PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հորիզոն» լրատվական ծրագիր



Artgeo
06.03.2007, 21:53
Ձեր կարծիքով «Շանթ»-ի «Հորիզոն»-ը օբյեկտի՞վ է լուսաբանում լուրերը։

P.S.
08.03.2007, 23:56
Սովորական գավառական ծրագիր է, որին ժամանակ առ ժամանակ, ի տարբերություն Հայլուրի տրվում է հնարավորություն մի քիչ »թպռտալ», բայց երբ որ պետք է լռեցվում է:
Էլ ինչ օբյեկտիվության մասին է խոսքը...

ladyARM
09.03.2007, 02:03
Սովորական գավառական ծրագիր է, որին ժամանակ առ ժամանակ, ի տարբերություն Հայլուրի տրվում է հնարավորություն մի քիչ »թպռտալ», բայց երբ որ պետք է լռեցվում է:
Էլ ինչ օբյեկտիվության մասին է խոսքը...

Իմ կարծիքով ներկայիս լրատվական ծրագրերից լավագույնն է: Եվ ցանկացած իրադարձություն շատ լավ և մանրամասն են լուսաբանում: Համենայնդեպս ամենաշատ ինֆորմացիա մեկ ծրագրի ընթացքում:

Իսկ այն որ տրվում է հնարավորություն մի քիչ »թպռտալ», հնարավոր է, մեր անառխիկ հանրապետությունում, բայց իմ կարծիքով շատ անգամ էտ թույլ տվողներին բանի տեղ չեն դնում:
:think

...

Artgeo
09.03.2007, 10:53
Սովորական գավառական ծրագիր է, որին ժամանակ առ ժամանակ, ի տարբերություն Հայլուրի տրվում է հնարավորություն մի քիչ »թպռտալ», բայց երբ որ պետք է լռեցվում է:
Էլ ինչ օբյեկտիվության մասին է խոսքը...

Չնայած համաձայն չեմ, որ գավառական է, նույնիսկ ավելին, իմ կարծիքով լավագույնն է հայկական հեռուստաեթերում, բայց դա չէ կարևորը։

Բավականին երկար ժամանակ է ինչ նայում եմ «Հորիզոնն» ու «Հեռանկարը» ու բոլորովին վերջերս մոտս կասկածանքներ առաջացան։ Բայց հերթով։

Ինչո՞ւ էի նայում «Շանթը»

Քանի որ ծնվել ու մեծացել եմ Վրաստանում, մոտս մի մեծ բնական, բայց բացասական երևույթ կա, ամեն ինչ համեմատել Վրաստանի հետ։ Կոնկրետ տվյալ դեպքում համեմատում էի Վրաստանում 1998-2003 թթ. կատարված իրադարձությունների հետ։ Այդ ընթացքում Վրաստանի երկրորդ քաղաքի Ռուսթավիի «Ռուսթավի 2 (http://www.rustavi2.com)» հեռուստաընկերությունը դարձավ Վրաստանի ամենահայտնի ու ամենաազատ հեռուստաընկերությունը։ Հենց այդ հեռուստաընկերությունն էլ ուղորդում էր մարդկանց հեղափոխության ժամանակ։ «Շանթը» շատ նման է այդ հեռուստաընկերությանը թե՛ ծրագրերային ցանցով, թե՛ ոճով և թե՛ ընդհանրապես, որպես ալիք։ Բացի դրանից, «Շանթը» միակ ալիքն էր, որը բոլոր հեռուստաընկերություններից տարբերվող ձևով էր մատուցում լուրերը։ Լուրերը Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի վերաբերյալ։ Հիմա էլ, նրանք տարբեվում են, բայց... Այն չէ, ինչ առաջ էր։ Իմ սուբյեկտիվ կարծիքով զարգանալու ու ավելի անկախանալու փոխարեն, նրանք հետընթաց են ապրում։

Ինչո՞ւ եմ կասկածում

Որևէ բանի մասին մտածելիս միշտ պետք է հիշենք, որ մենք Հայաստանում ենք և, որ հայերս «ուրիշ ենք»։ Հենց այդ պատճառով ամերիկացիք ու եվրոպացիք մեզնից բան չեն հասկանում։ Աշխարհի որևէ երկրի փորձ մեզ մոտ կիրառվել չի կարող, քանի որ մենք անպայման ամեն ինչ ուրիշ ձև կանենք։ Լավ թե վատ, այլ թեմա է։ Վերադառնանք «Շանթին»։ Հայաստանում վաղուց ձևավորվել էր մարդկանց մի մեծ զանգված, որոնք չէին վստահում եղած հեռուստաընկերություններին։ Հենց այստեղ առաջանում է «Շանթը» իր «Հորիզոնով»։ Առաջին հայացքից սա ուրիշ է։ Համեմատաբար ազատ, դինամիկ, հետաքրքիր, տրամաբանական, որոշ չափով քննադատող։ Ամենակարևորը՝ տարբերվող։ Կամաց, բայց հաստատուն քայլերով «Հորիզոնը» գրավում է այդ մարդկանց ուշադրությունն ու վստահությունը և... Պետք եղած ժամանակ փոխում շեշտադրումներն ու լրատվությունը։ Վերջ, այդ զանգվածը նույնպես կառավարելի է։

Հմ... Մի՞թե... Գուցե սխալվո՞ւմ եմ։

Selene
10.03.2007, 11:17
Իհարկե ոչ ամեն օր, բայց բավականին հաճախ նայում եմ տարբեր հայկական լրատվական ծրագրեր և արդյունքում եկել եմ այն եզրակացությանը, որ գրեթե բոլոր ալիքներով էլ նույն ուղղությամբ են տարվում թե լուսաբանումները,թե քննադատությունները, թե մեկնաբանություններն ու պարզաբանությունները, պարզապես վարողներն են տարբեր:ok
Միակ բազմազանությունն այս ֆոնում մտցնում էՀորիզոնը: Իհարկե ոչ լրիվությամբ, բայց ամեն դեպքում այն աշխատում է հնարավորինս օբյեկտիվ կերպով ներկայացնել լուրերը, ինչը բավականին ողջունելի է: Իսկ 100 % օբյեկտիվությունը միգուցե հանգեցնի այլ հայտնի հեռուստաընկերության ճակատագրին, երևի դա է ետ պահում Շանթին:

Basaeff
10.03.2007, 12:55
Ձեր կարծիքով «Շանթ»-ի «Հորիզոն»-ը օբյեկտի՞վ է լուսաբանում լուրերը։Ա1+ ի փակումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում օբյեկտիվության մասին խոսելն անիմաստ է:

kiki
10.03.2007, 16:42
Ա1+-ը չի փակվել, գործում է ու հասցե էլ ունեն ինտերնետում http://www.a1plus.am

Basaeff
11.03.2007, 00:04
Ես ինկատի ունեի Ա1+ որպես հեռուստաալիք: Երեւի ինքներդ եք հասկանում որ սովորական կայքի եւ հեռուստաալիքի միջեւ տարբերությունը հսկա է:
Իմիջիայլոց կայքի մատուցված նյութի որակը համեմատել էլ չի կարելի նախկին եթերի հետ:

kiki
11.03.2007, 00:10
ես չեմ վիճում, սովորական կայքի և հեռուստաալիքի միջև իրոք տարբերություն կա, պարզապես դուք այնքան էլ հաջող չէիք ձևակերխպել ձեր միտքը, դրա համար ձեզ չհասկացա...


Ա1+ ի փակումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներում օբյեկտիվության մասին խոսելն անիմաստ է:

Basaeff
11.03.2007, 23:55
ես չեմ վիճում, սովորական կայքի և հեռուստաալիքի միջև իրոք տարբերություն կա, պարզապես դուք այնքան էլ հաջող չէիք ձևակերխպել ձեր միտքը, դրա համար ձեզ չհասկացա...Հասկացա: :)
Տերմինոլոգիաս մի քիչ հնացած է: Սովորաբար էլեկտրոնային մամուլի տակ հասկանում են հեռուստա/ռադիո եթերը, բնականաբար հիմա պետք է ավելացնել նաեւ ինտերնետը:

P.S.
23.03.2007, 00:36
Ինչի Ա1+ը օբյեկտիվ էր: Լավ էլի: Այդ հեռուստաընկերությունը ուներ հստակ հակաիշխանական քարոզչությունը, բայց քանի որ հարմար մարկետինգային քաղաքականություն էր, կարողանում էր այն հաջողությամբ վաճառել լսարանին:

Զրուցեք ընկերության լրագրողների հետ ու թող նրանք ասեն իրենց «սահմանափակումների» մասին:

Ընդհանրապես, օբյեկտիվ լրագրություն կամ ալիք հասկացողությունը ՆՈՆ–ՍԵՆՍ է:

Davo'o
03.04.2007, 11:03
Երեկ «Հորիզոնը» հատուկ թողարկմամբ լուսաբանում էր Գյումրիի քաղաքապետի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը: Տպավորություն էր, որ լուսաբանողները ոչ, թե լրագրողներ էին, այլ կոշկակարներ: Ես չեմ հասկանում «Շանթի» լրագրողները գրքեր չե՞ն կարդացել: Ասում էր մահացել է Մազմանյանը, 5 րոպե անց, ներեցեք չի մահացել Մազմանյանը, մահացել է փոխքաղաքապետը, 5 րոպե անց փոխքաղաքապետն էլ չի մահացել, հենց նոր նրան տարան վիրահատարան: Ու այդ ամենը այնքան իմիջիայլոց էին ասւոմ կարծես ասեին գոլը խփել է Ռաուլը, չէ չէ, գոլը խփել է Ռոբինյոն: Չ՞է որ հաստատ էտ մարդկանց հարազատներից էլ էին դիտում հաղորդումը, ինչպես կարելի է նման կերպ լուսաբանել մարդկանց կյանքի հետ կապված լուրերը: Աբսուրդ է: Ո՞վ է սրանց աշխատանքի ընդունում, ի՞նչ սկզբունքով: Ինձ մոտ երբեմն տպավորություն է ստեղծում, թե Նվերը դպրոց չի գնացել, գրքեր չի կարդացել:

Artgeo
03.04.2007, 11:06
«Շանթը» անցել է բացահայտ ՀՀԿ-ի գովասանքին իմ սուբյեկտիվ կարծիքով: ԸՍտ այդմ որոշվեցի ու քվեարկում եմ «ՈՉ» օբյեկտիվ չէ:

Philosopher
03.04.2007, 12:31
Հարցման մեջ հարցը բավականին լավ է ձևակերպված. "Ձեր կարծիքով «Շանթ»-ի «Հորիզոն»-ը օբյեկտի՞վ է լուսաբանում լուրերը"։ Այո, Շանթը բավականին օբյեկտիվ է լուսաբանում լուրերը, բայց ոչ` իրականությունը, իսկ Հայաստանում դրանք սկզբունքորեն տարբեր երևույթներ են: Բոլոր հեռուստաընկերությունների լրատվությունը կառուցված է կոնկրետ մի քանի իրադարձությունների` ասուլիսների, հայտարարությունների, լրատվական գործակալությունների հայտնած տեղեկությունների վրա. ահա այս լուրերը Շանթը աշխատում է օբյեկտիվ լուսաբանել: Սակայն այլ է իրականության լուսաբանումը: Իրականությունը կոնկրետ գերատեսչություններում տեղի ունեցող չարաշահումներն են, մարդու իրավունքների` չքաղաքականացվող, բայց ակնհայտ խախտումները, պետությունների ու տարբեր կազմակերպությունների միջև տեղի ունեցող գաղտնի կամ կիսագաղտնի գործարքները, որոնց արդյունքում շատ ավելի էական խնդիրներ են լուծվում, քան որևէ կուսակցական գործչի ինքնուս դատողություններ: Ահա դա է այն հասարակական-քաղաքական իրականությունը, որը պիտի դառնա օբեյեկտիվ հեռուստատեսության հիմնական լուսաբանման առարկան և ոչ թե` տարբեր ռակուրսներից նկարվող քաղաքական դեմքերն ու ոչինչ չվորոշող դեպքերը: