PDA

Դիտել ողջ տարբերակը : Լուսանկարված անձի իրավունքները, լուսանկարչի իրավունքները

Chuk
11.02.2015, 00:21
Էս հարցը վաղուց էի ուզում գրել, հարևան թեման մոտիվացրեց:

Եթե լուսանկարել ես ինչ-որ մեկին՝ իր գիտությամբ կամ առանց իր գիտության, իրավունք ունե՞ս այդ նկարը.
ա) անշահախնդիր տարածել՝ օրինակ որպես արվեստի գործ,
բ) օգտագործել կոմերցիոն նպատակներով,
գ) լրագրության համար,
դ) այլ նպատակներով:

Կապ ունի՞, թե որտեղ ես նկարել նկարը, ասենք հրապարակային, հասարակական վայրում թե մարդու անձնական բնակարանում:

Vaio
13.02.2015, 00:33
Կարծում եմ ճիշտ կլինի` «Լուսանկարված անձի իրավունքները, լուսանկարչի իրավունքները» թեման և «Տեսաձայնագրող սարքերի տեղադրումը շենքի մուտքում» թեման միացվեն իրար և անվանվեն «Տեսանկարահանում, լուսանկարահանում, ձայնագրություն իրականացնողների թույլատրելիության սահմանը, և դրանց «զոհը» դարձած անձանց իրավունքները»:

Chuk
13.02.2015, 00:39

Չէ, եղբայր, շատ են տարբերվում իրարից: Սա ավելի շատ արվեստին վերաբերող հարց ա, նույնիսկ կասկածում էի է՞ս բաժնում բացեմ թեման, թե՞ «Լուսանկարչություն» բաժնում:

Vaio
13.02.2015, 00:50
Չէ, եղբայր, շատ են տարբերվում իրարից: Սա ավելի շատ արվեստին վերաբերող հարց ա, նույնիսկ կասկածում էի է՞ս բաժնում բացեմ թեման, թե՞ «Լուսանկարչություն» բաժնում:

Ընդունում եմ, որ վերնագրերը տարբեվում են` մեկը մարդունա վերաբերում, մյուսը` սարքին, բայց պրակտիկան ցույց տվեց, որ «մարդ-սարք» հասկացությունը, տվյալ դեպքում, հնարավոր չէ տարանջատել, և դրանք միմյանց հետ սերտ փոխկապակցված են և պետք է քննարկվեն համակցված:

Հ.Գ. Ամեն դեպքում, շնորհակալություն բարեկրթության համար:

Chuk
13.02.2015, 01:00
Չէ, միայն վերնագրերի տարբերությունը չի: Բովանդակային մեծ տարբերություն կա:
Հարևան թեմայում ավելի շատ քննարկվում է մարդու անձնական տիրույթ ներխուժումը, մարդու անձնական կյանքի հրապարակայնացումը:

Էս դեպքում գործ ունենք լրիվ ուրիշ խնդրի հետ: Բերեմ վերջերս ֆեյսբուքում տեղադրածս երկու լուսանկար.

http://i.imgur.com/j0bqpDo.jpg

http://i.imgur.com/X6b8Chq.jpg

Էս երկու նկարն էլ իմ համար, որպես սիրող լուսանկարչի, մեծ արժեք ունեն: Մեկը մտերիմ մարդու որդին է, նկարել եմ մեր տանը, մյուսը նկարել եմ հանրահավաքում՝ անծանոթ մարդու: Երկու նկարով էլ ես «ասելիք» ունեմ: Մի դեպքում դժվար չէր, ծանոթիս զանգեցի ու թույլտվություն խնդրեցի նկարը հրապարակելու համար, մյուս դեպքում պարզապես չեմ կարող գտնել նկարի պերսոնաժին:

Ես սրանցով ոչ մեկի անձնական կյանք չեմ ներխուժում: Նույն հաջողությամբ ես կարող էի ոգեշնչվել ու բանաստեղծություն գրել, յուղանկար անել, երաժշտություն գրել: Ոգեշնչվել եմ որպես լուսանկարիչ: Այստեղ ես ոչ թե ուրիշի մասին ինֆորմացիա հավաքագրող եմ, որի մասին ըստ իս քննարկվում է հարևան թեմայում, այլ արվեստագետ, վավերագրող:

Այստեղ շահերի բախումը այլ աստիճանի վրա է, մի կողմից նկարվող անձի իրավունքների հարցն է, որովհետև գուցե նա չի ուզում, որ այլոք տեսնեն իր նկարը, մյուս կողմից ասելիք ունեցող արվեստագետը, որին կարծես լռեցնելու խնդիր կա:

Vaio
13.02.2015, 01:16
Չուկ, վերջին գրառմանդ պատասխանում եմ, որ որքան որ ես գիտեմ, եթե մարդու լուսանկար հրապարակելով դու գումար ես վաստակում, ապա պետք է ունենայիր թույլտվություն և պետք է փայ տաս լուսնկարում պատկերված անձին կամ իր իրավահաջորդին: Այս դեպքում պետք է փող վաստակի լուսանկարում պատկերված անձը, լուսանկարիչը, նաև` համացանցում տեղադրողը, որի շնորհիվ բիզնեսը առաջ է գնացել, լուսանկարը ռասկռուտկա է արվել:

Եթե պարզապես ես տեղադրում այդ լուսանկարը, առանց շահադիտական նկատառումների, կարծում եմ, որ միևնույնն է, պետք է թույլտվություն, որովհետև լուսանկարում պատկերված անձը շատ հանգիստ կարող է ասել` ես դեմ եմ, որ իմ անձնական նկարը լինի համացանցում:

Սա իմ կարծիքն է:

Chuk
13.02.2015, 01:20

Շնորհակալություն կարծիքի համար:

Ինձ մի քիչ ավելի շատ իրավական հիմնավորումներ են պետք, ու նաև հետաքրքիր է միջազգային փորձը, այլ տեղերում ոնց է:

Vaio
13.02.2015, 01:30
Շնորհակալություն կարծիքի համար:

Ինձ մի քիչ ավելի շատ իրավական հիմնավորումներ են պետք, ու նաև հետաքրքիր է միջազգային փորձը, այլ տեղերում ոնց է:

Կոկրետ սայթի համար ասեմ:
Մոտ 7 տարի առաջ գրանցվել էի մի սայթում` http://www.fotolia.com/ :
Այս կայքում մարդիկ փող են աշխատում, տեղադրում են իրենց կողմից նկարահանված լուսանկարներ` տարբեր ոլորտներից, սայթի այցելուները այդ նկարները գնում են, որի 70 տոկոսը գնում է լուսանկարչի տիրոջը, 30 տոկոսը` սայթին:
Ներբեռնված լուսանկարը պետք է համապատասխանի լուսանկարի մինիմալ որակական պահանջին (pixell), ներբեռնելուց հետո սայթը ավտոմատ լուսանկարի որակը խիստ գցում է` դարձնելով այն մոտ 100 KB, որը պետք է նրա համար, որ գնորդը այնքան որ հավանի այդ 100 ԿԲ-ն և հետո գնի արդեն որակյալը (կախված պիքսելի որակից գինը բարձրանում է) :

Ի վերջո, այդ սայթի կանոններցի մեկն էլ էն էր, որ եթե տեղադրում ես մարդու լուսանկար, պետք է ունենաս այդ մարդու թույլատրությունը կամ էլ դու պետք է լինես այդ մարդը, թէ չէ սայթը դաբռո չէր տալիս` խուսափելով հետագա դատական քաշքշուքներից:

Chuk
13.02.2015, 01:33

Իսկ թույլտվությունը ո՞նց էր ստուգվում:
Ենթադրում եմ, որ բողոքների դեպքում են անդրադարձել, թե՞ ուրիշ մեխանիզմ կա:

Vaio
13.02.2015, 02:10
Իսկ թույլտվությունը ո՞նց էր ստուգվում:
Ենթադրում եմ, որ բողոքների դեպքում են անդրադարձել, թե՞ ուրիշ մեխանիզմ կա:

Տվյալ անձի ստորագրությամբ փաստաթուղթ, որով ստորագրող անձը թույլատրում է օգտագործել այդ լուսանկարը կոմերցիոն նպատակով կամ տեղադրել համացանցում:
Ի դեպ այս ընթացակարգը վերաբերում է նաև այն դեպքին, երբ փորձում եք նկարահանել տվյալ մարդու գույքը` ավտոմեքենա, տուն, դաչա և այլն...:

Universe
26.02.2015, 23:56
Եթե պարզապես ես տեղադրում այդ լուսանկարը, առանց շահադիտական նկատառումների, կարծում եմ, որ միևնույնն է, պետք է թույլտվություն, որովհետև լուսանկարում պատկերված անձը շատ հանգիստ կարող է ասել` ես դեմ եմ, որ իմ անձնական նկարը լինի համացանցում:

Սա իմ կարծիքն է:
Իսկ եթե մեկին ծիծաղելի իրավիճակում ես տեսնում, լուսանկարում, իսկ հետո ամբողջ համացանցը հռհռումա նկարի վրա՞... Նման դեպքեր, վիդեոներ շատ շատ կան, որտեղ հստակ երևում է որ հերոսը տեղյակ չէ նկարելուց: Բայց դա էլ հո կոմերցիա չի՞

Այստեղ կարծում եմ մի քանի տարբերակներ կան

ա/ Նկար, որտեղ նկարվելու համար հերոսը տեղեկացված է եղել /բանավոր/գրավոր
բ/ Նկար, որում հերոսը տեղեկացված չէ /գաղտնի ՝ անկախ հանգամանքներից/

Առաջինն իր հերթին՝
1/ հերոսը տվել է իր համաձայնությունը
2/ հերոսը մերժել է , բայց իրեն նկարել էն

Այս ամենից հետո իմ կարծիքով նոր պետքա անցնել կոմերցիոն, չկոմերցիոն, վիրավորական լինել չլինելուն:

Ամեն դեպքում, իմ կարծիքով իրավական տեսանկյունից յուրաքանչյուրը իրավունք ունի բողոքարկելու կոմերցիոն, կամ ոչ կոմերցիոն նկարը հեռացնելու համար այս կամ այլ ռեսուրսից:

Բայց մի քնաի նյուանսներ էլ կան, ես կարող եմ քեզ խնդրել որպեսզի նկարեմ, դու համաձայնվես, ես էլ վաղը մյուս օր այդ նկարը վաճառեմ: Ստացվեց, դու համաձայնություն տվեցիր որ նկարեմ, ես նկարեցի, բայց վաճառեցի, այսինքն, կոմերցիոն նպատակով նկարվելու համար միևնույնա փաստացի ապացույցա պետք լինելու, որ ես վաղը մյուս օր դատարանի առաջ ապացուցեմ, որ դու նաև համաձայնվել ես կոմերցիոն նկարում նկարվելու:

Բայց, այստեղ մի քանի պահեր էլ կան, ասենք թե ինձ փողոցում քայլելուց նկարել են վիեոյով, ու պատահական, ցույց են տալիս երեկոյան ժամը լրատվականի եթերում:
Հիմա, այդ նկարահանումը կոմերցիոն է թե՞ ոչ: Իմ կարծիքով կոմերցիոն, որովհետև ժամը լրատվականն ունի հովանավորներ, ֆինանսավորվում է, etc...

Vaio
27.02.2015, 20:02

Հարցեր կան, որ օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչը ի օգուտ ամենաթողության է:

Այս թեմային նման մյուս թեմայում (Տեսաձայնագրող սարքերի տեղադրումը շենքի մուտքում) մի քանի օր առաջ քննարկում էինք մարդու անձնական գաղտնիություն պարունակող տվյալները հրապարակելու թույլատրելիությունը և քանի որ "անձնական գաղտնիության տվյալներ" հասկացության մեջ չի մտնում գաղտնի կամ պատահական տեսանկարահանելը և այն համացանց գցելը, ուրեմն հօգուտ ամենաթողության է: Կոմերցիոնի դեպքին սա չի վերաբերում: Կոմերցիոն հասկանում եմ այն, եթե քեզ ֆոտո կամ վիդեո անելով ու այն վաճառելով փող են աշխատում:

Vaio
27.02.2015, 20:13
Այսպիսի հարց:

Արդյոք իրավապահ մարմինների պահանջով մարդը պարտավոր է տրամադրել իր անձնական, իր սեփական տեսաձայնագրող սարքով նկարահանված տեսանյութը` որևէ հանցագործություն բացահայտելու կամ այլ նպատակով?

Իմ կարծիքով պարտավոր չէ:

Universe
27.02.2015, 20:31
Այսպիսի հարց:

Արդյոք իրավապահ մարմինների պահանջով մարդը պարտավոր է տրամադրել իր անձնական, իր սեփական տեսաձայնագրող սարքով նկարահանված տեսանյութը` որևէ հանցագործություն բացահայտելու կամ այլ նպատակով?

Իմ կարծիքով պարտավոր չէ:
Հա, դա պարտավորա, քանի որ քննությանն անհրաժեշտ նյութ են տրամադրում հանցագործություն բացահայտելու համար:
Բայց մուտքի մոտ դրված տեսախցիկը իմ կարծիքով չերեզչուռա, որովհետև ինչի պետքա ես տեսնեմ թե ոնցա հարևանիս կնգա սիրեկանը գնում հարևանիս տուն սերալ նայելու ))

Vaio
27.02.2015, 23:27
Հա, դա պարտավորա, քանի որ քննությանն անհրաժեշտ նյութ են տրամադրում հանցագործություն բացահայտելու համար:

Քենեդիի սպանության տեսանյութը հետաքրքիր պատմություն ունի:

Պատահական մարդը, ով նկարել էր այդ սպանությունը, տեսանյութը կոպեկներով ծախել էր ինչ-որ մեկին, վերջինից էլ հայտնվել էր իրավապահների մոտ:
Վիդեոն նկարողի փաստաբանը դատական կարգով հաղթել էր, ըստ որի, պետությունը պարտավորվել էր բավականին մեծ գումար վճարել այդ տեսանյութի համար տեսանյութը նկարողին:

Chuk
28.02.2015, 02:38
Հարցեր կան, որ օրենսդրությամբ նախատեսված չէ, ինչը ի օգուտ ամենաթողության է:
Վայո ջան, էս գրածդ մեջբերեմ, իմ հարցը նորից կոնկրետացնելու համար:

Մեր օրենսդրությունը, ինչքանով որ ես եմ ուսումնասիրել, իսկապես էս հարցում կոնկրետություն չունի: Ինձ ավելի շատ էս պահին հետաքրքքրում ա արտասահմանյան փորձը, որը չեմ քրքրել: Կարո՞ղ ա իմանաք, թե այլուր ոնց են նմանատիպ հարցերը կարգավորվում:

Vaio
28.02.2015, 21:11
...

Արշակ
06.09.2015, 14:02
Ինձ մի քիչ ավելի շատ իրավական հիմնավորումներ են պետք, ու նաև հետաքրքիր է միջազգային փորձը, այլ տեղերում ոնց է:
Ստեղ շատ հակիրճ ու հստակ ներկայացնում ա լուսանկարելու ու հետո լուսանկարը օգտագործելու, հրապարակելու իրավական կողմը Շվեդիայում․
http://www.streetpeople.se/blog/43-street-photography-tips/6-the-laws-of-sweden-for-street-photographers.html

Արշակ
06.09.2015, 14:16
Տարբեր երկրներում նկարելու, հրապարակելու ու կոմերցիալ օգտագործման իրավական կողմը.
https://commons.wikimedia.org/wiki/Commons:Country_specific_consent_requirements

Chuk
07.09.2015, 11:04
Շնորհական եմ, Արշ :)