PDA

Դիտել ողջ տարբերակը : Իմ կյանքի մարդիկ...



Alphaone
20.01.2015, 01:48
Ժամանակ առ ժամանակ էստեղ գրելու եմ էն մարդկանց մասին, ովքեր իմ կյանքում եղել են բեկումնային, տպավորել են, ուղղակի դուր են եկել, ում պահի տակ կարոտում կամ նորովի եմ բացահայտում: «Նա, ում մասին ուզում եմ խոսել» թեման հարմար չէ, քանի որ միայն ակումբցիների մասին չէ, որ գրելու եմ...

Alphaone
20.06.2015, 00:18
Մտածում էի՝ առաջինն Աստղի մասին եմ գրելու: Հենց Աստղի մասին գրելու համար էլ թեման բացել էի ամենսկզբում՝ դրական հույզերը խեղդում էին...
Աստղի մասին դեռ երկար գրելու եմ, բայց այսօր Սոֆիի մասին եմ ուզում գրել:

Սոֆիին քյավառում հաճախ էի հանդիպում: Ինքն ուրիշ է՝ վառ, մանկական հագուստով, սիրուն աչուկներով, ոնց որ անիմեի կերպար լինի, առանձնանում է:
Մի օր էլ TOT թրեյնինգի ժամանակ կողքս նստեց: Խոսում էինք...
Մաքուր, մանկական, պայծառ աչուկները պսպղալով ինձ էին նայում, ասաց, որ շատ է ուզում ինձ հետ ծանոթանալ, խոստովանեց, որ ինձ Քյավառում հաճախ է նկատել՝ այլմոլորակայինոտ, քայլելիս երկինք նայող, տարբեր...
Մտերմացանք ակնթարթորեն: Ինձանից 7 տարի փոքր է, բայց երբեմն ոնց որ հասակակիցներ լինենք, երբեմն էլ ոնց որ իր մաման լինեմ: Էս հողի վրա էնքան հումոր արեցինք, որ որոշեցի՝ վերջ, Սոֆիի մաման եմ, որդեգրում եմ: Հիմա Սոֆին աղջիկս է:
Սոֆին շատ դժվար պահեր է ունեցել կյանքում, լիքը ցավ վերապրել: Երբ ուզում է պատմել, պատմում է, ես շատ հարցեր չեմ տալիս, ինքն էլ շատ բան չի պատմում, բայց երևի աշխարհում ոչ ոքի էնքան լավ չեմ հասկանում, ինչքան Սոֆիին: Ինչ-որ միստիկ ձևով կապված եմ իր հետ, ինչպես է երբեմն հարզատ մայրը տարածության վրա զգում երեխայի ցավն ու ուրախությունը, նույն կերպ էլ ես, քանի անգամ է եղել, գրել եմ «հենց այն պահին»:
Սոֆին հիմնականում տխուր ու մոլորված տեսք ունի՝ չնայած վառ հագուստին ու վառ կերպարին: Ժամանակ առ ժամանակ պայծառանում է, ժպտում, փոխակերպվում: Այդ պահերին ներքին ցավը կորում է, մնում է միայն ներքին պայծառությունը: Հեղեղում է:
Սոֆիի հայտնվելով իմ կյանքում հայտնվեց պատասխանատվությունը: Հենց իրական ծնողական պատասխանատվությունը: Կատակում եմ, թե Շուշանը, Սոնան, Սուսիկն իմ աղջիկներն են: Իրենց երեքին էլ շատ, ահավոր շատ եմ սիրում, բայց Սոֆիի հանդեպ զգացածս ուրիշ է, համ քնքշանք եմ զգում, համ պատասխանատվություն համ մի տեսակ յուրովի տեր եմ զգում: Իր հետ կատարված վատ բաների համար ինձ պատասխանատու եմ զգում, խելագարվում, եր իր դժվար պահերին կողքին չեմ եղել: Ու սկսել եմ շատ լավ հասկանալ ծնողներիս:
Սոֆն ինձ նաև մուսա է դարձել: Իր տարեդարձի առիթով հավաքվել՝ հոլովակ էինք նկարել՝ ես գլխիվայր, Շուշանը խաղահրապարակի ամենաբարձր կետին նստած, Հովը՝ մի տեղից կախված, Նարեկը՝ ծառին, Արփին՝ դիմացը գլխարկ դրած երգելով, Վարսիկը աթոռը վերցրել, ասում էր՝ ով քեզ նեղացնի, այ էս աթոռը կտամ գլխին, Աննան նախորդ օրը հեռախոսի բարձրախոսը միացրած զանգում, ծնունդ էր շնորհավորում, Սոնան ճոճանակի վրա աննորմալ արագ ճոճորվելով, Լիանն ու Անին՝ կարուսելի վրա պտտվելով ու էդպես + չստացված կադրերը + հենց ինքը, Սոֆին, որ ոչինչ չէր կասկածում, երբ իրեն նկարում էինք :)
Սոֆին բոլորիս համար էր մուսա, իր համար մենք ստեղծում էինք, հորինում, աննորմալություններ անում, ամեն ինչ, միայն թե՝ ժպտա:
Էսօր Սոֆս գրել էր, որ ամբողջ կյանքում մեզ պարտական է լինելու հոլովակի համար:
Ես պատասխանցեի, որ ինքը մեզ պարտական չէ, ինքը կանխավճար էր տվել...

Գյուղում բիձուկ կար, հաճախ անկապ փիլիսոփայում էր, բայց երբեմն հետաքրքիր բաներ էր ասում: Մի օր թոռնիկներին հավաքել, սովորեցնում էր, որ սար գնաք, սաղր փոսից ջուր չխմեք, եթե անգամ զուլալ ա, ջուրը մաքուր չի, խորն էլ եթե ջուրը զուլալ չեղավ, չխմեք, կգտնեք համ խորը, համ զուլալ ջուր, էդ ջուրն անմահական ա... Էդ ջուրը որ խմում եք, ներսից մաքրվում եք...
Հետո ասաց, որ էդ աղբյուների նման մարդիկ էլ կան՝ խորն ու զուլալ, որ մեր ներսը մաքրում են...

Սոֆին իր շուրջը եղած մարդկանց ֆիլտրում, մաքրում, ներսի ամենալավը բացահայտում, վեր է հանում:
Ես դեռ լիքը մարդկանց եմ հանդիպելու, դեռ լիքը հետաքրքիր ծանոթություններ ու ընկերութուններ են հաստատվելու, բայց Սոֆին միշտ կմնա իմ ընկերը, իմ երեխան ու իմ մուսան...



Ուսանողներիս ես ասում էի «էրեխեքս»:

Alphaone
11.12.2016, 04:07
Խոսակցության կեսից հասկացա, որ դադարել եմ կիսահեգնական Սվեծիկ ասել, Սվետա եմ ասում: Լուրջ էր, կենրտրոնացած, հեգնանքն ու ցինիզմը կորել էին: Նաև սթափ էր. հիմնականում խոսում ենք, երբ մի բանից նեղվում, խմում է, խոսում, էլի խմում:
Խոսում էինք կյանքից, կենցաղից, որ իմ դեպրեսիան դեղերից չի, տանը փակված մնալուց է ու աննկատ խորացանք՝ արվեստ, գրականություն, գիտություն, ոնց որ ձեռքս բռնած Սվետան ինձ մոլորակից դուրս հաներ, տաներ ուրիշ գալակտիկա: Միշտ իր մասին կարճ, զվարճալի դիպվածներ գրել եմ ֆեյսբուքում, բայց էսօր ես լրիվ ուրիշ մարդու բացահայտեցի ինձ համար: Ինքն իմ ճանաչած ամենաբազմակողմանի ու խորը մարդկանցից մեկն է, ինքը սաղ կյանքը գիրք կրծելով հանդերձ անգիր անող գիտունիկ չի ու հրաշալի է, որ չի: Ամենակարևորը՝ Սվետան էդքան բազմակողմանի, խորը, էլ չեմ ասում ինչքան սիրուն մարդ լինելով հանդերձ իր եսով ուրիշներին չի ճնշում: Սվետան ինքնաբավ մարդ է, կարիք չունի ինքնահաստատվելու, առավել ևս որ դա անի ուրիշների հաշվին: Ու ամեն անգամ իր հետ խոսելուց հետո ինչ-որ հանգիստ, խաղաղ զգացողություն ա մնում ներսում: Ես իրեն օգնում եմ նորից ստեղծագործել, իմ սուպերուժը երևակայությունն է, մուսա դառնալու ունակությունը, ինքն ինձ օգնում է ինքս ինձ հասկանալ, խաղաղվել՝ իր սուպերուժը մարդու վերքերի դարմանումն է թե բառացի, թե փոխաբերական իմաստներով, ինքը կարող է սղոցել, հասնել մինչև էության էն անկյունները, որ ոչ մեկի, անգամ ամենահարազատ մարդկանց առաջ չես բացի ու էնտեղի սաղ աղտեղությունը դուրս բերել, թողել միայն սառն ինքնավստահություն ու հստակ գիտակցում՝ ինչ ես ուզում: Կյանքում գալիս ա մի պահ, որ երկու մարդ առանց իրար ուղղակի մոլորվում, չեն կարողանում առաջ գնալ:
Էսօր կատակում էր, որ եթե ես այլմոլորակային եմ, ուրեմն մենք որպես տարբեր տեսակներ իդեալական սիմբիոզի ենք հասել: