PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 3. Երկխոսություն



StrangeLittleGirl
24.03.2015, 01:46
Երկխոսություն

Ընդհանրապես, շատ դժվար է երկխոսությունն էնպես բերել գրականություն, որ արհեստական չթվա, որովհետև երկխոսությունը բանավոր խոսք է, գրականությունը՝ գրավոր: Հաճախ սկսնակ գրողների մոտ կարելի է հանդիպել անբնական երկխոսություններ, մասնավորապես՝ բառեր, որոնք տվյալ կերպարը չէր օգտագործի, ինֆորմացիա, որը տվյալ հարաբերությունն ունեցող անձիք այևս իրար հետ փոխանակելու կարիք չունեն, երկար մենախոսություններ, որոնք իրական կյանքում շատ քիչ են հանդիպում և այլն: Այս առաջադրանքի նպատակն է երկխոսություն գրելը մարզելը, ձեռքի հետ էլ նորից կենտրոնանում ենք «ցույց տալու» վրա:

Պատկերացրեք մի զույգ ընթրում է ռեստորանում: Նրանց հարաբերությունները լարված են: Փորձեք միայն սննդի մասին երկխոսությամբ ցույց տալ այդ լարվածությունը:

Մաքսիմում 500 բառ: Կարող է մասնակցել ցանկացած ոք ցանկացած պահի ցանկացած քանակությամբ վարժություններով:

Աթեիստ
24.03.2015, 01:54
Վայ քու :o

Գալաթեա
24.03.2015, 02:43
Արթուն մամա լինելն էլ էս ա :)

..............................


- Ասում էիր՝ քացախ չկա էս սալաթի մեջ:
- Էլի եմ ասում:
- Կա, զգում եմ: Ու խնձորի են դրել, ոչ թե բալզամիկ:
- Մի պատառաքաղ տուր փորձեմ:
- Սա այն ռեստորանը չէ, որ սեղանի վրայով իրար կերակրենք: Հաշվի գումարով երրորդ աշխարհի մի երկիր մեկ շաբաթ կուշտ կմնա:
Տղան Կաբերնեի բաժակի վրայից կեժպիտ նայեց:
- Ի՞նչ:
- Հեչ: Մի ամիս առաջ բրոկոլիով ապուր էիր գդալ-գդալ ինձ կերակրում այս նույն ռեստորանում:
- Մեկ գդալից էլ ավելի են դրել քացախը: Շեֆ խոհարարին պետք է այլ համեմունքների կոնցեպտին ծանոթացնել:
- Գինին լավն է:
- Վատը չէ: Խոհարարը կապ չունի, դրանից կլինի:
- Կողքի սեղանի կնոջը կնայե՞ս... Աննկատ, Նար, քամի պետք չի հանել:
- Նայեցի, հետո՞:
- Իր պատվիրած դեսերտից եմ ուզելու: Ախորժելի տեսք ունի:
- Դեսե՞րտը:
- Նար...
- Ասա:
- Աղը կփոխանցե՞ս:
Աղջկա ձեռքը փոքր-ինչ դողաց ճանապարհին:
- Շատ չանես աղ: Դանիելյանի ասածները մտքիցս դուրս չեն գալիս:
Տղան բացակա հայացքով աղամանը պահեց հավի կրծքամսի վրա:
- Մեծ հորաքրոջսս մատների վրա գնդիկներ կային: Որ փոքր էի, իր տանն էի արձակուրդներին ապրում, սեղմում էի դրանք, դեմքը փոխում էր, բայց ձայն չէր հանում:
- Հա, պատմել ես, աղի կուտակում ուներ: Դրա համար էլ ասում եմ՝ մի ոգևորվի:
- Նաև ասել ես, որ ինձ չէր խանգարի մի քիչ աղը:
- Երևի ես էլ էդ դեսերտից ուզեմ: Բալի չիզքեյք է ոնց որ:
- Կարող է ելակ էլ լինել:
- Չէ, ելակի գույնն ուրիշ է: Նրբերանգի տարբերություն կա:
- Հա, միշտ կա նրբերանգի տարբերություն:
Տղան ուղիղ աղջկա աչքերին էր նայում:
- Հաշիվը կիսենք այսօր, աշխատավարձ եմ ստացել: Բայց քացախի մասին ասելու եմ: Մատուցողին կասեմ, թող փոխանցի:
- Նար, ստամոքսդ ցավո՞ւմ է:
- Չէ:
- Ցավալո՞ւ է:
- Չեմ կարծում: Ինչո՞ւ:
- Հենց այնպես:
Աղջիկը գինուց մի կում արեց:
- Սա աջ ափից կլինի:
Տղան հայացքով մոտ կանչեց մատուցողին:
Միջին տարիքի տղամարդը չեշիրյան կատվի ժպիտով ու անասելի հոգնած աչքերով քաղաքավարի սպասում էր՝ գլուխը թեթևակի աջ ուսին թեքած:
- Մեզ կողքի սեղանի դեսերտից կբերե՞ք, - տղան հազիվ նկատելի գլխով ցույց տվեց:
- Իհարկե:
- Բալի չիզքեյք է, չէ՞, - աղջիկն այնպես նայեց, ասես այլ պատասխան չէր ընդունելու:
- Ըմմ...- սկսեց մատուցողը:
- Երկու հատ, - տղան փափուկ ընդհատեց:
Աղջիկը բարձրացրեց գինու գավաթը՝ չնկատելու տալով կատարվածը:
- Հուսով եմ էսպրեսոն առանց քացախի կլինի, - վերջին կումը վայելեց աչքերը փակ:

Աթեիստ
24.03.2015, 02:53
Լիլ, կայֆն էր, մանավանդ արագությունդ, բայց
1. տեղ-տեղ չի հասկացվում թե ա խոսում:
2. լարվածություն սկի չզգացի:

Alphaone
24.03.2015, 03:02
- Սրանց մոտ կարտոֆիլ պատվիրել չի կարելի, կամ հում են թողում, կամ վառում:
- Դա վառել չի կոչվում, կոչվում է լավ տապակել... ու ընդհանրապես, Քյավառում սրանից լավ ռեստորան չկա:
- Քյավառում լավ ոչ մի բան չկա, մինչև ուտելիքը տեղ է հասնում, բոլոր ժամկետները լրանում են:
- Չեմ հիշում, որ մինչև հիմա ժամկետանց սնունդ գնած լինեմ:
- Ոմանք ուղղակի երբեք ժամկետ չեն նայում, տեսեք-տեսեք ամոթ ա:
- Ոմանք ուղղակի անգամ ձվի մեջ են մազ փնտրում:
- Ձեր էս դժոխքում անգամ ձվի մեջ կարա մազ լինի:
- Կներեք, դեսերտ բերե՞մ, - մոտենալով անուշիկ ժպտում է մատուցողուհին:

Sambitbaba
24.03.2015, 04:36
Լիլ, կայֆն էր, մանավանդ արագությունդ, բայց
1. տեղ-տեղ չի հասկացվում թե ա խոսում:
2. լարվածություն սկի չզգացի:

Ինձ էլ դուր եկավ, Գալ ջան: Լավն էր.:)
Ու լարվածություն էլ կար, բայց էնպիսի տպավորություն էր, որ ամեն մեկն իր առանձին լարվածուոթյուոնն ուներ...

Sambitbaba
24.03.2015, 04:43
Ահագին լավ էր, Ալֆ ջան... Ութ տողի մեջ լավ էլ ամեն ինչ ասացիր::)

Բայց այստեղ, ինձ թվաց, թե ավելի շատ դժգոհություն է, քան լարվածություն, չէ՞:

Ընդհանրապես, ինձ թվում է, որ առաջադրանքի մեջ լարվածության պահանջը մի քիչ կաշկանդել է թե Գալին, ու թե Ալֆային:

Ինձ էլ, ճիշտն ասած... Ես էլ, լարվածության փոխարեն, մի ինչ-որ այլ բան կուզեի, բայց թե ինչ` չգիտեմ...:8

տեսիլք
24.03.2015, 07:28
- Քոններն էլ ե՞ն հումոտ ու յուղալի։
-Չէ, իմոնք իսկական իմ ուզածով են՝ ջրալի ու փափուկ։
-Բայց դու ե՞րբ էիր գորտի տոտիկներ ախր ուտում։ Առաջին անգամ, որ իրար հետ Բուրժուա Փիգ գնացինք, վրա էիր տվել պատվիրածդ էսկարգոներին, իսկ իմ պատվիրած գորտի տոտիկներին էնպես էիր նայում, ոնց որ հրեան խոզի մսին։
-Դե ես էդ ժամանակ կամայական տեսակի տոտիկներից հեռու էի մնում էն հայկական խաշի պատմությունից հետո։
-Իսկ հիմա...
-Բայց ի՜նչ լավ էին սարքել։ Ափսոս, որ քոնը քեզ դուր չեկավ։ Դե ինչ, անցնենք մեր ավանդական դեսերտին՝ մի կտոր մրջնաբույն քեզ, երկուսն էլ ինձ։
-Ինձ էլ երկու։
-Լու՞րջ։
-Դե լավ՝ երեք։
-Էդ դեպքում ես մի հատ կուտեմ։

Sambitbaba
24.03.2015, 09:28
Դու, օրինակ, ինչու՞ չես գրում...

Sambitbaba
24.03.2015, 09:53
- Դու, օրինակ, ինչու՞ չես գրում...
- Մի բան պատվիրիր:
- Գոնե զանգեիր երբեմն...
- Այդ պինդ խաշած ձուն` մայոնեզի տակ, - շատ է համով, փորձիր:
- Մի՞թե մեր հանդիպումերն այսպես պատահականորեն պետք է լինեն...
- Դու ի՞նչ ես խմում... Օղի՞...
- Ջին... Ի՞նչ ես անընդհատ բերանս փակում:
- Չեմ փակում, ինչպե՞ս ես:
- Ինչպե՞ս պետք է լինեմ... Զանգերիս չես պատասխանում... Զանգում եմ մորդ` կախում է հեռախոսը: Դարանակալեցի շքամուտքի մոտ` ասաց ուրիշ քաղաք ես գնացել, արտասվեց ու հեռացավ...
- Մորս հանգիստ թող:
- Քեզ ի՞նչ է պատահել: Ես քեզ ի՞նչ եմ արել... Միանգամից կտրեցիր ամեն ինչ... Ասում էիր, վերադառնաս արշավանքից, գալու ես մերոնց հետ ծանոթանալու: Իսկ իրականում փախար ինձանից... Ի՞նչ էի քեզ արել... Ասում էիր սիրում ես, առանց ինձ կյանք չունես...
- Այս լանգետն աղի էր:
- Ի՞նչ լանգետ: Հարցիս պատասխանիր... Ինչու՞ ես լռում:
- Մատուցող, հաշիվը: Ես պատրաստ եմ գնալ:
- Սպասիր, ի՞նչ գնալ: Խոսում ենք, չէ՞:
-...
- Այս ի՞նչ սայլակ է:
- ...
- Զգույշ...
- ...
-Ոտքերդ... ու՜ր են...

ivy
24.03.2015, 10:08
Իմ հավեսն էլ եկավ :)

- Ի՞նչ ես էդպես նայում ափսեիս:
- Մտածում եմ՝ էդքանը ոնց ես ուտելու:
- Լավ ճաշը դժվար չի ուտել: Իսկ դու էդպես էլ մնալու ես քո մի բաժակ հյութո՞վ:
- Հա, արդեն ասեցի, որ սոված չեմ:
- Բա որ սոված չես, մեկը հարցնող լինի՝ ի՞նչ գործ ունես ռեստորանում:
- Մենյուն եմ ուսումնասիրում, տեսնեմ իմ խոհանոցից դուրս ինչ ուտելիքներ կան աշխարհում:
- Լավ ես անում, հետո էլ չմոռանաս խոհարարի հետ խոսել. իմանաս, քո խոհանոցից դուրս ոնց են ուտելիք պատրաստում:

Գալաթեա
24.03.2015, 10:23
Էս ինչ մի լեզվիս եմ տվել ես... :))

StrangeLittleGirl
24.03.2015, 10:56
Դեռ մենակ Գալինն եմ կարդացել: Գալ, էս ի՜նչ լավն էր: Լրիվ լարվածությունը տեսա: Ու կայֆն էն ա, որ քացախ-մացախ ա: Թե չէ ասում են՝ էս առաջադրանքն ինչ վորքշոփի ժամանակ տալիս են, սաղ ձկան մասին են գրում :))

Մյուսները հետո կկարդամ, գուցե ես էլ մի բան գրեմ:

ivy
24.03.2015, 12:39
Ես էլ կարդացի. ինձ բոլորն էլ դուր եկան:
Ամեն մեկը մի ձևով էր մոտեցել հարցին:
Հավես էր :)

Ruby Rue
24.03.2015, 14:47
- Պիցցա կուտե՞ս:
- Գրողը տանի բոլոր պիցցաները, ամեն անգամ սիրտս խառնում ա էդ զզվելի սոուսով զզվելի պիցցաներն ուտելուց հետո:
- Բա ի՞նչ կուտես:
- Որ ասեմ` ուրանով ու թորիումով սալաթ` վրան պրոմեթեիում ցանած, կհավատա՞ս: Հետն էլ խորոված Շրյոդինգերի կատու:
- Հունական աղցան ես, չէ՞ ուզում, մեկ էլ խորոված կարտոֆիլ:
- Զզվում եմ քեզնից:
- Ինչի՞:
- Որովհետև դու միշտ գիտես, թե ես ինչ եմ ուզում...

Alphaone
24.03.2015, 15:15
Ռուբ, էն վերևի բաղադրատոմսը հրաշք էր ու լարվածությանը զուգահեռ էնքան հարազատություն տեսա քո մոտ, լավ ա ստացվել :)

Գալաթեա
24.03.2015, 15:35
- Դու, օրինակ, ինչու՞ չես գրում...
- Մի բան պատվիրիր:
- Գոնե զանգեիր երբեմն...
- Այդ պինդ խաշած ձուն` մայոնեզի տակ, - շատ է համով, փորձիր:
......


Սամինը մի քիչ ոնց որ էնքան էլ առաջադրանքի մեջ չէր, հա՞: Ես հասկացա, որ սնունդի մասին խոսելով ա հենց պետք զգալ տալ լարվածություն-նեղվածությունը, բայց Սամի դեպքում սնունդային խոսակցությունը շատ երկրորդական էր...
Համ էլ, Սամ, կներես յազվայության համար, բայց մի քիչ An Affair to Remember-ոտ էր... :)

Բայց որպես առանձին, անկախ էսքիզ, հավես էր ստացվել:

ivy
24.03.2015, 15:48
Ռուբ, քոնի մեջ ավելի շատ ջահելական ֆլիրտ տեսա, քան լարվածություն ;)

Հայկօ
24.03.2015, 19:22
- Համով ա՞:
- ...
- ...
- ...
- Հա:
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- Հաշիվը բերեք, էլի:

LisBeth
24.03.2015, 19:30
- Ներեցե՛ք: Գիտեմ կհամաձայնեք, բայց այնուամենայնիվ հարցնում եմ: Բիզնես լանչին ինչպես միշտ նստելու տեղ չկա: Կարելի՞ է այն պարոնը Ձեզ ընկերակցի:
- Երիտասարդ, բացի ինձանից շատերն են մենակ ճաշում:
- Պարոնը հենց Ձեզ հետ նստելու ցանկություն հայտնեց, և ես մտածեցի, որ դուք չեք մերժի:
- Լավ:

- Բարև:
- Բարև:
- Սովորություններիդ հավատարիմ ես: Ի՞նչ խորհուրդ կտաս:
- Ջուր:
- Իսկ եթե սոված եմ:
- Լսի, սա Մյունխենը չի: Էստեղ հունական սալաթը առանց ֆետաքսայի չեն սարքում:
- Մյունխեը չի, բայց մի բան ուտել կարելի է, երևի: Մատուցող... հիմնական մենյուն կբերե՞ք:
- Չես սարսափո՞ւմ այրոց վաստակելուց:
- Չէ, բայց գոնե անծանոթների հետ ուտելուց դիսկոմֆորտ ունեմ:
- Առաջադիմել ես:
- Խմեիչք տալի՞ս են էստեղ:
- Պատկերացրո՛ւ, տալիս են:
- Տեկիլա՞:
- Ժամին նայե՞լ ես:
- Ես քեզ ավելի վաղ խմելուց էլ եմ տեսել:
- Բ52:
- Մատուցող... Բ52, տաս ստական, սկզբի համար: Լիմոնի էկոնոմիա չանեք:
- Ուտելու ի՞նչ կցանկանաք:
- Կրկնեք էս... ի՞նչ է չգիտեմ: Մի խոսքով, կրկնե՛ք:

Բառերը չեմ հաշվել, բայց երևի 500-ի սահմանում ա

Sambitbaba
24.03.2015, 19:31
Սամինը մի քիչ ոնց որ էնքան էլ առաջադրանքի մեջ չէր, հա՞: Ես հասկացա, որ սնունդի մասին խոսելով ա հենց պետք զգալ տալ լարվածություն-նեղվածությունը, բայց Սամի դեպքում սնունդային խոսակցությունը շատ երկրորդական էր...
Համ էլ, Սամ, կներես յազվայության համար, բայց մի քիչ An Affair to Remember-ոտ էր... :)

Բայց որպես առանձին, անկախ էսքիզ, հավես էր ստացվել:

Հա, Գալ ջան... Քեզ խաբել չի լինի::)
Բայ դե, ես խոստովանել էի արդեն, որ էդ "լարվածությունն" ինչ-որ դուրս չեկավ ու հեչ չմղեց ինչ-որ բան գրելու: Իսկ հետո, երբ Տեսիլքին ասացի, թե ինչու՞ չի գրում, էդ նախադասությունն իր հետևից պատմություն բերեց... Չգրեի՞:;)

Բայց քո մոր էդ լարվածությունն իրոք որ շատ լավ է ստացվել: Երկու հոգի նստած հաց են ուտում, բայց ոնց որ ամեն մեկն ուրիշ տեղ լինի...:o Աթեիստի ասած տեղ-տեղ անհասկանալիությունն էլ ոնց որ հաստատի նրանց բացակայությունը::aha
Շատ հավես էր:

LisBeth
24.03.2015, 19:33
Հարկավոր ա բառերի ստորին սահման տալ, ստեղ վարպետորեն գլուխ պահող կա

Sambitbaba
24.03.2015, 19:35
- Համով ա՞:
- ...
- ...
- ...
- Հա:
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- ...
- Հաշիվը բերեք, էլի:

Լավն էր: Լավ էլ լարված:
Բայց որ հաշիվը տղու փոխարեն աղջիկն ուզեր, ավելի լարված կդառնար::P

LisBeth
24.03.2015, 19:39
Լավն էր: Լավ էլ լարված:
Բայց որ հաշիվը տղու փոխարեն աղջիկն ուզեր, ավելի լարված կդառնար::P

Կարող ա երկուսն էլ աղջիկ են, կամ երկուսն էլ տղա:

Sambitbaba
24.03.2015, 19:45
Կարող ա երկուսն էլ աղջիկ են, կամ երկուսն էլ տղա:

Ննյա՛... :nea Լարվածությունից երևում ա::roll

ivy
24.03.2015, 20:36
Էս Կլօրը շատ կրեատիվ ա, է :))
Մարդը հինգ բառով սաղ գրել ա։

Գալաթեա
24.03.2015, 20:42
Եթե նախօրոք չիմանաս, որ պետք ա լարված լինեն, Կլօրինը կարա երկու լոքշ մարդու ուտելու տակ էլ անցնի:
Կամ հեռախոսների մեջ մտած:
Կամ ուղղակի չխոսկան:

ivy
24.03.2015, 21:00
Հնարավոր ա, բայց մեկ ա լավն էր մտահղացումը :)

LisBeth
24.03.2015, 21:04
Հնարավոր ա, բայց մեկ ա լավն էր մտահղացումը :)

տվյալ կոնտեքստում հա, ես օրինակ չէի նկատել, բայց եթե մի պահ որ վերանում ես առաջադրանքից, էդ "երկխոսությունը" լարվածությունից լրիվ զրկվում ա: Գալաթեայի ասածի նման: Մարդիկ սուս ու փուս ուտում են:

Գալաթեա
24.03.2015, 21:04
Հնարավոր ա, բայց մեկ ա լավն էր մտահղացումը :)

Հա, հատկապես որ լարված ժամանակ ավելի շատ լռում ես, քան բլբլում:

Հայկօ
24.03.2015, 21:05
Եթե նախօրոք չիմանաս, որ պետք ա լարված լինեն, Կլօրինը կարա երկու լոքշ մարդու ուտելու տակ էլ անցնի:
Կամ հեռախոսների մեջ մտած:
Կամ ուղղակի չխոսկան:

Հա, դաղալություն եմ արել :)):

մարիօ
24.03.2015, 23:31
Երրորդը
-Ախր նենց սիրուն ա չես պատկերացնի:
-Պատկերացնում եմ, ինձ նարնջի հյութ ասա բերեն էլի:
-Համ էլ խելացի ա, ես տենց աղջիկ հլը չէի տեսել, ոտքերս թուլանում են, վատանում եմ տեսնելուց:
-Կամ էլ կանաչ թեյ:
-Էն օրը եկավ, ահագին խոսացել ենք, բայց ասեցի Սիսթեմի համերգին իրար հետ գնանք, ասեց, որ չի գալու, զզվում ա Սիսթեմից:
-Աչքիս ես թխվածք էլ եմ ուտելու:
-Հա՛, հեսա մի բան կմտածենք, նստել եմ ականջին, ուզում եմ համոզեմ, որ էդ խումբը լավն ա, ձեռս հնար լիներ վաղն էլ կամուսնանայի էս աղջկա հետ:
-Վայ, մոռացել էի, որ ստեղի թխվածքները համով չեն:
-Հլը պատկերացրու ինձ ու իրան, ինչ սիրուն զույգ կլինենք, մինչև ականջներս սիրահարվել եմ, հա վայ, մոռացել էի, ի՞նչ էիր ուզում:
-Հեչ, ես գնամ ինձ վերցնեմ իմ ուզածները, չեմ մոռանա մեռնել ճանապարհին, էդ քո Սիսթեմն էլ զիբիլ ա:

Mephistopheles
24.03.2015, 23:37
- Համով ա՞:
- ...
- ...
- ...
- Հա:

էս մասը մի քիչ լավ չի… սենց պտի լիներ…

- …… ****՞՞՞՞……
-!!!!!…… ***…
-՞՞՞՞………!!!!… … …, …… !!

StrangeLittleGirl
25.03.2015, 01:12
Հարկավոր ա բառերի ստորին սահման տալ, ստեղ վարպետորեն գլուխ պահող կա

Ախր շատ վարպետորեն ա է :))

Ուլուանա
25.03.2015, 20:28
Չնայած վերջերս շատ պասիվ եմ, բայց էս առաջադրանքներին լուռ հետևում եմ հավեսով։ Գաղափարը շատ եմ հավանում։ Մինչև հիմա տրված կոնկրետ առաջադրանքներներն էլ շատ լավն են՝ համ հետաքրքիր, համ օգտակար։ Ապրես, Բյուր :)։

Նույնիսկ իմ՝ տարիներով լեթարգիայի մեջ ընկած մուսան էսօր կենդանության նշաններ ցույց տվեց, ասեցի՝ ես էլ իմ համեստ մասնակցությունն ունենամ ուշացումով :oy.

* * *
– Էս բրինձն ինչ անհամ է...
– Դու էլ կետչուպը շատ արա։
– Գիտես, որ զզվում եմ կետչուպից. բոլոր ուտելիքները նույն համի է սարքում։
– Բայց համով է։
– Բայց ես ուտելիքների իսկական համն եմ ուզում զգալ, ոչ թե կետչուպի։
– Չափից դուրս շատ բան ես պահանջում բրնձից։ Բնականից անհամ բան է, ի՞նչ էիր ուզում։
– Հա, սխալ ընտրություն արեցի։ Էն լոբովը պիտի վերցնեի...
– Լոբովն էլ դուրդ չէր գա։
– Ինչի՞։
– Դե, դրա համեմունքներն էնքան շատ են անում, որ լոբու իսկական համը հենց սկզբից արդեն չէիր զգա։ Կարևորը դա է, չէ՞։
– ...
.....
– Վե՞րջ, էլ չե՞ս ուտում։
– Չէ, կետչուպի շատությունից սիրտս խառնում ա արդեն...
– Մի քիչ քիչ լցրած լինեիր կետչուպը, գոնե ես կուտեի։ Մեր հաշիվը բերեք, հա՞։

ivy
25.03.2015, 20:31
Ան, էս որոշեցիր Կլօրի բաց թողած տողերը լրացնե՞լ :))

Mephistopheles
25.03.2015, 20:39
Օգտակար առաջադրանքներ են…

Ուլուանա
25.03.2015, 20:39
Ան, էս որոշեցիր Կլօրի բաց թողած տողերը լրացնե՞լ :))
:))

Ի դեպ, էս առաջադրանքը Հեմինգուեյը նենց լավ ա կատարել իր "Hills Like White Elephants" պատմվածքով։ Ճիշտ ա, էնտեղ խոսակցությունն ամբողջությամբ ուտելիքի մասին չի, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում ա առաջադրանքին։ Ով չի կարդացել, անպայման կարդացեք, լավն ա :)։ Էստեղ (http://www.massey.ac.nz/massey/fms/Colleges/College%20of%20Humanities%20and%20Social%20Sciences/EMS/Readings/139.105/Additional/Hills%20Like%20White%20Elephants%20-%20Ernest%20Hemingway.pdf) կարող եք կարդալ։

StrangeLittleGirl
25.03.2015, 22:30
Հարկավոր ա բառերի ստորին սահման տալ, ստեղ վարպետորեն գլուխ պահող կա


:))

Ի դեպ, էս առաջադրանքը Հեմինգուեյը նենց լավ ա կատարել իր "Hills Like White Elephants" պատմվածքով։ Ճիշտ ա, էնտեղ խոսակցությունն ամբողջությամբ ուտելիքի մասին չի, բայց ընդհանուր առմամբ համապատասխանում ա առաջադրանքին։ Ով չի կարդացել, անպայման կարդացեք, լավն ա :)։ Էստեղ (http://www.massey.ac.nz/massey/fms/Colleges/College%20of%20Humanities%20and%20Social%20Sciences/EMS/Readings/139.105/Additional/Hills%20Like%20White%20Elephants%20-%20Ernest%20Hemingway.pdf) կարող եք կարդալ։

Ահա :)) Sea of Change-ն էլ ա նման առաջադրանք կատարած :))