PDA

Դիտել ողջ տարբերակը : Հերթական անգամ…



Cassiopeia
06.03.2007, 16:55
…Հերթական անգամ…

Բյուրեղապակյա հայելու նման հոգիս փշրվեց,
Մասնատվեց բազում մանր մասերի:
Փորձեցի լինել քաջ ու անմրմուռ
Ի մի բերեցի փշուրներն հոգուս
Ու լացս փրկեց…

Արցունքս սոսիձ դառավ ինձ համար
Հոգուս փշուրներն իրար կցելու…
Բայց, ավաղ, մեկը քո ձեռքում մնաց,
Մասնիկը հոգուս…

Քո համար չնչին, իսկ իրականում
Այնքան թանկարժեք, այնքան բաղձալի…
Բայց այն քեզանից ետ չեմ պահանջի
Թող այն մնա հուշ` այն րոպեներից…

…Հերթական անգամ…

aniko
06.03.2007, 17:29
Բարև սիրելիս
գեղեցիկ ես գրել,
բայց ինչու այդքան տխրություն կա քո հոգում?

Kita
06.03.2007, 20:05
Բարև սիրելիս
գեղեցիկ ես գրել,
բայց ինչու այդքան տխրություն կա քո հոգում?

էէէ վեր...:(

Enipra
06.03.2007, 21:12
Շատ սիրուն էր ու պատկերավոր...

Ուլուանա
06.03.2007, 21:42
Տխու՜ր է... :cry ու պատկերավոր... :think

Cassiopeia
07.03.2007, 00:19
Խնդրում եմ ճիշտ հասկանաք, բանաստեղծությունը բացարձակապես սիրո հետ կապ չունի, այն չի պարունակում անպատասխան սեր, սիրո հիասթափություն…
Դա պարզապես հոգեվիճակ է, որը միայն հասու է ինձ…
Ներեցեք, եթե բանաստեղծությունը թեկուզ չնչին չափով տխրեցրել է ձեր հոգին…

ihusik
09.03.2007, 15:44
Գեղեցիկ է գրված, սիրտ ու հոգի կա մեջն ու պետք չէ ներողություն խնդրել, եթե տխրեցրել էլ ես տողերովդ, ինձ շատ հաճելի ու հասկանալի է տխրությունդ: Իսկ ո՞վ ասաց, որ կյանքը միայն ուրախություն է բերում... և եթե սիրում ես կյանքը, պետք է նրան սիրես ամբողջովին՝ իր ուրախություններով ու տխրություններով հանդերձ:

Շնորհակալ եմ...

Selene
09.03.2007, 16:17
Շատ գեղեցիկ ես գրել, պարզապես շատ է տխուր:( Խոսքերն էլ՝ հոգուս այնքան հարազատ…

Ծով
09.03.2007, 18:49
Հոգիս փշրված ապակու նման…
ծանոթ էր…:)
Հավաքի՛ր, հավաքի՛ր փշուրները…ու ոչ մեկի հուշ ոչ մի կտոր մի թող…/ինչ իմաստով էլ լինի/…
որ քեզ փշրված հոգիդ հուշ չմնա…;)
Ժպիտա:)

Cassiopeia
19.04.2007, 15:28
Հոգնած եմ կրկին, հոգիս է հոգնած…
Ուզում եմ ննջել սիրո թևերին,
Հուսով եմ այդժամ կլսեմ մի ձայն
Ձայն, որ երգում է սիրո մեղեդին:

Եվ ձայնն այդ քնքուշ լուռ կշշնջա,
Որ դեռ ժամը չէ հոգու հոգնելու,
Աչքերս տխուր, անկյանք, անզգա
Կփնտրեն ձայն այդ սրտի խորքերում:

Բայց հայացքս լուռ կանցնի աննկատ
Սիրո մեղեդին լուռ շոշափելով,
Հոգիս կմնա կրկին միայնակ
Հոգնած, սին, դատարկ…

Մանոն
19.04.2007, 15:59
Cassiopeia ջան…Էս ինչ պատկերավո՜ր ես գրում: Ինձ շատ են հոգեհարազատ տողերդ, ու զուր ես պնդում, թե մենակ քեզ են դրանք հասկանալի: Մանավանդ առաջին գրածդ…ասես իմ մասին լիներ…Ապրես, ինչ ասեմ…սպասում եմ նորանոր բանաստեղծությունների:)

Մանե
19.04.2007, 16:17
:hands
Շատ լավ ա:)

Ուլուանա
19.04.2007, 17:14
Լավն էր,:) բայց հոռետեսական էր... :(

Cassiopeia
26.04.2007, 10:05
Հետո սկսվեց կրկին մի նոր սկիզբ,
Սկիզբ ունայնության, տաղտուկի, ցավի,
Ճահճացած անմիտ, սին երազների…

Հետո նորից սկիզբ, որն ավարտ չունի,
Սկիզբ, որ նման է երկունքի ցավի,
Առաջին անգամ օդն իր թոքն առնող
Մանկուկի նման ցավացող հոգու անմեղ ճիչ ունի…

Ու հետո էլի, առանց սպասելու
Այդ սկզբի վերջին
Մի նոր սկիզբ կգա,
Իր հետ բերելով սպասումի հույսեր
Ավաղ, սին, դատարկ…

Ու սկիզբերն իրար հերթագայելով
Անվերջ կսկսվեն, անվերջ կհոսեն,
Իսկ վերջի ծայրը չի էլ նշմարվի
Ու միշտ կթվա, որ թե ուր որ է
Ամեն ինչ խաղաղ ընթացք կստանա
Որ սկիզբը այս նոր բեղուն կլինի
Ու վերջ կունենա…
Կբերի իր հետ հույսի, հավատի
Ոչ հայելային իրական պատկեր…
Բայց ավաղ… նորից մի սկիզբ անավարտ
Որ վերջ չի գտնի, անվերջ կհոսի…

impression
26.04.2007, 10:45
Հետո նորից սկիզբ, որն ավարտ չունի,
Սկիզբ, որ նման է երկունքի ցավի,
Առաջին անգամ օդն իր թոքն առնող
Մանուկի նման ցավացող հոգու անմեղ ճիչ ունի…



Շատ հասուն տողեր էին...

Ապրես :)

Root
26.04.2007, 10:48
Հետո սկսվեց կրկին մի նոր սկիզբ,
Ու հետո էլի, առանց սպասելու
Այդ սկզբի վերջին
Մի նոր սկիզբ կգա,
Իր հետ բերելով սպասումի հույսեր
Ավաղ, սին, դատարկ…


Հարազատություն կա խոսքերիդ մեջ, նմանատիպ միտք ինձ տանջել է տարիներ առաջ:

Մանոն
26.04.2007, 11:11
Հետո սկսվեց կրկին մի նոր սկիզբ,
Սկիզբ ունայնության, տաղտուկի, ցավի,
Ճահճացած անմիտ, սին երազների…
***
Ու միշտ կթվա, որ թե ուր որ է
Ամեն ինչ խաղաղ ընթացք կստանա
Որ սկիզբը այս նոր բեղուն կլինի
Ու վերջ կունենա…
Կբերի իր հետ հույսի, հավատի
Ոչ հայելային իրական պատկեր…
Բայց ավաղ… նորից մի սկիզբ անավարտ
Որ վերջ չի գտնի, անվերջ կհոսի…
Cassiopeia ջան..էլի հերթական անգամ տխրեցրիր ինձ:( , բայց անգամ տխրությունն այնքան լավ ես մատուցում...

Cassiopeia
10.05.2007, 12:17
Մի օր աչքերդ կբացես,
Ձեռքերդ կմեկնես առաջ,
Ու չքնաղ երազի փոխարեն
Կյանքը կհառնի քո առաջ

Ու անակնկալ դու կհասկանաս,
Որ երազներդ սին են ու դատարկ,
Որ կյանքը լինելով դաժան, անհատակ,
Սին երազներից առավել է թանկ:

Սակայն ի վերուստ կյանքից սահմանված
Բարիքները թանկ դատարկ կթվան,
Ու կխելառես սիրուց զրկված,
Սիրահար խանդոտ պատանու նման:

Ու ամբողջ սրտով հանկարծ կցանկաս
Ետ վերադառնալ երազիդ չքնաղ,
Բայց, ավաղ, կյանքը արդեն այրել է
Իրականությամբ հետդաձի ճամփան…

Հ.Գ. :cry

Ուլուանա
10.05.2007, 12:46
Վայ, ոնց որ իմ «Գուցե» (http://www.akumb.am/showthread.php?t=6881) բանաստեղծությունը լիներ... :) Բայց, ինչպես միշտ, իմը լավատեսական է, իսկ քոնը՝ վատատեսական... :( Գոնե մի պուճուր հույս դիր մեջը, էլի։ :(

Անհամբեր սպասում եմ, որ վերջապես մի օր լավատեսական բան կգրես։ :) Պարզ է, որ դրա համար համապատասխան հոգեվիճակ է պետք, հուսով եմ՝ այդպիսի հոգեվիճակն իրեն երկար սպասել չի տա։ ;)

Cassiopeia
31.05.2007, 12:36
Ռեքվիեմ

Հնչում է կամաց մեղեդին կյանքի
Ուժասպառ հևքեր արձակում հաճախ
Երգում է ողբը մեռած երազի
Երազ, որ մնաց անհույս, անավարտ:

Երազ, որ երեկ դեռ ուներ թևեր,
Որ հույս էր տալիս ու հանում էր վեր,
Որ սակայն այսօր թևաթափ եղած
Կարծես ընկած է ոտքերի առաջ:

Մեղեդին հնչում, օրոր է ասում
Հանգստի կոչում փոթորիկն հոգու
Բայց հուշը, ավաղ, մեռած երազի
Անվերջ մաշում է կիսաշունչ հոգին:

Հնչում է կամած մեղեդին կյանքի
Հույսեր սերմանում հոգու դամբանում
Որ մի օր նորից երազ կծնվի
Ու իր թևերին քեզ վեր կհանի…

Ու այդ գեղեցիկ մեղեդայնությամբ
Մեկ-մեկ ճառագում շունչն ազատության
Նորից շշուկ է դառնում մեղեդին
Մեղեդին կյանքի, երազի, հույսի…

Apsara
31.05.2007, 12:42
Վեր ջան ազնիվ խոսք առաջինը կարդալիս փշաքաղվեցի, այնքան գեղեցիկ է հնչում չես պատկերացնի, բայց շաաաաաաաաաաաատ տխուր են բոլորը:(

Cassiopeia
31.05.2007, 12:43
Վեր ջան ազնիվ խոսք առաջինը կարդալիս փշաքաղվեցի, այնքան գեղեցիկ է հնչում չես պատկերացնի, բայց շաաաաաաաաաաաատ տխուր են բոլորը:(

Շնորհակալ եմ, բայց ուրախ բաներ գրում են, երբ ուրախ են, իսկ ես շատ հազվադեպ եմ ուրախ լինում:(
Իսկ սրանք լոկ էմոցիաներ են փոխանցված թղթի վրա…:(

Cassiopeia
07.06.2007, 14:00
Երջանկությունը թակեց իմ դուռը,
Դուռը չբացած հեռացա անձայն,
Այդքան սպասված, բաղձալի հյուրը
Նորից անորոշ թողեց ապագաս:

Ապակուց այն կողմ թախիծն էր կանգնած,
Ներս թողի նրան հոգուս դռնակից,
Թախիծը տխուր ջերմությամբ ժպտաց,
Անչափ քնքշությամբ պարուրեց հոգիս:

Ասաց. “Ես լրիվ քեզ եմ պատկանում,
Երջանկությունը թող մարդկանց մնա,
Ջերմացնի նրանց հոգիները լուռ,
Մարդկանց, որ կյանքում մենակ են հիմա:

Իսկ ես կդառնամ քեզ լուռ ուղեկից,
Կլինես տխուր, բայց ոչ միայնակ,
Մելամաղձությամբ պարուրված հոգիդ
Ինձնով կդառնա տխուր երջանիկ:

Ու դու երջանիկ կլինես կյանքում,
Որ երջանկությունը դու քո մերժեցիր
Միայնակ մարդկանց այն նվիրեցիր
Նրանց սրտերում ժպիտ վառեցիր”…

Ու ես հասկացա, որ չկա ոչինչ
Առավել չքնաղ այն տխրությունից,
Որ մարդկանց սրտում վառվել է ժպիտ
Իմ կողմից մերժված երջանկությունից…

John
07.06.2007, 14:23
Շատ լավն էր Վերա ջան :love… խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն՝ ինչ զգացի կարդալու ընթացքում… իսկապես հոյակապ էր…

Ուլուանա
07.06.2007, 17:42
Հետաքրքիր էր։ :) Ի դեպ, գրելաոճդ էլ ահագին հղկվել է, ապրես։ :ok

Selene
07.06.2007, 21:24
Լավն էր, Վերա ջան:) Ապրես

Vicki
08.06.2007, 11:30
Շատ-շաաաաաատ լավն են... Ապրես:hands:hands:hands
Ու ամենակարևորը, որ շատ հարազատ են....:love

Angelina
08.06.2007, 14:13
Կեցցես, շարունակիր նույն ոճով::hands

Մանոն
08.06.2007, 20:19
Ու դու երջանիկ կլինես կյանքում,
Որ երջանկությունը դու քո մերժեցիր
Միայնակ մարդկանց այն նվիրեցիր
Նրանց սրտերում ժպիտ վառեցիր”…

Ու ես հասկացա, որ չկա ոչինչ
Առավել չքնաղ այն տխրությունից,
Որ մարդկանց սրտում վառվել է ժպիտ
Իմ կողմից մերժված երջանկությունից…
Հարազատ… թախծոտ…ու այնքա~ն լուսավոր…
Ապրես…

Cassiopeia
27.07.2007, 16:27
Գիտե՞ս, ի՞նչ արժեք ունի այն ցավը,
Որ ակամայից ինձ նվիրեցիր,
Ու երջանկության այն բանաձևը,
Որ արտասուքով իմ նկարեցիր:

Ցավն այդ թանկ արժե, անգին է գուցե,
Քանզի քեզանից նվերն էր վերջին,
Ու չես հասկանա, ցավոք, երբևէ`
Սերդ նման է մահացու թույնի:

Քանի տգետ էի քո սիրո մասին,
Երջանիկ-թշվառ էակ էի կյանքում,
Դարձա մի անկյանք թշվառ-երջանիկ
Հենց որ պատմեցիր քո սերը հոգուս:

Այսօր ես գիտեմ, դատապարտված եմ,
Լռելյայն կրել պատիժը սիրո,
Հոգիս հանձնելով այդ քնքույշ թույնին
Սպասելու եմ լուռ սիրո վախճանին...

Cassiopeia
29.11.2007, 10:55
Երեք ցանկություն...

Այսօր քեզ այստեղ հրաժեշտ կտամ.
Ես լուռ կնայեմ քո աչքերի մեջ
Ու լոկ կխնդրեմ ապագա կյանքումդ
Գեթ երեք անգամ ինձ մտաբերել;

Թող որ հուշերը զուտ երեք անգամ
Քո երջանկության ակնթարթներին
Ինձ հիշեցնել տան…
Կուզեմ ինձ հիշես, երբ որ իմանաս, որ արարիչ ես
Որ ամիսներ անց փոքրիկ մարդուկի հայր պիտի կոչվես
Արարչի հզոր ուժով տոչորված
Քո հզոր մտքին թող որ ես հյուր գամ:

Իսկ հաջորդ անգամ միտքդ հյուրընկալ թող ինձ ողջունի,
Երբ որ զավակիդ առաջին անգամ քո գիրկը կտան:
Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:

Ու վերջին անգամ թույլ տուր քեզ հյուր գալ
Երբ մանկիկը քո իր թոթով լեզվով քեզ հայր կանվանի:
Ու այդ ժամանակ քեզ կհամարես
Երջանկագույնը այս մեծ աշխարհի:

Ու երեք անգամ կյանքիդ առավել
Երջանկալեցուն ակնթարթներին,
Հյուրընկալելով անցյալն աննկատ,
Դու երջանկություն կպարգևես ինձ քո երջանկությամբ:

Հ.Գ. Հինգ ամիս է անցել այն օրից, երբ վերջին անգամ գրեցի... Երեկ հասկացա, որ թախիծը կրկին անգամ հաղթանակ տարավ հոգուս մեջ::(

Dayana
29.11.2007, 11:10
Ափսոս որ նոր եմ կարդում քո ստեղծագործությունները ։ Պիտի կրկնեմ Մանոն-ի խոսքերը , ինձ շատ հարազատ հոգեկան ալեկոծություններ ես գրել ։ Հուսով եմ էլի կգրես , քանի որ ես չեմ կարողանում թղթին տալ մտքերս , իսկ եթե գրում եմ անմիջապես պատռում եմ :( Քո գրվածքներով հոգիս խաղաղվում է :love

Tig
29.11.2007, 14:41
Գեղեցիկ տխրություն…
Մաղթում եմ քեզ ժպիտներ:), ժպիտներ:) անսահման ժպիտներ…

Vicki
29.11.2007, 17:05
Երեք ցանկություն...

Իսկ հաջորդ անգամ միտքդ հյուրընկալ թող ինձ ողջունի,
Երբ որ զավակիդ առաջին անգամ քո գիրկը կտան:
Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:

Հզորա, կեցցես:hands:hands:hands....
Մի տխրիր, քանզի անգամ թախիծը մեծ խորհուրդ ունի, տխրությունն անգամ երջանկության հնչյուններ ունի, եթե ծնվել է սիրուց.....:love
Շարունակիր գրել....::ok

Cassiopeia
30.11.2007, 11:47
Երբեք այսքան չէի ծիծաղել իմ ապրումները նկարագրող այս տխուր բանաստեղծությունների վրա, ինչպես այս մեկի… Մի քանի հոգուց, ով կարդաց վերջին բանաստեղծությունը, այնպիսի կարծիք լսեցի…:D
Ժողովուրդ, առաջիկա ամիսների ընթացքում հաստատ չեմ պատրաստվում մայրանալ (կամ էլ կարող ա պատրաստվում եմ:o:think)… ախր կարդալուց մի մոռացեք կարդալ բանաստեղծության առաջին տողը, որտեղ հրաժեշտ կա:D

Հ.Գ. Շնորհակալություն արձագանքների համար:love:)

Ծով
01.12.2007, 00:17
Հասկացա՝ ինչու երեք անգամ..
ես էլ էս տողերի հետևից ընկնեմ...:love
Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել: :love
Մի բան էլ...մի երկու տեղ հանգերի բացակայությունը չէր խանգարում սահունությանը, մի երկու տեղ էլ մի քիչ շեղում էր..բայց ընդհանուր իմաստը խորն էր..մերսի:)
Իսկ ընդգծված տողն ամեն ինչ արժեր...

Մանոն
01.12.2007, 14:29
Երեք ցանկություն...
Այսօր քեզ այստեղ հրաժեշտ կտամ.
Ես լուռ կնայեմ քո աչքերի մեջ
Ու լոկ կխնդրեմ ապագա կյանքումդ
Գեթ երեք անգամ ինձ մտաբերել;
..................................................................................................
Երբ որ հասկանաս, որ մարմինը քո մեղքերով լեցուն
Աստծո նման կարող է ինքը արարիչ լինել:
..................................................................................
Ու երեք անգամ կյանքիդ առավել
Երջանկալեցուն ակնթարթներին,
Հյուրընկալելով անցյալն աննկատ,
Դու երջանկություն կպարգևես ինձ քո երջանկությամբ:

Երեկ հասկացա, որ թախիծը կրկին անգամ հաղթանակ տարավ հոգուս մեջ::([/I]
Վեհ ու զոհաբերված սիրո մի ապացույց` զուրկ էգոիզմի նշույլից անգամ: Համակերպում ու ինքնամերժում…
Երբեմն հոգում հաղթանակած թախիծը կարող է այնպիսի~ ստեղծագործական խթան դառնալ…Տխուր էր, մաքուր ու վեհ…Ապրես :love