PDA

Դիտել ողջ տարբերակը : Կարևոր. Ակումբի նամակագրական համակարգը

Chuk
01.04.2015, 17:18
Ակումբցիներ ջան, ես վերջապես մի քիչ ակտիվացա, ու որոշեցի ակումբում նորություններով զբաղվել: Որպես առաջին քայլ երկու նոր մոդերատոր ունենք ու նոր բաժիններ:

Հիմա ուզում եմ կատարելագործել ակումբի նամակագրական համակարգը, այն ավելի շատ մոտեցնելով սոցիալական ցանցերի չատային տարբերակին: Միակ խնդիրն էն ա, որ արդյունքում ստիպված եմ լինելու մինչ էս եղած բոլոր նամակները ջնջել: Դրա համար պետք է խնդրեմ, որ Ձեր կարևոր նամակները սեյվ անեք համակարգչի մեջ: Թարմացումը կանեմ ապրիլի 10-ին: Խնդրում եմ մինչ դա պահպանել ձեզ պետքական նամակները:

Chuk
01.04.2015, 17:41
Մենակ չգիտեմ, թե ինչքանով ա կոռեկտ էն մասնակիցների նկատմամբ, ովքեր էս տաս օրում չեն մտնի: Արդյունքում կարող ա կարևոր նամակներ կորեն, բայց երևի ոչինչ, չէ՞:

Արէա
01.04.2015, 17:49
Մենակ չգիտեմ, թե ինչքանով ա կոռեկտ էն մասնակիցների նկատմամբ, ովքեր էս տաս օրում չեն մտնի: Արդյունքում կարող ա կարևոր նամակներ կորեն, բայց երևի ոչինչ, չէ՞:

Բոլորին, ավտոմատ, նամակ ուղարկել հնարավոր չի՞։ Էլ. փոստերին տեղեկացում կստանան, եթե անգամ ակումբ չեն մտնի էս 10 օրվա ընթացքում։

Chuk
01.04.2015, 17:52
Բոլորին, ավտոմատ, նամակ ուղարկել հնարավոր չի՞։ Էլ. փոստերին տեղեկացում կստանան, եթե անգամ ակումբ չեն մտնի էս 10 օրվա ընթացքում։

Չէ, մեյլինգլիստը չի աշխատում :(
Իսկ անհատական բոլորին ուղարկելը ահռելի ժամանակ կպահանջի:

Cassiopeia
01.04.2015, 18:04
ֆբ-ում հայտարարություն գրի։

Sambitbaba
01.04.2015, 18:15
Իսկ ինչպե՞ս անել, որ բոլորո նամակները միանգամից պահպանվեն: Քանզի նույնիսկ մեկ մարդու նամակները հատ-հատ տեղափոխելը քիչ աշխատանք չէ:

Tiger29
01.04.2015, 21:07
Մենակ չգիտեմ, թե ինչքանով ա կոռեկտ էն մասնակիցների նկատմամբ, ովքեր էս տաս օրում չեն մտնի: Արդյունքում կարող ա կարևոր նամակներ կորեն, բայց երևի ոչինչ, չէ՞:

Չէ, լավ չի լինի)
Ափսոս ա: Նույնիսկ` Բյուրակնին գրած առաջին նամակս կա) , իսկ սենց կկորի լրիվ: Քաշելը կա ու կա, բայց էն էֆֆեկտը չունի:

Իսկ ինչպե՞ս անել, որ բոլորո նամակները միանգամից պահպանվեն: Քանզի նույնիսկ մեկ մարդու նամակները հատ-հատ տեղափոխելը քիչ աշխատանք չէ:

Նամակների տակը տեղ կա սենց`

Բեռնավորել բոլոր նամակները որպես:
XML | CSV | Տեքստ

Ես տեքստովն եմ քաշել ժամանակին, բայց բոլոր 3-ն էլ փորձելը ճիշտ է, կարող է ավելի հարմար տարբերակ լինի:

StrangeLittleGirl
01.04.2015, 21:09
Չէ, լավ չի լինի)
Ափսոս ա: Նույնիսկ` Բյուրակնին գրած առաջին նամակս կա) , իսկ սենց կկորի լրիվ: Քաշելը կա ու կա, բայց էն էֆֆեկտը չունի:

Իսկ ինձ մոտ վաղուց արդեն չկա :P

Tiger29
01.04.2015, 21:19
Իսկ ինձ մոտ վաղուց արդեն չկա :P

Կարող եմ նորից ուղարկել:P

Ուլուանա
01.04.2015, 21:44
Ժող, հիշում եմ՝ մի անգամ ինչ–որ մեկն ինձ ինչ–որ ձև էր ասել Ակումբի նամակները արագ ու հեշտ մոտս սեյվ անելու, կարծեմ Ռամշն էր գրել։ Որ խնդրեմ, մի հատ նորից չեք ասի՞ էդ ձևը :oy։ Իմ նամակները միշտ 2500–ին մոտ թիվ են կազմում, պարբերաբար մի քանի հատ ջնջում եմ, որ տեղ լինի։ Ես էդքանը ո՞նց հատիկ–հատիկ սեյվ անեմ :aaa։

Շինարար
01.04.2015, 22:21
Ես հենց լցվում են նամակներս սիրուն սաղ ջնջում եմ: Պահելու իմաստն էլ չեմ հասկանում: Ասինք, խոսացինք, անցավ, գնաց, հետո էլ ո՞վ ա ժամանակ գտնելու հետ թերթի, վերընթերցի էդ նամակները:

Ուլուանա
01.04.2015, 22:33
Ես հենց լցվում են նամակներս սիրուն սաղ ջնջում եմ: Պահելու իմաստն էլ չեմ հասկանում: Ասինք, խոսացինք, անցավ, գնաց, հետո էլ ո՞վ ա ժամանակ գտնելու հետ թերթի, վերընթերցի էդ նամակները:
Ես :P։
Կարող եմ մի ցուցակ պատճառներ ներկայացնել, թե ինչի համար եմ պահում տարբեր նամակներ։ Բայց չեմ կարծում, թե էդ պատճառներն առանձնապես հետաքրքրում են նամակներ չպահողներին։

Tiger29
01.04.2015, 23:18
Ժող, հիշում եմ՝ մի անգամ ինչ–որ մեկն ինձ ինչ–որ ձև էր ասել Ակումբի նամակները արագ ու հեշտ մոտս սեյվ անելու, կարծեմ Ռամշն էր գրել։ Որ խնդրեմ, մի հատ նորից չեք ասի՞ էդ ձևը :oy։ Իմ նամակները միշտ 2500–ին մոտ թիվ են կազմում, պարբերաբար մի քանի հատ ջնջում եմ, որ տեղ լինի։ Ես էդքանը ո՞նց հատիկ–հատիկ սեյվ անեմ :aaa։

Ուլուանա իմացար ձևը? Վերևում գրել էի:
Բայց մեկ էլ մտածում եմ ապրիլմեկյան կատակ չլինի Չուկի կողմից: Փաստորեն Լիզային էլ կատակով մոդերատոր <<դարձրեց>>:)

Արամ
01.04.2015, 23:24
Արտ իսկ, եթե PM-ների table/table-ները backup անես։ Հետագայում, եթե ինչ որ մեկը հասցրած չլինի save արած լինի քեզնից վերցնի։
Կամ կարելի է, առանձին էջ բացել, որտեղ ցանկացողը իր username/password-ով իր նամակները կբեռնի։ (Էս հարցում կարող եմ օգնել)

Norton
01.04.2015, 23:29
Թեմայից դուրս մի առաջարկ ունեմ, չգիտեմ որքանովա տեխնիկապես հնարավոր։ Գրառումների տակ ավելացվի հանավորություն սոցիալական ցանցի էջով հավանելու գրառումը ու նաև share անելու քո հենց գրառումը։

Chuk
01.04.2015, 23:35
Արտ իսկ, եթե PM-ների table/table-ները backup անես։ Հետագայում, եթե ինչ որ մեկը հասցրած չլինի save արած լինի քեզնից վերցնի։
Կամ կարելի է, առանձին էջ բացել, որտեղ ցանկացողը իր username/password-ով իր նամակները կբեռնի։ (Էս հարցում կարող եմ օգնել)

Արամ, ասեմ, չզարմանաս, բազային դոստուպ չունեմ: Սերվերը տենց հնարավորություն չի տալիս :(

Chuk
01.04.2015, 23:39
Ուլուանա իմացար ձևը? Վերևում գրել էի:
Բայց մեկ էլ մտածում եմ ապրիլմեկյան կատակ չլինի Չուկի կողմից: Փաստորեն Լիզային էլ կատակով մոդերատոր <<դարձրեց>>:)

Որ կասկածները չլինեն, թեմայում հաջորդ գրառումս ապրիլի 2-ին կանեմ՝ տենց մի 20-25 րոպեից :))

Արամ
01.04.2015, 23:56
Արամ, ասեմ, չզարմանաս, բազային դոստուպ չունեմ: Սերվերը տենց հնարավորություն չի տալիս :(
FTP-ն էլ խոմ ունես, MySQL server-ի տվյալներն էլ հուսով եմ :))

$file ='backups/pm.sql';
$result = mysql_query("SELECT * INTO OUTFILE '$file' FROM `pm_table`");

