Ժող ջան ուզում եմ գործից շուտ դուս գամ, օրենքով պտի գործատուին 14 օր առաջ զգուշացնեյ, բայց նոր ցանկությունը առաջացել։ Ու նենցա որ ամսի 14 օրօվ դիմում գրեմ։ Արդյոք գործատուն իրավունք ունի վերջնահաշվարկ չանել? Սաղ խնդիրը նաեվ նրանում է որ էս 6 ամսվա մեջ միանգամել եմ դուս եկել ու նորից մտել գործի։ Չգիտեմ ինչ անեմ
:(
Որպես կանոն՝ պետք է ծանուցել գրավոր ձևով առնվազն երեսուն օր առաջ: Բայց պրակտիկայում.
1. քչից-շատից խելքին մոտ պատճառաբանություն եք մտածում.
2. ուղղակի գործատուին/տնօրենին կամ էն մարդուն, որ զբաղվում ա էդ հարցերով, ասում եք, որ ուզում եք դուրս գալ.
3. եթե պետք ա, սպասում եք մինչև ձեր փոխարեն նոր աշխատող գա (մանավանդ եթե ձեր գործով մենակ դուք եք զբաղվում, ձեզ փոխարինող չկա)...
...Ու հանգիստ, առանց կոնֆլիկտների (ջերմ բարեմաղթանքներով ու ժպիտներով) դուրս եք գալիս: Հայաստանի նման փոքր երկրում չարժի կոնֆլիկտների մեջ մտնել գործատուների հետ, մանավանդ եթե մասնագիտական/լուրջ տեղ եք աշխատում: :))
Վերջնահաշվարկ ցանկացած դեպքում կատարելու են (եթե, իհարկե, առաջին հերթին օրենքով նախատեսված կարգով կնքված աշխատանքային պայմանագիր գոյություն ունի):
Good luck