PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիտարկմանը նվիրված դիտարկում. արտամրցութային

StrangeLittleGirl
14.04.2015, 23:32
Ճիշտն ասած, սկզբում նպատակս ուղղակի համերգից առաջ տարածքի դիտարկում անելն էր, բայց ընթացքում էնքան հետաքրքիր բաներ էղան, էնքան շատ գրեցի, որ որոշեցի դիտարկածիս մի մասը հանել-գցել, մի մասն էլ ավելացնել տարածքը լքելուց հետո, հետո տեղադրել: Սա ավարտում գործ չէի անվանի, որովհետև աշխատելու տեղ կա, բայց ինքը չորով դիտարկում էլ չի: Մի խոսքով, էկեք քննարկենք, տեսնենք ինչ ա դուրս գալիս: Համ էլ քանի հիշողություններս թարմ են, սպասում եմ հարցերի: Դե անանուն մասնակցելն ընդհանրապես իմաստ չուներ

Դիտարկում

Վեգա: Երկուշաբթի երեկո: Համերգից առաջ: Մեծ կատարողների դեպքում երբ ասվում է, որ դռները բացվում են ժամը յոթին, նշանակում է՝ պետք է առնվազն հինգին դռների մոտ լինել բեմի մոտ լավ տեղ ապահովելու համար: Իսկ երբ ելույթ է ունենում մի խումբ, որը մեկ այլ մեծ կատարողի համերգներն բացում, կարող ես գալ յոթ անց կես, ու բարը կիսադատարկ է լինում:
Եվ դա բար է՝ փոքր տարածքով, ցածր բեմով, անգամ նստելու տեղեր ունի ու սեղաններ, որովհետև կազմակերպիչները գիտեն, որ չկան բավականաչափ խելառ երկրպագուներ, որոնք կխցկվեն սեղանների դիմաց՝ բեմին մոտ:

Յոթ անց կես բարում հազիվ վեց զույգ մարդ կա: Բոլորը նստած են: Զույգ ասելով բնավ նկատի չունեմ տղա-աղջիկ զույգերին, այլ մարդկանց, որոնք միասին են եկել: Ես մենակ եմ: Ուսումնասիրում եմ տարածքն ու նկատում, որ միայն բարձր սեղանների մոտ ազատ տեղ կա: Բարից լցնովի Թուբորգ կլասիկ եմ վերցնում, նստում բարձր սեղաններից մեկի մոտ՝ բարձր աթոռին: Հիմա հանդիսատեսին ուսումնասիրելու ժամանակն է:
Բարը կամաց-կամաց լցվում է, ավելի աղմկոտ դառնում: Զույգերից մի քանիսը եռյակներ ու քառյակներ են դարձել: Միակ մենակ եկածը հիսունին մոտ մի տղամարդ է՝ կարճ կտրած ալեխառն մազերով, մի երկու օր առաջ սափրված, բարձրահասակ, ակնոցավոր, խոժոռ հայացքով: Երևում է՝ բարի մշտական հաճախորդներից է: Մեջքով հենվել է աթոռի թիկնակին, մի ձեռքին գարեջրի շիշ է: Ոտքը գցել է ոտքին ու օդում մնացած ոտքը դանդաղ օրորում է՝ երաժշտությանը համահունչ: Հատուկ Մեֆի համար. Երաժշտությունը 2010-ականների ինդի ինչ-որ մի բան է, որը ճանաչելու համար մի քիչ շատ մեծ եմ:

Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:

