PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիտարկում 4. Տեսնել-վերլուծել

ivy
31.03.2015, 15:33
Չորրորդն եկավ:
Կարդո՞ւմ եք: Կարծիք գրեք:

Դիտարկում 4.

Գեղեցկության սրահ

Սպիտակ ֆոնով, աբստրակտ խազերով սալիկապատ հատակ: Ուղղանկյուն տարածք: Չորս աշխատատեղ՝ երկուական մետր հեռավորություններով: Այս պահին աշխատում են երկու տղա վարսավիր։ Մենեջերն աղջիկ է։ Այն արտաքիններից ունի, որ հենց հայացքդ թեքեցիր՝ մոռանում ես։ Միայն կարմիր, խորը բացվածքով բլուզն է աչքի ընկնում։
Սպասելու կիսամաշ բազմոցին նստած են երկու կին: Հագնված են առօրյա-դրսային, շպարված՝ երեկոյան-կոկտեյլային: Մեկի կարճ մազերին բաց կապտավուն մածուկ է լղած, ուսերին՝ չալպտուրիկ սրբիչ է։ Մյուսը սրա հետ է, սպասում է: Նոր մսրդ ներս մտնելու պատճառով ընդհատված զրույցը վերսկսելով՝ սպասողը կապույտ մածուկովին ասում է, որ ինքը համոզված է, ինչ ուզում է լինի՝ Մածուկը ճիշտ տղա կընտրի ու լավ տեղ կընկնի: Մածուկը բան չի ասում, բայց երևում է, որ համամիտ է։ Երկուսն էլ իրարից անտեղյակ ավտոմատ սինխրոնիզացիայով թերթում են դիմացները դրած սեղանի տակից հանած մազային մասնագիտացված ամսագրերը։
Ցածր սեղանի աջ անկյունում մոխրամանն է՝ մեջը երկու «բիչոկ»։ Մոխրամանի շուրջը մոխիր է ցրված՝ թեև այն բավականին մեծ է։

Վարսավիրներից մեկը ոնց որ թե տեղի աստղն է: Միջին հասակի է, թրաշով, մի քիչ լիքոտ, բայց ոչ լխտիկ։ Լայն նստող ջինսով, կիպ կիսաթև շապիկով, թևերը փրչոտ, խուճուճ մազերով: Իր շուրջբոլորը երկու տղաներ են պտտվում: Փոքր-մոքր են, 18-20 հազիվ լինեն։ Տեղերով փոխվում, վիզները ձգում, տակից, վրայից, կողքից նայում են Թրաշի գործողություններին: Աշակերտներ են, կարելի է վարսավիրի վերաբերմունքից հասկանալ. հովանավորչական է, գրեթե գոռոզության հասնող ներողամիտ: Վերևի ապակե դարակին դրած Թրաշի հեռախոսը զանգում է՝ միացնում, ականջին են պահում, մինչ սա հեռախոսային զրույցների արանքում բարձրաձայն բացատրելով կտրտում է հոգնած աչքերով աղջկա(հիմնականում փակ են, բայց ճակատը լարված է, թվում է՝ անընդհատ մտածում է) մուգ շագանակագույն, երկար մազերը: Աղջիկը հայելու միջից երբեմն նայում է վարսավիրին, թաքուն ժպտում, երբ Թրաշն, ասես չուզելով, աշակերտներին բացատրում է իր գործողությունները: Ամենաերկարը տևում է գաղտնիքի բացահայտւմը, թե ինչպես անել, որ մազերի տակի մասը ոչ թե ուղիղ գծով կտրվի, այլ կլորավուն: Աղջիկն այդպես էր ուզել քիչ առաջ՝ ձեռքի շարժումով ցույց տալով, որ մազերի տակն ուղիղ գիծ չանեն:
Նրանց է մոտենում ռեզինից հողաթափերով, անգույն շուրթերով հավանաբար ջահել աղջիկ: Բայց տեսքը շատ ջահելի չի: Երևի չի հետևում իրեն: Մաշկը թուխ է: Երկարուկ դեմքին, մազերի հավաքած ձևին ու հասարակ, աշխատանքային հագուստին այդքան էլ չսազող ականջօղեր է կախել:
Ձեռքին երկար ձողով ու բիզ-բիզ մազերով ավելն է ու էլի երկար ձողով էն կանգնող-չընկնող բահիկներից։ Առանց կողքերը նայելու ավլում հավաքում է գետնին թափված մազերն ու գնում մտնում սպասելու բազնոցից ձախ կողմում գտնվող դռնով, որի բացվելու ժամանակ ներսից չիդենտիֆիկացված ապարատի դզզոց է գալիս:
Թրաշին է մոտենում իր կողքի աթոռին աշխատող մյուս, բարձրահասակ վարսավիրը, որ երկու տակ կռացած դիրքով սև ու թավ աչքունքով մի տղայի վիզն է մաշինկայով մաքրում, և հարցնում, թե ժամը քանիսին էին գնալու:
Թրաշն ասում է, որ 6:30:-
- 6:30 դուրս ենք գալի՞ս, թե՞ էնտեղ ենք լինում:
- Ասեցի էլի արդեն, դուրս ենք գալիս էդ ժամին:

Մածուկն այս ընթացքում մոտենում է Թրաշին ու հարցնում՝ արդյո՞ք դեռ իր մազերը լվանալու ժամանակը չէ։ Սա ցուցամատի ծայրն զգուշորեն մտցնում կապույտ կոնսիստենցիայի մեջ և աշակերտներից մեկին դիմելով ասում, որ տանեն լվանան։ Մատը զգուշորեն քսում է Հոգնած աչքերով աղջկա ուսերին գցած սրբիչին:
Մածուկն ու Աշակերտն աջի վրա կորում են տեսադաշտից, իսկ Մածուկին Սպասողն ամսագիրը դնում է սեղանին, ոտքը գցում է ոտքին, երկու ձեռքով գրկում ծունկն ու հայացքը հառում դիմացի պատին փակցված հեռուստացույցի էկրանին։ Շամպունի ռեկլամ է գնում։
- Սուրճ կխմե՞ք, - անգույն շուրթերովը հետ է եկել, թաց շորով մաքրում է մոխրամանի շուրջը տարածված մոխիրն ու նայում է Սպասողին։
- Հա, դառը։ Ջազվան կլվացացնես, որ հին կոֆեից պեսոկ մնացած չլինի մեջը։

Enna Adoly
31.03.2015, 22:42
Հագնված են առօրյա-դրսային, շպարված՝ երեկոյան-կոկտեյլային:
Մածուկը ճիշտ տղա կընտրի ու լավ տեղ կընկնի:
Ցածր սեղանի աջ անկյունում մոխրամանն է՝ մեջը երկու «բիչոկ»։ Մոխրամանի շուրջը մոխիր է ցրված՝ թեև այն բավականին մեծ է։

Էս մի քանի տողը ինչ-որ չափով բացահայտում է կերպարը, միայն թե լավ կլինի պարզել՝ իրե՞նք է մոխիրը շուրջը թափել: Իմ ընկալմամբ անփույթ,արտաքինից պոֆիգիստ կնոջ կերպար է, երևի ուզում է սիրուն լինել հարմար տղա կպցնելու նպատակով, բայց ցույց է տալիս, թե իրեն էդ փաստը չի հուզում:

Enna Adoly
31.03.2015, 23:09
Հավանաբար երիտասարդ աղջիկը երևի զզվում ա իր աշխատանքից. բայց դուրս չի գալիս, որովճետեւ վախենում ա առանց օրվա հացի մնա, չնայած մի երրորդ ձայն ասում է, որ նա լավ ապագա կկարողանար ունենալ, եթե թողներ մածուկի նմաններին կոֆե տալն ու թրաշավորի կտրած մազեր հավաքելը: Նորմալ ա, որ վարսավիրանոցի աստղ ա մեկը, ով բացի փռչոտությունից ոչ մի "առավելություն" չունի:

Աթեիստ
31.03.2015, 23:14
Հավանաբար երիտասարդ աղջիկը երևի զզվում ա իր աշխատանքից. բայց դուրս չի գալիս, որովճետեւ վախենում ա առանց օրվա հացի մնա, չնայած մի երրորդ ձայն ասում է, որ նա լավ ապագա կկարողանար ունենալ, եթե թողներ մածուկի նմաններին կոֆե տալն ու թրաշավորի կտրած մազեր հավաքելը: Նորմալ ա, որ վարսավիրանոցի աստղ ա մեկը, ով բացի փռչոտությունից ոչ մի "առավելություն" չունի:Ոչ թե չունի, այլ նկարագրողը էդ գործից հեռու մարդ լինելով, չտեսավ նրա արժանիքները։

Mephistopheles
03.04.2015, 07:56
որպես ռաֆ դրաֆթ վատը չի… չնայած սատկած իրամվիճակին, կենդանություն կա… էս էն դեպքերից ա որ սրանց կերպարներով կարելի ա մի բան սարգքել… կարա հենց էս միջավայրում լինի… ինքը միջավայրը որևէ առաջարկ չի անում, բայց հենց ադ անգույն միջավայրը կարա ակմտիվեյթ լինի…

ես կաշխատեի կերպարների որակների բացահայտման վրա… այսինքն ինչ հնարավոր սահմաններ ունեն, ինչի են ընդունակ… շատ քիչ դիալոգ կա, բայց էդ դիլոգները նկարագրող են…

եթե կարողանար կերպարնեմրի լեքսիկոնը ճշտությամբ դներ, բավականին բացահայտող կլիներ…

boooooooom
03.04.2015, 09:56
Կարելի է պատմվածքը գրել փուչ և իրական արժեքների մասին։ Որպես գլխավոր հերոս ես կընտրեյի կամ հավաքարար աղջկան, որը ճիշտ է տեսք չունի, բայց շատ ավելի իրական արժեքների է ձգտում ի տարբերություն Մածուկի, որի կյանքի նպատակը տեսքով տղա կպցնելն է, կամ էլ 2-րդ վարսավիրին, որին կարելի է ներկայացնել որպես Թրաշի հակապատկեր։ Թրաշը թող սիրահարված լինի սրահի մենեջեր աղջկան, սա էլ 2-րդ վարսավիրին (սերիալոտ ստացվեց)։

ivy
03.04.2015, 11:17
Ինձ հետաքրքիր է, թե ինչ պատմվածք ենք հետո ունենալու: Իրավիճակը շատ լավ էր ներկայացված. լրիվ հայկական վարսավիրանոցների տեսարան: Վառ կերպարներ էլ կան. մնում է սյուժե ստեղծել ու զարգացնել:

Մեկ էլ մի բան ասեմ: Էս դիտարկման հեղինակը որոշել է ինձնից էլ թաքնված մնալ. չի ասում` ով է: Չբռնե՞մ դիսկվալիֆիկացիա անեմ :))
Կատակ եմ անում իհարկե, բայց լավ կանի, ինձ հետ պահմտոցի չխաղա, որ վերջում իմանամ՝ ում անունն եմ գրելու :)
Հիմա ամեն անգամ պիտի պայմաններում հատուկ գրե՞մ, որ չանեք սենց բաներ:

Mephistopheles
04.04.2015, 00:03
- 6:30 դուրս ենք գալի՞ս, թե՞ էնտեղ ենք լինում:
- Ասեցի էլի արդեն, դուրս ենք գալիս էդ ժամին:

Բան ջան… կուզեի իմանալ բառերը հենց սենց ա՞ասվել, թե դու փոխել ես… իմ համար կարևոր ա…

- Սուրճ կխմե՞ք, - անգույն շուրթերովը հետ է եկել, թաց շորով մաքրում է մոխրամանի շուրջը տարածված մոխիրն ու նայում է Սպասողին։
- Հա, դառը։ Ջազվան կլվացացնես, որ հին կոֆեից պեսոկ մնացած չլինի մեջը։

օրինակ ստեղ ասում ա "կլվացացնես"… ուղղակի նույն բանը 1000 ձևի կարա ասվի ու տարբեր բառերով… նույնիցկ նույն բառերով տարնբերություն կարա տա հետ-ու-առաջ դնելով… էլ չեմ ասում ինտոնացիայի մասին…

սուրճ կխմե՞ք

կխմե՞ք սուրճ

սու՞րճ

սուրճ խմելու ե՞ք…

Դավիթ
04.04.2015, 04:53
Մեկ էլ մի բան ասեմ: Էս դիտարկման հեղինակը որոշել է ինձնից էլ թաքնված մնալ. չի ասում` ով է: Չբռնե՞մ դիսկվալիֆիկացիա անեմ :))
Կատակ եմ անում իհարկե, բայց լավ կանի, ինձ հետ պահմտոցի չխաղա, որ վերջում իմանամ՝ ում անունն եմ գրելու :)
Հիմա ամեն անգամ պիտի պայմաններում հատուկ գրե՞մ, որ չանեք սենց բաներ:

Հիշում եմ էդպիսի բան։)

Դավիթ
04.04.2015, 05:03
Բիմբո Մածուկը հեչ չհետաքրքրեց ինձ, ոչ էլ ռեզինից հողաթափերով աղջիկը։ Բայց այ Թրաշը վատ կերպար չի։

boooooooom
04.04.2015, 08:16
4 տեղից 2-ն է աշխատում։ Էս կամ նոր բացված վարսավիրանոց է, կամ վատ կազմակերպած բիզնես։ Կամ էլ էն 2 վարսավիրը գնացել են դաչա կրակը վառել են, միսը շարել են ու 6:30 …

ivy
04.04.2015, 23:14
Ձեր հարցերի ու մեկնաբանությունների պատասխանը՝ դիտարկման հեղինակի կողմից.

Էս մի քանի տողը ինչ-որ չափով բացահայտում է կերպարը, միայն թե լավ կլինի պարզել՝ իրե՞նք է մոխիրը շուրջը թափել:

Չէ, իրենք չէին թափել, հակառակ կողմում էր մոխրամանը, իրենք չէին ծխում: Կարող էին և՛ արդեն հեռացած հաճախորդները թափած լինել, և՛ տեղի աշխատողները, որոնք, որքան նկատել եմ, հիմնականում կանգնած են ծխում կամ գնալ-գալով, բոլոր վարսավիրանոցներում:

Նորմալ ա, որ վարսավիրանոցի աստղ ա մեկը, ով բացի փռչոտությունից ոչ մի "առավելություն" չունի:

Ես չէի գրել, որ առավելություն չունի, մասնագիտական, համենայն դեպս: Երկու աշակերտ ունենալն ամեն վարսավիրի մոտ չես տեսնի: Հիմնականում հետաքրքրվում են՝ ով է լավ, անունով վարսավիր, հետո են գալիս մոտն աշակերտելու:

Թրաշը թող սիրահարված լինի սրահի մենեջեր աղջկան, սա էլ 2-րդ վարսավիրին (սերիալոտ ստացվեց)։

Է թող, ես ո՞վ եմ՝ մարդկանց սերերի բախտին քար գցեմ :)

Շարունակելի

ivy
04.04.2015, 23:36
կուզեի իմանալ բառերը հենց սենց ա՞ասվել, թե դու փոխել ես… իմ համար կարևոր ա…

Խոսքերը վերարտադրված են 99 տոկոս ճշտությամբ:

օրինակ ստեղ ասում ա "կլվացացնես"… ուղղակի նույն բանը 1000 ձևի կարա ասվի ու տարբեր բառերով… նույնիցկ նույն բառերով տարնբերություն կարա տա հետ-ու-առաջ դնելով… էլ չեմ ասում ինտոնացիայի մասին…

սուրճ կխմե՞ք
...

Օգտագործվել են «կլվացացնես» և «սուրճ կխմե՞ք» արտահայտչաձևերը:

4 տեղից 2-ն է աշխատում։ Էս կամ նոր բացված վարսավիրանոց է, կամ վատ կազմակերպած բիզնես։ Կամ էլ էն 2 վարսավիրը գնացել են դաչա կրակը վառել են, միսը շարել են ու 6:30…

Հաստատ նոր բացված չէր, թեև ես առաջին անգամ էի էդտեղ լինում: Դրսի ցուցանակից կարող եմ ասել, խամրած էր, եթե մնացած ամեն ինչը չհաշվենք: Կիսամաշ բազմոցին ուշադիր չի եղել Բումը: Ըստ վարսավիրների խոսակցության տոնի՝ քեֆի հարց չէր: Թրաշովը մի քիչ լարված էր:

StrangeLittleGirl
05.04.2015, 02:41
Խոսքերը վերարտադրված են 99 տոկոս ճշտությամբ:
Ո՞նց :)) Խոսելու ընթացքում սղագրվե՞լ են, թե՞ ձայնագրվել: Եթե երկուսից ոչ մեկը, ուրեմն 99 տոկոս չի հաստատ:

Ի դեպ, ապագայում կարելի ա երկխոսությունների թեմայով էլ որևէ նախագիծ անել՝ ցույց տալու համար, թե ինչքան տարբեր են իրական երկխոսությունները մեր հորինած ու անգամ վերարտադրած երկխոսություններից:

Բայց էս դիտարկման մեջ երկխոսությունները բավական բնական են :)

ivy
05.04.2015, 12:01
Լավ դու էլ, Բյուր, եղածը մի քանի բառ էր. առանց սղագրման ու ձայնագրման էլ կարելի էր լրիվ նույնությամբ վերարտադրել։
Ուրիշ բան, որ երկար երկխոսություններ լինեին։

Mephistopheles
05.04.2015, 20:04
Բիմբո Մածուկը հեչ չհետաքրքրեց ինձ, ոչ էլ ռեզինից հողաթափերով աղջիկը։ Բայց այ Թրաշը վատ կերպար չի։

Դավ… բիմբոյի մասին կգրեմ, ուղղակի հիմա հեռախոսով եմ, չեմ կարա…

LisBeth
05.04.2015, 20:24
Մածուկը հետաքրքիրն ա, տեսքին մի խաբնվեք, հեղինակ ջան մի հատ ուրիշ աչքերով նայի իրան, էլի: Զգացվում ա որ դատում ես միանգամից, հենց անունից էլ զգացվեց: Օրինակ
Մյուսը սրա հետ է, սպասում է: Նոր մսրդ ներս մտնելու պատճառով ընդհատված զրույցը վերսկսելով՝ սպասողը կապույտ մածուկովին ասում է, որ ինքը համոզված է, ինչ ուզում է լինի՝ Մածուկը ճիշտ տղա կընտրի ու լավ տեղ կընկնի: Մածուկը բան չի ասում, բայց երևում է, որ համամիտ է։ ինչի՞ց վերցրիր որ համամիտ էր: քեզ երևում ա ինձ չի երևում:

Mephistopheles
05.04.2015, 20:29
էս աշխարհքիս երեսին ամեն մարդ յունիք ա ու հասարակությունը կարծես ստիպում ա որ մարդը կեղևի հետևում "թաքնվի"… խնդիրը էդ կեղևը մաքրելն ա… կեղևի տակից մարդուն հանելը…

ivy
05.04.2015, 23:30
Հեղինակի պատասխանները քննարկողներին.

Մածուկը հետաքրքիրն ա, տեսքին մի խաբնվեք, հեղինակ ջան մի հատ ուրիշ աչքերով նայի իրան, էլի: Զգացվում ա որ դատում ես միանգամից, հենց անունից էլ զգացվեց: Օրինակ

Մյուսը սրա հետ է, սպասում է: Նոր մարդ ներս մտնելու պատճառով ընդհատված զրույցը վերսկսելով՝ սպասողը կապույտ մածուկովին ասում է, որ ինքը համոզված է, ինչ ուզում է լինի՝ Մածուկը ճիշտ տղա կընտրի ու լավ տեղ կընկնի: Մածուկը բան չի ասում, բայց երևում է, որ համամիտ է։

ինչի՞ց վերցրիր որ համամիտ էր: քեզ երևում ա ինձ չի երևում:

Մածուկի հետ տեսողական կոնտակտս եղել ա ամենաքիչը, ու որքան հասցրել եմ տեսնել էդ ընթացքում՝ խորքերում թաքնված շերտեր առանձնապես չկային: Եթե գլուխը ամսագրի վրայից ավելի հաճախ բարձրացներ, գուցե և երևար, չգիտեմ:
Քո չտեսնելու պատճառը երևի էն ա, Լիզբեթ ջան, որ դու էնտեղ չէիր, ես էի էնտեղ :)
Կուզեի ասել, որ գլամուրի տակ թաքնված գանձ էր, բայց փաստեր են չէ կարծես թե պետք այստեղ:
Փաստն այն է, որ երբ Սպասողը ճիշտ տղայի մասին ասաց, նա չասաց ՝ դե եսիմ, տեսնենք ոնց կլինի, կամ Աստված ձենդ լսի, կամ դառը/կասկածանքով ժպտար... Պարզապես շարունակեց ամսագիրը թերթել ու «մարմնի լեզու» կոչվածը համաձայնություն էր ցույց տալիս:

էս աշխարհքիս երեսին ամեն մարդ յունիք ա ու հասարակությունը կարծես ստիպում ա որ մարդը կեղևի հետևում "թաքնվի"… խնդիրը էդ կեղևը մաքրելն ա… կեղևի տակից մարդուն հանելը…

Յունիքը յունիք են, ու գուցեև յունիք մի դատարկություն էր Մածուկը: Բայց ես դա էլ չտեսա:
Էն պայմաններում, որ ստեղծված են սույն առաջադրանքը կատարելու համար, խորը հոգեբանական բացահայտումներն անելն ու կեղևահանելը ռեալ չի: Դրա համար պետք է մարդու հետ մինիմում խոսել կամ գոնե աչքերը տեսնել: Ես իր աչքերը չտեսա: Իսկ առանց դրա դու տեսնում ես էն, ինչ ինքը ցույց է տալիս, գիտակցելով կամ անգիտակցաբար: Իհարկե ինչքան շատ անգիտակցաբար ցույց տա, էնքան ավելի լավ:
Ոնց որ օրինակ Անգույն շուրթերովն էր ցույց տալիս: Ինքը չէր ուզի հաստատ էդտեղ աշխատեր: Չեմ ասում, որ մարդ կա, որ սիրով կավլի օտարի մազն ու ուրախությունից շնչահեղձ լինելով սուրճ կմատուցի, բայց իր չուզելն այլ մակարդակի վրա էր: Ոնց որ անջատած լիներ իր իսկական եսը: Աչքերը ոչ թե պարզապես դատարկ էին, այլ ոնց որ իրենը չլինեին, փոխ առած լիներ գործի համար: Ոնց որ չուզենար ինքը տեսնել էդ ամենը:

Ինչ վերաբերվում է 99 տոկոս ճշտության հարցադրմանը՝ Այվին ինձնից լավ ասաց :)
Դիտարկման մեջ ներառել եմ միայն այն խոսակցություններն ու պատկերները, որ տպել եմ ուղեղումս, մնացածն ավելի մոտավոր եմ հիշում, էդ պատճառով էլ չեմ գրել:

LisBeth
06.04.2015, 18:42
Մածուկի հետ տեսողական կոնտակտս եղել ա ամենաքիչը, ու որքան հասցրել եմ տեսնել էդ ընթացքում՝ խորքերում թաքնված շերտեր առանձնապես չկային: Եթե գլուխը ամսագրի վրայից ավելի հաճախ բարձրացներ, գուցե և երևար, չգիտեմ:
Քո չտեսնելու պատճառը երևի էն ա, Լիզբեթ ջան, որ դու էնտեղ չէիր, ես էի էնտեղ :)
Կուզեի ասել, որ գլամուրի տակ թաքնված գանձ էր, բայց փաստեր են չէ կարծես թե պետք այստեղ:
Փաստն այն է, որ երբ Սպասողը ճիշտ տղայի մասին ասաց, նա չասաց ՝ դե եսիմ, տեսնենք ոնց կլինի, կամ Աստված ձենդ լսի, կամ դառը/կասկածանքով ժպտար... Պարզապես շարունակեց ամսագիրը թերթել ու «մարմնի լեզու» կոչվածը համաձայնություն էր ցույց տալիս:
Յունիքը յունիք են, ու գուցեև յունիք մի դատարկություն էր Մածուկը: Բայց ես դա էլ չտեսա:
Էն պայմաններում, որ ստեղծված են սույն առաջադրանքը կատարելու համար, խորը հոգեբանական բացահայտումներն անելն ու կեղևահանելը ռեալ չի: Դրա համար պետք է մարդու հետ մինիմում խոսել կամ գոնե աչքերը տեսնել: Ես իր աչքերը չտեսա: Իսկ առանց դրա դու տեսնում ես էն, ինչ ինքը ցույց է տալիս, գիտակցելով կամ անգիտակցաբար: Իհարկե ինչքան շատ անգիտակցաբար ցույց տա, էնքան ավելի լավ:
Ոնց որ օրինակ Անգույն շուրթերովն էր ցույց տալիս: Ինքը չէր ուզի հաստատ էդտեղ աշխատեր: Չեմ ասում, որ մարդ կա, որ սիրով կավլի օտարի մազն ու ուրախությունից շնչահեղձ լինելով սուրճ կմատուցի, բայց իր չուզելն այլ մակարդակի վրա էր: Ոնց որ անջատած լիներ իր իսկական եսը: Աչքերը ոչ թե պարզապես դատարկ էին, այլ ոնց որ իրենը չլինեին, փոխ առած լիներ գործի համար: Ոնց որ չուզենար ինքը տեսնել էդ ամենը:

Ես չեմ տեսել, որովհետև դու ցույց չես տվել, էն ինչ ինքդ ես տեսել: Որ էնտեղ չեմ եղել, դա պարզ ա, դու էլ իմ ու էդ միջավայրի մեդիատորն ես:
Նույն հաջողությամբ ինքը կարար ասեր՝ աղջի ջան ճիշտ ես ասում գիտես, կամ, անկասկած, կամ գլխով աներ: Ինքը ժուռնալ ա թերթում, ու լուռ ա, էս լռութունը որպես համամիտ լինել մեկնաբանելը՝ եսիմ, տեղին չի՞: Չեմ ասում ինքը գանձ ա, բայց ամեոբա էլ չի, մտքեր կունենա: Քեզ այլ կերպար ա հետաքրքրել, դրա համար դու չես նայել իրան, որ բռնես էդ պահը: Բայց եթե գտնում ես որ ինքը դատարկ ա, թող էդպես լինի: Անգույն շուրթերովին լավ ես բացահայտել, նենց որ, ֆլագ վ ռուկի, սպասում եմ պատմվածքին :)

Tiger29
06.04.2015, 22:57
Այվիին ուղարկածս այստեղ տեղափոխեմ:

<<Ամենաբարդը ընտրեցիր), որտեղ ոչ մի բան պարզ չի` ինչ ա կատարվում:
Ամեն ինչ մնում ա ստեղծագործելու ու երևակայելու վրա:
Մի քիչ ավելի Թրաշի դեմքն ա բաց
Մնացածը շատ մութ կերպարներ են
Նույնիսկ Մածուկը
Տղա ընտրելու պահն էլ ա երևակայության արդյունք:
Թրաշի դեմքը նրանով ա մի քիչ բաց, որ էդպիսի կերպարները քիչ չեն:
Հենց թեկուզ` հեռախոսը ականջին դնելու պահից ա որոշ բաներ <<բացահայտ>>, թե ինչ տիպի մարդ կարա լինի:
Հիմա ինչքան էլ փորձում եմ հիշել` չեմ հիշում իմ մոտ տենց դեպք, որ ուրիշը իմ համար հեռախոսը ականջիս պահի:
Էդ գալիս ա նաև նրանից, որ ուրիշների մոտ հեռախոսով խոսալ չեմ սիրում:
Աշխատում եմ կարճ կապել, լսել ինչ ա ասում, եթե պիտի երկար լինի խոսակցությունը, փորձում եմ հետագայի համար պայմանավորվել
Կամ գոնե հեռանում եմ էնպիսի տեղ, որ մենակ լինեմ:
Իսկ էդ ձևի մարդիկ հիմնականում սիրում են ուշադրության կենտրոնում լինեն
Սիրում են, որ իրանց լսում են:
Հարցերին էլ հիմնականում ոչ թե պատասխանում են` այլ մուննաթ են գալիս:>>

boooooooom
07.04.2015, 00:09
Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ դեպքերում են աղջկան ասում, թե <ինչ էլ լինի, դու լավ տեղ կընկնես> Սրանով հույս ե՞ն տալիս, թե՞ մխիթարում են: Հնարավո՞ր է, որ սրանք լինեն մայր և աղջիկ:

ivy
07.04.2015, 00:32
Հեղինակի պատասխանը.

Ես չեմ տեսել, որովհետև դու ցույց չես տվել, էն ինչ ինքդ ես տեսել: Որ էնտեղ չեմ եղել, դա պարզ ա, դու էլ իմ ու էդ միջավայրի մեդիատորն ես:
Նույն հաջողությամբ ինքը կարար ասեր՝ աղջի ջան ճիշտ ես ասում գիտես, կամ, անկասկած, կամ գլխով աներ: Ինքը ժուռնալ ա թերթում, ու լուռ ա, էս լռութունը որպես համամիտ լինել մեկնաբանելը՝ եսիմ, տեղին չի՞: Չեմ ասում ինքը գանձ ա, բայց ամեոբա էլ չի, մտքեր կունենա: Քեզ այլ կերպար ա հետաքրքրել, դրա համար դու չես նայել իրան, որ բռնես էդ պահը: Բայց եթե գտնում ես որ ինքը դատարկ ա, թող էդպես լինի: Անգույն շուրթերովին լավ ես բացահայտել, նենց որ, ֆլագ վ ռուկի, սպասում եմ պատմվածքին :)

Լիզբեթ ջան, մոտս տպավորությունն այնպիսին է, որ կամ գրածներս չես կարդում, կամ կարդում ես բայց չես հավատում:
Ես գրում եմ, որ Մածուկի մեջ այլ բաների թվում նաև դատարկություն չտեսա, դու ասում ես՝ «Բայց եթե գտնում ես որ ինքը դատարկ ա, թող էդպես լինի»: Կամ ասում եմ՝ գլուխը չէր բարձրացնում, որ փորձեի տեսնել իրեն, ասում ես ՝ ամեոբա չի, միտք ունի: Կարելի է մտածել ես իրեն վիրավորում եմ, դու էլ ստիպված պաշտպանում ես :)
Կամ «տեղին չի»-ն ո՞րն է, եթե ես իմ դիտարկումների մասին եմ խոսում: Ինչ-որ բան գրածիս մեջ հուշում է, որ ես կարող եմ կոնկրետ որևէ կերպարի դեմ լարվել ու չեղած տեղը վատ գույնով ցույց տա՞լ:
Ավելացնելու բան երևի չունեմ, կերպարի մասին ինչ կար գրել եմ, հորինելը կմնա պատմվածքի փուլում, եթե իրեն ներառեմ: Բայց եթե հարցեր կան, կարող ես տալ, գուցե օգնի դետալներ հիշել իր մասին:

ivy
07.04.2015, 01:11
Հաջորդ պատասխանները.

<<Ամենաբարդը ընտրեցիր), որտեղ ոչ մի բան պարզ չի` ինչ ա կատարվում:
Ամեն ինչ մնում ա ստեղծագործելու ու երևակայելու վրա:
Մի քիչ ավելի Թրաշի դեմքն ա բաց
Մնացածը շատ մութ կերպարներ են
Նույնիսկ Մածուկը
Տղա ընտրելու պահն էլ ա երևակայության արդյունք:
Թրաշի դեմքը նրանով ա մի քիչ բաց, որ էդպիսի կերպարները քիչ չեն:
Հենց թեկուզ` հեռախոսը ականջին դնելու պահից ա որոշ բաներ <<բացահայտ>>, թե ինչ տիպի մարդ կարա լինի:
Հիմա ինչքան էլ փորձում եմ հիշել` չեմ հիշում իմ մոտ տենց դեպք, որ ուրիշը իմ համար հեռախոսը ականջիս պահի:
Էդ գալիս ա նաև նրանից, որ ուրիշների մոտ հեռախոսով խոսալ չեմ սիրում:
Աշխատում եմ կարճ կապել, լսել ինչ ա ասում, եթե պիտի երկար լինի խոսակցությունը, փորձում եմ հետագայի համար պայմանավորվել
Կամ գոնե հեռանում եմ էնպիսի տեղ, որ մենակ լինեմ:
Իսկ էդ ձևի մարդիկ հիմնականում սիրում են ուշադրության կենտրոնում լինեն
Սիրում են, որ իրանց լսում են:
Հարցերին էլ հիմնականում ոչ թե պատասխանում են` այլ մուննաթ են գալիս:>>

Թայգեր ջան, Թրաշին ավելի բաց նկարագրելը եկավ նրանից, որ իրեն ավելի մոտ էի, շահեկան էր ռակուրսը: Մունաթ գալու պահը կար, հա, բայց դա հեչ, մունաթի սովոր ազգ ենք, իր մոտ ավելի շատ վերաբերմունքի տարբերության աչքի ընկնող պահն էր հետաքրքիր: Աշակերտների հետ խոսելիս ձայնն ուրիշ էր, գործընկերոջ հետ՝ այլ, հաճախորդի հետ լրիվ տարբեր: Երևի շատերն էն այդպես անում, բայց իր մոտ շատ էր նկատվում: Գուցե գործի բերումով է այդպիսին դարձել: Ասենք, աշակերտների հետ բարձրից է խոսում, որովհետև մտածում է «գլխին կնստեն»: Բոյով գործընկերոջ առաջ նապոլեոնի կոմպլեքսն է հավանաբար աշխատում: Իսկ դե հաճախորդուհու հետ սուպերսիրալիր լինելն էլ ինչ անի, որ չանի, փող են տալիս: Բայց կարծում եմ, եթե բնականից դա չունես, ապա միշտ էլ կարելի է ինչ-որ միջին վերաբերմունք մշակել բոլորի հանդեպ, որ էդ աստիճան աչք չմտնի ու տհաճ չլինի քամելեոնային պահվածքը:
Մեկ էլ մի հարց ունեմ քեզ, եթե դեմ չես, Թայգեր ջան.

Տղա ընտրելու պահն էլ ա երևակայության արդյունք:
Ի՞նչ նկատի ունեիր սրանով, լավ չհասկացա:

Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ դեպքերում են աղջկան ասում, թե <ինչ էլ լինի, դու լավ տեղ կընկնես> Սրանով հույս ե՞ն տալիս, թե՞ մխիթարում են: Հնարավո՞ր է, որ սրանք լինեն մայր և աղջիկ:

Նախորդած խուսակցությունը եթե լսած լինեի, ավելի պարզ կիներ, Բում, հույս էր տալիս թե մխիթարում: Բայց տոնը բարյացակամ էր: Յախիդնի չէր ասում էլի: Ու մայրուաղջիկ չէին, չէ, տարեկից էին:

Tiger29
07.04.2015, 03:46
Հաջորդ պատասխանները.

Մեկ էլ մի հարց ունեմ քեզ, եթե դեմ չես, Թայգեր ջան.

Տղա ընտրելու պահն էլ ա երևակայության արդյունք:

Ի՞նչ նկատի ունեիր սրանով, լավ չհասկացա:

Գրել էիր, որ Սպասողը ասում ա ճիշտ տղա կընտրես, իսկ նա համամիտ ա:
Էդ համամիտի պահը երևակայության արդյունք ա, որովհետև էդ նկարագրածից իրավիճակը բացարձակ չի երևում: Ինչ տղա? Երբ կընտրի? Ում միջից պետք ա ընտրի? Ինչով ա երևում որ ինքն էլ ա համաձայն?
Ու էսպիսի բազմաթիվ հարցեր:

Էն առաջին դիտարկումը կդառնա, եթե վերցնենք էն հաց ուտող մարդուն ու վրեն լիքը բաներ ավելացնենք) Բոլորն էլ մեր երևակայության միջոցով պետք ա լինի, որովհետև էդտեղ բան չի երևում գրածի կամ <<տեսածի>> մեջ:

ivy
07.04.2015, 16:28

Էս ինչ մի պատմություն դարձավ էդ համաձայնելը:
Մենակ դեմքի արտահայտությունը հերիք է, որ հասկանաս՝ մարդը ասածի հետ համաձայն էր: Ինչ կա տեղ չհավատալու կամ բարդացնելու :think

