PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոդիսական UPS Armenia-ի հետ...



armatura
26.03.2015, 17:37
UPS-ով ԱՄՆ-ից ուղարկել են 50$ արժողության անձնական օգտագործման պարագա աշխատանքային հասցեիս: Քանի որ աշխ. հասցեումս, բացի փողոցից և տնից, նշված է նաև ընկերության անվանումը, տեղական UPS-ը որոշել է որ սա կորպորատիվ առաքում է և հանձնել իրը մաքսատուն: Զանգում եմ UPS, բացատրում որ սա թյուրիմացություն է, իրենց ոչ ոք չի խնդրել ֆիզիկական անձի համար նախատեսված առաքումը դիտարկել որպես իրավաբանական անձի համար ապրանք, խնդրում փոխել առաքման հասցեն՝ առաքելով տան հասցեի վրա, ասում են որ չեն կարող, պետք է գնալ մաքսատուն, ներկայացնել ընկերության տնօրինության անունից դիմում, որ նշված ապրանքն իրենց պետք չի և դիոմւմ իմ անունից որ սա իմ ապրանքն է ու խնդրում եմ արտոնություն տալ այն ստանալու ընկերության փոխարեն: Նույնը ասում են մաքսատանը: Արդյունքում սպասվում է մուծում 4000 դրամ (դիմումներ) + 6000 դրամ (իրը մաքսատանը 48 ժ-ից ավել պահելու համար) + կործցրած ժամանակ ու նյարդեր... UPS-ի միջազգային սերվիսի օպերատորը միայն խորհուրդ տվեց կապվել բոլոր հարցերով UPS Armenia-ի հետ... Ինչ որ ելք կա այս անհեթեթ իրադրությունից?

armatura
26.03.2015, 18:11
Պարզվում է ես միակ զոհը չեմ... Ու պարզվում է որ միայն UPS-ը չէ, այլ DHL, FedEx... ու բոլոր ուղիները տանում են դեպի մաքսատուն...

http://www.armenianow.com/hy/features/7960/prizes_and_payments_the_penalty_fo
http://www.f5blog.com/site/posts/263/