PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեսնել-վերլուծել-ստեղծագործել. 1-ին փուլ

ivy
28.03.2015, 20:54
Հետևելով Մեֆի առաջարկին՝ սկսում ենք նոր ստեղծագործական նախագիծ:

Պիտի փորձենք պատմվածք գրել՝ առօրյա դիտարկումների հիման վրա:
Սակայն պատմվածքը գրվելու է միայն երկրորդ փուլին:

Իսկ առաջին փուլն ընթանալու է հետևյալ կերպ:
Մասնակցել ցանկացողները պետք է որևէ հասարակական վայրում դիտարկում անեն՝ շարադրելով իրենց տեսածն ու լսածը: Ովքեր էին, ինչ տեսք ունեին, ինչ էին խոսում, ինչպես էին իրենց պահում: Զուտ փաստերի շարադրում: Դիտարկման հեղինակը պիտի որևէ կերպ չառնչվի իրավիճակին. նա միայն դիտորդի և շարադրողի դերում է:

Դիտարկումները կդրվեն այս թեմայում, և կփորձենք, կողքից նայելով, հասկանալ ու վերլուծել իրավիճակը: Ինչպիսի մարդիկ էին դրանք, ինչ էր իրականում կատարվում: Ամեն մեկը կարող է արտահայտել իր կարծիքը:

Քննարկումներից հետո կսկսվի երկրորդ փուլը, այն է՝ յուրաքանչյուր ոք պիտի արդեն պատմվածք գրի՝ ըստ իր դիտարկման, հաշվի առնելով այստեղ հնչած մեկնաբանություններն ու վերլուծությունները:

Դիտարկումները կարող եք ուղարկել ինձ այս պահից սկսած՝ մինչև ապրիլի 18-ը: Ամեն նոր դիտարկում ստանալուց հետո այն հնարավորինս արագ կդրվի այս թեմայում: Դիտարկման, ապա նաև պատմվածքի հեղինակները կմնան գաղտնի՝ մինչև ամբողջ նախագծի ավարտը:

Բոլոր մասնակիցներին ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ այս նախագիծը երկու փուլ ունի. խնդրում եմ մասնակցել երկուսին էլ: Դրա համար լավ կլինի հիշել, որ ձեր դիտարկման հիման վրա հետո պատմվածք եք գրելու, այնպես որ, լավ որոշեք, թե ինչ դիտարկում եք ուղարկում առաջին փուլին:

Հիշեցնեմ իմ էլեկտրոնային հասցեն՝ iparika(at)gmail(dot)com:
Եթե տեքստը կարճ է, կարող եք նաև Ակումբի նամակագրական կապով ուղարկել:

Հուսով եմ, շատ շուտով կստանանք առաջին դիտարկումը և կանցնենք վերլուծություններին:

Ակտիվ եղեք :)

ivy
30.03.2015, 19:59
Որ դիտարկումները սենց էջերի արանքում չկորեն, մի հատ էլ երևի առանձին թեմայով դնեմ. էնտեղ մենակ դիտարկումները կլինեն, որ իրար հետևից աչքի առաջ ունենանք։

ivy
31.03.2015, 00:32
Որոշեցինք ամեն դիտարկման համար առանձին թեմա բացել, որ քննարկման ժամանակ շիլաշփոթ չլինի:
Մի քիչ վախ ունեմ ակտիվության համար, բայց դե փորձենք, տեսնենք ինչ կստացվի:

Դիտարկում 1. (http://www.akumb.am/showthread.php/66417-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-1-%C2%AB%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC%C2%BB)
Դիտարկում 2. (http://www.akumb.am/showthread.php/66418-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-2)
Դիտարկում 3. (http://www.akumb.am/showthread.php/66419-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-3-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)
Դիտարկում 4. (http://www.akumb.am/showthread.php/66422-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-4-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)
Դիտարկում 5. (http://www.akumb.am/showthread.php/66464-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-5-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC)
Դիտարկում 6. (http://www.akumb.am/showthread.php/66471-%D4%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-6-%D5%8F%D5%A5%D5%BD%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%BE%D5%A5%D6%80%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%A5%D5%AC?p=2508348#post2508348)

Խնդրում եմ քննարկումները զարգացնել համապատասխան թեմաներում:

Այս թեման կարող ենք թողնել նախագծի առաջին փուլին վերաբերող ընդհանուր հարցերի համար:

Smokie
31.03.2015, 12:36
Հարց առաջացավ՝ կարելի ա՞ դեռ առաջին թուլի ժամանակ գուշակություններ անել, թե ո՞վ է հեղինակը::think
Ոնց էլ լինի, ես երևի բացահայտ չասեմ՝ կարծում եմ հետաքրքրությունը շատ արագ կկորի:

Mephistopheles
31.03.2015, 16:43
Հարց առաջացավ՝ կարելի ա՞ դեռ առաջին թուլի ժամանակ գուշակություններ անել, թե ո՞վ է հեղինակը::think
Ոնց էլ լինի, ես երևի բացահայտ չասեմ՝ կարծում եմ հետաքրքրությունը շատ արագ կկորի:

կարելի ա… դու կարաս…

ivy
31.03.2015, 19:04
Սմոքի ջան, դու գրեցիր, դու էլ պատասխանեցիր:

Մարդիկ, բա ինչ անենք, որ մի քիչ ակտիվանաք:
Նայում եմ, գոնե 16 հոգի հավանել է նախագծի գաղափարը: Բա ինչու ձայն չեք հանում:

Mephistopheles
31.03.2015, 21:25
Սմոքի ջան, դու գրեցիր, դու էլ պատասխանեցիր:

Մարդիկ, բա ինչ անենք, որ մի քիչ ակտիվանաք:
Նայում եմ, գոնե 16 հոգի հավանել է նախագծի գաղափարը: Բա ինչու ձայն չեք հանում:

կգամ… էսօր մի քիչ բիզի եմ…

StrangeLittleGirl
01.04.2015, 02:18
Էստեղ գրեմ, որ հաջորդ թեմաներում առանձին-առանձին չգրեմ:

Էս փուլի իմաստը զուտ ինչքան հնարավոր ա ինֆորմացիա հավաքելը չի՞, իսկ քննարկման իմաստը՝ էդ ինֆորմացիայից կարևոր դետալներն առաջին պլան մղելը, հեղինակին հարցեր ուղղելը, ինչ-որ հատվածների վրա խորանալը:

Որտև քննարկումները գնում են սա լավ էր, սա վատ էր ձևով, բայց ես չեմ հասկանում, թե ոնց կարա չոր ինֆորմացիան լավ կամ վատ լինի:

Mephistopheles
01.04.2015, 06:59

feedback…

ես հլա 2 հատն եմ կարդացել…

ivy
02.04.2015, 21:40
Աչքիս սատկեց էս նախագիծը։
Դադարեցնե՞նք։

StrangeLittleGirl
02.04.2015, 22:01
Աչքիս սատկեց էս նախագիծը։
Դադարեցնե՞նք։

Իիիի՜, չէ :(

Tiger29
02.04.2015, 22:05
Աչքիս սատկեց էս նախագիծը։
Դադարեցնե՞նք։

Մի հուսահատվի: Թող, ինքն իր հունով գնա: Լավ չի, բայց դե ինչ ունենք, էն ունենք:
Ուղղակի կարելի ա գլխավոր էջում <<գովազդն>> անել: Առաջ անում էր ադմինիստրացիան:
Արի ադմինիստրացիային հեռացիր ասենք)))

Աթեիստ
02.04.2015, 22:05
Էս փուլում, ասելու բան չեմ գտնում։
Հաջորդում արդեն պտի եղածների հիման վրա պատմվածք հորինվի, չէ՞։

Enna Adoly
02.04.2015, 22:09
Աչքիս սատկեց էս նախագիծը։
Դադարեցնե՞նք։
մի րոպե վաղը քննությունս տամ, գամ էլի :((( իրոք ուզում եմ մասնակցել

Mephistopheles
02.04.2015, 22:24
Pull the plug, Ive... էսի 2-3 հոգով չի լինի…

Sambitbaba
02.04.2015, 22:46
Աչքիս սատկեց էս նախագիծը։
Դադարեցնե՞նք։

Շատ ցավում եմ, որ չեմ հասցնում մասնակցել, բայց նախագիծը շատ լավն է: Մի շտապիր, Այվ ջան, լիքը գրել ցանկացող երեխեք կան Ակումբում, զբաղված են հավանաբար` քննություններ, թեզեր... Դուք մանրից ձեր գործն արեք, հուսով եմ, շուտով նրանք հունի մեջ կընկնեն ու թեման կաշխուժանա::aha:aha:aha

ivy
02.04.2015, 23:57
Լավ, սպասենք, տեսնենք ինչ է լինում:

Mephistopheles
03.04.2015, 07:11
Լավ, սպասենք, տեսնենք ինչ է լինում:

Այվի, կարա՞նք գոնե էս դիտարկման ստադիան բաց անենք… հետո թող էլի պախկվեն պատմվածքի ժամանակ…

…ինձ թվում ա էս տադիան իտերակտիվ որ լինի, ավելի լավ կլինի…

ivy
03.04.2015, 11:10
Մեֆ, էլ ոնց պիտի թաքնվեն, եթե հիմա բաց անենք. հետո ամեն մեկը իր դիրտարկումով պատմվածք պիտի գրի, հո ճանապարհին չենք մոռանալու՝ ով ով էր :)
Որոշել ենք փակ, թող փակ մնա:

Chuk
03.04.2015, 12:20
Մեֆ, էլ ոնց պիտի թաքնվեն, եթե հիմա բաց անենք. հետո ամեն մեկը իր դիրտարկումով պատմվածք պիտի գրի, հո ճանապարհին չենք մոռանալու՝ ով ով էր :)
Որոշել ենք փակ, թող փակ մնա:

Կարելի ա հետո խառնել :)) Ասենք X-ին ասել դու Y-ի դիտարկումներով գրի, Y-ին՝ X-ի :))

ivy
03.04.2015, 12:21
Կարելի ա հետո խառնել :)) Ասենք X-ին ասել դու Y-ի դիտարկումներով գրի, Y-ին՝ X-ի :))

Դե էդ միտքը կար, որ ամեն մարդ վերջում ում դիտարկումն ուզի, նրանով էլ գրի: Բայց առաջարկը հերքվեց. էկանք էն համաձայնոթւյան, որ ամեն մեկն իրենով պիտի գրի:

StrangeLittleGirl
03.04.2015, 12:41
Կարելի ա հետո խառնել :)) Ասենք X-ին ասել դու Y-ի դիտարկումներով գրի, Y-ին՝ X-ի :))

Շատ բան չի փոխվի դրանից: :(

boooooooom
03.04.2015, 18:34
կա՛մ պիտի էդ պահին չգրես, սկսես մտածել, հետո գնաս տուն, գրես, հետն էլ ավելացնես, թե ինչ ա մտածում (էս դեպքում ինֆորմացիոն անցքեր կունենաս, որոնք հետո ստիպված ես լինելու լցնել քո երևակայությամբ), կա՛մ ամեն ինչ ֆիքսել հենց էդ պահին առանց երկար-բարակ մտածելու, հետո արդեն սկսել կառուցել, թե որի մտքով ինչ կարար անցներ:

Եթե ես դիտարկում անեի, տեղում կձայնագրեյի ինչ որ ձայնագրող սարքով (ասենք հեռախոսով), որովհետև թղթի վրա գրելը կամ ինչ որ բանով տպելու համար պիտի շեղվես իսկ սենց կարող ես հետո տանել տուն, ու մեջից հետքրքիր մասերը առանձնացնես, որոնցով ըստ քեզ հնարավոր կլինի մի բան գրել։

StrangeLittleGirl
03.04.2015, 19:29

Մեֆը տեսողականի վրա ա ֆիքսվում, դու էլ լսողականի :))
Մի հատ հլը առաջին երեք դիտարկումները ձայնագրված պատկերացրու: Ի՞նչ էիր լսելու: Մի քանի հատ երգ ու աղմուկ, մինչդեռ դրանք ավելի շատ հենված են վիզուալի վրա: Կամերա՞: Բայց նորից. նախ անհարմար ա սենց տեղերում մարդկանց տեսագրելը, երկրորդ կարևոր դետալներ կարաս բաց թողնես կամերան սխալ ուղղությամբ շուռ տալու պատճառով: Գրելու լավն էն ա, որ դու հենվում ես քո սեփական զգայարանների վրա ու ֆիքսում էն, ինչ դու ես ընկալում քո զգայարաններով: Ձայնագրիչը պատկեր չի ընկալում, կամերան՝ հոտ ու համ:

boooooooom
03.04.2015, 20:13

Չէ ինձ սխալ հասկացար։ Դիտարկողը իր տեսածը պատմի դիկտաֆոնին։ Հետո հանգիստ նստի տանը լսի, մեջից լավ պահերը առանձնացնի։ Թե չէ ամեն տեսածը ֆիքսելով երկար անհետաքրքիր բանա ստացվում։ Ասածս էնա, որ տեսածից պետքա զտել, թողել պիտանի, կարևոր մասերը։

StrangeLittleGirl
03.04.2015, 20:32

Բում, դու ո՞նց ես պատկերացնում էդքան ժողովրդի մեջ դիկտաֆոնը ձեռքին խոսացող մարդու :))
Բայց ախր ստեղ մենք չենք սպասում հետաքրքիր գործերի, սպասում ենք ինֆորմացիայի կույտի: Ու էդ զտելու պահը հենց էստեղ պիտի կատարվի: Թե չէ եթե հեղինակն ինքը նախապես զտի, մենք գործ կունենանք արդեն ինչ-որ կերպ հղկված ինֆորմացիայի հետ:

boooooooom
03.04.2015, 20:40

Բա տե՜նց ասեք։ Փաստորեն մենք առաջին փուլում պետք է օգնենք ինֆորմացիայի զտման հարցում։ Բայց եթե մենք չգիտենք, թե դիտարկողը ինչ պիտի գրի, մենք ոնց կարանք զտենք իրա դիտարկումը։ Ինձ թվում էր, թե առաջին փուլով մենք պետք է մտքեր տանք դիտարկողին, թե ոնց կարա դիտարկածը «իրար կպցնել » :think

ivy
03.04.2015, 20:41
Ինչ հավես ա, որ Բումը սենց ակտիվ ա էս բաժնում. չկար առաջ էդպիսի բան :)

StrangeLittleGirl
03.04.2015, 20:43
Բա տե՜նց ասեք։ Փաստորեն մենք առաջին փուլում պետք է օգնենք ինֆորմացիայի զտման հարցում։ Բայց եթե մենք չգիտենք, թե դիտարկողը ինչ պիտի գրի, մենք ոնց կարանք զտենք իրա դիտարկումը։ Ինձ թվում էր, թե առաջին փուլով մենք պետք է մտքեր տանք դիտարկողին, թե ոնց կարա դիտարկածը «իրար կպցնել » :think
Հա, օրինակ Մեֆն էն առաջինում, որ հարցեր էր տալիս հեղինակին, շատ հավես էր, հեղինակին մղում էր մտածելու, նկատելու, թե իրա դիտարկածում ով կարա ավելի հետաքրքիր կերպար լինի:

boooooooom
03.04.2015, 20:57
Հա, օրինակ Մեֆն էն առաջինում, որ հարցեր էր տալիս հեղինակին, շատ հավես էր, հեղինակին մղում էր մտածելու, նկատելու, թե իրա դիտարկածում ով կարա ավելի հետաքրքիր կերպար լինի:

Ինձ թվում է, որ դիտարկողին ոչ թե հարցեր է պետք տալ (հաշվի առնելով որ նա ուղիղ ձևով չի կարող պատասխանել, բացի դրանից պատասխանելու իմաստը կորում է, որովհետև պատասխանը «Մեֆին» պետք չի. «Մեֆը» չի գրելու պատմվածքը), այլ ուղղություն հուշել, որպեսզի մի քիչ խմբակային աշխատանք գնա, որն էլ ավելի կհետաքրքրացնի մրցույթը։ Ու թող պատմվածք գրողը ինքը որոշի, թե ում հուշումից ինչ կվերցնի։ Թե չէ, առաջին փուլը լուռ կանցնի, կամ էլ անպատասխան /աննպատակ հարցերով։

StrangeLittleGirl
03.04.2015, 21:00

Հուշումներն էլ ա մոտեցման ձև: Հարցեր տալն էլ վնաս չի. ի վերջո, նպատակը ոչ թե պատասխան ստանալն ա, այլ որոշ դետալների վրա ուշադրություն հրավիրելը: Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե մրցույթը բաց լիներ, ու հեղինակները պատասխանեին, որովհետև հարցից հարց ա ծնվում, պատմությունը քննարկման արդյունքում ա զարգանում: Բայց դե սենց էլ կատաստրոֆիկ չի:

LisBeth
05.04.2015, 19:23
լավ չի որ փակ ա, համ Այվին ա կրակն ընկնում, համ էլ հեղինակին կարելի ա հասկանալ: Ամեն մեկը իրա տարբերակը պետք ա տեղադրեր, հետո մնացածները հարցախեղդ պետք ա անեին, որ տակն ու վերևը լրիվ քրքրեին, իմանային:

ivy
05.04.2015, 19:59
Լիզ, գրառումդ բերեցի էստեղ. կոնկրետ չորրորդի մասին թե բան ունես ասելու, գրի էդ թեմայում, իսկ էսպիսի հարցերը կարող ենք էս ընդհանուր թեմայում քննարկել:

Փակի ու բացի մասին քննարկումները հիմա անիմաստ են. որոշված էր փակ, մնալու է փակ:
Մասնակիցները կարող են համաձայնել, ժխտել կամ պնդել, որ իրենք տվյալ դիտարկման հեղինակն են, ինչը դեռ չի նշանակում, թե դա համապատասխանում է իրականությանը: Մասնակիցների անունները միայն ինձ են հայտնի ու կհրապարակվեն միայն ամբողջ նախագծի ավարտին ;)

Mephistopheles
05.04.2015, 20:02
Եկավ տիկին Հռիփսիկն ու սաղիս հես ա տեղն ա դնելու…

LisBeth
05.04.2015, 20:09
Լիզ, գրառումդ բերեցի էստեղ. կոնկրետ չորրորդի մասին թե բան ունես ասելու, գրի էդ թեմայում, իսկ էսպիսի հարցերը կարող ենք էս ընդհանուր թեմայում քննարկել:

Փակի ու բացի մասին քննարկումները հիմա անիմաստ են. որոշված էր փակ, մնալու է փակ:
Մասնակիցները կարող են համաձայնել, ժխտել կամ պնդել, որ իրենք տվյալ դիտարկման հեղինակն են, ինչը դեռ չի նշանակում, թե դա համապատասխանում է իրականությանը: Մասնակիցների անունները միայն ինձ են հայտնի ու կհրապարակվեն միայն ամբողջ նախագծի ավարտին ;)

Օքեյ, Բոսս, շնորհավոր ի դեպ ;)

Հա դե Բյուրինը նենց էլ պարզ էր, որ ինքն ա: Ես ուղղակի քո մասին եմ մտածում, խոսք տանող բերող հո չես, ավելի ճիշտ բերող:

ivy
05.04.2015, 20:10
Օքեյ, Բոսս, շնորհավոր ի դեպ ;)

Հա դե Բյուրինը նենց էլ պարզ էր, որ ինքն ա: Ես ուղղակի քո մասին եմ մտածում, խոսք տանող բերող հո չես, ավելի ճիշտ բերող:

:) Պարզը հետո կպարզվի:

Ես էլ, հա, հենց խոսք տանող բերող եմ, ու էդ հեչ վատ չի :)

Mephistopheles
05.04.2015, 20:12
ժող… էս մրցույթը նեղմասնագիտական ա դրա համար էլ շատ ժողովրդականություն չի վայելում… մեր տրադիցիոն մրցույթային էլեմենտները՝ ավանդույթները չեն գործում… ասենք գուշակությունները, տեքստի հեշտ կամ դժվար կարդացվելը… մեզ՝ բերլուծողներիս համար էլ ա սա դժվար… մեր սեթինգները պտի փոխվի…

LisBeth
05.04.2015, 20:13
:) Պարզը հետո կպարզվի:

Ես էլ, հա, հենց խոսք տանող բերող եմ, ու էդ հեչ վատ չի :)

Որ ասում ես ուրեմն տենց ա, դաժե մի պահ մասնակցելու մասին մտածեցի :):

Mephistopheles
05.04.2015, 20:15
Այվիին հալալ ա… իրա ժամանակն ու հավատն ա դնում…

ivy
05.04.2015, 20:15
Որ ասում ես ուրեմն տենց ա, դաժե մի պահ մասնակցելու մասին մտածեցի :):

Լիզ, նոր մտածեցիր ու էն էլ մի պա՞հ, դու բայց առաջին ոգևորվածներից էիր…

LisBeth
05.04.2015, 20:16
Այվիին հալալ ա… իրա ժամանակն ու հավատն ա դնում…

Մի տեսակ ոգևորող էլ ա էդ պահը

Mephistopheles
05.04.2015, 20:19
Մի տեսակ ոգևորող էլ ա էդ պահը

Իհարկե… մեզնից մնում ա գրել… իսկ դու՞… չար ես, էլի… հո զոռով չի՞…

LisBeth
05.04.2015, 20:19
Լիզ, նոր մտածեցիր ու էն էլ մի պա՞հ, դու բայց առաջին ոգևորվածներից էիր…

Ես ոգևորվել էի, որ լավ միտք ա ու արժի աշխատել, բայց որ հաստատ մասնակցելու եմ չեմ ասել: Ես որ մասնակցեմ, իմ պահը հաստատ բացից էլ բաց կլինի: Չեմ ուզում պահմտոցին փչացնեմ:

LisBeth
05.04.2015, 20:21
Իհարկե… մեզնից մնում ա գրել… իսկ դու՞… չար ես, էլի… հո զոռով չի՞…

չես ամաչում տենց բան ես ասում, ես ուղղակի ձևեր եմ թափում որ համոզեք, իսկ իրականում կարող ա արդեն իսկ մասնակցել եմ, կամ որ լավ համոզեք կմասնակցեմ :oy

Mephistopheles
05.04.2015, 20:22
Ես ոգևորվել էի, որ լավ միտք ա ու արժի աշխատել, բայց որ հաստատ մասնակցելու եմ չեմ ասել: Ես որ մասնակցեմ, իմ պահը հաստատ բացից էլ բաց կլինի: Չեմ ուզում պահմտոցին փչացնեմ:

ուֆֆ… արա դեեեեե՜…

LisBeth
05.04.2015, 20:26
ուֆֆ… արա դեեեեե՜…

Ասա էլի Մեֆ, արի Այվիին կաշառենք թող ինձ բաց վերցնի:

Mephistopheles
05.04.2015, 20:30
Ասա էլի Մեֆ, արի Այվիին կաշառենք թող ինձ բաց վերցնի:

բաց դիր թող կռիվ ըլնի…

ivy
05.04.2015, 20:32
Կռիվ չի լինի։ Կմոդերավորվի, կհանվի։

Mephistopheles
05.04.2015, 20:34
Կռիվ չի լինի։ Կմոդերավորվի, կհանվի։

վայ մոդերավորվես դու…

LisBeth
05.04.2015, 20:37
բաց դիր թող կռիվ ըլնի…

Կռիվ չի լինի։ Կմոդերավորվի, կհանվի։

Ես կմանամ դիտորդի դերում, սենց էլ հետաքրքիր ա :):

Mephistopheles
05.04.2015, 20:39
Ես կմանամ դիտորդի դերում, սենց էլ հետաքրքիր ա :):

դիտոեդ շատ կա… ասա մասնակցող ըլնի…

…լավ, դու էլ մի մասնակցի…

ivy
05.04.2015, 21:00
Մեֆ, մասնակիցներ կան, լավ կլիներ, քննարկողներն ավելանային։

Mephistopheles
05.04.2015, 21:03
Մեֆ, մասնակիցներ կան, լավ կլիներ, քննարկողներն ավելանային։

էդ էլ նկատի ունեմ…

ivy
06.04.2015, 21:36
Ընդունվում են նաև անոնիմ կարծիքներ :))
Թե բան ունեք ասելու դիտարկումների մասին, բայց չեք ուզում էդ կողմերն երևալ, ինձ ուղարկեք, դնեմ:
Խոսք տանող բերող եմ մեկ ա, մյուս կողմին էլ էդ հնարավորությունն ընձեռեմ :)

Smokie
07.04.2015, 18:32
Ի՞նչ ա մոտս լավ ստացվում, երգեր հրապարակելը:))

Թեմային ու մրցույթին համահունչ երգ: Չնայած երգը կատարողի ներկայությունը ակնհայտ ա, բայց գործող անձը կարելի ա ասել ինքը չի::)

https://www.youtube.com/watch?v=FLP6QluMlrg

StrangeLittleGirl
07.04.2015, 21:25
Սմո՜ք, էս ինչ ճիշտ երգ ես գտել :) Իրոք, սա կարա որպես լավ օրինակ ծառայի:

Էրեկ ես էլ մի երգ նկատեցի էս մրցույթի հետ կապված, բայց ավելի շուտ կոնկրետ երգի հատված.

Հուսահատ անձրև, աղբակույտ անձև,

Հին իրեր, որ պետք չեն ոչ-ոքի:

Մի մաշված կոշիկ, որ չեն հագնի,

Մի անսեռ տիկնիկ` առանց գլխի,

Մի սև հովանոց, մի լուսանկար

Ու մի հայելի...

Ռ. Հախվերդյան

ivy
07.04.2015, 23:17
Դե էլի ուղարկեք դիտարկումներ :)

StrangeLittleGirl
07.04.2015, 23:22
Դե էլի ուղարկեք դիտարկումներ :)

Մի հատ էլ ուղարկե՞մ :think

StrangeLittleGirl
08.04.2015, 14:33
Ժող, ես բլոկնոտներիս մեջ լիքը հին դիտարկումներ ունեմ, հատկապես համերգներից: Թե հավես ունեք, դրանք էլ կարամ դնեմ, քննարկենք, բայց դրանց վրա պատմվածք գրողը չեմ:

ivy
08.04.2015, 15:24
Բյուր, թե ուզում ես, դիր արտամրցութային, կկարդանք:

Էլ ով կար, որ ուզում էր մասնակցել նախագծին. մնաց մի քանի օր մինչև էս փուլի ավարտը, ուղարկե՜ք:

StrangeLittleGirl
08.04.2015, 15:26
Բյուր, թե ուզում ես, դիր արտամրցութային, կկարդանք:

Էլ ով կար, որ ուզում էր մասնակցել նախագծին. մնաց մի քանի օր մինչև էս փուլի ավարտը, ուղարկե՜ք:

Օկ, էսօր գնամ տուն, բլոկնոտներս փորեմ, տեսնեմ ինչ կճարեմ: Քանի՞ օր մնաց: Արդեն պիտի սկսենք գրե՞լ :'

ivy
08.04.2015, 15:32
Եթե ուզում եք, կարող եք ձեռի հետ արդեն սկսել գրել, բայց դե գրելու համար էլ առանձին ժամանակ է տրվելու, մի խառնվիր:
Ուղղակի դիտարկումներն ուղարկելու վերջին օրը ամսի 18-ն է, դրանից հետո էլ նոր դիտարկում չի ընդունվելու: Էդ նկատի ունեի:

StrangeLittleGirl
09.04.2015, 01:00
Օկ, էսօր գնամ տուն, բլոկնոտներս փորեմ, տեսնեմ ինչ կճարեմ: Քանի՞ օր մնաց: Արդեն պիտի սկսենք գրե՞լ :'

Չէ, չեղավ :( Ահավոր սուբյեկտիվ ֆիլտրով անցկացրած դիտարկումներ են: Փաստորեն էս վարժությունն օգնում ա սուբյեկտիվ կաշվից դուրսգալ:

ivy
11.04.2015, 10:35
Ուզում եմ հիշեցնել, որ դեռ մի շաբաթ ունեք՝ դիտարկումներ ուղարկելու համար։

StrangeLittleGirl
14.04.2015, 01:32
Էսօր գնացել եմ համերգ դիտարկում անելու, ասեցի՝ ուղարկեմ, հետաքրքիր էր գնում: Բայց վերջն ահագին սյուռ բան ստացվեց: Աչքիս պատմվածք սարքեմ հատուկ հենց էս մրցույթին նվիրված: Շատ խոխմ էր: :))

Smokie
14.04.2015, 19:39
Դիտարկումները շա՜տ են տարբերվում պատմվածքներից, օրագրային գրառումներ են հիշեցնում, որոնց մասին գրելու, մեկնաբանելու բան ես առանձնապես չեմ ունենում: Դեռ քննարկումներն էլ չեմ հաջողացրել մինչև վերջ կարդալ, կոմպի մոտ էնքան էլ չեմ հաջողացնում լինել: Մի երկու դիտարկումների մասին կարող եմ հստակ կարծիքս գրել, էն էլ ասածս նորություն չի լինի::))

ivy
16.04.2015, 14:46
Ուզում եմ հիշեցնել, որ դիտարկումներ կարող եք ուղարկել մինչև ամսի 18-ը, այսինքն՝ մինչև վաղը գիշեր 24:00:

Եթե մինչ այդ ժամկետը նոր դիտարկումներ չլինեն, ապա անմիջապես կանցնենք երկրորդ փուլին, քանի որ մինչ այս ունեցած վեց դիտարկումներն արդեն ահագին քննարկվել են:
Երկրորդ փուլին տրվելու է մի շաբաթ ժամանակ՝ դիտարկումների ու քննարկումների հիման վրա պատմվածք գրելու համար: Ովքեր արդեն գիտեն, թե ինչ են գրելու, կարող են ցանկության դեպքում արդեն իսկ գործի անցնել:
Իսկ եթե չհստակեցված հարցեր կան, դեռ ժամանակ ունեք ակտիվացնելու ձեր դիտարկման հետ կապված քննարկումները:
Ի դեպ, հարցեր կարող են տալ նաև հեղինակներն ընթերցողներին՝ նորից իմ միջնորդությամբ: