող բնական ֆորմուլայի համար, որը մենք անվանել էինք "Կարդիո Գաղտնիք": Դոկտոր Հյու Լինը խորհուրդ էր տվել, թե ինչպես անվանել ապրանքն ու ընկերությունը: Նա զարմացավ, թե որքան աշխատանք ենք մենք կատարել:

"Այժմ ծրագիրը սառեցված է, - պատմեցի ես: - Մենք իրավաբան ենք վարձել ԱՄՆ սննդամթերքների և դեղամիջոցների որակի հսկողության կառավարչությունից, որպեսզի նրանք ստուգեն ամեն ինչ: Սպասում ենք եղրակացությանը: Բայց այդ ապրանքի վրա աշխատանքի արդյունքում ես նոր միտք ունեցա ևս մեկ տպավորիչ ապրանքի մասին, որը կանվանեմ, ասենք, "Ֆիտա-Րիտա"":

Ես բացատրեցի, որ "Ֆիտա-Րիտան"` բնական կոկտեյլ է "Մարգարիտայի" հիմքի վրա: Այդ կոկտեյլի մասին միտքը եկավ ինձ, երբ ես խմում էի ընկերներիս հետ: Այն ժամանակ ես թափով զբաղվում էի բոդիբիլդինգով ու ֆիտնեսով, այդ պատճառով շատ հազվադեպ կարող էի ինձ "Մարգարիտա" թույլ տալ: Եվ այդ երեկո ես ասացի. "Պետք է հնարել "Մարգարիտա" նրանց համար, ովքեր բոդիբիլդինգով են զբաղվում": Հենց ասացի դա, հասկացա, որ դա շատ լավ գաղափար է":

"Դու ապրես, Ջոզեֆ, - ասաց դոկտոր Հյու Լինը, - որ կանգ չես առնում առաջին ապրանքի վրա և ցանկանում ես, որ գործերն ընթանան այնպես, ինչպես ընթանում են: Այդ պատճառով Աստված քեզ փող աշխատելու նոր մտահղացումներ է տալիս: Չափազանց շատ մարդիկ շրջափակվում են մեկ գաղափարով և սպասում են, որպեսզի այն արդարացնի իրենց սպասումները: Դրանով նրանք սահմանափակում են իսկական հարստությունը, որին կարող էին հասնել: Իսկ դու, Ջոզեֆ, ապրես":

Իհարկե, նա ճիշտ է: Եթե ես բաց եմ մնում մտահղացումների համար, որոնք ուղարկում է ինձ Աստված, նրանք անպայման կհայտնվեն: "Ֆիտա-Րիտայի" մտահղացումից բացի, ես մի մտահղացում էլ ունեցա "մաքրող սփռոցների" մասին: Այդ սփռոցների վրա ճաշից առաջ կարելի է ուտելիք դնել: Բայց դրա վրա էլ կանգ չառա: Մի միտք էլ դոկտոր Հյու Լինն առաջարկեց:

"Ես երբեք չեմ տեսել կայք, մտնելով որտեղ, մարդիկ կարող են մաքրվել ուղղակի էկրանին նայելով, - ասաց նա ինձ: - Եկ գրքի մեր վեբ-կայքն այդպիսին անենք: Երբ մարդիկ մտնեն այնտեղ, նրանք արդեն կմաքրվեն նրանով, ինչ մենք կտեղադրենք այդ կայքում":

Մենք այդպես էլ արեցինք: Տես www.zerolimits.info.

Մտահղացումները երբեք չեն սպառվում, ինչպես և չի սպառվում փողը, որը դուք կարող եք աշխատել այդ մտահղացումների օգնությամբ, որոնք գալիս են, հենց որ դուք հրաժարվում եք ձեր կարիքներից և մտահղացումներին թույլ եք տալիս գալ: Բանալին, ինչպես միշտ, - մաքրվել, մաքրվել, մաքրվել:

"Ի՞նչ պետք է անի թերապևտը, երբ տեսնում է հիվանդներին", - հարցրեցի ես, ցանկանալով լսել մարդկանց ապաքինվել օգնող հատուկ մեթոդների մասին:

"Ուղղակի սիրել նրանց", - պատասխանեց դոկտոր Հյու Լինը:

"Բայց ինչպե՞ս վարվել, եթե մեկը ձեր մոտ է գալիս այն պատճառով, որ մարմնական վնասվածք է ստացել", - հարցրեցի ես, ջանալով դոկտոր Հյու Լինից կորզել ինչ-որ մեթոդ, որով կարող եմ օգտվել:

"Ամենն, ինչ ցանկանում է յուրաքանչյուր մարդ` լինել սիրելի, - պատասխանեց նա: - Մի՞թե դու այդ չես ցանկանում, Ջոզեֆ: Կարևոր չէ, թե ինչ եք դուք ասում կամ անում, եթե դրա հետ մեկտեղ սիրում եք մարդուն":

"Այսինքն, ես կարող եմ լինել Յունգի կողմնակից կամ Ֆրոյդի համախոհ, կամ էլի ինչ-որ մե՞կը":

"Կարևոր չէ, - պնդեց նա: - Կարևոր է, որ դուք սիրում եք մարդուն, որովհետև նա ձեր մասն է: Եվ այդ ձեր սերը կարող է ջնջել ու մաքրել, մաքրել նրա կյանքի մեջ բարձիթողի արված ծրագրերը":

Ես բավարարված չէի այդ պատասխանով, չնայած և հասկանում էի նրա տեսանկյունը:

"Բայց ի՞նչ, եթե մարդը խելագար է":

Ինձ մոտ մի կին էր եկել, ում "շիզոֆրենիա" ախտորոշումն էին տվել, - սկսեց դոկտորը: - Ես խնդրեցի նրան պատմել իր պատմությունը: Դուք պետք է հասկանաք. այն, ինչ պատմում է նա կամ մեկ ուրիշը, իրենից իրական խնդիր չի ներկայացնում: Նրանց պատմությունը` իրադարձությունների իրե՛նց գիտակից մեկնաբանությունն է: Այն, ինչ տեղի է ունեցել իրականում, նրանց հասկացողությունից դուրս է մնացել: Բայց նրանց պատմածը` կետ է, որից կարելի է սկսել":

"Ի՞նչ պատմեց նա":

"Նա պատմեց իր պատմությունը: Ես ուշադիր լսեցի: Ես ուղղակի կրկնում էի ներսումս Աստծոն "Ես սիրում եմ քեզ", հավատալով, որ ամենն, ինչ մաքրման կարիք ունի, կմաքրվի: Ինչ-որ պահ կինն ասաց ինձ իր լրիվ անունը, որը, պարզվեց, երկակի էր":

"Ինչպես, օրինակ, Վիտալե-Օ՞դեն":

"Ես հասկացա, որ այդ է խնդիրը: Երբ ինչ-որ մեկն առանձնացնում էր նրա անունները, նրա մոտ երկակի անձ էր ստեղծվում: Այդ կնոջը մի անուն էր պետք, որ տվել էին նրան ծնվելիս":

"Դուք առաջարկեցիք նրան պաշտոնապես փոխե՞լ անունը":

"Նրանք այդքան հեռու պետք չէր գնալ, - պատասխանեց նա: - Բայց երբ նա սկսեց դիմել իրեն, օգտագործելով անուններից մեկը միայն, կարողացավ հանգստանալ և նորից իրեն ամբողջական անձ զգալ":

"Այդ փոփոխությունն անունը փոխելու՞ արդյունք էր, թե՞ այն բանի, որ դուք կրկնում էիք "Ես սիրում եմ քեզ"":

"Ո՞վ գիտի":

"Բայց ես ցանկանում եմ իմանալ, - հայտարարեցի ես: - Իմ www.miraclescoaching.com կայքում ես սկսել եմ վարել "Ուսուցանում հրաշքներին" ծրագիրը: Ես ցանկանում եմ վստահ լինել, որ իմ դասախոսներն ասում և անում են ճիշտ բաներ և իրոք օգնում են մարդկանց":

Նա շարունակեց բացատրել և ասաց, որ բժիշկները կարծում են, որ իրենց խնդիրն այն է, որպեսզի օգնեն մարդկանց կամ փրկեն նրանց կյանքերը: Բայց իրականում նրանց աշխատանքը պետք է լինի. ապաքինել սեփական անձը ծրագրերից, որոնք նրանք տեսնում են իրենց հիվանդների մեջ: Հենց որ բժիկը ոչնչացնի այդ հիշողուոթյուններն իր մեջ, դրանք կչեզոքանան հիվանդի մեջ էլ:

"Նշանակություն չունի, թե ինչ ես դու կամ մյուս ուսուցիչներն ասում կամ անում, եթե նրանք սիրում են մարդուն, ում հետ շփվում են, - մեկ անգամ ևս բացատրեց նա: - Հիշիր, որ մարդը, ում դու տեսնում ես, - քո հայելին է: Նրա կենսափորձը` քո և նրա ընդհանուր փորձն է: Մաքրիր ընդհանուր ծրագիրը, և դուք երկուսդ էլ ձեզ լավ կզգաք":

"Բայց ինչպե՞ս":

"Ես սիրում եմ քեզ", - պատասխանեց դոկտոր Հյու Լինը:

Sambitbaba
08.09.2015, 22:08
Այդ պահին ես սկսեցի հասկանալ:

Ես ձգտել եմ հասկանալ աշխարհի կառուցվածքն այն ժամանակներից, երբ սկսեցի գրքեր ու կոմիքսներ կարդալ: "Սուպերմեն" կոմիքսը դժվար չէր հասկանալ: Բայց այժմ ստիպված եմ գործ ունենալ գիտության, կրոնի, հոգեբանության, փիլիսոփայության, ինչպես նաև սեփական գիտակցության ենթադրությունների հետ:

Եվ այս ամբողջ ժամանակ, հենց որ մտածել եմ, որ հասկացա, թե ինչպես է կարգված աշխարհը, լույս է տեսել մի նոր գիրք, որը քարուքանդ է արել իմ տեսակետը: Այս անգամ ես կարդում էի Ռամեշ Բալսեքարի "Գիտակցությունն է խոսում" գիրքը, երբ հանկարծ գլխացավ զգացի:

Եթե ինձանից պահանջվեր ամփոփել այդ գրքում ասված ամեն ինչ, ես կասեի, որ մեր մոտ ամբողջապես բացակայում է կամքի ազատությունը: Այլ խոսքերով ասած, մենք ինքներս ոչինչ ընդունակ չենք անել: Ամեն ինչ ուղղակի անցնում է մեր միջով: Մենք կարծում ենք, թե գիտակից դերասաններ ենք: Բայց այդպես չէ: Այդ ուղղակի մեր Էգոն է խոսում: Որոշ իմաստով մենք Աստծո տիկնիկներն ենք, իսկ մեր ներսի էներգիան քաշքշում է մեր թելերը:

Իսկ հիմա պատկերացրեք հետևյալը: Ես` նա եմ, ով գրել է "Ձգողության գաղտնիքը" գիրքը: Այդ գրքում նկարագրվում է հինգ գործողությունների կատարման մեթոդը, որի շնորհիվ կարելի է ստանալ և տիրել ամենին, ինչ միայն ցանկանաք: Ես և ուրիշ մարդիկ օգտագործել ենք այդ մեթոդը, որպեսզի ստանանք ամեն ինչ, սկսած հարստությունից, ավտոմեքենաներից ու աշխատանքից և վերջացրած երջանիկ ամուսնությունը, առողջությունը և այլն: Ամբողջ իմաստն է, որպեսզի դնես քո նպատակը և հետո, ինքնուրույն կամ օգտագործելով արտաքին շարժիչ ուժերը, գործես համաձայն դրված խնդրի, այդ նպատակին հասնելու համար: Կարճ ասած, դուք` տիկնիկ պարացնողն եք, իսկ աշխարհը` ձեր տիկնիկը:

Ի՞նչ կերպ այս երկու փոխբացառող կոնցեպտները կարող էին համակերպվել իմ գլխում և չխելագարեցնել ինձ:

Կարծում եմ, դա աշխատում է հետևյալ կերպ:

Նախ, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կառավարում է հավատը: Ինչին հավատաք, այն էլ կաշխատի: Հենց այդպես էլ անցնում են ձեր օրերը: Այդպես ձեր զգացումներում ձևավորվում է ձեր փորձը: Եվ երբ ձեր աշխարհ է գալիս այն, ինչը չի համապատասպանում ձեր աշխարհընկալմանն ու հավատամքների համակարգին, Դուք գտնում եք միջոց` բացատրություն տալ այդ երևույթին և "հարմարեցնել" այն ձեր համակարգին: Կամ էլ վալիդոլ եք խմում:

Երկրորդ, ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ երկու փիլիսոփայություններն էլ ճիշտ են. մենք համ տիկնիկ ենք, համ էլ տիկնիկ պարացնող: Բայց դա աշխատում է այն ժամանակ միայն, երբ մենք գտնում ենք մեր սեփական ճանապարհը: Միայն այն, ինչ մեր ներսում է, բերում է մեզ հարբեցողությանը, շատակերությանը, շվայտությանը, գողությանը, ստին և նույնիսկ աշխարհի կառուցվածքի մասին չափազանց երկար մտորումներին: Մեր գիտակցությունն ընկնում է իրերի բնական ընթացքի հոսքի մեջ: Բայց մեր միտքը հասկանում է, որ մեր գործողությունները նախասահմանված են, այդ պատճառով հորինում է պայմանական ենթադրությունների համակարգ, որը մարդուն թույլ է տալիս իրեն վստահ զգալ և կենդանի մնալ այս աշխարհում: Իսկ իրականում, մեր գիտակցությունը խոչընդոտ է հանդիսանում կյանքի ամեն պահի երանությունն ընկալելու համար:

Եթե այդպես է, ուրեմն մաքրման բոլոր եղանակները (որոնք ես որպես երրորդ փուլ նկարագրում եմ "Ձգողության գաղտնիքը" գրքում) գոյություն ունեն, որպեսզի վերացնեն խոչընդոտներն Աստծո ծրագրից:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում հետո:

Հետո դուք լավ գործեր եք կատարում:

Մի՞թե դուք երբևիցէ չեք ուզեցել լավ գործեր կատարել:

Եվ մի՞թե դուք չգիտեիք, որ ամեն ինչ սկսվել է խնդիրների ծագելուց:

Այլ խոսքերով ասած, գործելու անհրաժեշտությունը ձեզ տրված է Աստծոց, իսկ այն հաղթահարելու վախը հանդես է գալիս որպես խոչընդոտ: Վերացրեք խոռընդոտը, և նորից մի ամբողջականություն կդառնաք Աստծո հետ: Այդպիսով, դուք միաժամանակ և տիկնիկ եք, և տիկնիկ պարեցնող:

Թույլ տվեք հանրագումարի բերել այն, ինչ ներկա պահին իմաստ ունի ինձ համար:

Դուք այս աշխարհ եք գալիս նվերով, որը ձեր մեջ է: Դուք կարող եք գիտենալ դա կամ ոչ: Դուք կարող եք չիմանալ դա նույնիսկ հիմա էլ: Բայց ինչ-որ մի պահ դուք կզգաք այդ նվերը ձեր մեջ: Այդ ժամանակ ձեր գիտակցությունը կփորձի գնահատել այն: Եթե նա գիտակցի նվերը որպես չարիք, ուրեմն դիմեք բժշկի և դեղահաբեր ընդունեք այն հաղթահարելու համար, թաքցնելու համար, այն վերացնելու կամ նրա հետ համակերպվելու համար: Բայց հենց որ դուք վերացնեք խոչընդոտը, որը ձեզ չի թողնում գործել ձեր նվերի հետ համապատասխան, դուք կսկսեք գործել նրան համաձայն: Կարճ ասած, դուք կդառնաք տիկնիկ Աստծո ձեռքերին, բայց դրա հետ մեկտեղ կդառնաք ձեր կյանքում տիկնիկ պարացնողը:

Ձեր ընտրությունն է, հանձնել ձեզ Աստծո ձեռքը կամ ոչ:

Դա է ընտրության ազատությունը: Ոմանք այն "հրաժարման ազատություն" են անվանում, չէ՞ որ դուք որոշում եք ընդունում, գործել համաձայն ներքին մղումի կամ ոչ:

Նույնիսկ մեծ շոումեն ու մարքեթոլոգ Փ.Թ.Բառնումը, ում մասին ես գրել եմ իմ "Ամեն րոպե գնորդ է ծնվում" գրքում, - գիտեր այդ: Նա էլ` գործում էր: Նա գործում էր մեծ թափով: Բայց նա միշտ ենթարկվում էր վերևից մեկի կարգադրություններին: Նրա տապանաքարին գրված է. "Ոչ թե իմ կամոք, այլ այն պատճառով, որ Քո կամքը պետք է կատարվի":

Նա գործում էր, ղեկավարվելով իր մտահղացումներով, առանց խոչընդոտների գիտակցության կողմից, թույլ տալով արդյունքներին լինել այնպիսին, ինչպիսին դրանք ստացվում էին: Նա հավատում էր, որ ամբողջ տեղի ունեցածը` Տիեզերքի ընդհանուր պատկերի մասն է: Ձեռնարկելով ինչ-որ բան, նա ընդունակ էր թողնել գործերն ինքնահոսի:

Իմ "Ձգողության գաղտնիքը" գրքում, դա հինգերորդ փուլն է:

Այս գիշեր ես հասկացա, թե ինչպես է կարգված աշխարհը (կարծում եմ):

Վաղվա վրա այդքան համոզված չեմ:

Նորից կարոտել եմ կոմիքսները:


"Ամեն մեկը շնորհ ունի", - ասաց դոկտոր Հյու Լինը մեր զբոսանքի ժամանակ:

""Վագր" Վուդսն է՞լ", - հարցրեցի ես, գիտենալով պատասխանը, բայց ցանկանալով հետո ավելի դժվար հարց տալ:

"Աստծո ծրագրում նա իր դերն է խաղում":

"Բայց ի՞նչ կլինի, եթե նա սկսի ուրիշներին գոլֆ խաղալ սովորեցնել":

"Նա երբեք հաջողության չի հասնի, պատասխանեց դոկտոր Հյու Լինը: - Նրա դերը` գոլֆ խաղալն է, այլ ոչ թե սովորեցնելը: Սովորեցնողի դերը մեկ ուրիշին է պատկանում: Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի":

"Նույնիսկ բակը մաքրո՞ղը":

"Այո՛: Կան դռնապաններ ու հավաքարարներ, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, - ասաց նա: - Դու այդպես չես կարծում, որովհետև քեզ ես պատկերացնում այդ դերը կատարելիս: Բայց հիշիր, չէ՞ որ նրանք քո դերը չեն խաղում":

Հանկարծակի հիշեցի մի ֆրազ ինքնակատարելագործման հին դասընթացից. "Եթե Աստված ասում է ձեզ, թե ինչ անել, ուրեմն պետք է անել այդ և լինել երջանիկ: Այն, ինչ անում եք, դա այն է, ինչ, ըստ Աստծո կարծիքի, դուք պետք է անեք":

Գլխավորը` չհրաժարվել սեփական դերից: Ես կարող եմ ցանկանալ գրել երգեր ինչպես Միշել Մալոնեն, լինել այնպիսի դերասան, ինչպիսին է Ջեյմս Քաանը, կամ այնպիսի բոդիբիլդեր, ինչպիսին է Ֆրենկ Զեյնը, կամ այնպիսի գրող, ինչպես Ջեկ Լոնդոնը: Ես կարող եմ նույնիսկ ոչ վատ երգեր գրել, կամ խաղալ կինոյում, կամ մարզվել, կամ պատմվածքներ գրել: Բայց իմ դերը` ոգեշնչող լինելն է: Ես գրում եմ գրքեր, որպեսզի արթնացնեմ մարդկանց, կամ, ավելի ճիշտ, արթնացնեմ ինձ:

Այնպես, ինչպես ես արթնացրեցի ինձ, ես արթնացրեցի ձեզ:

Sambitbaba
19.09.2015, 21:11
ՍԻԳԱՐՆԵՐ, ՀԱՄԲՈՒՐԳԵՐՆԵՐ ԵՎ
ԱՍՏԾՈ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



Մաքրվելն օգնում է պակասեցնել
ձեր հոգու պարտքերը:

Դ-ր Իհալիակալա Հյու Լին



Մի անգամ երկուշաբթի երեկոյան դոկտոր Հյու Լինը սովածացավ: Դա պատահեց իմ փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորը զբաղված են հանգստյան օրերին զբոսաշրջիկներ գրավելով, այդ պատճառով երկուշաբթի օրերին հաճախ ռեստորանները փակ են լինում մաքրման համար: Ես միայն մեկ բաց սրճարան գիտեի, որտեղ Burger Barn կոչվող համբուրգերներ էին վաճառում: Բայց չէի ցանկանում հիշատակել այդ տեղի մասին, քանզի, ինչպես հասկացել էի, դոկտոր Հյու Լինը միայն առողջ սնունդ էր ուտում: Բացի այդ, իմ կյանքի ոճն էլ էր փոխվել, ու դա դիպել էր նաև սննդի հանդեպ իմ հակումներին, այնպես որ ես նույնիսկ չէի համարձակվում անցնել "ֆաստ-ֆուդերի" կողքով: Եվ սակայն ճաշարանի մասին խոսք թռցրեցի:

"Համբուրգերը` հրաշալի բան է", - աշխույժ գոչեց Հյու Լինը:

"Դուք համոզվա՞ծ եք", - զարմացա ես:

"Իհա՛րե: Ես սիրում եմ լավ համբուրգերներ":

Մենք հասանք սրճարան, մտանք ներս ու նստեցինք սեղանի մոտ: Ճաշացուցակն այնքան էլ դուր չէր գա միայն առողջարար սնունդ հարգողին:

"Ես կուտեմ կրկնակի չիզբուրգեր կրկնակի մսով և սպիտակ հացի վրա", - պատվիրեց դոկտոր Հյու Լինը:

Ես տարակուսած էի: Իմ կարծիքով, այդպիսի ուտելիքը` ուղիղ ճանապարհ է դեպի կաթվածք: Մի՞ս: Պանի՞ր: Եվ սպիտակ հա՞ց: Ես չէի կարողանում հավատալ դրան: Ու նաև չէի կարողանում հավատալ, որ ես էլ նույնը պատվիրեցի: Ես որոշեցի, որ եթե դա լավ է գուրուի համար, ուրեմն ինձ համար էլ է լավ:

"Ձեզ չի՞ անհանգստացնում, որ դուք պետք է միս, պանիր ու հաց ուտեք", - հարցրեցի դոկտորին:

"Բոլորովին, - պատասխանեց նա: - Ամեն առավոտ ես հոտ-դոգ եմ ուտում չիլի-մածուկով: Այդպիսի ուտելիքն ինձ դուր է գալիս":

"Ճշմարի՞տ":

"Ուտելիքը չի, որ վտանգ է բերում, - բացատրեց նա, - այլ այն, ինչ դու մտածում ես նրա մասին":

Ես առաջ էլ լսել էի այդ արտահայտությունը, բայց այն ճիշտ չէի համարում: Ես համոզված էի, որ ուտելիքը մտքից ավելի կարևոր է: Հնարավոր է, սխալվում էի:

Դոկտոր Հյու Լինը սկսեց բացատրել. "Նախքան ինչ-որ բան ուտելը, ես մտքումս ասում եմ ուտելիքին. "Ես սիրու՛մ եմ քեզ: Ես սիրու՛մ եմ քեզ: Եթե ես մեղավոր եմ ինչ-որ բանում, ինչը, քեզ ուտելուց հետո ինձ հիվանդություն կբերի, դա քո մեղքը չէ՛: Եվ նույնիսկ իմ մեղքն էլ չէ՛: Ուղղակի տեղի է ունեցել մի բան, ինչի համար ես պետք է պատասխանատու՛ լինեմ": Հետո ես սկսում եմ ուտել և վայելում եմ կերածս, որովհետև հիմա այն մաքուր է":

Եվ նորից նրա մտածելակերպն ապշեցրեց ինձ: Ես այնքան շատ եմ կարդացել առողջ սննդի խնդիրների և ճիշտ սնվելու օգտի մասին, որ հասարակ համբուրգերից հաճույք ստանալ ուղղակի չէի կարող: Ես որոշեցի մաքրվել դրանից: Եվ, երբ բերեցին պատվերը, մենք ընթրեցինք շատ մեծ հաճույքով:

"Այս համբուրգերն ամենալավ բանն էր, ինչ ես երբևիցէ կերել եմ", - հայտարարեց դոկտոր Հյու Լինը: Նրան այնքան էր դուր եկել, որ նա ցանկացավ տեսնել խոհարարին ու շնորհակալություն հայտնել նրան: Նման վերաբերմունին անսովոր շշմած խոհարարը չգիտեր նույնիսկ, ինչ ասեր:

Ես նույնպես չգիտեի:


Երբ դոկտոր Հյու Լինին ցուցադրում էի իմ տունը, ներառյալ մարմնամարզական դահլիճը, այնտեղ ես շունչս պահեցի: Բանն այն է, որ մարմնամարզական դահլիճում ես սիգարներ էի պահում: Հավանաբար, ծիծաղելի է առավոտյան մարզվել ծանրաձողով ու երեկոյան սիգար ծխել, բայց այդպիսին է իմ կյանքը: Ես վախենում էի, որ դոկտոր Հյու Լինը կդատապարտի իմ կիրքը սիգարների նկատմամբ , և ջանում էի հնարավորինս հեռու պահել նրան նստարանից, որի վրա գտնվում էին սիգարները: Բայց նա նկատեց դրանք:

"Ի՞նչ է դա", - հարցրեց:

"Սիգարներ", - հոգոց հանեցի ես:

"Դու ծխում ես վարժություններ կատարելի՞ս":

"Ոչ-ոչ, բայց երեկոները ծխում եմ, - բացատրեցի ես: - Դա իմ խորհրդածման ժամանակն է: Ես նստում եմ նստարանին, կպցնում եմ սիգարն ու երախտագիտություն եմ ապրում կյանքիս համար":

Դոկտոր Հյու Լինը սկսեց մտորել: Ես սպասում էի, որ հիմա նա կսկսի պատմել, թե որքան վնասակար է ծխելը: Վերջապես նա ասաց.

"Կարծում եմ, դա սքանչելի է":

"Ճի՞շտ", - հարցրեցի ես:

"Կարծում եմ, քեզ պետք է ծխել սիգարը քո Panoz մակնիշի ավտոմեքենայի հետ":

"Դուք ի՞նչ նկատի ունեք: Սիգարը ձեռքիս լուսանկարվել ավտոմեքենայի ֆոնի վրա՞":

"Հնարավոր է, բայց ինձ թվում է, որ դու կարող էիր ծխել, ասենք, մաքրելով մեքենայիդ վրայի փոշին":

"Ես մտածում էի, որ դուք կծաղրեք ինձ ծխելու համար, - խոստովանեցի ես: - Մեկը կարդաց իմ բլոգը, գտավ տեղը, որտեղ ես հիշատակել էի սիգարներիս մասին, ու գրեցինձ, որ ես ինքնասպան եմ":

"Հավանաբար այդ մարդը երբեք չէր լսել ամերիկյան հնդիկների սովորության մասին` փոխանցել մեկմեկու խաղաղության ծխամորճը: Կամ որ շատ ցեղերի մոտ ծխելը յուրահատուկ արարողություն է, որ թույլատրում է զգալ ընդհանրություն և դառնալ միասնական ընտանիք":

Ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ դոկտոր Հյու Լինի համար վճռող հարցը` սերն է ամեն ինչի հանդեպ: Երբ դուք սիրում եք, իրերը փոխվում են: Ծխելը վնաս է, երբ դուք մտածում եք, որ դա վատ է: Եվ ինչպես ասված է հավայական ավանդույթներում, ամեն ինչ սկսվում է մտքից, իսկ մեծագույն բուժարարն է սերը:

Ես վերջապես սկսեցի հասկանալ նրան ու նաև այն, թե որքան կարևոր է հասնել սահմանափակումների բացակայության զրոյական վիճակին:

Բայց ոչ բոլորն էին զգում նույնն, ինչ ես:

Մի անգամ ես մասնակցեցի մի հեռուստասեմինարի և բոլորին պատմեցի դոկտոր Հյու Լինի հետ շփման ու նրա մոտ սովորելու իմ փորձի մասին, որի մեծամասնությունը նկարագրել եմ այս գրքի էջերին: Հանդիսատեսներն ուշադիր լսում էին: Հարցեր էլ էին տալիս: Թվում էր, թե հասկացան, թե ինչ էի փորձում բացատրել: Բայց, ի զարմանս ինձ, հանդիպման վերջում նրանք հետ վերադարձան իրենց սովորական մտածելաոճին: Համաձայնվելով այն բանի հետ, որ մենք լրիվ (100%) պատասխանատվություն ենք կրում մեր կյանքի համար, նրանք նորից սկսեցին խոսել ուրիշների մասին: Համաձայնվելով դոկտոր Հյու Լինի մաքրման մեթոդի հզորության հետ, նրանք նորից վերադարձան իրենց հին սովորություններին:

Մի կին ասաց: "Ես չեմ ուզում ասել "Ես շատ ցավում եմ", չէ որ դա կասեմ արդեն ոչ թե ես, այլ նա, ով ես կդառնամ այդ ֆրազն ասելուց հետո":

Ես ցանկացա պատասխանել. "Մենք կարող ենք դա մաքրել", գիտենալով, որ նրա այդ պնդումն ընդամենը նրա հավատից է գալիս: Բայց ասացի ուղղակի. "Դոկտոր Հյու Լինն ասում է. "Արեք այն, ինչ աշխատում է ձեր համար"":

Ես ստիպված էի համաձայնվել, որ հիասթափություն ապրեցի: Բայց հետո հասկացա, որ ինքս էլ պետք է մաքրվեմ: Վերջիվերջո, եթե ես լրիվ պատասխանատու եմ իմ կենսափորձի համար, ուրեմն պատասխանատու եմ նրանց համար էլ: Եվ եթե կա միայն մեկ միջոց, որի օգնությամբ կարելի է մաքրվել, և դա հենց "Ես սիրում եմ քեզ" ֆրազն է, ուրեմն ես պետք է մաքրվեմ նրանից, ինչ տեսնում եմ ուրիշների մեջ, այնպես, ասես տեսնում եմ դա իմ մեջ:

Հնարավոր է, դա Հո'օպոնոպոնոյի` ըմբռնման համար ամենադժվար մասն է: Դրսից ոչինչ չկա: Ամեն ինչ գտնվում է ձեր ներսում: Ինչ էլ տեղի ունենա, տեղի է ունենում ձեր մեջ:


Մի մարդ որոշել էր վիճել ինձ հետ այդ հարցով: Նա հարցրեց. "Իսկ ինչպե՞ս լինել այն 50 միլիոն մարդկանց հետ, ովքեր քվեարկել են պրեզիդենտի համար, ով ինձ դուր չի գալիս: Ակընհայտ է, որ ես ոչինչ չե՛մ կարող անել նրանց գործողությունների վերաբերյալ":

"Որտե՞ղ եք դուք զգացել այդ 50 միլիոնին", - հարցրեցի ես:

"Ի՞նչ է նշանակում, որտեղ եմ զգացել, - զարմացավ նա: - Ես կարդացել եմ նրանց մասին, տեսել եմ հեռուսացույցով, և փաստ է, որ նրանք քվեարկել են նրա օգտին":

"Այո, բայց որտե՞ղ եք դուք զգացել այդ տեղեկությունը":

"Գիտակցությանս մեջ, ընկալելով դա որպես նորություն":

"Ձեր ներսում, ճի՞շտ է", - հարցրեցի ես:

"Դե, ես մշակել եմ տեղեկությունն իմ ներսում, բայց նրանք ինձանից դուրս են գտնվում: 50 միլիոն մարդ իմ գլխում չի տեղավորվում":

"Իրականում նրանք այնտեղ տեղավորվում են, հայտարարեցի ես: - Դուք զգում եք նրանց ձեր մեջ, որովհետև, քանի դեռ դուք չեք նայել ձեր մեջ, նրանք չեն կարող գոյություն ունենալ":

"Բայց ես կարող եմ նայել դուրս և տեսնել նրանց":

"Դուք տեսնում եք նրանց ձեր ներսում, - ասացի ես: - Ամենն, ինչ դուք մշակում եք, գտնվում է ձեր ներսում: Եթե դուք այն չեք մշակում, այն գոյություն չունի":

"Ինչպես այն հանելու՞կը. ընկնու՞մ է արդյոք ծառն անտառում, եթե կողքին չկա ոչ ոք, ով նրա ընկնելու ձայնը կլսեր":

"Ճիշտ այդպես":

"Դա խելագարություն է":

"Ճիշտ է, - ասացի ես: - Բայց տան ճանապարհը դա է":

Հետո ես որոշեցի ավելի խորը փորձի ենթարկել նրան: Ես հարցրեցի. "Կարո՞ղ եք դուք ինձ ասել, թե որն է լինելու ձեր հաջորդ միտքը":

Նա մտասուզվեց: Ցանկանում էր պատասխան գտնել, բայց հասկացավ, որ չի կարող:

"Ոչ ոք չի կարող կանխագուշակել իր հաջորդ միտքը, - բացատրեցի ես: - Դուք կարող եք արտասանել այն այն բանից հետո միայն, երբ այն կգա ձեզ, բայց միտքն ինքը ծագում է ձեր ենթագիտակցության մեջ: Դուք չեք կարող հսկել նրան: Երբ միտքը գալիս է, միակ ընտրությունը, որ հասանելի է ձեզ` որոշել, գործե՞լ, թե՞ չգործել":

"Ես այնքան էլ չեմ հասկանում":

"Միտքը ծագելուց հետո դուք կարող եք ցանկացած քանակության բաներ անել, բայց միտքն ինքը արտադրվում է ձեր ենթագիտակցության մեջ: Ենթագիտակցությունը մաքրելու համար` որպեսզի ձեր մոտ միայն լավ մտքեր ծագեն, - ձեզ այլ բան է պետք անել":

"Օրինա՞կ":

"Ես գիրք եմ գրում այդ մասին", - ասացի ես, վկայակոչելով գիրքը, որը դուք կարդում եք:

"Եվ ի՞նչ կարող է այն անել դրսում գտնվող 50 միլիոն մարդու հետ":

"Նրանք դրսում են ոչ ավելի, քան ձեր սեփական մտքերը, - պատասխանեցի ես: - Ամեն ինչ տեղի է ունենում ձեր ներսում: Դուք կարող եք միայն մաքրվել, որպեսզի մաքրեք ձեր գիտակցության մեջ գտնվող ծրագրերի բլոկը: Հենց որ մաքրվեք, մտքերը, որ ծագում են ձեր մոտ, ավելի պոզիտիվ, էֆեկտիվ և նույնիսկ ավելի սիրով լի կդառնան":

"Ես առաջվա պես դա խելագարություն եմ համարում", - ասաց նա:

"Ես կմաքրվեմ դրանից", - պատասխանեցի ես:


Ամենայն հավանականությամբ, նա երբեք դա չի հասկանա: Բայց եթե ես ձգտում եմ առանց սահմանափակությունների վիճակին, ուրեմն պետք է լրիվ պատասխանատվություն կրեմ այն բանի համար, ինչը նա չհասկացավ: Նրա հիշողությունը` իմ հիշողությունն էլ է: Նրա ծրագիրը` նաև իմ ծրագիրն է: Այն փաստը, որ նա ինձ այդ ասաց, նշանակում է, որ մեր հիշողությունն ու ծրագիրն ընդյանուր են: Այդ պատճառով, եթե ես մաքրվեմ դրանից, նա էլ կմաքրվի:

Երբ ես գրում եմ այս տողերը, ներսումս կրկնում եմ անվերջ. "Ես սիրում եմ քեզ", ուշադրություն չդարձնելով ոչ բառերի, ոչ տեքստը հավաքելու, ոչ համակարգչի, ոչ էլ շրջապատող պարագաների վրա: Ես կրկնում եմ "Ես սիրում եմ քեզ", երբ աշխատում եմ, գրում եմ, կարդում եմ, նվագում եմ, խոսում եմ կամ մտածում եմ, ջանալով անընդհատ մաքրվել, ջնջել ու մեկ անգամ ևս մաքրել ամենն, ինչ գտնվում է իմ և զրոյական վիճակի միջև:

Դուք այդ սերը զգու՞մ եք:

Sambitbaba
19.09.2015, 21:19
Մի առավոտ դոկտոր Հյու Լինն ասաց, որ ինձ համար տեսել է մի լոգոն, որի վրա չորսթերթիկանոց երեքնուկ է պատկերված: "Չորրորդ ոտք-թերթիկը` գլխավորն է, ու նման է լեզվի", - ասաց նա: Հետո մի քանի րոպե բացատրում էր այն, ինչ տեսել էր երևակայության մեջ: Ես չգիտեմ, թե որտեղից էր նա վերցնում ոգեշնչումը: Ինչպես նաև ինքն էլ չգիտեր:

"Պետք է մի նկարիչ գտնել, ով այդ լոգոնը կնկարի քեզ համար":

Ավելի ուշ մենք գնացինք զբոսանքի: Ճաշեցինք մի տեղ ու մի քանի խանութ մտանք: Առաջին խանութում ներկած ապակուց իրեր էին վաճառվում: Դրանք մեզ շատ դուր եկան: Քանի մենք հիանում էինք խանութի տիրոջ ձեռքի աշխատանքով, նա ասաց. "Եթե ձեզ անհրաժեշտ լինի էսքիզ կոմ լոգոն, մենք կարող ենք նկարել":

Դոկտոր Հյու Լինը ժպտաց ու գլխով արեց ինձ, ես նույնպես ժպտացի ու խոնարհվեցի նրա առջև: Եթե գործում ես զրոյական վիճակից, իրադարձությունները տեղի են ունենում իրենց ժամանակին:

Երբ ես գրում էի գրքի այս մասը, ստիպված եղա ընդհատել, որպեսզի հարցազրույց տամ մեկ այլ ֆիլմի վերաբերյալ: Այդ ֆիլմը նման է "Գաղտնիք" ֆիլմին, բայց ավելի շատ կենտրոնացված է այն բանի վրա, թե ինչպես առողջ դառնաս սեփական մտքերիդ օգնությամբ: Ես սկսեցի նրանից, որ ոչ այնքան կարևոր են մտքերը, որքան նրանց բացակայությունը: Փորձեցի պատմել սահմանափակությունների բացակայության զրոյական վիճակի մասին, երբ դուք թույլատրում եք Աստծոն ձեզ ապաքինել: Ես չգիտեի, թե ինչու եմ այդ ամենը պատմում: Իմ մի մասնիկն ինձ աղերսում էր ողջամիտ լինել: Իսկ ես ընթանում էի հոսանքով:

Երբ կամերան անջատեցին, հաղորդավարուհին ասաց, որ, մտնելով զրոյական վիճակ, ինքն ապաքինում է մարդկանց: Պարզվեց, որ նա բժիշկ է և այժմ բուժում է կենդանիներին, մտքերի և սահմանափակությունների բացակայության զրոյական վիճակն անցնելու օգնությամբ: Հիվանդ կենդանիներն այդ ընթացքում ուղղակի ներկա են գտնվում: Նա ինձ ցույց տվեց կատարակտայով հիվանդ շների լուսանկարներ, իսկ հետո լուսանկարներ, որտեղ այդ կենդանիները լրիվ ապաքինված էին:

Մեկ անգամ ևս Աստված ապացուցեց, որ այդ Ինքն է տիրապետում ողջ ուժին, այլ ոչ ես: Ես կարող եմ միայն մաքրվել, որպեսզի լսեմ Նրան ու ենթարկվեմ Նրան:

Անցյալ գիշեր ես անց կացրեցի մեկ ու կես ժամ, հեռախոսով զրուցելով ինքնակատարելագործման բնագավառում մի գուրուի և բեսթսելլերների հեղինակի հետ: Ես նրա երկրպագուն եմ երկար տարիներ: Եվ երջանիկ էի, երբ հաղորդագրություն ստացա նրանից: Քանի որ նրան էլ իմ գրքերն էին դուր եկել, մենք զրուցեցինք հեռախոսով: Բայց ես սաստիկ զարմացած էի մեր զրույցի թեմայից:

Անձնական կյանքի այդ էքսպերտը պատմեց ինձ իր կյանքի վերջին տարիների տխուր պատմությունը: Նա անարգվել ու զոհն էր դարձել նրա, ում սիրում էր: Լսելով նրան, ես զարմանում էի, թե ինչպե՞ս նա կարող է իրեն զոհ համարել, եթե հենց ինքն իր գրքում գրել է սեփական կյանքի համար անձնական պատասխանատվության մասին:

Ինձ համար ակընհայտ դարձավ, որ համարյա բոլորը (նույնիսկ անձնական ինքնակատարեգործման փորձագետները, ովքեր ինձ և ձեզ սովորեցնում են ապրել ճշմարիտ) չեն խորհում այն մասին, թե ինչ են իրենք անում: Նրանք մնում են որպես մանրանկարչության անավարտ էլեմենտներ: Նրանք հասնում են այն կետին, երբ սկսում են մտածել, որ իրենց անցած նվաճումները մնացած ամբողջ կյանքում աշխատելու են իրենց համար: Բայց կյանքը ճշգրտումներ է մտցնում: Մենք բոլորս տարբեր ենք, և կյանքն էլ անընդհատ փոխվում է: Հենց որ դուք սկսում եք մտածել, թե ամեն ինչ գիտեք, ծագում է մի նոր փորձություն` և ձեր կյանքի ղեկը նորից դուրս է պրծնում ձեր ձեռքերից:

Դոկտոր Հյու Լինը համոզում է մեզ գործերը թողնել ինքնահոսի և վստահել Աստծոն, անընդհատ մաքրելով բոլոր մտքերն ու փորձը, որոնք մեզ խանգարում են լսել վերջինիս: Այդ մշտական աշխատանքի ժամանակ մենք կարող ենք ազատվել ծրագրերի մոլախոտերից և ավելի լավ կառավարել մեր կյանքը, ավելի հստակ և նրբագեղ:

Լսելով, թե ինքնակատարելագործման վերաբերյալ գրքերի հեղինակն ինչպես է պատմում իր կյանքի տանջալից ճանապարհի մասին, ես շարունակում էի մտովի կրկնել Աստծոն "Ես սիրում եմ քեզ": Մինչև կավարտեր իր պատմությունը, հեղինակն այդ ինձ ավելի հանգստացած ու երջանիկ թվաց:


Ինչպես ջանում է հիշեցնել ինձ և բոլորին դոկտոր Հյու Լինը. "Աստված` դռնապան չէ: Դուք չպետք է ինչ-որ բան խնդրեք նրանից, դուք պետք է մաքրվեք":


Ինձ դուր էր գալիս անց կացնել ժամանակս դոկտոր Հյու Լինի ընկերակցությամբ: Թվում էր, թե նա երբեք դեմ չէ, որ ես հարցեր տամ: Մի անգամ ես հարցրեցի նրան, գոյություն ունե՞ն արդյոք մաքրման ավելի ուժեղ մեթոդներ: Վերջիվերջո, Հո'օպոինոպոնոյի մեթոդով նա զբաղվում էր արդեն 25 տարի: Եվ իհարկե, "Ես սիրում եմ քեզ" ֆրազը կրկնելուց բացի, նա կարող էր ստեղծել կամ յուրացնել հիշողությունների մաքրման այլ մեթոդներ էլ:

"Այս վերջին օրերին դուք ի՞նչ եք արել մաքրվելու համար", - հարցրեցի ես:

Նա ցածրիկ ծիծաղեց ու ասաց. "Սպանում էի Աստծոն":

Ես շվարեցի:

"Սպանում էիք Աստծո՞ն", - կրկնեցի, փորձելով գուշակել, թե նա ինչ նկատի ունի:

"Ես գիտեմ, որ նույնիսկ ոգեշնչումը զրոյական վիճակից մի քայլ ավելի հեռու է գտնվում, - բացատրեց նա: - Ես ասում եմ, որ պետք է սպանեմ Աստծոն, որպեսզի հայտնվեմ տանը":

"Բայց ինչպե՞ս եք դուք սպանում Աստծոն":

"Շարունակելով մաքրվել", - ասաց նա:

Միշտ, միշտ, միշտ, բոլոր վերքերն ապաքինող միևնույն կրկներգը. "Ես սիրում եմ քեզ; ես շատ ցավում եմ; ներիր ինձ, խնդրում եմ; ես երախտապարտ եմ Քեզ":


2006 թվականի վերջին, երբ ես գտնվում էի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որոշոցեի իմ ուկնդիրներին ներկայացնել զրոյական վիճակի և սահմանափակությունների բացակայության մասին գաղափարը: Երկու օր ես պատմում էի հիպնոսական մարքեթինգի և իմ "Ձգողության գաղտնիքը" գրքի մասին: Մարդիկ բաց էին, ուշադիր և սովորելու պատրաստ: Այդ պատճառով որոշեցի սովորեցնել նրանց նրան, ինչի մասին պատմում եմ այս գրքում. որ մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, ինչպես նաև "Ես սիրում եմ քեզ" ֆրազի օգնությամբ ապաքինման ունիվերսալ միջոցի մասին:

Չնայած թարգմանչի առկայությանը, թվում էր, թե ունկնդիրներս որսում են իմ ասած ամեն մի բառ: Բայց մի մարդ ինձ հետաքրքիր հարց տվեց. "Այստեղ, Լեհաստանում, մարդիկ հաճախ օրեր են անց կացնում Աստո առջև աղոթքների մեջ և անընդհատ եկեղեցի են գնում: Եվ դրա հետ մեկտեղ մենք տարել ենք պատերազմ, Հիտլերը ռմբակոծել է մեր քաղաքը, երկար տարիներ մենք ապրել ենք ռազմական ժամանակների օրենքներով և տառապել ենք շատ: Ինչու՞ այդ աղոթքները չօգնեցին և ինչո՞վ են նրանք տարբերվում հավայական մեթոդից:

Ես դադար տվեցի, որպեսզի կշռադատեմ ճիշտ պատասխանը: Որքա՜ն կուզենայի, որ դոկտոր Հյու Լինը լիներ այնտեղ և կարողանար ինձ օգնել: Մի պահ անց ես այսպիսի պատասխանտվեցի. "Ի պատասխան իրենց աղոթքների մարդիկ ավելի շուտ ստանում են այն, ինչ իրենք զգում են, այլ ոչ այն, ինչ մասին խոսում են: Աղոթողների մեծամասնությունը չի հավատում անգամ, որ ինքը լսված կլինի կամ բարձրից իրեն կօգնեն: Մարդկանց մեծամասնությունն աղոթում է հուսահատությունից: Իսկ դա նշանակում է, որ նրանք կստանան այն, ինչ զգում են` ավելի շատ հուսահատություն":

Հարցը տվողը կարծես թե բավարարվեց: Նա գլխով արեց: Բայց երբ ես վերադարձա Միացյալ Նահանգներ, գրեցի դոկտոր Հյու Լինին ու հարցրեցի, թե ինչպես նա՛ կպատասխաներ այդ հարցին: Նա պատասխանեց ինձ էլեկտրոնային փոստով իր հաջորդ հաղորդագրությամբ:


Աո Աքու՛ա:

Շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիր ինձ մաքրվեել նրանից, ինչ տեղի է ունենում իմ ներսում, և այն փորձի համար, որը ես ունեցա քո հարցի շնորհիվ:

Իսպանական Վալենսիա քաղաքում սեմինար վարելիս, ընդմիջմանն ինձ մոտեցավ մի ամերիկուհի: "Իմ թոռը հիվանդ էր քաղցկեղով, - ասաց նա: - Ես աղոթում էի, նրա համար, աղաչում էի, որ նա կենդանի մնա, բայց միևնույն է, նա մահացավ: Ինչու՞ այդպես պատահեց":

"Դուք աղոթել եք ոչ ճիշտ մարդու համար, - պատասխանեցի ես: - Ավելի լավ էր աղոթել սեփական անձի համար, ներողություն խնդրել այն բանի համար, ինչ տեղի էր ունենում ձեր մեջ և ինչը ձեր թոռան հիվանդության տեսքով արտահայտվում էր որպես կենսափորձ":

Մարդիկ չեն համարում, որ ինրենք են սեփական կենսափորձի աղբյուրը: Աղոթողներից շատ քչերն են, որ իրենց աղոթքն ուղղում են նրան, իչ տեղի է ունենում իրենց ներսում:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Ինձ դուր եկավ նրա ստույգ ու ազնիվ պատասխանը: Նորից ու նորից նա կրկնում էր, որ մեզանից դուրս ոչինչ գոյություն չունի: Մարդկանց մեծամասնությունն, աղոթելիս, իրեն պահում է այնպես, ասես ոչ սեփական ուժ ունեն ու ոչ էլ որևէ պատասխանատվություն են կրում: Բայց, համաձայն Հո'օպոնոպոնոյի մեթոդի, դուք ամբողջովին պատասխանատու եք ձեր կյանքի համար: "Աղոթողը" պետք է ներողություն խնդրի այն բանի համար, ինչ տեղի է ունենում իր ներսում և բերում է արտաքին հանգամանքներին: Նա վերականգնում է իր կապն Աստծո հետ: Մնում է միայն վստահել Աստծոն, որպեսզի նա ապաքինի ձեզ: Իսկ երբ ապաքինվեք դուք, դա տեղի կունենա նաև ձեզ շրջապատող աշխարհի հետ էլ: Ամեն ինչ առանց բացառության գտնվում է ձեր ներսում:

Այդ մասին լավ է ասել Լարի Դոսսին իր "Ապաքինող խոսքեր" գրքում. "Մենք պետք է անընդհատ կրկնենք, որ աղոթողը, դեպի Բացարձակն իր կամուրջը ստեղծելու ընթացքում երբեք պարտություն չի կրում: Կամուրջի այդ ֆունկցիան աշխատում է 100% ապահովությամբ, եթե միայն մենք չենք խանգարում նրա իրականացմանը, մոռանալով դրա հնարավորության մասին":

Դոկտոր Հյու Լինի հետ իմ համատեղ աշխատանքի մի պահ էր ինձ անհանգստացնում:

Իմ հոգևոր զարգացման և տեղի ունեցածի էության մեջ ներթափանցելու համեմատ ես սկսեցի անհանգստանալ այն առիթով, որ իմ բոլոր նախկին գրքերը սխալական էին և մարդկանց շեղում էին ճշմարիտ ճանապարհից: Օրինակ, "Ձգողության գաղտնիքը" գրքում ես փառաբանում էի շարժառիթների ուժը: Այժմ, երբ այդ գիրքը գլելուց հետո շատ տարիներ են անցել, ես հասկացա, որ շարժառիթները` զբաղմունք են տգետների համար, խաղալիք էգոիստների համար և որ իսկական ուժը ոգեշնչման մեջ է: Ես հասկացա նաև, որ տեղի ունեցող կենսական իրադարձությունների և պարագաների հետ համաձայնության գալը` դեպի երջանկություն տանող մեծագույն գաղտնիքն է: Երջանկությունը գալիս է, երբ դուք չեք փորձում կառավարել ձեր կյանքը: Չափազանց շատ մարդիկ, այդ թվում նաև ես, պատկերացնում և պնդում են ինչ-որ բան, ու դրանով փորձում են կառավարել աշխարհը: Այժմ ես գիտեմ, որ դա պետք չէ: Ավելի լավ է շարժվել հոսանքի ուղղությամբ, մաքրելով ամենն, ինչ հանդիպում է ճանապարհիդ:

Ես ցանկանում էի ետ վերադարձնել գրքերս: Ինձ թվում էր, որ նրանք շփոթեցնում են մարդկանց: Ես ասացի դոկտոր Հյու Լինին, որ ինձ զգում եմ այնպես, ասես այս աշխարհին վնաս եմ բերում:

"Քո գրքերը նման են այն քարերին, որոնց վրայով քայլում-անցնում են գետի այն կողմը, - բացատրեց դոկտորը: - Մարդիկ գտնվում են ճանապարհի տարբեր փուլերին, իսկ քո գրքերը ցույց են տալիս, թե որտեղ են նրանք գտնվում: Կատարելագործվելու համար օգտագործելով քո մի գիրքը, նրանք պատրաստ կլինեն մյուսի համար: Քեզ պետք չի ետ կանչել գրքերը: Նրանք կատարյալ են":

Երբ ես մտածում եմ իմ գրքերի մասին, դոկտոր Հյու Լինի մասին և անցյալի, ներկայի և ապագայի իմ բոլոր ընթերցողների մասին, ամենն, ինչ կարող եմ ասել, - "Ես շատ ցավում եմ; ներիր ինձ, խնդրում եմ; ես երախտապարտ եմ քեզ; ես սիրում եմ քեզ":


Մաքրվել: Մաքրվել: Մաքրվել:

Sambitbaba
26.09.2015, 21:11
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ



Դա ոչ թե ձեր մեղքն է,
այլ ձեր պատասխանատվությունը:

Դ-ր Ջո Վիտալե


Ես այդպես էլ մինչև վերջ չհարցաքննեցի դոկտոր Հյու Լինին: Մինչև օրս ամբողջական պատկերացում չունեի հիվանդանոցում հոգեկան հիվանդների հետ նրա կատարած աշխատանքի մասին:

"Դուք երբեք չե՞ք տեսել ձեր հիվանդներին, - նորից հարցրեցի ես նրան: - Երբե՞ք":

"Ես տեսել եմ նրանց միջանցքում, բայց երբեք իմ կաբինետում որպես հիվանդներ, - պատասխանեց նա: - Մի անգամ հանդիպեցի մի հիվանդի, և նա ասաց. "Դուք գիտե՞ք, որ ես ձեզ կարող էի սպանել": "Կարող եմ գրազ գալ, որ կարող էիր նաև լավ բան անել", - պատասխանեցի ես":

Դոկտոր Հյու Լինը շարունակեց պատմել. "Երբ ես սկսեցի աշխատել հոգեկան հիվանդ ոճրագործների հետ, նրանց միջև օրը երեք-չորս անգամ լուրջ ծեծկռտոցներ էին ծագում: Այն ժամանակ հիվանդանոցում մոտ 30 հիվանդ կար: Մարդկանց ձեռնաշղթաներ էին հագցնում, ամփոփում էին մենախցերում, զբոսանքի դուրս չէին հանում: Բժիշկներն ու բուժքույրերը, վախենալով անակնկալ հարձակումներից, միջանցքներով քայլում էին մեջքները պատերին հենած: Մաքրման մի քանի ամիսներից հետո մենք զարմանալի փոփոխություններ տեսանք դեպի լավը, այլևս կապանքներ ու ձեռնաշղթաներ չկային, մենախուց չէր կիրառվում, մարդիկ կարող էին դուրս գալ հիվանդանոցից, կարող էին աշխատել և զբաղվել սպորտով":

Բայց հատկապես ի՞նչ արեց նա, որպեսզի սկսվի այդ փոխակերպումը:

"Ես պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնեի ինձ վրա իմ արտաքին աշխարհում արտահայտվող խնդիրների համար, - ասաց նա: - Ես պետք է մաքրեի սեփական վտանգավոր մտքերս և փոխարինեի դրանք սիրով: Հիվանդների հետ ամեն ինչ կարգին էր: Սխալներն իմ մեջ էին":

Ինչպես բացատրեց դոկտոր Հյու Լինը, հիվանդները, և նույնիսկ հիվանդասենյակները, սեր չէին զգացել: Նա ուղղակի սկսեց սիրել նրանց բոլորին:

"Ես նայեցի պատերին ու ասացի, որ նրանք պետք է ներկել, - պատմում էր դոկտորը: - Բայց ոչ մի ներկ չէր մնում պատերի վրա: Պատերի ծեփն անընդհատ թափվում էր: Այդ պատճառով ես ասացի պատերին, որ սիրում եմ իրենց: Հետո ինչ-որ մեկը որոշեց նորից ներկել դրանք, և այդ անգամ արդեն ներկը նստեց պատերին":

Դա, ամենաքիչը, տարօրինակ էր հնչում, բայց ես արդեն սովոր էի դոկտորի նման ճառերին: Վերջապես ես հանդգնեցի տալ հարցը, որն ամենից շատ էր ինձ անհանգստացնում:

"Բոլոր հիվանդները հիվանդանոցից դու՞րս գրվեցին":

"Բացառությամբ երկուսի, - պատասխանեց նա: - Նրանց ինչ-որ այլ տեղ տեղափոխեցին: Հակառակ դեպքում ամբողջ բաժինը հարյուր տոկոսով բուժված կլիներ":

Հետո նա ասաց մի բան էլ, ինչն ինձ օգնեց իսկապես հասկանալ հզորությունը նրա, ինչ անում էր դոկտոր Հյու Լինը:

"Եթե դու իրոք ցանկանում ես իմանալ, թե ինչ տեղի ունեցավ այն տարիներին, գրիր Օմակա Օ'Կալա Համագուչիին: Իմ հիվանդանոցում անց կացրած բոլոր տարիների ընթացքում նա աշխատում էր այնտեղ որպես հասարակական գործավար:

Ես այդպես էլ արեցի: Եվ ահա թե ինչ այդ կինն ինձ պատասխանեց:


Թանկագին Ջո՛:

Շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար:

Այս նամակը ես գրում եմ Էմերի Լանս Օլիվերայի հետ, ով նույնպես հասարակական գործավար էր և աշխատում էր դոկտոր Հյու Լինի հետ միևնույն բաժանմունքում:

Ես աշխատանքի էի ընդունվել Հավայական կղզիների հոգեկան հիվանդների համար պետական հիվանդանոցի նոր բաժանմունքում: Այդ կազմակերպությունը կոչվում էր CISU (Closed Intensive Sequre Unit - փակ հաստատություն` անվտանգության խստացրած կանոններով): Հիվանդանոցի այդ բաժանմունքում տեղավորված էին ծանր հանցագործություններ գործած ոճրագործ-հիվանդները, որոնց բոլորին ուղեղի հոգեկան գործունեության լուրջ խանգարումների ախտորոշում էր տրված:

Բոլոր հիվանդները գտնվում էին օրագիշեր հսկողության տակ: Լքել բաժանմունքի տարածքը նրանց թույլատրվում էր միայն ձեռնաշղթաներով և միայն բժշկական անհրաժեշտության կամ դատական նիստերին մասնակցելու դեպքում: Օրվա մեծ մասը հիվանդներն անց էին կացնում մենախցերում` բետոնե պատերով ու առաստաղով սենյակներում, կողպված բաղնիքով և առանց պատուհանների: Շատերին հսկայական քանակությամբ դեղամիջոցներ էին տալիս: Հիվանդների համատեղ գործունեության և հանգիստը կազմակերպող միջոցառումներ հազվադեպ էին անց կացվում:

Անընդհատ "միջադեպեր" էին տեղի ունենում: Հիվանդները հարձակվում էին բժշկական անձնակազմի վրա, խեղում էին մեկմեկու, փորձում էին փախչել: Մեծ խնդիր էր նաև բժշկական կազմի հետ կապված "դեպքերը". աշխատողները ծաղրի էին ենթարկում հիվանդներին, խնդիրներ էին ծագում դեղամիջոցների հետ կապված, աշխատողները ջանում էին ավելի հաճախ հիվադ ձևանալ և չաշխատել, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փոխհատուցեն իրենց աշխատանքի պայմանները: Մարդիկ անընդհատ հեռանում էին աշխատանքից: Անընդհատ փոխվում էին հոգբանները, հոգեբույժներն ու կլինիկայի կառավարիչները: Անընդհատ շարքից դուրս էր գալիս ջրմուղը և դադարում էր էլեկտրականության մատակարարումը: Եվ այլն, և այլն: Դա մի վտանգավոր, դեպրեսիվ և դաժան տեղ էր: Այնտեղ նույնիսկ ծաղիկներ չէին աճում:

Նույնիսկ այն բանից հետո, երբ բաժանմունքը տեղափոխեցին նոր շենք, որտեղ ցանկապատված տարածություն կար զբոսանքների համար, ոչ ոք որևէ փոփոխություն չէր սպասում:

Այդ պատճառով, երբ հայտնվեց "ևս մեկ հոգեբան", մենք ենթադրում էինք, որ նա կցանկա մի լավ "թափ տալ" այդ տեղը, կփորձի ինչ-որ ժամանակակից մեթոդներ կիրառել և կլքի այդ հիվանդանոցը նույնքան հանկարծակի, ինչպես հայտնվել էր:

Սակայն այս անգամ նոր հոգեբանը դոկտոր Հյու Լինն էր, որ շատ ընկերական էր տրամադրված և, թվում էր, ոչինչ ձեռնարկել չի էլ պատրաստվում: Նա հիվանդներին չէր քննում, չէր գնահատում նրանց վիճակը, ախտորոշումներ չէր դնում: Նա բուժական պրոցեդուրաներ ու հոգեբանական թեսթեր անց չէր կացնում: Հաճախ ուշանում էր աշխատանքից, մասնագիտական կոնֆերանսների չէր հաճախում և գրառումներ չէր անում: Այդ ամենի փոխարեն նա զբաղվում էր իր` Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության "տարօրինակ" մեթոդով: Այդ մեթոդը նշանակում էր. սեփական կյանքի 100% պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, ուսումնասիրել սեփական անձը և մաքրել ամբողջ ոչ ցանկալի բացասական էներգիան քո մեջ: Հըմմ...

Ամենազարմանալին նրա անընդհատ բարենվեր տրամադրությունն էր և նույնիսկ սեփական անձից լիովին հաճույք ստանա՛լը: Նա ծիծաղում էր շատ, կատակում էր հիվանդների և անձնակազմի հետ և, թվում էր, հաճույք է ստանում նրանից, ինչով զբաղվում է: Այնպիսի տպավորություն էր, որ բոլորը սիրում են նրան և հաճույք են ստանում նրա հետ շփվելուց, նույնիսկ չնայած այն բանի, որ նա իր պաշտոնական պարտականությունները չէր կատարում:

Եվ իրավիճակը սկսեց փոխվել: Մենախցերը սկսեցին դատարկ մնալ: Հիվանդներն սկսեցին անձամբ հոգալ իրենց անհրաժեշտությունները: Նրանք սկսեցին մասնակցել վերականգնման ծրագրերի պլանավորմանն ու իրականացմանը: Դեղամիջոցների օգտագործման քանակը կտրուկ նվազեց, և հիվանդներին սկսեցին թույլատրել լքել հիվանդանոցի հսկողության տակ գտնվող տարածքը:

Հիվանդանոցը կյանք առավ: Այն ավելի խաղաղ դարձավ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ավելի մաքուր, ավելի ակտիվ, ավելի ուրախ և ավելի օգտակար: Սկսեց բուսականություն աճել, ջրմուղի հետ խնդիրներ այլևս չէին ծագում, բռնության դեպքերը ծայրահեղ հազվադեպ էին, իսկ անձնակազմն ավելի ներդաշնակ էր թվում, ավելի հանգիստ և էներգիայով լի: Հիվանդ ձևանալու և գործը լքելու փոխարեն խնդիրներ ծագեցին անձնակազմի պահանջից դուրս քանակի վերաբերյալ:

Հատկապես ես հիշում եմ երկու իրադարձություն:

Կար վառ արտահայտված պարանոիդալ տիպի մի հիվանդ, որը հաճախ զառանցում էր: Նրա գործողություններից լրջորեն վնասվել էին մի քանի հոգի ինչպես հիվանդանոցում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Բազմաթիվ անգամներ նա եղել էր շատ հիվանդանոցներում: Այս անգամ մեր բաժանմունք էր ընկել սպանության կասկածանքով: Ես շատ էի նրանից վախենում: Երբ նա մոտակայքում էր, մազերս բիզ-բիզ էին կանգնում:

Ինձ համար մեծ անակնկալ էր, որ դոկտոր Հյու Լինի հիվանդանոցում հայտնվելուց մեկ թե երկու տարի անց, երբ այդ հիվանդը սանիտարների ուղեկցությամբ անցավ իմ կողքով, ես ոչ մի վախ չզգացի: Ես ուղղակի նշեցի մեր հանդիպման փաստը, բայց ոչ մի գնահատական չտվեցի դրան նույնիսկ այն ժամանակ, երբ մենք անցանք կողք-կողքի, փաստորեն ուսերով դիպչելով իրար: Սովորաբար իմ ռեակցիան էր լինում ցանկությունը փախչել հնարավորինս հեռու: Իրականում ես նկատեցի, որ նա խաղաղ տեսք ունի: Հետո ես իմացա, որ նրան այլևս մենախցում չեն պահում և հանել են ձեռնաշղթաները: Միակ բացատրությունը կարող էր լինել այն, որ անձնակազմի մի մասը դոկտոր Հյու Լինի հետ սկսել էր զբաղվել Հո'օպոնոպոնոյի մեթոդով:

Մյուս դեպքը տեղի ունեցավ, երբ ես հեռուստացույցով նորություններ էի նայում: Այնտեղ ցույց տվեցին մեր հիվանդանոցի հիվանդներից մեկին, ով դատական նիստում մեղադրվում էր երեք թե չորս տարեկան աղջկա բռնաբարության և սպանության մեջ: Այդ հիվանդը հոսպիտալացվել էր տեղի ունեցածն ադեկվատ ընկալելու անընդունակության կասկածով: Նրան ուսումնասիրել էին մի քանի հոգեբաններ ու հոգեբույժներ, ովքեր տվել էին մի քանի ախտորոշում, որոնք թույլ էին տալիս ճանաչել նրան դատապարտման ոչ ենթակա անմեղսագիտակության պատճառով: Այդպիսի ախտորոշմամբ նա բանտ չէր ընկնի և կարող էր վստահ լինել, որ կմնա հիվանդանոցում ու կունենա պայմանական ազատագրման հնարավորություն:

Դոկտոր Հյու Լինը հաճախ էր շփվում այդ հիվանդի հետ, իսկ վերջինս անընդհատ խնդրում էր նրան սովորեցնել իրեն Հո'օպոնոպոնոյի մեթոդին և այդ մեթոդը յուրացնելու հարցում շատ ջանասեր ու համառ գտնվեց: Հավանաբար այն պատճառով, որ նախկինում նա ռազմածովային նավատորմի սպա էր եղել: Այժմ նա պետք է կանգներ դատարանի առջև, որպեսզի վերջինս որոշում ընդուներ իր գործի վերաբերյալ:

Այն դեպքում երբ ուրիշ հիվանդների մեծամասնությունն ու նրանց փաստաբանները ներողամտություն էին խնդրում հոգեկան հիվանդության և անմեղսագիտակցության հետ կապված, այդ մարդն այդպես չվարվեց: Դատարան գնալուց մեկ օր առաջ նա հրաժարվեց փաստաբանից: Հաջորդ օրը դատարանում նա կանգնեց դատավորի առջև և մեծ ցավակցանքով ու հնազանդությամբ ասաց. "Ես լրիվ պատասխանատու եմ տեղի ունեցածի համար և զղջում եմ գործածիս համար": Ոչ ոք այդ չէր սպասում: Անցավ մի քանի պահ, մինչև դատավորը կհասկանար, թե ինչ տեղի ունեցավ:

Երկու թե երեք անգամ ես դոկտոր Հյու Լինի և այդ երիտասարդի հետ թենիս եմ խաղացել, և չնայած հիվանդը շատ բարեհամբույր և ուշադիր էր, ես միևնույն է, մեղադրում էի նրան: Սակայն մինչև այդ, այն պահին, երբ տեսա նրան հեռուստացույցով, նրա հանդեպ միայն կարեկցանք ու սեր էի զգում և տեսա դատարանի դահլիճում ներկաների վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն էլ: Դատավորի և դատախազների ձայները փափկեցին, և թվում էր, որ բոլորը մեղադրյալին թեթև ժպիտով են նայում: Դա ցնցո՛ղ պահ էր:

Այդ պատճառով, երբ թենիսի խաղի ժամանակ դոկտոր Հյու Լինը հարցրեց, ցանկանու՞մ է արդյոք ինչ-որ մեկն իմանալ Հո'օպնոպոնոյի մասին, ես վեր թռա ուրախությունից, սպասելով խաղի մոտակա ավարտին: Այն ժամանակից համարյա 20 տարի է անցել, իսկ ես դեռևս ակնածանք եմ ապրում նրանից, որ իմացա, թե ինչպես էր Աստված գործում դոկտոր Հյու լինի միջոցով Հավայական կղզիների նահանգի Պետական հիվանդանոցում: Ես անսահման երախտապարտ եմ դոկտոր Հյու լինին և այն "տարօրինակ" մեթոդին, որը նա բերեց իր հետ:

Ի դեպ, եթե ձեզ հետաքրքիր է, այն պահին հիվանդը մեղավոր ճանաչվեց, բայց որոշակի իմաստով պարգևատրվեց դատավորի կողմից, որը բավարարեց նրա խնդրանքը և դատավճռի ժամկետը կրել տեղավորեց հարազատ նահանգի ֆեդերալ բանտում, որտեղ նա կարող էր լինել իր կնոջ և երեխաների կողքին:

Չնայած անցել է մոտ 20 տարի, այսօր առավոտյան զանգահարեց հիվանդանոցի քարտուղարը, որպեսզի իմանա, լինելու՞ է արդյոք դոկտոր Հյու Լինը մոտակա ժամանակներս Հավայական կղզիներում, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել հիվանդանոցի նախկին անձնակազմի հանդիպումը (շատերն այսօր արդեն թոշակի են անցել): Հանդիպումը տեղի կունենա մի քանի շաբափ անց: Ո՞վ գիտի, դեռ ինչեր ի հայտ կգան: Ես պատրաստ եմ նոր պատմություններ լսել:

Խաղաղություն ինձ,

Օ. Հ.

Sambitbaba
26.09.2015, 21:12
Ուրեմն ահա, թե ինչ էր այնտեղ եղել: Դոկտոր Հյու Լինը հիվանդանոցում իրոք որ հրաշք էր գործել: Կիրառելով սերն ու ներումը, նա փոխակերպել էր մարդկանց, ովքեր գտնվում էին հուսահատության մեջ և մեկուսացված էին հասարակությունից:

Ահա այն, սիրո ուժը:


Իհարկե, ես ավելի շատ բան էի ցանկանում իմանալ:

Ավարտելով գրքիս առաջին ուրվագիրը, ուղարկեցի այն դոկտոր Հյու Լինին: Ես ուզում էի, որ նա ստուգի այնտեղ շարադրված տեղեկությունների ստույգությունը: Ուզում էի նաև, որ նա լրացնի հուգեբուժական հիվանդանոցի վերաբերյալ այդ պատմության բոլոր թերությունները: Ձեռագիրը տեղ հասնելուց մեկ շաբաթ անց, էլեկտրոնային փոստով ինձ հասավ նրա պատասխանը:


Աո Աքուա,

սա անձնական նամակ է քեզ և միայն քեզ: Այն ծնվեց "Կյանքն առանց սահմանափակումների" գրքի սևագիրը կարդալու արդյունքում: Ես ուրիշ մեկնություններ էլ ունեմ այդ սևագրի վերաբերյալ, բայց թող նրանք մնան հաջորդ նամակների համար:

"Դու արեցիր այդ", - ասաց Մորրնան առանց արտահայտության:

"Ի՞նչ արեցի", - հարցրեցի ես:

"Դու ավարտեցիր աշխատանքդ Հավայական կղզիների Պետական հիվանդանոցում":

Չնայած 1987 թվականի հուլիսյան այդ տաք օրը ես զգում էի, որ աշխատանքս վերջացած է, բայց և այնպես ասացի. "Ես պետք է տեղեկացնեմ նրանց երկու շաբաթ առաջ": Իհարկե, ես այդ չարեցի: Ու ծանուցում էլ չուղարկեցի: Եվ ոչ ոք հիվանդանոցում ինձ ոչինչ չասաց:

Ես այլևս չվերադարձա հիվանդանոց, նույնիսկ երբ ինձ հրավիրեցին իմ աշխատանքից հեռանալու առթիվ երեկույթին: Նվերներն այդ երեկույթից ուղարկվեցին իմ Foundation of I օֆիսը:

Ինձ դուր էր գալիս աշխատել այդ հիվանդանոցում: Ես սիրում էի տեղի ժողովրդին: Մի ինչ-որ պահ, չգիտեմ երբ, հաստիքավոր հոգեբանից ես մի մեծ ընտանիքի անդամ դարձա:

Բժշկական անձնակազմի, հիվանդների, ոստիկանների և զինված պահակախմբի հետ միասին, հիվանդանոցի խիստ կանոններով ես ապրեցի երեք տարի, շաբաթական քսան ժամ:

Ես այնտեղ էի, երբ ապաքինման ստանդարտ մեթոդներ էին մենախցերը, երկաթե ձեռնաշղթաները, դեղամիջոցներն ու հսկողուոթյան այլ ձևերը:

Ես այնտեղ էի, երբ մենախցերի և ձեռնաշղթաների կիրառումը դադարեց: Ե՞րբ: Ոչ ոք չգիտի:

Ֆիզիկական և բարոյական բռնությունը նույնպես դադարեց, փաստորեն ամբողջովին:

Բժշկական պրեպարատների քանակի քչացումը տեղի ունեցավ ինքստինքյան:

Սկսած ինչ-որ ժամանակից, ոչ ոք չգիտի, թե երբ, հիվանդներն սկսեցին հիվանդանոցից դուրս գալ հանգստի և աշխատանքի համար առանց որևէ սահմանափակումների և առանց բժշկի կարգադրագրի:

Առանց գիտակցված ջանքերի, հիվանդանոցի անձնակազմի մեջ շրջադարձ կատարվեց լարվածությունից դեպի խաղաղ հարաբերություններ:

Անձնակազմի անընդհատ պակասի փոխարեն աշխատողների քանակը չափից դուրս մեծացավ:

Ցանկանում եմ ընդգծել, որ ես բժշկական կոլեկտիվի ակտիվ անդամ էի: Ես մի կողմ չէի կանգնած:

Այո, ես ոչ մի թերապիա չեմ կիրառել: Հոգեբանական թեսթեր անց չեմ կացրել: Բժշկական կազմի ժողովներ չեմ կազմակերպել: Սակայն ակտիվ մասնակցություն եմ ունեցել աշխատակիցներիս աշխատանքում:

Ես ներկա եմ եղել հիվանդանոցում առաջին աշխատանքային ծրագրի իրականացմանը` վաճառքի համար կարկանդակներ թխելուն: Ես ներկա եմ եղել հիվանդանոցից դուրս առաջին ծրագրի իրագործմանը` ավտոմեքենաների լվացմանը: Ներկա եմ եղել հիվանդանոցից դուրս հիվանդների ապաքինման առաջին ծրագրի թողարկմանը:

Հաստիքավոր հոգեբանի պարտականությունները ես չեմ կատարել ոչ թե այն պատճառով, որ զգում էի այդ աշխատանքի անիմաստ լինելը: Ես այդ չէի անում ինչ-որ անհայտ պատճառներով:

Սակայն ես բոլորի հետ ման էի գալիս բակում, մասնակցում էի կարկանդակներ թխելուն,վազում էի բոլորի հետ և թենիս էի խաղում:

Բայց ամենից շատ ես զբաղվել եմ ինձ մաքրելով այդ երեք տարիների ընթացքում ամեն շաբաթ հիվանդանոց այցելելուց առաջ, ընթացքում և հետո: Ես մաքրել եմ հիվանդանոցի վերաբերյալ իմ բոլոր մտքերն ամեն առավոտ և երեկո, ինչպես նաև ամեն անգամ, երբ հիվանդանոցի մասին ինչ-որ միտք է հայտնվել մտքումս:

Շնորհակալ եմ քեզ:

Ես սիրում եմ քեզ:

Խաղաղություն ինձ,

Իհալիակալա


Ինձ դուր եկավ այդ բացատրությունը: Այն ինձ թույլ տվեց հասկանալ, թե ինչ է արել և ինչ չի արել դոկտոր Հյու Լինը, քանի աշխատում էր հիվանդանոցում: Ես պատասխանեցի նրան ու թույլտվություն խնդրեցի նրա նամակը ներառնել այս գրքում, ձեզ ցուցադրելու համար: Նա պատասխանեց մեկ բառով միայն, որն էլ հենց սպասում էի. "Այո":

Ես չեմ դադարել աշխատել այն ամենի վրա, ինչ իմացել եմ այդ զարմանալի մարդուց: Մենք որոշեցին, որ համատեղ սեմինարներ անց կացնենք և, իհարկե, այս գրքի հեղինակակիցները կլինենք: Բայց, ծայրահեղ դեպքում, այժմ ես գիտեմ լրիվ պատմությունը, թե ինչպես նա օգնեց ապաքինել հոգեկան հիվանդ հանցագործների մի ամբողջ բաժանմունք: Նա արեց այդ, ինչպես անում է ամեն ինչ` աշխատելով իր վրա: Իսկ միջոցը, որով նա աշխատում է իր վրա, ամփոփված է չորս հասարակ բառերի մեջ. "Ես սիրում եմ քեզ":

Այդ միջոցն, իհարկե, կարող եք կիրառել դուք էլ, ու նաև ես: Եթե ինձ հարկ լիներ ի մի բերել Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդի իմաստը, դա հետևյալ տեսքը կունենար:

1. Մշտական մաքրում:
2. Գործողություններ կախված այն մտքերից ու հնարավորություններից, որոնք առաջանում են ձեր մոտ:
3. Մշտական մաքրում:

Ահա և վերջ: Հնարավոր է, որ սա հաջողության հասնելու ամենակարճ ճանապարհն է, որ երբևիցէ գոյություն է ունեցել: Հնարավոր է, որ դա էլ հենց դեպի զրոյական վիճակը տանող ամենաուղիղ երթուղին է: Եվ ամեն ինչ սկսվում է ընդամենը մեկ ֆրազով. "Ես սիրում եմ քեզ":

Դա ճանապարհ է դեպի այնտեղ, որտեղ չկան սահմանափակումներ:

Եվ իհարկե, ես սիրում եմ ձեզ:

Sambitbaba
01.10.2015, 08:08
ԱՐԹՆԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՓՈՒԼԵՐԸ



Երկրի վրա ես երկու առաջադրանք ունեմ:
Առաջին առաջադրանքս այս աշխարհն ավելի լավը դարձնելն է: Երկրորդ առաջադրանքս է` քնածներին արթնացնելը:
Քնած են համարյա բոլորը:
Եվ նրանց արթնացնելու միակ միջոցն է`
աշխատել ինձ վրա:

Դ-ր Իհալիակալա Հյու Լին


Մի անգամ մի լրագրող ինձ հարցրեց. "Որտե՞ղ եք դուք ձեզ տեսնում մեկ տարի հետո":

Առաջ ես ուղղակի կթվարկեի, թե ինչերի հույս ունեմ հասնել մեկ տարվա ընթացքում: Կպատմեի ծրագրերիս, նպատակներիս ու մտադրություններիս մասին` գրքերի մասին, որոնք ցանկանում եմ գրել; իրերի մասին, որոնք ցանկանում եմ պատրաստել, ստեղծել կամ գնել: Բայց դոկտոր Հյու Լինի հետ աշխատանքից հետո ես այլևս չեմ հայտարարում իմ նպատակների ու մտադրությունների մասին և ապագայի ծրագրեր չեմ կառուցում: Փոխարենը ես պատասխանեցի այնպես, ինչպես մտածում էի այն պահին. "Հուսով եմ, , որ կլինեմ շատ ավելի հեռու, քան նույնիսկ կարող եմ պատկերացնել այս պահին":

Այդ պատասխանը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն եկավ ոգեշնչմամաբ: Երբ ես արտասանեցի այն, ինքս էլ զարմացա: Այդ պատասխանը ցույց տվեց, թե որտեղ է գտնվում իմ գիտակցությունը ներկա պահին. ես ավելի հետքրքրված եմ այդ, քան հաջորդ պահով: Երբ ես ուշադրություն եմ դարձնում ընթացիկ պահին, այդ ժամանակ բացահայտվում է ապագան: Ինչպես մի ամգամ ասացի դոկտոր Հյու Լինին. "Այժմ իմ մտադրությունն է` հետևել Աստծո մտադրություններին":

Մի քանի րոպե առաջ ընկերոջս պատմեցի լրագրողի հարցի և իմ ոգեշնչված պատասխանի մասին: Այդ պատասխանը նրան դուր եկավ: Արդեն մի քանի ամիս նա ինձ հետ միասին զբաղվում է Հո'օպոնոպոնոյի մեթոդով, այդ պատճառով հասկացավ ճշմարտությունը. երբ դուք ձեր գլխից դուրս եք նետում ձեր Էգոն և այդ Էգոյի քմահաճույքները` դուք մի ավելի լավ բան եք ստանում` Աստծո կամքը:

Դա նոր "Ես" է և նոր ըմբռնում ինձ համար, դա իմ կյանքի մասն է: Իհարկե, առաջընթացն իմ գիտակցության մեջ մի գիշերում չէր, որ կատարվեց: Բայց, կրկնելով "Ես սիրում եմ քեզ" և մյուս երեք ֆրազները, ես եկա ավելի խորին ըմբռնման, որը կարելի է անվանել արթնացում, կամ միգուցէ նույնիսկ պայծառացում: Ես գիտակցեցի, որ գոյություն ունի պայծառացման ամենաքիչը երեք փուլ, և դա փաստորեն մի քարտեզ է` ձեր կյանքի միջով հոգևոր ճամփորդություն կատարելու համար: Ահա այդ երեք փուլերը:


1. Դուք` զոհ եք: Մենք բոլորս ծնվում ենք սեփական անճարակության զգացումով: Մեզանից մեծամասնությունն այդպես էլ մնում է այդ վիճակում: Մենք համարում ենք, որ մեզ ղեկավարում է մեզ շրջապատող աշխարհը. կառավարությունը, հասարակությունը, հարևանները, այսինքն այս կամ այն կերպարանք առած վատ տղերքը: Մենք չենք զգում, որ ինքներս էլ ինչ-որ ազդեցություն ունենք տեղի ունեցածի վրա: Մենք կարծում ենք, որ մենք` հետևանքն ենք աշխարհում ծագող պատճառների: Մենք տխրում ենք, բողոքում ենք, դիմադրում ենք և ստեղծում ենք խմբեր, որպեսզի պայքարենք նրանց հետ, ով մեր դեմ է: Բացառությամբ երջանկության հազվադեպ պահերի, մեր կյանքը սովորաբար անհաջողակ է:

2. Դուք կառավարում եք իրավիճակը: Ինչ-որ պահ դուք մի ֆիլմ դիտեցիք, որը փոխում է պատկերացումը կյանքի մասին, օրինակ, "Գաղտնիքը", կամ կարդացիք "Ձգողության գաղտնիքի" պես մի գիրք և ձեր մեջ ուժ հայտնաբերեցիք: Դուք գիտակցեցիք մտադրությունների և դրված նպատակների ուժը: Դուք հասկացաք, որ կարող եք ցանկությունը մարմնավորել որպես իրականություն, գործողություն ձեռնարկել և հասնել արդյունքի: Դուք սկսում եք ձեր մեջ ինչ-որ կախարդանք զգալ: Սկսում եք արդյունքների հասնել: Կյանքը սկսում է թվալ հաջողված:

3. Դուք արթնացել եք: Երկրորդ փուլին հասնելուց հետո մի որոշակի պահ դուք սկսում եք հասկանալ, որ ձեր ցանկություններն ու մտադրությունները ոչ այլ ինչ են, քան սահմանափակումներ: Սկսում եք հասկանալ, որ չնայած ձեր մեջ բացահայտված այդ ամբողջ ուժին, դուք ի վիճակի չեք հսկել ամբողջ տեղի ունեցածը: Սկսում եք հասկանալ, որ երբ դուք սկսում եք ենթարկվել բարձրագույն ուժին, սկսում են հրաշքներ կատարվել: Այդ ժամանակ դուք իրադարձությունները թողնում եք ինքնահոսի և վստահում եք այդ ուժին: Քայլ քայլի հետևից դուք պրակտիկ փորձով արդեն սկսում եք գիտակցել ձեր կապն Աստծո հետ: Դուք սովորում եք ճանաչել դեպի ձեզ եկող ոգեշնչումը, և գործում եք հիմա արդեն նրան համապատասխան: Դուք հասկանում եք, որ միշտ ունեք ընտրություն, բայց էլ չեք կառավարում ձեր կյանքը: Դուք հասկանում եք, որ լավագույնը, ինչ կարող եք անել, համաձայնվել ձեր կյանքի ամեն պահի հետ: Այդ փուլի վրա տեղի են ունենում հրաշքներ, և նրանք անընդհատ զարմացնում են ձեզ: Դուք ապրում եք արդեն մշատական հիացմունքի, զարմանքի և երախտագիտության կյանքով:


Հիմա ես անցել եմ երրորդ փուլ, հնարավոր է, ձեզ հետ միասին: Քանի որ դուք շարունակում եք ճամփորդությունն ինձ հետ միասին, թույլ տվեք փոքր ինչ ավելիլ խորը բացահայտել մեր արթնացումը: Հնարավոր է, դա կօգնի նախապատրաստել ձեզ նրան, ինչ շուտով տեղի կունենա, կամ կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ տեղի է ունենում հիմա:

Դոկտոր Հյու լինի հետ իմ առաջին սեմինարի ժամանակ ես տեսա Աստծո արտացոլանքը: Այդ օրերին ես վերջ տվեցի իմ հոգևոր որոնումներին: Ես ընդունեցի ամեն ինչ: Խաղաղության կարելի է հասնել ճանաչելիի սահմաններից դուրս: Սերը դարձավ իմ մանտրան: Այդ երգն անընդհատ հնչել է իմ գլխում:

Դոկտոր Հյու Լինի կողքին գտնվելիս ես խաղաղություն էի զգում: Համոզված եմ, որ դա կամերտոնի էֆեկտ էր: Նրա վարքն ազդում էր իմ գիտակցության վրա: Արդյունքում ես էլ աշխարհի հետ ներդաշնակության էի հասնում:

Երկրորդ սեմինարի ժամանակ ես սկսեցի զգալ այն, ինչ ոմանք անվանում են "պարանորմալ երևույթներ": Ես տեսնում էի մարդկանց աուրան: Ես մարդկանց կողքին տեսել եմ հրեշտակներ: Ուղեղումս պատկերներ էին հայտնվում: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես անտեսանելի կատուներ էի տեսնում Ներիսսայի պարանոցին: Երբ պատմեցի նրան այդ մասին, նա ծիծաղեց: Իրական էր այդ պատկերը թե ոչ, բայց դա փոխեց նրա տրամադրությունը: Նա ժպտում էր երջանիկ:

Դոկտոր Հյու Լինը հաճախ մարդկանց գլխավերևում ճախրող հարցական նշաններ է տեսնում: Այդ նշանները նրան հուշում են, թե սեմինարի ժամանակ մասնակիցներից ում դիմի: Երբ նա անտեսանելի խորհրդանիշներ կամ արարածներ է տեսնում, ասում է. "Ես գիտեմ, դա խելագարություն է թվում: Նման բաների համար ինձ գժանոց կտանեին":

Իհարկե, նա ճիշտ է, բայց այն բանից հետո, երբ արթնացել ես, հետդարձի ճանապարհ չկա: Իմ առաջին` "Ճանաչելիի սահմաններից դուրս" սեմինարի ժամանակ ես տեսա որոշ մարդկանց էներգետիկական դաշտերը: Նրանք գտնվում էին ակնածանքի վիճակում: Ես չեմ կարող ասել, որ դա իմ շնորհն է, որովհետև դա սկիզբն է միայն: Իմ ուղեղի նախկինում չօգտագործվող մասը միացել ու սկսել է աշխատել: Այժմ իմ աչքերը տեսնում են, եթե ես դա թույլ եմ տալիս նրանց: Ես ասացի դոկտոր Հյու Լինին. "Ինձ թվում է, թե բոլոր առարկաները սկսել են ինձ հետ խոսել": Նա հասկանալով ժպտաց:

"Ճանաչելիի սահմաններից դուրս" երկրորդ սեմինարի ժամանակ ես ևս մեկ սատորի ապրեցի: Սատորին` դա պայծառացման զգացում է, Աստծո ներկայության զգացումը: Դա նման է նրան, ասես մի պահ բացվում է պատուհանդ և դու միաձուլվում ես կյանքի սկզբնաղբյուրի հետ: Դա նույնքան դժվար է բացատրել, որքան դժվար է այլմոլորակայինին նկարագրել ծաղիկը: Բայց ըմբռնումը, որ ես կարող եմ վերանալ և զգալ սահմանափակումների բացակայության վիճակը, լրիվ փոխել էր ինձ: Այդ փորձը ես օգտագործում էի որպես փորձաքար: Ես կարող էի վերադառնալ դրան և վերապրել դա նորից: Մի մակարդակի վրա դա հիանալի է, ինչպես դեպի երանություն տանող իմ հետադարձ տոմսը: Բայց մեկ այլ մակարդակի վրա դա վերհիշողություն է միայն, որը չի թողնում ինձ ընկալել ընթացիկ պահը: Եվ ամենն, ինչ ես կարող եմ անել, շարունակել մաքրվել:

Երբեմն հանդիպումների ժամանակ ես թուլացնում եմ լարվածությունս և կենտրոնացրում եմ տեսողությունս: Արդյունքում կարող եմ իրավիճակը տեսնել ասես թե կողքից: Ժամանակն ասես կանգ է առում, կամ, ծայրահեղ դեպքում, դանդաղում է: Այդ պահին ես կարող եմ զգալ կյանքի իսկական բնույթը: Դա իչ-որ առումով հիշեցնում է կտավի վերին շերտի հեռացումը, որի տակ վարպետի գլուխգործոց ես հայտնաբերում: Անվանեք դա ներքին տեսողություն, ռենտգենյան տեսողություն կամ աստվածային հայտնություն, ինչպես կուզեք: Ես կասեի ուղղակի, որ "Ջո Վիտալեն (կամ նույնիսկ "Աո Ակունան") տարրալուծվում է զրոյական վիճակի մեջ կամ իմ աչքերը կարողանում են ընկալել այդ վիճակը: Այնտեղ սահմանափակումներ չկան: Այդ վիճակն ուղղակի կա: Այդ վիճակի մեջ կասկածներ չկան: Այնտեղ ամեն ինչ առավելագույնս պարզ է:

Ես այդ վիճակի մեջ չեմ ապրում: Առաջվա պես վերադառնում եմ այսպես կոչված իրական կյանքին: Ինչպես միշտ իմ առջև հառնում են բարդ խնդիրներ: Երբ Լարրի Քինգը հարցրեց, ունեցե՞լ եմ ես արդյոք անհաջողակ օրեր, ես պատասխանեցի. "Իհարկե": Ես շարունակում եմ ունենալ մեծ խնդիրներ: Դոկտոր Հյու Լինն ասում է, որ խնդիրներ մենք ունենալու ենք միշտ: Բայց Հո'օպոնոպոնոյի մեթոդը` խնդիրները լուծելու մեթոդ է: Երբ ես կրկնում եմ "Ես սիրում եմ քեզ" Աստծոն և շարունակում եմ մաքրվել, ես վերադառնում եմ այն տեղը, որտեղ սահամանափակումներ չկան:

Զրոյից եկող ազդանշանը` եթե մենք ցանկանում ենք արտահայտել դա բառերով, - Սերն է: Այդ պատճառով "Ես սիրում եմ քեզ" ֆրազը կրկնելը մեզ թույլ է տալիս լարվել անհրաժեշտ ալիքի վրա: Այդ ֆրազը կրկնելն օգնում է չեզոքացնել ձեր արթնացմանը խոչընդոտ հանդիսացող հիշողությունները, ծրագրերը, սնահավատություններն ու սահմանափակումները: Երբ ես մաքրվում եմ, ես լարվում եմ ոգեշնչման ալիքի վրա: Երբ գործում եմ համաձայն այդ ոգեշնչման, սկսում են տեղի ունենալ հրաշքներ շատ ավելի սքանչելի, քան ես կարող էի պատկերացնել: Ինձ մնում է միայն շարունակել նույն ոգով:

Ուշադրություն դարձնելով իրենց գլխում հնչող ձայներին, ոմանք կարծում են, թե ոգեշնչման ձայնն են լսում: Ընկերս մի անգամ ասաց. "Ես գիտեմ տարբերությունն իմ Էգոյի ձայնի և ոգեշնչման ձայնի միջև, որովհետև իմ Էգոն շատ համառ է, իսկ ոգեշնչումը գալիս է շատ ավելի լուռ և հանգիստ":

Ես դա ինքնախաբկանք եմ համարում: Թե կոպիտ հնչող, և թե նրբորեն հնչող ձայները, միևնույն է, Էգոյի ձայներն են: Նույնիսկ հիմա, այս բառերը կարդալիս, դուք խոսում եք ձեր հետ: Դուք ձեզ հարցեր եք տալիս այն մասին, ինչ կարդում եք: Դուք ընկալում եք այդ ձայնը որպես ձեր սեփականը: Բայց այդպես չէ: Այդ ձայների հետևում կանգնած են Աստված և ոգեշնչումը: Սկսելով զբաղվել Հո'օպոնոպոնոյի մեթոդով, դուք սկսում եք տարբերել, որն է իսկական ոգեշնչումը, իսկ որը` ոչ:

Դոկտոր Հյու Լինը շարունակում է հիշեցնել մեզ. "Դա ապաքինման ակնթարթային մեթոդ չէ: Ապաքինվելու համար ժամանակ է հարկավոր":

Արթնացումը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուր ակնթարթ: Նույնիսկ այն ժամանակ, երբ դուք կարդում եք այս գիրքը: Կամ զբոսանքի ժամանակ: Կամ երբ շոյում եք շանը: Իրավիճակը նշանակություն չունի: Նշանակություն ունի միայն ձեր ներքին վիճակը: Եվ ամեն ինչ սկսվում ու ավարտվում է մի սքանչելի ֆրազով. "Ես սիրում եմ քեզ":

arazaz
01.10.2015, 08:22
շատ հիանալի ա պատմում ամեն ինչ, գերիչ ա, գրավիչ; բայց բաներ կան որ չգիտեմ թե ոնց անեմ; օրինակ

Դուք հասկանում եք, որ լավագույնը, ինչ կարող եք անել, համաձայնվել ձեր կյանքի ամեն պահի հետ:
ախր ո՞նց համաձայնվեմ նրան,որ ոտքիս տակը այլանդակ ցավում ա; էսօր որոշել եմ գնալ մաշկայինի մոտ; հիմա գնամ՞ թե չէ; լավ չեմ հասկանում ոնց է պետք ինձ պահեմ;

Sambitbaba
01.10.2015, 08:46
շատ հիանալի ա պատմում ամեն ինչ, գերիչ ա, գրավիչ; բայց բաներ կան որ չգիտեմ թե ոնց անեմ; օրինակ

ախր ո՞նց համաձայնվեմ նրան,որ ոտքիս տակը այլանդակ ցավում ա; էսօր որոշել եմ գնալ մաշկայինի մոտ; հիմա գնամ՞ թե չէ; լավ չեմ հասկանում ոնց է պետք ինձ պահեմ;

Քանի դեռ չես հասկացել` գնա: Հենց որ հասկանաս, կարող ես չգնալ: Ես, օրինակ, իմ խնդիրների հետ այդպես եմ վարվում:

arazaz
01.10.2015, 09:09
Քանի դեռ չես հասկացել` գնա: Հենց որ հասկանաս, կարող ես չգնալ: Ես, օրինակ, իմ խնդիրների հետ այդպես եմ վարվում:
Եղավ,մերսի; էսօր կգնամ,որովհետև վաղը միտինգի եմ գնալու; Չնայած շատ դժվար է լինելու այսպիսի մազոլներով; Բայց փողոց փակելու չեմ գնա, ինչ էլ ուզում է լինի;

Sambitbaba
01.10.2015, 09:14
Եղավ,մերսի; էսօր կգնամ,որովհետև վաղը միտինգի եմ գնալու; Չնայած շատ դժվար է լինելու այսպիսի մազոլներով; Բայց փողոց փակելու չեմ գնա, ինչ էլ ուզում է լինի;

Օք:
Մազոլներդ էլ տաք պահիր, վրան եզան լեզու դիր:
Տատական մեթոդ է: Օգնում է:

arazaz
01.10.2015, 09:24
Օք:
Մազոլներդ էլ տաք պահիր, վրան եզան լեզու դիր:
Տատական մեթոդ է: Օգնում է:
դա փորձել եմ, ոչ մի օգուտ; հետո ասեցին որ եզան լեզուն թարախի դեմ է; իսկ մազոլը ուրիշ բան է; չես պատկերացնի, իմ պապս ասում ա, որ ես ծնված օրվանից մազոլ եմ եղել մեր ընտանիքի գլխին;

Sambitbaba
01.10.2015, 10:55
դա փորձել եմ, ոչ մի օգուտ; հետո ասեցին որ եզան լեզուն թարախի դեմ է; իսկ մազոլը ուրիշ բան է; չես պատկերացնի, իմ պապս ասում ա, որ ես ծնված օրվանից մազոլ եմ եղել մեր ընտանիքի գլխին;

Դժվար է, ուրեմն::think Թուղթ ու գիր փորձե՞լ ես... Սրբի դու՞ռ... Ուրիշ` չգիտեմ...:nea

arazaz
01.10.2015, 11:10
ինչ հիանալի մտքեր տվեցիր; Ապրես :) փորձեմ գտնեմ; իսկ կարող է՞ ստուգված թուղթ ու գիր անողի հասցե իմանաս։ :8

Sambitbaba
01.10.2015, 19:39
ինչ հիանալի մտքեր տվեցիր; Ապրես :) փորձեմ գտնեմ; իսկ կարող է՞ ստուգված թուղթ ու գիր անողի հասցե իմանաս։ :8

Չէ... Ինձ պետք եղած ժամանակ ես ինքս եմ անում, պրծնում-գնում է: Դու էլ փորձիր: Կարծում եմ, կստացվի: Բայց, քանի որ առայժմ անփորձ ես, աշխատիր լիալուսնի վախտով լինի:

arazaz
02.10.2015, 00:44
Չէ... Ինձ պետք եղած ժամանակ ես ինքս եմ անում, պրծնում-գնում է: Դու էլ փորձիր: Կարծում եմ, կստացվի: Բայց, քանի որ առայժմ անփորձ ես, աշխատիր լիալուսնի վախտով լինի:

դու շատ բարի մարդ ես; ես շատ կուզենայի քո հետ ծանոթանալ; բայց ինչի՞ ես ընդիմանում բարոյական նորմերի ջախջախմանը; որ ծանոթանանք, ես կփրձեմ քեզ համոզել, որ անբարոյական կյանքը շատ ավելի մարդկային է, քանի մարդկային պայմանականությունները, որոնք կոչվում են բարոյականություն ու օրենքներ;

Sambitbaba
02.10.2015, 05:23
դու շատ բարի մարդ ես; ես շատ կուզենայի քո հետ ծանոթանալ; բայց ինչի՞ ես ընդիմանում բարոյական նորմերի ջախջախմանը; որ ծանոթանանք, ես կփրձեմ քեզ համոզել, որ անբարոյական կյանքը շատ ավելի մարդկային է, քանի մարդկային պայմանականությունները, որոնք կոչվում են բարոյականություն ու օրենքներ;

Շնորհակալ եմ: Ուրախությամբ: Հասցես` Լոս:

Բայց "անբարոյականության" մասին, քո թույլվությամբ, եկ մի այլ տեղ խոսենք արդեն, լա՞վ: Կամ չխոսենք ընդհանրապես: Մեկ է, ապարդյուն ջանք ես թափելու: Որովհետև, երբ ժամանակին գտնվում էի ասածդ "անբարոյականության" ամենախորքերում, հասկացա, որ մարդկային ամենամեծ պայմանականություններից մեկը հենց "անբարոյականությունն" է: Չակերտների մեջ եմ գրում բառն այն պատճառով, որ այսօր այն ինձ համար այլևս գոյություն չունի, իսկ այն, ինչ դու նկատի ունես այդ բառի տակ, մակերեսորեն նրան նայելու դեպքում ուղղակի գռեհկություն է, իսկ լրջորեն մոտենալու դեպքում` մեծ կորուստ:

arazaz
02.10.2015, 08:31
Շնորհակալ եմ: Ուրախությամբ: Հասցես` Լոս:

Բայց "անբարոյականության" մասին, քո թույլվությամբ, եկ մի այլ տեղ խոսենք արդեն, լա՞վ: Կամ չխոսենք ընդհանրապես: Մեկ է, ապարդյուն ջանք ես թափելու: Որովհետև, երբ ժամանակին գտնվում էի ասածդ "անբարոյականության" ամենախորքերում, հասկացա, որ մարդկային ամենամեծ պայմանականություններից մեկը հենց "անբարոյականությունն" է: Չակերտների մեջ եմ գրում բառն այն պատճառով, որ այսօր այն ինձ համար այլևս գոյություն չունի, իսկ այն, ինչ դու նկատի ունես այդ բառի տակ, մակերեսորեն նրան նայելու դեպքում ուղղակի գռեհկություն է, իսկ լրջորեն մոտենալու դեպքում` մեծ կորուստ:
լոս, ինկատի ունե՞ս ԱՄն՞; դե չէ; ու՞ր էր ինձ այդքան բախտ որ լոս կարղանայի ընկնել ու մոռանալ մեր գեղցիական երևանը իր պատեզդի առաջ տնկված պառավներով;
իսկ բարոյականության մասով, ոնց հարկ կհամարես; եթե զրույցի մի կողմը չի ուզում, ուրեմն զրույց չի կայանա :)

Sambitbaba
02.10.2015, 09:29
լոս, ինկատի ունե՞ս ԱՄն՞; դե չէ; ու՞ր էր ինձ այդքան բախտ որ լոս կարղանայի ընկնել ու մոռանալ մեր գեղցիական երևանը իր պատեզդի առաջ տնկված պառավներով;
իսկ բարոյականության մասով, ոնց հարկ կհամարես; եթե զրույցի մի կողմը չի ուզում, ուրեմն զրույց չի կայանա :)

Չէ, խնդրեմ: Հաճույքով: Ուղղակի զգուշացրեցի քեզ, որ հակառակը համոզել ինձ նույնքան դժվար է, որքան համոզել, որ մածունը սպիտակ է:

Նոր մարդ ես: Բացիր նոր թեմա` զրուցենք: Մի երկու խոսք էլ երևի մեր Մատա Հարիները կասեն:

arazaz
02.10.2015, 13:01
Չէ, խնդրեմ: Հաճույքով: Ուղղակի զգուշացրեցի քեզ, որ հակառակը համոզել ինձ նույնքան դժվար է, որքան համոզել, որ մածունը սպիտակ է:

Նոր մարդ ես: Բացիր նոր թեմա` զրուցենք: Մի երկու խոսք էլ երևի մեր Մատա Հարիները կասեն:
ես էլ հաճույքով կզրուցեմ քո հետ; վիճել,կռվել․ սպառնալ,որակավորումներ տալ չեմ սիրում իմ հետ խոսացողին; իսկ զրույցը - դա հաճելի բան է;
լսիր, ինձ մի հետաքրքիր թեմա կա, այսինքն հետաքրքիր է էնքանով, որ պապս դա սկսել է պնդել ու ես չեմ կարողանում դեմը առնել;
ասում է,որ ագրեսիան ու ցինիզմը իրար հետ մեծ կապ ունեն; որ ցինիզմը ու ագրեսիան դրանք տարբեր ստադիաներ են; ոնց որ սիֆիլիսի տարբեր ստադիաները; չգիտեմ, արժի՞ թեմա բացել սրա մասին ու զրուցել, հանգիստ ձևով; որովհետև ես էտ կապը լավ չեմ հասկանում; կօգնես՞ ինձ հասկանալ էտ կապը;

Sambitbaba
02.10.2015, 18:02
ես էլ հաճույքով կզրուցեմ քո հետ; վիճել,կռվել․ սպառնալ,որակավորումներ տալ չեմ սիրում իմ հետ խոսացողին; իսկ զրույցը - դա հաճելի բան է;
լսիր, ինձ մի հետաքրքիր թեմա կա, այսինքն հետաքրքիր է էնքանով, որ պապս դա սկսել է պնդել ու ես չեմ կարողանում դեմը առնել;
ասում է,որ ագրեսիան ու ցինիզմը իրար հետ մեծ կապ ունեն; որ ցինիզմը ու ագրեսիան դրանք տարբեր ստադիաներ են; ոնց որ սիֆիլիսի տարբեր ստադիաները; չգիտեմ, արժի՞ թեմա բացել սրա մասին ու զրուցել, հանգիստ ձևով; որովհետև ես էտ կապը լավ չեմ հասկանում; կօգնես՞ ինձ հասկանալ էտ կապը;

Բացիր: Կփորձեմ::)

arazaz
02.10.2015, 18:27
Բացիր: Կփորձեմ::)

մի քիչ տանջվեցի, բայց ստացվեց բացել; սպասում եմ քո խոսքին :)

Sambitbaba
03.10.2015, 21:14
ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ
ԿՅԱՆՔԻ
ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


Խաղաղություն այժմ, և հիմա,
և հավիտյանս հավիտենից



1. Դուք պատկերացում չունեք այն մասին, ինչ տեղի է ունենում

Անհնար է գիտենալ ձեր շուրջ տեղի ունեցող ամեն ինչի մասին: Ձեր մարմինը և ուղեղը կարգավորում են իրենց հենց հիմա, առանց ձեր որևէ միջամտության: Մթնոլորտում գոյություն ունեն բազմաթիվ անտեսանելի ազդանշաններ, որոնց դիապազոնը շատ լայն է` ռադիոալիքներից մինչև մտածելաձևերը: Դուք չեք կարող այդ բոլոր ազդանշաններն ընկալել: Դուք իրոք հենց հիմա մասնակցում եք ձեր սեփական իրականության ստեղծմանը, բայց դա տեղի է ունենում անգիտակցորեն, ձեր կողմից առանց որևէ իրազեկության կամ հսկողության: Ահա թե ինչու դուք կարող եք մտածել դրականորեն, և միևնույն է, կարիքի մեջ մնալ: Ձեր գիտակից միտքն արարիչ չէ:


2. Դուք չեք կառավարում ամեն ինչ

Ակնհայտ է, որ եթե դուք տեղի ունեցող ամեն ինչի մասին տեղյակ չեք, ուրեմն չեք կարող նաև հսկել այն: Դա միայն ձեր Էգոյի ծուղակն է, ով ստիպում է ձեզ մտածել, թե աշխարհը կառավարվում է ձեր կարգարդություններով: Քանի որ ձեր Էգոն ի վիճակի չէ տեսնել այն, ինչ աշխարհում տեղի է ունենում ընթացիկ պահին, ուրեմն այնքան էլ խելամիտ չէ թողնել նրան որոշել, թե ինչն է ձեր համար ավելի լավ: Դուք ունեք ընտրելու իրավունք, բայց չեք կարող կառավարել իրադարձությունները: Դուք կարող եք օգտագործել ձեր գիտակցությունը, որպեսզի ընտրեք, թե ինչ եք գերադասում փորձել (ապրել), բայց դուք պետք է թույլ տաք որոշել ձեր փոխարեն. տեղի կունենան այդ իրադարձությունները թե ոչ, ինչպես տեղի կունենան և երբ: Այստեղ որպես բանալի ծառայում է ենթարկվելը:


3. Դուք ընդունակ եք ապաքինել բոլորին, ում հանդիպում եք կյանքում

Ինչ էլ ձեր կյանքում հայտնվի (կարևոր չէ, թե ինչ կերպ), այն ենթակա է ապաքինման միայն այն պատճառով, որ գտնվում է ձեր գործունեության ոլորտում: Բանն այն է, որ եթե դուք կարող եք զգալ դա, ուրեմն կարող եք նաև ապաքինել: Եթե դուք խնդիրը տեսնում եք ինչ-որ մեկ ուրիշի մեջ և դա անհանգստացնում է ձեզ, դուք կարող եք դա վերացնել (ապաքինելով ձեզ): Կամ ինչպես ես մի անգամ ասացի Օփրա Ուինֆրիին. "Եթե դուք կարող եք նկատել դա, ուրեմն դուք ստացել եք դա": Դուք կարող եք պատկերացում անգամ չունենալ, թե ինչու է դա տեղի ունեցել ձեր կյանքում կամ ինչու այդպիսի իրավիճակ ստեղծվեց, բայց պետք է ընդունեք դա, որովհետև դուք այդ մասին ոչինչ չգիտեք: Որքան ավելի շատ եք ապաքինում այն, ինչ հանդիպում է ձեր ճանապարհին, այնքան ավելի եք մաքրվում և այնքան ավելի եք մոտենում արտահայտմանը նրա, ինչ ինքներդ եք ցանկանում, այնպես ինչպես ազատ եք արձակում էներգիան, որը հիմա արդեն հասանելի է ուրիշ խնդիրների վերաբերյալ օգտագործելու համար:


4. Դուք լրիվ պատասխանատվություն եք կրում ձեր կենսափորձի համար

Ամենն, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, ձեր մեղքը չէ, բայց այդ իրադարձությունների համար դուք լրիվ (100%) պատասխանատվություն եք կրում: Անձնական պատասխանատվության կոնցեպտը տարածվում է շատ ավելի հեռու, քան դուք ասում, անում և մտածում եք: Այն իր մեջ ընդգրկում է նաև այն, ինչ ձեր կյանքում ասում, անում և մտածում են ուրիշներն էլ: Ձեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների լիակատար պատասխանատվությունն ընդունելը նշանակում է, որ եթե ձեր կյանքում հայտնվել է մեկը, ով ունի խնդիրներ, ուրեմն նրա խնդիրը նաև ձեր խնդիրն է: Տվյալ սկզբունքը սերտ կապ ունի նախորդ սկզբունքի հետ, որն ասում է, որ դուք ընդունակ եք ապաքինել ձեր ճանապարհին հանդիպող բոլորին: Այսպիսով, դուք իրավունք չունեք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բան մեղադրել նրանում, ինչ տեղի է ունենում: Դուք կարող եք միայն պատասխանատվությունը վերցնել ձեր վրա, ինչը նշանակում է ընդունել տեղի ունեցածը, ճանաչել որպես ձերը և սիրել այն: Որքան ավելի շատ եք ապաքինում այն, ինչ հանդիպում է ձեր ճանապարհին, այնքան ավելի ամուր է դառնում ձեր կապը կյանքի սկզբնաղբյուրի հետ:


5. Դեպի սահմանափակումներից ազատ տարածք տանող ձեր տոմսն է` "Ես սիրում եմ քեզ" ֆրազը կրկնելը

Ձեզ ապաքինողից մինչ ձեր ցանկությունները կատարողը, ձեզ ճանաչելիի սահմաններից դուրս տանող անցաթուղթը` հասարակ "Ես սիրում եմ քեզ" ֆրազն է: Աստծոն այդ ֆրազը կրկները ձեր մեջ մաքրում է ամենն, ինչ ձեզ թույլ է տալիս զգալ տվյալ պահի հրաշքը` սահմանափակումների բացակայությունը: Գաղափարը` քեզ շրջապատող ամեն ինչը սիրելն է: Սիրել քո ավելորդ քաշը, քո դժվար երեխային, հարևանիդ կամ ամուսնուդ, սիրել նրանց բոլորին: Սերը փոխակերպում է էներգիան և այն ազատ է արձակում: "Ես սիրում եմ քեզ" ֆրազը ծառայում է որպես նշանաբառ` Աստծոն զգալու համար:


6. Ոգեշնչումը մտադրությունից շատ ավելի կարևոր է

Մտադրությունները` գիտակցության խաղալիքներն են, իսկ ոգեշնչումը` Աստծո ցուցմունքն է: Ինչ-որ պահ դուք ենթարկվում եք և խնդրելու և սպասելու փոխարեն ականջ եք դնում: Մտադրությունը` փորձ է կառավարել ձեր կյանքը, հիմնվելով ձեր Էգոյի տեսիլքների վրա: Ոգեշնչումը` Աստծոց ուղերձ ստանալը և դրան համապատասխան գործելն է: Մտադրություններն աշխատում և արդյունքներ են տալիս: Ոգեշնչումն աշխատում և հրաշքներ է գործում: Ո՞րն եք դուք ընտրում:

arazaz
04.10.2015, 10:03
Շատ հետաքրքիր մտքերեն, ու ժամանակ է պետք այս ամենը հասկանալու համար
բայց մի պրակտիկ հարց ունեմ կապված մեր ընտանեական խոհանոցի հետ․․․





3. Դուք ընդունակ եք ապաքինել բոլորին, ում հանդիպում եք կյանքում

Ինչ էլ ձեր կյանքում հայտնվի (կարևոր չէ, թե ինչ կերպ), այն ենթակա է ապաքինման միայն այն պատճառով, որ գտնվում է ձեր գործունեության ոլորտում: Բանն այն է, որ եթե դուք կարող եք զգալ դա, ուրեմն կարող եք նաև ապաքինել: Եթե դուք խնդիրը տեսնում եք ինչ-որ մեկ ուրիշի մեջ և դա անհանգստացնում է ձեզ, դուք կարող եք դա վերացնել (ապաքինելով ձեզ):

ես ճիշտն ասած չէի ուզենա, որ իմ եղբայրը զբաղվի իր "ապաքինմամբ",քանի որ ինքը համարում է որ ես հիվանդ եմ,իսկ ես համարում եմ որ ինքն է հիվանդը․․․
ու եթե իրեն հաջողվի ինձ բուժել, հետևանքները կատաստրոֆիկ կլինեն
․․․․ :)

Sambitbaba
04.10.2015, 10:49
Շատ հետաքրքիր մտքերեն, ու ժամանակ է պետք այս ամենը հասկանալու համար
բայց մի պրակտիկ հարց ունեմ կապված մեր ընտանեական խոհանոցի հետ․․․



ես ճիշտն ասած չէի ուզենա, որ իմ եղբայրը զբաղվի իր "ապաքինմամբ",քանի որ ինքը համարում է որ ես հիվանդ եմ,իսկ ես համարում եմ որ ինքն է հիվանդը․․․
ու եթե իրեն հաջողվի ինձ բուժել, հետևանքները կատաստրոֆիկ կլինեն
․․․․ :)

Ես կարող եմ հարցիդ պատասխանել, բայց կասկածում եմ, թե պատասխանս համոզի քեզ... Որովհետև պատասխանս հնչելու է ելնելով այս գրքում ներկայացված Հո'օպոնոպոնոյի մեթոդից, իսկ դու, ինչպես երևում է, գիրքն ամբողջությամբ չես կարդացել, այլ ուղղակի հարցերդ հղում ես, ելնելով վերջին մի երկու տողերից:

Իսկ պատասխանը մոտավորապես սա է. Եթե դու տեսնում ես, որ եղբայրդ ապաքինման կարիք ունի, ուրեմն սկզբում դու պետք է ապաքինես ոչ թե նրան, այլ քեզ, ու հենց որ քեզ ապաքինեցիր, եղբայրդ էլ կապաքինվի:

Բայց սա հասկանալու համար պետք է գիրքը կարդալ սկզբից...;)

arazaz
04.10.2015, 11:45
Ես կարող եմ հարցիդ պատասխանել, բայց կասկածում եմ, թե պատասխանս համոզի քեզ... Որովհետև պատասխանս հնչելու է ելնելով այս գրքում ներկայացված Հո'օպոնոպոնոյի մեթոդից, իսկ դու, ինչպես երևում է, գիրքն ամբողջությամբ չես կարդացել, այլ ուղղակի հարցերդ հղում ես, ելնելով վերջին մի երկու տողերից:

Իսկ պատասխանը մոտավորապես սա է. Եթե դու տեսնում ես, որ եղբայրդ ապաքինման կարիք ունի, ուրեմն սկզբում դու պետք է ապաքինես ոչ թե նրան, այլ քեզ, ու հենց որ քեզ ապաքինեցիր, եղբայրդ էլ կապաքինվի:

Բայց սա հասկանալու համար պետք է գիրքը կարդալ սկզբից...;)
հասկալի է, կիսատ միսատ բաներ կտրել ու դրանց մասին խոսալը ճիշտ չի; ավելի ճիշտ շատ սխալ ա
բայց էտ պես ավելի հեշտ ա ընկալել նյութը; ավելի քիչ ջանքեր ես ներդնում;

Sambitbaba
04.10.2015, 20:28
հասկալի է, կիսատ միսատ բաներ կտրել ու դրանց մասին խոսալը ճիշտ չի; ավելի ճիշտ շատ սխալ ա
բայց էտ պես ավելի հեշտ ա ընկալել նյութը; ավելի քիչ ջանքեր ես ներդնում;

Հա, բայց երբ գիտես, թե ինչի մասին է նյութը:

Հիմա եկ, ես քեզ խոզաբուծությունից ահագին բան պատմեմ, որ դու քիչ ջանք ներդնես: Քեզ դա պե՞տք է:
Իսկ ի՞նչ գիտես, որ այս գիրքը հենց խոզաբուծության մասին չէ:

Sambitbaba
05.10.2015, 19:05
ԻՆՉՊԵՍ ԱՊԱՔԻՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՁԸ
(ՈՒՐԻՇՆԵՐԻՆ)
ԵՎ
ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ
ԵՎ
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ



Հո'օպոնոպոնոյի մեթոդի համաձայն, սեփական անձը (կամ ինչ-որ մեկին) ապաքինելու երկու միջոց գոյություն ունի ամենից, ինչ նկատել եք: Մի մոռացեք, որ այն, ինչ դուք տեսնում եք ուրիշ մարդու մեջ, ներկա է ձեր մեջ էլ, այդ պատճառով ամբողջ ապաքինումը` ինքդ քեզ ապաքինելն է: Ոչ ոք ձեր փոխարեն այդ անել չի կարող: Ամբողջ աշխարհը ձեր ձեռքերում է:

Առաջին միջոցի մասին պատմել է Մորրնան, որպեսզի օգնի ապաքինել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց: Դա հասարակ, բայց հզոր միջոց է:


Ամենաբարձրյալ Արարիչ, միագոյ Հայր, Մայր և Որդի... Եթե ես, իմ ընտանիքը, բարեկամները կամ նախնիները մեղանչել ենք Քո, Քո ընտանիքի, բարեկամների կամ նախնիների առջև մեր մտքերով, խոսքերով, վարքով կամ արարքներով մեր ստեղծման պահից մինչև այս պահը, մենք ներողություն ենք խնդրում... Թույլ տուր մեզ մաքրվել դրանից, ազատիր մեզ բոլոր դաժան հիշողություններից ու բացասական էներգիայից, և այդ անպետք էներգիան փոխակերպիր մաքուր լույսի... Ահա և ամե՛նը:


Երկրորդ միջոցը, որը դուր է գալիս դոկտոր Հյու Լինին, սկսվում է նրանից, որ նա ասում է "Ես շատ ցավում եմ" և "Ներիր ինձ, խնդրում եմ": Դուք ասում եք այդ, գիտենալով, որ ինչ-որ բան (դուք չգիտեք, թե ինչ) ձեր մարմին և գիտակցություն է մտել: Դուք գաղափար չունեք, թե ինչպես է դա եղել: Եվ ձեզ պետք չէ այդ գիտենալ: Եթե ավելորդ քաշ ունեք, ուրեմն ուղղակի "վարակվել եք" ծրագրով, որը ձեր մարմնին ստիպում է այդ կերպ վարվել: Կրկնելով "Ես շատ ցավում եմ", դուք ասում եք Աստծոն, որ ներողություն եք խնդրում այն բանի համար, որ այդ ծրագրին թույլատրել եք ներթափանցել ձեր մեջ: Դուք չեք խնդրում Աստծոն ներել ձեզ, դուք Աստծոց օգնություն եք խնդրում, որպեսզի կարողանաք ներել ինքներդ ձեզ:

Հետո դուք սկսում եք կրկնել "Ես երախտապարտ եմ քեզ" և "Ես սիրում եմ քեզ": Երբ ասում եք "Երախտապարտ եմ քեզ", դուք շնորհակալություն եք հայտնում: Դուք ցուցադրում եք ձեր հավատը, որ խնդիրը կլուծվի այնպես, ինչպես ամենալավը կլինի բոլոր նրանց համար, ում հետ այն առընչվել է: "Ես սիրում եմ քեզ" ֆրազը` լճացած էներգիան փոխակերպում է հոսանքի: Այդ ֆրազն օգնում է վերականգնել կապն Աստծո հետ: Զրոյական վիճակը` սիրո վիճակն է և սահմանափակումների բացակայության վիճակը, այդ պատճառով դեպի այդ վիճակը տանող ճանապարհը դուք սկսում եք, արտահայտելով ձեր սերը:

Ամենն, ինչ տեղի է ունեում հետո, Աստծոց է կախված: Դուք կարող եք ինչ-որ գործողություններ կատարելու համար ոգեշնչում ստանալ: Ինչ էլ որ դա լինի, կատարեք: Եթե կասկածում եք, թե ինչպես վարվեք, օգտագործեք ապաքինման այդ նույն մեթոդը ձեր կասկածներից մաքրվելու համար: Երբ մաքրվեք, կիմանաք ինչ անել:

Sambitbaba
04.05.2016, 20:10
Ո՞Վ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՁԵՐ ԿՅԱՆՔԸ

Դ-ր Իհալիակալա Հյու Լինի կողմից





Շնորհակալ եմ, որ այս գլուխը կարդալու համար մնացել եք ինձ հետ: Շատ երախտապարտ եմ:

Ես շատ եմ սիրում Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդը և Լապա'աու կահունային, թանկագին Մորրնա Նալամակա Սիմեոնային, ով այնքան սիրալիր կիսվեց ինձ հետ այդ մեթոդով 1982 թվականի նոյեմբերին:

Այս հոդվածը հիմնված է իմ այն մտքերի վրա, որոնք 2005 թվականին ես գրի եմ առել իմ նոթատետրում:



9 հունվարի, 2005 թ.

Խնդիրները կարելի է լուծել, առանց գիտենալու, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում: Սրա հասկանալը և ընդունելը սփոփում է ինձ և լցնում է ուրախությամբ:

Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդը վերաբերվում է խնդիրների լուծմանը, ինչը գոյատևման ընդհանուր իմաստի մասն է: Խնդիրները լուծելիս հարկավոր է տալ երկու հարց. Ո՞վ եմ ես: Ո՞վ է ինձ կառավարում:

Տիեզերքի բնույթի ճանաչումը սկսվում է Սոկրատեսի ասույթից. "Ճանաչիր ինքդ քեզ":




21 հունվարի, 2005 թ.

Ո՞վ է կառավարում մեր կյանքը:

Մարդկանց մեծամասնությունը, գիտնականները ներառյալ, աշխարհին վերաբերվում են որպես ֆիզիկական էության: Դրան օրինակ կարող են ծառայել ԴՆԹ վերջին հետազոտությունները սրտի հիվանդությունների, քաղցկեղի և շաքարախտի ծագման պատճառների որոնումներում:


Պատճառի և հետևանքի օրենքը. ֆիզիկական մոդել

Պատճառ - Թերարժեք ԴՆԹ; Հետևանք - Սրտի հիվանդություններ, քաղցկեղ, շաքարախտ
Պատճառ - Ֆիզիկական; Հետևանք - Ֆիզիկական խնդիրներ, խնդիրներ արտաքին աշխարհի հետ


Ինտելեկտը, կամ Գիտակցությունը, համարում է, որ ինքը կարող է լուծել խնդիրները, որ տեղի ունեցող իրադարձություններն ինքն է կառավարում:

Իր "Սպառողի պատրանքը" գրքում Թոր Նորեթրանդերսը Գիտակցության լրիվ այլ պատկեր է նկարում: Նա վկայակոչում է գիտական, մասնավորապես Սան-Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Բենջամին Լիբեթի հետազոտությունները: Այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ մարդ որոշումն ընդունում է, նախքան կհասցներ գիտակցել, իսկ Ինտելեկտն այդ մասին ոչինչ չգիտի, չնայած հավատում է, որ գործում է սեփական հայեցողությամբ:

Նորեթրանդերսը նաև կատարել է հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ ուղեղն ընդունակ է ընկալել միայն 15-20 բայթ ինֆորմացիա վայրկյանում, այն ժամանակ երբ ինֆորմացիոն միլիոնավոր բայթեր չհետազոտված են մնում:

Եթե դա Ինտելեկտը կամ Գիտակցությունը չէ, ուրեմն ո՞վ է կառավարում մեր կյանքը:



8 փետրվարի, 2005 թ.

Վերաստեղծվող վերհիշողությունները կառավարում են այն, ինչ ըկալում է գիտակցությունը:

Գիտակցությունն ընկալում է փոխարինող, նմանական և արտացոլված վերաստեղծվող վերհիշողությունները: Գիտակցությունը տեսնում, զգում, իրեն պահում և որոշումներ է ընդունում այնպես, Ինչպես թելադրում է հիշողությունը: Գիտակցությունը գործում է անտեղյակ տեղի ունացածից, ելնելով վերհիշողություններից: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ընկալումը թելադրողը` վերհիշողություններն են:


Պատճառի և հետևանքի օրենքը.
Ինքնություն Հո'օպոնոպոնոյի միջոցով

Պատճառ- Գիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողություններ
Հետևանք - Ֆիզիկական` սրտի հիվանդություններ, ուռուցքաբանական հիվանդություններ, շաքարախտ; Մարմնի ֆիզիկական խնդիրներ; Խնդիրներ շրջապատող աշխարհի հետ


Մարմինն ու աշխարհը Գիտակցությունն ընկալում է որպես վերաստեղծվող վերհիշողություններ և շատ հազվադեպ` որպես Ոգեշնչում:




23 փետրվարի, 2005 թ.

Ենթագիտակցությունն ու Գիտակցությունը, որոնք Հոգու բաղկացուցիչ մասերից են, սեփական մտահղացումներ, մտքեր, զգացմունքներ և գործողություններ չեն արտադրում: Ինչպես ասվել է վերևում, կյանքի փորձն ու ընկալումը` կամ վերաստեղծվող վերհիշողություններ են գիտակցության մեջ, կամ Ոգեշնչում:



Բայց մենք, խեղաթյուրելով իրերի բուն իմաստը,
Իրադարձությունները մեկնում ենք յուրովի:
Շեքսպիր. "Հուլիոս Կեսար"




Կարևոր է հասկանալ, որ Հոգին իրադարձությունների ընկալումն ինքնուրույն չի արտադրում, նա տեսնում է դրանք այնպիսին, ինչպիսին են դրանք վերհիշողությունների տեսանկյունից: Հոգին իրեն զգում, պահում և վարվում է այնպես, ինչպես վերհիշողություններն են հուշում: Բայց երբեմն Հոգին տեսնում, զգում, իրեն պահում և վարվում է այնպես, ինչպես տեսնում, զգում, իրեն պահում և վարվում է Ոգեշնչումը:

Խնդիրները լուծելու հարցում կարևոր է գիտակցել, որ մարմինն ու աշխարհն ինքնին խնդիրներ չեն, իրականում խնդիրներ են Ենթագիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողությունների հետևանքնե՛րը: Ո՞վ է կառավարում մեր կյանքը:



Հոգի իմ, միջուկ մեղավոր աշխարհի,
Տրվելով խռովահույզ ուժերին գերի,
Դու տանջվում ես հոգևոր կարիքից
Եվ սպառվում որպես նախշ արտաքին պատերի:

Շեքսպիր, Սոնետ 146.

Sambitbaba
05.05.2016, 08:03
12 մարտի, 2005 թ.

Դատարկությունը` ինքնության, մտքի և Տիեզերքի հիմքն է: Դա վիճակ է, որը նախորդում է աստվածային Մտքից եկող ոգեշնչման`
ենթագիտակցության մեջ "ներարկմանը": Բոլոր գիտնականները գիտեն, որ Տիեզերքը ծագել է ոչնչից և, երբ ժամանակը գա, ոչինչ էլ կվերադառնա: Տիեզերքը սկսվում և ավարտվում է զրոյով:

Չարլզ Սեյֆե : "Վտանգավոր մտահղացման կենսագրությունը"
("Biography of Dangerous Idea")


Կրկնվող հիշողությունները վանում են ինքնության դատարկությունը և Ոգեշնչմանը չեն թողնում արտահայտվել: Այդ փոխարինումը վերացնելու, ինքնությունը վերականգնելու համար, Աստվածային Մտքով վերափոխելու օգնությամբ, հիշողությունները պետք է փոխակերպել դատարկության:


Մաքրվեք, ջնջեք, ջնջեք և գտեք ձեր սեփական Շանգերի-լան: Որտե՞ղ: Ձեր ներսում:

Մորրնա Նալամակու Սիմեոնա,
կահունա Լապա'աու



Ոչ պատերը բրոնզե, ոչ զնդանները,
Ոչ քարե աշտարակները, ոչ շղթաները
Չեն կարող ոգու ուժը սանձահարել:

Շեքսպիր. "Հուլիոս Կեսար"


22 մարտի, 2005 թ.

Կյանքը` Աստվածային Մտքի նվերն է: Եվ այդ նվերը տրված է միակ նպատակի` խնդիրները լուծելու ճանապարհով ինքնության վերականգնման համար: Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդն իրենից ներկայացնում է հինավուրց հավայացիների` խնդիրներ լուծելու պրոցեսի բարեփոխված տարբերակը կրկնության, ներման և փոխակերպման տեսքով:


"Մի դատեք և չպիտի դատվեք, մի պատժեք և չպիտի պատժվեք,
ներեցեք և ներում պիտի գտնեք":

Ավետարան Ղուկասի, Զ; 37.


Հո'օպոնոպոնոն ներգրավում է ինքնության չորս բաղկացուցիչ մասերից ամեն մեկի ամբողջական մասնակցությունը: Այդ չորսն են. Աստվածային Բանականությունը, Գերգիտակցությունը, Գիտակցությունը և Ենթագիտակցությունը: Այս մասերը սկսում են աշխատել որպես մի ամբողջականություն: Ամեն մի մաս կատարում է իր յուրահատուկ դերը, Գիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողություններ հանդիսացող խնդիրների լուծման ժամանակ:

Գերգիտակցությունն իրենից ներկայացնում է ազատ միտք, որի վրա Գիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողությունները չեն կարող ազդել: Այն միշտ ամբողջականություն է Աստվածային Գիտակցության հետ: Սակայն Աստվածային Բանականությունը փոխվում է, իսկ նշանակում է, որ փոփոխական է նաև Գերգիտակցությունը:

Ինքնությունը վերաբերվում է ոգեշնչմանն ու հիշողությանը: Բայց նրանցից մեկը միայն` կամ ոգեշնչումը, կամ հիշողությունը, - կարող է կառավարել Գիտակցությանը ժամանակի ամեն կոնկրետ պահին: Ինքնության հոգին ծառայում է միայն մեկ տիրոջ. սովորաբար դա հիշողության փշերն են, այլ ոչ Ոգեշնչման վարդերը:


30 ապրիլի, 2005 թ.


Ես ինքս եմ իմ փորձանքների
և ձախորդությունների արարիչը:

Ջոն Քլեր. "Ես եմ"


Դատարկությունն` ընդհանուր հիմք է, այն է, ինչը հավասարակշռում է ամենայն գոյը, "կենդանին" և "ոչ-կենդանին": Դա աննկարագրելի և անվերջ հիմքն է ամբողջ` տեսանելի և անտեսանելի Տիեզերքի:


Մենք որպես հիմք ընդունունում ենք այն ակնհայտ ճշմարտությունը,
որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված....

Թոմաս Ջեֆերսոն
Անկախության հռչակագիրը


Վերաստեղծվող վերհիշողությունները տեղափոխում են ինքնության ընդհանուր հիմքը, Գիտակցության Հոգին տեղաշարժելով Դատարկության և Անվերջության իր բնական դիրքից: Չնայած վերհիշողությունները տեղաշարժում են Դատարկությունը, նրանք այն ոչնչացնել չեն կարող: Ինչպե՞ս կարելի է ոչնչացնել ոչինչը:


Ինքն իր մեջ պառակտված տունը կանգուն մնալ չի կարող:

Աբրահամ Լինքոլն


5 մայիսի, 2005 թ.

Ինքնությունն` ինքնություն դառնալու համար անհրաժեշտ է Հո'օպոնոպոնոյի մեթոդի մշտական պրակտիկա: Ինչպես և վերհիշողությունները, Հո'օպոնոպոնոյի մեթոդն արձակուրդ գնալ չի կարող: Նրան չի կարելի թոշակի ուղարկել: Անդադարելի ընթացքը կանգնեցնել չի կարելի...


12 մայիսի, 2005 թ.

Գիտակցությունը կարող է նախաձեռնել Հո'օպոնոպոնոյի պրոցեսը, որպեսզի ազատվի վերհիշողություններից: Կամ էլ նա կարող է կապել այդ վերհիշողությունները մտածմունքների և ամոթի հետ:

1. Գիտակցությունը նախաձեռնում է Հո'օպոնոպոնոյի` խնդիրները լուծելու պրոցեսը, դիմելով Աստվածային Գիտակցությանը, որպեսզի վերջինս վերհիշողությունները փոխակերպի Դատարկության: Գիտակցությունը գիտի, որ խնդիրները` Մտքում վերաստեղծվող վերհիշողություններ են, և որ ինքն ամբողջովին (100%) պատասխանատու է այդ խնդիրների համար: Գիտակցության խնդրանքն ուղարկվում է ցած` Ենթագիտակցություն:
2. Այդ խնդրանքի վայրընթաց հոսանքը խնամքով ջնջում է վերհիշողությունները` դրանք փոխակերպելու համար: Հետո խնդրանքը փոխանցվում է վեր` Ենթագիտակցությունից Գերգիտակցություն:
3. Գերգիտակցությունը ստուգում է խնդրանքը և կատարում է անհրաժեշտ փոփոխություններ: Քանի որ Գերգիտակցությունը միշտ կապ ունի Աստվածային Մտքի հետ, ուրեմն հնարավորություն ունի խնդրանքը ստուգել և փոփոխություններ մտցնել: Հետո խնդրանքն ուղարկվում է Աստվածային Մտքին` վերջնական որոշում կայացնելու համար:
4. Գերգիտակցությունից ստացած խնդրանքն ուսումնասիրելուց հետո Աստվածային Բանականությունը փոխակերպված էներգիան ուղարկում է ցած, Գերգիտակցություն:
5. Փոխակերպված էներգիան Գերգիտակցությունից հոսում է Գիտակցություն:
6. Հետո փոխակերպված էներգիան Գիտակցությունից հոսում է Ենթագիտակցություն: Սկզբում այն չեզոքացնում է խնդրանքի մեջ ընդգրկված վերհիշողությունները: Չեզոքացված էներգիան ազտավում և կուտակվում է, տեղ ազատելով Դատարկության համար:

Sambitbaba
05.05.2016, 08:26
12 հունիսի, 2005 թ.

Մտածմունքներն ու ամոթը վերաստեղծվող վերհիշողություններ են:

Հոգին կարող է ոգեշնչված լինել Աստվածային Մտքի կողմից առանց որևէ տեղեկության այն մասին, թե ինչ է կատարվում: Ոգեշնչման, Աստվածային արարման գործողության համար միակ պահանջն է, որ ինքնությունն ինքնություն դառնա: Իսկ ինքնության հասնելու համար անհրաժեշտ է անընդհատ մաքրել վերհիշողությունները:

Վերհիշողությունները Գիտակցության մշտական ուղեկիցներն են: Նրանք երբեք Գիտակցությունը չեն լքում: Վերհիշողությունները երբեք չե՛ն դադարեցնում իրենց մշտական վերաստեղծումը:

Վերհիշողություններից մեկընդմիշտ ազատագրվելու համար, նրանք պետք է ջնջվեն մինչև Զրոյական վիճակ:



Դա տեղի ունեցավ 1971 թվականին Այովա նահանգում, երբ ես երկրորդ անգամ խելակորույս սիրահարվեցի: Ծնվեց մեր դուստրը, իմ թանկագին Մ-ն:

Երբ նայում էի, թե ինչպես է իմ կինը խնամում Մ-ին, ես ավելի շատ սեր էի զգում նրանց հանդեպ: Այժմ ես երկու սքանչելի մարդ ունեի, ում սիրում էի:

Այն ամառ, քոլեջն ավարտելուց հետո, կնոջս հետ մենք ունեինք ընտրություն` վերադառնալ տուն` Հավայիի, կամ շարունակել ուսումն Այովայում:

Մենք որոշեցինք մնալ, և մեր մոտ անմիջապես երկու խնդիր ծագեց: Նախ, Մ-ն անվերջ լաց էր լինում սկսած այն պահից, երբ նրան դուրս գրեցին ծննդատնից: Եվ երկորորդ, մեզ բաժին ընկավ Այովայում վերջին հարյուր տարվա ընթացքում ամենացուրտ ձմեռը: Ամեն առավոտ ես ստիպված էի ծեծել մուտքի դռան ցածի մասը, որպեսզի դրսից սառցակալած դուռը բացվի:

Երբ Մ-ն մեկ տարեկան դարձավ, նրա վերմակների վրա սկսեցին արյան հետքել հայտնվել: Միայն այժմ, երբ գրում եմ այս նախադասությունը, ես հասկացա, որ նրա անընդմեջ լացն արդյունքն էր լուրջ մաշկային հիվանդության, որն ախտորոշվեց հետագայում:

Ես լալիս է գիշերները, դիտելով, թե ինչպես անհանգիստ քնի մեջ Մ-ն քրքրում է իր մաշկը: Օրգանական դեղամիջոցները նրան բացարձակապես չէին օգնում:

Երբ լրացավ Մ-ի երեք տարին, արյունն արդեն անընդհատ հոսում էր նրա արմունկների և ծնկերի մաշկի ճաքերից: Նմանապես արյուն էր հայտնվում մատների հոդերի վրայի մաշկի ճաքերին: Իսկ մատներն ու վիզը պատված էին պինդ կեղանքով:

Մի անգամ, ինը տարի անց, երբ մենք վերադարձանք Հավայիի, ես մեքենան վարում էի դեպի տուն: Մեքենայում էին նաև Մ-ն ու նրա քույրիկը: Հանկարծ, բացարձակապես անգիտակցաբար, ես թեքեցի մեքենայի ղեկը և քիչ անց հայտնաբերեցի, որ գնում եմ Վայկիկի:


"Օ, դուք, երեխեք, որոշել եք այցի գալ ինձ", - ցածր ձայնով ասաց Մորրնան, երբ մենք երեքով մտանք նրա ընդունարան: Դասավորելով սեղանին թափթփված թղթերը, նա նայեց Մ-ին: "Դու ցանկանում ես ինձ ինչ-որ բան հարցնե՞լ", - քնքշանքով հարցրեց նա:

Մ-ն բացեց իր ափերն ու ցույց տվեց նրանց վրա դրոշմված տարիների ցավն ու տառապանքները: Նրա ձեռքերն արդեն նման էին հինավուրց մագաղաթների: "Լավ, մոտեցիր ինձ", - ասաց Մորրնան ու փակեց աչքերը:


Ի՞նչ արեց այն պահին Մորրնան... Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդի հեղինակը կիրառեց իր մեթոդը: Մեկ տարի անց, հիվանդության 13 տարիներից հետո, մշտական արյունահոսությունները, ցավը, վախը, վիշտը և դեղամիջոցներ ընդունելը մնացին անցյալում:

Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդի
ուսանող



30 հունիսի, 2005 թ.

Կյանքի իմաստն այն է, որպեսզի հասնեք ինքնության ինչպես ստեղծել է ձեզ Աստված իր կերպ և նմանությամբ, այսինքն, լինել Դատարկություն և Անվերջություն:

Ամբողջ կենսափորձն իրենից ներկայացնում է վերաստեղծվող վերհիշողություններ և Ոգեշնչում: Դեպրեսիաները, մտորումները,ամոթը, կարիքը, ատելությունը, զայրույթը, վրդովմունքը և վիշտը`դա այն է, ինչը Շեքսպիրն իր սոնետներից մեկում անվանել է "տխուր հաշվարկն ամենի, ինչ ապրել ես կյանքում":

Գիտակցությունն ունի ընտրություն. նա կարող է սկսել անընդհատ մաքրման պրոցեսը կամ կարող է թույլատրել վերհիշողություններին անընդհատ վերաստեղծել խնդիրներ:



12 դեկտեմբերի, 2005 թ.

Ինքնուրույն աշխատող Գիտակցությունն արհամարհում է Աստվածային Մտքի ամենաթանկարժեք նվերը` ինքնությունը: Ըստ էության, նա տեղեկացված չէ խնդիրների իսկական պատճառի մասին: Այդ անգիտությունը բերում է խնդիրների ոչ էֆեկտիվ լուծմանը: Խեղճ հոգին, ամբողջ կյանքի ընթացքում խոցելի է մնում մշտական, անպետք վշտի առջև: Որքան տխուր է դա: Գիտակից Միտքը պետք է արթնացվի` ինքնության նվերը որպես "ճանաչելիության սահմաններից դուրս երջանկություն" ընկալելու համար: Ինքնությունն աննկարագրելի է և հավերժական, ինչպես նրա արարիչը, Աստվածային Բանականությունը: Սերնդե սերունդ անգիտության հետևանք են անիմաստ և անխիղճ աղքատության, հիվանդության, պատերազմների և մահվան կեղծ իրականությունները:



24 դեկտեմբերի, 2005 թ.

Ֆիզիկական աշխարհն ինքնության ներքո տեղի ունեցող վերհիշողությունների և Ոգեշնչման ազդեցության արդյունքն է: Փոխեք ինքնության վիճակը` և կփոխվի ձեզ շրջապատող ֆիզիկական աշխարհը:

Ո՞վ է ղեկավարում: Ոգեշնչու՞մը, թե վերաստեղծվող վերհիշողությունները: Ընտրում է Գիտակցությունը:

Sambitbaba
05.05.2016, 21:19
7 փետրվարի, 2006 թ.


Ստորև դիտարկվում են Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության մեթոդի` խնդիրները լուծելու չորս պրոցեսները, որոնք կարելի է կիրառել վերաստեղծվող վերհիշողությունների ջնջման օգնությամբ Գիտակցության մեջ ինքնությունը վերականգնելու համար:


1. "Ես սիրում եմ քեզ": Երբ Հոգին ընկալում է վերաստեղծվող վերհիշողությունները որպես խնդիրներ, մտովի ասացեք այդ խնդիրներին. "Ես սիրում եմ ձեզ, թանկագին վերհիշողություններ: Ես շնորհապարտ եմ ձեզ, ձեզ և ինձ ազատություն շնորհելու համար": "Ես սիրում եմ քեզ" ֆրազը մտովի կարելի է կրկնել նորից ու նորից: Վերհիշողությունները երբեք արձակուրդ չեն գնում և երբեք չեն լքի ձեզ, քանի դուք նրանցից չեք հրաժարվել: "Ես սիրում եմ քեզ" ֆրազը կարելի է օգտագործել նույնիսկ այն ժամանակ, երբ դուք խնդիրների պատճառը չգիտեք: Այն կարելի է օգտագործել յուրաքանչյուր գործ սկսելուց առաջ, օրինակ, հեռախոսային զանգին պատասխանելուց առաջ, կամ ավտոմեքենայով ինչ-որ տեղ գնալուց առաջ:

"Սիրեցեք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարություն արեք..."
Ավետարան Ղուկասի, Զ-27

2. "Ես երախտապարտ եմ քեզ": Այս խոսքերը կարելի է արտասանել "Ես սիրում եմ քեզ" ֆրազի հետ միասին կամ նրա փոխարեն: Այս խոսքերը նույնպես կարելի է կրկնել նորից ու նորից:

3. Երկնագուն արևային ջուր: Խնդիրները լուծելու հիանալի մեթոդներից մեկն է` մեծ քանակությամբ ջուր, մասնավորապես "երկնագույն արևային ջուր" խմելը: Վերցրեք երկնագույն ապակե մի տարա ոչ մետաղե կափարիչով և ջուր լցրեք: Դրեք այդ տարան արևի լույսի կամ շիկացման լամպի (ոչ ցերեկային) տակ ամենաքիչը մեկ ժամ: Երբ ջուրը ողողվի լույսով, կարելի է օգտագործել այն տարբեր միջոցներով: Խմեք այն: Նրանով կերակուր պատրաստեք: Շաղախվեք նրանով բաղնիքից հետո: Մրգերն ու բանջարեղենները սիրում են, երբ իրենց լվանում են "երկնագույն արևային ջրով": Ինչպես "Ես սիրում եմ քեզ" և "Ես երախտապարտ եմ քեզ" ֆրազների կրկնողության ընթացքում, "երկնագույն արևային ջուրը" նույնպես ջնջում է Գիտակցության մեջ խնդիրներ վերաստեղծող վերհիշողությունները: Այդ պատճառով խմե՛ք ջուրը և ջնջեք դրանք հավերժ:

4. Ելակ և հապալաս: Այս հատապտուղները նույնպես ջնջում են վերհիշողությունները: Դրանք կարելի է ուտել թարմ և չորացրած, որպես մրգախյուս, մուրաբա և նույնիսկ որպես օշարակ պաղպաղակի վրա:



27 դեկտեմբերի, 2005 թ. (վերհիշելով 2005 թ.)


Մի քանի ամիս առաջ ինձ մոտ մտահղացում ծնվեց ստեղծել Հո'օպոնոպոնոյի միջոցով ինքնության հիմնական "դերակատարների" "խոսող" բառարան: Ազատ ժամանակ դուք կարող եք նրանց հետ ծանոթանալ:


Ինքնություն: - Ես` Ինքնությունն եմ: Ես բաղկացած եմ չորս տարրերից. Աստվածային Մտքից, Գերգիտակցությունից, Գիտակցությունից և Ենթագիտակցությունից: Իմ հիմքը` Դատարկությունն ու Անվերջությունը`, - Աստվածային Մտքի ճշգրիտ պատճենն է:

Աստվածային Բանականություն: - Ես` Աստվածային Բանականությունն եմ: Ես Անվերջությունն եմ: Ես Ինքնության և Ոգեշնչման արարիչն եմ: Վերհիշողությունները ես փոխակերպում եմ Դատարկության:

Գերգիտակցություն: - Ես` Գերգիտակցությունն եմ: Դիտարկում եմ Գիտակցությանն ու Ենթագիտակցությանը: Աչքի եմ անցկացնում և անհրաժեշտ փոփոխություններ եմ մտցնում Հո'օպոնոպոնոյի` Գիտակցության կողմից նախաձեռնված, Աստվածային Մտքին ուղղված խնդրանքի մեջ: Ենթագիտակցության մեջ վերաստեղծված վերհիշողություններն ինձ վրա ոչ մի ազդեցություն չեն գործում: Ես միշտ ամբողջականություն եմ Աստվածային Արարչի հետ:

Գիտակցություն: - Ես` Գիտակից Միտքն եմ: Ես օժտված եմ ընտրության շնորհով: Ես կարող եմ չդադարող վերհիշողություններին թույլ տալ թելադրել տեղի ունեցածի ընկալումը Ենթագիտակցությանն ու ինձ, կամ կարող եմ նախաձեռնել ազատագրումն այդ վերհիշողություններից Հո'օպոնոպոնոյի մշտական պրոցեսի օգնությամբ: Ես կարող եմ խնդրանք ուղարկել Աստվածային Մտքին այն մասին, որ ինձ ղեկավարեն:

Ենթագիտակցություն: - Ես` Ենթագիտակցական Միտքն եմ: Ես ծառայում եմ որպես պահոց` արարման սկզբից կուտակված բոլոր վերհիշողությունների համար: Ես այն տեղն եմ, որտեղ փորձն ընկալվում է որպես վերաստեղծվող վերհիշողություններ կամ որպես Ոգեշնչում: Ես այն տեղն եմ, որտեղ մարմինն ու շրջապատող աշխարհը գտնվում են վերաստեղծվող վերհիշողությունների կամ Ոգեշնչման տեսքով: Ես այն տեղն եմ, որտեղ խնդիրներն ապրում են որպես վերհիշողությունների հակազդեցություններ:

Դատարկություն: - Ես` Դատարկությունն եմ: Ես հիմքն եմ Ինքնության և Տիեզերքի: Ես` այն տեղն եմ, որտեղ Ոգեշնչումը սկիզբ է առնում Աստվածային Մտքից, Անվերջությունից: Ենթագիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողությունները, չթողնելով Ոգեշնչմանը գործել Աստվածային Մտքի կողմից, փոխարինում են, բայց չեն ոչնչացնում ինձ:

Անվերջություն: - Ես` Անվերջությունն եմ, Աստվածային Բանականությունը: Ոգեշնչման հոսանքը, որ որպես նուրբ վարդ ինձանից գալիս է դեպի Դատարկություն և Ինքնություն, հեշտությամբ կարող է փոխարինվել վերհիշողությունների փշերով:

Ոգեշնչում: - Ես` Ոգեշնչումն եմ: Ես` արարումն եմ Անվերջության, Աստվածային Մտքի: Ես ծագում եմ Ենթագիտակցության մեջ, Դատարկությունից: Ես ընկալվում եմ որպես բացարձակ նոր մի բան:

Հիշողություն: - Ես` հիշողությունն եմ: Ես` անցյալի ընկալման ձայնագրությունն եմ Ենթագիտակցության մեջ: Նախաձեռնության դեպքում ես վերաստեղծում եմ անցյալ ընկալումներս:

Խնդիր: - Ես` խնդիրն եմ: Ես` Ենթագիտակցության մեջ անցյալ ընկալումները վերաստեղծող հիշողություն եմ:

Ընկալում: - Ես` ընկալումն եմ: Ես` Ենթագիտակցության մեջ վերաստեղծվող վերհիշողությունների կամ Ոգեշնչման էֆեկտն եմ:

Գործառնական համակարգ: - Ես` գործառնական համակարգն եմ: Ես գործառնում եմ Ինքնությունը` Դատարկության, Ոգեշնչման և Հիշողության օգնությամբ:

Հո'օպոնոպոնո: - Ես` Հո'օպոնոպոնոն եմ: Ես խնդիրները լուծելու հինավուրց հավայական միջոց եմ, ժամանակակից կիրառման համար վերափոխված Մորրնա Նամալակու Սիմեոնայի, Լապա'աու կահունայի կողմից, ով 1983 թվականին ճանաչվել է որպես "կենդանի գանձ": Ես բաղկացած եմ երեք էլեմենտներից. կրկնողությունից, ներումից և փոխակերպումից: Ես ինձանից ներկայացնում եմ խնդրանք, որը Գիտակցությունը հղում է Աստվածային Մտքին վերհիշողությունները մաքրելու և ինքնությունը վերականգնելու համար: Իմ սկիզբն ընկած է Գիտակցության մեջ:

Կրկնողություն: - Ես` կրկնողությունն եմ: Ես Հո'օպոնոպոնոյի պրոցեսի սկիզբն եմ, որ Գիտակցության մեջ նախաձեռնվել է դեպի Աստվածային Միտքը հղված խնդրանքի տեսքով: Խնդիրն իրենից ներկայացնում է ցանկություն` վերհիշողությունները փոխակերպել Դատարկության: Իմ օգնությամբ Գիտակցությունն իմանում է Ենթագիտակցության մեջ վերաստեղծվող խնդիրների համար իր պատասխանատվության մասին:

Ներում: - Ես` ներումն եմ: Կրկնողության հետ միասին, ես Գիտակցության խնդրանքն եմ, հղված Աստվածային Արարչին, Ենթագիտակցության մեջ վերհիշողությունները Դատարկության փոխակերպելու համար: Գիտակցությունը ոչ միայն ցավում է, այլև Աստվածային Մտքից ներողություն է խնդրում:

Փոխակերպում: - Ես` փոխակերպումն եմ: Աստվածային Բանականությունն օգտագործում է ինձ վերհիշողություններից ազատվելու, դրանք չեզոքացնելու և Ենթագիտակցության մեջ Դատարկության փոխակերպելու համար: Կիրառել ինձ կարող է միայն Աստվածային Բանականությունը:

Երջանկություն: - Ես` Երջանկությունն եմ: Ես` Ինքնությունն եմ:


Ես ցանկանում եմ ձեզ խաղաղություն ճանաչելիության սահմաններից դուրս:
Օ Կա Մալիհուա նոու մի օյե:

Խաղաղություն ձեզ:
Իհալիակալա Հյու Լին, փիլիսոփայության դոկտոր:

Sambitbaba
05.05.2016, 21:27
ՎԵՐՋԱԲԱՆ


Հո'օպոնոպոնոյի ինքնության մեթոդը ստեղծողի և նրա առաջին ուսուցիչ, մեր թանկագին Մորրնա Նալամակու Սիմեոնայի սեղանին դրված էր մի փոքրիկ աղյուսակ, որի վրա գրված էր "Peace begins with me", ինչը կարելի է թարգմանել որպես "Խաղաղությունն սկսվում է ինձանից":

Ես վկան էի այդ խաղաղության, որը շրջապատոում էր մեզ, մեր համատեղ աշխատանքի և ճամփորդությունների ընթացքում, սկսած 1982 թ. դեկտեմբերից մինչև 1992 թ. փետրվարյան այն ճակատագրական օրը գերմանական Կիրհեյմում: Նույնիսկ երբ Մորրնան պառկած էր մահվան մահիճում լիակատար քաոսի կենտրոնում, նա այնպիսի հանգստություն էր ճառագում, ինչը դուրս է մարդկային ընկալումից:

Ինձ համար մեծ հաջողություն և պատիվ էր տաս տարիների ընթացքում սովորել Մորրնայի մոտ: Այն ժամանակներից ես շարունակում եմ զբաղվել Հո'օպոնոպոնոյի ինքնության մեթոդով: Ես ուրախ եմ, որ իմ բարեկամի, Ջո Վիտալեի օգնությամբ, այդ մեթոդի մասին լուրը կարող է տարածվել ամբողջ աշխարհում:

Ճշմարտությունը պետք է հասնի ձեզ իմ միջոցով, քանի որ մենք բոլորս մի ամբողջություն ենք և ամեն ինչ տեղի է ունենում այդ ամբողջության ներսում:



Խաղաղություն ինձ,
Իհալիակալա Հյու Լին