PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Մի տեսակ



Հայկ Մարգար
09.04.2015, 10:18
Մի տեսակ դատարկ են օրերս,
Անտակ է մի տեսակ կարոտը,
Թոշնել են կարծես թե հուշերդ`
Պատկերդ մի տեսակ աղոտ է...

Մի տեսակ խաղաղ եմ վերջերս,
Եռանդս մի տեսակ կաղում է,
Ուրախ են, թվում է, աչքերս,
Բայց հոգիս մի տեսակ տխուր է…

Մի տեսակ չի թովում ուրիշը,
Դեռ դու ես մի տեսակ սիրելի,
Թեկուզ և ետ բերել շատ ուշ է`
Սպասում եմ մի տեսակ քեզ էլի…

Sambitbaba
09.04.2015, 11:29
Լավն էր: Բարի գալուստ Ակումբ::)

Արէա
09.04.2015, 12:51
Վերջերս էնքան են անչափ ու գլուխ ոտանավորները շատացել, գեղեցիկ հանգ ու չափ տեսնելն արդեն իսկ հաճելի է։
Էլի ենք ուզում։

StrangeLittleGirl
09.04.2015, 14:02
Բարի գալուստ ակումբ :)
Կներես հեղինակ ջան, բայց կլիշեոտ ա բանաստեղծությունդ:

Արէա
09.04.2015, 14:41
Կներես հեղինակ ջան, բայց կլիշեոտ ա բանաստեղծությունդ:

Էդ կանցնի ընթացքում, կարծում եմ։
Մանավանդ Ակումբում )

Դավիթ
09.04.2015, 14:58
9 «մի տեսակ» 12 տողի մեջ+վերնագիրը մի տեսակ շատ ա։)

impression
09.04.2015, 15:19
հայկական էստրադա հնչեց գլխումս
հեղինակի տարիքն է հետաքրքիր

Sambitbaba
09.04.2015, 20:19
Սկսվեց...
Թոողեք, մարդը շունչ քաշի Ակումբում...

Մի բան է ուրախալի. կորած-մոլորածները հետ վերադարձան...:love

Հայկօ
09.04.2015, 20:32
Գրված էր խիստ վարպետորեն ու մի հարյուր տարի ուշ :):