Դիտել ողջ տարբերակը : Քաղաքական կողմնորոշման փոփոխությո՞ւն, թե՞ իշխանափոխություն
Նոր ֆեյսբուքում քննարկում տեսա, հետաքրքրեց, ասի՝ բերեմ ակումբ, գուցե և ակումբում էլի ունենք, բայց վայթե նման զրույց ա եղել, որ եթե նման թեմաներ նորից բացվեն, արդեն կարելի ա, որովհետ մարդիկ նոր ասլիք կունենան:
Ի՞նչ ենք մենք ուզում: Սերժիկ հեռացի՞ր, ու վե՞րջ, թե՞ նաև ուզում ենք ավելի արևմտամետ կողմնորոշում: Մեֆ ջան, Տրիբուն ջան, Չուկ ջան, Գալաթեա ջան, Ներսես ջան, Վիշապ ջան ու բոլոր մյուսներ, ովքեր դեռ գոնե մեկ-մեկ գրում են քաղաքականությունում, լուրջ, խորը վերլուծություններ եմ ակնկալում ձեզնից, որ սովորեմ:
Գիտեմ, որ կարա լինի՝ ես ուզում եմ ինքնաբավ Հայաստանի հանրապետություն տիպի պատասխաններ, բայց իմ կարճ խելքով էդպես չի լինում:
Սերժիկ հեռացի՞ր, ու վե՞րջ, թե՞ նաև ուզում ենք ավելի արևմտամետ կողմնորոշում:
Առայժմ շատ կարճ: «Սերժիկ հեռացիր»-ը փոքրիկ, շատ փոքրիկ հանգրվան ա մեծ փոփոխությունների ճանապարհին:
Բայց «արևմտամետ կողմնորոշումը» ես նախընտրում եմ չօգտագործել: Իհարկե էն արժեհամակարգը, որին մենք հարում են, շատ հարցերում ազդված ա արևմուտքից, շատ հարցերով ձգտում ենք նմանվել արևմտյան քաղաքակրթությանը, բայց ես նախընտրում եմ մեր իրական արժեհամակարգը անվանել «համամարդկային»:
Մի տեսակ ոնց-որ սխալ շեշտադրում լինի իմ համար արևմուտքի շեշտումը:
keyboard
25.02.2015, 11:12
Շին ջան, եթե իմ կարծիքը հետաքրքիր ա, ես ասեմ, չնայած մի անգամ չի, որ ասել եմ էսքանը, բայց մի անգամ ևս ասեմ, գուցե էս անգամ ուրիշ ձև ստացվի:
Անկախացումից ու առաջին նախագահի ընտրությունից հետո, Հայաստանում արդար ու թափանցիկ ընտրություններ չեն եղել, սկսած 1996թ.-ից երբ Վանո Սիրադեղյանը սպառնաց ջրցան մեքենաներով ու մի 800 հոգի գյուլելով հանդարտեցնել ալիքը, արդյունքում ժողովուրդը կոտրեց ԱԺ դարպասները, տփեցին ու ցխեցին Բաբկեն Արարկցյանին, Հրանտ Բագրատյանին և այլոց, դրանից հետո Վազգեն Մանուկյանը գիտակցելով, որ իրեն պետք չի արյունով իշխանություն ՙնահանջեց՚, եկավ 98-ը, գրեթե նույն սցենարով Քոչարյանը դարձավ նախագահ, քանզի արդեն ոտը պնդացրել էր ու շատ լավ գիտեր ուժով նախագահ դառնալու մեխանիզմը ու էսպես մինչև 2008-ը:
Ստեղ մի պահ կանգ առնենք ու անդրադառնանք նրան, որ այսօրվա իշխաբական օղակներում կանգնած բոլոր սուբյեկների անուն ազգանունները գալիս են դեռ 90 ականներից: Ստեղ մի պահ էլ կանգ առնենք ու անդրադառնանք նրան,որ նույն 96-ին ընտրակեղծիքների ամենամեծ կազմակերպիչ ու պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը, էսօր ընդդիմություն ա ու ազգափրկության գործ ա անում իբր, նույն 90 ականների վարչապետ Հրանտ Բագրատյանը, որը էսօրվա նույն ԱԺ շենքի, հին ամբյոնից ասեց, որ Հայաստանին պետք ա 700 հազար մարդ, մնացածդ կարաք սիկտիր ըլնեք, սիկտիրը խմբագրական, իմ կողմից էլի, նույն հրանտ բագրատյանը, որ կոլխոզ-սելխոզների գաղափարը համարում էր կոմունիստական հասարակարգի ամենամեծ թերությունը ու դրանք առանձնացրեց գյուղացուն բաժանելով առանձին հողեր ու սեփականություն սարքեց, որ հետո հարկերը չկարողանալ վճարելու դիմաց ձեռից առնեն, էսօր գյուղերում ժողովրդին կոչ ա անում, որ մի քանի տնտեսություն պիտի միանան իրար, ստեղծվի ընդհանուր տնտեսություն: Մի խոսքով էս ուղղակի ակնարկ, անդրադարձ:
Հիմա բուն թեման, Սերժ Սարգսյան ու մյուսներ, ում հեռանալը մեզ համար ասոցացվում ա փրկության հետ, ոչ մի փոփոխության չի բերի, քանի որ, բոլոր նրանք, ովքեր կգան իշխանության սնվում են նույն ղազանից, ինչ որ հիմա սրանք:
Արդյո՞ք խելքին մոտ ա կարծել, որ նախկինում ժողովրդի վրա կրակած, ջրցան մեքենա հանած, ԱԱԾ ում ակտիվիստներ ծեծած մեկը գալով իշխանության մի լավ բան կանի նույն ժողովրդի համար:
Արդյո՞ք խելքին մոտ ա կարծել, որ գրեթե նախագահ ընտրված մորդը, որ էնքան չկա, որ իրա ձայներին տեր կանգնի ու գնում ա աղոթելու, կարող ա ինչ որ բան անի Հայաստանի լավի համար:
Արդյո՞ք խելքին մոտ ա կարծել, որ 20 և ավելի տարիներ կողք կողքի կանգնած ու միմյանց աթոռի համար վիզ դրած մարդիկ կելնեն իրար դեմ, հստակ իմանալով դիմացինի քայլեր ու գործողությունների ծրագիրը:
Արդյո՞ք խելքին մոտ ա կարծել, որ սեփական ժողովրդին ոտքի հանած ու ժողովրդի վրից թռած մեկը կկարողանա ու կուզի ինչ որ բան անել էդ նույն ժողովրդի համար:
Արդյո՞ք խելքին մոտ ա կարծել, որ նույն սցենարով չեն վախացնի ու չեն ստիպի անել էն, ինչ վնասա ժողովրդին, էն մարդուն ով էսքան թվարկվածների միջից կգա իշխանության:
Ինչ ասեմ, ուզում ա քաղաքական կողմնորոշում փոխվի, ուզում ա իշխանություն փոխվի իտոգը նույնն ա, ժողովրդին դրանից ոչ մի դրական բան չի սպավում:
Թվում ա թե հեշտ հարց ա, արևմտյա՞ն, թե տեղական, թե ռուսական ուղղվածություն: Մեկն ընտրում ես, հիմնավորում ես ու վերջ:
Նախ, սկսենք նրանից, որ ձևացնենք, թե էդ ընտրությունն ունենք :)
Տեղական կողմնորոշում ասված, կարծում եմ, ընդհանրապես գոյություն չունի: Էդ ինքնաբար տարբերակը: Հատկապես մերի պես փոքր ու աշխարհագրական, մեղմ ասած աննպաստ դիրքով երկրների համար: Դրա համար մենք մինինում երկրագնդի միակն երկիրը պետք ա լինեինք: Իսկ եթե կան այլ երկրներ, որոնց հետ մենք անգամ տարրական մակարդակով հարաբերվում ենք, կա նաև ազդեցություն:
Ու որքան էդ երկրները մոտ են մեզ աշխարհագրորեն, էնքան ավելի մեծ ա ազդեցությունը: Սրա դեմ կարծում եմ ոչինչ անել հնարավոր չի:
Մեզ վրա ազդելու համար կարևոր ա նաև ազդող երկրի տնտեսապես ու այլ առումներով քիչ թե շատ գերակայող լինելը: Դրա համար էլ հիմա մեր վրա Ռուսաստանն ավելի շատ ա ազդում՝ անմիջական սահման չուեննալով, քան ասենք Վրաստանը, որ կպած ա:
Ո՞րն ա մեզ ավելի ձեռնտու: Լավ, ինձ ավելի ձեռնտու:
Մեզ վրա արևմուտքն, ի դեմս Եվրոպա/Ամերիկայի դեռ իր ողջ թափով չի կարողացել նենց ազդի, որ մենք էական, աչքի զարնող փոփոխութմուններ տեսնենք: Interference-ը ավելի շատ ձևական կողմ ա ունեցել: Օրինակ՝ ընտրությունների "վերահսկում", որոնք ավելի ու ավելի անմեղսունակ արդյունքներ են արձանագրում, առ այն, որ Հայաստանում ընտրական համակարգը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, թափանցիկ, պարզ, արդար: Կամ մի-երկու, երկրի համար ստրատեգիապես կարևոր սեփաակնությունների ձեռք բերման տեսքով: Գուցե կան էլի ազդեցության ոլորտներ, որոնք իմ չզինված աչքը չի տեսնում, բայց ես գիտեմ մի բան. ազդեցությունն էնքան չի, որ մեր երկրում աշխատի արևմուտքի ամենակարևոր արժեքը՝ դեմոկրատիան: Ու ամենակարևոր՝ ամենաթողության դեմ պայքարի ուժը՝, օրենքը, որի առաջ արևմուտքում (մեծ մասամբ) բոլորը հավասար են:
Ռուսական ազդեցությունը բոլորս էլ տեսել/տեսնում ենք: Ու գիտենք,որ դրանից ոչ մի լավ բան չի կարա դուրս գա: Ապացուցվում ա արդեն 90 տարուց ավել: Նույնիսկ անձի պաշտամունքն ա սողալով հետ վերադառնում մութ 30-40 ականներից:
Դրա համար անձամբ ես կնախընտրեմ արևմտյան ազդեցությունը, եթե իհարկե այն իր հետ բերի բոլոր նշածս առավելությունները:
էդ դեպքում իր բերած թերությունները, որ անխուսափելի են լինելու, քիչ թե շատ տանելի կլինեն, որովհետև դրանց դեմ պայքարել կլինի առավելությունների շնորհիվ: