PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջադրանք 1. Ցույց տուր, մի պատմիր



StrangeLittleGirl
02.03.2015, 19:46
Ակումբցիներ ջան, նոր ստեղծագործական նախագիծ ենք հայտարարում :))

Շաբաթ օրը՝ մարտի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 16:00-ին այս թեմայում կտեղադրվի շատ կոնկրետ պահանջներով առաջադրանք: Առաջադրանքն ահագին կոնկրետ է լինելու, մոտավորապես խնդրի նման: Մասնակիցներին տրվելու է մի ժամ ժամանակ խնդիրը լուծելու և լուծումները տեղադրելու համար: Ժամը 17:00-ին յուրաքանչյուր մասնակից կտեղադրի ինքն իր ստեղծագործությունը, ու կսկսվեն քննարկումեր:

Խնդրում եմ՝ մասնակցել ցանկացողները գրանցվեն այս թեմայում: Նախագիծը տեղի կունենա, եթե առնվազն չորս հոգի գրանցվի այս թեմայում: Բայց «պատահական անցորդները» նույնպես կարող են մասնակցել:

keyboard
02.03.2015, 20:03
լավ բան եք անում, բայց էդ օրը էդ ժամից սկսած զբաղված եմ, եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք :D

LisBeth
02.03.2015, 20:05
լավ բան եք անում, բայց էդ օրը էդ ժամից սկսած զբաղված եմ, եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք :D

շատ տխուր բան ես ասում, ես հենց քո ստեղծագործությանն էի սպասում, դու ոնց որ իմպրովիզից ուժեղ ես:)

keyboard
02.03.2015, 20:06
շատ տխուր բան ես ասում, ես հենց քո ստեղծագործությանն էի սպասում, դու ոնց որ իմպրովիզից ուժեղ ես:)
Ես հատուկ քո համար կգրեմ, կնվիրեմ կոնկրետ քեզ։

LisBeth
02.03.2015, 20:09
Ես հատուկ քո համար կգրեմ, կնվիրեմ կոնկրետ քեզ։

օհ, շոյվելու եմ գիտես, ճոխ կլինի, դու ավելի լավ ա գրի, բայց կոնկրետ մի նվիրի, ես կհասկանամ որ ինձ նկատի ունես: մնացածներն էլ իրենց վատ չեն զգա, անտեսված լինելու համար:

Ruby Rue
03.03.2015, 01:43
Վաղուց ո՛չ խնդիր եմ լուծել, ոչ էլ որևէ բան եմ գրել: Չնայած ինձ թվում ա, որ դախացել եմ երկու առումով էլ, բայց կմասնակցեմ, շարժեցիր հետաքրքրությունս: :))

keyboard
03.03.2015, 12:00
օհ, շոյվելու եմ գիտես, ճոխ կլինի, դու ավելի լավ ա գրի, բայց կոնկրետ մի նվիրի, ես կհասկանամ որ ինձ նկատի ունես: մնացածներն էլ իրենց վատ չեն զգա, անտեսված լինելու համար:

ով վատ զգալու էր, արդեն զգացել ա, նենց որ էդ հանգամանքը կարանք չդիտարկենք, հենց մուսաս գա՝ կգրեմ հատուկ քո համար, դե չեմ խոստանում, որ դուրդ կգա, որտև ինչպես նշեցիր ես անտաղանդ եմ, բայց այլ դու մայ բեսթ, որ դուրդ գա :)

StrangeLittleGirl
05.03.2015, 19:17
Դեռ մենակ Ռուբին ա գրանցվել: Էլ հետաքրքրվողներ չկա՞ն

Վոլտերա
05.03.2015, 19:42
Ինձ էլ գրանցի, Բյուր :)

մարիօ
05.03.2015, 21:04
Ես խնդիրների պատասխանները միշտ սխալ եմ ստանում, բայց կմասնակցեմ: ;)

Enna Adoly
05.03.2015, 21:53
ես էլ :)

StrangeLittleGirl
06.03.2015, 00:16
Գրականության մեջ սխալ պատասխան չկա :P

StrangeLittleGirl
07.03.2015, 14:16
Պատրա՞ստ եք: :) Երկու ժամից պակաս ժամանակ մնաց:

Alphaone
07.03.2015, 14:23
եթե 17,00 սկսեք, արդեն տուն հասած կլինեմ, ես էլ կմասնակցեմ :)

StrangeLittleGirl
07.03.2015, 16:05
Ցույց տուր, մի պատմիր

«Ցույց տուր, մի պատմիրը» գրական տեխնիկա է, որը կիրառվում է զանազան տեքստերում՝ ընթերցողին հնարավորություն տալով պատմությունն ընկալելու գործողությունների, բառերի, մտքերի, զգայարանների և զգացողությունների միջոցով, ոչ թե հեղինակի մեկնաբանությունների, ամփոփման և նկարագրության: Նպատակը ընթերցողին ածականներով չծանրաբեռնելն է, փոխարենը ընթերցողին հնարավորություն տալը, որ ինքը մեկնաբանի տեքստի կարևոր դետալները:

Վիքիից (http://en.wikipedia.org/wiki/Show,_don%27t_tell)

Սովորաբար ցույց տալու համար ավելի մեծ տարածք է պահանջվում, քան պատմելու. այն, ինչ կարելի է մեկ նախադասությամբ պատմել, ցույց տրվում է մի քանի պարբերությամբ:

Այս շաբաթվա առաջադրանքը. հետևյալ նախադասությունը գրեք ցույց տալու տեսքով. նա տառապում էր: Գործածեք ամենաշատը 500 բառ և պատրաստի աշխատանքները ժամը 17:05-ից սկսած տեղադրեք այս թեմայում:

Վոլտերա
07.03.2015, 17:28
Գլխի ծառ


Ձախ քթանցքից անգույն հեղուկն առանց դադարի հոսում է: Դրան էլ գումարած քրտինքի կաթիլները, որոնք մտնում են մարմնի մեջ ու տաքացնում: Միակ պատկերը, որը կարողանում է առանց ավելորդ ջանքերի ու ճշգրտությամբ ընկալել, սարդոստայնն է` դիմացի պատին տարիներով մեխված: Փակում է աչքերը` ցանցը ծալվում է ու գնդի վերածվում, բացում է թե չէ` ընդարձակվում է պատով մեկ: Պատի միակ փորված անցքից դուրս են թափվում սարդերը` տարբեր չափսերի, տարբեր տեսակների: Աչքերը ջրոտվել են, թարթիչներն իրար միացել, դա դժվարեցնում է աչքն ամբողջությամբ բացելը:
Երեք հարկանի տան բարձրության մտքեր են հավաքվել գլխում` առանձին բառերի, կոչականների ու նշանների տեսքով: Հազիվ է փորձում դրանցից նախադասություններ կազմել, երբ գլուխը շարժելուն պես կորցնում է դասավորությունն ու ստիպված նորից սկսում:
Գլխի կենտրոնից հսկայական ծառ է աճել ու դեռ շարունակում է վեր բարձրանալը, արմատները կպել են մազերին ու աճելուն համընթաց քաշում են, բայց չեն կարողանում պոկել: Եթե կարողանա այդ պահին մտաբերել, թե ինչ տեսք ունի գլխին հենված ծառը, միգուցե ստացվի խանգարել ծառի աճն ու գլխից պոկի մազերի մեջ խրված արմատները: Այդ ժամանակ երևի սարդոստայնն էլ չվերածվի գնդի, իսկ պատի անցքից դուրս վազվզողները սուսուփուս հետ ներս մտնեն:

Ձեռքերը սրբելով սեփական մաշկի վրա` ձգվեց դեպի կողքին դրված ծանոթ առարկան, մի քանի անգամ շոշափեց ու մոտեցրեց ականջին: Գլխում ինչ-որ մեկը սկսեց խոսել.
-Հա՞
-Էլ ոչ մի հա: Արի
-Ի՞նչ ես ուզում, որ անեմ
-Արի: Ու հետդ մկրատ բեր
-Հետո, հետո: Թող ինչքան պետքն է բարձրանա, նոր
-Ասում եմ սեղմում է, մտցնում է անկողնու մեջ, ճյուղերն արդեն աչքերս փակել են, խցկվում եմ ներս, սեղմում է: Մկրատ բեր

Գլխի ձայնն ընդհատվում է: Ձեռքերով փորձում է աչքերն ազատել, ատամները սեղմվում են իրար, անկողինը սկսում է պտտվել ու ցնցվել, բայց սարդոստայնի ցանցը չի շարժվում տեղից: Փոխարենը պակասում են թելիկները, աստիճանաբար մաքրվում են պատից, անցքը փակվում է: Սարդերից մեկը չի հասցնում փախնել ժամանակին ու մի ոտքով մնում է անցքի մեջ:
Ջրոտված աչքերից հեղուկը շարունակում է հոսել, դրան գումարած վզից կաթացող քրտինքը: Գլխի մեջ հնչող ձայնը վերջին անգամ հեգնում է.
-Քո ձեռքով աճեցրած ծառը գլխիդ վրա է: Գլխիդ վրա~: Շուտով արդեն մեջ: Էլ ու՞մ պիտի խնդրես, որ գա ու կտրի: Վեր կաց, ինքդ էլ կտրիր
-Վրաս բեռ է դրած: Անկողինը ճնշում է
-Վեր կաց ու պոկիր
-Ներս է մտցնում: Քարանում եմ
-Վեր կաց ու կտրիր: Պոկիր գլխիցդ
-Ասում եմ սեղմում է: Մկրատ բեր
-Ինքդ վերցրու: Կողքդ դրած է

...

մարիօ
07.03.2015, 17:35
Հա, լավ, ինչ լինում ա լինի՝ հրապարակում եմ: :B

Առավոտյան արթնացավ, ինքն իրեն հայելու մեջ նայեց ու ժպտաց, ողջունեց տանեցիներին, նախաճաշի սեղանի շուրջ հիմար կատակներ արեց, փոքր քրոջը գրկեց, մի քանի անգամ վեր թռցրեց-բռնեց, նրբերշիկի գլխից կծեց, նորից հետ դրեց ափսեի մեջ ու դուրս թռավ տնից: Դուռը չէր մոռացել շխկացնել, նորից բացեց, ներողություն խնդրեց ու խոշոր, շագանակագույն աչքերով ժպտաց: Համալսարանի ճանապարհին իր սիրած ռոք խմբի երգերից մեկն էին միացրել, էլի լայն ժպտում էր ու ուրախանում ընկերոջ հետ: Նրա լսարան մտնելը ուրախության մի ալիք առաջացրեց ու լուռ ժպիտների, ընկերների կատակների ու իր բարձր ծիծաղի ուղեկցությամբ սկսվեցին դասերը: Երկար-բարակ ձգվող դասախոսությունների ձանձրույթից փրկում էին միայն նրա դիպուկ հումորներն ու դասախոսներին պիտակավորելը: Վերջին ժամից հետո միանգամից աշխատանքի գնաց. մանկապարտեզում էր աշխատում, հավաքել էր երեխաներին գլխին, ոչ մի պարապմունքներ, այսօր պարելու են բոլորը, բարձր երաժշտությունը խլացնում էր ձայները, երեխաները գոռում էին, թռչկոտում, մյուս աշխատողները չէին դիմանում գայթակղությանն ու իրենց հազիվ մի կերպ էին զսպում, որ չմիանան խրախճանքին: Պարելուց ուժասպառ եղան ու ամենքը մի տեղ պառկել էին հատակին, ինքն էլ երեխաների մեջտեղում շարունակում էր երեխաներից էլ բարձր կատակել ու հռհռալ: Տնօրենի մոտ կանչեցին, 40-ին մոտ կին էր, խնդրեց, որ հանգստանա ու բացատրի, թե ինչն է իր երջանկության առիթը: Պատասխան չուներ, լուռ ժպտում էր քթի տակ: Տնօրենը խնդրեց,՝ այդքան էներգիա չծախսել, որ հետո խոսել կարողանա: Անցավ գնաց, տնօրենն այնքան էլ ուշադիր ու հոգատար մարդ չէր՝ կարելի, չկարելիների մասին մտածելու համար: Աշխատանքից դուրս գալիս լսում էր գործընկերուհիների հիացական կարծիքներն իր մասին՝ ինչ ժպտերեսն է, որտեղից էլ էդքան հավես, կատակները բա. մնացածն էլ չլսեց, դուրս եկավ. երեկոյան ժամը 8-ն էր, քաղաքի լույսերը վառվում էին, նստեց մոտակա նստարաններից մեկի կողքին, զգաց ասֆալտի սառնությունը, գլուխը կախեց ու արցունքները մաքրեց աչքերից:

Հ.Գ Ինչ անտանելի ղզիկն եմ ես բայց:

StrangeLittleGirl
07.03.2015, 18:32
Կարող եք սկսել քննարկումները, գործերս վերջացնեմ, ես էլ կմիանամ

Դեռ չեմ կարդացել, բայց ոնց որ երևի հստակ չի ասվել: Առաջադրանքի լուծումը պատմվածք չպիտի լիներ, այլ որևէ տեքստ՝ 500 բառի սահմաններում: Ռուբի, ծեծ ես ուտելու :P

Վոլտերա
07.03.2015, 18:35
Կարող եք սկսել քննարկումները, գործերս վերջացնեմ, ես էլ կմիանամ

Դեռ չեմ կարդացել, բայց ոնց որ երևի հստակ չի ասվել: Առաջադրանքի լուծումը պատմվածք չպիտի լիներ, այլ որևէ տեքստ՝ 500 բառի սահմաններում: Ռուբի, ծեծ ես ուտելու :P

Հա, կոնկրետ տենց բան չէր ասվել: Թե չէ պատմվածքն էլ ա տեքստ :P

մարիօ
07.03.2015, 18:40
ես էս առաջադրանքից հետո հասկացա, որ չեմ կարողանում գրել ինչ-որ ժամկետներով ու առաջադրանքներով, պետք ա ինքնահոսի թողնել իմ գրելը: Ժամանակը քիչ էր, առաջին մտքիս եկածը գրեցի/տենց պետք ա չանել ուրեմն :D / :
Բյուր նենց չի, որ իմը պատմվածք ա դառել, անկապ տեքստ ա էլի: :(

Վոլտերա
07.03.2015, 18:53
Իսկ ես էս առաջադրանքից հասկացա, որ ինչ գրում եմ, նույն բանն ա ստացվում :8

Enna Adoly
07.03.2015, 18:58
Շունչը կտրելով մտավ բաղնիք, նստեց կիսադեղնած սալիկին:
Դողը մտավ մաշկի տակ, պատերը առձագանքեցին հևոցը: Թուքը կուլ տվեց՝ փորձելով խորտակել դուրս եկող տագնապի, թախծի ու անորոշության խառնուրդը: Սալիկի մակերևույթին կաթիլները թափանցիկ շերտ էին ձևավորվում, նա գրպանից հանեց կապտագույն հայելին, զննեց ու համարեց, որ աշխարհում սրա նման սիրուն բան դժվար թե գտնվի: Ապակու ներսի բյուրեղները երկինքը հիշեցրին,անձրևի ժամանակ լուսաբացը, հետո նորից մեկին, մյուսին և մինչև հիշեց բոլոր նրանց, ովքեր թողել էին իրեն: Նա չէր մեղադրում: Սեփական ես-ի ծանրությունը փակել էր ամբողջ տեսադաշտը. նա միայն իր էությունն էր տեսնում՝ կիսատ-պռատ, լպրծուն: Ապակին սահեց գունատ մաշկով, թափանցիկին խառնվեց կարմիրը: Գինու՞ կարմիրն էր, հազարավոր կակաչների՞, գլխում կարմրեց ամեն ինչ, մինչև որ ցավը խզեց կապը կարմիրների հետ, ծակծկեց ամեն տեղից: Մտքերում մի շղթա է՝ ապագայի հարցերից, չիրականացած երազանքներից, տպավորված երկխոսություններից: Դրանցից բխող հիշողությունները սկսում են խեղդել ու տանել դեպի մահը, խուտուտ տալ ու ստիպել ապրել: Վեր կացավ տեղից, ոտքը դիտմամբ դրեց վարդագույն լճակի մեջ, սահեցրեց ու մեծ հետք սարքեց: Թփթփացրեց ոտքերը, նորից-նորից, մինչև որ ոտքից կախված շթղաները արձակվեցին: Արդեն ազատ սահեց դեպի լվացարանը:
Ձեռքերը մտցրեց լվացարանի տաք ջրի մեջ, երեսը տաք ջրից հետո հաճելիորեն սառեց, նա իրեն առաջին անգամ ողջ զգաց: Շապիկը հանեց: Խնամքով փաթաթեց ձեռքը, ոնց բժիշկը կփաթաթեր նորածնին: Նայեց իրեն, շոշափեց մաշկը, ժպտաց, ինքն իրեն համակրեց այդ պահին: Դուրս եկավ բաղնիքից.
-Հաշիվը, խնդրում եմ,-ձեռքով արեց մատուցողին: Մատուցողը այլայլված նայեց վերարկուից դուրս եկող գունատ մերկությանը, բայց ոչինչ չնկատեց, մտածեց՝ հերթական նորաձևության ճիչն է, իսկ իրականում հենց մերկություն էր:

Արէա
07.03.2015, 19:05
Եթե ես ճիշտ եմ հասկանում առաջադրանքի իմաստը, ուրեմն Վոլտերան չի լուծել այն։

Մենք պիտի ինքներս տեսնեինք թե ինչ էր կատարվում հերոսի գլխում, ոչ թե դուք մեզ պատմեիք դրա մասին։
Այսինքն հեղինակը պիտի «դրսից» հետևող լիներ, ոչ թե «ներսից»։
Մենք պիտի հերոսի գործողություններից հասկանայինք թե ինչ ա կատարվում իր գլխում, ոչ թե հեղինակն ասեր մեզ դրա մասին։

Արէա
07.03.2015, 19:09
Էննան էլ ա նույն սխալն արել։
Մենք որտեղի՞ց իմացանաք, որ դողը մտավ հերոսի մաշկի տակ, ու որ նա առաջին անգամ իրեն ողջ զգաց։
Էննա՞ն ա ասել։
Բայց պիտի ասե՞ր, թե՞ մենք ինքներս պիտի դա տեսնեինք ու հասկանաինք։

Enna Adoly
07.03.2015, 19:11
Էննան էլ ա նույն սխալն արել։
Մենք որտեղի՞ց իմացանաք, որ դողը մտավ հերոսի մաշկի տակ, ու որ նա առաջին անգամ իրեն ողջ զգաց։
Էննա՞ն ա ասել։
Բայց պիտի ասե՞ր, թե՞ մենք ինքներս պիտի դա տեսնեինք ու հասկանաինք։
ես պահանջը թարս եմ հասկացել ոնց որ :/

StrangeLittleGirl
07.03.2015, 19:20
Ոնց որ ամենասկզբում էի ասել, գրականության մեջ ճիշտ ու սխալ չկա :))
Կարդացի բոլոր տարբերակները: Ինձ թվում ա՝ Մարի Սարին ամենալավն էր լուծել առաջադրանքը՝ ճիշտ խորության վրա թաքցնելով կերպարի տառապանքը: Վոլտերան մի քիչ շատ խորն ա տարել, վստահ չեմ՝ տեսա տառապանքը, թե չէ, իսկ Էննան՝ մակերես, այսինքն՝ ավելի շատ պատմելու ձևով: Բայց հավես վարժություն էր, ապրեք բոլորդ :)
Ու պարտադիր չի եսիմինչ գործեր գրվեն ստեղ: Ավելի կայֆ ա, որ հենց առաջին սևագիրն ա տեղադրվում ու դրա վրա քննարկում ծավալվում: Սենց վարժությունները տեխնիկան են լավացնում, ոչ թե իրար հետ մրցելու համար են:

StrangeLittleGirl
07.03.2015, 19:20
ես պահանջը թարս եմ հասկացել ոնց որ :/

Կարող ա :)) Պարզ ասած՝ սենց ա. վերցնում ես «նա տառապում էր» արտահայտությունը ու Հեմինգուեյություն անում :))

Mephistopheles
07.03.2015, 19:24
Հեսա ես էլ գրեմ…

LisBeth
07.03.2015, 19:40
Հեսա ես էլ գրեմ…

ե~ս էլ, ե~ս էլ, ուզում եմ... համ որ գրես, համ որ գրեմ

Վոլտերա
07.03.2015, 20:02
Մեֆ ու Լիզբեթ, սպասում ենք :)

LisBeth
07.03.2015, 20:02
Բյուր սենց մի բան կա, ես հիմա էքսպերիմենտ եմ անում, որի մի հատվածը կակ ռազ թեմայում ա, բայց մյուս հատվածն էլ պետք ա ստեղ դնեմ: Որ դու կազմակերպիչն ես ինձ քո համաձայնությունն ա պետք: Չեմ ուզում առանձին թեմա բացեմ: Ձեռի հետ քննարկելով կգնանք: Բառդակ չի՞ լինի: Ի՞նչ կասես: Որ ասես չէ, չեմ նեղվի, արխային:)

StrangeLittleGirl
07.03.2015, 20:06
Բյուր սենց մի բան կա, ես հիմա էքսպերիմենտ եմ անում, որի մի հատվածը կակ ռազ թեմայում ա, բայց մյուս հատվածն էլ պետք ա ստեղ դնեմ: Որ դու կազմակերպիչն ես ինձ քո համաձայնությունն ա պետք: Չեմ ուզում առանձին թեմա բացեմ: Ձեռի հետ քննարկելով կգնանք: Բառդակ չի՞ լինի: Ի՞նչ կասես: Որ ասես չէ, չեմ նեղվի, արխային:)
Արա նենց, ոնց հարմար ես գտնում: Մենք ստեղ վարժություններ ենք անում, զվարճանում ենք
:)

Mephistopheles
07.03.2015, 20:10
յա՛… հավատացի՞ք…

LisBeth
07.03.2015, 20:12
յա՛… հավատացի՞ք…

Բա ինչ արինք, մի հիասթափեցրու մեզ, փլիիիզ

LisBeth
07.03.2015, 20:23
Հիմք՝

Պարտերում ազատ տեղեր գրեթե չկան: Հինգերորդ շարքում նստած երկար պարանոցով մի աղջիկ գլուխն անհանգիստ աջ ու ձախ է անում: Երբ դահլիճը թնդում է ծիծաղից նա զարմացած բեմին է նայում ու նյարդային հռհռում: Անձեռոցիկով սրբում ճակատն ու շարունակում կրծել շուրթերը: Ձեռքերը դողում են: Նա շտապով թաքցնում է դրանք իրար մեջ, տրորում ու մատները ճտացնում հատ-հատ: Կրակոցի ձայնից ցնցվում ու նայում է ձախ կողմը նստած տղամարդու անհոգ դեմքին: Սկսվում է մեցցո-սոպրանոյի պարտիան: Տղամարդը թեքվում ու նրա ականջին ինչ-որ բան ասում, կոմսին մատնացույց անելով: Դեմքին ոչինչ չի փոխվում: Քիչ հետո նա շուրթերը մոտեցնում է տղամարդու ականջին ու ջղաձիգ շարժում: Տղամարդը գունատվում է: Դահլիճը նորց ցնծում է ծիծաղից: Տղամարդընորից ինչ-որ բան է ասում ձեռքերը ափերով պարզած, ուսերը վեր քաշած: Աղջիկը մի պահ տատանվում է, կանգնում ու խնդրում է անծանոթներին ճանապարհ տալ: Զգույշ դուրս է սողոսկում շարքից ու առանց շրջվելու անհետանում մոտակա ելքի վարագույրնեի հետևը:

Ներկայացում առանց ակտերի


- Ի՞նչ երեխա, - հղիության թեսթի տուփը մի կողմ նետելով, - մենք ամուսնացած չենք, մոռանում ես: Ու հետո, դա կխանգարի մեր պլաններին: Մարտին, ասա՛, դու ինձ խոստացար, որ կես տարի ստաժ հավաքենք ու մեկնելու ենք: Արդեն մի տարի է անցել: Ստեղ ապագա չկա:
- Սյուզ, ամեն ինչ բարդացնում ես: Դու չէիր մի ժամանակ կպած ուզում, մի երկու անգամ էլ հատուկ չես պաշպանվել: Հա՛: Քեզ թվում է չգիտե՞մ: Մի ամիս առաջ, հիշո՞ւմ ես, ես քեզ ասի գնա շուտ լվացում արա օճառով: Հիմա էլ ամսականներդ ուշանում են: Եթե փաստի առաջ կանգնենք, մեկնելու մասին խոսք չի կարող լինել, առնվազն երեք տարի:
- Քեզ ընդամենը պատճառ է պետք, արդեն կուշտ եմ: Կամ ինքդ ես հիմար, կամ ինձ ես նմանի տեղը դրել:
- Սյուզի, լավ էլի: Մի՛ սկսի: Վաղը երեկոյի համար «Չղջիկ»-ի երկու տոմս եմ վերցրել, կգնանք կցրվես: ՊՄՍ-դ ահավոր է:

Առավոտյան Սյուզին օգտագործած թեստը գրպանն է խոթում ու դուրս է գալիս տանից: Պոլիկլինիկայում հերթ է, բայց ծանոթ թերապևտը միջնորդում է ու նրան արտահերթ ընդունում է գինեկոլոգը:
- Վալենտին Արծունիչ...
- Սյուզան ջան որոշումը քոնն է: Երեկվա երեխան չես, որ համոզեմ, հենց հիմա էլ կգրանցեմ, գնա՛ պերինատալ:
- Մերսի, շատ շնորհակալ կլինեմ:

Բուժքրոջ ուսին հենված, ոտքերը ծանր քարշ տալով հասնում է հիվանդասենյակ, ուր ևս երկու երիտասարդ աղջիկ են պառկած:
- Երբ զգաք, որ ի վիճակի եք, կարող եք հագնվել, շորերը աթոռին եմ դրել: Թղթերը ռեգիստրատուրայում կվերցնեք Սյուզանա Ազատովնա:
- Լիլիթ, դու ի՞նչ արեցիր:
Լիլիթը խնամքով նստեցնում է նրան, ուղղում տեղաշորը.
- Դե բժիշկները հույս չտվեցին: Գրանցվել ենք արհեստական բեղմնավորման: Մի ամսից նախապատրաստականը վերջանում է, - ինչպես միշտ ժպտերես ասում է Լիլիթը:
Սյուզին երկար նայում է Լիլիթի հետևից փակված դռանը, կամաց գլուխը դնում է բարձին: Կծկվում է նեղլիկ մահճակալի վրա, գլուխը սեղմում է ծնկներին: Պալատը լցվում է տնքոցներով, բայց Սյուզիի ձայնը նրանցում չկա:

Մարտինը նստած է բազկաթոռին, ծնկներին դրված լափթոփի ստեղներն է կտկտացնում: Սյուզին անձայն անցում է խոհանոց, սառը թեյ է լցնում ու վերադառնում: Գունատ ու հոգնած տեսք ունի: Մարտինը հայացքը չի կտրում էկրանից:
- Պատրաստվի, չուշանանք:
Լոգարանում այտերը վարդագույն ներկելուց նկատում է, որ մաշկի հետ կոնտրաստը շատ է: Մատների ծայրով հարթեցնում է: Միջանցքից լսվում է Մարտինի ձայնը.
- Թեսթ արեցի՞ր:
- Չէ: Մի անհանգստացի հղի չեմ:
- Հորմոնալ խանգարում չլինի՞: Ամսականներն առանց պատճառի չեն ուշանում: Ձեր մոտի գինեկը վատը չի ոնց-որ: Գրանցվի, գնա մոտը:
- Անպայման: Գնացի՞նք:
Առանց իրար նայելու դուրս են գալիս:




Սենց մի բան: Սկզբում ուզում էի պիեսի վերածեի, որպես գալիք մրցույթի նախերգանք: Նվիրվում է այդ մրցույթին:

LisBeth
07.03.2015, 20:31
Քանի առանձին չեմ անդրադարձել ասեմ, Արէայի հետ համամիտ եմ: Սարի Մարին ճիշտ ա զգացել առաջադրանքը: Մարին մասամբ, Էննայի գրածն էլ զուտ զգայական մակարդակի վրա ա, ցույց տված չի, լրիվ տեղը տեղին ծամած դրած, ոնց ասում են:

LisBeth
07.03.2015, 20:56
Մարիի՝ Ուոլտերա, նայի, առաջին մասում որ ուղղակի սենյակի/էդ գտնվելու վայրի նկարագրությունը լինի ու երկխոսությունը, ավելի ազդեցիկ կլինի, +լրիվ ցույց տալու պայմանին համապատասխան: Գործը որակապես կփոխվի էլի, իմ համեստ" կարծիքով: Սենց էլ վատ չի, ատմոսֆերա կա, բայց մյուս դեպքում էլ այն չի տուժի: Ստեղ դու պարտադրում ես քո ընկալումը, մյուս դեպքում ընթերցողն ա գալիս քո ըզին/գծին: Միտքը լավն ա, վերջի տողն էլ ընտիր: Մեղսի

LisBeth
07.03.2015, 21:28
Մեֆ ուր էս, մի բան էլ դու գրի եղածները կարդացինք դինջացանք

LisBeth
07.03.2015, 21:33
Էրեխեք իմ գրածի վերաբերյալ հարցեր, դիտողություններ կա՞ն, ասեք քննարկենք: Ոնց որ երևակայությունս շատ հեռու ա թռել սկզբնաղբյուրից

laro
07.03.2015, 21:37
LisBeth Կուզեի շարունակությունը տեսնել :)

LisBeth
07.03.2015, 21:37
Սարի Մարիի գործը լավն ա: Չգիտեմ ինչն ա ղզիկ.. երևի որ սենտիմենտալ ա դրա համար, բայց բաց ավարտ սիրում եմ, այ որ մանրանար, կլիներ ղզիկ: Մի քիչ հերոսուհին հստակ չէր, ու այ էս տողը խանգարեց՝

լուռ ժպտում էր քթի տակ ավելի լավ ա չժպտար:

LisBeth
07.03.2015, 21:39
LisBeth Կուզեի շարունակությունը տեսնել :)

էստեղ երկուսը մեկում ա Լարո ջան, շարունակությունը վերևի մի քանի տողն են, առանց կոնկրետ վերջաբանի: ես սկսել եմ գրել վերջից:

LisBeth
07.03.2015, 21:41
Երևի ճիշտ կլիներ հաջորդականությամբ դնել, ինչևէ, սենց էլ յոլա կտանի

Mephistopheles
07.03.2015, 22:02
Մեֆ ուր էս, մի բան էլ դու գրի եղածները կարդացինք դինջացանք

Հեսա…

laro
07.03.2015, 22:05
Չէ, ինձ թվում ա էս հերթականությամբ ավելի ազդեցիկ ա :) Ես ուշադիր չէի, հիմա պարզ էր:
Վոլտերայի գրածը ինձ ծանր թվաց, ես լավ չհասկացա իմաստը, եթե անկեղծ լինեմ :) Վոլտերա ջան չնեղվեց, ես շատ բան չեմ հասկանում :))
Մարի գաղափարը դուրս եկավ. Շատ ուրախ մարդիկ հաճախ դժբախտ են լինում:
Էննայի գրածի մեջ տառապանքը թաքնված չէր. բայց վատ չէր :)
Ապրեք բոլորդ: Ես հետևելու եմ մրցույթին շարունակեք մասնակցե՜լ :)

Alphaone
07.03.2015, 22:32
Շատ ո՞ւշ ա, թե կարող եմ գրել:

Mephistopheles
07.03.2015, 22:42
ուրեմն սենց գրում ենք ....տառապանք...ըըը ... մմմմմ... տտըտ...

նա դանակը մխրճեց ....չէէէ... արյունը կաթիլ կաթիլ... ... էէէհ... չէ...

նրա մայրը մահացել էր երեկ և դիլայլան ... էէէհ... մաման մեռել ա, եսիմ ինչ...

նա մւրացկեն էր դարձել արդեն երեք տարի, մանրադրամների միջից հիսւն սենթանոցն ամենամեծն էր իր տեսած փողերից... փողերից... ուֆֆֆ... թուուու՝ այ մարդ... էս ինչ էր... բյուր՛ զզվում եմ քեզնից... յանի թե բան ես մտածել... տառապանք... յախք...

փորացավից... չէ, որովայնացավից... որովայնացավիից... ոռացավից.. իհ...

կյանքն անըանելի էր դանիելի համար, նա իր մանկության տատիներին երբեք այս աստիճան ստորացված չէր զգացել իրեն... հետո... փողոցի աղոտ լույսերը ստվեր էին գցում նրա գունատ դեմքին... հետո... հետո հետո... մմմմ ... կյանքի... արա դեեեեե ...

տեսնես մյուսներն ինչ են գրել... մի հատ հլա կարդամ...

գլխի ծառը.... աաաա.... էս ինչ ցավոտ էր... քթից անգույն հեղուկ... աստված իմ... տանջվողը ես եմ թե դուք....
ուրեմն սենց գրում ենք ....տառապանք...ըըը ... մմմմմ... տտըտ...

անցանք առաջ....
անցանք առաջ.... առավոտյան արթնացավ, իրեն նայեց հայելու մեջ.... դրանից տանջալից բան չկա ... օքեյ, հետո... կալբասը կծեց.... հեւֆֆֆ... ստեղ դանակ բան չկա.....

դե լավ... սկսեցինք.... մմմմ....ըըըըը.... հինք հարյուր բառ... էդ շատ ա թե քիչ.... տեսնես բյուրը որտեղից ա հանել էդ թիվը....

զզվում եմ քեզնից բյուր....

արա դե պարտադիր ա գրեմ... չեմ գրի .... ռադ եղեք գնացեք ... ֆաք յու... բան հործչունեմ հիմա էլ տեքստ պտի գրեմ տառապանքի մասին....

... նա վերցրեց համակարգիչը և դուրս շպրտեց պատուհանից.... գըմփ .... լավ ա մարդու գլխին չընկավ.... ֆաք հիմ... թող ը լներ... դրա մասին էլ ես մտածեմ...

LisBeth
07.03.2015, 22:49
… …

Մեֆ, ինչ ես գրում ջնջում, թող կարդանք, տառապանքը... հետո՞...

ivy
07.03.2015, 22:52
Ես հասցրեցի կարդալ, ահագին էլ գրել էր :)

LisBeth
07.03.2015, 22:53
Ես հասցրեցի կարդալ, ահագին էլ գրել էր :)

ո՞նց էր, մի քիչ պատմի էլի, գոնե ծարավս սենց հագեցնեմ

վաաայ հեսա, կարդամ:)

ivy
07.03.2015, 22:57
Իր կամ ինչ-որ երևակայական մասնակցի վերաբերմունքն էր էս նախագծի, մեջն ընդգրկված գործերի ու կազմակերպչի հանդեպ: Խառը-մառը մտքեր, գրել չուզենալու տենդենցներ՝ էդ ամենը համեմված մի երկու ամերիկյան հայհոյանքով, լապտոպը դուրս շպրտելով ու լիքը բազմակետերով :)

LisBeth
07.03.2015, 22:58
Իր կամ ինչ-որ երևակայական մասնակցի վերաբերմունքն էր էս նախագծի, մեջն ընդգրկված գործերի ու կազմակերպչի հանդեպ: Խառը-մառը մտքեր, գրել չուզենալու տենդենցներ՝ էդ ամենը համեմված մի երկու ամերիկյան հայհոյանքով, լապտոպը դուրս շպրտելով ու լիքը բազմակետերով :)

տեսա

ivy
07.03.2015, 22:59
Ըհն, տեքստն էլ նորից հայտնվեց, կարդացեք:

LisBeth
07.03.2015, 23:09
ուրեմն սենց գրում ենք ....տառապանք...ըըը ... մմմմմ... տտըտ...

նա դանակը մխրճեց ....չէէէ... արյունը կաթիլ կաթիլ... ... էէէհ... չէ...

նրա մայրը մահացել էր երեկ և դիլայլան ... էէէհ... մաման մեռել ա, եսիմ ինչ...

նա մւրացկեն էր դարձել արդեն երեք տարի, մանրադրամների միջից հիսւն սենթանոցն ամենամեծն էր իր տեսած փողերից... փողերից... ուֆֆֆ... թուուու՝ այ մարդ... էս ինչ էր... բյուր՛ զզվում եմ քեզնից... յանի թե բան ես մտածել... տառապանք... յախք...

փորացավից... չէ, որովայնացավից... որովայնացավիից... ոռացավից.. իհ...

կյանքն անըանելի էր դանիելի համար, նա իր մանկության տատիներին երբեք այս աստիճան ստորացված չէր զգացել իրեն... հետո... փողոցի աղոտ լույսերը ստվեր էին գցում նրա գունատ դեմքին... հետո... հետո հետո... մմմմ ... կյանքի... արա դեեեեե ...

տեսնես մյուսներն ինչ են գրել... մի հատ հլա կարդամ...

գլխի ծառը.... աաաա.... էս ինչ ցավոտ էր... քթից անգույն հեղուկ... աստված իմ... տանջվողը ես եմ թե դուք....
ուրեմն սենց գրում ենք ....տառապանք...ըըը ... մմմմմ... տտըտ...

անցանք առաջ....
անցանք առաջ.... առավոտյան արթնացավ, իրեն նայեց հայելու մեջ.... դրանից տանջալից բան չկա ... օքեյ, հետո... կալբասը կծեց.... հեւֆֆֆ... ստեղ դանակ բան չկա.....

դե լավ... սկսեցինք.... մմմմ....ըըըըը.... հինք հարյուր բառ... էդ շատ ա թե քիչ.... տեսնես բյուրը որտեղից ա հանել էդ թիվը....

զզվում եմ քեզնից բյուր....

արա դե պարտադիր ա գրեմ... չեմ գրի .... ռադ եղեք գնացեք ... ֆաք յու... բան հործչունեմ հիմա էլ տեքստ պտի գրեմ տառապանքի մասին....

... նա վերցրեց համակարգիչը և դուրս շպրտեց պատուհանից.... գըմփ .... լավ ա մարդու գլխին չընկավ.... ֆաք հիմ... թող ը լներ... դրա մասին էլ ես մտածեմ...

ստրուկտուրա չկա, կերպարներդ օդում կախված են մնում, պետք ա շիֆթ արվի, քաոսային ա շատ, անհարթ անցումներով, ճիշտ ա ազդեցիկ հատվածներ կան, օրինակ մուրացկանի մասը, ես սիրում եմ որ ներվի ա կպնում, բայց կտրվում ա էդ պահը... անհասկանալի ա ինքը թռավ նոփբուքը գցեց... միակ լավ բանը որ տեքցտը ծանծաղ ա, մի շնչի կարդում ես... էքսպրեսիան շատ ա... ոչ ադեկվատ... դեր իզ ը ֆայն լայն բիթվին քրիեթիվ ընդ մադնեսս

Mephistopheles
07.03.2015, 23:15
Դե կարդա ու տառապի…

LisBeth
07.03.2015, 23:18
Դե կարդա ու տառապի…

ջիգյարներս ծակծկվեց քիչ ա վրեն պերեց ես լցնում

Mephistopheles
07.03.2015, 23:21
դե Տփեք… ինձ քաշիք ձեր հայաթ որ ծեծեք… դե ծեծեք…

Mephistopheles
07.03.2015, 23:27
… սատկա՞ք…

LisBeth
07.03.2015, 23:29
… սատկա՞ք…

սպանիչ էր, բա ինչ անենք, աչներիս ճիճուն լղճեցիր... ով էդքան պլոճիկ ունի քեզ բան ասի, աաա... սպասի ես գիտեմ ով... բի րեդի, հեսա կազմակերպիչը կգա քեզ նաքդաուն կանի

Mephistopheles
07.03.2015, 23:33
թող ռադը քաշի… մի բան ասեց, տես ԻՆչ եմ անելու…

Mephistopheles
07.03.2015, 23:35
… արա, գոնե լաքեք… այ անխիղճներ… էդքան տառապել եմ…

LisBeth
07.03.2015, 23:35
թող ռադը քաշի… մի բան ասեց, տես ԻՆչ եմ անելու…

երևում ա շատ լուրջ ես տրամադրված... էն սրբիչ պահող ու կապան փոխող մարդը ոնց ա՞ կոչվում, քեզ տենց մարդ պետք ա՞

LisBeth
07.03.2015, 23:37
… արա, գոնե լաքեք… այ անխիղճներ… էդքան տառապել եմ…

էս ինչ օրն ես ընկել, էս կարծես թե հասկացա էն մուրացկանի պահի փոինթը

Mephistopheles
07.03.2015, 23:37
Յա… էդքամ գրել եմ… ստեղծագործել եմ… հունարս սաղ մեջն եմ դրել…

ivy
07.03.2015, 23:42
Հավես վարժություն էր: Պալանիկի հոդվածը «ցույց տալու մասին» ժամանակին դրել էի Ակումբում:
Մարի Սարին ու Լիզբեթը վարժությունը «ճիշտ» էին հասկացել, բայց մյուսների գրածներն էլ հավեսով կարդացի:

Mephistopheles
07.03.2015, 23:46
Հավես վարժություն էր: Պալանիկի հոդվածը «ցույց տալու մասին» ժամանակին դրել էի Ակումբում:
Մարի Սարին ու Լիզբեթը վարժությունը «ճիշտ» էին հասկացել, բայց մյուսների գրածներն էլ հավեսով կարդացի:

Բա ի՞մը… բա ե՞ս…

LisBeth
07.03.2015, 23:47
Հավես վարժություն էր: Պալանիկի հոդվածը «ցույց տալու մասին» ժամանակին դրել էի Ակումբում:
Մարի Սարին ու Լիզբեթը վարժությունը «ճիշտ» էին հասկացել, բայց մյուսների գրածներն էլ հավեսով կարդացի:

Այվ մի քիչ էլ Մեֆին գովի էլի, էդքան տանջ... տառապել ա մարդը

Mephistopheles
07.03.2015, 23:50
Այվ մի քիչ էլ Մեֆին գովի էլի, էդքան տանջ... տառապել ա մարդը

Դուրը չի եկել, գիտե՞ս… տեխնիշնի ասում ա զիբիլ ա…

LisBeth
07.03.2015, 23:54
Դուրը չի եկել, գիտե՞ս… տեխնիշնի ասում ա զիբիլ ա…

դու Այվիին լավ լսի, ինքը խելոք բաներ ա ասում, դե դու անկասկած հանճար ես, բայց հանճարներն էլ աճելու տեղ ունենում են

LisBeth
07.03.2015, 23:55
ուզո՞ւմ ես գովեմ: Չնայած լեզուս մաշել ա քեզ ենքան տաղեր եմ նվիրել

ivy
07.03.2015, 23:56
Այվ մի քիչ էլ Մեֆին գովի էլի, էդքան տանջ... տառապել ա մարդը

Մեֆն էլ էր ոնց որ թե ճիշտ հասկացել, հետն էլ առաջին դեմքով էր գրել, լրիվ էդ տառապանքը զգացինք :)

Mephistopheles
07.03.2015, 23:57
դու Այվիին լավ լսի, ինքը խելոք բաներ ա ասում, դե դու անկասկած հանճար ես, բայց հանճարներն էլ աճելու տեղ ունենում են

էլ ու՞ր աճեմ… արդեն հետ աճելուս ժամանակն ա…

Mephistopheles
07.03.2015, 23:58
Մեֆն էլ էր ոնց որ թե ճիշտ հասկացել, հետն էլ առաջին դեմքով էր գրել, լրիվ էդ տառապանքը զգացինք :)

Վայ մեսի Ակվի ջան… մի քիչ երկար գովա… փլիզ…

Mephistopheles
07.03.2015, 23:59
ուզո՞ւմ ես գովեմ: Չնայած լեզուս մաշել ա քեզ ենքան տաղեր եմ նվիրել

Գովա… դու որ չգովաս ոչ ոք չի գօվա…

LisBeth
08.03.2015, 00:00
էլ ու՞ր աճեմ… արդեն հետ աճելուս ժամանակն ա…

դե քեզ տոնուսի մեջ պահի որ չհետաճես, դա տխուր, թախծոտ ու տառապալից պրոսեսս ա

LisBeth
08.03.2015, 20:57
Գովա… դու որ չգովաս ոչ ոք չի գօվա…

մի անգամ էլ դու ինձ գովա... ձրի բան չկա այլևս, ես զարգացել եմ... աքլորն ու կկուն եմ ուզում

Mephistopheles
08.03.2015, 21:09
մի անգամ էլ դու ինձ գովա... ձրի բան չկա այլևս, ես զարգացել եմ... աքլորն ու կկուն եմ ուզում

Տիկնայք և պարոնայք… ուզում եմ գովել Լիզին… նա շատ լավ աղջիկ է և հետաքրքիր պոտենցիալով գրողուհի… կա՞ տենց բառ…

Mephistopheles
08.03.2015, 22:14
Ես իմ գլուխգործոցը պտի չգրեի… հենց գրեցի սաղ փախան…

LisBeth
09.03.2015, 22:28
էս թեման էլ անհեռանկար մեռավ... օղօրմի

StrangeLittleGirl
05.04.2015, 19:50
Էկա ակտիվացնելու, բայց տեխնիկայի մասով:
Եթե հետաքրքրում ա էս տեխնիկայի գործածությունը, Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցը» կարդացեք: Էստեղ լրիվ ցույց տալու վրա ա: Նույնիսկ ինտերնետում վերլուծություններ փնտրեցի, շատերը չեն էլ տեսել, թե հեղինակն ինչ ա ուզեցել տեղ հասցնի: Իհարկե, դա չի, որ գործն ուժեղ ա սարքում, բայց ամեն դեպքում, կարդացեք: Ինքը իրա կերպարին տակով-վրայով, ոնց հնարավոր ա փորփրում ա հենց մենակ ցույց տալու տեխնիկան օգտագործելով: