Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Վատ մարդու մեկ դրական հատկանիշը կփոխի՞ նրան

Smokie
29.01.2015, 19:45
Մարդ կա կարող է հանգիստ խղճով դիմել ամեն մի քայլի՝ խարդախության, ստի, գողության: Բայց այդ նույն մարդը կարող է և ոչ մի դեպքում մարդ չսպանի, կամ կարող է ամենայն անկեղծությամբ ու ազնվությամբ սիրել իրեն հարազատ անձնավորությանը/ներին: Հնարավո՞ր է օգտագործել տվյալ մարդու եզակի դրական հատկանիշները բազմակի բացասականների դեմ: Կփոխե՞ն արդյոք դրանք այդ մարդուն առնվազն կիսով չափ:

GriFFin
30.01.2015, 20:03

Smokie, հիմնականում մարդիկ խառը տիպի են լինում: Բացարձակ լավերը կամ վատերը շատ քիչ են հանդիպում: Օգտագործե՞լ իրանց բացասականի դեմ: Այսինքն էդ մարդուն դարձնե՞լ ավելի լավը:
Վատ մարդիկ չկան, կան վատ արարքներ (Не бывает плохих людей, бывают плохие поступки кто сказал):

Smokie
30.01.2015, 23:23

Այո, դարձնել ավելի լավը:

Հա, հիմնականում խառը տիպի են լինում, բայց այստեղ խոսքն իրենց մասին չի: Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ում՝ դե օրինակի համար ոչ ոք չի սիրի, դա կարող է լինել չարության, նախանձի, դիմացինի տակը փորելու սովորության, կոպտության և շատ ուրիշ բացասական հատկանիշների համախմբման պատճառով: