PDA

Դիտել ողջ տարբերակը : Կա՞ արդյոք Հայաստանում իրական ընդդիմություն

Philosopher
07.03.2007, 08:25
Այս հարցը չափազանց կարևոր է՝ մի շարք առումներով, մասնավորապես՝
ա. Հայաստանը փոքր երկիր է և նրանում յուրաքանչյուր մարդ, ըստ էության, կառավարելի է, քանի որ չկա անկախ, ոչ–կրիմինալ ազգային կապիտալ, որը կարող է ֆինանսավորել այլախոհությունը, այդ դեպքում՝ ովքե՞ր են այն ընդդիմադիրները, որոնք, բավականին լավ ֆինանսական հնարավորություններ ունենալով, պայքարում են իշխանությունների դեմ. արդյո՞ք նրանք իրական պայքար են մղում, թե՞ ստեղծում են պայքարի տպավորություն.
բ. Եթե նույնիսկ կան կուսակցություններ և անհատներ, որոնք անկեղծորեն ցանկանում են փոխել երկրում ստեղծված վիճակը, արդյոք նրանք ունե՞ն համապատասխան գաղափարական ռեսուրս իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակադրվելու և այն արդյունքում սկզբունքորեն փոխելու համար։

Marduk
07.03.2007, 23:22
Ընդդիմությունը պաշտոնի պես բան է որ մարդիկ ուզում են մտնել: Մեր մոտ կան ընդդիմադիրներ որ լավ էլ փող են աշխատում ընդդիմադիր խաղալով: Ձեւական մի երկու հատ հայհոյում են իշխանություններին ու հետո գնում այդ իշխանություններից աշխատավարձ ստանում: Նոր մարդը չի կարա մտնի ընդդիմադիր դաշտ, կբզկտեն

քաղաքացի
19.03.2007, 15:01
Մինչև հարցման քվեարկության մասնակցելը ուզում եմ պարզել նախ ի՞նչ է նշանակում իրական ընդդիմություն: Ընդդիմությունը ընդդիմություն չի, եթե ժողովրդի մեծ մասը իր կողմը չի: Հայաստանում ընդդիմություն շատ էլ լավ կարող է լինել, բայց քանի որ ներկա իշխանությունները դիկտատուրական սպառնալիքներ են ուղղում որոշ ընդդիմության անդամներին, դրա պատճառով ընդդիմությունը իր նպատակին չի կարողանում հասնել: Իշխանությունը արգելում է ընդդիմադիր ցույցերը, մյուս կողմից իշխանականները օգտագործում են ժողովրդի կողմից սիրված մարդկանց սկսած էստրադայի աստղերից մինչև շախմատի չեմպիոները: Այդ անմեղ մարդիկ դժվարանում են մերժել իրենց ֆեդերացիայի նախագահին, օրինակ հենց շախմատի ֆեդերացիայի նախագահ Ս. Սարգսյանին: Այսպիսի մարդկանց «չէ» ասելը ոչ միայն իր կարիեռային է վտանգ սպառնում այլ նաև իր կյանքին:
Ընդդիմությունը սկզբում միշտ էլ թույլ է լինում, հետո կամաց-կամաց ուժ է ձեռք բերում և այդ ուժը տալիս է ժողովուրդը, ոչ թե իշխանությունները: Հայաստանում ընդդիմություն իր ուզածին չի հասնի, եթե շարունակեն իրենց «խաղաղ և արդար» առաջարկները:
Հեռուստամամուլով ընդդիմության մասին ոչինչ չես կարող իմանալ: Նորմալ ինֆորմացիա տալիս են ընդդիմադիր թերթերը որոնք նույնպես մեծ սպառնալիքների տակ են գտնվում:

Ինձ թվում է Հայաստանի ընդդիմությունը մինչև արտասահմանից «ուժ» չստանա առաջ չի գնա, բայց նշեմ նաև, որ այդ արտասահմանը պետք չէ նախկին Սովետից լինի՝ Ռուսաստան, Բելոռուսիա, և այլն:

Ֆելո
19.03.2007, 18:51
Հայաստանում սկի ընդդիմություն չկա, էլ ուր մնաց իրական...:D

Root
02.05.2007, 13:48
Ոչ չկա .. Ընդիմությունը Հայաստանի ներսում լինել չի կարող, որովհետև Դիմության ձեռքերը երկար են և մկանուտ:

Hanrapetakan
02.05.2007, 13:51
Ինչ խոսել ընդիմության մասին ,եթե իրենց նպատակը միայն պատգամավոր դառնալն է::love

Root
02.05.2007, 13:54
Ինչ խոսել ընդիմության մասին ,եթե իրենց նպատակը միայն պատգամավոր դառնալն է::love

Ավելին կասեմ , ընդիմություն կա պՌինցիպի հարցա սարքել ընտրությունում անցնելը:

Norton
17.01.2009, 04:24
Քվեարկել եմ՝ Այո: Իհարկե քս թեման բացելու ժամանակ ընդդիմություն չկար, մասնատված կուսակցությունններ էին, որոնք հեշտ կառավարվումմ էին իշխանությունների կողմից, իսկ 2008 թվ. իրավիճակը Հայաստանում փոխվեց և Հայ Ազգային Կոնգրեսի ձևավորմամբ իրական ընդդիմությունը ստացավ իր ավարտուն տեսքը…

Արտիստ
17.01.2009, 13:30
Ինչ խոսել ընդիմության մասին ,եթե իրենց նպատակը միայն պատգամավոր դառնալն է::love

Կանգնել եմ երկու ոտքերիս վրա ու "բարձրաձայն" ծափ եմ տալիս:hands Հոյակապ է, միշտ գնահատել եմ նման կերպ մտածողներին....

Արտիստ
17.01.2009, 13:32
Ավելին կասեմ , ընդիմություն կա պՌինցիպի հարցա սարքել ընտրությունում անցնելը:

Ինչի ընդիմությունը քանի հատա ու քանի տեսակա լինում?:think Դե, գրառումիցդ հետևում էր որ ընդիմությունը բաժանել ես ըստ ,ասենք տարիքային խմբերի:)

Nareco
17.01.2009, 13:42
Արդեն կա: :)

Սև Տուզ
18.01.2009, 00:20
Այս հարցը չափազանց կարևոր է՝ մի շարք առումներով, մասնավորապես՝
ա. Հայաստանը փոքր երկիր է և նրանում յուրաքանչյուր մարդ, ըստ էության, կառավարելի է, քանի որ չկա անկախ, ոչ–կրիմինալ ազգային կապիտալ, որը կարող է ֆինանսավորել այլախոհությունը, այդ դեպքում՝ ովքե՞ր են այն ընդդիմադիրները, որոնք, բավականին լավ ֆինանսական հնարավորություններ ունենալով, պայքարում են իշխանությունների դեմ. արդյո՞ք նրանք իրական պայքար են մղում, թե՞ ստեղծում են պայքարի տպավորություն.
բ. Եթե նույնիսկ կան կուսակցություններ և անհատներ, որոնք անկեղծորեն ցանկանում են փոխել երկրում ստեղծված վիճակը, արդյոք նրանք ունե՞ն համապատասխան գաղափարական ռեսուրս իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը հակադրվելու և այն արդյունքում սկզբունքորեն փոխելու համար։

Հայաստանում ընդդիմություն չկա ու չի ել կարող լինել, դա ապացուցվել է դարեր ի վեր:aha
ա. նրանք մղում են իրական պայքար՝ ստեղծելով իրական պայքարի տպավորություն - խաղի կանոններն են այդպիսին:aha
բ. ոչ չունեն:tease

Ambrosine
18.01.2009, 00:39

Սև Տուզ, դարեր ի վեր ապացուցվելը եկեք մի կողմ թողնենք, որովհետև մեր պատմությունը լի է գահակալական կռիվներով ;)
Կբացատրեք, թե ինչ եք ուզում ասել ա կետով?:) Մեկ ասում եք, որ մղում են իրական պայքար, մեկ էլ ասում եք, թե ստեղծում են իրական պայքարի տպավորություն: Հիմա ըստ Ձեզ որն է ճիշտ?:think

Սև Տուզ
18.01.2009, 00:44
Սև Տուզ, դարեր ի վեր ապացուցվելը եկեք մի կողմ թողնենք, որովհետև մեր պատմությունը լի է գահակալական կռիվներով ;)
Կբացատրեq, թե ինչ եq ուզում ասել ա կետով?:) Մեկ ասում եք, որ մղում են իրական պայքար, մեկ էլ ասում եք, թե ստեղծում են իրական պայքարի տպավորություն: Հիմա ըստ Ձեզ որն է ճիշտ?:think
Ճիշտը լավ խաղալն է :scen, ինչն էլ կատարվում է քաղաքական աշխարհում, լինի դա Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆում թե Մոզամբիկում :crazy

Ambrosine
18.01.2009, 00:47
Ճիշտը լավ խաղալն է :scen, ինչն էլ կատարվում է քաղաքական աշխարհում, լինի դա Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆում թե Մոզամբիկում :crazy
Բայց էդ խաղը պիտի ողջունվի սեփական հանդիսատեսի կողմից, այնպես չէ?

Սև Տուզ
18.01.2009, 00:51
Բայց էդ խաղը պիտի ողջունվի սեփական հանդիսատեսի կողմից, այնպես չէ?

ո՞ր խաղը, որը որ խաղվում է՞ թե որը որ պետք է խաղա՞ն
Թեմայից դուրս մեկ հարց, ստեղ նոր եմ և չեմ հասկանում վարկանիշը ինչի համար է պետք:think, եթե դժվար չէ շատ շնորհակա կլինեմ, եթե հին անդամներից մեկը բացատրի

Ambrosine
18.01.2009, 00:55

Ընդհանրապես. Դուք ասեցիք, որ Հայաստանում էլ են խաղում ու լավ: Հիմա ինչից ելնելով եք ասում լավ, ինչից եք գոհ?

Վարկանիշը ուղղակի ակումբցու հեղինակության չափն է ցույց տալիս:)

Սև Տուզ
18.01.2009, 00:58

Ես չասացի լավ են խաղում:P, նորից կարդացեք…
Թեմաից դուրս - շնորհակալ եմ վարկանիշի համար, չեք ասի ինչ է տալիս բացասական վարկանիշը և ինչ՝ դրական՞

Ambrosine
18.01.2009, 01:04
Ճիշտը լավ խաղալն է :scen, ինչն էլ կատարվում է քաղաքական աշխարհում, լինի դա Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆում թե Մոզամբիկում :crazy
հեսա, գրել եք՝ ճիշտը լավ խաղալն ա, իսկ քանի որ ասում եք՝ ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, պիտի ենթադրենք, որ համարում եք նաև, որ լավ են խաղում, ես էլ հարցնում եմ՝ ինչի եք կարծում, որ լավ են խաղում? Եվ ըստ ձեզ, ովքեր են ավելի լավ դերակատարներ?

Բացասական վարկանիշ տալիս են, երբ ինչ-որ գրառում տվողը չի հավանել
Դրական՝ երբ հավանել է :P

Սև Տուզ
18.01.2009, 01:18

Վաաաայ, անկեղծ ասած արդեն փոշմանեցի, որ գրել եմ :nono «---հետաքրքիր է, սա որ մատն է՞:D
Այո, քանի որ քաղաքականությունը դա բոլորովին այլ որակի խաղ է և բոլոր քաղաքական գործիչներն էլ խաղում են:hands ես կարծում եմ, որ մենք ճիշտ քաղաքական խաղ ենք վարում :hands լավ դերակատարներ նրանք են, ովքեր չեն խախտում խաղի կանոնները, դա ցանկացած խաղում է այդպես, ակմ էլ երբ բոլորին թվում է թե նրանք չեն խախտում խաղի կանոնները:P

Հայկօ
18.01.2009, 01:27
Վաաաայ, անկեղծ ասած արդեն փոշմանեցի, որ գրել եմ

Սև Տուզ ջան, բայց գրածիդ մեջ գոնե մի քիչ կատակ կա՞ր, թե՞ լրիվ լուրջ էիր ասում :8: Ի դեպ՝ փոշմանելու կարիք չկա:

Ambrosine
18.01.2009, 01:32
Սև Տուզ ջան, բայց գրածիդ մեջ գոնե մի քիչ կատակ կա՞ր, թե՞ լրիվ լուրջ էիր ասում :8: Ի դեպ՝ փոշմանելու կարիք չկա:
դե ես էլ էդ չեմ հասկանում:think :D

Ambrosine
18.01.2009, 01:33
Վաաաայ, անկեղծ ասած արդեն փոշմանեցի, որ գրել եմ :nono «---հետաքրքիր է, սա որ մատն է՞:D
Այո, քանի որ քաղաքականությունը դա բոլորովին այլ որակի խաղ է և բոլոր քաղաքական գործիչներն էլ խաղում են:hands ես կարծում եմ, որ մենք ճիշտ քաղաքական խաղ ենք վարում :hands լավ դերակատարներ նրանք են, ովքեր չեն խախտում խաղի կանոնները, դա ցանկացած խաղում է այդպես, ակմ էլ երբ բոլորին թվում է թե նրանք չեն խախտում խաղի կանոնները:P
գրելուցդ առաջ դե ուշադիր եղիր :nono
դու քաղաքական գիտության մասնագետ ես? ոնց-որ դու էլ հիմա խաղալուց լինես, հը?:)

Սև Տուզ
18.01.2009, 01:35
գրելուցդ առաջ դե ուշադիր եղիր :nono
դու քաղաքական գիտության մասնագետ ես? ոնց-որ դու էլ հիմա խաղալուց լինես, հը?:)

ըհը:tease

Ambrosine
18.01.2009, 01:39
ըհը:tease
համ ստորագրությունն է լեզու հանում, համ ամեն գրառման մեջ կա էդ սմայլիկը... :))
լավ, սենց ասենք... իսկ դու խաղի մաքուր կանոններն ես ընդունում, թե..? քո քաղաքական խաղի հիմքում ինչ դոկտրինա կդնեիր?

քո խոսքերից ընդհանրացում անեմ էլի...
ասում ես, որ լավ ա ՀՀ-ում, այսինքն պիտի սենց նախագե ունենայինք, սենց ընդդիմություն, կողքից էլ ԱԽՔ ու ԴՀՈԼ? Ներվ ես ուտում, թե լուրջ ես ասում:D

Սև Տուզ
18.01.2009, 01:39
Սև Տուզ ջան, բայց գրածիդ մեջ գոնե մի քիչ կատակ կա՞ր, թե՞ լրիվ լուրջ էիր ասում :8: Ի դեպ՝ փոշմանելու կարիք չկա:

Չէէէ, նման լուրջ թեմաների շուրջ կատակել չի կարելի...դու էլ բավական է բացասական վարկանիշ թողնես, միևնույն է դրանով ոչինիչ չի փոխվում, ինչպես ես հասկացա:think

Սև Տուզ
18.01.2009, 01:44
համ ստորագրությունն է լեզու հանում, համ ամեն գրառման մեջ կա էդ սմայլիկը... :))
լավ, սենց ասենք... իսկ դու խաղի մաքուր կանոններն ես ընդունում, թե..? քո քաղաքական խաղի հիմքում ինչ դոկտրինա կդնեիր?

քո խոսքերից ընդհանրացում անեմ էլի...
ասում ես, որ լավ ա ՀՀ-ում, այսինքն պիտի սենց նախագե ունենայինք, սենց ընդդիմություն, կողքից էլ ԱԽՔ ու ԴՀՈԼ? Ներվ ես ուտում, թե լուրջ ես ասում:D

Աստղ, նայում եմ տարիքիդ ու գրածիդ....հմմմմ....հավատս չի գալիս:o:8
թե...;) հիմքում ել անակոնդայի ստրատեգիան կդնեի:think

Ambrosine
18.01.2009, 01:48
Աստղ, նայում եմ տարիքիդ ու գրածիդ....հմմմմ....հավատս չի գալիս:o:8
թե...;) հիմքում ել անակոնդայի ստրատեգիան կդնեի:think
տարիքիս մի նայի, հոգով երիտասարդ եմ:)) ինչ կա զարմանալու?
կարելի է ասել, որ ճիշտ ընտրություն կատարեցիր, բայց արդյոք ընտրազանգվածը պիտի տեսնի քո թե.... քաղաքական խաղի կանոները? չէ որ արտաքուստ դու պիտի լինես դեմոկրատ, ազնիվ... իսկ երբ բացահայտվում ես, վերջ, դու ուրեմն քեզ սպառել ես, ժամանակն է թոշակի անցնելու: սերժին թոշակի համաձայն չես ուղարկել, ինչու?

Ambrosine
18.01.2009, 01:49
Աստղ, նայում եմ տարիքիդ ու գրածիդ....հմմմմ....հավատս չի գալիս:o:8
թե...;) հիմքում ել անակոնդայի ստրատեգիան կդնեի:think
հետո էլ անակոնդայի ստրատեգիան վերջն էր:D
նույնիսկ ռեալիստները այսպիսի գաղափար չէին ունեցել:)

Սև Տուզ
18.01.2009, 01:54
տարիքիս մի նայի, հոգով երիտասարդ եմ:)) ինչ կա զարմանալու?
կարելի է ասել, որ ճիշտ ընտրություն կատարեցիր, բայց արդյոք ընտրազանգվածը պիտի տեսնի քո թե.... քաղաքական խաղի կանոները? չէ որ արտաքուստ դու պիտի լինես դեմոկրատ, ազնիվ... իսկ երբ բացահայտվում ես, վերջ, դու ուրեմն քեզ սպառել ես, ժամանակն է թոշակի անցնելու: սերժին թոշակի համաձայն չես ուղարկել, ինչու?

Դա ես մենակ քեզ ասեցի...ուրիշները չգիտեն ու չեն էլ իմանա;), ոչ մեկին չասես:D ես դեռ երկար չեմ բացահայտվի, հավատա:think

հետո էլ անակոնդայի ստրատեգիան վերջն էր:D
նույնիսկ ռեալիստները այսպիսի գաղափար չէին ունեցել:)

Այսօրվա դեմոկրատներն են այդ ստրատեգիան օգտագորշում, տես աշխարհում ինչ է կատարվում;)

Ambrosine
18.01.2009, 02:02
Դա ես մենակ քեզ ասեցի...ուրիշները չգիտեն ու չեն էլ իմանա;), ոչ մեկին չասես:D ես դեռ երկար չեմ բացահայտվի, հավատա:think

Այսօրվա դեմոկրատներն են այդ ստրատեգիան օգտագորշում, տես աշխարհում ինչ է կատարվում;)
մեր բացահայտելու տաղանդի վրա կասկածում ես? :)))
չեմ ասի, բայց դու տենց էլ չպատասխանեցիր, թե ինչու թոշակի չես ուզում ուղարկես սերժին. եթե իր մասին շատ ես անհանգստանում, իր համար բանտում վիպ խուց կվերցնենք, չկասկածես

դեմոկրատ կոչվող <<դեմոկրատները>> :)
որ տեսությունն ես ընդունում? /ռեալիստական, լիբերալիստական, մարքսիստական, պոստմոդեռնիզմ.../
ինձնից ծեր ես?

Հայկօ
18.01.2009, 02:14
Չէէէ, նման լուրջ թեմաների շուրջ կատակել չի կարելի...դու էլ բավական է բացասական վարկանիշ թողնես, միևնույն է դրանով ոչինիչ չի փոխվում, ինչպես ես հասկացա:think

Վարկանիշը պարզապես գրառման նկատմամբ վերաբերմունքի նշան է ու գնահատական արտահայտելու միջոց:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում իրական ընդդիմությանը: Ու՞մ ես պատկերացնում դրա շարքերում:

Հ.Գ. Եվ, ի վերջո, ի՞նչ կապ ունի անակոնդայի ստրատեգիան այս թեմայի հետ :):

Ambrosine
18.01.2009, 02:18
Հ.Գ. Եվ, ի վերջո, ի՞նչ կապ ունի անակոնդայի ստրատեգիան այս թեմայի հետ :
ես էի հարցրել, ինքն էլ պատասխանեց:)

Հայկօ
18.01.2009, 02:30
ես էի հարցրել, ինքն էլ պատասխանեց:)

Լավ, պարզ ա :):

Ի դեպ՝ անակոնդայի ստրատեգիան նաև հակառակորդին ռազմական ուղու փոխարեն տնտեսապես ճնշելը չի՞: Ինչքան գիտեմ՝ նախևառաջ դա ա. բլոկադաներ, էմբարգոներ, դիվերսիաներ...

Ambrosine
18.01.2009, 02:51

մի քանի հիմնական սկզբունքներ ունի՝
1. տնտեսական բլոկադա
2. ռազմական գործողությունների վարում՝ ելնելով երկրի տնտեսական շահերից՝ քողարկված պրոպագանդայով
3. հակառակորդի հետ ռազմական գործողությունների ծանրությունը դաշնակիցների վրա գցելը
4. հակառակորդի հետ ռազմական բախումներից խուսափել
5. հաղթանակի հասնելը հակառակորդ պետության տնտեսության քայքայման ու բնակչության տեռորի ենթարկելու միջոցով
6. մրցակցությունից ինչպես հակառակորդների, այնպես էլ դաշնակիցների դուրս թողելը

Սև Տուզ
18.01.2009, 02:58
մեր բացահայտելու տաղանդի վրա կասկածում ես? :)))
չեմ ասի, բայց դու տենց էլ չպատասխանեցիր, թե ինչու թոշակի չես ուզում ուղարկես սերժին. եթե իր մասին շատ ես անհանգստանում, իր համար բանտում վիպ խուց կվերցնենք, չկասկածես

դեմոկրատ կոչվող <<դեմոկրատները>> :)
որ տեսությունն ես ընդունում? /ռեալիստական, լիբերալիստական, մարքսիստական, պոստմոդեռնիզմ.../
ինձնից ծեր ես?

պոստմոդերնիզմ, ռեալիզմ, դեմոկրատիզմ, լիբերալիզմ, եսիմինչիզմ:P դրանք ուղղակի ժողովրդին շեղելու և այդ տեսությունները քարոզողներին իրենց նպատակներին հասնելու միջոց է....:think

Վարկանիշը պարզապես գրառման նկատմամբ վերաբերմունքի նշան է ու գնահատական արտահայտելու միջոց:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում իրական ընդդիմությանը: Ու՞մ ես պատկերացնում դրա շարքերում:

Հ.Գ. Եվ, ի վերջո, ի՞նչ կապ ունի անակոնդայի ստրատեգիան այս թեմայի հետ :):

Նորմալ երկրում պետք է լինի երկու կուսակցություն իշխանության և ընդդիմության տեսքով: Իրական ընդդիմությունը իմ կարծիքով դա առանձին մշակված ստրատեգիա է, այսինքն ես կանեմ սա, սա և սա, այլ ոչ թե ես կանեմ սա, որովհետև նա դա չկարողացավ անի (ինչը մենք տեսնում ենք մեր երկրում): Իդեպ մեր երկիրը բավականին հեռու է ընդդիմություն ունենալուց:D, դա ապացուցեցին վերջին ընտրությունները: Իրենց քաղաքակական ստրատեգիան քարոզելու փոխարեն, անցել էին իշխանությունների քննադատությանը և, ինչը շատ ցավալի է, դա արվում էր բավականին ցածր մակարադակի վրա, :angry ինչով էլ խայտառակեցին երկիրը...

Վերջերս մի ֆիլմ էի նայում "ամենակարող Բրյուսը", ուրեմն այդ ֆիլմում Բրյուսը մեղադրում է Աստծուն իր անհաջողությունների մեջ, և Աստված ժամանակավորապես հանձնում է Բրյուսին իր կարողությունները և ասում է հիմա էլ դու ղեկավարիր: Որոշ ժամանակ անց երկրում բունտեր են սկսվում, որովհետև Բրյուսը անկարող էր ղեկավարել երկիրը (ֆիլմում դիտվում էր այդ երկրի կյանքը, ոչ թե աշխարհի): Ինչ եմ ուզում դրանով ասեմ, ամեն օր մեր երկրում արթնանում է 1.500 հազար նախագահ, որոնք ակտիվորեն քննադատում են իշխանությունը, բայց հարց է առաջանում, մեզնից որ մեկը կարող է ղեկավարել այդ 1.500 հազար ամեն օր իրավունքից և կարգ ու կանոնից խուսափող քաղաքացիներին??????????????????????????? Համակարգը արմատապես փչացած է և կապ չունի թե ով է ղեկավարում երկիրը....պետք չէ քննադատել ղեկավարողին, նայեք ինքներդ ձեզ և հարցրեք ինչ եք անում ԴՈՒՔ այս երկրի համար, երբ որ փորձեք մի բան անել, այդ օրվանից էլ ամեն ինչ իր տեղում կլինի...

Լավ, պարզ ա :):

Ի դեպ՝ անակոնդայի ստրատեգիան նաև հակառակորդին ռազմական ուղու փոխարեն տնտեսապես ճնշելը չի՞: Ինչքան գիտեմ՝ նախևառաջ դա ա. բլոկադաներ, էմբարգոներ, դիվերսիաներ...

Այո, հակարակորդին օղակապես բլոկադայի ենթարկելն է....:think

Ambrosine
18.01.2009, 03:25
պոստմոդերնիզմ, ռեալիզմ, դեմոկրատիզմ, լիբերալիզմ, եսիմինչիզմ:P դրանք ուղղակի ժողովրդին շեղելու և այդ տեսությունները քարոզողներին իրենց նպատակներին հասնելու միջոց է....:think

Նորմալ երկրում պետք է լինի երկու կուսակցություն իշխանության և ընդդիմության տեսքով: Իրական ընդդիմությունը իմ կարծիքով դա առանձին մշակված ստրատեգիա է, այսինքն ես կանեմ սա, սա և սա, այլ ոչ թե ես կանեմ սա, որովհետև նա դա չկարողացավ անի (ինչը մենք տեսնում ենք մեր երկրում): Իդեպ մեր երկիրը բավականին հեռու է ընդդիմություն ունենալուց:D, դա ապացուցեցին վերջին ընտրությունները: Իրենց քաղաքակական ստրատեգիան քարոզելու փոխարեն, անցել էին իշխանությունների քննադատությանը և, ինչը շատ ցավալի է, դա արվում էր բավականին ցածր մակարադակի վրա, :angry ինչով էլ խայտառակեցին երկիրը...