LisBeth
07.04.2015, 16:49
Այվի և հեղինակ ջան, հարցը հավատալու ու չհավատալու մեջ չի, կամ էլ բարդացնելու: Ինձ հետաքրքիր էր էդ պերսոնաժը, ու միակ բանը որ խանգարում էր դա էդ մասն էր, ասի ճշտեմ: Սկզբնական տեքստի մեջ էդ եզրակացությունը անհիմն ա, էդքան բան: Պաշտպանելու խնդիր չկա:

Tiger29
07.04.2015, 19:59
Էս ինչ մի պատմություն դարձավ էդ համաձայնելը:
Մենակ դեմքի արտահայտությունը հերիք է, որ հասկանաս՝ մարդը ասածի հետ համաձայն էր: Ինչ կա տեղ չհավատալու կամ բարդացնելու :think

Էնքանով ա կարևոր, որ փորձում ես մարդու մասին կարծիք կազմել: Չնայած էդ շատ մակերեսային կարծիք ա, բայց իր տեղն ունի:
Իմ համար հարցը հնչում ա վատ տոնով, որտեղ հաշվարկի հոտ ա գալիս:
էնպիսի ընտրություն անես, որ լավ տեղ ընկնես` ոչ թե լավ տեղ կընկնես, որովհետև դու արժանի ես:
Եթե համաձայնվում ա` աչքներիցս մի քիչ ընկնում ա)

ivy
07.04.2015, 20:44
Հեղինակի կողմից.

Գրել էիր, որ Սպասողը ասում ա ճիշտ տղա կընտրես, իսկ նա համամիտ ա:
Էդ համամիտի պահը երևակայության արդյունք ա, որովհետև էդ նկարագրածից իրավիճակը բացարձակ չի երևում: Ինչ տղա? Երբ կընտրի? Ում միջից պետք ա ընտրի? Ինչով ա երևում որ ինքն էլ ա համաձայն?
Ու էսպիսի բազմաթիվ հարցեր:

Դու էլ ե՞ս Բրուտոս :))

Ակումբցիներ ջան, ձեզանից որևէ մեկը, երբևէ ներկա չի եղե՞լ երկխոսության, որի ժամանակ մեկի ասածին մյուսի պատասխանը եղել ա լռություն, բայց էդ լռությունը եղել ա խոսուն, էդ մարդու մարմինն ա պատասխանել հարցին, միլիմետրանոց շարժումով թեկուզ, իմ դեպքում՝ ամսագրի թերթումով:
Եթե ոչ մեկիդ դա չի հանդիպել, բոլորը զուտ բառերով են իրենց մտքերն արտահայտել ձեր ներկայությամբ, ու մենակ ես եմ դա տեսել/հայտնաբերել, գուցե երևույթն իմ անունո՞վ կոչենք :)

Մի հավատացեք, խնդիր չկա:
Էլի եմ ասում, սույն վիճահարույց խոսակցությունից մեջ եմ բերել այն ինչ տեսել ու լսել եմ: Իսկ տեսել ու լսել եմ խոսակցության վերջին մասը: Ու իրավիճակն երևում ա էնքանով, որքանով որ եղել ա էդ պահին:

ivy
07.04.2015, 23:03
Պատասխան հեղինակից.

Էնքանով ա կարևոր, որ փորձում ես մարդու մասին կարծիք կազմել: Չնայած էդ շատ մակերեսային կարծիք ա, բայց իր տեղն ունի:
Իմ համար հարցը հնչում ա վատ տոնով, որտեղ հաշվարկի հոտ ա գալիս:
էնպիսի ընտրություն անես, որ լավ տեղ ընկնես` ոչ թե լավ տեղ կընկնես, որովհետև դու արժանի ես:
Եթե համաձայնվում ա` աչքներիցս մի քիչ ընկնում ա)

Թայգեր ջան, բայց ինչու՞ է ընկնում: Չլինի՞ դրա համար եք հետս թարսվել, որովհետև նա համաձայնում է, որ լավ տեղ է ընկնելու... Օրինակ որ ինձ մեկը տենց բան ասի, կսկսեմ ծմծմալ, թե՝ ուֆ ինչ իմանամ է, ուր ա ինձ տենց բախտ ու լիքը սենց բաներ, որը սխալ է: Ինչո՞ւ չհավատալ ու համոզված չլինել, որ ամեն ինչ լավ է լինելու քեզ հետ: Մածուկի համոզվածության ու ինքնավստահության կեսը որ Անգույն շուրթերովն ունենար, հատակ չէր ավլի կոպեկների դիմաց:

Ուզում եմ հասկանաք. ես կերպար չեմ ստեղծել, ոչ բացասական, ոչ էլ դրական: Ես եղած կերպարը ձեզ ներկայացրել եմ՝ ելնելով իր հետ ու իր շուրջը կատարվողից: Դրանից ավելի օբյեկտիվ լինելու համար պետք է Տերմինատոր Երկուսը լինեի, էն բարին, որ մտնում է բար ու սկսում է աչքի պստիկ էկրանին մարդկանց չոր տվյալները շարադրել: