PDA

Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2015

Նաիրուհի
12.03.2015, 22:10
Էլի ես եմ էս թեման բացում, ժամանակն է։

Այսօր ներկայացվեց երգը, որով Հայաստանը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եվրատեսիլին։

Ինչպես երևի արդեն գիտեք, Հայաստանը ներկայացնում է «Genealogy» խումբը, որի վեց անդամները տարբեր աշխարհամասերում ապրող հայեր են։

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xap1/v/t1.0-9/11034103_909819755705053_4874872964729468071_n.jpg?oh=d6876e6dabe03b532fc91074f4a467af&oe=5589262D&__gda__=1433710065_bad9ab66177efe5d76aec059b9a0d062

Խմբի անդամներն են՝

Եսայի Ալթունյան (Եվրոպա)
Թամար Կապրելյան (Ամերիկա)
Վահե Թիլբյան (Աֆրիկա)
Ստեֆանի Թոփալյան (Ասիա)
Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան (Ավստրալիա)
Ինգա Արշակյան (Հայաստան)

Ահա և երգը, որը կոչվում է «Don't Deny» («Մի´ ժխտիր»)։

https://www.youtube.com/watch?v=VVVvgD0-Mu0&feature=youtu.be

Անկեղծ՝ երգից առաջին տպավորությունս լավը չէ, բայց տեսահոլովակը դուրս եկավ։ Ուրիշ երկրների երգեր դեռ չեմ լսել, համեմատելու բան չունեմ։

Աթեիստ
12.03.2015, 22:27
Ուզում եմ հիշեմ, մենք ավելի վատ երգ ուղարկե՞լ էինք Եվրատեսիլ, թե՞ չէ։ Վայթե Դորիանսինն այնուամենայնիվ ավելի անկապ էր։
Նույնիսկ Եվա Ծիծիկյանի կուտն ու Էմմի Բումբումիկը ավելի էի հավանում։

Կարող ա, որ մի անգամ էլ լսել, դրանից ա։ Էս քանի օրը հըլը կհասցնեմ ավելի շատ լսեմ ու քրֆեմ։

GriFFin
12.03.2015, 23:14
Ինչի՞ են վերջում սենց ուրախ։ Չնայած ես էլ, որ Ավստրիա գնալուց լինեի սենց կուրախանայի։ Ինձ տեսահոլովակի մի մասը դուր եկավ ճիշտն ասած։ Իրանց քամուց քշվող շարժումները, երգի բառերը, անհասկանալի միմիկան ( մեկ ժպտում են, մեկ լացելով պատը շոյում) ու տեսահոլովակի մնացած մասը իրար հետ կապ չունեին։ Հմ, չնայած ես սենց բաներից լավ չեմ հասկանում, բայց դե…

Նաիրուհի
12.03.2015, 23:36
Մոռացա ասեմ՝ էս կլիպի մեջ մի շատ լավ բան կա, ինչի առթիվ հաճելիորեն զարմացած եմ։ Անմոռուկը չկա՜, ժող :yahoo

Հայկօ
13.03.2015, 00:52
Մոռացա ասեմ՝ էս կլիպի մեջ մի շատ լավ բան կա, ինչի առթիվ հաճելիորեն զարմացած եմ։ Անմոռուկը չկա՜, ժող :yahoo

Ըհըն, միանգամից զոհերի նկարներն են դոշներին խփում: Ինչու՞ ժամանակ ու նեյրոն ծախսել զանազան խորհրդանշանների վրա, եթե կարելի ա, ասենք, իմ մեծ տատի դեմքը զարդ դարձնել: Հաջորդ քա՞յլը որն ա, անմոռուկի տեսքով տոնական հրավառություն Անկարայի ուղղությա՞մբ:

StrangeLittleGirl
13.03.2015, 02:03
Էս ինչ զզվելի բան էր:

Ներսես_AM
13.03.2015, 03:10
#Don'tDenyBabe :[

#vaxhorsarev #tuyneqindz

Chuk
13.03.2015, 04:56
Զզվում եմ մեզնից:

Ստավկա դնել մենակ նրա վրա, որ էս տարի քո ցեղասպանվելու 100 տարին ա, ուրեմն սփյուռքն ու որոշ այլազգիներ քեզ ձեն կտան՝ ուղղակի զզվելի ա:

Եթե որոշել էր սենց երգի մրցույթի դուրս գալ ցեղասպանության թեմայով, ԳՈՆԵ պետք ա ցույց տայիր, թե ինչքան հզոր ես, որ դրանից հետո արվեստի գործ ես ստեղծում, ոչ թե աշխարհին պատմում, թե ինչի մեջով ես անցել:

Rammstein
13.03.2015, 11:24
Տեսահոլովակի մասին կարամ ասեմ, որ ինձ շատ դուր եկավ կամերայի որակը, որով նկարահանել են: Ուրիշ հավանած բան չունեմ տեսահոլովակի մեջ:

Իսկ երգը իմ համար ահավոր խառըխշտիկ ա: Գործիքավորումը հիմնականում վատը չի: Իսկ վոկալը շատ վատ ա ոճային առումով, ինչը եւ կարելի էր ակնկալել հենց սկզբից, երբ որոշվեց ինչ-որ տարբեր երգիչներ հավաքել լցնել իրար գլխի:

Ruby Rue
13.03.2015, 15:28
Հայաստանի երգով ու տեսահոլովակով ուզում էին ասել. ընդունեք ցեղասպանությունը, խղճացեք մեզ, թե չէ մենք կլացենք, մեզ կտանք պատերով, պատերը կճանկռենք և այլն:

Ես էս տարի ֆավորիտ ունեմ. Ֆինլանդիան Եվրատեսիլում ներկայացնելու է Pertti Kurikan Nimipäivät խումբը, որի բոլոր անդամները Դաունի համախտանիշ ունեն: Չէի ասի, որ երգը շատ լավն է, մի քիչ տափակ է, բայց Եվրատեսիլի համար ահագին լավն է, լսվող ու հիշվող: Ու ի հակադրություն մերոնց լացուկոծի, էս տղաներն ասում են, որ իրենք չեն ուզում, որ մարդիկ իրենց խղճան ու քվեարկեն, որովհետև Դաունի համախտանիշ, մտավոր խնդիրներ ունեն, այլ քվեարկեն իրենց երգի օգտին:

https://www.youtube.com/watch?v=zEiM6l5meQI

Vaio
13.03.2015, 19:15
Աբսուրդ երգ էր:

Այբ
13.03.2015, 22:11
Ահավոր հիասթափված եմ, էս ինչ էր:(

StrangeLittleGirl
14.03.2015, 15:17
Մի հատ էլ լսեցի: Էս ինչ զոհի հոգեբանությամբ երգ ա :( աղաչում-պաղատում են, որ դինայ չանեն: Արյա լավ էլի: բա էդ բեյբին: Ախր ո՞նց կարան էս կարգի անճաշակ ու անգրագետ լինեն :(

insider
14.03.2015, 16:40

Իսկ ցեղասպանության հետ կապված ինչը զոհի հոգեբանությաբ չի։ Դոնթ դինայ մռութիկս։

StrangeLittleGirl
14.03.2015, 20:04
Իսկ ցեղասպանության հետ կապված ինչը զոհի հոգեբանությաբ չի։ Դոնթ դինայ մռութիկս։

100 lives նախագիծը հեչ զոհի հոգեբանությամբ չի ու ահավոր դուր ա գալիս ինձ:

Chuk
14.03.2015, 20:27
100 lives նախագիծը հեչ զոհի հոգեբանությամբ չի ու ահավոր դուր ա գալիս ինձ:

Ահա, ինձ էլ :)

Smokie
15.03.2015, 11:32
Ինձ շատ դուր եկավ մտահղացումը՝ տարբեր երկրներից հավաքել հայերի ու ցեղասպանության թեման արծարծել::)

Երգի ու տեսահոլովակի հետ երեկ աչքի տակով ծանոթացա մի թեթև: Երաժշտությունը էնքան էլ դուրս չեկավ, կլիպը տենց ուշադիր չնայեցի: Ավելի հաստատուն կարծիքս հետո կասեմ:

Don't deny baby-ն իրոք ղժժալու ա՝ լացելու աստիճանի:(

Տրիբուն
15.03.2015, 14:46
Էտ baby-ի պահը աչքիս չարազն իրա կողմից ա մտցրել: Մի անգամ ա լսվում երգում, նենց սեքսի, խռպոտ ձայնով, ու մենակ չարազի բերանից: Ինքը երևի գիտի, որ եթե երգը անգլերեն ա, մեջը baby-ին պիտի պարտադիր լինի:

StrangeLittleGirl
15.03.2015, 14:53

չարազն ո՞վ ա :think

boooooooom
15.03.2015, 15:34
չարազն ո՞վ ա :think

Երևի Պոպոք և Պնդուկ Արշակյանների հետ է

Տրիբուն
16.03.2015, 20:22
Don't deny baby-ն իրոք ղժժալու ա՝ լացելու աստիճանի:(

Երևի հատուկ թուրքերին ա ուղղված: Ցույց ա տալիս, թե ինչ տոլեռանտ ժողովուրդ ենք մենք: Կլիպում էտ պահին պիտի վերևից իջներ Թալեաթի նկարը, վրեն գրած honey ու պամադայոտ պռոշներով պաչիկ թշին...

Mephistopheles
16.03.2015, 22:52

ապեր, էս իրանց համար սիրո մամսին երգ ա… դե… մենք թուրքերի հետ love-hate relationship-ի մեջ ենք, չէ՞… ուզում են ցաղասպանության մեջ մի քիչ սեքս մտցնեն որ շահեն…

ինձ թվում էր էս տարի "տեր ողորմիան" էինք երգելու…

Տրիբուն
17.03.2015, 14:49
Եվրատեսիլյան երգի անունը փոխվել է (http://www.a1plus.am/1371518.html)

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում երեկ կայացել է «Եվրատեսիլ-2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրների ներկայացուցիչներ` այդ թվում Հայաստանը:

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո “Face The Shadow” (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին): Այս փոփոխությունը միտված է ետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաեւ ուժեղացնելու խաղաղության, սիրո եւ միասնության գաղափարը:

Հիշեցնոմ ենք, որ մրցույթն այս տարի կկայանա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» խորագրի ներքո:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Փաստորեն մի անգամ հնչող baby-ն քչություն ա անելու, պետք ա ծաղկացնել երգը մի քանի տեղ sweetie, cheeky, darling մտցնելով:

CactuSoul
17.03.2015, 19:43
Փաստորեն մի անգամ հնչող baby-ն քչություն ա անելու, պետք ա ծաղկացնել երգը մի քանի տեղ sweetie, cheeky, darling մտցնելով:
Փիսիկն ավելի լավ ա :)) Որովհետև՝

«Նոր երգը` «Ճանաչի՛ր, փիսիկ»-ը, կլինի էլ ավելի կործանարար հարված Թուրքիայի իշխանություններին։ Եթե Baby բառը իր մեջ ավելի շատ դրական երանգներ է պարունակում, ապա փիսիկի դեպքում մենք գործ ունենք երկիմաստության հետ` փիսիկ, այսինքն փոքրիկ, մազոտ կենդանի, որը նաև վախկոտ ու անվճռական է»,- բացատրել է Ռիչարդյանը։
Աղբյուր՝ armcomedy.com (http://www.armcomedy.com/2015/03/15/new-song/)

ivy
17.03.2015, 20:47
Հազիվ հաջողացրեցի լսել ու նայել կլիպը:
Ինձ դուր եկավ :oy

StrangeLittleGirl
19.05.2015, 17:40
Էս ի՞նչ լռություն ա էս թեմայում :)) Ժող, էսօր կիսաեզրափակիչն ա: Հիմա ի՞նչ, որպես սփյուռքահայ իմ սրբազան պարտքը կատարե՞մ, թե՞ չէ :))

Cassiopeia
19.05.2015, 18:09
Էս ի՞նչ լռություն ա էս թեմայում :)) Ժող, էսօր կիսաեզրափակիչն ա: Հիմա ի՞նչ, որպես սփյուռքահայ իմ սրբազան պարտքը կատարե՞մ, թե՞ չէ :))

Մարդ չգիտի, ասի հա, թե ասի՝ չէ։
Էս խեղճ խմբի երգը հեչ լավը չի, շատ չնչին ա հավանականությունը, որ առաջին տասնյակում կհայտնվեն։
Բացի դրանից, հենց վերադառնան, մի ամբողջ հետամնաց ազգ թռնելու ա դեմքներին, թե ինչի են Կոնչիտայի ուսերին եռագույն գցել…

laro
19.05.2015, 21:08
Մի ձև զգում եմ, որ եզրափակիչ չենք անցնելու....

Վոլտերա
19.05.2015, 22:06
Մի ձև զգում եմ, որ եզրափակիչ չենք անցնելու....

Նենց լավ կլինի, որ չանցնենք: կուրախանամ

Ruby Rue
19.05.2015, 22:17
Իմ քունը տանում ա, բայց ես պիտի նայեմ Ֆինլանդիայի ելույթի համար: Հ1-ին նամակ էինք գրել, որ իրենց ելույթը մեկնաբանելիս խտրական բառեր չօգտագործեն, չասեն «տառապում են դաունի համախտանիշով», «դաուն են», «հիվանդոտ են» ու տենց շարունակ: Տեսնենք եթե ականջներին օղ չեն արել, մի հատ էլ թռնենք դեմքներին: :))

Mephistopheles
19.05.2015, 22:36
Մերենք արդեն առաջին տեղն ե՞ն բռնել…

laro
19.05.2015, 22:54
Նենց լավ կլինի, որ չանցնենք: կուրախանամ
Բանը գիտես ինչում ա. որ ցեղասպանությունը մատի փաթաթան են սարքել, ինչ պարտադիր էր Եվրատեսիլի թեման էլ էդ լիներ:

Մուշու
19.05.2015, 23:21
Իրանք երգը փոխել են ուռռռաաաա !!!! Էլ Baby չեն ասում :)

0david0
19.05.2015, 23:33
Աչքիս եվրատեսիլի մեծ մասը խաչ արած դինամիկի նշանով պետքա նայեմ :))

Մուշու
19.05.2015, 23:39
Լավն էին :love

https://youtu.be/OR6BixXmo08

Ռուֆուս
19.05.2015, 23:56
Էս ինչ լոքշ մրցույթ ա, մի երգ չկա, որ ասես մի դույզն ինչ լսվում ա:

Տրիբուն
19.05.2015, 23:57
Իրանք երգը փոխել են ուռռռաաաա !!!! Էլ Baby չեն ասում :)

"baby"-ի փոխարեն "listen" են ասում: Don't deny, listen !!! Էլի պոպոքն ա երևի իրա կողմից իմպռովիզել :D Хотели как лучше, а получилось как всегда...

laro
20.05.2015, 00:03
Ապուշություն ա լրիվ: Գնում եմ քնեմ է :)) Կամ էլ բիոխ անեմ: Վայ ժողովուրդ էս առարկայից հենց պրծա մաղարիչ եմ անելու:

Տրիբուն
20.05.2015, 00:06
Բանը գիտես ինչում ա. որ ցեղասպանությունը մատի փաթաթան են սարքել, ինչ պարտադիր էր Եվրատեսիլի թեման էլ էդ լիներ:

Պիտնո ա, չէ՞, որ մի տեղ ասում ես հայ եմ, ասում են "yes, genocide" ծիպա ճանաչեցինք, խաբար ենք, դիլխոր ենք, ախպորս պես, զահլեքս չտանես:

Halcon Maps-ը մազալու քարտեզներ ա տպում: Մեկը կոչվում ա The World Stereotypes 2014 (http://www.halcyonmaps.com/the-world-stereotypes-2014/): Մեր տարածաշրջանը դնեմ նայեք:

http://s010.radikal.ru/i311/1505/3e/3bc9808d25c7.png

Ռուֆուս
20.05.2015, 00:22
Հազիվ քիչ թե շատ լսվող երգ, Վրաստան

Մուշու
20.05.2015, 00:59
Իրանք եզրափակչում են

StrangeLittleGirl
20.05.2015, 01:27
Դանիան չանցավ :cry Հետ տվե՜ք հայրենասիրական պարտքս կատարելու համար տված ձայներս:
Դանիայի երգը վատիկը չէր, կամ էլ էնքան են ռադիոյով դավադիտ արել, որ արդեն սովորել եմ: Բելգիան ու Հունգարիան էլ էին լավը:
Սուսեք, Դանիայի չանցնելը կարա անդրադառնա եզրափակչի ցուցադրությունների վրա :cry

Rammstein
20.05.2015, 01:28
Մեկը մեկից կացին երգեր… :{
Ֆինլանդիան էլ չանցավ եզրափակիչ: :sad

Տեսնես մյուս կեսն էլ ա՞ սենց աղբակույտ լինելու:

Ռուֆուս
20.05.2015, 01:35
Ֆինլանդիայի ի՞նչն եք էդքան հավանում, ոնց որ մնացածն էր ք*ք, տենց էլ Ֆինլանդիայինն էլ ավելի մեծ ու բուրումնավետ ք*ք: Եթե երգածները փանք էր, Sid Vicious-ը հիմա գերեզմանոցում պտտվում ա դագաղի մեջ:

Ու շատ լավ եղավ, որ չանցան:

Rammstein
20.05.2015, 11:35

Կակռազ մեծամասնություն կազմող քաքերի մեջ Ֆինլանդիայինը ոչ թե քաք էր, այլ տափակ էր:

Ու շատ լավ եղավ, որ չանցան:

Նենց ես ասում, ոնց որ եթե Ֆինլանդիան անցներ, փոխարենը ինչ-որ մի թույն երգ էր դուրս մնալու:

Մի քանի հոգի ընդհանրապես ֆալշ-մալշ էին երգում: Օրինակ Ալբանիայի աղջիկը, որը անցավ ֆինալ, սաղ երգը ծերից ծեր երգեց պետք եղածից մի քիչ բարձր տոնայնությամբ, բայց էդ մի քիչը հերիքեց, որ ականջս ամբողջ ընթացքում սղոցվի: Ֆինլանդիայի տղերքը գոնե չէին անում էն, ինչ չեն կարում անեն ու կապ չունի` անունը փանք են դնում, թե ինչ:

Vaio
20.05.2015, 11:42
Ֆինլանդիայի ի՞նչն եք էդքան հավանում, ոնց որ մնացածն էր ք*ք, տենց էլ Ֆինլանդիայինն էլ ավելի մեծ ու բուրումնավետ ք*ք: Եթե երգածները փանք էր, Sid Vicious-ը հիմա գերեզմանոցում պտտվում ա դագաղի մեջ:

Ու շատ լավ եղավ, որ չանցան:

Ֆինլանդիան լրիվ թյուրիմացություն էր, հույսը դրել էին մի քանի տարի առաջվա "գժերի" հաջողության կրկնությունը արդեն գժերով:

Rammstein
20.05.2015, 12:14
Ֆինլանդիան լրիվ թյուրիմացություն էր, հույսը դրել էին մի քանի տարի առաջվա "գժերի" հաջողության կրկնությունը արդեն գժերով:

Եթե չես տարբերում, ասեմ, ընտեղ գիժ չկար, ընդամենը դաունի սինդրոմ ունեն էդ մարդիկ:
Իսկ եթե տարբերելով ես տենց ասում, ասելիք չունեմ, մենակ կարամ ափսոսամ, որ տենց մտածող մարդիկ կան:

Աթեիստ ջան, ես քո հանդուրժողության աստիճանի մասին այլ պատկերացում ունեի (խոսքս Vaio-ի գրառմանը շնորհակալելու մասին ա): :beee

Տրիբուն
20.05.2015, 12:58
Հազիվ քիչ թե շատ լսվող երգ, Վրաստան

Մեկ էլ երևի Բելգիան ..

Տրիբուն
20.05.2015, 13:06
Ֆինլանդիայինը երգ չէր, awareness raising էր։

Աթեիստ
20.05.2015, 13:07
Եթե չես տարբերում, ասեմ, ընտեղ գիժ չկար, ընդամենը դաունի սինդրոմ ունեն էդ մարդիկ:
Իսկ եթե տարբերելով ես տենց ասում, ասելիք չունեմ, մենակ կարամ ափսոսամ, որ տենց մտածող մարդիկ կան:

Աթեիստ ջան, ես քո հանդուրժողության աստիճանի մասին այլ պատկերացում ունեի (խոսքս Vaio-ի գրառմանը շնորհակալելու մասին ա): :beee

VAIO-ն գժեր ասելով ի նկատի ուներ Lordi-ին, ու իրանց արած «գժության» համար իրանց «գժեր» անվանելը հեչ կապ չունի հանդուրժողականության հետ։
Էս տարվա երգը իմ համար նույն «գժական» ոճի մեջ էր, ու ուրախ եմ որ երկրորդ անգամ չեմ լսելու, որտև մեղմ ասած դուրըս չեկավ։

Լեո
20.05.2015, 13:10
Փաստորեն լրիվ բում-բում չակա-չակա վիճակներ ա եղել, հա՞: Ինչ լավ ա, որ չեմ նայել :ՃՃ

Rammstein
20.05.2015, 13:13

Լորդիի մասին չի խոսքը, այլ` դաունի սինդրոմով մարդկան գիժ անվանելու: Իմ համար ակնհայտ ա, որ Vaio-ն, Լորդիի մասին չակերտերով, իսկ Pertti Kurikan Nimipäivät-ի մասին` առանց չակերտների գիժ գրելով, նկատի ա ունեցել ոչ թե վերջիններիս գժական երաժշտությունը, այլ մտավոր խնդիրները:

Իսկ երաժշտության առումով` ոչ մեկի ճաշակի դեմ ոչինչ չունեմ: Ինձ 2006-ին Լորդիի երգը մի այլ կարգի էր դուր եկել, կարա Վայոյին կամ քեզ դուր չկա: :)

Բում-բումին բան չասես, սրանց համեմատ, կարգին երգ էր :D

Աթեիստ
20.05.2015, 13:16
Լորդիի մասին չի խոսքը, այլ` դաունի սինդրոմով մարդկան գիժ անվանելու: Իմ համար ակնհայտ ա, որ Vaio-ն, Լորդիի մասին չակերտերով, իսկ Pertti Kurikan Nimipäivät-ի մասին` առանց չակերտների գիժ գրելով, նկատի ա ունեցել ոչ թե վերջիններիս գժական երաժշտությունը, այլ մտավոր խնդիրները:

Իսկ երաժշտության առումով` ոչ մեկի ճաշակի դեմ ոչինչ չունեմ: Ինձ 2006-ին Լորդիի երգը մի այլ կարգի էր դուր եկել, կարա Վայոյին կամ քեզ դուր չկա: :)

Ես չակերտներին տենց ուշադրություն չէի դարձրել, բայց համաձայնեմ մտքի հետ, որ մի անգամ տենց «գժական» երգով տարան, էլի էին ուզում, շնորհալակությունս էլ դրան ա վերաբերում։
Կարծում եմ ինձ բավարար ճանաչում ես, իմանալու համար, որ ես չեմ կարա դաունի սինդրոմ ունեցողին գիժ համարեմ։

Rammstein
20.05.2015, 13:44
Ես չակերտներին տենց ուշադրություն չէի դարձրել, բայց համաձայնեմ մտքի հետ, որ մի անգամ տենց «գժական» երգով տարան, էլի էին ուզում, շնորհալակությունս էլ դրան ա վերաբերում։

Չակերտներն էլ չլինեն, վերջի «արդեն գժերով»-ը ամեն ինչ ասում ա: Ես հազիվ ինձ զսպեցի, որ բացասական վարկանիշ չտամ Vaio-ի գրառմանը:

Ես ընդհանրապես չէի համեմատի 2006-ի ու էս տարվա Ֆինլադիայի երգերը: Ոչ մեկ, կարծում եմ, էնքան հիմար չէր գտնվի, որ էս խմբին ուղարկեր, հույս ունենալով, որ նույն Լորդիի էֆեկտը կունենա:

Կարծում եմ ինձ բավարար ճանաչում ես, իմանալու համար, որ ես չեմ կարա դաունի սինդրոմ ունեցողին գիժ համարեմ։

Դրա համար էլ խիստ զարմացա, որ տեսա, որտեւ ոնց էլ կարդամ էդ գրառումը, չեմ կարա չնակտեմ, որ ասածն էդ ա: :)

Աթեիստ
20.05.2015, 14:20
Չակերտներն էլ չլինեն, վերջի «արդեն գժերով»-ը ամեն ինչ ասում ա: Ես հազիվ ինձ զսպեցի, որ բացասական վարկանիշ չտամ Vaio-ի գրառմանը:

Ես ընդհանրապես չէի համեմատի 2006-ի ու էս տարվա Ֆինլադիայի երգերը: Ոչ մեկ, կարծում եմ, էնքան հիմար չէր գտնվի, որ էս խմբին ուղարկեր, հույս ունենալով, որ նույն Լորդիի էֆեկտը կունենա:

Դրա համար էլ խիստ զարմացա, որ տեսա, որտեւ ոնց էլ կարդամ էդ գրառումը, չեմ կարա չնակտեմ, որ ասածն էդ ա: :)

Էս քննարկումից հետո хет գնացի, էդ վերջի 2 բառը կարդացի։ Ընդունում եմ, որ դա իմ համար էլ ընդունելի չի, բայց երգերի առումով, իմ համար լրիվ նույնն էին, դրա համար առանց գրառումը մինչև վերջ կարդալու արդեն մտքի հետ համաձայն էի։
Իմ համար երկուսն էլ «գժեր» էին։ Ես նույնիսկ երգը լսելուց (նայելուց) լրիվ մոռացել էի, թե ովքեր են երգում, մենակ նկատեցի նմանությունը լորդիի հետ ու դրանով արդեն չհավանեցի։ Մանավանդ որ նույն երկիրն էին ներկայացնում։

Rammstein
20.05.2015, 14:54

Լորդին իմ համար հենց սկզբից հաղթող էր: Ու ընդհանրապես իմ լսած բոլոր եւրոտեսիլյան երգերի մեջ մինչեւ հիմա էլ ամենալավն եմ համարում էդ երգը:
Իսկ էս տարվա Ֆինլայնդիայի երգն իմ համար ընդամենը գորշ պապսայությունների մեջ առանձնացող ոչ ստանդարտ երգ էր:

Բայց իմ ու քո երաժշտական ճաշակները բավական տարբերվում են, դրա համար ոչ թե ինչ-որ բան համոզում եմ, այլ զուտ կարծիքս եմ ասում:

Հ.Գ. Էն Էմմիի տարուն նենց էի ուրախացել, որ էդ բումբումը չանցավ եզրափակիչ: :))

StrangeLittleGirl
20.05.2015, 15:19
Մեկ էլ երևի Բելգիան ..

