PDA

Դիտել ողջ տարբերակը : Դիտարկում 1. Տեսնել-վերլուծել

ivy
30.03.2015, 00:33
Մեկն արդեն եկավ :)
Սպասում եմ ակտիվ քննարկումների ու վերլուծությունների:

Դիտարկում 1.

Սրճարանում

Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:

Սեղանին նախորդ հաճախորդներից մնացած խմորեղենի կտորներ են ու լատեի դատարկ բաժակներ: Խմորեղեններից մեկը շոկոլադով է, մյուսը՝ վարդագույն. երևի ինչ-որ հատապտուղ է: Սրահից թարմ խմորեղենների ու սուրճի հոտ է գալիս. տեղում են թխում ու պատրաստում:

Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:

Սրճարանի մնացած մասը չեմ տեսնում. դեմքով դեպի պատուհանն եմ: Զանազան խոսակցություններ ու մանկական ձայներ են հասնում ականջիս: Երաժշտություն է միացած, բայց շատ ցածր է, գրեթե անհնար է որսալ, թե ինչ երգ է:

Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:

Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:

Mephistopheles
30.03.2015, 00:44
կարա՞ս մի քիչ մանրամասն գրես երկար մազերով տաղամարդու մասին որ ուտում ա… ասենք ինչ ա հագել, քանի տարեկան կլինի մոտավորապես… ձեռքերն ինչպիսին են…

մի քիչ էլ կին ու տղամարդու մասին եթե մանրամասնես հետաքրքիր կլինի… էլի տարիք, հագուկապ… միգուցե դեմքի արտահայտություն շարժուձև…

հետո կաֆեի ինտերիերն ինչ ձևի ա… պատուհան շատ ունի, առաստաղը ցածր ա, պատի գույները, նկար կա պատին թե չէ, ինչ նկարկա, եթե կա…

…լավն էր…

դուրս եկավ էն մարդուկնոջ մոմենտը… եթե ավելի մեջը մտնես, հիշես անգամ չնչին դետալներ, ապա կարա նյութ լինի…

keep working

Mephistopheles
30.03.2015, 00:46

սրանք մանրամասնի… հատկապես իրանց վերաբերմունքը տեղի ունեցածին…

ivy
30.03.2015, 00:46
Մեֆ ջան, ես չեմ գրել: Գրողը արդեն ուղարկել է էս տեսքով: Ես տեղադրել եմ:
Էլ ավել բան պահանջել երևի չարժի:

ivy
30.03.2015, 00:48
Դիտարկողը եթե ուզենա մանրամասնել Մեֆի նշած կետերը, թող ինձ ուղարկի, կտեղադրեմ:

ivy
30.03.2015, 01:00
Մեֆ, էս էլ քո պատասխանը.

կարա՞ս մի քիչ մանրամասն գրես երկար մազերով տաղամարդու մասին որ ուտում ա… ասենք ինչ ա հագել, քանի տարեկան կլինի մոտավորապես… ձեռքերն ինչպիսին են…

Միջին տարիքի: Կաշվից կուրտկա, կուրտկան ներսում չի հանել: Կապույտ ռյուկզակ ունի, դրել ա կողքի աթոռին, վերցրեց, հենց մոտեցա: Երկար թուխ մատներ ունի, մատանի չկա:

մի քիչ էլ կին ու տղամարդու մասին եթե մանրամասնես հետաքրքիր կլինի… էլի տարիք, հագուկապ… միգուցե դեմքի արտահայտություն շարժուձև…

Տղամարդը թուխ, դզած-փչած մի քիչ երկարոտ մազերով, գծած մորուքով քառասունն անց: Հագուկապը չի երևում. մեքենան փակում ա: Կինը բլոնդ, երեսունին մոտ, սպիտակամաշկ, տղամարդուց մի քիչ կոլոտ, էլի հագուկապը չի երևում:

հետո կաֆեի ինտերիերն ինչ ձևի ա… պատուհան շատ ունի, առաստաղը ցածր ա, պատի գույները, նկար կա պատին թե չէ, ինչ նկարկա, եթե կա…

Կաֆեն՝ լուսավոր, բարձր առաստաղով, մի ամբողջ պատ հատակից առաստաղ մենակ լուսամուտ, մի պատ էլ՝ վաճառատեղը զանազան համով-համով խմորեղեններով, մի պատը մուտքն ա (ավելի նեղ մյուսներից), մենակ մի նեղ պատ կա (մուտքին հանդիպակաց), որին նկար չկա: Սեղաններ են շարած ամբողջ կաֆեով մեկ, վրաները՝ մոմեր: Դե մեկ էլ պատուհանի տակի երկար սեղաններն են բարձր աթոռներով:

…լավն էր…

մերսի

դուրս եկավ էն մարդուկնոջ մոմենտը… եթե ավելի մեջը մտնես, հիշես անգամ չնչին դետալներ, ապա կարա նյութ լինի…

keep working

ինձ էլ :))

սրանք մանրամասնի… հատկապես իրանց վերաբերմունքը տեղի ունեցածին…

Շատ բացակա էր էդ անձը, հազիվ նկատելի: Իրան նկատեցի մենակ էն ժամանակ, երբ հարց առաջացավ, թե ինչու կինը դիմացը չնստեց: Հա, կեպկա ուներ, դա էլ նկատեցի: Ու թուխ մաշկով էր:

ivy
30.03.2015, 01:02
Խնդրում եմ հաշվի առնել, որ նախապես որոշված էր հեղինակներին գաղտնի պահել:
Դրա համար հնարավոր չի էսպիսի երկխոսություններ վարել:
Հուսով եմ, հիմա անընդհատ միջնորդի դերում չեմ լինելու :)

Mephistopheles
30.03.2015, 01:19

երկխոսություն չեմ վարում Այվի ջան… ուղղակի նշում եմ որ հիշողության մեջից դրանք էլ մեջտեղ բերի… պարտավոր չեն պատասխանել… ակնկալիք էլ չունեի…

Mephistopheles
30.03.2015, 01:20
ջղայն մարդ ես, տո…

ivy
30.03.2015, 01:22
Ջղայն չեմ, մի քիչ գերմանացած եմ ընդամենը :)

Mephistopheles
30.03.2015, 01:22
Ջղայն չեմ, մի քիչ գերմանացած եմ ընդամենը :)

յա վօլ, մայ գենեղալ…

Tiger29
30.03.2015, 01:26
Ջղայն չեմ, մի քիչ գերմանացած եմ ընդամենը :)

http://upload.wikimedia.org/wikipedia/hy/1/10/Jungarik.jpg

Գերմանամուկ (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B4%D5%B8%D6%82%D5%AF) :P

Հ.Գ. Հետ վերադարձրեք Այվիի փետուրը :redhat

Mephistopheles
30.03.2015, 01:28

փետուրը չէ, բմբուլները…

ivy
30.03.2015, 01:29
Էս դիտարկումներն՝ իրենց բնույթով ու վերցրած ռակուրսով, լավ կախված են դիտարկողի անձից: Կոնկրետ ինչն ընկավ աչքով, ինչը բաց մնաց, չնկատվեց: Կարող է պատւհանից ուրիշ բաներ էլ էր հնարավոր տեսնել, բայց իր հայացքը հենց դրա վրա ընկավ: Ինչքան էլ փորձենք օբյեկտիվ նայել պատկերին, միևնույն է էդ ամենը անցել է դիտարկողի պրիզմայով:
Ու ինձ էդ պահն ահագին հետաքրքիր է, թե կոնկրետ ով ինչ է «տեսնում»:

Mephistopheles
30.03.2015, 01:33

այո… դիտարկողից շատ բան ա կախված… դիտարկումը ոչ միայն դիտարկվող օբյեկտի մասին ա, այլ նաև դիտակողի…

ճիշտ ես ասում Այվի ջան… բացարձակ օբյեկտիվ հնարավոր չի ուղղակի ինչ էլ որ նկատած ա օբյեկտիվորեն ա նկատած…

լրիվ համաձայն եմ…

Mephistopheles
30.03.2015, 01:39
իմիջայլոց էն օրը Սոմերսեթ Մոեմի կյանքի մասին հաղորդում էի լսում… իրանից շատ մեջբերումներ կար ու իրա ձայնն էլ կար… ինքը մոտավորապես սրա նման ա աշխատել… ամեն ինչ վերցրել ա իրական կյանքից, ըստ էության դուրս ա եկել "պատմության որսի"… շատ հաճախ նույնությամբ ա օգտագործել ամեն ինչ…

Մի հատ էլ իսպանացի գրող կար, մի հատ գործ ուներ լեզվի ուսուցչի ու աշակերտի մասին… էս տղեն իրա տեսածը մեկը մեկին գրում ա մի հատ ընկերոջ ընտանիքի մասին որին օգնում ա մաթեմի դասերի մեջ… շատ հետաքրքիր ա…

լինքերը կգտնեմ կդնեմ…

StrangeLittleGirl
30.03.2015, 01:43

Մեֆ, գրողներից շատերը սենց են աշխատել: Ֆրանսուազ Սագանը գնում էր կաֆեներ, խոսակցություններ լսում ու գրի առնում: Հեմինգուեյն էլ էր նույնն անում: Ռոուլինգն էլ գերեզմանոցում զբոսնելիս ա Հարի Փոթերի հերոսների անունները հորինել, Էդինբուրգում էլ կոնկրետ մի դպրոց ա իրան ոգեշնչել Հարի Փոթերը գրել:

Ու ընդհանրապես, ես էլ եմ տենց ստեղծագործում :)) Բլոկնոտներս բացես, ամբողջը նշումներ են ինչ-որ պահի տեսածի, զգացածի, նկատածի մասին, որոնք հետո պատմվածքներում են հայտնվում:

Mephistopheles
30.03.2015, 01:43
http://www.bbc.co.uk/programmes/b054051p

http://www.bbc.co.uk/programmes/b03z9jr8

Mephistopheles
30.03.2015, 01:45
Մեֆ, գրողներից շատերը սենց են աշխատել: Ֆրանսուազ Սագանը գնում էր կաֆեներ, խոսակցություններ լսում ու գրի առնում: Հեմինգուեյն էլ էր նույնն անում: Ռոուլինգն էլ գերեզմանոցում զբոսնելիս ա Հարի Փոթերի հերոսների անունները հորինել, Էդինբուրգում էլ կոնկրետ մի դպրոց ա իրան ոգեշնչել Հարի Փոթերը գրել:

Ու ընդհանրապես, ես էլ եմ տենց ստեղծագործում :)) Բլոկնոտներս բացես, ամբողջը նշումներ են ինչ-որ պահի տեսածի, զգացածի, նկատածի մասին, որոնք հետո պատմվածքներում են հայտնվում:

point taken…

ուղղակի երբեմն որ կարդում ես որոշ ստեղծագործություններ (խոսքս Ակումբի մասին ա ու ոչ միայն) ոնց որ լրիվ սպիտակ թղթից սկսած լինի…

StrangeLittleGirl
30.03.2015, 01:48
point taken…

ուղղակի երբեմն որ կարդում ես որոշ ստեղծագործություններ (խոսքս Ակումբի մասին ա ու ոչ միայն) ոնց որ լրիվ սպիտակ թղթից սկսած լինի…
Էդ էն իմ ասածն ա. երբեք մի գրի նենց բանի մասին, որ չգիտես: Էրեկ էլ մի եքա հոդված էի կարդում էդ թեմայով, ինձ բացել էր: Ամբողջ հոդվածը գրողներին խորհուրդ էր տալիս, թե ոնց իրանց գրելու թեմայով սըրչ անեն, որ նորմալ արդյունքների հասնեն: Այ տենց բաներ ասենք մեզ սովորեցնում են ակադեմիայում ռիվյու գրելու համար: Իսկ մենք շատ հաճախ ալարում ենք նույնիսկ տարրական վիքիպեդիա բացել ու նայել, թե կոնկրետ հիվանդության սիպմտոմներն ինչպիսին են:

Mephistopheles
30.03.2015, 01:53

Համաձայն եմ, բայց ստեղ ուրիշ մոմենտներ էլ կան… կարող ա լավ ռիսըրչ մատերիալ ունենաս ու ամեն ինչ էլ իմանաս նյութի մասին, բայց ինչ ես տեսնում էդ նյութի մեջ ու ոնց ես էդ կոմպոնենտները իրար նկատմամբ "տեղադրում"…

StrangeLittleGirl
30.03.2015, 01:55

Դե սաղ պետք ա անել: Եթե դու կերպար ես հորինում ու չգիտես՝ ինքն ինչ տեսք ունի, ուրեմն կեղծ ա ստացվում: Իսկ կերպարները սովորաբար օդից չեն հորինվում, այլ կողքի խանութի աշխատողն ա կամ պատահական անցորդ կամ սրճարանում ինչ-որ մեկը:

Mephistopheles
30.03.2015, 01:59

էլի համաձայն եմ… ուղղակի ես կասեի կերպարը "կառուցում" ես…

օրինակ էս առաջինի մեջ որ ասում "ուսապարկը դրեց կողքը ու որ անցա, վերցրեց", բավականին լուսաբանող էր… ուրիշ կլիներ եթե պայուսակ լիներ, կամ տոպրակ, կամ կապոց…

StrangeLittleGirl
30.03.2015, 02:06

Ահա... ստեղ էլ վորքշոփների ժամանակ ասում են՝ կերպարիդ պիտի շատ լավ իմանաս, պարտադիր չի՝ ամեն ինչ գրես պատմվածքիդ մեջ, բայց պիտի ամեն ինչ իմանաս, իսկ իմանում ես, երբ խոսում ես իրա մասին, երբ հարցեր են տալիս: Ես մի հատ տենց կերպար ունեմ, ինքը լրիվ ֆիքշընըլ ա, բայց արդեն էնքան բան գիտեմ իրա մասին, որ էլ ասելու չի: Մի օր անպայման իրա մասին ավարտուն պատմվածք կգրեմ, կդնեմ ակումբում: Շատ հետաքրքիր ա իրա ստեղծման պատմությունը:

Դրա համար էս կարգի մրցույթը կամ «մրցույթը» ահագին օգնող ա:

Mephistopheles
30.03.2015, 02:16

Տեսնենք հլա, Բյուր ջան… ասա մասնակցող լինի…

StrangeLittleGirl
30.03.2015, 02:19
Տեսնենք հլա, Բյուր ջան… ասա մասնակցող լինի…
Դե մի հոգի արդեն կա: Մի քանի հոգի խոսք են տվել, նենց որ սպասենք :)

Mephistopheles
30.03.2015, 02:21
Դե մի հոգի արդեն կա: Մի քանի հոգի խոսք են տվել, նենց որ սպասենք :)

ախր չես էլ կարա մեղադրես… եթե մարդու հիմնական գործը գրելը չի, դժվար ա ժամանակ դրամադրելն ու ուորքշոփ անելը… չեմ էլ կարող մեղադրել…

աստված ձենդ լսի…

StrangeLittleGirl
30.03.2015, 02:27
ախր չես էլ կարա մեղադրես… եթե մարդու հիմնական գործը գրելը չի, դժվար ա ժամանակ դրամադրելն ու ուորքշոփ անելը… չեմ էլ կարող մեղադրել…

աստված ձենդ լսի…
Մեֆ, մի քիչ համաձայն չեմ... Ավելի շուտ, եթե որևէ մեկն իրոք ուզում ա լուրջ գրի, անկախ նրանից՝ դրանով փող աշխատելու ա, թե չէ, պետք ա ժամանակ տրամադրի: Իսկ սենց դիտարկումներ անելը շատ հեշտ բան ա, մի տասնհինգ րոպե ա պետք տրամադրել ընդամենը:

Mephistopheles
30.03.2015, 02:37

ճիշտն ասած իմ համար կարող ա երկար ժամանակ քաշեր… էս անե՞մ թե էն… ստեղ նստե՞մ թե ընդեղ… լավ արի սրան նկարագրեմ… բայց էն մեկն ավելի լավն ա… ես տենց եմ…

ճիշտ ա, եթե լուրջ են գրելու՝ հա… բայց ինչ իմանաս մարդիկ ինչքանով են լուրջ տրամադրված…

StrangeLittleGirl
30.03.2015, 02:50

Ես երևի ուրիշ կերպ եմ մոտենում հարցին: Բլոկնոտս միշտ մոտս ա, ու եթե ինչ-որ հետաքրքիր բան եմ տեսնում, արագ գրի եմ առնում: Մենակ մի անգամ եմ հատուկ առաջադրանքի դուրս էկել: Էն էլ պիտի մի պատահական մարդու նկատեի ու ամբողջական կենսագրություն հորինեի: Էդ մեկը մոտ մի ժամի չափ քաշեց: Բայց դե բուն էդ մարդու տվյալները ֆիքսելը հինգ րոպեի գործ էր:

Հետո ռակուրսն ա հետաքրքիր: Էս առաջին հեղինակը գրել ա, որ սրճարանին մեջքով ա նստած: Հետաքրքիր ա՝ ինչու՞ չի շրջվել, որ տեսնի իրա մեջքի հետևում ինչ ա կատարվում: Ասենք, էդ ի՞նչ էրեխեքի ձեներ են:

boooooooom
30.03.2015, 03:13
Մեկն արդեն եկավ :)
Սպասում եմ ակտիվ քննարկումների ու վերլուծությունների:

Դիտարկում 1.

Սրճարանում

Բարձր նստատեղը նայում է դեպի փողոց: Դիմացի մոլն արդեն փակվել է, ու մարդկանց հոսքը միակողմանի է: Մայթին հեծանիվների կայանատեղի է, կողքը՝ ավտոբուսի կանգառ: Կանգառում մարդ չկա, միայն մի սև կոտրված հովանոց է ընկած:

Սեղանին նախորդ հաճախորդներից մնացած խմորեղենի կտորներ են ու լատեի դատարկ բաժակներ: Խմորեղեններից մեկը շոկոլադով է, մյուսը՝ վարդագույն. երևի ինչ-որ հատապտուղ է: Սրահից թարմ խմորեղենների ու սուրճի հոտ է գալիս. տեղում են թխում ու պատրաստում:

Երկար սեղանի մյուս ծայրին ակնոցներով, սև երկար մազերով, չթրաշված մի տղամարդ է ուտում: Արագ-արագ սենդվիչ է ուտում ու հյութ խմում: Ծամում է ճպճպացնելով:

Սրճարանի մնացած մասը չեմ տեսնում. դեմքով դեպի պատուհանն եմ: Զանազան խոսակցություններ ու մանկական ձայներ են հասնում ականջիս: Երաժշտություն է միացած, բայց շատ ցածր է, գրեթե անհնար է որսալ, թե ինչ երգ է:

Սուրճս անսպասելիորն համեղ է: Հետաքրքիր թթվայնություն ունի: Բաժակի վրա գրված է՝ coffee collective: Ասում են՝ քաղաքի լավագույնն է:

Փողոցում մեքենա կանգնեց: Վարորդի դուռը բաց է: Դռան մոտ կանգնած մի կին ու տղամարդ երկար գրկախառնվում են, իրար նայում, նորից գրկախառնվում, նորից իրար նայում: Ի վերջո նստում են մեքենան՝ տղամարդը վարորդի տեղում, կինը, որը տղամարդուց շատ ավելի երիտասարդ է, հետևում: Մեքենայի մեջ նաև երրորդ անձ կա. վարորդի կողքի նստատեղին դեռահաս տղա է: Տղամարդը գրպանից անձեռոցիկ է հանում, աչքերը սրբում: Կապում է ամրագոտին, ու մեքենան շարժվում է:

Ուշ ժամ է: Միակողմանի մարդկանց հոսքը մոլի աշխատողներն են, որոնք աշխատանքից դուրս են եկել և քանի որ ուշ ժամ է ավտոբուսներ չկան, մի մասը սովորականի պես կգնա հեծանիվով, իսկ մոտ ապրողները ոտքով էլ կհասնեն:
Հակասություն 1` եթե ուշ ժամ է, սրահում պետք է որ երեխա չլինի: Հակասություն 2` Եթե ասում են, որ սուրճը քաղաքի լավագույնն է, ապա նրա համեղ լինելը չպիտի անսպասելի լինի (իսկ միգուցե համտեսելուց հետո է իմացել, որ քաղաքի լավագույնն է):
Սեղանի մյուս ծայրին նստած երիտասարդը ամբողջ օրը աշխատել է և անգամ ընդմիջման դուրս չի եկել, ինչի պատճառով էլ խեղտում է ուտելիքը, չի համբերել հասնել տուն, իսկ միգուցե տանը մենակ է ապրում և իր համար ոչ ոք չի պատրաստում այնտեղ: Հնարավոր է մասնագիտությամբ ոսկերիչ լինի իսկ պայուսակում թանկարժեք իրեր կան, որին աչքի տակով հետևում է և պահում է իրեն մոտիկ: Մատների թխությունը և զարդ չկրելը նույնպես դրա մասին են վկայում (ինչպես նաև չփչփացնելով ուտելը. 8-րդ դասարանից հայրը տեղավորել է աշխատանքի մի վարպետի մոտ)
Մոտակայքում երկաթգծի կայարան կա: Հայրը հարևան քաղաքից դիմավորում է Աղջկան, առաջին կնոջից, որին երկար ժամանակ չէր տեսել: Մեքենայում նստած է խորթ տղան` երկրորդ կնոջ տղան, որը տանել չի կարողանում նոր հայրիկին, ինչպես նաև նրա հետ կապված ամեն ինչը: Իսկ տղային մայրն է ուղարկել, որպեսզի հետևի հոր ծախսերին...

StrangeLittleGirl
30.03.2015, 03:43

Բում ջան, նավսյակի ասեմ, ամեն քաղաքում չի, որ մոլը մինչև ժամը հազարը բաց ա: Դաժը զարմանալի ա, որ կաֆեն ա բաց :))

Mephistopheles
30.03.2015, 06:36
Ուշ ժամ է: Միակողմանի մարդկանց հոսքը մոլի աշխատողներն են, որոնք աշխատանքից դուրս են եկել և քանի որ ուշ ժամ է ավտոբուսներ չկան, մի մասը սովորականի պես կգնա հեծանիվով, իսկ մոտ ապրողները ոտքով էլ կհասնեն:
Հակասություն 1` եթե ուշ ժամ է, սրահում պետք է որ երեխա չլինի: Հակասություն 2` Եթե ասում են, որ սուրճը քաղաքի լավագույնն է, ապա նրա համեղ լինելը չպիտի անսպասելի լինի (իսկ միգուցե համտեսելուց հետո է իմացել, որ քաղաքի լավագույնն է):
Սեղանի մյուս ծայրին նստած երիտասարդը ամբողջ օրը աշխատել է և անգամ ընդմիջման դուրս չի եկել, ինչի պատճառով էլ խեղտում է ուտելիքը, չի համբերել հասնել տուն, իսկ միգուցե տանը մենակ է ապրում և իր համար ոչ ոք չի պատրաստում այնտեղ: Հնարավոր է մասնագիտությամբ ոսկերիչ լինի իսկ պայուսակում թանկարժեք իրեր կան, որին աչքի տակով հետևում է և պահում է իրեն մոտիկ: Մատների թխությունը և զարդ չկրելը նույնպես դրա մասին են վկայում (ինչպես նաև չփչփացնելով ուտելը. 8-րդ դասարանից հայրը տեղավորել է աշխատանքի մի վարպետի մոտ)
Մոտակայքում երկաթգծի կայարան կա: Հայրը հարևան քաղաքից դիմավորում է Աղջկան, առաջին կնոջից, որին երկար ժամանակ չէր տեսել: Մեքենայում նստած է խորթ տղան` երկրորդ կնոջ տղան, որը տանել չի կարողանում նոր հայրիկին, ինչպես նաև նրա հետ կապված ամեն ինչը: Իսկ տղային մայրն է ուղարկել, որպեսզի հետևի հոր ծախսերին...

Բում ջան, ինձ թվում ա դու մի քանի քայլ առաջ ես անցել… Մոլից տենց միահամուռ դուրս չեն գալիս, գոնե ԼԱ-ում… մենք չգիտենք թե որտեղ ա էս տեսարանը… լավ կլիներ որ ասեր… եթե ԼԱ ա ուրեմն քո ասած ավտոբուսը քննարկումց դուրս ա…

ուշ ժամերին էլ են երբեմն երեխաներ լինում… օրինակ Սանտա Բարբարա 12-ին ռեստորանները բաց են ու նույնիսկ երեխաներ կան, իհարկե նայած շաբաթվա որ օրն ա… ուրբաթ շաբաթը կարա լինի…

սուրճը կարա սպասվածից ավելի համով լինի… այնսինքն քո սպասելիքներն ա գերազանցել… էսի կարա լինի հակասություն, կարա չլինի, նայած աբզրվեյշընը ոնց կընթանա… նայած սիտուացիային…

էդ տվղայի մասին էլ ա հետևությունը մի քիչ անհիմն… ուսապարկդ վերցնում ես որովհետև շատ հնարավոր ա որ մարդկանց խանգարես ու ես հաճախ եմ տենց անում… չես ուզմում ճամփին լինի… խանգարել մարդկանց… ոսկեկրիչները ոսկիները իրանց հետ ամեն օր չեն տանում-բերում… տենց պրակտիկա ես չեմ տեսել… եթ եվրոպայում ա ապա շատ հնարավոր ա որ տղեն որևելյան օրիջին ունենա ուղղակի ինտեգրված լինի հասարակության հետ,մատնեմրի սևությունը կարա բնականից լինի, կամ էլ մեխանիկ ա, կիսաթրաշ ա, երևի ավելի նենց տեղ ա աշխատում որ կլիենտնեմրի հետ չի շփվում… (դրսում ուտելն ու ուսապարկը)

ինչևէ… գրողը կարա իրա հիշողությունը քրքրի ու դետալներ հիշի… ու կամբողջացնի պատկերն ու պերսոնաժնեմրը…

էս մենք որ գրում ենք, իրան բզմզում ենք…

Mephistopheles
30.03.2015, 06:47
…այսինքն եթե ամբողջացնեմ միտքս, կլինի… օբյեկտը միջավայրում… ոնց ա ինտեգրվում, ոնց ա նայվում ու ինչ ազդեցություն ունի միջավայրը օբյեկտի վրա և հակառակը… մեծից փոքր՝ ընդհանուրից, դետալ… աշխարհամասից մինչև մատների սևությունն ինչից կարա լինի…

boooooooom
30.03.2015, 08:35
Եկեք մտածենք։ Մարդկանց միակողմանի հոսք և դատարկ կանգառ, երբ կարա լինի։
1. վարորդների գործադուլ +քայլերթ (կոտրված հովանոցն էլ հնարավոր հրմշտոցի արդյունք)
2. բոլորը ֆուտբոլային խաղից տուն են գալիս և երկրի հավաքականը պարտվել է սեփական դաշտում (բայց էս դեպքում, գոնե Հայաստանում, տրանսպորտը բաց չէր թողի առիթը, ու մի 2 կոպեկ ավել կփախցներ տուն, բայց դատարկ կանգառը չի բռնում)

Իսկ ոսկերիչը (օրինակ ես)՝հայաստանում, հաճախ է փոքրիկ պայուսակ բռնում, որում երբեմն կիսատ աշխատանքներ են լինում, որոնք դեռ պետք է հաճախորդի հետ հանդիպել և ավարտը քննարկել, կամ պատրաստի գործը տալ հաճախորդին։ Ես, օրինակ, երբ գանձերով պայուսակ եմ ունենում, շատ ուշադիր եմ լինում, և երբ մարդ է մոտենում, անկախ ինձանից ձեռքս տանում եմ պայուսակին, համ ստուգում եմ դրա տեղում լինելը, համ էլ մոտեցնում եմ ինձ։ Դրա համար ծանոթ թվաց պահը։
Հնարավոր է, մի սոված ուսանող էլ լինի։

StrangeLittleGirl
30.03.2015, 13:00

Բայց պարտադի՞ր ա, որ բացատրվի մարդկանց միակողմանի հոսքն ու դատարկ կանգառը: Էս դիտարկումների իմաստն ավելի շատ ինչ-որ բաներ նկատել-ֆիքսելը չի՞, բացատրությունները հաջորդ փուլին են թողնվում, չէ՞:

Chuk
30.03.2015, 13:03
Արդեն կարո՞ղ ենք հեղինակին գուշակել :))

StrangeLittleGirl
30.03.2015, 13:22
Արդեն կարո՞ղ ենք հեղինակին գուշակել :))
Համբերի, դեռ երկրորդ փուլ կա :))

boooooooom
30.03.2015, 15:24
Բայց պարտադի՞ր ա, որ բացատրվի մարդկանց միակողմանի հոսքն ու դատարկ կանգառը: Էս դիտարկումների իմաստն ավելի շատ ինչ-որ բաներ նկատել-ֆիքսելը չի՞, բացատրությունները հաջորդ փուլին են թողնվում, չէ՞:

Լավ, ես երևի պահանջը սխալ եմ հասկացել. ես մի քիչ կլռեմ, մինչև հասկանամ, թե ով ում բարեկամն է:

ivy
30.03.2015, 15:48
Բում ջան, լռել պետք չի:

Դիտարկում անել նշանակում է տեսածը ֆիքսել: Դիտարկողը պարտավոր չի իր տեսածի համար բացատրություն ունենալ: Կարող է ունենալ ենթադրություններ, որը կարող ենք նաև մենք ունենալ: Ու էս քննարկումների իմաստն էլ էդ ենթադրություններով կիսվելն է: Որ դիտարկման պատկերն ավելի ամբողջական դառնա:

Mephistopheles
30.03.2015, 17:20
Արդեն կարո՞ղ ենք հեղինակին գուշակել :))

հեղինակին կարաս դաժե չգրած գուշակես… մի սպասի…

Mephistopheles
30.03.2015, 18:46
Լավ, ես երևի պահանջը սխալ եմ հասկացել. ես մի քիչ կլռեմ, մինչև հասկանամ, թե ով ում բարեկամն է:

հա, բայց էլի կարաս եզրակացություններ անես… կարծում եմ գրողին էդ էլ կօգնի…

ivy
31.03.2015, 00:51
Վերջին տեսարանը տեսնես ի՞նչ է. կարոտած հանդիպում, վշտի ապրումակցում, հրաժեշտ, թե ուրիշ մի բան...

Դավիթ
03.04.2015, 21:54
Ահագին դետալներ կան սրճարանի նկարագրումից, բայց դե շատը երկրորդական դետալներ են։ Չգիտեմ, թե որքանով կհաջողվի հեղինակին ստեղծել սահուն պատմվածք այս դետալների հիման վրա, բայց անթրաշ տղամարդը շատ հետաքրքիր կարող է ստացվի՝ զարգացման դեպքում։ Կոտրված հովանոցն ու մեքենայի երեք անձն էլ էին հետաքրքիր։

Դավիթ
03.04.2015, 22:01
Վերջին տեսարանը տեսնես ի՞նչ է. կարոտած հանդիպում, վշտի ապրումակցում, հրաժեշտ, թե ուրիշ մի բան...
Կնոջ նոր ամուսինը։ Հինը ներվայնացած ու չխնամված սենդվիչ էր ուտում;)

Mephistopheles
03.04.2015, 22:57
Վերջին տեսարանը տեսնես ի՞նչ է. կարոտած հանդիպում, վշտի ապրումակցում, հրաժեշտ, թե ուրիշ մի բան...

need more details…

StrangeLittleGirl
04.04.2015, 02:59
Կնոջ նոր ամուսինը։ Հինը ներվայնացած ու չխնամված սենդվիչ էր ուտում;)

Լավն էր :))

Tiger29
07.04.2015, 03:36
Շատ անհետաքրքիր ա: Բացի վերջին պարբերությունից` Բյուրի ասած` վառել, թափել է պետք:
Վերջին պարբերության մեջ կյանք կա:
Դիտարկումը որոշ չափով ցույց տալիս է ընդհանուր պատկերը:
Ինձ թվաց, որ կինը նոր է մոտեցել մեքենային:
Մի քանի տրամաբանական շղթա կարելի է կազմել, թե ով է տղամարդու համար այդ կինը, բայց էս դեպքում զարմանալին այն է, որ կինը դեռահասին չի մոտենում:
Էդ պահի բացատրությունն եմ փորձում գտնել, բայց չեմ գտնում:

Ուզում եմ հասկանամ էն կնոջ ու տղամարդու պահվածքը:

Պիտի գտնեմ <<ճիշտ> պատասխանը)
Ինչի ա տղամարդուն գրկում ու երեխուն չի մոտենում?)
Էդ հանելուկը իմ համար շատ հետաքրքիր ա:

Ճիշտ պատասխանը չակերտի մեջ դրեցի, որովհետև նենց պատասխան նկատի ունեմ, որն իրավիճակի հետ բռնի, որից տղամարդը կհուզվի:

Միգուցե իրանց երեխան էր?

Ես մի տարբերակի էսքիզ ունեմ))

Տղամարդը արտագնա աշխատանքի ա եղել, եկել ա երեխային մանկապարտեզից կամ դպրոցից վերցրել ա ու հիմա կնոջն ա տեսնում, որին երկար ժամանակ էր չէր տեսել:

Բայց դե էլի բաներ չի ստացվում)
Էլի երեխուն կպաչեր մաման)
Պիտի որ ամուսնու կողքը նստեր)

Չնայած էրեխեն կարող ա կապրիզնի ա) ու ասել ա ես պիտի նստեմ պապայի մոտ)

Պապան էլ խոպանից եկած` չէր ուզում մերժեր))