PDA

Դիտել ողջ տարբերակը : Օգնենք փոքրիկ Գոռին



painteffect
13.01.2015, 23:43
https://www.youtube.com/watch?v=8iXxSnDLqfE

https://www.facebook.com/pages/%D5%95%D5%A3%D5%B6%D5%A5%D5%B6%D6%84-%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D4%B3%D5%B8%D5%BC%D5%AB%D5%B6/1043683802326095?ref=hl

ՀԵ~Յ ՊԱՐՈՆՆԵՐ, ԱԿԱՆՋ ԱՐԵՔ
ԹԱՓԱՌԱԿԱՆ ԱՇՈՒՂԻՆ... Արտասնում է երկուսուկես ամյա Գոռը, ով ընդամենը հաշված օրեր ունի իր թոթով լեզվով արտասանած կոչը լսելի դարձնելու համար:
Դեռ երեք շաբաթ առաջ այս հրաշք փոքրիկը անհամբերությամբ սպասում էր ամանորյա հրաշքին, ձմեռ պապին և նրա նվերներին, բայց ամանորը նրան ու նրա համեստ կենսակերպով ապրող ընտանիքի համար փորձություններով լի այլ անակնկալ էր պատրաստել: Ամանորի նախաշեմին Գոռին ախտորոշեցին գլխուղեղի ուռուցք, որի հետևանքով փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել: Ախտորոշումից անմիջապես հետո, երբ այդ պահին բոլոր մանուկները ձմեռ պապից նվերներ էին ստանում , Գոռին ստիպված էին անհապաղ վիրահատել` (շունտավորել) գլխում ժամանակավոր սարք տեղադրել:
Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնեցին, որ փոքրիկը շատ քիչ, այս պահին արդեն երկու շաբաթ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:
Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ է
20 հազար դոլլար: Գոռի ծնողները իրենց փոքրիկի համար փորձում են անել ամեն ինչ , շատերի , այդ թվում նաև Գոռի ընտանիքի համար այն անհնարինը , որը հենց շատերիս համատեղ ուժերով , բոլորիս միավորելով կարող է հնարավոր դարձնել:
Երեխայի վիճակը րոպե առ րոպե վատանում է և յուրաքանչյուր օր ու ժամ փոքրիկի համար ճակատագրական է: Գոռը հիմա միայն երկու ցանկություն ունի, չէ ձմեռ պապից այլևս նվերներ չի ցանկանում , պարզապես ցանկանում է այս նոր տարում առաջվա նման վազվզել ու առաջինը տեսնել եղբորը, ում ծնվելուն շատ քիչ է մնացել, բայց ցավոք ավելի քիչ է մնացել բժիշկների նշած, Գոռին անհրաժեշտ երկրորդ վիրահատության վերջնաժամկետին: Երևի աշխարհում չկա ավելի սարսափելի բան, քան սեփական երեխային փրկել փորձող ծնողի անզոր ճիգերն ու ճիչերը: Ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի այս հրաշամանուկը և մենք` օգնելու նրա ծնողներին, որպիսի կարողանան փրկել իրենց փոքրիկին, յուրաքանչյուրս մեր հնարավորության սահմաններում, Իսկ եթե չենք կարող , անտարբեր չանցնենք, տարածենք և աղոթենք Գոռի համար, որպիսի փոքրիկի խոսքերը հասնեն նրանց սրտերին ովքեր կարող են իրենց լուման ներդնել երեխայի կյանքի փրկության համար, աղոթենք, որ որոշ ժամանակ անց Գոռը , իր երազածի պես, առողջացած, ծնողների հետ ձեռք ձեռքի տված փոքրիկ եղբորը ուղեկցի տուն:
Գոռին օգնելու համար բացվել է հատուկ հաշվեհամար ՎՏԲ բանկում
AMD 16048274808600
USD 16048274808601
EUR 16048274808602
RUR 16048274808603
Հեռ. 098 33 68 27, 095 33 68 27 Մուսիկյան Գրիգոր (հայր)

Cassiopeia
15.01.2015, 00:51
Հավելեմ, որ Գոռի մայրիկը չգիտի որդու հիվանդության մասին, առաջին վիրահատության մասին իրեն ասել են, իբր թոքաբորբից բարդություն է առաջացել: Իսկ երկրորդ վիրահատության (շտապ) անհրաժեշտության մասին չի էլ կասկածում: