PDA

Դիտել ողջ տարբերակը : Էժան Վրաստան հասնել



mnowak
21.03.2015, 20:56
Բարև բոլորին

Ինձ կարո՞ղ եք օգնել ասելով եթ ինչպես կարելի է հասնել Մարնեուլի կամ Թբիլիսի ամենաէժան տարբերակով: Գիտեմ որ ավտոկայանից ամեն օր 2 անգամ գնումա Երևան-Բագրատաշեն մարշուտկա (2500 դրամով) ու հասնումա մինչև սահման ... իսկ հետո "վայրի" տարբերակով ճիշտն ասած չգիտեմ: Ով գիտի խնդրում եմ օգնել:

Նախապես մերսիներ :)

yerevanci
21.03.2015, 23:53
Բագրատաշենից չգիտեմ, բայց դե կարելիա ենթադրել, մեկին խնդրես, ով որ այդ կողմա գնում, հասցնի քեզ տեղ:
Իմ իմացած տարբերակը Ստեփանավանովա, այստեղից Ստեփանավան 1500 դրամ, էնտեղից էլ առավոտյան 10:00-ի կողմերնա գնում, ի դեպ Սպիտակիցա գալիս, Ստեփանավանից դեպի Թբիլիսի արժեքը 15 լարի է, դրամով 3300 դրամ այսօրվա կուրսով, եթե Սպիտակ գնաս Երևանից Սպիտակ արժեքը կարծեմ 1000 դրամա, բայց Սպիտակից դեպի Թբիլիսի արդեն 15 լարի չի, մի փոքր թանկա, բայց հաստատ արժեքը չգիտեմ:
1500 + 3300 = 4800
Ավտոկայանից մարշուտկեն կարծեմ 6000 դրամա:

keyboard
22.03.2015, 00:11
Մառնելուլի, Թբիլիսի տարբերությունը մոտ 20կմ ա, եթե ոչ ավելի, եթե կոնկրետ Մառնեուլի ա պետք, ուրեմ գնում ես Բագրատաշեն քո ասած 2500 դրամով, սահմանը անցնում ես, հակառակ կողմում սպասում ես մի բարեսիրտ մարդու, ում մե՝ենայի մեջ տեղ կլինի ու քեզ կհասցնի Մառնեուլի կամ թեկուզ Թբիլիսի, մեկա ճանապարհը մեկն ա:
Բայց էդ էժանը չեմ հասկանում, էդքան սպասել, կլինի մեքենա, չի լինի, դրա հույսով գնալ հասնել էդքան ճանապարհ արդյունքում շահել ընդամենը 4000-5000 դրամ, եսիմ, ես չէի գնա:

Արշակ
22.03.2015, 15:57
Ամենաէժանը ձրին ա՝ ավտոստոպով :) Փորձառու ճամփորդներն ասում են, որ Հայաստանը աշխարհի ամենահարմար երկրներից ա ավտոստոպի առումով։ Հանրային տրանսպորտով Երևանից դուրս ես գալիս դեպի Վրաստան միջքաղաքային մայրուղի ու բութդ տնկում։ Բնականաբար հավանականությունը քիչ ա, որ կգտնես մեքենա, որ մինչև վերջ քո ուզած տեղը կհասցնի, բայց մի որոշ հատված քո ուղղությամբ գնացողները շատ են լինում։ Տենց մի քանի պերեսադկայով տեղ ես հասնում։ Սովորաբար 1.5-2 անգամ շատ ա տևում ճանապարհը, բայց փոխարենը ավելի հետաքրքիր ա լինում սովորաբար՝ ճանապարհին ուղեկիցներիդ հետ զրուցում ես, հաճախ հետաքրքիր պատմություններ լսում և այլն։

StrangeLittleGirl
22.03.2015, 16:59
Ամենաէժանը ձրին ա՝ ավտոստոպով :) Փորձառու ճամփորդներն ասում են, որ Հայաստանը աշխարհի ամենահարմար երկրներից ա ավտոստոպի առումով։ Հանրային տրանսպորտով Երևանից դուրս ես գալիս դեպի Վրաստան միջքաղաքային մայրուղի ու բութդ տնկում։ Բնականաբար հավանականությունը քիչ ա, որ կգտնես մեքենա, որ մինչև վերջ քո ուզած տեղը կհասցնի, բայց մի որոշ հատված քո ուղղությամբ գնացողները շատ են լինում։ Տենց մի քանի պերեսադկայով տեղ ես հասնում։ Սովորաբար 1.5-2 անգամ շատ ա տևում ճանապարհը, բայց փոխարենը ավելի հետաքրքիր ա լինում սովորաբար՝ ճանապարհին ուղեկիցներիդ հետ զրուցում ես, հաճախ հետաքրքիր պատմություններ լսում և այլն։
Ահա, ես էլ էի նույնն ուզում առաջարկել :) փորձել եմ, կայֆ ա:

mnowak
22.03.2015, 19:17
Ես նաև լսել եմ որ հայաստանում ավտոստոպը չի աշխատում ... չնայած նոր հիշեցի որ ինքս էլ եմ փորձել ու հա ... ճիշտ տարբերակա:

Շնորհակալ եմ բոլոր պատասխանողներից :)

mnowak
24.03.2015, 14:36
StrangeLittleGirl - կարո՞ղ ես ասես թե ինչ տարածություն ես անցել ավտոստոպով: Ես էլ եմ դա արել (ռուսաստանում) ու նաև հանդիպել եմ դրա բացասական կողմերից մեկին՝ ժամերով մեքենա չհանդիպելու :)

Արշակ
24.03.2015, 15:21
mnowak, մի ընկեր ունեմ, որ հա՛մ Հայաստանում, հա՛մ աշխարհում ուր ասես լիքը ճամփորդել ա ավտոստոպով։ ՈՒ էդ ընկերոջս ասելով Հայաստանում ամենահեշտն ա ավտոստոպը՝ մեքենաները հեշտ են կանգնում, բարեկամաբար են տրամադրված և այլն։ Ճիշտ ա բախտդ կարող ա երբեմն էլ չբերի ու համեմատաբար երկար սպասես քո ուզած ուղղության համար, բայց էդ ընկերս ինչքան հիշում եմ ասում էր, որ ինքը ավտոստոպով ճամփորդելուց ուղղակի մոտ 1.5 անգամ երկար ա ճանապարհի տևողությունը պլանավորում՝ հաշվի առնելով պերեսատկաները ու որ հնարավոր ա արանքներում սպասես որոշ ժամանակ։ Հենց Վրաստան էլ, հաստատ հիշում եմ, որ էդ ընկերս ավտոստոպով գնում էր‎։
Նաև տարբեր արտասահմանցիների եմ հանդիպել, որոնք Հայաստանում ավտոստոպով էին ճամփորդում։

Ես ինքս մի քանի անգամ արել եմ ավտոստոպ Հայաստանում։ Իմ դեպքում դրանք հիմնականում եղել են բնության մեջ հեծանվային կամ քայլարշավների ընթացքում երբ հոգնած ժամանակ ճանապարհը կրճատելու կամ տուն վերադառնալու‎‎ կարիք ա եղել ու մի քանի տասնյակ կմ–ից ավել չեն անցել կարծեմ։ Բայց չեմ հիշում, որ երբևէ կես ժամից ավել սպասեմ։ Նույնիսկ էն դեպքում, երբ հեծոս ա պետք եղել տեղափոխել ու մեծ մեքենաներ եմ կանգնացրել միայն։

StrangeLittleGirl
24.03.2015, 18:34
StrangeLittleGirl - կարո՞ղ ես ասես թե ինչ տարածություն ես անցել ավտոստոպով: Ես էլ եմ դա արել (ռուսաստանում) ու նաև հանդիպել եմ դրա բացասական կողմերից մեկին՝ ժամերով մեքենա չհանդիպելու :)

Հայաստանի տարածքում եմ ահագին ճանապարհ անցել: Դե հա, մի անգամ էլ Իսլանդիայում եմ ավտոստոպ արել ճարահատյալ, բայց դա հաշիվ չի: Իհարկե, ավտոստոպը մի քիչ էլ սեռից ա կախված: Աղջիկների համար վայրկենական են կանգնում:

mnowak
27.03.2015, 09:11
Շնորհակալ եմ պատասխանի համար: Մի էսպիսի բան էլ կապված ավտոստոպի հետ՝ ես մոտ մեկ տարի առաջ ... կամ ավելի շուտ նույն ավտոստոպով փորձեցի Վերին Լարս-ից մեքենա կանգնեցնել որ հասնեմ Թբիլիսի (առանց իմանալու որևէ ավտոստոպով ճամփորդի կանոն) սակայն մեկ ժամից ավել կանգնեցուց հետո նույնիս հայկական համարներով մեքենաներ չէին կանգնում ...

Ի տարբերություն դրան, կես տարի առաջ Կամչատկայում ես բավականին բարեհաջող տեղից տեղ էի գնում հենց ավտոստոպով քանի որ իմ ապրած տեղում տրանսպորտը շատ հազվադեպ էր գնում/գալիս (օրական երկու անգամ, էնել շատ թանկ):

Երեկ գտա նաև որ ես ունեմ ժամանակին բացած ու մոռացված "Ավտոստոպ" թեմա այս ֆորումում :)