PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Ակո՜ւմբ, ես քեզ սիրում եմ



CactuSoul
17.03.2015, 01:03
Շնորհավոր ծնունդդ, ընկեր: 9 տարի... բերանով ես ասում: Մեր աչքի առաջ մեծացար, մի մատ երեխա էիր...
Ի՜նչ արագ ա անցնում ժամանակը: Ոնց որ երեկ լիներ, որ Beer Academy-ում նստած 8-ամյակդ էինք նշում: Իսկ էն միամյակդ, հիշո՞ւմ ես: Կարծես ամենաշատը մի ամիս առաջ լիներ: Էն որ ես էլ «անակնկալ» էի բերել հետս, ու բոլորը շոկի մեջ էին )) Մելիքը հետաքրքիր նայում էր վրաս, ասացի՝ ի՞նչ կա, ինչո՞ւ ես էդպես նայում, ասաց՝ կարող ա՞ մի օր էլ Հեթանոս Հրեշտակին բերես հանդիպման :)) Էնքան լավ եմ հիշում )) ArtGeo-ն էլ էլի ուրիշների հեռախոսներն էր քչփորում, դիմացս էր նստած, հիշում եմ...
Չես հասցնում աչքերդ կարգին թարթել, իսկ տարիներն արդեն անցյալ են:
Ու հիմա շատերը էս վերևի գրածը կարդալով ամենաշատը ArtGeo-ի անունը կճանաչեն:

Ըտենց: Ծնունդիդ օրով ընկել եմ հիշողությունների գիրկը: Ինչքա՜ն-ինչքան քաղցր օրեր ենք ունեցել միասին: Ինչքա՜ն ես ինձ երջանկացրել: Ինչքա՜ն ինձ նման շատերի ես երջանկացրել:
Շնորհակալ եմ քեզ: Իմ վիրտուալ հայրենիք ))

Ուրախ եղիր, առողջ, իմաստալից գրառումներով լեցուն: Մենք քո գլխից անպակաս, դու էլ՝ մեր:

Է՜հ, կենացդ, ախպերութուն :drinks


Հ.Գ.
:love

Դատարկություն
17.03.2015, 01:32
Ես էլ եմ քեզ սիրում ակումբ ջան:

Հիշում եմ Կակտուսի նվիրած գիրքն ու իմ ուրախության չափը, երբ որ վերցրեցի էդ գիրքը, Վանաձորի հանդիպումները, որ էլ չեն լինում, որովհետև էլ միասին չենք: Երևանի հանդիպումներն եմ հիշում, իրար սիրող ու ճանաչող լիքը ակումբցներ ու ինձ, որ մի անկյունում երազում էր, որ իրանց մի մասը դառնար: Հետո էլի լիքը Վանաձորի ու Երևանի հանդիպումներ, որոնց ժամանակ արդեն ես եմ բոլորին սկսում սիրել: Բոլորին-բոլորին (ոնց որ Վինի Թուխը :))):

Ու հիմա էդ բոլոր մարդկանց մեծ մասը իմ կողքին ա, որի համար ես շատ շնորհակալ եմ:

Ակումբ ջան, քեզ շատ եմ սիրում: :love

Հ.Գ. Կակտուս ջան, քեզ էլ առանձին մի հատ՝ :love

Mephistopheles
17.03.2015, 02:34
դե գրեք որ սիրում եք… ակումբը գրելով ա կենդանի մնում… մենակ սիրելով չի լինի… գրել կնշանակի սիրել, էս դեպքում…

Այբ
17.03.2015, 09:26
Ճիշտ ես, Մեֆ ջան, ակումբը գրելով է կենդանի։:)

Ու լավ կլիներ, որ ակտիվ անդամներին ժամանակի ընթացքում էնպես չանեն, որ էլ չուզենան ակումբ մտնել, իսկ մտնելուց հետո էլ արդեն չսկսեն մի տեսակ մեկուսացած իրենց պահել/գրառումներ անելով հիմնականում իրենց անձնական օրագրում/;

Համենայնդեպս՝ ակումբը սիրում եմ, ու ցանկանում եմ, որ ակումբը դառնա առաջվա ակումբը, երբ նոր էի գրանցվել։ Էնքան լավն էր ակումբը էդ ժամանակ; Կարոտում եմ;:love

Lusntag Lusine
17.03.2015, 11:23
Շնորհավորում եմ ակումբի 9 ամյակը: Չնայած փոքր տարիքին, բոլոր բարեմաղթանքներին կուզենայի ավելացնել ձեռք բերել Անկախություն: Մի քիչ շատ է կարծիքը կախված մյուս ակումբցիների վերաբերմունքից: Իմ կարծիքով դրանից է գալիս, որ գրառումները պակասել են:
Փորձենք այս փոքր Հայկական աշխարհում լինել ազատ ու անկախ, ակումբը դրանից հաստատ կշահի:

Smokie
17.03.2015, 11:44
Շնորհավոր լինի քե մատաղ,
Արձանագրեց Սմոքին օյաղ
:scen

Ցանկանում եմ, որ էսօրվա սպասվող ստեղծագործական մրցույթով ակտիվությունդ շա՜տ մեծանա: Բարգավաճես, դառնաս մե՜ծ օդապարիկ ու մեզ բոլորիս տանես քո ուղությամբ::sulel Կամ հակառա՛կը, ինչու՞ չէ:russian

Յոհաննես
17.03.2015, 11:53
Էն որ վերջի զանգի ժամանակ մի աղջիկ լացակումաց ձայնով ասում է.
-Կարծես երեկ էր երբ մենք առաջին անգամ ոտք դրեցինք այստեղ. աբուուու
Ակումբ ջան շնորհաոր, մոտ ապագայում մի նորմալ հեռախոս կգնեմ ու էլի կակտիվանամ:
Անցած տարի էս օրն էլ տեղի ունեցավ իմ առաջին համաակումբային հանդիպումը.
Էհ ակումբ ջան, լավ օրեր էին. Կենացդ
Հ.Գ. Լուսնթագի գռարումը կարդացի ու հիշեցի, որ ես էլ էի ուզում էդ մասին գրել:Չնայած բնական բան:

GriFFin
17.03.2015, 16:21
Շնորհավոր ակումբ և ակումբցիներ։
Շնորհակալ եմ, որ իմ միայնության պահերին միշտ պատրաստ ես իմ կողքին լինելու ( բացի այն օրերից երբ error ա լինում): Շնորհակալություն նոր ընկերների համար ^_^

armen9494
17.03.2015, 16:55
Շնորհավոր ակումբ ջան, մաղթում եմ քեզ անխափան եթեր :))
Քեզ ուշ ուշ եմ հիշում, բայց հիշելուց միշտ լավը :love

StrangeLittleGirl
17.03.2015, 17:09
Տնաշեններ, ինը տարվա ի՞նչն ա փոքր: Մարդ կա, իրա չափահաս կյանքի մեծ մասն էստեղ ա անցկացրել, մարդ էլ կա ակումբում ա չափահաս դառել: Ինը տարի բերանո՞վ ես ասում:

Շնորհավո՜ր ակումբ:

Sambitbaba
17.03.2015, 19:01
Այո, մարդ կա, Ակումբում չափահաս է դարձել, իսկ մարդ կա, Ակումբում վերաերիտասարդացել է:

Շնորհավոր ծնունդդ, ամենայուրահատուկ և ամենամիակ Ակումբ:
Ամենահոգատար և ամենաբուժիչ Ակումբ:
Հանգիստների ու ներվայինների Ակումբ:
Փնտրողների ու գտնողների Ակումբ:
Ուրախների և տխուրների Ակումբ:
Երկրորդ հարազատ տուն Ակումբ:
Ամենասիրելի Ակումբ:
Շնորհավոր ծնունդդ, Ակու՜մբ::love

Հ.Գ.
Առաջարկում եմ մեր Ակումբը համարել աշխարհի ամենամիակ բանը, և դա դժվար չէ, քանի որ հենց այդպես է, որ կա:
Եվ ուրեմն, եկեք դադարենք նրա անունը հիշատակել փոքրատառով:

Universe
17.03.2015, 19:05
Շնորհավորեց:
9 տարվա ընթացքում քանի հոգույա ամուսնացրել ու 9 ամիս հետո փոքրիկ պարգևել)))), ու դեռ քանիսին պիտի...
Ո՞վ ինձ կհիշեցնի ակումբի առաջին գրառման մասին:

CactuSoul
17.03.2015, 19:34
Ո՞վ ինձ կհիշեցնի ակումբի առաջին գրառման մասին:
Սա պաշտոնապես առաջին թեման է․
Ուռա՜ (http://www.akumb.am/showthread.php/3-%D5%88%D6%82%D5%BC%D5%A1%D5%9C)

laro
18.03.2015, 01:08
Արդեն չորս տարի ա, որ ես էստեղ եմ: Ժողովուրդ քիչ չի, հավատացեք: Ես էստեղ եղել եմ, երբ դեռ 15տարեկան պուճուրիկ երեխա էի, էստեղ ա անցել իմ դեռահասությունը: Էն ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, ուրիշ էի ես, ուրիշ էր Ակումբը: Էնքան բան ա փոխել եմ իմ մեջ Ակումբը, ինքն ինձ կրթել ա, ու չեմ վախենում էդ բառն ասել: Փոխվել ա իմ աշխարհայացքը, մտածելակերը, իրերի ու տարբեր երևույթների մասին կարծիքը: Սրանք ուղղակի բառեր չեն, անկեղծ եմ ասում. ձեր աչքի առաջ մեծացա, դուք էլ տեսաք :) Բան չունեմ ասելու՝ իհարկե 15 տարեկանի հոգեբանությունը չի կարող 19-ում լրիվ պահպանվել, մարդիկ փոխվում են, բայց Ակումբը իմ մեջ փոխել ա շատ բան: Երբ ես տխուր եմ, երբ կոտրված եմ, հոգնած եմ, ջղային եմ կամ բողոքավոր միշտ էստեղ թևավորվում եմ, միշտ գտնվում են մարդիկ, որ ոգևորում են կամ էլ ուրախանում են իմ ուրախությամբ. էդ էնքան մեծ բան ա: Էնքան լավ մարդկանց ճանաչեցի Ակումբում, ինչքան բան սովորեցի... էստեղ ես մեծանում եմ: 2011-ին ուրիշ էր, Ակումբնը մի ձև փոխվել ա, ես հնին կարոտում եմ: Բայց 2011-ին էլ կարդում էի հին գրառումները՝ սկսած 2006-ից (ինչ հին ա Ակումբը) ու ուզում էի էդ հին Ակումբը: Չգիտեմ, ինձ թվում ա հնում (:)) ) ուրիշ հավես մթնոլորտ ա եղել էստեղ ու էդ մթնոլորտում ես չեմ եղել :)) Չնայած ոնց որ ասում են՝ էն ժամանակ ես սկի պլաններում չկայի :)) Առայժմ ես մակաբույծի կյանք եմ վարում՝ դու լիքը բան ես տալիս, ես քեզ չէ, բայց սպասի մի քիչ աճեմ, կարող ա մի օր էլ մի լավ բան ես անեմ քո համար ;)
:friends:Էնպես որ՝ ապրի ակումբը ու ապրեն ակումբցինեը:
հ.գ. էս ինչքան շատ խոսացի: Չալարեցի ու գտա առաջին նկարս էստեղի. Տեսեք ինչքան եմ մեծացել.
http://i.imgur.com/ZUpovkH.jpg
http://i.imgur.com/9J5Faak.jpg

insider
18.03.2015, 02:35
Ակումբ ջան Շնորհավոր:

Ճիշտ ա ես Ակումբի ընդամենը մեկ տարվա անդամ եմ, բայց Ակումբին վաղուց եմ ճանաչում ու վիրտուալ աշխարհում իմ սիրելի վայրերից ա:

Էդքան սոցիալական կայքեր ու պլատֆորմներ կան, բայց դեռ լսած չկամ, որ ֆեյսբուքների, չատի կամ ֆորումի ծնունդը շնորհավորեն: Դա նշանակում ա մեր ակուբը «հոգի» էլ ունի: Բացի Ակումբի ծնունդը շնորհավորելուց, կուզեի շնորհավորել նաև Ակումբի հիմնադիրներին, նրանց՝ ում շնորհիվ ակումբը ստեղծվել է, եղել է ու դեռ կա, նրա հին ու նոր անդամներին: Վերջը վերջո Ակումբի համն ու հոտը հենց նրա անդամներն են: Եվ Մեֆի ասած՝ գրառումները:

Աթեիստը էսօր mIRC-ի մասին էր խոսել ... Ես հիշում եմ էդ mIRC-ը ... իհարկե ամեն նորամուծություն դա լավ է, բայց ասեմ, որ ամեն ինչի մեջ սենց մի հատ տենդենց կա, որ հին բաները, ի վերջո նորից պոպուլյար են դառնում ... Ռետրո բաները նորից մեծ պահանջարկ են ունենում: Օրինակ Աթեիստի նշած նոր սոց.ցանցը, որտեղ միայն տեքստային հաղորդագրություն ես ուղարկում, օրինակ 8 բիտանոց խաղերը՝ Ֆլապի Բրդսը քեզ օրինակ: Օրինակները շատ-շատ են: Ինչ եմ ուզում ասել, էսօր Ակումբին հազար տեսակ լավ ու վատ մրցակից կա, բայց համոզված եմ, որ ոչ միայն Ակումբը, այլ ընդհանրապես ֆորումային քննարկումների այս ֆորմատը, ժամանակի ընթացքում, նորից ձեռք է բերելու իր երբենի ժողովրդականությունը:

Հ.Գ. Ասում եմ չբռնեմ, Ակումբի 9-ամյկին նվիրված, «Ինչ, Որտեղ, Երբ»-ի խաղ կազմակերկեմ: Եթե նման ցանկություն ունենաք և իհարկե մասնակցություն ապահովեք, ապա սկսեմ մտածել էդ ուղղությամբ:

StrangeLittleGirl
18.03.2015, 03:37
Հ.Գ.-ին բոլոր վերջույթներով կողմ եմ :))

Շինարար
18.03.2015, 05:14
Ես էլ եմ շատ շնորհակալ ակումբին ու ակումբցիներին: Շուրջս էնքան ա լինում՝ մարդիկ էնպիսի անընդունելի բաներ են անում ապրելու էս կռվում, եսչեմ մեղադրում, դժվար ա: Ես էլ եմ առիթներ ունեցել, բայց բացի էն որ ինքս ինձ վրայով քայլելը դժվար ա, նաև ազնվությամբ մտածել եմ, թե ոնց կմտնեմ ես էլ ակումբ, ինչ երեսով. էդ մարդիկ առանց էն էլ չեղած տեղը էնքան բարձր կարծիքի են իմ մասին, ինձնից կիլոմետրերով բարձր, որ ես իջնելու տեղ չունեմ, պիտի մի բան էլ ձգվեմ, մոտենամ գոնե մի կես միլիմետրով: Շնորհակալ եմ՝ էդպիսի բարձր նշաձող դնելու համար, փորձում եմ, վազում եմ, չեմ հասնում: Շատ ենք նշում, որ նաև գիտելիք ենք ձեռք բերել էստեղ, բայց ծիծաղելի չհնչի՝ գիտելիքը գրքերում կա, երբ ուզենք՝ կբացենք կնայենք, մեծ բան չի, էստեղ եղածն էլ միշտ չի, որ վստահելի ա, մեկը ես էնքան սխալ-մխալ բաներ եմ ասել, էլ դու սուս,ու լիքը ուրիշների ասած սխալ բաներ եմ կարդացել, մենակ ես չեմ էդքան անգրագետ, բայց էստեղ բարոյապես ենք կոփվում, հարստանում առաջին հերթին. գուցե կյանքումոչ մեկս էլ էդքան վեհ չենք, վեհ գրելն ավելի հեշտ ա, բայց մենք, համենայն դեպս՝ ես, էդ գրված վեհն եմ տեսնում, հավատում եմ, համեմատում եմ ինձ հետ, տեսնում եմ ինչքան հետ եմ ես ու ձգտում: Ապրեք, էրեխեք, բոլորիդ շնորհակալ եմ: Ու նաև էն ջերմության համար եմ շնորհակալ, որով լի ա իմ վիրտուալ իրականությունը՝ ակումբում ու ակումբից դուրս՝ շնորհիվ ակումբցիքի:


Իսկ գրելը, Մեֆ ջան, պետք չի պարտավորված լինել ու գրել, երբ գրելիք ա լինում, գրում ես, երբ չէ, չենք գրում: Երբ մեր իրականությունը լճացումից դուրս կգա, վիրտուալն էլ կակտիվանա: Ես զգացել եմ, երկրում ցնցման փոքր հույս, ակումբը սկսում ա ավելի խոր շնչել:

Mephistopheles
18.03.2015, 06:55
Իսկ գրելը, Մեֆ ջան, պետք չի պարտավորված լինել ու գրել, երբ գրելիք ա լինում, գրում ես, երբ չէ, չենք գրում: Երբ մեր իրականությունը լճացումից դուրս կգա, վիրտուալն էլ կակտիվանա: Ես զգացել եմ, երկրում ցնցման փոքր հույս, ակումբը սկսում ա ավելի խոր շնչել:

ոչ ոք չի ասում որ պետք ա պարտավորված զգալ ու գրել… ուղղակի եթե Ակումբում չի գրվում՝ Ակումբը մեռնում ա… վերջ… վիրտուալից դուրս միգուցե գոյություն ունենաում ա, դե հանդիպում եք ևայլն, բայց վիրտուալ ակումբն առանց գրառումների գոյություն չունի ինչքան էլ որ չգրելու պատճառներն արդարացված լինեն…

keyboard
18.03.2015, 15:48
Ազի՞զ ծնունդդ շնորհավոր, բա պապան ու՞ր ա։
Չու՞կ, էս երեխուն խի ես սենց առանց շնորհավորանք թողել։

Հա ինչ էի ասում, աբրի պապան ու իրա բալեն/բալեքը, որ ես ձեզ ճանանչըմ եմ, սաղիդ սիրԸմ եմ, դաժե նրանց ում քրֆել ու քրֆում եմ։

ԳրԳեմ սաղիդ։

Vaio
18.03.2015, 23:10
Շնորհավորում եմ:
Անխափան, շարունակական եթեր:

Ֆոտոն
19.03.2015, 10:17
Ակումբիկս, դու իմ սրտում ես էնքան, որ սիրել-չսիրելը չեմ ջոկում, առանց քեզ հնարավոր չի մեր ընտանիքը պատկերացնել: Շնորհավոր ծնունդդ, քեզ եմ պարտական բազում բաներում:

Ինձ այս անգամ ուրիշ կողմով ես հյուրընկալել: :) Ես էլ նախկինը չեմ...

Սիրում եմ Քեզ :)