PDA

Դիտել ողջ տարբերակը : Օբյեկտային կողմնորշմամբ ծրագրավորում

Gec
27.02.2015, 21:55
Նախօրոք ասեմ,չգիտեմ նման թեմա արդեն կար թե չէ,ամեն դեպքում որոշեցի բացել : Առաջարկում եմ այստեղ քննարկենք այնպիսի ծրագրեր,որոնցում ակնհայտորեն երևում է OOP ի առավելությունները: Եթե մարդիկ կգտնվեն,որ չգիտեն ինչա իրենից ներկայացնում ՕՕՊ-ն(բայց ռուսերենից գոնե գաղափար ունեն )
առաջարկում եմ կարդալ

Бертран Мейер. Объектно-ориентированное конструирование программных систем գիրքը ;)

Արամ
28.02.2015, 02:35
http://www.akumb.am/showthread.php/66199-BatutConnector-SQL-%D5%A1%D5%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-framework
Ինձ թվում ա ստեղ շատ մանրամսն երևում ա OOP-ի առավելությունը։ :)

Lusina
28.02.2015, 03:38
Իրականում, OOP-ի առավելությունը ամենաշատը զգացվում ա էն ժամանակ, երբ ստիպված ես լինում չ-OOP լեզու օգտագործել. (Մանավանդ, եթե մինչև էդ մենակ OOP ես արել)

Հ.Գ. Ինչը բնավ չի նշանակում, որ խորհուրդ եմ տալիս փորձել, ես շատ ուրախ կլինեի տենց էլ չիմանալ, թե ինչ ա ծրագը առանց OOP. :))

Rhayader
28.02.2015, 04:31
Ժող, ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է: Առավելությունները OOP-ի երևում են կոդի չափսի աճի հետ ու մեկ էլ արդեն OOP-ով գրած API-ների հետ աշխատելիս: Դե ֆակտո, OOP-ն մեծ կոդը կոմպակտացնելու միջոց է, հնարավորություն է տալիս ստեղծել կլասսերի գրադարան, ու դրանից օգտվելով ունենալ ավելի կոմպակտ ու ընթեռնելի կոդ: Նույն կերպ, հաջորդ մակարդակը՝ Model-Oriented Programming-ն է: Ես ինքս սկսել եմ ալգորիթմային ծրագրավորման լեզուներից (C, մասնավորապես), ու մինչև հիմա փոքր խնդիրներ լուծելուց իրենից օգտվում եմ՝ ավելորդություններից խուսափելու համար: 2001-ից օբյեկտ-կողմնորոշված C++-ին անցումը հեշտ էր, երբ սկզբունքը հասկանում ես պոլիմորֆիզմի, ինկապսուլյացիայի ու ժառանգականության: Դե ֆակտո կլասսները ծագում են C-ի ստրուկտուրաներից, պարզապես հասուն ինտերֆեյս ունեն իրենց հետ աշխատելու համար:

Lusina
28.02.2015, 05:01

Ուղղակի C-ից C++ անցումը շատ բնական ա, միանգամից զգում ես, թե ինչն էր պակասում, ինչն ա հասունացել. Իսկ օրինակ ես սկսել եմ C++-ից, ու ինչքան էլ տեսականորեն գիտեի C-ի հետ տարբերությունների մասին, իրականում չէի պատկերացնում , թե ինչ խորթ կլինի C-ով "Hello world"-ից մի քիչ ավելի "բարդ" ծրագիր գրելը.