Վերջերս մի ֆիլմ էի նայում "ամենակարող Բրյուսը", ուրեմն այդ ֆիլմում Բրյուսը մեղադրում է Աստծուն իր անհաջողությունների մեջ, և Աստված ժամանակավորապես հանձնում է Բրյուսին իր կարողությունները և ասում է հիմա էլ դու ղեկավարիր: Որոշ ժամանակ անց երկրում բունտեր են սկսվում, որովհետև Բրյուսը անկարող էր ղեկավարել երկիրը (ֆիլմում դիտվում էր այդ երկրի կյանքը, ոչ թե աշխարհի): Ինչ եմ ուզում դրանով ասեմ, ամեն օր մեր երկրում արթնանում է 1.500 հազար նախագահ, որոնք ակտիվորեն քննադատում են իշխանությունը, բայց հարց է առաջանում, մեզնից որ մեկը կարող է ղեկավարել այդ 1.500 հազար ամեն օր իրավունքից և կարգ ու կանոնից խուսափող քաղաքացիներին??????????????????????????? Համակարգը արմատապես փչացած է և կապ չունի թե ով է ղեկավարում երկիրը....պետք չէ քննադատել ղեկավարողին, նայեք ինքներդ ձեզ և հարցրեք ինչ եք անում ԴՈՒՔ այս երկրի համար, երբ որ փորձեք մի բան անել, այդ օրվանից էլ ամեն ինչ իր տեղում կլինի...

Այո, հակարակորդին օղակապես բլոկադայի ենթարկելն է....:think
հա, էլի նպատակներին հասնելու միջոց է, բայց տարբեր միջոցներ են, որևէ մեկը չես նախընտրում?

հենց կակ ռազ էն մարդիկ են դուրս եկել էս չընտրվածի դեմ, որոնք գոնե ինչ-որ բան անում են, սրտացավ են իրենց պետության ապագայի համար

1500 նախագահ չենք ուզում, մենք ունենք մեր ընտրյալին

Սև Տուզ
18.01.2009, 03:29

Կոնկրետ ինչ-որ տեսության կողմնակից չեմ, երևի կոնսերվատիզմ և լիբերալ-դեմոկրատիզմ...շատ տարբեր են...ես ել եմ շատ տարբեր:D
Ասածս լավ չհասկացար մեկ ու կես միլլիոն նախագահ է արթնանում երկրում....լավ ինչևէ...
Լավ....սկսենք քեզնից:B ինչ ես անում քո երկրի համար ԴՈՒ?

Մարկիզ
18.01.2009, 03:31
Համակարգը արմատապես փչացած է և կապ չունի թե ով է ղեկավարում երկիրը....պետք չէ քննադատել ղեկավարողին, նայեք ինքներդ ձեզ և հարցրեք ինչ եք անում ԴՈՒՔ այս երկրի համար, երբ որ փորձեք մի բան անել, այդ օրվանից էլ ամեն ինչ իր տեղում կլինի...

Իսկ կատարելապես փչացած համակարգը քո կարծիքով ինչպե՞ս կարելի է փոխել:

պետք չէ քննադատել ղեկավարողին
Եթե ղեկավարն ամեն ինչ անում է, որ վատ լինի՝ միաժամանակ իրեն ձեռնտու լինելով, ապա ինչպե՞ս չքննադատել:

Ambrosine
18.01.2009, 03:35
Կոնկրետ ինչ-որ տեսության կողմնակից չեմ, երևի կոնսերվատիզմ և լիբերալ-դեմոկրատիզմ...շատ տարբեր են...ես ել եմ շատ տարբեր:D
Ասածս լավ չհասկացար մեկ ու կես միլլիոն նախագահ է արթնանում երկրում....լավ ինչևէ...
Լավ....սկսենք քեզնից:B ինչ ես անում քո երկրի համար ԴՈՒ?
բայց ես առաջարկում եմ սկսել հենց քեզնից... թե աղջկան են զիջում?
դու ինչու ես գոհ էս խաղից, որ այժմ տարվում ա մեր երկրում?

Սև Տուզ
18.01.2009, 03:35
Իսկ կատարելապես փչացած համակարգը քո կարծիքով ինչպե՞ս կարելի է փոխել::

Թե ինչպես փոխել, շարունակիր կարդալ գրածս և կտեսնես:ok

Եթե ղեկավարն ամեն ինչ անում է, որ վատ լինի՝ միաժամանակ իրեն ձեռնտու լինելով, ապա ինչպե՞ս չքննադատել:

Ես նման բան չեմ տեսնում, ընդհակառակը միայն լավն եմ տեսնում, վատը տեսա այն ժամանակ երբ ընդդիմությունը փորձում էր քաղաքացիական պատերազմի միջոցով ինչ-որ բանի հասնել...:angry շատ ուրախ եմ, որ նա դրան չհաջեղվեց, ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ:hands

Սև Տուզ
18.01.2009, 03:39
հենց կակ ռազ էն մարդիկ են դուրս եկել էս չընտրվածի դեմ, որոնք գոնե ինչ-որ բան անում են, սրտացավ են իրենց պետության ապագայի համար

ես քո այս գրածից առաջարկեցի սկսել քեզնից, թե չէ պատասխանիցդ սպասելիքներս շատ չեն, գրեթե ոչինիչ չես անում քո երկրի համար և ես դրանում համոզված եմ:oy

բայց ես առաջարկում եմ սկսել հենց քեզնից... թե աղջկան են զիջում?
դու ինչու ես գոհ էս խաղից, որ այժմ տարվում ա մեր երկրում?

Ես ել եմ իգական սեռի ներկայացուցիչ:B
Ես գոհ եմ ցանկացած քաղաքական խաղից, որտեղ չկան մասսայական զոհեր:), հիշիր 90-ականները....

Հայկօ
18.01.2009, 03:40
Սև Տուզ, դու, որպես քաղաքականությունով հետաքրքրվող մարդ, պիտի կա՛մ իշխանամետ լինես, կա՛մ՝ ընդդիմություն, չէ՞: Համենայն դեպս՝ անտարբեր կամ երկուսին էլ դեմ տարբերակը ես բացառում եմ, այլապես էսքան ակտիվ չէիր հետաքրքրվի էս թեմաներով: Հիմա. փաստորեն՝ ընդդիմություն չես (առաջ Հայաստան և այլն): Ինչո՞վ կբացատրես քո՝ իշխանամետ լինելը: Ի՞նչ է արել իշխանությունը քեզ համար, ինչ ես արել դու՝ իշխանության համար, ի՞նչն է սխալ՝ ընդդիմության խոսքերում:

Քաղաքացիական պատերազմին դեռ կանդրադառնամ:

Մարկիզ
18.01.2009, 03:42
Թե ինչպես փոխել, շարունակիր կարդալ գրածս և կտեսնես:
Ես նման բան չեմ տեսնում, ընդհակառակը միայն լավն եմ տեսնում, վատը տեսա այն ժամանակ երբ ընդդիմությունը փորձում էր քաղաքացիական պատերազմի միջոցով ինչ-որ բանի հասնել...:angry շատ ուրախ եմ, որ նա դրան չհաջեղվեց, ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ:hands
Այսինքն՝ այսօրվա ԱԺ-ն, կառավարությունը, ձևավորված անօրեն կլանային համակարգը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի անազատությունը համարում ես լավը՞…Էլ չեմ ասում այսօրվա մեր բազմաթիվ իշխանական այրերի ինտելեկտուալ խայտառակ մակարդակը, որոնք բուն են դրել իշխանական ծակուծուկերում միայն լափելու և սեփական երկիրը որպես խոպանատեղի դիտարկելու համար:

վատը տեսա այն ժամանակ երբ ընդդիմությունը փորձում էր քաղաքացիական պատերազմի միջոցով ինչ-որ բանի հասնել
Գրածդ իրականությանը չի համապատասխանում:;)

Սև Տուզ
18.01.2009, 03:43
Սև Տուզ, դու, որպես քաղաքականությունով հետաքրքրվող մարդ, պիտի կա՛մ իշխանամետ լինես, կա՛մ՝ ընդդիմություն, չէ՞: Համենայն դեպս՝ անտարբեր կամ երկուսին էլ դեմ տարբերակը ես բացառում եմ, այլապես էսքան ակտիվ չէիր հետաքրքրվի էս թեմաներով: Հիմա. փաստորեն՝ ընդդիմություն չես (առաջ Հայաստան և այլն): Ինչո՞վ կբացատրես քո՝ իշխանամետ լինելը: Ի՞նչ է արել իշխանությունը քեզ համար, ինչ ես արել դու՝ իշխանության համար, ի՞նչն է սխալ՝ ընդդիմության խոսքերում:

Քաղաքացիական պատերազմին դեռ կանդրադառնամ:

Բավականին հետաքրքիր էր....իսկ ընդդիմությունը քեզ համար ինչ-որ բան արել է, որ դու իշխանապետ չէս?

Սև Տուզ
18.01.2009, 03:48
Այսինքն՝ այսօրվա ԱԺ-ն, կառավարությունը, ձևավորված անօրեն կլանային համակարգը, համատարած կոռուպցիան, մարդու իրավունքների ոտնահարումը, խոսքի անազատությունը համարում ես լավը՞…Էլ չեմ ասում այսօրվա մեր բազմաթիվ իշխանական այրերի ինտելեկտուալ խայտառակ մակարդակը, որոնք բուն են դրել իշխանական ծակուծուկերում միայն լափելու և սեփական երկիրը որպես խոպանատեղի դիտարկելու համար:

Թեմայի նման ուղղվածությունը արդեն պետք է նոր թեմայում շարունակել, քանի որ մինչ ԱԺ հասնելը, կարելի է խոսել այն սոցիալական մակարդակից և մենտալիտետից, որում գտնվում է մեր հասարակությունը...համատարած կոռուպցիայի խթանողը հենց ինքը` ժողովուրդն է, օրենքները խախտում է հենց ինքը` հասարակությունը....և դա ոչ միայն Հայաստանում է....Մեր երկրում հասարակությունը դա բարդում է իշխանության վրա, բայց շարունակում է նույն ձև իրեն պահել արտերկրում` խայտառակելով մի ամբողջ ազգ...ես չեմ զարմանա, եթե դու շարունակես ասել, թե դա էլ է իշխանությունից:think

Գրածդ իրականությանը չի համապատասխանում:;)

Դա քո իրականությունն է;)

Ambrosine
18.01.2009, 03:50
ես քո այս գրածից առաջարկեցի սկսել քեզնից, թե չէ պատասխանիցդ սպասելիքներս շատ չեն, գրեթե ոչինիչ չես անում քո երկրի համար և ես դրանում համոզված եմ:oy

Ես ել եմ իգական սեռի ներկայացուցիչ:B
Ես գոհ եմ ցանկացած քաղաքական խաղից, որտեղ չկան մասսայական զոհեր:), հիշիր 90-ականները....
ես զոմբի եմ, քանդում եմ ՀՀ-ի կայուն հիմքերը. դու էլ ոչնչում չես կարող համոզված լինել

Ուրախ եմ, որ իգական սեռի ներկայացուցիչ ես

Ambrosine
18.01.2009, 03:54
ես քո այս գրածից առաջարկեցի սկսել քեզնից, թե չէ պատասխանիցդ սպասելիքներս շատ չեն, գրեթե ոչինիչ չես անում քո երկրի համար և ես դրանում համոզված եմ:oy

Ես ել եմ իգական սեռի ներկայացուցիչ:B
Ես գոհ եմ ցանկացած քաղաքական խաղից, որտեղ չկան մասսայական զոհեր:), հիշիր 90-ականները....
այսինքն՝ 90-ականներին մասսայական զոհեր կային, իսկ հիմա չկա? թե ... հակառակը?

Հայկօ
18.01.2009, 04:00
Բավականին հետաքրքիր էր....իսկ ընդդիմությունը քեզ համար ինչ-որ բան արել է, որ դու իշխանապետ չէս?

Կներես, բայց աբսուրդի հասնող շահամոլություն ու մանրախնդրություն կա էս խոսքերումդ: Ընդդիմություն կամ իշխանություն չե՛ն լինում «ինչ-որ բան» գրպանելու, սարքելու, թալանելու, գռփելու համար: Ես իշխանամետ չեմ, քանի որ ինձ այսօրվա իշխանության գործելաոճը դուր չի գալիս: Եվ, բնականաբար, ցանկանում եմ փոխել գործող իշխանությանը, որովհետև ես ապրում եմ ու ապրելու եմ այս երկրում, իսկ այս երկրի բռնած ուղին, իմ կարծիքով, այսպես շարունակվելու դեպքում ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Ընդդիմություն լինելը նախևառաջ ենթադրում է դեմ լինել իշխանություններին՝ քաղաքական, տնտեսական և այլ առումներով:

Սա՝ հարցի տեսական կողմը: Հիմա անցնենք գործնականին. քեզ ձե՞ռք է տալիս այսօրվա Հայաստանը: Ամեն ինչ նորմա՞լ է: Գազամուղ-նավթամուղներ, հարևան երկրների հետ հարաբերություններ, մոնոպոլիաներ, արտաքին քաղաքականություն, դատաիրավական համակարգ, հարկային քաղաքականություն, խոսքի ազատություն, ուրիշ մանր-մունր բաներ. լրիվ լա՞վ է: Թե՞ ինչ-որ բան, այնուամենայնիվ, կարելի է ավելի՛ լավացնել: Հը՞: Դու կոնկրետ ոչ մի թերություն չես տեսնու՞մ: Ասենք՝ կարո՞ղ ես Պապլավոկում նախագահիդ բարևել: Կամ եթե մի օր պատահմամբ փողոցում ավտոմատով կրակեն վրադ, անդուր կլինի, չէ՞: Կամ, ուզու՞մ ես, փորձիր մեկ պարկ շաքար կամ մեկ տոննա բենզին ներկրել Հայաստան. չէ՞ որ ազատ շուկայական հարաբերություններ են: Սրանցից ի՞նչն է քեզ դուր գալիս, ինչը՝ ոչ: Օրինակ՝ այն, որ իշխանությունը զենքով դուրս եկավ սեփական ժողովրդի դեմ, լա՞վ է: Ընդունենք, որ այդ ժողովուրդը թմրամոլներ, հարբեցողներ, հոգեխանգարվածներ էին, ընդունե՛նք: Բայց դու դա բնական համարու՞մ ես: Ի՞նչ ես կարծում, վաղը-մյուս օրը, ասենք, եթե որոշեն ձեր տան վրա «էլիտար» քսանհարկանի սարքել ու քեզ գցեն փողոց, ու դու էլ սկսես բողոքել, բարոյական իրավունք կունենա՞ն քեզ քսան հոգով մահակնեով ծեծելու: Ի՞նչ կասես:

Հայկօ
18.01.2009, 04:19
Բավականին հետաքրքիր էր....իսկ ընդդիմությունը քեզ համար ինչ-որ բան արել է, որ դու իշխանապետ չէս?

Հարցն այն է, որ ես հաստատ գիտեմ՝ ինչ վատ բան է արել իշխանությունը ինձ համար: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ինձ համար ինչ-որ լավ բան պիտի անի իշխանությունը, ոչ թե՝ ընդդիմությունը: Հենց դրա համար են իշխանություն ընտրում, ոչ թե՝ սիրուն աչքերի կամ հաստ վզերի: Երրորդ՝ ես համոզվել եմ, որ այս իշխանությունը ինձ համար այլևս ոչ մի լավ բան չի կարողանալու անել: Այդ իսկ պատճառով էլ այլընտրանք եմ փնտրում: