PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավորանք Շնորհավոր տոնդ ԶԻՆՎՈՐ



Մուշու
28.01.2015, 11:11
Սիրելի ակումբցիներ , նախկին , ներկա և ապագա զինվորներ ջան շնորհավոր ձեր տոնը : Շնորհակալություն մեզ պաշտանելու համար , շնորհակալություն մեր հանգիստ քնի և խաղաղ առօրյաի համար :

Alphaone
28.01.2015, 14:42
Ժողովուրդ, ես զինվորական համակարգը համարում եմ որպես ստրկատիրության վերջին դրսևորում, ես պատերազմները համարում եմ նեղ խմբերի շահերի համար մասսայական կոտորած, բայց գիտեմ, որ շատերդ եղել եք սահմանին, այս պահին եք սահմանին կամ մի օր սահմանին պաշտպանելու եք ինձ ու իմ հարազատներին... դրա համար շնորհակալ եմ ձեզ... անփորձանք ծառայություն, առողջություն, անկոտրում ոգի, անազատության արժանապատիվ վերապրում...

Smokie
28.01.2015, 16:05
Շնորհավոր տոնդ հայ զինվոր, հայ ժողովուրդ: Մաղթում եմ բոլորին արիություն ու առողջություն:

Իսկ քիչ առաջ Arm News-ով Կոմանդոսի մասին հաղորդում էր::)

Այբ
28.01.2015, 18:58
Շնորհավո՜ր, իմ համար կրկնակի տոն օր:)