Հետո էլ կարանք ուրիշ անունով էդ DB-ի մեջ table սարքենք ու իրա համար էջ սարքենք՝

$file = 'backups/pm.sql';
$result = mysql_query("LOAD DATA INFILE '$file' INTO TABLE `pm_table`");

Chuk
01.04.2015, 23:57

Փորձել եմ, չի լինում:

Chuk
02.04.2015, 00:00
Որ կասկածները չլինեն, թեմայում հաջորդ գրառումս ապրիլի 2-ին կանեմ՝ տենց մի 20-25 րոպեից :))

Ոնց-որ խոստացել էի:

Հա, ժող ջան, ի՞նչ էի ասում: Կներեք, հիմար կատակ ստացվեց: Չգիտեմ ինչի վստահ էի, որ եղած նամակները ջնջելու աբսուրդ միտքը մեծ ընդվզում ա առաջացնելու, էս թեման կարգին, հավեսով թեմա ա դառնալու, իրար լավ գզելու ենք, ապրիլի մեկ անենք... էն էլ :)) Միտքը ինչ-որ շատերի դուրն եկավ:

Ցավոք նման թարմացում նախատեսված չի: Բայց եթե երբևէ թարմացվի, բացառում եմ եղած նամակների ջնջելը: Բայց էս թեմայում հավանությունը տեսնելուց հետո աչքիս գնամ նամակների համակարգը փոխելու ձևեր փնտրեմ:

Նորից կներեք ու ապրիլի մեկը շնորհավոր :)

հ.գ. այ Արամ, ո՞նց կարող ա բազային դոստուպ չունենայի, կամ Արէա ջան, մեյլինգլիստն ինչի՞ չպետք ա աշխատեր :))

Chuk
02.04.2015, 00:02
Փաստորեն Լիզային էլ կատակով մոդերատոր <<դարձրեց>>:)
Լիզայի էսօր մոդերատոր դառնալը զուտ պատահական համընկնում ա օրվա հետ, օրվա խորհրդի հետ բացարձակ կապ չունի :))

Արամ
02.04.2015, 00:04
Փորձել եմ, չի լինում:

$result = mysql_query("SELECT * INTO pm_table_backup FROM pm_table");

Էս էլ չի՞ լինում...
Արտ կարողա հոսթինգ տվողն ա Ապրիլ 1-յան կատակներ անու՞մ

Արամ
02.04.2015, 00:06
։ԴԴԴԴ ես փախա ստեղից

Chuk
02.04.2015, 00:07
$result = mysql_query("SELECT * INTO pm_table_backup FROM pm_table");

Էս էլ չի՞ լինում...
Արտ կարողա հոսթինգ տվողն ա Ապրիլ 1-յան կատակներ անու՞մ

Գրում ա.
you do not have permission to send to this recipient internal email

Արամ
02.04.2015, 00:10
հ.գ. այ Արամ, ո՞նց կարող ա բազային դոստուպ չունենայի, կամ Արէա ջան, մեյլինգլիստն ինչի՞ չպետք ա աշխատեր :))
Արտ ջան հնարավոր ինչի՞ հնարավոր չի։
Ենթադրենք դու կատակ չես արել՝
1․ Հոսթինգ տրամադրող ընկերությունը բազային մենակ local access ա տալիս։ Հիմա չգիտեմ սենց բան անում են թե չէ, բայց մտածեցի, որ ինչ որ հոսթինգ-պլանի դեպքում հնարավոր ա։
1․1 Նման բան կարան անեն, որպեսզի backup-երի համար ավելորդ գումար վեկալեն։
2․ 1․1 կետից ելնելով հնարավոր ա OUTFILE, INFILE statment-ները փակած լինեն։

Chuk
02.04.2015, 00:13

Հնարավոր ա, որ տենց անողներ լինեն, բայց ես ինչի՞ պետք ա տենց հոստինգ վերցնեի :))

Արամ
02.04.2015, 00:15
Հնարավոր ա, որ տենց անողներ լինեն, բայց ես ինչի՞ պետք ա տենց հոստինգ վերցնեի :))
Եսի՞մ։
Որ ասեցիր դոստուպ չունես, կասկածեցի, որ կարողա Ապրիլ 1-յան կատակ ա, բայց դե կատակը չհասկացա որն ա :))

Tiger29
02.04.2015, 00:59
Լիզայի էսօր մոդերատոր դառնալը զուտ պատահական համընկնում ա օրվա հետ, օրվա խորհրդի հետ բացարձակ կապ չունի :))

Կապ չունի, մենք մեկա անլուրջ ենք վերաբերվելու իրա մոդերատորությանը ու խախտումներ անենք) Սխալ դեղեր ու դեղատոմսեր խորհուրդ տանք)
Թող ուրիշ օր մոդերատոր դառնար)

Հ.Գ. Բյուրակն` չստացվեց)

0david0
02.04.2015, 02:16
Չուկ տենց լավ չէր, սենց պիտի գրեիր. <<Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության, որ պետքա ակումբը փակեմ: Հասկանում եմ, որ շատերդ չեք ցանկանա, բայց այլևս ժամանակ չունեմ ակումբով զբաղվելու: Ակումբն էլ առաջվանը չի, շատ մարդ չի մտնում: Եղած հարցերը շատերը քննարկում են ֆեյսբուքով և այլ տեղերով, ու այս ֆորումը պահելու իմաստ այլևս չեմ տեսնում: Նույնիսկ նորությունների մեջ շատ ժամանակ նախորդ օրվա գրառումներն են երևում: Լավ մի խոսքով, շատ չերկարացնեմ, ակումբը փակելու հարցով կզբաղվեմ եկող շաբաթ օրը, իսկ մինչ այդ կուզեի կարդալ ձեր կարծիքները: Շնորհակալություն :)>>
Կարողա լավ չստացվեց, բայց ասածս էն էր, որ ակումբը փակելու միտքը իսկական ապրիլմեկյան իրարանցում կառաջացներ (իմ կարծիքով), քան թե "նամակները ջնջում եմ; ոչ մի բան չի աշխատում; գլխներիդ ճարը տեսեք" :D Է կարաս հենց հիմա էլ ջնջես, ինձ որ հեչ պետք չի :P

Chuk
02.04.2015, 02:20

Ուղղակի նման բան գրելու դեպքում ակնհայտ կլիներ որ ապրիլմեկյան ա, իսկ իդեան էն ա, որ մարդիկ չկռահեին :)

Sambitbaba
02.04.2015, 06:29
Բայց էս թեմայում հավանությունը տեսնելուց հետո աչքիս գնամ նամակների համակարգը փոխելու ձևեր փնտրեմ:

Չուկ ջան, իսկ ձև կա՞ փնտրել այնպիսի ձև, որ հնարավոր լինի կոնկրետ նամակն ու նամակի պատասխանը մի ծրարում պահել:

Արէա
02.04.2015, 10:26
Ոնց-որ խոստացել էի:

Հա, ժող ջան, ի՞նչ էի ասում: Կներեք, հիմար կատակ ստացվեց: Չգիտեմ ինչի վստահ էի, որ եղած նամակները ջնջելու աբսուրդ միտքը մեծ ընդվզում ա առաջացնելու, էս թեման կարգին, հավեսով թեմա ա դառնալու, իրար լավ գզելու ենք, ապրիլի մեկ անենք... էն էլ :)) Միտքը ինչ-որ շատերի դուրն եկավ:

Ցավոք նման թարմացում նախատեսված չի: Բայց եթե երբևէ թարմացվի, բացառում եմ եղած նամակների ջնջելը: Բայց էս թեմայում հավանությունը տեսնելուց հետո աչքիս գնամ նամակների համակարգը փոխելու ձևեր փնտրեմ:

Նորից կներեք ու ապրիլի մեկը շնորհավոր :)

հ.գ. այ Արամ, ո՞նց կարող ա բազային դոստուպ չունենայի, կամ Արէա ջան, մեյլինգլիստն ինչի՞ չպետք ա աշխատեր :))

Մեյլինգլիստը չգիտեմ ինչի պիտի չաշխատեր, բայց որ ես բոլոր նամակներս վարի տվեցի էդ փաստ ա :))

Chuk
02.04.2015, 12:54
Չուկ ջան, իսկ ձև կա՞ փնտրել այնպիսի ձև, որ հնարավոր լինի կոնկրետ նամակն ու նամակի պատասխանը մի ծրարում պահել:

Սամ, էդ առանց թարմացումների էլ, հիմա կարող ես անել: Բայց ճիշտն ասած չեմ փորձարկել :))

Մեյլինգլիստը չգիտեմ ինչի պիտի չաշխատեր, բայց որ ես բոլոր նամակներս վարի տվեցի էդ փաստ ա :))

Անհամ մարդ դուրս եկա, տո :(

Smokie
02.04.2015, 13:23
Բայց մալադեց է Թայգեր:hands Ոնց էլ գլխի ընկավ:lol

Smokie
02.04.2015, 13:30
Ինչ լավ ա ես միանգամից գործի չանցա, ասեցի ամսի 10-ին, կամ 9-ին նոր save կանեմ նամակները, մեկ էլ տեսար էդ ընթացքում նամակներ ստանամ, կամ ուղարկեմ:))