PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեքստային հաղորդակցման ծրագրեր

Աթեիստ
17.03.2015, 03:09
Շատ ակումբցիներ երևի ոչ էլ տեսել են mIRC ու ICQ, բայց ինտերնետային շփումը ժամանակին կատարվում էր միայն այդ ծրագրերով։

Ու մինչև հիմա էլ շատերը կարոտում են դրանց, որովհետև դրանք ունեին մի ՄԵԾ առավելություն, զուրկ էին ձայն ու պատկեր հաղորդելու հնարավորությունից։
Էսօր, Skype-ի, Viber-ի, Whatsapp-ի ու, կներեք արտահայտությանս, Zangi-ի դարում մարդիկ գրելու փոխարեն իրար զանգում են :o։

Ես որպես հին մարդ նախըտրում եմ տեքստային տարբերակը, որն ունի մի քանի առավելություն։
1. Միաժամանակ լիքը մարդու հետ շփվելու հնարավորություն
2. Տռուսիկով կոմպի դեմը նստած, մարդու հետ հանգիստ շփվելու հնարավորություն
3. Նախկին խոսակցությունների դիտում
4. monospace տառատեսակների դեպքում լիքը հետաքրքիր ANSI նկարներով կայֆեր (nostalgie):

Ասածս ինչ ա։ Էսօր ամենատարածված մեսսենջերները անասուն ծրագրավորման վառ դրսևորում են։ Ոչ մի բան չեն անում, բայց ուտում են կոմպի սաղ ռեսուրսները։

Ես գտել եմ իմ ուզածը, բայց դեռ էնքան քիչ ա տարածված, որ զոռով եմ մարդկանց համոզում, ինսթալլ անեն։
Ծրագիրը կոչվում ա 4talk (http://www.4talk.im/):

Ինֆորմացիոն պառանոիկները արդեն կարան չկարդան, որտև ծրագիրը ռուսական ա։

Ծրագրի առավելությունները
1. ամպային տեխնոլոգիաներ. ամբողջ հաղորդակցությունը պահվում ա սերվերների վրա, քանի սարքի վրա ուզում ես դիր, բոլորի վրա տեսնում ես նույն բանը։ Կարող ես բոլոր սարքերիդ վրայից ծրագրերը ջնջել, 0-ից ինսթալլ անել ու լոգինից հետո լրիվ հետ ստանալ։
2. խմբային շփում. սա շատերն ունեն, բայց ոչ բոլորը:
3. Հաղորդագրության ջնջում. ցանկացած պահին սխալմամբ ուղարկված հաղորդագրությունը կարելի է ջնջել, նույնիսկ խմբակային շփման ժամանակ հաղորդագրությունը ջնջվում է բոլորի մոտ։
4. Ֆայլերի ու այլ մետա տվյալների (սմայլիկներ, կոորդինատներ) ուղարկում, թույլ է տրվում ուղարկել մինչև 2Գբ չափ ունեցող ֆայլեր։ Բացի այդ կարելի է ուղարկել նաև մի քանի րոպեանոց ձայնային հաղորդագրություն։ Այլ ամբողջ ինֆորմացիան ուղարկվում է սերվեր ու ստացողը ցանկացած պահի կարող է դրանք քաշել։
5. Ծրագիրը շատ թեթև է աշխատում, ինչպես Windows-ի, այնպես էլ անդրոիդի տակ։ Հենց էս պահին իմ մոտ Windows-ի տակ օգտագործում է մոտ 15Մբ։ Համեմատության համար կարող եք նայել ասենք Skype-ի զբաղեցրած հիշողությունը, նույնիսկ առանց լոգին լինելու։
6. Անվտանգություն. ենթադրենք ես ծրագիրն օգտագործում եմ համ տանը, համ հեռախոսում, ու հանկարծ գործի տեղում ստանում եմ գաղտնի հաղորդագրություն ասենք Նատաշայից։ Որպեսզի դա Վերան չկարդա, էս ծրագրի մեջ տեսնում եմ, թե էլ ինչ սարքերի վրա եմ լոգին եղած, ու հրամայում եմ տան կոմպի վրա դուրս գալ ծրագրից ;)։

Ծրագիրը դեռ նոր է, հնարավոր է ինչ որ բաներ էլի ավելանան, բայց էս պահին եղածն արդեն հերիք է, որ ուրիշ մեսսենջերների վրա չուզենամ նայել։

Հ.Գ.
Տեսականորեն ՖԲ-ի մեսսենջերն էլ վատը չէր, մինչև էն պահը, երբ դրա բացելու համար ստիպված եմ միացնել քրոմիումի վրա սարքած որևէ բռուզեր։ Իսկ դա նշանակում է մի քանի հարյուր մեգաբայթ հիշողության կորուստ։

Առաջարկում եմ բոլորին քաշել, օգտվել, թեմայում էլ կիսվել տպավորություններով ու առաջարկել այլ հարմար մեսսենջերներ։

4talk-ը հասանելի է Windows-ի, Mac-ի, անդրոիդի ու IOS-ի համար, ինչպես նաև կա web տարբերակ (https://web.4talk.im/)։

Հ.Հ.Գ.
Ավելի մանրամասն ծրագրի մասին արդեն գրել է Էքսլերը
http://www.exler.ru/expromt/03-06-2014.htm - 4talk - принципиально новый облачный мессенджер
http://www.exler.ru/expromt/17-06-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Android и его возможности
http://www.exler.ru/expromt/08-07-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Windows
http://www.exler.ru/expromt/13-08-2014.htm - Облачный мессенджер 4talk - клиент под Mac (OS X)
http://www.exler.ru/expromt/04-02-2015.htm - Облачный мессенджер 4talk - новые возможности, новая платформа OMMG 2.0

Աթեիստ
17.03.2015, 11:00
Մի երկու քար էլ սկայպի բոստանը։Վերջերս սկայպը սկսել ա հաղորդագրություններից ջնջել որոշակի հղումներ։Ընդ որում ուղարկողին թվում ա, թե իրա ուղարկածը տեղ ա հասել, իսկ ստացողի մոտ գրվում ա, որ հաղորդագրությունը ջնջվել ա։Սկսվել էր սաղ www.dx.com-ից (ընդ որում առանց www նորմալ գնում ա), հիմա արդեն մարդիկ ցուցակ են կազմում էն հղումների, որոնք չեն գնում։Էս պահի ցուցակwww.aviasales.ru/www.kinopoisk.ru/www.wildberries.ru/news.mail.ru/www.indiegogo.com/s.fishki.net/cian.ru/

_Հրաչ_
19.03.2015, 22:20
Լավ ծրագիր ա, շատ հարմար ա ու արագ ա աշխատում: Միակ ու մեծ թերությունը կայանում ա նրանում, որ շատ քիչ օգտվողներ ունի:

Աթեիստ
02.07.2015, 23:26
Էլի եկա ։)
4talk-ը լիքը առավելություններով հանդերձ իմ հեռախոսի վրա մի մեծ թերություն ուներ։
Հաղորդագրություն գալուց տեղյակ չէր պահում, չնայած Notification-ները միացրած էին։

Արդեն ամսից ավել ա, անցել եմ ուրիշ ծրագրի՝ telegram.org։

https://telegram.org/img/t_logo.png

Հաղորդագրությունները շատ արագ հասցնում ա, նորմալ տեղեկացնում ա, աշխատում ա համարյա ցանկացած ՕՀ-ի տակ, նույնիսկ ունի բռուզերի միջից աշխատող վեբ տարբերակ։

Մի բանում զիջում ա 4talk-ին։ Հաղորդագրությունը ջնջելուց ստացող կողմից չի ջնջվում (էս մասին իրանց արդեն տեղյակ պահել եմ)։
Կոմպի տարբերակն էլ շատ թեթև ա աշխատում, հաճախակի թարմացումներ ա ուզում, ենթադրում եմ, որ լավ ինտենսիվ աշխատում են վրեն։

Էս մեկը ոնց որ թե համ էլ լավ տարածված ա, ահագին մարդ կա կոնկտակտ լիստումս։

Փորձեք, տարածեք, կիսվեք տպավորություններով։

Արամ
29.08.2017, 16:14
Բյուրին խոսք եմ տվել Telegram-ի մասին գրեմ։
Telegram is a cloud-based mobile and desktop messaging app with a focus on security and speed. Source (https://telegram.org/)

Մինչև Telegram-ի գալը, կաին մի քանի ահավոր տարածված մեսինջեռներ` WhatsApp-ը, Viber-ը, FB Messenger-ը և այլն։ Ու թվարկված ոչ մի մեսինջեռները ոչ մի նորմալ privacy-ի մակարդակ չէին ապահովում։ Բայց ինչպես գիտենք, խոմ մեսինջեռնեը մենակ տկլոր նկարներ ու գիֆեր ուղարկելու համար չի, ու են մարդիկ ովքեր իսկապես կարևոր ինֆորմացիա էին փոխանակում մեսինջեռի միջոցով, օգտվում էին օրինակ XMPP Portocol (նախկին Jabber) -ի հիման վրա սարքած մեսինջեռներով, որոնք end-to-end encryption (https://en.wikipedia.org/wiki/End-to-end_encryption) էին ապահովում։

Կարճ ասած end-to-end encryption (https://en.wikipedia.org/wiki/End-to-end_encryption)-ը նշանակում ա, որ բացի չաթի մասնակիցներից ուրիշ ոչ մեկ տեխնիկաան հնարավորություն չուներ տեսնելու թե ինչ ա կատարվում չաթում, այդ թվում նաև էդ մեսինջեռների տերերը։ Ու խոսքը ոչ միայն մեսինջեռի տերերի մասին ա, այլև նաև ցանկացած "COOL" անունոնվ գործակալության։

Ու telegram-ը հենց ըտեղ խփեց։ Ինքը իրան ներկայացնում ա, որպես Secure Messenger ( որը նենց չի որ ամբողջությամբ համապատսախանում ա իրականությանը , բայց դա էդքան էլ կարևոր չի (https://security.stackexchange.com/questions/49782/is-telegram-secure)): Իրականում Telegram-ը ամբողջությամբ նույն WatsApp-ի copy-ն ա, ուրիշ ոչ մի բան (crypthographic marketing bullshit-ը հանած։ Բայց իրանք ճիշտ ձև գտան position լինելու ու էդ աշխատեց։ Ու հա նաև Telegram-ում գովազդ չկա ու չի էլ լինելու։ (Telegram is free forever. No ads. No subscription fees.) Source (https://telegram.org/) Այսինքն փաստացի նույն ֆունկցիոնալով ծրագիրը, արդեն շուկան գրավածի հետ կարողացավ մրցակցի։

Աթեիստ
29.08.2017, 16:48

էս բոլդ արած մասը կարամ հանեմ, որտև արդեն վաղուց թույլ ա տալիս 2 օրվա ընթացքում խմբագրել կամ ջնջել (այդ թվում նաև մյուս կողմում) հաղորդագրությունդ։
Մի քանի ամիս առաջ ավելացրեցին ձայնային զանգերի հնարավորություն, ու կարամ փաստեր, որ վայբերից հաստատ ավելի որակով ա։

StrangeLittleGirl
29.08.2017, 17:13
Բյուրին խոսք եմ տվել Telegram-ի մասին գրեմ։
Telegram is a cloud-based mobile and desktop messaging app with a focus on security and speed. Source (https://telegram.org/)

Մինչև Telegram-ի գալը, կաին մի քանի ահավոր տարածված մեսինջեռներ` WhatsApp-ը, Viber-ը, FB Messenger-ը և այլն։ Ու թվարկված ոչ մի մեսինջեռները ոչ մի նորմալ privacy-ի մակարդակ չէին ապահովում։ Բայց ինչպես գիտենք, խոմ մեսինջեռնեը մենակ տկլոր նկարներ ու գիֆեր ուղարկելու համար չի, ու են մարդիկ ովքեր իսկապես կարևոր ինֆորմացիա էին փոխանակում մեսինջեռի միջոցով, օգտվում էին օրինակ XMPP Portocol (նախկին Jabber) -ի հիման վրա սարքած մեսինջեռներով, որոնք end-to-end encryption (https://en.wikipedia.org/wiki/End-to-end_encryption) էին ապահովում։

Կարճ ասած end-to-end encryption (https://en.wikipedia.org/wiki/End-to-end_encryption)-ը նշանակում ա, որ բացի չաթի մասնակիցներից ուրիշ ոչ մեկ տեխնիկաան հնարավորություն չուներ տեսնելու թե ինչ ա կատարվում չաթում, այդ թվում նաև էդ մեսինջեռների տերերը։ Ու խոսքը ոչ միայն մեսինջեռի տերերի մասին ա, այլև նաև ցանկացած "COOL" անունոնվ գործակալության։

Ու telegram-ը հենց ըտեղ խփեց։ Ինքը իրան ներկայացնում ա, որպես Secure Messenger ( որը նենց չի որ ամբողջությամբ համապատսախանում ա իրականությանը , բայց դա էդքան էլ կարևոր չի (https://security.stackexchange.com/questions/49782/is-telegram-secure)): Իրականում Telegram-ը ամբողջությամբ նույն WatsApp-ի copy-ն ա, ուրիշ ոչ մի բան (crypthographic marketing bullshit-ը հանած։ Բայց իրանք ճիշտ ձև գտան position լինելու ու էդ աշխատեց։ Ու հա նաև Telegram-ում գովազդ չկա ու չի էլ լինելու։ (Telegram is free forever. No ads. No subscription fees.) Source (https://telegram.org/) Այսինքն փաստացի նույն ֆունկցիոնալով ծրագիրը, արդեն շուկան գրավածի հետ կարողացավ մրցակցի։

Օքեյ, առավելությունը նշեցիր։ Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։ Նշեմ մի քանի պրոբլեմ։ Նախ, WhatsApp-ը ոչ մի ռեկլամ չունի, ոչ էլ ֆբ-ի մեսենջերը, հետևաբար դա առանձնապես առավելություն չի։ Հետո, տելեգրամի մյուս պրոբլեմներից մեկը լոգին լինելու կարգի պրիմիտիվ մի բան ա։ Ես երեք օր շարունակ չէի կարում մտնել, որտև էդ փորձնական զանգից հետո սեղմվելիք սլաքը նենց էր տեղակայված, որ չէի նկատում։ Ու ասենք կարայի ուղղակի ջնջեի տելեգրամը։ Հետո, չգիտեմ՝ շուկան ոնց ա գրավել, բայց փաստը մնում ա փաստ, որ մի հարյուրավոր կոնտակտներից մենակ երեքն էնտեղ կա, որոնցից մեկի հետ ուրիշ պլատֆորմում եմ շփվում, մյուսի հետ չեմ շփվում, երրորդի հետ էլ WhatsApp-ում էի շփվում, տեսավ կամ տելեգրամում, ասեց՝ արի ստեղ շփվենք։ Այսինքն, հիմա ինձ հարց եմ տալիս՝ արժե՞ մի հոգու հետ շփվելու համար ունենալ լրացուցիչ ափ։ Ու դրան էլ ավելացնենք, որ ֆեյսբուքի ընկերներիս հետ հանգիստ շփվում եմ մեսենջերով, հաստատ չեմ դնի, հատ-հատ սաղին կանչեմ տելեգրամ։ Չգիտեմ, գուցե անվտանգության առումով ունի լիքը առավելություններ, բայց ֆունկցիոնալության առումով բավական թույլ ա։

StrangeLittleGirl
29.08.2017, 17:15
Էս մեկը ոնց որ թե համ էլ լավ տարածված ա, ահագին մարդ կա կոնկտակտ լիստումս։

Հետաքրքիր ա, սա երևի աշխարհագրությունով ա պայմանավորված, որտև ստեղ հեչ տարածված չի։ Ստեղ Whatsapp-ն էլ տարածված չի։

Freeman
30.08.2017, 02:00
Օքեյ, առավելությունը նշեցիր։ Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։ Նշեմ մի քանի պրոբլեմ։ Նախ, WhatsApp-ը ոչ մի ռեկլամ չունի, ոչ էլ ֆբ-ի մեսենջերը, հետևաբար դա առանձնապես առավելություն չի։ Հետո, տելեգրամի մյուս պրոբլեմներից մեկը լոգին լինելու կարգի պրիմիտիվ մի բան ա։ Ես երեք օր շարունակ չէի կարում մտնել, որտև էդ փորձնական զանգից հետո սեղմվելիք սլաքը նենց էր տեղակայված, որ չէի նկատում։ Ու ասենք կարայի ուղղակի ջնջեի տելեգրամը։ Հետո, չգիտեմ՝ շուկան ոնց ա գրավել, բայց փաստը մնում ա փաստ, որ մի հարյուրավոր կոնտակտներից մենակ երեքն էնտեղ կա, որոնցից մեկի հետ ուրիշ պլատֆորմում եմ շփվում, մյուսի հետ չեմ շփվում, երրորդի հետ էլ WhatsApp-ում էի շփվում, տեսավ կամ տելեգրամում, ասեց՝ արի ստեղ շփվենք։ Այսինքն, հիմա ինձ հարց եմ տալիս՝ արժե՞ մի հոգու հետ շփվելու համար ունենալ լրացուցիչ ափ։ Ու դրան էլ ավելացնենք, որ ֆեյսբուքի ընկերներիս հետ հանգիստ շփվում եմ մեսենջերով, հաստատ չեմ դնի, հատ-հատ սաղին կանչեմ տելեգրամ։ Չգիտեմ, գուցե անվտանգության առումով ունի լիքը առավելություններ, բայց ֆունկցիոնալության առումով բավական թույլ ա։

Ֆունկցոնարության առումով թո՞ւյլ) նու կարաս նամակ գրես, գիֆ ուղարկես, ստիկեր ավելացնես (էն որ լիքը տեղերում ստիկերներ կան, որ քաշելն էլ ա փողով ), տոռենտ փնտրես ու երգ քաշես): Ի՞նչ ֆունկցիա ա պետք եղել, որ չես գտել:
Նու բացի վիդեոզանգից որը կլինի ու ո նց փորձը ցույց ա տալիս, մնացածից ավելի որակով կլինի

One_Way_Ticket
30.08.2017, 10:19
Շատ ակումբցիներ երևի ոչ էլ տեսել են mIRC ու ICQ, բայց ինտերնետային շփումը ժամանակին կատարվում էր միայն այդ ծրագրերով։

Ու մինչև հիմա էլ շատերը կարոտում են դրանց, որովհետև դրանք ունեին մի ՄԵԾ առավելություն, զուրկ էին ձայն ու պատկեր հաղորդելու հնարավորությունից։
Էսօր, Skype-ի, Viber-ի, Whatsapp-ի ու, կներեք արտահայտությանս, Zangi-ի դարում մարդիկ գրելու փոխարեն իրար զանգում են :o։

Ես որպես հին մարդ նախըտրում եմ տեքստային տարբերակը, որն ունի մի քանի առավելություն։
1. Միաժամանակ լիքը մարդու հետ շփվելու հնարավորություն
2. Տռուսիկով կոմպի դեմը նստած, մարդու հետ հանգիստ շփվելու հնարավորություն
3. Նախկին խոսակցությունների դիտում
4. monospace տառատեսակների դեպքում լիքը հետաքրքիր ANSI նկարներով կայֆեր (nostalgie):

Ինձ թվում է հակառակը, զանգողներն են հին մարդիկ: Չհաշված այն դեպքը, երբ երկար խոսակցություն է սպասվում (ասենք, աշխատանքային) ու ձայնով դա շատ ավելի արագ տեղի կունենա, քան գրավոր:
Ընկերներիս հետ հազարից մեկ եմ զանգվում, եթե շատ շտապ է, ու հաղորդագրությանը պատասխան չեմ ստանում:
ՖԲ մեսսենջերը ինձ նորմալ է թվում, քանի որ ծանոթներիցս շատերը արդեն կան ՖԲ-ում: Միակ բանը, որ ինձ դուր չի գալիս, "seen"-ն է: Իմ կարծիքով դա արդեն անձնական տարածքի ներխուժում է. տեղեկացնել զրուցակցին, որ ես իր գրածը կարդացել եմ:

StrangeLittleGirl
30.08.2017, 10:20
Ֆունկցոնարության առումով թո՞ւյլ) նու կարաս նամակ գրես, գիֆ ուղարկես, ստիկեր ավելացնես (էն որ լիքը տեղերում ստիկերներ կան, որ քաշելն էլ ա փողով ), տոռենտ փնտրես ու երգ քաշես): Ի՞նչ ֆունկցիա ա պետք եղել, որ չես գտել:
Նու բացի վիդեոզանգից որը կլինի ու ո նց փորձը ցույց ա տալիս, մնացածից ավելի որակով կլինի

Կոնտակտների մասն ա խնդիրը։ Ֆեյսբուքի կոնտակտներիդ օրինակ չես կարա բերես։ Իհարկե հասկանում եմ ինչու ա տենց, բայց դե դա պատճառ ա դառնում, որ մեսենջերից օգտվեմ։

Freeman
30.08.2017, 12:46
Կոնտակտների մասն ա խնդիրը։ Ֆեյսբուքի կոնտակտներիդ օրինակ չես կարա բերես։ Իհարկե հասկանում եմ ինչու ա տենց, բայց դե դա պատճառ ա դառնում, որ մեսենջերից օգտվեմ։

Բայց կոնկրետ ֆբ-ի մեսենջերի հետույքային աշխատանքը բոլոր պլատֆորմների վրա հերիք ա, որ իրան անխնա ջնջես ու վայելես էդ ջնջելու պրոցեսը :դ
Էս պահին միակ խնդիրն էն ա, որ լիքը մարդիկ չկան տելեգրամում, բայց անհամեմատելի լավն ա ինքը հենց մեսենջերի համեմատ, սկսած ռեսուրս չուտելուց վերջացրած էնքան տարրական բաները որն ա օրինակ ինտերֆեյսի հասկանալի լինելն ու նորմալ փնտրելու ֆունկցիան:

StrangeLittleGirl
30.08.2017, 12:51

Ինտերֆեյսի հասկանալիության վրա էլ եմ խիստ կասկածում :)) Ասում եմ՝ երեք օր տևեց, մինչև կարացա մտնել։ Ասենք իրա ավելի լավ լինելու իմաստը ո՞րն ա, որ չես կարա օգտագործես, որտև կոնտակտներդ մեջը չեն։

Freeman
30.08.2017, 12:58
Ինտերֆեյսի հասկանալիության վրա էլ եմ խիստ կասկածում :)) Ասում եմ՝ երեք օր տևեց, մինչև կարացա մտնել։ Ասենք իրա ավելի լավ լինելու իմաստը ո՞րն ա, որ չես կարա օգտագործես, որտև կոնտակտներդ մեջը չեն։

Էն որ, կոնտակտներդ մեջն են :դ ես ում համոզել եմ էդտեղ գրանցվի, հիմա շնորհակալ են դրա համար ու իրանք են մարդկանց կանչում: Եթե ում հետ շատ ես շփվում, էդ ցույց տաս, մտնի, հաստատ կզգաս առավելությունը:
Էն սկզբից ես իրանով մենակ փոքր ախպորս հետ էի շփվում դրանով, իսկ հիմա գրեթե ով պետք ա՝ կա:
Ի՞նչն ես երեք օր ման եկել:

Աթեիստ
30.08.2017, 13:08
Բյուր, ինքը նաև պրոկրաստինացիայի դեպքում շատ հարմար ա։ ՖԲ-ի մեսսենջերի դեպքում դու պտի բռաուզերդ բաց պահես, ու հա շեղվել։
Իսկ էս դեպքում ծրագիրը (ընտիր ծրագիր ա ի դեպ) գցում ես մոտդ, ու բռաուզերդ կարաս չբացես։

Իմ համար շատ կարևոր էր էդ ծրագրի գոյությունը։ Ժամանակին ՖԲ-ն էլ ուներ ծրագիր, Gtalk-ն էլ, բայց հենց դրանք փակվան, սկսեցի նորմալ բան ման գալ ու էս պահին սրանից հարմար բան դեռ չեմ գտել։

StrangeLittleGirl
30.08.2017, 13:10
Էն որ, կոնտակտներդ մեջն են :դ ես ում համոզել եմ էդտեղ գրանցվի, հիմա շնորհակալ են դրա համար ու իրանք են մարդկանց կանչում: Եթե ում հետ շատ ես շփվում, էդ ցույց տաս, մտնի, հաստատ կզգաս առավելությունը:
Էն սկզբից ես իրանով մենակ փոքր ախպորս հետ էի շփվում դրանով, իսկ հիմա գրեթե ով պետք ա՝ կա:
Ի՞նչն ես երեք օր ման եկել:
Իմ հեռախոսի մեջ կոնտակտներիս շատ փոքր տոկոսն են հեռախոսի համարով, մեծ մասը մեյլերով են։ Դե էլ չեմ ասում ֆբ կոնտակտների մասին։ Իսկ էս ծրագիրը մենակ հեռախոսի համարներով ա աշխատում։ Ու հաստատ գիտեմ, որ ես իմ շրջապատին համոզողը չեմ, որ մտնեն։ Ու համ էլ չգիտեմ՝ ինչու պիտի համոզեմ։
Փորձնական զանգից հետո որ պիտի սլաքին սեղմես, մտնի ծրագիր, այ էդ սլաքը երեք օր ման եմ էկել։
Հետո, հեռախոսի համարներով աշխատելու մինուսներից մեկն էլ էն ա, որ իմ հեռախոսի համարն ով ասես չունի։ Ես չեմ ուզում չաթով էքսերիս, նախկին տանտերերիս, պետական կառույցներին և մնացածներին հասանելի լինել։ Ի տարբերություն ֆեյսբուքի, ստեղ փոխադարձ համաձայնության հարց չկա։ Իրականում WhatsApp-ն էլ ա նույն ձևի, բայց դե WhatsApp-ի համար էլ խելքս չի գնում, էնտեղով շփվում եմ մենակ էն ընկերներիս հետ, ովքեր ֆեյսբուքում չկան։

StrangeLittleGirl
30.08.2017, 13:11
Բյուր, ինքը նաև պրոկրաստինացիայի դեպքում շատ հարմար ա։ ՖԲ-ի մեսսենջերի դեպքում դու պտի բռաուզերդ բաց պահես, ու հա շեղվել։
Իսկ էս դեպքում ծրագիրը (ընտիր ծրագիր ա ի դեպ) գցում ես մոտդ, ու բռաուզերդ կարաս չբացես։

Իմ համար շատ կարևոր էր էդ ծրագրի գոյությունը։ Ժամանակին ՖԲ-ն էլ ուներ ծրագիր, Gtalk-ն էլ, բայց հենց դրանք փակվան, սկսեցի նորմալ բան ման գալ ու էս պահին սրանից հարմար բան դեռ չեմ գտել։
ՖԲ-ն հիմա էլ ունի։ (http://messenger.com) Գործի ժամանակ ֆբ-ս բլոկ ա արած, մեսենջերս բաց ա։ Իսկ Gtalk-ը չի շեղում. մեկ ա մեյլս սաղ օրը բաց ա։

Աթեիստ
30.08.2017, 13:29
ՖԲ-ն հիմա էլ ունի։ (http://messenger.com) Գործի ժամանակ ֆբ-ս բլոկ ա արած, մեսենջերս բաց ա։ Իսկ Gtalk-ը չի շեղում. մեկ ա մեյլս սաղ օրը բաց ա։

Բյուր, ես ասում եմ ծրագիր, դու կայքի հղում ես տալիս։
Կայքը ենթադրում ա բացված բռաուզեր, իրա notification-ներով։

StrangeLittleGirl
30.08.2017, 13:37
Բյուր, ես ասում եմ ծրագիր, դու կայքի հղում ես տալիս։
Կայքը ենթադրում ա բացված բռաուզեր, իրա notification-ներով։Ստեղից ֆբ նոթիֆիքեյշըններ չես ստանում: Ֆբ էլ չես կարա մտնես: Թե չէ ծրագիրն էլ իրա նոթիֆոքեյշըններն ունի, ի՞նչ տարբերություն

Sendt fra min E5823 med Tapatalk

Աթեիստ
30.08.2017, 14:05
Իմ բռաուզերը օրինակ նորությունների տեղեկացում ունի, անկախ նրանից, կայքը բացված ա թե չէ։
Ու ընդհանրապես ես դեռ խիստ դեմ եմ Web App-երին։ Ուզում եմ ծրագիրն աշխատի առանց բռաուզերի։ Ու ամեն անգամ որ հիշում եմ, թե ՖԲ-ն ոնց իրանց ծրագիրը փակեց, լիքը քրֆում եմ դրանց։ Ասենք տելեգրամը ուտում ա 30-50մբ ՌԱՄ, իսկ բռաուզերը հեչի պես մի 5 անգամ ավել։

https://s26.postimg.org/4vv6bbr09/messenger.jpg

Դե պատկերացրա, որ տանը 2 հոգի ա, ու ամեն մեկն իրանը միացրած պահի։

Ի դեպ, տելեգրամը վայբերի պես չի պահանջում, որ անպայման հեռախոսի մեջ ինքը լինի։
Կարաս մի հատ անկապ համարով գրանցվես (էնքան որ էդ համարին սմս գա, կոդով հաստատես, որ քոնն ա), հետո ծրագրում ես Username գրես ու քեզ ցանկացած մարդ քեզ կգտնի, առանց համարդ իմանալու։
Օրինակ ինձ կարաս գտնես gaboyan անունով, բայց համարս ցույց չի տա։
Կոնֆիդենցիալության համար անուն ազգանունով որոնումով էլ չես կարա գտնես։ Միայն username-ով։

Իրա մեջ ահավոր հարմար ա կազմակերպած ինֆորմացիայի որոնումը։ Էդ տեսանկյունից ՖԲ-ն ոչ մի ձև չի կարա հետը ոտ գցի։
Նաև չկա ՖԲ-ի պառանոյան, որ չես կարա ուղարկես որոշակի ֆայլեր, կամ հղում ուղարկելուց պահանջում ա ինչ որ կոդեր հավաքել, համոզվելու համար, որ վիրուս չի, բայց մեկ ա վիրուսները մեջը վխտում են։
Ուղարկի մինչև 2Գբ չափի ցանկացած ֆայլ։
Էսքանին գումարի թեմատիկ խմբերը, կանալներն ու բոթերը ու դառնում ա անթերի մեսսենջեր։

StrangeLittleGirl
30.08.2017, 14:43
Դե պատկերացրա, որ տանը 2 հոգի ա, ու ամեն մեկն իրանը միացրած պահի։

Մեր տանը երկու հոգի ենք, հա էլ միացրած ենք պահում մեսենջերը։ Մինչև հիմա խնդիր չի էղել։

Ի դեպ, տելեգրամը վայբերի պես չի պահանջում, որ անպայման հեռախոսի մեջ ինքը լինի։
Կարաս մի հատ անկապ համարով գրանցվես (էնքան որ էդ համարին սմս գա, կոդով հաստատես, որ քոնն ա), հետո ծրագրում ես Username գրես ու քեզ ցանկացած մարդ քեզ կգտնի, առանց համարդ իմանալու։
Օրինակ ինձ կարաս գտնես gaboyan անունով, բայց համարս ցույց չի տա։
Կոնֆիդենցիալության համար անուն ազգանունով որոնումով էլ չես կարա գտնես։ Միայն username-ով։
Վայբեր կյանքում չեմ օգտագագործել, չգիտեմ՝ ոնց ա աշխատում։ Անկապ համարով ո՞նց ա հնարավոր գրանցվել, երբ ինքը զանգում ա քո հեռախոսին ու նոր թողնում գրանցումդ շարունակես։ Հետո ինչու՞ էդքան բարդացնեմ կյանքս, երբ մեկ ա չեմ մեռնում տելեգրամ օգտագործելու համար։ Ստեղ հարցը համարն իմանալը չի, այլ էն, որ համարի հետ ա ըքաունթը կապված, իսկ համարս, էլի եմ ասում, ով ասես ունի։

Իրա մեջ ահավոր հարմար ա կազմակերպած ինֆորմացիայի որոնումը։ Էդ տեսանկյունից ՖԲ-ն ոչ մի ձև չի կարա հետը ոտ գցի։
Նաև չկա ՖԲ-ի պառանոյան, որ չես կարա ուղարկես որոշակի ֆայլեր, կամ հղում ուղարկելուց պահանջում ա ինչ որ կոդեր հավաքել, համոզվելու համար, որ վիրուս չի, բայց մեկ ա վիրուսները մեջը վխտում են։
Ուղարկի մինչև 2Գբ չափի ցանկացած ֆայլ։
Էսքանին գումարի թեմատիկ խմբերը, կանալներն ու բոթերը ու դառնում ա անթերի մեսսենջեր։
Ո՞նց ես որոնում։ Ես ոչ մի բան ու ոչ մեկի չեմ կարողանում գտնել։ Թեմատիկ խմբերի ու կանալների կարիք էլ չունեմ. ցանկացած մեսենջեր գործածում եմ ծանոթ մարդկանց հետ շփվելու համար։ Ու ի դեպ, փորփրելիս էլ որևէ տեսակի թեմատիկ խումբ կամ կանալ աչքովս չի ընկել։ Էս էլ ձեր ընտիր ինտերֆեյսը։

Տրիբուն
30.08.2017, 16:03
Ճիշտը ագռավն ա

Արամ
30.08.2017, 16:17
Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։
Խի, օրինակ, որ դու հասարակ քաղաքացի ես, քո անվտանգությունը էլի քեզ չի՞ հետաքրքրում։ Թե պետք ա ինչ որ պաշտոնի լինես, որ նոր քո անձնական ինֆո-ի մեջ խառնվելը թեմա լինի։

Իրականում էդ անվտանգություն չի, privacy ա, secure ասելով ոչ թե անվտանգություն նկատի ունեն, այլ privacy, որ ոչ մի երորդ կողմ չի կարա քո մեսիջները կարդա։

Ես երեք օր շարունակ չէի կարում մտնել, որտև էդ փորձնական զանգից հետո սեղմվելիք սլաքը նենց էր տեղակայված, որ չէի նկատում
Ինձ թվում ա, էս քո խնդիրն ա, ոչ թե տելեգրամի։

Հետո, չգիտեմ՝ շուկան ոնց ա գրավել, բայց փաստը մնում ա փաստ, որ մի հարյուրավոր կոնտակտներից մենակ երեքն էնտեղ կա, որոնցից մեկի հետ ուրիշ պլատֆորմում եմ շփվում, մյուսի հետ չեմ շփվում, երրորդի հետ էլ WhatsApp-ում էի շփվում, տեսավ կամ տելեգրամում, ասեց՝ արի ստեղ շփվենք։
Telegram-ը շուկան գրավել ա անկախ նրանից, քո հարյուրավոր կոնտակտները ըտեղ կան թե չէ։ Էդ ոչ մի բան չի փոխում։

Այսինքն, հիմա ինձ հարց եմ տալիս՝ արժե՞ մի հոգու հետ շփվելու համար ունենալ լրացուցիչ ափ։
Իհարկե ոչ, ինձ թվում ա հակառակը պնդող էլ չկա։

ֆունկցիոնալության առումով բավական թույլ ա

Բյուր, լավ էլի․․․։ էս 10 գրառում ա ինչի մասին եմ խոսում, բայց դու էլի մի 10 րոպե տելեգրամ ես բացել, առանց իրա առաջ դրած խնդիրները հասկանալու, ինչ ա ֆեսյբուքից չես կարում կոնտակտ բերես ասում ես ֆունկցիոնալությունը թույլ ա։

Ներսես_AM
30.08.2017, 16:57
Օքեյ, առավելությունը նշեցիր։ Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։ …

Հետո, հեռախոսի համարներով աշխատելու մինուսներից մեկն էլ էն ա, որ իմ հեռախոսի համարն ով ասես չունի։ Ես չեմ ուզում չաթով էքսերիս, նախկին տանտերերիս, պետական կառույցներին և մնացածներին հասանելի լինել։ …

Ինձ թվում ա էս երկուսը իրար հետ խորը հակասության մեջ են‎։ Համ ասում ես, որ չես ուզում պետական կառույցները համարդ իմանան։ Համ ասում ես ինձ չի հետաքրքրում ով կարա իմ խոսակցությունը կարդա։

StrangeLittleGirl
30.08.2017, 16:59
Ինձ թվում ա էս երկուսը իրար հետ խորը հակասության մեջ են‎։ Համ ասում ես, որ չես ուզում պետական կառույցները համարդ իմանան։ Համ ասում ես ինձ չի հետաքրքրում ով կարա իմ խոսակցությունը կարդա։Երկրորդ մասն իմ մասին չէի ասում, այլ ընդհանրապես միջին վիճակագրական օգտագործողի: Հասնեմ տուն, մանրամասն գրեմ:

StrangeLittleGirl
30.08.2017, 17:58
Ինձ թվում ա էս երկուսը իրար հետ խորը հակասության մեջ են‎։ Համ ասում ես, որ չես ուզում պետական կառույցները համարդ իմանան։ Համ ասում ես ինձ չի հետաքրքրում ով կարա իմ խոսակցությունը կարդա։
Ոնց որ նախորդ գրառմանս մեջ էի նշել, ես իրականում հիպոթետիկ միջին վիճակագրական անձի նկատի ունեի, որին դուք կամ որևէ մեկը պիտի համոզի, որ տելեգրամ օգտագործի։

Իսկ եթե կոնկրետ իմ կարծիքն եք ուզում էդ մասին, ապա մի քիչ խնդալու ա, երբ բոլոր տեսակի մեյլերս՝ թե՛ անձնական, թե՛ գործնական, բոլորս տեսակի մեսիջներս, բանկային հաշիվս, բնակության վայրս, երբ ու ինչի համար բժշկի գնալս, հասարակական տրանսպորտով ճամփորդելիս որևէ տեղ հայտնվելս ու լիքը ուրիշ ինֆորմացիա համապատասխան մարմիններին հայտնի ա, ինչ ա թե երեք-չորս հոգու հետ չաթն անհասանելի լինի, պիտի տելեգրամ օգտագործեմ։

Ինչ վերաբերում ա համարս իմանալուն, ապա ես չէի ասում՝ չեմ ուզում ունենան, այլ ասում էի, որ չեմ ուզում չաթով իրանց հասանելի լինեմ, որովհետև համարս ով ասես ունի, էդ թվում՝ պետական կառույցները։ Էսօր բավական տհաճ մի բան տեղի ունեցավ․ իմ նախկին տանտերերից մեկը, որի հետ երեք տարի ա չէի շփվել ու չէի ուզում շփվել, ինձ նամակ գրեց, որտև համարս էն վախտերից ունի, տելեգրամն իրան միանգամից տեղեկացրեց, որ տելեգրամ եմ քաշել։

Ուղղակի ուզում եմ ասել՝ իմ անձնական տարածքը սիրում եմ մաքուր պահել, իսկ հեռախոսիս համարն անձնական տարածք չի, մինչդեռ տարբեր չաթերն անձնական տարածք են, ու թե ով կարա հետս կապվի, ես եմ որոշում, ոչ թե ինչ-որ ծրագիր։

Խի, օրինակ, որ դու հասարակ քաղաքացի ես, քո անվտանգությունը էլի քեզ չի՞ հետաքրքրում։ Թե պետք ա ինչ որ պաշտոնի լինես, որ նոր քո անձնական ինֆո-ի մեջ խառնվելը թեմա լինի։

Իրականում էդ անվտանգություն չի, privacy ա, secure ասելով ոչ թե անվտանգություն նկատի ունեն, այլ privacy, որ ոչ մի երորդ կողմ չի կարա քո մեսիջները կարդա։
Կարաս ինձ privacy-ի մասին դասեր չտաս, էդքան դեբիլ չեմ։ Երրորդ կողմի՝ մեսիջները կարդալու մասին պատասխանս վերևում։

Մեկ էլ երրորդ կողմի մասով էլ անվտանգ ու գեշ ձախողված սոցիալական ցանց ա դիասպորան, որտեղ ծրագրավորողներից ու պարանոիդներից բացի ոչ ոք չկա։

Ինձ թվում ա, էս քո խնդիրն ա, ոչ թե տելեգրամի։

Ի՞նչ ես ուզում ասել։ Որ տելեգրամը նախատեսված ա այթիիշնիկների համա՞ր, ու հասարակ մահկանացուս էնտեղ տեղ չունի՞։

Telegram-ը շուկան գրավել ա անկախ նրանից, քո հարյուրավոր կոնտակտները ըտեղ կան թե չէ։ Էդ ոչ մի բան չի փոխում։

Չգիտեմ՝ որտեղի շուկան ա գրավել, բայց փաստացիորեն Դանիայի շուկա չի էլ հասել։ Ինչ խոսք, էստեղ WhatsApp-ն էլ առանձնապես հաջողություն չունեցավ։ Երևի ամեն դեպքում հեռախոսի համարի հետ կապելը դեր ունի։

Բյուր, լավ էլի․․․։ էս 10 գրառում ա ինչի մասին եմ խոսում, բայց դու էլի մի 10 րոպե տելեգրամ ես բացել, առանց իրա առաջ դրած խնդիրները հասկանալու, ինչ ա ֆեսյբուքից չես կարում կոնտակտ բերես ասում ես ֆունկցիոնալությունը թույլ ա։
10 րոպե չեմ բացել։ Երեք օր հետևողականորեն փորձել եմ մուտք գործել մտնելուց հետո էլ մի երկու հոգու հետ չաթ եմ արել, դեռ ամեն հնարավոր կնոպկա էլ սեղմել եմ։ Ինձ առայժմ լիքը բաներ պարզ չեն, թե ոնց ա աշխատում։

Իսկ բացի հեռախոսագրքից ուրիշ տեղից կոնտակտ բերել չկարողանալը լուրջ մինուս ա, որովհետև փաստորեն ուրիշներին էստեղ բերելը պետք ա քարոզի արդյունք լինի, իսկ միջին վիճակագրական օգտագործողն էդքան զահլա չունի, էն ա մեսենջեր-բան կա։ Ու միջին վիճակագրական օգտագործողի համար էդ իրա առաջ դրած խնդիրը մեկ ա։

Արամ
30.08.2017, 18:25
Երկրորդ մասն իմ մասին չէի ասում, այլ ընդհանրապես միջին վիճակագրական օգտագործողի: Հասնեմ տուն, մանրամասն գրեմ:

Բյուր, հիմա դու քո կարծիքն էս արտահայտում, թե վերջապես ընդունում ես, որ քեզ թվում ա քո արտահայտած կարծիքները միջին վիճակագրական օգտագործողի են։
Ես որպես, քո հետ բանավիճող, ո՞նց հասկանամ գրածներիդ ո՞ր մասն ա քո սուբյեկտիվ անձնական կարծիքը, որը "էկսպեռտ"-ի գնահատական միջին վիճակագրական օգտագործողի համար։

Այսինքն քննարկման մեջ մի տեղ առաջ ես քաշում քո անձնական խնդիրները ու ասում էս էդ պատճառով չեմ ուզում, ասում ենք օքեյ, նորմալ ա որ չես ուզում, բայց մի տեղ էլ պարզվում ա միջին վիճակագրական օգտագործողի մասին ա խոսքը։

Կարաս ինձ privacy-ի մասին դասեր չտաս, էդքան դեբիլ չեմ։ Երրորդ կողմի՝ մեսիջները կարդալու մասին պատասխանս վերևում։
Մեկ էլ երրորդ կողմի մասով էլ անվտանգ ու գեշ ձախողված սոցիալական ցանց ա դիասպորան, որտեղ ծրագրավորողներից ու պարանոիդներից բացի ոչ ոք չկա։

Եթե դու կարծում ես, որ ինչ որ երևույթ հստակեցնելու ցանկությունս, էդ քեզ դաս տալ ա, ուրեմն խնդրում եմ ուսանողի հոգեվիճակից դուրս արի, նոր շարունակենք։

Ի՞նչ ես ուզում ասել։ Որ տելեգրամը նախատեսված ա այթիիշնիկների համա՞ր, ու հասարակ մահկանացուս էնտեղ տեղ չունի՞։
Բնավ, ես ուզում եմ ասեմ, որ լօգին ինֆոն հավաքելուց հետո, նույն քո հասարակ օգտագործողները սեղմում են էդ անտեր keybord-ի enter-ը, բայց դու չգիտես խի չես կարողացել կամ չես ֆայմել էդ սեղմես հերիք չի, մի հատ էլ էս պարզունակ սքրինի, որտեղ ընդամենը 2-3 actionable control կա, չես տեսել պծիչկեն, էդ քո խնդիրն ա, ոչ թե ափի։ Եթե կարծում ես, որ մենակ ծրագրավորողները կամ այթշնիկները կարան են պծիչեն տենան․․․մմմմ․․․սխալվում ես։

Քո հոգնածության կամ անուշադրության կամ չգիտեմ ինչ սուբյեկտիվ պատճառով ստացված անհարմարությունը պետք չի վերագրես ափփլիքեյշին։

http://i.imgur.com/UKpFRE2.jpg
Էս պծիչկայի մասին ա խոսքը։

Իսկ բացի հեռախոսագրքից ուրիշ տեղից կոնտակտ բերել չկարողանալը լուրջ մինուս ա, որովհետև փաստորեն ուրիշներին էստեղ բերելը պետք ա քարոզի արդյունք լինի, իսկ միջին վիճակագրական օգտագործողն էդքան զահլա չունի, էն ա մեսենջեր-բան կա։ Ու միջին վիճակագրական օգտագործողի համար էդ իրա առաջ դրած խնդիրը մեկ ա։

Մի հատ էլ "privacy-ի դաս" տամ։ Քանի որ դու շատ լավ գիտես ինչ ա privacy-ն ու հասկանում ես նաև, որ Telegram-ը հենց էդ privacy-ի վրա ա target անում, ուրեմն նաև շատ լավ պետք ա հասկանաս, որ ֆեյբուքը կցել ըքաունթին նշանակում ա, բավականին մեծ ինֆո-ի պոտենցիալ "արտահոսք" ունենալ, որի կարիքը ընդհանրապես չկա։ Հա Facebook-ի privacy-ի սեթինգերը բլա-բլա, բայց էդ ուրիշ թեմա ա։

Աթեիստ
30.08.2017, 18:26
Ինչ վերաբերում ա համարս իմանալուն, ապա ես չէի ասում՝ չեմ ուզում ունենան, այլ ասում էի, որ չեմ ուզում չաթով իրանց հասանելի լինեմ, որովհետև համարս ով ասես ունի, էդ թվում՝ պետական կառույցները։ Էսօր բավական տհաճ մի բան տեղի ունեցավ․ իմ նախկին տանտերերից մեկը, որի հետ երեք տարի ա չէի շփվել ու չէի ուզում շփվել, ինձ նամակ գրեց, որտև համարս էն վախտերից ունի, տելեգրամն իրան միանգամից տեղեկացրեց, որ տելեգրամ եմ քաշել։

Ուղղակի ուզում եմ ասել՝ իմ անձնական տարածքը սիրում եմ մաքուր պահել, իսկ հեռախոսիս համարն անձնական տարածք չի, մինչդեռ տարբեր չաթերն անձնական տարածք են, ու թե ով կարա հետս կապվի, ես եմ որոշում, ոչ թե ինչ-որ ծրագիր։

Իսկ բացի հեռախոսագրքից ուրիշ տեղից կոնտակտ բերել չկարողանալը լուրջ մինուս ա, որովհետև փաստորեն ուրիշներին էստեղ բերելը պետք ա քարոզի արդյունք լինի, իսկ միջին վիճակագրական օգտագործողն էդքան զահլա չունի, էն ա մեսենջեր-բան կա։ Ու միջին վիճակագրական օգտագործողի համար էդ իրա առաջ դրած խնդիրը մեկ ա։

Բյուր, վերևը գրել եմ, որ մարդուն կարաս ավելացնես առանց համարի, կարաս մարդուն համարդ չտաս, ու ասես username-ով կապնվի։ Այսինքն Skype-ի նման։ Ու եթե դու գրանցման համար օգտագործես ոչ հիմնական համարդ, առանց քո ցանկության ոչ մեկ չի կարա կապնվի հետդ։

Սա կարծեմ Whatsapp-ն էլ չունի։

StrangeLittleGirl
30.08.2017, 18:43
Բյուր, հիմա դու քո կարծիքն էս արտահայտում, թե վերջապես ընդունում ես, որ քեզ թվում ա քո արտահայտած կարծիքները միջին վիճակագրական օգտագործողի են։
Ես որպես, քո հետ բանավիճող, ո՞նց հասկանամ գրածներիդ ո՞ր մասն ա քո սուբյեկտիվ անձնական կարծիքը, որը "էկսպեռտ"-ի գնահատական միջին վիճակագրական օգտագործողի համար։

Այսինքն քննարկման մեջ մի տեղ առաջ ես քաշում քո անձնական խնդիրները ու ասում էս էդ պատճառով չեմ ուզում, ասում ենք օքեյ, նորմալ ա որ չես ուզում, բայց մի տեղ էլ պարզվում ա միջին վիճակագրական օգտագործողի մասին ա խոսքը։

Այ սենց․

Հիմա ասենք թե ես հասարակ օգտագործող եմ, անվտանգության հարցն ինձ չի հետաքրքրում։
Կարծում եմ՝ «ասենք թե» բառակապակցության իմաստը պիտի որ հասկանալի լիներ։ Իսկ ես էստեղ որևէ տեսակի էքսպերտային կարծիք չեմ հայտնում։ Ընդամենը հայտնում եմ իմ տեսակետը, թե կոնկրետ անձամբ ես ինչու չեմ օգտագործի ու ինչու իմ շրջապատը չի օգտագործի։ Ի դեպ, փորձի համար շրջապատիցս մի քանի հոգու ասեցի՝ քաշեք։ Գիտե՞ս ինչ պատասխանեցին։ Մոտավորապես սենց մի բան․ ա դե լավ էլի, մի հատ էլ մեսենջե՞ր։

Եթե դու կարծում ես, որ ինչ որ երևույթ հստակեցնելու ցանկությունս, էդ քեզ դաս տալ ա, ուրեմն խնդրում եմ ուսանողի հոգեվիճակից դուրս արի, նոր շարունակենք։

Ի՞նչ ուսանողի հոգեվիճակ, դու ես mansplain-դ խոդի տվել ու հետս նենց խոսում, ոնց որ կատարյալ ապուշ եմ։

Բնավ, ես ուզում եմ ասեմ, որ լօգին ինֆոն հավաքելուց հետո, նույն քո հասարակ օգտագործողները սեղմում են էդ անտեր keybord-ի enter-ը, բայց դու չգիտես խի չես կարողացել կամ չես ֆայմել էդ սեղմես հերիք չի, մի հատ էլ էս պարզունակ սքրինի, որտեղ ընդամենը 2-3 actionable control կա, չես տեսել պծիչկեն, էդ քո խնդիրն ա, ոչ թե ափի։ Եթե կարծում ես, որ մենակ ծրագրավորողները կամ այթշնիկները կարան են պծիչեն տենան․․․մմմմ․․․սխալվում ես։

Ասեմ, իմանաս, էդ անտեր էնթեր կնոպկան միլիարդ անգամ սեղմել եմ, չի աշխատել։ Իսկ էդ պտիչկան իրոք շատ դժվար ա նկատվում։ Մարդու՝ ինֆորմացիան պրոցեսինգ անելու հատկությունների մասին էլ պետք ա մտածել դիզայն անելուց, իսկ մենք միշտ սովոր ենք պտիչկաներ կամ սլաքներ ներքևում տեսնել։ Համենայնդեպս, մենք տեքստը վերևից ներքև ենք պրոցեսինգ անում, ու երբ վերևում գրվում ա, որ զանգում ա, դու ավտոմատ սկսում ես ներքևում փնտրել հաջորդ գործողության կնոպկան, ոչ թե վերևում։

Քո հոգնածության կամ անուշադրության կամ չգիտեմ ինչ սուբյեկտիվ պատճառով ստացված անհարմարությունը պետք չի վերագրես ափփլիքեյշին։blob:http://imgur.com/29d5c98e-c6f7-411a-9794-58e20cda9986
Էս պծիչկայի մասին ա խոսքը։

Մի հատ էլ "privacy-ի դաս" տամ։ Քանի որ դու շատ լավ գիտես ինչ ա privacy-ն ու հասկանում ես նաև, որ Telegram-ը հենց էդ privacy-ի վրա ա target անում, ուրեմն նաև շատ լավ պետք ա հասկանաս, որ ֆեյբուքը կցել ըքաունթին նշանակում ա, բավականին մեծ ինֆո-ի պոտենցիալ "արտահոսք" ունենալ, որի կարիքը ընդհանրապես չկա։ Հա Facebook-ի privacy-ի սեթինգերը բլա-բլա, բայց էդ ուրիշ թեմա ա։

Հասկանում եմ, դրա համար էլ գրել եմ․

Կոնտակտների մասն ա խնդիրը։ Ֆեյսբուքի կոնտակտներիդ օրինակ չես կարա բերես։ Իհարկե հասկանում եմ ինչու ա տենց, բայց դե դա պատճառ ա դառնում, որ մեսենջերից օգտվեմ։

Ու էստեղ հարց ա առաջանում․ ուզու՞մ եմ հարմարավետությունս փոխարինել անվտանգությամբ։ Քանի՞ հոգի ա ուզում։ Իջի քո այթիիշնիկի բարձունքից ու տես, որ շատ քիչ են տենց մարդիկ։

StrangeLittleGirl
30.08.2017, 18:46
Բյուր, վերևը գրել եմ, որ մարդուն կարաս ավելացնես առանց համարի, կարաս մարդուն համարդ չտաս, ու ասես username-ով կապնվի։ Այսինքն Skype-ի նման։ Ու եթե դու գրանցման համար օգտագործես ոչ հիմնական համարդ, առանց քո ցանկության ոչ մեկ չի կարա կապնվի հետդ։

Սա կարծեմ Whatsapp-ն էլ չունի։
Արտ, խնդիրն իմ ավելացնելը չի, այլ ուրիշների՝ իմ համարն ունենալը, հետևաբար իրանց կոնտակտներում լինելը։ Փաստորեն, մի հատ էլ պիտի ոչ հիմնական ունենա՞մ։ Էդքան զահլա ո՞վ ունի։ Հետո, իմ հիմնական կոնտակտների հետ արդեն լիքը կապի միջոցներ կան։ Ինչու՞ պիտի իրանց հերթով ասեմ ինձ յուզերնեյմով գտեք։ Ասենք, նոր կոնտակտների հետ կարելի ա, բայց ինչքա՞ն մեծ ա հավանականությունը, որ նոր կոնտակտը տելեգրամից օգտվում ա։

John
30.08.2017, 18:50

Սև ցուցակ կա դրա համար։ Չե՞ս ուզում մեկը քեզ գրի՝ ուղարկի գրողճ ծոցը։ Շատ էլ որ կիմանան, որ Ծելեգրամում կաս։ Էդ նույն մարդիկ հաստատ գիտեն, որ ֆբ-ում էլ կաս, մեյլ էլ կունենաս, ո՞ւ։
Նենց չի համոզում եմ քեզ, ուղղակի ռռալ լուծում եմ առաջարկում մի հարցի, որ մրջյուն ա, բայց փիղ ես սարքում

StrangeLittleGirl
30.08.2017, 18:56

Հոս, ֆբ-ում ով ընկերներիդ մեջ չի, նամակն ինբոքս չի մտնում։ Իսկ իմ ընկերների մեջ չկա նենց մարդ, որի՝ ինձ գրելը տհաճ կլինի։ Մեյլերով էլ առանձնապես անցանկալի մարդիկ չեն գրում։ Համենայնդեպս, մեյլը լրիվ ուրիշ տիպի ա․ դու չես տեսնում, որ ինչ-որ մեկն օնլայն ա կամ նոթիֆիքեյշըն չես ստանում, որ էսինչը մեյլի հասցե բացեց։ Իսկ տելեգրամում ինձ սարսափեցնում ա էն փաստը, թե ինչքան շատ մարդ հանկարծ նոթիֆիքեյշըն ստացավ, որ ես հայտնվեցի էնտեղ։ Նույնիսկ եթե անցանկալի կոնտակտի չգնան, ես չեմ ուզում, որ ամեն պատահական մարդ ինձ հետ չաթի հնարավորություն ունենա։ Ինձ համար չաթն անձնական տարածք ա, հեռախոսի համարն ու մեյլը՝ չէ։

StrangeLittleGirl
30.08.2017, 19:04
Ու ընդհանրապես, որպես ամփոփում ասեմ, որ տելեգրամի առավելությունները շատ քիչ են անհարմարությունների համեմատ, որ սկսեմ օգտագործել։ Հա, ափը քաշած կա, ով գրի, կպատասխանեմ, բայց հաստատ մնացած ամեն ինչը չեմ ջնջելու ու անցնեմ տելեգրամի։ Մաքսիմում կարող ա WhatsApp-ը ջնջեմ, եթե էնտեղի կոնտակտներս գնան տելեգրամ։

John
30.08.2017, 19:14
Հոս, ֆբ-ում ով ընկերներիդ մեջ չի, նամակն ինբոքս չի մտնում։ Իսկ իմ ընկերների մեջ չկա նենց մարդ, որի՝ ինձ գրելը տհաճ կլինի։ Մեյլերով էլ առանձնապես անցանկալի մարդիկ չեն գրում։ Համենայնդեպս, մեյլը լրիվ ուրիշ տիպի ա․ դու չես տեսնում, որ ինչ-որ մեկն օնլայն ա կամ նոթիֆիքեյշըն չես ստանում, որ էսինչը մեյլի հասցե բացեց։ Իսկ տելեգրամում ինձ սարսափեցնում ա էն փաստը, թե ինչքան շատ մարդ հանկարծ նոթիֆիքեյշըն ստացավ, որ ես հայտնվեցի էնտեղ։ Նույնիսկ եթե անցանկալի կոնտակտի չգնան, ես չեմ ուզում, որ ամեն պատահական մարդ ինձ հետ չաթի հնարավորություն ունենա։ Ինձ համար չաթն անձնական տարածք ա, հեռախոսի համարն ու մեյլը՝ չէ։

Բյուր լավ էլի ))) Աբսուրդ բաներ ես ասում։ Սարսափում ես՝ առանց կարդալու բկոք-լիստ ուղարկի, էլ չի կարողանք գրել։ ինչո՞ւմն ա է խնդիրը։ Ոնց որ մեյլ չիգտագործի մեկը՝ ասի ես սարսափում եմ սպամ ստանալուց։

StrangeLittleGirl
30.08.2017, 19:17
Բյուր լավ էլի ))) Աբսուրդ բաներ ես ասում։ Սարսափում ես՝ առանց կարդալու բկոք-լիստ ուղարկի, էլ չի կարողանք գրել։ ինչո՞ւմն ա է խնդիրը։ Ոնց որ մեյլ չիգտագործի մեկը՝ ասի ես սարսափում եմ սպամ ստանալուց։
Հոս, էլի եմ ասում՝ մեյլն ինձ համար անձնական տարածք չի․ մեյլով գործնական հաղորդակցություն ա տեղի ունենում, բանկիս ու պետական ատյանների հետ եմ կապ պահում և այլն։ Ու ի դեպ, սպամն էլ ուղիղ իրա համար նախատեսված պապկան ա գնում։ Չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինբոքսիս մեջ սպամ ստացել։ Բայց նույնիսկ սպամի դեպքում դա անձնական տարածքում չի տեղի ունենում։ Իսկ չաթով հասանելի եմ մենակ էն մարդկանց համար, որոնց հետ ուզում եմ շփվել։ Տելեգրամի դեպքում տենց չի․ հասանելի եմ ում համար ասես։ Ու անկեղծ ասած ավելի լավ ա մարդ սպամ ստանա, քան նախկինում ճանաչածդ մարդկանցից մեսիջ։

Rammstein
01.09.2017, 03:45
Էս պահին ես հաղորդակցման ծրագրերից օգտագործում եմ Facebook Messenger, Telegram, WhatsApp, Skype, Google Hangouts։ Հիմա հերթով անդրադառնամ։

Skype. պահում եմ մի քանի հոգու հետ արագ կապվելու համար, թե չէ կջնջեի ու հեռախոսիս մեջ կազատեի 168 ՄԲ ծավալ։ Բայց ձայնա ու տեսազանգի որակը գնահատում եմ բարձր։

WhatsApp. սկսեցի օգտագործել երբ նախկին գործիս տեղում էի աշխատում։ Հիմա քիչ եմ օգտվում։ Ամենամեծ հարմարությունն էն ա, որ շատ մարդիկ են օգտագործում, ու կարելի ա մարդուն նամակ գրել, նկար ուղարկել՝ առանց ինչ-որ տեղում ինչ-որ անվամբ որոնելու, գտնելու, ընկերների մեջ ավելացնելու (օրինակ՝ էն օրը շտապ սանտեխնիկ էր պետք, մի հոգու համար տվեցին, զանգեցի ու խոսալուց երկար բարակ նկարագրելու փոխարեն հարցրի, թե ունի՞ WhatsApp ու միանգամից պետք եղած դետալը ֆոտո արեցի ուղարկեցի)։ Որպես թերություն կարամ նշեմ, որ չի կարա լիարժեք փոխարինի մյուս ծրագրերին, քանի որ կոմպով հնարավոր չի զանգել։ WhatsApp-ը հեռախոսիս մեջ զբաղեցնում ա 70 ՄԲ ծավալ։

Google Hangouts. շատ հազվադեպ եմ օգտագործում։ Իհարկե հաճույքով կջնջեի ու հեռախոսիս մեջից 82 ՄԲ կազատեի, բայց քանի որ հեռախոսի ստանդարտ app-երից ա, չի լինի։ Հենգաութսի միակ լավ բանը իրա ստանդարտ սմայլիկներն են, որոնք իմ համար բոլորի մեջից ամենասիրունն են։ Մնացած որեւէ առումով բանի պետք չի։ Զանգերի որակը զիբիլ ա։

Facebook Messenger. գնալով ավելի ու ավելի վատը դարձող հավելված։ Եթե մեկ-մեկ ինձ իրա տեսազանգը պետք չգար (որի որակը բավականին լավն ա), ահավոր մեծ հաճույքով կջնջեի ու հեռախոսիցս կազատեի 322 ՄԲ, տեղը գոնե Messenger Light-ը կգցեի… Էլ չասեմ՝ ամեն անգամ բացելուց որ ինչ-որ մեկի օրն եմ տենում (էն your day ա, ինչ ա) կամ որ ամեն մեկի հետ նամակագրվելիս վերեւում ինձ ա առաջարկում իմ օրվա մասին բան գրեմ, կամ որ ով մեսինջեր չունի, անվան կողքը հրավիրելու կոճակ ա դնում, որը համարյա ամբողջ անունը ծածկում ա, ուզում եմ էս app-ը գցեմ մսաղացը ու աղամ։

Telegram. հեռախոսիս մեջ զբաղեցնում ա ընդամենը 66 ՄԲ, դեսկթոփ app-ն էլ ա շատ թեթեւ (էս պահին 16 ՄԲ-ից քիչ RAM ա զբաղացնում)։ Բացի տեսազանգից ամեն հարմարություն ունի։ Միակ «թերությունը» էն ա, որ ամեն դեպքում դեռ ոնց որ թե օգտվողների քանակով զիջում ա մնացածին ու, օրինակ՝ եթե վերեւում նկարագրածս դեպքում սանտեխնիկին Տելեգրամի մասին հարցնեի, հավանական ա՝ լսած էլ չլիներ անունը։ Մի խոսքով լավն ա Տելեգրամը ու՝ խոստումնալից։ Հուսով եմ՝ չի որոշի մի օր ծախվել ինչ-որ գիգանտի, ասենք՝ Google-ին, Microsoft-ին կամ Facebook-ին։