Բացող խումբը բեմ է բարձրանում: Տասնվեց-տասնյոթ տարեկան դանիացի տղաներ են: Դանիերեն դեպրեսիվ երգ են երգում: Վատը չեն: Դանիուհին ժպիտը դեմքին գոհունակությամբ ռիթմի հետ գլուխը թափահարում է:
Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ: Դանիուհին ձեռքով է անում: Մոտենում է, նստում նրա կողքի դատարկ աթոռին:
- Ի՞նչ կխմես,- անգլերեն հարցնում է տղամարդը:
Կնոջ պատասխանը չի լսվում: Քիչ անց տղամարդը վերադառնում է երկու գարեջուր ձեռքին: Կորոնայի շիշը տալիս է կնոջը, ինքը լցնովի Թուբորգ է խմում: Կինը բեմի վրայի տղաներից մեկին ցույց է տալիս, ականջին ինչ-որ բան ասում:
Երգն ավարտվում է: Հանդիսատեսը ծափահարում է: Կինը ոգևորված գոռում է:
- Սա մեր երկրորդ համերգն է,- հայտարարում է երկար մազերով, նուրբ արտաքինով մենակատարը:
Կինն նորից գոռում է:
- Լա՞վն էր երգը,- հարցնում է մենակատարը:
- Շա՜տ լավն էր,- գոռում է կինը:
Սկսվում է երկրորդ երգը: Կինը նայում է ինձ, ժպտում է, նայում է բեմին: Երբեմն գարեջրից կում է անում, երբեմն՝ ինչ-որ բան ասում տղամարդուն, որը չի լսվում:
Հայացքս բլոկնոտից բարձրանում է բեմին: Իրոք լավն են տղաները: Անունը ֆիքսեմ. Profeti: Դանիայում հաստատ մի օր հայտնի են դառնում:
Հայացքս թեքում եմ հանդիսատեսին: Մեծ մասը տղաների տարիքին են: Երևի նրանց ընկերներն են:
Մենակատարը հերթական երգը ներկայացնելիս ասում է, որ իր մայրն այն ծիծաղելի է համարում ու նայում է հանդիսատեսի խորքերը: Անկյունի բարձր սեղանի մոտ նստած միջին տարիքի կանանցից մեկը ժպտում է: Երգը Նիկոլայ Նորլունդին է հիշեցնում:
Տղան հայտարարեց, որ վերջին երգն են կատարում, խնդրեց իրենց հետևել Ֆեյսբուքում, հետն էլ էլի բաներ ասաց, որ չհասկացա: Կինը շիշը վերցրեց և շրխկացրեց տղամարդու բաժակին: Երաժշտության տակ նրա օրորվելու ամպլիտուդը մեծացավ: Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին:
Կինը հեռախոսը հանեց, որ ֆոտո անի: Նայեցի էկրանին, որ տեսնեմ, թե ֆոկուսը տղաներից որի վրա է բռնում: Բայց բոլորին հավասարապես ֆիքսեց:
Տղամարդը հեռախոսի էկրանին ինչ-որ բան է ցույց տալիս կնոջը: Ինչ-որ բան են խոսում անգլերեն, որից որսում եմ.
- Կգրեմ նրան,- ասում է կինը:
- Ընտանեկան հիվանդություն է,- նորից կինը:
Տղամարդը հյուսիսամերիկյան առոգանություն ունի, բայց կոնկրետ աշխարհագրությունը չեմ կարողանում ֆիքսել: Կնոջ դանիական առոգանությունը հազիվ է զգացվում:
Տղաները վերջացնում են, ու բարը սկսում է դատարկվել: Մինչև The Once-ի ելույթն ընդմիջում է: Բեմը վերադասավորում են:
- She did trouble and… - կինը սկսեց ինչ-որ երգ երգել: Կոնտեքստից մի կերպ հասկանում եմ, որ տղամարդու դստեր մասին են խոսում:
- Ես բրիտանական իքս-ֆակտորն եմ սիրում,- ասում է տղամարդը:
Կանգնում է:
- Հույս ունեմ՝ տղայիս լանչին կբռնացնեմ,- տղամարդը հանում է հեռախոսը և դուրս գնում:
Նոր մարդիկ են գալիս, գրկելով ողջունում ավելի վաղ եկած իրենց ծանոթ մարդկանց:

Խմբի կիթառահարը մտնում է բար, մոտենում կնոջը, գրկում նրան, միանում հանդիսատեսի մի այլ խմբի ու զրույցի բռնվում: Գալիս է նաև հարվածահարը: Նույնպես գրկում է կնոջը, սկսում նրա հետ զրուցել: Հարվածահարի վրայից ծխախոտի հոտ է փչում: Ձեռքին Թուբորգի շիշ է: Կանգնել են ուղիղ դիմացս, ինչը ներվայնացնող է. բեմը չեմ տեսնում:

Մենակատարը նույնպես մոտենում է կնոջը, գրկում ու թուշը պաչում:

Տղամարդը վերադառնում է, ինձնից թույլտվություն խնդրում, որ բաժակը սեղանին դնի: Բաժակի մեջ ջուր է: Մի քանի քայլ հետ է կանգնում, մինչ կինը զրուցում է մենակատարի հետ: Մենակատարը դեմքով դեպի ինձ է, կինը՝ մեջքով: Կնոջ ուսի վրայից նայում է ինձ ու ժպտում է:

Տղամարդն ինձ հարցնում է, թե ինչ եմ անում: Ասում եմ, թե՝ գրելու վարժություն է, դիտարկում եմ անում: Հարցնում է՝ օգնու՞մ է: Ասում եմ՝ կերպար զարգացնելու համար լավ է:
- Լավ, չեմ խանգարում,- ասում է ու մի քայլ հետ գնում:
Մի քանի վայրկյան անց նորից մոտենում է.
- Իմ մասին հո չե՞ս գրում:
- Չէ, շատ մոտիկ եք կանգնած դրա համար,- ասում եմ ու գլուխս բարձրացնում՝ ձևացնելով, թե խորքերում կանգնածներին եմ դիտարկում:
Կինը շրջվում է, տղամարդուն ներկայացնում մենակատարին:
- Իմ second cousin-ն է,- ասում է:
- Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:
Սկսում են ընտանեկան կապեր քննարկել: Կինն ու տղամարդն ընդհանուր մեծ պապ ունեն:
- Նրա հայրն իմ մոր զարմիկն է,- շարունակում է տղամարդը,- Դանիան փոքր երկիր է, բոլորը բարեկամ են:
Զրույցից կտրտանքներ են հասնում ինձ: Տղամարդը գովում է կատարումը:
- Կանադայից եկել եմ այստեղ, որ ձեզ լսեմ:
Բեմ է բարձրանում The Once-ը՝ Էնդրյուն, Ջերին ու Ֆիլը: Դիտարկումը դադարեցնում եմ: Կանգնում եմ հենց իմ սեղանի դիմաց՝ բեմից ընդամենը մի մետր հեռու, առաջին շարքում:
Համերգի ընթացքում լիքը կատակներ են հնչում, զրույց հանդիսատեսի հետ, պատմություններ: Երգացնում են հանդիսատեսին:
Երգում եմ, պարում, արձագանքում նրանց հարցերին: Իսկ երբ հասնում են վերջին երգին ու անունը հայտարարում, բացականչում եմ: Ֆիլը զարմանում է, որ երգն իմացողներ կան: Առաջարկում է, որ ես էլ հետները երգեմ: Ծիծաղում եմ:
Համերգից հետո խմբի դիսկն եմ գնում: Ջերին ինքնագիր է տալիս: Գրկում է ինձ:
- Կարևոր էր իմ կյանքի այս պահին այստեղ գտնվելը,- ասում եմ:
- Հասկանում եմ՝ ինչ ես զգում,- ասում է ու ձեռքս սեղմում,- պինդ կաց:
Հեռանում եմ՝ մյուսներին Ջերիի հետ շփվելու հերթ տալով: Հագնում եմ կուրտկաս: Բացող խմբի մենակատար տղան կողքս կանգնած է:
- Կանադայի՞ց ես եկել,- հարցնում է:
- Չէ՛, այստեղ եմ ապրում:
- Բա ո՞նց է, որ նրանց բոլոր երգերը գիտեիր:
- Ծանոթ եմ նրանց Փասենջերի համերգից:
- Ռիվյու՞ ես գրում:
- Չէ, գրող եմ, ստեղծագործում եմ,- իմ ասածից ծիծաղս գալիս է,- դուք էլ էիք շատ լավը, կհետևեմ ձեզ:
- Հա, կապի մեջ մնա,- ասում է,- ֆեյսբուքով,- ու գրկում է:
Դուրս եմ գալիս: Վեգայի մեծ դահլիճում մեկ այլ համերգ է ավարտվել, ու դրսում լիքը մարդ կա: Անկյունում Ֆիլը կանգնած ծխում է, շուրջը ոչ ոք չկա: Մոտենում եմ:
- Լավ տժժում էիր,- ասում է:
- Ապրեք,- ասում եմ,- ընտիր համերգ էր: Հույս ունեմ՝ մյուս անգամ ավելի մեծ բեմերում կլինեք:
- Սա էլ էր լավ,- ասում է,- կապի մեջ մնա,- ու գրկում է,- էլի կգաս մեր համերգներին:
- Անպայման: Եթե Կոպենհագեն գաք:
- Գալու ենք: Հրաշալի քաղաք է:

ivy
15.04.2015, 02:40
Բյուր, ես քեզ հաճախ եմ ասել, որ գրածներդ «չոր» են, ու որ էդ ինձ համար էդքան էլ դրական կողմ չի:
Մտածում եմ, դիտարկումները լրիվ քո տարրն են, որովհետև հենց տենց չոր էլ պիտի գրվի, ոնց որ դու սովորաբար գրում ես: Լավ, գուցե դիտարկման դեպքում՝ մի քիչ ավելի չոր... Ինչևէ:
Բայց ուզում եմ ասել, որ հիմա էդ տիպի շարադրանքդ հեչ չի խանգարում ինձ լիովին հաճույք ստանալ գրածներիցդ: Էս էլ հավեսով կարդացի. ամբողջ պատկերն եկավ աչքիս առաջ:
Էն էր հավես, որ տեղ-տեղ դիտարկում էր, տեղ-տեղ՝ դիտարկման դիտարկում, տեղ-տեղ էլ՝ լրիվ պատմվածք:
Շատ լավն էր :)
Ես սենց էլ կթողնեի:

Գալաթեա
15.04.2015, 02:46
Հավեսն էր :)

StrangeLittleGirl
15.04.2015, 15:13

Հա, դիտարկումները լրիվ իմն են, որովհետև ես նարատիվի «կամերա» տեսակն եմ կիրառում, այսինքն՝ երբ ընթերցողին հասցնում ես մենակ էն, ինչ տեսնում, լսում, ընկալում ես զգայարաններով, չես մտնում կերպարների ուղեղի մեջ:
Կան մարդիկ, որոնք սիրում են «ամենակարող» տեսակը, այսինքն՝ հեղինակն իմանում է, թե ինչ է կատարվում իր կերպարներից յուրաքանչյուրի գլխում, ինչ է մտածում, ինչ է զգում: Ինձ շատ են քննադատում, որ չեմ գրում, թե տվյալ կերպարը տվյալ պահին ինչ մտածեց, ինչ զգաց և այլն: Բայց դե դա նարատիվի այլ տեսակ ա, որն ինձ մոտ էնքան էլ չի ստացվում:
Դե մեկ էլ կան զանազան պոստմոդեռնիստական ֆինտուֆլյուշկաներ, որոնք մի քիչ փորձել եմ էստեղ կիրառել, բայց ավելի շուտ հավեսի համար :))

StrangeLittleGirl
16.04.2015, 12:06
Մեֆ ձյա, ու՞ր ես: Հարցեր չունե՞ս:

Mephistopheles
16.04.2015, 18:06
Մեֆ ձյա, ու՞ր ես: Հարցեր չունե՞ս:

էսօր կգրեմ Բյուր ջան… մի քանի հարց կա…

ivy
17.04.2015, 21:20
Հա, դիտարկումները լրիվ իմն են, որովհետև ես նարատիվի «կամերա» տեսակն եմ կիրառում, այսինքն՝ երբ ընթերցողին հասցնում ես մենակ էն, ինչ տեսնում, լսում, ընկալում ես զգայարաններով, չես մտնում կերպարների ուղեղի մեջ:
Կան մարդիկ, որոնք սիրում են «ամենակարող» տեսակը, այսինքն՝ հեղինակն իմանում է, թե ինչ է կատարվում իր կերպարներից յուրաքանչյուրի գլխում, ինչ է մտածում, ինչ է զգում: Ինձ շատ են քննադատում, որ չեմ գրում, թե տվյալ կերպարը տվյալ պահին ինչ մտածեց, ինչ զգաց և այլն: Բայց դե դա նարատիվի այլ տեսակ ա, որն ինձ մոտ էնքան էլ չի ստացվում:
Դե մեկ էլ կան զանազան պոստմոդեռնիստական ֆինտուֆլյուշկաներ, որոնք մի քիչ փորձել եմ էստեղ կիրառել, բայց ավելի շուտ հավեսի համար :))

Էդքան էլ դա նկատի չունեի՝ «չոր» գրել ասելով: Ինձ էլ է շատ դուր գալիս «ցույց տալը», բայց դա չի, որ «չոր» եմ անվանում:
Գրելու ձևը, շարադրանքը, նախադասությունների կառուցվածքը, պատկերավորման միջոցները, դրանք են ինձ համար էն բաները, որոնք «հյութեղ» կամ «չոր» շարադրանք են տալիս:

StrangeLittleGirl
17.04.2015, 21:21
Էդքան էլ դա նկատի չունեի՝ «չոր» գրել ասելով: Ինձ էլ է շատ դուր գալիս «ցույց տալը», բայց դա չի, որ «չոր» եմ անվանում:
Գրելու ձևը, շարադրանքը, նախադասությունների կառուցվածքը, պատկերավորման միջոցները, դրանք են էն բաները, որոնք «հյութեղ» կամ «չոր» շարադրանք են տալիս:

Բա որ դա չի, ի՞նչն ա: :( Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:

Գալաթեա
17.04.2015, 21:25
Բա որ դա չի, ի՞նչն ա: :( Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:

Համ հա, համ չէ Բյուր: Մենակ էդ չի:
Հեսա մտքերս հավաքեմ, փորձեմ բացատրել, իմ տեսակետն էլի, մինչև Այվը գա:

ivy
17.04.2015, 21:28
Բա որ դա չի, ի՞նչն ա: :( Մեռա լսելով, տենց էլ չեմ հասկանում՝ էդ ինչ ա: Կարո՞ղ ա ածականներ քիչ օգտագործելուց ա:

