PDA

Դիտել ողջ տարբերակը : Son Doong cave/ Լեռնային գետի քարանձավը



Alphaone
24.03.2015, 04:10
http://darianculbert.com/wp-content/uploads/hang-son-doong-cave.jpg

Son Doong-ն այս պահին աշխարհում հայտնաբվերված քարանձավներից ամենամեծն է, տեղակայված է Վիետնամի Quang Binh գավառում: Քարանձավը ձևավորվել է մոտ 2-5 միլիոն տարի առաջ ջրի հոսանքի արդյունքում, որ քայքայել է լեռնային ապարներն առավել թույլ տեղերում: Քարանձավում կան բույսեր, կենդանիներ ու անգամ ամպեր, որ ձևավորվում են ջերմաստիճանի կտրուկ տատանումների արդյունքում: Քարանձավի տիրակալները, լինեն դրանք էլֆեր, թե գոբլիններ, վաղուց հեռացել են, այն թողելով մարդկանց: 1991 թվականին քարանձավն արդեն հայտնաբերված էր տեղաբնակ ֆերմերի՝ Հու Խանի կողմից: 2009թ-ին բրիտանացի քարանձավային արշավորդները Հովարդ Լիմբերտի գլխավորությամբ նորովի բացահայտեցին քարանձավը: Քարանձավի անունը վիետնամերենից թարգմանած նշանակում է Լեռնային գետի քարանձավ:

Ավելի մանրամասն՝ Այստեղ (http://www.sondoongcave.org/)