Դիտել ողջ տարբերակը : Գրում ենք պիե՜ս
Հա, պիտի փորձենք պիես գրել :)
Նոր ու հետաքրքիր գաղափար՝ Գալաթեայի առաջարկով:
Ովքեր փորձել չեն ուզում, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել քննարկումներին:
Նախագծին մասնակցելու համար այժմ կա չորս գրանցված և երկու «կամուկացի» մեջ գտնվող մասնակից. էնպես որ, ակնկալում եմ վերջում առնվազն չորս գործ ունենալ:
Մասնակցել կարելի է նաև առանց ինձ նախապես դրա մասին հայտնելու: Ընդամենն անհրաժեշտ է մինչև վերջնաժամկետն ավարտել և ուղարկել գործը:
Քանի որ պիես գրելը հեշտ գործ չի, կարծում եմ, մի շաբաթ ժամանակը քիչ է նման առաջադրանքի համար:
Դրա համար գործերն ուղարկելու վերջնաժամկետը կլինի մարտի տասնյոթը՝ մինչև Երևանի ժամանակով 20:00: Ձեր սրբագրած և վերնագրած գործերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ iparika(at)gmail(dot)com: Տեխնիկական խնդիրներից ազատվելու համար խնդրում եմ ձեր ստեղծագործությունն ուղարկել՝ ոչ թե որպես կցորդ, այլ որպես նամակի տեքստ: Նամակ ուղարկելիս հայտնեք նաև ձեր ակումբային մականունը՝ հեղինակի անձի հետ կապված թյուրիմացություններից խուսափելու համար:
Յուրաքանչյուրն ազատ է ստեղծագործել ցանկացած թեմայով. սահմանափակումներ չկան:
Ծավալի հարցն էլ է մնում ամեն մեկի ցանկությանն ու կարողությանը: Յուրաքանչյուր հեղինակ ազատ է որոշելու՝ քանի գործող անձ և քանի արար կունենա իր պիեսը:
Միակ և գլխավոր պայմանն էն է, որ ստեղծագործությունն իր կառուցվածքով հենց պիես լինի: Դրա համար խնդրում եմ գրելուց առաջ լավ ծանոթանալ ստեղծագործության էս տեսակին:
Կարծում եմ, բոլորիս օգտակար կլինի, եթե էստեղ նյութեր դրվեն պիեսների մասին. ինչպիսի կառուցվածք ունեն, ինչպիսի առանձնահատկություններ և այլն: Կամ հենց հատվածներ բերվեն պիեսներից: Ակտիվ եղեք: Թեման բաց է համապատասխան նյութերի և քննարկումների համար:
Բոլորին մաղթում եմ ստեղծագործական հաճելի օրեր :)
Alphaone
03.03.2015, 20:02
Իմ ամենասիրած պիեսներից մեկի հղումը դնեմ, թեև սա շուրջ 70 էջ է, բայց մենք երևի ավելի քիչ գրենք :)
Լրջախոհ(Ernest) լինելու կարևորությունը http://www.literaturepage.com/read/importance-of-being-earnest.html (http://www.literaturepage.com/read/importance-of-being-earnest.html)
Ժող, վերջին կարդացածս պիեսը Պատվի Համարն ա եղել ու մի բան հիշեցի, էնտեղ պիեսի հատվածներին արարված էին ասում...հիմա էլ ա՞ անունը տենց:
Alphaone
03.03.2015, 20:23
Արարված կամ տեսարան եմ հիմնականում հանդիպել, բայց կարա լիքը ուրիշ անուններ էլ ունենա՝ գործողություն, արար...

Արար, գործողություն կամ արարված կոչվում են պիեսի ամբողջական մասերը, որոնք բաժանվում են կամ կարող են բաժանվել ընդմիջմամբ ներկայացման ժամանակ: Արարը կարող է բաժանվել պատկերների, որում նույն արարի շրջանակում, նույն գործողության շրջանակում գործողության վայրը փոխվում է: Իսկ տեսարանը որոշվում է նոր գործող անձի ավելանալով կամ պակասելով, տեսարանը ամենափոքր միավորն է: Բայց հիմա միտումն այնպես է, որ հաճախ թատերագիրները կարող են չկարևորել էդ բաները, դրանք ուղղակի բեմադրողի հարմարության համար են ավելի շատ, հատկապես տեսարանները, մոտավորապես երևի նկարահանման ժամանակի դուբլերն են:
Տեսարանի փոխարեն տեսիլ էլ ա հանդիպում:
Ու որքան էլ տարօրինակ թվա, ես ամենաշատը պիես կարդալ եմ սիրում, որովհետև պիեսում հեղինակի խոսքը քիչ է ու ավելի շատ հնարավորություն կա լրացնելու, համահեղինակ դառնալու, կարդալու ընթացքում երևակայությանդ զոռ տալու: Գիտեմ, որ շատերը համարում են, որ պիեսները բեմում դիտելու համար են, մի անգամ ակումբում էլ եմ նման քննարկում կարդացել՝ Շեքսպիր կարդալու հետ կապված, բայց ես սիրում եմ հենց պիեսներ կարդալ, ավելի շատ կարդալ, քան նույն պիեսը բեմադրված տեսնել: Ու էս առումով ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև արդեն ուղիղ տասը տարի իմ մասնագիտությունն ա ոչ միայն պարզապես կարդալը, այլ հենց պիես կարդալը, ինչը բնականաբար մեծ սիրով ու ոգևորությամբ եմ անում: Էնպես որ մեծ հաճույքով եմ կադալու ձեր պիեսները ու կանխավայելում եմ արդեն:
Շին, դու որպես պիես կարդացող մարդ, մի հատ ասա, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է «ակումբային չափերի» պիես գրել, դե նկատի ունեմ, որ շատ-շատ երկար չլինի, բայց հետն էլ ամբողջական ու լավը լինի:
Ծավալի հետ կապված մտահոգություններ ունեմ:

Ինչու չէ, Լեռ Կամսարի փոքրիկ պիեսները, Պարոնյանն էլ ունի նույնիսկ իր մեծ գործերում ներդիր պիեսիկներ: Կարելի ա շեշտը դնել, խոսքի օրինակ, փոքրիկ զրույցի վրա, կամ Իսահակյանը ունի՝ Այդ ոչինչը ես եմ, իհարկե էնտեղ որպես զրույց ա տրված, բայց շատ հեշտ ա դա պիեսի վերածել ու ասելիք կա, կես էջ ընդամենը, ու մինիմալ ա հեղինակի խոսքը, ասենք՝ եթե էսպիսի մրցույթ էն ժամանակ լիներ, գուցե Իսահակյանը հենց որպես պիես էլ դա գրեր, շատ-շատ կան մի էջանոց, երկու էջանոց, երեք էջանոց ինչ-որ ամփոփ պատկերներ՝ զրույցի, դիալոգի տեսքով:
Sambitbaba
03.03.2015, 21:42
Շին, դու որպես պիես կարդացող մարդ, մի հատ ասա, ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է «ակումբային չափերի» պիես գրել, դե նկատի ունեմ, որ շատ-շատ երկար չլինի, բայց հետն էլ ամբողջական ու լավը լինի:
Ծավալի հետ կապված մտահոգություններ ունեմ:
Կներեք, որ մեջ ընկա...
Կարծում եմ, որ իհարկե, Այվ ջան: Չէ՞ որ գոյություն ունեն մի գործողությամբ պիեսներ, մոնո պիեսներ, "փոքրիկ պիեսներ" և այլն...:)
Հիշեք Պուշկինին, օրինակ: Կամ Ցվետաևա, Ժան-Պոլ Սարտր, Հայնրիխ Բյոլլ և այլն:
Դրանց մեջ իմ ամենասիրածներից է բելգիացի Միշել դե Գելդերոդի "Էսկորիալը":
Alphaone
03.03.2015, 23:03
Ու որքան էլ տարօրինակ թվա, ես ամենաշատը պիես կարդալ եմ սիրում, որովհետև պիեսում հեղինակի խոսքը քիչ է ու ավելի շատ հնարավորություն կա լրացնելու, համահեղինակ դառնալու, կարդալու ընթացքում երևակայությանդ զոռ տալու: Գիտեմ, որ շատերը համարում են, որ պիեսները բեմում դիտելու համար են, մի անգամ ակումբում էլ եմ նման քննարկում կարդացել՝ Շեքսպիր կարդալու հետ կապված, բայց ես սիրում եմ հենց պիեսներ կարդալ, ավելի շատ կարդալ, քան նույն պիեսը բեմադրված տեսնել: Ու էս առումով ես շատ երջանիկ մարդ եմ, որովհետև արդեն ուղիղ տասը տարի իմ մասնագիտությունն ա ոչ միայն պարզապես կարդալը, այլ հենց պիես կարդալը, ինչը բնականաբար մեծ սիրով ու ոգևորությամբ եմ անում: Էնպես որ մեծ հաճույքով եմ կադալու ձեր պիեսները ու կանխավայելում եմ արդեն:
Ես նման մասնագիտություն ունենալու երջանկություն չունեմ, բայց ես էլ պիես կարդալկ ահավոր շատ եմ սիրում, իսկ այ գրել մի անգամ փորձել եմ, անկապություն ա ստացվել, մի հատ նորը սկսել եմ, եթե ռիսկս հերիքի՝ կուղարկեմ :)
Արար, գործողություն կամ արարված կոչվում են պիեսի ամբողջական մասերը, որոնք բաժանվում են կամ կարող են բաժանվել ընդմիջմամբ ներկայացման ժամանակ: Արարը կարող է բաժանվել պատկերների, որում նույն արարի շրջանակում, նույն գործողության շրջանակում գործողության վայրը փոխվում է: Իսկ տեսարանը որոշվում է նոր գործող անձի ավելանալով կամ պակասելով, տեսարանը ամենափոքր միավորն է: Բայց հիմա միտումն այնպես է, որ հաճախ թատերագիրները կարող են չկարևորել էդ բաները, դրանք ուղղակի բեմադրողի հարմարության համար են ավելի շատ, հատկապես տեսարանները, մոտավորապես երևի նկարահանման ժամանակի դուբլերն են:
Տեսարանի փոխարեն տեսիլ էլ ա հանդիպում:
Ամեն դեպքում դուբլն ուրիշ բան ա, կինոյում էլ երևի դա պետք ա տեսարան կոչվելիս լինի, ուղղակի էս գրելիս էն Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ մուլտն էր տպավորվել, որ էն կինը գալիս ա ինչ-որ բաներ ա բլբլում, մենակ դուբլ բառն ա հասկացվում:))
Ես էլ եմ անչափսիրում պիեսներ: Հավես ու արագ են կարդացվում, նույնիսկ ափսոսալս գալիս ա մի շնչով կարդալ ու ավարտել, ուզում եմ հաճույքը երկարատև լինի::))
Sambitbaba
04.03.2015, 20:51
Ես էլ եմ անչափսիրում պիեսներ: Հավես ու արագ են կարդացվում, նույնիսկ ափսոսալս գալիս ա մի շնչով կարդալ ու ավարտել, ուզում եմ հաճույքը երկարատև լինի::))
Եվ որ պակաս կարևոր չէ. շատ ավելի մեծ հնարավորություններ ունես կառուցել քո երևակայած աշխարհը, ճի՞շտ է:;)

Ինչու՞ ոչ::aha Չնայած պիեսներում էլ են շատ լավ երևում կերպարների բնավորությունները, իրենց դրական կամ բացասական լինելը::)
Հայերեն լեզվով գրած ժամանակակից պիեսներ հեչ գիտե՞ք: Ինտերնետում փնտրեցի, միայն մեկը գտա:

Ժամանակակիցը չգիտեմ, բայց հայերեն կան:
http://karine.am/arm/PIESNER.html
Հայերեն լեզվով գրած ժամանակակից պիեսներ հեչ գիտե՞ք: Ինտերնետում փնտրեցի, միայն մեկը գտա:
Ոնց որ սրանք էլ են նոր`
http://granish.org/category/pies/
Առաջինը ընթերցել սեղմելով լինում ա կարդալ:
Mephistopheles
11.03.2015, 02:13
էն տառապանքը դոռդուբեշ արիք, հիմա էլ պիես եք գրու՞մ…
Նա բլից էր, Մեֆ, սա երկար գործ ա, վաղուցվանից ենք գրում:
Mephistopheles
11.03.2015, 05:24
Նա բլից էր, Մեֆ, սա երկար գործ ա, վաղուցվանից ենք գրում:
Հաաաաա՜՜՜… օքեյ…
Հիշեցնեմ, որ վերջնաժամկետին մի շաբաթ է մնացել:
Mephistopheles
11.03.2015, 10:45
Հիշեցնեմ, որ վերջնաժամկետին մի շաբաթ է մնացել:
ՕՕՕհհհհօօօօ՜… էս անգամ քննադատելու եմ… գրելու եմ… դաժանաբար…

Մեֆ վախացրիր, մուսաս ընդհատակ գնաց:
Mephistopheles
11.03.2015, 22:22
Մեֆ վախացրիր, մուսաս ընդհատակ գնաց:
դե ասեմ որ գրեն… ես էլ եմ գրելու… մի հատ սև մարդու մասին ա որ կնգան խեղդում ա ինչ ա թե թաշկինակ չունի

տենց բան արդեն եղել ա մի հատ, չնայած էն գրանիշի պիեսագիրներին դա չի կանգնացրել, էլ դոն կիխոտ էլ հայկ ու բել, էլ արամազդ, մի քիչ աչքի անց կացրեցի գլուխս ֆռաց
Mephistopheles
11.03.2015, 22:30
տենց բան արդեն եղել ա մի հատ, չնայած էն գրանիշի պիեսագիրներին դա չի կանգնացրել, էլ դոն կիխոտ էլ հայկ ու բել, էլ արամազդ, մի քիչ աչքի անց կացրեցի գլուխս ֆռաց
չի կարող պատահել… տենց բան չկա գրած… սաղ ստուգել եմ…

հլը մի հատ դուրս արի փողոց ու անգլերեն ասա սև մարդ էլի, հանուն բոլոր սրբերի

ինքը մա՞վր ա, էդ սև մարդը
Mephistopheles
11.03.2015, 22:44
հլը մի հատ դուրս արի փողոց ու անգլերեն ասա սև մարդ էլի, հանուն բոլոր սրբերի
կարամ ասեմ… նեգռ չես կարող ասել…
կարամ ասեմ… նեգռ չես կարող ասել…
ափսոս
Mephistopheles
11.03.2015, 23:13
ափսոս
ինչի՞… ի դեպ իմը հլա չեմ որոշել… կարող ա և մավր լինի
Բոլոր մասնակիցներին ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ գործերն ուղարկելու վերջնաժամկետը երեքշաբթի օրն է, երեկոյան ժամը ութը: Չմոռանաք մինչ այդ ուղարկել ձեր ստեղծագործությունները:
Հուսով եմ, բոլոր նրանք, ովքեր նախապես գրանցվել էին, ճանապարհի կեսից չեն փոշմանել:
Ու նաև հուսով եմ, մի քանի չգրանցված մասնակից էլ կմիանա նախագծին:
Տեսնենք, վերջում քանի գործ կունենանք:
տենց բան արդեն եղել ա մի հատ, չնայած էն գրանիշի պիեսագիրներին դա չի կանգնացրել, էլ դոն կիխոտ էլ հայկ ու բել, էլ արամազդ, մի քիչ աչքի անց կացրեցի գլուխս ֆռաց
Հա, ես էլ նկատեցի, որ գործերի մեծ մասը նախկինում գրված հայտնի ստեղծագործությունների վերաշարադրանքն էր, թե շարունակությունը, թե ժամանանակից ինտերպրիտացիան:
Հեչ հավես չունեի էդ ամենը կարդալու:
ինչի՞… ի դեպ իմը հլա չեմ որոշել… կարող ա և մավր լինի
հեչ ասի մի երկու շաբաթ թայմաութ կլիներ գոնե քեզ համար, կհանգստանայիր, մտքերդ կժողվեիր, մի տեսակ ներվայնացած ես երևում, ցրված, համ էլ նորանոր իդեաներ կայցելեին քեզ, էլ պլագիատ անելու կարիք չէր լինի
Mephistopheles
13.03.2015, 22:20

Թայմ աութի մեջ եմ հիմա... բան չեմ անելու… քննարկում-մննարկում չեմ անելու էս անգամ... հենց խոսում եմ փախնում են…
ներվայնացած չեմ Լիզ ջան… ինչի՞ց ես տենց եզրակացության եկել…

սաղ առանց խոսելու էլ փախած են, քու վրա մի վերցրու...քննարկի էլ մննարկի էլ, թե չե վաբշե լռություն կտիրի
եսիմ, ջղային ես մի տեսակ, սպառնում ես... ասում ես պիես կգրեմ, քեզ նման չես :) կամ էլ շատ ես քեզ նման
Mephistopheles
13.03.2015, 22:34

չգրե՞մ… պիես… էն մի թեմայում լավ գրում էին՝ ինձնից հետո փախան… հիմա էն թազա առաջադրանքում վախում եմ գրեմ…

դու էլ մի քիչ համեստ գրի, որ քո ֆոնին մնացածներն իրենց մրջյուններ չզգան

արի մեր գրածները կարդա, մուսադ կգա, եթե դժվարանում ես գրել:D
Mephistopheles
13.03.2015, 23:00
դու էլ մի քիչ համեստ գրի, որ քո ֆոնին մնացածներն իրենց մրջյուններ չզգան
ես աշխարհի ամենահամեստ մարդն եմ… իմ նման համեստ մարդ չկա… ու իմ ֆոնին բոլորն էլ շատ լավ են երևում…

հա՞, էլ ինչպիսին ես մի քիչ պատմի տեսնեմ ոնց են մնացածներն երևում քո ֆոնին
Mephistopheles
13.03.2015, 23:09
հա՞, էլ ինչպիսին ես մի քիչ պատմի տեսնեմ ոնց են մնացածներն երևում քո ֆոնին
համեստ եմ, խոնարհ, սուտ չեմ խոսում երբեք, հարգում եմ բոլորին, զիջող եմ, հիշաչար չեմ, ազնիվ եմ… մմմմ… մեկ էլ… էլ միտս բան չի գալիս, որ գա կավելացնեմ…
ինձ բոլորը սիրում են…

:D իսկը տուն տանելու , դե կայնի ես էլ իմ մասին ասեմ տես քո ֆոնին ինչ դրական եմ,
անհամեստ, լեզվանի, աջ ու ձախ սուտ եմ խոսում, սաղին անխտիր խաբում եմ, հիշաչար եմ, անազնիվ, վայ կրկնվում եմ... զիջե՞լ, դա ի՞նչ ա... հարգանք, հմ, ես զգացմունքներից գլուխ չեմ հանում... հարգանքը զգացմունք ա, չէ՞
Mephistopheles
13.03.2015, 23:23

հեչ չէի ասի… հիմա որ ասում ես սուտասան ես ուրեմն էս սաղ սուտ ա՞… իմ մասին ինչ ասել ես, սաղ սուտ ա՞…
հարգանքը՞… եսի՞մ… ես տենց հարգանքով ծնվել եմ, չգիտեմ…
ամեն ինչ կորած չի… անձամբ ես քեզ ներում եմ քո բոլոր չարությունների ու ստերի համար… ուղղակի տես ես ոնց եմ անում, դու էլ արա… իմ պես… ու դու էլ իմ պես կլինես…

եսիմ, ստի պարադոքսը հենց դա ա, երբ մարդը ասում ա որ ինքը սուտասան ա, չգիտես ինքը սուտ ա ասում, թե չէ
Մեֆ էս գիպնոզ ես անո՞ւմ, ամեն դեպքում ես էդքան տաղանդավոր չեմ որ քեզ պես անեմ, հիմա վերցնեմ քո նման ասեմ որ լավն եմ, էլ մարդ չի հավատա... քեզ հավատում են, ինձ չէ... ո՞նց անեմ քեզ պես
Mephistopheles
13.03.2015, 23:36

Լիզ… դու էլ ասա… ի՜նչ ես վախում… ո՞վ ա ստեւգելու…
ով էԼ բան ասի, ասա "չես ամաչու՞մ տենց բատ բաներ ես ասում… "

Չես ամաչում տենց բան ես ասում
սենց լավ ա
Mephistopheles
13.03.2015, 23:53
Չես ամաչում տենց բան ես ասում
սենց լավ ա
բայց դու շատ բզեզն ես, է՜… ես իմացա ինչ ես անում… դիտմամբ քո մասին վատ բաներ ես ասում որ գանք ասենք "չէէէ Լիզ ջան դու շատ լավն ես, ազնիվ ես…"
չեմ ասելու…

Մեֆ չես ամաչում տենց բաներ ես ասում, մեծ մարդ ես... բայց ախր ես ոնց կարամ նման բան անեմ, ամոթ ա
համ էլ ինձ ով ա ստեղ ճանաչում, որ մեկ էլ ինձ գա պաշպանի, էն ա սազ աջները քաշել, կայնել են, մեկը մի բան չասավ
Mephistopheles
14.03.2015, 00:16

ինչի՞ց ամաչեմ… մեծ մարդ եմ…
… մեկ ա չես կարա համոզես… այո կգան կպաշտպանեն որովհետև քեզ պաշտպանելու են հենց քեզնից… and we're good at it... really good…
Էս Մեֆն ու Լիզը որ թեման մտնում են, չաթ են անում, իհ :angry
Էրեխեք, մնաց երկու օրից էլ քիչ: Մի տարբերակ արդեն ստացել եմ: Սպասում եմ մյուսներին:
Mephistopheles
15.03.2015, 23:50
Էս Մեֆն ու Լիզը որ թեման մտնում են, չաթ են անում, իհ :angry
Էրեխեք, մնաց երկու օրից էլ քիչ: Մի տարբերակ արդեն ստացել եմ: Սպասում եմ մյուսներին:
էլ չենք մտնի…
Մտեք, բայց թեմայից խոսեք :)
Մտեք, բայց թեմայից խոսեք :)
Չէ, թող չմտնեն) Լրիվ ակումբը կարդալ լինում ա, բայց իրանց զրույցները աչքի անցկացնելն էլ ա դժվար)
Լիքը մարդ ասել էր, որ կգրեն, տեսնենք քանիսն են գրելու:
Նախ, լիքը մարդ չէր ասել:
Երկրորդն էլ, ասողները հիմնականում ինձ նամակով են դրա մասին տեղյակ պահել:
Չգիտեմ, թե որտեղից վերցրեցիր «լիքը մարդ ասելը»:
Նախ, լիքը մարդ չէր ասել:
Երկրորդն էլ, ասողները հիմնականում ինձ նամակով են դրա մասին տեղյակ պահել:
Չգիտեմ, թե որտեղից վերցրեցիր «լիքը մարդ ասելը»:
Նախագծին մասնակցելու համար այժմ կա չորս գրանցված և երկու «կամուկացի» մեջ գտնվող մասնակից. էնպես որ, ակնկալում եմ վերջում առնվազն չորս գործ ունենալ:
Էս պայմաններում իմ համար 4+2 մասնակիցները լիքն են թվում: Հաշվի եմ առնում պիես գրելու դժվարության աստիճանը:
Դե լավ, հաշվարկներիդ համար ասեմ, որ էս ստացածս տարբերակը 4+2-ից դուրս էր. լրիվ անակնկալ :)

Լավ էր, էս մեկում ժպտացիր)
Իսկ հիմա կխնդրեի իմ հարցին պատասխանել:
Ինչ ես կարծում, էսօրվա մեր ունեցած վիճակում, գրել ցանկացողների քանակը շատ չէր?, որովհետև ինձ թվաց, որ համաձայն չէիր իմ ասածի հետ, կամ էլ ուղղակի չէիր հիշում, որ մասնակիցների մասին դու ես ինֆորմացիա տվել:
Հ.Գ.
Ուրախ եմ, որ նոր ցանկացող է ավելացել:
Իմ կարծիքով, «լիքը» չէր, բայց էդ էական չի :)
Մնաց մոտ մի օր, ես դեռ մի գործ եմ ստացել: Չե՞ք պատրաստվում մասնակցել, թե վերջին րոպեին եք ուղարկելու :think
Երեք գործ, դեռ ժամանակ ունեք, ուղարկեք :)
StrangeLittleGirl
17.03.2015, 17:46
Պարզվում ա՝ դաժը Հեմինգուեյ ձյան ա պիեսներ գրել: Էրեկ մի հատը կարդացի, մի պստլիկ բան էր երեք էջանոց:
Էրեխեք, էլ ուղարկող կա՞ (պրիվատով հայտնել), եթե չէ, սկսեմ ցրցամ տալ :)