Ահա, Բելգիայի երգն իրոք լավն էր. համարյա ակապելլա, ձայնային ելևէջներով: Ու զարմանում եմ, որ դրած, գորշ պապսա են անվանում սաղին, մինչդեռ էդ երգն իրոք աչքի ընկնող էր:

StrangeLittleGirl
20.05.2015, 15:22
Ի դեպ, բուքմեյքերներն ասում են՝ Շվեդիան ա կրելու, իսկ Հայաստանի գործակիցն ահավոր բարձր ա, համարյա վերջերում: Նենց որ թող գնան, դինայ անեն:

Rammstein
20.05.2015, 15:50
Ահա, Բելգիայի երգն իրոք լավն էր. համարյա ակապելլա, ձայնային ելևէջներով: Ու զարմանում եմ, որ դրած, գորշ պապսա են անվանում սաղին, մինչդեռ էդ երգն իրոք աչքի ընկնող էր:

Համաձայն եմ, էս մեկը գորշ պապսա չէր: Էս ոճը (չգիտեմ` կոնկրետ ոնց ա կոչվում) իմ նյարդերի վրա յուրահատուկ վատ ու անդառնալի ազդեցություններ ա թողնում :)), օրգանիզմս չի ընդունում, ավելի լավ էր գորշ պապսա լիներ:

Տրիբուն
20.05.2015, 16:36
Ի դեպ, բուքմեյքերներն ասում են՝ Շվեդիան ա կրելու, իսկ Հայաստանի գործակիցն ահավոր բարձր ա, համարյա վերջերում: Նենց որ թող գնան, դինայ անեն:

Փաստորեն Ցեղասպանության 50 ամյակը հարամ ա լինելու անճաշակ քվերակողների ու բուքմեյքերների պատճառով :(

StrangeLittleGirl
20.05.2015, 16:41
Մի բան էլ. Հայաստանի դրոշի հետ կապված էս ի՞նչ խաղեր էին: Նկատե՞լ եք, որ ամեն ծակից Հայաստանի դրոշը դուրս էր պրծնում ու ավելի մեծ էր, քան մնացած երկրներինը:

Rammstein
20.05.2015, 17:02
Նկատե՞լ եք, որ ամեն ծակից Հայաստանի դրոշը դուրս էր պրծնում ու ավելի մեծ էր, քան մնացած երկրներինը:

Հա, ես էլ նկատեցի: Բայց տարի էլ եղել ա, որ նույն բանը նկատեմ ասենք Թուրքիայի դրոշների հետ:
Կարծում եմ` ընդամենը էս անգամ հայերը հատուկ ուշադրություն են դարձրել դրան, եսի՞մ: :think

StrangeLittleGirl
20.05.2015, 17:30
Նոր աչքովս ընկավ: Հլը ստեղ ինչ մեյլ եմ ստացել :cry

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պահը չափազանց կարևոր է: Վաղը՝ մայիսի 19-ին Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես կգա Եվրատեսիլի կիսաեզրափակիչ փուլում է՝ 2-րդ համարի ներքո:

Հիշենք, որ Հայոց ցեղսպանության 100-րդ տարելիցի առիթով է, որ հայ երիտասարդները համախմբվել են 5 աշխարհամասից և ներկայացնում են համայն հայությանը:

Եթե բոլորս անխտիր մասնակցեք քվեարկությանը և հաղթանակը մերը կլինի:

Մեր երգի հաղթանակը հայության հաղթանակն է, յուրաքանչյուրս ձայն տանք, սատարենք հայկական խմբի հաղթանակին, որը մեր պատվի և անվան հարցն է:

Համայն հայությունը պետք է հաղթանակի:

Էս էլ ֆորվարդ արածը.

Liebe Landsleute und Freunde heute für Armenien bei der Eurovision Halbfinale Voten !!!
Պրծավ, ֆինալին ձեն տվող չկա:

Norton
21.05.2015, 00:02
Մեր բեմադրության մասին... Մութ անտառ է, որտեղ մեր մասնակիցները հայացքով լույս են փնտրում... Հայ ժողովուրդն էլ, անցնելով պատմության դժվարին քառուղիներ փնտրում է այդ լույսը... Ուժեղ քամի, փոթորիկ, որը խորհրդանշում է մեր պատմության դաժան դրվագները... Բայց, չնայած բոլոր դժվարություններին, ծառը մնում է կանգուն, ինչպես հայն է ՝ամուր, միասնական... Ոչ մի քամի չի կարող մեզ տեղահան անել և կտրել մեր արմատներից... Իսկ վերջին դրվագը խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված 13 միլիոն հայերին... :{

Genealogy պաշտոնական ՖԲ էջ

Աթեիստ
21.05.2015, 00:17

Ո՞ւմ ա պետք էն բեմադրությունը, որն առանց բացատրելու ոչ մեկ չի հասկանում։

ivy
21.05.2015, 00:22
Վերջապես ես էլ նայեցի յութուբով. երեկ չէի հետևել:
Էս Ինգան ինչ լավ ձայն ունի ու ինչ սիրուն էր:
Մնացածը՝ ոչինչ: Ընդհանուր ինձ դուր եկավ:

Rammstein
21.05.2015, 00:28
Ո՞ւմ ա պետք էն բեմադրությունը, որն առանց բացատրելու ոչ մեկ չի հասկանում։

Առանց բացատրության վատ չէր նայվում: :))

Աթեիստ
21.05.2015, 00:31
Առանց բացատրության վատ չէր նայվում: :))

Հա, բայց էդ բացատրածի ինչքա՞ն մասն ես նույն կերպ ընկալել։

Norton
21.05.2015, 00:36
Ո՞ւմ ա պետք էն բեմադրությունը, որն առանց բացատրելու ոչ մեկ չի հասկանում։

Ումա պետք էսքան ու սենց իմաստ դրած բեմականությունը։ Բա մանուշակագույն երանգը, լավա գոնե ոչ անմոռուկի տեսքով + տառապած դեմքի արտահայտությունը։
Չէին կարա առանց "խորը" մտքերի ու բեմականացման ուղակի լավ երգ գրեին, որը մարդկանց մոտ դրական հույզեր կառաջացներ։

StrangeLittleGirl
21.05.2015, 00:39
Էդ ճի՞շտ ա, որ Հունգարիան թխել ա իրա ամեն ինչը Հայաստանից :D

Էսօր դանիական ռադիոյով Հայաստանին ու Ռուսաստանին քֆրտում էին, որ իրանց գյոզալ երգը չանցավ :D

Norton
21.05.2015, 00:45
Էդ ճի՞շտ ա, որ Հունգարիան թխել ա իրա ամեն ինչը Հայաստանից :D

Էսօր դանիական ռադիոյով Հայաստանին ու Ռուսաստանին քֆրտում էին, որ իրանց գյոզալ երգը չանցավ :D

Հունգարիան անցելա ու վատ երգ չէր ու ռեալ ինքն էր խաղաղության մասին ու բեմականցումն էլ շատ չէին ծանրաբեռնել Ռուանդայի ու Կամբոջայի ցեղասպանությունների թեմաներով։
Բայց դե իրանք մեր համար հիմա Ադբեջանից ու Թուրքիայից հետո 3-րդ երկիրն են, որ կարանք չուզողություն անենք :))

StrangeLittleGirl
21.05.2015, 00:52
Հունգարիան անցելա ու վատ երգ չէր ու ռեալ ինքն էր խաղաղության մասին ու բեմականցումն էլ շատ չէին ծանրաբեռնել Ռուանդայի ու Կամբոջայի ցեղասպանությունների թեմաներով։
Բայց դե իրանց մեր համար հիմա Ադբեջանից ու Թուրքիայից հետո 3-րդ երկիրն են, որ կարանք չուզողություն անենք :))
Հունգարիայի երգն ինձ նույնիսկ դուր էկավ: Մարդիկ մեսիջով երգ են ուզում, պարզ ու հասարակ հասցնում են մեսիջը, ոչ թե դինայ-մինայ անելով: Ուղղակի ում ասում եմ՝ ինձ դուր էկավ, ասում են՝ Հայաստանից են թխել, հա՛մ բեմականացումը, հա՛մ թեման նման ա :)) Բայց երգի կլիպը շատ հավեսն ա, նենց ֆլեշմոբային:

Norton
21.05.2015, 00:57

Մի հատ առավելություն էլ ունի, որ չէին գոռգռում ու բեմի վրա չէին տառապում, հանգիստ իրանց երգը երգեցին գնացին ))

Norton
21.05.2015, 01:00
Նոր բոցը էնա, որ Ռուսաստանի ներկայացուցիչը իրականում ցեղասպանության մասին էր երգում ու թևին էլ անմոռուկ կար :))

StrangeLittleGirl
21.05.2015, 01:01
Նոր բոցը էնա, որ Ռուսաստանի ներկայացուցիչը իրականում ցեղասպանության մասին էր երգում ու թևին էլ անմոռուկ կար :))
Ես էլ ասում եմ՝ ինչ մեսիջ են անընդհատ շեշտում :D

Norton
21.05.2015, 01:04
Ես էլ ասում եմ՝ ինչ մեսիջ են անընդհատ շեշտում :D

Սկզբից եղելա 1,5 Million Voices, հետո հասկացել են, որ հանգավորումը դժվար կլինի կեսը ջնջել են :))

Rammstein
21.05.2015, 01:21
Հա, բայց էդ բացատրածի ինչքա՞ն մասն ես նույն կերպ ընկալել։

Ոչ մի մասը: :)

Vaio
21.05.2015, 01:29
Rammstein, էտ ինչ խորը նեղվեցիր գրածիցս ու խանդեցիր նրա համար, որ Աթեիստը շնորհակալություն էր հայտնել գրածիս:

Ինձ էլ լիքը բաներ կա, որ դուր չի գալիս քո կամ այլ անձանց գրածներից, բայց ես վայնասուն չեմ բարձրացնում, իմաստը?

Դուրդ չի եկել գրածս, պարտադիր չի արտահայտվել, առավելևս, որ դա քեզ չի ուղղված:

Ռուֆուս
21.05.2015, 01:30
Նոր բոցը էնա, որ Ռուսաստանի ներկայացուցիչը իրականում ցեղասպանության մասին էր երգում ու թևին էլ անմոռուկ կար :))

Թևին անմոռուկ չի եղել, այ էս մարդուկն ա եղել.

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xtp1/v/t1.0-9/11248875_10153290498384061_3563884774359132209_n.jpg?oh=ca8498a17cbcdafc6ebf4850e9d6b9dc&oe=55BF1E29&__gda__=1439770860_7ba1ec5072792d919026a75a9bc728e3

StrangeLittleGirl
21.05.2015, 01:38
Անմոռուկի գույներով Չուկն ա :D

Chuk
21.05.2015, 01:41
Թևին անմոռուկ չի եղել, այ էս մարդուկն ա եղել.

https://fbcdn-sphotos-f-a.akamaihd.net/hphotos-ak-xtp1/v/t1.0-9/11248875_10153290498384061_3563884774359132209_n.jpg?oh=ca8498a17cbcdafc6ebf4850e9d6b9dc&oe=55BF1E29&__gda__=1439770860_7ba1ec5072792d919026a75a9bc728e3

Երկրպագուներս շատացել են :))

Նաիրուհի
21.05.2015, 01:43
Էսօր էն Wiwiblog-ում մեկնաբանություններն էի նայում։ Էդ ինչքան մարդ է հիացած Հայաստանի ելույթով, գրեթե բոլորի նշած լավագույն 2-3 կատարումների մեջ կար։

Եսիմ, էհ, կարո՞ղ է դինայ չանեն՝ խայտառակ լինենք :))

Chuk
21.05.2015, 01:43
Նա ինձ հիշում ա, և պահանջում :(

StrangeLittleGirl
21.05.2015, 01:45
Էսօր էն Wiwiblog-ում մեկնաբանություններն էի նայում։ Էդ ինչքան մարդ է հիացած Հայաստանի ելույթով, գրեթե բոլորի նշած լավագույն 2-3 կատարումների մեջ կար։

Եսիմ, էհ, կարո՞ղ է դինայ չանեն՝ խայտառակ լինենք :))

Եսի՞մ, ես ուր նայում եմ, կա՛մ քֆրտոց ա, կա՛մ բան չեն ասում: Սերբիայի վարկանիշն ա մի այլ կարգի բարձրացել: Թվիթերին էլ էրեկ չեմ հետևել:

Rammstein
21.05.2015, 03:21
Rammstein, էտ ինչ խորը նեղվեցիր գրածիցս ու խանդեցիր նրա համար, որ Աթեիստը շնորհակալություն էր հայտնել գրածիս:

Ինձ էլ լիքը բաներ կա, որ դուր չի գալիս քո կամ այլ անձանց գրածներից, բայց ես վայնասուն չեմ բարձրացնում, իմաստը?

Դուրդ չի եկել գրածս, պարտադիր չի արտահայտվել, առավելևս, որ դա քեզ չի ուղղված:

Ի՞նչ խոսք, մի պահ նեղվեցի, որովհետեւ կարծեցի, թե Աթեիստն էլ ա դաունի սինդրոմով մարդկանց գիժ համարում, բայց որ ինքը պարզաբանեց, սիրտս տեղն ընկավ, հասկացա, որ Աթեիստի արժեհամակարգի մասին իզուր չի, որ բարձր կարծիքի եմ:

Vaio, արի հաշտվի էն մտքի հետ, որ էստեղ բոլորս ազատ ենք քննարկել միմյանց գրածները ու բացասական կարծիքները նույնպես նորմալ են, պետք չի տենց ծանր տանել: Դու վայնասուն ես անվանում էն, ինչով ես փորձել եմ քեզ իրազեկել ինչ-որ բանում, այնինչ քո ասած բառով ավելի շատ կարելի ա բնութագրել քո վերջին գրառումը:

Ասեմ, Վայո ջան, կապ չունի` ում ա ուղղված գրածդ ու հենց էդ ա, որ կոնրետ մարդու չէր ուղղված, այլ` մարդկանց որոշակի խմբի ու էդ մարդկանց դու համատարած գիժ ես անվանում, ինչը վիրավորանք ա հենց հատկապես էդ խմբի մարդկանց դեպքում: Ես էլ էս միջավայրում եմ գտնվում ու ինձ էդ երեւույթը շատ տհաճ ա, ինչի՞ պիտի չասեմ էդ մասին: Միգուցե ակումբում դաունի սինդրոմով մարդ չկա, որ գրածիցդ վիրավորվի, բայց էդ կապ չունի, խնդիրը երեւույթն ա:

insider
22.05.2015, 00:13
Շվեյցարուհու ելույթը դուրս եկավ ... ինքն էլ ...)

StrangeLittleGirl
22.05.2015, 13:16
Շվեյցարուհու ելույթը դուրս եկավ ... ինքն էլ ...)

Բայց չի անցել, հա՞:

Վաղը ստեղ մեծ տժժիկ ա լինելու: Մի քանի հարյուր հոգով ու տարբեր ազգերի ներկայացուցիչներով հավաքվում ենք, նայենք: Սպասեք ֆոտոների:

StrangeLittleGirl
22.05.2015, 19:48
Հլը ստեղ Գարդիանն ինչ ա կանխագուշակում: (http://www.theguardian.com/news/datablog/2015/may/22/eurovision-2015-guardian-data-driven-prediction?CMP=fb_gu)

Տրիբուն
22.05.2015, 20:02
Հլը ստեղ Գարդիանն ինչ ա կանխագուշակում: (http://www.theguardian.com/news/datablog/2015/may/22/eurovision-2015-guardian-data-driven-prediction?CMP=fb_gu)

Համով-հոտով հոդված էր :D Իսկ էս քարտեզը սպանեց ...

Australia not actually in Europe. Image: @TheMediaTweets
http://static.guim.co.uk/sys-images/Guardian/Pix/pictures/2015/5/21/1432216754478/EUROPEAUSTRALIA.png

Ներսես_AM
22.05.2015, 20:19
Էդ ավստրալիայի մասնակցելը լու՞րջ ա։ :D

insider
22.05.2015, 23:19
Բայց չի անցել, հա՞:

Չէ, չանցավ: Բայց դե իմ համար անցնողներից մեկը պետք ա լիներ: Մեկ էլ Սլովենիան, թե Սլովակիան ... լավ չեմ հիշում:

Վաղը ստեղ մեծ տժժիկ ա լինելու: Մի քանի հարյուր հոգով ու տարբեր ազգերի ներկայացուցիչներով հավաքվում ենք, նայենք: Սպասեք ֆոտոների:

Մի քանի հարյու՞ր :think Դե Ձեզ բարի ժամանց: Սպասե՞նք լայֆ նորություն-քոմենթների: Չնայաց ինչ լայֆ՝ սմարթֆոն ըտենց էլ չունեցար, դեռ ... )

ivy
23.05.2015, 12:03
Կովկասյան քաղաքական խաղերը Եվրատեսիլում. շատ լավ հոդված։
Մեր Րիկն էլ կա մեջը։

Ամբողջ Եվրոպայի համար Եվրատեսիլը ընկերներով ուրախանալու ու մի լավ խմելու առիթ է, իսկ էս մի քանի երկիրը մի կերպ խցկվել է եվրոպական խրախճանքների մեջ՝ իր քաղաքական խաղերը խաղալու համար։ Թո՜ւ։

Հոդվածը (https://foreignpolicy.com/2015/05/22/the-armenian-genocide-as-power-ballad-eurovision-south-caucasus-azerbaijan/)

Keep an eye out for any suspicious clipboards :)

Rammstein
23.05.2015, 12:51
Հոդվածը (https://foreignpolicy.com/2015/05/22/the-armenian-genocide-as-power-ballad-eurovision-south-caucasus-azerbaijan/)

Էս ի՞նչ սայտ էր: Չհասկացա, պետք ա անպայման գրանցվե՞լ հոդվածը կարդալու համար: Իմ մոտ բացվում ա ու սքրոլը կորում ա (համ Opera-ով, համ Firefox-ով), չի լինում թերթել ու կարդալ:
Եզզություն: :blin

StrangeLittleGirl
23.05.2015, 12:54
Կովկասյան քաղաքական խաղերը Եվրատեսիլում. շատ լավ հոդված։
Մեր Րիկն էլ կա մեջը։

Ամբողջ Եվրոպայի համար Եվրատեսիլը ընկերներով ուրախանալու ու մի լավ խմելու առիթ է, իսկ էս մի քանի երկիրը մի կերպ խցկվել է եվրոպական խրախճանքների մեջ՝ իր քաղաքական խաղերը խաղալու համար։ Թո՜ւ։

Հոդվածը (https://foreignpolicy.com/2015/05/22/the-armenian-genocide-as-power-ballad-eurovision-south-caucasus-azerbaijan/)

Keep an eye out for any suspicious clipboards :)

Լավն էր :)) Փաստորեն, անմոռուկը ստեղ էլ ա մտել :))

Տեսնենք էսօր ինչ ա լինելու, ես ահավոր անհամբեր եմ :)) Լավ տժժալու ենք:

ivy
23.05.2015, 14:28
Էդ ավստրալիայի մասնակցելը լու՞րջ ա։ :D

Հա, բայց որ հաղթի, պիտի Եվրատեսիլը հաջորդ տարի Գերմանիայում անցկացվի. տրամաբանություն չփնտրել :))

StrangeLittleGirl
23.05.2015, 15:28
Հա, բայց որ հաղթի, պիտի Եվրատեսիլը հաջորդ տարի Գերմանիայում անցկացվի. տրամաբանություն չփնտրել :))
Լու՞րջ: Մենք էլ մի ամիս ա կայֆեր ենք բռնում, թե ինչ կլինի, եթե Ավստրալիան հաղթի ու ինչքան թանկ կնստի դա Եվրոպայի վրա :))

Շինարար
23.05.2015, 16:55
Կովկասյան քաղաքական խաղերը Եվրատեսիլում. շատ լավ հոդված։
Մեր Րիկն էլ կա մեջը։

Ամբողջ Եվրոպայի համար Եվրատեսիլը ընկերներով ուրախանալու ու մի լավ խմելու առիթ է, իսկ էս մի քանի երկիրը մի կերպ խցկվել է եվրոպական խրախճանքների մեջ՝ իր քաղաքական խաղերը խաղալու համար։ Թո՜ւ։

Հոդվածը (https://foreignpolicy.com/2015/05/22/the-armenian-genocide-as-power-ballad-eurovision-south-caucasus-azerbaijan/)

Keep an eye out for any suspicious clipboards :)
Մի այլ կարգի չեմ սիրում, երբ մարդիկ իրենց երկիրը, իրենց ունեցածը ուրիշինին հակադրում են, որպես լավի օրինակ, նույնիսկ եթե հարյուր տոկոսով ճիշտ են, տհաճ ա դառնում, օրինակ՝ մենք, մի տեսակ մենք հայերս ունենք հենց էդ հատկանիշը, ու իրոք տգեղ բան ա դա: Էստեղ Նիդեռլանդներից մի մտերիմ ունեմ, Հայաստանի, հայերի մասին ինչ բացական բան պատմում եմ, թերություն նշում եմ, ասում ա՝ վաայ, ինչ նման են մեր ազգերը, մենք էլ ենք էդպես: Էնպես որ թող չզարմացնեն իրանց Նիդեռլանդներով: Իրանց երկրի մասին էլ ինչ լավ բան լսած եմ լինում, ասում եմ, ասում ա՝ էէէ, էլ տենց չի:))

Իսկ քաղաքականացված լինելու առումով, էս տարի շատ երգեր են քաղաքականացված, էն օրը մի հատ հոդված էի կարդում, մի քիչ էլ հումորային, ասում ա՝ մինչև անգամ Բրիտանիայի երգն ա քաղաքականցված, still in love with eu :))

Ռուսների երգչուհին ա շաաատ սիրուն ու ինչ հզոր ձայն ունի:

StrangeLittleGirl
23.05.2015, 17:03
Մի այլ կարգի չեմ սիրում, երբ մարդիկ իրենց երկիրը, իրենց ունեցածը ուրիշինին հակադրում են, որպես լավի օրինակ, նույնիսկ եթե հարյուր տոկոսով ճիշտ են, տհաճ ա դառնում, օրինակ՝ մենք, մի տեսակ մենք հայերս ունենք հենց էդ հատկանիշը, ու իրոք տգեղ բան ա դա: Էստեղ Նիդելանդներից մի մտերիմ ունեմ, Հայաստանի, ահյերի մասին ինչ բացական բան պատմում եմ, թերություն նշում եմ, ասում ա՝ վաայ, ինչ նման են մեր ազգերը, մենք էլ ենք էդպես: Էնպես որ թող չզարմացնեն իրանց Նիդելանդներով:

Իսկ քաղաքկաանացված լինելու առումով, էս տարի շատ երգեր են քաղաքականացված, էն օրը մի հատ հոդված էի կարդում, մի քիչ էլ հումորային, ասում ա՝ մինչև անգամ Բրիտանիայի երգն ա քաղաքականցված, still in love with eu :))

Ռուսների երգչուհին ա շաաատ սիրուն ու ինչ հզոր ձայն ունի:
Շին, տարիներ առաջ իմ ընկերներից մեկի հետ էկանք էն եզրակացության, որ հոլանդացիներն ու հայերը մենակ մի բանով են նման. անդադար դժգոհում են իրանց երկրներից: Ուղղակի հայերն ունեն էդ դժգոհելու տեղերը, հոլանդացիները՝ չէ:

Բայց էդ պահը շատ ճիշտ ա հեղինակը նշել: Հոլանդիայի օրինակն ա բերում, բայց սաղ երկրներում էլ տենց ա. մի քանի անգամ շեշտվում ա, որ չես կարա քո երկրին ձայն տաս: Ու անկեղծ ասած, ինձ համար ահավոր զզվելի ա էս ձայնամուրոցին: Ես ասենք Հայաստանին սենց թե նենց ձայն կտայի, բայց որ էս աղիողորմ մեյլերն են ուղարկում, աղաչում-պաղատում, քվեարկելդ չի գալիս:

Քաղաքականացված լինելու պահով էլ համաձայն եմ: Հունգարիայի երգն էլ ա քաղաքական. պատերազմի դեմ ա:

Շինարար
23.05.2015, 17:12

Բյուր, անհամաձայնություն չհայտնեցի, դուրս չեկավ, որ իր երկրի հետ ա հենց հակադրում, էդքան բան: Իսկ Նիդեռլանդների առումով, իրանց Հոլանդիա ասելը դուր չի գալիս:Դ, ինձ ավելի շատ թվացել էր, թե ուղղակի ինձ գոտեպնդում ա, թե վատից վատն էլ կա:ԴԴ Հայաստանին ինքս ձայն չեմ տալու, ավելին չեմ գնալու էստեղի դիտմանը ու չեմ նայելու, որովհետև Ինգա-Անուշի նկատմամբ բացարձակ հարգանք չեմ տածում հայտնի պատճառներով: Մի կողմից ուզում եմ, որ մի անգամ Հայաստանը շահի, լիքը մորուքավոր կանայք գան Հայաստան, մի քիչ դուրս գանք էս չտես վիճակներից, որում կանք, մյուս կողմից՝ չէի ուզի, որ էդ հաղթողը Ինգա-Անուշը լինի:

StrangeLittleGirl
23.05.2015, 17:25

Շին, մարդ ա իրա երկրի փորձով ա կիսվում: Ու դա ինձ թվում ա բավական լավ կոնտրաստ ա Հայաստանի ու Հոլանդիայի, որ Հայաստանում կանոն-մանոն, երգի որակ նշանակություն չունի, կարևորը ազգային արժեքներն են, իսկ Հոլանդիայում շատ խիստ մնում են կանոններին հավատարիմ: Կախված կոնտեքստից ու արտահայտվածության աստիճանից երկուսն էլ կարան թե՛ դրական, թե՛ բացասական երանգ ունենան:
Ինչ վերաբերում ա դուր չգալուն, որ իրանց Հոլանդիա են ասում, շատ բան իրանց, էդ պրովինցիաների լեկցիաները հազար անգամ լսել եմ, որ պետության ամբողջ տարածքը չեն ընդգրկում: Դա իրանց չի փրկում նրանից, որ որոշ լեզուներով իրանց պաշտոնական անունը Հոլանդիա ա: Ու բացի դրանից եթե տենց խիստ ենք խոսում, հիմիկվա Նիդեռլանդների տարածքն իրական low lands-ն ամբողջապես չի ընդգրկում, մի մասը Բելգիա ու Լյուքսեմբուրգ ա:

Քեզնից ի՞նչ ա գնում, չես գնում դիտմանը: Գիտե՞ս ինչ կայֆ ա անցնում, ահագին ջրիկ իրադարձություն ա: Ես հեչ չեմ ուզում Հայաստանը հաղթի, որտև Ադրբեջանի նման ուշադրության կենտրոնում ա լինելու, ու ինչ զիբիլ ասես ջրի էրես ա դուրս գալու:

Շինարար
23.05.2015, 17:32

Դե չեմ պնդում, որ ճիշտ եմ անում, որ դուրըս չեկավ, որ իր երկրի հետ ա հենց համեմատում, բայց դե դուրըս չեկավ, հո զոռով չի:)) Հո հանցագործության մեջ չեմ մեղադրում, որ պաշտպանում ես: Մեր Հենոյին ես շատ եմ հարգում ու հավանում: Մի անգամ էստեղ սեմինար էր, ԲԲՍ-ն ու Ռասիա Սեգոդնյան էին հակադրում, էլի նույն ոգով, թե ինչ լավն ա ԲիԲիՍԻն, ինչ վատն ա Ռասիա Սեգոդնյան: Նույն ձև դուրըս չեկավ, չնայած ռուսական ալիքների մասով լրիվ համաձայն էի, բայց երբ իրանք իրանցով են հակադրում, ինձ մոտ տհաճության զգացողություն ա առաջանում, էդքան բան (ընդ որում կարող ա ես էլ տենց բաներ ունենամ): Իսկ Նիդեռլանդների պահով, զուտ հարգելով իմ օֆիսմեյթին, ինձ նեղություն չի սրանից հետո իր երկիրն անվանեմ նենց, ոնց իրան հաճելի ա:))

StrangeLittleGirl
23.05.2015, 17:46
Ուֆ-ուֆ, էս էլ Հայաստանի դեսպանատան պոստածը, սաղիս կոչ են անում, որ քվեարկենք, մի հատ էլ սենց երգ են պոստել: Ինչու՞ են Ցեղասպանության մասին սաղ երգերը սենց ահավոր :(

https://www.youtube.com/watch?v=zmhWak_Z0-Q

laro
23.05.2015, 22:02
11ին ա՞

CactuSoul
23.05.2015, 22:15
11ին ա՞

Հա: 22:15-ին օրագիր ա նախատեսված, երևի կհավաքվեն, կխոսան-մոսան ոնց որ միշտ, 23:00-ին էլ սկսվում ա:

laro
23.05.2015, 22:17
Իսկ ֆավորիտ ում են համարում Վրաստանին, թե Շվեդիային:

ivy
23.05.2015, 23:35
Էստոնիայի տղան ինչ նման ա Nate Ruess-ին:

laro
23.05.2015, 23:39
Իսրայելն էս ինչ ապուշություն էր: Կլկլոց էր լրիվ:

insider
23.05.2015, 23:41
Էստոնիան լավն էր, հավանեցի ։

ivy
23.05.2015, 23:46
Ինգայի ձայնը մնացածի համեմատ շատ ուժեղ է: Էն մյուս հինգը առանձնապես «երգող» չեն:

laro
23.05.2015, 23:49
Ավստրալիայից եկածի ձայնը շատ վատն էր, դողում էր երգելուց ինչ էր անում ինչ էր ասում չէր լսվում....

insider
23.05.2015, 23:49
Աչքիս էս տարվա հաղթողը Մերձբալթյան երկրներից մեկն ա լինելու ...

Ներսես_AM
23.05.2015, 23:53
Սերբիային եմ քվեարկելու :D

ivy
23.05.2015, 23:55
Սերբիային եմ քվեարկելու :D

Here I am! Finally I can say, yes, I'm diff'rent, and it's okay! :)

ivy
23.05.2015, 23:56
Նորվեգիան ինչ պուպուշն ա:

Ռուֆուս
23.05.2015, 23:57
Ավստրալիայից եկածի ձայնը շատ վատն էր, դողում էր երգելուց ինչ էր անում ինչ էր ասում չէր լսվում....

Ավստրալիան դեռ չի երգել:

laro
23.05.2015, 23:57
Հաաա Նորվեգիան Վատը չէր :)

laro
24.05.2015, 00:00
Շվեդիայի շոուն ինչ լավն ա:

ivy
24.05.2015, 00:01
Շվեդիայի մարդուկները :love

insider
24.05.2015, 00:02
Շվեդիան ա՞ ֆավորիտը ... հըմմ

laro
24.05.2015, 00:03
Բայց Շվեդիայի երգը լավը չէր, իրոք ինչի ա ֆավորիտ :))

ivy
24.05.2015, 00:04
Բայց Շվեդիայի երգը լավը չէր, իրոք ինչի ա ֆավորիտ :))

Վիզուալ էֆեկտներն էին շատ լավը ու դե տղան էլ :oy

insider
24.05.2015, 00:06
Վիզուալ էֆեկտներն էին շատ լավը ու դե տղան էլ :oy

... ցավոք երգի մրցույթ ա Այվի ջան ))

Ռուֆուս
24.05.2015, 00:11
Ուզում եմ Ավստրալիան հաղթի, սաղ մնան մանթո …Ճ

laro
24.05.2015, 00:12
Էդ ճիշտ ա որ եթե Ավստրալիան չհաղթի էլ չի մասնակցելու:

ivy
24.05.2015, 00:14
Ինձ թվում ա, Ավստրալիան կհաղթի, Եվրոպան էդպես կողջունի անսպասելի նորեկին :)

insider
24.05.2015, 00:16
Բայց Ավստրալիան որպես ի՞նչ ա մասնակցում։ Ասենք ու ինչի՞ մենակ հենց Ավստրալիան։

ivy
24.05.2015, 00:18
Ավստրիան :love

laro
24.05.2015, 00:18
Էն գյոզալ դաշնամուրը խի վառին :(

Ռուֆուս
24.05.2015, 00:21
Բայց Ավստրալիան որպես ի՞նչ ա մասնակցում։ Ասենք ու ինչի՞ մենակ հենց Ավստրալիան։

Էս տարի Եվրատեսիլի 60-ամյակն ա ու քանի որ 30 տարուց ավել Եվրատեսիլը Ավստրալիայում ցույց են տվել, դրա համար են Ավստրալիային հրավիրել որպես հատուկ հյուր:

Էս հեչ, ասում են հաջորդ տարի կարող ա Չինաստանն էլ մասնակցի :))

boooooooom
24.05.2015, 00:24
Հունաստանը Կոնչիտայի երգին էր նմանացրել(սկիզբը)։

ivy
24.05.2015, 00:26
Մոնտենեգրոն միշտ ինչ սիրուն երաժշտություն ու գործիքավորում ա ունենում:

ivy
24.05.2015, 00:29
Գերմանիայի մեր մասնակիցը վերջին պահերին հրաժարվեց մասնակցելուց. էս թուսիին վերցրեցին :(

Ռուֆուս
24.05.2015, 00:43
Էս ռումիներենը ոնց որ հարբած նապոլիտաներեն լինի :))

Աթեիստ
24.05.2015, 00:47
Ֆրանսիայի հետևի վիդեոն էլ շատ լավն էր:

Աթեիստ
24.05.2015, 00:50
Կիպրոսը մենակ ես ե՞մ հավանել:

ivy
24.05.2015, 00:51
Կիպրոսը մենակ ես ե՞մ հավանել:

Էդ երգը ոնց որ արդեն մի տեղ լսած լինեի: Նորություն չկար, կատարողն էլ տպավորվող չէր, չնայած լավ երգեց:

ivy
24.05.2015, 00:52
Հունգարուհու աչքերը :love

Աթեիստ
24.05.2015, 00:54
Հունգարուհու աչքերը :love

Բան չասի, բայց հոգնած երգ էր:

Եկավ կատաղածը :-)

ivy
24.05.2015, 00:55
Եկավ կատաղածը :-)

Ոնց որ էն իննսունականների Լինդա երգչուհին լինի:

laro
24.05.2015, 00:58
Հաջորդ երկիրն Ադրբեջանն է ու վսյո՞ :D Լավ էր

Աթեիստ
24.05.2015, 00:59
Ոնց որ էն իննսունականների Լինդա երգչուհին լինի:

Ես մինչև հիմա լսում եմ

Ռուֆուս
24.05.2015, 00:59
Էս տարվա միակ նորմալ երգը՝ Վրաստան: Չի հաղթի, բայց որ հաղթեր լավ կուրախանայի:

ivy
24.05.2015, 01:00
Էս տարվա միակ նորմալ երգը՝ Վրաստան: Չի հաղթի, բայց որ հաղթեր լավ կուրախանայի:

Դրա ինչն էր նորմալ:
Ախմախություն էր:
Բա դրա լատեքսից դիշովի շորերը:

Ռուֆուս
24.05.2015, 01:01
Դրա ինչն էր նորմալ:
Ախմախություն էր:
Բա դրա լատեքսից դիշովի շորերը:

Ինչի՞, գազազած էր, ի տարբերություն մնացած բոլորի ոչ լացում էր, ոչ նվնվում:

ivy
24.05.2015, 01:03
Ինչի՞, գազազած էր, ի տարբերություն մնացած բոլորի ոչ լացում էր, ոչ նվնվում:

Քո կարծիքով, լաչառություն անելը ավելի լա՞վ ա :))

Ռուֆուս
24.05.2015, 01:04

բայց չկար էդտեղ լաչառություն, նորմալ էլեկտրոնային/սինթփոփ երգ էր, բավականին լավ վոկալով: Որ պատահաբար լսեի, մտքովս չէր էլ անցնի, որ Եվրատեսիլի երգ ա:

Տատուին հիշեցի, շատ լավ էին լաչառություն անում:

laro
24.05.2015, 01:04
Երեխեք բայց էս Ռուսաստանն էլ ոչինչ, լավ ա երգում Պալինան:

ivy
24.05.2015, 01:05
բայց չկար էդտեղ լաչառություն, նորմալ էլեկտրոնային/սինթփոփ երգ էր, բավականին լավ վոկալով: Որ պատահաբար լսեի, մտքովս չէր էլ անցնի, որ Եվրատեսիլի երգ ա:

Վայ, լավ էլի:

Աթեիստ
24.05.2015, 01:07
Էս սաղ ֆալշ ա՞, թե՞ տենց ա գրած:

ivy
24.05.2015, 01:08
Ալբանուհին ինչ սիրուն դեկոլտե ունի :)

Ռուֆուս
24.05.2015, 01:09
Ինչ լավ ա Իտալիան ա փակում, ականջներս էլ չեն դիմանում :))

ivy
24.05.2015, 01:10
Իտալացիներն ու Կիպրոսի տղան ախպերներ ե՞ն, թե նույն ստիլիստի մոտ են գնում:

Աթեիստ
24.05.2015, 01:11
Բայց լավն են:

laro
24.05.2015, 01:12
Իտալիան էլ ոչինչ, լավն ա Իտալիան :)
Փաստորեն եզրափակիչը իմ սպասած աղբը չէր: Ոչ բոլոր երգերը լսելուց զզվեցի, էլի լավ ա:
Իտալիան դուրս եկավ բայց իրոք :)

Ռուֆուս
24.05.2015, 01:14
Բայց լավն են:

ոչինչ որ il Divo-ի, Բոչելլիի ու նմանատիպ այլոց կրկնօրինակն են, բայց գոնե մաքուր են երգում ու երգը ներվայնացնող չէ:

laro
24.05.2015, 01:16
Զզզզսվացրին Սփյուռքին ուղղված կոչերով :angry

ivy
24.05.2015, 01:19
Զզզզսվացրին Սփյուռքին ուղղված կոչերով :angry

Ես կոչերը չեմ լսել, բայց սփյուռքահայի պարտքս կատարեցի:
+20

ivy
24.05.2015, 01:20
Իմ ֆավորիտը Ավստրիան ա:

boooooooom
24.05.2015, 01:21
Իմ ձայնը տալիս եմ Էստոնիային, բայց sms չեմ ուղղարկի, որովհետև 280 դրամս ափսոսա։

laro
24.05.2015, 01:22
Ես կոչերը չեմ լսել, բայց սփյուռքահայի պարտքս կատարեցի:
+20
Ասենք հասկացանք, բայց էնքան ասեցին հոգնացրին :(

laro
24.05.2015, 01:23
Իմ ձայնը տալիս եմ Էստոնիային, բայց sms չեմ ուղղարկի, որովհետև 280 դրամս ափսոսա։
Հա ես էլ եմ ափսոսում քվեարկեմ :))

Արևհատիկ
24.05.2015, 01:26
Իմ ձայնը տալիս եմ Էստոնիային, բայց sms չեմ ուղղարկի, որովհետև 280 դրամս ափսոսա։
Ես էլ էս նույն ձևով ձայնս տալիս եմ Իտալիային :))

Անցած տարվա ժյուրիի քվեարկությունը դաս էր, որ էլ ոչ մեկի օգտին չքվեարկեմ:

Ներսես_AM
24.05.2015, 01:47
լուրջ հայաստանում 280 դրա՞մ ա :o ստեղ դրամով 100 դրամ ա գալիս։

Ruby Rue
24.05.2015, 01:54
Սկզբում Ջոն Սնոուին էի նմանացնում, բայց դե ավելի շատ շինիգամի ա: :))

http://i.imgur.com/1fjtksT.jpg?1

laro
24.05.2015, 01:58
Ինձ թվում ա վերջից առաջին տեղն ենք բռնելու :))

Ներսես_AM
24.05.2015, 01:59
թվիթթերը կարդու՞մ եք հայերի մասին ինչ բոցեր կան :D Լիքը մարդ Game of Thrones ին ա նմանացնում :D

David Morgan ‏@thisisdavid 2h2 hours ago
If the right symbols match on the floor a portal to hell opens and we have to hear our entry again. #ARM #Eurovision

Wayne Goss ‏@gossmakeupartis 2h2 hours ago
#arm it's the 7th circle of hell

RedScharlach ‏@redfacts 2h2 hours ago
I fear Armenia's elf kingdom are on a much lower budget than Rivendell. #Eurovision #ARM

Miss L ‏@ProResting 2h2 hours ago
If they ended this by reenacting the Red Wedding, I'd vote for them forever... #Eurovision2015 #ARM

Jim Sheridan ‏@Jim_Sheridan 2h2 hours ago
LORD OF THE RINGS! Just waiting on Gandalf to come out on stage and shout "YOU SHALL NOT WIN" #Eurovision2015 #Arm

Seamus Dever ‏@seamusdever 2h2 hours ago
Think we're seeing the birth of a new genre called Diaspora Rock. #ARM

cassie ‏@ruthlesslwt 2h2 hours ago
at first I thought they were gonna perform a satanic ritual they dressed perfectly for that #ARM

Benjamin Cook ‏@benjamin_cook 2h2 hours ago
A song cut from Wicked, as performed by the extras from Game of Thrones. #Arm #Eurovision2015

BBC Eurovision ‏@bbceurovision 2h2 hours ago
Nobody mention Red Weddings. #arm #eurovision

https://pbs.twimg.com/media/CFtwm0xW0AA1a1K.jpg

insider
24.05.2015, 02:07
Որ անկեղծ լինեմ, հնչած համարյա բոլոր կատարումներն ավելի լավն էին, քան Հայաստանինը ...

Ռուֆուս
24.05.2015, 02:07
Մենակ թե ռուսներն էլի չհաղթեն...

laro
24.05.2015, 02:08
Ժող բայց մեր բալերը խնդալու են :))

Շինարար
24.05.2015, 02:10
Մենակ թե ռուսներն էլի չհաղթեն...

Բայց խի՞, շատ սիրուն աղջիկ ա, ու իրոք երգել կարողանում ա, էսօր չեմ տեսել, բայց էրեկվա վիդեոն նայել եմ:

Chuk
24.05.2015, 02:12

Ո՞նց խի, մենք ռսներից զզվմ ենք :))

Դզում ա, որ հայերը միավորներ չեն վաստակում :oy

Ես չեմ զզվում:oy

Chuk
24.05.2015, 02:13
Ես չեմ զզվում:oy

Ես էլ Շին ջան :)

laro
24.05.2015, 02:16
Ասըմ ա 8 միավովվվր ՄՈՆՏԵՆԵԳՐԻՈՈ :D
Ասենք խի՞ :))

Chuk
24.05.2015, 02:18
Սատանեն ասում ա Հ1-ը միացնեմ, տեսնեմ մերոնք ո՞նց են լացում: Ավելի ուժե՞ղ, քան Եղեռնի թեմայով, թե՞ ամեն դեպքում ավելի զուսպ :think

Աթեիստ
24.05.2015, 02:18
Ասըմ ա 8 միավովվվր ՄՈՆՏԵՆԵԳՐԻՈՈ :D
Ասենք խի՞ :))

Ընդ որում, ոչ թե «ութ միավոր», այլ «ութԸ միավոր»։

Ռուֆուս
24.05.2015, 02:34
Ամեն ինչ տեղն ա ընկնում, բուահահահա :D

laro
24.05.2015, 02:36
Ժող բայց Պալինան լավիկն ա :)

Chuk
24.05.2015, 02:41
Ֆսյո, սրանից հետո ես էլ եմ զզվմ ռսներից... տեսաք մեզ ո՞նց քցին սվոլիչները :))

laro
24.05.2015, 02:45
Դաաա՜ Շվեդիան կրեց:

insider
24.05.2015, 02:47
Տենաս գոնե հիմա կհասկանան, որ էս մրցույթը մենակ քվեարկելով, բռթելով չի, պետքա նաև լավ երգ ու էդ երգը նորմալ կատարող

Ներսես_AM
24.05.2015, 02:48
միայն ինձ թվա՞ց որ Իսլանդիայի հաղորդավարը մի քիչ տարօրինակ էր։ Կոնքը երկու թևերի հաստության ա։
http://i.imgur.com/lZ8lbXl.png

Chuk
24.05.2015, 02:49
Տենաս գոնե հիմա կհասկանան, որ էս մրցույթը մենակ քվեարկելով, բռթելով չի, պետքա նաև լավ երգ ու էդ երգը նորմալ կատարող

Ինձ ավելի շատ հետաքրքրում ա, տեսնես էս լավ ցույց տվող օրինակի վրա կհասկանան, որ լացելով չես գրավում մարդկանց քո կողմ, որ ժամանակն ա ճակատդ բացելու, ոչ թե անընդհատ ողբալու, որ չի կարելի ցեղասպանությունը քո արտաքին քաղաքականության հիմնաքար սարքել, որ աշխարհը քո ու քո ողբի շուրջը չի պտտվում:

Chuk
24.05.2015, 02:50
միայն ինձ թվա՞ց որ Իսլանդիայի հաղորդավարը մի քիչ տարօրինակ էր։ Կոնքը երկու թևերի հաստության ա։
http://i.imgur.com/lZ8lbXl.png

Քեզ թվաց, Ներս, որտև շորը երկու կողմից սև լայն եզր ունի ;)

laro
24.05.2015, 02:50
Տենաս գոնե հիմա կհասկանան, որ էս մրցույթը մենակ քվեարկելով, բռթելով չի, պետքա նաև լավ երգ ու էդ երգը նորմալ կատարող
Իհարկե ոչ. մենք մեր երկրի պատիվը բարձր պահեցինք, փայլուն ելույթ ունենաք ու զբաղեցրին պատվավոոոոր 18-րդ տեղը :)) Սաղ քաղաքականություն ա մենք ինչ մեղք ունենք :))
Ապրի Վրաստանը ես սրա հույսը չունեի :))

Ռուֆուս
24.05.2015, 02:51
Ինչ ժյուրի են մտցրել, քվեարկությունը ահագին դզվել ա:

Chuk
24.05.2015, 02:53
Քեզ թվաց, Ներս, որտև շորը երկու կողմից սև լայն եզր ունի ;)

http://i.imgur.com/4uKhWFJ.jpg

Ներսես_AM
24.05.2015, 02:53
Քեզ թվաց, Ներս, որտև շորը երկու կողմից սև լայն եզր ունի ;)

ահահահա, հա էլի, էկրանի պայծառությունը բարձրացրեցի նոր երևաց :D բայց նայելուց վերջն էր :D

ivy
24.05.2015, 02:53
Իհարկե ոչ. մենք մեր երկրի պատիվը բարձր պահեցինք, փայլուն ելույթ ունենաք ու զբաղեցրին պատվավոոոոր 18-րդ տեղը :)) Սաղ քաղաքականություն ա մենք ինչ մեղք ունենք :))
Ապրի Վրաստանը ես սրա հույսը չունեի :))

16-րդ :beee

Ռուֆուս
24.05.2015, 02:53
Քեզ թվաց, Ներս, որտև շորը երկու կողմից սև լայն եզր ունի ;)

սև՞, ես էդտեղ սպիտակ ու ոսկեգույն եմ տեսնում :))

ivy
24.05.2015, 02:53
ահահահա, հա էլի, էկրանի պայծառությունը բարձրացրեցի նոր երևաց :D բայց նայելուց վերջն էր :D

Ես էլ վատացա մի պահ, հետո հասկացա :))

Ռուֆուս
24.05.2015, 02:54
Մեկ էլ ասեք, որ Շվեդիայի երգը էս երգին ա նման.

https://www.youtube.com/watch?v=GtfZbj4J71A

Chuk
24.05.2015, 02:54
սև՞, ես էդտեղ սպիտակ ու ոսկեգույն եմ տեսնում :))

Լու՞րջ: Ես էլ եմ տենց տեսնում, բայց վախեցա ասեմ, ինձ գժի տեղ դնեն :oy

ivy
24.05.2015, 02:57
սև՞, ես էդտեղ սպիտակ ու ոսկեգույն եմ տեսնում :))

Լու՞րջ: Ես էլ եմ տենց տեսնում, բայց վախեցա ասեմ, ինձ գժի տեղ դնեն :oy

Սկսվեց էլի էս շորի ու գույների թեման :D

laro
24.05.2015, 02:58
16-րդ :beee
Խնդալու ա չէ՞ :))
Մեկ ա Մոնտենեգրիոոո :)) Այ էդ իրոք խնդալու էր իմ համար :))

Rammstein
24.05.2015, 02:58
Ավետբարսեղյանը մորթեց իրա էշ-էշ դուրս տալով…

ivy
24.05.2015, 02:59
Բայց ինչ լավ էր, որ Շվեդիան հաղթեց. պայծառ երգ ա, տղան էլ ա պայծառ :)
Էդ ա պետք մարդկանց, ու էդ շատ կայֆ ա:

Chuk
24.05.2015, 03:01
Գնամ Շվեդիայի ու Ռուսաստանի երգերը գտնեմ, լսեմ :))

laro
24.05.2015, 03:02
Այսքանով ավարտում եմ իմ էսօրվա ելույթը գնացի սիրելի բարեկամներ, ահագին դրական էմոցիաներ ստացա, լավ խնդացի գնում եմ արդեն :)) Բարի գիշեր :)

ivy
24.05.2015, 03:04
Այսքանով ավարտում եմ իմ էսօրվա ելույթը գնացի սիրելի բարեկամներ, ահագին դրական էմոցիաներ ստացա, լավ խնդացի գնում եմ արդեն :)) Բարի գիշեր :)

Հա, հավես էր միասին նայելն ու քննարկելը, ես էլ լիքը դրական էմոցիաներ ստացա :)

Աթեիստ
24.05.2015, 03:06
Գնամ Շվեդիայի ու Ռուսաստանի երգերը գտնեմ, լսեմ :))

Շվեդիան նայել ա պետք, ոչ թե լսել։ Շատ սիրուն էր։

Ներսես_AM
24.05.2015, 03:06
Էս միավորները ասելու կեսից միացրի Հ1, սիրտս խառնեց, երկու սաղ աշխարհից մանթո արարած չգիտեն ինչ խոսան պրծնի թողնեն գնան։ :[

Ռուֆուս
24.05.2015, 03:07
Էս միավորները ասելու կեսից միացրի Հ1, սիրտս խառնեց, երկու սաղ աշխարհից մանթո արարած չգիտեն ինչ խոսան պրծնի թողնեն գնան։ :[

Ու մանթոյից Ռուսաստան են բալետ անում, ասենք խի՞

Ներսես_AM
24.05.2015, 03:08
Միավորները ե՞րբ են դնում սայթում որ տեսնենք ժյուրին ու հեռուստադիտողները ոնց են քվեարկել։

Տրիբուն
24.05.2015, 03:17
Դաժե սփյուռքն ա ցեղասպանության թեմայից դավադիտ եղել։

Մնացածն էլ քարտեզից վախեցան։ Մտածեցին «պահանջում ենք»-ը իրանց էլ ա վերաբերվում։

Տրիբուն
24.05.2015, 03:19
Ասում եմ, կարո՞ղ ա «բեյբի»-ն պիտի չհանեին։ Բալքիմ մի երկու ձեն դրա խաթեր ավել գար։

Ռուֆուս
24.05.2015, 03:20
Ժամանակ ունենամ, Telegraph-ի բոցերը կարդամ (http://www.telegraph.co.uk/culture/tvandradio/eurovision/11620336/Eurovision-2015-live.html)

Ասում ա.

20:44 Armenia
Well, that was the UK's chance. And now we move swiftly on to Armenia. This song could have been a real contender, but they’ve struggled to nail the vocals live in the rehearsals and the semis.
Interesting staging here: a cross between a Kate Bush tribute act and a medieval druid solstice freak-out. And yes there are six of them on that stage. Apparently they roped in every druid in Armenia who could sing.
Or is this, in fact, the Council of Elron?

Rammstein
24.05.2015, 03:21
Իմ համար ոչ Շվեդիայի երգն էր եսիմինչ, ոչ էլ առավել եւս ռուսաստանինը։ Անկեղծ զարմանալի էր, թե ռուսական երգում մարդիկ ինչ են գտել։ Շվեդիայի լուսային էֆեկտների մասն էր լավը ու կարծում եմ առանց դրա կարող ա հնգյակում էլ չլինեին։

Ինչ ժյուրի են մտցրել, քվեարկությունը ահագին դզվել ա:

Ես լրիվ հակառակը կասեի։ 2006-ից սկսած ինչ նայել եմ, սկզբի տարիների հաղթանակները ավելի տրամաբանական եմ համարում, քան էս վերջինները։

Ներսես_AM
24.05.2015, 03:21
Էս տարվա Եվրոտեսիլի մեր մասնակցության ամբողջ գաղափարախոսությունը մեկ թվիթով։ Բարի գիշեր‎։

vahan ‏@vahanz 49m49 minutes ago
#Eurovision #arm has a greate song...but you don't recognize armenian genocide and don't give us any points #armenia

Տրիբուն
24.05.2015, 03:27
Շվեդիան արդար հաղթեց, չնայած ես Վրաստան էի ուզում։

Եվրոպոսներին ինչպես միշտ հալալ ա ամեն ձև - քիչ էր մնում ալամ Եվրոպային իրա բոլոր նախագահ, վարչապետ, պառլամենտներով ուղարկեին գրողի ծոցը ու Ռուսաստանին հաղթացնեին։ Ինձ եվրոպական պրոտեստ քվեարկությունը միշտ դզել ա, ու էս անգամ էլ կդզեր։

Տրիբուն
24.05.2015, 03:37
Արա, բայց ախր մեր երգը շատ տուֆտա երգ էր, էլի, հորս արև։

Ներսես_AM
24.05.2015, 03:39
Ժող Մոնտենեգրոյում լրջով տենց լիքը հայ կա՞‎։ Ամեն տարի ըտեղից միավորներ լինում ա նույնիսկ 12ներ են եղել եթե չեմ սխալվում։

Տրիբուն
24.05.2015, 03:45
Ժող Մոնտենեգրոյում լրջով տենց լիքը հայ կա՞‎։ Ամեն տարի ըտեղից միավորներ լինում ա նույնիսկ 12ներ են եղել եթե չեմ սխալվում։

Ապեր, մի շաբաթ առաջ էի Մոնտենեգրոյում։ Մի հատ հայ չեմ տեսել։ Ահագին էկզոտիկ կենդանի էի։ Հուլիս-Օգոստոսին տուրիստներ են լինում Հայաստանից, բայց նենց չի էլի, որ քանակով աչքի են ընկնում։

Բայց լիքը ալբանացի կա, ու կարող ա մոնտենեգրները Ալբանիան ու Արմենիան էս տաս տարի ա խառնում են։ Մի բան, որը չի բացառվում, ու ասենք իմ հետ շատ ա պատահել։

erexa
24.05.2015, 03:48
Զզզզսվացրին Սփյուռքին ուղղված կոչերով :angry

Ես էս 2 տարի ա, Հայաստանի օգտին չեմ քվեարկում: :hands

Ներսես_AM
24.05.2015, 03:58
Ապեր, մի շաբաթ առաջ էի Մոնտենեգրոյում։ Մի հատ հայ չեմ տեսել։ Ահագին էկզոտիկ կենդանի էի։ Հուլիս-Օգոստոսին տուրիստներ են լինում Հայաստանից, բայց նենց չի էլի, որ քանակով աչքի են ընկնում։

Բայց լիքը ալբանացի կա, ու կարող ա մոնտենեգրները Ալբանիան ու Արմենիան էս տաս տարի ա խառնում են։ Մի բան, որը չի բացառվում, ու ասենք իմ հետ շատ ա պատահել։

Դե ես էլ եմ զարմանում, որովհետև կյանքում չեմ լսել որ Մոնտենեգրոյում ապրող հայերի մասին լսած լինեմ։
Իսկ Ալբանիայի հետ խառնելը մի քիչ կասկածելի ա։ Խառնում են հիմնականում անգլիախոս երկրներում որովհետև անգլերեն Ալբենիա են ասում, որ Արմենիային մոտ ա։ Բայց սրանցը սլավոնական լեզու ա պիտի որ նորմալ Ալբանիա ասեն։

Ներսես_AM
24.05.2015, 03:59
Զզզզսվացրին Սփյուռքին ուղղված կոչերով :angry

Ամենաբոցը գիտե՞ս որն ա։ Որ սփյուռքի երևի մի կես տոկոսն ա Հ1–ով նայում։ Բոլորն էլ իրենց տեղական ալիքներով են նայում։

laro
24.05.2015, 04:06
Ամենաբոցը գիտե՞ս որն ա։ Որ սփյուռքի երևի մի կես տոկոսն ա Հ1–ով նայում։ Բոլորն էլ իրենց տեղական ալիքներով են նայում։
Իրանք նաև կոչ են անում, որ մենք՝ նայողներս մեր ընկերների վզին փաթաթենք քվեարկելու իրենց «պարտքը»:
Մեկը ես եթե ինձ էդքան ասեին և կնեռվայինանայի ու չէի քվեարկի:

Տրիբուն
24.05.2015, 04:12
Դե ես էլ եմ զարմանում, որովհետև կյանքում չեմ լսել որ Մոնտենեգրոյում ապրող հայերի մասին լսած լինեմ։
Իսկ Ալբանիայի հետ խառնելը մի քիչ կասկածելի ա։ Խառնում են հիմնականում անգլիախոս երկրներում որովհետև անգլերեն Ալբենիա են ասում, որ Արմենիային մոտ ա։ Բայց սրանցը սլավոնական լեզու ա պիտի որ նորմալ Ալբանիա ասեն։

Ապեր խառնում են։ Մենք էլ իրանց ենք խառնում, չասեմ ինչի հետ ։) Սերբերեն երկրի անունը Ցռնա Գոռա ա։

Կատակը մի կողմ, շատ հավես ժողովուրդ են։ Ու շատ պուպուշ երկիր ա։

Լեո
24.05.2015, 08:40
էս վերջին տե՞ղը չենք զբաղեցրել :o (համերգը չեմ նայել):

Փաստորեն Հ1-ը նույնիսկ իր սիրած արտահայտությունը չի կարողանա անել. «Տարածաշրջանային առաջատար» :))

GriFFin
24.05.2015, 11:01
Էն պահը, որ Հայաստանը մասնակցեց, իսկ Թուրքիան ֆինանսական խնդիրների պատճառով` ոչ: Վիվա Իտալիա::love

Տրիբուն
24.05.2015, 11:22
Դե ես էլ եմ զարմանում, որովհետև կյանքում չեմ լսել որ Մոնտենեգրոյում ապրող հայերի մասին լսած լինեմ։
Իսկ Ալբանիայի հետ խառնելը մի քիչ կասկածելի ա։ Խառնում են հիմնականում անգլիախոս երկրներում որովհետև անգլերեն Ալբենիա են ասում, որ Արմենիային մոտ ա։ Բայց սրանցը սլավոնական լեզու ա պիտի որ նորմալ Ալբանիա ասեն։

Հենց նոր մի հատ մոնտենեգրացու հարցրի ես որտեղից կլինեմ, ասեց Ալբանիա, ձայնս էլ ձեզ եմ տվել։ Ասեցի, չէ, Արմենիա։ Ասեց, սակայն ինչ տարբերություն։ ։) Ասեցի, մեկը ձեր կողքն ա, մյուսը՝ հեռու։ Ասեց, ախպեր դու Տիգրան Մեծին չես ճանաչում։ Գետինը մտա։

StrangeLittleGirl
24.05.2015, 11:58
Էս Մոնտենեգրոյի հարցը շատ մութ ա: Ինչքան գիտեմ, ժյուրիի միջև ա պայմանավորվածությունը, որ իրանք բարձր միավորներ մեզ տան, մենք՝ իրանց: Որտև որ նայում ես, ամեն տարի տուֆտա երգ են ուղարկում, ու Հայաստանն ու Մոնտենեգրոն հանկարծ իրար շատ բարձր միավորներ են տալիս:

Իսկ Շվեդիայի երգի հաղթանակի վրա զարմանում եմ, որ զարմանում եք: Ու հաստատ մենակ շոուն չի, երգն էլ ա: Էրեկ որ երգը լսցինք, սաղս միաձայն ասեցինք՝ սա մեր ճաշակով երգ չի, բայց չոտկի հիթ ա, հաստատ կհաղթի: Տենց էլ էղավ:

Մեկ էլ մի հատ դանիացի խելառ ընկեր ունեմ, Վիեննայում էր: Ինքն առաջին հնգյակը ճիշտ հերթականությամբ կանխագուշակել էր :))

StrangeLittleGirl
24.05.2015, 22:53
Հիմա էլ շուխուռ են դրել, թե քվեարկությամբ Իտալիան ա հաղթել, հլը էդ ժյուրիին տեսեք է ինչ խաղեր տվել, Շվեդիային հաղթացրել:
Ասենք, կարա՞ք բացատրեք, թե ժյուրիի ինչին էր պետք, որ Շվեդիան հաղթի, ու ոնց են կազմակերպել, որ քառասուն երկրների ժյուրին կարանա տենց անի :))

Mephistopheles
24.05.2015, 23:25
Հիմա էլ շուխուռ են դրել, թե քվեարկությամբ Իտալիան ա հաղթել, հլը էդ ժյուրիին տեսեք է ինչ խաղեր տվել, Շվեդիային հաղթացրել:
Ասենք, կարա՞ք բացատրեք, թե ժյուրիի ինչին էր պետք, որ Շվեդիան հաղթի, ու ոնց են կազմակերպել, որ քառասուն երկրների ժյուրին կարանա տենց անի :))

Մասոններն ու հրեաներն են անում… գեյ հրեա մասոնները… էդքամ հարիֆ ե՞ս…

Rammstein
25.05.2015, 02:29
Հիմա էլ շուխուռ են դրել, թե քվեարկությամբ Իտալիան ա հաղթել, հլը էդ ժյուրիին տեսեք է ինչ խաղեր տվել, Շվեդիային հաղթացրել:
Ասենք, կարա՞ք բացատրեք, թե ժյուրիի ինչին էր պետք, որ Շվեդիան հաղթի, ու ոնց են կազմակերպել, որ քառասուն երկրների ժյուրին կարանա տենց անի :))

Չգիտեմ` ժյուրին էս անգամ ինչ ա արել, ինչ չի արել, բայց էս մրցույթում իմ համոզմամբ ժյուրին մենակ խանգարում ա:

Առանց ժյուրիի շատ ավելի լավ էր ու ճիշտ, ինչ արդյունք էլ լիներ, պարզ էր, որ ժողովրդի որոշումն ա: Իսկ սենց, փաստորեն ինչ-որ 4-5 հոգի իրանց սեփական ճաշակով կարան կես ժողովրդի չափ որոշում կայացնեն: Ու տրամաբանություն էլ չկա էս ձեւի մեջ: Եթե կազմակերպիչները համարում են, որ ժյուրին ճիշտ որոշումներ ա կայացնում, էլ ինչի՞ SMS քվեարկություն անել, թող 100%-ով ժյուրին որոշի: Իսկ եթե ուզում են մարդկանց կարծիքը հաշվի առնեն, թող էդ կարծիքը ժյուրիներով չհարամեն:

Ու ի վերջո, մարդիկ միշտ ասելու են, որ ժողովուրդը սենց քվեարկեց, իսկ ժյուրին եսիմինչեր արեց: Ոչ մեկ երբեք չի ասի, որ ժյուրին ճիշտ բան որոշեց, իսկ մարդիկ կեղտոտ ձեւի քվեարկեցին:

StrangeLittleGirl
25.05.2015, 15:01

Ռամշ, երբ ժյուրի չկար, Հայաստանի երգերն ինչքան էլ տուֆտա լինեին, միշտ տասնյակում էին: Հլը հիշեք կազմակերպված քվեարկությունները, սփյուռքին խոդի գցելը: Իսկ սենց գոնե ժողովրդի կոնկրետ վերաբերմունքը կոնկրետ երկրի նկատմամբ մի քիչ նեյտրալիզացվում ա: Իհարկե, կապ ունի նաև էդ ժյուրին որ երկրում ա նստած: Հայաստանի նման երկրներում ժյուրին զզվում ա Կոնչիտայից, իսկ ասենք պրոֆեսիոնալ մարդիկ են նստած:

Rammstein
25.05.2015, 16:14

Հայաստանը տասնյակում էր, միգուցե, բայց, ամեն ինչ հավասարակշռված էր ու ոնց արդեն ասեցի, էդ թվերի հաղթանակներն իմ համար ավելի տրամաբանական էին, քան հիմիկվանները: Ամեն դեպքում ոչ մի հաղթանակում ես չեմ նկատել որեւէ ժողովրդի կոնկրետ վերաբերմունք կոնկրետ երկրի նկատմամբ:

Իսկ էդ պրոֆեսիոնալ մարդիկ ի՞նչ չափանիշներով են երգերը գնահատում: Արդյո՞ք սեփական ճաշակով չեն առաջնորդվում:

Մեր ժյուրին Կոնչիտայից ա զզվում ու միավոր չի տալիս. հա, հնարավոր ա, շատ հավանական ա, բայց փաստ չունենք ոչ մեկս, որ դա ոչ թե երգը չհավանելուց ա, այլ Կոնչիտայից զզվելուց: Նույն ձեւով փաստ չունենք, որ օրինակի համար Հայաստանի երգին ցածր միավոր տվող ժյուրին զուտ երգն ա գնահատել ու հաշվի չի առել, թե որ երկրինն ա: Մարդկանց մի մասը կասի, որ ժյուրին պրոֆեսիոնալ ա ու ապուշ երգ էր, դրա համար են ցածր գնահատել, մյուս մասն էլ կասի, որ կողմնապահություն են արել: Բայց փաստն էն ա, որ երկու պնդումներն էլ անհիմն կլինեն:

Ժյուրի մտցնելով ուզում են ցույց տան, որ լուրջ են մոտենում, իբր ուզում են պրոֆեսիոնալիզմ մտցնեն: Բայց որ օրինակ մեր կամ ադրբեջանի ժյուրիներից կողմնապահությունը թափվում ա, արդեն համարում եմ, որ պետք ա ռադ անել էդ երեւույթը էս մրցույթից:

StrangeLittleGirl
25.05.2015, 16:28

Ռամշ, բայց խոշոր հաշվով ժյուրիի ու ժողովրդի քվեարկությունն էդքան էլ չի տարբերվում: Ասենք, նենց չի էլի, որ Շվեդիային ժողովուրդը հեչ ձայն չէր տվել, ինչ արել, ժյուրին ա արել: Նկատի ունեմ՝ հավաքական արդյունքը: Թե չէ եթե պետություն առ պետություն նայես, թե՛ ժողովուրդը, թե՛ ժյուրին ինչ-որ տեսակի կողմնապահություն անում ա: Ու հատկապես երբ Հայաստանի նման կոռումպացված երկրներ են մասնակցում, արևմտաեվրոպական երկրներում քվեարկությունը կանտրոլ անելը դժավարանում ա: Հիշենք, թե ոնց էին Սիրուշոյի վախտով հեռախոսներ բաժանում: Ինչ խոսք, դրա դեմը կարելի ա առնել, ոնց որ, օրինակ, Դանիան ա անում. մի ձայնից ավել իրավունք չունես տալու:

Անկեղծ ասած, ժյուրի մտնելուց առաջ էլ, հետո էլ միշտ էլ հաղթող երգն ինձ համար տրամաբանական ա էղել: Բայց ժյուրի մտնելուց հետո Բալկանների մաֆիան ա լրիվ սկել, Հայաստանն էլ տասնյակներում չի ֆռֆռում, ու գոնե առաջին տասնյակը կամ հնգյակը ավելի տրամաբանական տեսք են ստանում:

Ամեն երկրում ժյուրին մի չափանիշով ա առաջնորդվում, էդ պարզ ա: Ու ամեն երկրում էլ ակնհայտ կողմնապահություն կա: Բայց ամեն դեպքում. սա առաջին տարին ա, որ ժյուրիի ու ժողովրդի քվեարկության արդյունքներում հաղթում են տարբեր երգեր: Սենց բան դեռ չէր եղել, դրա համար ա շուխուռը մեծ:

Չգիտեմ, ինձ ահավոր չի դզում, որ էս մրցույթը մեզ նման երկրները կռվի դաշտ են սարքել:

Chuk
25.05.2015, 16:32
Ես էլ եմ կարծում, որ կա՛մ պետք ա ամբողջովին ժյուրիի վրա մնա, կա՛մ ամբողջովին հանրային քվեարկության:

Թե չէ սենց տպավորություն ա, որ ուզում են ժյուրիով լուրջ աստառ հաղորդել, բայց ժողովրդի քվեարկությունն էլ թողնում են, որ մարդիկ իրանց ձևական լավ զգան + մի քիչ էլ ավել ֆինանսական հոսք լինի:

Աթեիստ
25.05.2015, 18:04

Էս բոլդ արածսի հետ հեչ համաձայն չեմ, որտև կոնկրետ Կոնչիտայի դեպքում ակնհայտ երևաց տարբերությունը։ ժողովրդի քվերակությամբ 2-րդ տեղում Կոնչիտան էր (Եվրատեսիլի կայքում սաղ տվյալները կային)։

StrangeLittleGirl
25.05.2015, 18:19

Արտ, առանձին-առանձին երկրները նկատի չունեմ, այլ վերջնական արդյունքը: Թե չէ առանձին-առանձին շատ երկրներում կարան շատ տարբեր բաներ լինեն: Բայց հավեսը հենց էդ ա, որ չնայած տարբեր տեղերում տարբեր սուբյեկտիվ գործոններ են աշխատում, վերջնական արդյունքը մեկ ա միջինանում ա, ու ժյուրիի ու ժողովրդի արդյունքները չեն տարբերվում: Իտալիայի պահով էս տարի տենց շուխուռ ա, որտև առաջին անգամ ա, որ սենց տարբերություն ա տալիս:

Տրիբուն
25.05.2015, 19:28
Ես էլ եմ կարծում, որ կա՛մ պետք ա ամբողջովին ժյուրիի վրա մնա, կա՛մ ամբողջովին հանրային քվեարկության:

Թե չէ սենց տպավորություն ա, որ ուզում են ժյուրիով լուրջ աստառ հաղորդել, բայց ժողովրդի քվեարկությունն էլ թողնում են, որ մարդիկ իրանց ձևական լավ զգան + մի քիչ էլ ավել ֆինանսական հոսք լինի:

Ես էլ ե, համաձայն, որ պիտի մենակ հանրային քվերակություն լինի: Էս եվրոտեսիլը շոույա, ու շոույի ամենակայֆ մասը հենց քվերակությունն ու աչոկներն են: Ինչքան էլ ժյուրի մտցնեն, ինքը պրոֆեսիոնալ երգի մրցույթ չի դառնա, ոչ էլ երգերը դրանից կդառնան արտակարգ որակի: Բայց էտ ժյուրիի առկայությունը շոույի սաղ կայֆը փչացնում ա:

Rammstein
26.05.2015, 03:38
http://www.azatutyun.am/content/article/27035984.html

Սկսեցին մեծ-մեծ, իրանց սաղից բարձր դասելով խոսալը:

Էս հատվածը մեջբերեմ.

Ռոք երգիչ Գոռ Սուջյանը ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլում», սակայն ասում է՝ մրցույթի թափանցիկությանը չի հավատում և այլևս չի հետևելու: Եվ առհասարակ, երգչի խոսքով, տարբերություն չկա՝ Հայաստանը 11-րդ տեղո՞ւմ է, թե՞ 18-րդ:

Տարօրինակ չհամարելով այսօրինակ միջադեպերը՝ երաժշտագետ Գիսանե Պալյանը վստահ չէ՝ արդյո՞ք նախկինում «Եվրատեսիլ» երգի մրցույթի արդյունքները խիստ թափանցիկ էին:

Երգչուհի Շուշան Պետրոսյանը Եվրատեսիլին լուրջ չի վերաբերվում, բայց պնդում է՝ Face the Shadow երգով Հայաստանը ներկայացնող Geneology խումբը ներկայացել է ըստ արժանվույն:

Այո, Հայաստանը վերջն ա, մյուսները ճիճուներ են, ոչ երաժշտությունից են բան հասկանում, ոչ էլ արդար մրցույթ են կարում կազմակերպեն: :D

Rammstein
26.05.2015, 04:03
Ռամշ, բայց խոշոր հաշվով ժյուրիի ու ժողովրդի քվեարկությունն էդքան էլ չի տարբերվում: Ասենք, նենց չի էլի, որ Շվեդիային ժողովուրդը հեչ ձայն չէր տվել, ինչ արել, ժյուրին ա արել: Նկատի ունեմ՝ հավաքական արդյունքը: Թե չէ եթե պետություն առ պետություն նայես, թե՛ ժողովուրդը, թե՛ ժյուրին ինչ-որ տեսակի կողմնապահություն անում ա: Ու հատկապես երբ Հայաստանի նման կոռումպացված երկրներ են մասնակցում, արևմտաեվրոպական երկրներում քվեարկությունը կանտրոլ անելը դժավարանում ա: Հիշենք, թե ոնց էին Սիրուշոյի վախտով հեռախոսներ բաժանում: Ինչ խոսք, դրա դեմը կարելի ա առնել, ոնց որ, օրինակ, Դանիան ա անում. մի ձայնից ավել իրավունք չունես տալու:

Սիրուշոյի վախտվա հեռախոսներ բաժանելու մասին լավ տեղեկացված չեմ, բայց եթե տենց բան ա եղել, դա ապացուցում ա, որ ինչքան էլ մեջտեղից ճղվեն, կեղծիքով չեն հաղթի:
Ասեմ ավելին, եթե ինչ-որ մեկը էնքան լծակներ ունի, որ կազմակերպում ա, որ Հայաստանից դուրս մարդկանց հեռախոսներ բաժանեն, գուցե իրա համար մի քանի հոգանոց ժյուրիի որոշման վրա ինչ-որ ձեւերով ազդելը ավելի հեշտ լինի, քան մի քանի հազար հոգու հեռախոս բաժանելը:

Անկեղծ ասած, ժյուրի մտնելուց առաջ էլ, հետո էլ միշտ էլ հաղթող երգն ինձ համար տրամաբանական ա էղել: Բայց ժյուրի մտնելուց հետո Բալկանների մաֆիան ա լրիվ սկել, Հայաստանն էլ տասնյակներում չի ֆռֆռում, ու գոնե առաջին տասնյակը կամ հնգյակը ավելի տրամաբանական տեսք են ստանում:
Այսինքն` կապ չունի, թե ինչ երգ ա Հայաստանը ուղարկում եւրոտեսիլ, տասնյակում կամ հնգյակում լինելը տրամաբանությունից դո՞ւրս ա: :))

Ամեն երկրում ժյուրին մի չափանիշով ա առաջնորդվում, էդ պարզ ա: Ու ամեն երկրում էլ ակնհայտ կողմնապահություն կա: Բայց ամեն դեպքում. սա առաջին տարին ա, որ ժյուրիի ու ժողովրդի քվեարկության արդյունքներում հաղթում են տարբեր երգեր: Սենց բան դեռ չէր եղել, դրա համար ա շուխուռը մեծ:
Իմ ասածը, որ ժյուրի պետք ա չլինի, սրա հետ կապ չուներ: Նենց չի, որ Իտալիայի երգն ինձ Շվեդիայինից ավելի դուր եկավ:
Տես, դու էլ ես ասում, որ կողմնապահություն կա: Բա էլ քանի՞ կոպեկ արժի էդ ժյուրին:

StrangeLittleGirl
26.05.2015, 10:17
Սիրուշոյի վախտվա հեռախոսներ բաժանելու մասին լավ տեղեկացված չեմ, բայց եթե տենց բան ա եղել, դա ապացուցում ա, որ ինչքան էլ մեջտեղից ճղվեն, կեղծիքով չեն հաղթի:
Ասեմ ավելին, եթե ինչ-որ մեկը էնքան լծակներ ունի, որ կազմակերպում ա, որ Հայաստանից դուրս մարդկանց հեռախոսներ բաժանեն, գուցե իրա համար մի քանի հոգանոց ժյուրիի որոշման վրա ինչ-որ ձեւերով ազդելը ավելի հեշտ լինի, քան մի քանի հազար հոգու հեռախոս բաժանելը:
Ռամշ, տարբերությունն էն ա, որ հեռախոսները բաժանում են տեղի հայերին, իսկ տեղի ժյուրին հայերից կազմված չի, ու եթե փորձեն ինչ-որ ձևով ժյուրիի վրա ազդել, մեծ սկանդալ կլինի:

Այսինքն` կապ չունի, թե ինչ երգ ա Հայաստանը ուղարկում եւրոտեսիլ, տասնյակում կամ հնգյակում լինելը տրամաբանությունից դո՞ւրս ա: :))

Եթե լավ երգ ուղարկի, իհարկե կհայտնվի: Բայց կարծում եմ՝ հիմնականում տասնյակում հայտնվելը ոչ օբյեկտիվ գործոններով ա պայմանավորված էղել:

Իմ ասածը, որ ժյուրի պետք ա չլինի, սրա հետ կապ չուներ: Նենց չի, որ Իտալիայի երգն ինձ Շվեդիայինից ավելի դուր եկավ:
Տես, դու էլ ես ասում, որ կողմնապահություն կա: Բա էլ քանի՞ կոպեկ արժի էդ ժյուրին:
Իմ ասածն էն ա, որ ժյուրին մի քիչ չեզոքացնում ա քվեարկության կողմնապահությունը:

Rammstein
26.05.2015, 13:48
Եթե լավ երգ ուղարկի, իհարկե կհայտնվի: Բայց կարծում եմ՝ հիմնականում տասնյակում հայտնվելը ոչ օբյեկտիվ գործոններով ա պայմանավորված էղել:

Իմ ասածն էն ա, որ ժյուրին մի քիչ չեզոքացնում ա քվեարկության կողմնապահությունը:

Գուցե ոչ օբյեկտիվության ինչ-որ տոկոս կա, բայց ախր էդ մենակ Հայաստանին չի վերաբերվում, որ տենց ես ասում: Օրինակ 2011 թվին Էմմիի ֆինալ չանցնելը ապացուցում ա, որ էդ ոչ օբյեկտիվություն կոչվածը, ինչը բնական երեւույթ ա, տենց շատ որոշիչ չի ու տենց վատ երգը (թող ինձ ների Աթեիստը :)), բայց Էմմիի երգը համարում եմ Հայաստանի եւրոտեսիլյան երգերից ամենա ամենա ամենախայտառակը) անգամ եզրափակիչ չի անցնի ոչ օբյեկտիվ մարդկանց ձայներով:

Իսկ օրինակ Արամ MP3-ի 4-րդ տեղ գրավելու մեջ որեւէ կողմնապահություն չեմ տեսնում (առավել եւս, որ անցած տարի էլ ժյուրի կար): Կոնչիտայի հաղթանակի մեջ ավելի շատ եմ տեսնում, որտեւ համարյա համոզված եմ, որ իրա ոչ սովորական արտաքինը եթե չլիներ, մենակ իրա երգով (իմ համար անկապ երգ էր) չէր հաղթի, հետեւաբար համարում եմ, որ մարդիկ ոչ միայն երգի համար են իրան քվեարկել, իսկ դա ոչ օբյեկտիվություն ա:

StrangeLittleGirl
26.05.2015, 14:42

2011-ին արդեն ժյուրի կար, դրա համար էլ Էմմին ոչ մի կերպ չանցավ ֆինալ: Եթե ժյուրի չլիներ, հաստատ անցնելու էր:
Իհարկե կողմնապահությունը մենակ Հայաստանին չի վերաբերում: Մեկ էլ Բալկաններին ա վերաբերում, ու դա շատ ավելի վատ ա, քան Հայաստանի դեպքը, որովհետև արդյունքում Բալկանների լիքը երգեր են մտնում ֆինալ, իսկ արևմտաեվրոպական թեկուզ ոչ ամենալավ, բայց ոչ էլ շատ վատ երգեր լրիվ դուրս են մնում:

Հա, Արամ MP3-ի դեպքն ուրիշ ա. աչքիս առաջ էին անցյալ տարի իրա օգտին քվեարկում ներկաները: Բայց եթե ժյուրի չլիներ, շատ հնարավոր ա՝ առաջին տեղ գրավեր, ինչն իմ կարծիքով օբյեկտիվ չէր լինի, որովհետև օբյեկտիվորեն լավ երգ չէր:

Ինչ վերաբերում ա Կոնչիտային, չեմ կարծում՝ մենակ արտաքինն էր: Կարող ա՝ քեզ համար անկապ երգ ա, բայց դա չափանիշ չի, դա չի նշանակում, որ էդ երգը վատն ա մնացածների համար: Կա էսպես կոչված եվրատեսիլյան հոտառություն, երբ երգը լսում ես քվեարկող մասսայի ու ժյուրիի ականջներով, լսում ես ու փորձում հասկանալ՝ էս երգը հիթ կարա՞ դառնա, թե՞ չէ: Կոնչիտայի երգը միանշանակ հիթ էր նույնիսկ առանց իրա արտաքինի: Բայց ինձ համար էլ Նիդեռլանդներինն էր ամենալավ երգն անցյալ տարի: Ես սովոր եմ, որ իմ նախընտրած երգերը հնգյակում են հայտնվում, բայց չեն հաղթում, բայց նաև սովոր եմ հասկանալ, թե որ երգը դուր կգա քվեարկողների մեծ մասին:

Rammstein
26.05.2015, 15:01

Լավ, Բյուր, չեմ ուզում վիճել: Ես ինձ չեմ ուզում իրավունք վերապահել երգերին օբյեկտիվորեն լավը կամ վատը համարելու: Ես իմ ճաշակով կարամ ասեմ:
Հիմա եթե իմ ճաշակով երգ էլ լիներ, ես չէի քվեարկի, որտեւ ժյուրի մտցնելով ինձ ասում են, որ իմ ճաշակը երկրորդական ա:

StrangeLittleGirl
26.05.2015, 15:06
Լավ, Բյուր, չեմ ուզում վիճել: Ես ինձ չեմ ուզում իրավունք վերապահել երգերին օբյեկտիվորեն լավը կամ վատը համարելու: Ես իմ ճաշակով կարամ ասեմ:
Հիմա եթե իմ ճաշակով երգ էլ լիներ, ես չէի քվեարկի, որտեւ ժյուրի մտցնելով ինձ ասում են, որ իմ ճաշակը երկրորդական ա:

Ռամշ, ոչ ոք չի ասում՝ քո ճաշակը երկրորդական ա, ուղղակի քո ճաշակը միանալու ա ուրիշ ճաշակների օվկիանոսին, դառնա ձայների կեսը:
Ստեղ օբյեկտիվորեն լավ-վատի հարցը չի, այլ հիթային լինել-չլինելու: Իսկ դա շատ հեշտ ա հասկանալը:
Հետաքրքիր ա. անցյալ տարի մի տասնհինգ հոգանոց խմբով մի պուճուր քվեարկություն անցկացրեցինք: Մեկը՝ ով ենք ուզում հաղթի, մյուսը՝ ով կհաղթի մեր կարծիքով: Առաջինի դեպքում կարծիքները բազմազան էին (Կոնչիտային ընտրողներ էլ կային), իսկ երկրորդի դեպքում բոլորը միանշանակ Կոնչիտային էին գրել: Ուզում եմ ասել՝ հեչ դժվար չի գուշակելը պոտենցիալ հաղթողին:

Rammstein
26.05.2015, 15:43

Ոչ մեկ չի ասում, բայց ժյուրի մտցնելը իմ համար էդ ա նշանակում: Կարծում եմ` էլի մարդիկ կլինեն, ովքեր հենց էդ պատճառով սկզբունքայնորեն չեն քվեարկի:

Մի խոսքով ինձ մեկ ա, թե ով ա հաղթում: Բայց նախկինում քվեարկության արդյունքներին հետեւելը ավելի հետաքրքիր էր: Ու արդեն ասեցի, թե ինչի եմ անտրամաբանական համարում էս 50/50 տարբերակը: :)