Էդ էլ կա, բայց հետն էլ օրինակ պատկերավորման միջոցներ (ասենք՝ համեմատություններ) չես օգտագործում: Շաղկապների հետ էլ սեր չունես: Ու նման բաներ:
Դրանից տեքստը դառնում է ահագին ուղիղ, միագիծ:
Բայց դա հեչ վատ չի. ուղղակի առաջ ինձ էդ դուր չէր գալիս, հիմա հավեսով կարդում եմ:

Գալաթեա
17.04.2015, 21:39
Նախ՝ կարճ-կարճ նախադասություններդ, որ օրինակ ես էլ եմ սիրում օգտագործել, բայց քե մոտ ոնց որ ավելի շատ ա:
Երկար նախադասությունների մեջ միտքդ հիմնականում ստորակետով ես բաժանում, որը նախադասության logical stress-ը փոխում ա: Հատու ա դառնում մի տեսակ: Չես ընկնում բացահայտիչ, տրոհվող հատկացուցիչների հետևից, որը մեղեդայնությունից զրկում ա տեքստդ, բայց մի տեսակ ուրիշ բան ա հաղորդում, դատարկ չի մնում տեղը: Եթե երաժշտության հետ համեմատեմ՝ ավելի շատ մարշի ա նմանվում, կոնկրետ շեշտերով, ռիթմով, հարվածներով...
Էդ ամենը զուտ տեխնիկական մասն ա գրածիդ, բայց ինքը նաև բերում ա իր հետ մնացածը: Ասելիքդ էլ ա ուրիշ ձև լսվում, որ տենց ես գրում:

Ոնց որ մեկը քեզ ասած լինի, կամ գուցե ինքդ զգացած լինես ժամանակի հետ, որ նույն բանը կարաս քիչ բառեր օգտագործելով գրես, ավել բառեր չշռայլես ու էնքան ես դա մեջդ խորացրել, որ ուրիշ ձև գրել էլ չես կարողանում կամ ուզում:

Makes sense?

StrangeLittleGirl
17.04.2015, 21:46

Հա, մերսի: Էս սաղ գիտեմ ու գիտակցաբար եմ անում: Բայց ինձ ասում են՝ բլոգս կամ օրագիրս չոր չեն, պատմվածքներս են չոր: Բայց ինձ թվում ա՝ էդ նույն բաները բլոգումս ու օրագրումս էլ եմ անում:

ivy
17.04.2015, 21:47
Բլոգի գրածը մարդ ուրիշ աչքով է կարդում, երևի էդ է տարբերությունը:

StrangeLittleGirl
17.04.2015, 21:51
Էդ էլ կա, բայց հետն էլ օրինակ պատկերավորման միջոցներ (ասենք՝ համեմատություններ) չես օգտագործում: Շաղկապների հետ էլ սեր չունես: Ու նման բաներ:
Դրանից տեքստը դառնում է ահագին ուղիղ, միագիծ:
Բայց դա հեչ վատ չի. ուղղակի առաջ ինձ էդ դուր չէր գալիս, հիմա հավեսով կարդում եմ:

Հըմ, դե հա, իմ կարդացած ու սիրած գրականությունն էլ ա տենց՝ կարճ նախադասություններով, առնաց պատկերավորման միջոցների: Բայց հենց համեմատությունները շատ հեշտ կարան մտնեն պատմելու դաշտ ու ավելորդ ինֆորմացիա տան ընթերցողին:

StrangeLittleGirl
17.04.2015, 21:52
Բլոգի գրածը մարդ ուրիշ աչքով է կարդում, երևի էդ է տարբերությունը:
Եսի՞մ: Ինձ ասում են՝ նույն էմոցիոնալությունը չկա պատմվածքներիս մեջ:

Mephistopheles
17.04.2015, 21:55
դետալ դետալ դետալ… Բյուր… դետալ տուր… հիմա ասեմ ինչի… դեմ չեմ որ սկզբից ասում ես
Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:, բայց հետո պտի կարողանաս իրան ունիկալացնել կամ իրա գործողություններով, կամ դետալներով… պտի ցույց տաս թե ինչի ես հենց իրան ընտրել դիտարկման օբյեկտ… բնական ա որ գործողությունների միշտ չի որ տենց բացահայտող կամ բնորոշ են լինում, դրա համար պետք ա կենտրոնանաս մի քչ էլ դետալների վրա, որ clue լինի թե ինչն էդ մարդուն հանում "տիպիկ դանիական" տեսակից (մարդը միշտ յուրահատուկ ա, որովհետև անհատականություն ա)… օրինակ տղայի համար գրել ես
Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ:… սա մեզ ոչինչ չի ասում մինչև որ գրում ես
- Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:, հումորը տեղն ա… ու պրծ… մնացած բաները որ գրում ես բացահայտող չեն…ունենք trail of actions որը ստանդարտ ա ու մեզ ունիկալության՝ յուրահատուկության զգացում չի տալիս… դրա համար դետալները սկսում են կարևորվել… you gotta penetrate through the skin"…

եթե լիներ պատմվածք ապա դու հետագա գործողություններով կկարողանայիր բացահայտումներ անել, այսինքն պերոնաժներդ կսկսեին unravel …

ուզում եմ իմանալ.

կինը ինչ կոշիկրեր էր հագել, օծանելիք օգտագործել էր թե չէ… պամադա քսել էր թե չէ, վառ գույնի էր թե չէ… զարդեղեն ուներ թե չէ… եթե ուներ ինչ տեսակի էր … շորն ինչ գույնի էր… նակոլկա ուներ թե չէ… ինչ ձայն ուներ

նույնը տղամարդու համար… ինչ էր հագել ինչ գույներ էր օգտագործել… ձայն, հոտ…

ամեն դետալ իրա մեջ մեսեջ ա պարունակում, մեր խնդիրը դրանք նկատելն ա ու մեջով մտնելը մարդու մեջ…

տես ինքը քեզ մոտեցավ հասեց "իմ մասին ե՞ս գրում… " ես կասեի "բացառված չի" կամ "կուզենաի՞ր գրեի"… poke'm see what they're made of…

երգիչների մասին էլ գրի… փորձի իրանց նկարը բառերով նկարել, էսի դիտարկում ա… don't hold it back

Mephistopheles
17.04.2015, 22:02
Եսի՞մ: Ինձ ասում են՝ նույն էմոցիոնալությունը չկա պատմվածքներիս մեջ:

էսի շատ մունդառ բան ա… կարող ա տանի emotional overflow-ի… ես կասեի լարվածություն ա պետք, էսի իմ անձնական կարծիքն ա… ցույց տալը ճիշտ մոտեցում ա իմ կարծիքով ու պարզ նախադասություններն էլ են լավ… օրինակ…
Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին: ես չգիտեմ սրա ինչն ա լավը, բայց դուրս շատ եկավ…

StrangeLittleGirl
18.04.2015, 00:49
դետալ դետալ դետալ… Բյուր… դետալ տուր… հիմա ասեմ ինչի… դեմ չեմ որ սկզբից ասում ես, բայց հետո պտի կարողանաս իրան ունիկալացնել կամ իրա գործողություններով, կամ դետալներով… պտի ցույց տաս թե ինչի ես հենց իրան ընտրել դիտարկման օբյեկտ… բնական ա որ գործողությունների միշտ չի որ տենց բացահայտող կամ բնորոշ են լինում, դրա համար պետք ա կենտրոնանաս մի քչ էլ դետալների վրա, որ clue լինի թե ինչն էդ մարդուն հանում "տիպիկ դանիական" տեսակից (մարդը միշտ յուրահատուկ ա, որովհետև անհատականություն ա)…
Մեֆ, ախր որ ինքը տիպիկ դանիական ա ու ոչ մի բանով չի տարբերվում տիպիկ դանիականից, էլ ո՞նց բացատրեմ ինչ ա: Որ կողմ շուռ տվեցի, նույն ստանդարտ տիպն էր: Իսկ թե ինչ ա տիպիկ դանիականը, չիմացողների համար հատուկ մանրամասնել եմ:
Իրան ընտրել եմ նախ նրա համար, որ ուղիղ արմունկիս տակ էր նստած, հետևաբար հեշտ կլիներ խոսակցությունները լսելը: Դե դրանց անգլերեն լինելը բոնուս էր: Համ էլ սկզբում մտածեցի՝ էն տղամարդու հետ դեյթ ա: Էն էլ պարզվեց՝ ընտանիքի անդամ ա:

օրինակ տղայի համար գրել ես… սա մեզ ոչինչ չի ասում մինչև որ գրում ես, հումորը տեղն ա… ու պրծ… մնացած բաները որ գրում ես բացահայտող չեն…ունենք trail of actions որը ստանդարտ ա ու մեզ ունիկալության՝ յուրահատուկության զգացում չի տալիս… դրա համար դետալները սկսում են կարևորվել… you gotta penetrate through the skin"…

եթե լիներ պատմվածք ապա դու հետագա գործողություններով կկարողանայիր բացահայտումներ անել, այսինքն պերոնաժներդ կսկսեին unravel …

ուզում եմ իմանալ.

կինը ինչ կոշիկրեր էր հագել, օծանելիք օգտագործել էր թե չէ… պամադա քսել էր թե չէ, վառ գույնի էր թե չէ… զարդեղեն ուներ թե չէ… եթե ուներ ինչ տեսակի էր … շորն ինչ գույնի էր… նակոլկա ուներ թե չէ… ինչ ձայն ուներ
Մեֆ, տիպիկ դանիականն ամեն ինչ ասում ա. սև շոր (ուրիշ ի՞նչ գույն պիտի լիներ), զուսպ շպար (եթե կար ընդհանրապես), միակ զարդեղենի մասին էլ ասվել ա արդեն:

նույնը տղամարդու համար… ինչ էր հագել ինչ գույներ էր օգտագործել… ձայն, հոտ…
Հոտը չե՞մ գրել: Ծխախոտի հոտ էր փչում վրայից: Ինքն էլ էր սևի մեջ, թանկարժեք հագուստով բայց: Ու շատ կոկիկ, դզած-փչած էր: Բայց դե լպստած մազերն արդեն ասում են դրա մասին:

ամեն դետալ իրա մեջ մեսեջ ա պարունակում, մեր խնդիրը դրանք նկատելն ա ու մեջով մտնելը մարդու մեջ…

տես ինքը քեզ մոտեցավ հասեց "իմ մասին ե՞ս գրում… " ես կասեի "բացառված չի" կամ "կուզենաի՞ր գրեի"… poke'm see what they're made of…
Աաաա՜ Մեֆ, արդեն ասածներիս մեջ էլ ես մտնում :D որ ասեի՝ բացառված չի, կլարվեր, ու հետո էկող լիքը դետալներ բաց կմնային:

երգիչների մասին էլ գրի… փորձի իրանց նկարը բառերով նկարել, էսի դիտարկում ա… don't hold it back
Հա, իրանք լրիվ բեքգրաունդ էին դառել: Չնայած գուշակում էի, որ կինն իրանց հետ կապ ունի, բայց չէի սպասում, որ իրանք իրանց ոտով կգան, պատմության մեջ կմտնեն:

StrangeLittleGirl
18.04.2015, 00:50
Հ.Գ. Սաղ հեչ, երաժիշտները մեր թաղից են :D
Իսկ ֆբ-ի իրանց էջն ավելի քիչ լայքեր ունի, քան իմ բլոգի էջը :D

Հ.Հ.Գ. Սպասեք, կրքերը թեժանում են :D Ես կնոջը գտա ֆբ-ում: Ու մենք ընդհանուր ընկեր ունենք :D Ես կմեռնեմ հեսա, որ ասում եմ՝ էս մեկը լրիվ սյուռ ա:

StrangeLittleGirl
18.04.2015, 01:07
Ես կմեռնեմ :D Կներեք օնլայն դիտարկմանս համար, բայց բացում ա :D էս էլ ձեզ ինքը:

https://www.youtube.com/watch?v=EK8FY8uSano

Էս երկիրը շատ փոքր ա, փախանք ստեղից :D Պարզ ա մարդը կնստեր արմունկիս տակ ու կզարմանար, որ ռեակցիա չեմ տալիս:

https://www.youtube.com/watch?v=jQP2CN-MQdk

Sambitbaba
18.04.2015, 03:10
Ես սենց էլ կթողնեի:

Ես էլ::)

Շատ լավն էր, ապրես::love

Mephistopheles
18.04.2015, 06:46
Մեֆ, ախր որ ինքը տիպիկ դանիական ա ու ոչ մի բանով չի տարբերվում տիպիկ դանիականից, էլ ո՞նց բացատրեմ ինչ ա: Որ կողմ շուռ տվեցի, նույն ստանդարտ տիպն էր: Իսկ թե ինչ ա տիպիկ դանիականը, չիմացողների համար հատուկ մանրամասնել եմ:
Իրան ընտրել եմ նախ նրա համար, որ ուղիղ արմունկիս տակ էր նստած, հետևաբար հեշտ կլիներ խոսակցությունները լսելը: Դե դրանց անգլերեն լինելը բոնուս էր: Համ էլ սկզբում մտածեցի՝ էն տղամարդու հետ դեյթ ա: Էն էլ պարզվեց՝ ընտանիքի անդամ ա:

Բյուր ջան… տիպիկ դանիականը ոչ մի բան չասող արտահայտություն ա եթե դրանով սահմանափակվում ես… ի՞նչ ա նշանակում տիպիկ դանիական… դամիական ուտելիք ա ուտում մենակ, դանիերեն ա խոսում, դանիական խմիչք ա խմում, դանիական տարազով ա ման գալիս…… էտալոն ա՞… Կամ տիպիկ անգիացին ո՞վ ա, Միկ Ջագգերը՞, Փոլ ՄքՔարթնիի՞ն թե Էլտոն Ջոնը…

կամ ինչի՞ ես ընտրել եթե էդքան անհետաքրքիր կերպար ա, ինչի՞ ես էդքան կենտրոնացել վրան… եթե ոչ մի հետանքրքիր բան չես տեսել մի գրի իրա մասին, մենակ թևի տակ լինելը պատճառ չի կարա լինի… դրա համար էլ անգույն ա եղել… ընդեղ երգիչներ կային, կարայիր իրանց վրա կենտրոնանայիր, դրանք սովորաբար մեյնսստրիմից դուրս են լինում…

բա տղամարդը՞… էն էլ հո տիպիկ դանիացի չէ՞ր… կանադացի էր, չէ՞… կարող ա՞ տիպիկ կանադացու ու դանիացու միջև տարբերություն չկա… ես որ ասեմ տիպիկ ամերիկամցի ա, ի՞նչ կմտածես…

Այսինքն տիպիկ եսիմինչացին կերպար չի, ստերեոտիպ ա, Բյուր ու դիտարկումը չի կարա հանգի տիպիկ եսիմինչի՝ ստերեոտիպի…

Մեֆ, տիպիկ դանիականն ամեն ինչ ասում ա. սև շոր (ուրիշ ի՞նչ գույն պիտի լիներ), զուսպ շպար (եթե կար ընդհանրապես), միակ զարդեղենի մասին էլ ասվել ա արդեն:

Տիպիկ Դբանիականը ոչ մի բան չի ասում Բյուր… սաղ դանիամցինեմրը սև ե՞ն հագնում… ով որ սև չի հագնում ուրեմն ոչ տիպիկ դանիասցի ա՞…

no Բյուր... ain't buying this…

Հոտը չե՞մ գրել: Ծխախոտի հոտ էր փչում վրայից: Ինքն էլ էր սևի մեջ, թանկարժեք հագուստով բայց: Ու շատ կոկիկ, դզած-փչած էր: Բայց դե լպստած մազերն արդեն ասում են դրա մասին:
Բյուր ջան, էս դետալները բան չեն տալիս…

Աաաա՜ Մեֆ, արդեն ասածներիս մեջ էլ ես մտնում :D որ ասեի՝ բացառված չի, կլարվեր, ու հետո էկող լիքը դետալներ բաց կմնային: է թող լարվեր… զատո ահագին գրելու բան կլիներ… լալրի տես ինչ ա մեջից դուրս գալիս… մանավանդ որ տենց անգույն ու անհետաքրքիր մարդիկ են, ըստ քեզ…

StrangeLittleGirl
18.04.2015, 12:22
Մեֆ, գրել եմ տիպիկ դանիականն ինչ ա՝ բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Սևն էլ հա, շատ տիպիկ գույն ա, էն կարգի, որ խանութից բան չի լինում առնել, որտև ամեն ինչ սև ա: Ու ոնց շուրջդ նայում ես, սաղ սև են հագել: Քանի որ էրեկ իրա անուն-ազգանունն էլ եմ պարզել, կարամ ասեմ, որ նույնիսկ տիպիկ դանիական անուն-ազգանուն ունի:
Կարամ մենակ ավելացնեմ, որ փաստորեն ինքը լինելով ոչ էնքան ոչ հանրահայտ երգչուհի, փորձում էր ուշադրություն գրավել, տեսնել՝ ով ա իրան ճանաչում: Այ միակ տիպիկ ոչ դանիական բանը, որ արել էր, թևիս տակ նստելն էր: Հա՛, դրանով ինքը տարբերվում ա, որտև տիպիկ դանիացին հեռավորություն կպահեր: Ինձ նայել ու ժպտալն էլ ա ոչ տիպիկ, որովհետև տիպիկը չէր նայի ընդհանրապես: Ու ամբողջ դահլիճում ինքն առանձնանում էր նրանով, որ անձնական հետաքրքրվածություն ուներ խմբով: Էս սաղ կա տեքստի մեջ, ցույց եմ տվել:
Կանադացի ձյայի մասին շատ բան չեմ կարա ասեմ. Կանադայում չեմ էղել, որ իմանամ՝ ստերեոտիպային տեսակը ոնց ա: Ես իրան նկարագրել եմ նենց, ոնց կա: Մեֆ, ասում ես՝ ինչ հոտ էր գալիս, ասում եմ, ասում ես՝ ոչ մի բան չասեց: Բա էլ ինչու՞ ես հարցնում: