PDA

Դիտել ողջ տարբերակը : Մի անտեսեք. փնտրում եմ աշխատանք

laro
01.03.2015, 15:46
Փնտրում եմ աշխատանք 17:00ից հետո կամ ազատ գրաֆիկով կամ էլ գիշերային հերթափոխով: Չիմացողների համար ասեմ, որ ԵՊԲՀ-ի ուսանող եմ, ցանկալի կլինի աշխատանք դեղատանը, էդպես լինում է, որ վերցնում են որպես պրակտիկանտ, հետո ընդունում են աշխատանքի: Դասապատրաստում էլ կարող եմ անել, ուղղակի դրա համար կամ պահանջում են փորձառու մանկավարժների, կամ էլ էնպիսի մարդկանց ում ճանաչում ու վստահում են: Կարող եք առաջարկել նաև այլ աշխատանքներ կամ էլ ուղղակի գրաֆիկիս համապատասխան խորհուրդ տվեք, թե ինչ կարող եմ աշխատել, հաշվի առնելով, որ անգլերենն իմ մոտ բավականաչափ վատ վիճակում ա: Շնորհակալություն չանտեսելու համար:

Աթեիստ
01.03.2015, 21:46
Վաղը կփորձեմ ընկորջս հետ խոսել, դեղատուն ունի։

laro
02.03.2015, 20:20
Վաղը կփորձեմ ընկորջս հետ խոսել, դեղատուն ունի։
Դու չես պատկերացնի, թե դա ինձ ինչքան ա պետք :) Շատ շնորհակալ կլինեմ :)

մարիօ
02.03.2015, 21:11
Լարո ես մի ընկեր ունեմ ինքը Ալֆա Ֆարմի դեղատներին էր դիմել գիշերային հերթափոխի համար, մի հատ թեստ էր հանձնել, մեկ էլ պիտի հարցազրույցի գնար, ասում էր, որ գիշերվա հերթափոխի համար աշխատողներ պետք են էդ դեղատներին, եթե գիշերը աշխատելը քեզ ձեռք կտա, դիմի իրենց մի հատ, տես ինչ կասեն:

laro
02.03.2015, 22:02

Մարի ջան ես դեղագետ չեմ. ես դեռ խղճուկ բուժֆակի ուսանող եմ. չեն համաձայնում աշխատանքի վերցնել առանց լիցենզիայի կամ պրակտիկայի....իմ կարծիքով իրենք էլ չեն համաձայնի վերցնել անփորձ մարդու, եթե էդպիսի մրցակցություն են դնում: Բայց ես ճանաչում եմ մարդկանց հենց իմ կուրսից, որոնք աշխատում են հիմա (իհարկե սկզբում պրակտիկա են անցել): Շնորհակալություն ես ամեն դեպքում կճշտեմ :)