PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռոն Մուք (Ron Mueck)



erexa
04.02.2015, 22:04
Ռոն Մուքն ավստրալիացի քանդակագործ է: Նա ծնվել է, 1958 թ. Ավստրալիայում: Հայտնի է, իր «Pregnant Woman» (հղի կին) քանդակով: 1996 թ. սկսած Ռոն Մուքը, քանդակում է, հիպերռեալիստ քանդակներ: Նա ստեղծում է, քանդակներ, տարբեր չափսերի՝ շատ փոքրից մինչև շատ մեծ: Իր աշխատանքներում նաև օգտագործում է, իրատեսական մատերիալներ, օրինակ՝ հավի մաշկ կամ մազեր:

erexa
04.02.2015, 22:16
Ռոն Մուքի`Mother and Child (մայր և երեխա) քանդակը:

http://i.imgur.com/cszwJQw.jpg

Ուլուանա
06.02.2015, 00:53
Տպավորիչ է, իհարկե, բայց ես մի տեսակ չեմ կարողանում հիպերռեալիզմն ընկալել որպես արվեստ։ Վարպետությունն ու մանրակրկտությունը թերագնահատել չես կարող, ուղղակի իրականությունն էս աստիճանի ճշգրտությամբ վերարտադրելու իմաստն էնքան էլ չեմ հասկանում։ Ի դեպ, հիպերռեալիզմն, ըստ էության, «ավելի իրական» է, քան իրականը, այսինքն՝ իրական լինելու հատկանիշները կարծես դիտավորյալ աչք են ծակում նայելիս։ Իսկ կոնկրետ Մյուքի քանդակներն, ինձ համար տհաճության աստիճանի են «իրական»։ Ինչքան քանդակներ նայեցի, բոլորը վախենալու–տարօրինակ են, անգլերեն լավ բառ կա՝ creepy։ Մի հատ աչք շոյող կամ գոնե տհաճ, բացասական զգացողություններ չառաջացնող քանդակ չտեսա։ Էս մոր և մանկան քանդակն, օրինակ, կարող էր մայրական սեր, գորովանք ու նման դրական հույզեր պատկերել, չէ՞, բայց չէ. կասկածամիտ, սառած հայացքով իր նորածին մանկանը նայող կին... :}

Բայց մաշկի ռեալիստիկությունից մարդ փշաքաղվում ա...